Definitions containing the research իշա : 1152 results

Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ նոյն է համարում ճայիկ բառի հետ։ Եազրճեան, Մասիս 1885, 865 առ-նելով Մագ. «եզն, խոյ, ճակ» վկայու-թիւնը, գրում է. «Ինչպէս եզն կովու արուն է, և խոյ ոչխարի արուն, այս-պէս և ճակ այծի արուն է։ Մեր լեզուի բառերով չէինք կրնար գտնել, թէ ճակը արու այծ կը նշանակէ, զի նախնիք այդ բառին յիշատակութիւնը միայն ըրած են առանց աւելի բացատրութիւն տալու։ Գիտեմք այժմ, որ ճակը (արու այծը) = է հնդկաց ջակա բառին, որ կը նշա-նակէ՝ արու այծ, նոխազ»։ Ըստ Եազը-ճեանի՝ տարբեր են ճակ «էգ ձի» և ճակ «արու այծ»։ Հիւնք. ճակ=թրք. շամ կամ շաքքա «մատակ ձի»։

Երեմեան, Բազմ. 1898, 524 հանում է ճակ «թաց, խոնաւ» բառիզ։ Պատա-հական նմանութիւն ունի պրս. [arabic word] alucak «է սա խեցեմորթ ինչ ծովային նման սատէֆի, զոր գրոհք Տէրվիշաց առնեն քէշկիուլ»։


Ճկոյթ, ութի

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հարաւային Կովկասեան լեզուներից. հմմտ. լազ. ծո՛ւլու քի՛թի «ճը-կոյթ». (բուն նշանակում է «փոքր մատ». կազմուած է ծուլու «փոքրիկ» և քի՛թի «մատ» ռառերից. ծո՛ւլու լազերէնի մէջ սո-վորական ձև է. ինչ. ծո՛ւլու բո՛զօ «փոքրիկ աղջիկ», ծո՛ւլու դա «փոքր քոյր». քի՛թի կայ նաև ուրիշ Կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. თითი թի՛թի «մատ»)։ Հյ. ծկոյթ անցած է նախաւոր *ծուլկոյթ>*ծլկոյթ ձևե-րից, որոնց յիշատակը պահում են դեռ Ազա Շմ. և Առլ. իրենց լ ձայնով։-Մեր ծկոյթ և ճկոյթ ձևերի մէջ ծ և ճ ձայների փոխանա-կութիւնը մեկնւում է Կովկասեան լեզուների ձայնաբանական օրէնքներով, ըստ որում ծ. ձ, ց և ճ, ջ, չ կանոնաւորապէս փոխանա-կում են իրար վրացի և լազ լեզուների մէջ։ Առանձնապէս նշանակելի են Ագլ. ծլայգ բիւթ<*ծլիկ բոյթ (իմա՛ ծլիկ մատ) և Շմ. ծկլա մատ, որոնց մէջ Կովկասեան ծո՛ւլու քի՛թի ձևից առաջին բառը միայն փոխառեալ է (ծլիկ, ծկլա ձևով), իսկ երկրորդը թարգ-մանուած է հյ. հոմանիշ բառով։-Աճ.


Ճոկան, ի

s.

crook;
crosier;
loaded stick or cudgel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կեռ գլխով եպիսկոպոսական գա-ւազան» Սմբ. պատմ. 133. Մաշտ. ջահկ. «գաւազան, մական, լախտ» Ոսկիփ. որից ճոկանո՞տն «համաստեղութեան անուն» ԱԲ (ըստ Ալիշան, Հին հաւ. 129 նաև կոճանոտն, կոճնատոն. ըստ այսմ ուղիղ ձևը անյայտ)։


Կէս, կիսոյ, ով

s. adj. adv.

half;
middle;
half, semi, demi;
half, in halves, in part;
ի —, կիսով չափ, by half;
half done;
— ի —, in part, half, by halves, imperfectly;
— ժամ, half an hour;
զտասն եւ — ժամաւ, at half past ten;
— գիշեր, midnight;
ի — ճանապարհին, half way;
հեռի իբր երկու եւ — խրասախօք, about two leagues a half distant;
ի կանգնոյ եւ ի կիսոյ, a cubit & a half;
ի տարւոջ եւ ի կիսում, in a year & a half;
ի —ն վերածել, to reduce to half;
— ի — բանիւ խոստանալ, to make a half promise;
to promise with the lips, insincerely;
ի — աւուրց մեռանել, to die early, in the flower or bloom of youth;
եթէ կիսոյ — ի մէնջ մեռանիցիմք, if half of us die;
մեծ — աշխարհին աւերեցաւ, half the country was ruined;
եւ ահա ի — չէ or ոչ է ի — զոր պատմեցին ինձ, not half the truth was told me;
that which was told me was not half the truth;
—ք, կիսոց, the one, the others;
—ք..., այլք... some..., others...

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայ սեռ. կիսից) «մի բանի կէսը, կէս մասը» ՍԳր. Եզն. «մա-սամբ, գրեթէ» Ոսկ. ես. և յհ. ա. 2. որից կէսք «ոմանք» ՍԳր. Եզն. կէս ի կէս «մա-սամբ միայն, թերի, ոչ-կատարելապէս» Կոչ. կիսով «թերի ձգած» Սիր. լդ. 25. կիսաբաց Ոսկ. մտթ. կիսադիք Եւս. քր. կիսամահ ՍԳր. կիսամասնեայ Ոսկ. յհ. ա. 30. կիսայրեաց Ոսկ. ես. կիսառատ Ոսկ. եբր. կիսեփեաց Իս. ծա. 10, կիսէշ «ջորի» Սահմ. Կանռն Մագ. կիսասարկաւագ Լմբ. գրակէս Եփր. լղ. զող. Մանդ. դրամակէս Վրք. հց. իշակէս Վեցօր. ևն։ Նոր գրականում կազմուած բա-ռեր են կիսակօշիկ, կիսակատար, կիսակա-շի, կիսափակ, կիսաշրջանակ, կիսել. կիսա-վանկ, կիսակազմ, կիսամեայ, կիսամսեայ. կիսամեակ, կիսամերկ, կիսաթօշակ, կի-սախողովակաձև. կիսակայարան, կիսակիրթ. կիսագրագէտ, կիսանդրի, կիսաշէն, կիսա-որջան, կիսաշրջանակաձև, կիսաստուեր, կի-սավայրենի, կիսափուլ, կիսարձան ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კესი կեսի «կէս վայրկեան, ❇/︎ ceкунды» (Չուբինով 605)։ კისატი կի-սատի «կիսատ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 242 (հաղորդեց Գ. Ա-սատուր)։


