Entries' title containing ի : 10000 Results

Գիջանամ, ացայ

vn.

to get humid, to become damp;
to pollute one's self.

NBHL (8)

Ի լուսնէն գիջանամք. (Լմբ. սղ.։)

ԳԻՋԱՆԱՄ կամ ԳԻՃԱՆԱՄ ὐγραίνομαι, ὐγράζομαι humesco, madesco Խոնաւանալ. տամկանալ. ջրջրկիլ.

Աչք մեր գիճացեալ են արտասուօք ի կծուութենէ ծխոյ. (Եղիշ. ՟Ը։)

Գիջացեալ աչօք ոչ իմանայր զոր ընթեռնոյր. (Վրդն. ծն.։)

Օդոց՝ որ ի գիջացեալ յերկրէ շնչեալք լինին. (Արիստ.։)

ԳԻՋԱՆԱԼ. Թացանալ. անառակիլ.

Գիջացեալ է մարմնով, այլ ոչ անհաւատ հոգւով. (Խոր. ՟Գ. 63։ Փարպ.։)

Պոռնկին եւ գիճանան. (Վրք. հց. ՟Բ։)


Գիջացուցանեմ, ուցի

va.

cf. Խոնաւեցուցանեմ;
cf. Տամկացուցանեմ

NBHL (3)

Զաչսն գիջացուցանէ արտասուօք եւ ճպռօք. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Խոնաւութիւն յարեգականէ է ... ասի՝ եթէ Քրիստոս գիջացուցանէ զմատնիչն. վասն զի յանդիմանէ (այսինքն յերեւան ածէ) զգիջութիւն նորա. (Իսիւք.։)

Արեգակն գիճացուցանէ զմոմ. (Վանակ. յոբ.։)


Գիջութիւն, ութեան

s.

humidity, moisture;
pollution, masturbation, onanism;
impurity

NBHL (9)

ὐγρότης, ὐγρασία humiditas, humor, caligo Խոնաւութիւն. տամկութիւն որպիսի եւ իցէ. եւ Կակղութիւն. մեղմութիւն. թացութիւն, ջրջրկոտութիւն.

Ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ. (Եզեկ. ՟Ի՟Ա. 7. (կամ ՟Է. 17. խոնաւութեամբ։))

Ցօղ է գիջութիւն ի պարզոյ բերեալ ըստ անօսր բաղկացութեան. (Արիստ.։)

Դու զաստուածային զօրութիւն ի գիջութիւն աշխարհի գործու՛ն կամէիր, զի մի՛ ցամաքեալ ծաղկաթափ լիցի դդմենին. իլ. յովն.։)

Արեգակունք բազմահոլովք՝ գիճութեան չարեաց ցամաքեցուցիչք. (Նար. առաք.։)

Հետեւեալ լինի ազատականութեան եւ բարուց գիջութիւն եւ բարեբարոյութիւն. (Արիստ. առաք.։)

ԳԻՋՈՒԹԻՒՆ. ἁσέλγεια, ἁκολασία, λαγνεία lascivia, libido Ցանկասիրութիւն. պղծութիւն. վավաշոտութիւն. տե՛ս (Իմաստ. ՟Ժ՟Դ. 26։ Մրկ. ՟Է. 22։ ՟Բ. Կոր. ժբ. 21։ ՟Ա. Պետ. դ. 3։ ՟Բ. պ. ՟Բ. 7. եւ 18։)

Յաղագս գիջութեան եւ յանժուժկալութեանց. եւ այլն։ իլ.։)

Զի՞նչ է պղծութիւն, եւ զի՞նչ է գիջութիւն. (Բրս. հց.։)


Գիսաբուղխ

adj.

that which makes the hair grow.

NBHL (2)

Որ բղխէ կամ բուսուցանէ յիւրմէ զգէս.

Զսամփսոն զգիսաբուղխն զվարսագեղն գերծոյր. (Ոսկ. ի հերոդ.։)


Գիսագերծ

adj.

cut or shaved head of hair.

NBHL (2)

Գերծեալ գիսովք կամ զգէսս.

Ի ձեռն կնոջ զքաջ եւ զառաքինին զսամփսովն գիսագերծ կուրացուցանէր. (Ոսկ. ի հերոդ.։)


Գիսախռիւ

adj.

dishevelled hair.

NBHL (2)

Որոյ գէսքի են որպէս զխռիւ. խռուացեալ (հերք, կամ հերօք). փաչատած մազերով.

Ընդ այսակիր անզգայելոցն ... քստմնելի գիսախռիւ հերացն. (Նար. ՟Ժ՟Ը։)


Գիսակ, աց

s.

head of hair, long hair.

NBHL (6)

βόστριχος, σειρά cincinni Գէս վարսք. հիւսք հերաց. ծամ.

Զեօթանեսին գիսակս գլխոյ. (Դտ. ՟Ժ՟Զ. 13 = 19։)

Զի՞նչ է յեօթն մասունս բաժանումն գիսական նորա. (Եղիշ. դտ.։)

Հանդերձ գիսակօքն եւ զզօրութիւն ի բաց եհատ. իլ. սամփս.։)

Ցմօտակայսն հարցանես եւ ցվարսավիրայսն, եթէ գեղեցի՞կս զգիսակսդ յօրինեաց։ Խոնարհութիւն այնր գլխոյ ո՛չ վարսք են, եւ ո՛չ գիսակք. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ ՟Բ. 22։)

Զարդարելով զգլուխ արանց գիսակօք՝ զօրէն կնատ կանանց զարդու. (Սանահն.։)


Գիսակալ

s.

cf. Ծամակալ.


Գիսարձակ

cf. Հերարձակ.

NBHL (2)

Հերարձակ. գիսաւոր.

Տեսանելով զհոնս՝ ի ձեւ իգական գիսարձակս. (Կաղանկտ.։)


Գիսաւոր, աց

adj. s.

hairy, long-haired;
comet;
Greek monk.

NBHL (9)

κομάων, πολύκομος comats, crinitus Ունօղ զգէսս կամ զվարսս երկայնեալս եւ հիւսեալս. գիսարձակ. հերարձակ. եւ Գեղմնաւոր.

Այր եթէ գիսաւոր է, անարգանք են նմա. բայց կին եթէ գիսաւոր է, փառք են նմա. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 14։)

Լնուլ զպասքումն ազգի գիսաւոր (հոնաց)։ Գլխագերծաց եւ գիսաւորաց. (Կաղանկտ.։)

Գիսաւոր նոխազօք առատացոյց զոհս կրակին. (Եղիշ. ՟Ա։)

ԳԻՍԱՒՈՐ. որպէս Ուխտաւոր աստուծոյ, որ ոչ կտրէ երբէք զհերս. ըստ նմին եւ վանական կարգ ինչ ըստ յունաց.

Որպէս գիսաւորն (կամ հերաւորն, ի լս) սամուէլ յորժամ պարգեւեաց (մատոյց) զգառն. (Մաշտ. ջահկ.։)

Քռթենաւորին, թազենաւորին, եւ գիսաւորին. (Գանձ անտ. եւ Գանձ ճգն.։)

ԳԻՍԱՒՈՐ κομήτης cometa Վարսաւոր աստղ. վարսամ. եւ յն. բառիւ. կոմիտ.

Գիսաւոր ասացեալքն ... Կոմիտք, որ են գիսաւորք. Արիստ.։ Երեւեցաւ աստղ զարմանալի տեսլեամբ վարսաւոր ... զոր անուանեալ կոչէին աստղ գիսաւոր. (Ղեւոնդ.։)


Գիսագոյն

adj.

more learned.


Գիտակ, աց

adj.

knowing, wise, experienced.

NBHL (8)

γνώστης, ἑγνωκώς conscius, cognitor, peritus Գիտօղ. իրագէտ. տեղեակ. գիտուն. գիտցօղ. տե՛ս (Դտ. ՟Բ. 7։ Գծ. ՟Ի՟Զ. 3։ ՟Բ. Պետ. ՟Ա. 20։ ՟Բ. 12։ ՟Բ. Յհ. 1։)

Մարդիկ յայտնեացն են գիտակ. իսկ աստուած եւ անյայտիցն յայտնապէս տեսանօղ. իլ. ՟ժ. բան.։)

Գիտակն աստուած հարցանէր իբրեւ զանգէտ. գիտակն զգիտակն (խղճին) հարցանէր. (Եփր. ծն.։)

Որ գիտակդ ես գաղտնեաց մարդկան. (Շար.։)

Գիտակ էր ... եւ ոչ իւիք անտեղեակ։ Գիտակ արարին զթագաւորն վասն սրբոյն Գրիգորի. (Ագաթ.։)

Գիտակ արարեալ (այսինքն եղեալ) զհակառակորդին չարէն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Յիրաւի ասեն առակքն, թէ ինքեանց գիտակքն՝ իմաստունք են. (Տօնակ.։)

Զոր գիտակք մի՛ արհամարհեսցես. (Խոսր.։)


Գիտակից, կցի, կցաց

adj.

conscious, acquainted, confident.

NBHL (5)

Գիտակից. իրագէտ. եւ Համախոհ.

Ոմանց ի գիտակցաց պարկեշտութեան նորա. (Ճ. ՟Գ.։)

Տանջանս կրելով յաղագս զեկուցանելոյ զգիտակիցսն. իլ. նխ. ՟բ.։)

Գիտակից եմք ամենայն խորհրդոց ձերոց. (Լծ. ածաբ.։)

Գիտակից էր կինն եղելոցն. (Ոսկ. գծ.։)


Գիտակցութիւն, ութեան

s.

conscience;
knowledge.

NBHL (4)

συνείδησις, συνειδός conscientia Գիտակիցն լինել անձամբ անձին. վկայութիւն խղճի. խիղճ մտաց. խղճմտանք.

Աղաչեմ, հանդերձ գիտակցութեամբ ընդունել. (Պրպմ.։)

Որ են սրտին գիտակցութիւնք, որ առ աստուած բարեաց խորհրդոց. (Նար. երգ.։)

Իւրաքանչիւր ոք ի մէնջ մտաց գիտակցութեամբ ճշմարտութեան բանիցս վկայէ. (Լմբ. ատ.։)


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

NBHL (7)

ὁχεύω, ὁχεύομαι, ὀμιλέω coeo, ineo, consuetudinem habeo Զուգիլ խառն անկողնովք. խառնակիլ. տե՛ս եւ ԳԻՏԵԼ, եւ ԳԻՏԵՆԱԼ.

Որ գիջութեամբ պղծութեան վարին, գիտանալով անօրէն խառնակութեամբ։ Յաղագս առ կանայս գիտանալոյ։ Գիտացան ընդ մարսն։ Զսեղսխսն որք գիտացանն (ընդ միմեանս). իլ.։)

Գիտանալով ընդ նմա. (Նոննոս.։)

Ընդ մեծի ումեմն գիտացաւ. եւ վիշապ ծնաւ. (Երզն. քեր.։)

Ռամկական է ասելն ներգործաբար, Գիտացաւ, իբր գիտաց. գիտցաւ.

Ոչ ոք գիտացաւ, թէ ու՛ր իցեն. (Ճ. ՟Գ.։ Այլ առաւել գտանի, Գիտացիր, իբր գիտեա՛. գիտցի՛ր։ Մանդ.։ Մաշկ.։ Կամ Գիտա՛։ Արշ.։ Փիլ. ՟ժ. բան.։ ՃՃ.։ եւ Գիտացօղ. գիտցօղ. իբր գիտօղ.)

Ի ստոյգ գիտացողաց հաստատեալ գրեցաք. (Փարպ.։)


Գիտացուցանեմ, ուցի

va.

to acquaint, to instruct, to inform.

NBHL (4)

ԳԻՏԱՑ ԱՌՆԵԼ. Ազդումն կամ իմաց առնել.

Շնորհն ի միտսդ գիտաց առնէ, թէ ընդունելի են աղօթքդ քո. (Նար. խրատ.։)

Տալ գիտել. ծանուցանել. գիտցընել, իմացնել.

Նայելով ի ծառն ինքն եւայ՝ ոչինչ գիտացոյց զայնմանէ ադամայ. (Եպիփ. ծն.։)


Գիտելի, լւոյ, լեաց

adj. s.

that may be known, perceivable;
—ք, note, remark.

NBHL (9)

Հնարաւոր կամ յարմար ի գիտել. արժանի գիտելոյ. գիտնալու.

Պա՛րտ է գիտողին պատկանիլ գիտելումն։ Գիտող ասեն զանձն, իսկ գիտելի զենթակայ իրն։ Ամենայն գիտելիքն, եւ այլն. (Սահմ. ՟Ա։)

ԳԻՏԵԼԻ. Արդեն գիտացեալ. ծանուցեալ ինչ. յայտնի. գիտցուած, գիտցած.

Ճառիդ գիտելի եղելոյ՝ այլաբանելի է այսպէս. իլ. լին.։)

Ամենայն գիտելի է նմա (աստուծոյ). (Խոսր.։)

Որ գիտելի է եւ ձերումդ իմաստութեան։ Ի քում գիտելի նետից՝ յետ նախկի գրելոյն հարան յանձին. (Շ. թղթ.։)

Գիտելի էր սրբոցն։ Գիտելի է քեզ։ Վասն ամենեցուն այսպէս գիտելի լինելոյ շնորհիս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. թղթ. եւ Լմբ. ստիպ.։)

Կամ Ծանուցեալ ոք. ծանօթ. գիտածու, ճանչուոր.

Ոչ միայն առ եղբարս գիտելիս եւ ծանօթս առնես. (Շ. ՟գ. յհ. ՟Գ։)


Գիտեմ, տացի

va.

to know, to perceive;
to learn, to understand;
to feel, to recognize;
to be able;
to consider, to observe, to note;
to believe;
to know, to have a carnal connection with;
ոչ —, to be ignorant of, not to know;
— զայր or զկին, to lie with a man or woman;
ոչ գիտէ զամօթ, he has no shame;
քաջ, ճարտար գիտեմ զայն, I know it throughly;
չգիտեմ, I do not know, I am ignorant of it;
գիտասջիր, know ! չ— զի՛նչ առնել, to be at a loss what to do.

NBHL (24)

εἱδέω, εἵδω, οἷδα scio, (novi), ἑπίδομαι, γνώσκω cognosco, conscius, peritus sum (գտանի եւ Գիտա՛, տացի, տացօղ) ռմկ. գիտնալ։ cf. ԳԻՏԵՆԱՄ. (լծ. եբր. իատա՛. յն. իտէ՛օ, ի՛տօ. յորմէ լտ. վի՛տէօ, տեսանեմ) Ճանաչել որպէս եւ էն. մտօք տեսանել իբր աչօք եւ ստուգութեամբ. հասու, տեղեակ լինել. ըմբռնել. մակացու կամ ակահ լինել.

Գիտէր աստուած։ Դուք ինքնին գիտէք։ Գիտեմ ո՛րդեակ, գիտեմ։ Գիտաց Յիսուս զխորհուրդս նոցա։ Ոչ գիտէք զգիրս, եւ ոչ զզօրութիւն աստուծոյ։ Ոչ գիտեմ զձեզ։ Ի՞ւ գիտացից։ Գիտելով գիտասջի՛ր։ Ո՛չ գիտէ զամօթ։ Ոչ գիտեմ (խղճիւ) զանձին գործեալ զանպատեհս.եւ այլն։

Յառաջագոյն գիտէր զսատանայէ, թէ թիւրելոց է։ Կանխաւ գիտէր զՅակոբայ. (Եզնիկ.։)

Հաւաստեաւ գիտէ։ Քաջ գիտէր։ Դուք քաջագոյն գիտէք. (Փարպ.։)

Այլք ի փորձոյ գիտեն, իսկ աստուած բնութեամբ. (Մխ. երեմ.։)

Զսոյն սա գիտէ բանս (ըստ պատմութեանց) ընդ վիթխարի սկայիցն միաբանեալ. (Յհ. կթ.։)

Ի միոջէ որովայնէ աստուածայնոյն գիտէ զմեզ բանս (ըստ հաւատոց) վերստին ծնեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)

կր. դուն ուրեք վարի.

Առաւել քան զոր երեւիս մեզ, եւ գիտիս. (Խոսր.։)

Գիտութիւն միաւորիչ է գիտողացն եւ գիտեցելոցն. իոն. ածայ.։)

ԳԻՏԵԼ ասի ոճով՝ իբր Կարօղ լինել. սովոր լինել. ոչինչ դանդաղիլ. ոչինչ յերկուանալ.

Գիտէ տէր զաստուածապաշտս փրկել ի փորձութենէ։ Գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց։ Ոչ գիտեմ աչառել երեսաց. (՟Բ. Պետ. ՟Բ. 9։ Մտթ. ՟Է. 1։ Յոբ. ՟Լ՟Բ. 22։)

Գիտեն գիրք եւ վասն անշնչից այսպէս ասել. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Վասն քո գիտես թողուլ զմեղս. (Նար. ՟Ծ՟Գ։)

Բազում անգամ գիտէ սէրն զարհամարհութիւն ծնանել. (Լմբ. սղ.։)

ԳԻՏԵԼ. իբր Համարել. եւ Հասկանալ. իմանալ.

Ես զձեզ ինձ բարեկամս գիտեմ. (Ագաթ.։)

Ոչ եթէ արդարս եւ արժանիս զմեզ գիտեմք. (Խոսր.։)

Զթուղթն բարուքայ՝ բարուքայ գիտելի է, եւ ո՛չ Երեմիայի. (Մխ. երեմ.։)

Զգլխոյն՝ յոյնք ոչ զիսկզբանէն գիտեն, այլ՝ կարճ ի կարճոյ. (Կիւրղ. ծն.։)

ԳԻՏԵԼ. γινώσκω agnosco որպէս Մերձենալ զուգաւորութեամբ. մտանել առ կին. ննջել. քունել։ cf. ԳԻՏԱՆԱԼ, եւ cf. ԳԻՏԵՆԱՄ.

Կոյս, զոր այր ոչ գիտէր։ Որ զայր ոչ գիտէն. (Ծն. ՟Ի՟Դ. 16։ ՟Ժ՟Թ. 8։)

Եւ ոչ գիտէր զնա։ Քանզի զայր ոչ գիտեմ. (Մտթ. ՟Ա. 25։ Ղկ. ՟Ա. 34։)

Եթէ կին գիտասցի ի չորքոտանւոյ. իլ. ՟ժ. բան.։)


Գիտնաբար

adv.

learnedly;
scientifically.


Գիտնագոյն

adj.

very learned.

NBHL (3)

Առաւել գիտուն. իմաստագոյն.

Որ գիտնագոյն են քան զձեզ. (Եղիշ. ՟Ը։)

Ասէ ցնա այլ ծեր գիտնագոյն (կամ գիտնականագոյն) քան զնա. (Վրք. հց. ձ։)


Գիտնական, ի, աց

cf. Գիտուն.

NBHL (7)

Սեպհական գիտնոց եւ գիտութեան. իմաստնական. իմացողական. ճանաչողական.

Գիտնական բան, խրատք. (Փարպ.։ Պիտ.։)

Կատարեալ փիլիսոփոս երկոքումբք կերպարանի. բարեաւն ասեմ, եւ գիտնականաւն, եւ կատարելեաւն։ Ի ձեռն տեսականին զգիտնական զօրութիւնս հոգւոյն զարդարեսցէ. (Սահմ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)

Գիտնական զօրութիւնք ասին միտք, երեւակայութիւն, զգայութիւն. եւ այլն. (Վրդն. սղ.։)

ԳԻՏՆԱԿԱՆ. Գիտուն, գիտնաւոր. ալիմ.

Ոչ վայրապար քահանայի, այլ յոյժ երկիւղածի եւ գիտնականի, որ գիտէ հմտաբար, եւ այլն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Իմաստուն եւ գիտնական եւ երկիւղած ի տեառնէ քահանայից եղիցին նոքա ժողովուրդք. (Շ. թղթ.։)


Գիտնականութիւն, ութեան

s.

cf. Գիտութիւն.

NBHL (3)

Գիտնաւորութիւն. հմտութիւն. իմաստութիւն. գիտութիւն.

Զյառաջատեալսն կամօք եւ վարուք գիտնականութեամբ. (Շ. ՟ա. յհ. ՟Հ՟Թ։)

Զհնազանդութիւն գիտնականութեամբ գեղեցկացեալ՝ ասացին թշնամի մարմնոյն. (Կլիմաք.։)


Գիտող, աց

s.

scholar, learned man;
prophet.

NBHL (6)

Այն՝ որ գիտէ կամ գիտաց, գիտացօղ. գիտցօղ. եւ Գիտուն.

Ոչ են գիտող առնելոյ զբարիս. (Լմբ. ժղ.։)

Ասեն գիտողք իրացն. (Վրդն. օրին.։)

Գրական գիտողօք. (Ասող. ՟Գ. 7։)

ԳԻՏՈՂ. մերթ որպէս Գէա կամ գուշակ ճշմարիտ. այսինքն մարգարէ. տեսանօղ. (որպէս եւ ըստ յն. տեսանել եւ գիտել է նոյն)

Ասէ գիտողն ի սաղմոսարանի։ Գիտող մարգարէն։ Գիտօղն ասէ։ Միւս գիտօղն ասէ. (Ագաթ.։)


Գիտութիւն, ութեան

s.

science, knowledge;
doctrine, understanding, wisdom, study, art;
— լիցի, know, you are informed, you must know;
գիտութեամբ, knowingly.

NBHL (9)

γνῶσις, ἑπιστήμη scientia, cognitio, notitia, peritia Գիտելն. ճանաչողութիւն ստոյգ. հասողութիւն փորձիւ կամ պատճառաւ. հմտութիւն. տեղեկութիւն. ուսումն. իմաստութիւն. մակացութիւն.

Աստուած՝ գիտութեանց տէր։ Նա ետ ինձ զանվրէպ գիտութիւն զեղելոցս։ Ուսուցանէ մարդոյ զգիտութիւն։ Ընկալարու՛ք զգիտութիւն քան զոսկի ընտիր։ Յամենայն բանս իմաստութեան եւ գիտութեան.եւ այլն։

Աստուած յայլմէ ոչ ընդունի զգիտութիւն, այլ ինքն այլում շնորհէ. (Կիւրղ. ծն.։)

Իմաստասիրութիւն գիտութիւն էիցն է կամ էակաց։ Ընդհանուր եւ մասնական գիտութիւն։ Սուտ գիտութիւն. (Սահմ. ստէպ։)

Գիտութեամբ եւ անգիտութեամբ. (Ժմ.։)

ԳԻՏՈՒԹԻՒՆ ԼԻՑԻ. γνωστόν ἕστω notum sit իբր Գիտելի կամ յայտ լիցի.

Գիտութիւն լիցի քեզ թագաւոր, կամ թագաւորիդ ... (՟Բ. Եզր. ՟Դ. 13։ ՟Ե. 8։)

Գիտութիւն լիցի եղբայրութեանդ. (Ագաթ.։)

գիտութիւն լիցի իմաստութեան ձերոյ. (Շ. թղթ.։)


Գիտուն, տնոց

adj. s.

learned, lettered, literate, wise, knowing, well performed;
skilful, intelligent;
diviner, foreteller;
— լիցի, know, you are informed, you must know;
— առնել, to inform.

NBHL (21)

συνετός intelligens, sapiens Ունակ գիտութեան. գիտնական. ուսեալ. իմաստուն. հանճարեղ. բանիբուն. բան կամ ուսում գիտցօղ. եբր. խախամ.

Ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց. (Մտթ. ՟Ժ՟Ա. 25։ Ղկ. 21։)

Երկնաւոր գիտնոցն. (Ագաթ.։)

Յառաջ կոչել զտգէտս ի գիտնոց. (Եղիշ. ՟Բ։)

Անցուցանէր զբազում գիտնովք. (Փարպ.։)

Գիտուն է ի չարութիւն. (Սեբեր. ՟Ժ։)

Որ իմաստասիրելն առանց պիտակ օտարութեան է գիտուն. այսինքն գիտէ, ուսեալ է. իլ. ՟ժ. բան.։)

Ուստի եւ ԳԻՏՈՒՆ. ἑπιστήμων, εἱδώς peritus Գիտակ, տեղեակ, հմուտ, ներհուն. խելամուտ. եւ Խելամտական.

