Entries' title containing տ : 10000 Results

Տրասէր, սիրաց

adj.

generous, liberal.

NBHL (2)

φιλόδωρος munificus, liberalis. Որ սիրէ տալ զտուրս. ողորմած. առատաձեռն (անձն, կամ սիրտ).

Այլովք տրասէրն, եւ այլովք երեւութանայ (յերազի) անյագն։ Հալածելոցն վասն արդարութեան, եւ տրասիրացն ի կարօտեալս։ Զուարթամիտ կամօք մշակել ի հրամայեալ ողորմածութեանն տրասէր բարեմտութեամբ նուէրս. (Նիւս. կազմ.։ Վրդն. դան.։ Պիտ.։)


Տրատէ

cf. Ստաշխն.

Etymologies (2)

• «ծառից հոսող մի տեսակ խէմ կամ խունկ» Խոր. աշխ. 600 (այլ ձ. տրա). ունի միայն ԱԲ։

• Պատև. Aрм. reorp. 30 համարում է յն. τράϰτη, որ մեկնում է «ϰαϰϰουμπεόν δένδρον τον σοφὸρον ἡλέϰτρον», չեն իմանում ո՛չ Bailly և ոչ էլ Sophocles։


Տրգալ

s.

cf. Տարգալ.

Etymologies (1)

տե՛ս Տարգալ։

NBHL (2)

որ եւ ԴՐԳԱԼ, ՏԱՐԳԱԼ. (ռմկ. դգալ, տգալ) Գործի գոգաւոր եւ մեղեխաւոր ի պէտս սեղանոյ.

ասացաք յաղագս կրակի, թէ կերակ է, եւ տըրգալն՝ տարգալ, եւ սըղոցն՝ սողոց, Առաջադիր կարէ լինել տ, եւ ր. օրինակ իմն՝ տրգալ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Տրեխ, աց

s.

sandal;
wooden-shoe, clog;
— հովուի, calage.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «տրեխ» Մխ. դտ. Շնորհ. ընդհ. որից տրեխաւորիլ «տրեխ հագնիլ» Յհ. կթ.։

• -Շատ նման է հնչում արաբ. ❇ tiraq «կօշիկի կաշի. 2. արաբական փա-պուճի վրայ գամուած կաշիի թերթերից իւրաքանչիւրը, 3. վահանը պատելու հա-մար կլորակ կտրուած կաշի» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 11). բայց սրանց յարաբե-րութիւնը իրար հետ՝ չեմ կարող որոշել։-Աճ.

• ՆՀԲ մեզնից է համարում ռմկ. (իմա՛ տճկ.) չարըխ, չարըգ «տրեխ»։ Հիւնք. տառեխ բառից։ Փ. Տ. Մովսէսեան, Arm. Bauernhaus 139 և Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5 տճկ. չարըխ բառի հետ։

• ԳՒՌ.-Մշ. տրեխ, Գոր. Երև. Շմ. տրէխ, Ղրբ. տրէխ, տըռը՛խ, Տփ. տրիխ, Ագլ. տրէհ։ Նոր բառեր են անտրեխ, տրեխաւոր, տրե-խամէջ, տրեխատան, տրեխչոան, տրեխա-ցու։

• ՓՈԽ.-Մեզնից պէտք է լինի գնչ. triák «կօշիկ», որից triakhengoro «տրեխ շինող»։ (Paspati այս բառերը մութ է համարում և ևասկածով համեմատում է սանս. trikš «եր-թալ, շարժիլ» բառի հետ, որ անյարմար է)։

NBHL (1)

Աղտեղեալ տրեխօք ելանեն ի բեմն սուրբ։ Ունին տրախք. (Շ. ընդհանր.։ Մխ. դտ.։)


Տրեխագործ, աց

s.

sandal-maker.


Տրեխաւորիմ, եցայ

vn.

to put on sandals.

NBHL (1)

Եւ ինքն իսկ ընդ նոսին տրեխաւորեալ։ Ծառայք ըստ ոսղոմոնի հնարէին, զի զտեարս տրեխաւորեալ ի գետնի գնացուսցեն. (Յհ. կթ.։)


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

Etymologies (3)

• (սեռ. տրեայ Լաբուբ. էջ 2) «Հայ-կական չորրորդ ամիսը, որ ըստ անշարժ տո-մարի համապատասխանում է հռովմէական նոյ. 9-դեկտ. 8» Ասող. Վանակ. տարեմ.։ Նոյն բառն է և տրեկան «տրէ ամիսը» Գիրք թղ. 273 (Ըստ Հռովմայեցւոցն ի 10 հոկ-տեմբեր և ասորերէն Թշրին կտիմ և ըստ հայոց տրեկանի), որ յայտնի չէ թէ գրչա-գրական սխա՞լ է, թէ ահեկան և մեհեկան ձևերից ազդուած և իրօք գոյութիւն ունեցող ժողովրդական մի ձև, որ գրուածքի հեղի-նակը կամ գրիչը գործածել է, ինչպէս որ մի քիչ յետոյ էլ ունի ժողովրդական կթոց ամ-սանունը՝ փոխանակ սահմի (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 254)։

• = Պհլ. tir «Շնիկ աստղը» (Nyberg, Hilfsb. 2, 225), գւռ. *tīrē ձևից. հմմտ. պրս. [arabic word] tir «արեգակնային չորրորդ ամի-սը», և լայնաբար «ամառ», կապադովկ, τήρι, τειρει, τειδ «կապադովկիական չորրորդ ամիսը», զնդ. [other alphabet] tistrya «Շնիկ աստղը», tištryehe mā «զենդական չորրորդ ամիսը՝ որ նուիրուած է Շնիկ աստ-ոին» (Bartholomae, Altir. Wtb. 651), սանս. [other alphabet] tšya «մի աստեղատուն և նրա համապատասխան ամիսը», տոգդ. tiš, բուդդայական չին. (սոգդիականից փոխա-եեալ)՝ tir «փայլածու»։ Հայերէնը գալիս է հնագոյն *տիրէ ձևից. է վերջաւորութիւնը իրանական մի գաւառականի ուղղականի վերջաւորութիւնն է, ինչպէս ունինք քրիստ. սոգդ. ē, հմմտ. մարգարէ, բազէ. որ և -ալ. հմմտ. կամայ ակամայ, աշկարայ ևն (Bai-ley лRAS 1930, էջ 17)։

• Հներից Վանակ. տարեմ. մեկնում է «զի տայ կամ կրէ գիշերն յօրէն «ժամն և զմասունքն» (այսինքն ցերեկը կար-ճանում է և գիշերը երկարում)։ Նոյնը Տաթև. հարց. 200. իսկ Տաթև. ձմ. ա. «Տրէ՝ զտէրունական խորհուրդն ասէ, ւորժամ տիրեաց Աստուած ի վերաւ ա-ռառածոռ»։ Brosset JAs. 1832, 529 հեռաւռր նմանութիւն է ուզում նշմա-րել վրաց. ოთხი ոթխի «չորս» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 365 պրս. Tī յատուկ անունի հետ։ Lag. Ges. Abhd. 294, 9, Beitr. bktr. Lex. 56 սրանց է կցում սանս. taš̌tar և զնդ. tistrya, ո-րոնք չի ընդունում Lag. Arm. Stud. § 2245։ (Սրանց վրայ տե՛ս Horn, Grdr. § 406)։ Պատկ. O назван. дрeв. apм. мecяц. 39 պրս. և կապադովկ. ձևերի հետ նաև վրաց. տիրիս-կոնի, տիրիս-դենա «վրացական 11r։ և 12ր։ ամիս-ները»։ Հիւնք. պրս. թիր, Հիւբշ. 89 Տիր աւստուծու անունից։ Սոգդ. և չին. նո-րագիւտ ձևերի միջոցով մեկնեց Gau-thiot MsL 19, 122։

NBHL (3)

Անունզ ամսոյ հայոց, ըստ անշարժ տումարի համեմատ նոյեմբերի, եւ առաւել դեկտեմբերի. իսկ ըստ շարժականին՝ պէսպէս ամսոց այլոց ազգաց.

Տրէ. զի տայ, կամ կրէ գիշերն յօրէն զժամն եւ զմասունքն. (Վանակ. տարեմուտ.։)

Որ օր ՟Ի. էր տէր ամսոյն, ի կութս այգեստանի (յեօթներորդ դարու). (Ասող. ՟Բ. 4։)


Տրէզ, տրիզի

s.

hem.

NBHL (2)

Զոսկեճամուկն. տրէզն է խայտիւն յուս եւ ի կուրծս. (Գէ. ես.։)

Կար. կարուած. զօդ եւ եզր. ժապաւէն. տէրզ, թիրիզ.


Տրիբուն, ի

s.

tribune.

Etymologies (3)

• «րերապետ, ազգապետ, հազա-րապետ ժողովրդեան կամ զօրաց» Պրպմ. 424 1ծ. առամ. 766. Վրք. սեղբ. 71Ս. Ճառընտ. Մխ. անեց. 35. Մխ. դտ. Հ. կիլիկ. յետնաբար տռիվովն Անկ. գիրք առաք. 241. զուտ յունական ձևով՝ տրիբունոս Վրք. սեղբ. 708 (Եւս. պտմ. 239 տրիբունս ուղղել ըստ յն. Տուրբոն՝ յատուկ անուն). որից տրիբու-նական (չունի ԱԲ) Յայսմ. մայ. 21. հմմտա-նի տրիրուն։

• = Յն. τριβοῦνος, որ փոխառեալ է լտ. tribunus ձևից։-Հիւբշ. 385։

• ՀՀԲ և ՆՀԲ լատինից։

NBHL (5)

Բառ լտ. դրիպունուս. tribunus. որ պէսպէս բացատրի ի յն։ Ցեղապետ. ազգապետ. հազարապետ ժողովրդեան կամ զօրաց.

առաքեաց զարիստողաւոս տրիբուն եւ դպիր. (Պրպմ. ձ։)

Ոլիմպիոս, որ էր տրիբուն իշխանութեան նորա։ Ի զինուորութեանն ի տրիբունէն կոչեցայ մերկեռիոս. (ՃՃ.։)

Ընդդէմ դառնայ նախագլուխ իշխանին, այսինքն կոմսին, եւ կամ տրիբուն ին. (Մխ. դտ.։)

Զգեցոյց նմա զտրիբուն ոյ պատուոյ իշխանութիւնն. (Հ. կիլիկ.։)


Տրիբունական, ի, աց

adj.

tribunitial.


Տրիբունութիւն, ութեան

s.

tribuneship.


Տրիգոն, ի

s.

pastinax, puffin, poison-fish, sting-ray.

Etymologies (1)

• «վահանաձև տափարակ մի տե-սակ ձուկ, կատուաձուկ, pastinaca raja L». մէկ անգամ գործածում է Վեցօր. 153. «Այլ և խայթոցք տրիգոնին, որ է ձուկն ծովուն, որ և յետ մահու իւրոյ մեղանչական է». ու-րիշ վկայութիւն չկայ։

NBHL (2)

Բառ յն. դրիղօն τριγών (որպէս թէ եռանկիւն) pastinaca (որ եւ ճակնդեղ) Ձուկն վահանաձեւ տափարակ, որ ունի ի վերայ ձետոյ երկայնելոյ փուշ երեւելի.

Խայթոցք տրիգոնին, որ է ձուկն ծովուն. որ եւ յետ մահուն իւրոյ մեղանչական է. (Վեցօր. ՟Է։ ( քէտի պալըղը. լտ. բասդինագա).)


