Entries' title containing ո : 10000 Results

Դուզնաբանեմ, եցի

vn.

to make short discourse.

NBHL (1)

Դուզնաբանել ըստ կարողութեան. (Պրպմ. լ։)


Դուզնաքեայ, քէից

adj.

little, very little, moderate, small, light, thin.

NBHL (12)

βραχύς, -ύτερος, -ύτατος, ἕλαττος, ἕλασσος, ἤττον, τυχόν minor, brevior, tenuis, vilis, vulgaris Դոյզն եւ չնչին. փանաքի. փոքր. թեթեւ. սուղ. յետին. նուաստ. հասարակ. սոսկական. հարեւանցի. սակաւագին. գծուծ. աննշան. անշուք (իր, եւ անձն).

Ասել դուզնաքեայ իմն թուի, բայց գործով հաստատել մեծ է։ Դուզնաքեայ գործ։ Կերպարանաց դուզնաքեայց։ Ի դուզնաքեայսն վարիցի խորհուրդսն։ Դուզնաքեայ զգեստ, նիւթ, շահ, պատճառք։ Դուզնաքեայք ոք։ Ոչ ի դուզնաքւոյ (ուստեք)։ Ո՛չ ի դուզնաքոյ ումեքէ։ Դուզնաքեացն՝ նուազք։ Դուազնաքեօքն շատին։ Դուզնաքեա՞յց լինի պատճառք չարեաց. (Փիլ.։)

Ոչ դուզնաքեայ ինչ ոք։ Ոչ իբրեւ զմարդ ոք դուզնաքեայ. (Եղիշ. ՟Ը։ Կոչ. ՟Ժ՟Գ. եւ այլն։)

Ոչ լինէր նմա բաւական ընթերցումն դուղնաքեայ. (Եւս. պտմ. ՟Զ. 3։)

Կարճամտաց, եւ խորհրդով դուզնաքեայց յաստուածաբանութիւնս։

Զվարուց նոցա նմանութիւն գոնէ դուզնաքեօք ոչ կամեցաք բերել. (Սարկ. հանգ.։)

Զբազումսն դուզնաքեօք (այսինքն սակաւուք) առաջի դիցուք. (Դիոն. ածայ.։)

Զկնի դուզնաքւոյ հանդերձեալ էր ի կոչումն գալ. (Բրս. սղ.։)

դուզնաքեայ. մ. Սակաւուք. դոյզն ինչ. թեթեւաբար.

Յաղագս տօնից դուզնաքեայ իմաստասիրեսցուք. (Ածաբ. պենտեկ.։)

Երերեալ դողացին ոչ դուզնաքեայ, այլ յոյժ սաստիկ եւ ահագին։ Ոչ դուզնաքեայ պատմէ զառնս լաւութիւն, այլ ուժգին եւ մեծապէս. (Եղիշ. խաչել. եւ Եղիշ. թաղմ.։)

Դուզնաքեայ ինչ վասն նորին ասասցուք. (Կլիմաք.։)


Դուժ, ից

adj.

barbarous;
savage.

Etymologies (4)

• , ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։

• = Հայոց մօտիկ ապրող վայրենաբարոյ մի ցեղի կամ ժողովրդի անունն է. հմմտ. քրդա-կան Duziki ցեղը։ Շատ լեզուների մէջ սովոութիւն է վայրենաբարոյ ազգերի անունները իբրև ածական գործածել. այսպէս, հին հայե-րէնի մէջ խուժ (Խուժաստանցոց անունից). խաղտալուր (Խաղտեաց անունից), կորճայ, կորճալեզու (Կորճայք գաւառի անունից). նոր հայերէնի և բարբառների մէջ՝ թուրք, քուրդ. լազ, զազա, տաճիկբերան, բոշա ևն։-Աճ.

• ՆՀԲ դժնեայ բառից։ Lag. Urgesch. 69 յն. δός։ Հիւնք. խուժ բառից։ Թիրե-առեան, Արիահայ բռ. էջ 127 զնդ. druǰ, պհլ. druǰ, պրս. druγ, հյ. դա-ժան ևն ձևերի հետ։ Nyberg, milisb. 2 61 ռժուար է զտնում բաժանել դժ-նախամասնիկից, որ է պհլ. duš «չար. վատ»։

• ԳՒՌ.-Սրա հետ նո՞յն է արդեօք Մշ. դ'ուժ «մազերը տնկուած, ցցուած»։

NBHL (6)

βάρβαρος barbarus որ եւ ԽՈՒԺ ԴՈՒԺ, ԽՈՒԺԱԴՈՒԺ. Իբր Դժնեայ բարուք եւ լեզուաւ, անընտել, օտար, վայրենի. որ եւ յունական ձայնիւ ասի ԲԱՐԲԱՐՈՍ.

Խուժ դուժ, սկիւթացի։ Լինիցիմ այնմ՝ որ խօսիցին ընդ իս, խուժ. եւ նա՝ որ խօսիցին ընդ իս, դուժ. (Կող. ՟Գ. 11։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 11։)

Առաքինին յովսէփ զդուժ կինն ամօթալից ի բաց մերժեաց. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Այն՝ դուժիցն եւ դժնէիցն է անգ։ Դուժքն այն ոչ ունելով արհեստ։ Ի տիւռենացւոցն դուժից. (Մագ. ՟Դ. ՟Ժ. ՟Խ՟Գ։)

Հարկանելով զխժիցն դուժս. այսինքն զբարբարոսս. (Ասող. ՟Գ. 41։)

Զկնի գնաց նա դուժ ժպրհութեանն. այսինքն բարբարոսական. (Եւս. պտմ. ՟Զ. 18։)


Դուլ

s.

cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.

Etymologies (4)

• (անհոլով) «դադար, հանգիստ» Բ. թագ. ժէ. 8. Ողբ. բ. 18. Ես. իգ. Փարպ. փիլ. «2. ջանք, յորդոր, պատուէր» (այս ի-մաստոմ գործածւում է միշտ դուլ և պատուէր ձևով) Ոսկ. մ. գ. 6. Եւս. քր. ա, որից՝ դլալ կամ դղալ «հանգիստ առնել, դադրիլ» Բ. մակ ժբ. 2. Եղիշ. ը. էջ 144, անդուլ «անդառառ. Խոր. Արշ. Յհ. կթ. Արծր. (գրուած է նաև ան-դոյլ Մանդ. էջ 72), անդուլութեամբ «անդա-դար, չդադրած» Եղիշ.։ Նոր գրականում գոր-ծածական են միայն դուլ և դադար, անդուլ անոադար և բազմաթիւ նոր բառեր, ինչ. գոր-ծադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացա-դուլ, ճաշադուլ, մսադուլ ևն։

• = Բնեև հալ բառ՝ հնխ. dhul-արմատից. սրա հետ հմմտ. իռլ. dál (սեռ. dála) «ժա-մանակ տալ, յետաձգում, դադար», նիռլ. գաէլ. dáil «ժամանակամիջոց, պայմանա-ժամ, վարկ», dáilich «յետաձգել, ձգձգել-երկար մնալ», հհիւս. dugl «դադար, հան-գըստութիւն», duelia «դադարեցնել, կանգ-նիլ», հսաքս. for-dwêlan, հբգ. gi-twēlan, twellen «դադրիլ, դադար առնել». այս բոորը ծագում են հնխ. dhuol նախաձևից։

• Տէրվ. Մասիս, 1881 ապր. 28 լծ. հյ. դադարել, դանդաղ, որոնց բոլորի ար-մատն է հնխ. dhar «կալ, կացուցանել, ունել, տանիլ, կրել»։-Հիւնք. թոյլ բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. St. էջ 17։

• ԳՒՌ.-Կալ միայն Ալշ. դ'ուլ ու դ'ադ'ար, Սեբ. դ'ուլ-դ'ադ'ար, Ասլ. դ'իւլ-դ'ադ'ար, Պլ. թուլ-թաթար։

NBHL (10)

Ոչ առնէին դուլ եւ դադար խորհուրդք սրբոյն սպարապետին։ Ոչ տայր դուլ առնուլ պարսկաց. (Փարպ.։)

Ոչ բաւական համարեցաւ զնոցայն, եւ դուլ ետ անձինն. (Երզն. մտթ.։)

յորմէ ԴԼԱԼ, ԴՂԱԼ. Դադարումն. դադար. հանգիստ.

Ոչ տայ դուլ զօրուն. յն. արձակել. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8։)

Մի՛ տար դուլ ական քում յարտասուաց. յն. սթափութիւն. (Ողբ. ՟Բ. 18։)

Դուլ եւ դադար քեզ ոչ գտանիցի. յն. հանգիստ. (Ես. ՟Ի՟Գ. 13։)

Դուլ ի գործոց, կամ զդուլ առնուլ. (Փիլ. նխ. ՟ա. եւ Փիլ. լիւս.։)

դուլ եւ պատուէր. իբր Փոյթ. ջան. հոգ. եւ Յորդոր, կամ անդուլ պատուէր զգուշութեան.

Ամենեցուն դուլ եւ պատուէր լիցի զնեղեալս ապրեցուցանել ի նեղութենէ. (Ոսկ. մ. ՟Գ. 6։)

Դուլ եւ պատուէր տամ ամենայն ումեք աստէն ի սկզբանս։ Դուլ եւ պատուէր տալ նոցա երթալ միւսանգամ ի բաբիղոն. (Եւս. քր. ՟Ա։)


Դուկան

s.

beam.

Etymologies (1)

• «գերան». ունի միայն ՋԲ, իբրև ևասկածական բառ, որից ԱԲ՝ առանց կաս-կածականի. նոյնը գիտէ Բառ. երեմ. էջ 77 դակոն «գերան» ձևով, որ էջ 79 դառնում է դոկան։


Դում, դմոյ

s.

catarrh;
cf. Հարբուխ.

Etymologies (4)

• «հարբուխ» Տաղ., որից՝ դմոտ «հարբուխ ունեցող» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆրանս. էջ 207բ)։

• =Թթր. [arabic word] tumav, Կազանի թթր. [arabic word] tumav, չաղաթ. [arabic word] ︎ dumaγu «հարբուխ» (Будaговъ, 1, 406 և 575), արևել. թրք. [arabic word] timao «հարբուխ» (R. B. Shaw, A sketch), որից կումուկ. tumau «հարբուխ» (Mоxирa, Kумыкскo-pуcc. c.ов. Cбори мaтep. Kaвк. հտ. 17). թաթարականից է նաև ուտ.-t'əmov «հարբախ»։-Աճ

• Այս մեկնութիւնը հրատարակած եմ նախ SA, 1, 303։

• ԳՒՌ.-Ննխ. դումօվ «հարբուխ. 2. հարբու-խից բռնուած (մարդ)», Շմ. թումով «հար-բուխ»։

NBHL (2)

Իջուած գլխոյ. որ եւ ասի ՀԱՐԲՈՒԽ, ՌԸՆԳՑԱՒ.

Դումըն սաստիկ զնոսա կալաւ, մինչ յանկողին մահու տարաւ. (Տաղ.։)


Դուն, — ինչ

cf. Դոյզն;
ուրեք, seldom, rarely. cf. Դաշոյն.

Etymologies (4)

• «քիչ, սակաւիկ, հազուագիւտ» Ոսկ ես. Փիլ., դուն ինչ «մի քիչ» Փիլ. ժ. բան. 32 իմ. ատ., դուն ուրեք «քիչ անգամ» Պորփ Լմբ. սղ., դուն ուրեք երբեք Սարգ. յկ. գրուած նաև դոյն Նար. խչ. Յհ. կթ. սրանից է թւում նաև դոնիւ «մի քի՞չ» Կնիք հաւ. 328 (Եւ յառ-նելն զջուրն գինի և յագեցուցանել զխումբս ժողովրդոցն դոնիւ հացիւքն։ Տե՛ս իմ Հայ. որ բառեր հին մատեն. Ա. էջ 89)։

• ՆՀԲ պրս. [arabic word] dūn «ցած, անարգ»։ Հիւնք. հյ. տուն բառից։ Scheftelovitz, BВ 29, 46 լտ. tenuis, հբգ. dunni, գերմ. dunn, յն. ταναός, սնս. tonu «եր-կար, նեղ, բարակ» ձևերի հետ իբր բնիկ հայ։ (Այս բառերի նախաձևն է ոստ Walde, էջ 772 հնխ. tenus, որ պիտի տար հյ. թան կամ *թին, բայց ոչ բնաւ դուն)։ Թիրեաքեան, Հայ-երան. ուսումն։ էջ 61 պրս. [arabic word] dun «ցած» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 64 օսս. rä-dowun, հիւս. գերմ. duven, «զարնել, բաղխել». յն. τύφοι «սեպ» բառերի հետ հնխ. dhubh-արմատից, իբր dhubhno-> դուն։ Պատահական են վրաց. დუნე դունե, დუნი դունի «թոյլ, ոչ ձիգ». დუნედ դունեդ «թուլաբար, ոչ ձիգ», დადუნება դադունեբա «թուլացնել». მოდუნება մոդունեբա «ձգուած մի բան թուլացնել»։

• «կարճ սուսեր» ՋԲ կամ «դաշոյն» ԱԲ. չունի ՆՀԲ. թուի թէ պէտք է կարդալ դան, որ տե՛ս։

• . ո հլ., որից՝ դունոյ հատիկ «մի տևսայ բոյս. csperus rotundus, ֆր. sou-chet odorant» (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1158 բ և ՀԲաս § 602). «cyperus longus L» (ըստ Տիրացուեան, Contributo § 42), «լոբի» (ըստ ՋԲ և ԱԲ) Մժշ.-կայ դուն Մշ. «մի տեսակ վնասակար խոտ, որ մօտ *), արշ. խորութեամբ արմատներ է ձգում հողի մէջ, ունի կոտորակի (գնտիկ) մեծութեամբ ա-մուր հունդի պէս կորիզներ. մեծ վնաս է տալիս բամբակի արտին»։

NBHL (14)

Դոյզն. դոյն ինչ. խուն ինչ, սուղ. եւ Սակաւագիւտ. պ. տուն.

