Entries' title containing ու : 10000 Results

Կապկութիւն, ութեան

s.

mimicry.


Կապութիւն, ութեան

s.

sourness, acritude, tartness.

NBHL (2)

Կա՛պ գոլն ըստ համոյն, որպէս սերկեւիլ. տտպութիւն. փոթոթ համ տհաս պտղոց.

Քաղցրութիւն եւ կապութիւն խնձորի։ Չորութիւն եւ հովութիւն եւ՝ կապութիւն կաղնոյ. (Ոսկիփոր.։)


Կապումն, ման

s.

tie, ligament.

NBHL (3)

Կապումն խոսրովայ։ Կապումն գլխավորաց. (Խոր. ՟Գ. 50. 68։)

Բերանն յովհաննու արար կապումն եւ լուծումն (օրինաց). (Եփր. համաբ.։)

Զօրէն աճառապինդ շղթայիւ կապումն անխաղաց՝ անուոց կառաց նոցա ժամանէր. (Պիտ.։)


Կապուտ

s. adj.

spoils, booty, plunder, loot;
despoiled, stripped;
— առնել՝ թողուլ, to despoil, to plunder;
ժողովել զկապուտ կողոպուտ անկելոց, to gather the spoils.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ԱԲ) «աւար, կողո-պուտ» ՍԳր. «կապտեալ, կողոպտուած» Բ. մակ. թ. 16. Վեցօր. Եւս. քր. Եփր. ծն. որից կապտել «աւարել, կողոպտել» Ես. ը. 3. Պիտ. Խոսր. մեհենակապուտ Գծ. ժթ. 37. տանարակապուտ Բ. մակ. գ. 42. Ոսև. ես դիակապուտ Կոչ. 402. Եղիշ. Խոր. անկա-պուտ Առակ. իբ. 23. եկեղեզակապուտ Ճառընտ. սեղանակապուտ Ոսկ. ես. և յհ. բ. 25. հանդերձակապուտ Բրս. սղ

• «մերկ»։ Մորթման ZDMG 26, 604 բևեռ. kabudi «աւար»։ Տէրվ. տես կապ բառի տակ։ Հիւնք. լտ. čapto։ Bugge KZ 32, 51 և 60 լտ. capin «բռնել», captura «բռնելը կամ բռնա-ծը» բառերին ցեղակից (սրանց վրայ աւելի ընդարձակ տե՛ս կապ բառի տակ)։ Patrubány ՀԱ 1903, 151 հնխ. kapvód նախաձևից է հանում։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 219 տ մասնիկով՝ կապել բայից։ Karst, Յուշարձան 420 Աթր. qap, չաղաթ. kapmak, օսմ. qap. maq, ալթայ. qap «բռնի առնել, յա-փըշտակել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 197 պրս. [arabic word] kapidan «կապտել, խլել, կորզել», որ թէ՛ իմաս-տով և թէ բառի առաջին բաղաձայննե-րով շատ յարմար է մեր բառին, բայց արմատը լինելով kap, մեր բառի -ուտ մասը մնում է դուրս. ըստ այսմ նմա-նութիւնը պատահական և համեմատու-թիւնը մերժելի է։

• ԳՒՌ.-Մշ. կաբուդ-կօղօվուրդ՝ «մեռելի հանգևոձեռենը՝ որ քահանան է տանում» (իբրս կապուտ-կողոպուտ. այլուր ասւում է միայն կողոպուտ)։

NBHL (16)

ԿԱՊՈՒՏ որ եւ ԿԱՊՈՒՏ ԿՈՂՈՊՈՒՏ. σκῦλον spolium, praeda. (որպէս եւ captura, լծ. ընդ կապուտ, կապտումն) Իրք կապտեալք եւ կողոպտեալք. ինչք եւ աղխք կորզեալք յանկածէ թշնամեաց. աւար. կողոպուրտ

Կապուտ քաղաքաց։ Զգերին եւ զկապուտ եւ զաւար բանակին։ Կապուտ երանգոցն։ Կողոպտեսցէ զկապուտ նորա։ Բերէր զկապուտ կողոպուտ բազում զթշնամեաց։ Ժողովել զկապուտ կողոպուտ զանկելոցն.եւ այլն։

Զկապուտ կամ զկապուտս ազգաց. (Պիտ.։)

Զկապուտ նոցա բաժանեն յինքեանս. (Արծր. ՟Բ. 7։)

Զմնացեալ կապուտ աւարին ժողովեալ։ Զկապուտ կողոպուտսն յաւարի առեալ. (Յհ. կթ.։)

Գերեալ անտի զմթերիցն զկապուտ վտարանդելոցն հոգւոց։ Եհան զկապուտն իւրաստեղծ ի կապանաց օցտողին. (Նար. ՟Ժ՟Զ. ՟Հ՟Ե։)

Մեր Ճշմարտութիւնս կապուտ կողոպուտ ի պաճուճազարդ ստաբան բանից. (Վեցօր. ՟Գ։)

Յետ աստի երթալոյն՝ կապուտ կողոպուտ գնայ. այսինքն մերկ. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Ուստի եւ Կապուտ կողոպուտ թողուլ կամ առնել՝ է Կապտել կողոպտել. մերկացուցանել. σκυλεύω, ἑκδέω spolio, eruo, praedor. թալլել, մերկացնել, լըլչըպլախ թողուլ.

Զտաճարն սուրբ գ սպառնայր կապուտ կողոպուտ թողուլ. (՟Բ. Մակ. ՟Թ. 16։)

Կապուտ կողոպուտ թողուն ի ստացուածոց. (Արծր. ՟Ա. 14։)

Զնա մերկ կապուտ կողոպուտ թողոյր. (Ճ. ՟Ա.։)

Զամենայն եկեղեցիս քրիստոսի ի բոլոր զարդուց կապուտ կողոպուտ թողոյր։ Իսկ ի քրիստոնեայսն խնայեալ, կապուտ կողոպուտ արարեալ զնոսա թողուին երթալ. (Յհ. կթ.։)

Որ կապուտ կողոպուտ միշտ զաշխարհն առնէին. (Եւս. քր. ՟Ա։)

Կապուտ կողոպուտ առնել զգանձս նորա, կամ զեգիպտացիս, կամ զնա, եւ այլն. (Եփր. ծն.։ Եփր. ել. եւ այլն։)

Յարեաւ, արար կապուտ զայրն գերութեան նորա. (Բրսղ. մրկ.։)


Կապուտ կողոպուտ

cf. Կապուտ.


Կապուտագոյն

adj.

blue, azure, cerulean.

NBHL (2)

ԿԱՊՈՒՏԱԳՈՅՆ որ եւ ԿԱՊՈՅՏԵՐԱՆԳ. Կապոյտ գունով. կապտագոյն.

Եւ եղեւ ծով լի՝ կապուտագոյն. (Ագաթ.։)


Կապուտակ, աց

adj. s.

bluish, rather blue, sky-blue;
livid;
bluish, light blue;
— կամար, the roof or canopy of heaven, the cerulean vault;
—ն երկնից, sky-blue;
— ծովու, ultra-marine;
բրուսիական —, Prussian blue.

NBHL (12)

ὐακίνθινος hyacinthinus κυανός caeruleus. Կապոյտ. եւ Բա՛ց կապոյտ. երկնագոյն. ծովագոյն. եւ Ի գոյն կապոյտ յանկթագոյն շուշանի. կապուտ, կապուտկեկ.

Ի կապուտակ մորթոյ։ Ի նիւթոյ կապուտակէ։ Համակ կապուտակ։ Մաշկեղէն նուարտանաւ կապուտակաւ։ Հանդերձիւ կապուտակաւ։ Ի հանդերձս կապուտակս. (Ել.։ եւ Թուոց.։)

Կապուտակ ծով, կամ ալիք. (Արծր. ՟Ա. 11։ Շար.։ Երզն. լս.։)

Դեղինն ընդ պայծառի սպիտակ շարախառնելով, եւ ի խորին սեաւ անկեալ՝ զկապուտակ գոյնն կատարէ. (Պղատ. տիմ.։)

ԿԱՊՈՒՏԱԿ. πελιδνός lividus, rubicundus. Շառագոյն, մորենագոյն, մանուշակագոյն. որ եւ ասի ԿԱՊՈՒՏԱԿԵԱԼ.

Ո՞յր են կապուտակականողիք. ո՞չ ապաքէն այնոցիկ՝ որ յամենն ի գինւոջ. (Առակ. ՟Ի՟Գ. 29։)

Զկապուտակ ներկուածս նախանձու. (Յհ, կթ։)

Զվերջին մըրուրըն կապուտակ՝ արբուցանէ նմին բաժակ. (Շ. եդես.։)

ԿԱՊՈՒՏԱԿ. գ. ὐάκινθος hyacinthus. Նիւթ կապուտակ. ասր ներկեալ կապուտակաւ. ծաղիկ, եւ ակն պատուական. ըստ յն յակինթ.

Ոսկի եւ արծաթ, եւ պղինձ, եւ կապուտակ, եւ ծիրանի։ Ի բեհեզոյ մանելոյ, եւ ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ։ Ի վերայ կապուտակին մանելոյ։ Կապուտակ եւ ծիրանի զգեցուցանեն նոցա. (Ել. ՟Ի՟Ե. ՟Ի՟Զ. ՟Ի՟Ը։ ՟Բ. Մնաց. ՟Բ. Երեմ. ՟Ժ։ Եզեկ. ՟Ի՟Է։ ՟Ա. Մակ. ՟Դ 23։)

Սեւաթոյր է կրկին կապուտակն. (Փիլ. ել. ՟Բ. 123։)

(Ծով երեւի ի գոյն) մերթ ծիրանւոյ, մերթ կապուտակի. (Վեցօր. ՟Դ։)


Կապուտակագոյն

adj.

blue, bluish, azure;
livid, blackish.

