Entries' title containing տ : 10000 Results

Յետադարձ

adj.

recurrent;
retrograde;
— շարժումն, — motion or movement.


Յետադիմեմ

vn.

to go backward instead of forward;
to unlearn, to go back, to make no progress.


Յետախաղամ

vn.

to retrograde, to retrocede, to go backwards.


Յետախաղաց, ից

adj.

retrograde, backward.


Յետախաղացութիւն, ութեան

s.

retrogradation.


Յետածին

adj. s. fig.

born after;
neophyte, proselyte.

NBHL (2)

Յետոյ ծնեալ կամ վերածնեալ. յետ այլոց եկեալ ի հաւատս. նորատունկ.

Շնորհեալ լիցի քեզ յետածինդ այդ. (Վրք. հց. ձ։)


Յետակողմն

s. mar.

poop, stern on a ship;
cf. Խելք.


Յետահարիմ

vn.

cf. Յետահարկիմ.

NBHL (3)

ՅԵՏԱՀԱՐԻԼ ՅԵՏԱՀԱՐԿԻԼ. Յետս նահանջիլ. յետնիլ.

Կերպ ի յառաջ դիմեալ, ոտք ի վերջ կոյս յետահարեալ. (Նար. ՟Ի՟Գ։)

Գիտացեալ արհմն զյետահարկիլն իւր (քան զորմիզդ)՝ խեռեալ ստամբակեաց. (Արծր. ՟Ա. 3։)


Յետահարկիմ

vn.

to fall or draw back, to withdraw, to retrocede.

NBHL (3)

ՅԵՏԱՀԱՐԻԼ ՅԵՏԱՀԱՐԿԻԼ. Յետս նահանջիլ. յետնիլ.

Կերպ ի յառաջ դիմեալ, ոտք ի վերջ կոյս յետահարեալ. (Նար. ՟Ի՟Գ։)

Գիտացեալ արհմն զյետահարկիլն իւր (քան զորմիզդ)՝ խեռեալ ստամբակեաց. (Արծր. ՟Ա. 3։)


Յետամնաց

adj.

surviving;
inheriting;
—ք, posterity, descendants, successors.

NBHL (3)

ἑκγόνοι, ἑπιγινόμενοι posteri. Յետ մահու ծնողին մնացեալ զաւակ. ժառանգ. յաջորդք. յետինք. եւ նմանութեամբ՝ առաքինութիւնք իբր ժառանգութիւնք.

Թողում յետամնաց (կամ յետմնաց) փոխանակ իմ զջանս եւ զիմաստութիւն եւ զարիութիւնս իմ. (Ոսկիփոր.։)

Յետամնացքն չտան աղքատաց։ Որդիքն եւ յետամնացքն առնեն ողորմութիւն եւ պատարագ վասն նորա. (Ոսկիփոր.։)


Յետամտական, ի, աց

adj.

adventitious, extrinsic;
accidental, fortuitous, casual.

NBHL (3)

ἑπουσιώδης adjectitius, substantiae adjunctus. Որ ինչ յետոյ է մտեալ. ոչ ընդաբոյս. մակեղուտ. մակագոյեղ.

Ոմանք յետամտականք ի մեզ եղեն (ախտք). (Յհ. իմ. երեւ.։)

Պատահմունքն վերջասե՛ռք բնաւորեցան, եւ յետամտական բնութիւն ունին. (Պորփ.։)


Յետամտականաբար

adv.

accidentally;
furtively, stealthily.

NBHL (2)

Իբրեւ յետամտական. որպէս յետոյ ի ներքս սպրդեալ.

Եւ ոչ յետամտականաբար ի մեղացն ի ներքս անկեալ ի բնութիւնս. (Յհ. իմ. երեւ.։)


Յետեւախաղաց

cf. Յետախաղաց.

NBHL (2)

Որ յետս կոյս խաղացեալ բերի.

Զի մի՛ մեղրն իւրովն յետեւախաղաց խոնաւութեամբն արտաքոյ ամրածածուկ շտեմարանաց ծորեալ ելեալ հեղուցու. (Վեցօր. ՟Ը։)


Յետի

adj.

cf. Յետին;
behind, hinder.

NBHL (3)

cf. ՅԵՏԻՆ. ետքի, էտեւի.

Եւ յետի նաքարակիտն խնդրեսցի. (Մանդ. ՟Ժ՟Դ։)

Ունէր ի վերայ սաղաւարտին պատկեր գայլոյ յառաջի կոյսն, եւ յետի կոյսն՝ առիւծու. (Վրդն. պտմ.։)


Յետին, տնոց

adj.

last, furthest, ulterior, posterior;
lowest, meanest;
extreme, utmost, greatest, utter, uttermost;
—ք, posterity;
— օր, the day of judgment, doomsday;
— չքաւորութիւն, utter misery, extreme poverty;
— կարօտութիւն, extreme need;
— կողմն, cf. Յետակողմն.

Etymologies (3)

• «կտակ». ունի միայն կեղծ-Շապհ. էջ 26. «Եւ հասաւ ախտ հիւանդութեան սըր. բոյն Սահակայ հայրապետին և առեալ գըր-եաց զյետինս իւր այսպէ՛ս»։

• = Թերևս յետկար բառն է, որ տգէտ գըր-չի ձեռքով այսպէս խաթարուած է. բայց և հմմտ. Ղևոնդ պատմիչ, որ նոյն տեղը (էչ 29) գրում է. «Գրէ զվերջինս բանից իւրոց». -Աճ.

Տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մտ. Բ. էջ 62։

NBHL (14)

ἕσχατος extremus, ultimus. Որ է յետոյ տեղեաւ կամ ժամանակաւ. վերջին. հուսկ. յետս մնացեալ. ետքի, էտեւի, վերջինը.

Ընդէ՞ր լինիք յետինք դարձուցանել զարքայ։ Յաւուրս յետինս։ Յաւուրն յետնում։ Յետին ժամանակ է։ Զյետին տեղին ունել։ Յետին նաքարակիտ կամ բնիոն։ Յետին մոլորութիւնն չար քան զառաջինն։ Յետինն մարդոյն այնորիկ.եւ այլն։

Յետնումն աւուր այցելութեան. (Յհ. կթ.։)

Զյետին թոշակն ըստ պատշաճի ընդունել՝ առհաւատչեայ յաւիտենական կենաց. (Խոսր.։)

Հիւանդացեալ, եւ յետինն (ժամ) եկեալ, որպէս ժամ մի ստուգապէս փոխեցաւ. (Կլիմաք.։)

Յետին չար է քան զամենայն չարիս։ Զյետին չարիս գործեաց։ Որ յետնոյ ամբարշտութեանն է։ Յետին չարախոհութեամբ լինի։ Յետին անմտութիւն, եւ այլն. (Եղիշ.։ Վրք. հց.։ Եզնիկ.։ Պրպմ.։ ՃՃ.։)

Ո՞չ ապաքէն յետնոյ է մոլորութեան. (Սարկ. հանգ.։)

ՅԵՏԻՆ. ἑλάχιστος minimus, parvus, infimus. Ստորնագոյն. անաւագ. տրուպ. կրտսեր. փոքր. փիւչիւք.

Ի ծառայից տեառն իմոյ ի յետնոց։ Որսասցեն յետինք զինչս նոցա։ Արդ ծիծաղին զինեւ յետինք։ Յետինք ոչխարաց.եւ այլն։

Ես յետինս դաւանողաց. (Նար. ՟Ժ՟Ա։)

ՅԵՏԻՆ, ինք. գ. Վերջն. ծայրն. եւ Հետագայ կամ յաջորդ անձինք, եւ վերջին ծայրք իրաց.

Դու տէր ծանեար զյետին իմ, եւ զառաջին իմ. (Սղ. ՟Ճ՟Լ՟Ը. 5։)

Հեծեծեսցեն ի վերայ նորա յետինք. զառաջինս կալան զարմանք. (Յոբ. ՟Ժ՟Զ. 20։)

Լուացեալն ոչ է կարօտ այլ իմիք, բայց միայն ծայրիցն՝ այսինքն յետնոցն իւրոց լուացման. (Դիոն. եկեղ.։)


Յետկար, աց

s.

cf. Մուրհակ;
— դաչանց, contract.

Etymologies (2)

• , ի հլ. (ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ձեռագիր, մուռ-հակ, երդման թուղթ, խոստմնագիր» Յհ. կաթ. «նամակ» Սեբ. 41. «զեկուցագիր, դա-տավճիռ» Սեբ. 122։

• = Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։

NBHL (2)

βιβλίδιον libellus. (լծ. եատքեար, եատիկեար ). իբր արաբ. Ձեռագիր կամ ձեռագործ. եւ իբր պրս. Յիշելիք. յիշատակ. մուրհակ. գիր (երդման).

Տայցես ինձ յետկար երդման։ Յետկար երդման գրէ։ Այնուիկ յետկարիւ. (Յհ. կթ.։)


Յետկոյս

s.

behind, hind part, back;
—կուսէ, behind, from behind;
—կուսէ կալ, to remain or stay behind;
— ձգել, to put in the last place.

NBHL (1)

Յետկոյս կորացան կրուկք ոտից նոցա. (Եղիշ. ՟Է։)


Յետնագոյն, ի յետնագունէ

adv.

a posteriori.


Յետնախոհութիւն, ութեան

s.

tardy or late repentance.

NBHL (2)

ὐστεριβουλία sera poenitentia. Յետոյ ուրեմն խորհելն զօգտակարս. զեղջ անագան.

Մի՛ տացես զքո կեանս ի յետնախոհութիւն. (Բրս. վաշխ.։)


Յետնածեր, ոյ

s.

a decrepit old man.

NBHL (2)

ἑσχατόγηρος extremam senectutem agens, senex decrepitus. Յետին ծեր. ալեւոր.

