Definitions containing the research այ : 10000 results

Միանձնանամ, ացայ

vn.

to retire, to live in solitude;
to embrace a monastic life, to turn monk.

· Calfa

NBHL (2)

Որպէս μονάζω, μονοῦμαι . Միանձն լինել, միայնանալ. կրօնաւորիլ. եւ Առանձնանալ.

Միոյն վա՛յ տայ ի գլորելն. եւ զայս մի՛ մարմնով միանձնացեալ իմանաս, այլ յինքնահաճուծեան աշտարակն ելեալ. (Լմբ. ժղ.։)


Միանձնութիւն, ութեան

s.

monachism, monastic life;
solitude.

· Calfa

NBHL (11)

Միայնակեցութիւն. առանձնակեցութիւն.

Կոչի տուն հեզութեան եւ միանձնութեան, զի լինին ի նմա միանձնութեամբ, եւ այլն. (Եւս. պտմ. ՟Բ. 17։)

Զմիանձնութիւնն (երեւեցելոյն) նշանակէ, եւ ոչ զերիս. (Նանայ.։)

ՄԻԱՆՁՆՈՒԹԻՒՆ. որպէս Համաշնչութիւն. միաձայնութիւն.

Որ գնայ ընդ իմաստունս միանձնութեամբ օրինացն աստուծոյ. (Համամ առակ.։)

Այլ եւ այլ գոյն ի միանձնութիւն մարմնոյ սկիզբն է բորոտութեան. (Լմբ. ի թղթ. լուսիոսի.։)

Ո՛չ յականէ միանձնութեամբ ասացեալ, այլ՝ հասարակաց. (Եփր. համաբ.։)

Երեք կարգք եղեն տեառն մերոյ. մի՝ աստուածութեան նորա՝ միայնութեամբ (առանց մարդկութեան ի յաւիտենից). եւ երկուս՝ աստուածութեանն եւ մարդկութեան նորա խառնութեամբ (ի մարդեղութեան), եւ երեք (այսինքն երրորդ) միանձնութեամբ մտածելով (այսինքն լոկ ըստ մարդկութեան), կամ ի բաժանիլ հոգւոյն ի մարմնոյ ... խնդրէք սպանանել զիս՝ զայր մի. այս մարդկութեանն. (Եփր. համաբ.։)

ՄԻԱՆՁՆՈՒԹԻՒՆ. որպէս Առանձնութիւն. միայնութիւն.

Նշան մովսէսի տուաւ եւ գեդէոնի. այլ որ միանձնութեամբ տուաւ նոցա, ո՞չ ահա առ ձեզ առաքեցաւ գործն յայտնի. (Եփր. համաբ.։)

Լուսաւորն մեծ. իբրու թէ ինչ մի մեծանձնութեամբ մեկնակ՝ մեծ է ըստ միանձնութեան երկնից, երկրի եւ ծովու. իսկ այլքն եւս՝ որ կոչին մեծ, ոմն մեծ քան զընկեր իւր. (Շիր.։)


Միանման

adj.

uniform, equal.

· Calfa

NBHL (2)

Միաձեւ միանման յամենայնի բարք ոգւոց. (Կոչ. ՟Դ։)

Նոցունց այնոցիկ միանման էին բարքն. յն. ոմանք ի նոցանէ։


Միանուն

cf. Համանուն.

· Calfa

NBHL (1)

Աստուծոյ կոչին որդիք, եւ եղբարք քրիստոսի, եւ միանուն քրիստոնեայք. (Տօնակ.։)


Միաշաբաթ, ուց

cf. Միաշաբաթի.

· Calfa

NBHL (2)

ՄԻԱՇԱԲԱԹ ՄԻԱՇԱԲԱԹԻ. μία σαββάτων una sabbatorum, vel sabbati κυριακή (ἠμέρα ) dominica (dies). Միով աւուրբ զկնի շաբաթ աւուր. որ եւ առաջին օր շաբաթուն՝ այսինքն եօթնեկի. կիրակէ, այսինքն տէրունական՝ օր յարութեան քրիստոսի.

Յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին։ Ընդ առաւօտս միաշաբաթուն (կամ միաշաբաթւոյն)։ Բայց ի միաշաբաթուն (կամ միաշաբաթոջն) վաղքաջ ընդ առաւօտն։ Ի միաշաբաթւոջն (կամ միաշաբաթոջն)։ Ի միաշաբաթւոջ աւուրն։ Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն (կամ միաշաբաթիցն). եւ այլն։


Միաշաբաթի, թւոյ

s.

first day of the week, sunday.

· Calfa

NBHL (2)

Յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին։ Ընդ առաւօտս միաշաբաթուն (կամ միաշաբաթւոյն)։ Բայց ի միաշաբաթուն (կամ միաշաբաթոջն) վաղքաջ ընդ առաւօտն։ Ի միաշաբաթւոջն (կամ միաշաբաթոջն)։ Ի միաշաբաթւոջ աւուրն։ Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն (կամ միաշաբաթիցն). եւ այլն։

ՄԻԱՇԱԲԱԹ ՄԻԱՇԱԲԱԹԻ. μία σαββάτων una sabbatorum, vel sabbati κυριακή (ἠμέρα ) dominica (dies). Միով աւուրբ զկնի շաբաթ աւուր. որ եւ առաջին օր շաբաթուն՝ այսինքն եօթնեկի. կիրակէ, այսինքն տէրունական՝ օր յարութեան քրիստոսի.


Միաշար

adj.

continuous, uninterrupted;
strung, arranged, conjoined.

· Calfa

NBHL (3)

ὀλόκληρος integer, totus συνεχής continuus συνεχέως continenter, sine intermissione. Ի մի կարգ շարեալ. շարադասեալ. միայար. անընդհատ. շարունակ. ամբողջ. միակտուր.

Յեբրայեցւոցն եւ յայլոց թարգմանացն ժողովեաց, եւ միաշար արար։ Ընդ ժամանակս ժամանակս առնուին պատգամս ի հոգւոյն, եւ պատմէին. զոր յետոյ առեալ՝ միաշար գիրս կատարեալ. (Ոսկ. ես.։)

Երանելի առաքեալքն՝ միաշար զայս պահս քարոզեցին։ Պահէին սրբութեամբ միաշար. (Խոսրովիկ.։)


Միաշաւիղ

adj.

walking in the same steps, conformable, like.

· Calfa

NBHL (1)

Հայրն որդւովն միաշաւիղք գնացին չարաւ, որպէս քամ եւ քանան. (Վրդն. աւետար.։)


Միաշնչութիւն, ութեան

s.

unanimity, concord.

· Calfa

NBHL (1)

Զպտուղսն հոգւոյն, որ նախ քան զայս ի միաշնչութեան անդ տայր ամենայն աշխարհ. (Լմբ. ատ.։)


Միաշունչ

adj.

unanimous, of one mind.

· Calfa

NBHL (1)

Միաշունչ հրամայեմ լինել ամենեցուն։ Միաբանութեամբ միաշունչ լինել։ Միաշունչք՝ միակրօնք՝ համապատիւք. (Ոսկ. հռ.։ Լմբ. կան. բենեդ.։ Նար. յիշ.։)


Միաշուրթն

cf. Միալեզու.

· Calfa

NBHL (1)

Որ ցայն վայր միաշուրթն համալեզուք էին. (Եւս. քր. ՟Ա։)


Միաչափ

adj.

of the same measure, equal.

· Calfa

NBHL (3)

Լայնութիւն նորա եւ բարձրութիւն՝ միաչափ, կիվօս. (Յայտ. ՟Ի՟Ա. 16։)

Մէջ լսի, որ միաչափ հեռակցութիւն ունի ի ծայրից. (Խոր. աշխարհ.։)

Երեք ոստք՝ միաչափք եւ հաւասարապտուղք երեւէին. (Փարպ.։ հարաւ հանապազ միաչափ լինի օրն եւ գիշեր. Մխ. այրիվ.։)


Միապաղաղ

adj.

in one mass, in one body in a lump, massive;
plain, simple;
— ծով, smooth sea.

