Entries' title containing տ : 10000 Results

Մարտածնոյց

s.

quarrelsome, contentious, litigious, wrangling.

NBHL (2)

Ծնուցիչ՝ այսինքն գրգռիչ մարտի. խռովայոյզ. կռիւ հանօղ.

Սոքա են քնէածք ի բարեաց, եւ զուարթաչարք, եւ մարտածնոյցք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մարտական, ի, աց

adj. s.

of or belonging to war or battle, warlike;
warrior, combatant.

NBHL (7)

παλαιστρικός, -κή, -κόν cursorius, -a, -um. Որ ինչ անկ է մարտի եւ մրցանաց. ասպարիսական.

Մրցական մակացութիւն ասի, եւ մարտական. (Արիստ. որակ.։)

Որք զքաղաքականսն վարժին, եւ զմարտականսն աշխատին. (Բրս. պհ.։)

Ունի զխոկումն մարտական եւ ընթացական մրցման. (Մագ. ՟Կ՟Զ։)

ՄԱՐՏԱԿԱՆ. φιλόνικος studiosus victoriae. Մարտիկ. մրցօղ. ըստ յն. յաղթասէր.

Ո՞ այլ ոք մարտական ուսոյց զայս հոգեւոր պատերազմս. (Լմբ. սղ.։)

Մասն հոգւոյն՝ որ հաղորդեալ է արութեան եւ ցասման, մարտական գոլով. (Պղատ. տիմ.։)


Մարտակառք, ռաց

s.

war-car or chariot.

NBHL (2)

Կառք մարտի կամ պատերազմական.

Զօրըս բազումըս կազմեցին, եւ մարտակառս յօրինեցին. (Ներս. մոկ.։)


Մարտակից, կցի, կցաց

s. adj.

companion in arms, fellow-soldier, comrade;
adversary, antagonist, opponent;
confederate, leagued, allied;
— գունդք, auxiliary forces;
— լինել, to fight in company.

NBHL (17)

σύμμαχος pugnae seu belli socius, commilito, opitulator, confoederatus. եւ բայիւ συμμαχέω, συμμάχομαι simul pugno. Պատերազմակից. նիզակակից. նահատակակից. ընկեր կամ ձեռնտու ի մարտի.

Զինեալք անցանիցէք յառաջագոյն քան զեղբարս ձեր, եւ լինիցիմք նոցա մարտակիցք. (Յես. ՟Ա. 14։)

Ոսոխ լինէր հրէիցն, եւ մարտակից քրիստոսի. (Ոսկ. ղկ.։)

Ընդ մարտակիցսն իւրեանց մարտնչել. (Նոննոս.։)

Նիզակակիցք եւ մարտակիցք քաջ նահատակաց. (Եղիշ. ՟Ը։)

Մարտակից զինուորական դասուն սուրբն ներսէս. (Շար.։)

Պարտեսցի առ յինէն մարտակցաւն իմով արեամբ յիսուսիւ քրիստոսիս. (Ճ. ՟Ա.։)

Մարտակից նոցա չարչարանացն վշտակցութեամբ. (Սիսիան.։)

Աստուած լիցի՛ բանին (մերոյ) մարտակից։ Մարտակից էր ժուժկալութիւնն։ Ի յարձակմանէ զրկողացն մարտակից եղեալ իւրոցն մանկանց. (առ որս. ՟Ժ՟Գ։ Նիւս. ի սքանչ.։ Պիտ.։)

Լե՛ր մարտակից տըկարս անձին՝ ի հոգեւոր պատերազմին. (Յիսուս որդի.։)

ՄԱՐՏԱԿԻՑ. որպէս Դիմամարտ. ոսոխ. դէմընդդէմ կռուօղ. (նոյն հոմաձայնութիւն է եւ ի յն) իբրու լտ. adversarius, oppositus եւ այլն.

Ոմանք մարտակիցք են ընդ իրեարս. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Ոչ կռուել եւ ոչ մարտակից լինել ընդ անհաւատսն վայել է մեզ. (Բրս. հց.։)

Ախոյեան յարիցուք մարտակցացն։ Անյիշաչար այր կանխեաց ի թողութիւն առ մարտակիցն. (Կլիմաք.։)

Ինքնոգոր մարտակից նմին իսկ ինքեան։ Սպառազէնք այսական դժնեայ հնարաւորութեան բուռն մարտակցաց՝ պատկանեալ զինուք. (Նար. ՟Ծ՟Թ. ղ։)

Տկարն աստուծոյ զօրաւոր է, եւ հանդարտն մարտակից լինի ընդ սատանայի. (Տօնակ.։)

Մարտակցին (այսինքն սատանայի) զէնք են անիրաւութիւնք ախտից խտղտմանց, եւ չարութիւնք. (Լմբ. առակ.։)


Մարտակցութիւն, ութեան

s.

companionship in arms;
alliance, confederacy;
aid, succour.

NBHL (9)

συμμαχία societas in bello, auxilium, subsidium. Մարտակիցն լինել՝ ըստ ՟Ա նշ. գործակցութիւն ի մարտի. օգնականութիւն.

Մարտակցութեամբն քրիստոսի, կամ շնորհաց, կամ աղօթից ձերոց. (Ճ. ՟Բ.։ Նիւս. ի սքանչ.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ունիս ի քեզ ինքեան զմարտակցութիւն. յիշեցի զաստուած՝ ասէ, եւ ուրախ եղէ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)

Պատսպարեցաւ ի մարտակցութիւնն եթէովպացւոց. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Չունի նա պէտս մարտակցութեան նոցա. (Իգն.։)

Եւ ըս ՟Բ նշ. Բախումն ընդ թշնամիս. դիմամարտութիւն. որպէս լտ. proelium, congressus.

Զհակառակացն մղէր մարտակցութիւն։ Մարտակցութիւն սրբոց վկայիցն ընդդէմ թշնամւոյն. (Ճ. ՟Բ.։)

Զի մի՛ յերկոցունց կողմանց ունիցիմք մարտակցութիւնս, տեսութեան եւ մտածութեան. (Մագ. ՟Ի՟Ե։)

Մեծագոյն քաղաքքն փոքրագունիցն յաղթեն մարտակցութեամբ (յն. մարտուցեալք). (Պղատ. օրին. ՟Ա։)


Մարտամբոխ

adj.

tumultuous, troubled, agitated by war.

NBHL (5)

Որ ինչ հայի ի մարտ ամբոխական, կամ յամբոխ մարտկաց.

Վասն յեղանակաց յեղափոխ պատերազմաց մարտամբոխ ժամանակաց. (Ագաթ.։)

Իբրեւ զիրս մարտամբոխ ժամանակին տեսին, սկսան վերստին հակառակ լինել իշխանութեանն աշոտի. (Ղեւոնդ.։)

Զմարտամբոխ ժողովսն լեգեօն զօրուն։ Մարտամբոխ բազմութեամբ զօրաց. (Յհ. կթ.։)

Գոչիւն աղաղակի, եւ մարտամբոխի իսմայէլեան զօրուն. կա՛մ ընթերցի՛ր, մարտ ամբոխի, եւ կամ իմա՛, ամբոխ մարտիկ զօրու։


Մարտայարդար

cf. Մարտադիր.

NBHL (1)

Մարտայարդարն, յորժամ ըմբշական մրցութեանն ոք յաղթիցէ, ե՛ւ յարգէ ե՛ւ պսակէ. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)


Մարտան

int.

would to Heaven that! if it might be !.