NBHL (3)

κυανίζον caeruleum. Կապուտակ գունով. երկնագոյն, եւ մորենագոյն.

Զպատուանդան ոտիցն կապուտագոյն ականակերպ աղիւսանման. (Ագաթ.։)

Ի վարդին՝ կարմրութիւն, եւ ի շուշանին՝ սպիտակութիւն, եւ կապուտագոյն՝ մանիշակին. (Նիւս. կազմ.։)


Կապուտակագործ

adj.

cf. Կապուտակագոյն.

NBHL (2)

cf. ԿԱՊՈՒՏԱԿԱԳՈՅՆ. որպէս կապուտակ գործեցեալ՝ եղեալ.

Երկնագոյն՝ կապուտագործն. (Ոսկ. ես.։)


Կապուտակեալ

adj.

cf. Կապուտակագոյն.


Կապուտակեայ

adj.

cf. Կապուտակագոյն.

NBHL (4)

Ճարմանդս կապուտակեայս։ Առ կապուտակեայ ժապաւինեաւն։ Զվիժակսն կապուտակեայս։ Զնուարտանս նորա կապուտակեայս. (Ել ՟Լղ. ՟Ի՟Զ. 4։ ՟Լ՟Թ. 30. 34։ Թուոց. ՟Դ. 25։)

Զգեստ՝ կրկին կապուտակեայ. (Փիլ. քհ. ՟Ա։)

Ի հաստատութեացն, որ կամարն է կապուտակեայ. (Մագ. ՟Բ. ՟Ի՟Թ։)

Սրբոցն այն արեամբ կապուտակեայ ծովուն փոխեալ յարիւն. (Տաղ.։)


Կապուտակիմ, եցայ

vn.

to become bluish or livid, to approach to blue.

NBHL (4)

ԿԱՊՈՒՏԱԿԻՄ ὐακίνθινος εἱμι, κυανίζω caeruleus sum, fio եւ πελιδνοῦμαι liveo, livesco, sanguine suffundor. որ եւ ԿԱՊՈՒՏԱԿԱՆԱԼ. Կապուտակ լինել. զգենուլ զգոյն կապոյտ. որպէս եւ շառագոյն կամ արիւնըռուշտ լինել. կապուտնալ, եւ կասկապուտ կտրիլ.

Մորթս խոյոց կարմիր ներկեալ, եւ մորթս կապուտակեալս. (Ել. ՟Ի՟Ե. 5։ ՟Լ՟Ե. 7. 22։)

Կապուտակեալ էր յահագին տանջանաց. (Ճ. ՟Բ. որ ի ՟Ա. գրի, կապուտակացեալ։)

Որ ամաչէ, դեղնի. եւ որ նախանձի, կապուտակի. (Վրդն. ծն.։)


Կապուտակութիւն, ութեան

s.

lividness


Կապտութիւն, ութեան

s.

spoiling, stripping, depredation, pillage.

NBHL (2)

Զարշաւանս ասպատակացն, եւ զկապտումն աժխուժին. (Մագ. ՟Լ՟Բ։)

Անբեղմնաւոր կապտութիւն (իբր մերկութիւն)։ Կապտումն զինուց. (Պիտ.։)


Կապտումն, ման

s.

cf. Կապտութիւն.

NBHL (2)

Անբեղմնաւոր կապտութիւն (իբր մերկութիւն)։ Կապտումն զինուց. (Պիտ.։)

Զարշաւանս ասպատակացն, եւ զկապտումն աժխուժին. (Մագ. ՟Լ՟Բ։)


Կառաժուղ

s. zool.

gnat, mosquito.

Etymologies (2)

• (կամ կառածուղ, կարածուղ) «մժեղ, մժղուկ». մէկ անգամ ունի Փիլ. նխ. բ. 75. ձևն անստոյգ է. Բառ. երեմ. էջ 156-7 գրում է կառածուխ և կարածուխ։

• ՆՀԲ մեկնելով «փշաւոր կամ խայթո-ցաւոր մժեղ», ուզում է անշուշտ հանել կառ «փուշ» բառից։

NBHL (2)

ԿԱՌԱԺՈՒՂ (գրի եւ կարածուղ) Փշաւոր կամ խայթոցաւոր մժեղ. մժիխ.

Ոչ ի վատթարսն՝ որ յերկրի են՝ հայելով, ի կառաժուղս, կամ ի մրմունջս, կամ ի լուս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Կառամուտ, մտաց

adj.

hamessed to a coach;
— դուռն, carriage-gate.

NBHL (1)

Մտեալն ընդ կառօք. ձի կառաձիք՝ ուրոյն յարձակ երիվարաց հեծելոց.


Կառավարութիւն, ութեան

s.

act of driving;
conduct, regency, direction, government;
— տան, house-keeping, economy;
— քաղաքի, policy, politics.

NBHL (7)

ἀρματηλασία, ἠνιόχισις aurigatio, moderatio եւ այլն. Վարելն զկառս. եւ նմանութեամբ՝ Առաջնորդութիւն, ուղղութիւն, եւ նախախնամական տնտեսութիւն. տեսչութիւն.

Բազում այլ յարացոյցք առ կառավարութիւնս իսկ են. (Պղատ. օրին ՟Է։)

Զկառավարութիւն ի տեսլարանին եցոյց կապիկ, քանզի ի վերայ կառաց անցեալ նստէր. (Փիլ. լիւս.։)

Աղոթք՝ ճգնաւորաց մարտակից, կուսանաց կառավարութիւն. (Խոսր.։)

Կառավարութիւն կամաց ի չարն. (Յհ. կթ.։)

Հրամանաւ վերին կառավարութեան մաքրեալ զօդոցն դաժանութիւն. (Արծր. ՟Է. 2։)

Վարէր զիշխանութիւն իւր բարի շքեղաշուգ կառավարութեամբ. (Օրբել.։)


Կառափնատութիւն, ութեան

s.

beheading, decapitation.

NBHL (1)

Նայեցաւ յօրէնս, զի ասաց, եթէ կառափնատութիւն փոխանակ կառափնատութեան. այսինքն ակն ընդ ական եւ այլն. (Եփր. թագ.։)


Կառափնատումն, ման

s.

cf. Կառափնատութիւն.


Կառուցանեմ, ուցի

va.

to construct, to build, to found, to erect, to set up, to raise, to edify;
to establish, to fix;
to place, to put;
to fasten, to attach;
to thicken;
— զաչս յիմն, to fix eyes on, to gaze at, to stare at.

NBHL (15)

(լծ. թ. գուռմագ ). ἑφίστημι, ἑνιδρύω constituo, colloco, fundo, firmo ἁνορθόω surrigo, erigo, instauro. Կանգնել, տնկել. ամբառնալ. կայացուցանել. հաստել. հաստատել. կազմել. շինել.

Ի վերայ աւազոյ շինուածս յիմարութեան կառուցի։ Համբարտակն վստահութեան դարձեալ կառուսցի։ Կոթող կամկարկառ քարանց կառուցեալ։ Կառոյց նպատակ։ Արձանքն կառուցան։ Կառո՛ ինձ սահման։ Բազուկ կառուցի բաժակս մանրելի. (Նար.։)

Երկիրս ի միջոցի երկնի կառուցաւ. (Շիր.։)

Տնկագործն ծառ յերկնի կառուցանէ. (Ոսկ. գծ.։)

Ի միջոցին կառուցեալ ունելով զծառն կենաց. (Երզն. ՟ժ. խորան.։)

Կառուցից զգարշապար մտացս ի յոյսն անկարծելի. (Ուռպ.։)

Զաչսն ի նմա կառուցանեն. (Փիլ. տեսական.։)

Ի հասարակաց արգահատելով մարդկային բնութիւն՝ զնոյն կառուցեալ ընդ միտ ածէք. իբր ակնկառոյց լինելով. (Պիտ.։)

Առ ի կառուցանել ամբոխ աղմկի ի վերայ փրկչին։ Ի ծնէ կուրի աչք հաստատ կառուցանել. (Զքր. կթ.։ Ընդդեմ ձմերայնոյ կառուցին զարօրս. Համամ առակ.։)

Այսպիսիքս զդատապարտութիւն խօթանան, եւ բազում ժահահոտութիւն կառուցեալ ի նոսա. (Մեկն. ղեւտ.։)

ԿԱՌՈՒՑԱՆԵԼ. (ի կառչելոյ, կամ կռուելոյ) Մածուցանել. պնդել. պնդացուցանել. փակցնել, կպցընել.

Կառուցեալ ի ճակատն զքարտն՝ այնպէս շրջէր. (Նոննոս.։)

Ի վերայ ճակատին կառուցանել ի ձեռն ծաղկահոտ մոմոյ. (Մագ. ՟Լ՟Զ։)

Ջուրք զօրէն պարսպաց կառուցեալ եղեն. յն. մածեալ պնդեալ կամ պաղեալ կացին. (Փիլ. տեսական.։)

Ցրտահար կառուցեալ ի ձմերայնի լինէր, եւ տապախարշ արեւակեզ յամարայնի. (Յհ. կթ.։)


Կառուցումն, ման

s.

establishment, construction, edifice, erection;
elevation.

NBHL (9)

κατάστασις constitutio πῆγμα, πῆξις coagmentatio, compactio, concretum, pegma, congelatio. Կառուցանելն, իլն. կառոյցք. կանգնումն, կազմութիւնն. շինութիւն. կայք. եւ Մածումն. պնդութիւն. կառեալ կալն. պաղումն. սառոյցք.

