Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.
ἁρμένος armenus, armenius. թ. էրմէնի. վր. սօմխուլի. Ազգ արամեան՝ որ ի Հայկայ թորգոմեան յաբեթեանց.
Հայն միշտ աղաղակէ եւ այլն։ Ո՛չ բնութիւն ազգին է չար՝ հոռոմին կամ հայոյն. (Լմբ. ատ.։)
Այլ թորգոմայ զհայկ ծնեալ, յորմէ եւ Հայք մեք անուանեալ. (Շ. վիպ.։)
ՀԱՅԵՐ ոյ. այսինքն Հայ մարդիկն. հայք.
Տեսեալ նիխորայ զհայերն՝ որ չոգան առ նա. (Փարպ.։)
Ո՞ւր են պարսիկքդ ... աւասիկ են ընդ հայերոյդ. (Մամիկ.։)
ՀԱՅՔ որպէս Հայաստան աշխարհ. տե՛ս ի բռ. յտկ. ան։
ՀԱՅ ա. իբր Հայկական. Արամեան. հայկազն, եւ Հայերէն.
Զխանտածութիւն հայ մարդկան ճանաչելով. (Փարպ.։)
Որ կոչի ի հայ բարբառ կորուստ. (Յայտ. Թ. 11։)
Հեղուլ ի հայ բան. (Խոր. Գ. 53։)
Մռայլ առեալ է ի հայ լեզու. (Նար. երգ.։)
Ի նոյն թագաւորի քսաներորդ ամի հայ թուականն կարգեցաւ. (Շիր. քրոն.։)
ՀԱՅԿԱՒ կամ ՀԱՅՈՑ ԿԱՒ. գ. Ազգ ընտիր եւ կարմրորակ կաւոյ ի հայս։ Բժշկարան.։ (Ոմանք գրեցին՝ Հայկաւակ։)
ՀԱՅ 2 ՀԱ՛ կամ ՀԱ՛Յ. Ռամկական ձայն որպէս մջ. մ. շ. իբր Հա՛պա. աղէ՛. օն. հա՛, տե՛հա. հա՛յտէ, տէ՛.
Հա՛ քարշեցէք, հա՛ քարշեցէ՛ք. (Վրք. հց. ԺԱ։)
Հա՛ ջանա՛. հա՛ ասա՛. (Գրչ. արիստակ.։)
ՀԱ՛. իբր Այո՛. կարի իսկ քաջ. արդարեւ. աստուծով. երդուեալ ի դիս. հա՛, հապա՛.
Եթէ ոք աւելի քան զտա՛յ կամ զո՛չ ա՛յլ երդնուցու երդումն ... որոշեսցի շաբաթ մի. (Բրս. կանոն.։)
Խուներդմնականն, հա. (Թր. քեր.։)
Քննողին կայ դիմակ՝ ասելով, հա՛, հա՛ տեսի զնա. հա սիրեցի. հա՛ քերթօղ եմ, եւ քերթեմ. (Երզն. քեր.։)
Հա՛, հրամայեալ էի. (Գրչ. արիստակ.։)
ՀԱ՛. իբր Ահա. արդ.
Դարձեալ ասես, հա՛, սկիզբն եդ. (Ոսկ. յհ. Ա. 3։)
Սեաւ եմ գեղեցիկ ... հա՛ նա հարսն ցանկալի ... հա նա ձայն եղբօրորդւոյն. եւ այլն. (Նար. տաղ.) (տպ. ահա նա)։
Հա՛ երթամ, հա գամ. (Գրչ. արիստակ.։)
ՀԱՅ ՀՈՒՉ. cf. ՅԱՅ ՅՈ՛Ւ. եւ ՀԱ՛։