Etymologies (2)

• «իզէ՛ թէ, երանի՜ թէ». մէկ ան-գամ ունի Թր. քեր. 32 հոմանիշների մի շար-քի մէջ. «Ըղձիցն նշանականք են. իբրու թէ, իցի ւ, օշ, գուցէ, մարտան»։

• Համամ. օեր. 272 (ըստ ՆՀԲ Երզն. և Նչ. քեր.) կարդալով բառս մարտն, ըստ այսմ ստուգաբանում է մարտ «կռիւ» բառով։ ՆՀԲ յիշում է պրս. մար-տէն «գայ ուրախալի, ահա գայցէ, իցէ՞՝ թէ գայցէ» ձևը, որ չգիտէ ԳԴ։

NBHL (4)

(Մակբայք) ըղձիցն նշանակք են, իբրու թէ, իցի՞ւ, օշ, գուշ, մարտա՛ն. (Թր. քեր.։)

Ուր վրիպակաւ՝ մարտն ընթեռնուն (Երզն. եւ Նչ.)

Գո՛ւշ եւ մա՛րտն, որ է ինքնախոհ ցանկութեանցն հարկաւոր ածմունք։ Մարտն յորդորական լսի. որպէս ասէ, մարտիցո՛ւք զբարիոք մարտն։ Իսկ այլք զմարտն՝ յէ՛ մեկնեցին։

(Կայ եւ պ. մարտէն, որպէս թէ՝ գայ ուրախալի. ահա գայցէ. իցէ՞ թէ գայցէ։)


Մարտանկար, աց

adj. s.

painting battle-scenes;
— պատկերահան, painter of battle-pieces.


Մարտասայլ, ից

s.

waggon, powder-cart.


Մարտավար, ի

s.

palestra, battle-field, or battle-ground.

NBHL (2)

παλαίστρα lucta, et luctae locus. Վարումն մարտ, մղելն զպատերազմ. եւ Վայր մարտի, ասպարէս մրցանաց.

Եթէ պատերազմեսցի եւս միայն ընդ յանձինն մարտավարի անդ. (Եւագր. ՟Ժ։)


Մարտացու, աց

s. adj.

weapons of war (other than firearms);
military, warlike.

NBHL (4)

Նիւթական թարգմանութեամբ ի յունէ՝ μάχαιρα (ի ձայնէս μάχη , մարտ) եւ μάχιμος, μαχητικός եւ այլն. Երկաթի գործի մարտի՝ որպէս սուսեր, նետ, եւ այլն. եւ ամենայն ինչ պիտանացու ի պատերազմի.

Յոլովագոյն մարտացուն ձեռաց զրպարտութեանցն եւեթ առնէ տալ զհերքութիւնս (կամ զհիքութիւնս)։ Զպատշաճ ձիավարելն, զանվրէպ հանդիպումն մարտացուացն։ Պէսպէս ունելով մարտացու զէնս, նիզակս, վահանս, աղեղունս, տէգս։ Ի դէմս իրերաց գոլով մարտացու գործւովքն. (Պիտ.։)

Փաղանուն ... որպէս մարտացու, վաղակաւոր, սուսեր, նրան. (Թր. քեր.։)

Անունս բազումս ունի, եւ գոյացութիւն զմին նշանակէ. որպէս՝ թուր, սուսեր, մարտացու. (Ժող. շիրակ.։)


Մարտընտիր

s.

brave, valiant soldier;
—ք, choicest troops, the flower of, or the choice men in the army.

NBHL (2)

Ընտիր ի մարտի. մարտիկ ընտիր. այրընտիր քաջ զօրական.

Մարտընտիր լինել ի լաւագոյն կագս առաքինութեան եւ զօրութեան, եւ յաղթօղ երեւեալ՝ պսակեսցի յարարչէն քրիստոսէ. (Յճխ. ՟Ժ՟Դ։)


Մարտիկ, տկաց

s.

warrior, soldier, combatant;
ի —ս մտանել, to rush to the field of combat.

NBHL (7)

μάχιμος pugnax, bellicosus μαχητής pugnator, bellator եւ παλαιστρικός cursor in palaestra ἁθλητής athleta. Մարտնչօղ. այր պատերազմական. զինուոր. եւ Նահատակ. ըմբիշ. մրցական յասպարիսի.

Մարտիկքն երթիցեն վառեալ։ Արանց մարտկաց։ Ի մարտիկ զօրէ (կամ զօրաց) անտի։ Զօրաւոր մարտկօք։ Եթէ մարտիկ ոք իցէ (ըստ ոմանց ի յն. ἁθλῆ τις , այսնիքն մարտիցէ ոք) եւ այլն։

Զօրէն մարտկի յաղթողի պանծայր խորխտմամբ. (Փիլ. լիւս.։)

Որ ինչ իւղն մարտիկ նահատակին է, նոյնպէս եւ այլն. (Սեբեր. ՟Գ։)

Ընդ որս մրցականք, եւ կամ մարտիկք. (Արիստ. որակ.։)

ՄԱՐՏԻԿՔ գ. στάδιον stadium. Ստադիոն. ստադ. ասպարէս մարտի, այսինքն մրցանաց.

Ո՞վ ոք նահատակ ի մարտիկս մտեալ՝ թողուցու զոգորելն, եւ զբանս կատակութեան խօսիցի. (Ոսկ. եփես.։)


Մարտիրողէք

s.

martyrology.

NBHL (3)

ՄԱՐՏԻՐՈՂԷՔ կամ ՄԱՐՏԻՐՈՂՕՔ, կամ ՄԱՐՏԻՐՈՂՔ. Բառ յն. մարդիռօլօ՛ղիօն, μαρτυρολόγιον martyrologium. Վկայաբանութիւն. պատմութիւն մարտիրոսաց. յայսմաւուրք. ճառընտիրք.

Առեալ բազում գրեանս՝ տօնական, եւ մարտիրողէք. (Մաղաք. աբեղ.։)

Ընթերցուածովքն, եւ մարտիրողօքն (ուղղական, կամ գործիական) Յիշատ. (հին ճշ.։)


Մարտիրոս, աց

s.

martyr.

Etymologies (4)

• , ի-ա հլ. ռնահատակ» Ագաթ. որից մարտիրոսութիւն Կոչ. Ոսկ. ա. թես. Փարպ. մարտիրոսական Կրչ. Փարպ. մարտիւրոսանալ Եւս. քր. մար-տիրոսարան «վկայարան» Կորիւն. նախա-մարտիւրոս Գր. սք.։

• = Յն. μάρτος, սեռ. μάρτυρος, «մարտի-րոս, նահատակ», հոմեր. և նյն. μάρτυρος «նահատակ». բուն նշանակութիւնն է «վը-կայ». հմմտ. μαρτυρέω «վկայել, մարտի-րոսանալ». փոխառութեամբ տարածուած է ուրիշ քրիստոնեայ ազգերի մէջ, ինչ. լտ. martyr, ֆրանս. martyr, գերմ. Mártyrer։-Հիւբշ. 364։

• Հներից Երզն. լս. մեկնում է մարտ բառով. «Մարտիրոս, զի մարտեաւ ընդ երևելի և աներևոյթ թշնամւոյն. վկայ՝ զի վկայեաց բազում չարչարանօք»։ Նո-րերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, յետոյ, ՆՀԲ։

• ԳՒՌ.-Մշ. մարդիրօսել «նահատակել»։

NBHL (5)

ՄԱՐՏԻՐՈՍ կամ ՄԱՐՏԻՒՐՈՍ. Բառ յն. մա՛րդիռ, մա՛րդիս սեռ. մա՛րդիռօս , որ լինի եւ ուղղական ըստ քերթողաց. այսինքն Վկայ. եւ մա՛րդիռի. վկայք։ μάρτυρ կամ -τυς, -τυος, -ροι martyr, testis. Սեպհականեալ անուն սրբոց՝ որք հեղին զարիւնս ի վկայութիւն ճշմարտութեան.

