Definitions containing the research բարբառ : 855 results

Կտուր

adj.

cut, cut out;
— լինել ի միմեանց, to be disunited, at variance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարթ տանիք». հին գրակա-նութեան մէջ չէ՛ աւանդուած. կայ արդի բարբառներում. բայց սրանից ունինք քա-բակտուր «բերդի քարեղէն տանիք» Ուրհ էջ 320։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԱԽղ. Երև. Խրբ. Կր. Սեբ. Տփ. ուր, Մրղ. Տիգ. յուր, Ալշ. Մշ. յուր, Մկ. Հին Ջղ. հուր, Ասլ. իւր, Սլմ. յիւր, Հճ. յույ, Զթ. յօյ, յոյ, Պլ. Ռ. վուր, Ղրբ. հօր, Ռմ. Սչ. ո՛ւրուխ, Հնգ. ուղ, Ագլ. նօր, Հմշ. նիր, Սվեդ. յէօ (տե՛ս յո՞).-Ննխ. վրէ՜, վի՞ր է «ո՞ւր է». վդէխ, վդէ, ուդէխ, վուդէխ, վիդէխ «ո՞ր-տեղ», Խր. վըրդէխ, Շմ. հօ՞րդէ «ո՞ւր, ո՞ր-տեղ».-Տփ. ուրուքմին «որևիցէ մի տեղ». հմմտ. ոքմին։-Իսկ Գոր. Ղրբ. թօ՜՛ռնը, Ջղ, դո՞րն, Վն. դո՞ր ծագում են ընդ ո՞ր ձևից։-Բարբառներում ո՞ւր նշանակում է նաև «ին-չո՞ւ» (օր. Ջղ. յո՞ւր «ինչո՞ւ»). Որ չէիր գա-լու, ո՞ւր ասացիր։ Սրա հնագոյն գործածու-թիւնը գտնում եմ Լմբ. մատ. 315. «Ի քէն տուաւ մեզ այս զգաստութիւն աղօթից խօ-սակցութեան ընդ Աստուծոյ, որ զնախապատ-մեալ շնորհս արարեր մարդկան. ապա թէ ոչ, մեք ո՞ւր զօրէաք ի թանձրութենէ մարմ. նոյ ելանել»։ Այս օրինակում ո՞ւր «ինչպէ՞ս» նշանակութեամբ միայն կարող է մեկնուիլ։


Ուրդ, ից

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սալմաստի թուրքերը տեղական հայ բարբառից փոխ առնելով՝ գործածում ե։ yürt ձևը։


Չափար

adj. s.

potent, powerful, sublime;
moveable sheep-cote.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մև. չափար «որսորդի կամ զինւո-իի դիրք», Մշ. չափառ և Ախց. չmփmռ «ցան-կապատ». շատ գործածական է Կովկասի հայ բարբառներում «ցանկապատ» իմաս-տով. նոր բառեր են չափարտակ, չափար-ծակի «մի տեսակ թռչուն», յատկապէս չա-փըռնել «շրջապատել, պաշարել» Ապ. Բլ. Նբ. որի հետ նոյն է թրք. [arabic word] če-perlemek «պարսպել, շուրջ պատել»։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. չmջ, Ակն. Եւդ. չէչ «կալի մէ» դիզուած մաքուր ցորենի շեղջ»։-էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով չէչ հոմանիշը (Բիւր. 1898, 865) անշուշտ հայերէնից է. իսկ թրք. գւռ. Եւդ. [arabic word] čej և Տ. ǰeǰ «ցո-րենի դէզ» չեն կարող լինել հյ. շեղջ բառից (ինչպէս կարծում են Թուրեան, Բիւր. 1899, 798 և. Գազանճեան, Յուշարձան 329), այլ նոյն են վերինների հետ. այսպէս նաև թրք. [other alphabet] ︎ čee «մաքրելուց յետոյ կալի մէջ մը, նացած ցորենը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 178)։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Նոր փոխառութիւններ են քրդ. [arabic word] čortan «կակուղ պանիր» (ըստ Justi, Dict. Kurde 133) կամ «չորթան» (ըստ Հայաստան 1917, л 90).-Սղերդի արաբա-խօս քրիստոնէից բարբառով էլ šərtan «չոր-թան» (հմմտ. էնկիւրիի հայոց բարբառով čörten հոմանիշը. Բիւր. 1898, 865), čortətu «չորթթու, շողգամի կամ կաղամբի թթու» (Բիւր. 1899, էջ 116)։-Patrubány SA 1, 222 հայ. չորենի ձևից է դնում հունգ. Surá-ny տեղանունը (1)։


