Definitions containing the research ինչ : 6805 Results

Յիշեցուցանող

cf. Յիշեցուցիչ.

NBHL (1)

Բազում ինչ յիշեցուցիչ իրացն կազմէ Աստուած, զի մի՛ յորժամ սքանչելիքն անցանիցեն մոռանայցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)


Յիշեցուցիչ

s.

monitor, admonisher;
prompter;
cf. Գրապանակ.

NBHL (2)

Բազում ինչ յիշեցուցիչ իրացն կազմէ Աստուած, զի մի՛ յորժամ սքանչելիքն անցանիցեն մոռանայցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)

(Օրինականք) որք ոչ կամին յիշել ինչ՝ յորոց եղեն եւ եդան, զի պահեալ լիցին, այլ զյիշեցուցիչն զարդու սակս կրեն լայնելովն եւ երկայնելով. (Իգն.։)


Յիշոց, ցաց

s.

improper and offensive words, abuse names, insult, contumely.

NBHL (1)

Յիշոցաց ոչ դադարեցան, եւ յամենայն չարիս էին, մինչեւ մեռան. (Ճ. ՟Ը.։)


Յիսնակամուտ

s.

first day of Advent.

NBHL (1)

Սուրբ Գէորգէն մինչեւ ցյիսնակամուտն այսպէ՛ս (արա՛)։ Յիսնակամտէն յետ՝ երկու շաբաթ կուտեմք, Սուրբ Յակոբայ պահքն է. (Սուրբ Յակոբէն մինչեւ ի ջրօրհնեաց պասն այսպէս (արա՛). եւ այլն. Տօմար.։)


Յիսնամեան, մենից

adj.

of fifty years;
fifty years old;
—մեայ ժամանակ, jubilee.

NBHL (1)

Մինչեւ ցյիսնամեանս։ Ի յիսնամենից՝ ի բաց կացցեն ի պաշտամանէ անտի. (Թուոց. ՟Դ. 23. 50։ ՟Ը. 25։)


Յիսնեմեան

cf. Յիսնամեան.

NBHL (1)

Ի քսանամենից մինչեւ ցյիսնեմեանս. (Նախ. թուոց.։)


Յիսներեակ, եկաց

adj. s.

fiftieth;
period of fifty days;
Pentecost;
jubilee.

NBHL (1)

πεντηκοστός, -στη, -στον quinquagesimus, -ma, -mum, pentecoste. Յիսնեակ. յիսնակ. յինունք. միջոց յիսուն աւուրց, եւ թիւն յիսուն. ըստ յն. ասի, պետեկոստէ, կամ բենդիգօսդի՛, -դօ՛ս, -դօ՛ն . այսինքն յիսներորդ. եւ ըստ եբր. յոբելեան, կամ եօպէլ, այսինքն թողութիւն, կամ արձակումն, ազատութիւն՝ ի յիսներորդ ամի ըստ օրինաց. զի եօթնիցս եօթն է քառասուն եւ ինն, որ եւ ասի եօթն եօթներորդ մինչեւ ցամն թողութեան.


Յիսներորդ, աց

adj. s.

fiftieth;
the Advent;
ամն —, the fiftieth year, jubilee.

NBHL (1)

Էջ ի մասն ինչ յիսներորդաց բանակին. (Դտ. ՟Է. 11։)


Յիրեմ, եցի

va.

to attach, to connect, to unite;
to stretch or hold out;
to fix.

NBHL (1)

Հպեալ եւ յիրեալ յերկաքանչիւր ոք ինչ (է միջինն). (Փիլ. լին. ՟Դ. 47։)


Յղանամ, ացայ

vn.

to conceive;
to be pregnant, to be with child or young, to be in the family way.

NBHL (1)

Յղացաւ, եւ ծնաւ զկային։ Եմուտ առ նա, եւ յղացաւ ի նմանէ։ Յղացաւ եւ ծնաւ արու։ Յղասցիս եւ ծնցիս որդի։ Գտաւ յղացեալ ի հոգւոյն սրբոյ։ Մինչչեւ յղացեալ էր զնա յորովայնի։ Տարայց զնա ի տուն մօր իմոյ, եւ ի սենեակ յղացելոյն զիս։ Յղացաւ զցաւս, եւ ծնաւ զանօրէնութիւն։ Յղանան զցաւս, եւ ծնանին զանօրէնութիւն։ Յղացաք եւ որոճեցաք ի սիրտս մեր զբանս անիրաւութեան.եւ այլն։


Յղենամ, եցայ

vn.

cf. Յղանամ.