Տրիէր, ի

adj. mar.

three-banked or benched;
— նաւ, three-benched galley, trireme.

NBHL (2)

Բառ յն. դրիի՛րիս. լտ. դռիռէմիս. τριήρης triremis. Նաւ երեքկարգեան թիովք կամ վարչօք. ցռկանաւ.

Փախեաւ տրիէր նաւաւն. (Եւս. քր. ՟Բ։)


Տրիվղոն

s.

plate, disk.


Տրիտոն, ի

s.

Triton, sea-god.


Տրիտուր

s.

reward, recompense, retribution, requital.

Etymologies (1)

տե՛ս Տալ։

NBHL (4)

ἁνταπόδομα, ἁνταπόδοσις retributio, remuneratio. Տրից փոխան տուրք. փոխարէն. փոխադարձ հատուցումն, վարձ կամ պատիժ.

Զի՛նչ տաց տրիտուր տեառն՝ ըստ ամենայնի, զոր եւ ետ ինձ. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ե. 12։)

Զի՞նչ տրիտուր հատուսցուք։ Առաջի ընծայէր տրիտուր նմա զպարգեւսն։ Տալ տան զպարտապանութիւն տրիտուր . (Խոսր. Յհ. կթ.։ Մաշկ.։)

Հատուցանել զտրիտուր փոխարինին։ Տեսե՞ր զահագին տոկոսիս տուգանացն, եւ զփոխարէն տրիտուր հատուցմանցն. (Ճ. ՟Բ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)


Տրմէս, մեսաց

s.

triens, trimessis.

Etymologies (3)

• «8 կերատի քաշ կամ 1/︎ դահե-ևան» Շիր. 27. Վրք. հց. բ. 240։

• = Յն, τριμί́σσιον, որից և լտ. tremissis՝ նոյն նշ. ըստ Մանանդեան, Կշիռները էջ 21 տանում է 1,51 1/ջ գրամ։-Հիւբշ. 385։

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 179 պրս. թէրմէսէ ձևի հետ, այն է ❇ tarmasa «երկու եղջերակ որիզ, կէս դանկ»։ ՆՀԲ պրս. թէրմէսէ և լտ. tre-missis, trimesis։ Պատկ. Շիր. 27 ա-րաբ. ❇ ︎ tr m § և [arabic word] tarmasa։

NBHL (3)

τριτημόριον triens, trimessis. (պ. թէրմէսե. լտ. դռէմիսսիս, դռիմէսիս. իբր երիս ասսիս կամ դանկ. ... ). Երիր մասն դահեկանի. կամ ոսկի ի չափ վեցերորդ մասին ունեաց.

Կշիռ ութ կերասի լինի տրմէս մի։ Մանր բաժանելով զունկին՝ լինի դահեկան վեց, տրմէս տասն եւ ութ։ Սիմէս՝ կէս դահեկանի. տրմէս՝ երրորդ մասն դահեկանի. (Շիր. չափ եւ կշռ.։)

Դրամակէսս եւ տրմէսս գողանայի. (Վրք. հց.։)


Տրմխեմ, եցի

va.

to rake, to gather with a rake, to racle.


Տրմղութիւն, ութեան

s.

inexperience.

NBHL (1)

Զլուծն առ զայրանալ տրմղութեանն խորտակիցեն (երինջքն). (Ոսկ. մ. ՟Ա. 6։)


Տրմուխ, մխոյ

s.

rake;
hay-rake.

Etymologies (5)

• «հողի երեսի քարերը հաւաքելու գործիք, փոցխ». ունի միայն ՀՀԲ. նոյնը ՋԲ տրմուղ ձևով։

• = Բրք. [arabic word] ︎ tərməq «տրմուխ», որի գւռ. և ռմկ. ձևն է tərməx-բնիկ ալթայա-կան բառ է. հմմտ. Կազանի թթր. [arabic word] tərmn «տափան, ցաքան», [arabic word] qol tərmasə «տրմուխ», [arabic word] ︎ tərmalamaq «տափա-նել», Սիբիրի թթր. [arabic word] ︎ tərnavuè «փո-ցըխ». բոլորի արմատն է թրք. [arabic word] tərnaq, չաղաթ. [arabic word] tərnaγ, ույգուր. [arabic word] tən-graq «եղունգ». [arabic word] tərnamaq, [arabic word] ︎︎ tarmaman «քերել, ճանկռել» (Будaговъ 1, 735)։-Աճ.

• Այս մեկնութիւնս տե՛ս ՀԱ 1908, էջ 122։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 80-81 դնում է սխալմամբ բնիկ հայ բառ՝ հնխ. dorgh-արմատից՝ մ և -ուխ (հմմտ. գլուխ) մասնիկներով. ցեղա-կիցներն են ռուս. дергать. «քաշել, խը-լել, փետել, դրդել», дерrалка «եղան» և նմաններ։

• ԳՒՌ.-Մշ. տրմուխ։

• ოՈԽ. -lsti Dict. Kurde 98 հայերէնից է դնում քրդ. tirmix. նոյնպէս և Մխիթարե ան (Բիւր. 1899, 865) և Պէտէլեան (Արև-ելք 1888, նոյ. 9) էնկ. և Ատն. թրքախօս հայոց, նաև յունաց ու թրքաց գործածած dərməx ձևը, որոնք ընդհակառակը զուտ թռք. բառեր են։


Տրմուղ, մղի

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

Etymologies (3)

• (սեռ. ի) «անվարժ, դեռ չլծուած ձի, եզ (նաև վզի համար ասուած)» Երեմ լա. 18. Ոսկ. մ. ա. 6. և եբր. լա. Բուզ. 262. Եւս. պտմ. Սեբեր. 185 որից տրմոու-թիւն Ոսկ. մ. ա. 6 և կրկնութեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ. 209 (երկու անգամ), որից և կրմուղ (ի հլ.) Ոսկ. մ. գ. էջ 54. Կիր. պտմ. էջ 132, կրմղութիւն Դիոն. երկն.։

• -Կարմուած է մուղ «մղել, վարել» ար-մատից՝ տր-բացասական մասնիկով, որ այլուր անսովոր է. հմմտ. համապատաս-խան անմուղ ձևը՝ Ոսկ. մտթ. ղկ. յհ. Վռռ. և վկ. ա. 653, Մագ. Զքր. կթ. նոյն նշա-նակութեամբ. Յիշեալ տր-մասնիկը պէտք է համարել բնիկ հայկական տ բացասակա-նի երկրորդ ձևը. հմմտ. սանս. dur-, հհիւս. անգսք. tor-, հբգ. zur-բացասական մաս-նիկները (Pokorny 1, 816)։

• ՀՀԲ տար-մուղ «ոչ մդեալ»։ ՆՀԲ թու նոյնպէս հանել մուղ արմատից։ Հիւնք. մտրուկ բառից։

NBHL (8)

ἁδάμαστος, ἁζυγής, δυσήνιος indomitus μόσχος vitulus, juvencus եւ այլն. Մատաղահասակն յանասունս՝ չեւ մղեալ ի գործ. անփորձ. անվար. անլուծ. դժուարասանձ. անհամետ. չեւ եւս ճնշեալ. պզտիկ, ճիվան, կէնճ.

ոչ ուսայ իբրեւ զընջուղ տրմուղ. (Երեմ. ՟Լ՟Ա. 18. (այն է երինջ, որթ. որթուկ. մոզի. յն))

Երինջս տրմուղս, եւ անգրանկածինս։ Իբրեւ զձի տրմուղ անիմաստ (կամ անսաստ, անսանձ). (Ոսկ. մ. ՟Ա. 6. եւ Ոսկ. եբր. ՟Լ՟Ա։)

Նստուցին ի վերայ տրմուղ իշոյ։ Ընդեսցուցանէ իբրեւ զյաւանակ տրմուղ։ Նստար ի յէշ՝ յաւանակին, զգօնացելոյն՝ եւ տրմըղին. (Եւս. պտմ. ՟Զ. 39։ Մանդ. ՟Բ։ Յիսուս որդի.։)

Ասի եւ զպարանոցէ մատաղ անասնոյ.

Արա՛ ի ներքոյ լծոյ զտրմուղ վիզս. (Սեբեր. ՟Ժ։)

ՏՐՄՈՒՂ ԿՐՄՈՒՂ, տրմղի կրմղի. Նոյն ընդ վերնոյն՝ կրկնութեամբ ըստ հայկական ոճոյ.

Հեծեալ է ի վերայ յաւանակի տրմղի կրմղի։ Միայն թագաւորն յիսուս նստաւ ի վերայ տրմղի կրմղի յաւանակի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Տրոհ, ից

s. mus.

division.

Etymologies (1)

• , ի հլ. «բաժանում» Պղատ. մինովս. որից տրոհել «բաժանել, ջոկել, զանազա-նել», Խոր. Յհ. կթ. Կիւրղ. ղկ. Խոսր. Նար. կգ. էջ 161. (ըստ Նորայր, Կոր. վրդ. 213 և Բանաս. 1900, 139 մէկ անգամ գործած-ուած է Ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ Ոսկ. եփես. ժզ. 838). տրոհութիւն Փիլ. այլաբ. Մագ. տրոհումն Խոր. Շիր. Նար. տրոհարկել Երզն. քեր. գերատրոհ Նար. մծբ. եռատրոհ Շնորհ. տարատրոհել Նար. խչ. 40z։

NBHL (1)

Ո՞վ է տրոհիցն առ երգս բարի բաշխօղն, զարժանիսն բաշխելով. եւ որո՞յ են (այն) օրէնք ուղիղք. պխ. փողահարին, եւ փանտեռնահարին. (Պղատ. մինովս.։)


Տրոհակ, աց

s. gr.

disjunctive sign, divisible point.

NBHL (2)

Նշան տրոհման մասանց բանից ի գրութեան եւ ի վերծանութեան.

Ըստ մասին իւրաքանչիւրն աւարտիցէ զկետիցն, եւ տրոհակաց. (Մագ. ՟Լ։)


Տրոհական, ի, աց

adj.

disjunctive;
adversative.

NBHL (2)

Տրոհիչ. բաժանիչ. եւ Բաժանեալ. անջատական.

Յաշտարակին՝ մին սա եղեալ ... ի տրոհական լեզուացըն լեալ. (Շ. վիպ.։)


Տրոհեմ, եցի

va.

to divide, to sort.

NBHL (8)

(լծ. հյ. ցրուել. մանաւանդ յն. տիէրէ՛օ ). διαιρέω divido, distribuo, distinguo. Տրամատել. բաժանել. բաշխել եւ որոշել. զատուցանել. մեկնել. ի բաց քեցել. զանազանել. բաժնել, զատել.

Զոր ունինն՝ հաւասար տրոհել յինքեանս. (Խոր. ՟Բ. 59։)

Հուրն տրոհէ զնիւթսն յիւրաքանչիւր տղտեղութեանցն. (Կիւրղ. ղկ.։)

Տհրոհել զնա ի չար մտածութենէ. (Յհ. կթ.։)

Հուր զժանգ յերկաթոյ տրոհէ։ Տ տրոհել օդեացն եւ այծեացն. (Խոսր.։)

Մի՛ տրոհեսցես ի բազմականացդ։ Իբր զդասակս դոյզն հօտից տրոհես եւ ժողովես։ Տրոհեալ ի դիմաց՝ ուրոյն զատուցմամբ։ Թէ ընդ հրեշտակսն պարակցութեան, յորմէ տրոհեցայ. (Նար.։)

Զքաղցունսն տրոհել, եւ զդառինսն ողջունել։ Զաղնիւսն եւ զյոռիսն տրոհէ ի միմեանց ... Խոտան ի պիտանեաց տրոհի։ յայնժամ զուտ ընտրութեամբ տրոհէ ոչ միայն զմարդ ի մարդոյ, այլեւ զխորհուրդ ի խորհրդոյ. (Մաշկ.։ Վրդն.։ Երզն.։)

Յայլոցն ի բաց զիս տարեալ տրոհեալ։ Բացէ ի նմանէն տրոհեալ. (Յհ. կթ.։)


Տրոհութիւն, ութեան

s.

cf. Տրոհումն.

