Your research : 76 Results for ուղղակի

Դաւ, ոյ, ով

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

• = Այս բառի հետ համեմատւում են սանս. dabh «վնասել, դաւել, խաբել». dabhnoti «խաբում է», dabhati նոյն նշ., զնդ. dab «խաբել, նենգել», davaiti «խաբում է», dava «նենգ, յոռի», a-δзvi «անխաբ», daiwi «խաբէութիւն», օսս. dawun, dawun «գողանալ»։ Սրանց արմատը համարւում է հնխ. dhabh-, որ պիտի տար ուղղակի հ,, դաւ։ Այս պարագային հայերէն դաւ բնիկ է, Բայց դաւ կարող էր նաև իրանեանից փոխա-ռեալ լինել։ Թէև պարսկերէնում և պահլաւե-րէնում մի այսպիսի բառ չկայ, բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել հին պարսկերէ-նում՝ dav ձևով, ինչպէս մատնանիշ են ա-նում վերի իրանեան ձևերը։ Այսպէսով, հյ. ղաւ բառի ծագումը (բնիկ թէ փոխառեալ) մնում է անորոշ։-Հիւբշ. 138, 438։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

• = Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

• = Պհլ. ❇ gōnak կամ gunak «գոյն, կերպ, տեսակ». gōnak gōnak «տեսակ տե-սակ, զանազան», հիւս. պհլ. (մանիքէա-կան) [hebrew word] (Salem. Manich. Stud. ЗAH. 8, 63) gwng «եղանակ, կերպ», պազենդ. guna «գոյն, տեսակ, կերպ, եղանակ», guna guna «տեսակ տեսակ», պրս. [arabic word] gūna «կերպ, Արմատական բառարահ -38 եղանակ, տարազ», gunagūna «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, զանազան», տֆղան. γūna ևն։ Այս բոլոր իրանեան ձևերը ծա-գում են պհլ. gūn, պազենդ. gūn, պրս. [arabic word] çūn, զնդ. gaona-բառից, որից փոխառեալ է հայ. գոյն (տե՛ս ալս բառը)։ Բայց հյ. գունակ հայերէնի մէջ կապ չունի զոյն բա-ռի հետ. ուրիշ խօսքով ակ վերջաւորութիւ-նը հայոց մէջ աւելացուած մասնիկ չէ, այլ ամբողջը պատրաստի փոխառեալ է ուղղակի իրանեանից։


Ակիշ, ակշի

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։


Ոստան, ի

s. adj.

free city;
chief-town, capital, seat of Government;
royal guard;
royal, kingly;
terrestrial.

• «երևելի՝ թագաւորական քազաք» Փարպ. Խոր. Արծր. «արքունի, թազաւորա-կան» Բուզ. Խոր. որից ոստանեայ «թագա-ւորական, իշխանական» Փարպ. ոստանիկ «արքունական ցեղ՝ տուն՝ գունդ» Եղիշ. դ. էջ 71. Փարպ. Յհ. կթ. սարոստանիք «լեռնա-բնակք» Կաղնկտ. (ըստ Հիւբշ. Altarmen Grtsnamen, էջ 460 ոստանը բուն նշանակում էր այն նահանգն ու քաղաքը, որ գտնւում էր ո՛չ թէ մի նախարարի, այլ ուղղակի Արշա-կունի թագաւորի կամ մի թագաւորական իշ-խանի իշխանութեան տակ։ Արշակունի թա-գաւորութեան ջնջումից յետոյ՝ բառը իր բուն նշանակութիւնը կորցրեց և յատկացուեց առ-հասարակ ամէն մէկ գաւառի կամ երկրի գլխաւոր քաղաքին. հմմտ. Ոստանն Ռրշ-տունեաց (Արծր. 128), Ոստանն Վասպու-րականի (Արծր. էջ 128), Ոստանն Արծրու-նեաց (Արծր.), Ոստանն Բագրատունեաց (Ղևոնդ), Ոստանն Վրկանաց (Փարպ.), Ոս-տան ի մարզպան (Ղևոնդ 132)։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

• = Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կոմս, ի

cf. Կոմէս.

