Definitions containing the research իւր : 8348 Results

Շամբ, ից

s.

cane-brake, cane-field, fen.

NBHL (1)

καλαμών, δονακεῖον arundinetum, calametum ἔλος , (որ եւ եղտիւր). palus, (-udis). Եղէգն, եւ եղեգնուտ վայր, ի ցամաքի եւ ի ջուրս. գամըշ, Գամըշլըգ, սազ, սազլըգ, նէյ, նէյիսթան. տե՛ս եւ ԽԱՐՁ.


Ողորմագին

cf. Ողորմ.

NBHL (1)

Մռնչեաց ողորմագին։ Ողորմագինս կականին կողկողելով զկնի ձեր (մարք ձեր)։ Տե՛ս զիա՛րդ առաջի փրկչին արկանէր ողորմագինս զիւրոյ անձինն զթշուառութիւն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Բ.։ Ճ. ՟Բ.։ Նանայ.։)


Ողորմութիւն, ութեան

s.

pity, mercy;
alms, charity;
— առնել, տալ, to give alms.

NBHL (3)

Եգիտ ծառայ քո ողորմութիւն առաջի քո։ Արա՛ ողորմութիւն ընդ տեառն իմում աբրաամու։ Տացէ քեզ ողորմութիւն, եւ ողորմեսցի քեզ։ Ոչ արարեր ի վերայ նորա ողորմութիւն։ Ողորմութեամբ մեծաւ ողորմեցայց քեզ։ Սա առցէ զողորմութիւն յաստուծոյ փրկչէ իւրմէ։ Սիրէ զողորմութիւն եւ զիրաւունս տէր։ Զմեղս քո ողորմութեամբ քաւեսջիր.եւ այլն։

Ողորմութիւն ասի ի մեզ, ի սրտի՝ ի նեղութիւնս ի վիշտս եւ ի վարանս ուրուք աղէտանալ, եւ ըստ կարի դիւրել վտանգելոյն. (Խոսր.։)

Որ ոք յեղջերուէ իւղոյն ոչ առնիցէ ողորմութիւն, նաեւ ոչ ի բիւրուց տաղանդաց առնիցէ. (Վրք. հց. ՟Բ։)


Ողորմուկս արկանեմ

sv.

to excite to commiseration by loud laments, to touch with pity, to move.

NBHL (1)

Այսպիսի ողորմուկս արկ նմա պատմութեամբն իւրով. (Եփր. թագ.։)


Ողոքական, ի, աց

adj.

cf. Ողոք.

NBHL (1)

Ոչ բանիւք ողոքականօք լցեալ». յն. ողոքանաց. (Կիւրղ. առ կոստանդ.։)


Ողոքեմ, եցի

va.

to supplicate, to persuade mildly;
to soften, to calm, to appease;
to touch, to move to pity;
to fawn upon, to toady, to flatter.

NBHL (2)

Զառիւծս ողոքես։ Ոչ ողոքէին զոք, այլ կսկծեցուցանէին եւս իբրեւ զաղ։ Հարք զիւրեանց որդիսն ոչ այնչափ ողոքեն, որչափ թշնամանեն։ Մի՛ այսուհետեւ եւ մեք ողոքիցեմք ամենայն ուրեք զայնոսիկ՝ որ ընդ ձեռամբ մերով իցեն, եւ մի մեք յիշխանաց ողոքիլ եւեթ փութայցեմք. (Ոսկ. մտթ.։)

Ուխտեաց ի բաց կալ ի չարէն. եւ ստեաց ուխտին, եւ դարձեալ զնոյն ողոքեաց (զախտ իւր). (Անյաղթ հց. իմ.։)


Ողոքիչ

cf. Ողոքաւոր.

NBHL (1)

Իմաստութիւն զողոքիչս իւր փրկեաց ի ցաւոց. (Իմ. ՟Ժ. 9։)


Ողջագուրեմ, եցի

va.

to receive lovingly, to embrace, to kiss.

NBHL (1)

Ծնողական գթովն ողջագուրել կամեցաւ զմիածինն։ Այսօր նախամայրն եւայ ողջագուրէ զդուստր իւր. (Լմբ. վերափոխ.։)


Ողջախոհ, աց, ից

adj.

thinking soundly, wise, sensible, judicious;
chaste, modest, coy, maidenly, pure, honest;
— միտք, good sense, honesty, plain-dealing.