Մի՛ կացուցանիջիք զոտս ձեր յանցաւորիս կառուցմամբ իբրեւ յաւիտենականի. (Յհ. կթ.։)

Զոհարանացն կառուցմունք։ Յաւազանին կառուցմանէ։ Յոչնչէ կառուցմամբ. (Անան. եկեղ։)

Կառուցման լրութեան անդամոցս։ Ունօղն յարկին կառուցման։ Ղեկացն կամ խորանաց կառուցմունք. (Նար.։)

Նիստ կառուցման բոլորակութեան (լուսնի)։ Յերկինս կառուցմամբն. (Շ. բարձր.։)

Լուսաւորաց կառուցումն. (Լմբ. ժղ.։)

Սակս սիրականն կառուցման քո առ իս. այսինքն ակնկառոյց լինելոյդ. (Մագ. ՟Ի՟Թ։)

Ի վերայ ոչնչի (այս ինքն ոչինչ) կառուցման կառուցեալ, կայիւք թռչին, եւ կառուցմամբ ընթանան. (Պիսիդ.։)

Պարսպաձեւ կառուցմամբ (ջուրց) յաջմէ եւ յահեկէ հաստատութեամբ. (Պիտ.։)


Կասեցուցանեմ, ուցի

va.

to stop, to detain, to withhold, to keep in, to prevent, to hinder, to hold back, to interrupt.

NBHL (8)

ἑγκόπτω, ἁνακόπτω retundo, impedio ἑλαττόω imminuo եւ այլն. Տալ յետս կասիլ կամ յետնիլ եւ զկայ առնուլ. յետս ընկրկել. նահանջել. արգելուլ. խափանել. դադարեցուցանել. պակասեցուցանել, նուազել. ընդմիջել. ետ կեցնել, արգիլել, խրտեցնել, պակսեցնել, միջահատել.

Բարւոք ընթանայիք, ո՞կասեցոյց զձեզ ճշմարտութեանն չհաւանել. (Գաղ. ՟Ե. 7։)

Արբեցութիւն կասեցուցանէ զոյժ. (Սիր. ՟Լ՟Դ. 40։)

Զմտացն ընծայութիւն երբեմն կասեցուցին, եւ երբեմն ամենեւին իսկ մթացուցին. (Կիւրղ. ծն.։)

կասեցուցանէ ի սիրոյն. (Ոսկ. թես.։)

Ըստ հաւատոցն ոչինչ կասեցուցանէր զգործն. (Խոր. ՟Բ. 89։)

Կասեցուցանելով զմարմնոյս զօրութիւն. (Պիտ.։)

Կասեցուցանել ի պատուոյն, կամ յարիական զօրութենէ, կամ ի հանդիսից բարեպաշտութեան. (Նանայ.։ Ղեւոնդ.։ Սարգ.։)


Կասեցուցիչ, չի, չաց

adj.

impeding, hindering, interrupting.


Կասկածոտութիւն, ութեան

s.

diffident or irresolute character.


Կասկաջուր, ջրոյ

s.

malt-liquor, beer;
— սեղանոյ, table-beer;
— ընտիր, ale;
զօրաւոր or սեաւ —, porter;
— յոռի, swipes.

NBHL (4)

Ջուր կասկի, այս ինքն գարւոյ. գարէջուր. գարիի ջուրը կամ քամուքը

Էր կերակուր նորա կասկաջուր. (Վրք. ոսկ.։)

Սուղ ինչ բանջար, եւ ունդս եւ կասկաջուր. (Վրք. եւագրի.։)

Ամենեքեան սոքա ի միոյ իբրեւ ի կասկաջրէ եւ ի համաքամուածէն ընկալեալ մասն արեան. (Մագ. ՟Ծ՟Ե։)


Կասկումն, ման

s. chem.

malting.


Կասում, սի

va.

to thrash corn;
to triturate, to pound, to bruise, to grind.

NBHL (7)

ԿԱՍՈՒՄ որ եւ Կասեմ, եցի, եա՛. ἁλοάω trituro. Կամնել. մանրել զորայս, զօրանն, զցողունս ցորենոյ կամնասայլիւ. ջարդել. ջախել.

Կասոյր ի կալն ցորեան։ Կա՛ս զնոսա, եւ մանրեսցե՛ս զժողովուրդս բազումս։ Որ կասուն, յուսով վայելել։ Կասեսցես զլերինս։ Կասեսցեն զամուր ամուր քաղաքս ձեր։ Իբրեւ զօրան վականակ կասցի. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Ա. 20։ Միք. ՟Դ. 13։ ՟Ա. Կոր. ՟Թ. 10։ Ես. ՟Խ՟Ա. 15։ Երեմ. ՟Է. 17։ ՟Ծ՟Ա. 33։)

Ի կասուլ զսերմանեալն. (Պիտ.։)

Կասու զմեծ բանակն ասորստանեայց, այս ինքն կոտորէ. (Գէ. ես.։)

Ոչ թէ նոքա կասեցին անձին ուժով, այլ զօրութիւնն աստուծոյ մանրեաց եւ փշրեաց. (Լմբ. միք.։)

Ցանեցին եւ քաղեցին արտս, եւ կասեցին, եւ շեղջեցին։ Կասեալ կուտեցին. (Ոսկիփոր.։)

Կասօղ եւ մանրօղ իբրեւ զզուարակ. որ եւ կալոտի. (Նախ. եզեկ.։)


Կասումն, ման

s.

cessation;
thrashing.

NBHL (4)

ԿԱՍՈՒՄՆ որ եւ ԿԱՍՈՒԹԻՒՆ. Կասիլն յետս. եւ Կասուլն որպէս կամնասայլիւ.

Գիտելով զկասումն առն ի փրկութեան դարձէն. (Փարպ.։)

Հպարտութիւն, որպէս նախնեացն բան է, կասումն եւ ընդ ոտս անկանել է առաջատութեան. (Փիլ. լին. ՟Գ. 48։)

Սուզանելով յանդունդս կուրստեան՝ քանակի կասմանն. (Թէոդոր. խչ.։)


Կատակաբանութիւն, ութեան

s.

facetiousness, merry conceit, pleasantry, jocoseness, humour.

NBHL (3)

Կատակ բանից. ծաղրաբանութիւն. մասխարկութիւն.

Գործ խնդրէք յիւրաքանչիւր ոմեքէ, եւ ոչ կատակաբանութիւն. (Փարպ.։)

Կատակաբանութիւն, եւ խօսակցութիւն կանանց. (Տօնակ.։)


Կատակերգութիւն, ութեան

s.

comedy;
— յօրինել, to write -;
— խաղալ, հանդիսացուցանել, to act a play, to represent plays;
— իմն է, it is but a farce.

NBHL (7)

κωμῳδία comoedia, fabula, satira. Նուագ եւ խաղ ծաղրաշարժ կամ միմոսական. գործ կոմիկեանց ի թատրոնի. ծաղրածութիւն.

Ողբերգութեան արտօսր հետեւի, իսկ կատակերգութեան՝ ծաղր. (Նոննոս.)

Հագներգութիւն, փանդեռներգութիւն, եւ կատակերգութիւն։ Կատագերգութեանցն գեղեցկագոյնքն առանց ծիծաղանաց են։ Քերթողի կատակերգութեանգ ոչ իցէ պարտ զոչ եւ մի ոք ի քաղաքացեացն կատակերգել. (Պղատ. օրին. ՟Բ. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Զողբերգութիւն դիւցազնաբար վերծանեսցուք, իսկ զկատակերգութիւն՝ աշխարհօրէն. (Թր. քեր.։)

Ատեցօղք արուեստից եւ վարդապետական բանից, եւ սիրօղք վաչառաց եւ կատակերգութեանց. (Խոր. ՟Գ. 68։)

Երգս կատակերգութեան ջնարահար պոռնկի. (Նար. ՟Լ՟Թ։)

Երգս լկտութեան եւի կատակերգութիւնս առաւել հեշտանամք քան ի սերովբէական բարեբանութեան. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)


Կատակութիւն, ութեան

s.

cf. Կատակ.

NBHL (7)

γέλως risus, derisus. Կատականք. կատակ. ծաղր. խայտառակութիւն. ծանականք.

Ապականեսցին բագինք կատակութեան. (Ամովս. ՟Է. 9։)

Մի նորոգէք ի տանէ զկատակութեան. (Ամովս. ՟Է. 9։)

Մի նորոգէք ի տանէ զկատակութիւն, հող ի գլուխ լերուք ի վերայ կատակութեանց ձերոց. (Միք. ՟Ա. 10։)

Սիրեն զայպն կատակութան. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զի յայտնի արասցէ զծածուկ կատակութիւնս նոցա։ Աստուած յայտնեաց զծածուկ կատակութիւն նոցա։ Ցուցին նոքա զայպն կատակութեան իւրեանց. (Եփր. համաբ.։)

Ոմանք կատակութեամբ աստուածս դնէին. (Փարպ.։)


Կատաղեցուցանեմ, ուցի

va.

to enrage, to drive into a rage, to goad to madness, to drive mad, to plague to death.

NBHL (3)

ἑκμαίνω insanire facio. Գրգռել ի կատաղութիւն, ի մոլեգնութիւն, ի գազանութիւն. կատղեցնիլ.

Կատաղեցոյց զշունս աքտիոնի. (Նոննոս.։)

Կատաղեցոյց զկայիափա, եւ շարժեաց զնա՝ պատառել զվերարկուն. (Բրսղ. մրկ.։)


Կատաղեցուցիչ, չի, չաց

adj.

enraging, provoking, maddening.


Կատաղութիւն, ութեան

s.

fury, impetuosity, rage, ferocity, frenzy, madness;
— հողմոց, wild rage, the fury of the winds;
— շան, rage, canine madness.

NBHL (6)

λύσσα rabies μανία furor, insania. Գազանութիւն. մոլեգնութիւն. վայրենութիւն. ցնորումն. բորբոքումն.

Ի պատճառէ իմեքէ կատաղութիւն ի խելսն անկանի. (Յճխ. ՟Դ։)

Մոլեկան կատաղութեան արկածք. (Պիտ.։)

Զօրաւոր կատաղութիւն թշնամեաց. (Յհ. կթ.։)

Կատազութիւն՝ կատաղութեանն բժշկութիւն լիցի. (Ածաբ. ի կիպր.։)

Կատաղութիւն հայհոյչաց։ Փառաց կատաղութիւն, կամ չարեաց, ցանկութեան, նախանձու.. (Սարգ.։)


Կատաղումն, ման

s.

cf. Կատաղութիւն.