· Calfa

NBHL (3)

Առաջի դրաց այրին սեպ էր ուղղորդ միապաղաղ. (Խոր. ՟Գ. 45։)

Ջուրք բազումք յամենայն տեղիս զեղեալ կային միապաղաղ. (Վեցօր. ՟Դ։)

Որպէս այլքն ամենայն էին (անզարդ), այնպէս եւ պատմուճանն զմիապաղաղ եւ զսատակ ձեւ ունելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)


Միապատիւ

cf. Համապատիւ.

· Calfa

NBHL (2)

Բարւոք ասաց հոգին սուրբ. (այս բան) զմիապատիւ հրամանս առանձնաւորութեան երրորդութեանն ցուցանէ. (Ոսկ. ես.։)

Զի թէպէտ միապէս է տուեալ շնորհք ի հաւատացեալս, այլ ոչ միապատիւ ամենեքեան. (Կանոն.։)


Միապետեմ, եցի

vn. va. to be a monarch, to reign or govern with absolute power, to have sovereign authority;
— զաշխարհն, to be absolute master of the country, of the world.

· Calfa

NBHL (4)

Միապետել ի վերայ ամենայն սկայիցն։ Միապետել հայոց՝ խոսրովայ։ Մեզ միապետել. (Խոր. ՟Ա. 9։ ՟Գ. 49։ Յհ. կթ.։)

Արմենակայ միապետեալ զմերազնեայսս։ Զթագաւորութիւն իւր միապետեալ՝ կացուցանէ չորս զօրավարս. (Յհ. կթ.։ Արծր. ՟Ա. 7։)

Իբրեւ միապետեցաւ թագաւորութիւն պարսից. այսինքն ընդ միով թագաւորաւ անկաւ. (Արծր. ՟Ա. 5։)

Ուստի նախարարութիւնք սորա միապետեցան. այսինքն առանձինն առանձինն իշխանութիւնք եղեն. (Յհ. կթ.։)


Միապետութիւն, ութեան

s.

monarchy, monarchical government;
absolute dominion;
— ընդ միապետութեամբ կալ, to adopt the monarchical form of government;
հակառակորդ միապետութեան, republican.

· Calfa

NBHL (1)

Քաղցր եւ խնդամոլի միապետութիւն ազատ (ի դրախտին), անկանի ընդ բազմագլուխ եւ անթիւ ախտից ծառայութեան. (Պիտ.։)


Միապէս

adv.

in the like manner, likewise, equally, evenly;
indiscriminately;
uniformly.

· Calfa

NBHL (3)

Ամենեքեան իսկ միապէս սրբէին զբորոտս, եւ յարուցանէին զմեռեալս։ Ծերոց, եւ տղայոց միապէս հասանէ մահ. (Ոսկ. մ. ՟Բ. 21։ Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

Միապէս են նոցա օրէնքն գրեալ մերոց նոմոսաց. այսինքն համանման կամ միաձայն. (Հ. դեկտ. ՟Ժ՟Դ.։)

Մի հաւասարութիւն, միապէս իշխանութիւն. այսինքն մի եւ նոյն. (Ճ. ՟Գ.։)


Միապիշ առնեմ

sv.

to attract all eyes;
— ինչ չառնեմ, to refuse to look at.

· Calfa

NBHL (1)

Ո՞ դարձեալ միապիշ առնէ զբազումս (յն. ինքն դարձուցանէ) ... Թէպէտեւ տեսանիցեմք, միապիշ ինչ չառնեմք. (յն. չհայիմք). (յՈսկ. եբր. ՟Ի՟Ը։)


Միասահման

adj.

having the same definition;
having conterminous bounds of confines.

· Calfa

NBHL (3)

Ունօղ զմի կամ զմիօրինակ սահման. եւ Որպէս զսահման մի (ըստ ամենայն առման սահման բառին).

Յամենայն շարժմունս առ մի սահման շաղկապաւ. եւ են միասահման. ո՛րզան, հոգին սուրբ՝ քերեալ գիծ՝ յերկաքանչիւրոց եզաբար ընդ պատճառաւ. (Քեր. քերթ. այսինքն որպէս որչին ասի բան եւ սահման հօր իբր ծնունդ, նոյնպէս եւ հոգին՝ սահման հօր եւ որդւոյ՝ իբր ելումն յերկոցունց որպէս ի միոյ պատճառէ։)

Զլերինս եւ զբարձունս եւ զամենայն երկիր՝ միասահման ունէին. (Վեցօր.։)


Միասիրտ

adj.

of one mind, unanimous.