NBHL (8)

Վերծանելի է ըստ տըրոհութեան։ Ի տրոհութենէն զպարտունակ միտսն տեսանեմք. (Թր. քեր.։)

Տրոհութիւն ասէ զփեռեկումն եւ զորոշում բանից եւ տանց յընթերցողութեան. (Երզն. քեր.։)

Մահ տրոհութիւն եւ զատուցումն է մարմնոյ եւ հոգւոյ. (Փիլ. այլաբ.։)

Հռետորականն երիւք հանդիսիւք անսղալ տրոհութեամբ. (Մագ. ՟Է։)

Գետոյն ընդ ամենայն հոսելով՝ տրոհմամբ երկոտասանից վտակաց. (Խոր. ՟Գ. 62։)

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի։ Տրոհումն ի գիտութիւն. (Մագ. ՟Լ՟Զ։ Շիր.։)

Կա՛մ ի մինն ասելով՝ խառնակութիւն գոլ դիմացն, եւ կամ յերիցն տրոհումն՝ ուրոյնութիւն ել կամացն. (Նար. ՟Լ՟Դ։)

Գոյից տիրօղ՝ տրոհմամբ տիրապէս՝ իւրաստեղծն հօտից տածօղ. (Նար. խչ.։)


Տրոհումն, ման

s. gr. chem.

division;
abduction;
diaeresis;
sorting, choice.

NBHL (8)

Վերծանելի է ըստ տըրոհութեան։ Ի տրոհութենէն զպարտունակ միտսն տեսանեմք. (Թր. քեր.։)

Տրոհութիւն ասէ զփեռեկումն եւ զորոշում բանից եւ տանց յընթերցողութեան. (Երզն. քեր.։)

Մահ տրոհութիւն եւ զատուցումն է մարմնոյ եւ հոգւոյ. (Փիլ. այլաբ.։)

Հռետորականն երիւք հանդիսիւք անսղալ տրոհութեամբ. (Մագ. ՟Է։)

Գետոյն ընդ ամենայն հոսելով՝ տրոհմամբ երկոտասանից վտակաց. (Խոր. ՟Գ. 62։)

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի։ Տրոհումն ի գիտութիւն. (Մագ. ՟Լ՟Զ։ Շիր.։)

Կա՛մ ի մինն ասելով՝ խառնակութիւն գոլ դիմացն, եւ կամ յերիցն տրոհումն՝ ուրոյնութիւն ել կամացն. (Նար. ՟Լ՟Դ։)

Գոյից տիրօղ՝ տրոհմամբ տիրապէս՝ իւրաստեղծն հօտից տածօղ. (Նար. խչ.։)


Տրոյախաղք

s.

Trojan games.

NBHL (1)

Որ եւ ի տրոյախաղսն է տեսանել. (Պիտ. ղա. առ Լեհ.։)


*Տրորեմ, եցի

va.

to grind, to pound, to crush;
to dissolve, to dilute, to spoil.


Տրորիմ, եցայ

vn.

to rot, to become rotten, to grow putrid or corrupt, to spoil;
to fester.

NBHL (8)

ἁπορρύω diffluo, defluo. (լծ. եւ հյ. տեռիլ. եւ լտ. թէռօ. մաշել) Ծորիլ. ծիւրիլ. տորոմիլ. փտիլ. նեխիլ. հալիլ մաշիլ. քամիլ. ապականիլ. լուծանիլ. քայքայիլ.

Տրորեսցի՛ ձեռն, զի համարձակութիւն ընկալցի առ տէրն համբառնալ. (Բրս. ՟խ. մկ.։)

Գոգ նորա ասէ տրորեցաւ, եւ որդնալից եղեւ։ Տրորեցան գոգք նորա. (Եւս. պտմ. ՟Ա. 8։ Եղիշ. ՟Է։)

Յորժամ անկեալ փլանի, տրորի հաստատութիւն նորա ի փլանելոյ անտի եւ ի տրորելոյ։ Հարեալ տրորեալ մաշիմք մեք ի մեղա եւ յանօրէնութիւնս մեր. (Եփր. աւետար.։)

Դալար գաւազանօք ծեծէին, մինչ զի մարմինն ամենայն տրորէր, եւ յարենէն շաղախէր. (Մաղաք. աբեղ.։)

Ի ցաւս հիւանդութեան անկեալ դնիցի, տրորիցի եւ մաշիցի։ Տեսանիցէ զուրուկ ոք անկեալ եւ տրորեալ. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Ցամաքեսցին ձկունք նոցա. ակիւղաս, նեխեսցին. սիմաքոս, տրորեսցին. (Ոսկ. ես.։)

Թիկունքն այտուցեալ տրորեցան. (Հ. կիլիկ.։)


Տրորումն, ման

s.

corruption, putrefaction, rottenness;
festering.

NBHL (2)

Զոտս նորա ունէր այտումն ... եւ զգոգ նորա տրորումն, ի ծնանել զորդունս. (Եւս. պտմ. ՟Ա. 8։)

Չարալլուկ ուռուցմամբ զտրորումն առնոյր մարմինն. (Արծր. ՟Դ. 8։)


Տրուպ, տրպի, պաց

adj.

humble, lowly, unworthy, inferior, least, vile, abject, despicable.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «նուաստ, ստրրին ւե. տին, փոքր, խեղճ» Ա. կոր. ժե. 9. Եփես. դ. 8 Ոսկ. մ. ա. 9 և եբր. որից տրպանալ Լծ. ածաբ. տրպագոյն Բրս. ծն. կրճատմամբ՝ րուպ Գնձ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. drōb-ձևից. այս ձևի հետ հմմտ. հսլ. drobg, drobiti «ջար-դել, մանրել», drobinu «փոքր», նսլ. drób «մանը կտորներ», ռուս. дробь «կոտորակ, մաս, կտոր», дробить «մանրել», дpeбeзrи «փշրտանք, մանրուք», nо-дробныи «ման-րամասն», չեխ. drob «մանը բան», drobny «փոքրիկ, չնչին», բուլգար. drebolija «չըն-չին բաներ», droben «փոքր չնչին», լեհ. dro-bny «շատ փոքր, աննշան», սերբ. droban «փոքր», ուկր. dribnyj «փոքրացրած, նուրբ, թոյլ, տկար, անուժ», հհիւս. dnafna «մանը մասերի լուծուիլ», գոթ. gadraban «քանդա-կել», հհիւս. draf, անգսք. droef «անկում», որոնք հանւում են հնխ. dhrebh-«ջարդել, փշրել» արմատից։ Կայ նաև նոյն արմատի dhreb-ձևը, որից հհիւս. drepa, անգսք. drepan «զարնել, հարուածել, սպանել», ռեռմ. Treff «հարուած» ևն (Pokorny I. 875, Berneker 225-6)։ Հայերէնի մէջ նախա-ձայնն էլ վերջաձայնին նմանուելով ստաց-ուել է drōb-ձևը, որ անսովոր է հնխ. ձայ-նաբանութեան. հմմտ. ბեծ

• ՆՀԲ լծ. հյ. տառապեալ, արաբ. turāb «հող»։ Հիւնք. արաբ. [arabic word] dubr «յետին»։ Bugge KZ 32, 63 լիթ. trum-pas «կարճ» բառին ցեղակից։ Փորթու-գալ փաշա, Եղիշէ 124 զնդ. տրիվիշ «աղքատութիւն» բառեու

NBHL (11)

ἑλάχιστος, ἑλαχιστότερος, βραχύς, βραχύτατος , μικρός minimus, pusillus, parvulus, exiguus ἕσχατος, ἑκτός ultimus, extremus ἤττος inferior εὑτελής vilis, humilis, levis. (լծ. հյ. տառապեալ. ար. թիւրապ, հող) Փոքր եւ ստորին. յետնագոյն. փոքրիկ. կրտսեր. նուաստ. նուազ. փանաքի. յետին. անարգ. դոյզն. թեթեւ. պզտիկ, է՛ն ետքինը, վարինը.

Ես իսկ եմ՝ տրուպն առաքելոց։ Որ տրուպս եմ ամենայն սրբոց. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Է. 9։ Եփես. ՟Գ. 8։)

Նուաստիցն՝ հետեւել լաւագունիցն, եւ (սոցա) յարձակեցուցանել զտրուպսն յառաջկոյս. (Դիոն. եկեղ.։)

Տրուպ կոչել, եւ ունել զվերջին տեղի. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Փոքունք մեք, եւ ի տրպաց եկեալք։ Այլք (ի կենդանեաց) տրուպք, կամ զազրատեսակք. (Առ որս. ՟Ը. եւ ՟Է։)

Մեք երկրայինք եւ տրուպք։ Առ մեզ տրուպքս՝ այս պահի սովորութիւն. (Շ. բարձր.։ Լմբ. սղ.։)

Եղբարց միանձանց յղունիկանոսէ ողորմելոյ ի տրպէ ի տէր խնդալ. (ՃՃ.։)

Ոչ ունելով զօրինակն ի տրպաց եւ յաննշանից։ Զմի ոք ի տրպաց եւ ի փոքունց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա. եւ ՟Ժ՟Բ։)

Ի տրուպ տեղւոջ կայցէ, բայց իցէ յարքունեացն համարոյ։ Ամենայն ստուգութիւն քրիստոնէութեան ի տրուպսն բանս եւ իրս գտանի. (ոսկ. եբր. ՟Ժ՟Գ։ Աթ. ՟Ա։)

Եթէ է ինչ ի լուսոյ խաւար, է եւս յաւետարանին պատուիրան տրուպ. (Եփր. աւետար.։)

Իսկ եթէ փոքունք եւ տրուպք՝ եւ ոչ ի մահ՝ քո մեղքն, զի՞ զարհուրիս ի հանդերձելոյն. (Բրս. մկրտ.։)


Տրոփական, ի, աց

adj.

noisy.

NBHL (2)

Որ ինչ հայի առ տրոփումն եւ առ թնդիւն. դղրդական.

Ի տրոփական դոփմանէ ոտիցն թնդեալ տանիքն, ի վայր փլուզեալ. (Յհ. կթ.։)


Տրոփեմ, եցի

vn. va.

to stamp on the ground;
to trample or tread under foot;
ոտս or զոտս — ի վերայ, to despise, to insult, to outrage.

NBHL (4)

եւ չ. ՏՐՈՓԵՄ. ἑπεμβαίνω invado, insulto κροτέω, ψορέω crepito. Գրի եւ ՏՈՐՈՓԵԼ. Ուժգին ի վերայ վազել, եւ ոստմամբ կոխոտել. կոխան առնել. դոփել. կայթել. դրնգել. թնդել. շառաչել. կոխկռտել, դփռտոց, շշնկոց հանել՝ ելլալ.

