Entries' title containing տ : 10000 Results

Ծանծաղուտ

cf. Ծանծաղ.

NBHL (2)

տե՛ս ԾԱՆԾԱՂ.

Ճառագայթք արեգական ցուցանեն զքարինս ի մէջ ջուրցն ի ծանծաղուտ տեղիս. (Վեցօր. ՟Բ։)


Ծանրամիտ

adj.

stupid;
peevish, obstinate.

NBHL (3)

Թանձրամիտ. բթամիտ. եւ Անլսօղ.

Ուսուցիչ, որ զծանրամիտս վարժել կարասցէ. (Կլիմաք.։)

Ոչ իմացան ասէ ի դէմս ինքեանց ասել զառակն, զի այնպիսի իմն ծանրամիտք էին. (Նանայ.։)


Ծանրամտիմ, եցայ

vn.

to be angry;
to be obstinate.

NBHL (2)

ըստ յն. ոճոյ. βαρυθυμέω graviter animo commoveor. Ծանրացասումն լինել. դժկամակիլ. սրտմտիլ.

Ծանրամտեալ ամաչեաց, եւ սկսաւ յամօթոյն փախչել. (Վրք. հց. ՟Զ։)


Ծանրամտութիւն, ութեան

s.

stupidity;
peevishness, obstinacy;
cowardice.

NBHL (7)

Որպէս Թանձրամտութիւն. բթամտութիւն.

Որք յաղագս ծերութեան, եւ կամ ծանրամտութեան ըստ բնութեան ուսանել ոչ զօրէին. (Փարպ.։)

Որպէս Դժկամութիւն. կամ ցասումն. հեստութիւն. խստասրտութիւն. անլսողութիւն.

Յոյժ ամաչեցուցանելով եւ ծանրամտութեամբ է բանս. (Ոսկ. գծ.։)

Ի վերայ այնքան ծանրամտութեան եւ տրտնջման ապերախտիցն։ Մերժումս ոչ ըստ աստուծոյ անտես առնելոյն, այլ ըստ մեր ծանրամտութեանն. (Լմբ. սղ.։)

Որպէս Լքումն. վհատութիւն. թուլութիւն.

Հետեւի անազատականութեանն՝ փոքրաբանութիւն, ծանրամտութիւն, փոքրահոգութիւն. (Արիստ. առաք.)


Ծանրապտուղ

adj.

heavily laden with fruit.

NBHL (2)

Որոյ պտուղն է ծանր, եւ վայրաբերիչ ոստոց.

(Նռնենիս) նրբոստ եւ ծանրապտուղ՝ հոսեմ (զծաղիկս), զի մի՛ բեկայց. (Մխ. առակ.։)


Ծանրասիրտ

adj.

hard-hearted, flinty-hearted, obdurate, callous, unfeeling, insensible.

NBHL (7)

Դժուարաւ լսէ ծանրասիրտն. (Լծ. ածաբ.։)

βαρυκάρδιος gravatum cor habens. Ըստ յն. ոճոյ, իբր Խստասիրտ. յամառ.

Մինչեւ յե՞րբ էք ծանրասիրտք. (Առ որս. ՟Ժ՟Դ։ Խոր. ՟Բ. 89։)

Մատնեցաք ի ձեռս ծանրասրտի երկրորդն փարաւոնի. (Յհ. կթ.։)

Նման փարիսեցւոյն այն ծանրասրտի. (Մաշկ.։)

Մերթ՝ որպէս ծանրամիտ, կամ յոյլ.

Զի մի՛ ծանրասիրտ լիցուք՝ ըմբռնեալք շուայտութեամբ. (Իգն.։)


Ծանրաստամոք

adj.

overloaded with food

NBHL (2)

որ կրէ զծանրութիւն կամ զցաւ ստամոքսաց.

Ոմանք ծանրաստամոքք (այլ ձ. (ծանրաստամոկիք) ի մարդկանէ յորժամ կամիցին ըմպել զդառնադեղսն. Ոսկ. ապաշխ.։)


Ծանրասրտութիւն, ութեան

s.

cf. Խստասրտութիւն.

NBHL (3)

Զփարաւոնին ախտացաք զծանրասրտութիւն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ծանրասրտութիւն հրէից, կամ մեր. (Լմբ. առակ.։ եւ Լմբ. սղ.)

Այս է ծանրասրտութիւնն, ցանկութիւնք իբրեւ զբեռն ծանրանան ի վերայ մտացն, եւ ոչ թողուն զնա ընթանալ յաստուածայինսն։


Ծանրատաղտուկ

adj.

burdensome, tiresome, wearisome, tedious, importunate, vexatious, insupportable.

NBHL (8)

φορτικός onerosus եւ այլն. Ծանր եւ տաղտկալի. դժուարաբառնալի. խորշելի. անտանելի.

իրաց ընկեցին զծանրատաղտուկ լուծն հեթանոսաց. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ընկէց ամենեւին զծանրատաղտուկն լուծն մեղաց։ Ծանրատաղտուկ բեռինք են հոգք աշխարհիս. (Վեցօր. ՟Ե։)

Ծանրատաղտուկ վերակացութիւն, կամ կապանք, աղէտք. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. յհ.։ Արծր. ՟Դ. 12։)

Զի մի՛ ծանրատաղտուկ աշխարհասիրացն թուեսցին օրէնքն։ Զի մի՛ ծանրատաղտուկ զմեղադրութիւնն առնիցէ. (Շ. մտթ.։)

Ոչ սաստիւ եւ ոչ ի մարդկան վարս մտանիցէ ինչ հրաման. (Ոսկ. ես.։)

Ծանրատաղտուկ լինի ճառս բազմաբանութեամբն։ Ոչ ցուրտ է եւ ոչ ջերմն, այլ ծանրատաղտուկ եւ գարշելի. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. յայտն.։)

լսեն զծանրատաղտուկսն եւ զհակառակ սովորութեան բազմաց։ Ոչ միայն զծանրատաղտուկ (գոլն) առաքինութեանցն ածիցեմք զմտաւ, այլեւ զպսակէն եւ այլն. (Ոսկ. մ. ՟Ա. 15. 16։)


Ծառախիտ

adj.

abounding in trees, woody, sylvan;
— լինել, to hide oneself among the trees.


Ծառակտուր

adj.

pruning;
— առնել, to prone, to lop.


Ծառայամիտ

adj.

servile, low, mean, ignoble.

NBHL (3)

Յետսամիտ. նուաստախոհ. ցած. կամ մտօք ծառայացեալ, գերեալ.

Ծառայամիտ ազգ. (Լմբ. սղ.։)

Անազատ երեւին, եթէ ծառայամիտք են. (Ոսկ. ղկ.) յն. եթէ ծառա՛յ հոգի ունիցին։


Ծառայատոհմ

adj.

of servile race.

NBHL (1)

Ի ծառայատոհմ ազգեաց անտի. (Ագաթ.։)


Ծառաստան, աց

s.

trees, forest, wood, grove.

NBHL (1)

Ծառատունկք. անտառ։ (Մխ. դտ.։)


Ծառատած, ից

s.

arborist.


Ծառատածութիւն, ութեան

s.

arboriculture.


Ծառատունկ, տնկոց

s.

place or streets planted with trees, boulevard;
cf. Ծառաստան.

NBHL (5)

Բազմութիւն ծառոց եւ տնկոց ի մի վայր տնկեալ. ծառք. անտառ. ծառնոց. cf. ԴՐԱԽՏ, եւ cf. ԴԱՐԱՍՏԱՆ.

Ամենայն ծառտունկ։ Եթէ իցէ ի նմա ծառատունկ։ Ծառատունկ բազում։ Զծառատունկն քո, կամ նորա. եւ այլն։ Ամենայն փայտ ծառատունկ տայր զբեր իւր առատութեամբ. յն. փայտեղէնք դաշտաց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 8։)

Ծառատունկ բազում, զոր ոռոգեալ արբուցանեն. (Արծր. ՟Ե. 7։)

Արմատախիլ զծառատունկս թշնամւոյն կոտորեսցուք. (Եղիշ. միանձն.։)

Միթէ ծառատու՞նկ էր աստուած. (Վրդն. ծն.։)


Ծառաւէտ

adj.

abounding with trees, wooded.

NBHL (2)

Ծառուտ, կամ ուր յաւէտ ծառք գտանին.

Ի ծառաւէտ ընկուզուտ տեղիս. (Խոր. պտմ. հռիփս.։)


Ծարաւահատ

adj.

choked with thirst, very dry or thirsty.

NBHL (3)

ԾԱՐԱՒԱՀԱՏ ԾԱՐԱՒԱՀԻՒԾ ԾԱՐԱՒԱՀԻՒԾԵԱԼ. Հատեալ ի կենաց, կմ հիւծեալ եւ մաշեալ առ ծարաւոյ.

Սովամահ եւ ծարաւահատ լինել. (Մանդ. ՟Ը։)

Որք ծարաւահիւծ մատուցանել՝ զովանան։ Ծարաւահիւծեալ պասքելոցն. (Զքր. կթ.։ Աթ. խչ.։)


Ծարաւուտ

adj.

dry, droughty, arid, scorched.

NBHL (4)

διψῶν, διψώδης, ἅνυδρος sitiens, sitibundus, siticulosus. Անջրդի. մակդիր երկրի՝ որ ջրոյ կարօտի. սուսուզ.

Ծարաւուտ երկիր. կամ Երկիր ծարաււկտ. (Ես. ՟Լ՟Բ. 2։ ՟Լ՟Ե. 6։ ՟Խ՟Ա. 18. ՟Ժ՟Գ. 2։ Առակ. ՟Թ. 12։ Սղ. ՟Ճ՟Ղ. 33. 35։)

Ծարաւուտ վայրք, ապառաժ. (Նար. ՟Ի՟Դ։ Ղեւոնդ.։)

Պատահիցէ քեզ ի ծարաւուտ ժամու. տպ. ծարաւ ի տօթաժամու։


Ծետուկ

s.

fly-spots;
fly-blow.


Ծերակոյտ, կուտի

s. adj.

senate;
assembly of elders;
the ancients;
անդամ ծերակուտի, senator;
վճիռ ծերակուտի, senatus-consultum;
—, — կուտական, senatorial.

NBHL (7)

γερουσία senatus, senatores. Կոյտ կամ ժողով ծերոց, երիցագունից, խորհրդականաց. աւագանի. ծերք. սինիկղիտոս. մենծերը.

Ծերակոյտ որդւոցն իսրայէլի, կամ մադիամու, կամ քաղաքին։ Զամենայն ծերակոյտս երկրին։ Իշխանաց ցեղիցն ձերոց, եւ ծերակուտին ձերոյ.եւ այլն։

Մտցէ յատեան դատաստանի ընդ ծերակոյտս ժողովրդեան իւրոյ. (Մծբ. ՟Ժ՟Բ։)

Ոչ միաբանին ընդ նմա ծերակոյտ ժողովրդեանն. (Եփր. օրին.։)

Զայն եւս զարմացեալ էին վասն նորա ծերակոյտն. այսինքն ժողովեալ ծերքն, հարք. (Վրք. հց. ՟Ի։)

ԾԵՐԱԿՈՅՏ. ա. ըստ հյ. իբր Ծերակուտական. Որ եւ ՍԵՆԿՂԻՏԻԿՈՍ. ատենական. կամ ծերոց. (փոխանակ ասելոյ ըստ յն. գոյական հոլովմամբ, ծերակուտի. ի ծերակուտէ, ծերակուտիւ)

Արս իմաստունս ի ծերակոյտ ժողովրդենէ անտի։ Յովնաթան քահանայապետ՝ ծերակոյտ ժողովրդեամբ հանդերձ։ Յերուսաղեմացւոց, եւ ի ծերակոյտ հրեաստանյայց։ Իշխանաց ազգաց, եւ ծերակոյտ (այսինքն ծերակուտի) գաւառաց բազմաց։ Բազմութիւն ծերակոյտ ալեացն հնացելոց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 23։ ՟Ժ՟Բ. 6։ ՟Բ. Մակ. ՟Ա. 10։ ՟Դ. 44։ ՟Ժ՟Դ. 37։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 28։ ՟Գ. Մակ. ՟Դ. 5։)


Ծերատածեմ, եցի

va.

to tend the aged.

NBHL (3)

Զծերս պատուեցե՛ք, եւ ծերատածեցէ՛ք։ Զոր ըսփոփմամբ ծերատածեալ, յաշխատութեանցըն հանգուցեալ. (Շ. ընդհ. եւ Շ. վիպ.)

Իջեալ յակոբ յեգիպտոս՝ ծերատածի ամենայն որդւովքն ի յովսեփայ. (Նախ. ծն.։)

Առաւելապէս ծերատածեցայ. (Ածաբ. մակաբ.։)


Ծերատածութիւն, ութեան

s.

tending the aged.

NBHL (1)

Զբարւոք ծերատածութիւնսն անդրէն փոխանորոգեալ ծնողացն։ Զծերատածութեանցն խնամս։ Ծերատածութեանցն խնամակալութիւն. եւ այլն. (Պիտ.։)


Ծիծաղկոտ, աց

adj.

laughing, given to laughter.

NBHL (5)

γελοιαστής, γέλων facetus, scurra, ridens. Որ դիւրաւ կամ ստէպ ծիծաղի. ծաղրասէր. եւ Ծիծաղեցուցիչ.

Փոխանակ ծիծաղկոտի՝ մտախոհ. (Ածաբ. նոր կիր.։)

Երանի տայ սգաւորաց, եւ եղուկս կոչէ զծիծաղկոտս. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Ոչ է պարտ ծիծաղել, եւ ոչ ծիծաղկոտաց յանձին ունել. այսինքն համբերել. (Վրք. հց. ձ։ եւ Բրս. կան.։)

Մեղայ ծիծաղելով, եւ ծիծաղկոտացն յանձին ունելով. (Մաշկ.։)


Ծիտ, ծտի

s. ornith.

sparrow;
ճճուէ —, the chirrups.

Etymologies (4)

• , ի հլ. «ճնճղուկ» Մագ. թղ. 206. որ և չիտ Մխ. առ. ճի. Վրդ. առ. 59. կամ ջիտ նոյն նշ. Ոսկիփ. ուրիշ վկայութիւն և սրանից ածանցուած բառեր չկան։

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից։ հմմտ. վրաց. ჩიტი չիտի «թռչնիկ, ճնճը-ղուկ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «սո-խակ» (իբր թէ «վարդի թռչուն»). մինգ. չի.. տի «թռչնիկ, ճնճղուկ», ինգ. չիտ «ծիտ, ճնճղուկ»։ Հայերէն բառը փոխառեալ է, ո-րովհետև, նախ՝ յետին է և քիչ գործածուած, և երկրորդ՝ որ այսօր էլ միայն կովկասա-հայ բարբառների մէջ գոյութիւն ունի։ Զար-մանաւի է սակայն՝ որ Չուբինով 15zā վրացին հայերէնից փոխառեալ է դնում.-Աճ.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ծի՛ ձայնից։ ՆՀԲ ծի՛դ, չը՛դ ձայներից է հանում և կցում է սանս. չաթաքա բառին։ Pe-term. 23 և Böttich. Arica 89. 452 սանս čataka։ Lag. Arm. Stud. § 1053 մեր-ժելով վերջինը՝ ըստ ՆՀԲ համարում է բնաձայն։ Justi, Dict. Kurde 137 քրդ. [arabic word] čit «հաւ» ձևի դէմ դնում է հյ. ծիտ և վրաց. չիտի, մինչդեռ պէտք էր կցել գւռ. ճուտ «վառեակ» բառին։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Լ. Շմ. Տփ. ծիտ, Յղ. ծէտ, Գոր. Ղրբ. ծըէտ, Ագլ. ծայտ։ (Սրան-ցից փոխառեալ եմ կարծում Վն. ծիտ «ճըն-ճըղուկի նման մի տեսակ փոքրիկ թռչուն»), ծծկ. Ղրդ. Մրղ. Ջղ. «պարսկական մէկ շա-հի՝ որ մի կոպէկից մի քիչ պակաս է»։ Նոր բառեր են ծտաբոյն, ծտախաղող, ծտախըն-ձոր, ծտաճինճի, ბտապաշար (որ և տտը-պաշար), ბտատանձ, ծտաչք, ბտաճուտ, ծտենակ։

NBHL (2)

στρούθης passer. որ եւ Չիտ. Ճնճղուկ, որոյ ձայնն լսի իբր ծի՛դ ջը՛դ. ճնճուղ.

Ի ծայրս երգից ծտից լինել գուշակեն. (Մագ. լ։)


Ծիրանազգեստ

adj.

cf. Ծիրանազգեաց.

NBHL (6)

ԾԻՐԱՆԱԶԳԵԱՑ ԾԻՐԱՆԱԶԳԵՍՏ ԾԻՐԱՆԱԶԳԵՍՏԵԱԼ ԾԻՐԱՆԱԶԳԵՑԻԿ. πορφυροφόρος purpura amictus. Որ զգեցեալ է զծիրանիս, կամ զարքունի զգեստս, եւ որ ինչ հայի յայնպիսի փառաւորութիւն.

Մարգարտատեսիլ եւ ծիրանազգեաց հրաշափառագոյն կոյս. (Շար.։)

կին ոմն ծիրանազգեստ։ Առ ծիրանազգեստ արքայն. (Խոր. ՟Ա. 25. եւ Խոր. հռիփս.։)

այսօր պսակիս արքայ ի հեթանոսաց փշօք՝ ծիրանազգեստ պճնեալ եկեղեցւոյ փեսայ. (Տաղ.։)

Ի ծիրանազգեստ եւ յոսկեհուռ պատուոյս. (Ճ. ՟Բ.։)

Ծիրանազգեստեալ մաքրութեամբ։ Դստերք քո ծիրանազգեստեալ։ Ոսկիաքանդակ ծիրանազգեցիկ կայսերազարմիցն թագ պարծանաց. (Գանձ.։)


Ծիրանազգեստեալ

adj.

cf. Ծիրանազգեաց.

NBHL (6)

ԾԻՐԱՆԱԶԳԵԱՑ ԾԻՐԱՆԱԶԳԵՍՏ ԾԻՐԱՆԱԶԳԵՍՏԵԱԼ ԾԻՐԱՆԱԶԳԵՑԻԿ. πορφυροφόρος purpura amictus. Որ զգեցեալ է զծիրանիս, կամ զարքունի զգեստս, եւ որ ինչ հայի յայնպիսի փառաւորութիւն.

Մարգարտատեսիլ եւ ծիրանազգեաց հրաշափառագոյն կոյս. (Շար.։)

կին ոմն ծիրանազգեստ։ Առ ծիրանազգեստ արքայն. (Խոր. ՟Ա. 25. եւ Խոր. հռիփս.։)

այսօր պսակիս արքայ ի հեթանոսաց փշօք՝ ծիրանազգեստ պճնեալ եկեղեցւոյ փեսայ. (Տաղ.։)

Ի ծիրանազգեստ եւ յոսկեհուռ պատուոյս. (Ճ. ՟Բ.։)

Ծիրանազգեստեալ մաքրութեամբ։ Դստերք քո ծիրանազգեստեալ։ Ոսկիաքանդակ ծիրանազգեցիկ կայսերազարմիցն թագ պարծանաց. (Գանձ.։)


Ծիրանեպատ

adj.

arrayed in purple.