NBHL (6)

λύττη, μανία insania, furor. Կատաղիլն, եւ կատաղութիւն. մոլութիւն, մոլեգնութիւն.

Ի տռփական կատաղմանէ եւ ի մոլութենէ խափանեցուսցէ. (Պղատ. օրին. ՟Ը։)

Ի կատաղումն անարգել ցանկութեանց. (Փիլ. ել.։)

Նայեցաւ ի կատաղումն նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 36։)

Յուդայի կատաղումն է. (Յհ. կթ.։)

( Առ ըմբռնելոյ զյիսուս) տուընջեան ոչ մնացին յանչափ կատաղմանէն իւրեանց. (Տօնակ.։)


Կատարելագործութիւն, ութեան

s.

improvement, perfection.

NBHL (3)

Կատարելագործութիւն փրկութեան, կամ ընթերցուածոցն խորհրդոց. (Արշ.։)

τελετουργία perfectio, consecratio. Կատարելագործելն, իլն. կատարումն սրբազան իրաց.

Այս է իւզոյն աստուածայինկատարելագործութիւնն. (Դիոն. եկեղ.։)


Կատարելութիւն, ութեան

s.

perfection, integrity;
crowning, perfecting;
completion, accomplishment, consummation;
martyrdom;
consecration;
initiation;
—դ or քո —, your Holiness.

NBHL (26)

τελειότης perfectio. Կատարեալն գոլ՝ ամբողջութեամբ եւ լրութեամբ էութեան, լաւութեան, կամ ձրից, մասանց եւ հասակի.

Մի կարգ, մի պաշտօն (կամ պատիւ)... գկատարելութիւն, սրբութիւն (կամ սրբութեան). (Ածաբ. պենտեկ.։ եւ Շար.։)

Կատարելաթիւն բնութեց (ի քրիստոս) եւ դիմի. (Յհ. իմ. երեւ.։)

Ա՛յլ կատարելութիւն է աստուծոյ, եւ ա՛յլ մարդոյ. (Սահմ. ՟Ժ։)

Ընտրելագոյն կատարելութեանցն շտեմարան. (Պիտ.։)

Կատարիլ է ի կատարելութիւն ածիլն յետ մկրտութեան՝ ի ձեռն բարի վարուց աճմանն. (Մաքս. ի դիոն.։)

Կատարելութիւն ի թերութեան. (Նար. ՟Լ՟Ա։)

Անկատար յաւուրս կատարելութեան. (Մաշկ.։)

Կատարելութեան անուն ասի ի վերայ այնոցիկ, որք բնաւին իւիք ոչ են պակաս. (Երզն. մտթ.։)

Աճումն առնու տղայն՝ գալ ի կատարելութիւն մարմնոյ եւ մտաց. (Յճխ. ՟Ժ՟Ե։)

Մարմին ի ձեռն անդամոցն կատարելութեան եւ զգայարանացն թուոյ՝ բոլորակ իմն է. (Սարգ. յկ. ՟Ը։)

Այն՝ տղայութեան ժամանակ էր, իսկ այս կատարելութեան. (Կիւրղ. ղկ.։)

Յալիս գտար ահաս մտօք. (եւ անկատար յաւուրս կատարելութեան. Մաշկ.։)

Կատարելութիւն հասակի. (ՃՃ.։)

Կատարելութեան հասեալք (հասակի). (Փարպ.։)

ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆ. τελείωσις consummatio. Կատարումն. բովանդակութիւն. լրումն. կատարելն, եւ իլն. նահատակութիւն կամ վախճան. եւ Արդեամբք գոլն սարօք իւրովք.

Բերիլ ի կատարելութիւն կամաց նորա։ Իկատարելութիւն բանի եւ խորհրդոց նորա ճեպեալ զանձինս. (Յհ. կթ.։)

Ընդ բանին խօսել՝ արագապես լինէր գործոյն եւ իրին կատարելութիւն. (Ճ. ՟Ը.։)

Գոյանայ, եւ զկատարելութիւն չարեացն առնու. (Սարգ. յկ. ՟Գ։)

Զկատարելութեան պսակն ընդունէր։ Ընկալաւ սրով զվախճան կատարելութեան։ Կատարելութեան պսակի արժանի եղեւ. (Փարպ.։)

Որպէս ի մոմի զօրութեամբ են ամենայն կնիք. իսկ կատարելութեամբ մի միայն ի ներքս անդ տպաւորեալ է. (Փիլ. այլաբ.։)

ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆ. τελετουργία consecratio, initiatio. Սրբազան խորհուրդ եւ պաշտօն. խորհրդակատարութիւն.

Զղեւտացւոցն օրէնսն, եւ զքահանայիցն զկատարելութիւնն. (Յհ. իմ. եկեղ.։)

Որպես աստուածուսոյց քրիստոնէից մկրտութիւն է, այսպէս եւ առ նոսա կատարելութիւն, եւ այս այդպիսի տօնդ առ ելլենացոցն՝ միւստռոն. (Նոննոս.։)

ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆԴ, կամ ՔՈ. τελειότης σου sanctitas tua. Սրբազան տէրութիւնդ. սրբութիւն քո.

Քո կատարելութիւնդ կարօղ գոլով եւ զեւս մեծամեծս իմանալ։ Հանճարեղաբար քո կատարելութիւնդ արտադրեսցէ բան։ ՈՒրախ եղէ յոյժ ի վերայ առաքելոյս ի քոյոյդ կատարելութենէ. (Պրպմ. ՟Խ. ՟Խ՟Ա. ՟Խ՟Բ։)


Կատարողութիւն, ութեան

s.

administration, celebration;
consecration.

NBHL (4)

τελετή sacramentum, sanctificatio τελείωσις, τελετουργία initiatio, conservtio, perfectio. Խորհրդականութիւն. նուիրագործութիւն. կատարումն գործոյ քահանայութեան.

ուրբ հաղորդութիւնն ) է ըստ բարեփառ առաջնորդին մերոյ (յեռոթէոսի) կատարողութեանց կատարողութիւն. (Դիոն. եկեղ.։)

Զկատարողութիւն սրբազան իւղոյն. (Մագ. ՟Ա։)

Զպատարագին կատարողութիւն։ Զմիւռոնին կատարողութիւն։ Ի կատարողութիւն խորհրդոյ սրբոյ պատարագին. (Լմբ. պտրգ.։)


Կատարումն, ման

s.

accomplishment, completion, consummation;
execution, realization;
perfection;
end, term, conclusion;
end, death;
consecration;
initiation;
— առնուլ, to be accomplished, finished;
to improve;
— տալ, ի — ածել, to finish, to terminate, to achieve;
to improve, to perfect;
cf. Ծագ.

NBHL (18)

τελείωσις perfectio συντέλεια consummatio. Կատարելն եւ իլն. կատարած. լրումն. բովանդակումն. վախճան.

Եղիցի կատարումն ասացելոցս նմա ի տեառնէ։ Թողեալ զբան սկզբանն քրիստոսի՝ ի կատարումն եկեսցուք։ Իսկզբանէ տարւոյն մինչեւ ցկատարումն տարւոյն։ Ընկալեալ զկատարումն հաւատոցն ձերոց զոգւոցն փրկութիւն.եւ այլն։

Հաւատք եւ սէր են սկիզբն եւ կատարումն. (հաւատք սկիզբն, եւ սէր՝ կատարումն. Ածազգ. ՟Գ։)

Աստ է կատարումն ամենայն բանին։ Ի կատարման հասակին։ Կատարումն եւ վախճան ունին ամենայն տրտմականքն։ Նոյն ժամայն գործն զկատարումն առնոյր։ Գալ ի կատարումն սննդեամբն։ Կատարումն շինուածոյ, գրոց եւ այլն. (Ոսկ. յհ.։ ՃՃ.։ Յճխ. եւ այլն։)

Ի կատարումն ածել զպատրաստուիթիւն տան քոյ. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 19։)

Երակահատութեան ասիցէ զառողջութիւն գոլ կատարումն, զի սակս նորա եղանի. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

ԿԱՏԱՐՈՒՄՆ. τελευτή finis, consummatio Վախճան կենաց. նահատակութիւն. մարտիրոսութիւն.

Զկատարումն տեառն տեսէք. (Յկ. ՟Է. 11։)

Եւ եղեւ կատարումն սրբոց վկայիցն եւ այլն. (ՃՃ.։)

Ի յիշատակս կատարման ամենայն սրբոցն աստուծոյ. (Յճխ. ՟Ժ՟Զ։)

Քրիստոսակոչ կատարումն. (Կորիւն.։)

Կատարումն առաքելոցն։ Զտեղիս կատարմանցն. (Խոր. ՟Բ. 31. 72։)

ԿԱՏԱՐՈՒՄՆ. τελειότης perfectio. Կատարումն (կամ կատարելութիւն) ուղղոց առաջնորդեսցէ նոցա. (Առակ. ՟ժա. 3։)

Հաւատարիմ էր վասն կատարման վարուց եւ իմաստութեան. (ՃՃ.։)

կատարումն զլրումն ամենայն բարութեանց ասէ։ Մի ոք հայեցեալ ի գայթոտ եւ ի դիւրավնասելի բնութիւնս յուսահատ լիցի յանձինն կատարմանէ. (Սարգ. յկ. ՟Բ։)

ԿԱՏԱՐՈՒՄՆ. τελείωσις initiatio, consecratio. Կատարողութիւն. նուիրագործութիւն. նուէրք. սրբազան պաշտօն.