Չէ՛ պարտ նախատել, եւ ոչ զոտս ի վերայ տրոփել, այլ՝ խրատել։ Մի՛ ոտս տրոփիցես ի վերայ անկելոյն, այլ ողորմեսջիր եւ կանգնեսջիր։ Իշխան աշխարհիս եկեալ հասեալ՝ ծաղր առնէ, զոտս ի վերայ տորոփէ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Զպատկերն ընկեցեալ յերկիր, եւ տրոփեալ ոտիւքն ի վերայ՝ խորտակէ. (Յհ. կթ.։)

Ոտք ամբարտաւան դիւաց հանապազ տրոփեցին ի վերայ պարանոցի քոյ։ Մի՛ դու գիշերին տրոփելոյ դիւացն դողասջիր. (Մաշկ.։ Եւագր. ՟Ժ՟Ա։)


Տրոփիւն

cf. Տրոփումն.

NBHL (2)

ՏՐՈՓԻՒՆ ՏՐՈՓՈՒՄՆ. Տրոփելն. ոտնաձայն կոխոտման. կայթիւն. թնդիւն.

Դիւաց արուեստ են կաքաւ, նոցին գործ եւ տրոփիւնք։ Ի ծափս ձեռին, ի տրոփումն կայթելոյ կաքաւման ոտին. (Ոսկ. մ. ՟Բ. 23։ Նար. խչ.։)


Տրոփումն, ման

s.

tramp, trampling.


Տրոքիլոս

s.

trochilus, gold-crested wren.

Etymologies (2)

• «մի տեսակ թռչուն» Փիլ. լիւս. 155. գրուած նաև տրոքիղոս Պիսիդ. Վեցօր. տող 983. սխալմամբ տրոքոս Վրդն. ծն. (տե՛ս ՆՀԲ հիւղոս բառի տակ), արաքոս Յայսմ. մրտ. 21 (որ տե՛ս և առանձին)։

• = Յն. τρυχίλος «ցանկապատերում բնա-կող մի թռչուն է. ֆր. roitelet» (որից և լտ. trochilus). ծագում է *ρεχω «վազել» բա-յից (Boisacq 983)։-Հիւբշ. 385։

NBHL (1)

Կցորդութիւն ունի կերակրոյ, եւ զոյդ զսա բաշխեալ տանի. եւ զնոյն զայս զտրոքիլոսն ամենեցուն առնել. (Փիլ. լիւս.։)


Տրպանամ, ացայ

vn.

to degenerate, to become abject, vile, mean, base.

NBHL (2)

Տրուպ եւ յետնեալ գտանիլ.

Յոյժ աղօտ՝ ասէ. զի ամենայն միտ յաղագս աստուծոյ տրպանայ յիմացուածս. (Լծ. ածաբ.։)


Տրտմաբար

adv.

sadly, sorrowfully.

NBHL (2)

Տրտմութեամբ. տրտում գոլով, տրտմելով, եւ Տրտմական.

Հոգայր ըզկրիցըն տրտմաբար. (Գանձ.։)


Տրտմագին

adj.

much afflicted, sad, melancholy, oppressed with grief;
unpleasant, afflicting, grievous.

NBHL (6)

λυπηρός tristis. Կարի տրտում, եւ տրտմական, տխրական. եւ Տրտում սրտիւ.

Շրթունք ուղղորդք ծածկեն զսիրտս տրտմագինս. (Առակ. ՟Ի՟Զ. 23։)

Փարատեցո՛ տէր եւ յինէն՝ զորդէկորոյս սուգ տրտմագին։ Ամպ տրտմագին նեղութեանց. (Յիսուս որդի.։ Ոսկ. եբր. ՟Ժ՟Բ։)

Մի՛ տրտմագին ինչ թուեսցի առաջի քո բանդ վասն մանկանդ եւ աղախնոյն. (Կիւրղ. ծն.։)

Որ փոխանակ մահաբերին, որոզվ անէծքըն տրտմագին։ Մերկեա՛ յինէն ըզքուրձ մեղաց՝ ըզտրտմագինն արեամբ ներկած. (Շար.։)

Գնացին տրտմագին. (Ճ. ՟Բ.)


Տրտմազգեաց, գեցից

cf. Տրտմազգեստ.

NBHL (5)

Որ զգեցեալ է կամ յանձին կրէ զտրտմութիւն. զգածեալ տրտմութեամբ.

Տրտմազգեաց կանայքն։ Արտասուի որպէս մեռեալ ի տրտմազգեցից. (Շար.։)

Որ մըխիթար տրտմազգեցին՝ ետուր ըզսէթ ընդ հաբէլին. (Յիսուս որդի.։)

Մերթ ըստ յն. ոճոյ, Տրտմութիւն բերօղ. առիթ տրտմութեան.

Ազատեցեր զմարդն ի տրտմազգեաց փայտէն. (Շար.։)


Տրտմազգեստ

adj.

mourning, dejected, gloomy, sorrowful, mournful.

NBHL (3)

ՏՐՏՄԱԶԳԵՍՏ ՏՐՏՄԱԶԳԵՍՏԵԱԼ. cf. ՏՐՏՄԱԶԳԵԱՑ. ըստ ա նշ.

Խնդութեամբ երեւեալ տրտմազգեստիցն աւետաբեր բանիւ. (Սկեւռ. յար.։)

Տրտմազգեստեալ զգաստիցն դասք. (Խոր. հռիփս.։)


Տրտմալի

cf. Տրտմալից.

NBHL (5)

ՏՐՏՄԱԼԻ ՏՐՏՄԱԼԻՑ. Լի կամ լցեալ տրտմութեամբ. տրտում յոյժ, եւ տրտմական. առիթ տրտմութեան, տրտմագին. տխրական. տխրեցուցիչ.

Բարձեր զանէծսն տրտմալի։ Ոչ յուրախալիսն հեշտանալ, եւ ոչ ի տրտմալիսն վշտանալ. (Շար. Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Յայսմ տրտմալից պանդխտական կեանս. (Խոսր.։)

Ժամանակս այս գիշեր խաւարին եւ տրտմալից է առ հաւասարութիւն ժամանակին այնորիւ պայծառութեան։ Յաւելու զեւ՛ս տրտմալիցսն. (Իգն.։)

Գիշեր տրտմալից էր, է խաւար խոր, եւ աղջամուղջ հոգւոց։ Թէպէտեւ տեսակն նորա տրտմալից է, սակայն արդիւնքն նոցա ուրախարարք են. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ. եւ ՟Ը։)


Տրտմալից

adj.

full of affliction, doleful, sorrowful, sad, unhappy.

NBHL (5)

ՏՐՏՄԱԼԻ ՏՐՏՄԱԼԻՑ. Լի կամ լցեալ տրտմութեամբ. տրտում յոյժ, եւ տրտմական. առիթ տրտմութեան, տրտմագին. տխրական. տխրեցուցիչ.

Բարձեր զանէծսն տրտմալի։ Ոչ յուրախալիսն հեշտանալ, եւ ոչ ի տրտմալիսն վշտանալ. (Շար. Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Յայսմ տրտմալից պանդխտական կեանս. (Խոսր.։)

Ժամանակս այս գիշեր խաւարին եւ տրտմալից է առ հաւասարութիւն ժամանակին այնորիւ պայծառութեան։ Յաւելու զեւ՛ս տրտմալիցսն. (Իգն.։)

Գիշեր տրտմալից էր, է խաւար խոր, եւ աղջամուղջ հոգւոց։ Թէպէտեւ տեսակն նորա տրտմալից է, սակայն արդիւնքն նոցա ուրախարարք են. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ. եւ ՟Ը։)


Տրտմածին

adj.

causing or producing sadness.

NBHL (2)

λύπην τίκτως tristitiam generans. Ծնօղ եւ առիթ տրտմութեան.

Բանք տրտմածինք. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։)


Տրտմածնութիւն, ութեան

s.

the bringing forth with sorrow.

NBHL (2)

Տրտմութեամբ ծնանելն եւայի զորդիս.

Զտրտմածնութիւն որդւոցն, եւ զքրտնազանգ հացն. (Տօնակ.։)


Տրտմական, ի, աց

adj.

saddening, painful, vexatious, provoking.

NBHL (8)

λυπητικός, λυπηρός, περίλυπος dolorosus, dolorificus, tristis, molestiam adferens. Ուր կայցէ տրտմութիւն ինչ, կամ տրտմեցուցիչ. տրտմալի. վշտալից. տրտմագին. տխրական.

Վախճան ունին տրտմականքս։ Զի դիւրընկալ արասցէ զտրտմականսն։ Ոչ ասաց՝ թէ վասն տրտմականի էր իրն. (Ոսկ. յհ.։)

Ուստի մերժեալ են տրտմականք ամենայն։ Զարթուցանէ զսիրտն եւ զզգայարանսն ի տրտմականացն եկամտից. (Յճխ. ՟Զ. ՟Ժ՟Ա։)

Լուծան տրտմականքն, եւ ժամանեաց մխիթարութիւնն. (Իգն.։)

Զի թէ տրտմականացն ոչ հաւատան, ի հեշտականացն հաւատասցեն. (Մխ. երեմ.։)

Հայեսցի եւ յայժմոյսլի տրտմականօք կեանք։ Րախճանիցն անձանց՝ տրտմականացն կրիւք. (Շ. մտթ. եւ Շ. տաղ.։)

Մերթ՝ իբր Տրտմեցեալ. անձն տրտմեալ.

Հրաւիրատուք տրտմականաց. (Շար.։)


Տրտմակից լինիմ

vn.

to compassionate, to be afflicted for another, to share another's grief or care.

NBHL (7)

ՏՐՏՄԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συλλυπέομαι, συναλγέω condoleo, contristor. Կցորդ լինել տրտմութեան այլոց. ցաւակցիլ. կարեկցիլ. վշտակից լինել.

Ո՞վ է՝ որ տրտմակից լինիցի քեզ. (Ես. ՟Ծ՟Ա. 19։)

Տրտմակից եւ ցաւակից լինել։ Ո՞վ եղիցի տրտմակից ինձ. (Փիլ. իմաստն.։ Յհ. կթ.։)

Եւ ոչ տրտմակիցք նորա տրտմութեանն կարացին լինել արթնութեամբ. (Ոսկ. մ. ՟Գ. 80։)

Տրտմակից լինելով ախտին։ Ոչ տրտմակից եղէ վըշտին՝ տրտմեցելոյ յիրս առանձին. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։ Յիսուս որդի.։)

Վարքն յովհաննու ողբումն էր, որ կոչէր ի սուգն, եւ նոքա ոչ եղեն տրտմակից. (Մեկն. ղկ.։)

Ընդ խնդացեալսն ուրախակից լինել, եւ ընդ տրտմեալսն տրտմակից՝ իմոյ հովուութեանս են օրէնք. (Առ որս. ՟Ժ՟Ա։)


Տրտմակցութիւն, ութեան

s.

compassion, condolence.

NBHL (2)

Տրտմակիցն լինել. ցաւակցութիւն. կարեկցութիւն. վշտակցութիւն.

Յիշելով զտրտմակցութիւն սրբոց ընդ վշտացեալ։ Զի մի՛ ի տրտմակցութենէ անտի կործանեսցիս. (Փարպ.։ Եւագր. ՟Ժ՟Ա։)


Տրտմահալած

adj.

care-dispelling, comforting.

NBHL (3)

Հալածիչ եւ փարատիչ տրտմութեան. տրտմութիւնը փախցընօղ՝ հեռացնօղ՝ տէֆ ընօղ.

