cf. Համակամ.
ὀμόβουλος, ὀμόθυμος, ὀμόνοος unanimis, concors ὀμοθυμαδόν uno animo, concordi voluntate. Որոց մի է կամք. համակամ. կամակից. միախորհ. համամիտ. եւ Միով կամօք.
Նշանակ է միակամ բնութեանն։ Միախորհուրդս եւ միակամս գոլով. (Նանայ.։)
Գոյացեալք ի համագոյն եւ ի միակամ արարչական լուսաւորութենէն. (Շ. հրեշտ.։)
Միակամ ընդ հօր գործիցէ. (Ագաթ.։)
Միաբան եւ միակամ եղեն երկոքեան աշակերտքն. (Ոսկ. յհ. ՟Բ. 20։)
Միակամ ընդ հռւփսիմէ՝ վկայուհին գայիանէ. (Շ. տաղ.։)
Monothelites.
cf. Համակամութիւն.
ὀμόνοια, ὀμοθυμία concordia, unanimitas, una voluntas vel sententia. Միակամն լինել. մի կամք. համակամութիւն. միաբան հաւանութիւն. միաբանութիւն.
Յայտ արարեալ զմիակամութիւնն իւր ընդ հօր։ Այսպիսի ձայնք ոչինչ նուազ զմիակամութիւնն ցուցանեն։ Որովն ասել՝ կրտսերութիւն ինչ ոչ ցուցանէ, այլ գործակցութիւն է, եւ միակամութիւն։ Համաբարւոյ միակամութեանն ցուցակ առ ի զնոյն բարի ներգործել. (Ագաթ.։ Ածաբ. պենտեկ.։ Սարգ. յկ. ՟Ե։ Նար. ՟Խ՟Դ։)
Զմի եւ զոյգ իշխանութիւնն ցուցանելով եւ զմիակամութիւն (յն. զմի եւ զնոյն էութիւն)։ Համապատիւ միակամութիւն էր (յն. համապատուութիւն). (Ոսկ. յհ. ՟Բ. 18. 24։)
Զայն ամենայն բարութիւնսն միակամութիւնն աճեցուցանէ. եւ որք այսպիսի միակամութեամբ կրօնաւորին, հրեշտակքն ցանկան նոցա պատուոյն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Միաբան եղբայրութեանս սէր եւ միակամութիւն. (Վանակ. յուրախացիրն.։)
Որէս հպարտութիւնն զատելութիւն եւ զթշնամութիւն ծնանի, այսպէս եւ խոնարհութիւնն զսէր եւ զմիակամութիւն. (Նանայ.։)
Ոչ կալ նմա յայնմհետէ ընդ իւր ի միակամութիւն սիրոյ եւ հնազանդութեան. (Յհ. կթ.։)
only, sole, singular.
ἐνικός unicus եւ ἐνοθείς unitus. Միակ. միաւոր. միայնակ. եզական. եւ Միաւորական. միացեալ.
Միական միութիւն աստուծոյ։ Ըստ նորին միականին պատճառի։ Էութիւն միական։ Միական բնութեան եւ իշխանուըեան ընդ հօր. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։ Եւագր. ՟Լ՟Բ։ Նանայ.։)
Մի հայր միայնոյ որդւոյ՝ միական հոգւովն պատուեալ։ Միական միածին որդին աստուծոյ։ Որդիդ միական։ Քեզ տէր յիսուս՝ հօր միական. (Նար. ՟Հ՟Ե։ Տօնակ.։ Գանձ.։ Տաղ.։)
Իսկ էութիւնն աստուածական՝ յառեալ բնութիւնըն նիւթական, անխակտելի է միական՝ յորովայնէն մինչ յաւիտեան. (Շ. խոստով.։)
ՄԻԱԿԱՆՆ գ. μονάς unitas. Միութիւն. միակ իսկութիւն.
Ամենայն թիւ միանայ ի միակն, եւ ըստ որում որքան ի միականէն գայ յառաջ, այսքան որոշակի եւ բազմանայ. (Դիոն. ածայ.։)
Ոչ միջոց՝ ոչ մեծութիւն, ոչ առաջին՝ միականին. (Մագ. ոտ.։)
Ընդ անեղին եւ միական՝ եղեալք բազումըք միացան. (Շ. խոստ.։)
one-eyed, monocular.
μονοφθαλμός unoculus, luscus. Որ ունի զմի եւեթ ակն. գոլով միով ակամբն կոյր. միաչեայ. միաչէն.
Միական մտանել ի կեանս. (Մտթ. ՟Ժ՟Ը. 9. իբր մ. որ ի Մրկ. ՟Բ. 46. ասի՝ միով ակամբ։)
Մի ոմն յեղբարցն միականի էր. եւ բացաւ ագք նորա։ Կինն՝ զոր դու գովեցեր, միականի էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Բուզ. ՟Ե. 27։)
Միականեաց նմանի այսպիսին. (Շ. ընդհանր.։)
Զոմանս միականիս ի թշնամեացն առնէին (նետաձգութեամբ). (Յհ. կթ.։)
living together;
cf. Միայնակեաց.
Միակեաց մի՛ շարժեսցի ըստ ինքեան։ Միակեաց՝ որ սիրէ զանփառութիւն. (Եւագր. ՟Ի՟Ը. ՟Լ՟Բ։)
Նեղագոյն յարկք եւ մենարանք միակեցաց. (Վրդն. երգ.։)
Երեք աբեղայք գնացին յերկիրն թզկաց. եւ տեսեալ նոցա զմիակեցունսն՝ փախեան ի նոցանէ. (Հ. ապր. ՟Գ.։)
Եւ Միակենցաղ. կենակից. կենակից. համակցորդ. հաղորդական.
Զարքայութիւնն յարդարէ. (յորում միակեաց վայելչութիւն ամենայն արժանաւոր բանաւորաց. Ագաթ.։)
having one bark or rind.
Որ ունի զմի եւեթ կեղեւ միապաղաղ. կեղեւը միակտուր.
Կէսքն (ի ծառոց) միակեղեւք, եւ կէսքն խաւիխաւոյք. (Վեցօր. ՟Ե։)
cf. Միակեաց;
monobious.
Համակենցաղ. կենաց կցորդ. միակեաց.
Միակենցաղ եւ զուգակցորդ ընդ քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. առաք.։)
Եւ Որ կեայ լոկ ի ջուր կամ լոկ ի ցամաքի.
Ոմանք (ի կենդանեաց) երկակենցաղք են, եւ կէսք միակենցաղք. (Վրդն. ծն.։)
uniform;
monotonous.
μονόμορφος uniformis μονοειδής unius speciei, modi. Որ ունի զմի եւեթ կերպ. միօրինակ. միատեսակ.
Ոչ կարէ տալ միակերպ ստուերս ամենեցուն։ Միակերպ տալ ստուերս ամենեցուն. (Շիր.։)
Հրեշտակք հուր են միաձեւ եւ միակերպ. (Ոսկիփոր.։)
Այն իսկ որ կայր, միակերպ էր, հող էր միայն. բայց այնք՝ որ ի նմանէ եղեն, զանազանք եւ ազգի ազգի են. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)
uniformity;
monotony, sameness.
cf. Միայնակեցութիւն.
Սա սիրեաց զմիակեցութեան վարս (միձ. միայնակեցութեան) (Խոր. ՟Գ. 47։)
Գործ միակեցութեան դժուարին է. (Հ. դեկտ. ՟Ե.։)
sole, only;
միայն —, alone, quite alone.
ՄԻԱԿԻ ՄԻԱԿԻՆ. Միականապէս. միայնակ. եւ Միական.
Որ զահաւոր զառիւծն միայն միակին հեղձուցանէր. (Ոսկ. ի հերոդ. (յն. միայնակ։))
Եւ ըզլեզուսըն միակին՝ զայն խառնակեաց յեօթանասնին. (Յիսուս որդի.։)
joined together.
married only once;
monogamist.
Կիկղոփ այր էր անճոռնի եւ յաղթ, եւ միակն (կամ մի ակն) էր ի ճակատն. (Պիտառ.։)
որպէս ռմկ. միակնիկ, կամ միակին. միոյ կնոջ այր լեալ. միանգամ եւեթ ամուսնացեալ. μονόγαμος unico matrimonio contentus.
Որք միակնիք իցեն, զերկկանայսն մի՛ բամբասեալ խոտիցեն. (Կոչ. ՟Դ։ (հին տպ. միակնիք։))
ՄԻԱԿՆԻ. որպէս Միականի. միաչէն.
Միակնի ոք թէ հանէր զակն այլոց զմի, հանցի եւ նորայն. իբր զմիակնոյն եւ զամենայն լոյսն բառնայ, զի՞նչ պարտ էր առնել. զնորա զամենայն լո՞յսն առնուլ. (Վրդն. ել.։)
monogamy.
Իբր Միականի, կամ միաչեայ գոլն.
Պակաս քո ակամբդ՝ որ ասի մի. անցուցեր զմեզ քո միակնութեամբդ, որ առաւելեալ եմք քան զքեզ բազմակնութեամբ. (Նար. երգ.։)
equal, of the same weight, equipollent.
ἱσόρροπος aequilibris ἵσος aequalis. Միօրինակ ըստ կշռութեան. զուգակշիռ. հաւասար. միաչափ. անվրէպ. անփոփոխ.
Այսու ամենայնիւ գտանի ծով միակշիռ, զի մի՛ լնուցու ի գետոցն՝ որ մտանեն ի նա։ Միով հաւասարութեամբ միակշիռ տեսանեն զծագել արեգականն։ Զհուրն եւ զլոյսն միակշիռ խառնուածովք խառնեաց արկ ի նա. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։ եւ Շիր.։)
Վասն այն միակշիռ մնան ջուրք ծովու, զի զոր մտելով գետոցն յաւելու՝ զայն ծծէ արեգակն. (Երզն. յղ. երկն.։)
Միանգամայն իսկ զճշմարտապէս եւ զմիագոյն եւ զմիակշիռն ասէ, թէ ես ի հայր, եւ հայր յիս. (Ագաթ.։)
paralytic, palsied, crippled;
one-sided;
from one part only.
κυλλός (լծ. հյ. խեղ, եւ կաղ). mancus, claudus, curvus μονομερής unius oartis μονομερῶς ex una tantum parte. Որոյ մի կողմն կամ մասն է ի կայի իբր ողջ, իսկ միւսն կաղ կամ խեղ. կամ խանգարեալ. պակաս, թերի. անկատար. միադիմի.
