Definitions containing the research սար : 4919 results

Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Հաւաք

adj.

assembled, gathered together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 9, 10 դնում է հ յաւե-լուած, աւա մասնիկ, արմատը ք, որի հետ միացնում է սանս. či, պրս. čidan «հաւաքել, ժողովել», իսլ. oyrucmu, oyru umamu «մաքրել». ըստ այսմ հ-աւաքել=սանս. ava-či «հաւաքել, հա-նել»։ Հիւնք. յն. εύαγέω «սրբել, մաք-ոել» ձևից հանում է աւաքել և սրանից էլ հաւաքել։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 պրս. խաւ «քաղել»։ Յակոբեան, Մաղիկ 1899, նոյ. 4 արաբ. հավգ «ժո-ղով, ժողովել» բառից։ Լափանցեան ЗВО 23, 360 համ+ զնդ. vуāxa, «հա-ւաքումն»։ Nyberg 2. 96 միացնում է պհլ. hamōk «հաւասար, ամբողջ, ամ-բողջական, կատարեալ» բառի հետ, որ դնում է իրան. *hama-vaka-ձևից, ըն-դունելով *vaka-իբր «ծայր, վերջ, բարձրագոյն կէտը»։ Այս անծանօթ *va-ka-բառը ուզում է գտնել նաև հյ. վախ-ճան<*vax-čar(a)na-, վականակ, վա-կաս<*vak-āsa «մինչև վերը հասնող». վակժոյժ<*vak-užaužah-«ծայրը ուժով բռնած» և զնդ. vaγδana «գլուխ» բա-ռեռի մէջ։ Meillet BSL հտ. 32, ❇ 97, էջ 84 սխալ է գտնում այս մեկնութիւնը, որովհետև մեկնելով *ha-ma-vaka-ձե-ւից, չի բացատրւում ո՛չ -ma-վանկի կորուստը և ոչ ք-ի ծագումը։


Ձագար, ի, աւ

s.

funnel, tun-dish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լ. ծակ և ձագու բերան։ Դ Սարգսեան, Բիւր. 1898, 483 արմատը դնում է ար «ճամբայ», որից նաև արա-


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու, ռ հլ. (բց. ի ձախմէ) «ձախ։ ՍԳր. Ագաթ. Մծբ. որից ձախակողմն ՍԳր. ձախլել «խօսքի միտքը ծուռ հասկանալ» Սարգ. հանգ. (լ-ի համար հմմտ. աշխ. ձախ-լիկ «ձախով գործող»). ձախանալ «վատա-նալ, գործը վատ գնալ» Վրդն. աւետ. ձախող Եւս. պտմ. Եփր. թգ. ձախողանք Եփր. ծն. ձախողիլ Բուզ. Ոսկ. ես. ձախողութիւն, ձա-խորդ (նոր բառեր), ձախորդութիւն Արիստ. առաք. վերջինները բխում են այն ընդհա-նուր նախապաշարմունքից, որով ձախը հա-մարւում է անյաջողութեան, իսկ աջը յաջո-ղութեան նշան. հմմտ. յաջող, յաջողիլ, լա-ջողակ, գւռ. գործը աջ երթալ «յաջողիլ», գործը ձախ երթալ «չյաջողիլ, անյաջողու-թեան մատնուիլ»։


Ձաղկ, ի, աւ

s.

rod, switch, stick, cudgel, whip;
cf. Ձաղկանք;
— հերք, մազ, bristled up, set on end.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար ի, ո հլ.) «գաւազան» Եւս. պտմ. «ճիւղ» Մխ. անեց. էջ 35 (յգ. սեռ. ձաղկից). «ծեծ, գանակոծու-թիւն» Եղիշ. առաք. 349. Ճառընտ. «ուղիղ ևանգնած, ցցուած, տնկուած» Տաղ. Նիւս. կազմ. Բժշ. Վստկ. 198, 214. որից ձաղկել «ծեծել» Բ կոր. ժա. 25. ձաղկիլ Եւս. պտմ. էջ 75. ձաղկահեր Սեբեր. = ձաղկամազ Պղատ. յեւթ. 11. ձաղկանք Ոսկ. Բ. կոր. (գրուած է ձաղանք) Յհ. կթ. ձաղկումն Երզն. լս. (Ներբ. յորդ. 41). բարձրաձաղկ Սարգ. յուդ. Բ. էջ 649. Ոսկ. ճառք, էջ 538։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ձութ, կուպր, կպրաձիւթ» Ես. լդ. 9. Դան. գ. 46, ժդ. 26. որից կպրա-ձիւթ Ել. բ. 3. Սարգ. Գնձ. ձիւթել Վստկ. 52. Լծ. սահմ. 265։


Ձոր, ոց

s.

valley, vale, dale;
bed of a torrent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ծործոր բառի՞ց։ Pictet 1, 134 սանս. darā, darī, պրս. [arabic word] dara «ձոր»։ Müller, Armen. VI, էջ 4, ՏW-AW հտ. 122 և WZKM 5, 269 զնռ. zrayah-«լիճ», սանս. jraya «մարգ» ռառեռի հետ. աւելի լաւ է պահուած ծործոր ձևի մէջ։ Մառ ЗВО 5, 320 ցե-ղակից պրս. dašt, պհլ. dašta «դաշտ» բառերին, որոնցից փոխ. է. առնուած հյ. դաշտ. Հիւնք. նոր բառից։ Դ. Սարգըս-եան, Բիւր. 1898, 484 արմատը որ «խո-րութիւն», որից նաև որոգայթ, ծործոր, խոր, հոր։ Patrubány SA 1, 193 յն. γωρα «պարապ գետին» բառի հետ՝ հնխ. g'horos ձևից։ Նոյն ՀԱ 1910, 118 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։ Մառ, O полож. aбхaз. 38 ջուր, ծոր-ծոր, վրաց. ծղալի բառերի հետ. իսկ ЗВО 1925, 683 սվան. čala «գետ, ձոր» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 106 հնխ. g'heu-«հեղուլ. թափել» արմատից, որից են հյ. ձև, ձոյլ։ Նոյնը կրկնում է կասկածով Pokorny 1, 563։