Իբրեւ գիտուն խորհրդոց նոցա՝ յայտնէր զնոցա կասկածն. (Արշ.։)

Կամիմ, զի գիտունք իցէք եղբարք։ Նորին գիտուն սիրովն գիտասջիք որոշել եւ ընտրել ինչ որ լաւն իցէ. (Եփր. փիլիպ.։)

Հմուտ աստուածային գրոց, եւ գիտուն կանոնաց. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Տգէտքն տայցեն զկամս իւրեանց գիտնոյն ամենայն. (Երզն. մտթ.։)

Գիտուն առնել պատուիրանացն արարչութեան. (Ագաթ.։)

Խօսէր զբանն ոգւոցն արթուն, արքայութեան առնէր գիտուն. (Շ. խոստ.։)

Բաղաամ գիտուն։ Ջնջեցին յերկրէ զգիտունս եւ զհարցուկս. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

ԳԻՏՈՒՆ. γνώριμος, -ον cognitus, -um, γνωστόν ἕστω notum sit Գիտելի. ծանօթ. յայտնի. յայտ.

Գիտուն լիցի քեզ տէր մեր. (՟Ա. Եզր. ՟Բ. 18։)

Որում ամենայն ինչ ծանօթ է, եւ գիտուն։ Որ ինչ միանգամ ոչ ծանօթ եւ գիտուն ի բազմաց. իլ.։)

Հաւաստի գիտուն առնել զասացեալն. իւս. կազմ.։)

Զի եւ հեթանոսաց գիտուն արասցէ զսրբոցն գորով՝ որ առ նա. (Նար. երգ.։)

Եւ զի ոչ իմացայք դուք զմարդկանն ի մարդկապէսն, գիտուն արարաւ ձեզ ի չմարդկապէսն. (Ագաթ.։)


Գիր, գրոց

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

Etymologies (6)

• , ո հլ. «տառ, 2. գրուածք, գրութիւն, .նամակ, 4. Ս. Գիրքը, Աստուածաշունչ, 5. որևէ գիրք, մատեան» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ռ. 16. Եոն.. որից՝ գրել «գիր գրել, 2. փորա-գրել, քանդակել» ՍԳր. «3. նկարել» Ոսկ պօղ. բ. 467. «4. համարել, ենթադրել» Եզն. Ոսկ. ես. մ. բ. եբր. «5 վերագրել» Կիւրղ. թագ., գրիչ ՍԳր. Ագաթ. Կորիւն., գրագէտ Ես. իթ. 11. Եւս. քր. Ոսկ. ես., գրագիր Եւս. քր., գրակ «տառ» Կոչ., գրաձև Ոսկ. ես., գրեան Ոսկ. մ. ա. ես. և Կոր., գրեանք Եւս. պտմ., գրեթէ ՍԳր. եզն., գրեղէն Ոսկ. ես., արագա-գիր Սղ. խտ. 2, մեհենագիրք Եւս. քր., որդե-գիր ՍԳր, բնագիր Մանդ. Խոր., գեղագրել Նար., յառաջագիր Ագաթ., վարազագիր Բուղ., անգիր Յոբ. խբ. 11. Ոսկ. ա. թես. Եւս. քր. Կոչ., նշանագիր Եբր. ե. 12. Եփր. թգ. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Կորիւն., համագրել Եւս. քր., ձեռագիր Կող. բ. 14. Ոսկ. Բուզ. Սեբեր. երկաթագիր Մխ. ապար., տարագիր «աքսո-րական» Սգր. Սեբեր. Եւս. քր. (յն. προ-γραφω բառից թարգմանաբար), գրչութիւն Խոր., գրապան «գրադարանապետ» (չունի ԱԲ) Ա-ռաք. պտմ. 343, ևն ևն։ Նոր բառեր են՝ կեն-սագրութիւն, զարդագիր, տարեգիրք, լուսան-ցագրութիւն, սեպագիր, ամսագիր, անստո-րագիր, արտագրութիւն, աղերսագիր, գրիչ-կարիչ (Kiggs, էջ 15), ընկալագիր, բողոքա-գիր, բևեռագիր, թռչնագիր, տպագիր, ան-ղորրագիր, վաւերագիր, սղագրութիւն, սկըզբ-նագիր, գրագիտական, գրադատական, գրա-Արմատական բառարան-36 դարան, գրադարանապետ, գրադարանապե-տուհի, գրախանութ, գրականագէտ, գրակա-նական, գրահաշիւ, գրահաշուական, գրաճա-նաչ, գրասենեակ, գրասենեկային, գրավա-հառ, գրավաճառանոց, գրավաճառութիւն. գրատուն, գրացուցակ, գրչագրական, գրչա-ծայր, գրչակոթ, գրչահատ, գրչափորձ ևն-

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. wer «պատռել, քերել, քերթել, ճանկռտել» արմատի եր-կար wēr ձևից. ցեղակիցներն են պարզ wer կամ k, d, ei աճականներով աճած ձևի տակ՝ սանս. vraná-«վէրք, պատառուածք». vrcčáti «պատռել, հերձել, ճեղքել», յն. ῥινος «կաշի, մորթ», ῥαϰος (ևոլ. βράϰος) «ցնցոտի, պատառոտած շոր», ῥαϰοῦν «աատաւռաևւ». իἰνη «խարտոց», ալբան. vorε «վէրք», հսլ. ռաւս. rana «վերք», ռուս. вередъ «պալար, վէրք», սլով. vreskniti «շառաչմամբ խոր-տակուիլ, պայթիլ», դան. vraade, անգլսք. wrōtan, հիսլ. röta, հբգ. ruossan «փորել» ևն։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. γράφω «ճանկռել, փորագրել, գրել, նկարել», որի համեմատ էլ հյ. քերել և քե-րականութիւն։ Մեր բառի հետ ճիշտ համե-մատելի են գոթ. writs «գիծ», անգլսք. writ «գիր», wroett «փորագրութիւն, զարդա-րանք», writan, մսգ. writen, որոնք բղխում եննոյն wer-արմատից՝ աճածչ t աճակա-կանով և նշանակում են «վիրաւորել, պատ-ռել, փորագրել, նկարել, գրել» (Pokorny, ,286-7, Boisacq, 341, 833)։-Աճ.

• Հները մեկնում էին քերել բառով, ինչ-պէս է իսկ յն. γραφω «դրել», որի ա-ռաջին և հիմնական նշանակութիւնն է «քերել», ըստ որում հների գրութիւնը քարերի վրայ փորագրութիւն էր։ Աւս-պէս՝ Թր. քեր. էջ 4 «Գիր ասի, վասն զի իբր քերելով իմն գաղափարի. քանզի գրելդ քերել ասիւր առ նախնեօքն»։ Եր-զըն. քեր=Սիւն. քեր. 199 «Գիրդ է ի րե-րելոյ և ի գծելոյ»։ ՀՀԲ ևս հետևելով սրանց՝ համարում է քերել բառից։ Brosset lAs. Paris 14(1834), 369-405 վրաց. վծեր, յն. γραφω «գրել»։ ՆՀԲ լծ. վրաց. ბէրիլի, հյ. ծիր, գիծ, քերումն

իսկ սանս. կիր է «ձայն, հնչումն»։ Pe-lerm. 25, 37 սանս. giri «լեռ», gir «իւո-սակցութիւն»։ Windisch. 7 յն. γραφω «գրել»։ Ազգասէր Կալկաթայի, 1847, էջ 415 հայերէնը համարում է նախալե-զուեան բառ, որից անգլ. graphy «գրու-թիւն». քերել բառի նմանութիւնից էլ հե-տևցնում է, որ նախապէս գիրը «քարի վրայ քերծելով» էր։ Lag. Urgesch. 975 յն. γράφειν «գրել» բայի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, 527 բևեռ. cirsini, յն. γράφω. լատ. scribo, գերմ. grabeh «փորել», schreiben «գրել», հյ. քեր-ծել=գերմ. kratzen։ Սողոմոն Մուրատ-եան, Մասիս, 1883, սեպտ. 26 յն. γράφω, լտ. s-cir-bo (1), գերմ. gri-ben, s-chr-eiben ֆրանս. è-crire, անգլ. s-cribe։ Canini, Et. étym. 186 յն. γράφω և լտ. scribo։ Հիւնք. յն. γράτω, γράμμα ևն։ Patrubány,։ SA, 1, 189 հնխ. yer «պահել, պահպանել» արմա-տից։ Նոյն, ՀԱ, 1906, 343 յն. ϰραὶνω «մի բանի հպիլ, Հքսուիլ»։-L'apaя, Oбъ orнoш. aбхaзcк. яз. էջ 48 ափխազ. aγərа «գիր»? Kорщъ, թրգմ. Հովիտ, 1914, 455 ֆինն. kirja «գիրք», kirje «նաման» սառերի հետ։ Petersson, Ar. u. Armen. Stud. 58 հյ. գիծ, զնդ. vaema «վէմ», հսլ. vajati «քանդակել», սանս. vecf «ասեղ» բառերի հետ՝ հնխ. uei, uoi «ճեղքել» արմատից, որից աճած ui-ro ձևն է ներկայացնում հյ. գիր։

• ԳՒՌ.-Ագլ. Ննխ. Պլ. (հին լեզուով) Տփ. գիր, Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջդ. Սեբ. գ'իր, Սչ. գ'ի՛րր, Գոր. Հմշ. Ղրբ. Մկ. Շմ. կիր, Մրղ. Սլմ. Վն. կ'իր, Պլ. (նոր լեզուով). Ռ. Տիգ. քիր, Ոզմ. գ'ե՛ր. Հճ. գ'իյ, Զթ. գ'էյ, գ'էր.-Ննխ. Պլ. (հին լեզուով) գրէլ, Ալշ. Մշ. Ջղ. Սչ. գ'րել, Ախց. Կր. Սեբ. գ'րէլ, Ասլ. գ'րէ՝լ, Պլ. (նոր լեզուով) Ռ. Տիգ. քրէլ, Տփ. գրիլ, Երև. գ'րիլ, Ղրբ. Մկ. կ'ըրիլ, Զթ. գ'ը'րիլ, գ'ը'յիլ, Հմշ. կրուշ, Հւր. գիրէլ, Գոր. կիրէլ. Շմ. կիրիլ, Մրղ. կ'իրէլ, Ագլ. գაիրի՛լ. -Ննխ. Պլ. (հին լեզուով) գիրք, Սչ. զ'ի՛ըրք, Մրղ. կ'իրք՝, Ննխ. Պլ. (նոր լեզուով) Ռ. Տիդ. քիրք, Ոզմ. գ''F՛րք ևն։-Նոր բառեր են՝ գիրկապ, գիրկարդում, գրբաց, գրելչէք, գըր-ման, գրող (սրա հին վկայութիւնն ունի Վստկ. 132. Շոյտ փակեա և ծեփեա, որ օդ չմտանէ. զի իւր գրօղն օդն է), գրողամաղ, գրողամայր, գրողամնայ, գրողերես, գրող-տարուկ, գրոտել, գրուկ, գրուիլ, գրւոր, գըր-քևար, գրօրէնք։

• ՓՈԽ.-Բոշայերէն գրխիկարել «գրել», որի մէջ խի-կար բոշայական յաւելուածներ են։ Այս յաւելուածների համար հմմտ. ծամխը-կարիչ «ծամօն, մազտաք», ծասխըկարիչ «ծածկել, խնամել», կարխը «կար, կարկա-տան», կարխըկարիչ «թել, մանած», կաշիչ, քաշիչ «ծխախոտ» (յառաջացած քաշել բա-ռից)։-Պատահական նմանութիւն ունի վրաց. დაკრულვა դակրուլվա «անէծք, նը-զովք», որ յիշեցնում է մեր -գրող, գրո-ղը տանի ևն-ժողովրդական դարձուածները,

NBHL (43)

(լծ. Վր. ծէրիլի, հյ. ծիր, գիծ, քերումն) γράμμα, γραφή, χαρακτήρ littera, character Տառ դրոշմեալ. նշանագիր. արձանագիր. դրամագիր. գրուած որպիսի եւ իցէ. որպէս եւ կտեալն ի մարմին. (սանս. կիր. է ձայն, հնչումն)

Եւ գիրն աստուծոյ դրոշմեալ ի տախտակսն. (Ել. ՟Լ՟Բ. 16։)

Ոչ կարէին զգիրն ընթեռնուլ. իոն. ՟Ե. 7. եւ այլն։)

Կա՛ զգիր քո։ Ո՞յր է պատկերս այս կամ գիր։ Նորոգութեամբ հոգւոյն, եւ ոչ հնութեամբ գրոյն.եւ այլն։

Ոչ գոյ հնար, որք ոչ ճանաչեն զգիրս, ընթեռնուլ զմատեանս. (Կլիմաք.)

Պարսկականաւն վարէին գրով։ Հոգալ զգիր դպրութեանն հայոց։ Կերպաձեւեալ զգիրն առ ձեռն պատրաստ մեսրոպայ. (Խոր. ՟Գ. 52. 53։)

Եւ գիր կտրեալ մի՛ առնիցէք ի ձեզ. (Ղեւտ. ՟Ժ՟Թ։ 28։)

Կիկրոփս արար զգիրն յունաց, զոր ոմանք զկադմոս ասեն։ Դրոշմեցին նախ ի վերայ տախտակի, եւ ապա ի վերայ քարտիսի։ Գիր ասի, վասն զի գերելով կամ քանդակելով իմն գաղափարի։ Ի կնիք մատանւոյ զգծեալ գիրն ընդունի մոմն. եւ այլն. (Երզն. քեր.։)

Մինչեւ ցսա զոլոմպիադայն գիր գտաք. (Եւս. քր. ՟Ա։)

Խնդրէին ի մանտեանսն ի գիրս հարցափորձից. այսինքն ի յիշատակագրութիւնս. (՟Բ. Մնաց. ՟Բ. 13։)

Եւ ականս գրոյ ի գործ վակասինՄ. յն. քանդակ կամ դրուագ. (Ել. ՟Ի՟Ե. 7։)

Յորժամ հանաւ գիրն (այսինքն գիծն) բոլորակ. իր.։)

ԳԻՐ. ἑπιστολή epistola, litterae որպէս Ողջունագիր. նամակ. թուղթ. հրովարտակ. բարեւագիր.

Եկն նմա գիր յեղիայէ մարգարէէ. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Ա. 12։)

Գրեցին գիր ասորերէն (այսինքն ասորի գրով զթուղթն). (՟Բ. Եզր. ՟Դ. 7։)

Ընկալեալ Արշակայ Մեծի զգիրն. (Խոր. ՟Ա. 8։)

Ընթերցան զգիրն պաղատանաց աշխարհին հայոց. (Եղիշ. ՟Գ։)

Գիր սիրոյ, կամ հրամանի, կամ թախծանց։ Գրեալն էր ի գիրս վասն մեր։ Էր ի գիրս ասացեալ. եւ այլն. (Շ. թղթ.։)

Ետուն նմա գիր վկայութեան, զի անծանօթ էր այրն. (Ոսկ. գծ.։)

ԳԻՐ, կամ ԳԻՐՔ. βίβλος, βιβλίον liber, libellus Գրեան, գրեանք. մատեան աստուածաշունչ, կամ արտաքին. քիթապ, քիւթիւպ, կէրիտէ, կէրտիտ. եբր. սէֆէր. (յորմէ սոփեր).

Այս է գիր արարածոց։ Գրեա՛ զայդ առ ի յիշատակ ի գիրս։ Գիր ուխտին, կամ օրինաց։ Վասն այնորիկ ասի ի գրի, պատերազմ տեառն եւ այլն. (Թուոց. ՟Ի՟Ա. 14։)

Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի։ Գիր կամ դպրութիւն կենաց։ Ի գիրս սաղմոսաց, մարգարէից։ Ետուն նմա գիրս զԵսայեայ մարգարէի։ Եբաց զգիրսն։ Խփեալ զգիրսն՝ ետ զպաշտօնեայս։ Կայ իսկ ի գրի.եւ այլն։

Որդւոյ անուամբ մեծարեաց զնա գիր. (Խոր. ՟Ա. 3։)

ԳԻՐ ԱՌՆԵԼ, ՀԱՆԵԼ, ՀԱՍՏԱՏԵԼ. իբր Գրել. գրով դրոշմել կամ հրատարակել զբան, եւ այլն։

Գիր առնէր, եւ ի հրատարակս տայր տարածանել։ Գիր հաստատել. եւ այլն. (՟Գ. Մակ. ՟Բ. 14։)

Գիր հանցէ ձեռամբ իւրով, թէ աստուծոյ եմ ես. (Ես. ՟Ի՟Դ. 5։)

Գիր առնելով, եւ պահպանակս հմայականս. (Կանոն.։)

Ի ԳԻՐ ԱՐԿԱՆԵԼ, ՀԱՆԵԼ. Ի ԳՐԻ կամ ԶԳՐԻ ՀԱՐԿԱՆԵԼ. Գրել. արձանագրել. մատենագրել. գիր անցընել.

Գումարեա՛ զամենայն (զմեղսդ), եւ ի գիր ա՛րկ։ Եթէ դու գրեսցես, աստուած ջնջէ. իսկ եթէ դու ոչ գրեսցես, աստուած ի գիր արկանէ. (Ոսկ. մ. ՟Բ. 16։)

Կնքեալ զնա՝ հրամայէ քահանայիցն ի գիր հանել զնա եւ զռաաջնորդն (զկնքահայրն) նորա. իոն. եկեղ.։)

Եւ ի գրի հարեալ՝ մի ըստ միոջէ այսպէս պատմէ. (Եւս. քր. ՟Ա։)

Պատշաճ համարեցայ ի գրի հարկանել. (Խոսր. պտրգ.։)

Կամիմք ի սկզբանէ զթագաւորսն Մակեդոնացւոց զգրի հարկանել. (Սամ. երէց.։)

Ի ԳԻՐ կամ ԸՆԴ ԳՐՈՎ ԱՆԿԵԱԼ, եւ ԼԻՆԵԼ. Անցանել ի կարգ արձանագրութեան.

Ոչ արժանաւորեցաւ մեծատունն ընդ աղքատին (ղազարու) ի գիր անկանել, ըստ մարգարէին, ընդ արդարս քո մի՛ գրեսցին. (Կիւրղ. ղկ.։)

Բան է ի գիրս անկեալ յըստ մովսիսեանն աշխարհագրութեան. իլ. ՟ժ. բան.։)

Երախայացուցանէ զնոսա՝ գրելով զանուանս նոցա, ըստ որում ասէ ընթերցուածք վարդապետութեան եւ ի գիր անկելոց. (Տօնակ.։)

Ի գիր անկեալ, այսինքն (առ ի) կնիք առնուլ. (Լծ. կոչ.։)

Զնշանակելն գոլ, եւ զընդ գրով անկեալ. (Անյաղթ պերիարմ.։)

Քանզի ընդ գրով չեն կրօնք (աղանդաց), երբեմն զայս ասեն. եւ այնու խաբեն, եւ երբեմն զայն. (Եզնիկ.։)

ԶԳՐՈՎ կամ ԶԳՐՈՎՔ ԳԱԼ. Դեգերիլ ի գիրս, կամ յածիլ.

Հրամայեաց հանապազ զգրով գալ, եւ աղօթից ստէպ կալ. (Խոսր. պտրգ.։)

Զգրովք հարցն եկեալ՝ ծանօթս կացուցից. (Յհ. կթ.։)


Գիրանամ, ացայ

vn.

to fatten, to grow fat.

NBHL (3)

λιπαίνομαι pinguesco Գէր լինել. պարարտանալ. պարարիլ. գիրնալ, եղ կապել.

Գիրացաւ ստուարացաւ։ Գիրացան եւ փափկացան ի բարութիւնս մեծամեծս. (Օր. ՟Բ. 15։ Նեեմ. ՟Թ. 25։)

Գիրացեալ լնու զորովայն մարմնոյն։ Որչափ գիրանայ մարմինն, այնչափ նուազի հոգին. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)


Գիրապարար

adj.

fat, plump, corpulent;
fertile, abundant.

NBHL (2)

Գիրութեամբ պարարեալ. գէր եւ պարարտ.

Ի գետինս գիրապարարս արգաւանդահողս. (Նար. խչ.։)


Գիրացուցանեմ, ուցի

va.

to fatten, to make fat;
to make clammy.

NBHL (2)

Պարարտացուցանել. պարարել. գիրացնել, գիրցընել.

Գիրացուցանես զարմինդ քո թանձրութեամբ. (Մաշկ.։)


Գիրացուցիչ, չի, չաց

adj.

fattening.

NBHL (2)

Որ ինչ գիրացուցանէ. գիրցնօղ. որ եւ ՊԱՐԱՐԻՉ, ՊԱՐԱՐՏ.

Հրաժարեալ եմք ի մսոյ, եւ յամենայն գիրացուցչացն կերակրոց. (Վրք. հց. ՟Բ։)


Գիրգ

adj.

delicate, soft, downy, tender, genteel.

Etymologies (2)

• «գիրուկ, փափուկ մեծացած» Սր. իը. 54, 56. ես. խէ. 1. ա. տիմ, ե. 6. Ոսև. ա-տիմ. «յոյր, դատարկապորտ» Եղիշ. Կանոն. էջ 368, որից՝ գրգել «խնամք տանիլ, վրան գուրգուրալ, փայփայել» Սիր. լ. 7, Բ. մակ, ժա. 25. Եզեկ. ժզ. 13, գրգիլ Մծբ. 128, Եփր. ծն.. գրգալ Եփր. ծն. Կիւրղ. ծն.. «րօեամ Եփր. աւետ. 316, գրգանք Բ. մակ. ժդ. 24. Ե-րեմ. լա. 20, գրգանալ «յօրանալ, փափկա-նալ» Գր. սարկ. լուս., գրգարան «փափկու-թեան վայր, եդեմ» Պիտ., գրգիչ Եփր. ծն., գրգութիւն Օր. իը. 56. Գ. մակ. զ. 19, ան-գիրգ «անսաստ» Վրք. հց. Բ. 461, գրգուանք «գրգանք, փափկութիւն» ԱԲ (կառմուած ու մասնիկով. հմմտ. ցց-ուիլ, դր-դուիլ)։

• ՆՀԲ գիրուկ բառից։ Հիւնք. գիրկ բա-ռից։

NBHL (6)

ἀπαλός, σπάταλος temer, mollis, delicatus Իբրու Գիրուկ եւ փափուկ. փափկասուն. (ուստի Գրգանք, Գրգել) նազիք, նազիք միճազ, նազէնին.

Գիրգ՝ գիրացեալն է եւ յղփացեալ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Գիրգն որ ի քեզ, եւ փափուկն յոյժ. (Օր. ՟Ի՟Ը. 54. եւ 56։)

Ոչ եւս յաւելուցուս կոչել գիրգ եւ փափուկ. (Ես ՟Խ՟Է. 1։)

Գիրգ այրին կենդանւոյն մեռեալ է. (՟Ա. Տիմ. ՟Ե. 6։)

Մի է գիրգ լինելն եւ անցաւն. (Լմբ. սղ.։)


Գիրկ, գրկաց

s.

the two arms extended, open arms;
bosom, breast;
fathom;
—ս արկանել, — ընդ —ս խառն լինել, to embrace, to hug one another;
ընդ —ս մտանել, ընդ աղեղն լինել, to draw the bow well;
այն ինչ լինէր զոգիսն ի —ս իւր թափել, whilst he drew his bow tight;
— ընդ — խառնել or խառն լինել, — ընդ խառն or գրկընդխառն or գրկախառն լինել, to wrestle, to struggle with one;
— ընդ խառն կռիւ or մարտ, wrestling.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (մանաւանդ անեզաբար գործածուած) «գոգ» ՍԳր. Ագաթ., «մէկ գըր-կաչափ» Գծ. իէ. 28. Եւս. քր., որից ոճերով աւնինք գիրկս արկանել «գրկել» ՍԳր. Եւագր. Ոսկ. ես., ընդ գիրկս մտանել «աղեղը լարել» ՍԳր, գիրկ ընդ գիրկ խառնիլ Վեցօր. Ոսկ մ. ա. 13 կամ գիրկ ընդ խառն լինել «գրկա-խառնուիլ» Եւս. քր. ղանաղան ածանցումնե-րով՝ գրկալիր Երեմ. դ. 29, գրկախառն Ոսկ մ. բ. 22 և բ. տիմ. գրկախառնիլ Ոսկ. բ. կոր. և հռ., գրկատարած Ոսկ. ես. 205, ընդգրկել Առակ. իդ. 33. Ագաթ., իննագիրկ «ինը գըր-կաչափ» Նոննոս., լիագիրկք Ոսկ. ես., գիր-կուծոց «գիրկընդխառն» Քուչ. 73։

• Հիւնք. կրկէս բառիր է հանում.