Կաղս, կոյրս, համերս, միակողմանիս։ Միակողմանիքն բժշկէին. (Մտթ. ՟Ժ՟Ե. 30. 31։)
Երեւեցան թշուառակացն երեսքն միակողմանի սեաւք որպէս եթովպացւոց. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Գ.։)
Մարդոյ կարութիւնն երագ, եւ յարուցեալ ոչ կարէ ամենայն ջանիւ. (Լմբ. իմաստ.։)
Զձայնս որ ի սուրբ աւետարանսն, վարեաց միակողմանի, որպէս զեւտիքէսն, կամ որպէս զնեստոր. (Ժող. շիրակ.։)
Ձայնդ՝ հասարակաց է ջատագով հօր եւ որդւոյ. իսկ դու միակողմանի՝ սակս հօր միայն ասացեր. (Աթ. ՟Ը։)
Ամբաստանողին հանդերձ թշնամեօքն երթալ. որով միակողմանի գործ յիշմանցն առնեն։ Միակողմանի գործէին զյիշմունսն. (Սոկր. ՟Ա. 32։)
Ոչ միակողմանի ունելովվ զզէնս արդարութեան. (Շ. թղթ.։)
Ցիր եւ ցան եհան զվիճակս նոցա (ղեւեայ եւ շմաւոնի), եւ ոչ ըստ այլոցն միակողմանի. յն. միացեալ, որպէս ի միում վայրի. (ռմկ. միակտուր։)
one side;
դնել, թողուլ ի —, to put aside, to leave.
Կողմն մի. մի կոյս. մէկ դի.
Զբաժին մասինն, զոր դնէին քահանայք ի միակողմն անդ։ Թողցուք զայս ամենայն ի միակողմն. (Մծբ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Զ։)
simple;
— չուան, cord of a single twist.
of the same religion, coreligionary;
of similar habits;
uniform, conformable.
μονότροπος unius modi, unius sensus συμπολιτευόμενος simul vivens, conversans, contubernalis. Որոց մի է կրօն՝ պաշտօն՝ կարգ՝ քաղաքավարութիւն. համակրօն, եւ կրօնակից. համաշունչ. միաբան. եւ Միօրինակ. համանման.
Աստուած բնակեցուցանէ զմիակրօնս ի տան. (Սղ. ՟Կ՟Է. 7։)
Ի հաղորդական ի կեանսն՝ իւրաքանչիւրոց առանձինն շնորհք՝ հասարակ միակրօնիցն լինիցին։ Միակրօն քրիստոնէիցն վարք՝ մի հանդէս ունին զփառսն աստուծոյ. (Բրս. հց.։)
Պահք միակրօնին. (Վրք. հց. ձ։)
Քահանայական ուխտք միակրօնից. (Յհ. կթ.։)
Սոցուն վկայից միակրօնից միաբանելով։ Սրբափայլ միակրօնիցն (իւղաբերից) հիացմամբ եւ զարմացմամբ. (Տաղ.։)
Ոչ միայն հարազատք, այլեւ միաշունչք միակրօնք. (Նար. յիշ.։)
Հոգւով միասնունդք միակրօնք ի կարգս աստուծոյ. (Ասող. ՟Գ. 17։)
Միախորհ եւ միակրօն՝ միաբան նստէին. (Շար.։)
(Փիլիսոփայք եւ բանք նոցա) ո՛չ միակրօնք եւ ոչ հանգիտապատում միմեանց երբէք գտանին. (Մագ. ՟Ե։)
professing the same religion, conformity in religion;
unanimity;
conformity, uniformity.
συνάσκηις, συνάθλησις exercitatio communis, concertatio. Միակրօնն գոլ (ըստ ամենայն առման). միաբան ճգնիլն. եւ Մի հաւատք.
Եթէ հաւասարք իցեն ի հոգեւոր շնորհսն, բարւոք է միակրօնութիւնն. (Բրս. հց.։)
Ժառանգորդ յետ քրիստոսի է միակրօնութիւնն. (Եւագր. ՟Լ՟Ա։)
Յայս զարմանալի միակրօնութիւնս ածեալ զամենեսեան փակեցին. (Լմբ. ատ.։)
to unite with, to participate, to consent.
Կցորդ լինել. միաբանիլ.
Եթէ ոչ կամիցիս երթալ միակցիլ, արասցուք մեզ այլ կաթողիկոս. (Յհ. կթ.։)
conjoined, equal, partaking of.
Զուգակցորդ. հաւասարակից. անբաժան.
Զսուրբ երրորդութիւնն փառաւորելով ի նոյն տէրութին միակցորդ հաւասարութեան։ Ի յոտս տանողական կրողաց երկուց միակցորդ խորհրդականաց. (Նար. ՟Լ՟Դ. ՟Խ՟Զ։)
cf. Միահաղոյն.
cf. ՄԻԱՀԱՂՈՅՆ. (ի Հաղ, իբր համ, կից. կամ ռմկ. հեղ, անգամ)
Սապէս եւ այլքն՝ որք միահաղ յարանունաբար զոմանց ասէին. (Անյաղթ արիստ. (իբր որք միանգամ, կամ միանգամայն։))
all at once, together, altogether, quite, at once, entirely, collectively.
ἁθρόον, ἁθρόως confertim, universim, summatim, confestim, simul totus. Միանգամայն, եւ միահամուռ. բովանդակ ի միասին. խմբովին. եւ Անընդհատ. եւ Զոյգ ընդ. նոյն ժամայն. բոլորը մէկէն, միակտուր, մէկէնիմէն.
Զոր իմանալ եւ գիտել նոցա պարտ էր, միանգամ եւ միահաղոյն յոգիս իւրեանց հաստատէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)
Միահաղոյն ածեալ լինէր քո զարքայութիւն քո. (Ագաթ.։)
Զչորեքհարիւր ամ ոչ կարացին զտփխիս թագաւորքն վրաց սեպհականել միահաղոյն՝ մինչեւ ցդաւիթ. (Պտմ. վր.։)
Միահաղոյն զարս եւ զկանայս հանդերձ մանկամբք հրամայեաց կոտորել. (Խոր. ՟Գ. 31։)
Միահաղոյն զօրսն աշդահակայ վատնեալ՝ տիրէ մարաց եւ պարսից. (Արծր. ՟Ա. 5։)
Զի եւ ոչ կարէին իսկ մարդիկ միահաղոյն բուռն հարկանել զսքանչելի գիտութենէ նորա. (Ղեւոնդ.։)
Պարտ էր միահաղոյն միաբանութեամբ զյաղթողն աստուած կարդալ. (Լաստ. ՟Ժ՟Գ։)
Ոչ զամենեսեան միահաղոյն տանջէ։ Միահաղոյն զմարդիկ եւ զհող եւ զջուր ապականեաց. (Գէ. ես.։ Բրսղ. մրկ.։)
Կամէր հալածանս՝ տանջանս՝ չարչարանս միահաղոյնս յարուցանել. (Բուզ. ՟Դ. 8։)
conjoined, inseparable.
Համակցորդ. միակցորդ. մի եւ անբաժան.
Զի՞ ջանաս բաժանել զմիահամդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)
vote, suffrage;
even, equal, like;
summed up;
— դնել, to vote, to come to the vote;
չէ ընդ —, that is not the same thing.
ψῆφος suffragium, sententia. Միաբան համարումն՝ հաւանութիւն՝ քուարկութիւն՝ վճիռ.
Եպիսկոպոսունք ի մի միտս միաբանեցան, եւ եդին միահամար. (Եւս. պտմ. ՟Ե. 23։)
ՄԻԱՀԱՄԱՐ. ա. Միանգամայն համարեալ. ընդ ամենայն ի հաշիւ արկեալ.
Եկն ռստակէս՝ բերելով ընդ ինքեան զգիրն կանոնաց թուեալ միահամար կարգաւ տունս քսան. (Ոսկիփոր.։)
ԿՂԸՆԴ ՄԻԱՀԱՄԱՐ. մ. ἵσον aequale. Ընդ մի համար. հաւասար.
Չէ՛ ընդ միահամար՝ առնուլ զիշխանութիւնն եւ մատն լինել, եւ չառնուլ իսկ բնաւ զառաջինն. (Ոսկ. փիլիպ. ՟Է։)
collectively, altogether, generally, all at once;
in all;
in a crowd, in a mass;
եւ զի — ասացից, to say briefly, in short.
ὀμοθυμαδόν unanimiter συλλαλών, συνελόντι summatim συμπληροτικῶς complete. Համօրէն ի միասին. հանուրն միանգամայն. համանգամայն. ընդ ամենայն. առ հասարակ. միաբան. համագումար. միախուռն. ամմէնը միատեղ.
Պատասխանի ետ ժողովուրդն միահամուռ, եւ ասեն։ Կոյրն, կաղն, յղին եւ ծնեալն միահամուռ ժողովուրդ մեծ։ Ձայն թագաւորաց եւ ազանց միահամուռ ժողովելոց. (Ել. ՟Ժ՟Թ. 8։ Երեմ. ՟Լ՟Ա. 8։ Ես. ՟Ժ՟Գ. 4։)
Ամենեցուն միահամուռ սրբազանիցն։ Միահամուռ լրութեամբ բովանդակիչք։ Հրեշտակք միահամուռ կատարեն զամենայն զարգս։ Միահամուռ ասել, կամ փակել, կամ ունել. (Դիոն.։)
Պարտ էր լինել արարածոց, բայց ոչ միահամուռ արար զամենայն. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)
Միահամուռ՝ ամք ՟Ի. (Եւս. քր. ՟Ա։)
Միահամուռ ժողովեալք։ Միահամուռ լինին ամենեքեան ՟Ռ եւ ՟Լ՟Ղ։ Ամենեքեան միահամուռ զերկնային նախանձ բերելով. (Եղիշ. ՟Բ. ՟Զ. ՟Ը։)
Հանդերձ միահամուռ զօրօքն։ Միահամուռ վայելիւք։ Ամբողջ եւ միահամուռ բարեգործութեանցն վարք. (Փարպ.։ Պիտ.։)
Ժողովեալք էին ի միահամուռ հասարակ, միաբան ամենայն եպիսկոպոսք. (Բուզ. ՟Դ. 9։)
cf. Համահայր.
Նորին եղբայր միահայր, եւ ոչ համահայր։ Երկուք էին եղբարք միահարք, այլ եւ ոչ ի մօրէ. (Եւս. քր. ՟Ա։ Սոկր.։)
cf. Մեկնահանդերձ.
Ունօղ կամ ունելով զմի եւեթ հանդերձ. միաձորձ. մէկ հագուստով.
Դանիէլ՝ միահանդերձ մաշկանափորտն։ Միահանդերձք՝ բոկագնացք. (Բուզ. ՟Դ. 14։ ՟Զ. 15։)
Միաձի միահանդերձ զինքն եւ զհասարակ գունդն վարատեալ փախստականութեամբ. (Յհ. կթ.։)
Ի ձմերայնի սառուցեալ՝ միահանդերձ եւ անվերարկու. (Տէր Իսրայէլ. փետր. ՟Ա.։)
Բնակէր մեծաւ ճգնութեամբ՝ միահանդերձ եւ բոկոտն. (Կիր. պտմ.։)
buffoonery, drollery.
• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։
• ՆՀԲ-ի մեկնութիւնը իբր հանաք բա-ռից, չի կարող ուղիղ լինել, որովհետև բառի եզ. ուղ. ձևն է միահանէ, երկրորդ՝ որ հանաք յետին փոխառութիւն է, հմմտ. քրդ. henek «շատախօսութիւն, անաէտ խօսքեր», bi-henek «առանց կատակի, լուրջ», hanak «կատակաբա. նութիւն», hanak kirin «կատաեեւ». b. nakč̌i «միմոս, կատակաբան»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Արրտ. 1910, 22Ո.
Որպէս թէ միակ հանակ, այսինքն Խաղ, կատակ. միմոսութիւն. կամ կեղծաւորութիւն՝ առ ի հանել եւ քաղել ինչ մի յայլոց.
Միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս եւ ի ձեռս՝ սողէր առաջի թագաւորացն, եւ զուղտու զձայն ածէր. (Բուզ. ՟Զ. 9։)
with one voice;
in chorus.
Միաբան հառաչմամբ. միաբան. միաձայն. յն. ձայնակցութեամբ.
Միահառաչ երգեն զմարգարէական օրհնութիւնսն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)
cf. Հասակակից.
Համահասակ. հասակակից.
Զմիահասակ աղջկունսն եւ զայլ կանայսն ուսուցանէր. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։)
even, flat, smooth, equal, levelled.
իբր ὀμαλῆς, ἵσος aequalis, par. Հարթ եւ հաւասար. զուգահաւասար. միաչափ ... միօրինակ. նոյն եւ նման. եւ Համապատիւ.
Ի վերոյ տանիքն միահարթ միատարր յատակեալ. (Վեցօր. ՟Գ։)
Միահարթ նմանութիւն ունի. (անդ. ՟Բ։)
Ժամանակն հատուած, իսկ յաւիտեանն միահարթ զանսկզբնութիւնն եւ զանկատարածն յայտ առնէ. (Լծ. ածաբ.։)
Մի է սրբասացութիւն եւ փառաբանութիւն երից անձնաւորութեանց՝ ըստ միահեծան եւ միահարթ բնութեանն եւ զօրութեանն եւ իշխանութեանն։ Միահեծան եւ միահարթ ունէր զբնութիւնն եւ զիշխանութիւն առ հայր. (Նանայ.։)
unanimous, of the same opinion;
unanimously.
Միաբան միահաւան վառեալ պատրաստեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 8։)
Ո՛վ միահաւան պահապանք ազգի մարդկան. (Բրս. ՟խ. մկ.։)
Եթող անդ բազում եղբարս միաբանս եւ միահաւանս։ Այս ամենայն եպիսկոպոսք, միաբանք եւ միահաւանք. (Բուզ. ՟Ե. 28։ Եղիշ. ՟Բ։)
Միահաւան ունին զպաշտօն նոցա եւ զօրէնս. (Փարպ.։)
Միահաւան խնդութիւն երկնաւորաց եւ երկրաւորաց. (Յճխ. ՟Ժ՟Թ։)
Միահաւանս բարբառելով առաքելական բանիցն. (Իսիւք.։)
of the same religion, faith or belief.
ὀμόπιστος ejusdem fidei. Հաւատակից. միակրօն.
Միախորհ՝ միահաւատ. (Ագաթ.։)
Քառասուն վկայքս՝ միահաւատ քրիստոսակրօն. (Սիսիան.։)
Ոչ միաբանել ընդ յոյնս վասն միահաւատ լինելոյ նոցա. (Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Ժ՟Է.։)
Աբրահամ եւ մելքիսեդեկ կարի քաջ սիրէին զմիմեանս, միահաւատ լինելով առ աստուած բարձրեալն, եւ ըստ մարմնոյ արեանառու (ի սեմայ). (Եպիփ. ծն.։)
to gather together, to collect in one.
Զընտիր ընտիրն (ի ծաղկանց) միահաւաք արարեալ. (Տօնակ.։)
ՄԻԱՀԱՒԱՔ ԱՌՆԵԼ. Ի մի հաւաքել. ժողովել.
monarchical, absolute, despotic;
— իշխան, absolute master, monarch;
— իշխանութիւն, absolute power, monarchy;
— ունել, to reign absolutely;
— առնել, to make universal.
μονάρχης, μόναρχος monarcha, qui solus imperat եւ μοναρχικός monarchicus. Ունօղ զմի հեծան՝ այսինքն զգաւազան իշխանութեան ի վերայ բազում վայրաց կամ ազգաց. բացարձակ եւ ընդարձակ տէրութեամբ. ինքնակալ. միապե եւ Միապետական.
Միահեծան տէրութեանն (աստուծոյ) իշխանութիւն։ Զմիահեծան բանն աստուածութեան. (յն. զվասն միահեծանութեան աստուծոյ զբան)։ Վասն աստուծոյ միահեծան իշխանութեանն. (Ագաթ.։ Կոչ. ՟Դ. ՟Ե. ՟Է։)
Յուղիոս կայսր՝ միահեծան կալաւ զհռոմայեցիս. յն. միապետեաց. (Եւս. քր. ՟Ա։)
Խաղաղականաւն զամենայն երկիր գրաւեալ՝ միահեծան կալցի. (Պիտ.։)
ՄԻԱՀԵԾԱՆ. որպէս Միակցորդ. միաբան. ի միասին.
Փոյթ եղեւ գրիգորի աստուածաբնի բազում ջանիւ միահեծան առնել զտօնին (զատկի) կատարումն ընդ ամենայն եկեղեցիս. (Տօնակ.։)
cf. Միայար.
ՄԻԱՀԵՏ կամ ՄԻԱՀԵՏԻ. ὀμοῦ simul. ընդ միահետ. Միահաղոյն. միանգամայն. նոյնհետայն. զոյգ առ նմին. հետը մէկ տեղ, նոյն ատեն, մէկէն. ...
Ճա՛հ էր եւ ի դէպ՝ տալ զօրէնսն, բայց ո՛չ միահետ (կամ միահետի) եւ զշնորհսն։ Այս ամենայն ընդ միահետ եղեւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21. 24։) cf. ՎԱՂՎԱՂԱԿԻ ՀԵՏ։
cf. Միայար.
ՄԻԱՀԵՏ կամ ՄԻԱՀԵՏԻ. ὀμοῦ simul. ընդ միահետ. Միահաղոյն. միանգամայն. նոյնհետայն. զոյգ առ նմին. հետը մէկ տեղ, նոյն ատեն, մէկէն. ...
Ճա՛հ էր եւ ի դէպ՝ տալ զօրէնսն, բայց ո՛չ միահետ (կամ միահետի) եւ զշնորհսն։ Այս ամենայն ընդ միահետ եղեւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21. 24։) cf. ՎԱՂՎԱՂԱԿԻ ՀԵՏ։
cf. Միանամ.
all together, in crowds, in troops.
Որպէս մի հոյլ եղեալ. համախումբ. միաբան.
Միահոյլ ի մի վայր ժողովել։ Միահոյլ ի չու անկեալ։ Ի միասին միահոյլ խաղան ելանեն յիւրաքանչիւր կայանից. (Վեցօր. ՟Դ. ՟Ը։)
with one voice, unanimously;
one-voweled.
σύμφωνος consonus, concors συμφώνως voce inter se conveniente, concorditer. Համաձայն, եւ համաձայնութեամբ. ձայնակից, ձայնակցութեամբ. միաբարբառ. միաբան.
Միաձայն բարբառով աղաղակեն։ Եւ ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս։ Միաձայն երգով ի մի հանդէս պարու տօնեսցուք քեզ. (Ժմ.։ Պտրգ.։ Լմբ. վերափոխ.։)
Որ հասարակաց զայս եւ միաձայն՝ մեզ ամենեցուն ուսուցեր աղօթել. (Պտրգ.։)
Եւ ասեն միաձայն ամենեքին, օրհնեալ ես դու տէր աստուած մեր. (Յուդթ. ՟Ժ՟Գ. 22։)
ՄԻԱՁԱՅՆ. Ըստ քերականաց՝ Ունօղ զմի ձայնաւոր տառ.
Են որ երկբարբառք են, եւ են՝ որ միաձայնք. (Ոսկիփոր.։)
cf. Ձայնակից լինիմ.
συμφωνέω, ὀμοφωνέω consono, concino. Ձայնակից լինել. համաձայնիլ. միաբանիլ.
Միաձայնեալ՝ ասէին։ Միաձայնելով գովէին զքեզ։ Եւ նոցա միաձայնեալ՝ ասէին։ Միաձայնեալ եղեն մարդիկ ընդ հրեշտակս. (Շար.։)
Ընդ մեզ միաձայնեալ (հրեշտակք՝) օրհնեն. (Նար. երգ.։)
Դպիրքն միաձայնեալ երգեն զօրք զքրովբէիցն. (Պտրգ. աթ.։)
Զերկուց եւ զերից միաձայնելով յանուն քո. (Պտրգ.։)
Եթէ ոչ միաձայնին վկայքն, իւրաքանչիւր կողմանցն լիցի ընտրութիւն առաջի դատաւորացն. (Մխ. դտ.։)
cf. Ձայնակցութիւն.
συμφωνία consonantia, concentus, concusus, consensus, concordia. Ձայնակցութիւն. միաբանութիւն. միակամութիւն.
Ի ձեռն այսորիկ ցուցանէր առ հայր զմիաձայնութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)
Տե՛ս զմիաձայնութիւն մարգարէին առ մարգարէ։ Անմարմնոց զինուորութիւնքն ընդ հողեղինացս միաձայնութեամբ ի մի բերելով զօրհնութիւնսն. (Ճ. ՟Գ.։)
Ո՛վ պայծառ տեսութեան արդարոց անձանցն միաձայնութեան. (Սիսիան.։)
cf. Միաձեռն.
ՄԻԱՁԵՌԱՆԻ ՄԻԱՁԵՌՆ. χωλός debilis, mancus. Ունօղ կամ ունելով զմի եւեթ ձեռն. փեցի. ...
Միաձեռանի մտանել ի կեանս. (Մտթ. ՟Ժ՟Ը. 8։)
Մտանել ի կեանս՝ կաղ, կամ միաձեռն. (Շ. յկ. ՟Ծ։)
one-handed.
ՄԻԱՁԵՌԱՆԻ ՄԻԱՁԵՌՆ. χωλός debilis, mancus. Ունօղ կամ ունելով զմի եւեթ ձեռն. փեցի.