Ըստ խրատուց անմտի, եւ յիմարի, եւ յետնածերոյ՝ որ դատի վասն պոռնկութեան. (Սիր. ՟Խ՟Բ. 8։)


Յետնամեղ

adj.

sinning last.

NBHL (2)

Յետոյ ուրեմն մեղուցեալն.

Եւ այնպիսի վնասու ոչ յետնամեղն եղեւ պատճառ, այլ որ նախն նենգեաց. (Եզնիկ.։)


Յետնանամ, ացայ

vn.

cf. Յետնիմ.

NBHL (1)

Ի նոսա յետնանայ, որ ոչ յԱստուծոյ պաշտօնէիցն լինել զամենեսին (դիտեմք). (Սոկր.։)


Յետնիմ, եցայ

vn.

to be in arrears, behindhand;
to stop, to tarry, to stay or lag behind;
to want, to deprive oneself of;
to be in a state of privation, to be destitute.

NBHL (2)

ὐστερέω, ὐστερίζω posterior sum, deficio, indigeo, careo ἑσχατίζω moror, tardo. Յետին լինել. մնալ որպէս յետին. անագանիլ. վերջանալ. կասիլ. պակասիլ. նուազիլ. կարօտիլ. զրկիլ. տկար կամ անպիտան գտանիլ.

Մի՛ յետնեսցուք ի մատուցանելոյ պատարագ Տեառն ի ժամանակի իւրում։ Գուցէ ոք յետնել գտանիցի ի շնորհացն Աստուծոյ։ Յետնեցան կառք նորա ի գալոյ.եւ այլն։


Յետնորդ, աց

adj.

last;
vile;
destitute;
—ք ոմանք երեւին, they shew themselves to be the basest among men.

NBHL (1)

Զմեզ զառաքեալս՝ յետնորդս արար Աստուած իբրեւ զմահապարտս. (՟Ա. Կոր. ՟Դ. 9։)


Յետնութիւն, ութեան

s.

lowest rank;
extremity;
posteriority.

NBHL (4)

Անլուայ խորհրդով (աղօթելն՝) այն է ամենայն յետնութիւն չարեացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

ἑσχατία, τὸ ἕσχατον extremitas եւ humilitas, vilitas. Յետին՝ յետնեալն գոլ. վերջին ծագ. նուաստութիւն.

Յամենայն յետնութենէ անշեղաբար վերաբնակեալ։ Անկեալ՝ առ հակառակն յետնութիւն ածաւ. (Դիոն.։)

Ըստ իւրեանց յետնութեան կորուսին յաշխարհէս հայոց զքաջութիւն եւ զանուն բարի. (Փարպ.։)


Յետոյ

prep. adv.

back, backward;
behind;
after, then, since, afterwards, subsequently, posterior to, after that;
— կողմանէ, backward;
behind, from behind;
— հուսկ, — յետուստ or ուրեմն, at last, finally, at length, in fine, in conclusion;
— եւ առաջոյ, behind and before;
— ապա, after;
— ձերմէ, behind or after you;
— գտանիլ, to be deprived of.

NBHL (35)

Մին ի սկզբանէ, եւ միւսն յետոյ հուսկ. (Փիլ. լին. ՟Դ. 51։)

ὁπίσω, ὅπισθε, -θεν, post, a tergo, pone, posterius. Ի յետին կողմն. յետկոյս. ի թիկանց կուսէ. զկնի. էտեւը, էտեւէն, ետքը. արտտա, արտընտա.

Ունկն դնէր առ դրան խորանին, քանզի յետոյ նորա կայր. (Ծն. ՟Ժ՟Ը. 10։)

Թագեաւ յետոյ դրանն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Նուիրեալն կայ յետոյ քահանային. (Դիոն. եկեղ.։)

Մատուցեալ յետոյ մերձեցաւ ի դրօշակ։ Եկն ի մէջ ամբոխին յետոյ։ Լի էին աչօք։ առաջոյ եւ յետոյ. եւ այլն.

Ամօթով մտանէ, յետոյ կայ. (Իգն. ՟Է։)

(որպէս հոլովականն բառիս Յետ, ոյ) Ի թիկանց. զկնի.

Մինչեւ դարձցին խնդրակքն յետոյ ձերմէ. (Յես. ՟Բ. 16։)

Յետնեալ. զրկեալ.

Ի չքնաղ եւ ի սքանչելագործ սրբոյն յետոյ գտաք, եւ ի մեծ բարկութենէ անտի պաշարեալք եղեաք. (Սերեպիոն յղ. անտոնի.։)

Ոչ ոք է առաջին քան զնա, եւ ոչ ոք է յետոյ նման նմա. (Եզնիկ.։)

ἕσχατον extreme, ultimo ὔστερον postea, postremo. Ապա. զկնի. երկրորդ կամ յետին կարգաւ եւ ժամանակաւ. յետ այնորիկ. ետքը, ետքէն. սօնզրա.

Յետոյ չուեսցեն։ Երթային յետոյ ընդ անքուսայ։ Առ ժամանակ մի պարարէ զքիմս քո, բայց յետոյ դառնագոյն եւս գտանի քան զլեղի։ Յետոյ ասիցէ, թէ զղջացայ։ Յետոյ զղջացաւ։ Յետոյ գան։ Յետոյ մատուցեալ երկու սուտ վկայք։ Նախ թագաւորն ասորեստանեայց, եւ յետոյ արքայն բաբելացւոց. եւ այլն։

Ոչ եթէ իբրեւ յետոյ իմացաւ. (Եղիշ. ՟Բ։)

ՅԵՏՈՅ ԿՈՂՄՆ. ՅԵՏՈՅ ԿՈՅՍ. ՅԵՏՈՅՔ. τὰ ὁπίσθια posteriora τὰ ὁπίσω quae post, vel retro. Յետին կողմն. կողմն թիկանց. եւ Թողեալն յետս կոյս, էտեւի կողմը՝ էտեւները. արտը, արգասը, արտտա օշան՝ գալան.

Յետոյ կողմն մարմնոյ այծի ոտս էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ծածկեսցես զապարումս փեղկից խորանին յետոյ կողմանէ. (Ել. ՟Ի՟Զ. 2։)

Թեւս եւ բազուկս եւ յետոյս կոյս. (Դիոն. ածայ.։)

Թողոյր զարեգակն յետոյս կուսէ անձինն. (Վրք. հց. ՟Բ։)

Տեսցես զյետոյսն իմ, բայց երեսօ իմ քեզ մի՛ երեւեսցին։ Ծովն ի վերայ նոցա, եւ յետոյքն իւրեանց ի ներքոյ. (Ել. չգ. 23։ ՟Բ. Մնաց. ՟Դ. 4։)

Զառ ի յետոյսն մոռացեալ է, եւ ի յառաջադէմսն նկրտեալ եմ. (Փիլիպ. ՟Գ. 13։)

Այսոքիկ են Աստուծոյ յետոյքն. զկնի նորա ծանօթութիւնք նորա. (Առ որս. ՟Է։)

Որք զյետոյսն մոռացեալ են, եւ ի հայրենի տանէն ի բաց գնացեալ ըստ աստուածային սիրոյն ցանկութեան. (Լմբ. յայտն.։)

Մինչդեռ արշաւեմս, առ ի յետոյսն հակամիտեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Յորժամ ի մուտս զյետոյսն խանձիցէ. (Շիր.։)

ՅԵՏՈՅ ՀՈՒՍԿ. ՅԵՏՈՅ ՅԵՏՈՒՍՏ. ՅԵՏՈՅ ՈՒՐԵՄՆ. cf. ՀՈՒՍԿ ՅԵՏՈՅ. եւ ՈՒՐ ՈՒՐԵՄՆ. ἕσχατος, ἑσχάτως, ὔστερον postremo, deinde, tandem. սօն սօնունտա, էն սօնզրա, նետէն սօնզրա.

Զի գոնեայ ապա յետոյ յետուստ իշխելովն ծանիցուք զշնորհս. (Բուզ. ՟Դ. 5։)

Ապա յետոյ յետուստ երեւեցաւ այն ինքն, որպէս եւ էրն ինքն ի սկզբանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Յետոյ ուրեմն մտերմութիւն վաստակոց առ թագաւորսն մեր ցուցեալ՝ բդեշխութիւն կողմանցն արժանաւորեցան առնուլ. (Խոր. ՟Ա. 22։)

ՅԵՏ ՈՐՈՑ (ըստ հին ոճոյ). Յետ այսց բանից.յետ այսորիկ.

Յետ որոյ՝ ոչ բանի ինչ աստուածայնոյ, եւ ոչ յայտնութեան ինչ իրիք եզելոյ սա քաջայոյս եղեալ կոչէ զաստուած։ Յետ որոյ նոյն ժամանակագիր յառաջ մատուցեալ՝ ասէ, եւ այլն. (Խոր. Ա. 4. 8։ Բ. 63։ Գ. 60։)

Յետ որոյ ի չափ փարթամութեան ծնողաց իւրոց հասեալ, եւ այլն. (Վրք հց. ԺԴ։)

(ըստ նոր ոճոյ). Յորմէ հետէ. քանի որ.

Յետ որոյ էառ զփրկական մկրտութիւնն, ոչ երդուաւ. (Վրք. հց. ձ.։)


Յետոյք, զյետոյս

s. fig.

back, fundament, arse, buttocks, bottom, breech;
things which are behind;
— անասնոց, rump, hind-quarter, croup;
— հաւու, rump.


Յետուստ

prep. adv. s. fig.

from behind;
after, at last;
back, the buttocks;
nakedness;
— ուրեմն, lastly;
— կողմանէ, behind, from behind.

NBHL (11)

Յետոյ. հուսկ յետոյ. ետքէն. ետքը.