Գինի ուրախարար եւ տրտմահալած է. (Զքր. կթ.։)

Արտաքոյ դրախտին հալածեալ սրովբէական սրովն ... իսկ աստ տրտմահալած հուրն ազգէ կնոջն զբացակայումն սրովբէին. (Գր. սքանչ. յար.։)


Definitions containing the research տ : 10000 Results

Զայրագնութիւն, ութեան

s.

cf. Զայրոյթ.

NBHL (2)

Զայրոյթ սաստիկ. ցասումն. սրտմտութիւն. դժկամակութիւն. սաստիկ բարկութիւն, կատաղութիւն.

Զայրագնութեամբ մռմռեալ ընդդէմ Սմբատայ. (Յհ. կթ.։)


Զայրանամ, ացայ

vn.

to grow angry, to be enraged, to put one's self in a passion, to fly into a passion, to bluster, to be angry, vexed, exasperated, to lose patience, to fret, to be mad, to inveigh.

NBHL (8)

ἁγανακτέω, θυμόομαι, ὁργίζομαι , ἑξίστημι, ἑκκήνουμαι indignor, furo, irascor եւ այլն. Սաստիկ բարկանալ, սրիլ ի ցասումն. սրտմտիլ. կատաղիլ. դառնանալ սրտիւ. դժկամակիլ. զչարիլ. խիստ սրդողիլ, տաքնալ, տակնուվրայ ըլլալ, դժարը գալ.

Սո՛ւր սո՛ւր, սրեա՛ց եւ զայրացի՛ր. (Եզեկ. ՟Ի՟Ա. 9։ տե՛ս եւ Իմ. ՟Ժ՟Բ. 27։ Ես. ՟Գ. 8։ ՟Ժ՟Գ. 13։)

Կամ Նեղիլ սրտի, դժուարիլ. վշտանալ, մինչեւ յոգւոց հանել, մռնչել. (պէս պէս բացատրեալ ի յն) Տե՛ս (Յհ. ՟ժա. 33։ Մրկ. ՟ը. 12։ Գծ. ՟ժզ. 18։ ՟ա. թգ. լ. 6։)

ԶԱՅՐԱՆԱԼ. Սաստկանալ ախտից եւ հիւանդութեանց. որ եւ ասի ԶՕՐԱՆԱԼ, ԱՃԵԼ. յն. պէսպէս.

Չէր ինչ օգտեալ, այլ եւս առաւել զայրացեալ. (Մրկ. ՟Ե. 26։)

Զայրացաւ վէրն։ Տե՛ս զայտումն թունիցն, թէ ո՛րքան զայրացաւ. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

Եւ Սաստկանալ յուզմանց ծովու, կամ բարձրանալ գետոց. (յորմէ Գարնանազայր).

Զաշխարհ իւրայովքս պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... ախտիւ զայրացեալ, մեղօք պղտորեալ. (Նար. մծբ.։)


Զայրանք, նաց

s.

increase, irritation.

NBHL (1)

Զայրացումն, իբր սաստկութիւն.


Զայրացումն, ման

s.

cf. Զայրացութիւն.

NBHL (6)

Սաստիկ բարկանալն. սրտմտութիւն. ցասումն. նեղսրտութիւն.

Առ տարակուսանս մտացն, եւ զայրացման սրտին՝ առ Աստուած բողոքեն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Որ ո՛չ է հաճոյ Աստուծոյ, այլեւ պատճառ զայրացման. (Շ. ընդհանր.։)

ԶԱՅՐԱՑՈՒՄՆ. Սաստկութիւն ո՛ր եւ է կրից եւ ախտից.

Խածմունս կոչէ ... զզայրացմունս հեշտ ցանկութեանն. (Փիլ. այլաբ.։)

Հանապազ լայ դառնապէս զառժամանակեայ ախտիցն զայրացումն. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Զայրացուկք

s.

cf. Զայրացութիւն.

NBHL (1)

ԶԱՅՐԱՑՈՒԿՔ որ եւ ասի ԶԱՅՐԱՑՈՒՔ. Զայրացումն. ցասումն. սաստիկ դժկամակութիւն. քէն. ոխ.


Զայրացուցանեմ, ուցի

va.

to irritate, to put in a passion, to enrage, to anger, to make angry, to fret, to vex, to nettle, to affront, to provoke.

NBHL (6)

Դառնայցեն յԱստուածս օտարոտիս ... եւ զայրացուցանիցեն զիս. (Օր. ՟Լ՟Ա. 20։ Տե՛ս եւ Յոբ. ՟Լ՟Ա. 39։ ՟Գ. Մակ. ՟Ե. 5։ ՟Ա. Կոր. ՟Ը. 12. յորս յն. պէսպէս բացատրի։)

Այն իսկ առաւել զայրացուցանէ զԱստուած. (Մխ. երեմ.։)

Յօտարացն թշուառութիւնս գոհանալ զԱստուծոյ՝ խնդացելոցն է չարեօք եւ զայրացուցանողաց զտրտմեալսն. (Բրս. յուդիտ.։)

Ստայօդ ճառ, զայրացուցանօղ զրոյցք. (Նար. ՟Խ՟Ը։)

ԶԱՅՐԱՑՈՒՑԱՆԵԼ. իբր Սաստկացուցանել, աճեցուցանել.

Զայրացուցանեն քեզ զերեքալեան զամեհի ծովուս սաստկութիւն. (Մաշկ.։)


Զայրոյթ

s.

flight, gust of passion, anger, wrath, spite, vexation, indignation, fury, rage, revolt;
առ —, in despite of.

NBHL (3)

ԶԱՅՐԱՑՈՒՔ ԶԱՅՐԱՑՈՒԿՔ եւ ԶԱՅՐՈՅԹ. cf. ԶԱՅՐԱՑՈՒՄՆ, ըստ ամենայն առման.

Առ զայրացուս ինչ ի խարանս մատուցեալ։ Առ զայրացուս ցաւոցն՝ թշնամանս դնեն հիւանդքն բժշկացն. (Սեբեր. ՟Թ։)

Սաստկացուցանեն զզայրոյթ ախտին. (Լմբ. սղ.։)


Զայրումն, ման

s.

cf. Զայրոյթ.

NBHL (10)

ԶԱՅՐՈՒԹԻՒՆ ԶԱՅՐՈՒԿՔ ԶԱՅՐՈՒՄՆ ԶԱՅՐՈՒՑ. παροξυσμός , το παροξυντικόν incitatio, irritatio, exacerbatio, et accessio morbi Զայրացումն. զայրոյթ. զայրացուկք. իբրեւ սաստկութիւն եւ դառնութիւն բարկութեան, եւ այլոց կրից եւ ցաւոց. խըշխշուք, սրտի էրուք.

Հետեւեալ լինի բարկացողութեանն եւ զայրութիւն բարուցն. (Արիստ. առաք.։)

Առ զայրուկս սրտին թագաւորն հրաման ետ կոտորել. (Վրդն. դան.։)

Զայրումն բարկութեան անմտագոյն է քան զամենայն բոց տարածեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զայրումն, տրտմութիւն, եւ ոխութիւն յարուցանէ։ Յայսմիկ պէտք զայրման. (Եւագր.։)

Մեղուացն առ զայրուցն առ մարդկայինն դիմեալ ազգ։ Առ զայրուցս կատաղութեան. (Արծր.։)

Առ զայրուցսն եւ առ կասկած զգուշանայր բազում եւս ժամանակս յաւելուլ։ Զմոգուցն զայրուցս՝ յորոց խաբեցաւ, ընդ անմեղ մանկտին հանէր։ Այսու զբազում զայրուցս ցասմանն ցածուցանէ։ Զայրուցք ցաւոցն չտան պարապել մտացն. (եւ եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա 7. 9. ՟Բ 18)

Գոչէի պաղատէի առ զայրուցս ցաւոց սաստկութեան. (Ոսկ. ես.։)

(Լաստ. ՟Թ.)

Առ ի հանգուցանել զայրուց սրտին. լինի անխտիր եւ հայց. բառիս Այրուց, իբր այրուք. էրուք, խշխշուք։


Զանազան, ից

adj.

diverse, different, various, distinct.

NBHL (12)

διάφορος, ποικίλος differens, diversus, varius Ազգի ազգի. պէսպէս. այլ եւ այլ. գոյն զգոյն. տարբեր. աննման. բազմապատիկ. ցեղ ցեղ, կերպ կերպ.

Գոյնք զանազանք։ Ի զանազան ժամանակս, տեսակս։ Զանազան հանդերձիւ, վիրօք, եւ այլն. (Փիլ.։ Սահմ.։ Մխ. երեմ.։ Շար.։)

Բազմօք եւ զանազանիւք մտածութեամբք գամք. (Կիւրղ. գանձ.։)

Զբազմազան տարազս ցեղիցն զանազանից ախտաւորութեանց. (Նար. ՟Ժ՟Ը։)

Վասն ծառոց բազմապատկաց եւ զանազանից. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ՟Ա.)

Որով եւ զսա ո՛չ միով օրինակաւ, այլ զանազանիւք տարաբերէր. (Շ. մտթ.։)

Թէպէտեւ ի զանազանից իցէ նիւթ. (Յհ. իմ. պաւլ.։)

Զանազան բարեբախտութիւն. իբր բազմապատիկ. (Պիտ.։)

Ըստ յն. ոճոյ. διαφέρων exquisitus, eximius Լաւութեամբ տարբեր եւ առաւելեալ. աննման.

Համբաւն հռչակեալ պարկեշտութեան զանազան գեղեցկութեան Հռիփսիմեայ. (Ագաթ.։)

Եւ ըզպատիւ զանազանին, ըզհանօրէն զիմ պըսակին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Աշխարհագիր առնելոյն պատճառն չունի ինչ խորինս կամ զանազան. (Կիւրղ. ղկ.։)


Զանազանակ

adj. s.

cf. Զանազան;
cf. Զանազանութիւն.

NBHL (2)

Ի մասունս յոգունս եւ զանազանակս հատեալ. (Նար. խչ.։)

Շեշտոլորակն բազում զանազանակս ունի յինքեան. (Երզն. քեր.։)


Զանազանեմ, եցի

va.

to distinguish, to diversify, to discern, to vary.

NBHL (5)

διαφέρω, διορίζω, ποικίλλω differo, distinguo Որոշել զիր յիրէ, եւ զբան ի բանէ՝ իրօք կամ մտօք. յայլ եւ այլ կարգս դասաւորել. զատել, ջոկել.

Ի դէպ է լինել ըստ իւրաքանչիւր ախտից բազմութիւն. ոչ ապա անպատշաճ է զանազանել զվարդապետութիւնս. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)

(Եկեղեցին) զանազանէ երկնային հօրն քահանայս եւ մարգարէս, ուստերս եւ դստերս. (Սհկ. կթ.։)

Բայց թէ զանազանէ ոք զմեղսն, զյանցանսն, զպարտիսն։ Զանազանէ եւ զանուանսն աստ. (Խոսր.։)

Զանազանի սեռ՝ տարբերութեան. է հելլենաբանութիւն. այսինքն ի տարբերութենէ. (Անյաղթ պորփ.։)


Զանազանիմ, եցայ

vn.

to signalize one's self (by), to excel, to surpass.

NBHL (3)

ըստ յն. ոճոյ διαφέρω excello, praesto, Տարբերիլ առաւելութեամբ. գերազանցել.