NBHL (1)

Մինչդեռ նա զայս խորհէր, Որմիզդ եւ Արհմն յղեցան յարգանդի. (Եզնիկ.։)


Յոբելիկ

s.

obelisk.

NBHL (2)

ՅՈԲԵԼԻԿ ՅՈԲԵԼԻՔ. որ գրի եւ ՅՈԲԵԼԵԱՆ. Բառ յն. օվէլիսգօս, օվէլօ՛ս , ὁβελίσκος, ὁβελός obeliscus, obelus. Բուրգն. բրգաձեւ ինչ. կոթող. շամփուր. եւ նմանութեամբ՝ Նշանագիծ ի ձեւ շամփրոյ՝ ի նշանակ տարբերութեան կամ մթութեան առաջիկայ ընթերցուածոյն, ըստ վեցիջեան օրինակին Որոգինեայ ի Սուրբ Գիրս.

Յորում եւ զյոբելիկսն ետես, որք մինչեւ ցայժմ կան ի սարապեան տաճարին։ Հարցանէր, թէ զի՞նչ են յոբելիքս (կամ յոբելիքն). (Պտմ. աղեքս.։)


Յոգնագէտ

adj.

polymathic.

NBHL (1)

Գիտօղ զբազում ինչ իրս. (որպէս դնի ի յն)


Յոգնաճարակ

adj.

devouring, voracious.

NBHL (1)

παντοδαπός omnia consumens, et omnifarius, multiplex, varius. Զբազում ինչ ճարակօղ, եւ ընդ բազում տեղիս ճարակեալ. բազմածախ. բազմապատիկ. բազմադիմի. ըստ հոմաձայնութեան յն. բանդօտաբօ՛ս.


Յոգնիմ, եցայ

vn.

to be tired, weary, fatigued.

NBHL (1)

Մինչեւ յոգնեցան՝ որք հարկանէին զնա։ Դահճացն յօգնեալ ի հարկանելն. (Ճ. ՟Ա. Ճ. ՟Բ.։)


Յոլով, ից

adj.

much, great, much of, a great deal of;
—ք, many, several;
—ք ի մարդկանէ, most men, most people, the generality of mankind;
— անգամ, many a time, often.

NBHL (2)

Տո՛ւր սակաւ, յորմէ յոլովդ ունիս (այսինքն յԱստուծոյ)։ Յոլովից տանջանաց։ Ի բանից յոլովից ոչ ինչ է օգուտ. (Ածաբ.։)

Զյոլով մասն աշխարհիս։ Եկեալ յոլովից կողմանց։ Մինչ յոլովից (կամ շատից՝) մկրտել յանհաւատից. (Խոր.։)


Յոլովեմ, եցի

va. vn.

to cause to abound or increase, to augment, to multiply;
cf. Յոլովանամ.

NBHL (2)

Թէ մի ինչ պակասիցէ կամ յոլովիցէ, ցաւս գործէ ի մարմնին. (Եզնիկ.։)

Ժամանակաւն յոլովէ ուղղագործն. եւ յամելով ի պատժոցն կարծէ շահել ինչ յանցաւորն. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)


Յողդողդեմ, եցի

va.

cf. Յողդողդեցուցանեմ.

NBHL (1)

Զանմեղս յողդողդեն. կատարելոց ինչ օգուտ ոչ լինին (ոյք ի լեզուս եւեթ խօսին). (Եփր. ՟ա. կոր.։)


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

NBHL (3)

Յուզէի ի յարկս իմ նամակս ինչ. եւ զգիրս զայս ի յոյզ նամակաց գտի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Յամէ այս քննութիւնս մինչեւ ի ՟Ի՟Ը ամն. թէ անցանէ ընդ այս, խափանէ օրէնքն ա՛յլ զյոյզ նորին. (Մխ. դտ.։)

Մինչդեռ յայն յոյզ քննութեան էին. (Ագաթ.։)


Յոյս, յուսոյ, ով, յոյսք, յուսից

s.