· Calfa

NBHL (2)

Յամենայնի համանմանքն, համակամքն, միասիրտքն. (Արծր. ՟Ա. 5։)

Մատուցեալք միասիրտք եւ միախորհուրդք՝ ասօղս եւ լսողքդ՝ առ աստուածային ճառիցս գիտութիւնս. (Նանայ. յռջբ։)


Միասմբակ, աց

adj.

wholehoofed, solipede.

· Calfa

NBHL (1)

Որպէս ձիոց, եւ այլոց միասմբակաց. (Նիւս. բն.։)


Միասնաբար

adv.

together.

· Calfa

NBHL (1)

Ուցուք միասնաբար մատչել ի սեղանն, եւ մի՛ ի գոհանալ մեր՝ այլում տրտնջել լիցի. (Տօնակ.։)


Միասնական, ի, աց

adj.

consubstantial;
simultaneous, common, compatible;
united, only, sole.

· Calfa

NBHL (4)

ὀμοούσιος consubstantialis, ejusdem essentiae. Յաստուածայինս նշանակէ՝ Ի միասին էական, որ եւ Միասին էական. այսինքն Համէակից. համէական. համագոյ. համագոյական. էակից. նոյնագոյ. համաբուն.

ՄԻԱՍՆԱԿԱՆ, ի, աց. ա. ἑπιτοαυτό socialis, comitativus եւ այլն. Զարարածոց ասի՝ որպէս Համասուն, կամ ի միասին գտեալ ուրեք. այսինքն միաբան. միաբանական. համօրէն. միահամուռ. եւ Ընտանի. ընկերական. միախորհ. յարակից. շաղկապեալ, եւ այլն.

Վասն որոյ եւ մեք զհոգին սուրբ ընդ հօր միաւորեալ, եւ ընդ որդւոյ միասնական խոստովանիմք. (Ժմ. եւ այլն։)

Հարքն ժողովեալք ի նիկիա՝ ո՛չ զմարմինն, այլ զորդին ասացին միասնական հօր. իսկ զմարմինն ի մարիամայ ասացին գոլ. (Պրպմ.։)


Միասնականութիւն, ութեան

s.

con substantiality;
simultaneousness;
compatibility.

· Calfa

NBHL (2)

Սուրբ երրորդութիւնն եւ երանելի միասնականութիւնն անբաժին եւ միաւրեալ է յինքեան. Յաղագս որ առ հայր բանին միասնականութեան։ Զսուրբ հոգին՝ որ զնոյն միասնականութիւնն ունի առ որդին. (Աթ. ՟Ժ՟Բ։)

ὀμοιουσιότης consubstantialitas ἐνότης, μονάς unio, unitas. Որպէս Համագոյութիւն յաստուածայինս, կամ միութիւն աստուածութեան.


Միասնութիւն, ութեան

s.

conjunction, connection.

· Calfa


Միասնունդ

adj.

fed, reared or brought up together.

· Calfa

NBHL (2)

Վասն դայեկատոհմ միասնունդ սիրոյն. (՟Գ. Մակ. ՟Ե. 18։)

Զմիասնունդ ազգն՝ բազում ազգս այլալեզուս ընդ երեսս երկրի սփռէր. (Ագաթ.։)


Միաստնի

adj. s.

one-breasted;
Amazon.

· Calfa

NBHL (1)

Եւ զմիաստնիսն կոտորեցին. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 15։) Ա՛յլ են եւ Աղիմազովնեայք, որ յիշին անդ, ՟Ի՟Բ. 1։ Բազում են բանք եւ կարծիք մեկնաց վասն այս տեղեացս ի սուրբ գիրս։


Միատարազ

adj. adv.

uniform;
equally.