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. գիրգ, գրգէլ, Ախց. Երև. Կր. գ'իրկ, Ալշ. Ասլ. Խրբ. Մշ. Սեբ. գ'իրգ, Ռ. Տիգ. քիրգ, Սչ. գ'ի՛ըրգ. Մկ. Վն. կ'իրկ, Ղրբ. գիւրգ1, Հճ. գ'րյգ, Ոզմ. գ'է րկ։ Նոր բառեր են՝ գրկանոց, գրկափակ, գրկուորիլ։

NBHL (26)

Մուտ ընդ գիրկս իւր. (Ողբ. ՟Բ. 4։)

Ա՛ռ զմանուկն ի գրկաց իմոց. (՟Գ. Թագ. ՟Գ. 20։)

Առ ընկլաւ զնա ի գիրկս իւր. (Ղկ. ՟Բ. 28։)

Մի՛ փարիր ի գիրկս, որ ոչ քո իցեն. (Առակ. ՟Ե. 20։ Տե՛ս եւ Ծն. ՟Զ. 15։ Եսթ. ՟Ժ՟Է. 11։ Սղ. ՟Ճ՟Ի՟Ը. 7։)

Իբրեւ զմանուկ ի գիրկս առեալ։ Ի գիրկս ըստ նմանութեան մանկամօր առեալ. (Ագաթ.։)

Ի գրկաց հարց փախչէին։ Վարեցին զջուր ի կրակն որպէս ի գիրկս եղբօր. (Փարպ.։)

Ի մերկութեանս գրկի փուշս ընդ շուշանաց ժողովեցից։ Ի գորովոյ գրկի։ Աղեղն լարեալ յաղթողին գրկաց. (Նար. կ.։ Նար. խչ. եւ Նար. մծբ.։)

ԳԻՐԿ. ἁργυιά ulna, passus որպէս Գրկաչափ տարածութիւն՝ իբրու մարդաչափ. որպէս եւ կէսն նորա՝

Ընկեցեալ զգունդսն՝ գտին գիրկս քսան ... գիրկս հնգետասան. (Գծ. ՟Ի՟Է. 28։)

Խորութիւն (ջրհորոյ) քսան գիրկ. (Եւս. քր. ՟Ա։)

Ընկղմեալ ի խորութեան ծովուն իբրեւ գրկաւ միով. (Ճ. ՟Ա.։)

ԳԻՐԿՍ ԱՐԿԱՆԵԼ. περιλαμβάνω, περιπλέκομαι complector, amplector Փարիլ, պատիլ զայլով. ընդգրկել, եւ սիրով յարիլ ...։ (Ծն. ՟Ի՟Թ. 13։ չգ. 4։ Առակ. դ. 8։ Ժող. գ. 5։)

Գիրկս արկանել զնովաւ, զքեւ. զնմանէ, նմա. փշոց, ընչից. կենցաղոյս սիրոյ. զերկայնամտութեամբ եւ զսիրով. (Խոր. հռիփս.։ ՃՃ.։ Սարգ.։ Նար.։ Եւագր. ՟Ժ։) Որ եւ ասի. ԳԻՐԿՍ ՏԱՐԱԾԵԼ.

Ոչ բանս ինչ ողոքս, եւ ոչ բարբառս ինչ աղերսականս լուաւ. այլ միայն ետես, եւ գիրկս տարածեաց. (Ոսկ. ես.։)

ԸՆԴ ԳԻՐԿՍ ՄՏԱՆԵԼ. Լարել զաղեղն, յորոյ ի լիճն մտանէ կեւսն գրկաց լարողին. ըստ յն. եւ լտ. ասի, լնուլ կամ ձկտել զաղեղն.

Ընդ գիրկս եմուտ (յէու), եւ եհար զյովրամ. (՟Դ. Թագ. ՟Թ. 24։)

Այն ինչ լինէր զոգիսն ի գիրկս իւր թափել, եւ նա յետս կոյս կործանեցաւ. (՟Ա. Մակ. ՟Թ. 47.) իմա՛, յորժամ Յովնաթան զամենայն ոյժ ետ ի լարել զաղեղն եւ հարկանել զբաքիդ, յետս կոյս ընկրկեցաւ։

ԳԻՐԿ ԸՆԴ ԳԻՐԿ ԽԱՌՆԻԼ. Պատիլ զմիմեամբք՝ սիրով, եւ ի գօտեմարտի.

Գիրկ ընդ գիրկ խառնեսցուք որ առ աստուած ... շաղեալք պատեսցուք ընդ սէր. (Վեցօր. ՟Ե։)

Յորժամ գիրկ ընդ գիրկ խառնիցին, ցուցանիցէ թէ որպէս պարտ իցէ կռուել եւ յաղթել. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

ԳԻՐԿ ԸՆԴ ԽԱՌՆ ԼԻՆԵԼ. Նոյն ընդ վ. իբր Գրկախառնիլ, եւ գօտեմարտիլ.

Յորժամ գիրկ ընդ խառն լինիցի (Յուդա ընդ Յիսուսի) ի համբուել զնա, յայնժամ արկցեն ի նա զձեռս. (Իգն.։)

Գիրկ ընդ խառն եղեն (սամփսոն եւ առիւծ). իլ. սամփս.։)

Մերկ ընդ մերկ ի թշնամւոյն կամէր լինել գիրկ ընդ խառն։ Վիրօք գիրկ ընդ խառն թշնամւոյն լինէր. (Իսիւք.։)

Ուստի ԳԻՐԿ ԸՆԴ ԽԱՌՆ ԿՌԻՒ կամ ՄԱՐՏ. Գօտէմարտութիւն. կիւլէշ, քէհլիվանլըգ.

Մանկտւոյն՝ գիրկ ընդ խառն կռիւ։ Ի գիրկ ընդ խառն մարտին միղոն կրովտոնայ (յաղթօղ). (Եւս. քր. ՟Ա։)


Գիրութիւն, ութեան

s.

plumpness, corpulence.

NBHL (5)

λίπος pinguedo, adeps Պարարտութիւն. եւ Պարարումն. (իսկ գիրուց՝ ռմկ. է ճարպ)

Ճարպոյ բնութիւն՝ գիրութիւն մատուցանէ աղեացն. իլ. ել.։)

Համակեալս ի գիրութեան։ Սոնքացեալս գիրութեամբ. (Խոր. ՟Գ. 59։ Փարպ.։)

Ի մարմնոցն. իրութենէ. իբր ի պարարմանէ. Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եւ ո՛չ զհին վայելչութեան կալցիս զգիրութիւն. իբր զառատութիւն, եւ այլն. (Լմբ. յայտն.։)


Գիրք, գրոց

cf. Գիր;
cf. Գրեան.


Գիւղ, ից

s.

village;
country;
գնալ՝ բնակել ի —, to go or live in the country.

Etymologies (5)

• (որ և գեւղ, գեաւղ, գեօղ և գաւառա-կան ձևով գեղ), ի հլ. (նաև սեռ. գեղջ, բց. գեղջէ, յետնաբար գրծ. գիւղօք) «գիւղ» ՍԳր. Եղիշ. Փարպ., որից՝ գեղաքաղաք Մրկ. ա. 38, քաղաքագիւղ Ադաթ., լեռնագիւղ Եփր. մն.. գեւղեան կամ գիւղեան Բուզ., գեղաստա-նեայք (գեօղաստեայք, գեօղաստայք) Կաղն-կտ., գեղօրէք Մխ. դտ., գեղջեայ «գիւ-ղացի» Եփր. վկ. արև. 184. Վրք. հց. Ա. 19, գեղջուկ Խոր. Փիլ. Նար., գեղջաւագ Կանոն., գեւղջացի «գիւղացի» (նորագիւտ բառ) Վրք. Աբերկիոսի (ՀԱ, 1910, էջ 373, տող 86), ան-գեօղ Ոսկ. ես. 385 ևն։ Նոր գրականում ըն-դունուած ձևն է գիւղ, որից կաղմուած են գիւ-ղացի, գիւղատնտես, գիւղատնտեսութիւն, գիւղատնտեսական, գիւղախումբ, գիւղանը-կար, գիւղական, գիւղաբնակ, բայց նաև գեղջկական, գեղջկուհի ևն։

• ՆՀԲ (գեղ բառի տակ) լծ. թլք. kóy «գիւղ»։ Gosche, 64 լտ. vicus, սանս-veca։-Justi, Zendsp. 281 սանս. vie զնդ. vīs։-Bötticher, Horae aram. 2 արամ. [hebrew word] gailā բառի հետ համե-մատում է հյ. գիւղաքաղաք, որ մես-ժամ է Lag Arm. Stud. § 495։ Տէրվ. Altarm. 65 և Նախալ. 76 զիւղ<*գիսղ <*վիսղ. իրր լտ. villaիւղ» բառի նուազականն է։ Canini, Et. etym. 115 ըրրտ. ker «գիւղ»։ Հիւնք. պրս. [arabic word] kul «գիւղ»։

• 3. Արշէզ. ՀԱ, 18ο6, 267 լտ. villa Bugge, Lyk. Stud. 1, 38 և 79 լիւկ. vedri «քաղաք» բառի հետ։ Pat-cubány, SA, 1, 192 հնխ. vevlos ձևից է հանում, իբր հնխ. velo, velu «շրջա-պատել» արմատից։ Scheftelovitz, BВ. 28, 297 սանս. vrǰana, պհլ. varzišn, պրս. barzan, «գիւղ, արուարձան» բա-ռերի հետ կցում է հյ. գեղջ։ Pcdersen, KZ, 40, էջ 198-9= Հայ. դր. լեզ. 191 ագանիլ «իջևանիլ» բառի հետ. հալերէ-նի նախաձևն էր *ագել (ղ-լ մասնիկ է, ինչ. ետղ, երկիւղ). հմմտ. յն. ἰαῦω «հանղչիլ, դադարիլ», որից αύλις, αυλή «գաւիթ, բակ, ագարակ» (տե՛ս և տակը ՓՈԽ)։ Karst, Յուշարձ. 418 օսմ. aγəl «փարախ», թաթար. eγil, auyl, aul «ախոռ», չերեմ. aul «գիւղ», մոնզոլ. all «գիւղակ»։ Charpentier, I, 25, 252 հնխ. vel «պատել, փակել, շրջապատել» աբմատի կրկնեալ vevlo-ձևից. հմմտ. սանս. vala «ցանկապատ», գերմ. Wald, սանս. vavra «փոս, խորք» ևն։ Oštir. Wörter u. Sachen 3, 205 հնխ. uik'-li ձևից. հմմտ. լտ. viCus «գիւղ», սանս. viš-«տուն», գոթ. weihs «գիւղ», հսլ. visi «գեղ», ալբան. vise «տեղ, վայր»։

• ԳՒՌ.-Այշ. Հճ. Մշ. Սչ. գեղ, Ագլ. Ննխ. գէղ, Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Սեբ. գ'էղ, Չթ. գ'եղ, գ'էղ «Զէյթուն գիւղը» (ընդհանու-րից դարձել է մասնաւոր անուն. ընդհանուրի համար գործածական է թրք. kōy). Ասլ. գ՝ եղ, Հմշ. կէղ, Ոզմ. գ'եղ, Սլմ. Վն. կ'եղ, Մկ. Մրղ. կէղ, Պլ. Ռ. քէղ, Տփ. գիղ, Տիգ. քիղ. Նոր բառեր են՝ գեղարդի, գեղախռիւ, գեռա-հաւան, գեղավրայ, գեղաւրիչք, գեղունաք, գեղամէջ, գեղատեղ ևն։

• ՓՈԽ.-Pedersen, KZ, 40, 198-a= Հայ. դր. լեզ. 190-193 հայերէնից փոխա-ռեալ է համարում օսմ. aγəl «փարախ», կրկըղ. aul, Կաղանի թթր. auəl, թարանչի =γil «գոմ», կոյբալ. al, եակուտ. yal «ոս-րացի». սրանց միջոցով էլ ռուս. aul «կով-կասեան լեռնականների գիւղ», չերեմիս. aιὶ «գիւղ, աւան», մոնգոլ. ail «դրացի, դրացնու-թիւն, աւան», ailčin «հիւր», aileilasu «հիւր լինել».-բոլորի նախաթրքական ձևն է *agyl, որ փոխառեալ է նախահայ. *aguel ձևից։

NBHL (7)

ԳԻՒՂ κώμη, χωρίον , φρούριον, ἁγρός vicus, pagus, castellum, villa, rus գրի եւ ԳԵՒՂ, կամ ԳԵԱՒՂ, ԳԵՕՂ. մանաւանդ ԳԵՂ. ... Շէն. աւան. բնակութիւն ի վայրս անդաստանաց, հանդերձ ագարակօք եւ անդէոք.

Հասանէր ի վերայ գիւղից եւ քաղաքաց. (՟Բ. Մակ. ՟Ը. 6։)

Ի Բեթղէհէմ գեղջէ։ Երթա՛յք ի գեղջ (կամ գեաւղդ) որ առաջի ձեր է։ Շրջէր Յիսուս ընդ ամենայն քաղաքս եւ ընդ գեղս (կամ գեւղս, կամ գեաւղս)։ Կոչել գեաւղն այնմիկ ... գեաւղ արեան։ Տեարք էին գեւղից։ Խորել ի գնոց գեաւղջն.եւ այլն։

Գիւղօք եւ ագարակօք. (Փարպ.։)

Պտղաբերութիւնք գեղջն ... Ի դեղից. (Յհ. կթ.։)

Բերէին նմա ի գեղջուց զպէտսն։ Մինչ գային ի գիւղէ անտի. (Վրք. հց. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Երթա՛յք ասէ ի գեօղդ. գիւղ զբովանդակ տիեզերս կոչէ, վասն գեղեցկագիր կարգաց աշխարհիս ... կամ զսուրբ եկեղեցի՝ որ գեղեցկացաւ ի հին տգեղութենէն. (Երզն. մտթ.։)


Գիւղակ

s.

little village;
villa.


Գիւղական

s.

peasant, clown.


Գիւղաւան

s.

small town, horough.


Գիւղաքաղաք

cf. Գիւղաւան.


Գիւղապետ

cf. Գեղջաւագ.


Գիւղեան

s. pl.

villages, country.

NBHL (1)

ԳԵՒՂԵԱՆ կամ ԳԻՒՂԵԱՆ. Գիւղք. գիւղորայք. գեղեր.


Գիւղօրէք

cf. Գիւղեան.


Գիւտ, ից

s.

invention, discovery, findling;
profit;
artifice;
salvation;
finder;
առ —, for the want of;
չքնաղ —ք, fine or rare inventions or discoveries;
—ք ձկանց, fishing;
— որսոյ, hunting;
—ք որովայնի, tape-worm;
եղիցի քեզ անձն քո ի —ս, you will save your soul;
ի — ածել, to invent;
ի — ածիլ, to be invented.

Etymologies (4)

• , ի հլ. «մի բանի գտնուիլը, գըտ-նուած բան, հնարք, շահ, վաստակ» ՍԳր. Ագաթ. Եփր. ել., «գտնուած, դիւրագիւտ» Երզն. քեր. Շնորհ. թղթ., «գտնող, գտիչ» Կաղնկտ. Լմբ. պտրգ., որից կազմուած են անգիւտ Ագաթ. Կորիւն. Բուզ., չքնաղագիւտ Ագաթ., չգիւտ Եւս. քր. ա., հնարագիւտ Եզն. Սեբեր., դիւրագիւտ Ոսկ. մ. ա. 1, յանկար-ծագիւտ Կորիւն., ստգիւտ կամ ըստգիւտ «թե-րութիւն, յանցանք» Կոչ. Ոսկ. բ. կոր. մ. բ. 15։-Արմատի երկրորդ ձևն է ԳԻՏ «գիւտ» որ միայն յետնաբար գործածուած է առան-ձին (ինչպէս Համամ առկ.), իսկ հների մօտ գտնում ենք միայն ածանցման ժամանակ ինչ. գտանել (կտ. գտի, եգիտ) ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ., գտակ «գտնող» Եւս. քր., գտա-կաւ «ճիշտ ու ճիշտ» Եւս. քր. Սեբեր. Եզն. Ոսկ. մ. և Եբր., ըստ գտանել կամ ստգտա-նել «մի թերութիւն գտնել» ՍԳր. (հմմտ. յն. ϰατα-γιγνώσϰω «նկատել. 2. կարծիք կազ-մել, դատել. 3. դատապարտել, նախատել»). ըզբանգտանք «հնարովի սուտ բան» Եզն. էջ 98 (հմմտ. բանագտակ լինել «սուտ պատ-ճառներ հնարել». տե՛ս և ՀԱ, 1914, 123 և 243)։

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. veid, void արմատին, որի մէկ ձայնդարձն է։ Այս արմատը նշանակում էր «գիտենալ» և «գտնել». առաջին նշանակութեամբ ունինք հյ. գէտ, գիտել (միւս ցեղակիցները տե՛ս գէտ), իսկ երկրորդ նշանակութեամբ ունինք հյ. գիւտ, գիտ. գտանել, որին համապատաս խան են սանս. vid «գտնել», ներկ. vindáti «գտանէ», կտր. ávidat «եգիտ», զնդ. vindaiti «գտանէ», հիռլ. finnaim «գտանեմ»։-Հիւբշ. 437։

• Ուղիղ մեկնեցին նախ Peterm. 21, Windisch 7, իբր սանս. vid, vind։-Հիւնք. գիտեմ բայից։-Ջօրպաճեան, Բազմ. 1908, 359 անգլ. find։ Karst Յεւշարձ. 405 սումեր. kid «փնտռել»։

• Գ' Դ.-Ալշ. գ'դնել, Ջղ. գ'դ'նել, Սեբ. գ'ըդ-նէլ, Ննխ. գդնէլ, Մշ. Պլ. գդնալ, Ախց. Կր. «'տնիլ, Խրբ. գ'դնիլ, գննալ, Ակն. գ'ըննիլ, Սչ. գ'դնուլ, Ագլ. գիդm՛նիլ, Յղ. քրթm՛նmլ. Շմ. քիթmնmլ, Տփ. գթնիլ, Ռ. քղնէլ, Երև. քթնթէլ, Տիգ. քդնmլ, Ոզմ. կընդընիլ, Վն. կընդնել, Մկ. կընդնիլ, Հմշ. կդնուշ, Ասլ. գ'ը*նալ, Հճ. գ'ը'ննել, Սլմ. գինել, Մրղ. գին-նէլ։ Նոր բառեր են՝ գտելուկ, գտնովի. գըտ-նողչէք, գտուկ, գտում, գտունի, իսկ գիտ Ակն. «ուտելեղէնների առատ ժամանակը, երբ ամէն բան առատ է գտնւում»։

NBHL (21)

εὔρημα, εὔρεσις inventio, inventum, commentum, quaestum, lucrum Արմատ Գտանելոյ, որպէս Գտումն իրի կորուսելոյ կամ խնդրելոյ. եւ Հնարք. հանճար. ճարտարութիւն. եւ Իրն գտեալ դիպուածով, աշխատութեամբ, կամ ճարտարութեամբ. շահ. օգուտ.

Եղիցի քեզ անձն քո ի գիւտս։ Տաց քեզ զանձն քո ի գիւտս. այսինքն անկորուստ եւ անվնաս պահեսցիս. (Երեմ. ՟Ը. 2. ՟Լ՟Թ. 18. ՟Խ՟Ե. 5։)

Զփոխա իբրեւ զգիւտ համարեցան։ Համարի եթէ գիւտս գտի։ Տու՛ր բարձրելյոն ըստ տրոց նորա, եւ առատ ակամբ զգիւտ ձեռաց։ Սիրաք. Ի՟Թ. 4. եւ 7. ՟Լ՟Բ. 12։)

Առաջի՛ կայ գիւտ եւ կորուստ։ Յուսով գիւտի կորուսելոյն։ Գիւտ իրացդ, կամ գրոյ. (Փարպ.։)

Գիւտք իմաստից, կամ Ժամանակաց. (Խոր.։)

Զաշխարհս պսակեն նոր եւ չքնաղ գիւտիւք։ Գիւտի անձանց։ Զգիւտս աշխատութեան մերոյ։ Գիւտիցն խնդիր աշխատութիւն է. (Ագաթ.։)

Գիւտ որսոյ ձկանց. (Արշ.։)

Եկեղեցիք ոչ են պարգեւք թագաւորաց, եւ ո՛չ գիւտք իմաստնոց. (Եղիշ. ՟Բ։)

Իմաստակաց են գիւտք։ Վարեցեալ իմաստակաց գիւտիւք. իլ.։)

Ընդ գիւտս խորագիտութեան նորա զարմանայր. (Եփր. ել.։)

Գիւտք բանսարկուին, չարին, սատանայական. (Նար.։)

է՛ իսկ գիւտ՝ եւ կոչի, որ ոչ իւր ինչ իցէ, կամ ոչ ընդ վաստակոց գայցէ, այլ դիպուած ինչ բարւոյ լինիցի առանց աշխատութեան եւ ակնկալեաց. (Խոսր.։)

Ըստ գիւտոյ նիւթի եւ պատճառի. (Վրդն. ծն.։)

Գտցեն շնորհս. այսպիսի գտիւք հարստացեալ երանելին Դաւիթ. (Համամ առակ.։)

ԳԻՒՏ. ա. Գտեալ. գտանելի. դիւրագիւտ.

Հարկ եղեւ զայն ինչ ձէթ, որ գիւտ է յաշխարհն, ի նիւթ առնուլ մեռոնի. (Շ. թղթ.։)

Որ ոչն էր անկ մեզ, եւ գիւտ. (Երզն. քեր.։)

Ի մէջ ողկուզաց ճիւռ օրհնութեան. զնոյն զգիւտ ճիռն օրհնութեան ճմլեալ. (Հ. կիլիկ.։)

Եւ իբր Գտակ. գտօղ. գտիչ.

Որ այսքան չարեաց գիւտ է. (Լմբ. պտրգ.։)

Խորհուրդ կալեալ, որով կարասցէ գիւտ լինել խնդրոյն. (Կաղանկտ.։)


Գիւտական, ի, աց

cf. Դիւթական.

NBHL (2)

Գիտական. դիւթական.

Գիւտական հարցմունք. յն. հմայք. (Պտմ. աղեքս.։)


Գլխագարութիւն, ութեան

s.

head-ache;
madness;
giddiness.

NBHL (4)

Խանգարումն գլխոյ. ցաւ գլխոյ. եւ Գլխածանրութիւն.

Ոտնացաւութիւն, եւ գլխագարութիւն, եւ անբժշկելի ցաւք։ Ոմանք իբր գլխագարութիւն ասէին զնմանէ ի սատանայէ եղեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։ եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

ԳԼԽԱԳԱՐՈՒԹԻՒՆ. որպէս Գլխահարութիւն կամ դատապարտութիւն. գլխու փորձանք.

Այդ իսկ առաւել ի գլխագարութիւն բերէ զձեզ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։)


Գլխագիր, գրաց

s.

initial, capital letter;
inscription, title.

NBHL (4)

Գիր դրոշմեալ ի վերայ գլխոյ կամ ի վերոյ քան զգլուխն.

Զմանկաբար խանձարուրսն, զմարդկապէս գլխագիրն. (Ածազգ. ՟Ժ՟Գ.) յն. ἁπογραφή կամ ἑπιγραφή

ԳԼԽԱԳԻՐ. Գլխաւոր նշանագիր կամ տառ ի գլխաւոր հատուածս բանի. գլխատառ, մենծ գիր. սիւլուսի.

Ճանաչէ որիշ որիշ զգիրսն գլխագիր. (Արիստակ. գրչ.)


Գլխադիր, դրի

s.

coif, head-dress;
where is the head of a Saint preserved.

NBHL (8)

ԳԼԽԱԴԻՐ. Դիր հանգստեան, ուր պահի գլուխ սրբոյ.

ἑπίκρανον, τουπίκρανιον velamen, capitis ligamen, vitta Ծածկոյթ գլխոյ. գլխաշուք կանանց. եւ որ ինչ արկանի զգլխով եւ պարանոցաւ. լաչակ.

