s.

being, origin, generation, creation, birth;
ի — ածել, to create, to produce from nothing, to call into existence;
յանէութենէ or յոչէից ի — գալ, to be created, to exist.

s.

Լինելն. եղանիլն. ստեղծումն. արարչութիւն. որ եւ ասի ԱՐԱՐԱԾՔ. γένεσις (որ է եղանութիւն). եւ γέννεσις creatio եւ genesis, generatio, ortus. Գոյաւորութիւն. ծնունդ. ծագումն.

Այս գիր լինելութեան երկնի եւ երկրի ... որ զաշխարհարարութիւնն պարունակէ. (Փիլ. ՟Ա. 1.)

ի գիրսն մակագրեալ՝

Փիլոնի այնոցիկ որ ի լինելութեանն (այսինքն ի գիրս ծննդոց) խնդրոց եւ լուծմանց։

Ամենայն իրի անհնար է առանց պատճառի ի լինելութիւն հասանել։ Հոգի է ամենեցուն գերագոյն որչափ լինելութեան հաղորդեալ են, եւ անմահ իսկ, եւ իշխան ամենայն մարմնոյ. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Պատմօղ լինելութեան երկնի եւ երկրի։ Երկին թէպէտեւգեղեցկութեամբ եւ մեծութեամբ առաւելեալ ցուցաւ քան զերկիր, այլ ոչ եթէ լինելութեան սորա է պատճառ. (Պիտ.։)

Յոչ էից ի լինելութիւն եկաք. (Խոսր.։)

Ի լինելութիւն գալ յանէութենէ. (Երզն. մտթ.։)

Որ յետ նախակարգ յօրինուածոյն առաջնաստեղծ լինելութեանն. (Նար. ՟Կ՟Գ։)

Փառաբանութիւն անմարմնոցն ի լինելութենէ անտի իւրեանց սկսեալ. (Շ. հրեշտ.։)

Յետ գալստեան անակայ, եւ լինելութեան սրբոյն գրիգորի. (Խոր. ՟Բ. 71։)

Իմ է օրն լինելութիւնն յովհաննու (մկրտչի) պատմէ. (Կիւրղ. ղկ.։)

ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Ըստ բնախօսաց՝ Ծնունդ կամ եղանութիւն հակակայ ապականութեան.

Շարժութիւն, աճելութիւն, եւ այլն. (Արիստ. ստորոգ.։)

Եւ լինելութիւնքն լնուն զտեղի ապականելոցն, եւ ապականութիւնքն թեթեւացուցանեն զլինելութիւնսն. (Արիստ. աշխ.։)

Արիստոտելէս զայլոց զլինելութիւնն՝ այլում ապականութիւն գոլ ասէ. եւ զայլոց ապականութիւնն՝ այլում լինելութիւն. (Նիւս. բն.։)

ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Լինելն որ եւ է իրիք. կազմութիւն. γένεσις.

Թաղկեալ կօշկացն լինելութիւն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ. Իբրեւ ի թանձրացեալն, Եղական ինչ. էակ գոյացեալ. առէք. գոյք. որ եւ Եղանութիւնք ասին. արարածական բնութիւնք.

համեմատէ ընդ ամենայն լինելութիւն արարածոց. (Շ. բարձր.։)

Ի վերայ բոլորն ստորակաց լինելութեանց։ Ամենայն ի ներքոյ երկնիս լինելութեամբք։ Ամենայն բարի եւ գեղեցիկ լինելութիւնք իմանալեաց եւ զգալեաց։ Քան զբնաւ երկրաւոր լինելութիւնս. (Պիտ.։)

Երկինք եւ երկիր, եւ որ ի սոսա լինելութիւնք. (Գր. հր.։)

Արարիչ ամենայն լինելութեանց. (Պտրգ.։)

Warning, the forms presented in the tables below may not be evidenced in classical texts. The hypothetical forms will soon be indicated as such.
Singulier Pluriel
nominatif լինելութիւն լինելութիւնք
accusatif լինելութիւն լինելութիւնս
génitif լինելութեան լինելութեանց
locatif լինելութեան լինելութիւնս
datif լինելութեան լինելութեանց
ablatif լինելութենէ լինելութեանց
instrumental լինելութեամբ լինելութեամբք