NBHL (1)

Այլասերիցն եւ այլաբունիցն զնոյն ներգործութիւն ունել՝ ոչ ոք ներեսցէ յողջախոհիցն. քանզի ոչ ջուր եւ հուր զնոյն ներգործեսցեն. (Կիւրղ. գանձ.։)


Ողջախոհանամ, ացայ

vn.

to be in one's right senses;
to be chaste, to observe chastity.

NBHL (1)

Առաւելագոյն յիւրեանցն ողջախոհասցին առաքինութեան կալ հաստատուն. (Պիտ.։)


Ողջախոհութիւն, ութեան

s.

sound judgment, wisdom, sagacity, good sense;
chastity, pudicity, temperance, continence, modesty, sobriety, honesty.

NBHL (1)

Ողջախոհութիւն է առաքինութիւն ցանկականին. ըստ որում անիղձք իցեն առ դիւրութիւնսն եւ առ վայելմունսն յոռին հեշտութեանց։ Արդարութիւն եւ ողջախոհութիւն. (Արիստ. առաք. եւ Արիստ. որակ.։)


Ողջակիզեմ, եցի

va.

to offer a burnt offering, to sacrifice.

NBHL (1)

Ոչ ի ձեռն հրոյ, այլ ի ձեռն ջրոյ զպատարագս ողջակիզեաց։ Սաւուղ ինքնաձեռն ողջակիզէր տեառն։ Տանելով ի գերեզմանն կերակուրս եւ ըմպելիս, ողջակիզեն զկերակուրսն, նուիրեն զգիսն։ Զշարժումն կենդանութեան հոգւոյ իւրեանց ողջակիզեն. (Սեբեր. ՟Ժ։ Նախ. ՟ա. թագ.։ Ոսկ. յեզեկ.։ Եւագր. ՟Լ՟Ա։)


Ողջահաւատ

adj.

orthodox.

NBHL (1)

Ջանան զողջահաւատսն մղել յիւրեանց խորխորատ կորստեանն. (Զքր. կթ.։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

NBHL (1)

Այլք ամենայն ողջանդամք ապրեալ՝ երթային զհետ փախստականացն։ Եւ ինքն ողջանդամ անդրէն յերկիր իւր դառնայր. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

NBHL (2)

Բերձեալ ունէր ողջոյն ի բերան իւրում (գաբրիէլ). (Եփր. համաբ.։)

Առաքեցաւ դաւիթ ի հօրէ իւրմէ տեսանել զողջոյն եղբարց իւրոց. (Եփր. թագ. (որ հայի եւ ի նախընթաց ն։))


Ողջութիւն, ութեան

s.

health, good health, soundness of body;
ողջութեամբ, safe and sound, peacefully.

NBHL (1)

Գնացին ողջութեամբն զայն յայտ առնէ, թէ ունէին այնուհետեւ զհանդերձեալ անվրէպ խաղաղութիւնն։ Դարձուսցէ զիս տէր ողջութեամբ. թէ ողջամբ դարձայց, թէ ողջ ապրեցայց. (Կիւրղ. ծն.։)


Ողջունական, ի, աց

adj.

of salutation, of compliments.

NBHL (1)

Ողջունական բանիւն զսէրն իւր ցուցանէ. (Ոսկ. եբր.։)


Ողջունապատում

adj.

narrating, telling good news.


Ողջունացոյց թուղթ

cf. Ողջունագիր.

NBHL (1)

Առ իւրաքանչիւր սիրելիս՝ թուղթս ողջունացոյցս, եւ պատգամս ուրախալիցս յղէիք խնդութեամբ. (Փարպ.։)


Ոճ, ոյ, ով

s. bot. adv.

style;
phrase;
method, system, formula;
rank, order, manner, fashion, form;
behaviour, conduct;
dogma, doctrine;
culm or stalk of gramineous plants;
pannier, basket;
— լեզուաց, the character or genius of a language;
— սուրբ գրոց, language of the Scriptures;
ճեմական, բանաստեղծական, ճարտասանական, արձանական, գոթացի, լակոնական, մարոտեան, մեղրածորան ոճ, academical, poetical, oratorical, lapidary, gothic, laconic, marotic, mellifluent or honied style;
բարձր, վսեմ, վայելուչ, յարդարուն, պարզ, կորովի, քաղցր, հեշտ, բարեխառն ոճ, elevated or high, sublime, elegant, florid, simple, nervous, mellifluous, fluent or easy, temperate or moderate manner or style;
ընտանի, կատակաբան, երկայնաբան, անհարթ, խիստ, թոյլ or տկար ոճ, familiar, burlesque, prolix o diffuse, harsh or rough, hard, languishing style;
մաքրել զոճ, to purify, to refine the style;
յոճ եւ ի կարգ մուծանել, to reduce to method, to put in order;
ոճով մանր հայել, to fix, to rivet the attention;
մանգաղ արկանել յոճ ընկերին, to put a sickle unto one's neighbour's standing corn;
գարին յոճ կայր, the barley was green;
cf. Բաղշտակ;
acre (measure of lands);
ոճով, methodically;
distinctly, precisely;
continuously, in detail;
suitably, properly, to the purpose;
նովին ոճով, in the same style.