Կիւս

s.

soothsayer, conjurer, enchanter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. γόης, γοητεία «ևիւս»։ Pictet KZ 5, 43 սանս. jāyus եռ։ geasa ևն։ Հիւնք. յն. γοη «հաւահը-մայ կախարդ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 377 յն. կոէս, տլ. koes, koies «Սամո-թրակեան կղզեաց քուրմք» և Ամերի-կեանց Kivosa դիք։ Շ. վրդ. Սահակեան ՀԱ 1911, 336 հանում է Սեբաստիոյ գւռ. կիս «բուռ» բառից, իբր «ձեռնա-հմայութիւն». (այս մեկնութիւնը սխալ է, որովհետև նախ իմաստը տարբեր է, երկրորդ՝ կիս<կիցք պիտի տար *կցա-հմայ ձևը)։


Կշիռ, կշռոց

s. adj. adv. ast.

balance;
steel-yard, weighing machine;
weight, heaviness, ponder-ousness;
equilibrium, poise;
equivalent, equal value, counterpoise;
proportion;
parallel, comparison, likening;
trial examination, ponderation, judgment;
equal, just, tantamount, equivalent, proportional;
equally, justly, exactly, proportionately;
perpendicularly, directly over, vertically;
ծանրոցք կշռոյ, counterpoise, the weights of a steel-yard or beam;
— դահեկանաց, money-scales;
— անօթոց, tare, tare & tret;
— հաւասարութեան, equilibrium, counterpoise;
— տեսակարար, յարաբերական, բացարձակ, specific, relative, absolute weight;
— քաղաքական, balance of power;
— տաղաչափական, the scan or measure of verses, prosody;
— գտակաւ, exactly, precisely;
— վերուստ ի վայր, in equilibrium;
perpendicularly, vertically;
կշռով, by weight;
զնոյն կշռով, as much, equally, of like measure or weight;
պաշտօնեայ կարգեալ յուղղութիւն կշռոց, officer appointed to mark weights & measures;
սահմանել զ—ս, to stamp with the public mark;
— արդար, correct balance, scales;
just weight;
— նենգութեան, false weight;
— ստութեան առնել, to falsify weights or scales;
զմէտ կշռոյն անայլայլակ ունել, to hold the balance evenly;
to counter-balance, to counter-poise, to counter-vail, to equipoise, to equilibrate;
դնել ինչ ի — ոսկւոյ, to pay exceedingly dear for, or at an extravagant rate;
դնել զգլուխ իւր ի կշիռս, to risk oneself, to incur danger, to run into jeopardy, to expose oneself to death, to carry one's life in ones hand, to encounter danger or death;
ի — մտանել, to be weighed, carefully pondered or considered;
ի — դնել զոք ընդ ումեք, ի — ընդ միմեանս արկանել, to compare with;
ի — բերեալ համեմատել, ի — համեմատութեան բերել ընդ ումե, to be compared with, to compare oneself with;
զ—ն ընդունել, առնուլ անդրէն զ—ն, to receive the equivalent, or in exchange;
կորուսանել զ— կայից, to lose the balance or equilibrium;
— հաշուի, balance, balance-sheet;
առնել զ— հաշիւ, to strike the balance;
— առնել զհաշիւ, to balance or settle an account;
Libra, the Balance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. կշիռք, Ալշ. Մշ. Ոզմ. կշեռք. Վն. կշեռք՝, Ախց. Կր. կշէռք, Մկ. կշէռք. Ննխ. Սչ. գշէռք, Ակն. Զթ. գիշէռք, Սեբ. գի-շէ՝ռք, Հճ. գիշէրք, Սվեդ. գիշիռք, Ջղ. քշեռք, Ագլ. քշէրք, Գոր. Երև. Ղրբ. Շմ. Մրղ. քշեռք, Սլմ. քիշեռք, Ռ. գշառք, Պլ. գիշառք, Խրբ. գիշmռք, Ասլ. գիշmռք, գիշmռ*, Սվ. շէռք։-Բայական ձևով՝ Վն. կշռել, Տիգ. գշռէլ, Ախց. կըշըռէլ, Ռ. գըշըռէլ, Հմշ. գըշը-ռուշ, Զթ. գը'շը՝ռիլ, գը'շռիլ, Սչ. գըշը-ռել, Գոր. Ղրբ. քշռել, Մրղ. քըշըռէլ, Ագլ. Շմ. քըշըռիլ, Ոզմ. կշռքիլ, Սլմ. քիշըռել, Ակն. գիշէռէլ, Ասլ. գիշէռէ՝լ, Սեբ. գիշէ՛ռէլ, Հճ. գիշէրէլ, Պլ. գիշառէլ, Խրբ. գիշmռէլ, Սվ. շէռքէլ։ Այս բոլորը երևան են հանում բացի կշիռ ձևից, նաև կշեռ, կիշառ։ Նոր բառեր են կշռան, կշռաքար, կշռօք ևն։


Կոթ

s.