Միաձեռանի մտանել ի կեանս. (Մտթ. ՟Ժ՟Ը. 8։)
Մտանել ի կեանս՝ կաղ, կամ միաձեռն. (Շ. յկ. ՟Ծ։)
ՄԻԱՁԵՌՆ որպէս Ձեռն ի ձեռն միանալով, մի սիրտ եւ մի ոգի եղեալ. միաբան.
Եղբարք ամենեքեան, յաղագս միաձեռն սրբոյ միաբանութեան. յն. ի ձեռն սիրոյն միաբանութեան. (Բրս. ՟խ. մկ.։)
Ամենեքեան միաձեռն եկայք ի վերայ իմ ի կռիւ. (Վանակ. յոբ.։)
uniform, equal.
μονοειδής unius modi. Միատեսակ. միակերպ. մէկ ձեւ.
Միաձեւ միանման յամենայնի բարք (այսինքն գոյաւորութիւն) ոգւոց. (Կոչ. ՟Դ։)
Միաձեւք եւ միատեսակք որսոյն բազմութիւնն մեծամեծք էին. (Նանայ.։)
Հրեշտակք հուր են միաձեւ եւ միակերպ. (Ոսկիփոր.։ Իսկ Յայտ. ՟Ի՟Ա. 21.)
Եւ էին երկոտասան դրունք յերկոտասան մարգարտաց՝ միաձեւք. եւ իւրաքանչիւրոցն դրունքն եւ այլն։
uniformity.
with one horse.
μόνιππος, -οίς solo equo. Ունօղ կամ ունելով զմի եւեթ ձի. միով եւեթ ձիով. cf. ԵԶԱՆԻ, cf. ՄԵԿՆԱԿԱՁԻ.
Յաւելաւ եւ միաձին յովանակական (ընթացք յասպարիզի). (Եւս. քր. ՟Ա։)
Միաձի ճողոպրեալ։ Փախչէր միաձի. (Բուզ. ՟Զ. 21. 22։ ՟Ե. 1. եւ այլն. ստէպ։)
Միաձի միահանդերձ վարատեալ. (Յհ. կթ.։)
Ինքն աշոտ ճողոպրեալ միաձի. (Արծր. ՟Գ. 16։)
Միաձիօք առնել զնահատակութիւնսն. (Պղատ. օրին. ՟Ը։)
cf. Առաւելում.
Զսոսա մեծացո՛ եւ առաւելեա՛, եւ որքան կամիս։ Գովէին զքեզ մարդիկ, եւ դու լսէիր եւ առաւելէիր (զբարեգործութիւն). (Վրք. հց. ՟Ի՟Ե. ՟Ի՟Զ։)
Առաւելեցին պատիւ եւ փառք մեր. (տպ. առաւելասցի). (Յճխ. ՟Ժ՟Ա։)
Աղօթից մասամբ առաւելեաց (քան զհարս). (Խոր. ՟Գ. 49։)
Առաւելեաց յառաքինութիւն իւր. (Ստեփ. սեւան.։)
to favour, to advantage;
to increase, to augment, to enlarge, to grow, to multiply, to accumulate, to amass;
to raise, to enhance.
περισσεύω, πλεονάζω. addo, augeo, multiplico որ եւ ԱՌԱՒԵԼԵՄ, եցի. Տե՛ս ի վեր անդր. Առաւել առնել. յաւելուլ. աճեցուցանել. առատացուցանել. բազմացուցանել. էւելցնել, մենծցնել, շատցնել.
Զամենայն շնորհս առաւելուլ ի ձեզ. (՟Բ. Կոր. ՟Թ. 8։)
Առաւելու զբեղմնաւորութիւն. (Պիտ. ՟Է։)
Այսու առաւելու զհարսինն զգեղեցկութիւնն. (Նար. երգ.։)
ԱՌԱՒԵԼՈՒՄ, ելայ. περισσεύω, πλεονάζω, ὐπερέχω. abundo, supero, redundo, augeor, praesto որ եւ ասի ԱՌԱՒԵԼԱՆԱԼ, ԱՌԱՒԵԼԱՆԻԼ, եւ ԱՌԱՒԵԼԻԼ. Առաւելեալ լինել յո՛ր եւ է կարգի. էւելնալ, շատնալ, մենծնալ.
Եթէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն։ Ոչ՝ եթէ ուտեմք, առաւելումք ինչ։ Դիտեմ նուազել, գիտեմ առաւելուլ։ Առաւելուցուք յամենայն գործս բարութեան։ Որ բազումն առ, ոչ առաւելաւ։ Եթէ ճշմարտութիւնն աստուծոյ յիմում ստութեանս առաւելաւ։ Տոհմն նորա ոչ առաւելաւ իբրեւ զորդիսն յուդայ։ Առաւելեալ եմ ուրախութեամբ։ Այլ իմ առեալ զամենայն, եւ առաւելեալ եմ. եւ այլն։
Յորժամ սահմանն առաւելու բառիւք, նուազին իրք. (Սահմ. ՟Դ։)
Առաւելոյր ի մարտս պատերազմացն. (Ագաթ.։)
Հմտագոյն իմաստիւքն առաւելուն քան զնոսա։ Թեթեւութեամբն առաւելու զբազմօքն։ Մի քան զմի առաւելուն բարեբախտութեամբ. (Պիտ.։)
Այնպէս առաքինի՛ արա զսա, որպէս զի առաւելու (քան) զվարդապետն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Այնչափ առաւելեաւ (կամ առաւելաւ) յիմաստութիւնս արատաքնոցն. (Վրք. ոսկ.։)
diurnal, daily.
Այսպէս հանապազ զառաւուրն ի ցանկութիւն վարէ, եւ զյոյսն յապա առնէ ի մէնջ. (Սեբեր. ՟Ժ։)
to dawn, to get light.
ԱՌԱՒՕՏԱՆԱԼ. Առաւօտ լինել. լուսանալ աւուրն. առաւօտ ըլլալ, լուսնալ.
cf. Առաւօտ առնեմ.
որ եւ ասի ԱՌԱՒՕՏ ԱՌՆԵԼ. Կանխել ընդ առաւօտն.
Որք առաւօտեն առ նա, լցցին ուրախութեամբ. (Սիր. ՟Դ. 13։)
Առ քեզ հոգի իմ առաւօտէ։ Ընդ կայանսն իւղաբերս առ քեզ առաւօտեմք. (Շար.։)
Առաւօտէ հոգին առ աստուած, յորժամ յաղջամուղջ խաւարէ արտաքս ելանէ։ Յառաւօտելն առ նա՝ յառնելով ի մեղացն. (Լմբ. սղ.։)
իբր Առաւօտանալ.
very early in the morning.
ԱՌԱՒՕՏՈՒ ԱՌԱՒՕՏՈՒՆ ԱՌԱՒՕՏՈՒՑ. գրի եւ ԱՌԱՒՕՏՈՅ. Ընդ առաւօտն. ընդ առաւօտս. առւըտուն, առտու.
Առաւօտու եղիցի ուրախութիւն։ Լցաք առաւօտու ողորմութեամբ քո։ Պատմել առաւօտու զողորմութիւնս քո։ Հրաման ետ աստուած որդանն՝ առաւօտուն։ Եւ առաւօտու՝ այսօր մրրիկ. եւ այլն։
Ամենայն առաւօտոյ՝ նորագոյն սկիզբն չարեաց առնէին. (Լաստ. յիշ.։)
Ամենեւին ցամաքեցոյց, զի էր առաւօտուն ծով չոր եւ անթաց. (Նիւս. սքանչ.։)
Վաղիւ առաւօտուն ցուցանեմ ձեզ փիղս վառեալս. (Արծր. ՟Բ. 3։)
Զարթեայց առաւօտուց։ Առաւօտուց տեսջիք զփառսն տեառն։ Մատուցանել ողջակէզս առաւօտուց եւ երեկորին. եւ այլն։
Վաղիւ առաւօտուցն. (Եղիշ. ՟Ը։)
envoy, messenger;
apostle;
emissary;
missionary.
ἁπόστολος. missus, legatus, nuntius, apostolus. Այն՝ որ առաքի ի պատմել զհրամանս առաքչին հրեշտակութեամբ իւիք. խրկուած.
Եւ ոչ առաքեալ մեծ քան զայն՝ որ առաքեացն զնա. (Յհ. ՟Ժ՟Գ. 16։ Որպէս եւ զքրիստոսէ՝ որ կոչեցաւն հրեշտակ մեծի խորհրդոյ, ասի.)
Նայեցարո՛ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետն, եւ այլն. (Եբր. ՟Գ. 1։ Եւ վասն անդէպ պատգամաւորի ասի.)
ԱՌԱՔԵԱԼՔ կոչին սեպհականեալ անուամբ երկոտասան աշակերտք քրիստոսի, եւ լայնաբար եօթանասունքն, եւ աշակերտեալքն նոցա, կամ առ նոքօք երեւելի քարոզք բանին. որպէս եւ Լուսաւորիչն մեր, եւ նմանօղք նորա.
Ընրեաց ի նոցանէ երկոտասանս, զորս եւ առաքեալս անուանեաց։ Զորս եդ աստուած յեկեղեցւոջ, այս են. նախ՝ զառաքեալս։ Նշանք առաքելոյ գործեցան ի ձեզ. եւ այլն։
Նոյն կանոն եւ առաքելովք, կամ առաքելօք. (Ագաթ.։ Շար.։ Խոր. հռիփս.։)
ստէպ ասի պարզապէս՝ վասն Պօղոսի, որպէս եւ վասն միոյ ուրուք յառաքելոց՝ ի կոչելն ի վկայութիւն, եւ այլն։
կոչի երբեմն եւ թուղթ առաքելոց.
Սոյնպէս ասի ԱՌԱՔԵԼՈՅ կամ ԱՌԱՔԵԼՈՑ ՄԵԿՆԻՉ կամ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. այսինքն թղթոց նոցա։
apostolically.
Զառաքելաբար շնորհս յանձին ցուցանելով. (Ագաթ.։)
ἁποστολικῶς. apostolice. Իբրեւ առաքեալ քրիստոսի. ըստ նմանութեան սուրբ առաքելոց.
Վարին առ այսոքիւք՝ եւ առաքելական ձայնիւն, ոչ առաքելաբար իմանալով. (Առ որս. ՟Ժ։)
Առաքելաբար հրաման տալ, կամ տալ զողճոյն, կամ տալ զհոգի, կամ զլոյս աւետարանին յանձինս ընդունել, կամ իմանալ. (Յհ. իմ.։ Խոսր.։ Խոր. ՟Գ. 60. եւ Խոր. հռիփս.։)
who does or lives after the manner of the apostles;
— մատեան, the Acts of the Apostles.