NBHL (5)

Կթեցէ՛ք կթեցէ՛ք ճռաքաղ արարէք ... կրկնեսջի՛ք որպէս կթող յոճ իւր. (Երեմ. ՟Զ. 9։)

Զյակովբ որդի իւր ասաց, քանզի կարգաւ եւ ոճով եւ բարեզարդութեամբ զարդարեալ էր. (Փիլ. լին.։)

ՈՃ. որպէս Կարգ բանի կամ պատմութեան՝ ստրօք իւրովք.

Ղուկաս գրեաց առատ բանիւ, որպէս իւր վարդապետին (պօղոսի) ոճն է. (Վրդն. աւետար.։)

Յուստինեայ փիղիսոփայի, որ ի մերմէ ոճոյս էր (այսինքն քրիստոնեայ)։ Կղեմէս աղեքսանդրեայ երէց, եւ պանտենոս փիղիսոփոս ստոյիկեան ի մերմէ ոճոյս՝ պայծառանային։ Գաղիանոս (կայսր) մերում ոճոյս արար դիւրութիւն. (Եւս. քր. ՟Բ։)


Ոճրագործութիւն, ութեան

s.

villainy, abomination, misdeed, impiety, profligacy, flagitiousness, execrable conduct, horrible crime.

NBHL (2)

Յորում վիշապին հանապազ գործիւր ոճրագործութիւնքն. (Անան. եկեղ։)

Աղտեղութեանն անուամբ՝ զարուացն ոճրագործութիւն եւ զիգացն ի մի վայր փակեաց։ Բիւրապատիկ ոճրագործութիւնս՝ որ ըստ բնութեանն, եւ որ արտաքոյ բնութեանն՝ գործէին։ Զոճրագործութիւն արուամոլիցն. (Կանոն.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։ Տօնակ.։)


Ոյն, ոյնք

s.

habit, disposition;
valour, strength.

NBHL (1)

Պա՛րտ է իւրաքանչիւր կիտին տալ զոյնս եւ զոլորակն՝ հաւաստագոյն հանդիպողութեամբ. (Երզն. քեր.։)


Ոչխարազեն

cf. Ոչխարազենութիւն;
-զենն տաճկաց, koorban-bairami (Turkish festival).

NBHL (1)

Զոհս մատուցանէին, զոր ոչխարազենն կոչեն։ Ի տօնի իւրեանց, զոր ոչխարազենն կոչեն. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ.։)


Ոչխարազենութիւն, ութեան

s.

sheep-slaughtering, sheep-sacrificing.

NBHL (1)

Զոհս մատուցանէին, զոր ոչխարազենն կոչեն։ Ի տօնի իւրեանց, զոր ոչխարազենն կոչեն. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ.։)


Ոսկեակն

cf. Ոսկեքար.

NBHL (1)

Կարգն չորրորդ՝ ոսկեակն, եւ եղունգն, եւ բիւրեղ. (Ել. ՟Լ՟Թ. 13։)


Ոսկեբլուր

s.

golden hill.

NBHL (1)

Խաչն լուսոյ կանգնեալ բարձրացաւ ի վերայ ոսկէբլուրն գողգոթայի։ Ի վերայ գագաթան ոսկէբլուր գողգոթայի. (Կիւրղ. խչ.։)


Ոսկեճաճանչ

adj.

shining like gold, as bright or resplendent as gold.

NBHL (1)

Արեգակն ոսկէճաճանչ ճառագայթիւքն։ Արեգակն զոսկիճաճանչ ճառագայթս իւր մթացուցանէր. (Եւագր. ՟Ժ՟Բ։ Զքր. կթ.։)


Ոսկեսէր

adj.

fond of gold , loving riches, avaricious.