Յորժամ առնէր Աստուած զարարածս, յետուստ արար զմարդն. (Բուզ. ՟Դ. 5։)

ՅԵՏՈՒՍՏ. նխ.մ. ἑκ τῶν ὁπίσω, ὅπισθεν posterius, pone, a tergo. Յետոյ, այսինքն ի յետին կողմանէ. ի թիկանց. էտեւէն, կռնըկէն.

Յետուստ խորանի, կամ որմոյն մերոյ. (Ել. ՟Ի՟Զ. 22։ Երգ. ՟Բ. 9։)

Ծակել զորմն յետուստ։ Հողմն յետուստ վարէր. (Տէր Իսրայէլ.։ Վրդն. ել.։)

Յետուստ կողմանէ ընկեցին խարիսխս չորս. այսինքն ի խելաց նաւին. (Գծ. ՟Ի՟Ե. 29։)

Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէ. կռնըկէն .... (Խոր. ՟Բ. 82։)

ՅԵՏՈՒՍՏ. գ. τὰ ὁπίσθια posteriora. Յետին կողմն. գաւակ. կռնակ. էտեւի կողմը.

Յայտնեցաւ յետուստ քո։ Մերկացից զյետուստ քո։ Յայնեցից զյետուստ քո. (Երեմ. ՟Ժ՟Գ. 22. 26։ Նաւում. ՟Գ. 5։ Նար. ՟Ժ՟Թ։)

ՅԵՏՈՒՍՏ. մ. ὔστερον postea, post modum, demum. Յետոյ՝ ըստ ժամանակին. յետոյ ուրեմն. ապա. ետքէն.

Յետուստ ի վախճան ժամանակի ինքն զինքն երեւեցոյց. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)


Յետս

adv. adj.

behind, backward;
walking backwards;
— — չոգան, they fell back;
— ընդդէմ, backward;
in an opposite sense, in the contrary directions, against the grain, in a wrong sense or way, contrariwise;
contrary, against, opposite, inverse;
ձախողակի — ընդէմքն պատահեաց նմա, every thing went wrong with him;
fortune was against him;
— or — ընդդէմ դառնալ, to turn back, to retrace one's steps, to return, to go or come back;
կապել զձեռս —, to tie the hands behind one;
cf. Ձեռն;
— կալ, կասել, to cease, to stop;
to abandon, to leave;
— կացուցանել, to hinder, to deter, to divert from;
— հարկանել, to reject, to refuse, to confute, to disprove;
— ընկենուլ, to reject, to contemn, to despise;
տանել, to abandon, to leave;
— ունել, to hinder, to impede, to divert from;
ձեռս —, with the hands tied behind.

NBHL (19)

ὁπίσω, εἱς τὰ ὅπισθεν, ὁπισθίως post, retro, inposteriora, retrorsum. եւ բայիւ ἁποστρέφω, ἑπιστρέφομαι averto, reverto, -or ἁποκροῦμαι propello. Յետկոյս. ի թիկունս կոյս. ընդ կրունկն. եւ Ի բաց. ե՛տ, դէպ ի էտեւ, էտեւորանց.

Դառնալ յետս։ Յետս դարձուցանել։ Դարձոյց զիս յետս իմ։ Անկաւ հեղի յաթոռոյն յետս։ Եղեն յետս, եւ ո՛չ յառաջ.եւ այլն։

Յետս կացին ի սուրբ պատուիրանէն. (՟Բ. Պետ. ՟Բ. 21։)

Ի հայրենի օրինացն յետս կալ. (Եղիշ. ՟Գ։)

Ընկեցեալ յետս զմարմնական պատիւն՝ զհետ ընթանայր երկնաւորին. (Խոր. ՟Գ. 47։)

Յետս հարեալ վատթարիցէ զնա. (Եզնիկ.։)

Յետս արարեալ՝ զարկոյց զնոսա յորսայս. (Ոսկ. մ. ՟Գ. 31։)

Որպէս ամենայն հեզութեամբ յետս հարկանէր զամբաստանութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Որչափ ջանայ ոք հասու լինել (Աստուծոյ), այնչափ յետս հարկանի յանհետազօտելի բնութենէն Աստուծոյ. (Պրոկղ. ոսկ.։)

Զամենայն անարժանս յառաջ մատուցանէր, եւ զարժանաւորս յետս տանէր։ Զաշխարհն Աղձնեաց ըստ նմին օրինակի յետս կալաւ (այսինքն կասեցոյց). (Եղիշ. ՟Բ. ՟Դ։)

Նոքա զայս լուեալ՝ յետս ձգէին. (Երզն. մտթ.։)

Գնացին յետս յետս, եւ ծածկեցին զմերկութիւն հօրն իւրեանց։ Յետս յետս չոգան, եւ զարկան զգետնի. (Ծն. ՟Թ. 23։ Յհ. ՟Ժ՟Ը. 6։)

Զերեսս իւրեանց յետս ընդդէմ ունէին. (Ծն. ՟Բ. 23։)

Յետս ընդդէմ ընթերցաք զգեղեցիկ գրեալսն. (Եղիշ. միանձն.։)

Եկիր, եւ ամօթալից դարձար. գնացեր դու յետս ընդդէմ, եւ ամօթով. (Ճ. ՟Ժ.։)

Սկսան երկրորդել (զբանն) յետս ընդդէմ։ Յետս ընդդէմ աւադիկ գործին ի ձեզ. (Եփր. հռ. եւ Եփր. ՟ա. կոր.։)

Բերան ունել, եւ ոչ իբրեւ ծառայիւն վճարել նովաւ պէտս ինչ, այլ յետս ընդդէմ, զի յանօգուտ եւ յանպատշաճ իրս վարեմք. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Անհնազանդ եւ յետս ընդդէմ գնացիւք. (Յճխ. ՟Դ։)

Ձախողակի յետս ընդդէմքն պատահեաց նմա։ Մեք ըստ յետս ընդդէմ գնացից մերոց զձախողակի հատուցումն ընկալաք. (Եղիշ. ՟Ը. եւ Եղիշ. խաչել.։)


Յետսագոյն

adv.

further behind, far off.

NBHL (2)

Առաւել յետս. շատ էտեւ.

Զկնի եղեալ սակաւ մի շաւասպն՝ յետսագոյն մնացեալ. (Բուզ. ՟Դ. 12։)


Յետսակողմն ձգիմ

sv.

to remain behind.


Յետսամիտ

adj.

crossgrained, wrongheaded, perverse;
foolish, stolid, half mad.

NBHL (2)

Յետնեալ մտօք. եւ Յետս ընդդէմ խորհօղ. հակառակ.

Յետսամիտ խորհրդովք, եւ տնկակից խորամանկութեամբք զայն բարիս յանձանց մերժեցին. (՟Գ. Մակ. ՟Գ. 15։)


Յետսդարձութիւն, ութեան

s.

return;
contumacy, rebellion.

NBHL (2)

Յետս դարձումն. հեստութիւն. ապստամբութիւն.

Հարան յիս մեղք յետսդարձութեան։ Զոմանս իշխանութեամբ պատրեալ յետսդարձութեամբ. (Ճ. ՟Ա.։)


Յետսերեւակի

adv.

backwards, receding.

NBHL (2)

Գնացին յետսերեւակի, եւ ծածկեցին զմերկութիւն հօրն։ Միտք յետսերեւակի գնայ, այսինքն է յետոյ տեսանէ. զամենայն ինչ ամենայն ուստեք ստոյգ տեսանելով. (Փիլ. լին. ՟Բ. 72։)

Յետսերեւակի գնան ծածկեն. (Վրդն. ծն.։)


Յերեկուստ

adv.

yesterday's.


Յերկնուստ

cf. Երկնուստ.

NBHL (5)

οὑρανόθεν coelitus. Յերկնից անտի ի վերուստ. երկնքէն, վերէն.

Աստեղք ցոլանան յերկնուստ. (Ճ. ՟Գ.։)

Յերկնուստ իջանել. (Մամբր.։ Ոսկ. մտթ.։)

Ի վերուստ յերկնուստ ունի զանսուտ օրէնսդրութիւն. (Եղիշ. ՟Բ։)

Յերկնուստ երեւումն լինել. (Մագ. ՟Ե։)


Յեցակէտ

s. mech.

point of support, fulcrum, prop.


Յեցամիտ

adj.

resolute, constant, firm;
obstinate.

NBHL (2)

Յեցեալ ի միտս իւր. հաստատուն ի խորհուրդս.

Սէր երկայնամիտ է, յեցամիտ, եւ անդորրամիտ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Յիմարամիտ

adj.

half-witted;
fanatic;
cf. Յիմար.

NBHL (2)

Յիմար մտօք. անմիտ. մոլարամիտ.

Յիմարամիտն այն Ապողինար. (Յհ. իմ. երեւ.։)


*Յիշատագիր

s.

album.


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «յիշողութիւն, յիշում, յիշելիք» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1. որից յիշատա-կել ՍԳր. յիշատակարան ՍԳր. յիշատակա-գիր Նիւս. կազմ. անյիշատակ Կոչ. Ագաթ. անյիշատակութիւն ՍԳր. Եւագր. Կոչ. բարե-յիշատակ Լմբ. նոր բառեր են յիրատակու-թիւն, արժանայիշատակ ևն։

• = Պատկանում է յիշել բային. բայց որով. հետև կազմութիւնը չի կարող հայերէնով մեկնուիլ, ուստի պէտք է կարծել թէ պհլ, փոխառեալ մի բառ է և յատկապէս ներկա-յացնում է անցեալ դերբայի -tak ձևը, տե՛ս նաև յիշել։-Աճ.