Ուղխ, ից

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ըստ Պալեան, Բիւր. 1898, 713 հա-յերենից է փոխառեալ Կեսարիոյ հայ, թուրք և յոյն ժողովրդի գործածած ulx «ուղխ, հե-ռեղ» բառը. օր. jemaat ulx oldə aqdə «ժո-ղովուրդը հեղեղի պէս հոսեցաւ»։-Ըստ իս նմանութիւնը պատահական է. որովհետև 1) հայ գաւառական բարբառներում ուղխ բառը գոյութիւն չունի, 2) հյ. յետին ղ=γ հնչումից չէր կարող բխիլ 1 ձայնը, որ գըտ-նում ենք ulx բառի մէջ։ ժառանգները տե՛ս ողն և ուլն բառերի տակ. իմաստի կողմից հմմտ. յատկապէս լտ. ulna «գրկաչափ», գերմ. elle, անգլ. ell, հոլլ. el. հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ»։ (Չափե-րի արժէքի փոփոխութիւնը շատ սովորական երևոյթ է լեզուների կեանքում)։-Աճ.


Ումպ

s.

drinking, drink;
drinking-bout, draught, sip, gulp;
ըմպել — առ —, to sip;
թէպէտեւ յ— էր, although he was about to drink.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) (<ըմպիկ) «մի փոքր կաթիլ». -մանկական բարբառով ունինք բու, բուա, բի-վա, պու-ըմբու «ջուր, խմել», իսկ Սվեդ. (նոյնպէս մնկ. բարբառով) ըմբmգ «խմելիք».

ՓՈԽ (borrowing) Ըստ 3. Պէտէլեան, Արևելք 1888 նոյ. 8-9 Ատանայի թրք. և յն. բարբառ-ներն էլ մեզանից փոխ առնելով ունին umbաι «ջուր»։


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] xabe «խաբէութիւն», [arabic word] xapandin «խաբել, խարդաւա։ նել», [arabic word] xapxapuk «խաբուսիկ». [arabic word] xapuk «խաբող, խաբեբայս, [arabic word] xapiyan «խաբուիլ», խաբխաբօք «աատ-րանք» Մրկ. դ. 19, պը խափինըն «մոլորե-ցուցանիցեն» Մտթ. իդ. 5.-Սղերդի արա-բախօս քրիստոնէից բարբառով՝ xanen «խաբել», xapisox «խաբեցող»։


Խաւար, ի, աւ

s. fig. adj.

darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։


Ճակատ, ուց

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. čakāt ձևից, որ գործածուած է «գագաթ» իմաստով. հմմտ. նաև պրս. [arabic word] cakād «հասարակօրէն գագաթն. և ևս գը-լուխ՝ որ ի գագաթանէ մինչև ի ճակատն մաշտեալ իցէ. իսկ յատկապէս գլուխ լերին կամ գագաթն լերին». բուն նշանակութիւնը պահում է սոգդ. čakat «ճակատ», որ ան-շուշտ կար նաև հիւս. պհլ. բարբառում։-Հիւբշ. 186։


Ճիմ, ճմի, ճմաւ

cf. Սանձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողի գուղձ», ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 198, որ մեկնում է «կունծ» (գւռ. գունձղ). կենդանի է արդի բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ ճիմ Երև., ճումն Գնձ. Ղրբ., ճումբ Գնձ. Լ. Ղզ. Շլ. նաև ուտ. ճում «գուղձ»ս


Ճիպռ, ճպռի, աց

s.

blearedness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հարաւային կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. წირმლი ծիրպ-լի «աչքի թարախ», წირბლიანი ծիրպլիա-նի «աչքերը թարախոտ», გაწირბლიანება գածիրպլիանեբա «աչքերը թարախոտիլ»։ Ընդհանուր իմաստը պահում է Հմշ. հայերէն բարբառը, ուր ունինք ծպուր «ոչխարի աղբ» որից ծպրել «ոչխարի աղբելը»։-Աճ.