• = Ասոր. [syriac word] qōms, որի մայրն է յն. ϰόμης «կոմս, վարչական բաժանմունքի նախագահ կամ պալատական գլխաւոր պաշտօնեայ». այս էլ ծագում է լտ. comes բառից, որ բուն նշանակում է «հետևորդ, ուղեկից կամ բարձակից արքայի» (com-և eo «միասին և գնալ» բառերից)։ Հյ. կոմս ձևը ծագում է ասորիից, թէև կարող է նաև լինել յունական ϰόμης ձևից՝ իբրև շատ հին փոխառութիւն՝ ղ անշեշտ ձայնի կրճատ-մամբ։ (Ըստ Brosset JAs. 1861, 320 յունա-րէն բառը մեզ անցաւ Դ դարում, երբ Մեծն Թէոդոս այս տիտղոսը տուաւ Մամեևոնեան մի իշխանի. Բուզ. Ե. լէ)։ Յետին կոմէս, կո-միտոս ձևերը ուղղակի յունարէնից են, իբր ϰόμης, ϰόμητσς։ Նոյն լատին բառը յետոյ, ստացաւ իտալ. conte, ֆրանս. comte ձևերը և մտաւ Կիլիկեան հայերէնի մէջ՝ գունց ձե-ւով։ Սլաւական ձևերի մասին տե՛ս Berne-ker 662.


Սիւնհոդոս, աց

s.

synod.

• = Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ճուղ, Ախց. ճէղ «ճղուած մի կտոր՝ փայտի ևն», Ագլ. Ղրբ. ճէ՛ղնը, Ակն. Խրբ. Պլ. ջէղ, Ննխ. ջուղ, ջուխք, ջըղ, Ասլ. ջէ՞ղ, ջէօ՞ղ, Գոր. Ղրբ. ճօ՜ղնը, Շմ. ճըղ-նը, Ոզմ. ճող, Մկ. Սլմ. Վն. ճօղ, Ռ. ջուղ, Երև. Ջղ. Տփ. ճուխկ, Տիգ. ջիղ, Հճ. ջեղ, Սվեդ. ջէօղ, Հմշ. ջուխք, իսկ Սեբ. կրկնու-թեամբ՝ ձառ-ջէղ «մացառ, խռիւ»։-Նոր բա-ռեռ են ճղակոտոր, ճղատ «ճեղքռտուք», ճը-ղատիլ «մորթը ճաքճքիլ», ճղատկել, ճղաւել «ճիւղերով շինուած աւել», ճղել «պատռել, ճեղքել», ճղիկ ճղիկ, ճղլակ, ճղլկել, ճղճղել, ճղճղատել, ճղճղուիլ, ճղճղոտել, ճղնանի, ճղնակոտոր, ճղքնակոտոր, ճղնահան, ճղովի, ճղոտել, ճղուակ, ճղրտել, ճրղտել, ճղրտո-տել, ճղճղնուիլ, ճղճղնոտուիլ, ճղքճղքնոտիլ, ճղօն ճղօն անել, ճղքցու, ճղքնաշատ։ Այս ձևերից մի մասը պատկանում է ուղղակի ճիւղ «ոստ» ձևին (ճիւղ, ճիւղն, ճիւղք), մը-նացեալը գալիս է պարզական ճեղ, ճեղել արմատից։


Հրոս, ի, իւ

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

• Հներից Մագ. անշուշտ ստուգաբա-նում էր «հրոյ նման հոսող» և այս պատճառով հնարել է հրահոսակ ձևը։ Այսպէս է նաև ՀՀԲ։-ՆՀԲ լծ. խրախոյս և թրք. yuruyūš «քայլուածք»։ Տէրվ. Նախալ. 110 և Լեզու 1887, 150 հոսել բայից։ Հիւնք. յն. ῥώομαι (ներկ.) և ῥωσομαι (ապ.) «արշաւել, սուրալ, դի-մել», պրս. րէս, րէսա «հասնիլ»։-Հրոս բառի երկրորդ նշանակութիւնը ՆՀԲ և ՋԲ հասևանում են «գործակից տռփո-ղին», ԱԲ ուղղակի դնում է «կաւատ». որ սխալ է. (ՆՀԲ այս իմաստով համե-մատում է յն. ἔρος «սէր» բառի հետ). հրոս նշանակում է «առևանգողի օգնա-կան կտրիճը», որ կռւող է և ո՛չ կա-ւատ. ուստի և հրոս, հրոսակ բառի մի նոր առումն է միայն (տե՛ս իմ Հալ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 64)։-Պա-տահաևան նմանութիւն ունին անգլ-սաքս. hros «նժոյգ», անգլ. horse «ձի», գերմ. Ross։