Ծիրտ, ծրտի

s.

excrement of birds, muting;
— ճանճից, fly-spots;
— ծովաբադից, guano.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՋԲ, բայց առանց վկա-յութեան) «թռչունի կամ ճանճի աղբ» Մագ. Վստկ. 68. Տաթև. ձմ. ժե. որից ծրտել «աղ-բել (թռչունի)» Տոբ. բ. 18. Թղթ. բար. տիլ. Մխ. առակ. (մեղուի) Վստկ. «ձկների ձու ածելը» Վեցօր. 142. գրուած է յետնա-րար ծիռտ Առաք. պտմ. 233։

• Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 կցում է դիրտ «մրուր» բառին, ըն-դունելով ծ և դ ձայների լծորդութիւնը։ Հիւնք. թրծել բայից։ Justi, Dict. Kur-de էջ 128 քրդ. čirt և վրկան. čärt ձև-ւերի հետ։ Karst, Յուշարձ. 425 թթր. ter, tir, չուվաշ. tiris, օսմ. teres «ան-մաքուր»։ Պատահակա՞ն են առռեռռ կովկասեան լեզուներից անդի, կարա-տա teerti «ցեխ», ակուշա և խիւրկ. čärt «ցեխ» բառերը։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Տփ. ծիրտ, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. ձիրդ, Ոզմ. ծէ՛րտ, Ղրբ. ծրէ՛րտ, ԱԳլ. Գոր. Երև. Մկ. ծէռտ, Ալշ. Մշ. ծեռդ, Ջղ. Սլմ. Վն. ծեռտ, Մրղ. Շմ. ծըռտ (այս վերջիններին համաձայն է գալիս Ա-ռաք. պտմ. ծիռտ ձևը). Հճ. Հմշ. ձիյդ, Զթ. ձայդ, ձը՝րդ.-բայական ձևով ունինք՝ Ախց. Կր. ბրտէլ, Ղրբ. ծռտէլ, Ագլ. ծռտիլ, Տփ. ծրտիլ, Ապ. ձրդէ՝լ, Պլ. ձռդէլ, ցռդէլ, Հմշ. ձըյդուշ։ Նոր բառեր են ծրտոտ, ბրտոտել, ձրտահամ. ծրտահամիլ, ბրտահոտ, ბըր-տառռած, սրտառռիկ։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] čirt «թռչունի ծիրտ», [arabic word] čirtik «հիւանդ աչքերից վազած թա-ցութիւն. ճիպռ». (այս իմաստն ունի նաև Խրբ. ծիրտ

NBHL (3)

Աղբ թռչնոց, եւ փանաքի կենդանեաց. տու՛յ.

Բազէի զծիրտն ծորեալ. (Մագ. ՟Կ՟Ա։)

Աղաւնոյ ծիրտ։ Ճանճի ծիրտ։ Ճնճղկու ծիրտ. (Վստկ.։)


Ծխախոտ, ոյ

s.

tobacco;
եղէգն —ոյ, tobacco-pipe, pipe.


Ծխախոտավաճառ, աց

s.

tobacconist.


Ծխատուն

s.

rectory-house.

NBHL (1)

Յիւրեանց ծխատունսն կատարեսցեն. (Մաշտ. ջահկ.։)


Ծխոտեմ, եցի

va.

to smoke, to blacken with smoke.


Ծխոտիմ, եցայ

vn.

to be smoked.

NBHL (3)

Ծխոտ լինել. մրոտիլ. մրճոտիլ. մխոտիլ.

Փոշոտեցան եւ ծխոտեցան սրահակք. (Եղիշ. ՟Ը։ Յհ. կթ.։)

Հեփեստոս էր արուեստիւ դարբին. (վասն որոյ աստուածաբանն) աստուած մրաթաթախ եւ ծխոտեալ կոչէ զնա. (Նոննոս.։)


Կերպամտեմ

va.

to form an idea of.

NBHL (2)

ԿԵՐՊԱՄՏԵԼ. կերպարանել ի միտս.

Զիւրն կերպամտեալ խորհուրդս ապականագործս, խոկայր. (եւ այլն. Արծր. ՟Գ. 8։)


Կերտ

s.

building, construction.

Etymologies (5)

• «զործ, գործուածք, շինութիւն», նչ. եզեկ. Մաշկ. Անյ. հց. իմ. որից կերտել «շինել, գործել» Շար. կերտութիւն Մագ. կերտանալ, կերտացուցանել Մագ. ձեո-նակերտիկ Եղիշ. այլակ. 238 (չունին ՆՀԲ և ԱԲ), այլուր ձեռակերտիկ Եղիշ. խաչել. 280. այս բոլորը յետին ժամանակի ձևեր են. Ոսկեդարում երևան է գալիս մի-այն բարդութեանց ծայրին. ինչ. աստուա-ծակերտ Ագաթ. ձեռակերտ ՍԳր. Ոսկ. Փի-լիպ. դաստակերտ Առակ. իդ. 5, 27. Կոչ Ագաթ. նկարակերտ Ել. լը. 35. Ոսկ. մ. բ. 24. նկարակերտութիւն Ել. լը. 23. Յոբ. լը. 36. փայտակերտ ՍԳր. փայտակերտիկ Ա-գաթ. քարակերտ Բուզ. դ. 55. ըղձակերտ Հո 4և 16. հնարակերտ Եւագր. մոմակերտ Վե ցօր. խոնաւակերտ Վեցօր. զարմանակերտ Վեցօր. ևն։ Բազմաթիւ են նաև սրանով բարդւած տեղական յատուկ անունները. ինչ-պէս՝ Խոսրովակերտ, Վաղարշակերտ, Հնա-րակերտ, Բակուրակերտ, Տիգրանակերտ, Դռասխանակերտ, Դագկակերտ, Երուանդա-կերտ, Մանակերտ, Ձիւնկերտ, Շամիրամա-կերտ, Վարազկերտ ևն։ Այս բոլորի մէջ էլ կերտ բառի հին և նախնական նշանակու-թիւնն է «շինեալ», իբր՝

• = ահյ. kert. հպրս. krta-, զնդ. kərəta-, սանս. [other alphabet] krta-«արարեալ, գործեալ, կերտեալ». բոլորն էլ kar, kr «անել, շինել» արմատից անցեալ դերբայ. հմմտ. նաև պրս. [arabic word] gird «կերտ», ❇ kardan «անել, շինել», [arabic word] karda «գործեալ», քրդ. kirin «անել, դործել», օտս. k'änən «գործել», պհլ. [arabic word] kār «գործ», [other alphabet] kartan «անել, գործել», [syriac word] ︎ kartār «ա-րարող», հպրս. [other alphabet] kartam «եղեալ», զնչ. kerava, gerava «ա-նել», kerdo «անում եմ», հինդուստ. kurna «անել, շինել», kurta «հեղինակ, ստեղծիչ»։ kurtub «գործ ևն (Horn § 847)։ Այստեղ են աատկանում նաև հյ. -կեար, -կեր, -կար մասնիկները. (հմմտ. աղօթկեար, վնասա-կար, խոհակեր ևն)։-Հիւբշ. 168-172։

• Հին յոյն հեղինակներից Ստեփաննոս Բիւզանդացին համարում է պարթևերէն. իսկ Հեսիքիոս՝ հայերէն, «քաղաք» նշա-նակութեամբ (ϰέρτα, πόλις, δπὸ 'Ἀρμη-კίων)։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ, որ հյ. կերտ բառին կցում է

• պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին

• գրում է նաև Nöldeke ZDMG 33, 143-156։ Անդրիկեան, Բազմ. 1903, 366 հա-671 ռուս. город «քաղաք» բառի հետ։

NBHL (4)

ԿԵՐՏ ԿԵՐՏՔ. պ. քերտ. Արմատ Կերտելոյ՝ իբր Կերտուած. գործ. շէնք. (ստէպ վարի ի բարդութիւնս)

Փայտակերտ ազնիւ. գեղեցիկ գործ կայր փայտեայ. Զի կատն գործ ասի. (Նչ. եզեկ.։)

Բոցն թանձր է եւ խաւար, որդուքն ի ներքս, ձուկն ի թաւալ. կերտ անհատ եւ անվճար (վիճակն դժոխոց). (Մաշկ.։)

Սարդիցդ եւ մեղուացդ եւ ծածեացդ ճարտարութիւն անդր եւս քան զամենայն ճարտարապետցն անցուցանէանէ կերտս. (Անյաղթ հց. իմ.։)


Կերտեմ, եցի

va.

to make, to fabricate, to construct, to build, to erect.

NBHL (2)

ԿԵՐՏԵՄ ԿԵՐՏՈՂ. պ. քէրտէն. Գործել. առնել. կազմել.

Կերտող բոլոր եղելոց. (Շար.։) cf. ՔԵՐԹՈՂ կամ cf. ՔԵՐԴՈՂ. որ է կերտող բանի. ποιητής poeta.


Կերտուած

s.

fabric, construction, edifice.


Կէտ, կետի ou կիտի

cf. Կետոս;
point, period, full stop;
moment, instant;
end, aim;
— նպատակի, aim, end, scope, object, goal;
ի — մահում, at the point of death.

Etymologies (10)

• , ի-ա հլ. (յետնաբար ի, ո հլ.) «ծո-վային մի մեծ գազան» ՍԳր. Վեցօր. 139. 141. Եզն. գրուած է նաև կետ. բացի սոս-նից ունինք նաև կետոս կամ կէտոս ծիլ. յովն. 587 ևն. Իրեն. հերձ. 162, Վրոն. ծն Ոսկիփ. կիտոս Անան. թրգ. 5, 6. Երզն, մտթ. 287. Պտմ. աղէքս. 139. Նար. որոնք ըստ Հիւբշ. ուսումնական ձևեր են, մինչ կէտր ժողովրդականն է։ Սրանցից են ծա-սում կետոսաբար Կանոն. կիտակուլ «կէ-տէն կլլուած» ԱԲ. մեծակիտեղ «մեծամեծ կՀտերով լի» Սահմ։ Նոր գրականում ըն-ղունուած է միայն կէտ գրչութ) ւնը, և կամ կէտ նշանից (.) զանազանելու համար յատ-կապէս կետ ձևը՝ «կետ անասունը» նշանա-կութեամբ։

• = Յն. ϰητος «ծովային մեծ գազան կամ հրէշ, վիշապ ձուկ, փոկ, կոկորդիլոս. գետա-ձի, կէտ անասունը». վերջին նշանակու-թեամբ տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. cetus, cete, հսլ. kitu, kitosu, ռուս. китъ, հունգ. czet, մբգ. cête են։ Յոյն բառի ծագումը անյայտ է (Boisaq 451)։-Հիւբշ. 356։

• Հներիզ Յայսմ. մրտ. 21 հանում է կէտ բառից. «կէտ ասեն վասն մեկնա-կութեան. քանզի յոր վայր և լինին՝ ըս-պառեն զայլսն ուտելով»։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. յետոյ Peterm. 21, 35։ ԿԷՏ, ի հլ. (հոլովման ժամանակ դառ-նում է նակ կետ-) «նշանարութեան համաս բրուած նպատակ» Պիտ. «նպատաև. ռետա-ւորութիւն, նպատակակէտ» Փիլիպ. գ. 14. Եւագր. Եւս. պտմ. «իբրև պայման դրուած ժամանակը» Ագաթ. Եղիշ. «քերականական կամ երկրաչափական նիշ» Քեր. թրակ Եւկղիդ. «երաժշտական խազ» Տաթև. ամ, 232 (եկեղեցւոյ մանկունք եղանակեն ա-րուեստիւ կիտի՝ որ գրած է). «երկնքի բե-ւեռները» Արիստ. աշխ. «կշռի մէտ» Նար. «ևենտրոն» Պղատ. տիմ. և օրին. «տոմա-րական եզը» Տոմար. որից կիտուած «կէտ կէտ յօրինուած նկար, զարդ» Երգ. ա. 1Ո կիտակ «որոշեալ կանոն» Անյ. վերչծ. կիտի «կռուի կամ մրցման նպատակը կամ տե-ղը»? Վեցօր. 67. կիտադրեալ Պիտ. Զքր. կթ. ևետասահման Անան. եկեղ. անկէտ «անեզը յաւիտենական» Ագաթ. ցամաքակէտ Ա-գաթ. ժամանակակէտ Գաղ. դ. 2. Ոսկ. մտթ. միջակետ Նչ. քեր. ստորակետ Թր. քեր. կամ նաև կետ-ձևից՝ կետադրեալ Զքր. կթ. կե-տահարութիւն Պիտ։

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 113 արաբ. [arabic word] xatt «գիծ»։ Müller A. Kuhn's u. Schleich. Btrg. 5, 141 զնդ. kaeta «նկատելի», սանս. ketu «երևոյթ, կերպարանք»։ Հիւնք. կէտ անասունից։ Scheftelovitz տե՛ս կիծ։ Մառ ЗВО ❇x 70, 157 յաբեթական

• kert արմատից հմմտ. վրաց. ბերտիլի «կէտ», ծերտա «ծակել», ბրտիալի «խթան»։

• ԳՒՌ.-Ջղ. կէտ «ժամանակ» (օր. չուր էս կէտս «ցարդ»), Ղրբ. կըէտ, Զթ. Սչ. գէդ։ Նոյն է նաև կէտ Ակն. «արգելք, դժուարու-թիւն». օր. կէտ եկաւ «խոչընդոտ ծագեռաւ»։ Բուլանըխի ենթաբարբառով կետ նշանաևում է «մէկ հատ, անզոյգ, կոճատ» (Ազգ. հանդ. և 154), այս նշանակութիւնը կապում է բա-ռըս կենտ (Գնձ. Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շլ. Տփ.) «անզոյգ, մէկ հատ» բառի հետ և սրանով էլ վրաց. კენტი կենտի «անզոյգ», թու. კენტ կենտ «անզոյգ թիւ» բառերին։ Նոյնը գտնում եմ նաև գործածուած աւելի հնից. «Դար և կոճատ, այսինքն ջուխտ և կէտ». Առաք. լծ. սահմ. էջ 585։

• ՓՈԽ.-Վրաց. კიgე կիղե «ծայր, վերծ. անկիւն, եզերք», ուտ. ket «կէտ» (դպրոցի միջոցով մտած բառ)։

• «մեռուի մեծութեամբ մի տեսակ ճանճ, որ էշերն ու տաւարներն է խաւթում» մէկ անգամ ունի Մխ. առակ հթ։

• Նորագիւտ բառս գտաւ ու բացատրեց Աճառ. Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 52-53.

• ԳՒՌ.-Ղրբ. կէտ՝ նոյն նշ. որից Գնձ. Ղրբ. կէտ անէլ «հորթերի յանկարծ փախչելը». Ղրբ. կէտիլ «արագ ու յանկարծ փախչիլ» (մարդոց համար է ասւում)։-Նո՞յն է առ-դեօք նաև Մշ. կնետ «խայթող անճ», ինչ-պէս ունինք կէտ-կենտ.

NBHL (37)

ասի եւ ԿԷՏՈՍ. ԿԻՏՈՍ. յն. գիդօս. κῆτος, cetus, cete, balaena. Ձուկն մեծ. վիշապ ձուկն. մէնծ ձուկ. ատա պալըղը, գատըրղա պալըղը. պալէնա. եբր. թանին, լեւիաթան, եւ այլն. վր. վէշապի.

Արար աստուած կէտս մեծամեծս։ Կէտք եւ ամենայն կայտառք. Եւ էր յովնան ի փոր կիտին. եւ այլն։

Զգազանն ծովական լեռնաձեւ. զկիտացն ասեմ եւ զդելփինաց, վիշապս անուանեն. (Եզնիկ.։)

Ծով կայան կիտոց. (Խոսր.։)

Ի պորտոյ կիտին։ Ի բերանոյ կիտին կորիւնի. (Նար.։)

Ի փորոյ կէտին կամ կետին. (Շար. ձձ. ստէպ։ Իսկ Եսթ. ԺԴ. 5)

Դու զյովնան ի կէտ ձկանն ապրեցուցէր. իմա՛, ի փոր ձկանն՝ որ էր կէտ մեծ։

στιγμή, στίγμα punctum, -tus. Նիշ որոշեալ. Նշանակ սահմանեալ. մասնիկ կամ վայրիկ գիտեալ. (յորմէ Կիտուած. Քըթթել. եւ այլն։)

Ըստ քերականաց եւ երկրաչափից՝ Նիշ փոքրիկ, որոյ շարունակութիւնն կազմէ զգիծ. նօգտա. եբր. նէքօտտա.

Յաղագս կիտից (կամ կետի)։ Կէտք են երեք կէտք աւարտեալ, միջակ, ստորակէտ. (Քեր. թրակ. եւ այլն։)

Հզոր գոլ դմա ի վերծանութիւն, ըստ մասին իւրաքանչիւր աւարտիցէ զկիտիցն եւ տրոհակաց եւ զփաղութիւնսն աւարտակիտովք եւ ստորակիտովք. (Մագ. լ։)

Իբր կէտ գրչի. որ ոչ է գիր. (Վրդն. երգ.։)

Կէտ իր է, որ ոչ ունի մասն. (Եւկղիդ.։)

Կէտ է պատճառ գծի, ոչ ունելով երկայնութին, եւ ոչ լայնութիւն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

(Երկինք) ի միջի բերելով զերկիր որպէս զկէտ մի։ Չափի երկին անչափութեանմբ, եւ առ քեզ կէ՛տ է մին անձուկ. (Պիսիդ.։)

Երկու հարկաւորապէս հանդէպ միմեանց անշարժ են կէտք. (Արիստ. աշխարհ։)

որպէս Մէտ կշռոց. ῤοπή, ῤιπή, vibratus.

Ի կէտ ամբարձման նժարի միոյ. (Նար. Թ։)

Բաղկացեալ ըստ չորից՝ զուղիղ անկիւնսն ժողովելով ի կէտն. (Պղատ. տիմ.։)

Հաստատութիւն միոյ ստացեալ կիտի, եւ երբեմն յոլովագոյն շուրջ թաւալագունիւքն. (Պղատ. օրին. Ժ։)

Աշխարհագրական եւ տոմարական՝ նշանակեալ ըստ հայեցուածոյ երկնից կամ արեգական. Կէտքն են այսոքիկ, կէտ երկնամիջակ, կէտ ժամադիտակ, կէտ եթերական, կէտ սուզական։ Կէտ երկնամիջակն գարնանային. կէտ ժամադիտակն ամառային. կէտ եթերական աշնանային. կէտ սուզական ձմեռային. մոքա են շրջանք բարձրութեան եւ խոնարհութեան արեգականն. (Տօմար.։)

σκοπός, scopus, propositum, punctum, momentum διορισμός, distinctio, προθεσμία tempus. Նպատակ. դիտեալ սահման. պայման. կանոն. չափ. եզր. ծայր. լրումն. որոշումն. մտաց. որոշեալ ժամանակ. ժամադրութիւն. նիյէթ, նիհայէթ, մեօհլէթ, վատէ.

Ուշ եդեալ ընթանամ ի կէտ կոչմանն աստուծոյ. (Փիլիպ. Գ. 14։)

Կորովակի նետաձգութեամբ հարկանել զառաջի եդեալ ինչ կէտ. (Պիտ.։)

Կէտ եդեալ նպատակի այնպիսի դիւին՝ զմեզ յաղօթից անտի լռեցուցանել. (Եւագր. Ե։)

Կէտ եդեալ մեր՝ ցուցանել վասն յովսեփու։ Որոց կէտ առաջի եդեալ է, զի նմանօղ լինիցին. (Եւս. պտմ. Ա. 7։ Վրք. հց. ԻԶ։)

Կէտ եդեալ ինքեան՝ Խ Խ օր պահովք ձգտեալ։ Ի լնուլ կիտին եդելոյ պահոցն կատարելոյ։ Առ ի յառաջադէմ ընտրութիւն պսակահամբար քրիստոսադիր կիտին. (Ագաթ.։)

Գային ժողովէին ի հրամանէ միաբանութեան յեդեալ կէտս. (Կանոն.։)

Կէտ եդեալ զժամանակն՝ զամիսն վեցերորդ. (Եղիշ. Բ։)

Արդ ահա հասաք ի կէտ միջին, որ է սկիզբն վերջին, եւ կատարումն առաջին. (Եղիշ. մատն.։)

երկուս կէտս եդ ի միջի. մի, յորժամ վասն նորա իսկ իցէ. եւ միւս եւս՝ յորժամ սուտ իզեն բանքն. (Ոսկ. մ. Ա. 15։)

Ապաշխարութեան կէտ դիցէ. (անդ. Բ. 4։)

Կապեաց, եւ արձակեաց դարձեալ կիտիւ ապաշխարհութեանն. (Ոսկիփոր.։)

Հասանէ նմա կէտ վճարման կենաց։ Զկէտ կենացս քաղաքավարեալ իբրեւ ամս ԺԳ։ Քրիստոսադիր կգտիւն. (Յհ. կթ.։)

Ի կէտ եւ յաւարտ ժամանել։ Հասցեն ի կէտ կատարման իւրաքանչիւր ընթացից։ Տնաբաժին կէտ եւ հանգիստ զայս պայմանի։ Նուիրեալ պայման, սահման նոյնագոյ, կէտ տէրունի։ Այս թիւ պանծալի (եօթն), որում ոչ է կէտ կցորդի, եւ ոչ սպառուած վախճանի. (Նար.։)

Ի կէտ կենցաղոյս ժամանէ։ Չեւ հասեալ ի կէտ սիրոյն. (Լմբ. սղ.։)

Է կէտ գրոց, եւ է կէտ՝ մեծ ձուկն. ասի կէտ եւ չափ կենցաղոյս, եւ այլ այսպիսի։ ասի կէտ գարնանային, ամառային եւ այլն. (Երզն. քեր.։)


Կէտադրեմ, եցի

va.

cf. Կետադրեմ.