• Աւգերեան, Քերակ. 1815, էջ 237 յի-շել բայից -տակ մասնիկով, որի համար ուրիշ օրինակ չունի։ ՆՀԲ յիշել և ատակ բառերից, իբր «կարող յիշելոյ»։

• ԳՒՌ.-Ջղ. «իշատակ, Ախց. Մրղ. Շմ. Սլմ. հիշատակ, Ագլ. հիշատա՛կ, շm՛տmկ, Մկ հիշmտակ, Երև. Ոզմ. Տփ. իշատակ, Ալշ. Մշ. Սեբ. τիշադագ, Ռ. Սչ. հիշադագ, Ննխ. հիշա-դագ, շադագ, Խրբ. Պլ. իշադագ, Զթ. հիշա-դօգ, հիշադոգ. բացի «յիշատակ» իմաստից. նշանակում են նաև «ժառանգ, որդի». իսկ Ախց. իշտէք «կիրակամուտ»։

NBHL (11)

μνήμη, μνεία memoria, mentio, recordatio Յիշելն, յիշիլն. յիշումն. յուշ ածելն եւ գալն. (որպէս թէ կարողութիւն յիշելոյ, կամ ստորայիշումն կամ վերայիշումն. ի ձայնէս ատակ).

Ոչ գոյ յիշատակ առաջնոցն։ Հեծութիւն անցելոց յիշատակաց։ Բարեաց յիշատակաց արժանի։ Խոստովա՛ն եղերուք յիշատակի սրբութեան նորա։ Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն։ Յիշատակ արդարոյ գովութեամբ։ Յիշատակ յաւիտենական թողուլ։ Յիշատակ առնել.եւ այլն։

ՅԻՇԱՏԱԿ. μνημόσυνον, ἁνάμνησις, μνημεῖον monumentum որպէս memoriale եւ sepulcrum. Յիշելիք. իրք արժանի կամ պարտաւորիչ յիշելոյ. որ եւ ասի ԱՌ Ի ՅԻՇԱՏԱԿԷ. եբր. էզքեարա. պ. եատքեար. (յորմէ յետկար. թէզքէրէ ).

Այս է անուն իմ յաւիտենական, եւ յիշատակ ազգաց յազգս։ Եղիցի ձեզ արիւնդ այդ ի յիշատակ։ Զոհ յիշատակի, զոհ յիշատակելոյ զմեղս։ Դիցէ քահանայն զյիշատակ նորա ի վերայ սեղանոյն։ Հանցէ ի զոհէն զառ ի յիշատակէ նորա։ Հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա, զի պտուղ Տեառն է։ Եղիցին ի հաց յիշատակի զառաջաւոր Տեառն։ Զայս արասջի՛ք առ իմոյ յիշատակի.եւ այլն։

Յիշատակ տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. տրգ.) իմա՛ ըստ յն. ի յիշատակ, կամ առ ի յիշատակ։

Որ ի վերայ յիշատակաց. կամ Դպիր յիշատակաց. (՟Բ. Թագ. ՟Ի. 24.) իմա՛ ըստ յն. յիշատակիչ, յիշեցուցիչ. գրիչ յիշելեաց. յիշատակագիր։

Մի՛ եւս եղիցին տանն Իսրայէլի յոյս յիշատակի անօրէնութեան. (Եզեկ. ՟Ի՟Թ. 16.) այսինքն ըստ յն. ի յոյս յիշեցուցիչ զանօրէնութիւն.

Անհաւատի ոգւոյն յիշատակ հաստատեալ զաղձանն աղի. (Իմ. ՟Ժ. 7.) իբր շիրիմ, կամ յիշատականոց։

Ի յիշատակ թողում յետ իմ՝ զհամբաւ չարեաց պարսաւս անձին. (Յիսուս որդի.։)

Զյիշատակսն արբուցանել, որոյ են ուղտքն նշանակք։ Վարդապետք եւ ուսուցիչք աշակերտացն հարկ առնեն զյիշատակսն։ Տեւութիւն ազդակից է յիշատակի, եւ յիշատակի՝ ուղտ նշանակ է. (Փիլ. լին. ՟Դ. 106. 109. 136։)

Զի մի՛ հեղձուսցուք զյիշատակս ձեր բազմութեամբ բանիցս. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)


Յիշատակագիր, գրաց

s.

memorial writer, memorialist;
memorial;
memory.

NBHL (4)

ὐπομνηματογράφος commentariorum scriptor, a commentariis, commentariensis. Գրիչ կամ դպիր յիշատակաց.

Ո՞յք են յիշատակագիրք մտելոց յունկն բանիցն. (Նիւս. կազմ.։)

Կամ իբր Յիշատակագրութիւն.

Կարգէ յիշատակագիր արձանի ի վերայ սուրբ եկեղեցւոյն. (Ուռպ.։)


Յիշատակագրութիւն, ութեան

s.

commentary, memoir, annals.

NBHL (5)

ὐπομνηματογράγια, ὐπόμνημα, -ατα commentarius, monumentum, gesta, annales եւ μνημόσυνον memoriale. Գրութիւն յիշատակաց. արձանագրութիւն յիշելի իրաց. յիշատակարան. գիր յիշատակաց. եւ Յետկար. մուրհակ.

Զայս խօսի Յովսեպոս ի ժամանակս յիշատակագրութեան իւրոյ. (Զքր. կթ.։)

Յիշատակագրութիւն պատմութեան խաչին. (Նար. խչ. վերնագր։)

Հաստատէ տուն կրօնաւորաց, որոյ յիշատակագրութիւն ունի օրինակ զայս. (Ուռպ.։)

Սեւերիանոս յիշատակագրութեամբ ամբաստանեաց զքէն. (Ճ. ՟Գ.։)


Յիշատականոց, աց

s.

monument, cenotaph, tomb.

NBHL (2)

μνημεῖον monumentum. Ըստ յն. ոճոյ, Տեղի յիշատակի մեռելոց. գերեզման. շիրիմ.

Այնք՝ որ խօսին օրինակք՝ շիրիմ, յիշատականոց կոչեն. իսկ իմաստունն ոչ շիրիմ յիշատականոց, այլ յիշատակի ի ժառանգութիւն, եւ կամ գերեզմանի ստացուած։ Ի ժառանգութիւն շիրմի տացի ինձ ո՛չ շիրիմն յիշատականոցն, այլ յիշատակք ամենակատարս ժառանգութեան. (Փիլ. լին. ՟Դ. 77. 78։)


Յիշատակարան, աց

s.

memory, archives, annals;
sepulchre, monument;
album;
— մատենից, գրոց, brief epilogue.

NBHL (11)

Գտցես գիր յիշատակարանաց։ Գրեալ էր ի գիրս յիշատակարանին. (՟Ա. Եզր. ՟Բ. 22։ ՟Բ. Եզր. ՟Զ. եւ այլն։)

ὐπόμνημα, ὐπομνηματισμός, -ισμα commentarius, monumentum, archivium. Ընդունարան յիշատակաց՝ մատեան, դիւան. պատմական մասն Սուրբ Գրոց. յիշատակագրութիւն. արձանագրութիւն. եւ Վերջաբան մատենագրի կամ գրչի.

Ունիմք զանսուտ յիշատակարանսն զառաքինի նախնեացն ձերոց։ Զքաջաց արանց զյիշատակարանս հանապազ երկրորդէր առաջի նոցա։ Ձայն Աստուծոյ յայտ առնէ ի սուրբ յիշատակարանին (յաւետարանի). (Եղիշ. ՟Գ. ՟Ե. եւ Եղիշ. դտ.։)

Յիշատակարան մատենիս գրութեան. (Նար. վջ։)

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ. ὐπόμνημα memoria, commemoratio. Յիշատակ. յիշելիք ինչ՝ գրով կամ բանիւ կամ գործով.

Յիշատակարան արարեալ արուեստաւոր բանս։ Յիշատակարան արարեալ արուեստաւոր բանս։ Երեւեցուցանել զեդեալ օրէնսն՝ ոչ այլ ինչ, այլ յիշատակարան գոլ կենաց վարուց հնոցն. (Փիլ. նխ. ՟ա. եւ Փիլ. իմաստն.։)

Անխափան կացցէ մեծ յիշատակարանս այս (պահոց) ընդ աստուածային անանց տօնին։ Գրեցաւ յիշատակարանս այս վասն նորա (չարին Վասակայ՝) առ ի կշտամբութիւն յանդիմանութեան մեղաց նորա. (Եղիշ. ՟Գ. ՟Է։)

Արգասիք իրին՝ յիշատակարան ողբոց ինձ նմանեցաւ։ Այս երկոտասան թիւք խորհրդական՝ սրբազան անուան ձերոյ յիշատակարան. (Նար. ՟Ի՟Ե. եւ Նար. առաք.։)

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ. μνημεῖον monumentum. յն. ոճով, Յիշատականոց. շիրիմ.

Յղեա՛ զիս ի Հրէաստան ի քաղաք յիշատակարանաց հարցն մերոց. (Նեեմ. ՟Բ. 5. եբր. քէպր. տե՛ս ԿԱՓԱՐ։)

Մնայ (ի) յիշատակարանի հոգւոյն տուընջենային գործոցն գարշատեսիլ ժիժմանքն. (Նիւս. կազմ.։)


Յիշատակարար

adj.

memorial, preserving the memory of.

NBHL (2)

Որ առնէ զյիշատակ այլոց. յիշօղ վախճանելոյն.

Անզաւակ էանց յաշխարհէս, չմնաց յիշատակարար. բարձաւ անուն նորա ի միջոյ կենդանեաց. (Մամբր.։)


Յիշատակաւոր

adj.

memorable.

NBHL (1)

Ոյր կայցէ յիշատակ կամ յիշատակօղ։ (Լմբ. պտրգ.։)


Յիշատակաւորութիւն, ութեան

s.

mention;
memory.

NBHL (1)

Քո առաւել պարծիմ առաքինութեամբդ, եւ յիշատակաւորութեամբդ (սփոփիմ). (Ածաբ. ի կիպր.։)


Յիշատակեմ, եցի

vn. va.

to remember, to recollect, to call to memory;
to mention, to make mention of;
to remind, to put in mind.