· Calfa

NBHL (2)

Այլոց հաստատութեանցս (այսինքն արարածոց) միատեսիլ եւ միատարազ է արարչութիւն. բայց մարդն ոչ այսպէս. (Իսիւք.։)

Նոյն ինքն խօսի, եւ ոչ միատարազ խօսի։ Քրիստոս՝ միատարազ ոչ կոչի, այլ ինքն անուն նորա է մի. (իսկ ձայնս քրիստոս՝ այսինքն օծեալ՝) երկուց իրաց երեւի նշանակ, աստուածութեան եւ մարդկութեան. (Ոսկիփոր.։ Տե՛ս եւ զյաջորդ բառն։)


Միատարած

adj.

equally spread or extended every where.

· Calfa

NBHL (2)

Միօրինակ տարածեալ ընդ ամենայն կողմն.

Միատարած է առաքինոյն՝ ամենեցուն ըստ իւրում զօրութեանն օգուտ առնել. (Փիլ. լին. ՟Գ. 42. թերեւս գրելի իցէ Միատարազ. որպէս եւ յայս բան Վանակ. յոբ. իսկ մարդն (կամ մարդոյս) երկդիմի եւ կրկին։)


Միատարր

adj.

massive, solid, compact, homogeneous.

· Calfa

NBHL (4)

ὀμοιομερός similibus constans partibus. Ունօղ զմի եւ եթ տարր. եւ տարրացեալ ի մի. համամասն. նմանամասն. պարզ. միաձոյլ. միայար. միաբան. միօրինակ. անփոփոխ.

Լուսոյ պարզ բնութիւն է. եւ միատարր կերպարանք։ Միով հաւասարութեամբ միատարր (յն. հաւասար միջոցօք) ի վերայ ամենայնի մասանց աշխարհիս ցուցանէ զծագումն ճառագայթից իւրոց. (Վեցօր. ՟Բ. ՟Զ։)

Յատակն (երկրի) ի վերայ միատարր ջրոյ. (Վանակ. հց.։)

Միատարր հաւասարութեամբ (յամենայն անցս կենցաղոյս). (Մաշտ.։)


Միատարրեմ, եցի

adj.

to unite together, to combine.

· Calfa

NBHL (1)

Զայս ամենայն մասունս ըղձականս (սուրբ նշխարաց) ընդ խաչին հիւսեալ միատարրեցին. (Նար. խչ.։)


Միատարրութիւն, ութեան

s.

combination, union, homogeneousness.

· Calfa

NBHL (1)

Չիք մաշիլ եւ աճել. քանզի միանգամ էառ զկատարեալ միատարրութիւնն, կալ մնալ այնպէս. (Վեցօր. ՟Զ։)


Միատեսակ

adj.

of one kind, uniform, like, equal.

· Calfa

NBHL (6)

Որ ի բանն հայի միով միատես առաքինութեանն կենօք, միով հոգւով կեալ վկայի. (Նիւս. երգ.։)

Միատեսակ սեռ, փայլուն, պատուականագոյն ստացուած ոսկի. (Պղատ. տիմ.։)

Ոչ միատեսակ դնէ զպտուղսն կամ զչարչարանսն, այլ բազմատեսակ. (Սարգ. յկ. ՟դ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Ոչ ի գոյնս միատեսակս ասաց զբազմութիւն ականցն, այլ զանազանս. (Գէ. ես.։)

Հրեշտակք շրթունս ոչ ունին, լեզուս ոչ ունին՝ կրկինս կամ միատեսակս, եւ ձայնեն աւետիս բարեաց. (Պիտառ.։)

Անվայրինափակ միջնածաղիկ՝ սահման կենաց, էն միատեսակ երկուց ներհակ բազմաշաւիղ. (Սիւն. տաղ խչ.։)


Միացուցանեմ, ուցի

va.

cf. Միաւորեմ.

· Calfa

NBHL (1)

Տպաւորեալ միացո՛ զմեզ նդ ամենայն բարեգործութեան յորդորմունս. (Ժմ.։)


Միաւոր, աց

adj.

united, joined;
one, singular;
equal, alike;
s. arith. unit;
— թիւք, the units, the simple numbers.

· Calfa

NBHL (8)

μόνος solus, unicus ἐνικός singularis. Ունակ միութեան. միակ. մի միայն. եզական. պարզ. միեղէն. մի եւ նոյն յինքեան.