Կէտադրութիւն, ութեան

s.

cf. Կետադրութիւն.


Կէտանիշ

s.

guiding-mark.


Կէտորս, աց

s.

whaler.


Կթիտ

s. chem.

amygdalin.


Կթոտ

adj.

tottering;
staggering;
lingering, languishing, languid, feeble, weak.

NBHL (3)

παραλελυμμένος dissolutus. Իբր Գթոտ, որ ստէպ գթէ. գայթ. դիւրագլոր. տկար. թոյլ. լուծեալ. լքեալ. կթուցեալ. կթատեալ.

Զձեռս լքեալս, եւ զծունկս կթոտս հաստատեցէք. (Եբր. ՟Ժ՟Բ. 12։)

Զօրացարուք ձեռք լքեալք, եւ ծունկք կթոտք. (եւս. Պտմ. ՟Ժ։)


Կթոտիմ, եցայ

vn.

to totter, to languish, to grow weak;
կթոտէին բարձք նորա, he could hardly keep on his legs;
կթոտէին դողդոջուն ծունկք նորա, his trembling knees sank beneath him, or failed under him.


Կիզանուտ

adj.

combustible, fit or liable to burn.

NBHL (2)

Կիզելի ըստ ինքեան. Դիւրաւ այրելի.

Անբովանդակելի եւ կիզելի հրովն ոչ այրիմք կիզանուտ մարմնովք. (Նար. երգ.։)


Կիսակատար

adj.

half done, unfinished, imperfect, incomplete.

NBHL (9)

ἑξ ἠμισείας, ἠμιτελής, ἠμιτέλεστος semiabsolutus, imperfectus. Անկատար. թերակատար. թերի. կիսատ.

Անմարթ էր թերի եւ կիսակատար լինել լուսնի յաւուր լինելութեան իւրոյ։ Եթէ ամենայն արարածք լիուլի ստեղծման, ապա եւ ոչ լուսին. թերի եւ կիսակատար. (Շիր. զատիկ.։)

Իբրեւ զնիկոդեմոս զկիսակատար զքրիստոսասէր. (Ածաբ. աղք.։)

Կիսակատար ցուցանելով զառաքինութիւնն. (Փիլ. լին.։)

կիսակատար ուսմամբ. (Յհ. կթ.։)

Զայսպիսի կիսակատարսն ի պատուիրանսն աստուծոյ՝ յանցաւոր օրինացն ցուցանեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ալոջով սրբի կիսակատար կենդանեաւ. (Վրդն. ղեւտ.։)

Այնու զկիսակատար սիրտ առն ի կատարելութիւն ածցէ։ Շինեալ ի վերայ կիսակատար հաւատոյն. (Երզն. մտթ.։)

Զի բարձի գայթագղութիւն կիսակատար դաւանողացն զքրիստոս մարդ. (Խոսրովիկ.։)


Կիսակտուր

adj.

cut in two, in half;
cut off at the middle, divided in halves or in two, bipartite.

NBHL (7)

ἠμίτομος, ἠμιτμήτος dimidiatus. Կարեալ կիսով չափ. ընդ մէջ հատեալ. եւ Անկատար. թերատ. խեղ.

Կիսագօս գոլով. ասէ. գթա՛ ո՛վ թագաւոր ի կիսակտուր շնականս. (Սահմ. ՟Թ։)

Գունդ կիսակտուր՝ հեցի օրինակաւ բարձրացեալ ի վեր, եւ կորացեալ. (Պիսիդ.։ եւ Վրդն. ծն.։)

Իւրովի արարեալ սուսերաւ կիսակտուր զգլուխ նորա. (Խոր. ՟Գ. 39։)

Կիսակտուր կենօք։ Կիսակտուր ոչ թողլով. (Յհ. կթ.։)

Ի հարկանել զհեծեալն կամ զերիվարն կիսակտուր կործանէին. (Ասող. ՟Գ. 41։)

Կիսակտուր պրծեալ. (Նար. ՟Խ՟Ը։)


Definitions containing the research տ : 10000 Results

Վէգ, վիգաց

s.

dispute, debate, contest, discussion, variance, contestation, quarrel, wrangling;
ի — գալ ընդ ումեք, to dispute or wrangle, to debate, to contest, to discuss;
knucklebones, cockal.

Etymologies (6)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «վէճ, կռիւ». ասւում է միայն ոճով ի վէգ գալ «վիճել, կռուիլ» Ա. մկ. զ. 59. Կիւրղ. ծն. Պիտառ.։

• = Պհյ. *yεg ձևից, որ չէ աւանդուած. հմմտ. զնդ. [arabic word] b vaεγa-«հարուած, բաղխում, զարկ, մէկի վրայ յարձակիլը» (ձևի համար հմմտ. զնդ. ❇ maēγa> հյ. մէգ, ❇ ︎ taēγa->տէգ). ունինք նաև արս. [arabic word] ︎ vaγa «կռիւ, վէճ», որի մեկնու-թիւնը չունի Horn։ Վերոյիշեալ բառերը ծա-գում են հնխ. ueig-արմատից, որի միւս արիական ժառանգներից են սանս. vēga-«դող, ուժգին շարժում, թափ, սեղմում, ճըն-շում», abhi-vēga «գրգռում», զնդ. vaeg «զէնքը ճօճելով վրան նետել», պրս. an-gēxtan «վարել, քշել, հեռացնել», vextan «նետել», օսս. vēγun «շարժել, ցնցել», բե-լուճ. gējag «ճօճել, շարժել» (Pokorny 1, 233-4, Berneker 241, Trautmann 339)։

• ՆՀԲ պրս. վէղա, թրք. գավկա, չավ-ղա։ Lag. Beitr. bktr. Lex. 72 զնդ. vaēγa=սանս. vēgá։ Տէրվ. Altarm. 86 սանս. vega, զնդ. vōiγna։ Karolides, Γλ συγϰρ. 76 իրար է կցում հյ. վէգ «կը-ռիւ և քուէ», կպդվկ. vékas «կոճ», յն. εἰϰή «դիպուածաւ», լտ. vices «հերթ», čicissim «փոխառփոխ», vincere «յաղ-թել», pervicax «յամառ» ևն։ Հիւնք. վէգ «ոտքի կոճ» բառից։ Scheftelovitz BВ 28, 306 հսլ. vékù «ուժ», հհիւս. veig «ուժ», գոթ. weihan, հիռլ. fichim «կռուիլ», լտ. vinco «յաղթել, նուաճել»։ Մերժում են. Walde 838 և Pokorny 1, 233, որովհետև սրանց արմատն է հնխ. leiq-, որ պիտի տար հյ. *գէք։ Աւելի

• յետոյ Scheftelovitz KZ 54 (1927), էջ 232 և 244 հյ. վէճ բառի հետ միասին կցում է ռուս. визтъ «ճիչ, կական», գոթ. swiglō̄n, հբգ. swèglon «փչել» բառերի հետ։

• , ի-ա հլ. «ոտքի կոճ, կոռ» Վստկ. 222. սրա հետ կապ ունի՞ յոյգ հոմանիշը՝ որ տե՛ս առանձին։

• Karolides տես նախորդը։ Գարագաշ-եան (անձնական) վեց բառից, որովհե-տև վէգը վեց կողմ ունի։ Հիւնք. քուէ բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 352 զնդ. vaεγa-իբր նետելու բան առ-նելով։

NBHL (3)

Շատ ի վէգ եկեալ յամառէր այրն. (Պիտառ.։)

Զի եթէ առն կատարելոյ կին էր, ապա ոչ այնպէս ի վէգ գայր ի վերայ յովսեփու. (Կիւրղ. ծն.։)

Ոտքն (որսական շան) բարձր քան զառաջքն, ճղերն երկայն, եւ ի վիգաց ի վայր հաստ եւ կարճ. (Վստկ. ՟Յ՟Լ՟Դ։)


Վէճ, վիճից

s.

quarrel, controversy, litigation, contention, difference;
cf. Վէգ.

Etymologies (2)

• (յետնաբար ի, ո հլ.) «կռիւ, հակա-ռակութիւն, խօսքով կռիւ» Ոսկ. յհ. բ. 10, 32. Նիւս. բն. Մխ. դտ. Պարապմ. որից վի-նիլ ՍԳր. Ոսկ. ես. Սեբեր. վիճաբանել Կոր-իւն. վինումն Ոսկ. եբր. վիճութիւն Մանդ. նոնն. վինախնդիր Ոսկ. գծ. դժուարավիճող Առ որս. յարուվէճ ԱԲ. նոր բառեր են՝ ան-վինելի, անվինելիօրէն, վինաբանական, վի-ճելի ևն։

• Müller SWAW 42, 255 հմմտ. սանս. vič, viveka։ Lag. Arm. Stud. § 2143 լտ. per-vic-ax «յամառ»?-Հիւնք. վէգ «վէճ» բառից։ Scheftelowitz KZ 54 (1927), 232, 244 վէգ բառի հետ միա-սին ռուս. визrъ «ճիչ, կական», գոթ. swiglōn, հին բ. գ. swèglon «փչեւո։ Nyberg, Hilfsb. 2, 15 իրան. *vaiča ձևից, որ գտնում է պհլ. aparvečih «յաղթականութիւն», aparvēc «յաղթա-կան» բառերի մէջ։ Բայց «կռիւ» և «յաղ-թութիւն» նոյն բաները չեն։

NBHL (2)

Զի՞ պիտոյ է նմա ամբոխմանն եւ վիճոյ։ Ոչ վիճոյ վասն գալ յատեան։ Մի՛ քակեր զսքանչելիսն՝ գտանել զսահմանն վիճով. (Նիւս. բն. ՟Լ՟Զ։ Մխ. դտ.։ Պրպմ. ձ։)

Մարտ եւ վէճ եւ յամառութիւն լինի յաղագս շինուածոց տանց, հիմանց, որմոց, եւ սահմանաց։ Վէճն էր յաղագս որդւոյ եւ հոգւոյն սրբոյ. (Ոսկ. յհ. ՟Բ. 10. եւ 32։)


Վէպ, վիպաց

s.

history, narration, tale, story, account;
romance;
poem, poetry.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «աւանդական առասպելեալ պատմութիւն» Ոսկ. յհ. ա. 3 և մ. բ. 10-12. Ագաթ. Խոր. Յհ. կթ. որից վիպել Եւս. քր. վիպագիր Եւս. քր. Ոսկ. ա. թես. ը. վիպա-գործ Եւս. քր. վիպասան Եւս. քր. Եփր. ա-թգ. վիպասանութիւն Բուզ. եւս. քր. վիպա-նել Լաստ. ժզ. բազմավէպ Եւս. քր. Խոր. յարմարավէպ Նար. մծբ. նոր բառեր են նո-րավէպ, սիրավէպ, աւանդավէպ, մանրավէպ ևն։

• ՆՀԲ լծ. յն. ἔπος և φημή, Böttich, ZDMG 1850, 362 սանս. vip, vipā, յն. επος=fέπος «խօսք, բառ, ճառ, պատ-գամ, ոտանաւոր»։ Müller SWAW 33, 592 յն. fέπος և Armen. VI սանս. vip «երգ»։ Հիւնք. յն. εύέπεια «ճարտարու-թիւն. ասացուածոց»։ Բաղրուպանեան ՀԱ 1907, 17 յն. fέτος ձևից փոխառեալ։

NBHL (5)

(լծ. յն. է՛բօս եւ ֆիմի՛ ). ἕπος verbum, carmen heroicum φήμη fama ἰστορία historia. Հին զրոյցք՝ իրական կամ ստայօդ. պատմութիւն՝ արձակ կամ քերթողական. լուր՝ բանիւ կամ գրով. թարիխ, նագլ, խապէր.

Եւ զայս արտաքին վէպն յայտ առնէ, եւ մեր իսկ գիրք. միթէ խաբէութի՞ւն էր այն ամենայն, կամ վէպք եւ առասպելք։ Ցուցք պոռնկականք, եւ խառնաղանճ վէպք. (Ոսկ. մ. ՟Բ. 10. 11. 12։)

Երգոց վիպաց յիմարեալ շռայլեալ լկտի մտաց պատմութիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զայս վէպ պատմեն մերձաւոր սիրելեաց։ Զքաջութիւն իւրաքանչիւր արձանացուցին ի վէպս եւ ի պատմութիւնս։ Յայտնի են քեզ ի վիպացն՝ որ պատմին ի գողթան։ Եւ ոմանք այլաբանաբար զրուցաց վէպս տան. (Ագաթ.։ Խոր. ՟Ա. 2։ ՟Բ. 46։ Յհ. կթ.։)

Իբրեւ զառաջին քաջացն, զոր ի վէպսն պատմեն, եւ լսեմք. (Փարպ.։)


Վէս, վիսաց

adj.

highflown, arrogant, proud, saucy, insolent, haughty, fierce;
harsh, hard-hearted, cruel, inhuman, brutal;
cross, crabbed, surly, peevish.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, ծայց առանց վը-կայութեան) «հպարտ, գոռոզ, ամբարտա-ւան» Բ. տիմ. գ. 3. Ոսկ. փիլիպ. Մծռ. ո-րից վիսութիւն Ոսկ. մ. բ. 5. վիսաբարոյ Սարկ. վիսանալ Ոսկ. բ. տիմ. առանց k ձայնի փոփոխութեան՝ վէսական Խոր. վէ-սութիւն Մաշկ.։

• ՆՀԲ լծ. լտ. vesanus «խենթ, ևատա-ղի» և յն. φυσάομαι «փքանալ իբր փըչ-մամբ»։ Lag. Urgesch. 1018 վսեմ բա-ռի հետ՝ հսլ. včisina «բարձրութիւն»։ Հիւնք. վիզ բառից. հմմտ. ընդվզիլ։ Հա-լաճեան, Արևելք 1893 նոյ. 10 վ+ես։ Ադոնց, Aрм. въ ən. Юстин. էջ 402 վսամ բառի հետ միասին հանում է ի-րան. visya, viϑya «գիւղական, հա-մաւնական» բառից, ինչպէս տոհմիկ< տոհմ-ից։ Թիրեաքեան, Ատրպատ. էջ

• 2z պհլ. vistāxv, հյ. վստահ, իսկ էջ 350 զնդ. ves, պհլ. veh «վեհ» բառից։

NBHL (6)

ἁνήμερος immansuetus ἁπηνής immitis, inhumanus ἁνθαδέστατος refractarius φιλόνεικος contentiosus եւ այլն. Վզան. վզանուտ, բարձրավիզ. խստապարանոց. անսաստ. ստամբակ. անընդել. անամոք. անագորոյն. յամառ. դժնեայ.

Այնպէս իմն է ազգ մարդկան, վէս եւ ընդ հակառակս։ Անընդել, վէս։ Անընդելք, վէսք, ստամբակք, ամբարտաւանք։ Վէսք, բարկացօղք։ Ոչ կամեցաւ տէր ի հպարտս եւ ի վէսս. (Ոսկ. փիլիպ. է։ յհ. ՟Ա. 7. 8։ Ճ. ՟Գ.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ժողովրդականք վէսք ստահակք։ Տառապեալ եւ մուրական, եւ վէս, եւ այսր եւ անդր լինի։ Վէս արիոն. (Խոր. ՟Գ. 68։ Շիր.։ Գանձ.։)

Թագաւորն միրդատ՝ այր վէս եւ պակասամիտ, եւ ոչ հարկէր պարսից. տմ. վր.։)

Վէս բարուք զընկերն այպանէ ստութեամբ, գոլով եւ ինքն սխալոտ բնութիւն։ Վէսքն եւ ամբարտաւանքն ոչ խոնարհին առ խորհրդակցացն խրատն. (Լմբ. առակ.։)

Ոչ արծւէսք եւ վէսք եկին, եւ ոչ սուրբ հարք սինայ լերին. Գր. տղ. յերուսաղէմ. իմա՛ արեւմտեան բառիւք, արքեպիսկոպոսք եւ եպիսկոպոսունք։


Վթար

s.

damage, hurt, wrong.

Etymologies (2)

• «վտանգ, վնաս» Կիւրղ. թգ. Ոսկ. յհ. ա. 2 (էջ 31), որից վթարել «վնասել, փճացնել» Պիտ. վթարիլ Առ. որս. Պիտ. Վրդն. ծն. վթարանալ Դիոն. ածայ. վթա-րումն Նիւս. կազմ. անվթարութիւն Փիլ. բայց անվթար Ագաթ. Ոսկ. եբր. և մ. ա. 12։

• ՆՀԲ լծ. յն. ֆթօրա՛, տիաֆթօրա՛ «ա-պականութիւն», փի՛թօմէ «կաշկանդել». անվթար=լծ. յն. ա՛ֆթօրօս, հլ. ան-վատթարելի և թրք. ֆէթհ օլմազ։ Հիւնք. յն. φϑάρμα, φϑείρω, ἂφϑαρτον «ապակա-նել, փճացնել»։ Աճառ. ՀԱ 1908, 122 համարում է իրան. *vitar ձևից փոխ-առեալ. հմմտ. սանս. vitarāmi «յաղ-թել, սպանել», պհլ. vitartan. yitirītan «մեռնիլ»? Թիրեաքեան, Հայ-երան. ու-ռումն. էջ 96 վատթար բառի հետ։

NBHL (2)

Վհատութիւն. վտանգ. վնաս. քէտէր. (լծ. եւ յն. ֆթօրա՛, տիաֆթօրա՛. ապականութիւն. փիթօմէ. կաշկանդիլ).

Որ զանձին իրացն զյոյս հատեալ է (ի կրթութենէ), հայեսցի ընդ անասունս ընտանեցեալս, այլ ոչինչ լիցի նմա վթար. (Ոսկ. յհ. ՟Ա. 2.) ուր յն. πείθομαι constringor, in desperationem incido.


Վիգ

s.

vigour, force, aid, succour.

Etymologies (2)

• «օգնութիւն, պաշտպանութիւն» Շը-նորհ. ոտ. բարձր. Լմբ. շնորհ. Գնձ. Վկ. դէ, 22-2045 6z. որից զօրավիգն կամ զօրաւիգն «օգնա-կան, ձեռնտու» ՍԳր. Եւս. քր. Խոր. «մար-տակից, գործակից, պաշտպան» Օւս. քր. Ոսկ. լս. Շար. Լմբ. ուրիշ գործածութիւն չունի բառս։

• ՆՀԲ «որպէս լտ. vis, vigor»։ Տէրվիշ. Նախալ. 105 սանս. vaǰ, ukš, զնդ. vaǰ, vaz, vaxš, յն. ὅγείς «առողջ», αύζω «ա-ճիլ», լտ. vigere, հյ. առոյգ, օգնել, օճան ևն ձևերի հետ հնխ. yag, yats =vaqs «աճիլ, զօրանալ, օգնել» ար-մատից։ Scheftelowitz BВ 28, 306 նոյն ընդ վէգ «կռիւ» (տե՛ս անդ)։ Մեր-ժում են Walde 838 և Pokorny 1, 233։

NBHL (2)

(յորմէ Զօրավիգ կամ Զօրավիգն). Կա՛մ է Զօրութիւն, ոյժ, օգնականութիւն. (որպէս լտ. վի՛ս, վի՛կօռ ). եւ կամ Զէն ինչ զօրաւոր եւ գործի պատերազմական, որպէս նիզակ, լախտ, եւ այլն.

Նահատակաց վիգ եւ վահան, վըտանգելոց օժընդական. (Շ. ոտ. բարձր.։ եւ Լմբ. ի շ.։)


Վիգն

cf. Վիկն.