Զայնոսիկ՝ որ ի պատերազմունսն զանազանին. (եւ այլն. Պղատ. օրին. ՟Ա։)

Պատուեալ զայնոսիկ՝ որ ի ձեռն առաքինութեանն զանազանեալ են։ (Իրք աշխարհի) անուսմանցն յոյժ զանազանեալք թուին. (Նիւս. կազմ. եւ Նիւս. կուս.։)


Զանազանութիւն, ութեան

s.

distinction;
difference;
diversity, variety.

NBHL (4)

διαφορά differentia, discrimen διορισμός distinctio ποικιλία , ἁλλίοτης varietas, diversitas Որոշումն, մտաւոր կամ իրական. տարբերութիւն. այլակերպութիւն, այլեւայլութիւն. խտիր. եւ Պէսպիսութիւն. բազմօրինակ կամ բազմապատիկն գոլ.

Զտնկոց եւ զկենդանեաց զանբաւ եւ զանճառ զանազանութիւնս։ Զանազանութիւն պատմէ ստացուածոց, եւ տրոց. (Փիլ.։)

Զանազանութիւն հասակացն եւ ժամանակացն. (Յհ. իմ. ատ.։)

Ընթացք եւ զանազանութիւնք են սիրոյ. իբր աստիճանք. (Լմբ. պտրգ.։)


Զանազանումն, ման

s.

cf. Զանազանութիւն.

NBHL (2)

Մատակարարտէ զզանազանումն իւղաբուղխ սերմանցն։ Զվարս եւ զճգնութիւն արդարոցն որպէս զպատուական ականց զանազանումն. (Փարպ.։)

Ի կենդանագրութեան, եւ ի նկարակերտութեան զանազանմունս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Զանգականի

s. pl.

the bells.

NBHL (1)

Զգեստըն նռնաձեւ, պարառաբար՝ զանգականին. (Մագ. ոտ. մանուչ.։)


Զանգակեմ, եցի

vn.

to adorn with little horse-bells.

NBHL (1)

Բարձրավիզ խրոխտանացն զրահս, եւ ոտնատորոփ փռնկալոյն մանեակս զանգակեալս. (Արծր. ՟Գ. 2. ա՛յլ ձ. զանգեալս։)


Զանգանեմ, գի

va.

to knead, to bake;
to adhere;
to mix mortar;
to mix;
— իւղով, to butter.

NBHL (8)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Շօթաբաղարջս զանգեալ իւղով։ Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով։ Նաշհւոյ զանգելոյ իւղով։ Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. (Ել.։ Ղեւտ.։ Թուոց. եւ այլն։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Տգիտութեամբ զանգեալ. (անդ. ՟Ը։)

Ամենայն կեանք մեր պղծութեթեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգեմ, եցի

va.

cf. Զանգանեմ.

NBHL (8)

ԶԱՆԳԱՆԵՄ ԶԱՆԳԵՄ իբր ռմկ. որ եւ ԶԱՆԿԱՆԵԼ, ԶԱՆԿԵԼ. φυράω , ἁναφυράω misceo, commisceo, macero, subigo (իբր բոլորովին անկանել, այսինքն հիւսել, յեռուլ, կամ յանգել) Խառնել եւ զօդել ի մի, մանաւանդ զալիւր ընդ ջրոյ կամ իւղոյ. շաղել. շաղախել. թրել. թրմել. մակարդել. ծրդել. մածուցանել. բաղադրել. միաւորել. տարրացուցանել. շաղվել, միացնել.

Շօթաբաղարջս զանգեալ իւղով։ Նաշիհ ցորենոյ զանգեալ իւղով։ Նաշհւոյ զանգելոյ իւղով։ Նաշհւով զանգելով ընդ իւղոյ. (Ել.։ Ղեւտ.։ Թուոց. եւ այլն։)

Խառնակելով զամենայն ինչ եւ զանգանելով։ Մարմինն քակտեալ լուծանի առ այնոսիկ՝ յորոց խառնեալ զանգաւն (ա՛յլ ձ. զանկեալ է) (Փիլ.։)

Եւ ի քրիստովնէից հոյլք ոչ սակաւք ընդ նոսա զանգեալք լինէին։ Յաղագս գարշելի ի հեշտութիւնսն վայելել եւ զանգանիլ. (Բրս. գորդ. եւ Բրս. չար.)

Ընդ որ առաւել իմն զանգանի (կինն) քան զայր մարդ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Տգիտութեամբ զանգեալ. (անդ. ՟Ը։)

Ամենայն կեանք մեր պղծութեամբ զանգեալ գտանին. (Ոսկ. յհ. ՟Ա 8։)

Հող մաքուր եւ յստակ առեալ՝ զանգէր, եւ ուղղով խառնէր. (Պղատ. տիմ.։)


Զանգուած, ոց

s.

dough, leaven;
mole;
mass, mixture;
amalgam.

NBHL (4)

ԶԱՆԳՈՒԱԾ կամ ԶԱՆԿՈՒԱԾ. φύραμα massa, pasta, mactra Զանգեալ ինչ, որպէս խմոր, հայս, ձոյլ, գուղձն. եւ ստեղծուած մեր բաղադրեալ ի մարմնոյ եւ ի հոգւոյ. խառնուրդ. խառնուած. զանգումն. զանկված, շաղված բան մը, մէկ խմոր եղած.

Ի թոնիրս քո, եւ ի զանգուածս քո։ Եւ զզանգուածս իւրեանց՝ ծրարեալ ի կտաւս իւրեանց. (Ել. ՟Ը. 3. ՟Ժ՟Բ. 34։)

Կենացդ նշխար ընդ կաւոյս զանգուածոյ։ Զանգուածն հանդերձանաց։ Այս զանգուած նիւթոյ՝ կաթուածոց ձիթոյ։ Ախտից մերոց զանգուածոյ։ Ի զանգուածոյ մաքուր զաւակի։ Զանկուածոյ հողոյս։ Ի հիւթ զանգուածոյ հողածինն մարդոյ. (եւ այլն. Նար.։)

Յամենայն չարեաց զանգուածոց պա՛րտ է որոշել. (Մաշկ.։)


Զանդիկ, դկաց

s. adj.

follower of Zoroaster;
manichean;
— աղանդ, manicheism.

NBHL (2)

պ. զէնտիյք, զընտըք. Անուն ազգի եւ աղանդոյ եւ գրոց առ նախնի պարսիկս. քաղդեայ աստղահըմայ, մոգ կամ կրակապաշտ, եւ մանիքեցի՝ իւիք իւիք խտրանօք հետեւօղ զանդ կամ զէնտ մատենի զրադաշտայ. (Եզնիկ.։ Եղիշ. ՟Գ։) (զանդ, լծ. ծնունդ, ծննդաբան ըստ ախտարաց։)

Մանկանց զանդիկ աղանդին, այսինքն են մանինացիքն ... որ ծառայեն աստեղագիտութեան. (Մծբ. ՟Գ։)


Զանխլաբար

cf. Զանխուլ.

NBHL (4)

λανθανόντως latenter, clam Զանխուլ օրինակաւ. ծածկաբար. լռելեայն. գաղտուկ, սուսիկ փուսիկ.

Հուր զանխլաբար ... յայտնելով զիւր մեծութիւնն. (Դիոն. երկն.։)

Ոչ որպէս զառաջին գալուստն զանխլաբար եկաւորէ. (Զքր. կթ.։)

Փութապէս զանխլաբար ի տունս իւրեանց հասանել. (Լաստ. ՟Գ։)


Զանխլանամ, ացայ

vn.

to hide ones self, to steal away, to retire;
to be ignorant of.

NBHL (15)

եւ դիմ. ԶԱՆԽԼԱՆԱՄ λανθάνω, λήθω lateo որ եւ ԱՆԽԼԱՆԱԼ. (իբր առ խուլս ընդ լռութեամբ մնալ) Թաքչիլ, ծածկիլ, անյայտանալ, անգիտելի մնալ. ծածկըւիլ, չգիտցուիլ.

Մի՛ գուցէ զանխլասցի ի մէնջ եւ չարագոյն անիրաւութեանցն պարսաւանք. (Պիտ.։)

Յաչաց մարդկան եւ յԱստուծոյ զանխլանալ կարծէին. (Մխ. երեմ.։)

Զանխլանալ կամիմ յամենայն երկնային զօրութեանցս. քեզ միայնում յայտնեմ. (Ոսկ. յաւետիս.։)

Բազում ինչ զանխլացեալ թաքչի. (Լմբ. պտրգ.։)

Բազում ինչ եւ գերագունիցն էութեանց զանխլացաւ, եւ միայն հաւաստեաւ գիտելի է ամենիմաստի եւ իմաստնացուցչի Աստուած պետութեանն. (Դիոն. եկեղ.։)

Զանխլացաւ յաչս նոցա բանն Աստուծոյ եղեալ մարմին. (Մեկն. ղեւտ.։)

ԶԱՆԽԼԱՆԱԼ. ն. λήθομαι, λανθάνομαι obliviscor, ignoro, minime adverto, latet me Անգիտանալ. մոռանալ. անգէտ ձեւանալ. պատրուակել. թաքուցանել զանձն կամ զխորհուրդն որպէս խուլ. եւ Խաբել անձամբ զանձն. չգիտնալ, չգիտցօղ ձեւանալ.

Այլեւ զահ երկիւղի ամիրապետին ոչ զանխլանայր. (Յհ. կթ.։)

Կամաւ զանխլանան զառիթն լինել մեղաց մարդկան։ Իսկ նա որ ամբարտաւանն է (սատանայ), զանխլանայ ի դատապարտութենէն. (Լմբ. սղ.։)

Զանխլանայր՝ որպէս ոչ գիտելով զեղեալսն. (Սոկր.։)

Յորմէ ամենեւին անգիտանան նոքա՝ կամաւորապէս զանխլացեալ. (Շ. յուդ. ՟Է։)

Զի մի՛ ի մոլորելոցն պատրանս արկեալ զմեզ՝ զանխլասցուք. (Պրպմ. ՟Լ՟Ե. եւ ՟Ժ՟Բ։ Մի՛ զախլասցուք ինքեանց (այսինքն անձանց). Դիոն. ածայ.։)

Կամ ἑπιλανθάνομαι որպէս Ի մոռացօնս կամ ուշամոռաց լինել. գտանի գրեալ եւ Զանխելանալ, կամ Անխելանալ.

Ոչ ի վեր ելանելով ի մարդկայնոցս, այլ որպէս զանխելացեալ, եթէ քեզ յաղագս Աստուածայնոյն է բանս. (Կիւրղ. գանձ.։)


Զանխլանք

s.

cf. Զանխլութիւն.

NBHL (1)

Յայտնի է զինքն սիրողաց զանխլանօք։ Զանխլանօք ի բազմանուաճ խորհրդոց. (Ճ. ՟Ա. եւ ՟Ը։)


Զանխլացուցանեմ, ուցի

va.

to hide, to conceal.

NBHL (6)

λανθάνω, ληθάνω, κρύπτω latere vel oblivisci facio, occulto Տալ զանխլանալ իրացն. թաքուցանել. ծածկել. գոցել, պարտըկել.