Մարգարէքն եւ առաքեալքն, մարտիրոսքն, եւ ամենայն ընտրեալքն։ առաքելոց եւ մարգարէից, եւ մարտիրոսաց, եւ ամենայն ընտրելոց սրբոց. (Ագաթ.։ Յճխ. ՟Ժ՟Զ։)

Նախասարկաւագ եւ առաջին մարտիրոս։ Սրբոց մարտիրոսաց, եւ այլն. (Շար.։)

Մարտիրոս, զի մարտեաւ ընդ երեւելի եւ աներեւոյթ թշնամւոյն. վկայ՝ զի վկայեաց բազում չարչարանօք։ Ի վկայս՝ հանապազօր մեռեալն աշխարհի. ի մարտիրոսս՝ միշտ մարտուցեալն ի վերայ պատուիրանացն աստուծոյ. Երզն. լս. (որ է յարմարաւոր ստուգաբանութիւն ըստ հյ։)

Եւ այսսոքիկ մարտիրոսք են, եթէ մինչ ի վախճան պահեսցեն զհնազանդութիւնն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)


Մարտիրոսական, ի, աց

adj.

of martyr.

NBHL (2)

μαρτυρικός . Սեպհական մարտիրոսաց կամ մարտիրոսութեան. վկայարան.

Մարտիրոսական պսակ, կամ արիւն. (Շար.։ Կոչ. ՟Ժ՟Դ։ Ճ. ՟Գ.։ Փարպ.։ Ժմ.։)


Մարտիրոսակից, կցի, կցաց

adj.

suffering a similar martyrdom separately or together.

NBHL (2)

Ի միասին կամ նոյնպէս մարտիրոսացեալ. վկայակից.

Հաղորդակից պաշտօնակցօքն ընտրելովք՝ ընդ անչափ մարտիւրոսակցացն իւր ջոկոց. (Հ. կիլիկ.։)


Մարտիրոսայորդոր

adj.

exhorting to martyrdom.

NBHL (2)

Յորդորիչ ի մարտիրոսութիւն.

Աստուածաշնորհ բանից, եւ մարտիրոսայորդոր վարդապետութեան տեառն յովսէփայ եւ ղեւոնդի. (Փարպ.։)


Մարտիրոսանամ, ացայ

vn.

to be a martyr, to suffer martyrdom, to undergo death in witness of the faith.

NBHL (6)

ՄԱՐՏԻՐՈՍԱՆԱՄ ՄԱՐՏԻՒՐՈՍԱՆԱՄ. Մարտիրոս կամ վկայ լինել. հեղուլ զարիւն վասն անուանն տեառն.

Անտիոքացւոց եպիսկոպոս մարտիւրոսաացաւ. (Եւս. քր. ՟Բ։)

Մարկոս աւետարանիչ մարտիւրոսացաւ ի բուկուղոս (ի դաշտի արջառոց)։ Բազում հայրապետք մարտիւրոսացան. (Շիր. քրոն.։)

Մարտիրոսանալ թագաւորի դստերն սանդխտոյ. (Խոր. ՟Բ. 31. կամ 34։)

Ի սմանէ մարտիրոսացաւ (այսինքն սպանաւ վասն հաւատոյ) դաւիթ ի դուին քաղաքի. (Ասող. ՟Բ. 2։)

Յանօրինաց կռապաշտից մարտիրոսացաւ։ Վասն նորա մարտիրոսանաս. (ՃՃ.։) cf. ՎԿԱՅԵՄ, cf. ՎԿԱՅԻՄ։


Մարտիրոսապօլիս

s.

Martyropolis.


Մարտիրոսարան, աց

s.

place of martyrdom;
chapel or tomb of martyrs.

NBHL (1)

Սրբոյ եւ ընտրելոյ առաքելոյն ստեփաննոսի մարտիւրոսարանի. (Նար. խչ.։)


Մարտիրոսացուցանեմ, ուցի

va.

to martyrize.


Մարտիրոսութիւն, ութեան

s.

martyrdom.

NBHL (9)

ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹԻՒՆ կամ ՄԱՐՏԻՒՐՈՍՈՒԹԻՒՆ. μαρτύριον martyrium. Մարտիրոսն լինել. մարտիրոսանալն. խոստովանութիւն եւ վկայութիւն ճշմարտութեան. նահատակութիւն.

Զի եւ մարտիրոսութիւնն ինքն դիտէ մրկտութիւն անուանիլ. (Կոչ. ՟Գ։)

Առնեն տօն մարտիրոսութեան նորա Նախ. (թղթ. պաւղ.։)

Գրեցաւ անուն մարտիրոսութեան քո յոսկի տախտակս. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Գոհացի՛ր զաստուծոյ (ի վիշտս) եւ տո՛ւր փառս, եւ այն մարտիրոսութեան պսակ բերէ քեզ. (Ոսկ. ՟ա. թես.։)

Մեռանիլ ի վերայ ուխտի սրբոյ՝ վիճակ է մարտիրոսութեան. (Փարպ.։)

Գրիգոր զառաքելութեան մերոյ աշխարհիս եւ զքահանայութեան հանդերձ մարտիրոսութեամբ վարժելով. (Խոր. ՟Բ. 76։)

Հիւսեցին պսակս անթառամս յոգնակորով մարտիւրոսութեամբ. (Ճ. ՟Ա.։)

Զվճիռ մարտիրոսութեանն սրով ընկալաւ. (Ասող. ՟Բ. 4։)


Մարտիրոսուհի

s.

female martyr.

NBHL (1)

Մեծ մարտիւրոսուհին (յուլիանէ). (Ճ. ՟Ա.։)


Մարտկոց, աց

s.

battery, bastion, bulwark;
tower;
ելեկտրական —, electric battery or machine;
վոլդայեան —, Voltaic battery, pile.

NBHL (4)

προμαχών propugnaculum. Ամրոց եւ աշտարակ մարտնչելոյ բուրգն մարտկաց

Պարիսպք քո եւ աշտարակք եւ մարտկոցքն քո յոսկւոյ սրբոյ. (Տոբ. ՟Ժ՟Գ. 21։)

Ելէ՛ք ի մարտկոցս նորա, եւ կործանեցէ՛ք. (Երեմ. ՟Բ. 10։ եւ ՟Լ՟Գ. 5։ Եզեկ. ՟Դ. 2։)

Վանդակակապ մարտկոցս մենքենայիւք ի վերայ փղացն կազմեցին. յն. բրգունք փայտեղէնք. (՟Ա. Մակ. ՟Զ. 37։) cf. ՄԱՀԱՐՁԱՆ։


Մարտնչիմ, եայ, տուցեալ

vn.

to fight, to combat, to make war, to engage in action;
to quarrel, to dispute, to contest;
— սկզբնամարտութեամբ, to skirmish.

NBHL (7)

μάχομαι pugno ἁγωνίζομαι, ἁθλέω certo, contendo ἑκπολέμω expugno παλαίω luctor. Մարտ դնել. պատերազմիլ. կռուիլ. մրցիլ. կագել. հակառակիլ. մաքառիլ.