Զգլխագիրն ի բաց հանցէ (կինն), զի դատեալ լիցի մերկ գլխով. իլ. ՟ժ. բան.։)

Ծածկոյթն այն գլխադիր ինչ է. (Նոննոս.։ Կամ որպէս յն. վերաձգելին, վերարկու (գլխոյ).)

Առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց։ Պատառեցից զգլխագիրսն ձեր. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 18. 21. եբր. (ըստ ոմանց՝ ուսանոց նման բարձկներոյ)։)

Գլխադիրն ամենասրբուհոյ աստուածածնին։ Զսուրբ գլխադիրն. (Հ=Յ. յուլ. ՟Բ.։)

Օրհնութիւն գլխագրի կուսից. (Մաշտ. ջահկ.։)

Գլխադիրն յակոբայ փառաւորական (յերուսաղէմ). (Գանձ.։)


Գլխածանրութիւն, ութեան

s.

heaviness of the head.

NBHL (2)

καρηβαρία gravedo capitis Ծանրութիւն գլխոյ՝ յարբեցութենէ, ի խօթութենէ, եւ այլն. որ եւ ասի ԾԱՆՐԱԳԼԽՈՒԹԻՒՆ, ԳԼԽԱԳԱՐՈՒԹԻՒՆ։ (Գաղիան.։)

Արբեցութեանց գլխածանրութիւնք. (Բրս. պհ. ՟Ա։)


Գլխակարգութիւն, ութեան

s.

division into several chapters, order, arrangement;
summary, compendium;
index.

NBHL (3)

Կարգաւորութիւն բանից ի գլուխս գլուխս. բովանդակութիւն. ցանկ.

Եդից քեզ գրով զգլխակարգութիւն հարցուածոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)

Հանդերձեալ բանդ ունի եւ զմեր գլխակարգութիւնս խնդրոց. (Գր. տղ. թղթ.։)


Գլխակորիմ, եցայ

vn.

to be ashamed.

NBHL (3)

Կորանալ գլխոյ. զերկիր նշմարել. անպատասխանի եւ ամօթապարտս գտանիլ. պատկառիլ.

Մտօք ապշեցան, գլխակորեցան (կամ գլխակորացան)։ Ամենայն ոք գլխակորեալ յերկիր. (Ոսկ. յհ. ՟Ա. 16։)

Առիւծ մի եկաց առ Մարիամ մերձ՝ գլխակորեալ։ Գլխակորեալ լինէր ի ժամ ուտելոյն, զի մի տեսանիցէ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Definitions containing the research ի : 10000 Results

Պրքէ

s.

reservoir, basin.

Etymologies (3)

• «ջրի աւազան կամ գուբ» Վստկ. ջ 5. ասելի լաւ է բրքայ Պղնձ. 17, 37, որ և գրուած բրգայ Աղթամ. (տպ. Կոստ. էջ 41)։

• = Արաբ. [arabic word] birka «աւազան», որից նաև քրդ. birké, birk «աւազան»։ Բնիկ սեմական բառ է. հմմտ. եբր. [hebrew word] bəreka, եգիպտ. birakati «գուբ կամ աւազան». բուն արմա-տը յայտնի չէ՝ ըստ Gesenius17 118.-Հիւբշ. 274,

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ. յետոյ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 662։

NBHL (2)

Բառ. ռմկ. որպէս արաբ. պիւրքէ. այն է Աւազան կամ փոս՝ ուր ժողովեն զջուր.

Ուղղեն զջուրն (անձրեւի) ի յաման ուրեք իբր ի պրքէ. եւ անդ յստակի ի պղտորութենէն, եւ ապա մտցէ ի ջրատունն. (Վստկ. ՟Է։)


Պրօն, ի

s.

carded wool or goat's hair;
lint, scraped linen.

Etymologies (3)

• «այծի մազ, թիֆթիկ» Յայսմ. փետ. 13. որից պրօնագործ Յիշատ. Սամ. անեց. շար. 152. Ամբ. պտմ. 125. գրուած պրուն Ամիրտ. (վկւյութիւնը տե՛ս Նորայր, Բռ. ֆրանս. 724բ)։

• ՀՀԲ պրակ բառի՞ց։

• ԳՒՌ.-Մշ. պրօն, Սթ. բրօն «թիֆթիկ»։

NBHL (2)

Մազ այծեաց, եւ ծրար նորին.

Եւ ասաց տանել նոցա պրօն եւ վուշ, զի աշխատեցայց ասէ. (Հ. փետր. ՟Ժ՟Գ.։)


Պօզ

cf. Պօզլախ.

Etymologies (3)

• «գորշագոյն» Վստկ. 199. Երազ. որ և պօզլախ (գրուած պաւզլախ) Յայտ. զ. 8 լուսանցքի վրայ (յետին գրիչներից աւելա-ցուած իբր բացատրութիւն շլոռոս բառի). բոլորն էլ գործածուած են ձիու համար։

• = Պրս. ❇ bοz, թրք. ❇οz, [arabic word] bozlaq «գորշ, գորշասպիտակ», չաղաթ. boz «գորշ», արևել. թրք. boz «կապուտակի մօտ գոյն, սպիտակորակ կապոյտ», քրդ. boz «գորշ» (բոլորն էլ ձիու համար ասուած)։-Հիւբշ. 278։

• ՆՀԲ սխալուելով Յայտ. զ. 8 լուսան-ցագրութիւնից՝ դնում է «գոյն կանաչ ֆըստըխի և դեղին կամ բացագոյն կա-նաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիս χλω-թός, շլոռոս»։ Թրք. բառերը իրեն ծանօթ չեն, ինչպէս նաև գւռ. բօզ «գորշ ձի», որ թուրքերէնից նոր փոխառութիւն է։

NBHL (5)

Թէ ձին սեւ լինի, պօզ լինի. դեղին լինի. (Երազահան.։)

ՊՕԶ ՊՕԶԼԱԽ. Բառ ռմկ. Գոյն կանաչ ֆըստըխի. եւ դեղին կամ բացագոյն կանաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիւ χλωρός , շլոռոս. virens, herbidus, pallidus, flavus

Վասն որոյ ի (Յայտ. ՟Զ. 8)

Տեսի եւ ահա ձի չլոռոս, գրիչք ի լուսանցս կամ ի մէջն տողիս նշանակեն.

Գովելիք (ձիոց) ի գոյներն երեք են. պղատոն իմաստունն (գովէ նախ) զպոզն, եւ ի յետ զհնդիկն, եւ ապա զքումայթն. (Վստկ. ՟Յ՟Է։)


Ջաբրոն

s.

hood, cowl, frock.

Etymologies (3)

• «վեղար, կրօնա-ւորի գլխու ծածկոց» Մխ. ապար. (ստէպ) Մարթին. գրուած ջբրուն Մ. Մաշտ. 277. որից ջաբրունաւոր «վեղարաւոր». Մխ. ա-պար.։

• = Հֆրանս. chaperon «գլխանոց» (ստ. լտ. cappa «ծածկոց» բառից), որ և ֆր. chaperon, իտալ. ciapperone «գլխանոց»։-Հիւբշ. 390։

• Ո.ռիր մեկսեց ՆՀԲ։

NBHL (3)

ՋԱԲՐՈՆ կամ ՋԱԲՐՈՒՆ. Բառ գաղղ. շաբըրօն. chaperon ի լատ. capero, tegmen capitis. իտ. cappuccio. այն է Վեղար. ծածկոյթ գլխոյ կրօնաւորաց։ Մխ. ապար. ստէպ։

Որպէս եւ Մարթին գրէ.

Յեկեղեցին գոլով ի պաշտօնն՝ կարմիր սկառլատ ջաբրունս տարցեն ի գլուխս իւրեանց։


Ջալոտ, ից

s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

Etymologies (4)

• (գրուած նա և ջայլոտ, ջալաւտ, ջա-լօտ), ի հլ. «բիր, ծեծի գաւազան» Խոր. Սիիան. (Սոփերք ժբ. 33). Ոսկիփ. Յայսմ. Կիր. էջ 10. Ղև. խ. էջ 164. կայ նա և ջալոտի ձևով՝ Եփր. վկ. արև. 215 (ոչ-ոսկեդարեան), Վրք. և վկ. Ա. 100, 123։

• ՆՀԲ լծ. հյ. ջլուտ և ջայլ՝ իբր խուրձ կամ բազմութիւն գաւազանաց ի մի տրցակ, թրք. ջալը (իմա čalə) «խռիւ»։ = Եթէ իրօք տրցակ է գաւազանների, կարող է կազմուած լինել -ոտի մաս-

• նիկով և այն ժամանակ արմատը կլինի օալ, որ և տե՛ս առանձին։

• ԳՒՌ.-Սրանից է ջլատկել Սեբ. «սաստիկ ծեծել»։

NBHL (7)

ՋԱԼՈՏ. Գրի եւ ՋԱԼՕՏ, ՋԱԼԱՒՏ, եւ ՋԱՅԼՈՏ.

(լծ. հյ. ջլուտ, եւ ջայլ՝ իբր խուրձ կամ բազմութիւնն գաւազանաց ի մի տրցակ. եւ թ. ջալը ). Բիր. քուք. կարիճ. արջառաջիլ, եւ գաւազան դանից.

Հրամայեաց ջալոտիւք հարկանել յերկար, մինչ ի գտնելն տւանդեաց զոդին։ Տանջել ջալոտիւք։ Ջալւտիւք հարկանել։ Ստուար ջալաւտիւք ձաղկել։ Բրօք ջարդել ... խորտակեալ ջալոտիւք. (Խոր. ՟Գ. 14։ ՃՃ.։ Սիսիան.։)

Առին քարինս եւ ջալաւտս, եւ ի գիշերի սպանին զնա. (Տէր Իսրայէլ. յունիս. ՟Ժ՟Ե.։)

Կտրէ քառասուն կաղնի ջալոտ։ Զքարասուն կաղնի ջալոտ մանրեմ ի վերայ քո։ (Ոսկիփոր.։)

Հարկանել դալար ջայլոտիւք. (Հ. օգոստ. ՟Ժ՟Թ. եւ այլն։)

Զարկուած ջալոտիցն առեալ սրբոցն՝ աւանդելով զոգիսն. (Տաղ.։)


Ջահ, ից

adj. ast.

light, torch, flambeau, link;
candelabra, chandelier;
facula, bright spot on the sun.

Etymologies (3)

• ︎, ի հլ. «բոցավառ մարխէ ձող, վա-ռուած լոյս» ՍԳր. «կանթեղներով կախովի մեծ ճրագ» Յիշատ. որից ջահաւոր Ոսկ. ես. ջահացուցանել Ագաթ. ջահափայլ Եփր. պհ. 169. ջահաբորբոք Ասող. եօթնաջահեան Եղիշ. դտ. ճառագայթաջահ Կիւրղ. խչ. ճրա-գաջահ Տաղ. ևն։

• Lag. Ges. Abhd. 9 սանս. čātra, որ մերժում է Arm. Stud. § 1897 նախա-ձայն č̌-ի և նոյն ձևը իրանական խմբի մէջ չգտնուելու պատճառով։ Հիւնք. հա-մառօտուած ճառագայթ բառից։ Ա. Մ. Գարագաշեան (անձնական) ջերանիլ բայից, ինչպէս ունինք մեռանիլ բայից մահ։ Մառ ИАН 1918, 341 նոյն ընդ (հր)դեհ։

• ԳՒՌ.-Ագլ. ջահ, Տիգ. ջmհ, Ախց. Կր. Սեբ. Սչ. ջ'ահ, Խրբ. ջ'այ, Մշ. ջ'ախ, Մկ. ճmխ.-Շմ. Տփ. ճաղ. -Մշ. ջ'առ, ճառ, Մրղ. Ջղ. ճառ, Ննխ. Պլ. ջառ, Ռ. ջառ, ջառա, Զթ. ջ'օհյը, ջ'օհրը.-վերջինները մատնանշում

NBHL (12)

λαμπάς, δᾴς, δᾳδός fax, taeda πῦρ, πυρά pyra, rogus φανός lanterna candela. Ճրագ բոցաբորբոք ի դիւրավառ եւ յիւղային փայտից, ի խրձանց եւ այլն. խուրձ վառելի. մոմեղէն լուցեալ պայծառ. զամպար, եւ լոյս կամ բոց մեծ՝ իրօք կամ նմանութեամբ. եէլ մումը,

Ջահս ի մէջ սափորոցն։ Առին զջահսն։ Կապեաց ի միջոցին զջահսն, եւ ելոյց հուր ի ջահսն։ Ջահիւք եւ լապտերօք արծաթեօք. (Դտ.։ Յուդթ.։ ՟Բ. Մակ.։ Յհ. ՟Ծ՟Ը. 3. եւ այլն։)

Լուցանէին ջահս ի վերայ աշտարակացն. յն. կրակ, կամ խարոյկ։ (Յուդթ. ՟Է. 5.)

Մատնեցին զանձինս սուսերաց եւ ջահից. (Շար.։)

Գեթսամանի, որ թարգմանի ձոր պարտութեան կամ ջահից, ընդ որ դաւիթ ջահիւք ի գիշերի փախչէր յաբեսաղոմայ. (Մեկն. ղկ.։)

Որ զերկնական ջահն զարեգակն արարե լուսաւորիչ երկնի եւ երկրի։ Զայսպիսի ջահունս եւ զարեգակունս սնուցանէր. (Ճ. ՟Բ.։)

Որոց ի խաւարի եւ ի գիշերի էին՝ ջահ առաջնորդութեան։ Այսու գիտութեամբ ջահ վառեաց զնոսա յառատ լուսոյ անտի, զոր ինքն բնութեամբ ունէր. (Կիւրղ. ղկ.։ Իգն.։)

Ճրագ եօթնաջահեան վառեալ՝ յանշիջող ջահէն իջման. (Տաղ.։)

Ջահ վառեալ սուրբ սերովբէն՝ կայր ի սպասու հրալից վիմին (գերեզմանի փրկչին). (Շ. տաղ.։)

Հարսանեկան ջահք՝ (նշանակ սիրոյ եւ ուրախութեան). (Յճխ.։ Փիլ.։ Առ որս. ՟Գ։)

ՋԱՀ. Զարդ եկեղեցեաց առկախեալ՝ ջահիւք բազմաթիւ կամ մոմեղինաց. ասկը.

Ջահ մի՝ ունելով յինքեան կանթեղս հարիւր եւ երկոտասան։ Ջահ այս ճախր առեալ ի գլուխ կաթուղիկէիս։ Չափաւոր ջահ մի այլ յանուն սրբոց քառասնիցն՝ ունելով յինքեան կանթեղս ըստ թուոյ նոցա. իշատ.։)


Ջաղացք, ցաց

s.

mill;
փոշի —ցաց, mill-dust.

Etymologies (1)

• ԳՒՌ.-ր ձայնը պահում է Տփ. ջրաղացկ, բայց նաև ջաղացկ. նոյնը պահում են տե-ղափոխութեամբ՝ Խրբ. ջ'աղարջ՝, ջ'աղարց (սեռ. ջ'ախջ'ի, բց. ջ'ախջ՝ է), Տիգ. չmղmրց, Զթ. ճաղօյցք, ջ'աղորցք, Հճ. ջ'աղօյցք. -ր ձայնը կորցրել են՝ Ագլ. ջաղաց, Երև. Ջղ. ջ'աղաց, Գոր. Շմ. ճաղաց, Ախց. Կր. ջ'ա-ղացք (յգ. ջ'աղջ'ընէր), Հմշ. ճաղացք (սեռ. հաղցուց), Մկ. Վն. ճmղաց, Սվեդ. ջ'mղուցք. Ալշ. ջ'աղաջ՝, Մշ. ջ'աղաճ, Ննխ. ջաղաչք, Մրղ. Սլմ. ճmղmչ, Սեբ. ջ'աղաշգ, Սչ. ջ'ե-ղացք, Ղրբ. ճէ՛ղաց, Ասլ. քէղաշք, քէղաշ. վերջինիս մէջ նախաձայն ք՝ յաջորդ շ ձայնի տարանմանութեամբ է ձևացած՝ համաձայն Meillet-ի օրէնքի MSL 14, 288 և ՀԱ 1905, 254։-Նոր բառեր են ջաղացպան, ջաղացա-տեղ, ջաղացաքար, ջաղացբաղարջ։


Ջաղբ, ից

s.

suddenshower, heavy shower.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «տեղատարափ անձրև» Յհ. կթ. 326. Տաթև. ամ. 227. որից ջաղբագոյն շիթք՝ նոյն նշ. Արիստ. աշխ.։ Գրուած կամ տպուած է ջաղջ Տաթև. ձմ. լե. «Ջաղջ անձրևն հեղեղէ զսերմանիսն»։

• Հիւնք. հանում է խիղբ բառից։ Աճառ. ՀԱ 1908, 124 յիշում է եակուտ. čalbax «ճահիճ, մօր, տիղմ», արևել. թրք. [arabic word] č̌alpa կամ [arabic word] čalpuq «անձրևից ցեխոտուած տեղ», [arabic word] čalad «ցեխ, կաւ, տիղմ», տորոնք պատահական նմա-նութիւն միայն ունին։ Petersson տե՛ս ջոլիր։

NBHL (3)

ՋԱՂԲ եւ ՋԱՂԲԱԳՈՅՆ ՇԻԹՔ. συνοχή, συστρέμματα contortum stillicidium, imber. Անձրեւ խոշոր՝ սաստիկ կաթեալ՝ վնասակար քան օգտակար. տեղ տարափոյ.

Յայնժամ անձրեւք քաղցունք եւ շահեկանք. (իսկ այժմ անպիտանք եւ ջաղբք եւ թորթորեալք. Յհ. կթ.։)

Տեղումն է, որ ունի քան զանձրեւ շիթք ջաղբագոյն՝ ստէպ թօթափմամբ բերեալ ի վերայ երկրի. (Արիստ. աշխ.։)


Ջամբ, ից

s.

nourishment, food.

Etymologies (3)

• «ուտելիք, կերակուր» Ոսկ. մ. ա. 16. Վրք. հց. որից ջամբել «մանր մանր ջար-դելով կերցնել (մանուկին, թռչունի ևն), սր-նուցանել, խնամել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. 171. ջամբակեր Եղիշ. հյր. մեր 199. ջամբե-ցուցանել Խոսրովիկ. Նար. Յայսմ. կաթնա-ջամբ Իգնատ. թղ. 148. Տօնակ. օձաջամբ Յհ. իմ. եկեղ. Ստ. ժմ. 494. (ջամբ Լ. «ապուր»)։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ճամա, մանչու թթր. jemen։-ՆՀԲ. լծ. ծամ և ումպ։ Տէրվ. Altarm, 23 իբր բը-նիկ հայ՝ սանս. jambh, jabh «բերնով խածնել», ǰambha «խածուածք», հաւ аобати «ուտել» բառերի հետ։ Մորթման ZDMG 26, 589 բևեռ. zipparçima «ջամբել»։ Հիւնք. ամպ բառից։ Շէֆթե-լովից BВ 28, 297 նոյն է Տէրվիշեանի հետ։-Բառիս հետ նման են հնչմամբ և լը», č̌amidan «խմել» (չունի ԳԴ. գիտէ Horn § 444), սանս. čāmati «խմել», ոսս. çimin «խմել», և միւս կողմից մի խումբ կովկասեան բառեր. ինչ. վրաց. «ուտելիք», მჭამელი մճամելի «կերող, սառող», ჭამება ճամեբա «սնուցանել», ինգիլ. ճամայ, մինգ. ճկոմուա «ուտել», չամա «սնուցանել», լազ. օչամու «կե-րակրել, սնուցանել» (Մառ, Լազ. քե-րակ. 208 սրա արմատը դնում է պար-զապէս չ)։ Բայց այս երկու խմբերն էլ յարմար չեն։ Պարսիկ ձևը փոխառեալ լինելու դէպքում պիտի տար հյ. ճամ։ Աւելի հետաքրքրական է կովկասեան խումբը։ Այստեղ բառի ընդհանուր տա-րածումը, նշանակութեան նախնական

• ձևը, միանգամայն և ճամ պարզական արմատի գոյութիւնը, մինչդեռ հալերէ-նը աւելացած է նորբ թարմատարով, սոյց են տալիս որ հայերէնը փոխառ-եաւ է կովկասեաններից. բայց այստեղ էլ սպասելի էր *ճամբ և ո՛չ ջամբ։

NBHL (2)

Այլեւ մանկան հոգն, եթէ ուստի տացէ նմա ջամբ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ջամբ լինի չար հրդեհին (խօսելն ընդ բարկացողի). (Ոսկ. մ. ՟Ա. 16։)


Ջամբռ

s.

chamber.

Etymologies (3)

• «սենեակ, արքունի դիւանատուն» Թղթ. դաշ. էջ 30. Սմբ. պտմ. 101. «արքունի գանձարան» Սմբ. դատ. 18։ Տե՛ս և ջամռայ։

• = Հֆրանս. փոխառութիւն, որ է արդի ֆրանս. chambre, անգլ. chamber «սե-նեակ»։

• Ուղիղ մեկնեցին նախ Վիստոնեանք, թրգմ. Խոր. էջ 216, յետոյ ՀՀԲ։ Իսկ ՆՀԲ մեկնում է «բառ լտ. յն. գա՛մէռա, գա-մա՛ռա, գղ. շամպր, անգղ. ջէմպր, հյ. կամար, թրք. գէմէր»։ Սրա համեմատ ԱԲ մեկնում է բառը «կամարով խուց, արքունի դիւան»։

NBHL (2)

Բառ լտ. հյ. գա՛մէռա, գամա՛ռա. գղ. շամպր. անգղ. ջէմպր. հյ. կամար. թ. գէմէր. որպէս Սենեակ. դիւան

Հաւասարն այսմ թղթոյ եդաք ի ջամբռն արքունի. (Թղթ. դաշ.։)


Ջայլ, ից

s.

multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.

Etymologies (1)

• , ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։

NBHL (7)

ՋԱՅԼ եւ ՋԱՅԼԻ. ἁγών coetus, multitudo. Ջոլիր. ջոկ. խումբ. հանդէս բազմութեան լալտկանաց, եւ անբանաց.

Մկրտութիւն՝ վախճանելոց աջողակ պատան, քան զշիրիմ՝ մեծ վայելչականագոյն, քան զջայլին պար՝ բարեպաշտագոյն. (Ածաբ. մկրտ.։)

Եղերականք ջայլից համօրէն բանահիւսից կանանց լալականաց. (Նար. ՟Կ՟Ը։)

Երամք կանանց ճչօղ ջայլից՝ շուրջանակի զնա պարէին. (Ուռպ. ողբ.։)

Ձայն լալոյ նորա գուժեաց, զկոծն ասէ, զջայլն, զանզգայութիւնն. զի զոհէին զմանկունս. (Մխ. երեմ.։)

Քահանային զմեղս՝ եթէ ոք հրապարակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաստան. (Կանոն.։) (այլ ձ. հրապարակ իջեալ)։

Ասել եւ զեռակլեան սոճին, որ ջայլեացն օդից բիւրուց եօթեանց կաթամբ սնասէր։ Բանս ոչ կամի զքեզ (զալեւսդ) ջջնի յորջորել. վասն զի ջատագով ջայլեաց՝ գաղափար հարանցն կոչի. (Մագ. ՟Ժ՟Ա. եւ ՟Ձ՟Գ։)


Ջայլամն, ամանց

s.

ostrich.

Etymologies (4)

• , ն հլ. (-ման -մանց) «բարձրահասակ մի թռչուն է. տճկ. տէվէ խուշի, ֆր. autruche, գերմ. Strauss ռուս. cтрауcъ, անգլ. ostrich, որ և պարս-կական բառով՝ իշտրմուղ» ՍԳր. (գործա-ծուած է 8 անգամ). յետնաբար գրուած ջա-լամ Վրդն. առ. 59. ջալապու ձու փխ «օաւ լամու ձու» Վրդ. առ. 61։

• = Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.