Ոչ զանխլացուցանէր զայնպիսի հրաշալի տեսիլ։ Զանխլացոյց զինքն. (ՃՃ.։)

Ոչ ծածկէր զնորահրաշ տեսիլն, եւ ոչ զանխլացուցանէր յԱստուածային խորհրդոյն. (Նիւս. երան.։)

Անյայտացաւ միտք (յոչ բարւոք վերծանողէն). զի ի լսողէն զանխլացոյց, եւ ինքն անարուեստ գտաւ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Պատրուակ մարմնոյս զանխլացուցանէ ի մէնջ զտէրութիւնն (Աստուծոյ)։ Զիւրն զանխլացուցանէր զպատրանս. (Լմբ. սղ.։)

Յերկեղէ բարեպաշտ թագաւորաց զանխլացուցանեն զաղանդս իւրեանց. (Լմբ. յայտն.։)


Զանխլութիւն, ութեան

s.

state of a thing hidden, secret, concealment, hiding.

NBHL (4)

Առիւծ ի գնալն խաղաղէ զհետն՝ վասն զանխլութեան, եւ միանգամայն հարկանելոյ զորսն։ (Ոսկիփոր.)

Ըստ զանխլութեանն ընդ նմին ի ներքս բերեալ։ (Գերմ.)

Զրկօղն ապաստանեալ ի ճարտարութիւնն, եւ ի թագաւորին զանխլութիւն իրին, ջանայ ճարտարութեամբ բանիցն զթագաւոր հաւանեցուցանել։ (Լմբ. սղ.)

Տրտմութեան զանխլութիւն լինել։ (Պղատ. օրին. II)


Զանկիկ

s.

uvula.

NBHL (2)

Իբր զանգակիկ. Մակալեզու. ներքին լեզուակ ի փողս. պզտի լեզու.

Ստեղծ Աստուած ի խռչակին միս որպէս սին, որ կոչի զանկիկ, որ պահէ զշունչն անմոլար։ Բերանն որպէս փանդեռն է, եւ օդն որպէս զաղիսն, զանդիկն իբրեւ զէշն, լեզուն որպէս կդընտոց. (Ոսկիփոր.։)


Զանց

s.

passage, transition;
— առնել, to pass, to omit, to skip, to leave, to neglect, to fail;
— լինել, to be wanting, to fail;
— առնուլ, to flee, to run away.

NBHL (11)

Սաստկականն եւ հայցականն բառիս՝ Անց, անցք. որպէս Անցումն ըստ չափ սովորական. վարի ընդ բայս, եւ ի բաղադրութիւնս բայից, եւ դուն ուրեք առանձինն. ἑξοχή eminentia

Ի ձեռն փողոյն ելեալ ձայնն՝ աճառապատ արտուղութեանն զանցիւք. (Նիւս. կազմ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵՄ, արարի. παρέρχομαι, παροδεύω, ὐπερείδω praetereo, transeo, omitto, negligo, despicio Անցանել իբր քերելով՝ անհոգաբար. անտես կամ անփոյթ առնել. թողուլ անցնիլ, երեսը չնայիլ, երեսի վրայ թողուլ, անհոգ ըլլալ.

Մի՛ զանց առներ ի ծառայէ քումմէ։ Զանց առնիցէ տէր զդրօքն։ Կամէր զանց առնել առ նոքօք։ Տեսեալ զնա՝ զանց արար։ Գուցէ տեսանիցես, եւ զանց առնիցես զնոքօք։ Որոց զիմաստութեամբ զանց արարեալ։ Մի՛ զանց առնիցես զնովաւ։ Աստուած իմ մեծ է, եւ ոչ արասցէ զանց զինեւ.եւ այլն։

Զանց առնել զերկուց թագաւորացն զհանդէս. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Զանց առնել զանցաւորօքս։ Զամենեքումբք զանց արարին վասն անճառ երանութեան։ Մի՛ իւիք զանց առնել ի ճշմարիտ աւանդիցն. (Յճխ.։)

Թերեւս զնմանէ զա՞նց արար բանսարկուն, եւ առ քե՞զ միայն ներգործէ. (Լմբ. ատ.։)

ԶԱՆՑ ԱՌՆԵԼ. ὐπερβαίνω transcendo, excedo, supero Գերազանցել. գեր ի վերոյ լինել. եւ Զանցանել ըստ չափ. վրայ ելլալ, յաղթել.

Բառնայ զտնօրէնութիւնս, եւ զանց առնէ զանիրաւութեամբք. (Միք. ՟Է. 17։)

Զո՞ր պատասխանատուութիւն ունիցիմք՝ զանց առնելով քան զպէտսն. այսինքն չափը անցնելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)

ԶԱՆՑ ԼԻՆԵԼ. Թողեալ լինել. վրիպիլ. ըստ յն. անցանել. παρέρχομαι, διέρχομαι


Զանցանեմ, նցի

vn.

to pass;
to surpass, to surmount, to excel;
to go beyond, to exceed;
to escape, to leap;
to be wanting, to fail;
cf. Անցանեմ;
— զհասակաւ, ծերութեամբ, to grow old;
— զարամբ, զամուսնութեամբ, to be unfaithful to the husbands or marriage bed.

NBHL (8)

ὐπερβαίνω, ἁναβαίνω , ὐπερβάλλω, διαφέρω transcendo, excedo, antecello Անցանել ըստ չափն եւ ըստ սահմանն իրիք կարգի. գերազանցել. յառաջել. առաւելուլ ի լաւն կամ ի վատթարն, ի հասակն, յուժի, եւ այլն. որ եւ ասի ԱՆՑԱՆԵԼ ԶԱՆՑԱՆԵԼ. վեր անցնիլ, առաջ անցնիլ.

Զանցցես զաստեղօք. (Ճ. ՟Գ.։)

Քան զամենայն միտս մարդկայինս մեծութիւն ուրախութեանց նորա զանցեան. (Բրս. հց.։)

Այս անցանէ զանցանէ ըստ բնութիւն։ Արութեամբ եւ իրաց քաջութեամբ անցանէր զանցանէր զհերակղիւ. (Եւս. քր. ՟Ա։)

Անցեալ իսկ զանցեալ էին ի բանէ հարուածք եւ ցաւք, զոր համբերէին վկայքն. (Եւս. պտմ. ՟Ը 9։)

Ո՛չ զանց ի նմանէ ամենայն մտածութիւն. (Սիր. ՟Խ՟Բ. 20։)

Բազում ի գրոց անտի վկայութիւնս վասն ժամանակիս կարճեալ զանցանեմք. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Քաղցեալ տեսանելով՝ անտես առնեմք, եւ (մերկ՝) զանցանեմք։ Գուցէ ինչ զմեօք զանցանիցէ բանս. (Ոսկ. յհ. ՟Բ. 33։ եւ ՟Ա. 4։)


Զանցումն, ման

s.

cf. Օրինազանցութիւն.

NBHL (1)

ԶԱՆՑԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԶԱՆՑՈՒՄՆ. παράβασις transgressio Զանցանելն ըստ սահման, ըստ օրէնս. յանցաւորութիւն. օրինազանցութիւն.


Զանցուցանեմ, ուցի

va.

to pass, to surpass;
to go beyond;
to cause to fail or be wanting, to make to sin;
անցուցանել —, to excel, to exceed.

NBHL (12)

Աստուծոյ ծառայել՝ եւ զմեծ թագաւորութեամբն զանցուցանէ։ Քան զամենայն որ միանգամ աստուածասէրք են, առաւելեալ զանցուցանէ։ Առաւել զանցուցանելով եւ զանընտանեացն վայրենագունօքն. (Փիլ.։)

Որ զանցուցին չար արուեստիւք իւրեանց զվարդապետիւ իւրեանց. (Ճ. ՟Բ.։)

Զամենայն գթով զանցուցանել պարտիմք. (Բրս. հց.։)

Զանցուցին զնոքօք՝ բազմապատկելով զչարն. (Վրդն. ծն.։)

Զմահաբեր զօրհասի ժամանակն զանցուցեալ. յն. խոյս տուեալ. (՟Գ. Մակ. ՟Ե. 7։)

Այր նորա զանցոյց (զուխտ կնոջն), եւ տէր անպարտ արասցէ զնա։ Այր նորա զանցուսցէ։ Եթէ զանցուցանելով զանցուսցէ այրն նորա. (Թուոց. ՟Լ. 13. 14. 16։)

Հրէայն զթլփատութիւն ոչ զանցուցանէ (քան զութ օր) ... եւ դու զառանց ձեռաց առնելոյ զթլփատութիւն յապաղես։ Զի՞ զանցուցանես զքեւ զպարգեւս արքայութեանն. (Սեբեր. ՟Ժ։)

Բարի խոստովանիս, եւ զաւետեալսն զանցուցանես. (Բրս. ապաշխ.)

Չիք այլ ոք որ փոխէ (զօրէնս քրիստոսի), եւ զանցուցանէ. (Եփր. համաբ.։)

Որ հաւատով եւ սրբութեամբ ճաշակէ ... զանցուցանէ յիւրմէ զսուրն սատանայի. (Ճ. ՟Ժ.։)

Ջանան եւ որոգայթս պատրաստել, եւ աստուած զանցուցանէ զմեօք. տպ. անցուցանէ. (Խոսր.։)

Մեղք զանցուցին զադամ զպատուիրանաւն. (Եփր. հռ.։)


Զաչացու, աց

s.

blind, sightless, eyeless.

NBHL (2)

Կոյր է եւ զաչացու. (՟Բ. Պետ. ՟Ա. 9։)

Զանհամար զաչացուսն, զորոց զլուսարանս խաւարեցուցին. (Լաստ. ՟Բ։)


Զառածանք, նաց

s.

wandering, error, bad conduct, perversion, perversity.

NBHL (2)

ԶԱՌԱԾԱՆՔ ԶԱՌԱԾՈՒՄՆ. Զառածանիլն՝ ըստ ամենայն առման.

Տրփանացն զառածումն։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն՝ իջանէ ի ծառայական ամբարշտութեան զառածումն. (Պիտ.։)


Զառածումն, ման

s.

cf. Զառածանք.

NBHL (2)

ԶԱՌԱԾԱՆՔ ԶԱՌԱԾՈՒՄՆ. Զառածանիլն՝ ըստ ամենայն առման.

Տրփանացն զառածումն։ Բարետոհմիկ կերպարանիս ազատութիւն՝ իջանէ ի ծառայական ամբարշտութեան զառածումն. (Պիտ.։)


Զառամանամ, ացայ

vn.

to be decrepit or extremely old.

NBHL (5)

παρακμάζω, προβαίνω consenesco, exoleo Յոյժ ծերանալ. յառաջել ամօք. անցանել զաւուրբք. հնանալ. տկարանալ. աղճատիլ. հալեւորիլ, պառւիլ, խռֆիլ.

Գարշելի է հասակաւ զառամանալ, եւ ոչ զառամանալ ի պակշոտութենէն. (Ածաբ. մկրտ.։)

Որ ծերունիք էին, ասեն. մեք զառամացեալ եմք հասակաւ. տմ. աղեքս.։)

Զառամացեալ մարմին. (Յհ. իմ. ատ.։)

Ծերք զառամացեալք։ Զառամացեալն եւ յիմարեալն. (Լմբ. իմաստ. եւ Լմբ. սղ.։)


Զառամութիւն, ութեան

s.

decrepitude, decrepit age.

NBHL (1)

Ըստ զառամութեան տիոց. (Պիտ.։)


Զառանցանք, նաց

s.

delirium, raving, frenzy, dotage, madness, fanaticism, rage.

NBHL (2)

λῆρος deliramentum, nugae Աղճատանք զառանցելոց. շաղփաղփութիւն. բանդագուշանք, ցնորաբանութիւն. խռֆածի կամ խենդի խօսք, եւ գործք.