Etymologies (5)

տե՛ս Վիկն։

• «վայրի ոլոռ. անասուն-ների համար ուտելի խոտեղէն, որ է լտ. fιieia tenuifolia Koth. (ըստ Տիրացուեան, Contributo § 260)» Ոսկ. գաղ. զ. էջ 432. որ և ռամկաձև վիկ Գաղիան. (մեկնում է իբր յն. բիկոս)։

• = Բառիս հետ նոյն են 1) յն. βιϰιυν, βιϰία 2) լտ. vicia, 3) իտալ. veccia, ֆր. vesce, անգլ. wetch, հբգ. wicka, wiccha, հոլլ. wik, գերմ. wicke, լեհ. wyka, wiczka. ռուս. вu-кa, 4) ասոր. [syriac word] bīqā, 5) յն. άφάϰη, 6) թրք. թէ՜ պրս. [arabic word] fig, բոլորն էլ «վիգն» նշանակութեամբ։ Սրանցից 1) և 3) խումբը փոխառեալ են լատիներէնից. միւսների ծա-գումը անորոշ է. Walde 832 և Pokorny 1, 234 լտ. vicia հանում են հնխ. uei-g «ծռեւ կորանալ» արմատից. Boisacq 105 յն. ἀφάϰη կցում է անորոշաբար φαϰός «ոսպ» բառին և ըստ Lewy, Fremdw. 28 համարում է սե-մական ծագումից. ნրϰը տե՛ս տակը։ Հայ բառը Հիւբշ. 383 դնում է յն. βιϰίον ձևից փոխառեալ, ինչ որ անընդունելի է տասա-դարձութեան պատճառաւ (պիտի ունենայինք բիկ, *բիկիոն)։ Ուստի պէտք է ենթադրել մի ուրիշ ընդհանուր աղբիւր։ (Յիշատակելի է սոգդ. wīγ «խոտ» Gauthiot, Gram. sogd. էջ 87, որ լիովին համապատասխան է մեզ)։ = Ոճ,

• Նախ ՆՀԲ կցեց յն. βιϰία, լտ. vicia ձևերին։ Spiegel, Comm. 1, 477 կաս-կածով զնդ. vaēgaуyō։ Lag. Urgesch. 832 ըստ ՆՀԲ։ Հիւնք. պրս. ֆուք, իսկ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] fūg։ (Բայց այսպիսի մի բառ չու-նին ո՛չ ԳԴ և ո՛չ Բուրհան. կան միայն պրս. [arabic word] fūl և [arabic word] fina հոմանիշ ձևե-րը. ԳԴ ֆինէ և ֆուլ բառերի տակ յի-շում է նաև ֆիյկ (իմա՛ fig) «վիգն», որ սակայն չէ դրած ընդհանուր բառա-շարքում)։

• ՓՈԽ.-Թորթումի թրք. գւռ. վիգն (ըստ Շիրակ 1905, 425), Սեբ. թրք. գւռ. fiy.-այս է թերևս վերոյիշեալ ֆիյկ ձևը։

NBHL (1)

ՎԻԳՆ կամ ՎԻԿՆ. ὅροβος ervum. ռմկ. վիգ, վիկը. իտ. վէ՛ճճիօլօ . իբր յն. լտ. βικία cicia. որ ի բառս Գաղիանոսի գրի՝ Բիկոս, վիկ, կամ վիգն։ Ոլոռն վայրի՝ կեր գրաստուց պարարիչ. ... (Բժշկարան.։)


Վիզ, վզի

s.

neck, crag;
— ամբառնալ, to become rebellious, proud, insubordinate.

Etymologies (4)

• (սեռ. վզի) «պարանոց, ճիտ» Ոսկ. մ. բ. 13. Եւս. քր. Փիլ. Խոր. որից վզանոց Վրդ. սղ. ընդվզիլ «գլուխ քաշել, ապստամ-բիլ» Բ. մն. Իթ. 6. Յոբ. մե. 25. ընդվզել «վիզը պոկել» Խոր. Մագ. կոկոզավիզ Անյ. հց. իմ. Արծր. բարձրավիզ Փիլ. բարձրավը-զութիւն Ոսկ. ղկ. Թէոդ. խչ. բրտավզութիւն Գրչ. արիստ. խստավիզ Փիլ. լին. վզկապ (նոր բառ)։

• ՆՀԲ լտ. cervix հոմանիշը համառում է կազմուած պրս. կէր(տան)+հյ. վիզ բառերից։ Böttich. Arica 70. 152 սանս. viha։ Lag. Urgesch. 682 յն. αύχήν հո-մանիշի հետ vah արմատից։ Justi, Dict. Kurde, էջ 432 զազա vəzde jene-

• n'a «սուլել» (բառացի «վզից քաշել») ձևի հետ կասկածով համեմատում է հյ. վիզ։ Հիւնք. յն. βῆσσα «հովիտ, կիրճ, պարանոց»։ Patrubány SA 1, 188 հնխ. veg'ho-«շարժելի» ձևից. հմմտ. գոթ. vigan, vag, գերմ. bewegen «շարժել», սանս. vahāmi, զնդ. vazāmi «վարել» ևն։ Pedersen KZ 36, 340 և Հայ. դր. լեզ. 163 հպրուս. wmsus «վիզ», չեխ. vaz «ծոծրակ» բառերի հետ. բայց սր-րանք դնում է հսլ. vezati «կապել» բա-ռից, որի մէջ v նախամասնիկ լինելով, հայերէնի մէջ էլ վ մասնիկ է համա-րում։ Meillet (անձնական) չի ընդու-նում հառուս. winsus, չեխ. vaz համե-մատութիւնը, սպասելով այս պարա-գային հյ. *վինձ։ (Թէև հյ. վիզ կարող էր յառաջանալ *վինձ ձևից, սակայն համեմատութիւնը ընդունելի չէ նախա-ձայն վ-ի պատճառաւ՝ փխ. գ)։ Peters-son, Ar. u. Arm. Stud. 133-4 մեր-ժում է Pedersen-ի մեկնութիւնը և հյ. թիզ, թեզան բառերից ենթադրելով հնխ. teg'h-«ձգել, լարել» արմատը, աւելաց-նում է սրա վրայ ō-նախամասնիկը և այս ō-tēg'h-ձևից հանում է հյ. վիզ (միջաձայն t ընկել է, ō դարձել է հյ. ու, որ ձայնաւորի մօտ եղել է վ)։-Schefte-lowitz KZ 54 (1927), էջ 249 մերժելով հպրուս. winsus, որովհետև փոխառեալ է սլաւականից, կցում է յն. αύχήν բառին։ Pokornv I. 63 կասկածով յիշում է Pe-dersen-ի մեկնութիւնը։ Պատահական նմանութիւն ունի ուտ. ozan «վիզ»։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Գոր. Հճ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տփ. վիզ, Ղրբ. վրէզ, Սվեդ. վէզ։ Նոր բառեր են վզա-թակ, վզածուռ, վզակոթ, վզահոռ, վզատակ, ծուռվիզ։-Սրանից է Ակն. էրգանբըզիգ «եր-կայնավիզ», ուր գտնում ենք վ դարձածբ։ -Սրանի՞ց է ն աև Ագլ. խա՛յզակ «ծոծրակ», որի հետ նոյն են խզակոթ Ղրբ. և խզատակ Ագլ. Ղզ. Ղրբ. Շմ.=խզիտակ Ղզ. =խուզա-տակ Ջղ., որոնց համապատասխան ձևերն են այլուր վզակոթ և վզատակ։

NBHL (4)

αὑχήν cervix τράχηλος collum. Պարանոց. ուլն. վիզ, ճիտ, շլինք, շլլիք. պօյուն, պօյն, պօզազ, կէրտեն, կերտան. (յորոց կազմի եւ լտ. չէրվիքս. ի կէր, եւ վիզ).

Զօրեաց զվիզ ի վեր համբառնալ, եւ ի վեր հայել։ Զվիզն ի վայր արկեալ՝ ի ներքս դարձուցանելով ի բաժակսն։ Զվիզն այսր անդր շուրջ ածեալ՝ աչօք եւ ռընգամբք շուրջ լափլիզեն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. տեսական.։)

(Լուծն քրիստոսի) չհարկանէ զվիզդ. (Ոսկ. մ. ՟Բ. 13։)

Խրոխտալով վիզ ամբառնան ընդդէմ աստուծոյ. (Գէ. ես.։)


Վիթ, վթի

s.

gazelle;
antelope.

Etymologies (3)

• «այծեամ, յամոյր» Գաղիան. Հին բռ. (սրանք մեկնում են «վիթ. դարկոն», որով Ստեփ. լեհ. հասկանում է «թարխուն կանաչին», իսկ ՆՀԲ «յն. δορϰά́ς այծեամն»). գրուած է նաև վիդ, վիթն. սրանից է վթիկ «եղնիկի որթ» Վրք. հց. բ. 262. ունինք դար-ձեալ վիդոն «վայրի արու ա՞յծ» Մագ. քեր. 239=Երզն. քեր. և բութէն «փոքր եղջերու» Հին բռ. Բառ. երեմ. էջ 57, որոնց բոլորի կապակցութիւնը անորոշ է։

• ՆՀԲ լծ. լտ. vitulus «հորթիկ, հոր-թուկ»։

• ԳՒՌ.-Սվեդ. վէթ։ Կապ ունի՞ն սրա հետ վիթ (Rivola) «ոստիւն», վիթվիթ քալել, վթվթալ Մշ. «թռչկոտելով քայլել», վիթվիթ Ալշ. Մշ. «սրածայր ականջներով», Ալշ. «դիւ-րաբորբոք բնաւորութեամբ»։ (Kivola, Բառ. հայոց 1633, էջ 352 հանելով այս վիթ «ոս-տիւն» արմատից՝ վիթն մեկնում է «վազելու ժամանաև ոստոստող անասուն»)։

NBHL (3)

ՎԻԹ δορκάς caprea, dama. որ գրի եւ ՎԻԹՆ, ՎԻԴ, ՎԻԴՈՆ. յորմէ ՎԹԻԿ. Այծեամն. յամոյր. եւ որթ նոցա. յն. տօ՛րգաս.

Դարկոն, վիթ. ուստի եւ Ստեփ. լեհ. հարկի մեկնել որպէս թարխոն՝ բանջար, ուր պարտ էր ընթեռնուլ՝ դարկաս, կամ դորկան։

Առն, խոյ, գոնչակ, վիգոն, դուար, մալ. այսոքիկ արականք ի վերայ հօտից ասացեալ են նշանակութեամբք. (Երզն. քեր.։)


Վիթխարի, րեաց

adj.

colossal, gigantic, of great stature, of enormous magnitude;
— արձան, colossus;
— այր, giant.

Etymologies (1)

• «հսկայ, մեծամարմին, յաղթան-դամ» Խոր. Յհ. իմ. պաւլ. Յհ. կթ. Պիտառ. գրուած նաև վիթխար Վանակ. յոբ. որից վիթխարութիւն Նար. վիթխարանալ Մագ. սոսկավիթխար Նար.։

NBHL (4)

որպէս յն. լտ. εὑμέθης procerus, ingens, immanis. գրի եւ իբր ռմկ. ՎԻԹԽԱՐ. Յաղթանդամ. բարձրահասակ. մեծամարմին. հսկայ. անարի. անհեթեթ. մեծղի .... գուցէ իբր պ. պէթ խար, անճոռնի էշ. իշու կտոր, հանդալ.

Յաղթանդամք մարմնով եւ վիթխարիք։ Տորք վիթխարի հասակաւ եւ ուժով։ Զտիտանեանն զայն վիթխարի եւ աշխոյժ։ Ընդ վիթխարի սկայիցն միակամեալ. (Խոր. ՟Ա. 8։ ՟Բ. 7։ Յհ. իմ. պաւլ.։ Յհ. կթ.։)

Կէտք կամ վիշապք վիթխարիք. (Պիտառ.։)

Ծովական ալիք յետս նահանջի, անկարացեալ զվիթխարեաւն զանցանել լերամբ. (Սկեւռ. ի լմբ. յորմէ եւ Տօնակ.։)


Վիժակ, աց

s.

curtain, veil, hangings, tapestry;
water-spout, jet;
cf. Վիժանք;
— զինուց, sheath for arms.

Etymologies (2)

• «ծածկոց, վարագոյր» Ել. իզ. 14. լե. 11, լզ. 19, լթ. 34, խ. 17. փխբ. վիժակ զինուց «զէնքի պատեան» ԱԲ. գործածուած է նաև վէժ կամ բէժ ձևով՝ «մեծ վարագոյր» նշանակութեամբ՝ Ճառընտ. Կղնկտ.։ Այս երեք ձևերի կապակցութիւնը դժուար է որո-շել։ --... .

• Անշուշտ այս բառն է, որ Տաթև. հառզ. 425 գրում է վինակ. «Այն որ վի-ճակն է՝ ծիրանեգոյն հանդերձ է, որ զսեղան հացին և զխնկոցն ծածկէին. և տեսութիւն կամ փրկութիւն թարգմա-նի»։ ՀՀԲ վէժ «վայր ընկնել» արմատից։ ՆՀԲ վիժակ «ջրցայտք, հոսանք» բառից փոխաբերաբար, ճիշտ ինչպէս ունինք շատրուան՝ նոյն կրկին նշանակութիւն-ներով։ Lag. Btrg. bktr. Lex. 71 պրս. āwextan «կախել» բառից, որ մերժում է Հիւբշ. 246, Տէրվ. Altarm. 86 և Հիւնք. ըստ ՆՀԲ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 353 պրս. [arabic word] pīča «ծածկոյթ կա-նանց», Scheftelowitz KZ 54 (1921), էջ 249 լիթ. wijžti «սանդալ հիւսել», ռուս. vizžocha «երկար ճպոտ», զնդ. ni-vaēz «կապուիլ, կցուիլ»։

NBHL (5)

(արմատն է Վէժ, Բէժ). Վիժումն. հոսանք. սահանք. ցայտումն. որպէս յն. լտ. ῤεῦμα fluxus եւ այլն. ջրին բխելը. վազելը. ագըշ.

Որ զկարծրանիւթ վէմն անապատին ի վիժակս վտակաց հոսեալ բղխեցեր։ Ի տեսանելեա աչաց արդ արացուցիչ արտասուաց վիժակս վայրաբերեաց. (Նար. ՟Կ՟Գ. եւ Նար. մծբ.։)

Զդառնաբեր վիժակս հրացան եւ տոչորակէզ սրսկման անձրեւին (ի սոդոմ). (Անան. եկեղ։)

ՎԻԺԱԿ. κατακάλυμμα operimentum, tegumentum. (որպէս ի նմանութենէ նախադրեալ նշանակութեան, յար եւ նման բառիս Շատրուան. Օթոց սփռեալ վերուստ ի վայր. ծածկոյթ. նուարտան, սրսկապան. վարագոյր. ծածկոց.

Արասցե՛ս զվիժակս խորանին ի շիկակարմիր մորթոց խոյոց։ Եւ արար զվիժակս խորանին ի մորթոց խոյոց կարմիր ներկելոց։ Եւ զվիժակսն կապուտակեայս. (Ել. ՟Ի՟Զ. 14։ ՟Լ՟Զ. 19։ ՟Լ՟Թ. 34։)


Վիհ, վհաց, վհից

s. adj.

abyss, gulf, chasm;
chaos;
hell, the bottomless pit;
grave, tomb;
great distance;
profound, deep;
անդնդախոր —ք ծովու, the depths of Ocean;
— թշուառութեան, depths of misery.

Etymologies (2)

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար. ինչ. վհից Նար., վհաւ Իգնատ. ղկ. 330) «գահաւանդ, խոր փոս, անդունդ. փխբ. գերեզման, դժոխք» ՍԳր. Ագաթ. «խոր. խորունկ» Եփր. ծն. էջ 79. «խտրութիւն» Եփր. համաբ. որից վհական «հրաբուխնե-րից ուժով դուրս եկած օդը» Հին հաւ. 67. բառիս հնագոյն ձևն է վիրհ Ոսկ. ես։

• Գ. Կ., Արշալ. արրտ. 1843, թ. 130 վի հ ձայնարկութիւնից։ Հիւնք. համա-ռօտուած վիրապ բառից։ Patrubány S3 1, 196 սանս. varūtar «պաշտպանու-թիւն», յն. fρύτωρ «պաշտպան» բառե-րի հետ։ Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 72 պհլ. vr «հոր, ջրհոր, գուբ», որ ինքը հայերէնի համեմատութեամբ կար-դում է vir. այստեղից է դնում նաև հյ. վիրապ, իբր պհլ. vir-i-āp «հոր ջրու-

NBHL (6)

χάος, χάσμα chaos, hiatus, vorago βόθηνος fovea, fossa βυθός profundum, profunditas, gurges βάραθρον barathrum եւ այլն. Խորխորատ. խորք ահագին. անդունդք. փոս. գուբ. խորափիա. երկիր բերանաբացեալ շարժմամբ. եւ Գերեզման. դժոխք. խորունկ տեղ բացուած. տէրին խէնտէկ, չուգուր, շահ, քէվ.

Վիհ մեծ յոյժ։ Վիհ մեծ է ընդ մեզ եւ ընդ ձեզ։ Ընկէց զնա ի վիհ մեծ յանտառին ի խորին յոյժ։ Ոչ ի վիհս գտի զնոսա։ Սատակմանն եւ վհին ակն ունէին։ Վիհ խաւարին յաւիտենից.եւ այլն։

Վիհս փոսացուցեալ՝ սահմանս հատանէին։ Զայս ինչ վախճանեցելոյ վիհ փոսել։ Բառնան եւ տանին ի հանգստեան վիհի. (Ագաթ.։ Պիտ.։ Մաշտ.։)

Յանակնկալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի։ Ոչ անդունդք խորոց, ոչ վիհք վհից։ Օրհնեսցի անուամբ քո գթած՝ վիհն իմ հանգստեան. (Նար. ՟Ի՟Ե. ՟Խ. ՟Կ՟Ե։)

Նմանութեամբ՝ որպէս Խտիր. տարբերութիւն. ֆարգ, արա.

ՎԻՀ. ա. դուն ուրեք վարի՝ որպէս Խորին. տէրին.


Վին, վնաց

s.

lute;
— հարկանել, to play the -.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «մի տեսակ քնար» Բուզ. ե. 31. Եփր. թգ. էջ 378. Ոսկ. պօղ. Ա. 837.-սխալ գրչութիւն է գավին Եւս. քր. բ. 120, որից առնելով Շիր. քր. գրում է գայ վին. իսկ գավի՞կ ձևի վրայ տե՛ս առանձին։

• = Պհլ. *vīn հոմանիշ ձևից փոխառեալ, այս բառը աւանդուած է vīn «մի տեսակ երաժշտական գործիք» ձևով, որ ծանօթ է vīn Artaxsēr անունով (Nyberg, Hilfsb. I, 43 և 2, 243)։ Նոյնը հաստատում է սանս. [other alphabet] vīηa «քնար, luth»։

• ՆՀԲ յիշում է սանս. վի՛նա «քնար»։ Նոյնը նաև Windisch. 18, Böttich. ZDMG 1850, 362 և Arica 46, 22։ Վեր-ջինը գավին ձևն էլ կցում է ku արմա-տին։ Տէրվիշ. Altarm. 14 երկուսը միա-սին սանս. vīnā։ Հիւբշ։ 247 անապա-

• հով է գտնում, որովհետև իրանեան ձևը աւանդւած չէ։

NBHL (2)

ՎԻՆ որ եւ ԳԱՒԻՆ. Ազգ քնարի եւ տաւղի. (սանս. վի՛նա, քնար).