Առցես զճարպն, եւ զերին աջոյ. զի այն է կատարումն։ Զխոյն կատարման։ Ի մսոյ զոհին կատարման։ Մինչեւ յօրն լրման աւուրց կատարմանն ձերոյ (այսինքն օծութեան կամ ձեռնադրութեան). եւ այլն. (Ել. ՟Ի՟Թ. 22=34։ Ղեւտ. ՟Է. 37։ ՟Ը. 22 - 33։)

Յիշեցի զքեզ, եւ զգութ մանկութեան քո եւ զսէր կատարման քո. իմա՛ նուիրումն աստուծոյ իբր հարսնախօսութեամբ. խօսքկապ.


Կատարուն

cf. Կատարեալ.

NBHL (6)

τέλειος perfectus. Կատարեալ. լրացեալ. ունակ կատարելութեան. լիակատար.

Կատարուն, եւ անկարօտ ամենայն կատարելութեան։ Կատարո՛ւն է յանկատարացն՝ որպէս կատարողապետ.իսկ անկատար ի կատարունսն՝ որպէս գերակատար. (Դիոն.։)

Որ զյաւելուած ինչ ոք ընդունիցի, անկատար եղիցի (ի բնէ) եւ ոչ կատարուն. (Կիւրղ. գանձ.։)

Տասն թիւդ կատարուն է. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Եռանկիւնի՝ չափ կատարուն եւ պատարուն. (Մագ. ՟Ժ։)

Լցեալ աստուածեղէն զօրութեամբ, եւ կատարուն. (Շ. բարձր.։)


Կատարունութիւն, ութեան

s.

entelechia

NBHL (4)

(առ յետինս գրի եւ Կատարօնութիւն) cf. ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆ.

(Հոգին է) կատարունութիւն առաջին՝ մարմնոյ բնաւորականի։ Նիւթն զօրութիւն, իսկ տեսակն կատարունութիւն։ Առաջին կատարունութիւն կոչէ զտեսակն, եւ երկրորդ զներգործութիւնն. (Նիւս. բն.։)

Երեքն կատարեալ է՝ ունելով սկիզբն, մեջ, եւ աւարտ. (որ վայել է ի կատարումն ամենայն կատարունութեան. Խոսր.։)

(Անհատական տարբերութիւնք) են ձեւք եւ կատարօնութիւնք. այսինքն ծնօզք, հայրենիք, եւ ազգք. (Ժամանակ եւ տեղի, դոյն եւ քանակ եւ նշանք. Մխ. ապար.։)


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

Etymologies (6)

• , ո հլ. (ըստ ՆՀԲ և ՋԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «կատու» Փիլ. լիւս. Մխ. առակ. Վրդն. ծն. որից կատուա-պաշտութիւն Յհ. իմ. պաւլ. կատուակ խոտ. կատուականջ «բոյսի անուններ» Բժշ. (տե՛ս ՀԲուս. § 1345-6). նոր բառեր են կատուա-ձուկ, կատուախոտ։

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։

• Հներից Վրդն. ծն. բ. 19 մեկնում է «Կատուն ի տանն կալոյն (անուանեալ է)»։ Այսպէս նաև Տաթև. հրց. 220. Klaproth, Asia pol. էջ 102 կցում է գերմ. Kater և լտ. catus բառերին։ ՆՀԲ իբր լծորդ է դնում իտալ. լտ. և ռուս. ձևերը։ Böttich. Arica 66. 81 սանս. otu, պրս. gadi, qas, օսս. gäde, լտ. catus ևն։ Lag. Urgesch. 745 լտ. catus, լիթ. katas ևն։ Մ. Մսերեան, Ճռաքաղ 1861, էջ 55 ներշնչուելով Վրդն. ծն. մեկնութիւնից՝ ոտանաւորով ստու-գաբանում է Ի կենդանիս յաւէտ կատուն Ընտանի է, զի կայ ի տուն։-է կենդանի բնութեամբ կայթոտ կամ կայթու-. Մկանց դժնեայ դահիճ, այն իսկ է [other alphabet] Müller SWAW 42, 250 և 48, 429 զնդ. gaδwa որ «շուն» է թարգմանւում։ Lag. Gesam. Abhd. 80, 13 ասոր. qattū ձևի հետ։ Հիւնք. լտ. catus և թրք. քk-տի։ Հիւբշ. 307 փոխառեալ ասորերէ-նից, որովհետև հայերը «առհասարակ ավելի փոխառու են եղած (ասորինե-րից) քան թէ փոխատու»։ Patrubány ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հայերը

• դեռ Եւրոպայում եղած ժամանակ փոխ առին այս բառը կելտերից և Ասիա անցնելուց յետոյ՝ նոյնը փոխ առին Ա-սորիները հայերից՝ Մ. Ս. Դաւիթ-Բէկի այլանդակ մեկնութիւնը (Յուշարձ. էջ 397) տե՛ս կատաղ բառի տակ։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կատու, Ալշ. Մշ. կադու, Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաղու, Ասլ. գադիւ, Տիգ. գmդու, Ոզմ. կա-տօ, Սվեդ. գ'ադօ։-Զարմանալի կերպով ջնջուած է Զէյթունում. ուր գործածական է միայն փը՛սը՝գ ձևը, որ է փիսիկ (այլուր միայն փաղաքշական)։ Նոր բառեր են ար-ջակատու, կատուաչք, կատուալուայ (որ և կատնլուայ), կատուախաղող, կատուակ, լատուակծկունծ, կատուահոռի, կատուա-հուտ, կատուամորի, կատուանուաղ տալ. կատուասատկ տալ, կատուատէր, կատուա-քուն, կատուենի, կատուկախ, կատուաթութ ևն։-Միջին հյ. ունինք կատու՝ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս (տե՛ս Ամատ. Հայ. բառ ու բան, էջ 333ա)։

• ՓՈԽ.-Թուշ. մինգր. կատու, լազ. կատու, ղատու, վրաց. կատա, կատունի, ինգիլ, կա-տալ, ակուշ. կատու, աւար. կետու, կետա, անդի gedu, դիդ. ketu, կայ. խիւր. gata. կաբ. gedu, աբազ. կետուուխ, կետունձ, չmտը, արչ. gadu, տաբաս. gadu, khatu, չերքէզ. կիտտու, չատու, բոլորն էլ նշանա-կում են «կատու» և վրացերէնի կամ մինգ, րելէնի միջոցով տարածուած են ամբողջ Կովկասեան սահմաններում։-

NBHL (4)

αἵλουρος felis, catus. Չորքոտանի տնակեաց՝ որսող մկանց, փափկասեր եւ ապերախտ. ... (իտ. կա՛թթօ, լտ. գա՛թուս. դաղմ. գօթ).

Մկունք կատուոց կերակուր են. (Փիլ. լիւս.։)

Մկունք համանգամայն զհրեշտակս առաքեն առ կատուն. (Մխ. առակ.։)

Կատուն ի տանն կալոյն (անուանեալ է). (Վրդն. ծն.։ Իսկ միսկ փետիսի, տես ԲԷՇԿ ՄՇԿՈՅ։)


Կատուականջ

s. bot.

anagallis, chickweed.


Կատուապաշտ, ից

s.

worshipper of cats.


Կատուապաշտութիւն, ութեան

s.

cat-worship.

NBHL (2)

Պաշտելն զկատուս.

Առ նոսին իսկ կատուապաշտութիւն է մեծարգի եղեալ, կերակուր իւրեանց զկերակրոցն ապականիչս (զմկունս) առնելոյ աղագաւ. (Յհ. իմ. պաւլ.։)


Կարակում

s. adj.

thick dirt or mire, mud, slough;
miry, muddy.

Etymologies (2)

• «տղմոտ» Ագաթ. «տիղմ, ցեխ» Նար. էջ 222. ուրիշ վկայութիւն չու-նինք։

• ՆՀԲ «լծ. հյ. գայռ, գեռ, թրք. չօրագ, որպէս թէ «կարակուտ, տղմուտ» Թի-րեաքեան, Բազմ. 1913, էջ 341 թրք ❇ ︎ qara qum «սև աւազ» ձևից։

NBHL (3)

(լծ. հյ. Գայռ, գեռ. եւ թ. չօրագ. որպես թէ կարակուտ, տղմուտ). Ուր իցե գայռ սաստիկ կամ խմբեալ գումարեալ. ցիխ. ցխոտ. դէզ տղմոյ.

Վասն կարակում տղմին (ի խոր վիրապի ). (Ագաթ.։)

Զկարակումն մօրից ցամաքէ. (Նար. ՟Ձ՟Գ։)


Կարամուրք

s.

joints or articulations.

Etymologies (1)

• Մանրամասն բառիս քննութեան վը-րայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ, էջ 214։


Կարապետութիւն, ութեան

s.

office of precursor;
fore-running.

NBHL (5)

προδρομή praecursio, antecessus. Պատիւ եւ գործ կարապետի. յառաջընթացութիւն. առաջնորդիթիւն. Նախապատրաստութիւն.

Զյառաջընթացութիւն քո, եւ զկարապետութիւն աստուծոյ բանին. (Ժմ.։)

Զառաքելութեան իւրոյ զշնորհս ի ձեռս տայր նմա, որպես երբեմն յովհաննու մկրտչի զկարապետութիւն քրիստոսի. (Յհ. կթ.։)

Ունելով յինքեան նաւապետ կարապետութեան զտեսուչ եպիսկոպոսն. (Կանոն.։)

Զմեծի պասեքին զճրագալոյցն կարապետութիւն ասէ զգալի պայծառութեամբ. եւ զաստուածայայտնութեան ճրագալոյցն նախատօնակ կարապետութիւն ոթօրեայ աւուրցն պաշտաման. (Կամրջ.։)


Կարաւատուն

s.

caravansary.


Definitions containing the research ու : 10000 Results

Ամլանամ, ացայ

vn.

to be or become barren.

NBHL (3)

Ամուլ մնալ. ստերջանալ. եւ նմանութեամբ՝ անբեր կամ անգործ լինել. յետնիլ. գըսըր օլմագ՝ գալմագ. հասըլսըզ օլմագ.