handle;
cf. Կոթուն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գործիքի բռնելատեղ, մեղեխ 2, ծաղկի ցօղուն» Ոսկիփ. Բժշ. Բրս. մրկ. 106, Շնորհ. առ. Միխ. աս. էջ 322, որից շերե-փակոթ «մի տեսակ միջատ» Վանակ. հց.-այս բոլորը յետին և ռամիկ ձևեր են. բայց բառը անշուշտ հին է, որովհետև սրանից ունինք սունակոթ «տիգաբուն, նիզակի կոթ» Եզեկ. լթ. 9. երկայնակոթ Ոսկ. ա. տիմ. էջ 114. խնդակոթ «մոլախինդ» Ոսկ. ես. 424. նոթուն «բոյսի ցօղուն, բուն, կոթ» Ոսկ. փիլիպ։-ՀՀԲ և ՋԲ ունին նաև կոթղ ձևը՝ «կոթ» նշանակութեամբ։-Սրանց պէտք է կցել նաև ՀՀԲ-ի յիշած կոթատ «կրճատ, կարճ» բառը, որ ԱԲ մեկնում է «պակասա-ւռո» և որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Ոսկ. հռովմ. 295 «Ոչ զակնատն և ոչ զկոթատն և ոչ որ քոսոտն էր և կամ շըրթ-նատն»։


Մաղթ, ից

cf. Մաղթանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?


Մաղթ

s.

asa or assa-foetida (gum);
adhesive past.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև. հաոդ. 200 ստուգաբանում են հորել «թաղել» բայից. «Հոռի, զի հորեն երկ-րագործք և մշակք, զցորեան և զգինի ի շտեմարանս ժողովելով»։ Նոյնպէս է նաև Տաթև. ձմ. ա, որ մի քիչ յետոյ էլ ասում է. «Հոռի զխորհրդակցութիւն ա-սէ, յորժամ առաքեաց զհուրն ի ջուրն և նկարեաց զամենայն»։ Երզն. տօնապ. (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 140) ասում է թէ այս ամիսը նախապէս կոչւում էր մատրան և Խոռէն անունով մէկի պատ-ճառով կոչուեցաւ Հոռի։ Վերի մեկնու-Ռիւնը տուաւ նախ Brosset, JAs. 1832, 528։-Պատկ. O названiяxъ древнихъ арpм. мъсяцевъ 1871, էջ 38 կցում է զնդ. xšaϑra vairyn «մետաղների պա-հապան ոգին», պրս. [arabic word] šahrē-var «է անուն հրեշտակի՛ միոջ, որ է վե-րակացու հանքաց և հրոյ. 2. է անուն չորրորդի աւուր իւրաքանչիւր արեգակ-նային ամսոյ», աղուան. oreli «10-րդ ամիսը»։ Վրացականի հետ են կապում

նաև Բագմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի՝ Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անդ, էջ 339, Աճառ. անդ՝ էջ 394, Հիւնք. եα 313։-Ալիշան, Հին հաւ. 139 կցում է խոռ (Հայկի որդին), եգիպ. Հոր. Orus, յն. լտ. Հորա «դիցուհի գեղեցկութեան», գւռ. խորոտիկ և պրս. խոր «արև», իսկ էջ 338 պրս. խուրտատ ամսանունըչ Յա-կոբեան, Բանաս. 1900, 37 քաղդ. airu, եբր. iyyar, արաբ. ասոր. ayyar «երկ-րորդ լուսնային ամիսը», պրս. xōr «արև» ևն։ Պատահական նմանութիւն ունի չին.> orh4 «երկու»։


Հովիտ, վտի, վտաց

s.

valley, vale, dale;
plain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ձոր» ՍԳր. «ցածր բըլ-րակ, մի քիչ խոր՝ դարուվար տեղ» ԱԲ. «խո-ռոչ» Պղատ. տիմ. որից հովտանալ Նիւս. երգ. հովտագոյն Փիլ. հովտաձև Խոր. Արծր. հովտային Ասող. հովտութիւն Փիլ. լին. հով-տաբար Նիւս. կազմ. բոլորահովիտ Թէոդ. կոյսն. ջերմահովիտ Յհ. կթ. գրուած է ովիտ Խոր. Ա. 16. Արծր. հրտր. Պատկ. 112. եր-կու ձևով էլ մտնում է բազմաթիւ տեղական յատուկ անունների մէջ. ինչ. Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ, Արճիշակովիտ ևն-


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. ἔσχατος «յետին» և թրք. ուզագ «հեռի»։ Տէրվ. Նախալ. 121 հնխ. paska «յետին» ձևիղ. հմմտա սանս. paçča, լիթ. paskui, որոնց պար-զագոյն ձևն է լտ. post։ Müller WZKM 5, 269 սնս. pascāt, զնդ. paskat «լե-տևը, յետոյ»։ Meillet MSL 8, 296 դը-նում է *putsko-ձևից. հմմտ. յն πύμϰτος «վերջին», πυγή «յետոյք», սանս. oúócha-«պոչ», putau «նստոյ տեղի» ևն։ Հիւբշ. IF Anz. 10, 48 յիշում է Müller-ի մեկնութիւնը։ Բայց թէ՛ այս և թէ յաջորդը անստոյգ են, որովհետև յիշատակուած ձևերի համապատասխա-նութիւնը հենց անստոյգ է. տե՛ս Boi, sacq 826-7 և Pokorny 1, 48։ Հիւնք. իսկ բառից։ Karst, Յուշարձան 421 թրք uzaq «հեռու»։