Զի արկցէ զնա ի ձեռն այլազգեաց ի հարկանել վինի։ Ի հարկանել վինին փարատէր ի նմանէն զտենտ տապոյ. (Եփր. թագ.։)


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «անհեթեթ մեծ օձ, մա-նաւանդ ջրային, կէտ անասունը» ՍԳր. Եզն. «թաթառ, փոթորիկ» Խոր. Սարկ. շարժ. Ոս-կիփ. «փխբ. հռովմէական լեգէոնների դը-րօշակը, draco» Խոր. Գ. 35. Գր. նազ. (տե՛ս Նորայր, Քննասէր Բ. 58). որից վիշապա-քաղ Ագաթ. վիշապացեալ Կոչ. վիշապաշունչ Վեցօր. վիշապազունք Խոր. վիշապաձայն Եղիշ. վիշապակ «օձի ձագ» ԱԲ. «կատու» Բառ. երեմ. էջ 301. գրուած է նաև յուշապ Բրս. մրկ.։

• =Հիւս. պհլ. *vεšāp ձևից. հմմտ. զնդ. ❇ ❇ višāpa՝ որ իբր վերադիր յիշ-ռւած է [arabic word] azi «իժ» բառի հետ (տե՛ս Aր old zand-pahlavi glossary, Bombay 1867, էջ 76 և Bartholomae, Altir. Wört. 1473 չունի Justi)։ Ըստ Benveniste REA 7, 7-9 զնդ. Aži-višāpa անձնաւորեալ մի օձ-դև էր (Azi-Dahāka և Aži-Srvara «եղջիւրաւոր ոձ»> պհլ. Sruvar դևերի պէս), որի պաշ-տամունքը Ն. Ք. դէպի Ա դարը Արշակունեան Իոանից անցաւ Հայաստան ու Վրաստան, և որ սակայն ծանօթ չէ պհլ. և պրս. բնագիր-ներին։ Բառս կազմուած է զնդ. ❇ viša-«թոյն» բառից. հմմտ. սանս. [other alphabet] viša-«թոյն», որից կազմուած են օձի այլևայլ անուններ. ինչ. višani, višadantaka, açivi-šas, višadhara, visabhujan'ga, va-nana, visāyudha, visāra, višāsya, mahavi-ša ևն։ (Ըստ այսմ զնդ. višāpa իբր *viš-sāpa «թունահիւթ», կազմուած sāpa, sap «համ, հիւթ» բառից. հմմտ. լտ. sapor «համ» Bartholomae, Altir. Wört. 1473, Po-korny 2, 450)։ Զնդ. višāpa-պիտի տար հյ. *վշապ, ուստի նրա հետ ենթադրելի է հիւս. պհլ. *vεšap ձևը, որից և հյ. վիշապ, ինչ-պէս որ զնդ. [arabic word] ❇ visa-«թոյն» բառի դէմ ունինք պհլ. [other alphabet] vēš և պրս. [arabic word] bēš «սրածայր արմատ ինչ թունաւոր... որոյ են տեսակք երեք, յորոց մին է կարի յոյժ առա-ւել սատակչական... յորմէ թէ ոք կէս մրսգալ ուտիցէ՝ մեռանի» (ԳԴ 442բ և 292 ա, Հիւբշ. Pers. Stud. 270, Bartholomae, Altir. Wört. 1472)։-Հիւբշ. 247։

• Klaproth, Mémoires 1, 438 սանս. višadhara ձևի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 շ բնաձայնից։ ՆՀԲ վրաց. վէշա՛-պի, որպէս թէ իժ ապ «օձ ջրոյ»։ Wīn-disch. 18, որից և Böttich. ZDMG 1850, 362 և Justi, Zendsp. 277 զնդ. և սանս. visa-«թոյն»։ Հիւնք. Վեսուվ հրաբու-խից։ Muller WZKM 8 (1894), 362 պհլ. (ենթադրեալ) * vīšāp= զնդ. wišhawant «թունաւոր» ձևից։ Ա-լիշան, Հին. հաւ. 152-3 հնդ. Վիշնու աստուածը+ պրս. ապ «ջուր»։ Ս. Բա-նասէր, Բանաս. 1903, 236 նոյնպէս Հնդկաց Վիշնու աստուծոյ անունից։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 430 վիշ «թոյն»+āb «ջուր»։ Պազիլ, Աւետաբեր 1914, էջ 234 վշ բացագանչութեամբ + պրս. ապ, որ է «ջուր»։ Մառ ЗВО 25. 324 Թէիշբա աստուածութեան անուան հետ. իսկ ИАН 1926, 391 վրաց. ծղալի «ջուր» բառի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Վն. վիշապ, Սլմ. վի-շապ, վշապ, Ալշ. վիշաբ, Մկ. վիշափ, Մշ. վիշապ, չուշապ, յուշաբ, Երև. ուշապ, Ջղ. յուշապ, Հմշ. Ննխ. ուշաբ, Ագլ. հիւ՛շmպ, հի՛ւշmփ, Գոր. Ղրբ. օ՛շափ, Զթ. ուշօբ, ու-շոբ, բոլորն էլ «առասպելական հրէշ կամ դև». իսկ Բլ. Ախք. «թաթառ» և Գնձ. ծծկ. ուշէփ «քահանայ» (տե՛ս Մամիկոնեան, Հա-զարից մէկը, էջ 56)։

• ՓՈԽ.-Վրաց. ვემაჭი վեշապի «կէտ ա-նասունը, թունաւոր օձ, հրէշ» Դան. ժդ. 28. ვველამაჭი գվելաշապի, ვველემაბი գվե-լեշապի «վիշապ, առասպելեալ հրէշ», թուշ, ვემა3 վեշապ «կէտ, հրէշ»։ Թուշերէն բառը, ինչպէս նաև վրացի առաջին ձևը ներկայաց-նում են հնագոյն հյ. *վէշապ ձևը, իսկ վրա-ցերէնի միւս ձևերը կազմուած են վրաց. ἀველი գվելի «օձ»+հյ. վիշապ բառերի խառնուրդով, իբր «վիշապ-օձ»։ (Վերջինիս մասին տե՛ս նաև Riabinin MSL 10 21 որ սխալւում է կարծելով թէ վրաց. բառը գվելի «օձ» բառից է ածանցուած և հետևաբար ռնիկ համարելով՝ հյ. վիշապ ձևը վրացերէ-նից փոխառեալ է դնում)։ Ըստ Մառ ЗВО 13, 33 հայերէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] yušpā «վիշապ», որ շատ հա-զուագիւտ գործածութիւն ունի ասորական գրականութեան մէջ։

NBHL (5)

δράκων draco. վր. վէշա՛պի. (որպէս թէ Իժ ապ. օձ ջրոյ). Օձ անհեթեթ մեծութեամբ, մանաւանդ ջրային. որպէս եւ Ձուկն մեծ. կէտ. տե՛ս եւ ՔԱՐԲ, եւ ԼԵՒԻԱԹԱՆ. այլաբանութեամբ՝ Սատանայ. աժտէր, էժտէհա, էշտէրհա. յորմէ անունս Աժդահակ, աշդահակ.

Սրտմտութիւն վիշապաց գինի նոցա. (Օր. ՟Լ՟Բ. 33։ տե՛ս եւ Սղ.։ Յոբ.։ Յայտ. ստէպ։)

Վիշապ ձուկն. ասի անդ եւ Կետ.

Վիշապ կոչէ զսատանայ. քանզի սովոր են գիրք զկէտս մեծամեծս՝ որ յաննաւագնաց ծովս, վիշապ կոչել՝ վասն յոյժ մեծ եւ անճոռնի հասակին. (Գէ. ես.։)

Վասն ի գեղջկաց տգիտաց վիշապին անուանելոյ։ Ոչ եթէ վիշապ է փոշին մանուածոյ ի փոթորկէ գետնականէ յօդս խաղացելոյ, այլ հողմ ինչ է պտուպկեալ։ Առասպելական ստութեան ունկն դնել եւ հաւատալ մի՛ երբէք յանձն առնուցուս վիշապ զնա անուանողաց. (Սարկ. շարժ.։)


Փարթ, ի

s.

grease;
tripe.

Etymologies (4)

• «քաղիրթ». մէկ անգամ ունի Ոսկ. գծ. 38. «Հերձաւ և վայթեցաւ (փոր Յուդա-յի), բայց հոտ նեխոյ փարթին (տպ. բար-դին) և փորոտւոյն ժողովէր զորդիսն Երու-սաղէմի երթալ տեսանել զծանականս նո-րա»։

• ՆՀԲ դնում է «բառ անյայտ, որպէս պարարտութիւն կամ գիրուց, ճարպ»։ ԱԲ «գիրուց, ճարպ փորու, քաղիրթ»։ Ըստ իս նշանակում է միայն «քա-ղիրթ», ինչպէս ունի Ակն. յարմար չեն «փոր» և «աղիք» նշանակութիւնները, որովհետև արդէն յիշուած են նոյն տեղը։

• ԳՒՌ.-Ակն. փարթ «քաղիրթ», Արր. «ո-րոճողների ստամոքսը», Զրս. «աղիք, փո-րոտիք», ոճով միայն պահուած՝ փա՛րթղ կթափեմ Սեբ. «փո՛րդ կթափեմ», փարթը պատռիլ Հճ. «լեղին պատռիլ, շատ վախե-նալ»։ Նոր բառեր են փարթ-փուրթ «փորո-տիք», փարթ-երես «ծաղկահար, չեչոտ (ինչպէս է քաղիրթի մաշկը)»։

• «առաւոր», ունի միայն Բառ. երեմ. էջ 322. արդեօք շփոթած է փարթամ բառի հե՞տ։

NBHL (2)

Բառ անյայտ, որպէս Պարարտութիւն, կամ գիրուց, ճարպ.

Հերձաւ եւ վայթեցաւ (փոր յուդայի ի տան). բայց հոտն նեխոյ փարթին եւ փորոտւոյն ժողովէր զորդիսն Երուսաղէմի երթալ տեսանել զծանականս նորա. (Ոսկ. գծ.։)


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

Etymologies (5)

• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։

• = Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։

• La Croze, Ձեռ. աշխատ. Բազմ. 1897, 8 մարական և եբր. ձևերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 369 վրաց. քըր-թամի «նուէր, կաշառք» բառի հետ։ Lag. Urgesch. 959, Justi, Zendsp. 198, Muller. SWAW 38, 579 ևն յիշում են վերի իրանեան ձևերը։ Հիւբշ. KZ 23, 19 և 402. Pers. Stud. էջ 208 թէև իրա-նեանից փոխառեալ է համարում, բայց

• նոյն Arm. Gram. էջ 255 մերժում է ձևի և իմաստի տարբերութեան պատճառաւ-Scheftelowitz BВ 29, 36 իբրև բնիկ հայ կցում է սանս. sphāra «մեծ. ու-ժեղ», հսլ. sporū «ճոխ» բառերի հետ։ (Յիշում են կասկածով Walde 618 և Pokorny 2, 657 հնխ. spē-«գիրանալ, հաստանալ, պարարտանալ» արմատի տակ)։ Գաբրիէլեան ՀԱ 1911, 592 ար-մատը դնում է գւռ. փարթ «փորոտիք»։

• ԳՒՌ.-Ախց. փարթամ, նաև Պլ. Սեբ. Տիգ. փարթամ «խոշոր կազմով, պարթև. յաղթակազմ (մարդ)», Շմ. փարթամ «հա-րուստ, ճոխ. 2. ժանտախտ», Սչ. փարթամ «անամօթ, անպատիւ (միայն իգական սեռի համար գործածուած)»։

NBHL (5)

πλούσιος dives, opulentus, copiosus. Ընչեղ. մեծատուն. ճոխ. եւ Առատ. հարուստ.

Ծառայից, տերանց, աղքատաց, փարթամաց։ Փարթամքն ընչիւք՝ ոչ դեգերին առ դուրս լիոցն. (Ածաբ. մկրտ.։ Նար. ՟Ծ՟Թ։)

Ընդէ՞ր ամենեքեան ոչ փարթամք, այլ աղքատք կարօտք մեծատանց. (Լմբ. պտրգ.։)

Արդ մի՛ պարծիր ո՛վ անզգամ, ժանտ եւ ժըպիրհ՝ չարեօք փարթամ. (Շ. եդես.։)

Ողորմութեամբ ոչ ձանձրացաւ, փարթամ տըրիւք վշտակցեցաւ. (Լմբ. ի շ.։)


Փարթար

conj.

at least.

Etymologies (1)

• «գէթ, գոնէ, գոնեա՛» Ոսկ. ես. էջ 103. Եփր. ա. տիմ. 243. Կոչ. 98. Եւագր. Համամ. քեր. 285 (իբրև հոմանիշ գեթ և գոնեա բառերի), «փոքր, քիչ» (այս նշանա-կութիւնը չունի ՆՀԲ) Սոկր. 150 (Ի ջանի ոչ ի փարթարում լինէր)։ Սրանից են նաև Սոկր. 332 «Ոչ կամիմ, ասէ, իբր գործոյ կերակրոյ, հպիլ, այլ իւր փարթարի»=յն. ως παρεργω («իբր երկրորդական անկարևոր բանի», որով և ուղղելի իբր փարթարի), Սոկր. 280 «Ո՜՛չ փաթարաբար էի ընթերցեալ»=յն. μη παρέρ-γως ἔντέτυχήϰασιϰ («հարևանցի, վերիվերոյ», որից երևում է որ բառը պէտք է ուղղել փարթարաբար)։

NBHL (4)

Վարանականք են, որք ակամայ ընտրելի առնեն զերկրորդ. ո՛րգոն, գէ՛թ, գոնէ՛, փարթա՛ր. (Թր. քեր.։)

Փարթար կամիմ, որ մանկամարդք իցեն՝ թէ արանց լինիցին. (Եփր. ՟ա. տիմ.։)

Լուռ եղէց փարթար զարամազդայ ի կարապն փոփոխութիւն.. . գոնեայ Աստուած մի՛ անուանեսցի. (Կոչ. ՟Զ։)

Փարթար յետին լինել նոցա, թէ եւ ոչ առաջինք. (Երզն. մտթ.։)


Փարչ, ի

cf. Փարջ.

Etymologies (4)

• , ի հլ. «ջրի փոքր կուժ» Յայսմ. դեկ. 11, Վրդ. առ. 304. Վստկ. 3. 77, 205. Քուչ. 73. Առաք. պտմ. 371. վրր. իլար. 106. որից փարչիկ (չունի ԱԲ) Քուչ. էջ 54. նշխարփարչ «նշխարի ջուրը լցնելու փարչ» Վրդ. լծ. (ըստ Այրարատ 147)։

• ՆՀԲ «բառ ռմկ. որպէս թրք. bardaq»։ Ադոնց. Aрм. Юстин. էջ 486 պրս. [arabic word] (parča?), որի ընթերցումը և նշանա-կութիւնը չէ դրած։ Չեմ գտնում ԳԴ-ի օլ։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Ռ. Տփ. փարչ, Ասլ. փարչ, փարշ, Հճ. փmրչ (<փառչ), Ագլ. Ալշ. Երև. Ջղ. Սեբ. Տիգ. փառչ, Մշ. փառչ. փառճ, Սլմ. Վն. փmռչ, Հմշ. փայչ։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Երև. [arabic word] parč «ջուր խմելու յատուկ կոթաւոր աման հողէ կամ մետաղէ», վրաց. ყარჩი փարչի «գինու փո-քըր կուժ», լազ. փա՛րչի «12 ֆունդանոց կուժ» (Kипшидəе, Дополнтт. cвед. o чaнскомъ CI. 1911), ուտ. փարճ «փարչ». ավար. պարճի «շիշ»։

NBHL (2)

ՓԱՐՉ կամ ՓԱՐՋ. Բառ ռմկ. որպէս թ. պարտագ. Փոքրիկ կուժ ջրոյ.

Փարչ մի ջուր թէ փարչն լի է, լաւ է։ Լից ի փարջ մի։ Դիր ի փարջն. (Վստկ.։)


Փարփառ

adj.

bright-eyed, mild-looking.

Etymologies (2)

• -Կրկնուած է *փառ «փայլ» պարզ ար-մատից, որ տե՛ս գւռ.։

• ԳՒՌ.-Կալ փարփռիլ (գաւառը անյայտ) «փայլիլ» (Արօր 1910, ❇ 2, էջ 14)։

NBHL (1)

χαροπός caesius, laetus. Վառ ի վառ աչօք, կամ աչք զուարթատեսիլ, եւ շնորհալի եւ քաղցրահայեաց. ծաւի.


Փարփար

s. zool. bot.

moor-hen or water-hen, coot, fen-duck, cf. Հաւալուսն;
securidaca, emerus, hatchet-vetch.

Etymologies (4)

• «փարատումն կամ փառառ-մունք». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 322։

• . անստոյգ բառ. յիշում է միայն Դաղիան. և մեկնում է «πελεϰαν, πελεϰάνος» որ է «հաւալուսն ծովային թռչունը». իսկ Լեհ. այս բառը կարդում է πελεxινος և հաս-կանում է «bisserrule pelécine դաշտային բոյսը»։

Տէրվ. Նախալ. 43 թռչուն իմաստով առնելով՝ համարում է բնաձայն և կըր-կընաւոր. հմմտ. յն. βοάν, լտ. buberc, baubari։ Հայր դնում է հնխ. parp (< bar-par) արմատից։ ՀԲուս. § 3043 բոյսի իմաստով առնելով՝ կցում է գւռ. փառփառ Մշ., փարփար Խն. ձևերին, որոնք նշանակում են «փրփրեմ, դան-

• դուռ»։ Աճառ. ՀԱ 1908, 123 թռչուն իմաստի համար յիշում է պրս. ❇ parpar կամ [arabic word] farfar «սալամբ». բայց կայ նաև արաբ. [arabic word] ︎ farfār «մի տեսակ ծառ», ❇ ︎ furfur և [arabic word] fur-fur «եգիպտական մի թռչուն կամ ճըն-ճըղուկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 66 և 67)։

NBHL (1)

πελεκᾶνος fulica կամ picus marinus. Հաւալուսն՝ թռչուն ծովային։ (Գաղիան.) (ուր Լեհ. ընթեռնու κελεκῖνις pelecinus. որպէս անուն խոտոյ յարտոյտյս)։


Փափագ

cf. Փափաքանք.

Etymologies (3)

• (գրուած նաև փափաք) «բաղ-ձանք, տենչալը» Իմ. ժա. 4. Ոսկ. յհ. տ. 45. Բ. 28, որից փափագել ՍԳր. փափագանք Ոսկ. ա. Թես. փափագելի Եփր. դտ. փա-փագեցուցանել Եփր. ա. կոր. և ա. թես. փափագումն Ոսկ. յհ. Փիլ. ըղձափափագ Մանդ. լուսափափագ Ճառընտ. մեծափա-փագ Պիտ. Ճառընտ. ևն։

• ՆՀԲ թւում է հանել պապակ բառից։ Տէրվ. Altarm. 57-8 պարզ արմատը դնելով փաք՝ հանում է հնխ. spak ար-մատից. հմմտ. յն. τφίγγω «կապել, ճմռել, ճնշել», անգսք. spange «ճար-մանդ», կամ յն. σπαω «քաշել», լտ. sponte «ինքնակամ»։ Նոյն, Նախալ, 91 հնխ. pak «եփել, խորովել» արմա-տից, հմմտ. սանս. զնդ. pač, յն. πε9σω, լտ. coquo ևն։ Canini, Et. étym. էջ 8 պրս. buka «փափագ», իսկ էջ 103 սանս. bhāg'i «կրակ», գերմ. backen «եփել»։ Bugge KZ 32, 58 և Հիւնք. պապակ բառի հետ։

• ԳՒՌ.-Երև. Շմ. Սչ. փափագ, Ախց. Կր. Ննխ. Սլմ. փափաք, Ալշ. Ջղ. փափակ, Զթ. փափօնք, փափոնք «փափագ». իսկ Շիր. փափագ «փափագող», Ննխ. փափաք «կա-րօտ»։

NBHL (6)

ՓԱՓԱԳ ՓԱՓԱՔ. πόθος, ἕρως desiderium, amor ἵαμα sanatio, remedium. Պապակ եւ պասքումն ոգւոյ. տենչ. բաղձանք. կարօտ. սէր. յօժարութիւն. ախորժ. հասրէթ, արզու, հավէս, իշտահ. եւս եւ Փարատումն, կամ դեղ եւ լրումն փափաքանաց. եւ ըստ այսմ ասի.