Աչք ի յերկրէ ի դուն ժամու հասանեն յերկին։ Ի դուն ժամանակի։ Եւ ոչ դուն մի ժամ. (Փիլ.։)

Ընդ զօրութիւն տեառն միաբանեալ հաւատք կնոջն, որ ակն է մտացն, փրկութիւն եղեւ հրաշալի, եւ (ի) դուն ամանակի. (Երզն. մտթ.։)

Դուն ինչ դրութիւնս. (Նար. խչ.։)

Մի՛ զդուն ինչ եւ եւ զանօսր ի մէջ բերեր. (Ոսկ. ես.։)

Դուն եւ նուազ է առաքինութիւն, մինչ զի եւ ոչ սակաւուց անգամ հասանելի. (Փիլ. իմաստն.։)

ԴՈՒՆ ԻՆՉ. մ. Դոյզն ինչ. փոքր մի. խուն մի.

Դուն ինչ նկատել. (Նար. մծբ.։ Լմբ. եկեղ.։)

Դուն ինչ ասացից. (Յհ. իմ. ատ.։)

Եթէ դուն ինչ երեւիցի օրինակ այլաբանութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

ԴՈՒՆ ՈՒՐԵՔ. մ. Ու՛ր ուրեմն. հազիւ երբէք. սակաւ ուրեք.

Դուն ուրեք այլք. որփ.։)

Դուն ուրեք կարեմք ընդ աղօտ նկատել. (Լմբ. սղ.։)

Դուն ուրեք երբէք բերիլ բարկութեամբ. (Սարգ. յկ. ՟Դ։)


Դունոյ հատիկ

s.

kidney-bean.


Դունչ

s.

chin.

Etymologies (3)

• «քիթը, բերանը և ծնօտը միասին» Մաղաք. աբ. 6. Քուչ. 52, 73. ունին միայն ԱԲ և ՓԲ լաւել. (իսկ ՆՀԲ յիշում է իբր գաւա-ռական բառ), որից դնչիկ Քուչ. 44. 5Ո.

• = Հմմտ. վրաց. თუჩი տուչի «շրթունք, մռութ, դունչ»։

• ԳՒՌ.-Տփ. դունչ, Ախց. Երև. Ջղ. Սչ. դ'ունչ, Մշ. դ'ունչ, Հմշ. Շմ. տունչ, Հճ. Ննխ. Ռ. թունչ, Ակն. դ'իւնչ, Ղրբ. տիւնչ, Ոզմ. դ'օնչ, Զթ. դ'ը՛նչ։ Նոր բառեր են՝ դնչաման, դնչավար, դնչուց։


Դուռայ

s.

coat, dress.

Etymologies (4)

• «ասիական իշխանների լայն և հաստ հագուստը» Լմբ. առ Լև. տա. Վենետ 1865, էջ 239. Երզն. քեր. -ըստ իս այսպէս պէտք է ուղղել նաև Դաշանց թղթի դուղայ ձևը, որ տե՛ս վերը։

• = Արաբ. [arabic word] durrā'a «բրդեայ մի տե-սակ հագուստ, այն է արաբական լայն ֆա-ոաջան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 570). թուի թէ սրանից ձևափոխուած է պրս. ❇ durrāja «լօդիկ»։-Հիւբշ. 264։

• Հներից Մագ. քեր. 229=Երզն. քեր. արդէն գրում է. «Իսկ մեր ի Պարսից բա-զում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս, որպէս դուռայ և ռիտդէ»։ ՆՀԲ սխալ է մեկնում «բառ ռմկ. դիւռէ, թէօրէ, ձև, կերպ զգեստուց»։ Նոյնը կրկնում է Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 դնելով թրք. թէօրէ «ձև, կերպ»։ Ուղիղ մեկնութիւնը

• տուաւ նախ Հիւբշ. ZDMG, 35(1881), էջ 658։

NBHL (3)

Բառ ռմկ. դիւռէ, թէօրէ. Ձեւ. կերպ զգեստուց. հանդերձ.

Զգեցի՛ք դուռա լայն եւ թաւ. (Լմբ. առ լեւոն.։)

Իսկ մեր ի պարսից բազում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս. որպէս դուռնայ, եւ ռիտդէ. (պ. ռիտա, ուսանոց) (Երզն. քեր.։)


Դուռէճ

s.

heat-cock;
venison.

Etymologies (3)

• (գրուած նաև տուռեն) «սա-ւամբ թոչունը. tetrao francolinus» (ըստ Russell, The natural history of Aleppo, տպ. London 1794, հտ. II. էջ 193, տե՛ս Seidel, Մխ. Հերացի, ծանօթ. 58). մէկ անգամ ունի Մագ. քեր. 228=Երզն. քեռ. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճու-ռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և զդահուճն՝ դահուծ»։ Նոյն բառը ունի Մխ. բժշ. 11 տուռայճ ձևով։

• = Արաբ. [arabic word] durrāj «սալամբ» (Կամուսի թրք. թրգմ. Ա. 397), պրս. [arabic word] ︎ durrāj (ըստ ԳԴ), որոնցից փոխառեալ են նաև չաղա-թայ. [arabic word] turaǰ «մի տեսակ փոքր շահէն» թրք. turaǰ «սալամբ», վրաց. დურაჯი դու-րաջի, დურეჯი դուրեջի, თურაჯი թուրաջի, თურეჯი թուրեջի «лecная куроnaткa, ան։ տառային կաքաւ» (Չուբ2. 481)։

• ՆՀԲ հասկանում է բառս «երէ». ուս-տի և համեմատում է յն. ϑήρ «վայրի կենդանի»։ Այսպէս է հասկանում նաև ՋԲ (կասկածով)։ ԱԲ դնում է «սալամռ». Վերի մեկնութիւնը տուաւ Նորաւռ. Բառ. ֆր. (տե՛ս francolin բառի տակ)։

NBHL (1)

Յորջորջեն զորմոցն զդուռէճն՝ դուռէծ. (Երզն. քեր.։)


Դուռն, դրանց, դրաց

s.

door, entrance;
sluice;
— մեծ, portal;
— or — արքունի, the Ottoman or Sublime Port;
the Court;
դրան մարդիկ, the courtiers;
դրան երէց, almoner, chaplain;
արտաքին դրունք, porch, portico;
դրանց ի դուրս, դրանէ ի —, from door to door;
գրօք փակելովք, with closed doors;
դուրք դրանն, the street door, the gate, portal;
ի դուրս, out;
ի դուրս մերձեալ, եկեալ, հասեալ, impending, very near;
առ դուրս մահու, at death's door;
դրունք դժոխոց, the gates of Hell.

NBHL (22)

յն. թի՛ռա. պ. տէ՛ռ. սանս. տվա՛ռա. θύρα, πύλη porta, ianua, ostium, vestibulum դուռ. Մուտ եւ ել բնակարանի. մասն շինուածոյ փակելի եւ բանալի ի պէտս անցից ներքուստ արտաքս.

Դուռն քաղաքի, տան, խորանի։ Փակեցաւ դուռնն։ Զդուրս տապանի։ Առ դուրս կամ առ դրան խորանի։ Դրանէ ի դուռն բանակիդ։ Դրօքն փակելովք։ Կափարիչ դրան գերեզմանին։ Դուռն կամ դրունք երկնից։ Մերձ է առ դուրս։ Դրունք դժոխոց.եւ այլն։

Ել դուռնն կենաց ի դրաց անտի մահու. (Եփր. համաբ.։)

Ի բախել զդուրս դրանն. (իմա՛ զարտաքին դուռն. Գծ. ՟Ժ՟Բ. 13։)

Ի դուրս ի դուրս երերեալ եւ դադարեալ կառանչէ. իբր ռմկ. դռնէ դուռ. (Մանդ. ՟Ե։)

Եմուտ թագաւորն, եւ եդաւ դուռն. այսինքն փակեցաւ. (Գանձրն.։)

Դրացն (կամ դրանցն) փակելոց՝ եմուտ։ Դրօքն փակելովք. (Ոսկ. ՟Բ. 40. (ուր առաջինն է ոճ յն. եւ երկրորդն՝ լտ։))

ԴՈՒՌՆ. նմանութեամբ.

Ի դուռն եկեալ հասեալ էր այնուհետեւ յոյսն հեթանոսաց. (Եւս. պտմ. ՟Ա. 5։)

Դուռն բանայ հեթանոսաց հաւատոյ. (Երզն. մտթ.։)

Մեք ոչ ուսաք փակել զդուռն փայտի, այլ եւս առաւել զդուռն լեզուի։ Բանից նոցա դրունք ոչ գոն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ ՟Է։)

Դուռն են լսելիք՝ մտաց. (Եղիշ. յես.։)

Դուռն է բանական հոգւոյն՝ ցանկականն։ Դուռն եղեւ ուղիղ հարցումն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Որ դրունք են ամենայն բարութեանց, կամ բարկութեան եւ սրտմտութեան. (Յճխ. ՟Ը։)

ԴՈՒՌՆ կամ ԴՐՈՒՆՔ ԱԼԱՆԱՑ, կամ ՃՈՐԱՅ, կամ ԿԱՍՊԻՑ, կամ ՊԱՀԼԱՒԱՅ. եւ այլն. Անցք. կիրճք լերանց։ Խոր.։ Եղիշ.։ Զենոբ. եւ այլն. պապ իւլ էպվապ. եւ տէմիր գափը, տէրպէնտ. որ եւ ԴԱՐԲԱՆԴ. cf. ԿԱՊԱՆ։

ԴՈՒՌՆ ԱՐՔՈՒՆԻ կամ ԻՇԽԱՆԻ. Պալատն. արքունիք՝ հանդերձ բնակչօքն.

Ի դուռն կոչեցան. յն. յարքայէ. (՟Բ. Մակ. ՟Դ. 28։)

Ի դուռն եկեսցէ։ Առաքեցի ի դուռն արքունի. որ. ՟Գ. 34. 57։)

Բողոք ի դուռն կարդային. (Եղիշ. ՟Է։)

Զինուորեալ ի դուռն։ Ի դրանն մարդկանէ։ Զբազմութիւն դրան իւրոյ։ Դրամբ եւ ընտանեօք. այսինքն իշխանօք եւ սպասաւորօք. (Փարպ.։)

ԴՐԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ. Այն՝ որ կայ ընդ հայրապետին ի հայրապետանոցի։ (Ուռհ.։)

ԴՐԱՆ ԵՐԷՑ. որ եւ ՎԱՆԵՐԷՑ, ԵՐԷՑ ՎԱՆԱՅ. Քահանայ՝ որ կայ ի պալատան։ Իշխանի, յեպիսկոպոսարանի, եւ այլն։ (Փարպ.։ Բուզ.։ Կիր.։ Վրդն.։)


Դուստր, դստեր, աց

s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

Etymologies (4)

• (դստեր, -երք, -երաց կամ -երց) «աղջիկ զաւակ» ՍԳր. նմանութեամբ դստերք քաղաքի «քաղաքի գիւղերը» Յես. ժե. 11. Բ. մն. ժգ. 19, որից՝ դստերագիր կամ դստրա-գիր «հոգեզաւակ առնուած աղջիկ» Մխ. ա-պար., դստրասէր ԱԲ, դստրիկ Վրք. հց. Ճա-ռընտ., խոստովանադուստր Ոսկիփ., արքա-յադուստր (արդի գրականում)։

• = Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։

• Հներից Առաքել Սիւնեցի բառախա-ղով ստուգաբանում է «դուրս տալ» բայից. այսպէս՝ Առամ. էջ 138-4 «Դարձեալ ասեն դուստր նորին, զի դուրս երետ զմարդն ի դրախտին. այս-պէս և այժմ ամենայն կին զմարդն հանէ կամաց Փրկչին» -Ուղիղ մեկնեց նախ Klaproth, As. polyg. էი 105 և Mémoires 1, 425, յետոյ ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 10 ևն։ Էմին, Ист. A-coxикa 1864, էջ 53 դ մասնիկով ուս-տըր բառից կամ վերի ձևերի հետ։

• ԳՒՌ.-Սչ. դ'ուստրը (սեռ. դ'ըսդեր) կամ դ'րուսդ (սեռ. դ'ըրըսղեր) «աղջիկ զաւակ». ու-րիշ ամեն տեղ փոխանակուած է աղջիկ բա-ռով. և այս հին հնդևրոպական բառը, ինչպէս լատիներէնում, նոյնպէս և մեզ մօտ, գոյու-թիւնից զրկուած է. այնպէս որ հայերէնի մէջ «աղջիկ» մասնաւոր և ընդհանուր իմաստով միևնոյնն է (Հօրեղբորս աղջիկը. Մի աղջիկ տեսայ). «իշտ ինչպէս ասում ենք՝ Կինս և Մի ինչ որ կին. (գերմ. Welu և Frau, Tocht r և Mádchen)։

NBHL (7)

θυγάτηρ filia Էգ զաւակ. որպէս արուն Ուստր ասի. աղջիկ զաւակ. յ. թիղա՛դիր

Դուստր առանայ։ Ուստերս եւ դստերս։ Դստերք դստերաց նորա։ Ուստերօք եւ դստերօք մերովք. եւ այլն։ Իսկ Դուստր Սիոնի կոչի ի հնումն Տունն իսրայէլի, եւ ի նորումս Նորս իսրայէլ։ (Շար. եւ այլն։)

ԴՍՏԵՐՔ ՔԱՂԱՔԻ ըստ եբր. ոճոյ, են Գեօղք եւ աւանք նորա.