Սիրողաբար տալ պատասխանի նոցա զառանցանացն. ըստ յն. պիտի, թախանձանաց կամ ստիպողութեան. ἕνστασις . իսկ թրգ. հյ. ընթեռնոյր ἕκστασις , ապշութիւն։


Զառանցեալ

adj.

delirious, fanatic;
changed, past.

NBHL (2)

Իբր Առանցեալ ըստ վտանգ. կամ Անանցանելի. այսինքն Ապահով. անքոյթ.

Էր եկեղեցին յանքոյթ եւ ի զառանց տեղի։ Եւ յոյժ զառանց եւ ապահով գոլոյն. (Ուռպ.։)


Զառանցեմ, եցի, ցի

vn.

to go astray;
to dote, to rave, to muse.

NBHL (12)

ԶԱՌԱՆՑԵՄ προβεβεηκώς γίνομαι provectus sum aetate, diebus որ եւ Առանցել. զանցանել. անցանել ըստ չափ. հնանալ. փոփոխիլ։ Որպէս Անցանել զաւուրբք, ծերանալ. եւ անցանել եւ այլափոխիլ աւուրց եւ ժամանակաց.

Եւ ապա յիրս իրս անցեալ զառանցեալ ժամանակաց մատակարարեալ զմեզ. (Յհ. կթ. յռջբ։)

Ի կատարած. Զառանցելոց ժամանակաց։ Վասն զառանցելոց։ Ի վերայ զառանցելոց. յն. այլայլելի կամ այլայլեալ. եբր. շօշան. իբր շուշան, կամ վեցաղի նուագարան. (Սղ. ՟Խ՟Դ. ՟Ծ՟Թ. ՟Կ՟Ը. ՟Հ՟Թ։ Տե՛ս զմեկնիչն։)

ԶԱՌԱՆՑԵԼ. ληρέω, ληραίνω deliro, nugor, ineptio Զառամանալ, աղճատիլ. խռֆիլ.

Յորժամ ի վերջինն հասանիցէ ի ծերութիւն, եւ զառանցիցէ, եւսկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. (Սահմ. ՟Թ։)

Նմին (Զաքարիայի) խօսել վասն այսոցիկ անտեղի էր. վասն զի դսրովեալ լինէր զառանցեալ ոք. (Իգն.։)

Ե՛ւս չար քան զպառաւունս զառանցելոց բանս խօսիմք. (Ոսկ. մտթ. ՟Ա. 2։)

Կամ ἑξίστημι de statu mentis dejicior, obstupefio Արտաքոյ ելանել անձին. ցնորիլ, ցնդիլ. խօսիլ եւ գործել որպէս զառամեալ, կամ արբեալ, կամ մտաթափ.

Թէ զառանցաք ինչ, այն Աստուծոյ է։ Եւ թէ զիա՞րդ զառանցեաց, ուսուցանէ ինքն (պարծելով ի խաչ, եւ վնաս համարելով զշահ անձին, իբրեւ յիմար վասն Քրիստոսի)։ Տեսանե՞ս, զիա՛րդ յամենայն պարծանաց զառանցեաց, զի շահեսցի զՔրիստոս. (Կիւրղ. գանձ.։)

Եթէ անգիտութեամբ զառանցեաք ինչ։ Մի՛ արդեօք զառանցար ինչ. եւ հակառակ առաջին բանիցն քոց խօսիս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Յանմտից զառանցելոց մարդկանէ։ Տե՛ս աստ բանս արբեցելոց եւ զառանցելոց մտաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 16. եւ ՟Բ. 3։)

Բազում ինչ զառանցելոց առասպելս տողեն. (Եւս. քր. ՟Ա։)


Զառանցութիւն, ութեան

s.

cf. Զառանցանք;

NBHL (1)

Զառանցութիւն մտաց, եւ յիմարութիւն ոգւոյ։ (Սարկ. հանգ.)


Զառանցուցանեմ, ուցի

va.

to turn aside, to mislead, to deceive;
to make to rave.

NBHL (4)

παραλογίζομαι falso raciocinatione fallo, decipio Տալ զառանցել. պատրել. ցնորեցուցանել. խելքէ հանել.

Մի՛ ոք զձեզ զառանցուսցէ պատիր բանիւք. (Կող. ՟Բ. 4։)

Մերթ՝ Ըստ չափն անցուցանել.

Յետ այսչափ գթութեան զառանցուցանելոյ՝ քանի խստութիւն անամօթութեան ձերոյ. (Մագ. առ Ստեփ. լեհ.։)


Զառաջաւոր, աց

adj.

precedent;
first, chief;
before, present.

NBHL (3)

προστάτης, προστάς praepositus, praefectus Առաջաւոր, իբր առաջակաց. յանդիմանակաց. գլխաւոր ի մէջ պաշտօնէից. վրակեցու.

Բազում նաժիշտս զառաջաւորս ունէին. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Դ։)

Սեղան զառաջաւոր։ Զառաջաւոր հա՛ց։ Ի հաց յիշատակի զառաջաւոր տեառն. որ եւ ՀԱՑ ԵՐԵՍԱՑ. (Թուոց. ՟Դ. 7։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 6։ Ղեւտ. ՟Ի՟Դ. 7։)


Զառաջաւորութիւն, ութեան

s.

proposal;
հաց զառաջաւորութեան, show-bread.

NBHL (1)

Զհաց կամ զհացսն զառաջաւորութեան. որ եւ ՀԱՑ ԵՐԵՍԱՑ. (՟Բ. Մնաց. ՟Դ. 19։ Մտթ. ՟Ժ՟Բ. 4։ Մրկ. ՟Բ. 26։ Ղկ. ՟Զ. 4։)


Զառաջեաւ

adv.

before, in presence of;
cf. Առաջեւ.

NBHL (2)

Զառաջեաւ իւրով զսա էր սնուցեալ։ Հրաման տայր կոչել զառաջեաւ իւրով։ Զառաջեօք անկանէր։ Զբազում զախոյանից զգլուխսն բերէր զառաջեաւ. (Բուզ. ՟Դ. 12. 20. 39։ ՟Ե. 7։)

Զառաջեաւ դատեալ։ Կոչէր զառաջեաւ։ Տանէր զառաջեաւ. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Դ։ եւ ՃՃ.։)


Զառաջեօք

cf. Զառաջեաւ.

NBHL (2)

Զառաջեաւ իւրով զսա էր սնուցեալ։ Հրաման տայր կոչել զառաջեաւ իւրով։ Զառաջեօք անկանէր։ Զբազում զախոյանից զգլուխսն բերէր զառաջեաւ. (Բուզ. ՟Դ. 12. 20. 39։ ՟Ե. 7։)

Զառաջեաւ դատեալ։ Կոչէր զառաջեաւ։ Տանէր զառաջեաւ. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Դ։ եւ ՃՃ.։)


Զառաջեմ, եցի

va.

cf. Յառաջեմ.

NBHL (2)

Հայէին ընդ այնոսիկ՝ որք զառաջէին զնոսա ի մահ։ Զնոյն իսկ ծառայութիւն զառաջէ սով. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Կինն զառաջեաց, եւ անց զպատուիրանաւն. (Եփր. ՟ա. տիմ.։)


Զարգանք

s.

bombast, pompous nonsense.

NBHL (1)

Երկինք խօսին ո՛չ լեզուաւ զարգանօք, այլ՝ ժամուք եւ մասամբք. որպէս եւ գրեալ է, երկինք պատմեն զփառս Աստուծոյ. (Տօնակ.։)


Զարգացումն, ման

s.

profit, progress.

NBHL (3)

Զնորայն բազում եւ առաւել տեսանեմ զարգացումն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Զարգացումն ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ. (Վրդն. ծն.։)

Հասու գոլ զարգացմանց (այսինքն բերոց)։ Բնութեանն քաջաբոյս զարգացումն։ Ամբողջ զարգացմանն չափ. (Պիտ.։)


Զարգացուցանեմ, ուցի

va.

to increase, to promote.

NBHL (3)

αὑξάνω augeo παράγω promoveo Աճեցուցանել. յարգել. մեծցընել, առաջ տանիլ.

Արածանի (Եւփրատ. ըստ եբր) աճեցուցանօղ. վասն որոյ եւ աճեցուցանել եւ զարգացուցանել նմա եբրայեցւոցն եւ ասորեստանեայցն իմաստունքն ասեն. (Փիլ. լին. ՟Ա. 13։)

Իբրեւ որդի զհարց ստացուածս զարգացուցանել։ Զարգացոյց հետոց նոցա զընթացս առաքինութեան։ Զբուսոցն աճեցումն զարդացուցանէ։ Զարգացուցանել զհանճարեղ խորագիտութեանցն հասմունս։ Օր քան զօր նորոգելով ի միտսն զարգացուցանէի զջերմեռանդ սէրն։ Զկենդանասերութեան յառաջ խաղացումն զարգացոյց. (Պիտ.։)


Զարգուն

adj.

adult, of age.

NBHL (2)

Զարգացեալ տիօք. յարբունս հասեալ. ծաղկահասակ.

Յարբունցն մանկութեան առաքեցան պատարագս մատուցանել պատանիքն. քանզի բազում գոյր ի նոսա՝ վասն զարդուն մանկութեանն՝ արիւն. (Փիլ. ել. ՟Բ. 31։)


Զարդ, ուց

s.

ornament, finery, embellishment, preparation, furniture, clothes, fringe, decoration;
dress, toilette;
attire;
— or —ք երկնից, the stars;
առնուլ զ— զանձամբ, — առնուլ, to adorn one's self;
ի զէն եւ ի — վառիլ, to arm one's self, to fly to arms.

NBHL (10)

κόσμος ornatus, ornamentum, apparatus (արմատն է Արդ, յորմէ Յարդարել, զարդարել). Յօրինուած վայելչութեան՝ երեւելի, եւ զօշոտիչ ական. պաճուճանք. իր յարդարիչ, եւ յարդարեալ. շուք. հանդերձանք. սպասք. զարդարանք.

Երկինք եւ երկիր, եւ ամենայն զարդ նոցա։ Զաստեղս եւ զամենայն զարդ երկնից։ Ամենայնի՝ որ իցէ ի զարդուէ երկնից։ Հայկիւն հանդերձ, եւ ամենայն զարդուն երկնից։ Սուգ առին սգաւորք, եւ ո՛չ առ՝ այր զզարդ՝ զանձամբ։ Իբրեւ հարսն զարդու զարդարեաց զիս.եւ այլն։

Զարդ երիտասարդաց՝ իմաստութիւն. (Առակ. ՟Ի. 29։)

Ունկն քննէ զզարդ առակաց. այսինքն զյօրինուած, կամ զգեղեցիկ իմաստս. (Ժող. ՟Ժ՟Բ. 9։)

Մերկասցէ տէր զզարդ նոցա. յն. զձեւ. եբր. զամօթ. (Ես. ՟Գ. 17։)

Զարդարեն զթագաւորս մեծատեսիլ զարդիւքն (այսինքն զարդուքն). (Փարպ.։)

Զատելոյ եւ անջատելոյ ի բնական զարդուէ Սարկ. (հանգ.։)

Քահանայապետութիւն եթէ ոք ասիցէ, սրբազան իմն բոլորովին յայտնէ զարդ։ Երկնայնոցն էութեանց սուրբն զարդք. (Դիոն. երկն.։)

ԶԱՐԴ. κόσμος mundus Ըստ հոմաձայնութեան յունին, որպէս Աշխարհ.

Այսքանւոյ զարդուս, եւ ըստ սորայն մասանց. (Նիւս. կազմ. եւ այլն։)