Թութ, թթոյ

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։


Թուշ

cf. Այտ.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ Ռ. (յգ. թըշ-ներ), Սեբ. Սչ. Վն. Տիգ. Տփ. թուշ, Ոզմ. թօւշ, Գոր. Ղրբ. թօշ, Ասլ. Սլմ. թիւշ, Ագլ. թէշ.-այս բոլորը նշանակում են «այտ», միաւն Խրբ. Պլ. Սչ. «կզակի ծայրի կլորիկ միսը» և Տիգ. «այտը ներսի կողմից»։ Նոր բառեր են՝ թշակալ, թշել, թշան, թշնոց, թշիկ կամ թու-շիկ։-Գաւառականների մէջ թուշ (Երև. Լ Գնձ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ.) նշանակում է նաև «դէմը, կողմը, ուղղակի, շեշտակի ևն» (տե՛ս իմ Գաւառ. բառ. էջ 379 ա)։ Բայց այս վեր-ջինը նախորդից բոլորովին տարբեր մի բառ է. ինչպէս որ Ղարաբաղի բարբառն էլ զա-նազանում է թօշ «թուշ, այտ» և թուշ «դէմը»։ Վերջինը թուրք-թաթարական փոխառութիւն է. հմմտ. թթր. [arabic word] tuš «կուրծք, առաջը, մօտը, դէմը, հանդէպ, կողմը», tusde «մօտր. դէմուդէմը», tuslamek «հանդիպիլ, դէմն ել-նել» (Будaговъ 1, 394)։-Աճ։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

• = Փոխառեալ է Միջերկրեան կորած մի լե-զուից, որից են նաև յն. ἔλαιον «իւղ», ελαια «ձիթենի» (հին ձևերն են ἐλαιfον, ἐλαίfα). յունարէնից են ծագում լտ. oleum, olivum «իւղ», olea, oliva «ձիթենի». և սրանցից՝ ուղղակի կամ անուղղակի փոխառութեամբ՝ հֆրանս. oil, ֆրանս. huile, իտալ. olio, սպան. oleo, ռում. oleǰ, գոթ. alēw, հբգ. olei, oli, հոլլ. olie, անգլսք. ele, գերմ. öl, անգլ. oli, հսլ. olèǰ, ռուս. eleù, սերբ. olaǰ, չեխ. լեհ. oleǰ, լիթ. alēǰus, հին կիմր. oleu, ալբան. uli, հունգար. olaǰ ևն հոմանիշները (Walde 538, Boisacq 237, Berneker 264, Kluge 355)։-Հիւբշ. 393։

• ՆՀԲ թրք. yaγ, յն. ἐλαιον, լատ. ole-um ձևերի հետ։ Այս յն. և լտ. բառերի հետ են դնում նաև Peterm. 29, 39 Windisch, 17, Lag. Urgesch. 907։ Իսկ Müller SWAW 41, 10 և Bugge, Btrg. 16 դնում են ուղղակի փոխառեալ յունա-րէնից։ Մորթման ZDMG 24, 80 ևն ցե-ղակից! է դնում թրք. yaγ բառին։ Bug-ge, Etrusk. u. Arm. 94 ետր. elealieϑi-իւղալի։ Հիւնք. յն. ὄγρός «թոյլ, կակուղ» բառից։ Սանտալճ. L'idiome 14 ռևեռ ülini։ Պատահական նմանութիւն ունի հնխ. selp «իւղ, պարարտութիւն», որ կա-րող էր տալ ճիշտ հյ. եւղ. հմմտ. լն. ἔλπος «իւղ», կիպր. ἔλգος «կարագ». սանս. sarpi-«մաքուր կարագ», անգլսք. sealf, հբգ. salba «սպեղանի» (Boisaq 246, Kluge 406)։