Բեթսան, եւ աւանք նոցա. եւ ամբղան, եւ դստերք նորա. (Յես. ՟Ժ՟Է. 11։)

Զանա, եւ զգեօղս նորա. եւ զեփրոն, եւ զդստերս նորա. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 19։)

ԴՈՒՍՏՐ ասի ըստ յն. եւ լտ. ոճոյ, Ծնունդ նմանական, երբ բառն է յիգական սեռի յայն լեզուս.

Համբերութիւնն առաջին դուստր է սիրոյ. (Զքր. ծործոր.։)


Դուստրիկ

cf. Դստրիկ.


Դուր, դրոյ

s.

carpenters tool, plane;
auger;
— պայտառաց, butteris, horse-picker.

Etymologies (4)

• , ո հլ. «հիւսնի կտրոց» Ես. խդ. 12 13. Եփր. նին. 114. Գէ. ես. էլ. արիստ. 20. մստև 7Ո. 138. «համառօտագրութեան նշան, պատիւ» (յետինների մօտ), որից դրածակ Վրդն. ծն.։

• Հիւնք. պրս. [arabic word] durāy «խարտոց» բառի հետ։ Գաբրիէլեան, ՀԱ, 1910, 117 դիւր «հարթ» արմատից։

• ԳՒՌ.-Ագլ. Երև. դուր, Ալշ. Ախց. Ակն, Խրբ. Մշ. Կր. Ջղ. Սեբ. դ'ուր, Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. տիւր, Ոզմ. դ'օր, Կալաջուղ (գիւղ Մարաղայի) տէօր։ Նոր բառ է դրթակ «փայտէ երկգլխի թակ՝ որով զարնում են դու-րի գլխին»։

• «հողի չա՞փ է». մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. 157 «Սահմանք Դա-րատափոյ այս են, որ յիւր ձեռնագրիդ գրած են, և Աղբնոյն շինին առաջև էր երեք դուր երկիր»։-Թերևս և նշանակում է «հարթ, տափարակ» և այն ժամանակ միանում է դիւր բառի հետ։

NBHL (7)

τέρετρον terebrum Երկաթի գործի հիւսանց ի փորել կամ ի հարթել զփայտ. կտրոց. քերիչ. ըստ այլոց՝ նաեւ Շաղափ. եւ Կռան. եբր. մաքպաթ.

Դրով գործեաց, եւ դրօշեաց զնա. (Ես. ԽԴ. 12. (եւ 13. որ չիք առ այլս։))

Դրօշեալն դրով յօրինեալ ի հիւսանց պատկերն է. (Գէ. ես.։)

Ձայն ուրագին եւ ձայն դրին (կամ դրոյն) զջրհեղեղն գուշակէր։ Զձայն ուրագին արհամարհեցին, եւ զձայն դրոյն այպն առնէին. (Եփր. ի նին.։)

Դրով ճղքէ՛ զտնկի բազուկ. բայց լաւն այն է, որ ի կաղնի փայտէ շինես զդուրն. (Վստկ.։)

Դիւր. հարթ. ողորկ.

Ոչ գիտէ զկերպարանս իւր. սպեաւ խորացեա՞լ, եթէ դուր. (Սարգ. յկ. Ե։) ԴՈՒՐ կոչի առ յետինս եւ Դրաձեւ պատուանշանն.() զոր օրինակ տէր, յիսուս, քրիստոս, աստուած։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

Etymologies (4)

• (սեռ. դրգան, բց. դրգանէ) «բրուտի անիւ» Սիր. լը. 32. Իմ. ժե. 7. Երեմ. ժը. 3. Մխ. երեմ.։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։

• ԳՒՌ.-թ,ոյմ է թէ նոյն բառն է գն։ տուրգ, որի բուն իմաստը ինձ յայտնի չէ.-«Շուռ էր տալիս անկանը ու տուրգը բանեց-նող փռռանը ու ճախարակը» (Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 80)։

NBHL (4)

τρόχος rota figula Անիւ բրտի, կամ վերնակողմն նորին տափարակ.

Բրուտ՝ որ նստիցի ի գործ իւր, շրջիցէ ոտիւք իւրովք զդուրգն. (Սիր. ՟Լ՟Ը. 32։)

Բրտի լմեալ զկակուղ կաւն՝ դնէ ի վերայ դրգան, եւ ստեղծանէ անօթ. (Իմ. ՟Ժ՟Ե. 7։)

Իջի ի տուն բրտին, եւ ահա նա գործէր ի վերայ վիմաց. ի լուսանցս դնի յոմանց, դրգան. (Երեմ. ՟Ժ՟Ը. 3.)


Դուրք

cf. Դուռն.

NBHL (6)

Տե՛ս Դուռն։

Ի ԴՈՒՐՍ. մ. ἕξω extra, foras Արտաքոյ քան զդուրս, այսինքն քան զդրունս. դռնէ դուրս. եւ պարզապէս՝ Արտաքոյ. արտաքս. ի բաց. անդր. յետս. յառաջ. դո՛ւրս, դէպ ի դուրսը.

Տո՛ւք ի դուրս զքաղաքս եւ զգաւառս։ Տո՛ւր ի դուրս։ Ի դուրս կորզեցից։ Համբաւն ի դուրս յաճախէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 30։ Ես. ՟Խ՟Բ. 22։ Սղ. ՟Կ՟Է. 23։ ՟Բ. Մակ. ՟Դ. 39։)

Ի դուրս բերել (զբան, զզօրութիւն)։ Ի դուրս հանել ընկենուլ։ Ի դուրս ելանել (ի տապանէ)։ Ուղէշքն ի ծառոյ ի դուրս բուսեալք. (Փիլ.։)

Բանն ի հօրէ ի դուրս եկեալ. (Մամբր.։)

Ի դուրս ելեալ ի սրահն արքունի. (Եղիշ. ՟Բ։)


Դուքս, դքսի

s.

duke;
general, chief.

Etymologies (3)

• (սեռ. դքսի). «իշխան» Վրք. հց. Լմբ. մատ. 545. Թէոփ. խ. մկ., «մահմետա-կան կրօնի պետ, շէյխիսլամ» Զքր. սարկ. Բ. 102 (Ետ բերել զդուքսն՝ որ է շխիսլամ), ո-րից՝ դքսութիւն Վրդն. պտմ. Ճառընտ., դըք-սուհի, ղքսական ևն (նոր բառեր))

• = Յն. διύς «դուքս» (Sophocles 395 ա ձևի միջոցով լտ. dux «դուքս, առաջնորդ» բառից, որ ծագում է duco, ducere «առաջ-նորդել» բայից (Walde, 248)։ Բառիս նո-րագոյն ձևն է դուկ կամ տուկ (տե՛ս այս վեր-ջինը), որ ուղղակի եւրոպացիներից է փոխա-ռեալ Կիլիկեան շրջանին։ Արդի գրականում վերանորոգուած է դուքս ձևը։-Հիւբշ. 346,

• Ինճիճեան, Հնախ. Բ. 230 և ՆՀԲ դր-նում են լտ. dux։

NBHL (3)

Բառ լտ. տո՛ւքս. dux Առաջնորդ. զօրավար. պետ. իշխան. բդեաշխ.

Զչորից պատրկաց նորա, զիպատիոսէ դքսէ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Յաղթել սատանայի, եւ դուքսին, եւ դատաւորին. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Դոփեմ, եցի

vn.

to tap, to stamp with the foot.

NBHL (7)

ψοφέω strepo, sono Բախել ոտամբ զերկիր, տրոփել. դրնդել. դռնչել, կայթել. կաքաւել.

Ծա՛փս հար ձեռամբ, եւ դոփեա՛ ոտամբ։ Դոփեցեր ոտամբ քով. (Եզեկ. ՟Զ. 11։ ՟Ի՟Ե. 6։)

Ոտիւքն դոփէ. (Լմբ. սղ.։)

Ուրախ եղեւ, դոփեաց ոտիւք ի վերայ (տառապանաց) նոցին. (Լմբ. ամովս.։)

Ձանձրացկոտն ի ծունր կրկնելն՝ յօժարի հարկանել եւ դոփել ոտիւքն. (Կլիմաք.։)

Եթէ մի անգամ միայն դոփիցէ ոտամբ, ընդոստուցանէ զամենեսին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)

Ի թոպելդ, ի դոփելդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Դոփիւն

s.

stamping of feet.

NBHL (4)

ԴՈՓԻՒՆ կամ ԴՈՓՈՒՄՆ. κρότος strepitus Ոտնաձայն, եւ շաչիւն շառաչիւն. դղրդիւն ի դոփելոյ ոտիւք.

Դոփիւն սաստիկ առնէին. (Պտմ. աղեքս.։)

Ի տրոփական դոփմանէ ոտիցն թնդեալ տանիքն. (Յհ. կթ.։)

Հարկանիցէք կայթս, եւ դոփիւնս հանիցէք։ Թատերք եւ հանդէսք նուագաց, կոփիւնք եւ դոփիւնք. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ Ոսկ. յհ. յռջբ։)


Դոփումն, ման

s.

cf. Դոփիւն.

NBHL (4)

ԴՈՓԻՒՆ կամ ԴՈՓՈՒՄՆ. κρότος strepitus Ոտնաձայն, եւ շաչիւն շառաչիւն. դղրդիւն ի դոփելոյ ոտիւք.

Դոփիւն սաստիկ առնէին. (Պտմ. աղեքս.։)

Ի տրոփական դոփմանէ ոտիցն թնդեալ տանիքն. (Յհ. կթ.։)

Հարկանիցէք կայթս, եւ դոփիւնս հանիցէք։ Թատերք եւ հանդէսք նուագաց, կոփիւնք եւ դոփիւնք. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ Ոսկ. յհ. յռջբ։)


Դպրանոց

cf. Դպրոց.

NBHL (3)

cf. Դպրոց.

Իբր ի դպրանոց տան. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Ուղղիչ դպրանոցի, այսինքն է ուսուցիչ տղայոց. (Մարթին.։)


Դպրատուն

s.

school;
college;
տալ (զոք) ի —, to send to a boarding-school.


Դպրոց, աց

cf. Դպրատուն.

NBHL (7)

σχολή, διδασκαλεῖον schola, gymnasium որ եւ ԴՊՐԱՆՈՑ, ԴՊՐՈՑԱՏՈՒՆ. Տեղի ուսման. աշակերտանոց. վարդապետանոց. վարժարան. դիւան. դարատուն.

Կարգեաց աստուած զաշխարհս որպէս դպրոց. (Յճխ. ՟Է։)

Ի տէրունեան օրինաց ի դպրոց երթեալ։ Դպրոցք իմաստութեան եւ առաքինութեան. (Փիլ.։)

Դպրոցս ասորի եւ յոյն. որ.։ եւ Փարպ.։)

Ի դպրոցս իմաստասիրաց. (Պիտ.։)

Սահակ սեւադայ՝ եղեւ իշխան, եւ խնդրող իսկ գրագիտութեան, եւ դպրոցս ի տան իւրում կարգեաց. (Կաղանկտ.։)

Ի գիր մատենի վերնում դպրոցիդ. այսինքն դպրութեան, դիւանի. (Նար. կուս.։)


Դպրոցական, ի, աց

adj.

school;
of a scholar, of a school-boy.