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։


Ճկոյթ, ութի

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. գաճաճ բառից։ Վերի մեկնու-թիւնս տե՛ս Բանաս. 1906, էջ 106։ Պա-տահական պէտք է համարել իրանեան բարբառներից եազգ. cəlyagī «ճկոյթ», սար. dzúl, dzúlikik, ռօշ. dzəl, dzlikīk, zələtik «փոքրիկ, չնչին» (JAs. 1916, 261) ձևերի նմանութիւնը։


Կէս, կիսոյ, ով

s. adj. adv.

half;
middle;
half, semi, demi;
half, in halves, in part;
ի —, կիսով չափ, by half;
half done;
— ի —, in part, half, by halves, imperfectly;
— ժամ, half an hour;
զտասն եւ — ժամաւ, at half past ten;
— գիշեր, midnight;
ի — ճանապարհին, half way;
հեռի իբր երկու եւ — խրասախօք, about two leagues a half distant;
ի կանգնոյ եւ ի կիսոյ, a cubit & a half;
ի տարւոջ եւ ի կիսում, in a year & a half;
ի —ն վերածել, to reduce to half;
— ի — բանիւ խոստանալ, to make a half promise;
to promise with the lips, insincerely;
ի — աւուրց մեռանել, to die early, in the flower or bloom of youth;
եթէ կիսոյ — ի մէնջ մեռանիցիմք, if half of us die;
մեծ — աշխարհին աւերեցաւ, half the country was ruined;
եւ ահա ի — չէ or ոչ է ի — զոր պատմեցին ինձ, not half the truth was told me;
that which was told me was not half the truth;
—ք, կիսոց, the one, the others;
—ք..., այլք... some..., others...

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Առլ. Ախց. Գոր. Երև. Ալշ. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կէս, Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. գէս, Ղրբ. կրէս, Ոզմ. կես, Ասլ. գէ՛ս, Սվեդ. գիս։ Հետաքրքրական ձևեր են Հւր. Մրղ. կօ. սօր «կէսօր», Ննխ. գէսմագէս, Շմ. կէսպա-կէս «կէսուակէս»։ Նոր բառեր են կիսագին, կիսագնի, կիսախեղղ, կիսաճամբայ. կիսա-կուշտ, կիսացանել, կիսասիրտ, կիսաչոր. կիսաշեն, կիսամորթ, կիսամաշ, կիսահար կիսահոգի, կիսուրդ, կիստահամ, կիստուկ. կիսրար, կիսփակ ևն։ էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով կայ. կէս «միջնորդչեք, գողութիւն» (շուկայական բառ. օր. կէսիմի իսթէրիմ «միջնորդչէքս կուզեմ»). նաև տան-զըկէս՝ անարգական բառ (հմմտ. Պլ. տանձ, տանձի կոթ, որոնք նոյնպիսի անարգական դարձուածներ են)։


Կէտ, կետի ou կիտի

cf. Կետոս;
point, period, full stop;
moment, instant;
end, aim;
— նպատակի, aim, end, scope, object, goal;
ի — մահում, at the point of death.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. կէտ «ժամանակ» (օր. չուր էս կէտս «ցարդ»), Ղրբ. կըէտ, Զթ. Սչ. գէդ։ Նոյն է նաև կէտ Ակն. «արգելք, դժուարու-թիւն». օր. կէտ եկաւ «խոչընդոտ ծագեռաւ»։ Բուլանըխի ենթաբարբառով կետ նշանաևում է «մէկ հատ, անզոյգ, կոճատ» (Ազգ. հանդ. և 154), այս նշանակութիւնը կապում է բա-ռըս կենտ (Գնձ. Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շլ. Տփ.) «անզոյգ, մէկ հատ» բառի հետ և սրանով էլ վրաց. კენტი կենտի «անզոյգ», թու. კენტ կենտ «անզոյգ թիւ» բառերին։ Նոյնը գտնում եմ նաև գործածուած աւելի հնից. «Դար և կոճատ, այսինքն ջուխտ և կէտ». Առաք. լծ. սահմ. էջ 585։


Կիթ, կթից, կթոց

s.

act of milking;
milk, milk-diet;
emulsion;
—ք, the vintage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ երկուսին էլ լծորդ է դնում կաթն։ Հիւնք. կաթն բառից է հանում։ Այսպէս նաև Pedersen Նպաստ 12, որ մերժած եմ ՀԱ 1904, 335՝ առարկելով թէ այս պարագային Ագուլիսի բարբառով պի-տի ունենայինք *կխցիլ. քանի որ ու-