Մտերիմ, րմի, մաց

adj. s.

intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հաւատարիմ, մօտիկ և ընտանի բարեկամ» Փիլիպ. դ. 3. Խոր. Յճխ. որից մտերմութիւն Բ։ կոր. ը. 8. մտերմա-գոյն Ոսկ. յհ. ա. 23. մտերմական Յհ. կթ. մտերմաբար Պիտ. Սարգ. Գնձ.։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (սովորաբար անեզա-կան, յետնաբար կայ նաև եզակի գործածու-թեամբ) «մօրուս»։ ՍԳր. Բուզ. Եփր. թգ. 404. գրուած է նաև մորու, մորուք, մուրուք (գըծ. մուրւօք Սարգ. բ. պետ. բ. էջ 538, մուրվօք Մխ. այրիվ. էջ 61). օ>ու ձայնափոխութեան համար հմմտ. մօրու «խորթ մայր»>Բլ. մու-րու. նոր գրականի մէջ ընդունուած ձևեռն են մօրուք (արևմտեան բարբառ), միրուս, մօ-րուս (արևելեան բարբառ)։ Այս բառից են մօրուանի Եւս. քր. մօրուարձակք «կզակ» Ոտմ. աղէքս. մօրուեղ Մագ. անմօրուս Բուզ. Շիր. երկայնամօրուս Յայսմ. գեղեցկամօրու Պղատ. եւթ. խարտեշամուրուս Յայսմ. պա-կասամօրու Յայսմ. մօրուագալի «պատանի՝ որի բեխն ու միրուսը նոր են մրած» Նղշ. էջ 9։


Յամբայր

adv.

totally, entirely, quite;
rashly, imprudently.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յախուռն, անխնայ» Ոսկ. մ. ա. 11. «ի զուր, պարապ տեղը, վայրապար» Ոսկ. մ. ա. 13. որից ընդվայրայամբայր «բոլորովին պարապ տեղը» Ոսկ. ղզր. զ. էջ 555 (Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 176-? բառս անջատ անջատ կարդում է ընդվայր և յամբայր). գրուած է նաև յամբոյր «վալ-րապար, յախուռն, ի զուր» Փիլ. նխ. բ. 117. Լծ. փիլ. Սարկ. հանգ. (Վարդանեան, անդ, այս բառը համարում է սխալ գրչութիւն) «ա-ռանց երկար քննութեան, հապճեպով դատ-ուած» Անան. թրգ. 5։


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

lemann, ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nuxvīr «իշխան» դնում է ըստ Andreas-ի *naxuδār ձևից և միառնում է նախարար բառին։ Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 423 կազմուած իռանեան sāra-δara ձևի վրայից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet REA 2, 2։ Պատա-հական նմանութիւն ունի մանիք. պհյ. nīxvīr «իշխան» (ИАН 1912, 43), որից փոխառեալ է արաբ. [arabic word] nixvār «մեծ, աւագ մարդ. 2։ հպարտ». կաւ նաև ա-րաբ. [arabic word] naxrīr, որ մեկնւում է «մեծ գիտուն ծովացեալ գիտութեամբ»։ Պա-տահական է դարձեալ ըստ Յ. Զօրեանի (դասախօս մեր համալսարանում) յն. ναύϰραρος «ցեղի նախագահ», որ ըստ Boisacq 658 ծագում է յն. ναῦς «նաւ» բառից և նշանակում է բուն «նաւատէր»։


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։


Նաճայ

s.

mat, rush-mat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.


Նապաստակ, աց

s. ast.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Յարդ, ի, ից

s.

straw;
— մանրեալ, chopped or small -;
—իւ պատել, լնուլ, to cover, fill or stuff with -;
ծրարել —իւ, to pack in -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։


Յարդ, արդ, ուց

s.

structure, form, ornament;
ի — եւ ի զարդ գալ, to be formed;
ի զարդ եւ ի — եւ ի կերպարանս ածել, to shape or form and embellish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։


Մացառ

adj. s.

thick, bushy;
cf. Մացառք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կր. Մկ. մացառ «մացառ», ՆՀԲ ու-նի ռմկ. մոցառ «բազմութիւն շառաւիղաց առ արմին ծառոց», Երև. մօցէռ «արմատի կողքերից ծլած ճիւղ», Հմշ. մացառ և Զթ. միցեռ «տախտակի բարակ փուշ՝ որ մար-դու միսն է խրւում», Կ. Սարաֆեան, Բանալի գիտութեան, 1788, էջ 85 դնում է մոզառ «кустъ, թուփ».-իսկ Ջղ. մացակ «ծառի կամ բոյսի արմատ»։


Մաքս, ից

s.

excise, custom, duty, city toll.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. կայ միայն սեռ. մաքսի Ա. մակ. ժ. 33) «վաճառքի կամ ապ-րանքի վրայ տուրք» ՍԳր. որիս մաքսաւոր ՍԳը. մաքսապետ Ղկ. ժթ. 9. Ոսկ. մ. ա. 1. Սեբեր. մաքսել Եղիշ. յես. 172. Նար. առաք. 436. Իգնատ. ղկ. 365. մաքսատուն Սկևռ. ի լմբ. ձեռամաքս (չունի ԱԲ) Զքր. սարկ. Բ. 135. նոր բառեր են մաքսանենգ, մաքսա-խոյս, մաքսային, մաքսապաշտպան և այլն։