NBHL (3)

σχολαστικός scholaris Ուսեալն ի դպրոցի. գիտնաւոր.

Դպրոցական մանկուկք. (աշակերտք. Ճ. ՟Զ.։ Վրդն. սղ. եւ քարոզ։ Տօնակ.։)

Հրաման ետ եւ զդպրոցականսն կոտորել. այսինքն զիմաստունս եւ զգէտս. (Վրդն. դան.։)


Դպրոցակից, կցի, կցաց

s.

school-fellow.

NBHL (2)

Ուսումնակից ի դպրոցի. աշակերտակից.

Ուսուցանէր մամաս զդպրոցակիցսն (կամ զդպրոցակից մանկունսն) ի բաց կալ ի սնոտի կռապաշտութենէն. (Հ. կիլիկ.։ Հ=Յ. սեպտ. ՟Բ.։)


Դպրութիւն, ութեան

s.

office of notary;
literature, letters;
book, register;
lecture, study;
order of lecturers;
այր առանց դպրութեան, an idiot, ignorant, unlettered, illiterate person;
գեղեցիկ —ք, the belles lettres, or polite literature.

NBHL (16)

γραμματεία, γράμμα, γραμματική litteratura, litera Ուսումն դպրաց. գրագիտութիւն. եւ Գիր, իբրեւ ուսումն, կամ կարդացողութիւն. Տե՛ս (Ես. ՟Ի՟Թ. 12։ Դան. ՟Ա. 4. 17։ Գծ. ՟Դ. 13։ ՟Ի՟Զ. 24։)

Յոյն դպրութիւն. (Եւս. քր. ՟Ա։)

Դպրութիւն յունարէն. որ. ՟Գ. 36։)

Դպրութիւն հայրենի աշխարհին. (Եղիշ. ՟Ը։)

Քրիստոսական կամ աշխարհական դպրութիւն։ Արուեստ դպրութեան. (Ագաթ.։)

Որպէս ի դպրութենէ դպիր կոչի. (Եզնիկ.։)

Զաքարիա առանց շրթանց դպրութեան խօսեցաւ. (Եփր. համաբ.։)

Ջնջել ի դպրութենէ. (Ել. ՟Լ՟Բ. 32։ Սղ. ՟Կ՟Ը. 29։)

Դպրութիւնք բացան։ Գրեալ ի դպրութեան. (Դան. ՟Է. 10։ ՟Ժ՟Բ. 1։)

Ի հինգ գլուխ դպրութեան։ Որ առաջնորդ եղեւ այնց դպրութեանց. (՟Բ. Մակ. ՟Բ. 24. 31։)

Այսպէս ասէ երրորդ դպրութիւն թագաւորութեանցն։ Ի դպրութիւն ծննդոց՝ որ վասն քրիստոսի, զոր գրեցին մատթէոս եւ ղուկաս. (Եւս. քր. ՟Ա։ եւ պտմ. ՟Զ. 31։)

Որպէս եւ պատմութիւն նորին Եւսեբի բաժանի ի դպրութիւն առաջին, երկրորդ, եւ այլն։

Կնքեալ ի դպրութիւն աստուծոյ. (Փարպ.։)

Դպրութիւն կենաց մատենից։ Դպրութիւնք հրաշիցն զարմանալեաց։ Ի գիր մատենի վերին դպրութեան. (Նար.։)

ԴՊՐՈՒԹԻՒՆ. ἁνάγνωσις lectoratus Իբրու դաս կղերիկոսաց, կամ պաշտօն փոքր աստիճանաւորաց. ընթերցողութիւն.

Զի՞նչ դպրութիւն եւ գործ նորին։ Թէ ի դպրութեանն, եւ այլն. (Լմբ. պտրգ.։ Կանոն.։)


Դռնապանութիւն, ութեան

s.

porter's office or employment.


Դռնապանուհի, հւոյ

s.

portress.

NBHL (1)

Ասաց զդռնապանուհին, եւ եմոյծ ի ներքս զպետրոս. (Բրսղ. մրկ.։)


Դռնչեցուցանեմ, ուցի

va.

cf. Դռնչեմ.

NBHL (2)

ԴՌՆՉԵՄ կամ ԴՌՆՉԵՑՈՒՑԱՆԵՄ. κρούω, κατακρούω repello Բախելով թնդեցուցանել, եւ Զխիստն կակղել.

Վին (կամ գավին) հարկանել, եւ զքարինս դռընչեցուցանել. քանզի էին ապուշք ոմանք լսօղքն. (Եւս. քր. ՟Ա։)


Դռոյթ

cf. Գռոյթ.

Etymologies (2)

• «խմբով յարձակում, գրոհ». սոորաբար գործածւում է դռոյթ տալ ձևով. Յհ. կթ. գրուած է նաև դռութ, դռոթ Յհ. կթ. Արծր., որից բայական ձևով դռոթել Արծր. կայ նաև դրուդ Երզն. մտթ. յաճախ շփոթ. ւում է գրոն բառի հետ, որ և վերինների աղ-դեցութեամբ գրւում է դրոն։

• ՆՀԲ կերևայ թէ լաւագոյն ձևն է հա-մարում դրուղ, որ դնում է «արմատ դրդելոյ»։ Lag. Btrg. bktr. Lex. 21 կցում է ենթադրական զնդ. *draoϑra, *draoϑi, *draoϑa ձևերին, որոնք ածան-ցում է dru «վաղել» արմատից։ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 9 հարազատ ընթերցուածը համարում է դռոյթ կամ դռոհ, որ ըստ Ս. Եազրճեանի համե-մատում է սանս. տրու, դրու «ընթա-նալ, ճեպով ընթանալ», տրուդա, դրու-դա «ընթացք» բառերի հետ։ Տէրվ. Նա-խալ. 30, 89 դռոհ և դռոյթ կցում է սանս. dhvar, զնդ. dvar, պրս. dava-ridan, լն. ϑόρνυμι ձևերին, իբր հնխ. dhvar, dhru «դիմել, թափառիլ» ար-մատից։ Պատահական նմանութիւն ունի սանս. druta «արագ»։

NBHL (2)

Զօրու բազմի դռութ իմն ի միասին տուեալ։ Դռոթ ընդ ինքեան տուեալ։ Դռոթս տալ. (Յհ. կթ.։)

Խառնաղանճ ամբոխիւն դռոթ տուեալ։ Եւ ցրուեալքն դռոթ տուեալ դարձան յիւրաքանչիւր տեղիս. (Արծր. ՟Գ. 6. 13։)


Դռոհ՞՞՞տամ

cf. Գռոհ.

NBHL (3)

ԴՌՈՀ ՏԱԼ. συρρέω confluo, συντρέχω concurro հորդան տալ. համագունդ կամ խուռն դիմել. խուժել. յորդել.

Դռոհ տուեալ հասանէին բազմութիւն ժողովոյն. (Ճ. ՟Ա.։)

Դռոհ տային։ Դռոհ ետուք խուռնընթաց դիմեալ։ Ամենեցուն դռոհ տալն յանապատն. (Ոսկ. մ. ՟Բ. 5. 12։)


Դռոյթ՞՞՞տամ

cf. Գռոհ.


Դստիկոն, աց

s.

story, floor.

Etymologies (3)

• (սեռ. ի) «տան յարկ» Գծ. ի. 9, թ. 37. Նար. էջ 178. Ճառընտ. դստիկոնք լար-կաց Պիոն. հրտր. WZKM, 28 (1914), 380, ղստիկոնիս «պատշգամբ» Անկ. գիրք նոր կտ. էջ 5։

• = Յն. δίστεγον «երկյարկանի կամ երկ-րորդ յարկ» բառն է, որ կազմուած է ὄίς «երկիցս» և στέγη «յարկ» բառերից. հա-յերէնի մէջ ստացել է ընդհանուր իմաստ. Պետօ չէ կարծել թէ փոխառութիւնը ևատա-րուած է Ս. Գրքի թարգմանութեան ժամա-նակ, որովհետև այն երկու վկայութեանց դէմ, ուր պատահում է այս բառը, յունարէն օրինակի մէջ գտնում ենք Նπερώω (Գծ. թ. 37) և τριστεγον (Գծ. ի. 9), բայց ո՛չ δίστεγος։ Փոխառութիւնը անշուշտ հին է, ինչպէս ցոյց է տալիս բառի տառադարձութիւնը. δίστεγον > *դիստեգոն, որից ձայնաւորների նմանու-թեամբ *դիստիգոն և առաջին ձայնաւորի անկումով *դստիգոն. անկանոն է միայն գ-ի տեղ կ։

• τριστεγος «եռայարկ» բառից կազ-մուած։ ՆՀԲ հանում է յն. στέγος-ից։ Հիւնք. δίστεγοτ-ից։

NBHL (4)

Բառ յն. սդէ՛ղօս, սդէ՛ղի. στέγος, στέγη tectum Յարկ. տան ծածքը, եւ խաթը. որպէս եւ դռի՛սդէղօն. τρίστεγον Եռայարկ. Երրորդ յարկ. վերնատուն. վերնայարկ. որ եւ ὐπερῷον վերի խաթ.

Անկաւ յերրորդ դստիկոնէն ի վայր. (Գծ. ՟Ի. 9։)

Լուացին զնա, եւ եդին ի դստիկոնի անդ. (Գծ. ՟Թ. 57։)

Լցաւ ամենայն հրապարակն, եւ դստիկոնք յարկացն. (Ճ. ՟Ա.։)


Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

Etymologies (3)

• «այպանումն, նախատանք» Նար., որից՝ դսրով առնել «նախատել» Ոսկ. եբր. է, դսրով լինել «նախատանք կրել» Ոսկ. եբր. դ, դսրովել «անարգել, թշնամանել» ՍԳր. կոչ. 30, 224. Եփր. ծն., դսրովանք Կոչ. Ոսկ ա. թես., դսրովիչ Երեմ. ծա. 2, դսրովութիւն Եփր. ծն, Ոսկ. յհ. ա. 1. մ. ա. 22. Բուզ. կոչ. 42, ինքնադսրով Նար. գրուած է նաև դրսով. դրսովել ևն։

• -Պհլ. *dusrav բառից, որ աւանդուած է dusrub գրչութեամբ և «վատահամռաւ. ան-պատիւ» նշանակոթեամբ (Nyberg, Hilts-buch, 2, 61). հմմտ. պազենդ. dusrav (գրուած է dusrub) «վատահամբաւ, ան-պատիւ», զնդ. dəušsravā «վատահամբաւ». նախաւոր ձևն է զնդ. *duš-srava-, որ կազ-մուած է duš «դժ, վատ, զէշ» և sray «խօ-սիլ» բառերից (հմմտ. հսլ. slovo «խօսք»). ճիշտ ինչպէս սրանց հականիշը պազենդ. պհլ. xusrav (գրաած xusrub) «րարեհամ-րաւ, լաւանուն» = սանս. suçrávas-«անաւա-նի, հոչակաւոր»՝ կազմուած է hu-(su-xu-) «լաւ» և srav «խօսիլ» բառերից (հայ. փոխառութեամբ Խոսրով յատուկ անունը)։ Հայուն նախաձևն էր *դուսրաւ>*դսրաւ, որից դսրով և շրջեալ ձևով դրսով։-Հիւրշ. 145։

• ՆՀԲ հյ. դուրս և յն. διασύρω «քաշ-քրշել»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ նախ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 109, որին հակառակ է Lag. Arm. Stud. § 663։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 5 և Նախալ. 73 լսել և պարսաւել բառերի հետ սանս. çru. զնդ. sru, յն. ϰλόω, լտ. cluere, սլ. sluti, գոթ. hliuma «ւռե-լիք», լիթ. klausa «հլութիւն», հբգ. klosen ևն։ Հիւնք. յն. διασύρω։

NBHL (5)

ԴՍՐՈՎ կամ ԴՐՍՈՎ. Արմատ Դսրովելոյ կամ դրսովելոյ. Այպանք, եպերանք. նախատինք. պարսաւ. (ի հյ. դուրս. իբր մերժումն ի դուրս. եւ յն. տիասի՛րօ, ձգձգել. քաշքշել)

Նախատողի ծաղր, բանագրի դսրով. (Նար. ՟Ծ՟Զ։)

դսրով առնել, լինել. cf. Դսրովել, իլ.

Ոչ զծերս դսրով առնելոյ վասն ասեմ զայս, այլ զլկտիս. (Ոսկ. եբր. ՟Է։)

Թուք յերեսս ընկալաւ, եւ բամբասեցաւ, եւ դսրով եղեւ. (Ոսկ. եբր. ՟Դ։)


Դսրովանք

s.

cf. Դսրով.

NBHL (6)

ԴՍՐՈՎԱՆՔ կամ ԴՐՍՈՎԱՆՔ. cf. Դսրով.