hope, hopes, expectation, longing;
confidence, trust;
դեռածին, հաւաստի, կենդանի, եռանդուն, մխիթարիչ, մեծ, կոյր —, renewed or reviving, well-grounded, lively, ardent, solacing, great, blind hope;
ընդունայն, տկար, անստոյգ, պատիր or խաբէական, սուտ, խուսափու, անմիտ —, vain, weak, uncertain, delusive or deceitful, false, fleeting, foolish hope;
նշոյլք յուսոյ, the rays of hope;
բառնալ զ—, to take away or put out hope;
զհետ գնալ սնոտի յուսոյ, to abandon oneself to chimerical hopes, to hunt a shadow;
սնոտի յուսով պարարել, ի սնոտի — կապել, to nourish oneself with vain hopes;
քաղցր յուսով պարարիլ, to hug oneself with the delightful hope;
գեղեցիկ յուսով պարարել, թարթափեցուցանել զոք, to feed or entertain one with flattering hopes or chimeras, to keep one in suspense;
to ridicule, to deride;
վհատիլ ի յուսոյ, to lose hope;
հատանել զ— իւր, to despair, to give up all hope, to be in despair;
յուսով կեալ, to live in hopes;
դնել զ— իւր ի վերայ ուրուք, to build on one's hopes;
— տալ, to cause to conceive hopes, to give hope, to inspire with hopes;
ի դերեւ հանել զ— ուրուք, to deceive one's hopes or expectations;
լնուլ, կատարել զ— ուրուք, to fulfil a person's hopes;
ծփել ընդ մէջ յուսոյ եւ երկիւղի, to hover between hope and fear;
— է ինձ, I have some hopes;
— մի այսպիսի է ինձ զի, I hope that, I am in hopes that;
— իմ է, that is my only hope;
փակեալ յամենայն յուսոյ ակնկալութեան, hopeless;
— եւս շիջեալ էր յիս, hope died within me;
բարձաւ ամենայն — փրկութեան, all hope of safety was lost;
պակասեալ յամենայն յուսոյ փրկութեան, despairing of life;
հատաւ — նրան, he despaired;
հատաւ — մեր, our hope is vanished;
դու ես միակ — իմ, all my hopes are in you;
cf. Հատանիմ;
արծարծել զ—, to revive hope.


Յոռանամ, ացայ

vn.

to become wicked or contemptible, to grow or get worse and worse, to be deteriorated;
to debase, demean, degrade or disgrace oneself, to degenerate, to fall away.

NBHL (1)

Կամ χυδαῖος γίνομαι abundans sum, ut vulgaris et vilis. Հասարակ ինչ գրիլ առ շատութեան.


Յոռեցուցանեմ, ուցի

va.

to make worse, to spoil, to corrupt, to debase, to deteriorate;
to underrate, to depreciate, to disparage.

NBHL (1)

Զերկոսին (ճանապարհս՝ Քրիստոսի եւ Յովհաննու, հրէայք) իբրեւ զգազան ինչ չարաբարոյ՝ յոռեցուցանէին. որ զկնի ասի՝ պարսաւել. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)


Յոռութիւն, ութեան

s.

bad condition or quality, deterioration, degeneracy, decay.

NBHL (6)

τὸ φύλαν, τὸ ἅτοπον pravitas, absurditas τὸ αἱσχρόν turpitudo εὑτέλεια vilitas πονηρία malitia եւ այլն. Վատթարութիւն. անպիտանութիւն. խոտանութիւն. յոռի ինչ. անտեղութիւն. գէշութիւն.

Բան ինչ յոռութեան (յն. բան ժանտ) մի՛ դիցես ի սրտի քում. (՟Ա. Թագ. ՟Ի՟Թ. 10։)

Չգոյր ինչ յոռութիւն, եթէ ամենայն ինչ ըստ Աստուծոյ կամացն լինէր. (Սեբեր. ՟Է։)

Եթէ յոռութեան ինչ գործ իցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Եթէ մերկութիւնն յոռութիւն ինչ էր բնութեամբ, ապա ոչ մերկս թողոյր զնոսա ի սկզբանէ։ Յորժամ ասէ՝ թէ զղջացայ, ո՛չ զի զոր ասեն՝ կրիցէ, այլ զյոռութիւնն՝ որ լինի, յայտ առնէ. (Կիւրղ. ծն.։)

Ոչինչ է օգուտ հօրն լաւութիւն, յորժամ որդիքն յոռի իցեն. նոյնպէս եւ հօրն յոռութիւն ոչ կարէ աղարտել զորդւոյ քաջութիւն. (Լծ. կոչ.։)


Յոտանաւոր

cf. Յոտնաւոր.