Մեղկ, ից

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-արմատից. որից աճել է կ աճականով. բուն արմատի ժառանգները տե՛ս մալ «մանրել, փշրել» ձևի տակ. աճականի համար հմմտ. յն. μαλαϰός «կակուղ, փափուկ, քաղցր, անոյժ»։ Նոյն արմատից d, dh, t և այլ աճականներով ու-նինք յն. μέλδω «մեղմել, հալել», μαλϑαϰός «կակուղ, փափուկ, քնքոյշ, թոյլ, մեղկ», հիռլ. meldach «կակուղ, փափկիկ», անգսք, milde, հբգ. milti, հհիւս. mildr, գերմ. mile «քաղցրիկ, հեզ, փափուկ», գոթ. mildiϑa «քաղցրութիւն», լտ. mollis (<*moldvis) «կակուղ, թոյլ», հպրուս. maldūniu «երի-տասարդութիւն», maldenikis «երախայ», հսլ. mladū «մատղաշ, փափկիկ», լեհ. mto dy, ռուս. молодой «մատղաշ, երիտասարդ», млодщiи «կրտսերագոյն», սանս. mrdu-«կակուղ, փափկիկ, քաղցր, տկար», mra-dīvams. mrad-istha «կակուղ» և հյ. մեղմ, մատաղ, մատղաշ (Pokorny 2, 288, Boisacq д9 603-5, Trautmann 167, Ernout-Meillet 594, որ հյ. մեղկ դնում է հնխ. meldwi ձևից, Walde 491)։-Հիւբշ. 473։


Մեղրապոպ

s.

water-melon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «շամամ» Թուոց ժա. 5. Մծբ. 240 (գրծ. մեղրապոպիւն). Պտմ. աղէքս. էջ 154. Եփր. երաշտ. 205. այժմ գոր-ծածւում է «ձմերուկ» նշանակութեամբ, ինչ-պէս ունի Զքր. սարկ. Ա. 59. նաև Ոսկ. ի հարս. էջ 681. այսպէս է հասկանում նաև Բառ. երեմ. էջ 208, որ գրում է մեղրապո-պոպ։


Մորճ

cf. Մորչ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մորճ Խրբ. «մացառ», մորճիկ Խրբ. «մացառ, նոր բուսած ծառ», Ակն. «զաւակ». մանուկ-մորճուկ Սեբ. «նորահաս՝ մատաղա-տի երիտասարդ».-Կայ նաև. Տփ. նօ՜րչի «դալար, մատղաշ» (օր. Նորչի արիվըդ պի-տի փչանայ էլի. Պէպօ 1876, էջ 43), բայց փոխառեալ է վրացերէնից, Սվեդ. մէրչ «ծա-ռի ծիլ. 2. յատկապէս բևեկնի՝ ծիլը», որից մրչիլ «ծլիլ»։


Մորչ

s. adj.

bough, branch;
green, fresh, tender.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մորճ Խրբ. «մացառ», մորճիկ Խրբ. «մացառ, նոր բուսած ծառ», Ակն. «զաւակ». մանուկ-մորճուկ Սեբ. «նորահաս՝ մատաղա-տի երիտասարդ».-Կայ նաև. Տփ. նօ՜րչի «դալար, մատղաշ» (օր. Նորչի արիվըդ պի-տի փչանայ էլի. Պէպօ 1876, էջ 43), բայց փոխառեալ է վրացերէնից, Սվեդ. մէրչ «ծա-ռի ծիլ. 2. յատկապէս բևեկնի՝ ծիլը», որից մրչիլ «ծլիլ»։


Մունետիկ, տկի, տկաց

s.

public crier, herald.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի բան բարձրաձայն յայ-տարարող, ջառչի» Միխ. աս. էջ 261. Յկ. կր. 58. Փոնց. 7. Զքր. սարկ. Ա. 41, Բ. 5 (գըր-ուած մունէտիկ Տաթև. ձմ. հա. մոնէտիկ Զքր. սարկ. Ա. 23). ունի միայն ՀՀԲ. գործա-ծական է արևմտեան գրականում. սրանից է մունետկել «աճուրդի դնել, յայտարարել» Անսիզք 75, 79. Սմբ. դատ. 20. -առմատա-կան մունէտ ձևով ունի շատ անգամ Դրնղ. 112, 275, 326 ևն։


Մուշտակ, աց

s.

pelisse, fur;
(ըզգեստ) furred gown or robe;
վաճառականութիւն —ի, fur-trade;
պատել —աւ, to fur.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անասունների վրա-յի բրդոտ մորթը» Շնորհ. առակ. Նոր վկ, էջ 528 (ի մուշտակաց). «այսպիսի մորթով պատրաստուած ձմեռային վերարկու» Հայել. 159. Չօր. սարկ. Ա. 16. վերջին իմաստով գործածական է նոր գրականում, ուր ունինք


Մռայլ, ից

s. adj.

mist, darkness, obscurity;
shadow, shade;
foggy, obscure, dark, dusk;
shady, woody.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «մութ, նսեմ, խաւարին» Ա թագ. իգ. 14, 15, 19. Եւագր. «մթութիւն, խաւար, մշուշ» Ա. թագ. իզ. I. Վեցօր. 115. Շիր. 60. Նար. «աչքի բիժ» Եփր. վկ. արև. 42 (թէ Եզնիկի մէջ էլ մթարք բառը պէտք է ուղղել մռայլ՝ տե՛ս Վարդանեան ՀԱ 1928, էջ 533-535). որից մռայլեցուցանել Փարպ. մռայլութիւն ԱԲ. նոյն բառի զանազան ձե-ւերն են՝ մառայլ ԱԲ, շրջմամբ՝ մլար Ճառ-ընտ. Վստկ. 12. Սարգ. բ. պետր. դ. (էջ 586), Անկ. գիրք առաք. 65. Կոստ. երզն. 93, 133. Անան. գիտ. 6։