NBHL (2)

Յիշատակեալ զարտասուսն քո։ Ողորմութիւնք քո յիշատակեցան առաջի Աստուծոյ եւ այլն։ Յիշատակելով յիշեա՛ զասացեալն. (Կլիմաք.։)

Ազդեսջիք փողով, եւ յիշատակեսջիք փողով առաջի Տեառն։ Մտեր առ իս յիշատակել զանօրէնութիւնս իմ. (Թու. ՟Ժ. 9։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Է. 18։)


Յիշատակութիւն, ութեան

s.

mention, quotation;
memory, reminiscence, remembrance, recollection;
commemoration;
— առնել, to mention;
գալ ի —, to be mentioned.


Definitions containing the research տ : 10000 Results

Խեղբիմ, եցայ

vn.

to be attached or bound to.

NBHL (1)

ԽԵՂԲԻՄ կամ ԽԵԽԲԻՄ. Կապիլորպէս զխիղբ պնդապէս. պատատիլ. յարիլ. անկղիտանալ.


Խեղդամահ

adj.

strangled, suffocated;
— առնել, to strangle, to suffocate;
— լինել, to be strangled, suffocated.

NBHL (6)

Ինքն ի խնդիր լինէր խեղդամահ ժանտին։ (Յհ. կթ.։)

Երթեալ ինքնաձեռն խեղդամահ սատակէր։ Խեղդամահ սատակէր ի բռնութիւն այսոյն. (Պիտ.։ Ասող. ՟Բ. 4։)

Կապեցին վէմ մի մեծ ի պարանոցս նոցա, եւ արկին ի ծով. եւ այնպէս խեղդամահ կատարեցին ի քրիստոս. (Հ. կիլիկ.։)

ԽԵՂԴԱՄԱՀ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Խեղդել, իլ. խըխտիլ, խխտըւիլ.

Զերկոցունց նոցա սատակումն միով օրինակաւ նիւթեաց խեղդամահ լինելովն. (Լմբ. սղ.։)

Վկայ քեզակիտոփէլ եւ յուդա, որ ի տրտմութենէ խեղդամահ եղեն. (Կիր. ՟ը. խհ.։)


Խեղդան, աց

s.

halter, rope;
bowstring;
gibbet, gallows.

NBHL (2)

Ի ծանրանալն հատաւ չուանն խեղդանի նորա. (Բրսղ. մրկ.)

Ի խեղդանացն զմահն քան թէ թշնամանօք զկեանսն ընտրեցին. (Բրս. վաշխ.։)


Խեղդելիք

cf. Խեղդան.

NBHL (1)

Յայնմ ժամանակի դատաւորք ո՛չհուր ունէին, եւ ոչ սուր, ո՛չ վիրապ, եւ ոչ խեղդելիս, եւ ոչ կապանս. (ՃՃ.։)


Խեղդեմ, եցի

va.

to strangle, to suffocate, to stifle;
to wring, to twist (the neck);
to vex, to torment, to doviolence to.

NBHL (9)

Խեղդամահ առնել. կր. լինել. ἁπάγχω, κατάγχω , πνίγω strangulo, suffoco, fauces constringo, ango. Խեղդիւ պարանոցի սպանանել, կամ հեղձուցանել ի ջուրս. եւ Հեղձամղձուկ առնել մինչ ի մահ. Շնչասպառ կացուցանել. լլկել, եւ ի նեղ արկանել չարաչար. Խղդել, խըխտել, հոգին հանել.

Տրտմեցաւ յոյժ, եւ կամէր խեղդել զինքն։ Չոդաւ խեղդեցաւ։ Խեղդէր զնա այս չար ի տեառնէ. (Տոբ. ՟Գ. 10։ Մտթ. ՟Ի՟Է. 5։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Զ. 14։)

Խեղդեալ ի ծովն՝ սադարամետականին մատնէր զնոսա. (Մագ. ՟Հ՟Դ։)

Յարեան վտակսն խեղդեցէր. (Շ. եդես.։)

Կալեալ զնա խեղդէր, եւ ասէր. հատո՛ ինձ զոր պարտիսդ. տթ. ՟Ժ՟Ը. 28։)

Ոչ ինչ խստութեամբ խեղդել, եւ ոչ համակ թուլութեամբ մեղկել. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Խեղդեն զիս ներքուստ խորհուրդք իմ։ Սկսայ ճնշել եւ խեղդել զիս պահօք. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Թ։)

Խեղդիմ քաճազգի ասելով ումեմն, յորժամ վատազգի գոյ բնութեամբ. (Ոսկիփոր.։)

Ընդ վազելն ձիոյն՝ խեղդեն սանձօքն. այսինքնյետս ընկրկեն. (Բրս. յուդիտ.։)


Խեղդումն, ման

s.

strangulation;
suffocation.

NBHL (1)

Զխեղդմունս հոգւոյն։ Փրկեա՛ ի խեղդմանէս։ Հատո՛ (այսինքն հա՛տ) զչարաչար հեծութիւն կորստականս խեղդման։ Խզումն խեղդմանց. (Նար.։)


Խեղեմ, եցի

va.

to cripple, to lame, to maim, to mutilate, to mangle.

NBHL (6)

Խեղ կացուցանել. վնասել կամ արատաւորել եւ կամ բեկանել զմի յանդամոց. սախտել.

Եթէ խեղիցէ ոք զընկերս իւրեանց. (Ղեւտ. էիդ. 19։ Ոսկ. մ. ՟Ա. 16.) (յն. տալ վնաս, կամ արատ

Զայրագնեալ դիւացն՝ խեղէին զպաշտօնեայս իւրեանց։ Քահանայքն բժշկէին զխեղեալսն. (Խոր. պտմ. հռիփս.։)

Զոմանս խեղելով, եւ զոմանս ի ստրկութիւնս արկանելով. (Կաղանկտ.։)

Մեք յիրաւի պատժիմք, զի զողջանդամ մարմինս խեղէաք. (Ոսկիփոր.։)

Խեղեալ ձեռք, կամ ոտք, կամ անդամ, կամ բնութիւն. (Մարաթ.։ Վրք. սոկ։ Թէոփիլ. ՟խ. մկ.։ Ոսկ. ես.։)


Խեղութիւն, ութեան

s.

crippled state of a limb, privation of the use of a limb, lameness, palsy, paralysis.

NBHL (5)

λοβή, βλαβή, φθάρμα mutilatio, jactura, corruptio, vitium. Խեղ գոլն. պակասութիւն կամ տգեղութիւն անդամոց. եւս եւ Ապականութիւն. Վնաս, արատ, ախտ՝ մարմնոյ կամ հոգւոյ. սախտութիւն, պակասութիւն.

Բեկումն ընդ բեկման, ակն ընդ ական ... որպէս առնիցէ ոք զխեղութիւն, նոյնպէս հատուսցի նմա. (Ղեւտ. ՟Ի՟Բ. 25։ ՟Ի՟Դ. 20։)

Խեղութիւն մարմնով, կամ անդամոց, կամ ձեռաց. (Ոսկ. մ. ՟Գ. 16։ Պիտ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Առանց խեղութեան. անվնաս, կամ անարատութեամբ. (Ածաբ. ժղ.։)

Զխեղութիւն մտացն ուղղէ։ Խեղութիւնս հոգւոյ բազմապատիկս. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. եւ ՟Բ։)


Խենեշաբար

adv.

immodestly, impudently, with effrontery.

NBHL (2)

Իբրեւ խենէշ, կամ թոյլ եւ լկտի. լրբաբար. անպատկառ եւ թոյլ օրինակաւ.

Ընդ քո եղբայրս յորժամ ճաշես, խենեշաբար մի՛ կորասցիս. (Կրպտ. ոտ.։)


Խենեշանամ, ացայ

vn.

to live in effeminaoy, to plunge into voluptuousness and debauchery, to revel, to feast, to be immodest, dissolute, debauched.

NBHL (4)

θρύπτω inepte facio τρυφάω in deliciis vivo μαλακίζομαι mollesco, effeminor. Խենեշաբար վարիլ. թուլամորթ գտանիլ. մեղկանալ (յն. մալագի՛զօմէ). գրգիլ. փափկանալ. ցոփանալ. զեղխիլ. շըլըխտի՝ թոյլ կեանք ունենալ.

Առանց խոհեմութեան սովորեցուցանելով զծառայս խենեշանալ ամբարհաւաճութեամբ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Մի զգեստուք խենեշասցուք կակղօք. (Ածաբ. ծն.։ յորմէ եւ Վրք. հց. ձ։ եւ Ի գիրս խոսր.։)

Որ քաջութեան անուն չառեալ, այլ զորովայնն մեծարեալ. մինչ ի վախճան խենեշացեալ, եւ նախատինք նախնեացն եղեալ. (Շ. վիպ.։)


Խենեշացուցանեմ, ուցի

va.

to corrupt, to debauch, to make dissolute.

NBHL (1)

Եւ զմարմին պղծալից պոռնկութեամբ խենեշացուցանեալ. (Կաղանկտ.։)


Խենեշութիւն, ութեան

s.

voluptuous and effeminate life, lasciviousness, debauchery, wantonness, dissoluteness.

NBHL (6)

μαλακία mollitia. Խենէշն գոլ, եւ խենեշանալն. Մեղկութիւն. թուլամրթութիւն, փափկասիրութիւն. ցոփութիւն. զեղխութիւն. եւ Վատասրտութիւն. թուլութիւն, շըլըխտիութիւն.

Հետեւեալ լինի զանգիտութեան՝ շենեշութիւն, անարիութին, անաշխատութիւն.