Անդուստ առնու զդսրովանացն զկոչումն. ոսր.։)

Փոխանակ երկիր պագանելոյ՝ դսրովանս եւ նախատինս. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Բազումս ունին դսրովանս, որք յայլոց իրաց զպէտս իւրեանց վճարեն, եւ ոչ յիւրեանց վաստակոց. (Ոսկ. ՟ա. թես.։)

Զդսրովանսն ի դպրացն, եւ զփորձանսն ի փարիսեցւոց. (Յհ. գառն.։)

Դրսովանք. ((երկիցս գրեալ) Ճ. ՟Ա. եւստրատ.։)


Դսրովեմ, եցի

va.

to blame, to condemn, to reprove.

NBHL (7)

ԴՍՐՈՎԵՄ որ եւ ԴՐՍՈՎԵԼ. διασύρω, καταγινώσκω , καταγελάω, ὐβρίζω, κακούω, κακῶς λέγω, διαβάλλω distraho, detraho, irrideo, contumelia afficio, convicior Եպերել. բամբասել. պարսաւել. ընդ վայր հարկանել. ստգտանել. զրպարտել. անարգել. թշնամանել. յանդիմանել. վար զարնել, քամահրել.

Եթէ ոտնհար եղէ ... զզուեցայց ապա եւ ես ի ժողովրդենէ իմմէ դսրովեալ. ոբ. ՟Լ՟Ա. 29։)

Դսրովեսցեն զնա. (Երեմ. ՟Ծ՟Ա. 2։)

Դսրովեն զմեզ հեթանոսք եւ հրէայք։ Դսրովեն (կամ դրսովեն) հերեսիովտայք։ Ոչ եթէ դսրովեմք ինչ զմարգարէսն։ Դսրովել զյարութիւն։ Մանիքեցիքն դրսովեն զարարիչն կերակրոցս։ Դրսովեալ է եւ այլն. (Կոչ. ստէպ։)

Փոխումն գազանացն բնութեան դսրովէ զնոսա։ Դսրովեալ ամաչեցին ամբարտաւանքն. (Եփր. ծն. եւ Եփր. համաբ.։)

Յորժամ դսրովեմ, յայնժամ զարդարեմ զարուեստ արարչին. (Ոսկ. մարգար. ՟Բ։ (այլ Ոսկ. յհ. ՟Ա. դրսովել։) Դսրովել՝ գրի, Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ը։ Յհ. իմ. երեւ.։ Փիլ. իմաստն.։ Շ. թղթ.։ Նար. ՟Ի՟Թ։ Նար. կ.։)

Աւաղեաց դրսովեաց զնոսա. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Է.։)


Դսրովելի, լւոյ, լեաց

adj.

blamable, condemnable.


Դսրովիչ

adj.

contemner, blamer.

NBHL (2)

Որ դսրովէ.

Առաքեցից ի բաբելովն դսրովիչս, եւ դսրովեսցեն զնա. (Երեմ. ՟Ծ՟Ա. 2։)


Դսրովութիւն, ութեան

s.

cf. Դսրով.

NBHL (6)

Դսրով. դրսովանք. եպերանք. ստգտանք. պարսաւ. բամբասանք. յանդիմանութիւն.

Եկեաց ագամ զիննհարիւր ամ վասն դսրովութեան չարախօսին, եւ աստուած ոչ եղեւ։ Շատ իցէ այս վասն դսրովութեան ժողովրդեանն. (Եփր. ծն.։)

Վասն նոցա դսրովութեան, եւ վասն ձերոց փառացդ. (Եփր. համաբ.։)

Դսրովութեան եւ անարգանաց արժանի։ Մերոյ վատութեանս դսրովութիւն է. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Գործովք չարեօք պատճառ եղեւ դսրովութեան ուխտիս սրբութեան։ Բազում դսրովութիւն է անհաւատիցն. (Կոչ. ՟Գ. եւ ՟Ժ՟Զ։)

Ըստդտանս եւ դսրովութիւն. (Պիտ.։)


Դսրովումն, ման

s.

cf. Դսրով.

NBHL (2)

Դսրովելն, եւ իլն.

Եցոյց զայս զօրութիւն ի դսրովումն չարին. (Իգն.։)


Դրազարկու

s.

that knocks at a door.


Դրախսաճուն

adj.

grown or born in paradise, in the garden.


Դրակոնդիկոն

s. bot.

dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

Etymologies (3)

• , ո հլ. (գրուած է նաև զա-նազան սխալագիր ձևերով. ինչ. դրոկոնռի-կոն (Ռ<Դ), գրակոնտիկոն, գրագոնտիկոն) «ոսկու վրայ կիտուած, մինէ» Խոր. բ. 49. Մագ. թղ. 203, «խարելով փորագրութիւն» Պղատ. տիմ. 89, «շաւաշարիւն, նուիճ խոտր (որձայի վրայ օձանման պուտ պուտ նշան-ներ ունենալու պատճառաւ)» ՆՀԲ և ՋԲ (ա-ռանց վկայութեան), «եղնգնաքար, sardo-nуx» ZDMG, 40, 193։

• = Յն. *δραϰοντιϰὸν բառն է, որ սակայն չկայ Bailly-ի հոյակապ բառարանի մէջ, ինչպէս նաև Sophocles-ի մոտ, բալզ հմմտ. δραϰόντειος «վիշապաձև», δραϰοντίας «մի տե-սակ ազնիւ քար», δραϰόντιον «նուիճ խոտը», որոնցից փոխառեալ են լատ. dracunculus «նուիճ», draconitis, dracontia «վիշաաա-քար, որ ըստ հնոց դանւում էր վիշապի գլխում», dracontium «նուիճ», dracunculus «փոքր վիշապ, torsade en or, ոսկեայ ոլոուն զարդեր, ծոպ»։-Հիւբշ. 347։

• ՆՀԲ գրակոնտիկոն ձևի տակ գրում է «բառ անյայտ ըստ ձայնին», բայց շա-ւաշարիւն բառի տակ՝ յն. δραϰόντιον բառի մօտ դնում է դրակոնտիոն։ Broc-kelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տա-շեան, էջ 99 վերի յն. բառերի հետ։ Թոռնեան, ՀԱ, 1922, 597 յն. τραγοντιϰόν «թեթևօրէն փորագրելով արծնուած», τραχύνω «անհարթ ընել, արծնել թե-թևօրէն փորագրելով» բայից։ (Այսպի-սի նշանակութիւն չգիտեն ո՛չ Builly, էջ 1953, ո՛չ Sophocles, էջ 1088 և ոչ էլ նոր յունարէնը. չկայ նաև Pape-ի յն. -գերմ. երկհատոր բառարանում, 1888. հտ. Բ. էջ 1136)։


Դրակցութիւն, ութեան

s.

neighbourhood.

NBHL (6)

γειτνίασις, γειτονία vicinitas, propinquitas Դրակիցն գոլ. մերձաւորութիւն. կցորդութիւն. եւ Դրակիցք.

Հրէայ ոմն էր բնակեալ դրակցութեամբ ընդ քրիստոնէի ումեմն. (Ճ. ՟Բ.։)

Յարանան առ միմեանս ընտանեբար դրակցութեամբն. (Պիտ.։)

Ի սկզբնատիպ գեղեցկութենէն օտարացեալ վատթար դրակցութեամբ չարին. (Նիւս. երգ.։)

Զի՞նչ դրակցութիւն տաճարի աստուծոյ եւ կռոց. (Ճ. ՟Գ.։)

Խուճապօղ է, եւ դժուարահաճոյ այնոցիկ՝ որ զյապահով հանդարտութիւնն սիրեցին, դրակցութիւնքն. (Փիլ. տեսական.։)


Դրամագիտութիւն, ութեան

s.

numismatics.


Դրամագլուխ, գլխոյ

s.

funds, capital.


Դրամագործութիւն, ութեան

s.

act of coining money.


Դրամագրութիւն, ութեան

s.

numismatography.


Դրամաթուղթ, թղթոյ, թղթի

s.

bill of exchange;
banknote, bankbill.


Definitions containing the research ո : 10000 Results

Անփակ

adj.

unclosed, open.

NBHL (11)

Ոչ փակեալ. բաց. անարգել. անխափան. չգոցած. աչըգ. սէրպէսթ.

Անփակ բերանով զվտակ վարդապետութեան ի սիրտ սերմանեալ. (Ագաթ.։)

Անփակ բերանով եւ ի նա ձգեաց զբանս ամբաստանութեան. (Իգն.։)

Յանփակ լեզուացն, եւ յանդուռն բերանոցն. (Գր. հր.։)

Անփակ փափագմամբ միշտ համբուրեցեալ։ Իբր զմտաց անփակ սրութիւն ընդ ամենայն արարածս հետեւեալ լցին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. առաք.։)

Որ զօրացեալ քեւ հոգեպէս՝ անփակ արագ հրեշտակապէս. (Գանձ.։)

Անփակն եւ անբովանդակն երկնի եւ երկրի. (Թէոդոր. կուս.։)

ԱՆՓԱԿ ԳԻՐ. Տե՛ս զտառն Է. որ եւ անուն աստուծոյ՝ Որ էն. ըստ եբր. եհովահ, կամ էուէ.

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ. (Շար.։)

Անփակ գրով զաստուած ասեն, թէ քահանայապետին մատանոյն աստուած անուն էր գրած, այնիւ կնքեաց (զգերեզման յիսուսի), եւ հաստատեաց՝ թէ աստուած է. (Վանակ. հց.։)

Եւ մատանեաւ էին (կամ վեհին) կնքեցին՝ գըրով անփակ զանպարագրելին. (Գանձ.։)


Անփառ, ից

adj.

inglorious, unhonoured, abject.

NBHL (10)

ἅδοξος. ingorius, ignobilis. Որ չունի փառս ինչ. անփառունակ. անփառաւոր. անշուք. խոնարհ. նուաստ. նամսըզ. պիիզզէթ. հագիր.

Ոչինչ օգուտ է փառք անփառի. (Վրք. հց. ձ։)

Զանփառն եւ զանկատարն ... միացեալ ընդ անփառիս եւ անկատարիս. ոսրովիկ.։)

Ոչ զփառաւորն, եւ ոչ զանփառսն. (Ոսկ. մ. ՟Գ. 5։)

Ոչ ոք կարէ ճոխանալ առանց անփառից. (Մխ. առակ.։)

Ոմանք անփառք եւ աներեւելիք գոլով. (Անյաղթ պորփ.։)

Աներեւոյթք, անփառք, նուաստք. (Փիլ. նխ. ՟բ.։)

Առ խոնահրութեանն եւ աղքատութեանն, եւ անփառն լինելոյ։ այսպէս խոնարհ եւ անփառ երեւեցաւ. (Սկեւռ. ես.։)

Ըստ մարմնազգեցութեանն անշուք եւ անփառ յերկրի շրջելոյն. (Վահր. յայտն.։)

Մնան ի տեղի ինչ՝ անվտանգ ի սատանայէ, եւ անփառս յաստուծոյ. (Լմբ. պտրգ.։)


Անփառացի

cf. Անփառ.

NBHL (2)

Թողուլ անփառաւորս։ Մի՛ գուցէ անփառաւոր դարձցիս անդրէն. (Պտմ. աղեքս.։)

Իսկագոյն եւ տիրագոյն է իմաստուն աղքատն քան զանզգա մեծատունն, անփառաւորն քան զփառաւորն. (Փիլ. լին.։)


Անքակ

adj. adv.

indestructible, indissoluble;
insoluble;
inherent;
indissolubly.

NBHL (12)

ἁδιάλυτος, ἁδιάστατος, ἅτμητος. indissolubilis, individuus, inseparabilis. Որ ոչ քակի. անլուծանելի. անբաժանելի. անհատ, եւ անընդհատ. սէօքիւլմէզ, այրըլմազ, քէսիլմէզ.

Օձիքն շուրջանակի անքակ. (Ել. ՟Լ՟Թ. 21։)

Յանքակ միաւորութիւն յարմարեալ զիշխանականն ընդ խնամականին. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զանբաժին բնութիւնն, եւ զանքակ թագաւորութիւնն. (Սեբեր. ՟Է։)

Անքակ ինքնութեանն. (Ագաթ.։)

Ի ծածուկ ունէր զանքակ սէրն քրիստոսի. (Եղիշ. ՟Բ։)

Անքակ միաբանութիւն. (Փարպ.։)

ἁκατάβλητος. non dejctus, non destructus. Անքակտելի. անկործան.

cf. ԱՆՔԱԿԱԲԱՐ. ἁδιαλύτως. indissolubiliter. Առանց քակելոյ եւ զատանելոյ. անլուծանելի օրինակաւ. անբաժանաբար. եւ Անյողդողդ. հաստատուն.

Անքակ մնալ ի սէրն՝ որ առ աստուած է։ Անքակ կացցուք ի ճշմարտութեան աւանդսն։ Միշտ անքակ մնասցեն ի վերին իմաստութենէն. (Յճխ.։)

Ի նորայն սիրոյ անքակ մնալ. ոսր.։)

Խառնեաց ընդ աստուածական բնութեանն իւր անքակ. (Նար. կուս.։)


Անքաղաք

adj.

without a city or country.

