s.

pound (16 ounces);
litre.

s.

յն. լիդրա. լտ. Լի՛պրա. λίτρα libra. Չափ ՟Ժ՟Բ ունկեաց, մեծի կամ փոքու. իբր զի մեծ ունկին է ՟Ժ՟Բ տրամ, եւ փոքրն ՟Ը. ուստի մեծ լիտրն լինի իբր ՟Ճ՟Խ՟Դ տրամ. եւ փոքրն՝ ՟Ղ՟Ղ։ Թո՛ղ զպէսպէս առմունս ձայնիս ըստ գաւառաց յայլեւայլ ժամանակս.

Առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ։ Եբեր զմուռն խառն ընդ հալուէս իբրեւ լտերս հարիւր. (Յհ. ՟Ժ՟Բ. 3։ ՟Ժ՟Թ. 39։)

Եօթն հազարաց լտերց. (Մագ. ՟Կ՟Ը։)

Գոլով ի ներքոյ պարտուց ոսկւոյ լտերց հարիւրից. (Կլիմաք.։)

Որում բազում տաղանդն էր տուեալ, որ են լտերք. (Ոսկ. ես.։)

Այլ է եւ լիտր աշխարհին հայոց, իբր վեց հօխա, այսինքն 2400 տրամ։

Այլ է եւ դրամ ինչ փոքրիկ, որպէս սիկղ, այն է տրամ ՟Դ. կամ կէսնփոքր ունկւոյ.

Ոչ եթէ զայս լիտրս ասէ, զոր մեք գիտեմք, զի կարի շատ է. այլ՝ լիտրն կշռոյ անուն է, զոր հրէայք սիկլ ասեն, որ է ՟Դ դրամակշիռ. (Բրսղ. մրկ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Հազարալիտր

Հազարորդալիտր

Հարիւրալիտր

Հարիւրորդալիտր

Տասնալիտր

Տասնորդալիտր

Voir tout