Մարաջախտ, ի

s.

marshal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Համարակար, աց

s.

reckoner, calculator, book-keeper, accountant, auditor of accounts;
տուն, տեղի —ի, counting-house;
accountant's office, ciphering.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ համեմատեց պրս. ասարէկիյո բառի հետ, որի նշանակութիւնը և ա-ռաջին մասը նոյն են մերի հետ, բայց երկրորդ մասը (կիյր «բռնել») գործ չու-նի մեր կար-ի հետ։ Աւելի վատ է ՆՀԲ, որ դնում է պրս. շիւմարկիր։ Առաջին անգամ M. A. Levy (Geigers zweit Zeitsch. 5, 215) հայ բառը կցեց միշն ձևին։ Պատկ. Maтep. II 22 պհլ. ha mār ձևից։


Համետ, ից

s.

saddle;
harness;
կողմնակի —, side-saddle;
pillion;
կոճղ —ի, saddle-tree;
հանել ի բաց զ—ն, to unsaddle;
cf. Թամբ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. պրս. āmādan «պատրաստել» բայից։ Սրմագաշեան. Արմէնիա ռում. ham, յգ. hamuri «ձի համետելու ամ-բողջ սարքը»։


Հայ, ոց

s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նայիլ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են՝ հայիլ «նա-յիլ, դիտել, փխբ. մի բանի սպասել» ՍԳր հայելի ՍԳր. Եփր. ել. հայեկ «նաւի դիտա-րան» Լծ. նար. հայեակ «դէտ, տեսուչ» (նո-րագիւտ բառ) Տաթև. ձմ. լզ. (երեք անգամ գործածուած). հայարան «աչք» Մագ. թղ. 136. հայեացք Դիոն. եկեղ. Նար. երգ. հալե-ցած Փարպ. հայեցիկ Գ. թագ. զ. 4. հալե-ցուած Եզեկ. իգ. 16. Ոսկ. յհ. հայեցուցանել Առակ. իա. 1. Վեցօր. երկնահայեաց Վեցօր. քաղցրահայեաց Առակ. ժբ. 13. Վեզօր. հա-մարձակահայեաց Ել. իգ. 8. յառաջահայեաց Կոչ. 208. իմաստահայեաց Փարպ. լաւահա-յեաց Փարպ. ծովահայեաց Խոր. ընդվայրա-հայեաց Եփր. խոստ. դժնահայեաց Խոր. հա-յեցակէտ (նոր բառ) ևն։-Այս արմատից նի-տե՛ս առանձին։-Այս հոմանիշ բառերի նո-շանակութեան տարբերութիւնն է ըստ Տաթև. հարց. 407՝ հայիլ «ցածրից վերև նայիլ», նայիլ «վերևից ներքև նայիլ», տեսանել «հա-ւասար դիրքով նայել»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախզ. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ղրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հաց, Ասլ. հաց, հաս, Տիգ. հmզ (սեռ. հmցցի), Ագլ. Հճ. հօց, Զթ. հօց, հոց, Անտ. հուէօց, Այն. հաս (Բիւր. 1900, 682), Սվեդ. հուց, Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. խաց.-հետաքրքրական ձևեր են Ջղ. ախանօ «ան-հազ, առանց հացի», Ջղ. մնկ. ծածիկ «հա-ցիկ»։-Նոր բառեր են հացաբեր, հացակեր, հացահաջ, հացահոտ, հացաման, հացանուշ, հարաշէն, հացապուր, հացատուն, հացա-ւորել, հացափոխ, հացափոր, հացթուխ, հաց-լաթ, հացահան (մի քիչ հնից ունինք՝ հա-ցահան Զքր. սարկ. Բ. 65, որից Վն. խաս-խան, Շմ. ծահան, Ղրբ. ծհան), հազութազ, հացուտ «կուշտ», հացպան, հազվալայ, հազ-փնջիկ, հացփոր, անհացուտելի, անաղուհաց, թաւահացիկ, թթահաց, տաքդեղահաց ևն. Ատանայի թրքախօս հայերը պահած են մէ-ղա հացցիկ դարձուածը (ասում են՝ երբ հացը գետին ընկնի), ախաս «աղուհացք, մեծ պահք» (Բիւր. 1900, էջ 454)։


Հանճար, ոյ

s. rhet.

intelligence, intellect, understanding, wit, sense;
genius, talent;
wisdom, prudence;
reason, sense, judiciousness;
enthymeme;
— բազմայեղանակ, a rare talent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. հնջարէլ, Բբ. հնջարգէլ «մի բան հնարել, սարքել, մոկոնել»։


Խօս

s.

cock-crowing;
cf. Խօսք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խօսք, խօսած կամ ասած բանը» Եւս. պտմ. 467? (կասկածելի). Զքր. կթ. Մագ. քեր. «աքլորի կանչը» Բրս. մրկ. սովորաբար անեզական ձևով խօսք ՍԳր. Սեբեր. Մծբ. Եւս. քր. որից խօսիլ «ասել, խօսիլ. 2. ճառել, պատմել. 3. աքլորի եր-գելը. 4. աղջիկ նշանել» ՍԳր. Ոսկ. խօսա-կից Առակ. զ. 22. խօսարան «լեզու» Ագաթ. խօսելի Գ. թագ. ժ. 7, Ոսկ. յհ. ա. 10. Ա-գաթ. խօսնակից Բուզ. խօսնայր Մխ. դտ խօսուն ՍԳր. Ագաթ. Եզն. Վեցօր. Ոսկ. Եփր. ծն. խօսող «ճարտասան» ՍԳր. Կոչ. «աք-լոր» Բրս. մրկ. «ԱՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հյ. բառ ու բան, էջ 297), անխօս ՍԳր. Եզն. Կոչ. բարեխօս ՍԳր. Ոսկ. Կոչ. Ագաթ. բազ-մախօս Եւագր. Եւս. պտմ. խօսումն «նշա-նադրութիւն» Ոսկ. Բ. կոր. Աթան. էջ 609 զարդախօս Մծբ. երկխօս ՍԳր. զրախօս Ես զ. 19. Տիտ. ա. 11. ընդունայնախօս Կորիւն. ընդվայրախօս Ոսկ. ես. թոթովախօս Ես. իթ. 24. Եփր. ծն. լաւախօս Սիր. զ. 5. խառ-նախօս Ոսկ. Ա. կոր. Եւս. քր. խորախօս Եզեկ. գ. 5. խօսացտէր «իշխանաւոր. մե-ծաւոր, որի խօսքը կանցնի» Աբր. կրետ. 41 ևն. նոր գրականի մէջ հայախօս, տաճկա-խօս, ռուսախօս, համախօսական, խօսակ-ցական ևն։