Հետեւեալ լինի շռայլութեան՝ խենեշութին, անարիութիւն, անաշխատութիւն։ Հետեւեալ լինի շռայլութեան՝ խենեշութին, զղջութիւն. (Արիստ. առաք.։)

Զանարի տաղտկութեանցն ասացից խենեշութիւն։ Զխենեշութիւն մտաց արտաքսեցից, ապաւինեցայց ի նոյն ինքն յաստուածութիւնն. (Պիտ.։)

Ամենաերկչոտ խենեշութեան կարճամտին. (Նար. ՟Զ՟Բ։)

Յայտնեաց քեզ զտգեղն խենեշութեան եւ ժահահոտութեան իմոյ. (Վրք. հց. ՟Զ։)


Խեշերանք, նաց

s.

minutiae, trifles;
trash, rubbish;
parings, leavings.

NBHL (1)

Նշխարք անպիտան իրաց. որ եւ ԽԵՑԻՔ ասին. բեկորք. մնացորդք. խոշրտուք, մանրուք.


Խեչափառ

s.

crab;
cray-fish.

NBHL (3)

ԽԵՉԱՓԱՌ ԽԵՉԵՓԱՐ. որ եւ ԽԱՉԱՓԱՌ. ռմկ. խեչիքար, խեչիփրետ։ որպէսթէ խեցեալ պատենիւ. Խեցգետի ծովու կամ գետոյ. (Վստկ.։ Բժշկ.։)

Գտցես փոխանակ մարգարտին խեչեփարս կամ կրայս զազրալիս. (Սանահն.։)

Արջ եւ խեչեփար անխտիր ունեն. (Ոսկիփոր.։)


Խեչեփար

cf. Խեչափառ.

NBHL (3)

ԽԵՉԱՓԱՌ ԽԵՉԵՓԱՐ. որ եւ ԽԱՉԱՓԱՌ. ռմկ. խեչիքար, խեչիփրետ։ որպէսթէ խեցեալ պատենիւ. Խեցգետի ծովու կամ գետոյ. (Վստկ.։ Բժշկ.։)

Գտցես փոխանակ մարգարտին խեչեփարս կամ կրայս զազրալիս. (Սանահն.։)

Արջ եւ խեչեփար անխտիր ունեն. (Ոսկիփոր.։)


Խեռ, ից

adj. s.

froward, wilful, stubborn, perverse, rebellious, refractory;
currish, surly, bitter;
rancour, hatred, spite, envy;
— հայել, to look surlily;
—իւ լինել, to be enraged or furious with.

NBHL (4)

(Արմատ ձայնիցս Խըռով, Խռովութիւն. լծ. եւ գրգիռ, հեռ. ռմկ. խըռխըռ) ἁπειθών inobediens διάστροφος perversus. անսաստ. հեստ. Ըմբոստ. անսանձ. ստահակ. անհնազանդ. խեղաթիւր.

Եթէ իցէ ուրուք որդի խեռ եւ անզգամ։ Որդիս մեր այս խեռ է եւ դժուարերասանն (զձի)։ Ամեհի՝ խեռ եւ խիստ երիվարացն. (Նիւս. կուս.։ Վրք. ոսկ.։)

Մի ինչ առնէր հակառակութեամբ, խեռիւ, եւ ամբարտաւանութեամբ. (Վրք. հց. ՟Ա։)

Այլ թէ եւ մարտիրոսեսցէ, եւ ի սիրտն խեռ եւ նախանձ ունիցի, ի հուր այրիսցի. (Մանդ. ՟Ժ՟Դ։)


Խեռամ, ացայ

vn.

to bear hatred, malice.

NBHL (1)

Սոյնպէս եւ առ քրիստոսիւ խեռացան. լինի իմանալ եւ խեռ գտան, իբր խեռացան։


Խեռեմ, եցի

vn.

to be disobedient, insubordinate, to rebel, to revolt, to be disheartened;
— ի սանձուց, not to obey the bridle;
— զայրագին ի վերայ միմեանց, to be furiously maddened one against, the other.

NBHL (7)

στασιάζω seditionem excito, dissideo ἁντιλέγω contradico φιλονεικέω rixor, contendo. Խեռ լինել. խեռութիւն ցուցանել. ստահակիլ. ստամբակիլ. ըմբոստանալ. անսաստել. դիմախօսել. հակառկիլ. եւ Գրգռիլ յապստամբութիւն. խռովութիւն յուզել.

Ի խեռել ստահակելոցն. (Խոր. ՟Գ. 26։)

Խեռեցին աթենացիքն, ըմբոստացան ընդ եղեալ իրսն. տմ. աղեքս.։)

Զիմի՛ խեռիցէ առ ինքն մարդն ըստ ժամանակին զանազանութեամբ բաժանեալ. (Նիւս. կազմ.։)

Ի հակառակ մտեալ ինչ խեռիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Խեռելն նոցա բազում անգամ, եւ արտաքոյ օրինացն գործել։ Տանջէին զնոսա իբրեւ զտղայս խեղեալս յուսմանէ։ Ոչ խեղէ, եւ ոչ ստահակէ։ Ստահակ եւ խեղօղ է ազգ ծառայից. (Սարգ. յկ. ՟Ե. եւ ՟Ը։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Ապա եթէ այնմ խեռիցէ, եղիցիքեզ իբրեւ զհեթանոս. (Երզն. մտթ.։)


Խեռութիւն, ութեան

s.

insubordination, disobedience, indocility, obstinacy, stubbornness.

NBHL (2)

ἁπειθία incredulitas, contumacia. Խեռելն. խեռաբարութիւն անսաստութիւն. հեստութիւն. ստահակութիւն. անհնազանդութիւն.

Խեռութեամբ վարէիք ի տեառնակողմն կոյս. (Օր. ՟Թ. 7։)


Խեցագործ

cf. Խեցեգործ.

NBHL (1)

κεραμεύς figulus. Որ գործէ խեցին, այսինքն խեցեղէնս կամ կաւեղէնս. բրուտ. կաւագործ.


Խեցակարկառ

adj.

built of brick.

NBHL (2)

ԽԵՑԱԿԱՐԿԱՌ ԽԵՑԱԿՈՅՏ. Իխեցեաց կարկառակոյտ կազմեալ. շինեալ ի թրծեալ աղիւսոց.

Ի խեցակոյտ ի խեցակարկառ ի կպրաշաղախ աշտարակն ապաւինեալ. (Ագաթ.։)


Խեցբեկ

adj.

badly pronounced, barbarous, corrupted, spurious, harsh.

NBHL (2)

որպէս զխեցի բեկեալ, կամ բեկբեկեալ. որպէս զհեց ոլորածոյ. Կցկտուր. անհարթ. եւ Ծեքծեքեալ. կանացի. κατακεκλασμένος confractus, tortuosus. կոտրտած, ծըռմռտըկած.

Որքտարտամութեամբ խեցեբեկ բարբառով զբանս արձակեն. (Խոսր.։)


Խեցեգործ, աց

s.

earthen-ware manufacturer;
potter;
brick-maker or tile-maker;
գործատուն —աց, earthen-ware manufactury.


Խեցեղէն, ղինի, նաց

adj.

made of brick or baked earth;
—ք, —անօթք, crockery, earthen-ware, delft-ware.

NBHL (6)

ὁστράκινος (իբր ոստրէական, կամ ոսկրուտ), κεραμωτός . (լծ. թ. քիրէմիտտէն ). testaceus (լծ. թ. թէստիտէն ). որ եւ ԽԵՑԵԱՑ. Որ ինչ է ի խեցւոյ, կամ ի կաւոյ թրծելոյ. կաւեղէն.

Անօթ խեցեղէն։ Խեզեղէն անօթոյ բրտի. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 33։ Ես. ՟Լ. 14։)

Ի վերայ երկաթեղէն եւ խեցեղէն ոտիցն. (Դան. ՟Է. 33։)

Ասսարիա փայտեղէն եւ խեցեղէն լումայս. (Եւս. քր. ՟Բ։)

Ոստրէոսն իբրեւ խեցեղէն պատեանս ունի. (Վեցօր. ՟Է։)

Պօղոս էր խեցեղէն, եւ եղեւ ոսկեղէն, եւ խորտակեցաւ. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Խեցեմորթ, ից

s.

shell-fish;
shell, conch;
tortoise-shell;
nut-shell.

NBHL (5)

ὁστρακόδερμος testa tectus ἁκαλήφη concha եւ այլն. Կենդանի ծովային՝ որոյ մորթն կամ պատեանն է ոսկրուտ իբրու խեցի կարծր, սկսեալ ի կրայէ մինչեւ ի կոկորդիլոս.

Զխեցեմորթսն զեռունս որպէս զգայուն ծառս կազմեաց։ Բազումք ի խեցեմորթիցն, որք կոչին փորոտիք երկրի. (Նիւս. բն.։)

Զոմն ի խեցեմորթիցաի տուն իւր կոչէր. (Մխ. առակ.։)

Մերթ որպէս Խեցեղէն մորթ, կամ կարծր պատեան. փեճեկ.

Ոչեթէ անգէտ եմ ընկուզոյդ անուան. քանզի խեցեմորթն նորա բանաւորեցաւ հնչումն եւ կայթումն գործել. (Փիլ. ել. ՟Բ. 76։)


Խեցխեղեփ, ից, աց

s.

accent, point.

NBHL (1)

χαρακτήρ nota, lineamentum, character. Բեկոր կամ կոտոր տառիցիբրու դոյզննիշ, եւ որպէս խեղեփ՝ մասն հատեալ, կամ համամասն. գրակէս, գրախեց, նշանախեց. նշանադիր.


Խեփոր, աց

s. fig.

bivalve-shell;
allegory.

NBHL (3)

(որպէս թէ Խփան կամ կափարիչ) Պատեան խեցեմորթից խփելի եւ բանալի. լայնաբար Ծածկոյթ բանից.