NBHL (1)

Արք ոսկեսէրք։ Ոսկեսէրք, նախանձոտք։ Զաղքատացն՝ ոսկէսիրաց (իշխանաց) տուեալ. (Պրոկղ. յոսկ.։ Խոր. ՟Գ. 68։ Կիւրղ. կուս.։ եւ Վրք. ոսկ.։)


Ոսկետուփ

adj.

having gold covers;
bound in gold (book).

NBHL (1)

Ոսկէգիր գրով, եւ ոսկետուփ ամանօք։ Գտեալ մատեան ոսկէտուփ սուրբ հարցն։ Ոսկէտուփ տումար դիւրայարմար. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Ուռպ.։ Գանձ.։)


Ոսկերիչ, չի, չաց

s.

goldsmith.

NBHL (1)

Գործ ճարտարաց ամենայն, եւ ձեռաց ոսկերչաց։ Յամօթ եղեն ամենայն ոսկերիչք դրօշելովք իւրեանց։ Յամօթ եղեւ ամենայն ոսկերիչ ի դրօշելոց իւրոց։ Կամ ոսկերի՞չ ձուլեաց զնա ոսկի, եւ պատեաց զնա ոսկւով. (Երեմ. ՟Ժ. 9. 14։ ՟Ժ՟Ա 17։ Ես. խ. 19։)


Ոսկեքար, ի

s.

chrysolite, peridote, olivine.

NBHL (1)

Զոսկեքարն, զբիւրեղն։ Եօթներորդն ոսկեքար. (Եզեկ. ՟Ի՟Ը. 13։ Յայտ. ՟Ի՟Ա. 20։)


Ոսկի, կւոյ

s. adj. bot.

gold;
gold coin;
gold, golden, of gold;
մուսիոնեան —, massive gold;
— շանթաձիգ, rum fulminans, fulminating gold;
մանեակ —, gold necklace;
— եղէգն, lysimachia, money-wort, loose-strife;
cf. Ընդելուզանեմ;
cf. Կշիռ.

NBHL (1)

ՈՍԿԷ՛՛ Տե՛ս ի վեր անդր զամենայն բարդութիւնս ոսկե՛. զորս գրիչք առ դիւրութեան հնչման ստէպ է տառիւ դրոշմեն։


Ոսկիակալ

adj.

carrying gold.

NBHL (1)

Ունօղ յիւր վերայ զոսկի կամ զհրեղէն ինչ.


Ոսկիակիր

adj.

containing gold.

NBHL (1)

Որ կրէ ի միջի իւրում զոսկի. ընդունարան ոսկւոյ.


Ոսոխ, աց

s.

adversary, enemy, opposite;
antagonist, rival, competing.

NBHL (2)

Յորժամ սկսանի ոսոխն, յանդիմանի։ Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ Ընդէ՞ր եդեր զիս քեզ (կամ զքեզ) ոսոխ։ Դատեսցի դատաստան ընդ ոսոխս իւր.եւ այլն։

Արդարն յառաջին իսկ պատասխանոջն ոսոխ լինի անձին իւրում. (Ոսկ. ես.։)


Ոսոխեմ, եցի

vn.

cf. Ոսոխիմ.

NBHL (1)

Ինքն իսկ յովնան վասն իւր ոսոխէ, եւ զփախուստն խոստովանի։ Բուռն հարկանիցէ՝ ոսոխիցէ. (Ոսկ. ապաշխ. եւ Ոսկ. մ. ՟Գ. 11։)


Ոսոխիմ, եցայ

vn.

to be at law with, to accuse;
to rival, to strive, to compete;
զմիմեամբ —, to surpass each other.

NBHL (1)

Ինքն իսկ յովնան վասն իւր ոսոխէ, եւ զփախուստն խոստովանի։ Բուռն հարկանիցէ՝ ոսոխիցէ. (Ոսկ. ապաշխ. եւ Ոսկ. մ. ՟Գ. 11։)


Ոստայն, ից

s.

texture, tissue, web, weft;
— սարդի, cob-web, spider's web;
խզել զ— կենաց, to cut the thread of life.

NBHL (1)

ՈՍՏԱՅՆ ՍԱՐԴԻ. ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. ἁράχνη, ἁράχνιον araneae tela. Գործած սարդի ուռկանաձեւ առ որսալոյ զճանճս՝ նրբաթել եւ մածուցիկ, դիւրահերձ. մամուկին բանածը.