Մարտեաւ այր մի ընդ նմա։ Մարտեան ընդ միմեանս երկոքեան յանդի։ Մարտնչել ընդ քաղդէացիս։ Մարտնչել քաջութեամբ։ Մարտնչէին հրէայքն ընդ միմեանս։ Մարտեան ընդ իս ի տարապարտուց։ Մարտի՛ր զբարուոք մարտն հաւատոց.եւ այլն։

Միթէ մարտնչիցի՞ ինքն ընդ իւր վարդապետս. (Յհ. իմ. երեւ.։)

Սատանայ մարտուցեալ ընդ յովբայ, եւ այնդափ ի նմանէ յաղթահարեալ, մինչեւ յայսպէս մարդկանէ դիւրաւ մարտնչելի եղեւ։ Մերկ գոլով՝ իբրեւ վառեալ ահագին երեւէր մարտնչողացն. (Իսիւք.։)

Գտանի եւ ՄԱՐՏՆՉԵԱԼ. Եւս. քր. ՟Բ։ եւ ՄԱՐՏԵԱԼ. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Տե՛ս եւ ՄԱՐՏՈՂ՝ ի բառն Մարտիչ։

Դարձեալ հրէական ձեւով ի ժողովուրդն մտանեն, որպէս զի մի՛ մարտուցեալք լիցին կամ հալածեալք. (Ոսկ. գծ.։)


Մարտուսոյց

s.

military professor;
fencing-master.

NBHL (2)

Ուսուցիչ մարտի կամ մրցանաց. եւ Մարտադիր.

Մարտուսոյց ոք ամենայն հնարիւք հնարեալ զիւր աշակերտսն թեքել առ ի ցուցանել զհանգամանս մարտիցն ... ապա եթէ զմարտուսոյցն զմտաւ ոչ ածիցեն, եւ յաղթութեան եւ պսակի ոչ ցանկանայցեն, կործանին վատանուն յախոյանէ անտի. (Եզնիկ.։)


Մարտուցանեմ, ուցի

va.

to cause to fight, to provoke to combat;
to defy, to challenge.

NBHL (2)

ἑκπολεμόω bellum alicui conscisco cum aliquo. Տալ մարտնչել. ի կռիւ շարժել. իրարու հետ ձգել.

Յորժամ ընդ ամենեցուն մարտուցեր (կամ մարտուսցես) զմեզ, յայնժամ թողուս զմեզ, եւ գնաս. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)


Մարտօրէն

adv.

according to the art of war.

NBHL (2)

Մարտիւ պատերազմի. կռուով.

Ըմբռնեսցէ աւազակաբար, եւ կամ մարտօրէն. (Ուռպ.։)


Մացառախիտ

adj.

bushy, full of bushes, thick-tangled, brakish, briery.

NBHL (1)

Ընդ լեռնակողմն անջրդի ապառաժ մացառախիտ։ Իբրեւ զանդաստան մացառախիտ։ Խոպանացեալ սպառսպուռ՝ փշաբեր եւ մացառախիտ. (Յհ. կթ.։)


Մացառուտ

cf. Մացառախիտ.

NBHL (3)

Մացառախիտ. տնկախիտ, թփուտ. փշուտ.

Ունէր պարսպաձեւ կազմութեամբ ամրութիւն ի խիտ եւ ի խոցոտող մացառուտ փշոց. (Պիտ.։)

Հորդեցէ՛ք զհոգւոց ձերոց զճանապարհ ի մացառուտ մեղաց. (Շ. մտթ.։)


Մաւրիտանական, ի, աց

adj.

Moorish, of the Moors, mauresque;
— նկար, mauresque, moorish style of painting;
arabesque;
— կաքաւ, morris, morris-dance.


Մաքսապետ, աց

s.

director or chief officer of the customhouse, farmer general.

NBHL (5)

ἁρχιτελώνης princeps publicanorum. Պետ եւ վերակացու մաքսի. գլխաւորն մաքսաւորաց.

Զակքէոս, եւ նա էր մաքսապետ. (Ղկ. ՟Ժ՟Թ. 9։)

Մատթէոս մաքսաւորն եւ մաքսապետ. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Կապեաց զյուդա զարծաթասէրն, եւ արձակեաց զաքէ մաքսապետն. (Սեբեր. ՟Ժ՟Զ։)

Այլ տո՛ւր զձայն մաքսաւորին՝ բաժեալ հոգւոյս մաքսապետին։ Յիսուս որդի.։


Մաքսատուն, տանց

cf. Մաքսանոց.


Մաքրազգեստ

adj.

clean, spotless, very pure;
virtuous, pious.

NBHL (1)

Մաքրազգեստիցն լուսատեսակ դասք. (Խոր. վրդվռ.։)


Մաքրամիտ

adj.

clear-headed.

NBHL (3)

Մաքուր մտօք. մաքրասէր. անարատ. ողջախոհ.

Մաքրամիտ եւ ամենայն պարկեշտութեամբ զարդարեալ։ Առաջին մաքրամիտ մարգարէն մովսէս. (Ճ. ՟Ա.։ Հ։ յնվր. ՟Գ։ Տօնակ.։)

Մաքրամիտ իմաստիւք փայլեալ. (Երզն. լս.։)


Մգլահոտ

adj.

musty, having a musty smell.

NBHL (3)

ՄԳԼԱՀՈՏ կամ ՄԳՌԱՀՈՏ. μυξώδης mucosus. Ունօղ զհոտ նեխութեան, աղտեղութեան, բորբոսի.

Պիտի եւ անուշահոտ ... որ մգլահոտ չլինի. (Վստկ. ՟Ճ՟Խ՟Գ։)

Ոչ էին ընդելք գէջ եւ դաժան՝ շնչարգել եւ մգռահոտ օդոյ երկրին. (Առաքել պտմ.։)


Մեխակահոտ

adj.

smelling of cloves, clove-scented.


Մեծակոյտ

adj.

heaped up, enormous, massive.


Մեծակտուց

s. zool.

coccothraustes, gross-beak, haw-finch.


Մեծահատոր

adj.

voluminous.


Մեծահաւատ

adj.

having great faith or belief in.

NBHL (6)

Որ ունի զմեծ եւ զզօրաւոր հաւատս. եւ Որ ինչ լինի աներկբայ հաւատով.

Թագաւորեցուցին իշխանքն վրաց զտրդատ զորդի դստերն մեծին տրդատայ աշխարհին հայոց արքայի՝ այր լաւ եւ մեծահաւատ եւ իմաստուն. տմ. վր.։)

Մեծահաւատ ոմն ստեփաննոս քահանայ յուռական գեղջ. (Կաղանկտ.։)

Մեծահաւատ կինն (որպէս քանանացին). (Ոսկիփոր.։)

Մեծահաւատ աջակողմ աւազակին. (Մխ. ապար.։)

Վստահ լեալ յիւր մեծահաւատ խնդիրսն. (Ճ. ՟Գ.։)


Մեծամարտ

adj.

victorious.

NBHL (2)

Ուր իցէ մարտ կամ ճիգն մեծ. քաջայաղթ. երեւելի.

Զհայրապետական անուն ժառանգեաց մեծամարտն առաքինութեամբ. (Ագաթ.։)


Մեծամիտ

adj.

high-minded, conceited, proud, lofty, presumptuous.

NBHL (6)

ὐψιλοκάρδιος elatus corde μεγαλόφρων magna sentiens, altum sapiens μεγαλόψυχος magnanimus. եւ առաւել ըստ հյ. μεγαλόνους, νοῦς μέγας mens vel sensus magnus. Բարձրամիտ. բարձրայօն. հպարտ. եւ ձկտեալ ի մեծամեծ իրս. մենծսիրտ, քիթը մենծ.