Ծաղր, ղու

s.

laugh, laughter, laughing;
derision, mockery, raillery, banter;
sneer;
— առնել, դնել, հեղուլ, to laugh;
to joke, to jest;
to laugh at, to scorn, to deride, to make sport of, to ridicule;
— լինել՝ կալ՝ մնալ, to be laughed at, derided, ridiculed, made a jest of, to make oneself the laughing-stock of;
— առնել զոք յայտ յանդիման, to scorn, to deride one to his face;
զծաղու գալ, ի — հատանիլ, to laugh, to hurst out laughing, to suffocate with laughter;
cf. Ծանակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, սեռ. -ղու (յետնաբար նաև -ղեր *ճխ. էջ 248, Ոսկ. յհ. ա. 36, էջ 369, նաև ծաղրու) «ծիծաղ, խնդալը, ուրախութիւն. 2. վրան խնդալը, ծանականք. 3. վրան խնդա-լու բան» ՍԳր. Ոսկ. եբր. և յհ. ոճով ասւում է ծաղր առնել «վրան խնդալ, ծաղրել» ՍԳր. ծաղր լինել կամ կալ «ծաղրելի դառնալ» ՍԳր. որից ծաղրել Փարպ. Խոր. ծաղրալից Իմ. ժէ. 8. ծաղրախառն Եւագր. ծաղրածու Ոսկ. մ. և Եփես. ծաղրական Ոսկ. յհ. ա. 19, 23. ծաղրասէր Սարգ. ծաղրերես «խըն-դումերես, ուրախ դէմքով» (չունի ՆՀԲ) Յայսմ. յնվ. 1 (այր մի... ծաղրերես և թը-խամորթ). Յկ. կր. էջ 16. քաղցրածաղր «քաղցրաժպիտ» Տեսիլ դան. 134 (նորա-գիւտ բառ).-նոր բառեր են ծաղրարանու-թիւն, ծաղրալի, ծաղրելի, ծաղրանկար, ծաղրանկարիչ, ծաղրաթերթ, ծաղրաբանա-կան ևն։-Բառիս բուն արմատն է՝ ծաղ, որի վրայ աւելացել է ր մասնիկը (հմմտա-մեղր)։ Պարզական ծաղ ձևը պահում են ծիծաղ, ծաղել «ծաղրել» ՀՀԲ, ծաղկու «ծաղ-րածու» Ոսկ. ա. տիմ. ժդ. ծաղբաստ «ծաղ-րելի» ՋԲ (եթէ սակայն վստահելի են այն ձևերը)։ Պարզ արմատի կրկնաւորն է ծի-ձաղ (<*ծէծաղ) «ժպիտ, վրան խնդալր, ծաղր». գործածական է միայն գաւառա-կաններում և արդի գրականում. որից ծի-ձաղիլ ՍԳր. Ագաթ. Կոչ. Վեցօր. Ոսկ. յհ. ռ. 17. (բուն իմաստն է «ծաղրել». նշանա-կութիւնը ճշտելու համար հմմտ. Վրք. հց. Բ. 150 «Ոչ ժպտեցայ, այլ ծիծաղեցայ ընդ անկարութիւն վատութեան ձերոյ». որի դէմ միւս խմբագրութիւնն ունի «Ո՛չ ծիծաղեցաւ աւ այպն արարի»). ծիծաղկոտ Ոսկ. մ. ա Բ. ծիծաղեցուցանել Վրք. հց. ծիծաղական Պորփ. Սահմ. ծիծաղանք Պղատ. օրին. «ե-դածիծաղ Նար. առաք. բազմածիծաղելի Նիւս. բն. ծիծաղուն, ծիծաղաշարժ (նոր բառեր) ևն։


Ծամ, աց, ոց

s.

hair, head of hair;
կեղծ —, wig, periwig, peruke.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

§ 1037։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 1։ ծամել, ծասքել, ծանծաքել դնում է ծա «ուտել» հասարակաց արմատից։ Նոյն, Նախալ. 86 հյ. ծամել, ծամ, տամալիք, տուն դնում է հնխ. da «կապել, պնդել» արմատից, որից հանում է նաև սանս. dā, յն. δέω, δέμω «կապել», δαμναω «նուաճել», δόμος «տուն», լտ. doma-re «նուաճել», domus «տուն», գոթ. timrjan «շինել», gatamjan «նուաճել» ևն։ Հիւնք. ծամ «մազ» բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Bugge KZ 32. 1l։ Հիւբշ. IF Anz. 10, 48 յիշում է նոյնը, բայց սպասում է հայ. ծամբ։ Patrubány ՀԱ 1906, 345 բաղաձայնի կորուստը բացատրելու համար ենթա-դրում է հյ. *ծամբնեմ>*ծամնեմ> *ծամմեմ>ծամեմ։ Մառ ЗВО 22, 44 վրաց. ճամա «ուտել» բային ցեղակից է դնում։ Bugge-ի մեկնութիւնը ընդու-նում է Boisacq. իսկ Walde ևն չեն յի-շում։-Պատահական նմանութիւն ունի ավար. čamize «որոճալ, ծամծմել»։