• Հիւնք. ջայլ-=թրք. č̌aylaq+իմն։ Վե-րի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 124ա։ ԳԲ դնում է պրս. բայց առանց յիշելու պրս. բառը։

• ԳՒՌ.-Խրբ. չայլամ «մի տեսակ թռչուն է». իսկ Սեբ. ջ'այլամ պահուած է միայն բարձր հասակ ցոյց տալու համար. օր. ջ'այ, լամի պէս բան մ'է։

NBHL (2)

ՋԱՅԼԱՄՆ ՋԱՅԼԵԱՄՆ. գրի եւ իբր ռմկ. ՋԱՅԼԱՄ. ի. στρούθος, -θων, -θίον struthio. Մեծն ի հաւս կիսաթռիչս՝ նման կոզռան ըղտու երկայնավիզ՝ բարձր բարձիւնք, սեաւ եւ սպիտակ փետրովք. աչքն նման մարդոյ՝ ապուշ հայեցուածով. ածէ ձուս մեծամեծս թանձր պատենիւք. եբր. եէնդ.

Բնակութիւն համբարեաց, եւ հանգիստ ջայլամեաց (կամ ջայլամանց)։ Համբարուք, եւ դստերք ջայլամանց։ Ի դադարս ջայլամաց։ Բնակութիւն ջայլամանց. (Ես. ՟Դ. 13։ ՟Խ՟Գ.. 20։ Երեմ. ՟Ժ. 22։ ՟Խ՟Թ. 53։)


Ջայլեամն, լեմանց

cf. Ջայլամն.

Etymologies (4)

• , ն հլ. (-ման -մանց) «բարձրահասակ մի թռչուն է. տճկ. տէվէ խուշի, ֆր. autruche, գերմ. Strauss ռուս. cтрауcъ, անգլ. ostrich, որ և պարս-կական բառով՝ իշտրմուղ» ՍԳր. (գործա-ծուած է 8 անգամ). յետնաբար գրուած ջա-լամ Վրդն. առ. 59. ջալապու ձու փխ «օաւ լամու ձու» Վրդ. առ. 61։

• = Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.

• Հիւնք. ջայլ-=թրք. č̌aylaq+իմն։ Վե-րի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 124ա։ ԳԲ դնում է պրս. բայց առանց յիշելու պրս. բառը։

• ԳՒՌ.-Խրբ. չայլամ «մի տեսակ թռչուն է». իսկ Սեբ. ջ'այլամ պահուած է միայն բարձր հասակ ցոյց տալու համար. օր. ջ'այ, լամի պէս բան մ'է։

NBHL (2)

ՋԱՅԼԱՄՆ ՋԱՅԼԵԱՄՆ. գրի եւ իբր ռմկ. ՋԱՅԼԱՄ. ի. στρούθος, -θων, -θίον struthio. Մեծն ի հաւս կիսաթռիչս՝ նման կոզռան ըղտու երկայնավիզ՝ բարձր բարձիւնք, սեաւ եւ սպիտակ փետրովք. աչքն նման մարդոյ՝ ապուշ հայեցուածով. ածէ ձուս մեծամեծս թանձր պատենիւք. եբր. եէնդ.

Բնակութիւն համբարեաց, եւ հանգիստ ջայլամեաց (կամ ջայլամանց)։ Համբարուք, եւ դստերք ջայլամանց։ Ի դադարս ջայլամաց։ Բնակութիւն ջայլամանց. (Ես. ՟Դ. 13։ ՟Խ՟Գ.. 20։ Երեմ. ՟Ժ. 22։ ՟Խ՟Թ. 53։)


Ջասմ

s. adj.

chimera;
chimerical.

Etymologies (2)

• «եղջերուաքաղ, ուրուական». մէկ անգամ ունի Անան. եկեղ. «Ջնջեաց յերկրէ զամենայն պատկերս... հեթանոսական դի-ցակրօն ջասմ մասանցն մոլորութեանցն»։ Լնստոյգ բառ։

• ՆՀԲ «նոյն ընդ արաբ. [arabic word] ǰism «մարմին»։ ՋԲ դնում է պարսկերէն։

NBHL (2)

Նոյն ընդ արաբ. ճէսմ, ճիւսմ. իբր Եղջերուաքաղ անդոյ. ուրուական. իսմի վար՝ ճիսմի եօգ.

Ջնջեաց յերկրէ զամենայն պատկերս ... հեթանոսական դիցակրօն ջասմ մասանցն մոլորութեանցն. (Անան. եղեկ։)


Ջատուկ, տկաց

s. fig.

conjurer, sorcerer, wizard;
divineress, sorceress, witch, enchantress;
vixen, scold.

Etymologies (4)

• (ի-ա հլ. յետնաբար) «կախարդ (այր կամ կին)» Ոսկ. մ. բ. 4. Կանոն. Նար. 146. Նար. լծ. սխալ գրուած ջամուկ Լաստ. իգ (տ. Նորայր, Հայկ. բառաք. էջ 19)։

• -Պհլ. ǰātūk «կախարդ, վհուկ» բառից. սրա հին ձևն է yātuk, այն է զնդ. ❇ yatu-«կախարդ», սանս. [other alphabet] yatú-«կա-խարդութիւն. 2. կախարդութեան դևր». աւե-լի նոր ձևերն են պազ. jadu, պրս. [arabic word] jādū, որից փոխառեալ են քրդ. jadu, թրք. ǰādə «չար պառաւ կին», բուլգար. džadad-žiǰa։-Հիւբշ. 232։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ կցելով պրս. նատու բառին։ ՆՀԲ լծ. թրք. պրս. նա-տու, հազիւ։ Պատկ. Изcлeед. ժանտ բա-ռի և պրս. զնդ. ձևերի հետ։ ՓԲ դնում է պրս., բայց և մեկնում է ջատ «կից» բառից՝ իբր «կարկամեալ, կծկեալ» (տե՛ս ջատակել)։ Տէրվ. Altarm. 23 պրս. jādū։

• ԳՒՌ.-Նոր փոխառութիւններ են Ախց. ջ'ադու, Ալշ. Կր. Ղրբ. Մշ. Տփ. ջադու, Վն. ջադիւ, Պլ. ջադը՛ «չար պառաւ»։

NBHL (5)

(լծ. թ. պ. ճատու, ճադիւ ). γόης praestigiator, incantator, -trix;
saga, strix. Կիւս. կախարդ. դիւթ. վհուկ. խաբեպատիր (այր կամ կին).

Վասն չար դիւակախարդաց ջատկաց (այլ ձ. դիւթակախարդաց ջատակաց). (Կանոն.։)

Ժանտք եւ ջատուք, ամենայն մարդկան փրկութեան թշնամիք. (Ոսկ մ. ՟Բ. 4։)

Այնպիսւոյն անյարիր ջատուկ՝ մահու ծնդեցեալ չարաշուք առն ողորմեցար. (Նար. ՟Ծ՟Ը։)

Սոցին ջատուկ կանանցս եղբայր կամարար եղեալ. (Լաստ. ՟Ի՟Գ.) (գրեալ էր՝ յեր կուս եւս օրինակս՝ ջամուկ. ղի տ եւ մ շփոթին ի մատեանս)։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

Etymologies (5)

• , ո հլ. «տաքութիւն» Սիր. գ. 12 «տաք, տաքուկ» Եզն. «պարզ, բարեխառն և պայծառ օդ» Մտթ. ժզ. 2. Ոսկ. մ. ա. 6, բ. 28. Սեբեր. որից ջերանիլ «այրիլ, հիւան, դութեամբ, ցաւով կամ մոլութեամբ տոչո-րիլ» Ա. մկ. ա. 6. Եւս. քր. Սեբեր. Ոսկ. ա. տիմ. մտթ. ես. ջերիլ Անան. եկեղ. ջերին ատաթուկ» Եզն. «պարզ օդ» Պիտ. փիլ. ջե-րոտ Ագաթ. ջերոց Վստկ.։ -Այս արմատե միւս ձևերն են՝ ՋԵՌ-, որից կազմուած են ջեռնուլ կամ ջեռանիլ ՍԳր. Եփր. թգ. ջեռու-ցանել ՍԳր. Ոսկ. մտթ. ջեռումն Ոսկ. ռ կոր. ջեռիլ Տօնակ. ջեռացուցանել Խոր. Պե-րիարմ. Ասող. ջեռլի Ոսկ. ես. ջեռուցիչ «կաթսայ» Գ. թագ. է. 40, 45. ոտնջեռեալք «հանդէսի վերջաբանը» Նորագիւտ բ. մն. է, 9. դիւրաջեռ Դիռն. երկն.-ՋԵՐՄ, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տաք» ՍԳր. Ոսկ ս. տիմ. Ագաթ. Կիւրղ. ել. «օդի տաքու-թիւն» Ագաթ. Եղիշ. «մտերիմ, ընտանի» Ոսկ. մ. բ. 2. Փիլ. 15, 518, «ջեր օդ» Ոսկ. մ. ա. 24. որից ջերմագոյն Ոսկ. ես. ջերմա-նալ Մրկ. ա. 30. Ոսկ. յհ. ա. 3, բ. 33. ջեր-մաջերմ Տոբ. բ. 11, 18. Ոսկ. մտթ. Կիւրղ. ել. Եւագր. Եփր. գ. կոր. ջերմագութ Ոսկ. ջերմակիծ Ագաթ. Վեցօր. ջերմն «տենդ» ՍԳր. (յգ. ջերմանք Եղիշ. Կանոն. 364) ջերմնակալ «ջերմոտ» Ոսկ. բ. տիմ. ա. ջեր-մեռանդն Ագաթ. Սեբեր. Եփր. թգ. ջերմ-նոտ Ոսկ. մտթ. բ. տիմ. ջերմնեակ Մծբ. ջերմուկ Եւս. պտմ. Վեցօր. ջերմակաջուր (ուղղել ջերմաջուր) Վեցօր. դ. 79. ջերմիկ Վրք. հց. նոր բառեր են ջերմել, ջերմոց, ջերմանոց, ջերմաչափ, ջերմագին, ջերմա-միզութիւն ևն.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gšher-արմատից. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] ghar [other alphabet] ghrnōtl «այրել, վառել, լուսաւո-րել», [other alphabet] ghrna-«տաքութիւն», [other alphabet] I ghini, [other alphabet] hára-«կիզիչ տաքութիւն», զն, ǰar «տաք», յն. ϑέρος «ամառուայ տաքր. ա-մառ». ἕλέρμασσα «հնոց», ϑερομαι «ջեռնում», հիռլ. gorim, guirim «այրեմ, տաքացնեմ», gor «տաքութիւն, կրակ», կիմր. gor «թուխս», gwres «տաքութիսն», բրրտ. gor «կրակ», լիթ. gāras «շոգի», լեթթ. gars «տաք գոլորշի. 2. ոգի», հսլ. gorêti «վա-ռել», grčti «տաքացնել», žeravi «կիզիչ», po-žarū «հրդեհ», ռոա. горeть «այրիլ», гope «ցաւ, վիշտ», горячiи «տաք», горяц-кa «ջերմ», горькiи «կծու» (որ է «այրող»), горчицa «մանանեխ», горнъ «հալոց, հը-նոց», жаръ «շոգ, տապ», жаркoe «խռոռ-ված», жарить «խորովել», nо-жаръ «հրը-դեհ», ոպկր. hority, բուլգար. gor'ъ «այրել, վառել», չեխ. horim, լեհ. gorzeje, պոլաբ. guörè-sa «այրել», ալբան. ngroh «տաքաց-նել», zjar «կրակ, տաքութիւն, եռանդ», լտ-fornax «փուռ» ևն ևն։ Հնխ. gkher-արմա-տից -mo-մասնիկով ձևացած է հնխ. g'her-mό-«տաք», որից յառաջանում են յն. ϑερμός առաք», փռիւգ.-թրակ. germo-, ալբան. žjarm «տաքութիմն» և հյ. ջերմ։ Նոյն ար-քատի *gšhor-ձայնդարձից է յառաջանում հնխ. gšhormó-«տաքութիւն», որի ժա-ռանգներն են սանս. [other alphabet] gharmá-«տա-քութիւն, շոգ, եռանդ», զնդ. ❇ garə-ma-«տաք», հպրս. garma-, պհլ. garm, պրս. [arabic word] garm «տաք», աֆղան. γarma, γārma «կէսօր, օրուայ տաք ժամանակը», բելուճ. garm, քրդ. germ «տաք», germik «ջեր-մուկ», օսս. γarm, qarm «տաք» (Horn § 911), լատ. formus «տաք», հպրուս. gorme «տաթութիւն», գոթ. warmjan «տաքացնել», հբգ. նբգ. հոլլ. անգլ. warm «տաք», հհիւս. warmr «տաք» (Walde 308, Boisacq 341, Berneker 334 Trautmann 79, Pokorny I, 687, Kluge 518)։ Հնդևրոպական նախալե-սուի մէջ ձայնդարձը գործածւում էր բառի նեսակը որոշելու համար. այսպէս՝ e ձայն-դարձը ածականի համար էր, o ձայնդարձը գոյականի համար։ Հայերէնի մէջ սակայն երկուսը միանալով e ձևը տարածուած է և o ձայնդարձը ժառանգ չունի հայերէնի մէջ։-Հիւբշ. 486։

• Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։

• ԳՒՌ.-1. Ջեր արմատից՝ Մշ. ջ'եր «պարզ և տաքուկ օդ», Լ. ջէր «ոչ-պարզկայ դիշեր», Տփ. ջիրանալ «տաքանալ», Վն. ճեր «ոչ-պարզկայ գիշեր», ճէրել «երկինքը պարզել». Չթ. չիրնօլ «տաքանալ» (պատկանում է այս արմատին, բայց ազդուելով չոր բառից՝ դարձել է այսպէս։ Մրկ. ժդ. 54 գրուած է կու ջիրներ, բայց դա գրականի ազդեցու-թեամբ է. բուն հնչումն է չ ձայնով)։-2. Ջերմ առմատիղ՝ Ննխ. ջէրմ, Ախց. Կր. Սեռ. ջ'էրմ, Ագլ. ջիրմ, Շմ. ճէրմ, Ասլ. չէ՛րմը, նշանակում են «տենդ, ջերմ հիւանդութիւ-նը», որից Գոր. Ղրբ. ճէրմէլ «ջերմ ունե-նալ», -Եւդ. ջէրմուգ «ջերմուկ»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. čermig, čermug «ջերմուկ» (Բիւր. 1899, 314 և Յուշարձան 329). Կր. čerməx «ջերմուկ», Sovux-cermax (վայրանուն)։ Փռքր-Ասիոյ զանազան կող-մերը կան տճկ. čermik կամ čermuk ձևով զանազան գիւղեր կամ աւաններ, բոլորն էլ մի որևէ ջերմուկից ստացած իրենց անունը։ -Հայերէն ջերմ «տենդ» բառից եմ համա-րում բիւզ. յն. τζίρμα «ջղաձգութիւն, σπασμός, гоnvulsion», որի համար Sophocles 1o80 ասում է թէ՝ եթէ σόρμα բառի աղաւաղութիւնն է, պէտք է գրել *ύρμα. -արաբերէն ևս կայ [arabic word] jarm «տաք. 2. շատ տաք երկիր», բայց այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. 414 պրս. [arabic word] garm ձևից արաբացեալ է։

NBHL (13)

θέρμη, θερμότης calor καῦμα aestus. կամ εὑδία (որ է պարզ). Որպէս արմատ բառիս Ջերմ ՝է ջերմութիւն. տապ. տօթ. տաք. այսինքն տաքութիւն.

Արեւ եւ լոյս եւ ջերճ մի արեգակն ասի. (Յճխ. ՟Ա։)

Որպէս ջեր ի վերայ սառին, այնպէս հալեսցեն մեղք քո զքեզ. իր. ՟Գ. 17։)

ՋԵՐ. ա. Ջերմ. ջերմին. տաք.

Մրջեան ի ջեր ժամանակս հանելոյ զկտիկն յորջէ անտի եւ ցամաքեցուցանելոյ. ( Եզնիկ.։)

ՋԵՐ. գ. εὑδία, αἱθρία serenum caelum, serenitas, sudum γαλήνη, εὑδινή tranquillitas serena. (որպէս նոյն ընդ հյ. չոր. թ. սէրին. եւ լտ. սէրէնում ). Պարզ. այսինքն պայծառ՝ բարեխառն եւ հանդարտ օդ. պարզութիւն եւ հանդարտութիւն եթերական.

Յորժամ երեկոյ լինի, ասէք, թէ ջեր լինելոց է. (Մտթ. ՟Ժ՟Զ. 2։)

Խաղաղութիւն եւ ջեր գործի։ Յերկինս այլ նշան ձմերայնւոյէ (այսինքն մրրկի). եւ ոչ ոք իցէ՝ որ տեսանիցէ զձմերայնւոյ նշանն, եւ ջերոյ ակն ունիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 6։ ՟Բ. 28։)

Անկեալ կայցեն ի դաշտի, մինչ ջեր իցէ եւ պարզ. (Սեբեր. ՟Բ։)

Ի սաստիկ հոսեալ անձրեւաց հանդարտութիւն լինի, ջեր գործի. (Անան. զղջ.։)

Ի ջեր ժամանակի. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Ջեր վայելք օդոյ. իլ. իմաստն.։)

Պարզ երբէք լինել եւ ջեր՝ խաղաղացուցանել զոդին իրաւացուցեալ . յն. բարեխառնեալ գոլ։


Ջեք

int.

how ! oh ! o strange ! wonderful !

Etymologies (2)

• , ի հլ. «շատ մեծ ու ռառձռ. գերազանց. 2. իբր ձյն. ո՛հ, ի՛նչ լաւ, ի՛նչ դեղեցիկ» Քեր. թր. 33. Համամ. քեր. 275. Երզն. քեր.։-Հմմտ. բեք։

• ՆՀԲ «որպէս և պրս. ջի՛, արաբ. զիհի «քանի՞, ո՞վ, ո՛րչափ», իսկ բեք բառի տակ՝ «որպէս թրք. չէ՛ք, չօգ, եիւքսէք»։ Պատահական նմանութիւն ունի ալթայ. թթր. [arabic word] ček «ամբիծ, մաքուր, ան-պարսաւելի, անարատ» (Будaговъ 7, 506)։

NBHL (2)

ՋԵՔ կամ ՋԷՔ. մջ. յորմէ կազմի եւ հոլովդ՝ ջեքի, ից. Ով. զի՞ բարի. բեք. բաբէ. բէհ բէհ. (որպէս եւ պ. ջի՜. արաբ. զիհի՜. է՝ քանի՞, ո՞վ ո՛րչափ).

Ջէքն բախճանագոյն (կամ խրախճանագոյն) լսի, կամ զօրազուարճ։ Ջէքն այնքան գեղեցիկ էր պսակն։ Ջէք պայծառ իմն է լոյսն։ Ջէք անճառականք են աստուծոյքն, եւ հրեշտականք։ Բէքիցն աւանք, եւ ջեքիցն խումբք սոսկականք են, եւ գեղաղէշք. (Երզն. քեր.։)


Ջղջ

adj.

humid, damp, muddy.

Etymologies (1)

• տե՛ս Ճղճիմ։

NBHL (3)

ՋՂՋ կամ ՋԸՂՋ. (լծ. թ. շըղ ). Գիճին. տղմուտ.

Որոնէ ջղջ ինչ տեղի. (ա՛յլ ձ.)

Տեղի ինչ տիղմն. (Եպիփ. բարոյ.։)


Ջնար, աց

s.

cithern, harp, lyre.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «քնար, տաւիղ, կիթառ» նատում. գ. 8. Սեբեր. 136. Տօնակ. Նար. էջ 244. որից ջնարաւոր Ոսկ. կողոս. 641. Ես. 292. ջնարահար Խոր. Մագ. թղ. 209. Նար 104. պէտք չէ կարծել թէ քնար բառի ձևա-փոխութիւնը լինի, որովհետև երկուսը միա-սին կողք կողքի գործածուած ունինք Ոսկ. կողոս. 614՝ ջնարն և քնարն։

• ՆՀԲ քնար բառի հե՞տ։ Lag. Urgesch. 849 եբր. kinnōr «քնար» բառից։ Նոյն, Armen. Stud. § 1904 սրա հետ յիշում է նաև հյ. ջին, ջնել «զարնել»։

• ՓՈԽ?-Վրաց. ჭიანური ճիանուրի և թուշ. ჭინურ ճինուր «ջութակ», որից էլ վրաց. მეჭიანურე մեճիանուրե «ջութակահար»։

NBHL (4)

κιθάρα cithara χορδή fides, chrodae. Քնար՝ պէսպէս յօրինուածով, տաւիղ. նուագարան աղէօք կամ լարիւք. կիթառ.

Կազմեա՛ ջնար վիճակդ (յն. (զվիճակ) ովնայ. Նաւում. ՟Գ. 8։)

Փողք եւ քնարք եւ ջնարք։ Ջնարօք եւ քնարիւք եւ որղնաւ։ Ջնար ջահաւորական. (Արծր. ՟Գ. 9։ Տօնակ.։ Նար. ՟Ղ՟Բ։)

Ջնար քնար տաւիղ՝ բամբ շարժողին՝ քաղցրաձայնեալ. (Նար. տաղ.։)


Ջնարակ, ի

s.

sandarac;
varnish;
glaze.

Etymologies (2)

• «սանդարակ խէ-ժը, sandaraque» Գաղիան. բժշ. «մի տեսակ եղիճ» Գաղիան. (ըստ ՀԲուս. § 1889). որից ջնարակագոյն «ջնարակի պէս փայլուն» Բռ. q-ор4s ստեփ. լեհ.։ Սրա հետ նոյն է չնարէկ «կար-միր ծծմբաւոր զառիկի, sulfure rouge d'ar-šénic, sandaraque, réalgar», տր գիտէ մի-այն Նորայր, Բառ. ֆր. 1036 ա, որից և Քա-ջունի, Գ. 197։ Արդի գրականում ջնարակ նշանակում է «սըռ, հողէ ամանների ներսի փայլուն ապակեփայլ ներկը»։

• Lag. Arm. Stud. § 1905 կցում է յն. οανδαράϰη ձևին։ Հիւբշ. 232 սրա հետ միասին պարսկականից փոխառեալ է հ

NBHL (2)

ՋՆԱՐԱԿ կամ ՃՆԱՐԱԿ. ըստ յն. սանտարաք. σανδαράχη, -κη sandaracha, gummi. Բոյս ինչ եւ հիւթ նորա՝ ախորժելի մեղուաց, ուստի լինի ներկ կարմիր, փայլուն որպէս վէրնիջ ՝ ըստ իտալ. սէնտէրուս, սէնտէլուս.

Սանթարկ, ջնարակ. (Գաղիան.։)


Ջոխ

s.

cudgel, club.

Etymologies (4)

• «գաւազան, փայտ, բիր» Վրք. հս. ա. 694. ուրիշ վկայութիւն չկայ։

• = Վրաց. ჯოხი ջոխի «փայտ, գաւազան» բառից փոխառեալ։-Աճ.

• ՆՀԲ լծ. քուք, ձող, ճիւղ։ Վերի մեկ-նութիւնս տե՛ս ՀԱ 1908, 124։

• ԳՒՌ.-Տփ. ջօ՛խի «փայտ, մահակ, բիր», Երև. ջօ՛խի «ծառի դալար ճիւղ», երկուսն էլ նոր փոխառեալ վրացերէնից.-Հմշ. նոյն բառը կայ ջօխ ձևով, որ վրիպակով տպուած է ջօփ (Ազգ. հանդ. Զ. 141)։-Նո՞յն է ար-դեօք Ղրբ. ճէխ, ճէ՛խի «վառելափայտ»։

NBHL (2)

Գաւազան. բիր. փայտ. լծ. եւ Քուք. ձող. ճիւղ. ... cf. ԿԱՆՃՈԽ կամ cf. ԿԱՆՋՈՒԽ.

Առեալ զգաւազան իւր՝ել արտաքս. իբրեւ զայն տեսին, առին ջոխս ամենեքեան, եւ ընթանային ընդ նմա. (Վրք. հց. ՟Ղ։)


*Ջոջ

s.

great, grand.