Տուաւ նոցա ջուր յապառաժ վիմէ, եւ փափաք ծարաւոյ ի խիստ վիմէ. (Իմ. ՟Ժ՟Ա. 4։)

Կամեցաւ ցուցանել մեզ զփափագ սիրոյ.. . յայտ արար զառաւլ փափագ սիրոյ իւրոյ՝ զոր ունի առ մեզ։ Ընչիցն փափագ. (Ոսկ. յհ. ՟Ա. 45։ ՟Բ. 28։)

Ետ փառս Աստուծոյ, որ ի ժամանակս թագաւորութեան նորա զայսպիսի հոգեւոր կենաց փափաք ժառանգեաց յաշխարհիս Հայոց. (Փարպ.։)

Ջերմին փափագն առ Աստուած։ Աստ զփափագն լնումք. (Խոսր.։)

Գրեմ առ անձուկ սիրոյ, եւ առ փափագ սրտի։ Ի փափագ իմատութեանն Աստուծոյ յեղաշրջէ զմիտս աշակերտելոցն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։ Լմբ. իմ.։)


Փափուկ, փկի

adj. adv.

delicate, soft, dainty, voluptuous;
delicious, tender, nice, exquisite;
charming, gentle, graceful;
holy, sacred;
—ս, delicately, tenderly, gently;
— ախորժակ, fine taste;
— խիղճ, tender or scrupulous conscience.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կակուղ, մատղաշ. 2. գիրգ. քնքոյշ, նազուկ մեծացած. 3. ազնիւ, նուի-րական՝ սուրբ կամ հանգստեան օր» ՍԳը. Ագաթ. Եփր. թուոց. Փարպ. որից փափկա-նալ ՍԳր. Եփր. ծն. փափկացուցանել Յոբ. լգ. 25. փափկական Ագաթ. փափկակեաց Վեցօր. փափկասուն Առակ. իթ. 11. Բա-րուք. դ. 26. Ոսկ. եփես. ժգ. փափկոց «ու-ղեղի փափուկ մասը» Տաթև. հարց. 242 (չունի ԱԲ), փափկանկատ, փափկանկատու-թիւն (նոր բառեր)։

Տէրվ. Նախալ. 92 կասկածով կցում է հյ. փապարել, փամփուշտ, լիթ. pám-pti, «ուռիլ, գիրանալ», pampalas «գէր» ձևերի հետ և բոլորը միասին հանում է հնխ. pap, pamp արմատից։ Bugge, Beitr, 21 յն. შαφαρός «փափուկ» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Աճառ. ՀԱ 1899, 232 կրկնուած *փակ պարզականից ձայնաւորի փոփոխութեամբ։ Մառ. Ипnoл. 59 վրաց. უუუუნება փուփու-նեբա «գգուանք» բառին ցեղակից։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Կր. Ղրբ. Տփ։ փափուկ, Երև. Շմ. Պլ. փափուգ, Մկ. փm-փուկ, Վն. փmփիւկ, Խրբ. փաքուգ. կան նաև փափլիկ, փամփլիկ, փամփուլ փաղաքշա-կան ձևերը։

• ՓՈԽ.-Վրաց. უაუუკი փափուկի «փա-փուկ հաց» (Չուբինով 1298), ուտ. փա-փուկ «կակուղ»։

NBHL (8)

τρυφερός delicatus եւ deliciosus եւ deliciis deditus ἀπαλός, μαλακός mollis, tener. Կակուղ. մեղմ. մատաղ. դալար. դիւրիչ. հեշտալի. մատղաշ.

Ուլս փափուկս։ Որպէս արմաւենիք.. . անկեալք ի տան տեառն. . . գիրգք եւ փափուկք եղիցին։ Որ զփափուկսն զդեցեալ են. եւ այլն։

Մի՛ սիրեր զեղբայրն փափուկ կերակրովք։ Հանդերձս ազնիւ եւ գեղեցիկս, փափուկս եւ պայծառս։ Ստանալ փափուկ ինչ հանդերձ. (Նեղոս.։ Ագաթ.։ Մաշտ.։)

Յաղթեցին հեշտութեանց մարմնոյ, եւ փափուկ կենաց. (Բրսղ. մրկ.։)

Անգայտ եւ փափուկ բնութիւն օդոյ. (Սարկ. աղ.։)

Գիրգն՝ որ ի քեզ, եւ փափուկն յոյժ։ Ոչ եւս յաւելուցուս կոչել գիրգ եւ փափուկ։ Լո՛ւր զայս փափուկդ։ Ի վերայ փափուկ որդւոցն քոց։ Եւ շուշան էր փափուկ յոյժ, եւ գեղեցիկ տեսլեամբ.եւ այլն։

Փափուկ օրիորդ։ Եւ իմ տեսեալ զնոսա փափուկս. (Խոր. ՟Բ. 47։ Վրք. հց. ՟Ժ։)

Կամ Ազնիւ, նուիրական, օր հանգստեան՝ աղօթից եւ պահոց.


Փեբրուարիոս, ի

s.

February.

Etymologies (2)

• «բուն հռովմայեցոց վեր-ջին ամիսը, որ մեր այժմուայ լատինական տոմարի երկրորդ ամիսն է» Եւս. քր. յե-տին ռմկ. ձևն է փետրուար կամ փետրվար, որ միակ գործածականն է արդի գրականի մէջ։

• -Յն. φεβρουάριος «փետրվար», որ գա-լիս է լտ. februārius հոմանիշից. այս բա-ռը ծագում է լտ. februo «մաքրել, մեղքերը քաւել, սրբուիլ» բայից և բուն նշանակում է «քաւութեան ամիս». այսպէս է կոչուած ա՛յն քաւութեան տօների և հանդէսների պատճառաւ, որ Հռովմայեցիք կատարում էին այս ամսում՝ իրենց անձը մեղքերից սրբելու համար (Pokorny 1, 844, Walde 279, Ernout-Meillet 326)։ Բառս լատինա-կան տոմարի հետ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. ֆրանս. fèvrier, գերմ. Februar, ռուս. фeвраль, վրաց. თებერვალი թեբերվալի, թուշ. թեբերվալ ևն։-Հիւբշ, 367։

NBHL (2)

Բառ լտ. Februarius φεβρουάριος ռմկ. փետրվար. վր. թէպէրվար. Երկրորդ ամիսն տարւոյ առ հռովմայեցիս.

Նումաս պոմպիղիոս երկուս ամիսս յաւել ի տարին, զյունուարիոս, եւ զփեբրուարիոս. (Եւս. քր. ՟Բ։)


Փեգանայ

cf. Փեգենայ.

Etymologies (4)

• «սատափ կամ սպանդ (թրք. իւզէրլիկ) խոտը, ruta» (Տի-րացուեան, Contributo դնում է § 176 փե-գենայ=thalictrum elatum Murr. և § 325 վայրի փեգենայ=սպանդ=peganum har-mala L) Ղկ. ժա. 42, Մխ. առակ. Գաղիան. գրուած կայ նաև բեկենա, բեզանոս։

• -Ասոր. ❇ կամ [syriac word] péγānā, որ է փոխառեալ յն. πήγανον «ruta graveolens» հոմանիշից (Boisacq 777). սրանից են նաև պրս. [arabic word] payγan, արաբ. [arabic word] layǰañ, լտ. peganum «փեգենայ»։-Հիւբշ. 317։

• ԳԴ պրս. ֆէյճէն ձևից։ ՆՀԲ յն. փի՛ղանօն։ Հիւնք. յն. պրս. ձևերի հետ նաև թրք. բէլին (իմա՛ pelin) «օշինդը»!

• ՓՈԽ.-Մտած է Աւետարանի քրդ. թարգ-մանութեան մէջ՝ Ղկ. ժա. 42. Ուշրէ նանա-յէ ու փէգէնայէ ու ժը հէմի փէնճառ մէն-ճառան տըտըն (Տասանորդէք զանանուխ և զփեգենայ և զամենայն բանջար)։

NBHL (1)

ՓԵԳԱՆԱՅ ՓԵԳԵՆԱՅ. Նոյն է եւ յն. փի՛ղանօն. πήγανον ruta. Բոյս մանրատերեւ՝ մշտադալար, ծանրահոտ եւ դառնորակ, ստէպ ի կիր արկեալ ի դեղ. սատաք. .... վայրենին կոչի մախմուր չիչեյի.


Փեթակ, աց

s.

hive, bee-hive.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «մեղուանոց» Փիլ. Մխ. դտ. (Ոսկեդարում ասւում էր մեղուանոց Եզն. մեղուաբոյն Սեբեր.), որից փեթակա-նոց (նոր բառ)։

• = Փոխառեալ պհլ. *petāk «կողով» (և կամ «փեթակ») բառից, որ նոյնպէս փոխա-ռեալ է սանս. [other alphabet] petaka կամ նաև [other alphabet] l petaka «կողով, արկղ» բառից (սա էլ ծագում է [other alphabet] , peta «կողով» բա-ռից)։ Նախնական ժողովուրդների մէջ (ինչ-պէս դեռ այժմ էլ յետնեալ գիւղերում) փե-թակը շինուած էր կողովից կամ պարզապէս մի կողով էր. այս պատճառով էլ շատ լե-զուներում «կողով» նշանակող բառը նշա-նակում է նաև «փեթակ». օր. սանս. karan-da «կողով և փեթակ», պրս. օ [arabic word] kavara «կողով և փեթակ», սրանից փոխառեալ ա-րամ. kaweret և արաբ. kiwāra, kuwwara «փեթակ» (BSL հտ. 27, л 81, էջ 97), ֆրանս. panier «կողով», բայց նաև «փե-թակ» (հմմտ. Littre, Բառ. ֆրանց. հտ. Գ էջ 920 գ, 12ր։ նշ. և Bescherelle, հտ. Բ. էջ 755 ա), գերմ. Korb կամ Korbe «կողով» և Bienenkorb «փեթակ» (որ է բուն «մե-ղուակողով»), սպան. cuèvano «կողով և փեթակ» (BSL անդ, էջ 107), մինչև անգամ մեր բարբառներում՝ Ախց. ղուղա «փեթակ» (թրք. [arabic word] qоγa «դոյլ» բառից), Ղրբ. քթօց «կողով և փեթակ», Սեբ. սէ՛փէ՛՝թ «փեթակ» (թրք. sepet «կողով» բառից), Բբ. ծղի «փե-թակ» (հմմտ. Ղզ. ծղիկ «կողով»)։ Իր երկ-րորդ նշանակութիւնը ստանալուց յետոյ փե-թակ բառի «կողով» նշանակութիւնը ջնջու-եց. բայց նրա հետքը պահում են դեռ գա-ւառականներից Մշ. Ք. «ալիւրտուն», Ջղ. փետակ «ալիւրի արկղ» (հմմտ. քթոց «կո-ղով», իսկ Շլ. «ալիւրի աման»). աւելի հին է Դրնղ. 472 փեթակ ցորենոյ։-Աճ.

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 181 յն. ἀποϑήϰη «շտեմարան, աւանդատե-ղի»։ Bugge, Beitr. 21 լիթ. spécziu, spesti, լեթթ. špeets «պար մեղուաց» բառերի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բանաս. 1899, 250-1։ Մէյյէ (անձնա-կան) բառս համարում է անշուշտ փոխառեալ իրանեանից, բայց ո՛չ վերի ձևից, որովհետև սանտ. petāka հընդ-կական բառ է և ո՛չ թէ հնդիկ-իրանե-ան։ (Արգելք չկայ որ բուն հնդկական մի բառ փոխառութեամբ անցած լինէր Պարսից, ինչպէս օր. փիղ)։ Պատահա-կան նմանութիւն ունին վրաց უუჯკარი փուտկարի, ինգիլ, futkar, լազ. putoji, putuǰi «մեղու»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Մշ. Վն. փէթակ, Ասլ. Երև. Խրբ. Սեբ. Ննխ. փէթագ, Մկ. փէթաք՝, Հճ. փէթօգ, Ագլ. փm՛տmկ, Սվեդ. փիթիւգ. -նոր բառեր են փեթակաթող, փեթակատէր, փեթկիկ։ Նկատի պէտք է առնել յատկապես փեթակ Ախց. «մեղու», Ջղ. փետակ «ալիւրի արկղ», Սլմ. փէթmք1 (նաև Մշ. Ք.) «ալիւ-րատուն», Սվ. «մանկիկներին կանգնիլ աո-վորեցնելու մի գործիք», և մանաւանդ Ննխ. փէթագ «կողով, հողէ կամ թրիքէ աման՝ մոխիրը թափելու համար»l։

• ՓՈԽ.-Քրդ. petek «փեթակ» (Justi, Dict. Kurde 74 ա), արևել. թրք. [arabic word] petek «ruche de miel, փեթակ» (P. de Court), ռամ. [arabic word] petek «մեղրախորիսխ, rayon de miel» (Աբիկեան, Բառ. տճկ. 211 ա), «փե-թակ» (Будaговъ 1, 312), թրք. գւռ. էնկ Սեբ. Տ. փէթէք «փեթակ» (Բիւր. 1898, 865 ա և 1899, 799 ա), Ատն. (թուրքաց և յունաց բարբառով) փէթէք «մեղրախառն մոմ» Պէտէլեան, Արևելք 1888 նոյ. 9). կայ նաև ուռ. թրք. [arabic word] petek «ալիւրտուն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 845), որ մեր գւռ. փեթակ հոմանեշ բառից է փոխառեալ։

NBHL (3)

καψίλη alveare, cella. Մեղուանոց. սապատն՝ ուր մեղուք կազմեն զպան եւ զմեղր իւրեանց.

Մեղուք վաճառեալ ըստ մեղեր.. . նովին փեթակաւ. (Մխ. դտ.։)

Եւ են արարեալ փեթակք ըստ գործակցութենա մարդկան. (Փիլ.։)


Փեղմոնի

s.

phelmoni, such a one;
եղմոնի — or — եղմոնի, in such and such a place.

Etymologies (3)

• , որ և փելմոնի, փէլոնի «ա ինչ կամ այն ինչ» Դատ. ը. 13։

• = Եբր. [hebrew word] palmōni «այս ինչ» բա-ռից՝ յն. φελμονή տառադարձութեան միջոցով (տե՛ս նաև եղմոնի). նոյն բառն է արաբ. [arabic word] ︎ fulān, որից ֆուլան Սմբ. դտ. 124, ըր այժմ էլ գործածական է ռմկ. ֆիլան, ֆալան ձևերով։

• Հներից ոմանք իբր քաղդ. բառ մեկ-նում էին «սերտ բարեկամ կամ գլխա-ւոր, գահերէց նշանաւոր». ըստ այսմ հասկանում է նաև Վրդն. մեկն. դան. «Զոր փելմոնի ասաց, որ է ի նշանա-ւոր դասուց»։ Ուղիղ մեկնութիւնը տու-ին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (3)

ՓԵՂՄՈՆԻ կամ ՓԷԼՄՈՆԻ կամ ՓԷԼՈՆԻ. φελμονή phelmoni. ռմկ. ֆիլան. Այս ինչ, այս անուն՝ անձն կամ տեղի նշանակեալ առանց անուան իբր յայտնի, տե՛ս եւ ԵՂՄՈՆԻ ՓԵՂՄՈՆԻ.

Եւ ասէր սուրբ մի ցփեղմոնին (կամ ցփելմոնին), որ խօսէր. (Դան. ՟Ը. 13։) Ոմանք ի քաղդէականն իմանան զայս ձայն ֆէլմօնի որպէս սերտ բարեկամ, կամ գլխաւոր, գահերէց նշանաւոր.

Պարզէ Գաբրիէլ մեկնութեամբ, հրաման առեալ ի վեհագունէ ումեմնէ ի պետացն դասուց, որ եւս միջամուխ են երկնաւոր խորհրդոյն, զոր փելմոնի (կամ փեղմոնի) ասաց, որ է ի նշանաւոր դասուց։ (Վարդան ի մեկն. դան.)


Փեսայ, ից

s.

spouse, bridegroom;
husband;
son-in-law.

Etymologies (3)

• , ի հլ. «փեսայ. 2. ամուսինո անե-րոջ և զոքանչի առնչութեամբ. 3. քեռայր» aə-204з ՈԳր. Եփր. յես. որից փեսայանալ ՍԳր. փեսայացուցանել Ա. մկ. ժ. 56. փեսայիլ Եփր. ծն. փեսայանուէր Ոսկ. ես. փեսայու-թիւն երգ. գ. 11. Ա. մկ. ժ. 54 ևն. նաև. վերջի -այ վանկի կրճատումով՝ փեսաւէր Ա. մկ. բ. 39. Կոչ. 2. Ոսկ. մ. բ. 5. փեսա-ծու Անան. եկեղ. փեսահրաւէր Մծբ. փեսեղ-բայր Տօնակ.։

• Lag. Urgesch. 536 գրելով պեսայ՝ հարցնում է թէ չի՞ պատկանում paç «կապել» արմատին։ Տէրվ. Նախալ. 159 յն. πόσις, լիթ. patis «ամուսին» և հյ. պետ։ Karolides, Iλ. ουγϰρ. 96, 207 սրանց վրայ աւելացնում է նաև կա-պադովկ. ποσάϰα որ յարգական մի պատուանուն է։ Հիւնք. պրս. բատշա, բաշա «թագաւոր» բառից։ Müller WZ-KM 10, 355 ենթադրում է որ յն. πιις «տղայ, մանուկ» բառը անցել է նախ ասորերէնի, ուր տուել է [syriac word] *paisā ձևը, որից էլ փոխ է առնուել հայ. փեսայ. Patrubány ՀԱ 1908, 277 հնխ. bhend-«կապել» արմատից։ Թի, րեաքեան, Արիահայ բռ. 323 պսակ բառից։

• ԳՒՌ.-Ջղ. փեսա, Ալշ. Ախց. Գոր. Ասլ. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տփ. փէսա, Տիզ. փէսm, Ղրբ. փրէ՛սա, փը՛սա, Ագլ. փm՛սm, Ավեդ. փիսօ.-Նոր բառեր են փեսադարճ, փեսախաշ, փեսախում, փեսականչ, փեսա-տես, փեսատէր, փեսացու ևն։

NBHL (3)

Որ ունի հարսն, նա է փեսայ. իսկ բարեկամ փեսային ուրախ լինի վասն ձայնի փեսային։ Որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ։ Իբրեւ փեսայի եդ ինձ պսակ։ Ուրախ լինի փեսայ առ հարսին։ Զձայն հարսին, եւ զձայն փեսայի։ Ամենայն փեսայից, եւ ամենայն հարսանց. եւ այլն։

ՓԵՍԱՅ. γαμβρός gener. իբր առնաչակից ընդ ուներոյ եւ զոքանչի՝ յետ խօեցեալ գոլոյ դստեր նոցա.

Ել ղովտ, եւ խօսեցաւ ընդ փեսայս իւր որ առնլոց էին զդստերս նորա. եւ թուէր ծաղր առնել յաչս փեսայից իւրոց։ Սամփսոն փեսայ թամնացւոյն։ Ո՞վ եմ ես, զի լինիցիմ փեսայ արքայի։ Էր նա փեսայ քահանայապետին. եւ այլն։


Փերեզակ, աց

s.

huckster;
շրջող —, pedlar.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «շրջուն մանրավա-ճառ» Վրք. հց. ա. 447. Երզն. մտթ. էջ 231 որ և փերեզիկ Շնորհ. առակք. փորեզիկ Զքր. սարկ. Ա. 24. փորէզիկ ՀՀԲ, փօրեզիկ Զքր. սարկ. Ա. 15. փօրէզիկ Առար. աատմ. 33Ո (արք վաճառականք՝ զոր հայոց բառիւ փօ-րէզիկ ասեն և այլազգեաց բառիւ չարչի ասեն). փորգեկ Բար. 175։

• -Պհլ. *perezak կամ perezīk ձևի՞ց. հմմտ. պրս. օ [arabic word] pīrzi «մանր մունը ա-ռարկաներ», որից վրաց. ფერეზიჯი փերև-զիկի «շրջուն մանրավաճառ» (հայերէնից փոխառեալ), պրս. pīrzī-firus «մանրավա-ճառ. փերեզակ»։-Աճ.

NBHL (3)

ՓԵՐԵԶԱԿ ՓԵՐԵԶԻԿ. προτώλης propola. Վաճառօղ մանունց իրաց՝ զորս արդէն գնեալ է իւր. չէրչի, պաղարճի, մէտրէպաղ, մատրապաղ.

Եւ ոչ տեղի վաճառելոյ կրպակաւորն փերեզակաց։ Պատրօղ ի վաճառս իբր փերեզիկ. (Վրք. հց. ՟Բ։ Երզն. մտթ.։)

Ի շուրջ կուգայ զետ փերեզիկ. (Շ. առակք.։)


Փերթ, ի, ից

s.

piece, bit.