Պիղծ է առաջի աստուծոյ ամենայն մեծամիտ։ Մեծամիտ է ի թշնամանս այր խստասիրտ։ Ածցէ ի վերայ մեծամտին ... իշխանին ասորեստանեայց. (Առակ. ՟Ժ՟Զ. 5։ ՟Ի՟Ա. 4։ Ես. ՟Ժ. 12։)

Սպառնայ մեծամտին սատանայի զխորտակումն. (Նախ. ես.։)

Մեծամիտ եւ ամբարտաւան է ամենայն հերձուածօղ. (Սարգ. ՟բ. պ. 4։)

Յանդուգն, եւ յաւելորդսն մեծամիտ. յն. մեծանձն. (Առ որս. ՟Գ։)

Ի մեծամիտ սպասալարէն յիւանէէ. (Յիշատ.։)


Մեծամտեմ, եցի

vn.

cf. Մեծամտիմ.

NBHL (6)

ՄԵԾԱՄՏԵՄ ՄԵԾԱՄՏԻՄ. μεγαλοφρονέω, μέγα φρονέω, μέγα կամ ὐψηλά φρονέω altum sapio, majora vel magnifice de me sentio, efferor, superbio φυσώμαι inflor. Բարձրամտել. փքանալ. ամբարտաւանիլ. հպարտանալ. պանծանալ. ճոխանալ.

Հպարտացեալ մեծամտեաց ի բազուկ հետեւակացն բազմութեան։ Ի սրտի իւրում մեծամտեսցի։ Ի զուր մեծամտեաց աքաաբ՝ առնել չար առաջի տեառն. (Յուդթ. ՟Թ. 6։ Դան. ՟Ը. 25։ ՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 25։)

Մի՛ մեծամտեր։ Մի՛ մեծամտէք. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ Բրս. հց.։)

Ի՞ւ մեծամտիցես. հոգեւո՞ր ինչ իրօք. այլ մի ինչ ուղղութիւն հոգեւորացն իսկ է չմեծամտել, եւ արդ ընդէ՞ր մեծամտիցես։ Վասն է՞ր ի վերայ խոտոյ այդպէս մեծամտես։ Եւ դու մեծամտիս, եւ զյօնսդ վեր ի վայր տանիս. (Ոսկ. եբր. ՟Բ։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 32. եւ 25։)

Կարի իմն մեծամտէին հրէայքն տաճարաւն։ Զիա՞րդ փառաւորի ի մեզ. եթէ չմեծամտիմք տանջանօքն։ Յորժամ մեծամտէ ոք ի մեղսն, չկարէ դառնալ ի լաւութիւն. (Ոսկ. եբր.։ Ոսկ. ՟բ. թես.։ Ոսկ. հռ.։)

Մի՛ յաղքատաց մեծամըտիր, որպէս իշխան. (Երզն. ոտ. երկն.։)


Մեծամտիմ, եցայ

vn.

to be high-minded, self-conceited, presumptuous;
to grow proud, haughty, arrogant.


Մեծամտութիւն, ութեան

s.

high-mindedness, haughtiness, superciliousness, pride, conceit, presumption.

NBHL (6)

μεγαλόνοια mentis magnitudo, superbia μεγαλαυχία jactantia, ostentatio. Բարձրամտութիւն. ամբարհաւաճութիւն. սնապարծութիւն.

Տեսե՞ր զսորա խոնարհութիւնն. տե՛ս եւ զհրէիցն մեծամտութիւն. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)

Զմեծամտութիւն չարին (սատանայի)։ Մեծամտութիւն (յն. բարձրամիտ) է, որ զինքն մեծարէ. (Բրս. հց.։)

Եթէ արդարեւ զղջացար ի մեծամտութենէդ յայդմանէ. (Ճ. ՟Ա.։)

Վարեցեալք ոչ նուազօք առ ի յիմաստասիրութիւնն յարձակմամբք, զմեծամտութիւնն փոխանակ քամահանաց յարգեալ. այսինքն լաւ համարեալ մեծամիտ երեւիլ՝ քան արհամարհ. (Փիլ. տեսական.։)

Եւ եթէ բարձր զերկիրս քան զերկինս ասասցուք, միթէ բա՞ն ինչ մեծամտութեան քան զարժանն զանցուցաք. այսինքն պարծանաց վասն երկրիս մերոյ. (Պետր. սիւն. ի կոյսն.։)


Մեծայտ

adj.

chubby, chubby-cheeked, puffy, bloated.


Մեծանիստ

adj.

extensive, vast, large.

NBHL (2)

Լայնանիստ. ընդարձակ.

Մեծանիստ բնակութիւն երկրի, կամ դաշտ. քաղաք. աւանք. պարիսպ անւոյ. աշխարհ յունաց, ովկիանոս. (Վեցօր. ՟Ա. ՟Զ։ Ոսկ. ապաշխ.։ Լաստ. ՟Ժ։ Վրդն. պտմ.։)


Definitions containing the research տ : 10000 Results

Իւրակից

adj.

the same as he, in conjunction with him.

NBHL (1)

Տայր հրաման արքայն արշակ դնել անուն դաստակերտին յիւրակից անունն արշակաւան. (Բուզ. ՟Դ. 12։)


Իւրահոգ

adj.

egotist, that thinks only of self;
— շահասիրութիւն, self-interest.

NBHL (1)

ապաշխարօղ իցէ նքնադատապարտեալ խորհուրդ, եւ անհոգ իւրահոգ։ (Վրք.հց. ՟Դ։)


Իւրային, այնոյ

adj. s.

his, his own;
—քն;
his parents, servants;
his works, deeds, property, wealth, goods.

NBHL (7)

յիւրայնոցն հոմացեղից. (Պիտ.։)

ԻՒՐԱՅԻՆՔՆ գ. ἵδιοι proprii, sui. Իւրքն. որպէս մերձաւորք՝ ազգականք ընտանիք իւր.

Բանագնաց ի թշնամիսն ելով առ ի յիւրայոցն. (Պիտ.։)

Աքար իւրայօքն կըրեաց զսատակումն. (Բրս. հց.։)

Եւ նա հանգեաւ յիւրոց գործոց անտի, որպէս եւ ատուած յիւայոցն. (Եբր. ՟Դ. 10։)

որպէս զյոլովն՝ ոչ գանձապահ էր իւրայոցն, եւ ոչ իբրեւ իւրոյ հայէր՝ մեծութեանն, այլ տնտեսէր մանաւանդ ըստ կամացն աստուծոյ. (Բրս. հց.։)

Հաւասարեաց ըզմերս իւրայոցն։ Աշխարհ ամենեւին յիւրայնոցն ինչ ի նոսա ոչ տեսանէ. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)


Իւրանման

adj.

like himself, of his own nature.

NBHL (2)

Նման իւր, կամ ընտանի ինքեան.

կալաւ զլեառն հանդերձ իւրանման արդկանաւ ի բնակութիւն։ Յիւրանման զնստագոյն եւ յոյժ խորին վայրս երկրի. (Պետ.։)


Իւրապէս

adv.

like him.

NBHL (2)

յատկապէս, կամ իւրանման.

Իսկ ի միակն ճշմարտի, յորում ամենայն զօրութիւն իւրապէս զիւրն ունի. (Անյաղթ բարձր.)


Իւրացուցանեմ, ուցի

va.

to appropriate to himself;
to usurp.