NBHL (6)

ἅπολις. extorris, erro, cui nulla est patria. Որ չունի զքաղաք, կամ զյատկութիւնս քաղաքացւոյ. անտուն. պանդուխտ.

Ագռաւն անտուն է, անբնակ, անքաղաք. (Փիլ. լին.։)

Անքաղա՞քս զնոսա ասասցուք, եթէ աշխարհի քաղաքացիս. (Բրս. ՟խ. մկ.։)

Ինքեանք անտունք եւ անքաղաքք յերկրի, եւ այլոց տունս եւ քաղաքս խոստանային յերկինս. (Եղիշ. յառաք։ տե՛ս եւ Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)

Որ անկանի ի քաղաքս թեբայեցւոց, անքաղաք եղիցի. (Պտմ. աղեքս.։)

Ասաց անքաղաք զնոցա քաղաքն առնել. (Պտմ. աղեքս.։)


Անքայլ

adj.

that does not walk.

NBHL (4)

Ուր չիք քայլ կամ ոտնփոխ. ատըմսըզ.

Անքայլ ընթացողիս (այսինքն գրչիս). (Նար. յիշ.։)

(Նաւն) անքայլ գնացիւքն թռուցեալ ի վերայ ծովուն. (Ագաթ.։)

Յառաջել անքայլ գնացիւք. (Շ. գանձ վերափոխմ.։)


Անքանակ

adj.

without measure or quantity.

NBHL (9)

ԱՆՔԱՆ եւ ԱՆՔԱՆԱԿ Ոյր չիք քանակ. եւ Անչափ. անսահման. որ չիչափուիր, չափի տակ չինկնար. եւ չափէ դուրս.

Զանքան եւ զանորակ աստուածութիւնդ. (Բենիկ.։)

Անքան եւ անսահման, տէր ամենայն եզրականին. (Մագ. ոտ.։)

Անքան աստուածութիւն. (Ճ. ՟Ա.։)

Անըմբոն վարկանելանքանակ բնութեանն քանականալ. (Սարկ. մարդեղ.։)

Որպէս կերպարան անքանակ էին։ Անքանակ պատկեր գթութեանց խնամոց. (Նար. ՟Հ՟Ե. եւ Նար. գանձ եկեղ.։)

Անքանակ ուրախութիւն. (Թէոդոր. խչ.։)

Ընդունի յինքն զանքանակն. (Լմբ. սղ.։)

Ոչ սահմանէ զզենումն, այլ թէ զենէ՛ք, եւ միշտ անքանակ. (Լմբ. պտրգ.) այսինքն անհատաբար։ Ասի եւ դիմաց երկնից ըստ ահաւոր մեծութեանն.


Անքասքնելի, լւոյ, լեաց

adj.

intrepid, fearless, bold.

NBHL (2)

Որ ոչ քասքնի. անվախ. աներկիւղ. յանդուգն. ժպիրհ.

Անքասքնելի բարուք առընկեցեալ զամենայն, արբոյց փոխանակ կենսականի զմահաշունչն դեղ. (Պիտ.։)


Անքատանամ, ացայ

vn.

to be indigent, to be poor.

NBHL (4)

ԱՆՔԱՏԱՆԱՄ ԱՆՔԱՏԻՄ. ἁπορέω, δέομαι. egeo, indigeo, destitutus sum, ad angustias redigor. Ցականիլ. կարօտանալ. կարօտիլ. չքաւորիլ.

Մրջիւն ի բաց մերժելով զսով՝ ցորեանս եւ գարիս ընդ երկու հատանէ, զի մի՛ բուսեալք՝ անքատասցի կերակրոյ. (Փիլ. լիւս.։)

Անքատացեալք հարկաւորացն՝ սովով ծնկին. (Պիտ.։)

Սպեղանեաց եւ բժշկաց, եւ առ ի սոցանէն օգնականութեան կարօտեալ անքատին. (Փիլ. տեսական.։)


Անքատիմ, եցայ

vn.

cf. Անքատանամ.

NBHL (4)

ԱՆՔԱՏԱՆԱՄ ԱՆՔԱՏԻՄ. ἁπορέω, δέομαι. egeo, indigeo, destitutus sum, ad angustias redigor. Ցականիլ. կարօտանալ. կարօտիլ. չքաւորիլ.

Մրջիւն ի բաց մերժելով զսով՝ ցորեանս եւ գարիս ընդ երկու հատանէ, զի մի՛ բուսեալք՝ անքատասցի կերակրոյ. (Փիլ. լիւս.։)

Անքատացեալք հարկաւորացն՝ սովով ծնկին. (Պիտ.։)

Սպեղանեաց եւ բժշկաց, եւ առ ի սոցանէն օգնականութեան կարօտեալ անքատին. (Փիլ. տեսական.։)


Անքաւելի, լւոյ, լեաց

adj.

inexpiable, irremis sible, unpardonable.

NBHL (3)

Անարժան քաւութեան. եւ Աններելի.

Եթէ գացի անձն քո անքաւելի եւ անբժշկելի ի կեանս մնացեալ. (Բրս. ապաշխ.։)

Անքաւելի կորստեամբ պարտեաց։ Յանքաւելեաց պարտեաց։ Զառ ի քեզ հայհոյութիւնն անքաւելի՛ քարոզեաց. (Նար. ՟Գ. ՟Ժ՟Ա. ՟Լ՟Գ։)


Անքէն

adj.

void of malice, not vindictive.

NBHL (3)

Որ ոչ պահէ քէն. որ եւ ԱՆՔԻՆԱՀԱՆ. անոխակալ. անյիշաչար. ներող. քին սագլամազ, զարէզ, դութմազ.

Աստուածութիւն անքէն ե, եւ առաքինասէր. (Փիլ. լին.։)

Պաշտին ի զուարթնոց երկնից, որք անքէն եւ աննախանձք են. (Մծբ. ՟Ծ՟Թ։)


Անքթթելի, լւոյ, լեաց

adj. adv.

that does not wink the eye;
without winking, with fixed eyes.

NBHL (5)

ԱՆՔԹԹԵԼԻ ԱՆՔԹԻԹ Որ ոչ քթթէ. ուր չիցէ թօթափումն կամ թարթափ աչաց. անշարժ հայեցիւք. դէպուղիղ նկատօղ.

Այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրավանդակ թագաւորանիստն զհայեցուածսն ունի. որ. ՟Բ. 39։)

Զհոգւոյ ակն անքթթելի յաստուած կառուցեալ. (Սարկ. լուս.։)

Ո՛չ զինուորականս զանգիտողս մահկանացուս, այլ քերոբէական անքթթելի անմահական գումարտակս. (Նանայ. վերջաբ.։)

Անքթիթ իմն ակամբ, եւ մեծաւ զգուշութեամբ. (Յհ. կթ.։)


Անքթիթ

cf. Անքթթելի.

NBHL (6)

ԱՆՔԹԹԵԼԻ ԱՆՔԹԻԹ Որ ոչ քթթէ. ուր չիցէ թօթափումն կամ թարթափ աչաց. անշարժ հայեցիւք. դէպուղիղ նկատօղ.

Այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրավանդակ թագաւորանիստն զհայեցուածսն ունի. որ. ՟Բ. 39։)

Զհոգւոյ ակն անքթթելի յաստուած կառուցեալ. (Սարկ. լուս.։)

Ո՛չ զինուորականս զանգիտողս մահկանացուս, այլ քերոբէական անքթթելի անմահական գումարտակս. (Նանայ. վերջաբ.։)

Անքթիթ իմն ակամբ, եւ մեծաւ զգուշութեամբ. (Յհ. կթ.։)

Եւ նա հայէր ընդ երկինս անքթիթ աչօք՝ լի զուարթութեամբ. (Պտմ. վր.։)


Անքնին

adj.

inscrutable, impenetrable, hidden, secret.

NBHL (13)

որ եւ գրի ԱՆՔՆՆԻՆ. ἁνεξιχνίαστος. investigabiis, inscrutabilis. Անքննելի. որ ոչ քննի. անհետազօտելի. գաղտնի յոյժ.

Որ առնէ զմեծամեծս եւ զանքնինս. ոբ. ՟Ե. 9։ ՟Թ. 10։)

Աւետարանել զանքնին մերծութիւնն քրիստոսի. (Եփես. ՟Գ. 8։)

Անքննին է այս խորութիւն յւէտ քան զամենայն սրբութիւն սրբոց. (Նար. ՟Ղ՟Գ։)

Անքննին տեղի ուրախութեան, կամ տեսիլ. (Ագաթ.։)

Անքնին ներբողիւ գովեալ. (Նար. ՟Հ՟Ե։)

Զի՞նչ արասցուք վասն անքնին աղանդոյն քրիստոնէից. (Եղիշ. ՟Ը։)

ՅԱՆՔՆԻՆՍ ԱՆԿԱՆԻԼ. Մատնիլ յիրս անհասանելիս. չկարել հասու լինել. միտքը շուարիլ, խելքը չհասնիլ.

Որ զընտրութիւնն այսպիսի իրաց ինչ ուսանել փութային, չքաւորեցան, եւ յանքնինս անկան. (Կիւրղ. ղեւտ.։)

իբր Չեւ քննեալ վերջին զննութեամբ. չեւ եւս որոշեալ. ἁδιάκριτος. indistinctus.

Առակք սողոմովնի անքնինք. (Առակ. ՟Ի՟Ե. 1։)

իբր Ոչ քննօղ. անխորհուրդ. ἁνεξέταστος. non examinatus.

Ոչ է պարտ անքննին մտօք առաջի ձեր առնել այդպիսի մեծի խնդրոյ դարձուած բանից. (Փարպ.։)


Անքննելի, լւոյ, լեաց

cf. Անքնին.

NBHL (7)

Որ հասանէ անքննականաց. ոբ. ՟Լ՟Բ. 24։)

Անքննականն ի քննողաց. (Ագաթ.։)

Էութիւն անքննելի. (Նար. ՟Ի՟Ը։)

Անքննելի ծով, կամ հաստատութիւն ծովու, կամ մեծութիւնք. (Արշ.։) (Պիտ.։)

իբր Թողեալ առանց քննութեան.

Ոչ ումեք թողցին իբրու զփոքունս ոմանս՝ անքննելիք. (Պիտ.։)

Զի մի՛ ոք տրտմեսցի, եթէ բնաւ անքննելի թողցուք զսա. (Կլիմաք.։)


Անքօղ

adj.

without veil;
without pretext, plain.

NBHL (2)

Ուր չիք քօղ կամ պատրունակ. անաղօտ. պայծառ.

Լուսաւորութիւն անքօղ. (Նար. ՟Ժ՟Ա։)


Անօգնական, ի, ից, աց

adj.

helpless, succourless.

NBHL (4)

ἁβοήτητος. auxilio carens. Որ չունի զոք իւր օգնական. պակասեալ յօգնականութենէ. անտերունչ. անխնամ. անտէր. եարտըմսըզ. իմտատսըզ.

Զծնողս անձանց անօգնականաց. (Իմ. ՟Ժ՟Բ. 6։)

Անօգնական անայցելու. (Սարգ.։)

Զօրէնսն ունելով օգնական՝ անօգնականիցն նմանեցայ. (Լմբ. սղ.։)


Անօգնականիմ, եցայ

vn.

to be unassisted, to be helpless.

NBHL (1)

Անօգնականեցայ յամենայն կողմանց. (Պիտ.։)


Անօթի

cf. Նօթի.

NBHL (2)

Ոչ ծանրանայ արբեցութեամբ. զուարթութեամբ եւ անօթի գնայ ընդ այն ճանապարհն. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)

Կարօ՞ղ ես երիս աւուրս անօթի կալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անօսրաթեւ

adj.

that has light wings.

NBHL (3)

Անօսրաթեւ թռչուն (մեղու). (Ոսկ. լուս.։)

Զօրէն անօսրաթեւ եւ իմաստուն թռչնոյ ի վերայ թռչելով մարդագ. (Սկեւռ. լմբ.։)

Թռչնոցդ ազգք ... այլեւ յանօսրաթեւացն բազումք. (Սարկ. հանգ.։)


Անօսրամասն

adj.

composed of thin or subtile particles.

NBHL (2)

λεπτομερής, tenuitate partium praeditus. Որոյ մասունքն են նուրբ եւ բարակ.

Անօսրամասն եւ բոցատեսակ գոյացութիւնն՝ յեթերային բնութենէն հրացեալն. (Արիստ. աշխարհ։)


Անօսրամարմին

adj.

that has a body subtile, thin.

NBHL (2)

Անօսր մարմնով.

Ի մարմնաւորացն՝ են որ թանձրամարմինք են, եւ են որ անօսրամարմինք. (Եզնիկ. ՟Ի՟Դ։)


Անօսրանամ, ացայ

vn.

to rarefy;
to become thin;
to be diminished;
to waste;
to become fine or subtile.