Etymologies (3)

• «մեծ, աւագ» Մարթին։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ջ'ոջ՝, Վն. նոչ (սեռ. ճիւ-չիւ), Մրղ. ճուչ, ճէօչ, Սլմ. ճէօչ, Մկ. ճիւ, Ռ. չօչ. բառս գործածական է նաև Ապ. Արճ. Բլ. Բղ. Խ. Խլ. Նփ. Սր. Ոզմ. Տիգ.։ Նոր ռա-ռեր են ջոջանալ, ջոջագլուխ, ջոջիկ, ջոջկիկ, ջոջութ, ջոջպապ, ջոջւոր, ջոջցնել, ջոջնաևt, ջոջահոգի, ջոջագլխանակ։-Հին հայերէնից աւանդուած է մեզ Ջոջիկ անունը. այս անու-նով յայտնի են Ջոջիկ եղբայր Վազգէնի՝ բդեշխի Վրաց. ամուսնոյ ս. Շուշանկայ (Ե դար), Ջոջիկ վաներէց Արամունից (608 թ.) Ջոջիկ իշխանաց իշխան Տայոց (Ժ դար). Այս վկայութիւնները հասցնում են ջոջ բա-ռի հնութիւնը մինչև Ե դար

• ՓՈԽ.--Հաւերէնի հետ կապ չունի ուտ. հոնա (Քամալեան, Երկասիրութ. 158), որ ինչպէս ստուգեցի ուտէացի ուտիագէտ Պատուական Քուշմանեանից, նշանակում է ո՛չ թէ «մեծ, աւագ», այլ «կարմիր»!

NBHL (2)

(առաւել ռմկ) Մեծ. առաջին. ուստի ՋՈՋ ՊԱՊ ասի Նախահաւն.

Բրօդօնօտար. որ է աւագ կամ ջոջ նօտար. (Մարթին.։)


Ջով

s.

leafy branch.

Etymologies (5)

• (ո, ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «բոյսի ծիլ կամ ընձիւղ» Վեցօր. 87. «դդմենու արձակած թևերը» Մծբ. 327, 369. «խուրձ կապելու կեմ, խոտէ չուան» գւռ. (տե՛ս տակը). որից ջովանալ «բոյսը ծիլեր արձակել, աճիլ մեծանալ, ուռ-ճանալ» Ագաթ. եփր. ել. էջ 150. հաստաջով «հաստ ծիլերով (ցորեն)» Թէոփ. խ. մկ. քա-ռասնաջով «քառասուն ծիլ արձակած (ար-մատ)» Թէոփ. խ. մկ. (Հին բռ. և Բառ. երեմ. էջ 275 ջով մեկնում են «բազմաստեղն», ինչ-պէս ունի նաև Հին հաւ. 115)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. youo-ձևից, որ միջին ձայնդարձն է *yeuo-բառի. նշանա-կում է «ցորեն, գարի, կորեկ կամ նման մի բոյս, խոտ, արօտ». ժառանգներիո հմմտ սանս. [other alphabet] yava-«ցորեն, գարի, կորեկ». [other alphabet] yavasa «խոտ, արօտ, մարգ», զնդ. սι︎ уava-«ցորեն», yəvīn-«արտ», ya-vañha-«արօտատեղի», պհլ. jav, yav, պրս. [arabic word] ǰav, քրդ. je, jau, yo «գարի», օսս. yau, yáu, yeu «կորեկ», բելուճ. ǰo, jav «գարի», յն. ζειαί, ζεαί «կարմրահատ ցորեն», լիթ. ǰavai «ցորեն», ǰaviena «ցորենի արտ», iauja «ցորենի չորանոց», ռուս. овинъ, ուկր. бvyn «ցորենի որաները չորացնելու յարկ». միջին ձայնդարձն է ներկայացնում յն. φυσί-ζοος «ցորենաբեր, պտղաբեր, սնուցիչ» բարդի երկրորդ եզրը (Pokorny 1, 202, Boī-sacq 307, Walde 400, Trautmann 107, Horn § 428)։-Աճ.

• Karolides, Γλ. συγϰρ. 91 մերժում է կցել Կապադովկ. cionō «ծագիլ արևու-ռողբոջել բոյսի»։ Հիւնք. չու, չուել ար-մատից։ Scheftelovitz BВ 28, 301 սանս. ghabasti «թև, ղեկ», լտ. gaba-lus «կախաղան» բառերի հետ, որ մեր-ժում են Lidén, Arm. St. 32 և Pokorny 1, 533, Walde 331։ Karst, Յուշարձան 422 թրք. čop «փայտի կտոր», čubuq «ցուպ, գաւազան»։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 325 պրս. [arabic word] ǰuvān «մա. տաղատի»։

• ԳՒՌ.-Մշ. Նբ. ջ'օվ, Մկ. ճmվ «խուրձը կապելու խոտէ կեմ»։-Քաջունի, հտ. Գ. եօ 210 ջով մեկնում է «կեմ ի ծեղոյ աշորայի», և էջ 209 ունի նա և ջոպ «խոտեղէն չուան, կեմ»։

• ՓՈԽ.-Քրդ. čäv «խոտի կեմ» փոխառեալ է հյ. ջով ձևից, որից յետոյ յետ է փոխա-ռեալ Մկ. ճmվ։

NBHL (4)

Ստեղն. ընձիւղ. շառաւիղ. թաւ ոստ. սաղարթ ուռճացեալ.

Դու խնայեցեր ի ջով այդր դդմենւոյ։ Արար դարձեալ զկամս նորա որդն ի ջով անդ դդմենւոյն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ըստ թուոյ արմատոցն՝ որ ի խոնարհ արձակին, նոյնպէս երեւեցուսցէ ի վեր, եւ զջով բուսոյն տայ. (Վեցօր. ՟Է։)

Ջով բազմաստեղն ։ ին բռ.)


Ջորեան

s. pl.

mules.

Etymologies (2)

• . ի-ա հլ. «փոքր մորեխ» ՍԳր. (Անստոյգ նշանակութեամբ դրուած է Վստկ. 22. յոյն բնագրի համապատասխան բառն է «բորենի».-Քաջունի, հտ. Գ. էջ 210 ունի ջորեակ «bruche. 2. թռչուն ինչ», և ջորիկ «Յասանդր, scolopandre, տճկ. քըրք ա-յաք»)։

• ՆՀԲ «որպէս թե ջորի փոքրիկ»։ Մառ. Bступительныя и закл. строфь... Uo-ть, էջ xIx վրաց. ტანაჯორი տանա-ջորի միջատի անունը ջորի բառից դնե-լով՝ ուժ է տալիս այս համեմատու-թեայն։

NBHL (1)

Որպէս Ջորիք.


*Ջուլհակ

cf. Ոստայնանկ.

Etymologies (5)

• «ոստայնանկ» Յասմ. փետ. 1. Վրդն. առ. 293. «ԱՉ ձայնին պատկանող մև եռանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան 576). գրուած է ջուլհակ Տաթև. ամ. 454։

• = Պրս. [arabic word] ǰulāhak «ոստայնանկ» բա-ռից փոխառեալ. ծագում է պրս. ❇ [arabic word] ǰu-lāh բառից, որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ǰullāh, [arabic word] ǰullah, քրդ. ulanι ǰulfa, թրք. [arabic word] čulha «ոստայնանկ»։-Հիւբշ. 233։

• ՆՀԲ դրած է «բառ ռմկ» և յիշած է ջիւլլահ, ճիւլլահ, չիւլհա ձևերը։ Հիւբշ. 239 չունենալով պրս. ǰulāhak ձևը, ո-ոից կանոնաւորապէս գալիս է հյ. ջու-լահակ>ջուլհակ, և խաբուելով հայերէ-

• նի -ակ վերջաւորութիւնից, դնում է հին իրանեան փոխառութեանց մէջ, իբր պրս. jolāh, jolāha, անշուշտ ենթադրե-լով պհլ. jolāhak ձևը։

• ԳՒՌ.-Մշ. Սլմ. Տփ. ջուլհակ (Մշ. սեռ. ջուլգի), Շմ. ջիւլհակ, Տփ. ջո՛ւհլակ, Երև. ջուհլագ, Ջղ. ջուխլակ, Ախց. ջ'ուֆլակ, Կր. ջուլֆակ, ջուֆլակ, ջուլֆա, Զթ. ճհալօգ, ջ'հալոգ, Տիգ. չուֆլmգ, չվլmգ, Հճ. ջուլհօգ, չուլհօգ, Չմ. չուվուլագ, Սվեդ. ջ'ըլհիւգ, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկ», բայց նաև լայնաբար «ոստայն» Հմշ, փոխաբերա-բար «սարդ, մամուկ» Զթ. Կ. Կր., «սարդի բատայն» Չմ.։-Նոր բառեր են, ջուլհակա-նոց, ջլկահոր, ջլկուփայտ։

NBHL (1)

Քանզի ջուլհակ էր, վաստակէր ի գործս իւր. (Հ. փետր. ՟Ա.։)


Յետկար, աց

s.

cf. Մուրհակ;
— դաչանց, contract.

Etymologies (3)

• , ի հլ. (ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ձեռագիր, մուռ-հակ, երդման թուղթ, խոստմնագիր» Յհ. կաթ. «նամակ» Սեբ. 41. «զեկուցագիր, դա-տավճիռ» Սեբ. 122։

• = Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը նաև Lag. Arm. Stud. § 1564։

NBHL (2)

βιβλίδιον libellus. (լծ. եատքեար, եատիկեար ). իբր արաբ. Ձեռագիր կամ ձեռագործ. եւ իբր պրս. Յիշելիք. յիշատակ. մուրհակ. գիր (երդման).

Տայցես ինձ յետկար երդման։ Յետկար երդման գրէ։ Այնուիկ յետկարիւ. (Յհ. կթ.։)


Յշտող

adj.

impudent, insolent, saucy;
thrifty, niggard, niggardish.

Etymologies (1)

• (գրուած յըշտող). անստոյգ բառ է, որ մէկ անգամ գործածում է Մծբ. 210. «Եթէ գրեալ լինի պարտուկ և յշտօղ, մե-կուսեն զնա»։ ՀՀԲ մեկնում է «ժպիրհ, լիրբ». ՆՀԲ «ճշդօղ կամ ժխտօղ», իսկ ՋԲ և ԱԲ եր-կուսն էլ միասին։

NBHL (2)

Բառ անյայտ, իբր Ճշդօղ, կամ ժխտօղ.

Եթէ գտեալ լինի պարտուկ եւ յըշտօղ, մեկուսեն զնա. (Մծբ. ՟Ժ՟Ա։)


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

Etymologies (3)

• , ի հլ. «հրէական թողութեան տարին, որ յիսուն տարին մի անգամ էր գա-լիս» Եփր. ել. Նխ. ղևտ. Շիր. քրոն. Մեկն. ծն. «յիսուն տարւայ մի շրջան» Նար. «յի-նանց յիսուն օրերը» Յհ. իմ. եկեղ. Կանոն. որից յոբելեան փող «հանդէսի բացումն ազ-դարարելու փող (ըստ հրէից)» Յես. զ. 4, 6. որ և պարզապէս յոբելեան «շեփոր» Յես, զ. 3. նոր գրականում յոբելեան նշանակում է «տօնական տարեդարձ». ինչպէս՝ հարիւր.-ամեայ, ութսունամեայ, քսանեհինգամեայ. տասնամեայ յոբելեան ևն.-բառս գրուած է նաև յովբելեան, յոբեղեան, յոբեղ Անան. ժմնկ. 31։

• = Յն. ἰωβηλος, ἰωβηλαῖος «յոբելեան» բա-ռերից կազմուած՝ հյ. -եան մասնիկով։ Յու-նարէնից են նոյնպէս լտ. ǰubilaeus, jubi-laeum, ֆրանս. ǰubilé, գերմ. Jubelǰahr, իտալ. giubileo, ռուս. юбилей ևն։ Բոլորի բուն մայրն է եբր. [hebrew word] yōbēl «խոյ», որից [hebrew word] qeren hayōbēl «խոյի եղջիւր» կամ [hebrew word] yōpərōth hayōbəlēm «շեփորք խոյի» (որով յայտարարում էին հանդէսի բացումը), [hebrew word] sənath hayōbēl «յոբելեանական տարի»։ -Հիւբշ. ვհօ,

• Հներից Շիր. քրոն. մեկնում է «յո-բէլն ըստ եբրայեցոց յիսուն ամ է»։ Տօ-նակ. «Յոբելեան կոչէին, որ թարգմանի ազատութիւն»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են եբ-րայեցերէնիո։

NBHL (11)

ՅՈԲԵԼԵԱՆ կամ ՅՈՎԲԵԼԵԱՆ. ἱωβέλ, ἅφεσις jobel, dimissio, remissio, annus jobeleus կամ jubileus. Յիսնամեայ ժամանակ, որ եւ եօթնիցս եօթնեակ, կամ յիսներորդ ամ. որպէս մեծ շաբաթ եւ հանգիստ. յիսներեակ մի ամաց. ամ թողութեան առ իսրայէլացիս. զի յեբր. էօպէլ ՝ է թողութիւն, արձակումն, ազատութիւն.

Յոբելեան կոչէին, որ թարգմանի ազատութիւն. (Տօնակ.։)

Ամն յոբելեան, զի նա ինքն է ամն յիսներորդ. (Եփր. ել.։)

Վասն յիսներորդ ամին, որ է յոբելեան. (Նախ. ղեւտ.։)

Սկիզբն քառասուն եւ մի յոբելինին. Յոբէլն ըստ եբրայեցւոց յիսուն ամ է. իր. քրոն.։)

Նոյ ասի կեալ երեքարիւր յիսուն. եօթն յոբելեանս կեցեալ Նոյի՝ յօրինակ եօթնից դարուցդ. (Մեկն. ծն.։)

Յեօթնիցս եօթներորդ յոբելինիցն (այսինքն ի լրման ՟Խ՟Թ. ամաց՝ ի յիսներորդ ամիԻ յաւարտումն կատարման իններեակ յոբելինին, ի սկիզբն պսակելոյ մտի տասնեկին յաբեթական տոհմիս տումարի (այսինքն յետ իննեակ յիսնից՝ ի սկիզբն տասներորդ յիսնեկի. իմա՛ ի թուին հայոց ՟Ն՟Ծ). (Նար. ՟Ղ՟Բ. եւ յիշ։ (Իսկ առ մեօք Յոբելեան տարի ասի՝ կէսն յիսնից, այսինքն ՟Ի՟Ե-երորդ ամ։))

ՅՈԲԵԼԵԱՆ. Յիսնօրեայ ժամանակ՝ ի զատկէ ցպենտեկոստէ.

Եւ ապա յետ այսր յոբեղինի տեսանեմք յերրորդ ժամու զշնորհս Հոգւոյն Սրբոյ հեղեալ յառաքեալսն. (Յհ. իմ. եկեղ.։)

ՅՈԲԵԼԵԱՆ ՓՈՂ. Փողն նուիրական վասն հնչեցուցանելոյ յերեւելի հանդիսի իբր ի յոբելեան ամի.

Եօթն քահանայ առցեն զեօթնափողսն եղջերեայս յոբելեան առաջի տապանակին։ Առցեն եօթն փող եղջերեայ յոբելեան. (Յես. ՟Զ. 4. 6։)


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

Etymologies (3)

• , ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։

• ՆՀԲ լծ. ճոխ, յաճախ, աճումն, լտ. auctus, թրք. čoq, yekun։ Տէրվ. Altarm. 52 Նախալ. 100 հնխ. yug «յօդել, լծել, յաւելուլ» արմատից։ Հիւնք. յոգն=յն. ὄχλοა, յոգնիլ=յն. ὄχλέω։ Lidén, Arm. Stud. էջ 76 յ նախդիրով և օ մասնի-կով գն<գուն<հնխ. guhen «ուռիլ, ուռ-ճանալ, առաւելուլ» արմատից. հմմտ. սանս. ghaná-«ամուր, կարծր, գունդ։ բոլորովին», պրս. ā-gan-dan «լցնել, խճողել», ā-ganiš «լիուլի», յն. εύ-ϑηνια «լիութիւն, ճոխութիւն», լիթ. gana «բա-ւական»։ (Այս մեկնութիւնը կրկնում են Boisacq 294, Walde 283, 363, Berne-ker 1, 327, Pokorny 1, 95)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 62 թուի կցել յաճախ բա-ռին։ Սագրզեան ՀԱ 1909, 336 սումեր. ug, uk, uku «մարդ, բազմութիւն»։ Karst, Յուշարձան 405 սումեր. gun «հաւաքում», 408 սումեր. uga. ukur ukkin «ժողովուրդ, բազմութիւն», 421 թրք. čoq «շատ», 422 չաղաթ. yogun «թանձր», ögumak «հաւաքել», ogum «հսկայական»։

• ԳՒՌ.-Պլ. Ռ. հօքնիլ, Ախց. Սեբ. օքնիլ, Ննխ. հօքնէլ (գիւղերում՝ օգ'նէլ), Ասլ. հէօ՞-նիլ, Երև. հօքնէլ։

NBHL (4)

ՅՈԳՆ կամ Յոքն. πολύς, πολλοί multus, multi πλείονες plures. Բազում. յոլով. շատ. բազումք. յոլովք. (լծ. ճոխ. յաճախ. աճումն. լտ. ա՛ւգդուս. թ. չօգ, եէօքիւն ).

Երախտահատոյց լինել Աստուծոյ յոգն սիրոյն, եւ յաճախ ներողութեան. (Խոսր.։)

Բազում էր զօրութիւն ասողին, եւ յորդ եւ յոքն սէր լսողացն. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Ոմանք սուղ, եւ ոմանք յոքն ունին զվշտալի տրտմութեանն տեսակս։ Յոքունս բուսուցեալ շառաւեղս. իտ.։)


Յոխորտ

cf. Խրոխտ.

Etymologies (2)

• , ի հլ. «խրոխտ, յանդուգն» Իսիւք. «խրոխտութեամբ» Փարպ. որից յոխորտալ, յոխորտանալ Փիլ. Պիտ. յոխորտօրէն Պիտ. աւելի ընտիր է յախորտ Ոսկ. յհ. բ. 30. Սե-բեր. 96. որից յախորտիլ Մանդ. յախորտի կալ «յամառիլ» ՋԲ. ասւում է նոյնպէս յո-խորդութիւն Կնիք հաւ. էջ 300. ոխորտ, ողորդ Յհ. կթ. ոխորտիլ Ուխտ. բ. 106. յախուրդ Ոսկ. բ. տիմ. յահուրդ Ածաբ. ժզ. որոնք ան-շուշտ ազդուած են յախուռն և յահուր բառե-րից. արդի գրականը ընդունել է միայն յո-խորտ ձևը։

• Հիւնք. խորդալ բայից։

NBHL (5)

Իբրեւ զյանդուգն եւ զյոխորտ։ Իբրեւ զյանդուգնս եւ զյոխորտս. (Իսիւք.։)

ՅՈԽՈՐՏ. մ. ՅՈԽՈՐՏԱԲԱՐ Յանդգնաբար. անխորհրդաբար. աներկիւղ համարձակութեամբ. յահուր. յահըռնաբար. վայրապար.

Ասորի մեծաջան եւ անօգուտ ուսմամբք աշխատեալք յոխորտ. (Փարպ.։)

Առաւել յոխորտաբար եւ քաջափոյթ ձեռնարկութեամբ զգործն ի կատարումն աւարտեաց. (Խոր. ՟Դ. 58։)

Յոխորտաբար առ կռուարարութիւնսն յարձակել. (Յհ. իմ. պաւլ.։)


Յողդողդ, աց

adj.

not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (գրուած նաև յողդյողդ՝ «տկար, խախուտ, անհաստատ, ուսման մէջ թոյլ»՝ Բ. պետ. բ. 14, գ. 15. Ոսկ. ա. տիմ, Եփր. աղ. որից յողդողդել Նաւ. գ. 10. Եփր. բ. կոր. Ոսկ. մ. բ. 9, 11 և հռ. յաղդողդե-ցուցանել Եփր. բ. թես. յողդողդուն Վեցօր. Չ6. անլողդողդ Յհ. իմ. ևն։

• = Կրկնուած է *յողդ պարզ արմատից, որ առանձին չէ գործածուած։

• Այսպէս է դնում նաև Հիւնք. և յողդ համարում է նոյն ընդ խախուտ։

NBHL (10)

ՅՈՂԴՈՂԴ կամ ՅՈՂԴՅՈՂԴ. ἁστήρικτος, σαθρός instabilis, infirmus, fragilis. Անհաստատ. անկայուն. դողդոջուն. խախուտ. խարխուլ. դիւրաշարժ. զաղփաղփուն. տկար.

Պատրեն զանձինս յողդողդաց։ Անուսմունքն եւ յողդողդքն. (՟Բ. Պետ. ՟Բ. 14։ ՟Գ. 15։)

Վերաձգին (թռիչք լուսոյ) որպէս փայլակն, զոր անուսք եւ յողդողդք աստեղաձիգ կոչեն. իտառ.։)

Որ ըստ հոգւոյն հիւանդքն են, եւ կամ ըստ մարմնոյ յողդողդք. (Բրս. հց.։)

Ամենայն առանց հաստատութեան է, յողդողդ եւ դիւրափոխ. (Իսիւք.։)

Մի՛ տալ թոյլ մեղանչել յողդողդ եւ թոյլ մտաց իմոց. (Եփր. աղ.։)

Մեծութեամբ ընչից եւ դիպուածով բաստից՝ երկուց աստուածոց յողդողդաց՝ փռնկացեալ. (Պտմ. աղեքս.։)

Զի այնպէս իմն յողդողդ է ազգ կանանց. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Վասն իւրեանց անհաստատ եւ յողդողդ մտաց. (Արծր. ՟Գ. 6։ Յողդողդքն կազդուրեսցին. Սկեւռ. ի լմբ.։)

Բեկմամբ բնրձիցն եւ յօդուածին՝ զիմըս պնդեա՛ յողդողդ մարմին. իսուս որդի.։)


Յոյժ

adv.

too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.

Etymologies (3)

• «սաստիկ, շատ, խիստ», ՍԳը. որից յոյժ յոյժ «խիստ շատ» Ծն. է. 19, լ. 43. ա-ռաւել քան զյոյժ «չափազանց» Եղիշ. դտ. և խաչել.։

• = Կազմուած է յ նախդիրով ոյժ բառից, որ իրանական փոխառութիւն է. իմաստի զարգացման համար հմմտ. կար «կարողու-թիւն, ուժ» և կարի «շատ»։--Հիւբշ. 215։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Տէրվիշ. A︎ tarm. 53 յօժար, յոգնիլ, ժուժել և ուրիշ բազմաթիւ բառերի հետ հնխ. yug «կա-պել» արմատից։ Հիւնք. ոյժ բառից։

NBHL (11)

(իբր ՛յոյժ. ուժով. ռմկ. իժով ). λίαν, σφόδρα, πολύ, πολλά, πολλοῦ, ἑπὶ πολύ, περισσῶς valde, valide, nimis, multum, vehementer, admodum եւ այլն. Ուժգին. սաստկապէս. կարի. իսպառ. մեծապէս. շա՛տ. խիստ .... ռմկ. խել մը.

Բարկացաւ յոյժ։ Խնդացին յոյժ։ Երկեան կամ տրտմեցան կամ երկեաւ կամ զարմացան յոյժ։ Անձն իմ յոյժ խռովեցաւ.եւ այլն։

Յոյժ զարմացեալ եմ. (Եղիշ. խաչել.։)

ՅՈՅԺ. Ստէպ առընթեր այլոց բառից դնի ոճով, որպէս Սաստիկ. կարի. ուժգին. առաւել. յետին.

Աշխարումն յոյժ։ Էր բազմութիւն յոյժ։ Ի լեառն մի բարձր յոյժ։ Գազան ահագին յոյժ։ Չարաչարք յոյժ. (եղ այլն։)

Յոյժ մեղք են։ Յոյժ քաջութեամբ։ Առ յոյժ խնդութեանն։ Առ ի յոյժ բազմութենէն. (Եղիշ.։)

Առ ի յոյժ ցանկականի մոլեգնութեանն։ Յոյժ բարեբաստ եղելոցն. (Խոր.։ Պիտ.։)

Զյոյժ անմտութիւն ցուցանել։ Զյոյժ անմիտն հաւանեցուցանել։ Տեսանէին զվէրսն յոյժ եւ սաստիկ։ Յոյժ յիրաւի կարգեաց։ Զառընթերակայ կենացս յոյժ անարգութիւն զմտաւ ածեալ. (Իսիւք.։)

ՅՈՅԺ ՅՈՅԺ. մ. ԱՌԱՒԵԼ ՔԱՆ ԶՅՈՅԺ. Կարի յոյժ. կարի մեծապէս. եւս քան զեւս. առաւել քան զառաւել. խիստ շատ.