NBHL (5)

οἱκειοῦμαι suum facere. ի՛ւր առնել. ինքեան սեպհականել յանձն իւր առնուլ. յինքն գրաւել. ընտանեցուցանել կամ վերագրելեւ ընծայել անձին իւրում. տիրել.

իւրացուցանէ հոգին զամենայն ինչ զմարմնոյն։ Իւրացուցանէ բանն զորս իւրոյն մարմնոյ էր. զի իւր՝ մարմինն, եւ այլոյ ուրուք էր։ Մի՛ զարմանար, թէ զմարմնոյ տկարութիւնս իւրացուցանել ասեմք նմա մարմնով. (Պրպմ. ՟Ը. եւ ՟Լ՟Թ։)

Մի՛ պարծեսցի բանսարկուն վանեալ զքո ստացեալս իւրացուցանել. (Նար. ՟Հ՟Ը։)

Յափըշ տակելով իւրացուցանեն զօտարին. (Բրսղ. մրկ.։)

Տիրէ աղուանից, եւ եկեալ ի պարտաւ՝ իւրացուցանէ իսկոյն. (Կաղանկտ.։)


Իւրեանցակուռ

adj.

forged by themselves.


Իւրոյին

adj.

his, his own.

NBHL (2)

cf. իՒՐԱԿԱՆ. եւ ԻՒՐ. , իւրոյ. Ինքնին զիւրոյին ծեծէր զդէմբն։ Կապեն զիւրոյին անձանց զձեռս եւ զոտս։ Ունելն զիւրոյին զնախնեացն քաջաբար զթագաւորութիւնն. (Փարպ.։)

Իւրոյին մտաց. (Իգն.։)


Իւրովաբար

adv.

accidentally, by chance.

NBHL (1)

Յայս իւրովաբար եկեալ ածայ ի բանիս հետեւողութենէ. (Բրս. ծն.։)


Իւրովի

adv. adj.

of or by himself;
spontaneously, voluntarily, of his own free will;
his, her;
— զիւր անձն անիծանէ, he curses himself;
ինքն — կործանէ զանձն չարութիւնն, malice prepares its own punishment;
— երթալ, to go personally;
զ— երթալ, to commit suicide.

NBHL (10)

Յանիծանել ամբարշտին զսատանայ՝ իւրվի ցիւր անձն անիծանէ. (Սիրաք. ՟Ի՟Ա. 30։)

Զչարեալ անտոնինոսի՝ իւրովի հասանէ միահամուռ ամենայն զօրօք։ Ոչ կամեցաւ իւրովի երթալ, այլ դոյզն գունս առաքէ. (Խոր. ՟Բ. 20։ ՟Գ. 25։)

Մի՛ իւրովի առնուլ զվերակացութիւնն, այլ զոր այլքն դատիցին. (Բրս. հց.։)

Լինի երբեմն որ առանց ջանի իւրովի գայ զղջումն, եւ լինի՝ որ բազում ջանիւ ոչ կարես արտասուել. (Անան. զղջ.։)

Իսկ (Երզն. մտթ.)

Զոր զիւրովին պատկեր գործեաց, անկեալ առաջի այնմ երկիրպագանէ. (Եւս. ՟Խ՟Դ. 15։)

Անձնատու իւրովի լեալ ոստիկանին. (Յհ. կթ.։)

Իւրովի (այսինքն զնոյն ինքն) զաստուած յատեան մատուցանէ։ Նորին իւրովին ի դատ մատուցեալ պահանջէ. (Ոսկ. ես.։)

Իւրովի կամաւ իսկ խոյս ի չարէն տուեալ. (Յհ. կթ.։) (որք լինին եւ մակբայ՝ եթէ զատուսցես ի բառէդ կամք՝ բթանշանաւ։

իւրովին հեզութեամբն համոզեալ։ Իւրովին ձեռօք իսկ կերակրել զաղքատս։ Կուսական իւրովին քաղաքավարութեամբ. (Մագ. ՟Ժ՟Դ։ Մագ. կ։)


Իւրութիւն, ութեան

s.

the act of appropriation;
property, substance.

NBHL (6)

ἵδιον, ἱδιότης, ἱδίωμα proprietas οἱκείωσις suum facere, consortium. Իւրական կամ իւր գոլն. սեպհականութիւն. յատկութիւն. առանձնաւորութիւն. իւրացուցանելն.

Իւրաքանչիւր ոք ի զգայարանացն ըստ նմանութեան իրիք եւ իւրութեան՝ իւրոցն զգալեաց լինի ընդունակ. (Նիւս. բն.։)

Ոչ այնպէս զմարմնոյն նկարագրութիւն, որչափ զիւրութիւն զառ ի նոցանէ ուղղելոց առաքինութեանցն բացայայտէ. (Բրս. ծն.։)

Զիւրութիւն հօր էութեանն անվրէպ նմանութեամբ ունելով որդի։ Որ ինչ ենն աստուծոյ եւ հօր բնութեամբ ըստ էութեանն ասելով իւրութիւնս. (Կիւրղ. գանձ.։)

Բնութեանցն իւրութիւնս խոստանալով. (Գերմ.։)

Որպէս նորա ըստ իւրութեան տնօրինականի զմարդկայինսն, եւ մարմնոյն՝ զնորայսն. (Պրպմ. ՟Լ՟Թ։ տես անդ եւ ՟Ի՟Ե. ՟Լ՟Ե. ՟Խ՟Ա։)


Իւրուրոյն

adj.

his, his own.

NBHL (1)

Որ ինչ է իւր սեպհական. ինքնուրոյն. յատուկ. բուն. հարազատ. իւրոյին. իւր.


Լ (lioun)

s.

the twelfth letter of the alphabet, and the seventh of the consonants;
thirty, thirtieth.

NBHL (4)

Լ. Լծորդ է ի մազ ընդ ղ. անխտիր գրի լողակ, ղօրակ. լուղիմ, ղուղիմ. լեղի, ղեղի, եւ այլն։

Լ տառն այլոց ազգաց տարադարձութեամբ վերածի ըստ հայոց ի ղ. տե՛ս ի տառն Ղ։

Ի խորհուրդ անուան տառիս ասի.

Լիւնըն լըռել վարդապետէ՝ ի ցաւագին բարկութենէ։ Լիւն՝ լու՛ր ասէ հօր քո խրատու, լե՛ր օրինաց մօր քո հըլու. (Շ. այբուբ.։)


Լալագին

adj. adv.

tearful, pitiful, rueful, weeping, in tears;
tearfully, all in tears.

NBHL (5)

κλαυτός flebilis δακρώδης lacrymosus. Ու իցէ լալ սաստիկ. արտասուագին. ողբագին.

Լալագին պաղատանօք աղաչեաց. (ՃՃ.)

Ի լուսանալ լալագին առաւոտին. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Ուժգին լալով, արտասուօք.

Արդ պաղատիմ տէր լալագին. (Յիսուս որդի.։)


Լալական, ի, աց

adj.

that weeps, plaintive, mournful, dreary, sad;
groaning, moaning, wailing;
—ք, female mourners, hired female weepers at funerals, mutes;
—ն, faculty of weeping.


Լալականչ

adj.

crying (like a child).

NBHL (1)

Հնչումն ձայնի մարցն աղէխորով որբոց, եւ տղայոցն լալականչ առ ահաբեկութեան գոչումն. (Հ. կիլիկ.։)


Լալութիւն, ութեան

s.

cf. Լալիւն.