Ոստայնանկ, աց

s.

weaver;
knitter.

NBHL (1)

Ինքն արկաւ զիւրեաւ ոստայնանկն աստուածիմաստ. (Վրդն. լուս.։)


Ոստեմ, եցի

va.

to shoot, to emit.

NBHL (1)

Ձգել զձեռն իւր զաջ ի պտուղ մի .. . եւ ոստեալ զնա. (Եպիփ. ծն.։)


Ոստին

adj.

terrestrial;
dry, arid, parched, adust, burnt up;
— օձ, land serpent.

NBHL (1)

Միւս եւս ծառ՝ որ կոչի միւրիկէ, որ ջրարբին եւ ոստին է. զի ընդ ջրարբի է, եւ ընդ ոստինս ոստին համարի. (Վեցօր. ՟Ե։)


Ոտն, տին, տամբ, ոտք, ոտից

s.

foot;
foot of a mountain;
foot, inches;
foot (measure in prosody);
պատուանդան ոտից, foot-stool;
կռուան ոտին, foot-hold;
ոտից ցաւ, the gout, podagra;
հատանող կոշտից ոտից, pedicure, corn-cutter;
լուացումն ոտից, foot-hath, pediluvy;
— —, — առ —, foot by foot, step by step, inch by inch, by little and little, by degrees, gradually;
առ —, յոտս, առ ոտս, at the feet;
near, at, to;
յոտաց, standing, upright;
յոտից, on foot, walking;
— ընդ ոտին, foot to foot;
յոտից ցգլուխ or մինչեւ ցգլուխ, from head to foot, from top to toe;
յոտին քում, at your coming;
յ— կալ, to rise, to stand up;
կալ ի վերայ ոտից, to stand upon one's legs;
յոտին կալ, to be standing, on foot;
to support or maintain oneself;
յոտին ունել, to uphold, to support, to sustain;
յ— կանգնիլ, to rise, to get up;
— or առ — հարկանել, կոխել ընդ — հարկանել, to foot, to tread under foot, to trample upon;
to despise;
զ— յոտանէ փոխել, to take a step, to walk;
զոտս ամբառնալ, — առնուլ, to start, to depart, to set out, to go away;
զոտս արձակեալ հարկանել, to kick, to foot;
զոտս ամբարձեալ փախչել, to scamper away, to be off;
անկանել յոտս ուրուք, to fall prostrate at the feet of;
— զոտամբ արկանել, to cross the knees;
զոտն հարկանել առ բարկութեան, to stamp on the ground, to trample with anger or rage;
զոտս ի բոյս հարկանել, to wander about the fields or among the mountains;
զամենեսին յոտին կացուցանել, to surpass all competitors;
to surprise, to astonish;
առ ոտս ուրուք խրատիլ, to be brought up at the feet of;
առ ոտս կալ, to be present;
զոտս հատանել, to take away, to destroy, to extirpate, to exterminate.

NBHL (3)

Չգտեալ աղաւնոյն հանգիստ ոտից իւրոց։ Լուասցեն զոտս ձեր։ Լո՛յծ զկօշիկս յոտից քոց։ Կարճեա՛ զգնացս ոտից։ Ձեռն ընդ ձեռին, ոստ ընդ ոտին։ Ոտն յոտանէ փոխել.եւ այլն։

Զոտս իւր ամբարձեալ յակոբայ՝ գնալ յերկիրն արեւելից։ Առեալ զոտսն իւր անդէն ի մահիճսն՝ պակասեաց (իբր կծկելով զինքն)։ Անկեալ առ ոտս նորա՝ ասէ։ Տալ տեառն զնոսա ընդ ոտիւք նորա (յն. հետովք)։ Օրհնեաց զքեզ տէր աստուած յոտին իմում ( այսինքն յետ գալստեան իմոյ այսր)։ Ահա ոտքն՝ որ թաղեցին զայրն քո ի դրանն, հանցեն եւ զքեզ (այսինքն ժիր ոտիւք երիտասարդք)։ Զոտս արձակէին, փախոտեայ գնային։ Զոտս արձակեաց՝ հար զհրէայն եւ անդէն սատակեաց։ Առ ոտն կոխեսցես զառիւծն եւ զվիշապն. եւ այլն։

Զի վարեսցի նա յոտից իւրոց ի պանդխտութիւն հեռաւոր ... հետիոտս երթիցէ գերի. (Գէ. ես.։)


Ոտնառ

adj.

slippery, sliding.