Սաստկանայր ջուրն յոյժ յոյժ ի վերայ երկրի։ Մեծացաւ այրն յոյժ յոյժ. (Ծն. ՟Է. 19։ ՟Լ. 43։)

Նա զարմանայ առաւել քան զյոյժ։ Յոյժ զարմացեալ եմ, եւ առաւել եւս քան զյոյժ սքանչացեալ. (Եղիշ. դտ. եւ Եղիշ. խաչել.։)


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

Etymologies (3)

• (յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։

• ՆՀԲ յիշում է թոյլ, ծոյլ, յոյր, յողն եկեալ, յօրացեալ ձևերը։ Հիւնք. ծոյլ բառից։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. sula, բուրեատ. sula, hula և թունգուզ. sul «թոյլ, տկար» բառերի հետ։ Pe-tersson, Ar. u. Arm. St. էջ 134 կցում է թոյլ բառի հետ, այնպէս՝ ինչպէս վիզ և թիզ։

• ԳՒՌ.-Մկ. հիւլ «յոյլ», Ղրբ. իւլm՛նալ, Ղզ. իլա՛նալ «ծուլանալ, ալարիլ»։

NBHL (3)

Յոյր, եւ ծոյլ, թոյլ. յողն եկեալ. դանդաղ. ծանրամարմին. յօրացեալ. գէր. հեղգ. պղերգ.

Ի մեղաց ոգին առ վկայութիւնս Աստուծոյ յոյլ եւ վատ լինի. (Բրս. հց.։)

Յուլից եւ ծուլից փակեալ է դուռն արքայութեան. (Ոսկիփոր.։)


Յոյր, յուրից, րաց

adj. gr.

big, fat, plump, fat and lusty;
aspirate.

Etymologies (3)

• , ի հլ. (գրուած նաև յօր, յովր) «գէր, հաստ, թանձր, ուռած» Ոսկ. փիլիպ. է. և ա. տիմ. ը. «թաւ բաղաձայն» Թր. քեր.։

• ՆՀԲ ուզում է կցել յօրանալ և յոյլ բառերին։ Հիւնք. ուռնուլ բայից։ Peder-sen, Յուց. դեր. 37 յ նախդիրով իւր ձե-ւից, իբր in suo։ Scheftelovitz BВ 29, 34 սանս. peru «ուռած, գէր», զնդ. pae. man «կաթ» բառերի հետ, որոնք Po-

• korny 2, 73 դնում է (յոյր բառի հետ միասին) հնխ. poi-, pi-«ճարպ, պա-րարտութիւն, կաթ ևն» արմատի տակ։

NBHL (4)

ὅγκον ἕχων, ὁγκύλος tumidus πλάτος longus δασύς densus եւ asper. Յօրացեալ եւ յոյլ. գէր. պարարտ. թանձր. ստուար. թաւ (մարմին, կամ հնչիւն). գիրուկ, հաստ.

զանասուն պաճարս բազմացուցանեն, մեծահասակս, քաջամարմինս, եւ յոյրս (կամ յովրս) ցուցանեն համակեալս ի գիրութեան. (Խոր. ՟Գ. 59։)

Զյոյրսն եւ զուռուցեալսն։ Զպարեգօտսն ի կուրծսն ժողովեսցէ ըստ նմանութեան վարձակացն, զի մի՛ կարի յոյր թուիցին. (Ոսկ. փիլիպ. ՟Է։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Բաղաձայնք՝ միջակք, քան զյոյրսն նուրբք են, եւ քան զնուրբքն յոյրք, ի մէջ բարակացն եւ յոյրիցն. (Թր. քեր.։)


Յոպնակ, աց

s.

rhaeda, an ancient four-wheeled chariot.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «սայլակ». մէկ անգամ ունի Ոսկ. մ. ա. 23. «Նաև զփայտ և զքած այնպէս կրեն սայլիւք կամ յոպնակօք» (յն. բնագրում չկայ)։

• ՆՀԲ և ՋԲ հասկանում են իբր «սայ-լակ կամ յովանակ, իշուկ»։ (Վերջին ի. մաստը անշուշտ յովանակ բառի պա-տահական նմանութիւնից հետևցնելով) ԱԲ միայն «սայլ, պզտի սայլ» (և այս է ստոյգը, որովհետև բնագրում յոպնակ չգտնուելուց հետևում է որ սայլ և յոպ-նակ հոմանիշ են)։ Եազրճեան, Մասիս. 1885, 866 կցում է սանս. յուբա «փայտէ ցից» բառին և այսպէսով յոպնակ մեկ-նում է «այն կարճ ու ամուր փայտերը՝ որովք շինութեան ժամանակ հող, քար. կիր, ջուր և այլ ծանր նիւթեր կը կրեն գործաւորք, նոյնպէս բեռնակրաց եր-կայն փայտը»։ Հիւնք. Յոբնաղ հռով-մէական յատուկ անունից։

NBHL (2)

Բառ անյայտ. որպէս Սայլակ, սայլիկ. եւ կամ Յովանակ. իշուկ.

Նաեւ զփայտ եւ զքար այնպէս կրեն սայլիւք կամ յոպնակօք. (Ոսկ. մ. ՟Ա. 23. (չի՛ք ի յն)։)


Յովազ, աց

s.

panther.

Etymologies (4)

• (սեռ. -ի) «գիշատիչ մի գազան է. panthère» Ովս. ե. 14, ժգ. 7. Եզն. Պտմ. աղէքս. էջ 150. Կաղնկտ. Ա. 93, Վրք. հց գրուած նաև յաւազ կամ ովազ Անկ. գիր» հին կտ. Ա. էջ 77. որից յովազառիւծ «ընձ-առիւծ» Խոր. աշխ. (եթէ պէտք չէ կարդալ իբր երկու բառ)։

• -Պհլ. *yavaz ձևից (Gauthiot MSL 20, 1). սրա հետ հմմտ պրս. [arabic word] уōz «յովազ. 2. որսորդական հետախոյզ շուն», ❇ yօ-zak «յովազիկ. 2. որսական շուն», քրդ. ցնα «որսորդական փոքր շուն»։ Սրանից է ռ-խառեալ նաև ասոր. [syriac word] yōzā «յովազ»։ Իռանեան բառը՝ ըստ Horn. Grdr. է» 252 ծագում է yaoz «յուզել, փնտռել» արմատից, որի վրայ մանրամասն տե՛ս յոյզ։-Հիւբշ. 199։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յե-տոյ ՆՀԲ, Lag. Urgesch. 739, Müller SWAW 78, 425, Տէրվ. Մասիս 1882 յունիս 7 (որ մեր բառի հին ձևը համա. րում է *յուվազ) ևն։ Հիւնք. պրս. եու վազ (?)։ Tomaschek, Deutsche Li-trtzeit 1883, էջ 1254 վրաց. avaza։

• ՓՈԽ.-Վրաց. ავაზა ավազա, որ ծագում է հյ. յաւազ հոմանիշից (Հիւբշ. 199)։

NBHL (4)

ՅՈՎԱԶ πάνθηρ panther, panthera. իտ. pantera, lupo cerviero. գրի եւ ՅԱՒԱԶ. արաբ. եւ պրս. եուզ, վաշագ, փարշ. փէլէնք. եբր. շախալ. Գազան իբր ազգ գայլոյ՝ խայտաբղէտ իբրեւ զինձ. վասն որոյ շփոթի յոմանց ընդ մատակ ինծ.

Ես եմ իբրեւ յովազ (կամ յաւազ) ի վերայ Եփրեմի, եւ իբրեւ զառիւծ ի վերայ տանն Յուդայ։ Եղէց նոցա իբրեւ զյովազ, եւ իբրեւ զինծ, իբրեւ արջ քաղցեալ. (Ովս. ՟Ե. 14։ ՟Ժ՟Գ. 7։)

Եղեն եղընգունք նորա իբրեւ զյովազի. (Վրք. հց. ՟Ը։)

Զառիւծս եւ զինծս եւ զյովազս. (Եզնիկ.։)


Յովատակ, աց

s.

stone-horse, stallion;
colt.

Etymologies (2)

• (գրուած նաև յովտակ, հովտակ) «արու ձի» Ոսկիփ. Մագ. և Երզն. քեր. Վստկ 19շ,

• ՆՀԲ լծ. թրք. եէտէկ «հետևակ ձի»։ Տէրվ. Altarm. 61, ծան. 2 կցում է սանս. açva «ձի» բառին (=լտ. equus, հլ. ասպ), որի մէջ a ընկած է և ღ դարձած յ. բայց իր այս մեկնութիւնը ինքն իսկ մերժելով՝ կարծում է թէ կապ ունի յո-վանակ բառի հետ։

NBHL (3)

ՅՈՎԱՏԱԿ որ եւ ՅՈՎՏԱԿ. Արու երիվար. կամ Յովանակ ձիոյ. մտրուկ. նժոյգ. կամ հետեւակ ձի. լծ. թ. եէտէկ.

Բաժին արուին զէգն սահմանելով, մատակին զյովատակ, մաքւոյ զխոյն. (Ոսկիփոր.։)

Արականք են եւ ձիոց՝ յովատակք (կամ յովտակք), նժոյգ, փահլ, երիվար։ Բազէի արական՝ ճուռակ (յն. իէ՛ռագս), որպէս յովատակն (կամ ի յովտակ՝ ակն) է արական։ Թէպէտեւ ակն յերկբարբառ (կամ յերկուս բարբառս) յանգինն նշանակէ, մատակ, ճակ, յովատակ (կամ յովտակ). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Յովտ, ի

s. fig.

iota;
jot, tittle.

Etymologies (3)

• «եբրայական» (yōt) գիրը՝ որ այ-բուբենի ամենափոքրիկ տառն է» Մտթ. ե. 18. «Յովտ մի՝ որ նշանախեց մի է». սրա ակնարկութեամբ՝ Քննեցէք, ասէ, զգիրս, և յոտ նշան մի՛ անցցէ. Ոսկ. ճառք 550. Յովտ մի զանց առնել ո՛չ է առանց տուժանաց Ոսկ. յհ. ա. 35. Զի եթէ յովտն նշանախեց՝ որ է մի ի փոքրկանց տառից և ունի զտեղի մեծամեծաց. Եղիշ. չրչր. 243.-լայնաբար նշանակում է նաև «կէտ, նշան». Զտեղի ար-տևանոց աչացն յովտ (յօտ) մի ծրագրեալ, որ ոչ կարէր նշմարել. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109 (հրտր. Շահն. բ. էջ 93 այս բառը դնում է հօտ՝ համարելով գւռ. հօտ «խաղի մէջ շին-ուած փոսիկ, ուր խաղացողները վէգ, ընկոյզ ևն են նետում»)։ Բառիս գործածութեան ու-րիշ օրինակ չկայ։

• = Յն. ἰῶτα, որ յն. ι գրի անունն է. գոր-ծածուած է Ս. Գրքի նոյն համարում. եբրա-յեցերէնում նոյն գրի անունն է [hebrew word] yōd։

• Հներից Երզն. մտթ. 108 մեկնում է «Յովտ ըստ յունականին է ձայն և առ մեր՝ գիր թարգմանի»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են սեմպևանից, որ սակայն պիտի տար հյ. յոդ (=եբր. [hebrew word] yōd, ասոր. ջօ︎ уud)։

NBHL (4)

Փոքրագոյնն ի նշանագիրս եբր. քաղդ. ասոր. կոչեցեալ իօ՛տ կամ եօտ կամ եուտ. յորմէ եւ յունականն իօ՛դա ι . իբր ի, յ.

Յովտ մի, որ նշանախեց մի է. (Մտթ. ՟Ե. 18։)

Զտեղի արտեւանացն յովտ մի ծրագրեալ ոչ ոք կարէր նշմարել. (Կաղանկտ.։)

Լայնաբար՝ որպէս Նիշ, կէտ.


Յորդ

adj.

abundant, copious;
plentiful, overflowing, superabundant.

Etymologies (2)

• «առատ, առատահոս»აԵս. ը. 7, Եւս. պտմ. Մծբ. որից յորդել «առատօրէն հոսե-ցնել», յորդիլ «առատ հոսիլ, զեղուլ» ՍԳր. Ագաթ. Մծբ. Եփր. ծն. Եւս. պտմ. յորդաբուխ Ոսև. Բուզ. յորդագոյն Ագաթ. յորդագութ Մծբ. յորդալոյս Վեցօր. յորդախօս Եւագր. յորդութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ. յորդահոո Կոչ. յորդիչ Եփր. թգ. բազմայորդ Եփր. են-Չ1. մախայորդ Կղնկտ.-նկատելի է յորդե-գնաց ձևը՝ Ագաթ.։

• ՆՀԲ ուռում է կցել ուրդ և յորձանք բառերին։ Հիւնք. Յորդանան գետի անու-նից։ Scheftelowitz BВ 29, 29 սանս. rdhnoti և զնդ. arəd «աճիլ»։ Գաբրիէլ-եան ՀԱ 1910, 365 առու. առատ և մն լտ. ru, ruo «հոսիլ» բառերի հետ։ Karst, Յուշարձան 408 սումեր. ur «առատու-թիւն»։ Պատահական նմանութիւն ունին չեչէն. huord, օսս. furd, ինգուշ. furt «ծով»։

NBHL (11)

πολύς, γόνιμος (լծ. թ. պօլ, ղանիմ, կիւռ ). multus, copiosus, affluens, abundans եւ այլն. Առատ. լիաբուղխ. բազմահոսան.

Ածցէ Տէր ի վերայ ձեր զջուր գետոյն զհզօրն եւ զյորդ. (Ես. ՟Ը. 7։)

Առատ եւ յորդ աղբիւր. (Եւս. պտմ. ՟Բ. 3։)

Յորդ եւ առատ արտասուս հեղուին։ Յորդ արտասուք մարդկանն ի գութ մեծ ածին զԱստուածն մարդացեալ. (Եղիշ. ՟Ը։ Մամբր.։)

Առ առատութիւնն յորդ, առ յաճախութիւնն զեղուն. (Նար. ՟Խ՟Դ։)

Յորդ եւ աննախանձ առատութեամբդ. (Եղիշ. ՟Ը։)

Ի յորդ ողորմութեանց այտի քոց։ Յորդ եւ բուռն զօրութեամբ են. (Եփր. համաբ.։)

Յո՛րդ էր բանիւ. (Եւս. պտմ. ՟Բ. 3։)

Ելաց յորդ ձայնիւ. (Վրդն. ծն.։)

Մերթ իբր գ. Յորդութիւն. լիութիւն.

Յաղբերէ անտի մինչեւ ցյորդ գրեցի քեզ. (Մծբ. ՟Ժ։)


Յորջորջ, ից

cf. Յորջորջանք.

Etymologies (3)

• «անուն, կոչումն» Շնորհ. տաղ. որից յորջորջել «կոչել, անուանել» Եւս. քը. Եփր. թգ. յորջորջանք Սեբեր. Եւս. քր. յոր-ջորջումն Սեբեր. Ոսկ. ես. յորջորջանօք «մի-այն անունով, անուանապէս» Կոչ.։

• = Կրկնուած է պարզ *յորջ արմատից, որ առանձին չէ գործածուած։

• ՆՀԲ կրկնուած ոգումն բառից։ Հիւնք. պրս. խուրուս «աքաղաղ, աքլոր» բա-ռից։ Pedersen. Հայ. դր. լեզ. 46 արմպ» տը որջ՝ ուզում է կցել որդի բառին։

NBHL (5)

ՅՈՐՋՈՐՋ ՅՈՐՋՈՐՋԱՆՔ. προσαγόρευσις, ἑπίκλησις , ἑπώνυμον, ὁνομασία appellatio, nuncupatio, cognomen. (ի կրկնութենէ ձայնիս ոգումն, այսինքն ասութիւն, կամ կոչ) որ եւ ՅՈՐՋՈՐՋՈՒՄՆ, ՍՏՈՐՈԳՈՒՄՆ. Կոչումն. անուանակոչութիւն. անուն. մականուն.

Յորջորջ քեզ՝ վերստին ծնունդ ի ջուրցն աւազանին լուսոյ. (Շ. տաղ եկեղ.։)

Արտաքին իմաստութիւն, սուտ յորջորջանք. (Իսիւք.։)

Բազում անգամ զգենու յորջորջանս, որ հակառակ իմն թուի բանիս. (Սեբեր. ՟Բ։)

Դեմետրիոս, որոյ անուն յորջորջանաց էր պաշարիչ։ Որոյ անուն յորջորջանաց գեղեցիկ կոչէր. (Եւս. քր. ՟Ա։)


Յունապ, ի, ից

s.

jujube.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «յունապ պտուղը» Վրք. հց. ա. 183, բ. 422. որից յունապի «նոյնի ծառը» Մխ. առակ. Վրք. հց. Բժշ.-գրուած է նաև յուննապ.-ըստ Seidel, Մխ. հեր. § 91 z։. zypha rubra, գերմ. rothe Datteln.

• = Արաբ. [arabic word] 'unnāb «յունապ», որից փոխառեալ են նաև թրք. hunnab, թթր. ինապ, վրաց. իմերել. unabi, ուտ. inab ևն։ -Հիւբշ. էջ 271։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. յետոյ Հիւբշ. ZDMG 35 (1881), 662։

• ԴԻՌ.-Կո. հունապ, Պլ. հուննաբ, հիւն-նաբ, Ախց. ունապ, Ագլ. Տփ. ո՛ւնաբ, Ղրբ. ուննա՛բ, Ասլ. Ռ. հիննաբ, Շմ. իննաբ, Սվեդ. ըննmբ, Գոր. ա՛ննապ. արաբերէնից նոր փո-խառութիւն է Տիգ. 'ուննաբ, ինչպէս Պլ. հիւն-նաբ թուրքերէնից.-նոր բառ է յունապի Տփ, «յունապի գոյնով, մի տեսակ կարմիր»։

NBHL (3)

ՅՈՒՆԱՊ ՅՈՒՆԱՊԻ գրի եւ իբր ռմկ. ՅՈՒՆՆԱՊ. թ. ուննապ, իւնապ աղաճի . Պտուղ կարմիր ի չափ պտղոյ փշատի այսինքն իկտէի. որոյ մէջն է իբր ալիւր անոյշ, իսկ յունապն մսոտ. եւ ծառն երկոցունց՝ փշուտ այլ եւ այլ օրինակաւ. փշատին է ծառ ուղղաբերձ եւ ուղիղ շառաւիղօք, իսկ յունապին թուփ կարճ եւ խորտաբորտ ոստովք. ռմկ. ծինծիֆա. լտ. զիզի՛ֆում, զիզի՛ֆուս. իտ. ճի՛ւճճիօլա, ճի՛ւճճիօլօ. ըստ Մենինսքեայ՝ ուննապ. եւս եւ իկտէ, զիզէֆուն.

Յունապ. իլան. զիլանա. ճուճոլէ. Բժշկարան.։)

Յանմտից ոք եհար զյունապի, կարծելով զնա դժնիկ. (Մխ. առակ. ՟Ժ՟Ը։)


Յունուար, ի

cf. Յունվար.

Etymologies (4)

• «Հռովմէական տոմարի առա-ջին ամիսը». ա՛յս է նոր գրականի ընդունած ձևը. հների մօտ կար նաև յանուար Շիր. հրտր. Պատկ. 4, 7. յունվար, յանվար Յայսմ. Տոմար. յունուվար Վրք. իգն. 184 և ամենա-հինը՝ յունուարիոս Եւս. քր. բ. էջ 178։

• = Յն. ἱανουάριος ձևից, որ փոխառեալ է լտ. januarius բառից և այս էլ ծագում է լտ. Janus անունից, որ է «արեգական ըն-թացքի աստուածը» (Walde 374. ճիշտ չէ դնել բաբել. yāna «ամիս» բառից)։ Փոխա-ռութեամբ անցել է բազմաթիւ լեզուների. ինչ. ֆրանս. janvier, իտալ. gennario, գերմ. lanuar, Jánner, անգլ. january, ռուս. ян-вapь ևն։-Հիւբշ. 367։

• Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։

• ԳՒՌ.-Սեբ. չունվար, Ախց. Ննխ. Շմ. Պլ. հունվար, Ղրբ. հունուվար ևն՝ փոխառեալ են գրականից.-ոմանք նմանողութեամբ փե-տըրուարի արտասանում են յունրվար։

NBHL (1)

ՅՈՒՆՈՒԱՐ կամ ՅՈՒՆՎԱՐ, կամ ՅԱՆՈՒԱՐ. ἱανουάριος januarius. Առաջինն յամիսս հռովմայեցւոց, (ի եա՛նուա, որ է դուռն. եւ կամ ի յանոսէ ումեմնէ) Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։


Յուռութ, ռթի, ռթից

s.

cf. Յուռթուլունք.

Etymologies (2)

• , ի հլ. «սովորաբար անեզական է.-Մանդ. ունի նաև ո հլ.) «կախարդանք, բժժանք» Բուզ. ե. 48. Ոսկ. կող. ը. Եզն. ո-րից յուռթել «կախարդել, հմայել» Ոսկ. կող. ը. և ես. Կոչ. Մանդ. յուռթիչ «կախարդ» Ոսկ. կող. յուռթութիւն Նոնն. յուռթուլունք կամ յուռութուլունք Բ. մակ. ժբ. 40. գրուած է նաև ուռութ, ուռթել Մանդ. ջուրուռթոյզ, ջուրուռթէք Կանոն. սխալ ձևեր են յռութ ԱԲ ւ յուռթ Կանոն. (ածանցներից ենթադրուած)։

• ՆՀԲ լծ. յն. իէռօ՜թիս «սրբազանեալ». Հիւնք. յն. ἱερομαντία «կախարդանք»։ Ալիշան, Հին հաւ. 380 համարելով բուն «ջրահմայութիւն»՝ հանում է լուռթի բա-ռից։ Բ. վ. Գէորգեան, Խորենացին խռ-րենացիով, Վղրշպտ. 1899, էջ 37 դու-ռութ «ձկնկիթ» բառից (որ է ըստ ԳԴ պրս. արաբ. [arabic word] qurū̄t «չորաթան»)։

NBHL (8)

ՅՈՒՌՈՒԹ, մանաւանդ ՅՈՒՌՈՒԹՔ. ἑπίδεσμος ligamen ἑπῳδή incantamentum եւ այլն. (լծ. եւ յն. իէռօ՛թիս. սրբազանեալ ըստ հեթանոսաց) Հմայք. բժժանք. կախարդութիւն. թովչութիւն. կարդացմունք՝ կապք եւ ծրարք վհկաց եւ դիւթից.

Ոչ գոյր նմա յաջողակ յուռութ կախարդանացն, յոր յուսայրն։ Ի բամբասելն զկուսութիւն իմ՝ յուռթի բժժանօք. (Բուզ. ՟Ե. 48։ Լմբ. համբ.։)

Թողուցու զբժշկութեանն դեղս, եւ յուռութս ասիցէ. (Ոսկ. կող. ՟Ը։)

Այնչափ զգօնացուցանել զօձս գիտեն, մինչեւ կոչել յուռթիւք ի տունս. (Եզնիկ.։)

Զմահն ասել Շամիրամայ ... եւ զյուռութսն ի ծով, եւ բան ի նմանէ, ուլունք Շամիրամայ ի ծով. (որ եւ յուռութ ուլունք) (Խոր. ՟Ա. 17։)

Հմայիւք, յուռթիւք, դեղահատիւք, եւ ամենայն բժժանօք դիւթականօք. (Կանոն.։)

Յուռութք եւ հմայք։ Ոչ դիւթական հմայից պատժողք, եւ ոչ յուռթոցն պահանջօղք. (Մանդ. ՟Ը։)

Բժժանօք ինչ յուռթից խորամանկել։ Դիւապատիր յուռթիցն արձանաց։ Խափանիչ յուռթից, քակտիչ հմայեկաց. (Նար. ՟Կ՟Զ. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)


Յուրան, աց

s.

pyramid;
rick, stack;
decanter.