Ծայր, ից

s. fig.

end, extremity;
border edge;
summit, head, top, point;
the utmost pitch, the highest degree;
over-measure, excess;
— ի —, from beginning to end, from one extremity to the other;
to the full;
punctually;
քաղել զսաղմոսն — ի —, to recite the whole psalter;
ի ծայրն հասանել, to reach or attain the maximum;
—իւք աչաց, glancing slily at;
—իւք ականջաց լսել, to listen furtiyely, to eavesdrop;
cf. Ծագ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

309 սանս. ganda «բարձունք»։ Մառ ЗGO 19, 158 վրաց. ծվերի հոմանիշի հետ յաբեթական ծյր արմատից։ Karst, Յուշարձան 402, 408 սումեռ. tur «բարձրութիւն, ծայր»։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ սայր, սար։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 110 ծագ «ծայր» բառի խաչաձևմամբ սայր բառի հետ։


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «արարողութիւն» Ոսկիփ. հը-նում ուրիշ ածանցներ չկան այս բառից, նոր գրականում են կազմուած՝ ծիսական, ծիսարան, ծիսակատարութիւն, հայածէս, յունածէս, լատինածէս ևն։


Ծիրան, ի, ոյ

s. bot. apricot;
abricotier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (ծիրանի բառի տակ) լծ. թրք. զէր, զէրտալի և սարը (իմա՛ արս. zar «ոսկի», zard-alu «ծիրան» և թրք. sarə «դեղին»)։ Müller SWAW 88 (1877), էջ 14=Armen. VI սանս. hi. ranya և զնդ. zaranya «ոսկի» բառի հետ։ Canini, Et. etym. 182 սանս. ha-rina «դեղին»։ Հիւնք. ծիրան հանում է պրս. ❇ zard «դեղին» բառից, իսկ ծիրանի՝ Մուր «Տիւրոս» քաղաքի անու-նից։ Մառ ИАН 1915, 779 վրազ. ծի-թելի և սվան. ծըրնի, ծըրանի «կարմիր» բառերին ցեղակից է դնում։ Պատահա-կան նմանութիւն ունին սանս. hirana «ոսկի, դեղնագոյն», մինջ. čirī և եազգ. čirái «ծիրան» (JAs. 1916, 251), մոնգոլ. ձերէն, կիրգիզ. [arabic word] ǰiran «շէկ»։


Լեւիաթան, այ

s.

leviathan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. այ կամ ի-ա հլ.) «ծո-վային վիշապ, մեծ գազան կամ կէտ» Սարկ. քհ. (Սոփերք հտ. Գ. էջ 49), Անան. թրգ. 5-ճ. Լմբ. ժբ. մրգ. էջ 142 (ամբակ. ա. 14), Նար. Մխ. առակ. Վրդն. ծն. և սղ. պտմ. էջ 4 (գրծ. լևիաթանաւ). գրուած է նաև ղևիաթան Նար. մծբ. 446,


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ր հլ. (լտեր, լտերց) «մի տեսակ չափ է» (ըստ Շիր. 12 ունկի էր, որ համաձայն քննութեան Մանանդեանի, Տեղեկ. ինստետ Բ. էջ 30՝ հաւասար է 326 գրամի. այժմ Հա-յաստանում լիտրը 6 տաճկական օխա կամ 12 ռուսական թունկա է) Յհ. ժբ. 3. ժթ. 39, Ոսկ. ես. Մագ. -առաջին երկու վկայութիւն-ները հաստատապէս ցոյց են տալիս, որ լիտ-որ իրօք հին ժամանակ փոքր չափ էր. երբ Մարիամ մի «լիտր» նարդօս է վերցնում Յի-սուսի ոտքերը օծելու համար կամ Նիկոռե-մոսը 100 «լիտր» զմուռս է վերցնում Յիսու-սի մարմինը զմռսելու համար, անշուշտ խօս-օը փոքր չափերի մասին է։ Աւելի յետոյ լիտ-րը դարձաւ մեծ չափ. և Բրս. մրկ. 381 դնում է լիտրը իբրև «հայկական մեծ չափ», յիշեց-նելով միևնոյն ժամանակ թե լիտրը ըստ հը-րէից է «սիկղ, չորս դրամի ծանրութիւն»» Գռուած է նաև ղիտր. որից լտրանոց Զքր. տաոկ. Բ. 140։

Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) մեկնում է «ըստ հռովմայեցոց լե-զուի հարթութիւն». (ակնարկում է լտ. libra «հաւասարակշռութիւն, մակերես» բառը)։ Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 89, յետոյ ՆՀԲ ևն։

ՓՈԽ (borrowing) Հայերէն Աւետարանի վրայից մը-տած է քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. ժբ. 3. Լղրր քի պր փըռ պուհա խալիս ռունա նար-տէնե սmնտ (առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ)։ Այսպէս և Յովհ. ժթ. 39. Սար լըդըրան զմուռ (զմուռս իբրև լտերս հարիւր)։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նեղութիւն, չարչարանք» Ոսկ. հռովմ. 315 (չունի ՆՀԲ), որից լլկել «չար-չարել, նեղել, տանջել» ՍԳր. Ոսկ. ես. և յհ. բ. 12. «բռնաբարել» ՍԳր. լլկանք «չարչա-ոանք, նեղութիւն» ՍԳր. Եզն. Եփր. վկ. ա-րևել. լլկիչ «չարչարող» Ոսկ. ես. և մ. ա. 24 լլկոց «բոզանոց» Շնորհ. առ. 65. լլկութիւն «չարչարանք» Գ. մակ. զ. 19. է. 3. Ոսկ. ես եբր. Ագաթ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. Վեցօր. 170. Մծբ. դիւալլուկ Նար. բքալլուկ Յայսմ. սովալլուկ Սարգ. Ճարընտ։