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հիւրաւր, Windisch. 43 սանս. pravr։ Lag. Urgesch. 233 սանս. pravr և զնդ. f'ravere «պահպանել, հա-ւատալ, ճանաչել»։ Müller SWAW 42, 256 և Justi, Zendsp. 268 վերջին զնդ. ձևից։-Lag. Arm. Stud. § 1335 յար-մարագոյն է համարում զնդ. frayaēra ձևը։ Ուղիղ մեկնութիւնը տուել է նախ Մառ. ЗВО 5, 320, որ համեմատում է զնդ. fra-vid-«գիտցնել»։ Նրանից յե-տոյ Müller WZKM 7, 371 զնդ. tra-waēδa։ Ալիշան, Հին հաւ. 346 իրան. ֆէրուհէր կոչուած ոգիների հետ։ Հիւնք. հրապոյր բառից։ Թիրեաքեան, Կարնա-մակ էջ 134 պրս. [arabic word] farūhar (?), որ Սիւանդի բարբառում «հրեշտակ» նշանակութիւնն ունի։ Հիւբշ. 183 դնում է ըստ ձևի զնդ. fravaeδa-, առանց անդ-րագոյն հետազօտութեան։


Հրեշտակ, աց

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ակ։ Տէրվ. Մասիս 1882 դեկտ. 15-16 և Լեզու, էջ 152-5 նախաձևը դնում է պրայստակ, ուր պրա-նախդիր է, իս. իշ (անց. ընդ.) և ակ մասնիկ։ Պարոն-եան, Բանաս. 1900, 172 զնդ. սրաօշա և պրս. ֆէրիշթէ ձևերի հետ։ Ալիշան, Հին հաւ. 202 հրաշք բառից և կամ հուր + եշտ (ինչ. զաւեշտ)։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Բառիս նշանակութիւնը ճշտելու համար շատ կարևոր է քրդ. Տէրսիմի բար-բառով հիրիկ, որ դնում է Հայաստան, 1917, ն 90 և մեկնում է հյ. «հիրիկ» (երկուսն էլ տպ. հերիկ), առանց ասելու թէ այս բառով ի՛նչ է հասկանում. բայց մանիշակի կող-քին յիշուելուց պէտք է ենթադրել թէ ծաղկի անուն է։


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Bugge և Torp (IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 260-1) մեր բառից փո-խառեալ են համարում գռթ. haiϑnō (*haiϑ-ans) «հեթանոս», որից էլ յառաջ են եկել գերմ. heidan, heiden, heithin, heidin, hei. dane, հսաքս. hēthin, հֆրիզ. hethin, het-hen, հանգլ. hā̄eδen, հնորմ. heiδinn, հնորվ. heiδingi, հշվէդ. heϑninge «հեթանոսա-կան»։ Նոյնը յիշատակում է նաև Zeller, Stand und Aufgaben der Sprachwiss. էջ 301։ Մերժում է Pokorny 1, 329 և դնում է այս ձևերը հնխ. kaito-= գերմ. heide «ան-տառ, անմշակ դաշտ» ձևից։ Նոյնը նաև Klա-ge 209,


Հեծանոց, աց

s.

winnowing-fan;
hay rake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ատամնաւոր թեաձև գործիք, որով կալում ցորենն են հոսում» Մտթ. գ. 12. Ղկ. գ. 17. Վեցօր. բ. էջ 22 Ոսկ. յհ. ա. 45. «յարդգող, Միր կաթին» (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 117)։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotina

Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «պարգև, նուէր, ընծայ» Եզն, Ոսկ. ա. թես. որից ձրի «նուէր, պարգև» Կոչ. «զուր, ընդունայն» ՍԳր. Ոսկ. եզն. ձրել «նուիրել, շնորհել» Սկևռ. աղ. կամ նաև ձի-րել Խոսր. պտրգ. 67, Գնձ. Անան. եկեղ. Տի-մոթ. կուզ, էջ 139, 209. ձերել Եփր. պհ. ձրիատուր Ճառընտ. առատաձիր Յհ. կթ. Մագ. ձեռաձիր Յհ. կթ. անձիր (գրուած և անծիր) «ապերախտ» Պիոն. (հրտր. WZKM 28, էջ 381), Ոսկ. եփես. բարեձիր Յհ. կթ. լիաձիր Նար. Մծբ. լուսաձիր Յիշատ. կաթ-նաձիր Նար. կուս. 412. կենաձիր Նար. կըրկ-նաձիր Նար. երկնաձիր Ճառընտ. Շար. հո-գիաձիր Նար. ճոխաձիր Ճառընտ. ձրիավարժ, ձրիակեր (նոր բառեր) ևն։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «Չմեռն՝ որ ձիւնամեռ լինին» (Ալիշան, Հին հաւ. 136)։ Այսպէս նաև Տաթև. ձմ. ա. «Ի ձմեռն ամենայն ինչ մեռանի, զի այն թարգմանի անուն իւր. այսինքն ձիւնամեռ. զի ի. ձիւնոյն ամենայն ինչ


Ձուկն, ձկանց

s. ast.

fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (ձկան, ձկամբ, ձկունք, ձկանց) «ձուկ» ՍԳր. «ձուկ կենդանակերպը» Շիր. որից ձկնորս ՍԳր. ձկնորսութիւն Ա-գաթ. ձկնաքաղ Վեցօր. 175 ձկնաճան Ոսկ. մ. գ. 17. ձկնոց «տան մէջ ձուկ պահելու աւազան» Ոսկ. ա. տիմ. 155. սղոցաձուկն Խոր. հռիփ. Մխ. առակ. ձկնատետնք կամ ձկնատեսանք Բուզ. ձկնաւոր Ոսկ. լհ. ա. 1. ձկնիկ Վեցօր. ձկնամբ «թաթառ» (նո-րագիւտ բառ. գործածուած է միջնադարեան գրուածքներում՝ ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 65), կարթաձուկն Շիր. վիշապաձուկն Կղնկտ. աղձուկն «տառեխ» Նոր. վկ. էջ 4։ (նորագիւտ բառ). նոր գրականում՝ թրաձուկ, վահանաձուկ, արծաթաձուկ, օձաձուկ, ձկըն-կիթ, ձկնաբանութիւն ևն։


Մտրուկ, րկաց

s. bot.