Կիծ

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. այս արմատի ընդհանուր իմաստն է ճխածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցաւացնել, մարմաջեցնել», որոնցից ծագում են՝ կծաճել «կծել, խածնել» Ա. մակ. թ. 8. «բրդել, հացը կտրատել և բա-ժանել» Եփր. բ. թես. և ա. կոր. 72 (կտ. եզ. գ. դէմք կիծ «ուտելու համար բաժա-նեց»). կծել «մարմաջել, խայթոց զգալ» Եզն. «տանջել, չարչարել» Լմբ. ժբ. մարգ. էջ 213 (Զաք. ժա. 11) (Կապել կծել տանջա-նօք). «խայթել» Վրք. հց. Բ. 16. կիծ «եռք, սաստիկ քոր գալը» Շիր. Վրք. ոսկ. «կտոր, բրդուճ» Հին բռ. կծատել «խածնել» Ոսկ յհ. ա. 3. կծեցուցանել Երզն. մտթ. կծտալ «խածնել» Ոսկ. յհ. ա. 3 (էջ 57). ջերմակիծ Հկիղիչ» Վեցօր. 115. Ագաթ. Շիր. 56. բո-ցակիծ Նար. 177. գաղտակծութիւն «ծածուկ ցաւ» Յհ. կթ. զաղտակիծ «չհաջելով կծող (շուն)» Ոսկ. եփես. 836. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կծու (իբր *կիծու. կազմուած է ու մասնիկով. հմմտ. հատու, աղու, թթու, ազղու) «բարկ, դառն, դաժան» (բուն նշա-նաևում է «խայթող, կծող». նախ համի հա-մար ասուած և յետոյ փոխաբերաբար) Կոչ. Ոսկ. յհ. ա. 9. Եփր. աւետ. որից կծուու-թիւն Ոսկ. յհ. ա. Եղիշ. կամ կծութիւն Նիւս. բն. Վրք. հց. կծուագոյն Բրս. մախ. Խոսը կծուակիծ Եւագր. 267 ( կծուակիծ առնել «կսկծացնել»). կծուագին Տօնակ. կծուահամ Վստկ. կծուին Մագ. ևն. այսպէս է նաև կծուել «պտուղ քաղել, փրցնել» Ածաբ. Պրպմ. 329. Սարգ. բ. պետր. գ (էջ 431), որի համար էլ հմմտ. կծանել «բրդել»։-*կծիլ (կազմուած զ սաստկականով) «սիր-տը ղառնանալ, բարկանալ, զայրանալ» Փարպ. «կատաղիլ, կրքով ջեռնուլ» ՍԳր. զկծեցուցանել «սիրտը ցաւացնել, մորմո-քեցնել, զայրացնել» Յոբ. ժզ. 5. Հռ. ժ. 19. Ոսկ. ես. Եզն. զկծագոյն «սաստիկ կծու» Փիլ. իմ. զկծանք «սրտի ցաւ, կսկիծ» Խոր. ևն.-կսկիծ (կազմուած կիծ արմատից կոր-կընութեամբ, իբր *կիծկիծ>*կծկիծ, ուր ծ յաջորդ բաղաձայնի պատճառաւ ատամնա-կան մասը կորցնելով՝ կսկիծ) «ցաւ» Եփր. գաղ. Ոսկ. մ. բ. 18. որից կսկծեցուցանել Տոբ. ժա. 8. Ես. ժը. 3. Ոսկ. մ. ա. 19 կսկծիլ Ոսկ. մ. բ. 15 և յհ. բ. 21. կսկծա-կան Ոսկ. ես. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կսկծանք Բուզ. կսկծելի Բ. մակ. ժ. 34. ժբ. 14. չարակսկիծ Ճառընտ. Ոսկիփ. շատակըս-կիծ Սարգ. դառնակսկիծ Շար. ևն։-տիճ «կարիճի՝ մեղուի խայթոցի սուր ծայրը՝ որ խայթած տեղը՝ վէրքի մէջ է մնում. աւան-դուած չէ հին գրականութեան մէջ, բայց գտնւում է արդի բարբառներում. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 137. որից կազմուած են կճել «խայթել», կճան «եղիճ», կճաւոր «խայթող», կճիկ «սիրտ կսկծացնող», կնիչ «խայթոց». կճի «ատամ», որոնք բոլոր ռա-ւառական բառեր են և չեն աւանդւած հին մատենագրութեան մէջ։ Նոյն բառն է նաև Երև. ճիճ «մոծակի խայթոց» (տես Պռօ-շեան, Կռուածաղիկ ա. տպ. 175, բ. տպ. 306)։-Վերի կիծ և կին արմատներից կազ-մուած ձևեր են դարձեալ կծմթել «մատնե-րով մորթը ճմլել» միջին հյ. բառ, որ ունի նորայր, Բառ. ֆր. 943բ (pincer բառի տակ) և կճմթել, որի շրջուած կմճթել ձևի հնագոյն վկայութիւնը ունի Կ. Սարաֆեան, Բանալի գիտ. Սանկտպետ. 1788, էջ 69։