NBHL (4)

Կատարեցան աւուրք սգոյ լալեացն մովսէսի. (Օր. ՟Լ՟Դ. 8։)

Ձայն կրկնակական եղերերգութեան լալեաց բազմութեան։ Թէ զլալեացս ձայն հատես. (Նար. ՟Խ՟Ե. ձ։)

Ջանայ խափանել ի մեռելոյն ըզմոլեկան լալիսն. (Կաղանկտ.։)

Անկէտ լալումն աչաց եղկելոյս. (Նար. ՟Լ՟Թ։)


Լալումն, ման

s.

cf. Լալիւն.

NBHL (4)

Կատարեցան աւուրք սգոյ լալեացն մովսէսի. (Օր. ՟Լ՟Դ. 8։)

Ձայն կրկնակական եղերերգութեան լալեաց բազմութեան։ Թէ զլալեացս ձայն հատես. (Նար. ՟Խ՟Ե. ձ։)

Ջանայ խափանել ի մեռելոյն ըզմոլեկան լալիսն. (Կաղանկտ.։)

Անկէտ լալումն աչաց եղկելոյս. (Նար. ՟Լ՟Թ։)


Լակոնացի, ցւոյ

adj. s.

Laconic;
Spartan;
Lacedaemonian

NBHL (3)

λακωνικός, -ή, -όν laconicus, -a, -um. Լակեդեմոնացի. սպարտացի մանաւանդ Լակոնական. որ ինչ գտանի յերկրի անդ լակեդեմոնացւոց. մօռալը, մոռաիշի.

զառ տնկին արկանելի, եւ զերեւելի (այսինքն զթափանցիկ կտաւ) լակոնացի. (Ես. ՟Գ. 22։)

Ոսկեհուռ մետաքսիւք, եւ լակոնացի զարդուք։ Ծիրանիս, եւ երեւելի լակոնացի եւ արաբացի վիմաց. (Մագ. ՟Ի՟Թ։)


Լամ, ացի, ացայ, լաց

vn.

to weep, to shed tears, to cry;
— դառնապէս, to weep bitterly, to shed bitter tears;
— վայրապար, զ— կեղծաւորիլ, to have tears at command;
— ի ծաղուէ, to cry with laughing;
— զմեղս իւր, to mourn for, or bewail one's sins;
— զոք or ի վերայ ուրուք, to weep, to bewail, to deplore some one;
cf. Լալիւն.

NBHL (2)

եւ չ. κλαίω fleo, ploro, lamentor. արտասուել. ողբալ. աշխարել. սգալ. կոծել.

ԶԼԱԼ ՀԱՐԿԱՆԻԼ. Ի լաց եւ յողբհարկանիլ. յարտասուս ցնդիլ.


Լամբեմ, եցի

vn.

to bear, to carry.

NBHL (2)

ԼԱՄԲԵԼ. Որպէս թէ ունելով զլամբէն ի վեր կամ ի վերայ առնուլ. որ եւ ՁԱՆՁԵԼ. այսինքն Ըստանձնել. որպէս յն. լամվանօ, λαμβάνω , այսինքն առնուլ. բառնալ. (Հին բռ.։)

Չա՛ր են (մենք) այնոցիկ, որ լամբեալ յինքեանս՝ զիւրեաւ ունին. եւ դիւրին այնոցիկ են, որ ապաշխարութեամբն ի բաց թօթակեն. (Կոչ. ՟Բ.) (հին տպ. բարձեալ)։


Լայնագոյն

adj.

wider, more ample, very extensive;
—ս, largely, copiously, amply.

NBHL (5)

Զլայնագոյն եւ զանպագիր կալուածս նոցա տեսանելով վարացն. (Պիտ.։)

մօրմուք կատարեալ, եւ լայնագոյն. (Վրք. ոսկ.։)

Վասն այսօրիկ ասացեալ է յայտնագոյն ի լայնագոյն պատասխանիսն. (Բրս. հց.։)

լայնագոյն եւս, եւ պարարտագոյն պատմել։ Զնոյն լայնագոյնս եւ պարարտագոյնս եւս ասել. (Կոչ. ՟Ժ՟Դ. եւ ՟Դ։)

լայնագոյնս եւս վասն այլորիկ պատմէ մեծ քերթողն. (Արծր. ՟Ա. 2։)


Լայնադէմ

adj.

having a bloated face, whose features are too large.

NBHL (2)

լայն եւ տափարակ դիմօք. Երեսը լայն.

Ժանգատեսիլ ժպրհերես լայնապէմ անհուն բազմութեանն. (Կաղանկտ.։)


Լայնաթեւ

adj.

having very large wings (the eagle).

NBHL (1)

Արծուին մեծ՝ լայնաթեւն երկայնատարած. (Ոսկ. ես.։)


Լայնաթիկունք

cf. Թիկնաւէտ.


Լայնալանջ

adj.

high chested, broad chested;
— երասանակք, rudders, helms.

NBHL (1)

Ի ծովս ընթանային, ի թեւս թեթեւս թռչէին, յերիվարս փայտակերտս ելանէին (ի նաւս), զերանակս լայնալանջս (զղեակս) ըմբռին. (Ճ. ՟Ը.։)


Լայնալիճ

adj. s.

well-bent (bow);
a well-braced bow, a great and strong bow, a far-shooting bow.

NBHL (3)

Իբրեւ ի լայնալիճ աղեղանէ յամպոցն ոստիցեն ի նպատակս. (Իմ. ՟Ե. 22։)

Լայնալիճ աղեղամբ։ Ի լայնալիճ աղեղնաւորաց նետից։ Զնետաձիգս ի լայնալիճ աղեղանց. (Յհ. կթ.։)

Առեալ զհաստաբեստ աղեղն իւր, եւ լայնալիճ գըրկօք կորովակի փրթուցեալ. (Ուռպել.։)


Լայնախորհուրդ

adj.

that has great longanimity, or great forbearance, very patient.

NBHL (2)

Ընդարձակամիտ. Երկայնամիտ .. լանսիրտ.

Սէր երկայնամիտ է ... անդորրամիտ, եւ լայնախորհուրդ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Լայնածաւալ

adj.

cf. Լայնասփիւռ.

NBHL (3)

Լայնատարած. ընդարձակ. համասփնիւռ.

լայնածաւալ տեղի. (Շար.։)

Ընդ բազմացլայնածաւալս գիտական բանի. իմա՛, ընդարձակ գրութիւնս։


Լայնակամար

adj.

that has a large girdle, or zone.

NBHL (2)

Լայն կաարաւ. որպիսի է լայն գօտին.

Զլայնակամարն ոչ զկրծիւքն (կամ զկրծիցն) կապեալ, այլ գօտի ընդ մէջ իւր կապեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ յն. լոկ գօտի։)


Լայնակայլակ

adj.

flowing copiously.

NBHL (2)

Լայն կայլակօք. Առատահոս. յորդահոսան.

Վտակք լայնակայլակք ջրականաց գետոց յորդաբուղխ ուղխից. (Նար. խչ.։)


Լայնակօս

adj.

having wide and deep furrows

NBHL (1)

Եզն (օրինակի) ի ղուկաս, որ հանդարտ եւ լայնակօս տանի զոճ աւետարանին. (Նչ. եզեկ.։)


Լայնաձիգ

adj.

long-drawn, far stretched, long and large;
—ք երկրի, the immense size of the earth.

NBHL (3)

Ձգել ընդ լայն. լայնատարած.

ԼԱՅՆԱՁԻԳՔ. գ. Ընդարձակ տարածութիւն.