Etymologies (5)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտոր» Վրք. հց. ա. 703. Վստկ. 156. Առաք. պտմ. 290 (գրրի հա-տոր կամ թիւ ցոյց տալու համար). որից փերթել «պատառոտել (մարմինը)» Բոս-մրկ. միափերթ «միակտուր, միաձոյլ» Մխ. այրիվ. 8, Թղթ. դաշ. 27 կամ միափերթի Մին. համդ. 134. սեկափերթ «կաշիի կտոր» Մարթին. փերթկար «հնակարկատ» Վրդն. առակ. 172. հմմտ. փերթ Ակն. Ալշ. «կար-կատան անելու կտոր (կաշի կամ շոր)»։

• -Բնեև հայ բառ՝ հնխ. sper-կամ spher-«պատռել» արմատից. հմմտ. հհիւս. splgrr (<*sperro) «պատռած կտոր շորի», յն. τπαράσσω, ատտ. σπαμάττω «պատռել», οπά-ραγμα «պատռած կտոր», οπαραγμός «պա-տառուածք» (Boisacq 891, Pokorny 2, 668)։ նոյն արմատի spher-eg-(կամ հյ. -եկ) ձե-ւից է յառաջանում հյ. փեռեկ, որ տե՛ս ա-ռանձին. ըստ այսմ երկուսի արմատն է *փեր (թ-մասնիկի համար հմմտ. հյ. թերթ. արմատը թեր)։

• ՆՀԲ յիշում է իտալ. parte, pezzo «կտոր»։ Scheftelowitz BВ 29, 23 սանս. sphafati, հբգ. spalten, գերմ. spalten «ճեղքել», արմատը հնխ. sphel, որ տե՛ս վերը փեղկ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Persson Beitr. 1, 418 և 869։ Տե՛ս և փրկել։ Պատահական նը-մանութիւն ունի հյ. փրթիլ «պոկուիլ»։

• ԳՒՌ.-Ալշ. փերթ, Մշ. փերթ, փերտ, Ախց. Սեբ. փէրթ, Պլ. փէռթ, Հճ. փէյթ, Մրշ. փէյթ «մեծ կտոր (մսի, ապուխտի, կաշիի ևն)».-յատկապէս Ակն. «կաշիի կտոր՝ կօ-շիկ կարկատելու համար» և Ալշ. «շորի կր-տոր՝ կարկատանի համար»։

• ՓՈԽ.-Justi, Dict. Kurde 75 հայերէնի հետ է դնում քրդ. pərti և pərtik «մանր իրեր, կտորտանք», որոնք բնականաբար թրք. [arabic word] pərtə «մանը մունր իրեր, կարա-սիք» բառից են փոխառեալ։ Բայց արդեօք թրք. pərtə ևս հայերէնից փոխառեալ չէ՞։ (Будaговъ 1, 313 ո՛չ միայն ալթայական ուրիշ ձևեր չի յիշում, այլ և չի յիշում նոյն իսկ օսմ. բառը)։

NBHL (1)

Մասն. բաժին. պատառ. կոտոր. կտոր. փարչէ. (իտ. փարթէ, փէցցօ).


Փեցի, ցւոյ, ցեաց

adj.

one-handed, one-armed.

Etymologies (2)

• «ձեռքը վնասուած կամ կոտրած» մէկ անգամ ունի Խոսր. 31։

• ՆՀԲ (կաղ բառի տակ) լծ. եբր. ֆիսսէխա։

NBHL (2)

πηρός, πηρωθρίς mancus. Գօսացեալ ձեռօք. խեղ. հաշմ. ձեռքը թեւը սախտած.

Յաչացն վնասեալ՝ կոյր կոչի, եւ յականջացն՝ խուլ, յոտիցն՝ կաղ, եւ ի ձեռացն՝ փեցի. (Խոսր.։)


Փէք

adj.

miserable.

Etymologies (2)

• «հէգ, թշուառ». մէկ անգամ ունի միայն Մագ. թղ. 237 (տե՛ս Աճառ. ՀԱ 1923, 256)։

• ՆՀԲ թուի կցել հէք բառին. յիշում է նաև թրք. [arabic word] pek «խիստ, պինդ»։ Տէրվ. Altarm. 7 իբր բնիկ հայ կցում է սանս. phēna «փրփուր», հսլ. péna «փրփուր», յն. σπῖλος «աղտ, կեղտ», հյ. հէք, փին, փինատ բառերին։

NBHL (2)

Կարի հէք. (իսկ ռմկ. փէ՛ք ՝ է խիստ, պինդ. )

Փինատ փէքդ փքացեալ։ Մագ. (՟Թ։)


Փթիթ

s. adj.

shoot, sprout, blossoming, blooming;
blossomed, flowered;
ի —ս հարկանիլ, to blow.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղկիլը, ծաղիկների և բող-բոջների բացուիլը» Ագաթ. (գրուած է փը-թոյթ Լմբ. ածած. հրտր. ՀԱ 1925, 450), որից փթթել «ծաղիկ բանալ, ծիլ արձակել» Ագաթ. Ոսկ. մ. բ. 25. փթթազարդ Գնձ. կամ փթթինազարդ Տաղ. զանազանափթիթ ԱԲ մշտափթիթ Պիտ. Խոր. հռիփս. յարափթիթ Խոր. վրդ. ծաղկափթիթ Պիտ. ծառափթիթ Պիտ. համափթիթ Զքր. կթ. լուսափթիթ Ճառընտ

• ՆՀԲ (տե՛ս փթթել և ծաղկափթիր) լծ. եբր. և արաբ ֆէթ, ֆաձաթ, ֆա-թահ «բանալ», որից եփփաթա «բա-ցի՛ր»։ Հիւնք. փտիլ բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233բ կրկնուած *փիթ պարզա-կանից։

• ԳՒՌ.-Վն. փըթըթէլ «ծաղկիլ. 2. ման-կիկը քնից արթնացած ժամանակ՝ երեսը կարմիր ու սպիտակ փայլիլ», Մշ. փտպտիլ. -Rivola, բառ. հայոց2 376 ունի փթըթրիլ «ծաղկիլ»։

NBHL (4)

ԱՐբուցանէ զստեղն յուրախութիւն, զի զփթիթսն (կամ զփթիթն յուրախութիւն) զուարթութեան, կրկին պահանջէ՝ զգոհութիւն տալեացն շնորհողի. (Ագաթ.։)

Մերձ ի փթիթս մօրուաց. (Վրդն. պտմ.։)

Ի հովիտս նորա փթիթ դալարի. (Նիւս. կազմ.։)

Գորշ, ծաղկաձեւ, վարդագոյն, խայտ, փթիթ, եւ այլ զանազան տեսակք. (Պիտառ.։)


Փիլակէ

s.

prison, jail.

Etymologies (1)

տե՛ս Փիւղակէ։

NBHL (1)

բառ յն. φυλακή custodia. Պահ. բանտ։ Հին բռ.։ cf. Փիւղ, cf. ՓԻՒՂԱԿԷ։


Փիլաք, ի

s. ast.

phylax.

Etymologies (3)

• «երկինք, երկնակամար» Վրք. դիոն. էջ 36, «աստեղատուն» Տօնակ. («Ջաս-տեղատունս շրջաբերեն, որ փիլաքս ասեն». այստեղ բառը յգ. հյց. է, ինչպէս զաստե-ղատունս, ուստի սխալմունք է՝ երբ ՆՀԲ դնում է ուղ. փիլաքս)։

• = Արաբ. [arabic word] ︎ falak «երկինք, երկնակա-մար», որ եբր. [hebrew word] pelek, արամ. [hebrew word] pilkā, ասուր, pilku «շրջանակ, բոլորակ» բառն է և ծագում է [other alphabet] palaku «ցանկապատ կամ սահման քաշել» բայից (Delitzsch Assyr. Hndwh էջ 527 և Strass-maier, Alphab. Verzeich. 833)։ Արաբերէ-նից է անշուշտ փոխառեալ նաև վրաս. ვილაკი փիլաքի «բախտ, ճակատագիր»։

• ՆՀԲ սխալմամբ հասկանում է «Հայկ աստեռատունը». և համարում է յն. ἐόλας «պահապան»։ Նոյնը երևնում է և Հիւբշ. 386։ Ուղիղ մեկնեց Ակինեան ՀԱ 1913, 654, որ Դիոնեսիոսի Վարքը արաբերէնից թարգմանուած համարե-լով այս բառն էլ պարզապէս արաբե-րէնից տառադարձուած է համարում։

NBHL (2)

ՓԻԼԱՔ ՓԻԼԱՔՍ. Բառ յն. ֆիլաքս. φύλαξ custos, conservator. Պահապան. եւ յաստեղատունս՝ Արջապան, կամ պահապան արտեմեայ՝ հայկ.

Զաստեղատունս շրջաբերեն, որ փիլաքս ասեն. (Տօնակ.։)


Փիլիկոն

cf. Փիլիկկոն.

Etymologies (4)

• «մի տեսակ պատերազմական մեքենայ, բաբան» Վանակ. յոբ. որ և փի-լիկկոն Երզն. մտթ. 407, փիլիկուան Լաստ. ժո, էջ 69, փիլիկպան Ուռհ. 191, 196, 250 (փիլիպան, փլիպան, փիլապան, փիլիպոն ըստ այլ ձձ). փլաւան Դրնղ. 225։

• = Պրս. [arabic word] palkan «բաբան, մանգղիոն», որի երկրորդ մասն է [arabic word] -kan (արմատ [arabic word] kandan «փորել, քանդել» բայի) և նշանակում է «փորող, քանդող». բայց ան-յայտ է pal-։ Պրս. բառը բոլորովին չի ծած-կում հայ ձևը, որին աւելի նման է հնչում վրաց. ფილაკანი փիլականի, որ և փիլա-գանի, փիլակոնի, փիլեկոնի (Մառ, տ. Teксть հտ. Ix, էջ 16)։ Երկուսը միասին մի երրորդ աղբիւր են ենթադրում։-Աճ.

• ՆՀԲ ռնում է պրս. [arabic word] falaxan «պարսէտ» բառից, որ և ասւում է palxam, palxamān, falāxan ևն, բայց

• ո՛չ մէկը չի համապատասխանում մեր բառին։

NBHL (3)

ՓԻԼԻԿՈՆ կամ ՓԻԼԻԿԿՈՆ կամ ՓԻԼԻԿՈՒԱՆ. ֆէլախէնշ ֆէլախուն. Պարսատիկ, կամ պարս մեծ. բաբան. մեքենայ պատերազմական ի ձգել զքարինս մեծամեծս. որպէս եւ բաղիստր ի ձգել զնետս.

Որպէս քարինք պարսետով փիլիկոնի ընկեցեալ։ Որպէս մեքենայն՝ զոր փիլիկկոնն կոչեն, զյոյժ ամրոցս խախտեալ խարխալէ. (Վանակ. յոբ.։ Երզն. մտթ.։)

Երէց ոմն ի մերոցս՝ եւ սա իւր կանգնեալ փիլիկուան. եւ լինէր՝ յորժամ նոքա քար եդեալ ի պարսատիկս մեքենային՝ եւ ձգէին ի քաղաքն, երէցն լիւր քար դէպուղիղ նոցա քարին արձակէր. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Փիլիսոփայ, ից

s.

philosopher;
chorister, singer.

Etymologies (4)

• , ի հլ. «իմաստասէր» Գ։ ժէ. 18. Եւս. քր. Եզն. Ոսկ. յհ. ա. 1. «երա-ժիշտ, մեծ տիրացու» Օրբել. Շնորհ. բարձր. Ոսկիփ. Վրդ. առ. 86, որից փիլիսոփայա-կան Ագաթ. Բուզ. Եւս. քր. Փարպ. փիլի-սոփայութիւն Ոսկ. կող. փիլիսոփապետ Կղնկտ. ասւում է նաև փիղիսոփայ Եւս. քր. Եփր. ա. կոր. 84, կողոս. 165, փիլիսովփայ Անկ. գիրք առաք. 60. Եւագր. 51։

• = Ասոր. [syriac word] ︎ filosofā «իմաս-տասէր», որ փոխառեալ է յն. φιλόσοφος բա. ռից.-հայերէնը գալիս է ասորի ձևից (-այ յօդով). և տարբեր է փիլիսոփոս կրկնակից, որ ուղղակի յունարէնից է փոխառեալ։-Հիւբշ. 317։

• ՀՀԲ և ՆՀԲ առանց տարբերելու յա-«որդից՝ յունարէնից փոխառեալ են դը-նում։ Ուղիղ մեկնեց նաև Müller WZKM 2, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 295։

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ են ձևացած Ախց. Պլ. Տփ. փիլիսօփա, Մշ. փիլիսօպա, Ղրդ. փիլուս «մեծ գիտնական» ևն։

NBHL (11)

ՓԻԼԻՍՈՓԱՅ որ եւ ՓԻՂԻՍՈՓՈՍ. Բառ յն. ֆիլօ՛սօֆօս. φιλόσοφος philosophus. այսինքն Իմաստասէր. զի սկսեալ ի պիւթագորայ՝ զայս անուն սկսան կրել գիտնաւորք, ուր յառաջ, այսինքն իմաստուն կոչէին, որպէս եօթն իմաստունք ի յոյնս.

Ոմանք յեպիկուրեանցն եւ ի ստոյիկեանց փիլիսոփայից. (Գծ. ՟Ժ՟Է. 18։)

Արտաքին իմաստութեան փիլիսոփայքն, որպէս պղատոն եւ պիւթագորաս. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Ի պէսպէս աղանգս փիլիսոփայից, եւ հերձուածողաց։ Որով տգէտքն՝ փիլիսոփայից յաղթեցին. (Եզնիկ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

ՓԻԼԻՍՈՓԱՅ. Երաժիշտ կամ երգիչ եկեղեցական.

Ունիմք սովորաբար ասել փիլիսոփայ, որք յերաժշտական արհեստս կատարեալք են. (Շ. բարձր.։)

Լի էր (վանքն ստաթեւու ի սիւնիս) եւ ծովամտոյց փիլիսոփայիւք երաժշական երգոց. (Ուռպ.։)

Զգենուն միաբան քահանայքն եւ սարկաւագունք, եւ փիլիսոփայք, եւ այլն. Ի հին տօնաց։ Այսօր տօն է մեծի սուրբ կարապետին. եւ փիլիսոփայ չունիմք՝ որ կատարեմք զտօնս. (Ոսկիփոր.։)

Յեսու պիտականուն փիլիսոփայ.. . գրեցաւ տաղարանս ի թուին ՟Չ՟Ղ՟Է. ձեռամբ անիմաստ գրչի եւ սուտանուն յեսու երիցու ֆիլիսոֆայի՝ ի վայելս անձին իմոյ. (Յիշատ.։)

Ուր եւ ստէպ գրի այսպէս.

Յեսու իրեց սուտանուն փլս. արեւելցի։


Փիլիսոփոս, աց

cf. Փիլիսոփայ.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-սանց վկայութեան) «իմաստասէր» Նխ. բ. մկ. Վեցօր. էջ 21. Ոսկ. պօղ. Ա. էջ 330, 908, մտթ. ա. 10. Վրք. հց. Սարգ. որ և փիղիսո-փոս Եւս. քր.բ (ստէպ). որից զփիղիսոփոս Եւս. քր. բ. էջ 288 (չունին ՆՀԲ և ԱԲ)։

• = Յն. φίλόσοφος «իմաստասէր» բառիռ. որ գալիս է φίλω «սիրել» և σόφος «իմաս-տուն» բառերից. ըստ այսմ թարգմանուած է հյ. իմաստասէր. հմմտ. նաև փիլիսոփայ, որ յառաջացած է ասորերէնից փոխառու-թեամբ, ինչպէս ցոյց է տալիս ասորական =այ վերջաւորութիւնը։ Յն. բառը փոխառու-թեամբ անցած է ամէն կողմ. կայ նաև ա-րաբ. [arabic word] faylasūi, որ մինչև անգամ ա-րաբական արմատների կարգն է անցած։-Հիւբշ. 386։

NBHL (1)

Արիստաբուլոս հրէայ եւ փիլիսոփոս։ Եթէ տգետ, եթէ խորին փիլիսոփոս։ Փիլիսոփոսք ոմանք ձեռնարկեցին փորձել զկրօնաւորսն. (Նախ. ՟բ. մակ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։ Վրք. հց. ՟Ժ՟Ե։)


Փիլոն, ի

s.

cloak, mantle;
priest's mantle.

Etymologies (5)

• (յետնաբար ի-ա հլ.) «անթև վե-րարկու, կրկնոց» Բ. տիմ. դ. 13= Եփր. բ. տիմ. 257. «կրօնաւորի վերարկու» Սարղ. յուդ. Օրբել. հրտր. Էմինի, էջ 76, Վրք. հց. Լմբ. առ Լև. էջ 218, «ծածկոց, վարագոյր» Բրս. մրկ. էջ 354 (գրծ. փիլոնաւ), որից փիլոնաւոր Ոսկիփ. (ըստ ՀՀԲ) գրուած է նաև փիղոն Եփր. բ. տիմ. 247։

• = Յն. φελόνης, φελώνιον, φελόνιον ձե-ւերից. սրանք աղաւաղուած են φαινόλης «կրկնոց, թիկնոց, վերարկու», նուազական ραἰνόλιον «կրօնաւորի վերարկու» բառերից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. paenula, ռուս. Փeлонъ, վրաց. უელონი փելոնի «փիլոն»։-Հիւբշ. 386։

• ՀՀԲ յունարէնից։ Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 608 «ի յն. ֆէլօ՛նի, հա-մարեալ բառ լտ. փէնուլա»։ ՆՀԲ յն. ձևերի հետ նաև լտ. ֆէ՛նուլա և վրաց, վիռօն։

• ԳՒՌ-Այ». Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. փիլոն, Ախց. Երև. Ննխ. Կր. Պլ. Ռ. Սչ. Տփ. փիլօն, Մրղ. փիլուն, Հմշ. Սեբ. փիլէօն, Մկ. փի-լիւն, Զթ. փիւիւն, Սվեդ. փիլլիւն, Շմ. Ղրբ. փէլուն, Ասլ. փիլան. բոլորն էլ «կրօնաւորի վերարկու» իմաստով.-կարևոր է յիշել փիլոն Բլ. «ցորենը դեռ հասկի մէջ եղած Գամանաև հատիկի վրայի կեղևը, որ կալսե-լով պիտի բաժանուի»։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լինի վրաց. თილონი փիլոնի՝ ի ձայնի պատճառաւ. ուղղակի յոյնից է. უელონი փելոնի, որ պահում է ե ձայնը։

NBHL (6)

(որ եւ յն. ֆելօնի, ֆելօնիօն, ֆենօլիս. լտ. Ֆենուլա. վր. վիռօն ). φελονή, φελόνιον, φαίνολης phenula, lacerna. Վերարկու. կրկնոց. աղաբողոն.

Զփիլոնն թողի ի տրովադա առ կարպոսի. (՟Բ. Տիմ. ՟Դ. 13։)

Ահաւասիկ փիլոն ասէ. եւ չկարէ ոք ասել, եթէ այլ ինչ չունէր՝ զոր արկանէր. եւ եթէ բնաւ չարկանէր փիլոն, աւելորդ էր հրաման տալ՝ եթէ բերջիր. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Զօրհնութիւն եւ զձեւ կրօնաւորութեան տալ, այսինքն զկնգուզն եւ զսքեմն եւ զփիլոնն. (Լմբ. պտրգ.։)

Որոյ առեալ զկնկուզն եւ զփիլոնն՝ ետ ցպետրոս. (Ուռպ.։)

Ոչ արձակէ զփիլոնն ըստ ամենայն պատճառի։ Առեալ զփիլոն իւր՝ գնաց անգ եւ ծրարեալ ի փիլոնին՝ դարձաւ ի խուց իւր։ Կառեաւ փիլոն իմ ի դուռն եկեղեցւոյն, եւ մնաց յինէն. եւ ես փախեայ մերկացեալ։ Փիլոնն իմ մերկեալ յինէն՝ հովանին Աստուծոյ էր, որ վարացաւ յինէն վասն դատելոյ զեղբայրն. (Վրք. հց. ՟Բ. ՟Ղ. ՟Ժ։)


Փիծ, փծի, ծոյ

adj.

spotted, stained, sullied, dirty;
unclean, impure, obscene.