Կին, կնոջ, կնաւ, կանամբ

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

պահում է հնխ. վիճակր.-կին ծագում և հնխ. g''en-կամ g*ēn-ձևից, իսկ կան-<հնխ. g*'n-ձևից. կրկին ձևեր ներկայաց-նում են նաև հ. իռլ. ben «կին», սեռ. mná, յն. γυνή «կին», հոլովման մէջ γυναιϰ-(սեռ. γυναιϰός, յոգ. γυναῖϰες, տր. τυναιζιν, ռէոմտ βανά), միւս ցեղակիցներից ունինք սանս. gná-«աստուածուհի», jáni-jani «կին, ա-մուսին», -jāni (բարդութեանց վերջում) «ամուսնացեալ կին», զնդ. γnā-(հին ձևերը gəna-, jəni-) «կին», պրս. [arabic word] ︎ zan, պհլ. zan, քրդ. žin, շիգնի (իրանական բարբառ) γin «կին» (JAs. 1916, 259), աֆղան. ǰinaī, jūnai, բելուճ. jan (Horn § 668), գոթ. qens, qino, հբգ. quena, հիսլ. kona, kuoén, kuan, հ. անգլ. cwen, հպրուս. genna, genno, հսլ. žena, ռուս. жeнa «կին», քուչ. çno «կին», çnona «կանայք». այստեղ է պատկանում նաև լն. μνασϑαι «կին առնել ուզել, ցան-կանալ» (Boisacq 158, 641, Irautmann 84, Pokorny 1, 681)։-Հիւբշ. 460։

ԳՒՌ (dialectal) Ասմատանան ձևը պահում է մի-միայն Սվեդ. գէն. միւսներն ունին Ախց. Կր. Մկ. Ջղ. Վն. Տփ. կնիկ, Մրղ. Սլմ. կնիկ. Ալշ. Երև. Մշ. կնիգ, Շմ. կնիգ՝, Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. գնիգ (Հմշ. սեռ. գնիչ, Ակն. յգ. գըթդիք), Խրբ. գնիգ՝, Ոզմ. կնէ՛յկ, Գոր. կնէկ, Ղրբ. կնըէգ՝, Ագլ. կնակ՝ կնայգ՝, Զթ. գը՛նագ, Հճ. գmնիգ, որոնք բո-բոր ծագում են փաղաքշական կնիկ ձևից, ինչպէս որ էրիկ ծագում է փաղաքշական այրիկ ձևից։-Կայ նաև Ննխ. գնիմարթ. գնիմաշթ, գինմաշտ, որոնք կարող են թէ՛ կին և թե մանաւանդ կնիկ ձևից ծագիլ։-Նոր բառեր են անկնիկ, կինարմատ, կնկա-թող, կնկնակ, կնկուկ, քեռակին, տագերա-կին, երէցկին. վերջինը փոխաբերաբար նը-շանակում է «ընկուզի ամբողջական մի-ջուկ». այս իմաստով է նաև էնկիւրիի թըր-քախօս հայոց բարբառով իրիսկին, օռ. Ճե-վիզիմ իրիսկին չքտը (Բիւր. 1898. 789)։


Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Երզն. մտթ. 612 «կիւրակե անուանեցին հարքն սուրբք, որ լսի օր տէրունի»։ Լմբ. էր ընդ. եղբ. էջ 14 «Կիւրակէն ի մերս բարբառ՝ տեռունա-կան թարգմանի»։ Տաթև. ձմ. ճխբ. «Կի-րակէն տէրունի թարգմանի ի յունառն ի մերս». նոյնը նաև Տաթև. ամ. 505։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö. der, Thesaur. 47, ՀՀԲ և ՆՀԲ։


Կոծ, ոյ, ով

s.