Etymologies (4)

• , ռ հլ. «ցորենի դէզ». մէկ ան-գամ ունի Բուզ. 111. «Սպառէր զամենայն յուրանս և զնորամանս և զմառանս գին-ւոյն». նոյնը ցուրան սխալագիր գրչութեամբ ունի Եւս. քր. ա. 209. «Պիրամիդն, որ է ցու-րան բլրաձև». միևնոյն բառն է դարձեալ յօ.-րան (որ է յաւրան=յուրան). Զյօրանս առ Քով աւանաւն կանգնեաց. Եւս. քր. ա. 205 (Եգիպտոսի բուրգերի համար է ասում). Որ-պէս եզին յօրանոյ բերանակապ շուրջ եկեալն ի կալն (յն. γέννημα «բերք») Նիւս. կուս.։

• Հ. Մ. Աւգերեան, Եւս. քր. հրատա-րակութեան մէջ (ծան. 5) դնում է յն. πυραμίς ձևից, իբր հուրան։ (πυραμίς ծա-գած համարելով յն. πῦρ «հուր» բառից. ըստ այսմ և հյ. յուրան<*հուրան՝ հուր բառից)։ Բառարանները համարում են անստոյգ բառ. ՆՀԲ մեկնում է՝ յուրան

• «կա՛մ է բրգաձև աման, կարաս, սիւ-րահի, սիվրի գապ, և կամ է մառան ցո-րենոյ, շտեմարան, ամբար», ցուրան կամ յուրան «պիրամիդ, բուրգն հրաձև կամ տանձաձև, ցորենաձև»։ ՋԲ յուրան «թերևս օրան ցորենոյ դիզեալ բրգաձև. ևս՝ բուրգն»։ ԱԲ յուրան «բուրգ. կոթոռ. 2. բրգաձև դիզած որայ. 3. բրգաձև ա-ման»։ ՋԲ և ԱԲ ջնջած են սխալագիր ցուրան գրչութիւնը, որին համաձայն է նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 2Ո։ Նորայր, Բառ. ֆր. 1009բ արաբ. հէրէմ բառի հետ (իմա՛ [arabic word] haram «բուրգ»). Kорщъ, թրգմ. Մշակ 1914, թ. 122 հպրս. *yava-dhāna «գարու աման» ձե. ւից, որ պիտի տար պրս. [arabic word] ǰaudan։ Յօրան բառի հետ կցելով՝ անստոյգ բա-ռի իմաստը վերի ձևով որոշեց Աճառ. Արրտ. 1915 (անտիպ մնացած)։

• Յոփինաճեմ, Յոփինընթաց տե՛ս Յոփ։

NBHL (2)

Կա՛մ է Բրգաձեւ աման. կարաս, սիւրահի, սիվրի գապ. cf. ՑՈՒՐԱՆ. եւ կամ է Մառան ցորենոյ, շտեմարան, ամբար.

Սպառէր թափէր զամենայն յուրանս, եւ զնոր ամանս, եւ զմառանս գինւոյ. (Բուզ. ՟Բ. 12։)


Յստակ, աց

adj. fig. adv.

clear, clean, pure, limpid;
pure, sincere, candid;
manifest, evident, distinct;
clearly, cleanly, purely;
distinctly, evidently, manifestly.

Etymologies (4)

• (Ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մաքուր, զուտ, պարզ, վճիտ» ՍԳր. Սեբեր. Վեցօր. Ոսկ. յհ. ա. 20, 24, 34. «թափանցիկ» Պղատ. տիմ. «որոշ լսուող (ձայն)» Եփր. համաբ. որից յստակել Եզն. Ագաթ. յստակեցուցանել Եփր. ել. յստանու-թիւն Իմ. ե. 24. Եզն. Եփր. ծն. յստակա-սպաս Կոչ. յստակամիտ Եփր. թգ. 374 և մնաց. յստակզրուց (նորագիտ բառ) «պարշ և մաքուր խօսող» Փոնց. 58. յստակօրէն (նոր բառ). գրուած է նաև յիստակ Եփր. աւետ. 274. ն նախդիրով (հմմտ. յենու-նեցուկ) ունինք նստակ «յստակ» Կնիք հաւ. էջ 7։

• ՆՀԲ «որպէս թէ ցտակ կամ ցյատակ զնստեալ պարզեալ», իսկ յստակութիւն «թերևս լծ. և ընդ ստուգութիւն»։ Հիւնք. յն. στοϰτός «զտհալ, պարզեալ»։ Patru-bány ՀԱ 1908, 246, Monde or. II (190718), էջ 222-3 հսլ. cistu «մա-քուր» և լտ. caelum «երկինք» բառերի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 328 սատակ «պարզ» =պրս. sāda «պարզ» բառն է։ Պատահական նմանութիւն ու-նին հսլ. istù, ռուս. истыи, լեթթ. īsts «ստոյգ, ճշմարիտ», որոնք հանւում են

• es-«լինել» արմատից (Berneker 435. Trautmann 105)։

• ԳՒՌ.-Բլ. Ջղ. τիստակ, Ալշ. գիստագ, Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Վն. Տփ. իս-տակ, Ռ. հիսդագ, Խրբ. Հմշ. Սեբ. իսդագ. Ասլ. իսդագ, իսդա*, Զթ. իսդօգ, իսդոգ, Սվեդ. իւսդիւգ, Մշ. լիստագ, Ոզմ. ստակ, բոլորն էլ «յստակ, մաքուր». իսկ Սչ. իսդագ «ոչ-կախարդական».-բայական ձևով՝ ստկել (Սլմ. ըստըկել, Ննխ. ստըգէլ, Սչ. սդ'ըգել, Ախց. Կր. Մրղ. իստըկէլ, Պլ. ըսդըգէլ, Ակն. Սեբ. իսդըգէլ, Մկ. ըստըկիլ, Խրբ. իսդըգիլ) «կեղևները հանել» կամ «մաքրել, սրբել», իստակնալ «մաքրուիլ», իստկուկ կամ ստկուկ «մաքրուած», յստակջրել «մաքուր ջրի մէջ գցել՝ լուալու համար»։

NBHL (16)

ՅՍՏԱԿ. որպէս Դիւրալուր.

καθαρός purus, nitidus, limpidus ἁπηλλάγμενος purgatus καθεστηκός insidens εἱλικρινός distintus, sincerus. (որպէս թէ՝ ցտակ կամ ցյատակ զնստեալ պարզեալ. գրի եւ ՅԻՍՏԱԿ. ռմկ. իստակ, իստակ ). Պարզ եւ անպղտոր, զուա. անխառն. անաղտ. ջինջ. մաքուր. վճիտ. սուրբ. պայծառ. ականակիտ. զիւլալ, թէմիզ, փաք, ըսլահ. (ա՛յլ է եւ հյ. Սատակ. թ. սատէ ).

Իբրեւ զջուրն յստակ։ Զջուր յստակ ըմպէիք։ Իմաստութիւն շրթանց իմոց յստակ իմասցի. (Եզեկ. ՟Լ՟Դ. 18։ Յոբ. ՟Ժ՟Ա. 15։ ՟Լ՟Գ. 33։)

Յստակ ջուրք գետոյն յարիւն դառնային։ Յստակ լոյս, կամ ճառագայթք։ Յստակ հաւատք։ Յստակ եւ սուրբ սիրովն՝ որ առ Աստուած։ Հեզութիւն աղբիւր յստակ է. (Եղիշ. ՟Գ. ՟Ե։ Սեբեր. ՟Դ. Ոսկ. յհ. ՟Ա. 34։ Յճխ. ՟Ժ՟Ա։)

Իբր զյստակ բբօք անկեալ չար մաղաս։ Յստակ ի բարկութենէ արար զքեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 20. 24։)

Յորժամ յստակ իցէ երկինք յամպոյ։ Յորժամ յստակ եւ խաղաղ իցէ օդն։ Ամենայն երկնայինք մաքուրք են եւ յստակք յաղտից։ Սա օրինակ է յստակ աղօթից. (Վեցօր. ՟Զ։ Շիր.։ Շ. բարձր.։ Վանակ. հց.։)

ՅՍՏԱԿ. որպէս Թափանցիկ. διαφανής pellucidus.

Որ յաղագս գունիցն է ... հաւասարքն առանց զգայութեան (աչաց) են. զորս արդեօք եւ յստակս կոչեմք. (Պղատ. տիմ.։)

Ի ձեռն յստակ ձայնին այսպէս սկիզբն արար. (Եփր. համաբ.։)

Ջանայ մրրախառն զյստակն պղտորել. (Եզնիկ.։)

ՅՍՏԱԿ. մ. ՅՍՏԱԿԱԲԱՐ καθαρῶς, εἱλικρινῶς pure, nitide եւ այլն. Յստակութեամբ. պարզապէս. պայծառապէս. յայտնապէս. սրբութեամբ, անխառն ի ներհակաց.

Որ առողջ են տեսանելեօք, յստակ հային զճառագայթս արեգականն. (Վրք. ոսկ.։)

Փառաց անճառ լինի գուշակ, որոց զԱստուած սիրեն յստակ. (Շ. այբուբ.։)

Մաքուր եւ յստակ վայելել ի խրախութիւնսն. (Բրսղ. մրկ.։)

Զոր եւ Դանիէլ ազդեաց մեզ յստակ. (Նար. խչ.։)

Եւ յստակաբար քեզ ճառեցից՝ ո՛վ ոք իցեմ. (Նանայ.։)


Նադրուն

s.

natron, nitre;
— աղ, saltpeter.

Etymologies (2)

• = Արաբ. [arabic word] natrūn, որ կարող է կար-դացուիլ նաև ntrūn «բորակ, հայբորակ». ժողովրդական լեզուի մէջ եղած է [arabic word] latrūn (Կամուս, թրք. թրգմ։ Բ. էջ 125). ծագում է յն. νίτρον հոմանիշից, որ և աս-ւում է λίτρον. սրանցից են նաև լտ. nitrum, գերմ. Natron, ֆրանս. nitre, natrum ևն. բոլորի նախնականը համարւում է եգիպտ. ntr, որից ասուր. nitiru, ասոր. netrā, եբր. neter (Boisacq 671, Seidel Մխ. հեր. էջ 168)։-Հիւբշ. IF Anz. 10, 43։

• Թուի թէ ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Հիւբշ. Arm. Gram. 367 դնում է յունա-նից, ինչպէս երևում է նաև ձևից։

NBHL (1)

Նադրունն զերդ աղ է, եւ ինքն ի մըսրայ գայ։ Զբակլայն ի ջուր որ թրջել կամենաս, սակաւ մի նադրուն ձգէ ջրի մէջն։ Ոմանք ի խմորի տեղն նդրուն դնեն ի հայսն։ Նդրուն աղ (որ եւ իտ. սալնի՛դրօ). (Վստկ. ստէպ։ Բժշկարան.։)


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

Etymologies (3)

• «առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։

• = Այս արմատի հետ են համեմատւում պհլ. պազ. [other alphabet] naxust, մանիք. պհլ. [other alphabet] naxust (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 101) «առաջին», պրս. [arabic word] naxust, nu-xust, nuxast «սկիզբն, առաջին», [arabic word] nuxustīn «առաջին», [arabic word] nuxz կամ [arabic word] nuxzi «առաջին». կայ նաև մանիք. պհլ. [hebrew word] naxvīn «առաջին»։ Այս բառերի ծա-գումն ու մեկնութիւնը յայտնի չէ. ուստի որոշ չէ նաև թէ ի՛նչ յարաբերութիսն ունի հայր սրանց հետ։ Յետին հյ. նախուստ, ի նա-խուստ «առաջուց, առաջվանից» Պղատ. օրին. Մագ. թէև կատարեալ նմանութիւն ունի ի-րան. naxust հոմանիշի հետ, սակայն այս նմանութիւնը պատահական է, որովհետև նախուստ կազմուած է -ուստ մասնիկով՝ նախ արմատից (հմմտ. այլուստ, յերկնուստ ևն)։ Հմմտ. նաև նահապետ, նահատակ, նա-խարար բառերը։-Հիւբշ. 200։

• ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։

NBHL (15)

πρῶτως, -ον, πρότερον primum, prius, ante, anteruius. Յառաջն. յառաջ ժամանակաւ. կանխաւ. եւ Զառաջինն. յառաջոյ. յառաջագոյն ըստ ժամանակի՝ ըստ տեղւոյ՝ ըստ կարգի. (որ յածանցս լինի Նահ. արմատն է արքի, յարգի. առաջ. առաջին. յորմէ յն. էն արխի՛, ի սկիզբն. եւ էնարխօս, նախկին). առաջ, առաջուց, առջեւէն .... նախ եւ առաջ, մէյ մը որ.

Նախ ժամանակական է ձայն. (Բրս. իսկզբանէ.։)

Ոմմինքն նախ բնակեալ էին ի նմա։ Տարցի նախ զվասն մեղացն, եւ զերկրորդն արասցէ յողջակէզ։ Նախ վասն իւրեանց մեղացն պատարագս մատուցանել, եւ ապա վասն ժողովրդեան։ Կամէի նախ առ ձեզ գալ։ Ե՛րթ նախ հաշտեա՛ց։ Հա՛ն նախ զգերանդ։ Նախ հրէի, եւ ապա հեթանոսի։ Նախ զռաաքեալս, երկրորդ զմարգարէս.եւ այլն։

Որ ծնանի ոք բարի ինչ կամ չար, իրաւունք են՝ զի նախ ինքն վայելիցէ. (Ոսկ. եբր.։)

Մասունք նոցա են վեց. նախ՝ վերծանութիւն, երկիր՝ զրուցատրութիւն, երիր, եւ այլն. (Թր. քեր.։)

ՆԱԽ. ա. πρῶτος, , -ον primus, -a, -um. Առաջին. գլխաւոր. նախկին. հին. առջի.

Նախդ ի վկայս. (Շար.։)

Նա՛խ տեսակ արժանի գոռոզութեան. այսինքն առաջինն տեսլեամբ, կամ նշանաւորն արժանի է իշխանութեան. (Պորփ. յԵւրիպիդեայ.։)

Նախն ժամանակի. այսինքն որ է յառաջ քան զժամանակս եւ զյաւիտեանս. (ՃՃ.։)

Արդ այսք եւ նախք ըստ արարողին իմաստութեան կազմեցաւ. իւս. կազմ. ՟Բ։)

Լսել նախ առաջին արժան է, եւ ապա գործել։ Նախ առաջին՝ ծառայիցն դնէ տիրասէրս լինել. երկրորդ անանդամ, եւ այլն. իլ.։)

Մաքրելի՛ է նախ առաջին զինքն, եւ ապա ընդ սրբոյն խօսելի։ Ծանի՛ր զքեզ նախ առաջին. (Առ որս. ՟Բ։)

Նախ եւ առաջին կամիմ լսել ի ձէնջ, եթէ զի՞նչ համարեալ եմ ես ձեզ. (Փարպ.։)

Յանհատսն նախ եւ առաջին տեսանի պատահումն, յետ այսորիկ ապա ի տեսակս. (Լծ. պորփ.։)

Նախ քան զյաւիտեանս. (Շար.։ Ժմ. եւ այլն։)


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «իշխանական մի աս-տիճան հին հայոց մէջ, իշխան, աւագանի» ՍԳր. որից նախարարագունդ Կորիւն. նախա-րարակոյտ Ագաթ. Բուզ. նախարարապետ Եւս. քր. ևն։

• -Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։

• ՀՀԲ «նախկին արարօղ կամ նախա-պետական առնօղ»։ Ինճիճեան, Հնախօս.

• Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետից։ Sa-

• lemann, ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nuxvīr «իշխան» դնում է ըստ Andreas-ի *naxuδār ձևից և միառնում է նախարար բառին։ Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 423 կազմուած իռանեան sāra-δara ձևի վրայից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet REA 2, 2։ Պատա-հական նմանութիւն ունի մանիք. պհյ. nīxvīr «իշխան» (ИАН 1912, 43), որից փոխառեալ է արաբ. [arabic word] nixvār «մեծ, աւագ մարդ. 2։ հպարտ». կաւ նաև ա-րաբ. [arabic word] naxrīr, որ մեկնւում է «մեծ գիտուն ծովացեալ գիտութեամբ»։ Պա-տահական է դարձեալ ըստ Յ. Զօրեանի (դասախօս մեր համալսարանում) յն. ναύϰραρος «ցեղի նախագահ», որ ըստ Boisacq 658 ծագում է յն. ναῦς «նաւ» բառից և նշանակում է բուն «նաւատէր»։

NBHL (5)

σατράπης praefectus, satrapa, satrapes. Նախկին եւ գլխաւոր արարեալն՝ այսինքն յիշխանութեան եղեալն կամ կարգեալն. սատրապ. մեծ իշխան գաւառի եւ նահանգի. նահապետ. աւագ իշխան. խորհրդական արքայի. աւագանի. մեծամեծք. կուսակալ. բդեաշխ. դուքս. արքայիկ. շահապ.

Նախարարք այլազգեաց։ Թագաւորաց այնր կողման. եւ նախարարաց երկրին։ Ի բա՛ց արա զթագաւորսն, եւ դի՛ր ընդ նոցա նախարարս։ Կացոյց ի վերայ թագաւորութեան նախարարս հարիւր եւ ՟Ի. եւ այլն։

Նախարարաց իւրոց. այսինքն՝ աւագաց, մեծամեծաց. μεγιστᾶνες magnates. իբր մի ի ծերակուտէ։

Հայկ, անուանի եւ քաջ նախարար (յաբեթեանց, իբր նահապետ). (Խոր. ՟Ա. 8։ Տե՛ս անդ, ՟Բ. 7. վասն կարգի նախարարաց կարգելոց ի վաղարշակայ։)

Զօրք հրեշտակացն ուրախանան ընդ սրբոյն հօտապետի, եւ ընդ քահանայական նախարարացն (այսինքն գլխաւորացն). (Գանձ.։)


Նահանգ, աց

s.

province, region, country;
climate.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «մի երկրի իւրաքանչիւր բաժանմունքը» Գծ. իգ. 34. Եւս. քր. որիս նոր գրականում նահանգական, նահանգա-պետ։

• = Ասուր. [other alphabet] na-an-ga կամ [arabic word] ❇ na-gu-u, nagu, nanga, որ է սու-մեր. գաղափարագրեալ [other alphabet] LUL-KIL «երկրամաս, երկրի շրջանակ, երկիր, վայր» (Delitzsch. Assyrisches Hndwört. 447. Strassmaier, Alphabetisch. Verzeich. d, Assyr. u. Akkad. Wörter, էջ 716, 739)։

• Lag. Urgesch. 376 հյ. հրահանգ, պրս. āhang բառերի հետ sani առմա-տից։ Lag. Arm. Stud. § 1587 մերժելով այս՝ նահ կցում է նախ «առաջին» բառի հետ։ Հիւնք. նհանգ «կոկորդիլոս» բա-ռից։ Մառ ЗВO 11, 171-ջ -անգ մաս. նիկով (հմմտ. պահ-անգ) կազմուած նահ «երկիր» բառից, որի վրաւ տե՛ս նախարար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 398, նոյնը նաև Karst, Յուշարձան 406։ Meillet REA 2, 2 թերևս իրան. nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» բառից, որի վրայ տե՛ս նահապետ, նախարար։

NBHL (4)

ἑπαρχία provincia Գաւառ կամ երկիր նախարարութեան, կամ նահապետական, եւ բդեշխական. կուսակալութիւն. ըստ յն. եպարքոսութիւն, եւ նոմոս, այսինքն օրէնք. եւ կլիմայ, բաժին կամ կողմն երկրի.

Յորմէ՞ նահանգէ իցէ ... ի կիլիկեայ է. (Գծ. ՟Ի՟Գ. 34։)

Տրայիանոս զդակի ընդ նահանգաւ արար։ Դատաւոր նահանգի ուրումն։ Ի թրակ մինչեւ ցայսվայր թագաւորութեան կացեալ, ի նահանգի համարի լինէր այնուհետեւ. (Եւս. քր.։)

Ըստ անձնիւր եօթն նահանգացն փոփոխմամբ սահմանեաց. (Խոր.։)


Նահանջ, ից

s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

Etymologies (4)

• լի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «յետ քաշուիլը, ընկրկում» Անյ. բրձր. Շնորհ. բրձր. «366 օր հաշուած տարի» Շիր. Խոսր. Տոմար. որից նահանջել «յետ քաշել, կանգնեցնել» Եւս. պտմ. Եզն. Ոսկ. ես. և մ. ա. 16. «դրդել, առաջ քշել» նանայ. Սկևռ. լմբ. նահանջումն Շիր. նա. հանջիչ Նար. աննահանջ Մագ. վերջանահանջ նոնն. 30. որուած ունինք նաև նհանջ, նհան-ջել (Լմբ. մատ. էջ 94, 119), նախանջել։

• = Պհլ. *n-ahanj «քաշել, յետ քաշել» ձե-ւից, որ կազմուած է n մասնիկով āhanǰitan «քաշել, յետ քաշել» բայից. նոյն է պրս. [arabic word] āhanǰīdan «քաշել» (Horn § 58)։

• ՆՀԲ լծ. նուաճել, պահանջել։-Պատկ. Maтep. I. II պրս. nā-hanjāri «ուղիղ ճանապարհից շեղուիլը»։ Հիւնք. նախանձ բառից։ Meillet REA 2, 6 իրանական փոխառութիւն է համարում. հմմտ. զնդ, niϑaxta, պհլ. nihaxtan և հյ. պահան» նոյն արմատից պա-մասնիկով։ Ուղիղ մեկնեց Meillet REA 2, 6։

• ԳՒՌ.-Ղրբ. Մրղ. Ննխ. Շմ. նահանջ, Մշ. նահանջ՝, Ախց. Պլ. նահանչ, Երև. նհանջ. այս բոլորը «նահանջ տարի» իմաստով են և փոխառեալ գրականից.-անկախ են Խրբ. նտհանջ «հիւանդ», Երզ. նահանջ «խեռ՝ ան-հանռիստ մանուկ»։

NBHL (10)

ՆԱՀԱՆՋ գրի եւ ՆՀԱՆՋ. Որպէս Նահանջումն. կասումն. սանձումն. նուաճումն. եւ Նահանջօղ. յետս ընկրկիչ. սանձիչ.

Օրհնեալ ես փայտ սուրբ, անզգամաց զգաստութիւն, ստահակաց խրատ, ընդվայրաց նահանջ (կամ նհանջ). (Անյաղթ բարձր.։)

Ընդ վայրագնացաց նահանջ, որք արտաքոյ շրջին օրինացն տեառն, լծընկէց եւ հակառակ խրատուց ... սանձին. (Շ. անդ։)

ՆԱՀԱՆՋ. ἑμβολισμός, βίσεξτος, ἑμβόλιμος ἠμέρα bisextilis, intercalaris, vel bisextus dies. Ըստ տումարի՝ միօրեայ յերկարումն տարւոյ ի չորրորդ ամի միանգամ՝ հանգէտ չորեքամեայ ոլոմպիադաց. զի յաւելուածով միոյ աւուր յամիսն փետրվար՝ յետս ընկրկի տարին այն աւուրբ միով. քէպիսէ. (ըստ յն. միջանեակլ ասի, եւ ըստ լտ. կրկին վեցեան, զի վեց աւուրբքն յառաջ քան զկաղանդս մարտի՝ կրկին թուեալ լինէր ի նահանջ ամի).

Ժբ ամիսք լուսնի՝ ժբ աւուրս պակաս են քան զժբ ամիսս արեգականն, որ ունին 365 օր, եւ ժամս 3. վասն որոյ միաւորելով չորից երրորդացն ի չորրորդում ամին՝ օր մի կատարի, որ կոչի նահանջ. եւ լինի յայնմ ամի 366. (Դամասկ.։)

Զի՞նչ է նահանջ. զերիս ժամսն՝ որ ի դ ամի՝ օր կատարի, որիշ կարգեցին, եւ կոչեցին նահանջ. որ է որոշումն ժամանակաց. (Տօմար.։)

Առնեն զագոնն (ոլոմպիադաց) ի հինգերորդ ամին, յորժամ դ լնու, եւ ե սկսանի. եւ այս է նահանջն, որով տոմարական արուեստն յառաջանայ ի ժողովումն. (Վանակ. տարեմտ.։)

Ոլիմպիադն, եւ նահանջն մի է. (զի յոլոմպիադէ յոլոմպիադ անցանէր ժամանակ դ ամաց, եւ ժե աւուրց). (Անան. չափ եւ կշռ.։)

Յերրորդ ժամուն ստեղծաւ Ադամ. որպէս յայտ առնէ եւ նհանջիդ (կամ նահանջիդ) երեք ժամն յաւելիսն յաւելագրեալ. (Խոսր.։)

Նահանջեցին նահանջ՝ ՟Ծ՟Թ ամ. (Տօմար.։)