Եւ ոչ է իսկ մին միաւոր քրիստոս յերկուս բաժանեալ։ Ո՞ է՝ որ զմի միաւոր շունչն ընդ ամենայն մարմինն սփռէ։ Միաւոր է, եւ ներհակ ոչ ունի։ Զերից հատածացն միաւոր զօրութեանն։ Զմիաւոր ճշմարտութիւն հրամանացն քրիստոսի պատմել։ Երրորդութիւն՝ միաւոր ըստ բնութեանն աստուածութեանն։ Ոչ ասաց միաւոր կոչմամբ, բարւոյն, այլ՝ հանդերձելոց բարեացն։ Երկինք յոգնակի, եւ երկիր միաւոր. (զի այլ երկիր ոչ է. Պրպմ. ՟Խ՟Է։ Կոչ. ՟Թ։ Եւագր. ՟Ի՟Ը։ Եղիշ. ՟Ե։ Ագաթ.։ Տօնակ.։ Վրդն. քրզ. եւ Վրդն. սղ.։)

Նոյն ինքն աստուած ճշմարիտ, եւ մարդ կատարեալ, միաւոր բնութեամբ. (Խոսր. պտրգ. այսինքն միաւորեալ ֆիզիգապէս։)

Կայր գրկապատեալ ոտիցն ահաւոր, եւ ի վեր հայէր յոդին միաւոր. (Տաղ.։)

ՄԻԱՒՈՐ. որպէս Մինաւոր. միայնակ. առանձնակեաց. միայնակեաց.

Ի թագաւորէն սկսեալ մինչեւ յայն՝ որ յաղօրիսն նստէր, միաւոր եղեւ ամենեցուն կոծ. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Բայց միաւոր ի դէմս յոբայ ասէ. (Վանակ. յոբ.։)

Ի թագաւորէն սկսեալ մինչեւ յայն, որ յաղօրիսն նստէր, միաւոր (այլ ձ. միդաւուր) եղեւ ամենեցուն կոծ (ի նինուէ). (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Միաւորական, ի, աց

adj.

singular;
indivisible.

· Calfa

NBHL (2)

Մինն՝ միաւորական անուամբն առանձնացեալ։ Զիա՞րդ նոքա երեք, կամ այսոքիկ միաւորականք։ Այս սովորութիւն է աստուածային գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Արիստակ. ի մկրտ.։ Առ որս. ՟Զ։ Սարգ. յկ. ՟Դ։)

Ժողովօղ եւ միաւորական է լուսաւորելոցն։ Զմիաւորական զօրութիւնն, ըստ որում յարմարին եւ պատկանին բազումքն։ Սիրով գորովոյ միաւորական խնամոյ եւ բնութեան՝ անարձակ կապով։ Միաւորականակս այսու ուղիղ ամբծութեամբ (օտար ի հերձուածոյ). (Դիոն. ածայ.։ Փիլ. լին. ՟Ա. 15։ քհ. ՟Ժ՟Բ։ Նար. ՟Հ՟Ե։)


Միաւորակից

adj.

conjoined;
united.

· Calfa

NBHL (1)

Իբր Յարակից. բարոյապէս միացեալ. συνενωθείς counitus, adjunctus. ըստ մտաց նեստորի առեալ. ուր ըստ ուղղափառաց ասի եւ ἐνοθείς unitus. այսինքն ֆիզիգապէս միաւորեալ ի մի անձն.


Միաւորեմ, եցի

va.

to unite, to join, to conjoin;
to attach, to tie together, to glue together;
to mix, to combine, to annex, to incorporate, to identify;
to join together, to couple, to match, to pair;
վերստին —, to reunite, to rejoin, to tie again.

· Calfa

NBHL (1)

Հոգին սուրբ առաքեալ ի հօրէ՝ էառ մարմին յարգանդէն մարիամայ եւխառնեաց եւ միաւորեցոյց ի բանն աստուած. (Խոսր. պտրգ.։)


Միաւորիմ, եցայ

vn.

to be united, joined, attached or tied together;
to be mixed;
coupled, matched.