lamentation, complaint, mourning, weeping, tears;
blow;
undulation;
— առնել՝ առնուլ՝ դնել, to wear mourning, to complain, to lament, to deplore;
— դառնութեան առնուլ ի վերայ ուրուք, to make great lamentation;
to chant mournful hymns, to sing dirges over;
— ջերմացուցանել, to cause to weep with exceeding bitterness;
ի — մրրկաց ծփիլ, to rise or toss about in waves, to be agitated, billowy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սովորաբար պահուած լացուկոծ բարդի մէջ՝ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կոծ, Ալշ. կոձ, Ախց. Երև. Կր. Տփ. կօծ, Ննխ. Պլ. գօձ, Մրղ. կուիծ, Ասլ. գէօ՝ձ, գէօ՝զ, Զթ. գիւձ.-կայ և Սեբ. քարգօձէլ, Պլ. քարգօրձէլ, Ատն (թրքախօս հայոց բարբառով) քարգօձէլ էթ-մtք «քարկոծել».-ր յաւելման համար հմմտ-յետին հայերէնի մէջ ալէկործումն «ալեկո-ծութիւն» Օգոստ. բաջ. 12։


Կոծիծ

s.

wart, excrescence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արդեօք նմանութիւնից առնելով կազ-մուած է կով-ծիծ ձևի՞ց, ինչպէս ունի Աս-լանբէգի ենթաբարբառը, թէ՜ այս վերջինն է ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք։-Աճ.


Կոկան

s.

sloe;
bullace.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] kukam կամ gūgam «սեաւ պտուղ ինչ լեռնային նման մանը ուռոռ. սրա հետ նոյն են չաղաթ. kuikúm (Բուևւա-րայի բարբառ) «մի տեսակ խոշոր սալոր». արևել. թրք. [arabic word] kúgem «մի տեսակ վայ-րի սալոր», թրք. kukem «կոկան», Խրիմի թթր. ❇ gugen (Будaгoвъ 2, 159) «վայրի սալոր», ավար. kukan «սալոր», հունգ. kökény «կոկան», քումուք. kokan «սալոր»։


Կողմն, մանց

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կառմուած է կող արմատից՝ -մն մաս նիկով, հմմտ. ջեր և ջերմն, սերիլ և սերմն. մինչև այսօր էլ Նոր-Ջուղայի բարբառում կող գործածւում է թէ՛ «կող» և թէ «կողմ» նշանակութեամբ. ինչ. Կողս զաւում ա. ին կողից յեկավ։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. ֆրանս. čóte «կողքը, կող», coté «կողմ», արաբ. [arabic word] janib «կող» և «կողմ»։-Հիւբշ. 422։


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վերջաձայն ք-ի պատճառով հայե-րէնից են փոխառեալ վրաց. ჭრაკი ճրաքի, թուշ. ჭრაკ ճրաք «ճրագ, լամբ» (բայց պարսկերէնից են վրաց. ჩირაღი չիրաղի, ჩօრახი չիրախի «ճրագ»).-Կարաբուլակի բարբառով կայ ճերակուի «պարարտութիւն, ճարպ» մեր ճրագու ձևից։


Մազ, ոց

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მაზმანი մազմանի «չուան շինող», թրք. գւռ. Կս. Եւդ. Ատն. (ինչպէս և Ատանայի թրքախօս Յունաց բարբառով) [arabic word] mazman «մազման, այծի մազ մանող և այծի մազից պարկ ևն գործող արհեստա-ռոր» (Բիւր. 1898, 713, Յուշարձան 330)։-Հյ. մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] nezgeb «մազի կապ, ծամկալ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325 և Բ. 658)։


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մանրել, փշրել». արմատ առան-ձին անգործածական, որից մալել «մանրել, մաշել, ջարդել» Դան. Բ. 40 (հմմտ. ՀԱ 1914, 330). «կենդանին կռտել» ՍԳր. «ման-րել, ուտելիքը ատամներով ծամել, աղալ» Կնիք հատ. էջ 270, Զքր. կթ. Նիւս. երգ. Տօ-նակ. մալեալ «կռտած, ներքինացեալ» ՍԳր, անմալ Փիլ. սամփս. անմալելի Երզն. մտթ. 462. արմատը ներկայանում է նաև հե-տևեալ ձևերով. ՄՈՒԼ-, առանձին անգործա-ծաևան. որից կազմուած են մլաղաց «ջա-ղացպան» Եփր. թգ. 368. Լմբ. ժբ. մարդ էջ 212=զաք. ժա. 7 (*մուլ «ջաղացք» բա-ռից). կրկնութեամբ՝ մամուլ (տե՛ս առան-ձին) և մլմլել «շփել, քերել, այլայլել պէս-պէս շարժմամբ» (օր. քուն լինի դիւրաւ-մլմլէ զերեսս և ձգտէ զձեռս. Նեղոս 655). մլուկ «փայտոջիլ» (տե՛ս առանձին).-ՄԵՂ, առանձին անգործածական. որից կազմուած են կ և մ ածանցիչներով՝ մեղ-կ և մեղ-մ (այս բառերի վրայ տե՛ս առանձին) և կրրկ-նութեամբ էլ՝ մղ-«ցեց» (գործածական է Ագուլիսի բարբառում) և «մեղմ, հան-դարտ» (գործածական է Ղարաբաղի բար-ռառում). իմաստի զարգացման համար հմմտ. առաջինի հետ մղմող (տե՛ս տակը) և երկրորդի համար՝ մալել «կակղել». (Մա-լեալ կակղէ զջերմութիւն հրոյ օդոյն հաւա-նութեամբ, Եղիշ.)-ՄՈՂ, որից կրկնու-թեամբ՝ մղմող «ցեց» (գործածական է մի-այն Ղզ. և Ղրբ. նշանակութեան զարգաց-ման համար հմմտ. մի քիչ ցած).-ՄՈՒՂ, գտնւում է միայն գաւառականում. այսպէս՝ Մշկ. մուղ «ցորեն աղալը».-և վերջապէս ՄԱՏԱՂ, ՄԱՏՂԱՇ, որոնց վրայ տե՛ս առան-ձին։