NBHL (8)

λεπτύνομαι, attenuor, σπανίζομαι, raresco. Անօսր եւ բարակ լինել. անգայտանալ. նրբիլ. թեթեւանալ. հիւծիլ. տկարանալ. նուազիլ. եւ Նրբամիտ գտանիլ. նօսրանալ, բարկընալ. սէյրէկլենմէք.

Թանձրութիւնս անօսրանայ հարստութեամբ. (Եղիշ. դտ.։)

Անօսրացեալ ի թանձրութենէ՝ հրեղէն նորոգին. (Շ. բարձր.։)

Անօսրանալ օդոյն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ի ձեռն պրկելոյ՝ թանձրացեալն ի գոլորշեաց մասնն անօսրանալ. (Նիւս. կազմ.։)

Երկիւղիւ յարմարեալս եւ մաքրեալս, եւ զի այսպէս ասացից՝ անօսրացեալս, ի բարձրութիւն ամբառնալ. (Ածաբ. յայտն.։)

Գութն առ մի մի ի նոցանէ անօսրացեալ հասանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Անօսրացելոցն հոգւով. (Սկեւռ. ես.։)


Անօրէն, րինի, նաց

adj.

unjust, wicked;
impious;
untoward;
illicit, base;
profane.

NBHL (8)

ἅνομος, παράνομος, ἁθέμητος , δυσεβής, ἅτυπος եւ այլն. iniquus, nefarius, impius, absurdus եւ այլն. Որ չունի կամ չպահէ զօրէնս. որ ոք եւ որ ինչ է արտաքոյ կամ ընդդէմ օրինաց. անձն կամ գործ անիրաւ. ամպարիշտ, ժանտ, անսուրբ, անտեղի. ոչ օրինաւոր. անկարգ. ինսաֆսըզ, ատաչէթսիզ, զալըմ, նահագ.

Ըդն անօրէնս եղէ իբրեւ զանօրէն, իբր ոչ եթէ անօրէն ինչ էի աստուծոյ. (՟Ա. Կոր. ՟Թ. 21։)

Կործանումն արանց անօրինաց չար է։ Որ գործէն զանօրէնս. (Առակ. ՟Ա. 18։)

Անօրէն է, որ խոտորի յօրինաց. (Լմբ. սղ.։)

Եղծանել զանօրէն հրաման թագաւորին։ Զաւակ անօրէն անկողնոց։ Անօրէն գնացիւք. եւ այլն։

Գործ մի անօրէն է։ Անօրէն է բանդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 5. 12։)

Աստուած այսպէս հրամայեաց՝ անօրէն գոլ մերձենալ հրէի առ այլազգի. (Ոսկ. գծ.։)

Քանզի անօրէնս կամեցան ցուցանել զաշակերտսն, յայտ առնէ՝ թէ ինքեանք են օրէնսզանց. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Անօրինաբար

adv.

illegally, unjustly.

NBHL (2)

παρανόμως. impie, ἁδίκως. injuste. Ընդդէմ օրինաց. անօրէնութեամբ. անիրաւաբար ամպարշտութեամբ.

Անօրինաբար սպանանել, կամ խորհել, կամ ունել. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։ Աթ. ՟Բ։ Փիլ. նխ. ՟ա.։)


Անօրինակ

adj.

unexampled, unparalleled, unequalled.

NBHL (3)

Ոյր չիք օրինակ կամ նմանն. աննման. անհամեմատ. անզուգական.

Անօրինակդ զօրինակին խորտակեալ զլուծ։ Անօրինակ հարուած, կամ գեղ. (Նար. ՟Ժ՟Գ. եւ ՟Ը. եւ Նար. խչ.։)

Օրինակ անօրինակ ծննդեանն որդւոյ. (Շ. ընդհանր.։)


Անօրինեմ, եցի

vn.

to be iniquitous, to be unjust;
to sin, to transgress.

NBHL (5)

Անօրէն ինչ գործել կամ նիւթել.

Ի նմին տեղւոջ, ուր զոնիայն անօրինեցին (յն. յոնիայն ամպաշտեցաւ), հրամայեաց զկառափն հարկանել զանօրէն մահապարտին. (՟Բ. Մակ. ՟Դ. 38։)

Ոչինչ գործեցի, զոր դոքայդ անօրինեն (յն. չարաչար նիւթեցին) զինէն. (Դան. ՟Ժ՟Գ. 43։)

Որ անօրինելոցն է, անօրինէ. (Ես. ՟Ի՟Ա. 2։)

Զի մի՛ գերեալ քանդեսցի աշխարհս, եւ սուրբ եկեղեցիք անօրինեսցին. այսինքն անօրինաբար աւերեսցին, եւ այլն. ուզ. ՟Գ. 11։)


Անօրինիմ, եցայ

vn.

cf. Անօրինեմ.

NBHL (5)

ἁνομέω, παρανομέω. transgredior legem, impie ago. Վարիլ հակառակ օրինաց եւ կանոնաց. անօրէնութիւն գործել. ամպարշտիլ. անիրաւիլ. խոտորիլ յուղղութենէ. յանցանել. զրկանս առնել.

Ասացի անօրինաց, թէ մի՛ անօրինիք։ Անօրինեցաւ ժողովուրդն։ Երկիր անօրինեցաւ բնակչօք իւրովք։ Անօրինիք յամենայն ժողովուրդս զայս։ Ոչ անօրինիմք յօրէնս մեր։ Վասն իւր ի քաղաք անդր անօրինելոյ։ Անօրինել ոք յաստուածեղէն օրէնսն դիւրին մի՛ համարեսցի. եւ այլն։ Չանօրինեցայ. այլ զկաթողիկէ եկեղեցւոյ օրէնքն պատուեցի. (Լմբ. առ լեւոն.։)

Զիա՞րդ անօրինեցաւ ուսուցիչն. (Նար. ՟Խ՟Ը։)

Զի ազատեցայց ի մեղացն, զոր ի քեզն անօրինեցայ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եթէ աստուածածնին իսկ պատկեր զսոյն ոք գրեսցի, ոչ անօրինի. (Նար. ՟Հ՟Ե։)


Աշակերտաբար

adv.

like a scholar or disciple.

NBHL (2)

Իբրեւ աշակերտ. հլութեամբ. աշկերտի պէս.

Աշակերտաբար զլսելիսն ի ներքոյ եդեալ պատուիրանացն. (Սարգ. յկ. ՟Ե։)


Աշակերտակից, կցի, կցաց

s.

fellow-student, companion, school-fellow, comrade.

NBHL (3)

συμμαθητής. condiscipulus, collega. Ընկեր յաշակերտութեան. դասընկեր. հեմշակիրտ. շարիք.

Ասէ թովմաս ցաշակերտակիցսն. (Յհ. ՟Ժ՟Ա. 16։)

Ընդ ննոսա նախանձեալ իւրեանց աշակերտակցաց։ Հանդերձ աշակերտակցօքն. որ. ՟Գ. 60. 67։)


Աշակերտասէր

adj.

that loves his scholar or disciple.

NBHL (1)

Աշակերտասէր վարդապետ. (Կորիւն.։ Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Աշակերտեմ, եցի

va.

to hare in tuition, to teach, to instruct.

NBHL (12)

μαθητέω. doceo, instituo. Առնուլ կամ ձգել յաշակերտութիւն, յուսումն, եւ ի վարդապետութիւն իւր. ուսուցանել. կրթել. Կր. Աշակերտ լինել. հետեւօղ լինել. աշկերտ ընել, ըլլալ. շայիրտ ետինմէք. էօյրէթմէք.

Աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոսս։ Որ եւ աշակերտեցաւ իսկ յիսուսի։ Դպիր աշակերտեալ արքայութեան երկնից։ Զի ծանիցես զբանիցն՝ որոց աշակերտեցար՝ զճշմարտութիւնն։ Էր կին ոմն աշակերտեալ (յն. աշակերտուհի). եւ այլն։

Զի մի՛ զբազումս ի կորուստ աշակերտիցեմ։ Կարծեմ թէ եւ աշակերտէք զիս ի ձեր յամառութիւնդ. (Եղիշ. ՟Ը։)

Աշակերտեալք ի սրբոց առաքելոցն՝ ուսաք. (Շար.։)

Շրջէր զգաւառօքն աշակերտելովք։ Որք նոքօք աշակերտելոց իցեն. (Կորիւն.։)

Աշակերտեսցուք աստուածային գրոց. (Եղիշ. ՟Բ։)

Որ յառաջն աշակերտեալ էր աղանդին վաղենտիանոսի. որ. ՟Բ 63։)

Իբրու ընդ հմուտ վարժողաւ աշակերտին. (Պիտ.։) որ հայի եւ ի յաջորդ նշ։

իբր հսրկ. ըստ յն. ոճոյ. որ եւ ասի Վարդապետիլ. վարժիլ. ուսանել. սորվիլ. էօյրէնմէք.

Ապստամբեալք ի բանէն, որ աշակերտեցաք զճշմարտութիւնն. (Յճխ. ՟Ի։)

Հրեղէն լեզուօքն զառ ի քեզ հաւատսն աշակերտեցաք. (Ճշ. հին.։)

Զկրօնից ուղղութիւն ի բաց խզեալ, զոր ի հարցն մերոց ուղղափառաց աշակերտեալ էին կողմանքն այնոքիկ. (Յհ. կթ.։)


Աշակերտօրէն

adv.

cf. Աշակերտաբար.

NBHL (1)

Ի յառաջնոցն անտի ընդունել զիմաստութեան հեղումն աշակերտօրէն վարժիւք. (Շ. հրեշտ.։)


Աշխատաժիր

adj.

active, diligent.

NBHL (5)

ԱՇԽԱՏԱԺԻՐ ԱՇԽԱՏԱԽՈՆՋ Ուր կայցէ աշխատութիւն ժիրեւ խոնջելի. քրտնաջան. բազմաշխատ. բազմավաստակ. տարժանական.

Աշխատաժիր պարապեալ. (Ասող. ՟Գ. 17։)

Աշխատաժիր գործոց ներգործութեամբ. (Գանձ.։)

Փոյթ աշխատաժիր կրօնից. (Յիշատ. ոսկ. յհ.։)

Շտեմարան զինքն պատրաստել աշխատախոնջ առաքինութեամբ եւ ճշմարտութեամբ բանի։ Երկար աղօթից էր պտուղ, եւ աշխատախոնջ քրտանց եւ առաքինութեան վարձ. (Տօնակ.։) (Հ. կիլիկ.։)


Աշխատասէր

cf. Աշխատաջան.

NBHL (12)

φιλόπονος. amans laborum, sedulus, studiosus. Սիրօղ աշխատանաց. փոյթ ի ջանս վաստակոց, մանաւանդ յուսումն. երկասէր. վաստակասէր.

Այր աշխատասէր. որ. ՟Ա. 12։)

Զկամս աշխատասիրացն կորզելով. (Փարպ.։)

Փութացելոց եւ աշխատասիրաց. (Աթ. ՟Ը։)

Աշխատասիրաց ընթերցողացն թողից. (Կամրջ.։)

Պատերազմասէր եւ աշխատասէր մօրն մտաց չեղեւ ինչ երբէք նախանձաւոր. (Եւս. քր. ՟Ա։)

Միշտ աշխատասէր լե՛ր ի մաքրութիւնս. (Ածաբ. մկրտ.։)

Ի նորին աշխատասէր ոտիցն երկուս աղբիւրս անուշահոտ մեռոնի ելանէր. (Կլիմաք.։)

Եւ իբր Աշխատասիրական. անխոնջ. անձանձրոյթ.

Մի՛ եւ մի՛ իւիք սխալեսցես յաշխատասէր գործաւորութենէ. (Ճ. ՟Ա.։)

Զաշխատասէր քրտանցն երկասիրութիւն. (Պիտ.։)

Աշխատասէր պաղատանօք զաստուած խնդրել. (Բրս. կրօն.։)


Աշխատասիրաբար

adv.

diligently, carefully.

NBHL (6)

φιλόπονως. studiose, accurate, sedulo, diligenter. Իբր աշխատասէր. փութով պնդութեան. յօժարութեամբ. մտադիւր ջանիւ. անձանձիր.

Յորդորումն աշխատասիրաբար երկրագործին. (Պիտ.։)

Ոչ կարի ինչ ընդ երկնագոյնսն աշխատասիրաբար անցանել պատմութիւնս. (Արծր. ՟Ա. 8։)

Աշխատասիրաբար ամենայն սրբութեամբ մաքրեսցէ զինքն. (Լաստ. ընթերց.։)

Որք յընթերցումն աշխատասիրաբար դեգերին։ (Լմբ. պտրգ.։)

Զի եւ ոչ բնութիւնս մեք զբազում արուեստն միանգամայն ուղղել կարող է, եւ զմին աշխատասիրաբար կատարէ. (Բրս. հց. ՟Լ՟Դ։)


Աշխատասիրեմ, եցի

va.

to labour diligently;
to compose, to write.