Ամլացան յաստուածային բարեգործութենէն. (Ճ. ՟Թ.։)

Եղեն շրթունք նորա ամլացեալ ի բանից. (Եփր. համաբ.։)


Ամլորդի, դւոյ

s.

son of a barren woman;
St. John-Baptist.

NBHL (3)

Սեպհականեալ անուն Յհ. Մկրտչի, որ եղեւ որդի ամուլ պառաւոյն Եղիսաբեթի ի ծերացեալ հօրէ Զաքարիայ. ամլածին.

Մկրտեցաւ ի սուրբ ամլորդւոյն Յովհաննէ. (Եղիշ. ՟Բ։)

Չորեքկերպեան կենդանեացն զխորհուրդ քարոզեաց ամլորդին։ Որ յամլորդւոյն վկայեցար Գառն Աստուծոյ. (Շար.։)


Ամոլաջիլ

s.

ham-string, tendon of the ham.

NBHL (2)

Զոյգ կամ հաստաձիգ ջիլ՝ որ ի զիստն կամ ի յետին կողմն բարձից կենդանւոյ. (ռմկ. ըստ ոմանց՝ մամուջեղ) ըստ եբր. քաֆ իբր ոլորք. յն. է զի դնէ πλατύς այս ինքն լայնութիւն, կամ տախտակ (զըստի). եւ է զի νεῦρον որպէս եւ լտ. nervus այս ինքն ջիղ.

Բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա, եւ ընդարմացոյց զամոլաջիլ զըստին Յակոբայ ... Զամոլաջիլն՝ զոր ընդարմացոյց, որ է ի վերայ տախտակի զըստին. զի բուռն եհար զտախտակէ զըստին Յակոբայ, եւ ընդարմացոյց զամոլաջիլ նորա. (Ծն. ՟Լ՟Բ. 25. 32։)


Ամոխախ, ի, աց

s. adj.

brought up together, comrade, companion, play-fellow;
familiar.

NBHL (2)

ԱՄՈԽԱԽ կամ ԱՄՈՂԽԱԽ. (իբր ամոլք ի խահս, եւ ի սնունդս. կամ համախահ, խահակից) սննդակից. եւ որ ինչ հայի ի համասնունդս. ընտանի. ընդել. σύντροφος simul nutritus, educatus եւ assuefactus, familiaris, τρόφιμος alumnus եւ այլն.

Զսոսա եւ զնոսա իբրեւ զամոխախս ի նոյն յանձանձիչ գոգս տանի զամենեսեան։ Յառաջին իսկ հասակէ ընդ օրինօքն սնեալք, զամողխախ սննդեանն զառաքինութիւնն թողեալ՝ փախեաք անկաք ի հաւատսն Քրիստոսի։ Զչարեացն (կամ զկարեացն) ասացեալ իսկ է մերովք ամոխախ անուամբքս. հուր է՝ ասէ՝ անդ, եւ խաւար, եւ կապանք, եւ որդն անվախճան. (Ոսկ. մ. ՟Ա. 16։ եւ Գաղ. եւ Եբր.։)


Աստստին

adv.

hence;
here.

NBHL (2)

Աստ եւ աստուստ կամ աստէն. տստանօր. յայսմ վայրի, եւ այժմէն. եւ Այժմու.

Դասեալ աստստին ի սոյն։ Աստստի ի դատաստանի։ Աստստին ի յիմում մարմնի։ Աստստին կիզեալ։ Կերպարանեցեր հրաշիւք աստստի զհանդերձելոցն նմանութիւն. (Նար.։)


Ասր, րու, րոյ, սու

s.

fleece, wool.

NBHL (6)

(իսկ ասուի եւ ասուոյ՝ են կրկին սեռական, եւ ածական՝ իբր ասրեղէն) ἕριον lana Բուրդ ոչխարաց. գեղմն. գզաթ. մանաւանդ կտրեալ եւ մաքրեալ՝ սպիտակափայլ. որպէս եւ հանդերձն ասրեղէն։ (Սղ. ՟Ճ՟Խ՟Է 14։ Առակ. ՟Լ՟Ա 13։ Ես. ՟Ա 18։ եւս եւ Ղեւտ. ՟Ժ՟Գ 53։)

Զկաթնդ ուտէք, եւ զասրդ ագանիք. (Եզեկ. ՟Լ՟Դ 13։)

Զգոյն սպիտակութեան ասուն առանձնակի յիշել. (Խոսրովիկ.։)

Խոյն առանց տրտմութեան մերկանայ յասրոյ անտի իւրմէ. (Վեցօր. ՟Զ։)

Յասուն սպիտակութիւն. Ածաբ. մկրտ.։ եւ Անան. նին.։

Ի հողոյն եւ յասուէն։ Վասն ասրուն. (Բրս. հց.։)


Ասրաբեր

adj.

lanigerous.

NBHL (1)

Որ բերէ յիւրմէ զասր. Բուրդ բերօղ՝ տուօղ.


Ասրագործ

adj.

dealer in wool.

NBHL (1)

Ասրագործ ոմն գործէր ի տան նորա։ Մղեալ ընկէց զասրագործն ի վերուստ ի վայր. (Նիւս. բն. ՟Ժ՟Գ։)


Ասրեայ, էի, ից

adj.

lanigerous, woolly;
woollen.

NBHL (2)

ԱՍՐԵԱՅ ԱՍՐԵՂԷՆ εἱρίνεος, ἑροῦς laneus Որ ինչ է յասրէ. ասուի. ասուեայ. ասուեղէն. Բրդէ, բրդղէն.

Ասրեղէն պատուական։ Անարգ ասրղէն. (Մխ. դտ.։ Թէ՛ ասրեղէն իցէ, թէ՛ կտաւեղէն. Կանոն.։)


Ասրեղէն, ղինի, նաց

cf. Ասրեայ.

NBHL (2)

ԱՍՐԵԱՅ ԱՍՐԵՂԷՆ εἱρίνεος, ἑροῦς laneus Որ ինչ է յասրէ. ասուի. ասուեայ. ասուեղէն. Բրդէ, բրդղէն.

Ասրեղէն պատուական։ Անարգ ասրղէն. (Մխ. դտ.։ Թէ՛ ասրեղէն իցէ, թէ՛ կտաւեղէն. Կանոն.։)


Ատակեմ, եցի

va.

to be capable, to be clever.

NBHL (2)

Ոչ այնչափ զսա փրկութիւն քաղաքին ուրախ առնել ատակէր. (Փիլ. յովն.։)

Ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարճրութեան ժամանակին։ Ոչ այնչափ ատակեաց աճապարել. (Խոր. ՟Գ 1. 46։)


Ատաղձ, ից

s.

matter;
timber;
timber-work, carpentry.

NBHL (4)

ὔλη materia, lignum Նիւթ, մանաւանդ փայտեղէն. փայտ անատառի կարծր՝ ի պէաս կերաս կերտուածոյ. (ուստի Ատաղձ ռամկօրէն է կարծր, պինդ, խիստ). թ.

Հատանել զգեղեցիկ գեղեցիկ աստաղձս ի լեռնէն, ի յարկս շինուածոյն. (Եւս. քր. ՟Ա։)

Իմաստուն ճարտարապետ պիտանացու ատաղձ, եւ առնիցէ անօթ ինչ. (ՃՃ.։)

Ոչ զարարիչն յայտ առնէ, այլ զնիւթ եւ զատաղձ ինչ՝ յորմէ լինիցի։ Ոչ նիւթն եւ ատաղձ արոեստաւորացն իցէ ... Ամենայն նիւթք եւ ատաղձք եդան առաջի յԱստուծոյ, եւ արուեստն ի մտաց մարդկան ծնաւ. (Սեբեր. ՟Ե. ՟Գ։)


Ատաղձագործ, աց

s.

carpenter, joiner.

NBHL (1)

Ապա թէ ոք ատաղձագործ հիւսն (յն. մի բառ) զփայտ ինչ գեղեցիկ սղոցեալ՝ քերեաց ճարտարութեամբ զամենայն կեղեւ նրոա. (Իմ. ՟Ժ՟Գ 11։)


Ատամահան

cf. Ատամնահան.

NBHL (2)

ὁδοντάγρα forceps dentalis Գործի հանելոյ զատամունս. որպէս աքցան, եւ այլն.

Խոցիչս, շամփուրս, ճանկս, ատամահանս. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ե.։)


Ատամացեմ, եցի

va.

to bite.

NBHL (1)

Առ երկունսն զսպասեական ատամացեն. (Ոսկ. մ. ՟Ա 18։)


Ատամացի

cf. Ատամնացի.

NBHL (1)

Ատամացի առնուն, եւ եղնգամբքն եւս մաքառիցին. (Իսիւք.։)


Ատամնաթափ

s. adj.

forceps;
toothless;
— լինիմ, to lose the teeth.

NBHL (1)

Որ զքարինս գգուէ, ատամնաթափ լինի. (Ոսկիփոր.։)


Ատամնախիլ առնեմ

sv.

to extract or draw out a tooth.

NBHL (2)

ԱՏԱՄՆԱԽԻԼ ԱՌՆԵԼ. Խլելազատամունս.

Հրամայեաց ատամնախիլ առնել. եւ բժիշկն զգործիսն ի ձեռն առեալ, սակաւ խլել զառամունս նորա. (Ճ. ՟Ա.։)


Ատամնաւոր

adj.

toothed, notched, dented.

NBHL (2)

ὁδοντοφυοῦν dentibus praditus Որոյ բուսեալ են ատամունք. ունօղ ատամանց. ակռա ունեցօղ.

Ատամնաւորի եւ աճեցելոյն մատուցանէ զհացն. (Նիւս. կազմ.։)


Ատելի, լւոյ, լեաց

adj.

hateful, odious;
tiresome, disagreeable, unpleasant;
that bears hatred, malevolent.