• lurk-orient. Paris 1870), Կաշգարի և Եար-խանդի բարբառով՝ [arabic word] ︎ yaγ «ճարպ, իւղ», [arabic word] ︎ yaγlanmaq «գիրանալ», [arabic word] уaγlamaq «իւղոտել», [arabic word] yaγləq «իւղ սրբելու շոր» (տե՛ս R. B. Shaw, A Sketch of tbe turki language as spoken in eastern Turkistan, Kashghar and Varkand, Calcut-ta 1880), չաղաթ. ❇ կամ [arabic word] ︎ yāγ «իւղ, ճաոա», [arabic word] yaγlik «ճաշից յետոյ ձեռք սրբելու թաշկինակ» (տե՛ս Vambery, caga-taische Sprachstudien, Leipzig 1867). ույ-գուր. [arabic word] ︎ уax, կիրգիզ. [arabic word] ǰau (այս լեզուի մէջ բառասկզբի y դառնում է միշտ ǰ. ինչ. պրս. yabān «աւերակ, անշէն» և yar «բարե-կամ, սիրելի»>կիրգիզ. ❇ jaban., [arabic word] jar), ալթայ. yu, կարագաս dyaz, կոյբալ. tyak, սոյոթ. tyax, կանդակով tyag, եաքուդ. aga «իւղ, ճարպ»։ (Պատահական նմանու-թիւն ունի չին. [other alphabet] yu2 «իւղ, պարարտու-թիւն, կարագ»)։-Այս բոլոր բառերը ժԳ դա-րուն՝ թաթարական տիրապետութեան ժամա-նակ՝ անցել են թաթարներին։ Հայերը կարա-գի պատրաստութեան համար առանձին մի ձև ունին. փոխանակ կաթից կամ սերից հանելու կարագը, ձձումով կամ խնոցիով մածունից են հանում։ Թաթարները Հալաս-տանի մէջ սովորելով հայերից կարագի պատրաստութեան այս եղանակը, տարին և տարածեցին Թաթարիստանում, նիւթի հետ բառն էլ փոխ առնելով։ Իւղի բնիկ թաթարա-կան բառերն են՝ թաթար. šalγan, կոյբալ-կարագաս. salgan, արևել. թրք. tosum, մոն-գոլ. [hebrew word] tosun «կարագ, իւղ», եա-կուտ. səa կամ sāl, չուվաշ. sǰu, չաղաթ. may «իւղ, ճարպ», maxlik «իւղոտ», may-lamaq «կեղտոտել», ույգուր. mayunmaq «կեղտոտիլ», խըրղըզ. mayluq «թաշկինակ անձեռոց», հունգար. vay «կարագ» ևն։ Vam-bery (Etymologisches Worterbuch der Turko-tatarischen Sprachen, Leipz. 1878) հայերէն ձևին ծանօթ չլինելով՝ չէ կարոռա-ցել ուղիղ մեկնութիւն տալ յիշեալ թաթարա-կան ձևերին.-էջ 109, ❇ 120 jag, ag դրել է իբրև բնիկ բառ, իսկ էջ 213, N 231 դրել է maǰ, jagh արմատը և այս երկուսը ուզում է իրար կապել հունգար. vaǰ «կարագ» բառի միջնորդութեամբ, առանց մտածելու թէ may և yaγ ձևերը միևնոյն լեզուի մէջ և միև-նոյն ժամանակ գտնւում են կողք կողքի և հետևաբար չեն կարող իրարից յառաջացած լինել։-Օսմանեան թուրքերէնից փոխ առ-նուած ւենելով՝ անուղղակի մեզանից են փո-խառեալ սերբ. jag «իւղ, ճարպ», jaglek «թաշկինակ», քրդ. [arabic word] ︎ yaγ «կարագ», kere-yaγi «կարագ-եղ», լազ. yaγi «իւղ», վրաս. იაღლუ իաղլու «մի տեսակ խմորեղէն, аладья», იაღლავამი իաղլավաշի «իւղով ու խմորով շինուած խառնուրդ՝ որ վէրքի վրայ են դնում կամ ուռեցքի» (հյ. իւղալա-ւաշ ձևից)։-Սակայն ուղղակի հյ. իւղ ձևից է վրաց. იუღი իուղի «իւղ» (ըստ Մառ, Teкe-ть и paзcк. IV յաւել.)։


Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

• = Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։


Մեքենայ, ից

s. fig.

machine, engine;
machination, cabal, plot, device, intrigue;
բազմահնար —ք, sly, crafty dealings, intrigues, machinations;
—ս հառնել, cf. Մեքենայեմ;
— երկանիւ, վեցանիւ կամ ութանիւ, two-wheeled, six-wheeled or eight-wheeled machine;
շոգեշարժ —, steam-engine;
տեղափոխ —, locomotive engine;
— պարզ կամ կրկին արդասեօք, single or double-acting engine;
— ջրեղէն սիւնակաւ, water-pressure engine;
— վերամբարձ, jack, lifting-jack or screw-jack;
— ցցահար, steam pile-driving engine;
— օդահան, air-pump, pneumatic engine;
գործարան —ի, engine-building;
լուծել, քակել զ—, to take an engine to pieces, to dismount;
յարդարել, կազմել զ—, to fit or put an engine together again, to mount;
ի գործ արկանել զ—, to work an engine.