young ass;
colt, foal, filly;
colt's foot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «քուռակ, իշուկ» Ծն. լբ. 15. Ոսկ. մ. գ. 13. գրուած մտրուք Վրդ. առ. 119. որից իշամտրուկ Սեբեր. 199։

«խոզերին սիրելի մի ուտելիք». մէկ անգամ ունի Համամ. առակ. «Որպէս պեհիարոնն և մտրուկքն և դիքանքն՝ խոզի կերակուր են». (այլուր ՆՀԲ գրում է մտուկքն և տիգանքն. տե՛ս պեհիարոն բառի տակ)։ ՀԲուս. չունի։ սրափիլ Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. էջ 66) մրափած «քնած, թմրած» Մաշկ. Գնձ. Խլաթ. յիշ. 23. մրափող Առաք. լծ. սահմ. 560։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։


Յովազ, աց

s.

panther.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «գիշատիչ մի գազան է. panthère» Ովս. ե. 14, ժգ. 7. Եզն. Պտմ. աղէքս. էջ 150. Կաղնկտ. Ա. 93, Վրք. հց գրուած նաև յաւազ կամ ովազ Անկ. գիր» հին կտ. Ա. էջ 77. որից յովազառիւծ «ընձ-առիւծ» Խոր. աշխ. (եթէ պէտք չէ կարդալ իբր երկու բառ)։


Յուռութ, ռթի, ռթից

s.

cf. Յուռթուլունք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. իէռօ՜թիս «սրբազանեալ». Հիւնք. յն. ἱερομαντία «կախարդանք»։ Ալիշան, Հին հաւ. 380 համարելով բուն «ջրահմայութիւն»՝ հանում է լուռթի բա-ռից։ Բ. վ. Գէորգեան, Խորենացին խռ-րենացիով, Վղրշպտ. 1899, էջ 37 դու-ռութ «ձկնկիթ» բառից (որ է ըստ ԳԴ պրս. արաբ. [arabic word] qurū̄t «չորաթան»)։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ


Նապաստակ, աց

s. ast.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ապաստա-նող։ ՆՀԲ «նա որ ապաստան լինի ի վէմս»։ Lag. Btrg. bktr. Lex. 70, 27 իրան. arnab (իմա՛ արաբ. [arabic word] ︎ ar-nab) «նապաստակ» բառին է կցում։ Տէրվ. Նախալ. էջ 82 վերջին վանկը հա. մարում է պհլ. tak, պրս. tāxtan, հյ. ըն-թանալ «վազել». հմմտ. լակոն. ταχί-νας։ Հիւնք. ապաստան բառից։ Bugge KZ 32, 62 մերժում է կցել լտ. lepus ևոլ. λέπορις, ֆրանս. lapin ևն ձեերին, ո-րոնք նշանակում են «նապաստակ կամ ճագար»։ Patrubány SA 1, 189 պրս. nabast «անկապ, ազատ»+ պհլ. a'։ (մասնիկը)։ Oštir, Beitr. alarod. 7։ հլտ. laurex, lepor «նապաստակ». հանգլ. rabbit, բասկ. erbir, յն. λεβηρίς «նապաստակի որջ»։ Meyer-Lubke, Rom. etym. Wört. 4902 հիմնվելով Bugge-ի յիշատակութեան վրայ՝ կցում է ֆրանս. lapin, պորտուգէզ. laparn իբեր. *lappar, լտ. lepus բառերին՝ կասկածով։ Josef Bruch KZ 46, 365 իմանալով՝ որ ըստ Andreas հայ. բառի հին ձևը ունի n նախաձայնը (իսկ l գաւառական և նոր ձև է միայն), մեռ-ժում է վերոյիշեալ համեմատութիւնը։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում


Յաւէժ, ւեժի, ժաց

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։


Մեհեան, ենի, նաց

s.

fane, heathen temple;
ara, altar;
idol, image.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. մեքեան, մէսքեան (ի մա՛ արաբ. makān, maskan «տեղի, բնակարան»). Միհր բառից են հանում Էմին, Ист. Bарданa 85, Հայ. հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 414), Սէր 1862, թ. 24, էջ 183, Lag. Gesam. Abhd. 9 և Beitr. baktr. Lex. 49, և Թի-րեաքեան, Կարնամ. էջ 44։-Կ. Վ. Ս., Արրտ. 1879, էջ 224 պրս. (իմա՛ արաբ. makān «տեղ»։ Հիւնք. պրս. մէյ «գինի» բառից։ Ալիշան, Հին հաւ. 103 և 429 լծ. է դնում մահիկ և մեհեկան բառերի հետ։ Հիւբշ. Arm. Gram. էջ 194 անա-պահով է համարում դնել Միհր բառից։ Ուղիղ մեկնեց վերի ձևով Meillet MSL 17, 246, JAs. 1907, էջ 158 և KВA 1, 234։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են. «Մահե-կի, զի տունկք և բոյսք որպէս զմեռեալ լինին եղեմնապատ և ձիւնաթաղ. մահ եկի, այսինքն ածի»։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Մեհեկի՝ զմոլորութիւն հրէիցն ասէ, զի հրէայքն մոլորութեամբ կու-ոացան»։ Միհր բառից է դնում Bottich ZDMG 1850, 365։-Lag. Ges Abba Չ և Beitr. baktr. lex. 48 իբր պրս. mihrigān։ -Կոստանեան, Հայ. հեթ. կրօնը, Վղրշպտ. 1879, էջ 27 դնում է միհրական, Միհր աստուծոյ անունից, «որի ընդարձակ ժողովրդականութիւնը երևում է և այն տօնից, որ կատարւում է փետրվ. 13-ին (Մեհեկան ամիս) Տէ-րընտազ անունով»։ Ալիշան, Հին հաւ. էջ 103 պրս. māh «լուսին» բառի հետ. իսկ էջ 141 նաև Մահեան, Մեհնդակ յա-տուկ անունները, Խաչկոնց, Բիւր. 1898 թ. 4 կցում է հաթ. ma «լուսին աստ-ուածուհե»։ Benyeniste REA IK։ (1929), էջ 10 աւելի լաւ ճշտելով բառիս ձևը՝ դնում է մեհե(կան)<իրան. māiϑ-rya-։ է Մագ. գամագտ. ժե. «Ջի մի՛ մախիզ մնաս ցէ մթերեալ մեհենջանք՝ ձանձեալ աստուստ յՌեստոփանէ»։