NBHL (1)

ὁλισθηρός lubricus. Լպրծող. դիւրասահ.


Ոտնառութիւն, ութեան

s. med.

slipping, false step, foot-fall;
podagra, the gout.

NBHL (2)

Ոչ այսր անդր ոտնառութեամբ թոպիւր. (Ճ. ՟Ա.։)

Ետես զմտացն դիւրամէտ ոտնառութիւն. (Սեբեր. ՟Ե։)


Ոտնհարութիւն, ութեան

s. fig.

kick;
ill-will, ill-naturedness, malevolence;
insult, sneer, derision, laugh.

NBHL (2)

Յանցեաւ ժողովուրդն, քանզի յանցոյց զնոսա ահարոն, յոտնհարութիւն թշնամեաց իւրեանց։ Յարուցին վրէժխնդրութիւն սրտի մտօք յոտնհարութիւն։ Յանդուգն եւ ոտնհարութեամբ լինի կորուստ ամպարշտաց։ Անձն չար կորուսանէ զստացիչ իւր, եւ ոտնհարութիւն թշնամեաց արասցէ զնա. (Ել. ՟Լ՟Բ. 25։ Եզեկ. ՟Ի՟Ե. 15։ Առակ. ՟Ժ՟Ա. 4։ Սիր. ՟Զ. 4։)

Խնդան ոտնհարութեամբ ի վերայ կործանման թշնամեաց իւրեանց. (Եւագր. ՟Ի՟Դ։)


Որ՞, ո՛ր

adj.

which ? what ?
որո՞վ իշխանութեամբ, with what authority ?
ո՞ր որդի է, who may that child be ?
յո՞ր իրս եւ յի՞նչ միտս առաքեաց, for what and why did he send ?
որո՞վ իւիք, by which ? with what ?
յո՞ր վայր, up to where ?
յորո՞ւմ ժամու, at what hour ?
ո՞ր աղագաւ, why ? for what reason ?
զորմէ՞ օրէ ասիցէ, and what day does he fix ?
զո՞ր օրէնք ունի, what law prevails ?
վասն ո՞ր արդար վաստակոց, for what just deserts ?
որո՞վք երեսօք հալածիցեն, with what effrontery they will drive away ?
գիտէ զիւրաքանչիւր ոք ըստ կարգի՝ եթէ որ ըստ որմէ իցեն, he knows each one by the order in which he comes;
եւ որ այլ or այլն եւս, եւ որ ի կարգին, եւ որ ինչ ի կարգին, and so on and so of the rest, et cetera.


Որականամ, ացայ

vn.

to be qualified;
to be coloured;
— յարիւն, to be changed into blood.

NBHL (1)

Որականալ եւ առնիլ, եւ տպաւորիլ ըստ կերպարանի», ի ճարտարութենէ թարգմանչին կրկին բառք դնին. զի ի յն. բիէ՛օ, է առնել, եւ բիօ՛օ, որակացուցանել. որոց կրաւորականքն եւ ածանցքն դիւրաւ շփոթին։


Որակութիւն, ութեան

s.

cf. Որակ.

NBHL (2)

Որպէս որք զմեղր ճաշակել՝ ի նմանէ որակութեամբն գիտացին քաղցր զմեղրն. (Կիւրղ. գանձ.։)

Աղ անհամեալ, եւ պակասեալ ի բնաւորական իւրմէ որակութենէ՝ չէ իմիք պիտանացու. (Սարկ. քհ.։)


Որբ, ոց

s. adj. fig.

orphan, orphan boy or girl;
derelict, desolate, abandoned, destitute;
— մնալ ի հօրէ, ի մօրէ, to lose one's father, or mother;
— մնալ յումեքէ, to be bereaved, to remain desolate.

NBHL (1)

Յանձն առնու մայր որբոցն հոգալ զմանկունս իւր. եւ առնէ դաշինք՝ ոչ լինել առն, մինչեւ հատուցանէ զուխտն յորբերն։ Կուրատորն (այսինքն հոգաբարձուն) որ եղեւ ի վերայ որբերոյն. (Մխ. դտ.։)


Որբասէր

adj.

fond of orphans, charitable.

NBHL (1)

Քահանայ եղիցի քաղցր, որբասէր, օտարասէր, հիւրասէր. (Եւագր. ՟Ժ՟Է։)