Խեցեմորթքն՝ յորժամ զխեփորն բանան, ի թիկանց կուսէ անձրեւ՝ որ ի փայլատակեալն անդ անկանի, մարգարիտ գոյանայ. (Վանակ. հց.։)

Առակաւոր խեփորաւ բանին զնիւթ լուսոյ եւ զպարտութիւն առաքինութեաննծածկելով. (Վրդն. երգ.։)


Խզեմ, եցի

va.

to cut, to cut off, to break off, to tear off or away;
to burst open;
— զհերս, to tear out the hair;
— ներքինիս, to castrate.

NBHL (15)

σχίζω scindo, seco διασπάω, διαρρήγω distraho, discerpo, dirumpo եւ այլն. Ուժգին ձգմամբ բաժանել. քարշելով հատանել. Փեռեկել. խորտակել. մասն մասն առնե. փրթուցանել. հերձուլ. Ճեղքել. պատառել. փրցնել. կտրել, պատռել. (լծ. եւ հյ. քեցել. կորզել. հատանել. եւ յն. սխիցօ՛. ար. թ. խէղ, խէղէլ, խէր, քէսմէք)

Խզեցուք զկապանս նոցա։ Խզեաց զկապանս նոցա։ Խղեցեր դու զկապանս նոցա։ Խզեցին զսամետէս. (եւ այլն. Սղ. ՟Բ. 3։ ՟ճղ. 14։ Երեմ. ՟Բ. 20։ ՟Ե. 5։ Լ. 8։ Նաւ. ՟Ա. 13։ Ղկ. ՟Ը. 29։)

Խզեաց զջիլսն, զորօրինակ խզիցի քուղ ի թօթափելոյ յորժամ ի հուր հոտոտիցի։ Առասան երեքկուղի ոչ վաղվաղակի խզեցի։ Մի՛ խզեսցին ապաւանդակք նորա։ Խզելոյ ի նմանէ զշղթայսն. տ. ՟Ժ՟Զ. 9. 12։ Ժղ. ՟Դ. 12։ Ես. ՟Լ՟Գ. 20։ Մրկ. ՟Ե. 4։)

Ծանրութիւն պտղոց խզէ զոստս. (Վրք. հց. ՟Ժ. ձ։) (տպ. բեկանէ։)

Զնորոյն կտրեաց զառհաւատչեայ, եւ զիմն առանց խզելոյ յարակայեաց. (Նար. ՟Ծ՟Ա։)

Պատրաստեցէք վէմ մի ըստ կամաց իմոց, եւ խզեցէք յերկուս. (ՃՃ.։)

Որք զծիրանիս թագաւորական աղտեղացուցանեն, այնպէս տանջին՝ որպէս զխզօղսն. այսինքն զպատառօղսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 45։)

ԽԶԵԼ. κόπτω caedo, succido, amputo. Ի բաց հատանել որ եւ է օրինակաւ.

Անգիտութեամբ զբերրիսն խզելով ուռ։ Տունկ ի տնկագողծողէն իւրմէ խզեալ։ Խզեցաւ ամենայն սնոտի յոյս իւր. (Պիտ.։ Յհ. իմ. երեւ.։ Փարպ.։)

Խզել զչար։ Ի բաց խզել զսէր։ Տանջանօք խզեալ բառնալ ի կանդանութենէ. (Պիտ.։)

Խզել ապստամբել յիւրոցն. (Կանոն.։)

ԽԶԵԼ. ξυράω tondeo, rado եւ այլն. Խուզել զհերս. յապաւել. գերծուլ. փոքրել. եւ Ճողել. փետել. ցտել. մազը կտրել, փետտել, ճողել.

Մի՛ ցտեսցին, եւ մի՛ քզեսցին։ Ի վերայ արանց խզելոց փետելոց։ Ի վերայ արանց առ որմովքն խզելոց. (Երեմ. ՟Ժ՟Զ. 6։ ՟Խ՟Ը. 31. 36. 37։)

Փետեմ ըզվարսս իմ ցանկալի, խըզեմ ըզհերս անխնայելի. (Շ. եդես.։)

Զանձինս ցտէին, զհերս խզէին. (Երզն. մտթ.։)


Խզումն, ման

s.

breaking, rupture, bursting, tearing.

NBHL (7)

Խզելն եւ խզիլն ըստ ՟ա. եւ ՟բ. նշ.

Ծովու պատառեցելոյ, եւ բռնաւոր խզմամբ այսր եւ անդր ժողովեցելոյ։ Առ ի խրատ, եւ առ ի խզումն հեստութեան. (Փիլ. տեսական. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Ձգել զահագին սուրդ ի խզումն ապականիչվերադիս։ Չարաչար խզմամբ սրոյ ի կենցաղոյս քերքի. (Պիտ.։)

Ջլաձիգ խզմամբ տաժանեալ. (Յհ. կթ.։)

Զտանջանս խզումն կարծիցէ մեղացն. (Նչ. եզեկ.։)

Եւ ըստ ՟գ. նշ.

Ցտումն գեղոյ, եւ խզումն հերաց. (Յհ. կթ.։)


Խթան, աց

s. fig. adj.

spur, goad;
spur, incentive;
butting;
— իշոյ, ass-goad;
ընդդէմ —ի աքացել, to kick against the pricks.

NBHL (5)

Մտրակ ձիոյ, եւ խթան իշոյ։ Բանք իմաստնոց իբրեւ զխթան եզան։ Պարծեսցի ի ցուպխթանի։ Խիստ է քեզ ընդդէմ խթանի աքացել. (Առակ. ՟Ի՟Զ. 3։ ԺՂ. ՟Ժ՟Բ. 11։ ՟Լ՟Ը. 26։ Գծ. ՟Թ. 5։)

Խթան ընդոստուցիչ ամենայն հեղգացելոց. (Եղիշ. ՟Ը։)

Իբր խթանաւիմն ընդոստուցեալ բանիւ. (Յհ. կթ.։)

Ընդոստանիցէ զոդի քան զեզն խթանտուեալս ի ժողովրդէն. (Նախ. ժող.։)

Փոքր խթանաւ փորձութեան զսակաւութիւն պարտուցն աստէն վճարես։ Երկուցերփոքր աձս խթանաւ (ժամհարի) զապարասանին զվիթխարութիւն. (Նար. ՟Հ՟Զ. ՟Ղ՟Բ։)


Խթեմ, եցի

va.

to goad, to spur, to incite, to drive, to spur on, to urge on;
կաշառս —, to bribe, to corrupt;
to buy over.

NBHL (11)

πατάσσω, νύσσω, -ττω percutio, pungo, pulso κατάπτομαι attingo, manus injicio, impeto, lacesso, mordeo. Մխել որպէս խթանաւ, կամ խայթոցաւ. առխեթել. ընխոթել. դրդել. հարկանել. խայթել. կծանել. խօթել, դպլիլ, մշտել, կճել.

Յանկարծակի խթեաց ազդ արար։ Խթեաց զկողսն պետրոսի. (՟Գ. Մակ. ՟Ե. 8։ Գծ. ՟Ժ՟Բ. 7։)

Խթեաց զիս երիցս անգամ. (եւ ասեմ, զի՞ է տէր. Ճ. ՟Ժ.։)

Խթեա՛ ի քարացեալ սիրտ իմ, եւ հա՛ն ինձ արտասուս ապաշխարութեան. (Եփր. աղ.։)

Ի խեծանողականացն զազիրն զեռնոց խթեալխոցոտիմ. (Նար. ՟Ժ՟Թ։)

Զմեղսն հալածէ խիղճ մտացն ազդմամբն աստուծոյ, զոր խթէ եւ ցաւեցուցանէ աստուած. (Բրսղ. մրկ.։)

Խթեալ ի խղճէ մտացն։ Իխթելոյ մարմնականսնեղութեանցնզարթուցեալ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ատ.։)

Աստ եւ իւրոց աշակերտացն խեթէր, որ ո առժամայն հանդերձեալ էին հաւատալ ի նա։ Զայս ասելով՝ եւ զհրէական անմտութիւնն խթէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

ԿԱՇԱՌ ԽԹԵԼ. Կաշառ տալ՝ յարամրի ի ներքս մուծանելով. Ձեռքը ստակ սխմել՝ կաշառելու համար.

Միում միում կաշառ դաղտ խթէր. (Եղիշ. ՟Գ։)

Գաղտախթէր։


Խթիմ, եցայ

vn.

to thrust one's self in, to creep into.

NBHL (3)

ԽԹԻԼ ԸՆԴ ՔԱՐԻՒ. Մխիլ մտանել ընդ վիմով. քարի տակ մտնալ՝ թխմըւիլ.

(Վանականք թանահատի) ոչ առին յանձն ի կիրակէրքն (անգամ) ի թան կամ ի պանիր կամ յիւղ խթիւլ, այլ բանջարովք եւ հնդով շատանային. Վասն որոյ թանահատք կոչեցան. (Ուռպ.։)

Ոչ ընդարձակեցուցեալ եւ խթնեալ նաւակատեօք։ Զամենայն տէրունական տօնից վիճիլսն թխնուլ յերեկոյն. (Մխ. ապար.։)


Խթնում

vn.

cf. Խթնիմ.

NBHL (2)

(Վանականք թանահատի) ոչ առին յանձն ի կիրակէրքն (անգամ) ի թան կամ ի պանիր կամ յիւղ խթիւլ, այլ բանջարովք եւ հնդով շատանային. Վասն որոյ թանահատքկոչեցան. (Ուռպ.։)

Ոչ ընդարձակեցուցեալ եւ խթնեալ նաւակատեօք։ Զամենայն տէրունական տօնից վիճիլսն թխնուլ յերեկոյն. (Մխ. ապար.։)


Խթումն, ման

s.

vigil;
fast-day with milk-food;
fasting on milk-food.

NBHL (1)

ռմկ. խթում. Նաւակատիք, յորում լինի խթիլ ի կթեղէն կերեկուրս ընդ երեկս։ (Տօմար.։)


Խժաբար

adv.

barbarously, harshly, roughly.