NBHL (1)

Առհասարակ ատելի են Աստուծոյ՝ ամպարշտեալն, եւ ամպարշտութիւն իւր. (Իմ ՟Ժ՟Դ 9։)


Ատեմ, եցի

va.

to hate, to abhor, to detest;
to become tired of, to take a dislike to.

NBHL (6)

μισέω odi, odio habeo որ եւ ԱՏԵԱՄ (լծ. լտ. օ՛տի) Չսիրել. չհաճիլ. զզուիլ գարշիլ. խորշիլ.

Ատեցեր զիս, եւ ոչ սիրեցեր։ Զմին սիրիցէ, եւ զմիւսն ատիցէ։ Ատելութի՝ զոր ի նանիր ատեցին զիս։ Որ ատէ զյանդիմանութիւն, անմիտ է.

Որով ատեցաւ յԱստուծոյ, եւ ատեաց զնա. (Լմբ. սղ.։)

Ատեցողք ամենեցուն, եւ ատեցեալք յամենեցունց. (Պիտ.։)

Ատեցողք արուեստից. (Խոր. ՟Գ 68։)

Ուստի բարկութեամբ ատեալ՝ ետու զնոսա գերի. (Լմբ. ովս.։)


Ատենաբանեմ, եցի

vn.

to harangue, to speak in public, to declaim.

NBHL (4)

Մեզ զծնունդ տէրունական ատենաբանեաց աւետարանիչն։ Ատենաբանել զյաղագս Մկրտչին բան դադարեցուցի. (Ճ. ՟Գ.։)

Որպէս սուրբն ոնեսիմոս ի վկայութեան իւր հանդէս զսոյն ի նախատինս կռապաշտութեան ատենաբանեաց. (Լմբ. իմաստ.։)

Առաջի բազմութեան, եւ ի տան Տեարն ատենաբանէր. (Մխ. երեմ.։)

Եւ Պօղոս ատենաբանէր, ձեր բանս այս փրկութեան առաքեցաւ։ Ի դատելն պօղոսի, եւ յատենաբանելն. (Լմբ. առակ. եւ Լմբ. յանառակն։)


Ատենադպիր, պրաց

s.

secretary;
chancellor.

NBHL (3)

Դպիր ատենի. դպրապետ. որպէս յն. ի սուրբ գիրս ՝ γραμματοεισαγωγεύς litterarum instituor, magister

Ատենադպիրս դատաւորացն ձերոց։ Դատաւորս եւ ատենադպիրս կացուսցես յամենայն քաղաքս քո։ Դատաւորք ձեր, եւ ատենադպիրք ձեր։ Զդատաւորս ձեր եւ զատենադպիրս ձեր. (Օրին. ՟Ա. 15։ ՟Ժ՟Զ. 18։ ՟Ի՟Թ. 10։ ՟Լ՟Ա. 28։)

Ոչ եթէ անխօս էր, այլ ատենադպիր էր յունաց ճարտարախօս. (Վրք. հց. ձ։)


Ատենակալ, աց

s.

magistrate, senator;
— դպիր, cf. Ատենադպիր.

NBHL (3)

σύνεδρος consessor Իշխան ի թուոյ բազմելոցն յատենի, իբր դատաւոր, խորհրդական, դպիր.

Ատենակալ թարգմանի ի գիրս Մարթինի ՝ եւ լատին ձայնս դռի՛պունուս. որ է Տրիբուն. զի դռիպո՛ւ է ատեան. իսկ դռի՛պուս, ցեղ։

Ատենակալ բանախօսութիւն. (Կոչ ՟Ժ՟Ե. (ա՛յլ ձ. ատենախօսութիւն)։)


Ատենական, ի, աց

adj. s.

that belongs to courts of justice, judicial;
public, oratorical;
orator;
magistrate;
judge;
practitioner.

NBHL (3)

Իշխանութեամբ, որ զամենայն զատենականն հաստատութիւն եւ զօրութիւն ունի. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ի տեսարանի, եւ յատենական նահատակութիւնս։ Յատենական բանտի կապեալ երկու ամս. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ճարտասանականն սեռ գոլով՝ յերիս բաժանի տեսակս. յատենականն, եւ այլն։ Ատենականն վասն անցեալ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի ամենայն որ դատէ, վասն այնոցիկ դատէ զորս գործեաց. (Սահմ. ՟Ժ՟Թ։)


Ատենապետ, աց

s.

Chief-justice, judge.

NBHL (1)

Ատենապետք դատաստանի ի սոսկալի աւուր նորոգման. (Նար. առափ։)


Ատոքանամ, ացայ

vn.

to fill, to be full, fertile or fat.

NBHL (2)

Լ իանալ եւ հասունանալ արմտեանց.

Սերմունք ատոքացեալք։ Ատոքացեալ տեսցուք զբոյս ոճոյ։ Վասն այսորիկ առ սակաւ սակաւ յաստուածեղէն սեզանոյ աստի առեալ ձեզ ջամբեմ, զի եւ դուք քաղցրագոյն ատոքասջիք. (Ոսկ. յհ. ՟Ա 1. եւ 3։)


Ատոքատեսիլ

adj.

cf. Ատոք;
— հասկք, yel low ear (of corn).

NBHL (1)

Ատոք տեսլեամբ. Ատոքատեսսիլ պտուղք.


Ատտիկեցի

cf. Ատտիկական.

NBHL (1)

Ատտիկեցիս ըստ վատթարութեան, այլ ոչ ըստ բարեբաստութեան. (Նար. ՟Կ՟Ե։)


Ատրաշէկ

adj.

fiery, ardent, burning, red-hot, inflamed.

NBHL (1)

Ոսկէճաճանչն, եւ հրաձեւն եւ ատրաշէկն, եւ պատուականն խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)


Արագագիր, գրի, աց

adj.

that writes quick.

NBHL (2)

Արագագրի ումեմն գրչի. (Վրք. հց. ՟Բ։)

Ասէ ցարագիրն. գրեա՛ եւ զանունս իմ. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Զ.։)


Արագագնաց

adj.

that walks or goes quick, swift, rapid.

NBHL (1)

Արագ ի գնացս. արագընթաց. եւ վաղանցուկ.


Արագագոյն

adj.

very quick, quicker.

NBHL (5)

Արագագոյն ճարտասան։ Զայնս արագագոյն գտցէ եւ հմուտս. (Պիտ.։)

Ընդ երկար (այսինքն վասն հեռաւոր ժամանակի) էին խնդրուածքն, այլ արագագոյն էին շնորհքն. (Կոչ ՟Ժ՟Գ։)

Արագագոյն հատուցից. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Արագագոյն ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւնն. (Խոր. ՟Ա 28։)

Արագագոյն ըմբռնէին զմեծացուցիչ մրցանակս. (Պիտ.։)


Արագաթեւ

adj.

that flies fast, winged, swift, rapid, nimble, prompt.

NBHL (3)

Արագաթեւ աղաւնի, կամ արծուի. (Ագաթ.։)

Մեղուք արագաթեւք. (Եղիշ. դտ.։)

Նմանութեամբ ասի.


Արագաթռիչ

cf. Արագաթեւ.

NBHL (2)

Արագ ի թռիչս՝ իրօք կամ նմանութեամբ.

Զազգն աղեքսանդրացւոց՝ զարագաթռիչսն ի խօսս եւ ի պատմութիւնս բանիցն. (Աթ. ի ստեփ.։)


Արագախաղաց

adj.

that moves, stirs quick.

NBHL (2)

εὑκίνητος. mobilis, agiis. Որ արագ յառաջ խաղայ. արագաշարժ. վաղանցուկ. սրընթաց.

Արագախաղաց վայրկեանք ժամուց. (Վեցօր. ՟Զ։)


Արագախօս

adj.

that speaks rapidly.

NBHL (2)

γοργός. acer, vividus. Որ արագ արագ խօսի. լեզուանի

Ո՞ւր արագախօս. լեզուն. ահա լռեաց. (Ոսկ. համբեր.։)


Արագահաս

adj.

that happens, arrives or comes quickly.

NBHL (4)

Որ արագ հասանէ. փութով հասեալ Ի վերայ.

Արագահաս դատաստան, կամ կործանումն, կամ բժշկութիւն. (Յհ. կթ.։ Լմբ. ամովս.։ Վրք. ոսկ.։)

Ծանեաւ զնա հեշտալուր եւ արադահաս (յօգնութիւն). (Լմբ. սղ.։) cf. ԵՐԱԳԱՀԱՍ.

Որ ի շնչափողն խոտորի, եւ արագահաս հեղձուցանէ. (Լծ. ածաբ.։)


Արագաշարժ

adj.

that moves quick, light, active, nimble, quick, dexterous.

NBHL (1)

Արագաշա՛րժք լիցուք յառաքինութիւնս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ.)


Արագավախճան

adj.

that is soon ended or dead.

NBHL (3)

ὁξύμωρος brevi periturus, ταχύμερος brevis aevi Որ արագ վախճանի. ոյր օրհասն փո՛յթ հասանէ. երագազրաւ. վաղանցուկ. կարճատեւ.

Արագավախճան զօրութիւն. (Ածաբ.։ ժղ։)

Քան զնոսին՝ որք գարնայնին երեւին, արագավախճան արար. (Նիւս. կուս.։)


Արագափոխ

adj.

that soon changes.

NBHL (1)

Տրամադրութիւնք ասին, որք են դիւրաշարժք եւ արագափոփոխք։ Արագափոխ է, ի ջերմոյ ցուրտ լեալ. (Արիստ. որակ.։)


Արագեմ, եցի

vn.

to hurry ones self, to hasten, to be diligent.

NBHL (4)

ταχύνω, -ομαι accelero, σπεύδω festino, propero որ եւ ԵՐԱԳԵԼ (լծ. յառաջանալ) Փութալ. աճապարել. վաղվաղել. արտորալ.