Մղեղ, աց

s.

chaff;
powder, ashes, dust;
— հրոյ, spark;
ի — փոխել, to turn to ashes, to be burnt to ashes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mōl-արմատից, որի ժառանգները ընդարձակ տես մալ «ման-րել, փշրել». այստեղ յիշատակելի են յատ-կապէս գոթ. malma «աւազ», հբգ. melm, gi-mulli, molta «փոշի», մբգ. malmen «փշրել»։ Հայերէնի մէջ հնխ. mōl-տուել է *մուլ, որից կրճատ կրկնութեամբ *մուղեղ> մղեղ։ Ամբողջական կրկնութեամբ է մղմեղ «յարդի մանր փշուր» (տե՛ս տակը գւռ.), որով բառը բոլորովին նոյնացել է մղմեղ, մղմող «ցեց» բառի հետ, որ դարձեալ նոյն արմատին է պատկանում։-Աճ.


Մնինայ, ից

s.

weevil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «մի տեսակ փոքրիկ միջատ է՝ մլակի կամ մնիկի պէս» Շնորհ. եդես. էջ 68, որ և մինինայ Գիր. 241.-սր-խալմամբ 1757 թուի մի Յիշատ. (Դիւան ժ. էջ 196) համարում է թռչուն և գրում է մնի-նոս. «Փոքրիկ թռչունն այն, որ կոչի մնինոս., և ըստ այլազգեաց բարբառոյն ղըմըլ... ծած. կեաց զամենայն արտօրայսն, որ ի միում հասկի գրեթէ ճ և բճ գտանիւր և ծծեցին զամենայն հիւթ հատիցն». (սրանից իմաց-ւում է որ թռչուն չէ, այլ թռչող միջատ, քա-նի որ մի հասկի վրայ 200 են հաւաքուած. ծանօթութեան մէջ դրուած է լտ. calandra)։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ըստ Գ. Ասատուր (անձնական) հայերէն նոր գրական լեզուից է փոխառեալ վրաց. მუმაკი մուշակի «մտքի մշակ», որ ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա-էջ 75։


Մոր, ի

s.

blackberry;
mulberry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թունաւոր միջատ է. ւռ. tarantula» Ամիրտ. որից մորահար «նոյն միջատից խայթուած» Վստկ. 165. սրա հետ նոյն են մուր «մի տեսակ վնասակար մի-ջատ» (տե՛ս Ալիշան, Հին հաւ. 155՝ առանց վկայութեան). մորմ Վրդ. առ. 332։


*Մուստառ

s.

must.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լտ. mustum «նոր գինի»։ Ուղիղ մեկնեց Ալիշան, Վստկ. 254։


Մուրիկ

cf. Մուրացիկ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մրշի, tamarix». նորագիւտ բառ, որ յիշում է Ալիշան, Վստկ. 254։

Ուղիղ մեկնեց Ալիշան, անդ։


Մառն

s.

sun-set, west;
ի —ն մտանել, դառնալ, to go down, to set;
մառ — գինւոյ, pearly nap upon wine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Թուի թէ սրանից է կազմուած Ղրբ. մռա՛մօշ<մառամոշ «մի տեսակ մոշ, որե վրայ մշուշի բարակ մի խաւ է պատած». ինչպէս նաև Մշկ. մառի «լրթագոյն, մուգ մանիշակագոյն»։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հանում է մոգ բառից։ Lag, Re-liqq. gr. 83 եբր. [hebrew word] ngr «հոսիլ, հեղուլ» արմատի հետ, որ մերժում է Lao Arm. Stud. § 1443։-Karolides Γλ. συγϰρ. 91, 190 մեր բառին է կցում կապադովկ. յն. ϰαρϰάλτζα «առասպե-լական հսկայ»։ Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 392 լատ. Mercurius «Հերմէս» ռառից։ Patrubány SA 1. 217 սանս mārg «կանխատեսիլ»+հյ. ար (իմա արար)+ է յունական վերջաւորութիւնը։ ռից՝ ճշմարիտ բառի նմանողութեամբ։ Մառ ИАН 1909, 1057 մարգարէ հա-մարում է նախաւոր «աստղաբաշխ. աստեղագէտ». արմատը դնում է հյ. մարգ «աստղ», որի աւելի պարզ ար-մատն է յաբեթական մրգ «փայլ». ցե-ղակիցներն են արաբ. barq «փայլիլ». վրաց. բրկիալի «փայլուն», լառ. մու-րուցխի, մուրունցխի «աստղ», մինգր. մուրիցխի «աստղ» և հյ. պերն, պայ-ծառ։ (Հայերէնից է փոխառեալ վրաց. მემარეე մեմարգե «վհուկ, կախարդ, աստղագէտ», որ կազմուած է պաշտօն ցոյց տուող մե-մասնիկով. որով ար-մատը կլինի մարգ <հյ. *մարգ «աս-տրղ»)։ Այս մեկնութիւնը մերժելով՝ վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Salemann ИАН 1913, էջ