Խորդ, ոց, ուց

s. zool. crane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ու հլ.) «կը-ռունկ թռչունը» Ագաթ. Եզն. Վեցօր. 163, 162 8 Բուռ. Եւագր. 201. «կռունկների ե-բամը» Երզն. քեր. որից խորդեան «կռունկ-ներ» Վեցօր. 167 (չունի ՆՀԲ). խորդապար «եռանկիւնի ձևով՝ կռունկների պար բռնած» Մագ. (տե՛ս ՀԱ 1911, 378)։ Գրուած է նաև խորթ, խորթապար։ Նոր գրականում շինուած բառ է խորդենի «geranium ծաղիկը, տճկ. րթըր, սարտէնիա» (Տիրացուեան, Contri-buto § 310)։


Թեւ, ոց

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. թեվ (թռչունի). թեֆկ (շորի), Հճ. Մշ. Սլմ. Վն. թեվ, Ալշ. թեվ (մարմնի), թեֆք (շորի), Ախց. Երև. Կր. Սեբ. թէվ, Սչ. թեֆ, սեռ. թեվի «զգեստի թև» (մարդու թևը կոչւում է ձ'եռք), Գոր. Ղրբ. թէվ «թռչունի թև» (մարդունը կոչւում է կօ՜ռնը), Խրբ. Ննխ. Պլ. Ռ. թէվ, Ասլ. թէ՛վ, Ագլ. Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Ոզմ. Տիգ. թիվ, Տփ. թիվ (մարմնի), թիվք (շորի), Շմ. թէֆք և Ագլ. թիֆք, թիփք «հագուստի թև» (մարդունը Շմ. կըռնը)։ Նոր բառեր են թևաթափ, թևահարել, թևանի, թե-վանցուկ, թևաւորուիլ, թևք «խադողի կոտ-րակ», թևխաղ, թևլող, թևլաթ, թևըեկեր, բևթիակ, թևքաշ ևն։-Թև բառի նոր գաւա-ռական առումները տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 360։ Սրանց մէջ յիշելու արժանի է թև Լ Ղրբ. «ոչխարների հօտի գիշերային բաց-օթեայ մակաղատեղում պահապան շան հա-մար նշանակուած տեղը», թև դնել Լ. Ղրբ. «մակաղատեղում շան համար տեղ նշանա-կել». այս իմաստի հետ Մ. Նաւասարդեան, Մուրճ 1894, 443 համեմատում է վրաց. თევა թեվա (ვათევ վաթեվ, ვათიე վաթիե) «անքուն մնալ և հսկել հիւանդի մօտ կամ ա-ղօթքի համար» (Չուբին.2 555), որ սակայն վրացերէնով չի մեկնւում.-կապ չունի սը-րանց հետ վրաց. თეეი թեեի «ննջասե-նեակ», որի վրայ տե՛ս թևէ։


Թթու, ոց

adj.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ո հլ. բայց առանց վկա-յութեան) «թթուհամ» Մագ. Փիլ. նխ. Հա-մամ. առ. (գրուած նաև թրթու). որից թթուե-նի «թթու պտուղ տուող (ծառ)» Վեցօր. 92 թբուաբար Պտմ. աղէք. թթուաբեր Երղն. լուս. թթուագոյն Պղատ. տիմ. և օրին. Վահր. երբ րթուեցուցանել Սարգ. ա. պ. թթուիկ Մազ. թղ. 138. թթուութիւն Մխ. առ. որ և թթութիւն (անշուշտ սխալ գրչութիւն) Վեցօր. Ոսկիփ. թթուոց (նորագիւտ բառ) «խմոր թթուեցնելու տեղ» Տարօն. Ա. § 96, էջ 197, թթուկ, թըթ-ւուտ (նորակերտ քիմիական բառեր)։


Թիւ, Թուոց

s. gr.