Առաքելագործ եպիսկոպոսաց. (Ժմ.։)
ԱՌԱՔԵԼԱԳՈՐԾ. Ուր ճառին գործք առաքելոց.
Յառաքելոց գործեալ, այսինքն ձեռնադրեալ. կամ Գործող իբրեւ զառաքեալս. առաքելաշնորհ.
Որպէս եւ պետրոս յառաքելագործ մատենին ասէ։ Սկիզբն դնէ առաքելագործ գրոցն. (Ագաթ.։)
that is said or spoken like an apostle.
Ըստ պօղոսի առաքելախօս վարդապետութեանն. (Թէոդոր. կուս.։)
apostolic.
ἁποστολικός, -κή, -κόν. apostolicus, -ca, -cum. Սեպհական կամ պատշաճեալ առաքելոց. եւ որ ինչ լեալ իցէ առաքելովք.
Առաքելական եկեղեցի, աթոռ, պատիւ, սահման կամ քարոզութիւն, գլուխ, կանոն, բան, հաւատք, դաս, գւոնդ, արիւն, հարսն, բուրաստան. եւ այլն. (Ժմ.։ Շար.։ Ագաթ.։ Կոիւն։ Խոր. հռիփս.։ Յհ. կթ Նար.։ Մագ.։ Եպիփ. եւ այլն։)
Թուղթ կամ բան եւ վարդապետութիւն առաքելոց. ... եւ Առաքեալ գլխովին.
Սոյնպէս եւ յովհաննէս յառաքելականին իւրում. (Ագաթ.։)
Զմտաւ ածելով զառաքելականն։ Յառաքելական անդր դատապարտեցաք. (Կորիւն.։)
Սովաւ շրջէին առաքելականացն լծակցութիւնք. (Նար. ՟Ղ՟Գ։)
who has the sign of the apostles;
who performs miracles like the apostles.
Յառաքելանշան յերկրորդ մատենին զորպիսութիւն իրացն կարգեալ. (Ագաթ.։)
Առաքելանշան քահանայքն բժշկէին զխեղեալս. (Խոր. պտմ. հռիփս.։)
who has the gifts of the apostles.
Առաքելաշնորհ տէր գրիգորիոս։ Առաքելաշնորհ հայրապետ. (Շար.։ ՃՃ.։)
Առաքելաշնորհ վարդապետութիւն. (Փարպ.) իմա՛ նաեւ շնորհեալ կամ աւանդեալ յառաքելոց։
Ներսէս՝ զնոյն հարցն նորոգեաց զառաքելաշնորհս. (Բուզ. ՟Դ. 4.) իմա՛, զառաքելական շնորհս։
chief of the apostles.
Պետ եւ գլուխ առաքելոց. մակդիր սեպհական սրբոյն Պետրոսի.
Ընտրեցաւ ի մեծէն սիմովնէ յառաքելապետէն. (Եփր. ի ստեփ.։)
that is founded or transmitted by the apostles, apostolic.
Աւանդեալ յառաքելոց անտի, կամ յառաքելոյն.
Զոր եւ առաքելաւանդ բանիւն ուսանիմք (ի պօղոսէ). (Լմբ. հանգ.։) (Կանոն.։)
after the manner of the apostles, apostolically.
Առաքելօրէն զխայթոց բանսարկուին կոխեաց. (Նար. մծբ.։)
to send, to dispatch, to expedite;
անդրէն —, to send back, to return.
ի ձայնէս աք. այաք. իբր յոտս հանել) ἁποστέλλω, ἑξαποστέλλω , ἑπαποστέλλω, πέμπω. mitto, dimitto. եւ այլն. Դնել զոք ի ճանապարհ. արձակել ի տեղի ուրուք. յղել զմարդիկ կամ զիրս կամ զբան կամ զգիր. ուղղել. կարգել. արկանել. ձգել. խրկել, խաւրել. որ է յղել, յուղի արկանել.
Զո՞ առաքեցից ... ահաւասիկ ես, առաքեա՛ զիս։
Զիա՞րդ քարոզեսցեն, եթէ ոչ առաքեսցին։ Ոչ առաքեց զիս քրիստոս մկրտել։ Առաքեմ զձեզ իբրեւ զոչխարս ի մէջ գայլոց։ Որպէս առաքեաց զիս հայր, եւ ես առաքեմ զձեզ։ Եղեւ այր մի առաքեալ յաստուծոյ. եւ այլն։
Առաքեաց յակոբ հրեշտակս յառաջ քան զինքն առ եսաւ։ Պատարագս առաքեաց եսաւայ եղբօր իւրում։ Առաքեաց առ նոսա բանս խաղաղութեամբ։ Առաքեաց առ նա հրովարտակս. եւ այլն։
Առաքեաց նեեմի (արս) զհրոյն. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։)
Նմանութեամբ եւ պէսպէս ոճով ասի.
Առաքել զամենայն պատահարս, կամ զմահ, զբարկութիւն, զձեռն, զնետս, եւ այլն։
Առ աստուած առաքել զբարեկամութիւն. եւ այլն։
Առաքեցե՞ր երբօք զհայեցուածս քո յերկինս. (Վեցօր. ՟Զ։)
Առաքեմ զաղօթսն տէրունականս նմին գան մահու. (Նար. ՟Կ՟Զ։)
Շառաւիղս ի խոնարհ առաքեալ ոստքն. (Նար. խչ.։)
Ընդ յստակութիւն ջուրցն առաքելով զիւր ճառագայթսն։ Զձայնն եւեթ բերանովքն ի դուրս առաքեն. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)
Զպտուղ ըղձից առաքել առ քեզ։ Զայս ձայն մաղթանաց յերկինս առաքել. (Նար.։)
Որ զյորդանանու սրավարժ վայրեկութիւն ի թիկունս առաքեցեր. այսինքն յետս դարձուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)
Պատգամին սինայ՝ որ ի տէրունեանցն արտաքս առաքիւր. այսինքն ելանէր. (Նար. ՟Ղ՟Թ։)
mission, emission.
Առաքելն, իլն.
Առաքմամբ սրբոյ հոգւոյն յանապատէ կոչեցար։ Որ զառաքումն առ ի հօրէ եւ ի հոգւոյդ բանին յաշխարհ. (Շար.։)
Հոգեղինին առաքմամբ. (Նար. ՟Ձ՟Ե։)
to bring, to carry;
to present, to offer.
προσάγω. adduco. Առընթեր՝ մօտ՝ յառաջ բերել. ի մէջ բերել. մատուցանել.
Զանզրաւ ուրախութիւնսն առբերելով. (Զքր. կթ. մկրտ.։)
Զիա՞րդ զնորայն երախտեաց եւ զբարեաց առբերեալ պատմեցից. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Այսմ օրինակ առբերելով. (Շ. խոստ.։)
Զպսակս անապականս առբերելով ի հօրէ լուսոյ. (Շար.։)
Զանմահ կենդանութիւն մահկանացուացս առբերելով բաշխէր. (Անան. եկեղ։)
Կամ προσφέρω, offero. Մատուցանել ի նուէր.
ԱՌԲԵՐԵՄ. Յինքեան բերել. կրել.
Առբերելով ի քեզ զերկնաւոր անմահ թագաւորն. (Թէոդոր. խչ.։)
Զյաղթանակ փառացն յիսուսի յայնժամ ի քեզ լրմամբ առբերեալ. (Նար. խչ.։)
broker, agent.
ἕμπορος mercator Առօղ եւ գնօղ զվաճառս. վաճառական. ասի եւ ԱՌԻԹ, իբր առիչ. (գուցէ նաեւ որպէս Միջնորդ՝ ըստ հյ. առման)
Առգնօղք նորա իշխանք երկրի. (Ես. ՟Ի՟Գ. 8։)
Քանան թարգմանի առգնօղք կամ առիթք. (Փիլ. լին. ՟Բ. 65. եւ 77։ Մխ. բարուք.։)
Քանանացի, որ է առգնօղ, մի՛ մտցէ ի տուն. (Զքր. ծործոր.։)
to undo;
to untie, to dissolve, to ruin;
to explain an enigma.
ԱՌԵՂԾԱՆԵՄ ἁπαγγέλλω. enarro, indico, λύω, solvo որ եւ ԱՌԵՂԾԱՆՈՒԼ, եւ ԱՌԵՂԾՈՒԼ. Քակել կամ լուծանել, այսինքն մեկնել զխրթնաբանութիւն, զառակս, զհանելուկս. հանելուքը մեկնել.
Եթէ առեղծանելով առեղծանիցէք զնա ինձ. (Դտ. ՟Ժ՟Դ. 12=14։)
Առեղծանելեաց (այսինքն լուծանողաց) առասպելին. (անդ. 19։)
Ինքեան բանիւ զիւրն առեղծանէ զբան. (Խոսրովիկ.։)
Առեղծանել փութայր զկապ միաբանութեան սիրոյ նոցա. (Յհ. կթ.։)
Ի կրկին միտս բերի ասելն.
Ո՞ր միտք բաւական իցեն զբազահունչ հերձուածողաց առասպելս առեղծանել. (Սեբեր. ՟Թ։)
cf. Առեղծանեմ.
Սկսանէին զառարկուածն առեղծանուլ. (Փիլ. սամփս.։)
dissolution;
explication;
enigma, proverb;
— **** ***, to propose an enigma or charade, to tell a parable, to proverb.
λῆμμα. lemma. Առակ, առած. հանելուկք. առասպել. մտացածին բան.
Պատմեցին քեզ առեղծուածս սնոտի. (Ողբ. ՟Բ. 4։)
Մարգարէքն քո առեղծուածս մարգարէանային. (Լմբ. ատ.։)
պարզապէս Եղծումն. եւ Դիւրեղծական ինչ.
Զորս տարագրեմք իբրեւ զգրոյ ինչ առեղծուածս. (Ասող. ՟Գ. 21։)
Եւ իբր Լուծումն. մեկնութիւն.
Որ առնիցեն առեղծուածս երազոց. (զոր եւ զկնի ասէ՝ մեկնութիւնս) (Վեցօր. ՟Թ։)
rape, abduction;
— առնել, cf. Առեւանգեմ.
ԱՌԵՒԱՆԳ կամ ԱՌԵՒԱՆԿ ἀρπαγή. rapina, raptus. Նոյն ընդ ԱՌԵՒԱՆԳՈՒԹԻՒՆ. այսինքն Առումն եւ անկումն ի փախուստ. իմա՛ յափշտակութիւն աղջկան, կամ կնոջ օտարի. որ եւ ասի ՀԱՓԱՓՈՒՄՆ, ՅԱՓՇՏԱԿՈՒԹԻՒՆ.