• = Յն. μηχανή «ամէն տեսակի վարպետ հնարք, միջոց, հնարագիտութիւն, ճարտա-րութիւն, մեքենայ, նենգութիւն», բայական ձևով՝ μήχαναω «արուեստով հնարել, շինել, խորամանկութեամբ գործել», արմատական ձևը μήχος «միջոց, հնարք, ճար», որ կապ-ւում է գոթ. magan, հհիւս. mega, հբգ. ma։ gan «կարենալ» ևն բառերի հետ. արմատը հնխ. māgh, məgh-(Boisacq 636), որից նաև հսլ. moga, mošti, ռուս. моry, անգլ. may, գերմ. mógen (Kluge 334)։ Յոյն բառը փոխառութեամբ տարածուել է բազմաթիվ լեզուների մէջ, ինչ. լտ. machina (յառաջա-ցած դոր. μαχάνα ձևից. հմմտ. Meillet Fsq. lat. էջ 89), որից իտալ. macchina, ֆրանս. machine, գերմ. Maschine (1695 թուից, ֆրանսերէնի միջոցով, ըստ Kluge 321), ռուս. машина, ասոր. [syriac word] mē-xane (յունարէնից, Brockelm. lex. syr. 185). թրք. [arabic word] makina ևն։ Թէև -այ վերջաւորող բառերը սովորաբար փոխառեալ ևն ասորերէնից, սակայն այս բառը նրանց կարգից չէ, որովհետև վերջաւորութիւնը չի յարմարում աս. ē-ին. մեքենայ փոխառեալ է ուղղակի յն. բառի յոգնակի μηχαναι ձևից։ -Հիւբշ. էջ 365։


Գոմէշ, գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց

s.

buffalo.

• + Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։


Վասն

prep.

for, by reason of, for the sake of, on account of, in consideration of, considering, touching, concerning, upon the subject of;
as to, as for, with respect to;
— սիրոյն աստուծոյ, for the love of God;
— իմ, for me, for my sake;
as for me, for my part;
— թեթեւ ինչ յանցանաց, for a slight fault;
— երկիւղի, for fear of;
— ընտրելոց, in favour of the elect;
— զի, for, because, wherefore;
— է՞ր, why ? for what reason ?
— այնր or այնորիկ — այդր or այդորիկ —այսր or այսորիկ, for that reason, therefore, to that end, on that account;
— ո՞յր, for which ? for whom ?
— որոյ, why, therefore, by reason of which, consequently, wherefore;
— անգիտութեան, through ignorance, ignorantly;
— խաչի քո պատուականի, by means of Thy most precious Cross, through Thy intercession;
cf. Մեղք;
սմին իրի or վասն, for this reason.

• Ուղիղ համեմատեց նաև Եւրոպա 1849, էջ 200, որ կցում է հպրս. vasna, vašna ձևերի հետ։ Նոյն իրանեան և սանս. ձևերի հետ են միացնում Böttich. ZDMG 1850, 362, Lag. Urgesch. 548, lusti, Zendsp. էջ 271։-Հիւբշ. Arm-Stud. § 263 իբր բնիկ հայ կցում է նոյն բառերին։ Բնիկ է ընդունում նաև «բաղձալ» արմատից։ Հիւնք. յն. φασἰς «բան, ասացուածք» բառից։ Բառիս ծագման վրայ վիճում են մի կողմից Bugge KZ 32, 56, BВ 17, 93, Meillet, Rev. crit. 1897, էջ 388 (հյ. թրգմ. Բազմ. 1898, էջ 119) և Pedersen, Նը-պաստ էջ 2, որոնք նախաձայն վ-ի, մի-ջին ա-ի և նշանակութեան պատճառաւ եռանեան փոխառութիւն են համառում հալերէն բառը, և միւս կողմից Հիւբ» Arm. Gram. 494 և IF Anz. 10, 46, որ բնիկ է համարում, առարկելով թէ իրանեան vašn ձևը պիտի տար հյ. *վաշն և ո՛չ թէ վասն։ Վճռական մեկ-նութիւնը տալիս է Meillet MSL 17, 354 նորագիւտ մանիքէական գրուածք-ների մէջ գտնելով իրան. vasn-ձևը, որից ուղղակի փոխառեալ է հայր։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