Մանանայ, ի, ից

s.

manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Մանուշակ

cf. Մանիշակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. (Տէրսիմի բարբառ) մանիշակ «մանուշակ» (Հայաստան 1917, թ. 90), ուա mámušak. «մանուշակ», որի մէջ երկրորդ ռնգականը վերածուել է առաջինին։


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հիւրաւր, Windisch. 43 սանս. pravr։ Lag. Urgesch. 233 սանս. pravr և զնդ. f'ravere «պահպանել, հա-ւատալ, ճանաչել»։ Müller SWAW 42, 256 և Justi, Zendsp. 268 վերջին զնդ. ձևից։-Lag. Arm. Stud. § 1335 յար-մարագոյն է համարում զնդ. frayaēra ձևը։ Ուղիղ մեկնութիւնը տուել է նախ Մառ. ЗВО 5, 320, որ համեմատում է զնդ. fra-vid-«գիտցնել»։ Նրանից յե-տոյ Müller WZKM 7, 371 զնդ. tra-waēδa։ Ալիշան, Հին հաւ. 346 իրան. ֆէրուհէր կոչուած ոգիների հետ։ Հիւնք. հրապոյր բառից։ Թիրեաքեան, Կարնա-մակ էջ 134 պրս. [arabic word] farūhar (?), որ Սիւանդի բարբառում «հրեշտակ» նշանակութիւնն ունի։ Հիւբշ. 183 դնում է ըստ ձևի զնդ. fravaeδa-, առանց անդ-րագոյն հետազօտութեան։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (սովորաբար անեզա-կան, յետնաբար կայ նաև եզակի գործածու-թեամբ) «մօրուս»։ ՍԳր. Բուզ. Եփր. թգ. 404. գրուած է նաև մորու, մորուք, մուրուք (գըծ. մուրւօք Սարգ. բ. պետ. բ. էջ 538, մուրվօք Մխ. այրիվ. էջ 61). օ>ու ձայնափոխութեան համար հմմտ. մօրու «խորթ մայր»>Բլ. մու-րու. նոր գրականի մէջ ընդունուած ձևեռն են մօրուք (արևմտեան բարբառ), միրուս, մօ-րուս (արևելեան բարբառ)։ Այս բառից են մօրուանի Եւս. քր. մօրուարձակք «կզակ» Ոտմ. աղէքս. մօրուեղ Մագ. անմօրուս Բուզ. Շիր. երկայնամօրուս Յայսմ. գեղեցկամօրու Պղատ. եւթ. խարտեշամուրուս Յայսմ. պա-կասամօրու Յայսմ. մօրուագալի «պատանի՝ որի բեխն ու միրուսը նոր են մրած» Նղշ. էջ 9։


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։


Յամ, ոյ

s. adv.

delay;
late.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(? չունի ԳԴ) «ծոյլ»=իրան. *yamant ձևի հետ։ Հիւնք. յամել դնում է ամ բա-ռից, իսկ յամր՝ Հերմէս բառից։ Անդրիկ-եան, Բազմ. 1903, 368 նոյն ընդ ժամ. որի տկար աստիճանն է. այս առթիւ յի-շում է թէ Արդուինի բարբառով ամէն ժ հնչւում է յ։ Pedersen Հայ. դր. լեզ. 116 նոյնպէս ամ «տարի» բառից։ Ղափան-ցեան ЗВО 23, 352 զնդ. yam «բռնել» բառի հետ։ Pokorny I. 207 հակառակ 1 այս մեկնութեան, ըստ որում ընդունում է թէ բառիս արմատն է ըստ Pedersen ամ «տարի»։