number;
enumeration;
list, order, rank;
quantity;
era, epoch;
number of chapters (in a book);
—ք, arithmetic;
վերացեալ —, abstract number;
—ք or Գիրք Թուոց, Book of Numbers;
ոչ էր or ոչ գոյ նոցա —, բազում էին քան զ—, their multitude was innumerable;
թուով ամք, մարդիկ, few years;
few men, persons;
թուով են առաքինիք, virtuous people are rare;
ի թուոյ փախչել, to be innumerable, numberless;
անցուցանել ընդ —, ի — արկանել or — համարոյ առնել, to number, to count, to calculate;
to range, to set in order;
ի — արկանել զզօրս, — համարոյ առնել զօրաց, to review the troops;
ի — or ընդ — մտանել, ի — անկանել, to be of, or among the number;
կարգել ի — այլոց, to reckon or rank among;
կարգել զոք ի — սրբոց, to canonize, to number among the saints;
ի — ասել, to recite;
ի — գիտեմ, ուսեալ եմ, I know by heart, memory or rote;
— համարուց, — համարոյ ամենայնի, the detail;
the sum total;
cf. Ոսկեթիւ. number.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լորդ էր այլոցն թիւ»։ Boрp, Gram. comp. IV 365 համեմա-տում է վեդ. tuvi «շատ», távas «ուժ», tu «մեծանալ», լտ. tumulus «բլուր», կելտ. tywu «մեծանալ» ևն բառերի հետ։ Müller, Armen. VI յն. στῖφος «կոյտ, խումբ»։ Հիւնք. պրս. du, լտ. duo, յն. ბόο «երկու» բառից։ Patrubány SA 1, 211 սանս. tu, taviti «ուժ, արժանիք ունենալ»։ Մառ. ЗВO 22, 94 ելամ. itu, լազ. թութա, վրաց. թթուե «լուսին, ամիս »բառերի հետ՝ իբր յաբեթական ձև։ Petersson, Ar. u. Arrn. Stud. էջ 135 ռուս. за-тeвать, зa-тeять «հնարել, մտքումը մի գաղափար յղա-նալ» = ուկր. vyt'ivaty, յն. τημέλη. τημέλεια «խնամք, ուշադրութիւն» են բառերի հետ հնխ. tē, tēi, tēv, tēm ար-մատից։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. თვლა թվլա, თულა թուլա «համարել, համրանք», թթր. [arabic word] too «թիւ, համրանք, պատիւ», [arabic word] too-lo «թուել, համրել» (որովհետև գտնւում է նաև մոնղոլերէնում՝ ըստ Будaговъ 1, 808)։-Թուելեաց երգի համար տրու-ած բացատրութիւններն են. Էմին, Վեպք հնոյն Հյստ. 20 «ժամանակագրական երգ», Դիւլորիէ JAs. 1852, 27 «չափա-կան երգ», Մխիթարեանք՝ lomaseo-ի թարգմանութեան մէջ (էջ 82 ծան.) «յանգական երգ, rimato od in versi». բնագրում թարգմանուած է «canta del-la tradizioni, աւանդական երգ». Նաւա-սարդեան, Մուրճ 1894, 443 հասկանում է «գիշերային հսկման երգ», հանելով թևել «հսկել, գիշերը հսկել» բայից (հմմտ. գւռ. թև տալ «հօտի շները պա-հապան նշանակել» և վրաց. თევა թե-վա «գիշերային հսկում»). Խալաթեան, Aрм. ənocъ, էջ 197 «այլաբանական եոգ», իբր թուիլ «երևալ» բայից. Մառ. ЗВО 11, 300-2 հանում է թովել բա-յից. հմմտ. պրս. [arabic word] afsāīdan «թովել» և [arabic word] afsāna «պատմութիւն,


Թիւր, ից

adj. adv.

twisted;
crooked, oblique;
stunted;
erroneous, mistaken;
perverse, froward;
wrongfully;
awry, obliquely;
crookedly;
— մեկնել, խօսել, to interpret malignantly, to misconstrue, to put an ill construction on;
to preach a perverse doctrine;
— ճանապարհ, unfrequented, winding, tortuous road.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ծուռ» ՍԳը. հնագոյն գրու-թիւնն է թեւր, նոր ձևն է թոյր. արդի գրակա-նում ընդունուած է միայն թիւր։ Այս արմա-տից են թիւրել, թիւրիլ «ծռել, ծռիլ, մոլորիլ» ՍԳր. Եզն. թիւրութիւն Առակ. ը. 8. թիւրա-շուրթն Առ որս. խեղաթիւր Իմ. ժգ. 13. Փի-լիպ. բ. 15. բազմաթիւր Առ որս. Սարկ. եղեռ-նաթիւր Բենիկ. թիւրահաւատ Յհ. իմ. երև. Սոկր. թիւրածնունդ «ապօրինի կենակցու-թեամբ ծնեալ» Մին. համդ. 85. նոր բառեր են թիւրատեսութիւն, թիւրիմացութիւն են։


Թնջուկ

s. bot. boletus, laseras, the most beautiful of mushrooms.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախզ. թնջ'ուկ, Պլ. Սեբ. թնջուգ, Բբ. թնջիկ ևն. նոր բառեր են թնջկուիլ, թնջկա-հան, թնջկռուկ ևն։-Կեսարիոյ թրքախօս հա-յոց բարբառով՝ tənǰug «թնջուկ», tənjugla-məš «թնջկած, խառնակուած (մազեր)»։-Ակն. թնջուգ «արմատի մազմզուքը»։


Թուզ, թզոյ

s.

fig.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։


Թուփ, թփոց

s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «կարճ՝ ցած ծառ». Ա. մակ. դ. 38, ժ. 73. «թաւ ոստ, տերևալից ճիւղ» Տօնակ. որից թփամուտ Փարպ. թփատեսակ Ոսկիփ. թփուտ Նիւս. կազմ. Վրդն. ծն. թա-ւաթուփ Սարգ. յկ. ը. էջ 112. թանձրաթուփ Լծ. նար. վարդաթուփ Տաղ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. tupho-ձևից. սրա հետ հմմտ. յն. τὸφη «մի տեսակ ջրայեն խոտ՝ որով բարձ ու անկողին էին լցնում», մյն. τοῦφα «ցցունք», նյն. τοῦçα «մազերի փունջ, տրցակ», լտ. tufa «ցցունք(իբրև զին-ւորական նշան)», ռում. tufa «թուփ, մա-ցառ», ֆրանս. touffe «տրցակ». սպան. tufo «ցցունք», tufos «խոպոպիք», սարդ. tuvu «փշաթուփ», ալբան. tufe «տերևալից ոստ-փունջ, սաղարթ, թփուտ», անգսք. ϑúf «տե-րևների տրցակ՝ իբրև զինւորական նշան». ϑüft «մացառաշատ տեղ», 9yfel «մացառ, թուփ», անգլ. tuft «վարս, ծոպ, մացառ, թա-ւուտ. փունջ», շվէդ. tuvo «դալարոտ բլուր». բոլորի պարզական արմատը համարւում է հնխ. tu «ուռչիլ, աճիլ» (Boisacq 994, Wal-Be 797. Pokorny 1, 706-713, Ernout-Meillet 1020) (վերջինս լտ. tufa դնում է փոխառեալ անգլոսաքսոնականից)։