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մարդ էակը» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. որից բազմաթիւ ածանցներ, որոնց հնագոյններից յիշենք մի քանիսը. արդախանձ Եզեկ. ժթ. 3, 6. Բուզ. մարշա-թափ Եփր. թգ. մարդակեր Կոչ. մարդաշատ. Ոսկ. ա. տիմ. մարդակերպ Ագաթ. Կոչ. Բուզ. մարդատեաց Վեցօր. աշխարհամարդ Եփր. ա. կոր. 60. մարդամուխ Ոսկ. Փիլիպ. 424 (չունի ՆՀԲ). տմարդի Ոսկ. յհ. բ. 31. մարդիկ (իբր յոգնակի) ՍԳր. Ոսկ., որից էլ բարեմարդիկ (հմմտ. գւռ. լաւամարդի) Գաղ. զ. 12. Ոսկ. մտթ. մարդկախառն Եւագր. մարդկակերպարան Եզն. մարդկութիւն ՍԳր. Սեբեր. չմարդկապէս Ագաթ.-յետին են կը-նամարդի «թոյլ ու մեղկ մարդ» (կազմու-թեամբ ճիշտ այնպէս է, ինչպէս պրս. [arabic word] ︎ zan-mard, որից փոխառեալ է ա-րաբ. ❇ zamarrad «կնամարդի», ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 615) Խոր. Փիլ. կի-սամարդի Վրդն. ծն. մարդագայլ Մխ. առ. Յիշատ. ժէ դարից (Դիւան ժ. 62), մախա-մարդակ Գր. տղ. Թղթ. անմարդի «վայրենի» Սոկր. 280 (տպ. յարանցան մարդիք, ուղղել յարանց անմարդիք՝ ըստ յն. ἀνδρῶν ἀπάν-ϑρωποւ)-նոր բառեր են՝ մարդավայել, մար-դաբանութիւն, մարդաբանական, մարդա-կազմական, մարդակազմութիւն, մարդահա-մար ևն։


Հիմէն, մենի, նաւ, նեաւ

s. chem.

hin (measure);
hymen;
matrass;
balloon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ήμίνα «մի տեսակ հեղուկաչափ», որից փոխառեալ է նաև լտ. hemina՝ նոյն նշ. յոյն բառը ծագում է հμւ-«կէս» բառից և նշանակում է բուն «կէս (չափ)» (Boisacq 324-5). այս բառը սակայն Ս. Գրքի լու-նարէն թարգմանութեան մէջ բնաւ չէ գոր-ծածուած (Sophocles 565 չէ իսկ յիշած բա-ռըս), թէև կայ ասորի թարգմանութեան մէջ՝ Թուոց ժե. 7՝ [syriac word] hemīna ձևով (տե՛ս Brockelmann 84ա), որ փոխառեալ է յու-նարէնից։ Այնտեղ, ուր հյ. թարգմանութիւնը ունի հիմէն, յոյն օրինակը դնում է εἰν, εἰν ἰν, որ փոխառեալ է եբր. [hebrew word] hīn ձևից և այս էլ եգիպտ. hзn(w) բառից, որ նշանակում է «պտուկ. 2. չափ» (Gese-nius 1921, էջ 180)։ Ըստ Sophocles 598 յն. ῖν որ տանում է երկու ատտիկեան γόες, գործածուած է Ս. Գրքում՝ հետևեալ տեղերը. Ել. իթ 40 (երկիցս), Լ. 24, Ղևտ. իգ. 13, Թիւք ժե. 4 և Եզեկ. դ. 11, որոնց մէջ հ. թարգմանուած է միշտ դորակ, բացի վերո-յիշեալ տեղերից. յն. տարբերակներում էլ չկայ ἡμίνα ձևը։


Մսուր, մսրոց

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Լազ. օմիսուրա, օմիքսուրա «մը-սուր» (յիշում է նախ Adjarian, Etude sur la langue laze, էջ 44, որից առնում է Մառ. Гpaм. чaн. яз. 176 առանց աղբիւրի յիշա-տակութեան), քրդ. məsrānī «մսուրի կողքի փայտը՝ որից կապում են անասունները» (Justi, Dict. Kurde 398), գւռ. թրք. Կս. mu-sur (որ և թրքախօս յունաց մօտ. Բիւր. 1898, 713), Կր. müsurluk (Բիւր. 1898, 627), էնկ. musur (Բիւր. 1898, 788, 865), Եւդ. musurk, musurluk «մսուր» (Յուշարձան 330բ)։ Թըր-քական այսպիսի մի ձևից յետ է առնուած Ննխ. մուսլուխ՝ որի մէջ ր ձայնը երճատռուած է, փխ. *մուսուրլուխ։ (Այս բառը գործածա-կան է միայն քաղաքում. գիւղերն ունին հյ. մուսուրք ձևը. տե՛ս իմ Քննութ. Ն. Նախիջէ-ւանի բարբառի, § 261)։


Համար, ոյ, ոց

s. prep.