· Calfa

NBHL (9)

Միաւորիլ ասին ըստ պատահման սիրոյ։ Միաւորիլ ասեմք եւ զընդմիմեանս կցեալս. (եւ այլն. Պրպմ. ՟Ը։)

Հոսանք ջուրց բարեհամաց ի հիմանց փեղկից լերանց միաւորեալք ի ծաւալումն գետոց պերճանային. (Խոր. ՟Ա. 18։)

Զայսոսիկ զպատուիրանս եթէ պահեսցուք, միաւորիմք առ աստուած. (Վրք. հց. ՟Բ։)

Միաւորեցան ձայնք երկնաւորացն ընդ երկրաւորացս։ Միաւորեցաւ ձայն գգուանաց նորա երգոցն հրեղինաց. (Եփր. ծն.։)

Ոչ միայն միջնորդաւ անձինն ընդ հողոյ միաւորեցաւ դիմակ տեսակօք, այլ եռամասն խառնեալ էութեամբք միաւորեցաւ անշփոթելի. (Նար. կուս.։) այսինքն ոչ միայն մարմին էառ հանդերձ բանական հոգւով, այլ եւ միացոյց ընդ աստուածութեան իւրում։ (որ ի վեր է քան զմիաւորիլ հոգւոյ մերոյ ընդ մարմնոյ։)

Զիա՞րդ եւ միաւորի անստացականն ընդ ստացականին (այսինքն անեղն ընդ եղականին), եւ ընդ պարագրելւոյն անպարագրելին. (Աթ. ՟Բ։ (ըստ այսմ առ նախնիս՝ առաւել Միանալ ասի, քան Միաւորիլ։))

Եւս առաւել՝ Միասնական եւ համագոյական միութեամբ աստուածային անհատ բնութեան յերրորդութեան անձանց. (եւ ըստ այսմ ոչ երբղք Միանալ ասի առ նախնիս, այլ միշտ Միաւորիլ, այսինքն միաւոր կամ միակ գոլ)

Յորժամ զմի ոք յերիցն իմանամք, զերրորդութեանն իսկութիւն ստուգեմք հաւատովք. վասն զի միաւորի այսպէս որոշմամբ, եւ բաժանի առանց բաժանման. (Բրս. ի ղկ.։)

Իսկ (Ուռհ.) ասէ Միաւորիլ, որպէս Միայնաւորիլ. կրօնաւորիլ. (եթէ չիցէ սխալ գրչի)


Միաւորութիւն, ութեան

s. fig.

union, junction, conjunction;
adhesion, combination;
reunion;
incorporation;
gluing;
copulation, pairing;
unanimity.

· Calfa

NBHL (6)

Մի է՝ ո՛չ դիմօքն, այլ՝ աստուածութեամբն. միաւորութիւն՝ երրորդութեամբ երկրպագեալ, եւ երրորդութիւն՝ ի միաւորութիւնն գլխաւորեալ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Անհասանելի միաւորութիւնն, եւ ոչ բնութեանցն այլայլութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Միաւորութիւն սիրելւոյն (ընդ սիրելւոյ)։ Եղիցի ի մէջ քո եւ դերենկիդ անկասկած միաւորութիւն։ Եկեղեցւոյ անունն՝ ո՛չ բաժանման, այլ միաբանութեան եւ միաւորութեան անուն է. (Նիւս. կուս.։ Արծր. ՟Գ. 13։ Ոսկ. ՟ա. կոր.։)

Զամենայն առումն ձայնիս տեսանես ի բանն Աթան. ՟Գ.

Շահեսցուք զմիաւորիլն մեզ առ աստուած քրիստոսիւ եղեալ ... որոյ զհետ երթեալ՝ շահեսցո՛ւք զհպելան առ աստուած, եւ զմիաւորութիւնն զփրկական՝ ըստ նմանութեան նորա, ըստ նմանութեան աստուածայնոյն միաւորութեան. որպէս ինքն ասաց, ես եւ հայր իմ մի եմք. այսպէս եւ սոքա ի մեզ եղիցին։

Եւ Միութիւն բարոյական. միաբանութիւն սիրոյ. συνάφεια conjunctio եւ այլն.


Միափառ

adj.

cf. Փառակից;
unanimous.