Յապանաս

cf. Յայպանաս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արհամարհանք, թշնամու-թիւն» (սխալմամբ գրուած նաև յայպանաս, յապանա). երեք անգամ գործածում է Մծբ. «Սէր հեռի է յապանաս ասելոյ» (էջ 338). «Յապանաս բարբառով» (էջ 234)։ «Սոքա են... պարտաւորիչք արդարոց և որդիք յայ-պանասի» (էջ 371)։


Յիսուն, սնից

adj.

fifty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. τիսուն, Մկ. հիսուն, Հճ. Սչ. Սլմ. Վն. Տփ. իսուն, Ննխ. հիսուն, իսուն, սուն, սիւն, Ագլ. Հմշ. Ռ. հիսսուն, Տիգ։ իս-սուն, Մրղ. իսսուն, իցցուն, Ասլ. իռիւն, Զթ. իսսօն, իսսոն, Սվեդ. իսսօն, Ոզմ. հէ՛սօն, Ալշ. Ջղ. τիթսուն, Երև. իտցուն, Ախց. Կր. իցծուն, Սեբ. «իձձուն, Ոլ. իձձուն, Խրբ. իձ.-ձ'ուն. Գոր. Ղրբ. Սլմ. իցցուն, Յղ. իզուն.-վերջինները ձևացած են վաթսուն, ութսուն բառերի ազդեցութեամբ, որոնց մէջ թս ձայ-նախումբը ըստ օրինի վերածուած է áձ, ցa (տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 261).-Համշէնի մահմետական հայոց բարբառով իսըն «5Ո» (Մառ, Зan. Kоллeriи Boстok. I. էջ 73-80)։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։

ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։


Նաճայ

s.

mat, rush-mat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.


Նապաստակ, աց

s. ast.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Նաւթ, ից

s.

naphtha.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ղրբ. Շմ. նօթ «նաւթ, քարիւղ» գալիս են հին հյ. նաւթ ձևից և ըստ օրինի աւ երկբարբառը վերածել են օ. ըստ այսմ էլ Բառ. երեմ. էջ 241 գրում է նօթ։ Նոր փղ-խառութիւն են Երև. Տփ. նաֆթ, Ջղ. նաֆտ, Ախց. Կր. Սլմ. Տիգ. նmֆթ, Պլ. նէֆթ, Մրղ. նmփտ և վերջապէս Ալշ. նըֆտ, Մշ. նըֆթ. (վերջին երկուսը նշանակում են «լուցկի») -Նոր բառեր են նօթաճրագ, նօթոտել, նօ-թոտուիլ, նօթոտ։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։


Մնինայ, ից

s.

weevil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «մի տեսակ փոքրիկ միջատ է՝ մլակի կամ մնիկի պէս» Շնորհ. եդես. էջ 68, որ և մինինայ Գիր. 241.-սր-խալմամբ 1757 թուի մի Յիշատ. (Դիւան ժ. էջ 196) համարում է թռչուն և գրում է մնի-նոս. «Փոքրիկ թռչունն այն, որ կոչի մնինոս., և ըստ այլազգեաց բարբառոյն ղըմըլ... ծած. կեաց զամենայն արտօրայսն, որ ի միում հասկի գրեթէ ճ և բճ գտանիւր և ծծեցին զամենայն հիւթ հատիցն». (սրանից իմաց-ւում է որ թռչուն չէ, այլ թռչող միջատ, քա-նի որ մի հասկի վրայ 200 են հաւաքուած. ծանօթութեան մէջ դրուած է լտ. calandra)։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ըստ Ղափանցեան (անդ) գւռ. մո-ղոզրիկ ձևից է փոխառեալ տեղական քրդ. makizark «մողէս»։ Այլուր մողէսը կոչւում է քրդ. makamā'r (տե՛ս իմ Kecueil de mots Kurdes, էջ 12), որ կազմուած է ըստ իս քրդ. mā'r (=պրս. mār) «օձ» բառից. Հաճինի բարբառով էլ մողէսը (մեծ տեսակը) կոչւում է «Օձին թոյն ուտող»։ Ուտ. մօղօծ «մողէզ».