NBHL (1)

Մի այդպէս խիստ եւ խժաբար կատարեր զկամս քո. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 2։)


Խժական, ի, աց

adj.

barbarous;
— բարք, barbarity.

NBHL (1)

Խժականաց եւ անզգաստից ատեցողացն զբարիս. (Յհ. կթ.։)


Խժդան, ի — կալ

sv.

to be obstinate, headstrong, stubborn, to persist doggedly.

NBHL (2)

Ի ԽԺԴԱՆ ԿԱԼ. Կալ ի խժական յամառութեան, կամ ի խստութեան.

Ի խժդական եւ յոխորտի կայցեն. (Սեբեր. ՟Է։)


Խժդուժ, ից

adj.

barbarous, fierce, ferocious, savage;
rude, rough, harsh, coarse.

NBHL (2)

Հեթանոսք վայրենիք եւ խժդուժք. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)

Անուանեաց նոցա մարգարես բանաղս եւ բարկափ, եւ այլ անուանս խըժդուժս, եւ ոչգտանեն ի նոսա պատգամս խժդուժս, կամ աստանդեալս. (Եւս. պտմ. ՟Դ. 7։ ՟Է. 24։)


Խիարիկ

cf. Խիար.

NBHL (1)

ԽԻԱՐ ԽԻԱՐԻԿ ԽԻԱՐՈՒԿ. Բառ ռմկ. որ ըստ գրոց Վարունգ. ընտանին, եւ վայրին կամ լեղին։ Նմանութեամբ Կիտր, կիտրոն։ Վստկ.։ ըստ բժշկարանի եւ Գաղիան. նաեւ պալար ի ձեւ Վարնգի։


Խիարուկ

cf. Խիար.

NBHL (1)

ԽԻԱՐ ԽԻԱՐԻԿ ԽԻԱՐՈՒԿ. Բառ ռմկ. որ ըստ գրոց Վարունգ. ընտանին, եւ վայրին կամ լեղին։ Նմանութեամբ Կիտր, կիտրոն։ Վստկ.։ ըստ բժշկարանի եւ Գաղիան. նաեւ պալար ի ձեւ Վարնգի։


Խիզախեցուցանեմ, ուցի

va.

to embolden, to encourage, to inspirit, to give heart to.

NBHL (2)

Տալ խիզախել. վստահացուցանել. համարձակեցուցանել.

Եւ ի նախնիսն խիզախցուցանեն համարձակ տալ զանձինս ի նիջոց ծովուն. (Ոսկ. ես.։)


Խիզախիւն

s.

boldness, audacity, hardihood, confidence;
bravado, rodomontade;
insult;
assault, rushing.

NBHL (5)

ԽԻԶԱԽԻՒՆ ԽԻԶԱԽՈՒԹԻՒՆ ԽԻԶԱԽՈՒՄՆ. θράσος, θάρσος audacia, praesumtio, temeritas. Խիզախելն (ըստ ամենայն առման)

Մի՛ ամբառնալ առաւել քան զարժանն. զի քանզյանցանացն պատիժս եւս յոլովակի ցուցանի դատավճիռ խիզախութեանն. (Ի գիրս խոսր.։)

Փախի՛ր ի խօսից կանանց, եւ մի՛ տար երբէքխիզախութեան (նոցա առ քեզ) համարձակիլ. (Վրք. հց. ՟Զ։)

Վասն արիութեան, քաջութեան քաջասրտապէս խիզախութեանցն. (Արծր. ՟Ա. 8։)

Հասանէ աժխոյժն խիզախութեամբ։ Ըզխիզախումն քաջասիրտ արանց. (Մագ. ՟Լ՟Դ։ Մեսր. երէց.։)


Խիզախութիւն, ութեան

s.

cf. Խիզախիւն.

NBHL (5)

ԽԻԶԱԽԻՒՆ ԽԻԶԱԽՈՒԹԻՒՆ ԽԻԶԱԽՈՒՄՆ. θράσος, θάρσος audacia, praesumtio, temeritas. Խիզախելն (ըստ ամենայն առման).

Մի՛ ամբառնալ առաւել քան զարժանն. զի քանզյանցանացն պատիժս եւս յոլովակի ցուցանի դատավճիռ խիզախութեանն. (Ի գիրս խոսր.։)

Փախի՛ր ի խօսից կանանց, եւ մի՛ տար երբէքխիզախութեան (նոցա առ քեզ) համարձակիլ. (Վրք. հց. ՟Զ։)

Վասն արիութեան, քաջութեան քաջասրտապէս խիզախութեանցն. (Արծր. ՟Ա. 8։)

Հասանէ աժխոյժն խիզախութեամբ։ Ըզխիզախումն քաջասիրտ արանց. (Մագ. ՟Լ՟Դ։ Մեսր. երէց.։)


Խիզախումն, ման

s.

cf. Խիզախիւն.

NBHL (5)

ԽԻԶԱԽԻՒՆ ԽԻԶԱԽՈՒԹԻՒՆ ԽԻԶԱԽՈՒՄՆ. θράσος, θάρσος audacia, praesumtio, temeritas. Խիզախելն (ըստ ամենայն առման).

Մի՛ ամբառնալ առաւել քան զարժանն. զի քանզյանցանացն պատիժս եւս յոլովակի ցուցանի դատավճիռ խիզախութեանն. (Ի գիրս խոսր.։)

Փախի՛ր ի խօսից կանանց, եւ մի՛ տար երբէքխիզախութեան (նոցա առ քեզ) համարձակիլ. (Վրք. հց. ՟Զ։)

Վասն արիութեան, քաջութեան քաջասրտապէս խիզախութեանցն. (Արծր. ՟Ա. 8։)

Հասանէ աժխոյժն խիզախութեամբ։ Ըզխիզախումն քաջասիրտ արանց. (Մագ. ՟Լ՟Դ։ Մեսր. երէց.։)


Խիթամ, ացայ

vn.

to doubt, to suspect, to disbelieve, to distrust;
to look at with an evil eye.

NBHL (4)

φροντίζω curo. (գրի եւ Խեթալ) Հոգալ տատամսութեամբ վասն ունելոյ զխէթ կամ զխոժոռութիւն ինչ ընդ այլում, եւ կամ զխայթ ինչ մտաց՝ կամ զերկիւղ բարեպարիշտ. խորհել վարանմամբ. զանգիտել, կասկածել.

Խիթայ խոնարհ յամենայն ժամ, զի բան պատուհասի եւ բամբասանացմի՛ լիցի նմա ընդ ումեք. (Մծբ. ՟Թ։)

Ո՞վ ոք հասեալ յառաւօտ, եւ ի ծագման լուսոյն խիթոյմթեալ. (Նար. ՟Ժ՟Է.)

Կամ իբր Խեթիւ հայեցեալ լինել. օտարանալ իւիք խոժոռութեամբ.


Խիթացուցանեմ, ուցի

va.

to be tortured by remorse;
to pain, to afflict, to grieve, to vex.

NBHL (2)

ԽԻԹԱՑՈՒՑԱՆԵՄ որ եւ ԽԻԹԵՄ. Տալ խիթալ. խայթել կամ խթել խղճի մտաց.

Աբրահամ քաղդեացի էր ... եւ զնա հանապազ շխիղճ մտաց իւրոց խիթացուցանէր. տեսանելով զարարածս ընդ ապականութեամբ եւ ընդ սխալանօք՝ ասէր, չեն սոքա աստուածք. (Շիր.։)


Խիթեմ, եցի

va.

cf. Խիթացուցանեմ.

NBHL (2)

Յամենայն ժամ խիղճ մտացն իւրոց խիթէր զնա, զի գուցէ թէ ի ձեռն հարճին շաւուղիառցէ նա ի նմանէն զթագաւորութիւնն շաւուղի. (Եփր. ՟բ. թագ.։)

Թէպէտ խիթեալք լինին ի խղճէ մտացն, ոչ իմանան զօգտակարսն. (Եփր. աւետար.։)


Խիթումն, ման

s.

doubt, mistrust, suspicion;
remorse.

NBHL (2)

Իբր ասուի ի ցեցոյ, եւ փայտ ի յորդանէ ... ի խիթմանէ սրտիս հալեցայ։ Խափանիչ խիթմանց, ընդարձակիչ կարծեաց. (Նար. ՟Ի՟Ա. ՟Ձ՟Դ։)

Բորոտն առ տէր մեր զերկոսին եցոյց, խնդիրն ծանոյց. իսկ՝ թէ կամիս, զխխիթալն յայտնեաց. (Երզն. մտթ.։)


Խիժ, խժաց

s.

gum.

NBHL (4)

ԽԻԺ որ եւ ԽԷԺ, խիժի. κόμμη gummi ῤητίνη resina. Հիւթ մածուցիկ կաթեալ ի տնկոց. պարարտութիւն ծորեալ ի ծառոց. որպէս մազտաքէ, եւ ռետին, եւ այլն. ձութ.

Ռետին, խիժ. (Գաղիան.։)

Գետնոյ խէժ, կրդու ձութն. (Բժշկարան.։)

ԳԱԶԻ ԽԻԺ կամ ԽԷԺ կամ ԿՌԷԺ. τραγάκανθα (նոխազափուշ). tragacanthum, hyrcina spina, gummi adraganthum. Ձիւթ փշուտ բուսոյ գազի՝ յարմատոյ նորին ճեղքելոյ. քիթրա, քիթրէ։ (Բժշկարան.։ Գաղիան.։)


Խինդ

s.

joy, mirth;
առ խնդին, for joy.

NBHL (2)

Արմատ Խնդալոյ. որպէս Խնդութիւն. պ. խանտէ.

Յանչափ խնդոյն արտօսր բազում ցօղէին (մոգք՝) խանտաղատելով ընդդէմ մանկանն. (Եպիփ. ծն.։)