Etymologies (4)

• «պիղծ, անմաքուր» Փիլ. բան. և լին. 190, 215 Սարկ. հանգ. Անյ. հց. իմ. որից իծանք «պղծութիւն» Փիլ. լիւս. 157. փիծել «պղծել» Փիլ. լին. բ. 12. փիծիկ կամ փծուկ «աղտեղի» Ոսկիփ. փծութիւն Փիլ. ժ. բան. և նխ. բ. փծուն Խոր. Յիշատ. (ստէպ). փծո-րել «պղծել, շաղախել» Բառ. երեմ. էջ 324. փծկել «եղծանել, ապականել» Ոսկ. մ. բ. էջ 478 և հռ. ժդ. էջ 182, փծկիլ «եղծանիլ» Ոսկ. ա. տիմ. թ. էջ 72 (ըստ սրբագրու-թեան Նորայրի, Հայկ. բառաք. 42). գրուած է նաև պիծ, պիւծ, փից ԱԲ. որից փցկիլ «եղծանիլ» Ոսկ. ա. տիմ. ժզ. 150 և Եփես. իբ. 922.. փցուն «փծուն, անպիտան, յետին, ապիկար» Խոր. Տօնակ. Անյ. պորփ. «փտած (տունկ)» Լծ. փիլ. փցնութիւն Փիլ. յովն. 611. փցագործ «պղծագործ» (չունի ԱԲ) Բառ. երեմ. էջ. 213։-Իմաստով նոյնանում է յաճախ բիծ բառի հետ, որ տե՛ս առան-ձին։

• ՆՀԲ. փիծ՝ ռմկ. փիս, հյ. պիղծ, իսկ փցուն, փծուն, փեցի՝ վրաց. փուցունի. Gsti, Dict. Kurde 78 քրդ. pəz «գող, աւազակ», bīž «պոռնկորդի». պրս [arabic word] (?) բառերի հետ։ Տէրվ. Նա-խալ. 93 պիղծ, բիծ, լտ. pingere «նը-կարել», հսլ. պէգը «պիսակ». սնս։ pinj «ներկել» և pingala «գորշ» բառև-րի հետ՝ հնխ. pig «ներկել» արմատից։ Հիւնք. պրս. փիս և հյ. բիծ։ Թիրեա-քեան, Բազմ. 1913, 339 բիծ, պիս(ակ), սպի և պիղծ բառերի հետ՝ կցում է թրք. փիս «աղտոտ» բառին։

• ԳՒՌ.-Պատահել եմ Երև. փծնի «գէշ. անպիտան» (փծնի արհեստ), բայց աղ-բիւրս չեմ նշանակած.-Ագլ. փցընիլ «կե-րակրի փճանալը, հացը թրջուելով ապակա-նուիլ անձրևից խխում դառնալ. ծիծաղից ուշքը գնալ»։

• ՓՈԽ.-Վրաց. უუცუნი փուցունի «խեղճ ու կրակ, զառամեալ», որից დაუულონება դափուցունեբա «ծերանալ, զառամիլ»։-Չուբինով (բ տպ.) փուցունի մեկնում է «камень тоecнутьи ճաքած քար» և չունի «զառամեալ» իմաստը, բայց գիտէ դափու-ցունեբա «զառամիլ»։ Յառաջանում են մեր փցուն ածականից։

NBHL (4)

որպէս ռմկ. փիս. Պիղծ. բծկան. անմաքուր. անսուրբ. շաղախեալ. աղտեղի վարուք. փծուն. փցուն.

Գիտասցէ զինքն, զի փիծ է եւ անմաքուր։ Զփիծ, զամօթալին, եւ զանօգուտն։ Կարէ վատթար եւ փիծ գոլ վարուք. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. լին. ՟Գ. 18. 43։)

Խօսին սուտք զսուտս, փիծք զանարժանս. (Սարկ. հանգ.։)

Արտաքս վազեալ փիծդ այդ (ցանկութիւն ) գարշատեսիլ ամենեցուն՝ յայնժամ ապա ծանակ երեւութանայ. (Անյաղթ հց. իմ.։)


Փիճի, ճւոյ

s. bot.

pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

Etymologies (4)

• «մի տեսակ մայրի, սնովպար, pinus sativa» Ոսկ. գծ. 198, Լծ. փիլ. Հին բռ. Մխ. առակ. Վստկ. 4, 58, 158. որից գետնի փինի, փինոյ պտուղ Բժշ.։

• = Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.

• ՆՀԲ (կաղնի բառի տակ) լծ. յն. φη-γός, լտ. fagus «փեկոն» (նոյնը նաև Հիւնք.)։ Lag. Arm. Stud. § 2295 ուզում է համեմատել յն. πίσσα, լտ. pix «ձիւթ» բառերի հետ։ Հիւբշ. Arm. St. § 282 կասկածով դնում է լն. πίσσα, լտ. pix, հսլ. piklu և գերմ. Pech «ձիւթ» բառերի հետ։ Schrader, Sprachvergl. u. Urgesch. 1890 կա՛մ յն. πεύϰη հբգ. fiuhta, գերմ. Fichte, լիթ. puszis ծառանունների հետ և կամ յն. πισσα «ձիւթ»։ Հիւբշ. Arm. Gram. 501 մեր-ժում է բոլորն էլ և էջ 397 ուրիշ կով-կասեան լեզուների մէջ համապատաս-խան բառեր չգտնելով՝ վրացին դնում է հայերէնից փոխառեալ։-Երևի կապ կայ փիճի, նոճի և սոճի ծառա-նունների վերջավանկերի միջև։

• ԳՒՌ.-Խտջ. փիջի, Հճ. փիճի՝ (կարդա՛ փիջի) ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 198, Սվեդ. փիջա։

NBHL (4)

πίτυς pinus. Ազգ մայր փայտի՝ իբր սոճի եւ կուենի, ունօղ զմարխ եւ զխիժ, որպէս վայրի փսաղենի. չամ.

Մի փիճիք եւ ցրդիք եւ նոճիք տնկեսցուք անպտուղ. (Ոսկ. գծ.։)

Ձիթենին եւ փիճին եւտօսախն, եւ այնպիսիքն զչորայինն վայրս սիրեն. (Վստկ. ստէպ։)

Հանճարի եւ փիճի՝ ոչ են բազմոստք, եւ ոչ ընդդիմանալ հողմոց կարեն՝ ի խոր արմատս ոչ ունելով. (Մխ. առակ.։)


Փին

s. med.

excrement;
— բերել or գալ ընդ բերանն, — ընդ բերան գալ, iliac passion, twisting of the intestines, volvulus;
cf. Վերադարձութիւն.

Etymologies (4)

• «ադբ, կղկղանք», որից փին բերել կամ փին գալ ընդ բերանն «մի տեսակ զարհուրելի հիւանդութիւն, երբ աղիքները շրջուելով՝ կղկղանքը բերանից է դուրս գա-լիս. լտ. ileus, miserere» (բուն նշ. «Ողոր-մեա ինձ» ըստ Սղ. ծ. 1 «Ողորմեա ինձ, Աստուած, ըստ մեծի ողորմութեան քում») Գաղիան. շանփին «շան քաք» Ոսկիփ. Վստկ. 77, որ և շնփին՝ ըստ ՆՀԲ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pino-կամ spino-և կամ sphino-ձևից, որին միանում է նաև յն. πίνος «կեղտ (մորթի կամ շորի վրայ), յետնաբար՝ մետաղի ժանգ», πινόω «կեղ, տոտել», πινάω «կեղտոտիլ», πινϰρός, πινόεις «եեղտոտ»։ (Յոյն բառի համար առա-ջարկուած են զանազան համեմատութիւններ, որոնցից յիշելու արժանի են սանս. phéna-«փրփուր, կեղտ, անմաքրութիւն», օսս. fīn-k'ä, հսլ. peny, սերբ. péna, spjéma, ռուս. neнa, լիթ. spáine, հին պրուս. sрoaуno, որոնք բոլոր նշանակում են «փրփուր»։ Նոյն խմբի դէմ արևմտեան լեզուները ներկայաց-նում են n-ի փոխարէն m. ինչ. լտ. snuma «փրփուր», pumex «փրփրանման մի քար, չեչաքար», հբգ. feim, հանգլ. fám, ինչպէս և սոգդ. pym'kh «փրփուր»։ Այս համեմա-տութիւնը սակայն չի ընդունուած. տե՛ս Boisacq 693, Pokorny 2, 681 և 683. իսկ Ernout-Meillet 927 յայտնապէս ասում է թէ spuma խումբը անծանօթ է յունարէնի և հայերէնի)։

Տէրվ. Altarm. 7 սանս. phena «փրը-փուր», հսլ. péna, յն. πίνος «կեդտ», σπῖλος «կեղտ» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Bugge, Btrg. 20 յն. πινος, բո-հեմ. špina, լտ. fimus «աղբ» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Յն. πίνος բառի հետ է կցում նաև Müller SWAW 136 (1897), էջ 32։ Պատահական նմանու-թիսն ունին Ատրպ. թրք. [arabic word] peyīn (Будaговъ, Cpaв. cлов. 1, 326), քրղ. pein, ուտ. փեին «անասունի, մանասանդ ձիու աղբ», վրաց. უηნე փունե «կըղ-կըղանք», որ Չուբինով պրս. է համա-րում։

• ԳՒՌ.-Զթ. Խրբ. Հճ. Ք. փին «կատուի կամ շան աղբ», որից Ախց. շնփին, Պլ. շամփին «շան աղբ», ինչպէս նաև փնել Զթ. Խրբ. Չն. «կղկղել» (շան, իշու, մարդու)։

NBHL (1)

Ապաւառ. աղբ։ Ուստի ՓԻՆ ԲԵՐԵԼ կամ ԳԱԼ ԸՆԴ ԲԵՐԱՆՆ՝ է Դարձուած աղեաց ի վեր կոյս, որ է ողորմ հիւանդութիւն. εἱλεός ileus, volvulus, miserere mei. (Գաղիան.։)


Փիւղ

s.

cf. Փիղ;
fish-scale;
cf. Փիւղակէ.

Etymologies (3)

• «ձկան խոշոր թեփ». մէկ անգամ միայն ունի Պտմ. աղէքս.։

• = Պրս. [arabic word] pūl, որ և նուզական [arabic word] pulak «ձկան թեփ». ըստ իս հայ ձևը ուղ-ղելու է փուղ, որ տե՛ս տակը գւռ.։

• ԳՒՌ.-Ղրբ. փօղ «ձկան թեփ». հնչւում է ճիշտ այնպէս, ինչպէս փող «դրամ», բայց ըստ իս յառաջանում է փուղ ձևից՝ ու>ո ձայնափոխութեամբ, ինչ. տուն>տօն, շուն >շօն, քուղ >քօղ։

NBHL (4)

Մեծ էր քանզանենայն փիւղս։ Փիւղք երեքհարիւ յիսուն եւ վեց. (եւ այլն. Պտմ. աղեքս.։)

Եւ որպէս ռմկ. փուշ. այսինքն Խոշոր թեփ ձկան եւ կիտի.

Տեսաք զգազանն, զի փիւղս ունէր ի վերայ իւր. տմ. աղեքս.։)

Եւ որպէս Փիւղակէ, փիլակէ. այսինքն բանտ.


Փիւղակէ, ի

s.

arrest, prison.

Etymologies (2)

• «բանտ» Բուզ. էջ 89, 104, որ և գրուած փիլակէ Հին բռ.=Բռ. երեմ. 323։

• -άն. φυλαϰή «բանտ», որ ծագում է φν-λάσσω «պահել» բայից։-Հիւբշ. 387։

NBHL (1)

Բառ յն. ֆիլագի, φυλακή custodia. այսինքն Պահեստ. բանտ.


Փիւնիկ, նկի, նկան

s.

cf. Արմաւ ;
phoenix;
Phoenician;
— աշխարհ, Phoenicia.

Etymologies (3)

• «մի տեսակ առասպելական թրռ-չոմն» Անյ. պորփ. Տաթև. ձմ. ճխա. Վրդն. սղ. իա. Գիրք առաք 172բ (Փիւնիկ հաւն, որ է մի միայն, յետ 500 ամաց, յորժամ ծերանայ, ժողովէ զփայտս և թևօքն հար-կանելով հանէ զհուր, և այրի ի նմին. և յետ երից աւուրց դարձեալ ծնանի ի մոխրոյն յայնմանէ). գրուած է նաև փիւնիկս Բար. էջ 145, փիւնիկոս Բար. 146։

• = Յն. φοϊνις «փիւնիկ հաւ» բուն նշա-նակում է «արմաւ, արմաւենի» և կոչուած է այսպէս՝ փետուրների գոյնի պատճառաւ. կայ և թարգմանաբար հյ. արմաւ, որ տե՛ս։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։-ԱԲ բառիս տա-ւիս է նաև «արմաւ» նշանակութիւնը, որ գոյութիւն չունի մեր մէջ և յոյնից է ենթադրուած։

NBHL (2)

որպէս յն. ֆինիքս. որ է Արմաւ, արմաւենի եւ Փիւնիկեցի. է եւ անուն թռչնոյ, որ եւ ԱՐՄԱՒ ՀԱՒ՝ արմաւագոյն փետրովք.

Իսկ իբր յատուկ անուն՝ տե՛ս բռ. յտկ. ան. Փիւնիկ, Փիւնիկէ, Փիւնիկաստան, Փիւնիկեցի. ուստի եւ Փիւնիկական, որ ինչ անկ է այժմ աշխարհի եւ ազգի։ (Եւս. քր. ՟Ա։)


Փիւսիկեան

cf. Փիւսկեան.

Etymologies (2)

• «բնախօս, բնագէտ» Վե-ցօր. ա. էջ 18. Սամ. անեց. 52. որ և փիւս-կեան Եւս. քր.բ։

• = Յն. φυσιϰός «բնախօս», որ կազմուած է φύσις «ծնունդ, բնութիւն» բառից. սրանից նաև լտ. physicus, նոր փոխառութեամբ ֆիզիկոս «բնագէտ» (արևելեան գրակա-նում)։

NBHL (1)

Ոմանք ի փիլիսոփայից, որք անուտնեալ կոչին փիւսիկեանք (կամ ֆիւսիկեանք )։ Եմպեդոկցէս եւ պարմենիդէս փիւսկեանք փիղիսոփայք ճանաչէին. (Վեցօր. ՟Ա։ Եւս. քր. ՟Բ։)


Փլիթ

adj.

lazy, cowardly, pusillanimous.

Etymologies (2)

• «թոյլ, անարի, վախկոտ». մէկ ան-գամ ունի Երզն. քեր. «փիւրիւ ասելն փլիթ զթոյլ և զանարի մարդն նշանակէ. և բենիւ ասելն. զբլիթ հացի և կամ զայլ իրի նշանա-կէ»։

• ՆՀԲ լծ. իտալ. poltrone «վախկոտ»։ Այս բառը անշուշտ կապ չունի, բայց կայ պրս. [arabic word] palī̄d «պիղծ, զազիր»։

NBHL (1)

(լծ. իտալ. փօլթրօնէ) Յոյլ. ծոյլ. վատ. վատասիրտ.


Փղձուկ

s.

inclination to weep, emotion;
spleen.

Etymologies (3)

• «սրտի դառնութիւն» Ոսկ. մ. ա. 19. Վրդն. դան. որից փղձկիլ կամ փղձկալ «սիրտը դառնանալ, տխրիլ, լացակալել» Ոսկ. ես. Բ. կոր. և մ. ա. 19. Եփր. թգ. 421, փղձկումն Փարպ. փղձկալի Պտմ. աղէքս. գրուած կայ նաև փղծուկ, փղձուք, փղծկիլ ևն. սխալմամբ փղկումն Յհ. կթ.։

• ՆՀԲ փղձկիլ «սաստկականն մղձկե-լոյ. նեղսրտութեամբ շարժիլ մաղձի. հեղձամղձուկ լինել», իսկ փղձուկ «ար-մատ փղձկելոյ, ի փուղձ բառէ, իբր կակուղ, մեղկ և ի մղձուկ»։ Հիւնք. բըղ-խիլ բայից։ Պատահական նմանութիւն ունի չաղաթայ. [arabic word] puxsamlaq «լաց լինել»։

• ԳՒՌ.-Մշ. փխծկալ «լալու պատրաս-. տուիլ», Շմ. փխծկիլ, Տփ. փխցկիլ «սիրտը նեղուիլ»։

NBHL (3)

cf. ՓՂՁԿՈՒՄՆ. (արմատ Փղձկելոյ, ի Փուղձ բառէ, իբր Կակուղ, մեղկ. եւ ի Մղձուկ. )

Առ փղձուկ սրտին ձայնէր յորդութեամբ, Դանիէլ։ Բորբոքել զփղձուկ սրտի։ Զփղձուկ սրտից մեր տեսանէ։ Թաքել արտասուօք զփղձուկս սրտիցն.. . Այլեւ զփղծուկ սրտին հրամայէ չհանել. (Վրդն. դան.։ Հ։ Լծ. նար.։ Նչ. եզեկ.։)

Ոչ եթէ այնու ինչ (աղաղակաւ ) սրտին փղձուք թափիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)


Փղոմոս

s. bot.

mullein, shepherd's-club, torch-weed, verbascum.

Etymologies (1)

• «բժշկական մի խոտ է, եզան ագի, խռնդատ, ձկան մահարար, լտ. yer. bascum, ֆր. molène». մէկ անգամ ունի Վեցօր. 186 (Երթայ խլէ զարմատ մի. որ անուանելով կոչի փղոմոս). ուրիշ վկայու-թիւն չկայ։

NBHL (2)

յն. ֆլօ՛մօս. φλόμος, φλῶμος verbascum, verbasculum. Վայրի խոտ կամ արմատ, որ ցամաքեցուցանէ զվէրս.

Արջ յորժամ վէրս առնու յանձին, երթայ խլէ զարմատ մի, որ անուանեալ կոչի փղոմոս. բնութիւն արմատոյն այնորիկ ցամաքեցուցիչ զօրութիւն ունի. դնէ ի վերայ վիրացն. (Վեցօր. ՟Թ։)


Փնդեռն, դռան, դռունք

s.

scarab, dung-beetle.

Etymologies (1)

տե՛ս Բնդեռն։


Փոխինդ, խնդոյ

s.

flour of parched corn;
hasty-pudding made of butter and honey.

Etymologies (4)

• , ո հլ. «խարկած կամ բոված ալիւր, իւղով՝ մեղրով ու ալիւրով պատրաս-տուած մի ուտելիք» ՍԳր. (Մխ. ըժշ. 96 ունի նաև նռան հատի փոխինդ, փշատի փո-խինդ, չոր խնձորի փոխինդ). որից գարէ-փոխինդ Վստկ. 75, 113, 212. փոխնդեայք «փոխինդով շինուած ուտելիք» Ոսկ. փիլ. 469,

• ՆՀԲ լծ. յն. πόλτος. լտ. puls, pulmen-tum «աւիւրով պատրաստուած կերա-կուրներ»։ Հիւնք. ինչպէս և Seidel, Մխ. բժշ. § 140 լտ. polenta բառից։ Կապ չունի լտ. polenta «բոված գարէալիւր, որ աղքատների կերակուրն էր», որի ընկերներն են լտ. pollen, puls, յն. πάλη, παιπάλη, πά́λτος, միռլ. littiu, գալլ. llith, սանս. palalam ևն, որոնք նշա-նակում են «գարէալիւր, նաշիհ, կամ ալիւրով պատրաստուած խիւս». աւելի հեռաւոր ցեղակիցներն են հսլ. papelu, popelu, ռուս. neneль, լիթ. pelenai, հպրուս. pelanne «մոխիր», որոնց բո-լորի նախաձևն է հնխ. pel-«փոշի, ա-լիւր, խիւս» (Pokorny 2, 60, Ernout-Meillet էջ 748)։

• ԳՒՌ.-Վն. փոխինդ, Ալշ. Խրբ. Հմշ. Մշ Սեբ. Սլմ. Տիգ. փօխինդ, Ախց. Կր. փօխինտ, Մկ. փուխինդ, Ասլ. փէօխինթ (փէօխի*), Մրղ. փօխունդ, Զթ. փէխանդ.-ձ վերջա-ձայնով՝ Ջղ. փոխինձ, Գոր. Երև. Շմ. Տփ փօխինձ, Ղրբ. փօ՛խէնձ, Հճ. փէխինձ.-ի-մաստի տարբերութեամբ էլ՝ Արբ. «չոր թու-թի ալիւր», Մշ. «ձէթ հանելու համար ծե-ծած կտաւատ».-նոր բառեր են փոխնդխաշ, փոխնձացու, փոխնդոտ։

• ԽՈԽ.-Քրդ. poxin կամ poγin «հրուշակի նման քաղցր մի խմորեղէն» (տե՛ս Justi, Dict. Kurde 83, 84)։

NBHL (3)

ἅλφιτον farina, polenta. (լծ. եւ πόλτος puls, pulmentum ). Ալիւր արմտեաց խարակելոց. եղի. մուրկ. եւ Խառնեալն եւ զանգեալն իւղով կամ մեղու.

Առ դու եղբարց քոց զարգու փոխնդոյս։ Հինգ արդու փոխնդոյ։ Ցորեան եւ գարի, եւ ալիւր, եւ փոխինդ։ Խառնեաց նմա բոոս փոխինդ, եւ եկեր։ Արկջի՛ք առաջի նրա ի փոխնդոցն խառնելոց։ Ելից զնա փոխնդով եւ պտղատկօք եւ հացիւք սրբովք. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 17։ ՟Ի՟Է. 18։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 27։ Հռութ. ՟Բ. 14. 16։ Յուդթ. ՟Ժ. 5։)

Ալփիտոն կամ ալփիոսն, փոխինդ. (Գաղիան.։)