· Calfa

NBHL (2)

ՄԻԱՓԱՌ. ըստ յն. ոճոյ ὀμόδοξος ejusdem opinionis, sententiae;
unanimis. Ունօղ զնոյն վարկ չատման. համամիտ. համաշունչ. միաձայն ի հաւատս, եւ այլն.

Զամենայն ի միաբանութիւն ածելով սուրբ թագաւորին՝ համակամս եւ միափառս զամենեսին կարգեաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)


Միափերթ

adj.

of a single piece.

· Calfa

NBHL (2)

Վերին երուսաղէմ ... երկոտասան դրամբք՝ միափերթ մարգարտօք յօրինեալ. (Մխ. այրիվ.։)

Զոսկեղէն զսկիհ, եւ զմաղզմայ ի միափերթ ականց տպազիոնաց բազմակշռաց. (Թղթ. դաշ.։)


Միափոր

adj.

born together, twin.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս թ. գարընտաշ. Ի միոյ որովայնէ ծնեալ, կամ երկուորեակ.


Միգապատ

adj.

foggy, covered with mist or fog, caliginous, cloudy, dark, obscure, gloomy.

· Calfa

NBHL (1)

Զմիգապատ ափշութիւն մտաց չարին յանձանց ի բաց մերկացեալ։ Նսեմացեալ միգապատ կուրութեամբ աշխարհս այս. (Յհ. կթ.։ Մագ. խ.։)


Միգամ, ացի

vn.

cf. Միգանամ.

· Calfa

NBHL (2)

Իւղ անոյշ միգանայ, յորժամ մերձ առդնի ի հոտս գարշութեան. (Վրք. ածաբ.։)

Միգային ի վերայ մարդկան. (Վանակ. յոբ. ՟Լ՟Զ։)


Միգանամ, ացայ

vn.

to become dark, obscure;
to get turbid;
to begin to lower.

· Calfa

NBHL (2)

Իւղ անոյշ միգանայ, յորժամ մերձ առդնի ի հոտս գարշութեան. (Վրք. ածաբ.։)

Միգային ի վերայ մարդկան. (Վանակ. յոբ. ՟Լ՟Զ։)


Միգապատեմ

va.

to cloud, to darken, to dim.

· Calfa

NBHL (1)

Միգապատեաց զիս թշնամին խաւարային ցանկիւքն իւրովք։ Միգապատեալ կաս ի հուր հնոցին. (Մանդ. մխիթ. եւ խոստ։ եւ Եփր. խոստ.։)


Միեղէն, ղինի, նաց

adj.

only, single, sole, simple;
solitary;
cf. Միաբան.

· Calfa

NBHL (3)

Պակասեալք ի միեղիցն իմացութեանց։ Ի նմանէ են յառաջացեալք ամենայն ածականքս, եւ միեղինացն դասք. (Դիոն.։ Մագ. ՟Ե։)

ՄԻԵՂԷՆ. Միայնաւոր. միայնակեաց. միաբան. միասիրտ. եւ Կրօնաւորական. առանձնական.

Ոմանք միայնացեալս անուանեալ՝ յանբաժանելի եւ միեղէն կենացն։ Ի միեղինացն միայնացելոց։ Կատարեալ կարգ միեղինացն միայնացելոց։ Ձեռդ միեղէն եւ համակրօն՝ մաքուր եւ աստուածահաճոյ վարուց։ Խաչակրօն հօրդ, եւ աստուածազգեաց միեղէն սուրբ եղբարցդ. (Մագ. ՟Ե. ՟Ի՟Զ. ՟Կ՟Զ։)


Միզագրաւիմ, եցայ

vn.

to suffer from stone or strangury, to be afflicted with the gravel.

· Calfa

NBHL (1)

Անկաւ յախտ ինչ, զո քարագործն կոչեն. եւ այնպէս միզագրաւեալ՝ չարաչար մեռանէր. (Վրք. ոսկ. հին ձեռ։)


Միզարձակ, աց

adj.

diabetic, incontinent of urine.

· Calfa

NBHL (1)

իբր լտ. urinae incontinentia laborans, urinam faciens. Որոյ մէզն կամ միզելն է արձակեալ քան զսովորականն. այսինքն թուլացեալ մարմնով՝ ստէպ միզօղ. ջրվաթը բռնել չկրցօղ.