• ՓՈԽ.-Հայերէն խաչերկաթ «թոնիրի բե-րանը դրուած խաչաձև երկաթը» գւռ. բառից փոխառեալ են Կեսարիոյ թրք. և յն. xecirget, Եւդ. թրք. գւռ. [arabic word] xäcurget, արաբ. գւռ. Սղերդի xačərget նոյն նշ. (տե՛ս Բիւր. 1898, 712, 1899, 116 և Յուշարձան, 330ա)։ Հայերէնից են նոյնպէս ռուս. кoчeprá «փու-ռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթեայ ևեռ». ուկր. kocérha, kucurha, լեհ. koczar-ga, գւռ. koczerka, kaczerka, koczerga, koc-zerha, koszor, kosior և Սպիտակ ռուսևտէնի միջոցով լիթ. kaczárga նոյն նշ.-այս բա-ռերի ծագումը Berneker, Slawisches ety-mologisches Wörterbuch, էջ 536 համարում է մութ և թերևս օտար փոխառութիւն։ Փո-խատուն է հայերէնը կա՛մ ուղղակի և կա՛մ թերևս թաթարների միջոցով։ Յատկապէս նը-կատելի է որ հյ. բառի կ ձայնը վերոյիշեալ-ների մէջ ներկայանում է թէ՛ k և թէ նորա-գոյն (արևմտեան) g հնշումով։ -Արդեօք հայերէնի՞ց է առնուած նաև կապադովկ. յս. ngáthi «հալոցից դուրս եկած մաքուր փայ-լուն երկաթ» (որ թուրքերը polát են կոչում և որից պատրաստում են հրահան, դանակ, սուր ևն). Kαρο-ίδης, Γλωτν. συγϰρ. էջ 199-200 սրա աւելի հին ձևը համարում է *αγϰάϑι և հանում է սանս. anյ «փայլիլ» արմատից։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մանանայ, ի, ից

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

• ՓՈԽ.-Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

• ՓՈԽ.-ժամ բառը հայկական կազմութիւն լինելով՝ մեզանից են փոխառեալ հետևեալ բառերը. -թուշ. žam «ժամ», մինգ. ყამი ժամի «ժամ, ժամանակ», վրաց. ყამი ժա-մի «ժամանակ, ժամացոյց, ճօճանաև. ժա-մանց, երջանկութիւն», მეეამნე մեժամնե «ժամագործ», ყამად ժամադ «էր երբեմն, ժամանակաւ», ამ-ჟამად ամ-ժամադ «այ-ժըմ», ყამადი ժամադի «ժամանակաւոր». ეამად ყამად ժամադ ժամադ «ընդ ժամա-նակս ժամանակս, երբեմն երբեմն», ყამითο-ყამად ժամիթի-ժամադ «մերթ ընդ մերթ», უჟამო ուժամո «անժամանակ», საჟამო սա-ժամո «ժամացոյց», ყამი ժամի, ყამობა ժա-մոբա «ժանտամահ, մահտարաժամ», მეეა-მეობა մեժամեոբա «հողը ժամանակաւորա-պէս վարձող անձ», მოჟამება մոժամեբտ «պայմանաժամի լրացում»։ «Եկեղեցի» նշա-նակութիւնը պահել են յատկապէս վրաց. ეამნე ժամնե «պաշտօնակարգութեան ժամա-նակ կարդալ ժամագիրքը», ყამის-წარვა ժամիս-ծարվա «պատարագ, արարողութիւն». ყამნ-ვულანი ժամն-գուլանի «երգարան, շարական», ყამი ժամի, ყამნ-კანონი ժամն. կանոնի «ժամագիրք», მოეამნე մոժամնե «փոխասաց», საჟამნე սաժամնե «ժամա-գիրք»։ Այսպէս է նաև գնչ. žam «մաղթանք, բարեմաղթութիւն»։ Ստարախօս հայերը պա-հած են այս բառը. ինչ. Արմաւիրի չերքեզա-հայերը zam, Սղերդի արաբախօս քրիստո-նեաները žam, «պատարագ» (Բիւր. 1899, 116), էնկիւրիի թրքախօս հայերը՝ǰam «եկե-ղեցի», ǰamaser «ժամասեր», ǰamgos «ժամ-կոչ», ǰamos «ժամուց», axšam žamə «իրի-կուայ մօտ խմելը» (Բիւր. 1898, 789, 865)։ Սրանց միջոցով էլ բառս անցել է նաև օտար-ներին. այսպէս՝ էնկիւրիի թուրքերն ու յոյ-ներն էլ ունին axšam zamə, Եւդ. թրք. գւռ. [arabic word] zámgōc «ժամկոչ» (Յուշարձան 330 ա), Տ. թրք. գւռ. ženkos «ժամկոչ» (Բիւր. 1899, 798). նոյն իսկ Պօլսի մէջ օտարները, մասնաւորապէս հայոց հետ խօսակցութեան ժամանակ, գործածում են ժամ «եկեղեցի» բառը՝ թուրքերը žam, յոյները ǰam ձևով։ Ուտ. ժամուկալ «ժամասաց», ժամհար «ժամ-հար», իսկ zamanag «ժամանակ» ուղղակի իրանեանից է։