NBHL (1)

Մինչ դեռեւս յոտանաւոր նոցա կալով կենդանւոյն, սրով զորովայնն հերձուին. (Ոսկիփոր.։)


Յոտնաւոր

adj.

upright, on foot, standing;
— կալ, to stand up.

NBHL (1)

Մինչ դեռեւս յոտանաւոր նոցա կալով կենդանւոյն, սրով զորովայնն հերձուին. (Ոսկիփոր.։)


Յորդ

adj.

abundant, copious;
plentiful, overflowing, superabundant.

NBHL (1)

Յաղբերէ անտի մինչեւ ցյորդ գրեցի քեզ. (Մծբ. ՟Ժ։)


Յորդահեղեղ

adj.

falling in abundance;
overflowing.

NBHL (1)

Ըստ նմանութեան ամպոցն իբրեւ զյորդահեղեղ ինչ անձրեւաց սաստկութիւն զվարդապետութիւնն ի վերայ հոսէին. (Բուզ. ՟Գ. 13։)


Յորդահոսիմ

vn.

to flow or fall copiously or in abundance.

NBHL (1)

Մինչեւ գետք հրեղէն յորդահոսին, իբր ըզհեղեղ ջուրց ծաւալին. (Յիսուս որդի.։)


Յորդելակ

adj.

high, acute, shrill.

NBHL (1)

Լինի դարձեալ ձայն յորդելակ ի բողոքելն ինչ կամ ի սաստելն կամ ի հրամայելն. (Մագ. քեր.։)


Յորդեմ, եցի

va. vn.

to cause to abound or flow in abundance, to deluge with, to pour out abundantly;
to augment, to increase;
to be full of, to abound, to superabound, to stream or flow copiously;
to overflow, to run over;
to flood;
to be gorged with, to swim in abundance;
— զափամբք, to overflow, to rise above the banks.

NBHL (1)

Յաղօթելն քաղցրանան միտք, մինչ ի թնդմանէ սրտին յորդեն արտասուք. (Մեկն. ղկ.։)


Յորդորեցուցիչ, չի, չաց

adj.

cf. Յորդորիչ.

NBHL (1)

Ոչ սոքա զթագաւորութիւնն երբէք լուծցեն, եւ ոչ այլոց առ այլ ինչ յորդորեցուցիչք լինիցին. (Պղատ. օրին. ՟Գ։)


Յորդորիչ, չի, չաց

adj.

exhorting, persuasive;
engaging, winning;
stimulating, animating.

NBHL (1)

Ոչ սոքա զթագաւորութիւնն երբէք լուծցեն, եւ ոչ այլոց առ այլ ինչ յորդորեցուցիչք լինիցին. (Պղատ. օրին. ՟Գ։)


Յորդորութիւն, ութեան

s.

cf. Յորդորումն;
cf. Յորդութիւն.

NBHL (1)

Չիք ինչ ասել, եւ ոչ զպատճառս դնել. քանզի եւ նոցա բազում յորդորութիւնք են աստուածգիտութեան. (Ոսկ. ես.։)


Յորժամ

adv. conj.

when;
since, as;
— or յո՞րժամ, when ?

NBHL (1)

շ. Կամ իբր շ. ὀπηνίκα postquam, quandoquidem. Մինչ. որովհետեւ. արդ քանզի. երբ. ուր. երբոր՝ որ. չիւնքի.


Յորձան, աց

s. mar.

current, stream, torrent;
eddy, whirlpool, vortex;
bubble, bubbling;
foaming;
eddy-water;
—ս առնուլ, to boil hard, violently or furiously.

NBHL (1)

Որպէս յորձան ինչ սաստիկ ընդ զառ ի վայր հեղեալ. (Խոր. ՟Ա. 10։)


Յորձանուտ

adj. s.

flowing rapidly;
impetuous, rapid;
furious, noisy, clamorous;
whirlpool;
syrtis, quick-sand, moving sands.