Սոփոկղէս ասէ, մի է աստուած, որ արար զերկինս, եւ զլայնաձիգս երկրի, եւ զծով. (Ոսկիփոր.։)


Լայնանամ, ացայ

vn.

to widen, to stretch, to extend, to grow larger, to branch out;
— մարմնոյ, թիկանց, to pick up flesh, to fatten, to get fat, plump, chubby, stout.

NBHL (3)

πλατύνομαι dilator. Լայնիլ. տարածիլ ընդ լայն. ընդարձակիլ. եւ Ստուարանալ. լաննալ, մեծնալ.

Դարձեալ վերստին լայնանայ (ծով). (Արիստ. աշխ.։)

Գիրացաւ, ստուարացաւ, եւ լայնացաւ. (Օր. ՟Լ՟Բ. 15։)


Լայնաջիլ

s.

cf. Ամոլաջիլ.

NBHL (1)

Յակոբ մարտեցաւ, եւ ընդարմացաւ լայնաջիլ ադամոյն առ ի մշանակ մարմնոյ տկարութեան. (Դամասկ.։)


Լայնասաղարթ

adj.

large-leafed, or branched.

NBHL (2)

լայնասաղարթ տերեւօք. (Տօնակ.։)

Այն ծառոյն տերեւ լայնասաղարթ՝ պարտեաց պատճառ։ Ծառայըդ կենաց ծաղկեցար՝ լայնասաղարթ տերեւեալ. (Տաղ.։)


Լայնասփիւռ

adj.

far-spread, great, extensive, ample, vast, spacious;
ի — դաշտի, in the middle of a large plain.


Լայնացուցանեմ, ուցի

va.

to widen, to enlarge, to extend;
to dilate, to stretch;
to unfold, to unrol, to draw out, to spread, to open.

NBHL (1)

Ծով լայնացուցանէ զբերանն, բազում ինչ գոչէ, եւ թքանէ զփրփուրն արտաքս. (Պիսիդ.։)


Լայնեմ, եցի

va.

cf. Լայնացուցանեմ.

NBHL (5)

Լայնեն զգրապանակս իւրեանց. տթ. ՟Ի՟Գ. 5։)

Տրտմութիւն նեղէ զմարմինն, եւ ուրախութիւն լայնէ եւ ընդարձակէ. (Բրսղ. մրկ.։)

ԼԱՅՆԵԼ. Բանալ, պարզել, յայտնել.

Լայնէր առաջի իմ զաստուածային գործս եւ զխորհուրդս. (Լմբ. սղ.։)

Մի՛ լայնիր շրթամբք քով. (Առակ. ՟Ի՟Դ. 28.) այսինքն մի ընդարձակեր զբանս շատախօսութեամբ, կամ մի՛ լինիր անդուռն բերան։


Լայնափողոց, աց

s. adj.

wide street;
of wide streets.

NBHL (3)

πλατεῖα platea. Փողոց լայն եւ ընդարձակ. Հրապարակ. պողոտայ.

Ընթանան ամենեքին կամ ըստ լայնափողոցս, եւ կամ ըստ նեղափողոցս. (Նիւս. կազմ.։)

Արկին հիմն քաղաքի, արձակահիմն, լայնափողոց. (Վրդն. պտմ.։)


Լայներես

cf. Լայնադէմ.

NBHL (2)

Լայն երեսօք. լայնադէմ. լայնապատկեր.

Ոմանք ագեւորք են, լայներեսք, սպիտակ. (Խոր. աշխարհ.։)


Լայնեցուցանեմ, ուցի

va.

cf. Լայնացուցանեմ.

NBHL (1)

Լայնեցուցանել զբարբառ շրթանցն շատախօսութեամբն. (Լմբ. առակ.։)


Լայնշի

adj.

rather large, wide;
flat.

NBHL (2)

Լայն ձեւով. ափարակ. լանկեկ. տափակեկ.

Թռչուն ջրասէր.. . ունի ոտս լայնշիս մշկեղէնս, զի լիցի նմա ի ջուրն ի նմանութիւն ղեկաց. (Վեցօր. ՟Ը։)


Լայնութիւն, ութեան

s. geog. ast.

width, breadth, extent, space, size;
enlargement;
latitude;
amplitude.

NBHL (5)

πλάτος latitudo. Տարածութիւն ընդ լայն. կամ կողմնական աստի եւ անտի. ընդարձակութիւն ըստ լայնութեան.

Լայնութիւն տապանի. ըամ տապանակի. պատկերի, տաճարի, երկրի, երուսաղէմի, գերանդւոյ, ծառոյ, եւ այլն. տէպ ի սուրբ գիրս։)

Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից. (Նար. ՟Թ։)

Ո՞չ դու այն ես, որ տաշեցեր զլայնութիւնն, վանեցեր զվիշապն. (Ես. ՟Ծ՟Ա. 9։ Այսինքն զստուարութիւն հպարտութեան։)

Մտաց լայնութիւն, որչափ երկնի ի վերայ երկրի. (Խոր. ՟Ա. 8։)


Լանջաբերձ

adj.

high breasted;
up to the breast.

NBHL (2)

Բարձր լանջօք. եւ բարձր ըստ նմանութեան լանջաց.

Ի մէջ տանն որում ի յատակէն յերիս եւ ի չորս կանգունս ի վերկոյս գեղեցիկ շինեալ լանջաբերձ. յն, ըստ օրինակի լանջաց, կամ զրահի, կամ մարտկոցի. (Փիլ. տեսական.։)


Լանջագեղ

adj.

that ornaments the neck.

NBHL (1)

Լանջագեղօք զարդարեաց զիս. (Մաշտ. ջահկ.։)


Լանջակից

adj.

in mutual embrace;
լանջակից լինիմ, to embrace each other, to be embraced.

NBHL (1)

Գրկախառն լանջակից եմ քեզ. յն. գրկախառնիմ. συμπλέκομαι complector (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)


Լանջակողմն, մանց

s.

the shoulder (that part of a mountain which lies between the summit and the middle).

NBHL (2)

Այն կողմն լերին որ ըստ դրից կամ ըստ բարձրութեան ունի զնմանութիւն լանջաց.

Ի լանջակողմանսն, կամ ի սարահարթ տեղիս։ Ընդ քարաժեռ կողճուտ տեղիս լանջակողմանցն։ Ի վերայբարձրաւանդակի լանջակողմանս։ Ի փոքր լանջակողմանն։ Ի լանջակողմանն լերին. (Փարպ.։)


Լանջապահ

s.

corselet, habergeon, cuirass, breastplate.

NBHL (3)

Լանջապահ պղնձի տախտակացն։ Զիւրեաւ տախտակափակ լանջապահս. (Յհ. կթ.։ Արծր. ՟Ա. 5։)

Բարձրապանօք մորթեղինօք, եւ լանջապանօք զմրմինս իւրեանց պնդէին. տմ. աղեքս.։)

Լանջապանակ երկաթագամ տախտակօք կրծիցն. (Յհ. կթ.։)


Լանջապան

cf. Լանջապահ.

NBHL (3)

Լանջապահ պղնձի տախտակացն։ Զիւրեաւ տախտակափակ լանջապահս. (Յհ. կթ.։ Արծր. ՟Ա. 5։)

Բարձրապանօք մորթեղինօք, եւ լանջապանօք զմրմինս իւրեանց պնդէին. տմ. աղեքս.։)

Լանջապանակ երկաթագամ տախտակօք կրծիցն. (Յհ. կթ.։)