Արդ արագեցէք։ Փութացեալ արագեա՛. (՟Ա. Թագ. ՟Թ 12։ ՟Ի 38։)

Կանխաւ արագեալ յառաջ քան զօրն կատարածի։ Արագեսցէ՛ փրկութիւնդ. (Նար. ՟Կ՟Զ. ՟Ղ՟Գ։)

cf. արագեցուցանեմ. Փութացուցանել. արտորցնել.


Արագընթաց

adj.

that runs quick, swift.

NBHL (2)

Յարագընթաց ոտս փութացեալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Արագընթաց շարժումն. (Յիսուսի որդի։)


Արագոտն

cf. Արագաքայլ.

NBHL (1)

Արագոտն սուրհանդակ. յն. քաջընթացօղ. (Առակ. ՟Ի՟Դ 34։)


Արածեմ, եցի

va.

to graze, to pasture, to keep, to take care of;
— զհողմս, to cherish vain hopes, to build castles in the air.

NBHL (13)

Կամ Տալուտել. ճարակեցուցանել.

(որպէս թէ առ ածել, յարօտ ածել. լծ. եւ եբր. րաա. արբ. րայ) βόσκω, νέμω, ποιμαίνω pasco Հովուել ի դաշտի. առաջնորդել անասնոց յարօտս եւ ի ճարակս. արծել.

Արածեցից զխաչինս քո Ո՞ւր արածիցեն։ Միթէ հովիւք զանձի՞նս արածեն. ո՞չ հովիւք զխաչինս արածեն։ Արածեա՛ զուլս քո. եւ այլն։ (Որպէս եւ նմանութեամբ ասի.)

Դու արածեա՛ զտուն դաւթի. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ 16։)

Արածեա՛ զգառինս իմ ... արա ծեա՛ զոչխարս իմ։ Արածեցէ՛ք որ ի ձեզ հօտդ է Աստուծոյ. եւ այլն։

ԱՐԱԾԵՄ, կամ ԱՐԱԾԻՄ. հ. καταβοσκέω, ἑπιβοσκέω depasco, -or Ճարակիլ յարօտս. ուտել. եւ Ծախել. լափել տարածմամբ. արծիլ.

Թոյլ տացէ խաչին իւրում արածել զանդ այլոց, կամ զգեղեցիկ արօտսն. (Եւ. ՟Ի՟Բ 5։ Եղեկ. ՟Լ՟Դ 18։)

Երէ վայրի արածեցաւ ի մէջ գազանացն զմարմնոյ կեանս, եւ զհոգեկան բարեգործութիւնս։ Որք արածիմք ընդ ամենայն տիեզերս զիւրն մարմին։ Զայն արածի բանական հոգիս. (Լմբ. սղ.։)

Զսիրտս ծուլացելոց անմաքուր դեւք արածեսցին. (Գէ. ես.։)

Ծածկեաց զամենայն մարդիկն ախտն փութապէս անվրէպ՝ որպէս հուր զտունս արածելով. (Նիւս. ի սքանչ.։)

Արածեաց հուր զշինուածս նոցա. (Ագաթ.։)

Զապականութիւն՝ որ տակաւին արածէր զմարմին նորա։ Թէ ի դնել սպասուցն մերձեսցի մուկն, եւ արածեսցէ ի նշխարոյն. (Կանոն.։)

Նմանութեամբ ասի, ԱՐԱԾԵԼ ԶՀՈՂՄՍ, կամ ԶՈՐԿՈՐՍՏՈՒԹԻՒՆ, կամ ԶԲՈԶՍ, իբրու Հետամուտ լինել. զհետ երթալ. զրահետ վարիլ. որպէս անասունք թափառին ի ճարակս։ (Առակ. ՟Ի 12։ ՟Ի՟Ը 7։ ՟Ի՟Թ 3։)


Արահետ, ից

adj.

public;
— ճանապարհ, պողոտայ, road much frequented, thoroughfare.

NBHL (7)

Ուր իցէ յար՝ կամ արանց ուղեւորաց արարեալ՝ հետք. որ եւ ասի Աշխարհապողոտայ. կուրաշաւիղ. կուռ կամ արքունի ճանապարհ. կոխած.

Թողեալ զարահետն վստահութեան. (Նար. ՟Խ՟Զ։)

Կուրաշաւիղ իմն արահետիւք ծածկել զդառնութեան մաղձ. (Յհ. իմ. երեւ.։)

Ընդ անապատն կամի գնալ, ուր ոչ եւ արահետ ինչ երբէք առաքինութեանց երեւեցաւ. (Ոսկ. ես.։)

Ընդ նոյն արահետս մոլորեալք ի ճշմարտութենէն. (Եզնիկ. (իբր լայն ճանապարհ)։)

Արգելեալ պահէ ոչ միայն զարքունեացն պողոտայ, այլեւ զգողուղի հետեւանաց արահետ. (Պիտ. (որ է հասարակ գողոց)։)

Վրիպակ արահետ գարշութեամբ մեղացս. (Նար. ՟Ժ՟Ը.) իբր սովորական կամ յաճախեալ գարշութեամբ։


Արամբի, բւոյ, բեաց

adj. s.

married woman;
— առնել, to impregnate, to violate.

NBHL (4)

Կին՝ որ է ընդ արամբ. կին առնակին. կարգուած՝ էրիկ ունեցօղ կնիկ.

Բազում են որդիք սկնդկիդ առաւել քան զարամբւոյն. (ես. ՟Ծ՟Դ 1։)

Ծնեալ ասեն, բայց ոչ ի կուսէ. այլ ի կնոջէ արամբոյ (յն. բնակակցի կամ խառնակելոյ ընդ առն). (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Արամբի առնել. է Յղացուցանել զկոյս. (Նոննոս.։)


Արատաւոր, աց

adj.

vitious, faulty.

NBHL (5)

μωμητός, ἁκάθαρτος maculatus, reprehensibilis, impurus, ἑπίκηρος fatalibus morbis obnoxius Այն՝ յորում իցէ արատ ինչ. ախտաւոր. պակասաւոր, եւ անմաքուր. պարսաւելի.

Առ սեղանն մի՛ մատիցէ, զի արատաւոր է։ Ըստ ամենայն արատաւոր բանի։ Զարատաւորն յանարատէ անտի ոչ զատուցանէին։ Բծկանք՝ արատաւորք. (Ղեւտ. ՟Ի՟Ա 23։ Օր. ՟Ժ՟Է 1։ Եզեկ. ՟Ի՟Բ 26։ ՟Բ. Պետ. ՟Բ 17։)

Մի՛ յոք հեպել արատաւոր, եւ մի՛ ունել չար մերձաւոր. (Շ. այբուբ. ՟Գ։)

Ոչ ըստ բնութեանն ունէր յինքեան զախտականն եւ զարատաւոր կիրս. (Նիւս. կուս.։)

Արատաւոր կիրք, կամ յղուի. (Սկեւռ. աղ.։)


Արատեմ, եցի

va.

to spot, to stain, to soil, to spoil, to blot, to vitiate, to contaminate.

NBHL (4)

μωμέω vitio vel tabe affico, vitupero Արատաւոր կացուցանել. արատով զգածել. աղտեղել. եւ աղարտել. վնասել. եւ վնաս դնել.

Զհայեցուածս արատեցի. (Սկեւռ. աղ. (որ առաւել բերի ի բառդ Յայրատ)։)

Եւ զխառնուածս անկեալ անգստին ի նմանէ, զի մի՛ արատիցի. (Եւ. ՟Ի՟Ը 32։)

Որպէս ի մարմնում տեղի որ արատի, անպիտանայ. (Խոսր.։)


Արար, ոց

s.

act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.

NBHL (13)

πραγματεία, ποίησις, ποίημα factura, opus, res, tractatio Արարածու. գործած. շինուած. իր. գործ. բանուածք, շէնք, բան. իշ.

Յաճախեցին ինձ արարս։ Կերպարանք անուոցն, եւ արար նոցա իբրեւ զտեսիլ ականց։ Ամենայն արար նոցա ձուլածոյ. (Ժղ. ՟Բ 4. 11։ Եզեկ. ՟Ա 15։ ՟Գ. Թագ. ՟Է 33։)

Ինքն իսկ արարն (կազմութեան մարդոյս) ո՞չ խրատիցէ զքեզ ... զի ի վեր եւեթ հայիցիս։ Տգեղ եւ անվայելուչ էր՝ մինչդեռ սիկն եւ կաւ եւ ջրոցն բազմութիւն ունէր զարարն երկրի. (Ոսկ. ես.։)

Ելին ի բլուրն երեւելական տեղւոյն արարից դեմետրեայ. (այսինքն շինուածոյն). (Ճ. ՟Բ.։)

Արմաւն զիւր տեսիլն եւ զգոյնն եւ զհամն եւ զարարն բերիցէ. նոյն պէս եւ թուզն զտեսիլս իւրոյ տերեւոյն, եւ զարար կեղեւոյն. (Ագաթ.։)

γεωργία agricultura Երկրագործութիւն. արդիւնագործութիւն.

γέννημα germen Բերք. արդիւնք. ծնունդք.

οὑσία substantia, possessio Ստացուածք. գոյք. ինչք. կալուածք.

Գոյք կոչին եւ արարք եւ ստացուածք կառուցեալ հաստատութեամբ առաքինութիւնք. եւ ըստ առաքինութեան գործ. (Փիլ. լին. ՟Դ 148։)

Արարս եւ ժառանգութիւնս գնիցես։ ի բոզս զիւրեանց արար վատնիցեն. (Ոսկ. մ. ՟Ա 20. եւ 18։)

Տար աշխարհ եհար, եւ բազում արարս արար. (Ոսկ. եփես.)

Կիւրինիոս գիր արարոց եւ իւրաքանչիւր բնակութեանց արար։ Զիւրաքանչիւր տունս եւ զարարս առնուլ. (Եւս. քր. ՟Բ։)

Յափշտակութիւն առէր ընչից եւ արարոյ. (Եղիշ. ՟Ա. ՟Է. ՟Ը։)