NBHL (1)

Մինչ դեռ ընդ ալբան գետ անցուցանէր զզօրսն, անկեալ ի յորձանուտ՝ վախճանեցաւ. (Եւս. քր. ՟Ա։)


Յուզեմ, եցի

va.

to seek, search or inquire after, to make search for, to ferret out, to hunt after;
to examine, to discuss;
to agitate, to move, to trouble;
to excite, to incite, to provoke, to stir up, to move sedition;
— զծով եւ զցամաք, to seek everywhere for, to ransack;
— խնդիրս, to breed disputes, to excite quarrels.

NBHL (2)

Յուզեաց, եւ եգիտ զսկիհն յամանի Բենիամենի։ Յուզեաց լաբան զամենայն տունն, եւ ոչ եգիտ զկուռսն։ Յուզեցեր զամենայն զինչս իմ։ Ո՞ արար զիրս զայս. եւ յուզէին եւ քննէին. եւ այլն։

Յուզէի ի յարկս իմ նամակս ինչ. եւ գտի զգիրս զայս ի յոյզ նամակաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Յուլանամ, ացայ

vn.

to be idle, to grow lazy, indolent;
to neglect, not to care for.

NBHL (1)

Մի թէ յուլանալով յուլացա՞յ ինչ երբէք։ Եւ նոքա յուլացեալ գնացին, եւ այլն։ Գործ ինչ ոչ գործեն, այլ յուլացեալ՝ հետաքրքիր շրջին. (Թուոց. ՟Ի՟Բ. 30։ Մտթ. ՟Ի՟Բ. 5։ ՟Բ. Թես. ՟Գ. 11։)


Յուղարկաւորութիւն, ութեան

s.

funeral, funeral train or procession;
obsequies, burial.

NBHL (1)

ἑκφορά elatio funeris, funus παραπομπή comitatus. որ եւ ՅՈՒՂԱՐԿՈՒԹԻՒՆ. Հանդէս թաղման՝ ուղեկցութեամբ ընդ դագաղաց մինչեւ ի գերեզման.


Յուղարկեմ, եցի

va.

to accompany, to attend on, to escort;
to lead, to conduct, to guide;
to send, to expedite, to despatch, to forward;
to perform the funeral obsequies.

NBHL (1)

Աբրահամ երթայր ընդ նոսա՝ յուղարկելով զնոսա։ Յուղարկեսցին նոքա խաղաղութեամբ յերկիրն Հրէաստանի։ Յուղարկեցին զնա ի նաւ անդր։ Յուղարկեալ զմեզ ամենեցուն հանդերձ կանամբք եւ որդւովք մինչեւ արտաքոյ քաղաքին.եւ այլն։


Յուշ

adv.

cf. Ուշ;
cf. Յուշիկ;
— ! take care ! mind !
— ածել, առնել, to recall to one's memory, to cause to remember, to remind;
— լիցի քեզ, ձեզ, recollect, remember;
— եղեւ նմա, he has remembered.

NBHL (2)

իբր մջ. (ի ձայնէս ուշ. յորմէ Յիշել) իբր Յո՛ւշ լիցի քեզ. զգո՛յշ լեր. կամ ժամանակ է յոյս ինչ ազատութեան հնարելոյ.

Յո՛ւշ տէր, յո՛ւշ. այսինքն՝ թէ հնար ինչ է՝ ի ժամոյս տեղի տալ, եւ անձին զգուշանալ . .. Ցիս արդ յո՛ւշ մի՛ ասէք. զի ինձ յուսալ ի մարդ, եւ կամ պարծել մարդով քա՛ւ լիցի. (Փարպ.։)


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

NBHL (2)

Համբարուք կամ յուշկապարիկ ոչ եթէ անձն ինչ ունիցին, այլ ի մարդկան սովորութենէ առնուն գիրք. (Ոսկ. ես.։)

Բարոյախօսն ասէ վասն յուշկապարկաց, թէ մահաբերք են, եւ ի ծովու են. եւ երգեն երգս քաղցրաձայնս. եւ կերպարանք նոցա մինչ ի պորտն՝ կին մարդոյ է, եւ միւսն թռչնոյ է. նոյնպէս եւ իշացուլն՝ մի կողմն արու մարդոյ, եւ վայր կողմն իշոյ. (կամ կէսն իշոյ, կէսն ցլոյ) (Եպիփ. բարոյ.։)


Յուռթեմ, եցի

va.

to make amulets or charms, to enchant, to cast a spell over, to bewitch, to charm, to fascinate.