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

• , ի հլ. «ժամանում, հասնիլը» Դիոն. ածայ. Յհ. կթ. «հասունութիւն, կատարեալ աճում» Մխ. դտ. Մարթին. «տուրք, հարկ, բաժին» ՍԳր. (ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 31 «ուղղակի հարկ, գլխահարկ և հողային եկամտային հարկ». իսկ ըստ Աւ-դալբէգեան, անդ 48-58 ընդհանրապէս «հարկ» և ո՛չ բնաւ «հողահարկ»)։ -Շատ գործածական և զանազան նշանակութիւննեն րով զարգացած արմատ է, որից կազմուած են՝ հասանել «հասնիլ, ժամանել. 2. փափա-գածը գտնել. 3. յարմար՝ պատշաճ գալ, վի-ճակիլ, բախտին այնպէս պատահիլ. 4. հաս-կանալ, իմանալ, վերահասու լինել. 5. հա-ռունանաւ. ևատարեալ աճիլ» ՍԳր. Սւս. քր։ Եզն. Եփր. ել. հասևառիկ «ոլիմպիական խա-ղերի մէջ պանկրատիոն մրցանակը» Եւս. քր. Սարկ. քհ. (տպ. Սոփերք Գ. 70), հասևխած «անյագաբար ուտելը» Վրք. հց. հասակ «տա-րիք, տիք, մարմնի երկարութիւնը» (հմմտ աշխ. հասած տղայ) ՍԳր. Եւս. պտմ. և քը. Ոսկ. եբր. Վեցօր. «ժամանակ» Ագաթ. հա-սակագեղ Վեցօր. հասակակից ՍԳր. հառա-կաչափ Բ. մակ. ե. 24. Ագաթ. բարեհասակ Բուզ. անհասակ «անչափահաս» Սմբ. դատ. էջ 131. հասուն Ա. մն. իզ. 9, Եզն. Ոսկ. մ. ա. 9. հասոմաս Եւագր. հասու ՍԳր. Կոչ. հասոյթ Մխ. դտ. թշուառահասոյց վիտ. կան-խահաս Երեմ. իդ. 2. երագահաս Բ. պետ. բ. 2. Փարպ. անհաս ՍԳր. Վեցօր. Ագաթ. տհաս Յոբ. իդ. 6. Ոսկ. յհ. բ. 19 (ասուած է մարդու համար). ձեռնհաս ՍԳր. Եզն. վերա-հառու Խռր. հասանողութիւն «մտքի ըմբոռ-նում» Եւագր. դիւրահասոյց Ագաթ. կարճա-հառ «խելքը կարճ» Ագաթ. վաղահասիկ Մծբ. վաղահասուկ Ես. իը. 4. Ովս. թ. 11. Եփր. ծն. էջ 29. հասառու, հասունութիւն, հասու-թաբեր (նոր բառեր), հասկանալ «հասու լի-նել, իմանալ, ըմբռնել» Շնորհ. Լմբ. Ոսկիփ. անհասկացող (նոր բառ) և այլն։


Սկեսուր, սրաց

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

• = Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Entries' title containing ուղղակի : 2 Results

Definitions containing the research ուղղակի : 3 Results