NBHL (3)

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԼ Սիրով աշխատիլ. ճգնիլ յօժարութեամբ.

Զինուոր ի ճգունս աշխատասիրեալ. (Ճ. ՟Ա.։)

Ընկալեալ զքո խնդիրդ աշխատասիրեցայց ածել ի կատարումն. որ. ՟Ա. 1։)


Աշխատեմ, եցի

va.

to fatigue, to trouble, to incommode, to disquiet, to disturb.

NBHL (4)

Աշխատեսցեն զթագաւորութիւնս մեր. (՟Ա. Եզր. ՟Բ. 29։)

Աշխատեն զանձինս բազմաց սուտ մարվարէութեամբն իւրեանց։ Սատանայ զմովսէսեանսն եւ զպօղոսեանսն աշխատէր. (Մանդ. ՟Ի՟Զ։)

Զձեզ ինչ ամենեւին այդ հով մի՛ աշխատեսցէ։ Նեղեալ աշխատեաց զմեզ ապստամբն վահան. (Փարպ.։)

Աւելի աշխատելն ընդ ձեռամբ անկեալն՝ անիրաւութիւն մեծ է. (Մխ. դտ.։)


Աշխատիմ, եցայ, եաց

vn.

to work, to take trouble, to toil, to labour.

NBHL (12)

κοπιάω, κάμνω, πονέω. laboro, fatigor. Աշխատ լինել. վաստակիլ. խոնջիլ. տառապիլ. աշխատիլ, յոգնիլ.

Եդ զուս իւր յաշխատել։ Աշխատեցար ի բազում ճանապարհորդութիւնս քո։ Յոր եւ աշխատիմ պատերազմեալ։ Որ ոչն աշխատի, եւ կերիցէ մի՛։ Հողագործին աշխատելոյ (այսինքն աշխատողի) պարտ է նախ ի պտղոյն վայելել։ Էին աշխատեալք եւ ցրուեալք իբրեւ զոչխարս. եւ այլն։

Աշխատեա՛ց ի մշակութիւին տանջանացդ. (Ագաթ.։)

Դու աշխատեա՛ց քեզ, եւ մի՛ զոք ձանձրացուսցես։ Աշխատեա՛ զի կեցցես։ Կեցցես կեցցես աշխատել դու. (Վրք. հց. ՟Զ։)

Զզօրութիւն բանիցն աշխատեցան յայտ յանդիման կացուցանել. (Կիւրղ. ծն.։)

Ուսմամբք աշխատեալք։ Վասն ասպետի մի՛ աշխատիք։ Յորդորայոյզ աշխատողացն. (Փարպ.։)

Ի սնոտիս վաստակեալ առ իս աշխատիս։ Տարակուսեալ աշխատող. (Նար. ՟Կ՟Թ. եւ ՟Խ՟Ը։)

Ողորմէր եւ եղուկ համարէր զաշխատեալսն (այսինքն զախտացեալսն). (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Եւ աղօթքն հաւատովք փրկեսցեն զաշխատեալն (ցաւօք). (Յկ. ՟Ե. 15։)

Աշխատութեամբ ստանալ, եւ ստացեալ լինել. վաստըկիլ, վաստըկուիլ.

Խորհուրդս մարմնաւոր ջանիւ ոչ յայտնի, փորձով եւ առաջնորդութեամբ գրոց աշխատի. (Լմբ. պտրգ.։)

Աշխատիլ պարտ է մեզ յոյժ զգործս հոգւոց մերոց. (Վրք. հց. ՟Բ։)


Աշխարան, ի

s.

a place for tears or lamentation.

NBHL (1)

Զգէսս արձակեալ ի մէջ աշխարանին կոծէր. ուզ. ՟Գ. 15։)


Աշխարեմ, եցի

va.

to complain of, to lament, to mourn, to deplore.

NBHL (9)

θρηνέω lamentor, plango Կոծիլ. ողբալ աշխար դնել. սգալ. լալ, լաց ընել. ազլաշմագ. հայգըրմագ.

Կանանց՝ որ կոծէին եւ աշխարէին զնա։ Աշխարեսցեն աշխար. (Ղկ. ՟Ի՟Գ. 27։ Զաք. ՟Ժ՟Բ. 10։)

Աշխարել զթագաւորն, կամ զվնասս, զթշուառութիւնս, զխորտակեալ տապան, զստինսն՝ որ դիեցուցին. (Ագաթ.։ Եզնիկ.։ Լմբ. ատ.։ Նար. ՟Ի՟Ե։ եւ ՟Ի՟Բ. ՟Ի՟Թ։)

Աշխարող կանայք։

Մի՛ զմեռեալսն, այլ զկենդանիսն աշխարեցէ՛ք։ Կոյսք զանկատար յոյսս աշխարէին, եւ պատանեակք զանտիս հասակսն. (Փիլ. յովն.։)

Աշխարէ զանմտութիւն նոցա։ Տես զիա՞րդ աշխարէ զերուսաղէմ ... ոչ վասն իւրոց ինչ չարչարանաց, այլ վասն նոցա գործոցն աշխարէ. (Ոսկ. ես.։)

Սուրբքն աշխարէին զյանցաւորն՝ քան թէ անիծանէին. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)

իբր արմատ Ապաշխարելոյ, կամ ստրջանալ.

Ապա աշխարէր զասացեալսն ... մեծապէս ապաշխարելով զղջմամբ զասացեալսն. ուզ. ՟Դ. 54։)


Աշխարելի, լւոյ, լեաց

adj.

deplorable, lamentable.

NBHL (1)

Ողբալի. աւաղելի. եղկելի. լալոյ արժանի. լալու.


Աշխարհաբնակ

adj.

that inhabits the world or a country;
cosmopolitan.

NBHL (3)

Ժողովեսցսն բազմութիւն մանկտւոյ զճիւաղաբարոյ զաշխարհաբնակն։ Անասնաբարոյ աշխարհաբնակքն. (Ագաթ.։)

Աշխարհաբնակք մարդկան, որ ժողովեալ էին. ուզ. ՟Դ. 15։)

Զբազումս յաշխարհականացն հրապուրեալ զկնի ինքեանց՝ ի հետիոտս տանէին ի մարտ հետեւակ զրուն՝ որ յաշխարհաբնակ մարդկնէն էին. (Ղեւոնդ.։)


Աշխարհագիր

s.

geographer;
cosmographer;
geography;
cosmography, poll-tax;
— առնել, to take a census, cf. Աշխարհագրեմ.

NBHL (10)

ἁπογραφή. descriptio, λαογραφία, vulgi descriptio կամ բայիւ ἁπογράφω, -ομαι, describo, -or. Գրութիւն եւ Գրուած համաշխարհական ի դիւան արքունի. քննութիւն. թիւ համարոյ մարդկան անցեալ ի գիր. գայտ. թեֆթիշ, թեհրիլ, քիւթիւք, տէֆթէր.

Աշխարհագիր առնել ընդ ամենայն տիեզերս։ Այս առաջին աշխարհագիր եղեւ։ Յաւուրս աշխարհագրին։ Այս յաշխարհագրի անդ գտաւ։ Զամենայն ազգն հրէից յաշխարհագիր (ռամկին) խառնել ի կարգս հարկի ծառայութեան։ Զիւրաքանչիւր ինչս եւ զստացուածս յաշխարհագրին (կամ յաշխարհագրէն) զամենայն ժողովերին. (Ղկ. ՟Բ. 2։ Գծ. ՟Ե. 37։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 31։ ՟Գ. Մակ. ՟Բ. 14։ ՟Է. 15։)

Յաշխարհագրէն պատկառեա՛, որով յերկինս գրեցար. (Ածաբ. ծն.։)

Ոչ ժամանանէ այլ առնել աշխարհագիր. որ. ՟Գ. 51։)

Աշխարհագիր առնել ամենայն երկրին հայոց։ Ընդ նովին աշխարհագով արկ. (Եղիշ. ՟Բ։)

Օգոստոս կայսրն աշխարհագրաւն. (Շ. մտթ.։)

ԱՇԽԱՐՀԱԳԻՐ. Գրօղ զաշխարհէ կամ զարարչութենէ աշխարհի (մատեան կամ մատենագիր).

Զսոյն աշխարհագիր մատեանքն յառաջագոյն քարոզեցին. (Պետր. սիւն.։)

Զնոյն գործ զաշխարհագրին գործէին. (ՃՃ.։)

Իսկ ըստ յն. κοσμογράφος. qui mundum describit, եւ κοσμογραφία, descriptio mundi, յայտ առնէ զմատենագրութիւն դրից երկնի եւ երկրի. որպէս եւ γεωγράφος, γεωγραφία, geographus, geographia զմատենագրութիւն զմատենագրութիւն դրից երկրի եւեթ՝ ընդ ցամաք եւ ընդ ծով. զորոց տե՛ս ի բառն ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ։


Աշխարհադիտեմ, եցի

vn.

to observe or spy a country.

NBHL (2)

χωραβατέω. regionem obabulo. Դիտել շրջագայութեամբ զաշխարհ, զերկիր, զգաւառ. երկիր պտըտիլ՝ աչքէ անցընել.

Պատուիրեաց յեսու արանցն երթելոց աշխարհադիտել զերկիրն, եւ ասէ. անցէ՛ք գնացէ՛ք, եւ աշխարհադիտեցէ՛ք զերկիրն. (Յես. ՟Ժ՟Ը. 8։)


Աշխարհազօր

adj.

composed of all sorts of warriors.

NBHL (2)

Ուր խմբեալ իցեն զօրք աշխարհին. աշխարհաբանակ. աշխարհագումար.

Ուր առնէր գրիգոր զմկրտութիւնսն աշխարհազօր բազմութեանն. ուզ. ՟Գ. 14։)


Աշխարհալիր

adj.

that fills the universe.

NBHL (2)

ԱՇԽԱՐՀԱԼԻՐ ԱՇԽԱՐՀԱԼԻՑ Որով լրանայ աշխարհ լրիւ իւրով. լցուցիչ երեսաց երկրի. աշխարք լեցնօղ.

Վասն աշխարհալից նահապետացն (ծննդովք իւրեանց). (Արծր. ՟Ա. 1։)


Աշխարհածանօթ

adj.

acknowledged by all the world;
notorious, manifest;
— հրատարակութիւն, notoriety.


Աշխարհակալ, աց

s.

conqueror;
monarch, emperor, prince.

NBHL (18)

τὸν κόσμον ἕπεχων. mundumobtinens. Որ կալեալ ունի զաշխարհ համօրէն՝ տիրաբար.

Աշխարհակալն աստուած. (Արիստ. ՞՞։)

Ընդ աշխարհակալս խաւարիս այսորիկ՝ ընդ այսս չարութեան. (Եփես. ՟Զ. 12։)

Թէպէտ նոյն ինքն դժոխք շարժեսցին, թէպէտ աշխարհակալք խաւարիս. (Աթ. ՟Բ։)

Իւրոցն ետ քաջալերս իւրով յաղթութեամբն յաղթել աշխարհակալ յաղթողին. (Սկեւռ. յեսայ.։)

Աշխարհակալ է ծնունդդ։ Աշխարհակալ աղեքսանդրէ։ Ամենայն շինաւանի աշխարհակալ դշխոյ. (Պտմ. աղեքս.։)

Ամենակալ աստուած մարդացաւ, եւ եմուտ ի գիր աշխարհակալ թագաւորի. (Տօնակ.։)

Փառաւորեալք ի յերկրի ճոխութեամբ աշխարհակալք։ Չորից բարբարոսական աշխարհակալացն. (Պիտ.։)

Որ իշխանաց աշխարհակալիս էին զինուորեալք. (Յհ. կթ.։)

Աշխարհակալ իշխանութիւն. (Լմբ. սղ.։)

Աշխարհակալ սպարապետութեամբ իւրով. ովս. կաղնկտ.։)

τοπάρχης. loci praefectus, toparcha. Կուսակալ, կողմնապետ. իշխան մասնաւոր աշխարհի. փաշա.

Միում յաշխարհակալաց ծառայից տեառն իմոյ. (Ես. ՟Լ՟Զ. 9։)

Գրեաց յովնաթան առ աշխարհակալս, իշխանս, առ կուսակալս նոցա. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 5.) յն. լոկ, սպարտացւոց (որ թարգմանի. ցիրուցան)։

Նախարարքն աշխարհակալքն կայցեն առ արքայի։ Մարզպան եւ աշխարհակալ աշխարհին ած. ուզ. ՟Գ. 8։ ՟Ե. 38։)

ԱՇԽԱՐՀԱԿԱԼ. որպէս Համատարած. որ պատեալ ունի զաշխարհ. աշխարհամած.

Աշխարհակալ ծով. (Վեցօր. ՟Գ։)

Համապարփակ մթութեան աշխարհակալն միգի. (Նար. ՟Հ՟Ե։)