NBHL (1)

Մի՛ զոր յուռթենն ինչ, եւ ընդ անձն կապեն, մերձեցուսցես ի քեզ. (Կոչ. ՟Դ։)


Յուռութ, ռթի, ռթից

s.

cf. Յուռթուլունք.

NBHL (2)

Այնչափ զգօնացուցանել զօձս գիտեն, մինչեւ կոչել յուռթիւք ի տունս. (Եզնիկ.։)

Բժժանօք ինչ յուռթից խորամանկել։ Դիւապատիր յուռթիցն արձանաց։ Խափանիչ յուռթից, քակտիչ հմայեկաց. (Նար. ՟Կ՟Զ. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)


Յուսամ, ացայ

vn.

to hope, to expect;
to trust, to confide;
to promise or flatter oneself;
— ի տէր, առ աստուած, to trust in God.

NBHL (1)

Յուսացաւ կոչել զանուն Տեառն Աստուծոյ։ Յուսա՛, կամ յուսացարո՛ւք ի Տէր. առ Աստուած։ Յողորմութիւնս կամ յիրաւունս քո յուսացայ։ Աչք ամենեցուն ի քեզ յուսան։ Յուսացաւ յԱստուած։ Ո՞ւր են աստուածք նոցա, յորս յուսացեալ էին ի նոսա։ Յուսացեալ էին ի դարանամուտսն։ Յուսացաւ սա ի բազում մեծութիւն իւր։ Յուսացելոց յինչս։ Եթէ յականս պատուականս յուսացայ։ Զսպառազինութիւնն նորա հանէ, յոր յուսացեալ էր։ Յո՛ր կողմն եւ յուսացեալ իցէ. եւ այլն։


Յօդ, ից

s. gr.

articulation, joint, juncture;
bond, tie, link, connexion;
article.

NBHL (2)

Մինչեւ ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ, եւ յօդից եւ ուղղոյ. (Եբր. ՟Դ. 12։)

Ոչ եթէ ընդ վայր ինչ կարդաց զնա լոկ Բան (յն. լօ՛ղօս), այլ՝ յօդ յաւել. ասէ, Բանն (յն. օ՛ լօ՛ղօս), զի յայլմէ մեկնեսցէ զնա. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. (ուր վրիպակաւ գրի. եդ եւ յաւել)։)


Յօդակապ, ից

s. adj.

tie, bond, union, knot;
articulated, composed of articulations;
— մտերմութեան, ընկերութեան, bonds of friendship, ties of society.

NBHL (1)

ՅՕԴԱԿԱՊ. ա. Որ ինչ յօդիւք իցէ կապեալ.


Յօդապատ, ի, ից

adj. fig.

articulate, surrounded with articulations, corporeal;
well, tersely, elegantly composed or written.

NBHL (1)

Ոչ եթէ ինքն կարօտ ինչ էր յօդապատ բանիւն։ Զի՞նչ պէտք էին յօդապատ կերպարանք պիտոյից բանին. (Վեցօր. ՟Գ։)


Յօդաւոր, աց

adj.

articulated, articular;
articulated, uttered;
well expressed, well turned, harmonious.

NBHL (2)

Ձայն ինչ յօդաւոր բացակատարէր։ Յօդաւոր ձայնս լսել ասի. (Նոննոս.։)

Կիսաձայնքն բարբառս գործեն կայս եւ անկատարս. ապա եթէ ինչ ի ձայնաւորացն շարադասեսցի, լի ձայն յօդաւոր առցէ։ Թէպէտեւ զանազանագոյն բարբառեսցին (կենդանիք), յօդաւոր ոչ երբէք. (Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.։)


Յօդաւորութիւն, ութեան

s.

connexion, conformity, accordance, harmony.

NBHL (1)

Որ ինչ առ յօդաւորութիւնն են, եւ ամենայն երաժշտականին յեղանակաց, նմանութիւնք են լաւագունից եւ վատթարագունից մարդկան. (Պղատ. օրին. ՟Է։)