account, calculation, computation, enumeration, numeration;
number;
catalogue, list;
roll-call, muster;
examination, inventory, statement, account;
esteem, respect, value, regard, station, degree;
presentation or rendering of accounts;
comparison;
lesson;
verse;
ի —, ի —ի, —, for, on account of;
ընդ մի —, same, same thing;
— առնուլ, պահանջել, to ask for an account of, to require one to account for;
— առնել, to find out an explication of, to examine;
to take or draw up an inventory of;
to take stock;
— տալ, to render an account;
to give a reason;
to be responsible, to account for;
— առնուլ ի մէջ ծառայից իւրոց, to make an account with his servants;
ի — ածել, արկանել, դնել, to count, to calculate, to compare;
մտանել ի —, to be reckoned, numbered, esteemed among;
ի —ի լինել, to be counted as, to pass for, to be reputed, esteemed;
ընդ մարդկան կալ ի — ի, to be taken for a man;
— դնել ընդ ումեք, to dispute;
հանել թիւ —ոյ, to draw or cast lots;
տուր զհամար տնտեսութեան քո, give an account of thy stewardship;
ոչ եղեւ ի —ի բան իմ, no attention was paid to my words;
չէ ինչ ի — ի, it is unimportant;
no matter;
թուով — ով էր ամենայն, all was counted;
—ովք թուոց կատարեալ, a clever arithmetician;
— առնուլ, to take lessons;
գիտել, ուսանել, ասել զ—ն, to know, to learn, to say or repeat one's lesson;
cf. Թիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hamār ձևից. հմմտ. պրս. [arabic word] ︎ hamār «հաշիւ, թիւ, չափ». ասւում է նաև āmār, amāra, avār, āvāra, amār, amāra, hamāra, որից [arabic word] nahmār «անհա-մար, անթիւ». սրանք ենթադրում են հպրս. *hamāra<իրան. hamhmāra ձևերը. բուն արմատն է հնխ. smer-«մտածել, յիշել, հո-գալ», որ գտնում ենք սանս. smarati «յիշել, մտածել», լն. μέρμηρα «հոգս, մտատանջու-թիւն, մտմտուք», μέρμηρίζω «անհանռիստ լինել, նեղուիլ. 2. խոկալ, մտածել», լտ. me-moria «յիշատակ, յիշողութիւն», անգսք. ge-mimor «յիշել», māmrian «մի բանի վրայ մտմտալ», հոլլ. mijmeren «խորունկ մտա-ծել», գոթ. maúrnan, հբգ. mornen «հոգ, անել, հոգսերով նեղուիլ» ևն ձևերի մէջ։ Ի-րանեանում նոյն արմատը տալիս է šmar, hmar. mar ինչ. զնդ. maraiti, šmāraiti «մտածել», mimara-«յիշել», պհլ. šumar, osmartan, պրս. šumār, քրդ. žimārtin «հա-շուել» (Walde 475, Pokorny 2, 689, Horn § 791)։-Հիւբշ. 178։


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. შεσμδς «ծէս» բառից փոխա-ռեալ. նոյն է նաև վրաց. ծէ՛սի։ Mül-ler Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 դնում է diç արմատից, որից և հան-դէս։ Ալիշան, Հին հաւ. էջ 448 Զևս դից անունից։ Չուբինով, Բռ. վրաս.-ռուս-էջ 1673 վրացին հայերէնից փոխա-ռեալ է համարում։ Մառ ИАН 1918. 347 իբր անեզական բառ՝ վրաց. ծղ'վ «կարգել, յօրինել» արմատի հետ։


Ծիլ

s.

bud, budding, shoot, sprout;
— արձակել, to bud, to put forth buds, to shoot, to sprout, to germinate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. ծիլ, Ասլ. Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Ռ. Տիգ. ձիլ, Ոզմ. ծէլ, Զթ. ձալ,-միւս ձևերից՝ Ագլ. Գոր. Ոզմ. ծէղ, Ղրբ. ծըէղ «փայտի կտոր», Սչ. ձեղ «ցօղուն», Տփ. ծիղ, Ջո. ծուղ «յարդի կտոր» (Եղիշէի ծիւղ ձևն է).-բայական ձևով՝ Ջղ. Սլմ. Վն. ծլել, Ագլ. Կր. Մկ. Շմ. Տփ. ბլիլ, Ախց. ծլէլ, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. ձլիլ, Հճ. ձը'լել, Զթ. ձը'լիլ, ննխ. ձլէլ, Մրղ. ծիլէլ, ծբլէլ, Գոր. Ղրբ. ծի-լի՛լ, Հմշ. ձլուշ։-Նոր իմաստներ և նոր բա-ռեր են ներկայացնում ծիլ Մրղ. «պնակի մէջ ծլեցրած ցորեն», Տիգ. «մազի թել» խն. «մի տեսակ փուշ», Արբ. «շաքարաևա լած քաղցրեղէն», ծեղ Հմշ. Պրտ. Տր. «եր դիպտացորենի ցօղուն», Սեբ. «հասկը վրան ցօղուն ցորենի», ծիլ քաշել Ղրբ. «շերամի Արբ. Չն. կամ ծլկիլ «շաքարակալել», ծլուկ Եւդ. «ծիլ», ծլծլոտիլ Ղրբ. «ծիլեր արձա-կել», ծղան («շերտ» իմաստով յիշած է Բառ. երեմ. էջ 245), ծղանել, ծղօն, ծղնօտ, ծղնօտատեղ ևն։


Ծիր, ծրի

s. adj. geog.

circle, circumference;
round, circuit;
out-line, border;
spread, diffused;
— արտեւանանց, edge of eye-lids;
— անուոց, wheel-track;
rut;
— հանդերձիկ, skirt, border, piping;
the tropics;
— գնաց, colure;
— տեսութեան, horizon;
—ք աստեղաց, chorus of the stars;
— կաթին, galaxy, milky way;
— խաւարման, ecliptic;
— գիշերահաւասարի, equinoctial;
— ածել, to gird, to surround;
ընդ —ս եղերաց, throughout the world;
որ ոչ ընդ ծրաւ անկանի, unbounded, infinite.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն են վրաց. წრე ბրե «շրջանակ, շրջագիծ», დაწერა դածերա «գրել, նկա-րել», წერა ծերա «գրել», საწერელი սա-ծերելի «թանաքաման», թուշ. წერილა ծե-րիլա «գիր, գրութիւն», წერადდარ ծերաղ-ղար «գրել», լազ. jar «գրել», jareri, ǰarali «գրուած», jara «գիտութիւն», jaru «նամակ, գիր, գիտութիւն, ուսում», jaroni «գիտուն» (իմա՛ čar, čaru, čara ևն)։ Վեր-ջինների նշանակութեան համար հմմտ. հյ ბրել «գծել, գրել» Յիշատ։ Կովկասեանները պարունակելով աւելի ընդհանուր և բաս-մազան իմաստներ, չենք կարող դնել հայե-րէնից փոխառեալ. այլ բոլորը միասին կուլ-տուրական խալդիներից։-Աճ.