Եթէ ոք առեւանկ արասցէ, պսակն անվաւեր լիցի։ Կատաղի աղտեղութիւն, զոր առեւանկն ասեն։ Վասն առեւանկի. (Կանոն.։)
իբր ի թանձրացեալն, Յափշտակօղն եւ յաձշտակեալն՝ այր եւ կին.
Մի՛ եւ այնոցիկ՝ որ առեւանգս ասին, դնիցէք պսակս. (Շ. ընդհանր.։)
Զառեւանկն՝ եթէ որդիս ծնցի. եւ այլն. (Կանոն.։)
to rap, to seize, to carry off.
ԱՌԵՒԱՆԳԵՄ կամ ԱՌԵՒԱՆԿԵՄ որ եւ ἀρπάζω. rapio Յափշտակել զաղջիկ կամ զկին օտար. հափափել.
Զորիթիա փորէաս առեւանկեաց։ Թերեւս առեւանկեաց զեղինէ։ Աղէքսանդրոս զեղենէ առեւանկեաց։ Եւրոպէ առեւանգեաց. եւ այլն. (Եւս. քր. ՟Բ. յորմէ եւ Վրդն. պտմ.։)
to take away, to carry off.
ԱՌԵՒԳՆԱՑ ԱՌՆԵԼ. Առնուլ գնալ. իբաց վարել. այսր անդր ձգձգել. վարել, քշել.
Յորժամ յեկեղեցւոյ կարգաց ոք ի բաց ելանէ, չկայ յակաստանի. առ եւ գնաց առնէ զնա մոլորութիւնն. (Սեբեր. ՟Ե։)
chain (threads stretched lengthwise on a weaver's loom).
ԱՌԷՉ ԱՌԷՋ թ. էրիզ στήμων stamen Երկայնութիւն կտաւոյ ոստյնանկա, որոյ լայնութիւնն կոչի Թեզան. առէչք, հինք. եբր.
Յառէչ կամ ի թեզան։ Յառիչէ կամ ի թեզանոյ։ Առիջոյ կամ ի թեզանոյ. (Ղեւտ. ՟Ժ՟Գ։ 47=59։)
Ի միասին արծարծումն եւ կամ մանուած ... ոչ ի նոցունց ինքեանց իցէ՝ զթելն իսկ եւ զառէչն գործել, այլ հարկ է տարբերիլ առիչիցն. (Պղատ. օրին. ՟Ե։)
Կարճեցաւ նիւթն, սպառեցաւ առէչն. (Գէ. ես.։)
Զօդ գիջին՝ որպէս զառէջս մանէ նուրբ. (Լմբ. սղ.։)
Նմանութեամբ՝ եւ Գործած սարդի. եւս եւ Երկայնութիւն բանակի զօրաց.
Յարեսցի ի տորգս ոստայնի բարեկաման առիջոյն. (Վեցօր. ՟Զ։)
Հարին զառէջս բանական ... ի լայնութիւն ... եւ յերկայնութիւն. (Յուդթ. ՟Է. 3.) (գտանի եւ օրինակ, զառաջս) յն. ձգտեցին զբանակս։
assistant.
Օրինակ առընթերակայից լինէր. (Ագաթ.։ Կորիւն.։)
ԱՌԸՆԹԵՐԱԿԱՅ ԱՌԸՆԹԵՐԱԿԱՑ πρόσκειμενος, παρών. adjacens, praesens. Մերձակայ. հպաւոր. եւ Առաջիկայ, ներկայ.
Սկսաւ լուանալ ի ջուրն առընթերակայ. (Վրք. հց. ձ։)
Եւ զի ոչ վասն յաթոռ նստելոյ ասէ, անդէն առընթերակայ խտրոցաին յայտ առնէ։ Անդէն մօտ առընթերակայ զչորեքգրեաննն դնէ. (Ոսկ. ես.։)
Հոգին միայն՝ առընթերակացիւ մեղուցեալ մարմնոյ. (Եպիփ. յար.։)
Տան յառընթերակայ պարունակ սարկաւագացն զգիտութիւնն. (Լմբ. պտրգ.։)
Փոխանակ առընթերակայիցս խոստանայ զառյապայսն։ Առընթերակայ կեանք. Իսիւք.։
Ոչինչ հաստատուն եւ կայուն է յառընթերակայ կեանսս. (Բրս. աղ.։)
Դիրք կերակրոց առընթերակաց գերեզմանի. (Սիր. լ. 18։)
Զառընթերակաց արքունիսն. (Ագաթ.։ Կորիւն.։)
Կարծեցուցանելով, թէ նիւթ ինչ միշտ առընթերակաց կայր աստուծոյ. (Եզնիկ.։)
Քանզի ած հասոյց ի գլուխ առաքինութեանց, ապա եւ զառընթերակաց նորին զեղծագործ ապականութիւնն քակէր. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)
Յայտ առնէ եւ զմոլորութիւնն առընթերակաց ճշմարտութեանն. (անդ. ՟Բ. 21։)
Տանելով առընթերակայիցն քաջութեամբ՝ խնդային յուսացելովքն. (Բրս. խ. մկ։)
Առժամանակեան ասէ զառընթերակաց կեանսս. (Իսիւ.)
to throw, to push;
to despise, to abandon.
Զամենայն քամահաբար ի բաց առընկեցեալ. (Պիտ.։)
to occasion, to cause, to produce, to engender.
μνηστεύω. desponeo, προξενέω. concilio եւ այլն. Առիթ լինելով՝ խօսել ի հարսնութիւն. այսինքն առինչ լինել՝ որպէս միջնորդ, հրաւէր, հիւրընկալ, թարգման, հոգաբարձու, հաշտարար. եւ Ձգել. յանկուցանել. յորդորել. հրապուրել.
Զկոյսն ինքեան առթել փափաքօղն (կիպրիանոս՝) ի քրիստոսէ առթեցաւ. (Ածաբ. կիպր.։)
Որ զկոյսն ինքեան առթել փափագէր (տրդատ), ի քրիտոսէ առթեցաւ։ Տենչայր առթել ինքեան զհռիփսիմէ, որ զնայն է առթելոց իւրում փեսային։ Զի պօղոսէ առթեալն քրիտոսի հարսն. (Խոր. հռիփս.։)
Որ զփեսային երկնաւորի ըզսէրն առթէ հարսին կուսի. (Յիսուս որդի.։)
Լսել եւ մեծի հարսնածուին պօղոսի եւ զգուշութիւն առթելոցն (կամ առըթեցելոյն). (Սարկ. քհ.։)
Միջնորդ հարսնածուքն գան եւ առթեն զնա. (Լմբ. պտրգ.։)
Զմեզ առթելովն (դեւք) այնչափ յանցուցին. (Լմբ. սղ.։)
κατασκευάζω, ὐφηγέομαι. paro, pario, clam duco. Առիթ լինել ո՛ր եւ է բանի, պատճառ գտանիլ. նիւթել. կազմել. հանդերձել. ճարտարութեամբ յարմարել. ձեռաց տակէն բանիլ.
Զայս առթեալ նիւթէր նմա։ Սոքա զարքայութիւն, եւ նոքա զգեհենն առթեն. (Ոսկ. յհ. ՟Բ. 19։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 5։)
Զգաստութիւն եւ համեստութիւն սոցա վարս ունել ուղիղ բանն առթէ. (Փիլ. տեսական.։)
Թշնամին առթէ զերանութիւն (հալածելոց). (Բրս. հց.։)
Զխնդութիւն առթեցեր. (Թէոդոր. խչ.։)
Առթել զփրկութիւն, զպարգեւս. (ՃՃ.։ Մաշկ.։)
Այսպիսի մեզ բարութեանց առթողի. (Անյաղթ բարձր.։)
recent, new;
presently, immediately;
soon, forthwith, directly, suddenly;
առժամայս, at present, now;
for the present.
Անդէն ի նմին ժամու. նոյնժամայն. նոյնհետայն. վաղվաղակի.
հեման շիմտի, հէման օլտեմ, ֆիլհալ
Դարձցին առժամայն ամաչեցեալ։ (Սղ. կթ. 4)
Իբրեւ զպարիսպ կործանեալ առժամայն։ (Ես. լ. 13)
Եւ առժամայն չորացաւ թզենին։ Այլ ոչ առժամայն տարած։ (Մտթ. ԻԱ։ Ղկ. ԻԱ. 9)
Առժամայն վաղվաղակի ամենայն իրացն եղելոց խելամուտ լինէր։ (Կորիւն.)
Եւ հրամայեալն գոյանայր առժամայն։ (Խոր. հռիփս.)
Փութանակի եւ առժամայն կամէին յառնել։ (Փարպ.)
Առժամն. նորոգ. եւ Առժամանակ մի. եւ Ի դէպ ժամու.
Չէր ինչ հեռի ժամանակաւ ծնեալ, այլ առժամայն։ (Իգն.)
Ոչ առժամայն, այլ կալով անդ միշտ։ (Ոսկ. յհ. Բ. 32)
Նայեա՛ց յաղքատս, որք եւ հաց անգամ ոչ ունին առժամայն։ (Վրք. հց. ԺԱ)
Առ ժամն այն. առ ժամս. ի պահու անդ. յայնմ ժամանակին. ան ատենը.
Թէպէտեւ առժամայն ի հաղբիցն զերծաւ, սակայն եւ զնետս տարեալ՝ մեռանի։ (Մանդ. Բ)
Ոչ կարացեալ յայտնել առժամայն զչարութիւնն։ Զամպրոպ չարութեանն առժամայն յարտաքս տրոհեալ, զապագայսն ապա այցելութիւնն աստուծոյ հոգասցէ։ (Յհ. կթ.)
Առժամայն պատրուակեմ, եւ յետ այսր ի ճգնութիւն փոփոխիմ։ (Կլիմաք.)
Նոքա առժամայն ոչ մեծ ինչ կարծէին լինել զանհնազանդութիւնն։ Առժամայն վասն բանին աստուծոյ ոչինչ խօսէր։ Իսկ նա առժամայն ըստ կարծեաց նոցա անկատարելագոյն խօսէր։ (Ոսկ. յհ. Ա. 29)
Առժամագիւտ. արդի. նոր. նորագիւտ.
թազէ, եէնի, եէնի չըգմա
Նորք եւ առժամայն։ Միւ եւս եղիցին քեզ աստուածք առժամայնք։ Ոչ է ամենայն առժամայն ընդ արեգակամբ։ (Օր. ԼԲ. 17։ Սղ. ձ. 10։ Ժղ. Ա. 10)
Զայսօրդ՝ որ ասէ, ոչ եթէ առժամայն ինչ է, այլ մշտնջենաւոր։ (Կոչ. ԺԱ)
Ոչ միայն յառաջագոյն գուշակելոցն, այլեւ առժամայն նշանակաւ մոգուցն եկելոց թագաւոր ճանաչիւր։ (Ագաթ.)
Առժամեան. իբր վայրկենական, ներկայական. առժամանակեայ. անցաւոր. ժամանակաւոր. հարեւանցի. որ ինչ առ ետեզ.
Առժամայն յաճախութիւն թեթեւ նեղութեանս։ (Բ. կոր. Դ. 17)
Չհայելով ի փառս առժամայնս։ (Փարպ.)
Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք։ (Նար. ՀԴ)
Զառժամայն զջերմութիւնս նոցա գիտէր ստուգապէս։ Հրէայքն ազատեցան ի մահուանէ, այլ յառժամայն մահուանէն։ (Ոսկ. յհ. Ա. 23. 26)
Յորժամ վասն մարդոյ ուրուք ասասցէ, զառժամայն ժամանակն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին։ (Եղիշ. խաչել.)
the present world, things temporal;
the moderns.
Թո՛ղ լի՛ք ի բաց զառժամայս. (Կոչ. ՟Ա։)
Յերկուս յաւիտեանս զկեանս մեր բաժանեաց աստուած. յառժամայս, եւ ի հանդերձեալ կեանսն։ Յամենայն ուրուք զառժամայս, եւ զկենցաղական հոգս զայս տեսանես. (Ոսկ. յհ. ՟Ա. 27. 37։)
temporal, perishable;
provisional.
πρόσκαιρος, ὀ ἑν τῷ παρόντι. temporarius, temporalis, quod in praesens est. Որ ինչ է առ ժամանակ մի եւեթ. ժամանակաւոր. ներկայական. անցաւոր. եղծանելի. ներկայ, անցնօղ.
Առժամանակեայ ուրախութիւն, կամ մահ, կամ կայսր. (Փարպ. Յհ. կթ.։ ՃՃ.։)
Ի կենաց ի բաց բարձեալ յառժամանակեայց. զի երանելի յուսոյն արժանաւոր լիցի. (Բրս. յուդիտ.։)
Զերեսին ունի ժամանակս. զանցեալն եւ զառժամանակէին եւ զապառնոյն. (Եփր. յաւետար.։)
Արբ զառժամանակեայ նախատինս որպէս ջուր կենդանի. (Կլիմաք.։)
Առժամանակէիւ նորին չարութեամբ. (Սարկ. լուս.։)
Բարգաւանաց ժամանակէիս, եւ գովութեան՝ որ յետոյ. (Փիլ. իմաստն.։)
Առժամանակէիւքս արարեալք. (Ածաբ. ժղ.։)
Մի՛ զարհուրեսցուք յառժամանակէիցս երկիւղէ. (ՃՃ.։)
Դատեն զնա յառժամանակէիս խաւարաւ եւ տարտարոսիւ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)
Եցոյց մեզ զիմաստութիւն ճշմարիտ կենացն, եւ առժամանակէիս ունայնութեան. (Լմբ. սղ.։)
Մերթ որպէս Առժամագիւտ. նորագիւտ.
Իրքս՝ որ այժմ գործեցան՝ չեն առժամանակեայ ինչ, այլ ի վաղուց հետէ. (Ոսկ. գաղ.։) cf. ԱՌԺԱՄԱՅՆ.
cf. Առժամանակեայ.
Առժամեայ քաղցրացաւ տարփողին. այսինքն առ ժամն. (ՃՃ.։)
Մահն առժամեան, եւ կեանքն մշտնջենաւոր։ Առժամեան թեթեւ նեղութեանս. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։) այսինքն առժամանակեայ, ժամանակաւոր։
Դու նախայաւիտենական, միանգամայն եւ առժամեան. այսինքն նոր. (Ոսկ. նոր կիր.։)
cf. Առժամանակեայ.
իբր վայրկենական, ներկայական. առժամանակեայ. անցաւոր. ժամանակաւոր. հարեւանց. որ ինչ է առ ետեղ.
Առժամայն յաճախութիւնն թեթեւ նեղութեանս. (՟Բ. Կոր. ՟Դ. 17։)
Չհայելով ի փառս առժամայնս. (Փարպ.։)
Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք. (Նար. ՟Հ՟Դ։)
Զառժամայն զջերմութիւնս նոցա գիտէր ստուգապէս։ Հրէայքն ազատեցան ի մահուանէ, այլ յառժամայն մահուանէն. (Ոսկ. յհ. ՟Ա. 23. 26։)
Յառժամայն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին. (Եղիշ. խաչել.։)
to fill, to fill to the brim, to brim.
ὐποπλήρω, ὐποπλήθω, ἑπιπίμπλημι. impleo, suppleo, expleo. Տիրապէս լնուլ. լցուցանել ամենայնիւ. զեղուլ. պատարուն գործել. պարարել. յագեցուցանել. եւ Լրացուցանել. կատարել. լեփլեցուն ընել, լեցընել.
Զոր միոյն թողեալ է, միւսն առլնու. (Եզնիկ.։)
Կերակրովք եւ ըմպելեօք առլնու զպակասն. (Նիւս. կազմ.։)
Լսելիքն ընդունելով հանապազորդ՝ ոչ առլնուն. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ա։). չեն ցրուիր, չեն կշտանար։
Յագեցան առլցան ի բարեացն։ Առլցեալ խորհրդովք, կամ յիմարութեամբ։ Ասեն, թէ՝ եւ կրայք յանյագութենէ որկորստութեանն առլցեալք յիժից, ուտել զուիրակ ի վերայ՝ երկիւղիւ մահու. (Փիլ.։)
Առլցեալ եռացմամբ սուրբ սիրոյն. (յճխ. ՟Ժ՟Ը։)
Տեառն իմոյ սիրիովն առլցաւ, կամ Ատելութեամբ առլցան. (Լմբ. սղ.։)
Սրբութեամբ առլցցին երկին եւ երկիր։ Փրկութիւնքս այսոքիկ յանկեալ առլցան. (Նար. խչ.։)
Առլցեալ իսկ էր ամենայն հոգեւոր հանճարով։ Առլցան խնդութեամբ բազմաւ. (Յհ. կթ.։)
Իմաստութեամբ առլցեալ. (Պիտ.։)
Լուսով խաչին առլցեալ լինի ստորեւս ամենայն. (Շ. բարձր.։)
Րենական արփիւ առլցեալ՝ զմինն մարմնապէս ծնար վերստին. (Շ. տաղ ծն.։)
Այսօր աներբին իննամսեան աճմամբ առլցեալ յարգանդի կուսին. (Իսկ յասել անդ.) իմա, մեծացեալ։
Ասաց գաբրիէլ ցմարիամ, խաղաղութիւն ընդ քեզ առլցեալդ շնորհիւ, տէր ընդ քեզ. (Պիտառ.։)
cf. Խթեմ.
Եւ մեր զնաւն առխեթեալ ի տիւրոսէ՝ հասաք ի պտողէմայիդա. (Գծ.։ ՟Ի՟Ա. 7։)
Զզօրսն առխեթեալ ի ձորն առուանից ի սահմանս մոկաց. (Արծր. ՟Գ. 2։)
Եւ մեր զնաւն առխթեալ. Զի՞նչէ է առխթելն. այսինքն զնաւարկութիւնն ճեպովք վճարելով. ... զի առդ (է) նախդիր. իսկ խթեալ զնաւն, որպէս խթանաւ ինչ զգրաստս ընդոստուցանելով առ ճեպ փութոյն. (Ոսկ. գծ.։)
to settle, to fix, to determine.
Առընթեր կալ. ի միասին կալ. եւ Առընթեր դնիլ.
Խաւար ոչ ունի առկայանալ՝ մերձ անստուեր լուսոյն. (Շ. ամենայն չար.։)
Ոչ յարմարական է բարւոյն եւ չարին ի միասին առկայանալ, եւ ոչ լուսոյն ընդ խաւարի. (Արծր. ՟Գ. 6։)
Բարւոք առկայանան երկոքեանն, մեռանիլն, եւ է՛ մեռանիլն։ Վասն է՞ր առկայացան երկոքին (ձայնքս՝) արդարն եւ սուրբն. (Սահմ. ՟Ը. ՟Ժ։)
Եւ Կալ մնալ հաստատուն. յերկարել. դադարել. զտեղի առնուլ. զետեղիլ.
Լոյս նշողի առկայացեալ յերկար ժամս։ Առկայանայր ի մայրոց վանս, կամ յանմարտնչելի ամրոցին. կամ ի քաղաքագեօղն։ Ի կողմանս պետութեան վանանդայ առկայացեալ կայր. (Յհ. կթ.։)
Առկայանան յիւրեանց կայանս. (Ճ. ՟Ա.։)
Ի վերայ վիմիդ հաւատոյ հաստատեալ զետեղեալ առկայասցին. (Մագ. ՟Ի՟Թ։)
Առաջնորդութեան աստեղն հետեւեալ՝ եկին առկայացան յերուսաղէմ. (Բրս. ծն.։)
(Լողակք) առ ծովեզերբն զամառնային ժամանակն պարենաւորեալ առկայանան. (Արծր. ՟Գ. 7։)
Առկայացեալ անկարգութիւնք. (Լմբ. պտրգ.։)
Եւ Զկայ առնուլ բանից.
Այսքան առկայասցի առասացեալս պատճառ մակագրութեան. (Մագ. ՟Դ։)
Բազում են (առ այս մեզ բանք). բայց առկայասցի. (Եփր. քրզ.։)
to establish, to fix, to constitute.
Իբր Առկայացուցանել. իսկ ԱՌԿԱՅԻՄ, եցայ, ձ. իբր Առկայանալ.
Զորմոցն վերադրութիւն վիմախարիսխ առկայեաց. (Նար. խչ.։)
Զյարակայութիւնն առ սրտին ունին ուր ստիքն առկային. (Նար. երգ.։)
Ամենայն դառնալի (այսինքն որ ինչ շրջանակի՝) մինչեւ ոչ բախեսցի ումեք ընդդէմ անկելոյն, ո՛չ առկայի. (Ոսկ. յադամ.։)
Առ հարաւային լուսոյն առկայիլ. (Անան. ի պետր.։)
Կարացից առկայիլ սակաւ ինչ յատենին ահեղ. (Բենիկ.։)
earnest, earnest money;
pledge, essay, token, sign, testimony.
ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ գրի եւ ԱՌՀԱՒԱՏՉԷ. Առ հաւատ տուեալ ինչ. նշանակ հաւատարմութեան. որ եւ ասի ԳՐԱՒԱԿԱՆ. եւս եւ Գրաւ։ Նմանութեամբ՝ Ճաշակ, ցուցակութիւն. ἁρραβών. arrhabo, pignus. ար. պ. առիպուն, կիրէվ որ եւ ռէհին, գէյման, դութու, որք է զի զանազանին, եւ է զի նոյնանան
Առհաւատչեայն՝ գրաւական ասի. (Ոսկ. եփես.։)
Առհաւատչեայն՝ մասն ինչ է ի պարգեւէն. (Սեբեր. ՟Է։)
Առհաւատչեայ սիրոյ, կամ տանջանաց, կամ յիշատակի, վստահութեան, կենդանութեան. (Ագաթ.։ Եղիշ.։) (Նար.։)
Խոստացաւ զծածկեալս առանց առհաւատչէիւ յայտնեաց. (Եփր. ծն.։)
Զի առհաւատչէիւ փոքու հասցէն երկնաւոր մեծութեանն. (Եղիշ. ՟Ը։)
Այսպիսի առհաւատչէիւ թեթեւանայ եւ քաղցրանայ լուծն. (Խոսր.։)
Արար խաղաղութիւն ո՛չ վայրապար, այլ առհաւատչէից հաստատութեամբ. (Լմբ. էր ընդ եղբ.։)
Յուսոյն կերպարան ճշմարիտ առհաւատչէիւ աղաչողաց մատանց յայտնի երեւեալ. (Նար. ղ։)
Եթէ ոք ծախէ ինչ (այսինքն վառէ), եւ առնու առհաւատչեայ. (Մխ. դտ.։)
ԱՌՀԱՒԱՏՉԵԱՅ. ա. Տուեալ կամ առեալ իբրեւ առհաւատչեայ. խոստացեալ, եւ ըստմասնեայ ընկալեալ. յայտարար հաւատարիմ հաստատութեան. յուսադրական. բարենշան. հաւաստի.
Յուսով հաստատեալ կան յառհաւատչեայ կեանսն։ Յուսով արքայութեանն առնուլ աստ զառհաւատչեայ արդարութիւնն։ Տայ աստ զառհաւատչեայ երանութիւնն։ Զի զառհաւատչեայն բերցեն զպտուղ։ Առհաւատչեայ զառհաւատչեայ աւետիսն. (Յճխ.։)
Զառհաւատչեայ պատիւն սոցա բերաք. (Եղիշ. ՟Ը։)
Զյաւիտենական թագաւորութեանցն ժառանգեսցէ զառհաւատչեայ բարութիւնսն. (Ճ. ՟Ա.։)
to call.
Զաւետիս հոգեւոր ցնծութեամբ ընդհանուր առձայնէ բոլոր հայաստանեայցս։ Զքաղցրաբարբառ աւետեաց հնչումն ի հնձանն առձայնէր. (Խոր. հռիփս.։)
Ընդ հրեշտակապետին զուրախ լե՛րն առձայնեսցուք. (ՃՃ.։)
Առձայնէ, ծանեայ տէր, զի արդարութեամբն դատաստանք քո. (Լմբ. սղ.։)
ԱՌՁԱՅՆԵՄ. իբր Անուանակոչել. յորջորջել.
Մռայլ առձայնի։ Պսակ առձայնի. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)
ԱՌՁԱՅՆԵՄ. Ընծայել. նուիրել. վերագրել.
Որում զառաջիկայ շարագրութիւնս առձայնեաց. (Անյաղթ պորփ.։)
ready to the hand, handy, manual, portatif;
in part payment, on account;
— տալ, to give in part payment;
— բառարան, pocket dictionary.
πρόχειρος. expeditus, facilis, promptus. Որպէս Առձեռն պատրաստ. պատրաստական. առընթերակայ. ներկայ. դիւրագիւտ. դիւրին. ընտանի. ընդել. յայտնի.
Իբրու զդիւր եւ զառձեռն։ Պատրաստագոյն եւ առձեռն յարձակմամբ. (Փիլ. լին.։)
Առձեռն բացատրութիւն. (Թր. քեր.։)
Իբրեւ թէ առձեռն իմն լինիցի, եւ այնպէս առցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)
Առձեռն գտանի նիւթոյն պատրաստութիւն. (Պիտ.։)
Զո՞ր հիւղ առձեռն դնիցեն աստուծոյ. (Եզնիկ.։)
Լե՛ր աբէլ, եւ մի՛ զպատասխանիսն առձեռն զկայենին ուսցիս. (Մագ. ՟Ծ՟Զ։)
Այսր խորհրդոյ առձեռն տեսակք։ Առձեռն երեւոյթ տուեալ զօրինակն։ Օրինակ առձեռն՝ յուսով ակնկալութեան. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. գանձ հոգ. եւ Նար. եկեղ.։)
ՁԵՌՆԱՓՈԽ. ՁԵՌՆՓՈԽ. Հարեւանցի տուեալ փոխ առժամանակ մի. փոխ ի ձեռանէ առանց շահու.
Որ փոխ տայ ըստ վաշխի, տայ եւ զկնի առձեռն փոխ, ի վճարելն առնու եւ զայս պարտքս բաւանդակ. (Մխ. դտ.։)
ԱՌՁԵՌՆ, կամ ԱՌ ՁԵՌՆ. մ. Իբրու Առ ձեռս կամ ի ձեռս ունելով. ի պատրաստի. մտադիւր. եւ Ի մօտոյ. այժմէն. անդէն առ նմին. անյապաղ. դիւրաւ. վայրապար. եւ Հարեւանցի. ըստ առաջին տեսութեան.
Ունել առձեռն եւ առտնին. (Շ. ընդհ.։)
Առձեռն եւ ինքնամատոյց տալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)
Առ ձեռն առին զվարձս ողորմութեան իւրեանց. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
Զաշխարհի շահելն զգայարանքս առձե՛ռն վայելէ. իսկ անձինն տուժելն բացակայ է։ Որ յիմարն է, զառձեռն ընտրէ, զբացակայն ի բաց ձգեալ։ Նախ՝ եւ առձեռն, զմարդ երեւելի՝ զգեստուցն զարդարանքն առնէ. (Լմբ. առակ.։)
Զերեւելի կենցաղս, որ ամենայնն վիշտ է եւ նեղութիւն, աղքատացն առձեռն, եւ մեծատանցն՝ մահուանն երկիւղիւ. (Լմբ. սղ.։)
Զզէն զինուորութեան իւրեանց առ ձեռն ի թշնամիսն թափել. (Յհ. կթ.։ (որ լինի եւ ածակ. զինու։))
Վայրապար եւ առձեռն սքաքնչանայիք (ընդ մկրտիչն). (Կիւրղ. գանձ.։)
Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր. (Յճխ.։ Յհ. կթ.։ Պիտ.։)
Զէն կամ գործի առձեռն պատրաստ. (Անյաղթ բարձր.։) (Խոսր.։)
Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն. (Յհ. կթ.։)
Յառձեռն պատրաստ վտանգիցն. (Լմբ.։)
prompt, ready;
imminent, threatening;
evident, clear, manifest;
promptly, quickly;
— դրամ, ready money, cash.
Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր։ (Յճխ. Յհ. կթ։ Պիտ.)
Զէն կամ գործի առձեռն պատրաստ։ (Անյ. բարձր։ Խոսր.)
Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն։ (Յհ. կթ.)
Յառձեռն պատրաստ վտանգիցն։ (Լմբ.)
Զիա՞րդ զիս ինքն առձեռն պատրաստ ընձեռեցից յաղավս աստուծոյ բանիցն։ (Առ որս. Բ.)
Բարութեամբք յօրանան ռձեռն պատրաստ։ Անդէն առձեռնպատրաստ արտաբերական բանիցն զկնի եւ գործ յաջորդի։ Ընդ կամելն անդէն եւ հանդիպումն առձեռն պատրաստ յարանայ։ (Պիտ.)
Առձեռն պատրաստ զհայցուածսն կատարեալ։ Լքեալ թողու ի բաց՝ որ առձեռն կայր պատրաստ՝ զգործն գուրգենայ։ (Յհ. կթ.)
he-lamb.
(լծ. գառն. որ է յն. առնի՛օս. կամ առս, առնօ՛ս) ἁρνοιός, ἅρς, ἁρνός. Ազգ արու ոչխարի. թերեւս ոչխար կամ գառն վայրի.
Առն, առին. վագր, վագեր։ Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արականք ի վերայ հօտից ասացեալ են. (Երզն. քեր.։)
Զեղջերուս, եւ զառինս, եւ զվարազ. (Եզնիկ.։)
manly, vigorously.
Իբրեւ զայր մարդ. որպէս արու. էրիկ մարդու պէս.
Գերծեաց զգլուխ իւր առնաբար. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Առնաբար ընդ ընկերսն մերձաւորին. (Կանոն.։)
Մեծանուն տիկինն սոփի (այրիացեալ) առնաբար ունի զիշխանութիւնն (սիւնեաց). (Արծր. ՟Ե։ 1։)
Կամ Արիաբար՝ հանգոյն առն մարդոյ, քաջութեամբ. կտրճութենով.
Առնաբար մարտնչէր (հռիփսիմէ). (Ագաթ.։)
Այլ մեռա՛յց առնաբար ... եւ տայ զանձն իւր ի մարտ պատերազմի առնաբար. (Եփր. աւետար.։)
Եւ այսպէս առնաբար զքաջութիւնս յանձինս տպաւորեալք։ Առնաբար շահատակեալք. (Յհ. կթ.։)
armour;
armed.
Զէնք առն պատերազմողի.
Առեալ զերիվարն, եւ զասպազէնն նորին, եւ զիւր զառնազէնն. (Ագաթ.։)
Զինուք արանց.
Զէն ի վեր առեալ, առնազէն վառեալ։ Առնազէն ասպազէն ի վերայ շահատակեալք. (Յհ. կթ.։)
manly, virile;
manly figure.
Ունօղ զկերպարանս, կամ երեւեալ ի կերպարանս առն մարդոյ.
Առնակերպ երեւեալ տակաւին, եւ ոչ այր եղեալ. (Վրդն. դան.։)
cf. Առնակերպ.
Առնաձեւ իմն կերպարանի աշխարհ, որ յերկոտասան անդամոց բաղկանայ. (Տօնակ.։)
an affianced, betrothed.
Կոյս խօսեցեալ առն. նշանած աղջիկ.
Առնակոյսն՝ որ ի խօսման կայ. (Եփր. օրին.։)
men's room or dwelling.
ἁνδρών. pars domus in habitationem virorum. Բնակարան արանց. տան մէջ՝ էրիկ մարդոց կողմը.
Կրկին գաւիթ է, մին յառնանոցն, եւ մին ի կանանոցն զատուցեալ։ ՀՈգւոյ իբր տան՝ է որ առնանոց է, եւ է որ խորոպճին. արդ առնանոցն վայր է՝ որում դէպ եղեւ բնակել արու խորհուրդք՝ իմաստունք, ողջամիտք. (Փիլ. տեսական. եւ ՟Դ. 15։)
Ի կանանոցէն յառնանոցն գալ. (Ոսկիփոր.։)