Definitions containing the research հա : 10000 results

Մակեղուտ

adj.

accessory, additional.

· Calfa

NBHL (1)

ἑπίθετος, -ον adjectivus, um. Ի վերայ եկեալն եղուտ կոչեցելոյ, իմա՛ գոյացութեան կամ գոյացականի. այն է ածականն, եւ իրն նշանակեալ ածական բառիւ. պատահական. յաւելեալ.


Մակերեւոյթ, ութի

s.

surface, superficies, area;
outside.

· Calfa

NBHL (1)

Եռականգնումն, կամ մակերեւութւոջն, կամ այսպիսեացն իմիք՝ ոչինչ նայնց է ներհական. (Արիստ. քանակ.։)


Մակընթացութիւն, ութեան

s.

flux or flow;
— եւ տեղատութիւն, the ebb and flow, tide.

· Calfa

NBHL (2)

Անդր եւս քան զընդհանրականացս մակընթացութիւնս՝ զդիւցազնական արգասեաց զանթառամելի առոգանութիւնս ի քեզ շառաւեղեալ. (Ճ. ՟Ա.։)

Կոհակաց մակընթացութիւնք եւ տեղատութիւնք զքաղաքս եւ զցամաքն ծովացուցին, եւ զծով ցամաքեցուցին. (Արիստ. աշխ.։)


Մահիճք, հճաց

s.

bed, couch, mattress;
coffin;
— առկախեալ, hammock;
երկաթի —, iron bedstead;
— ծալածոյ, folding-bed;
field-bed;
— հովանաւոր, canopy bed;
սիւնազարդ —, four-post bedstead;
ի —ճս մահու, on one's death-bed;
անկեալ դնիլ ի —ճս, to take to one's bed, to keep one's bed, to be bed-rid;
ելանել յօտար —ճս, յանցանել ըստ —ճս իւր, to defile another's bed;
cf. Անկողին.

· Calfa

NBHL (1)

Մահիճքն՝ հանգիստ են, եւ երկանն՝ աշխատութիւն. (Սեբեր. ՟Զ։)


Մահկանացու, աց

adj.

mortal, subject to death;
mortiferous, deadly;
հէք —քս, we, poor mortals.

· Calfa

NBHL (4)

θνητός mortalis. Որպէս թէ մահական կամ մահացու (ըստ ՟Բ նշ). Ներքոյ անկեալ մահու. որ ունի մեռանիլ. մարդ՝ որ է տակաւին յաստի կեանս.

Եմ եմ եւ ես մարդ մահկանացու հանգոյն ամենեցուն։ Մահկանացուն զիա՞րդ խելամուտ լիցի ճանապարհաց իւրոց։ Բնակութիւն ամենայն մահկանացուի երկիր է։ Երկեար ի մահկանացու մարդոյ։ Մի՛ ի մարմինս մահկանացուս աստուածակերպ ճոխանալ։ Պա՛րտ է մահկանացուիս այսմիկ զգենուլ զանմահութիւն.եւ այլն։

Զի անմահ բնութեամբն իւրով ոչ մահացաւ, այլ իմով մեռաւ մարմնով մահկանացուաւ. (Շ. միշտ էիդ.։)

ՄԱՀԿԱՆԱՑՈՒ. որպէս Մահացու (ըս ՟Ա նշ) այսինքն մահածու. մահաբեր. մահառիթ.


Մահմետական, ի, աց

adj. s. mahometan, musulman.

· Calfa

NBHL (1)

Նեստորիոս հաղորդ հրէից, եւ մահմետականաց հաւասար խորհրդակից. (Նար. երգ.։)


Մահուչափ

adj. adv.

mortal, extreme;
mortally, to death;
— ատել, to hate mortally, to bear a deadly hatred, to abhor, to loath.

· Calfa

NBHL (1)

Են մեղք՝ որ մահու չափ են. այսինքն ծանր յոյժ, կամ մահացուցիչ հոգւոյ. ((ռմկ. մահացու) ՟Ա. Յհ. ՟Ե. 16։)


Մահտարաժամ, ից

s.

sudden death, untimely -;
plague, pestilence, contagion, infection, mortality.

· Calfa

NBHL (3)

Յարձակումն թշնամեաց, կամ մահտարաժամ, կամ սով, կամ կարկուտ։ Եհաս մարդկան մահտարաժամ, սկիզբն արարեալ ի միւռոյ քաղաքէն. (Ճ. ՟Գ.։)

Զարժանահաս մահտարաժամ ... բա՛րձ ի մէնջ. (Շար.։)

ՄԱՀ ՏԱՐԱԺԱՄ կամ ՄԱՀՏԱՐԱԺԱՄ. λοιμός pestis, pestilntia. Յանկարծահաս կամ կանխահաս մահ. առաւելապէս՝ ժանտամահ, որ եւ ասի Սրածութիւն.


Մաղասկաթ, աց

adj.

epileptic;
lunatic.

· Calfa

NBHL (2)

Յառաւելութենէ մաղասոյն կաթելոյ փրփրեալ իբրեւ կատաղի. կաթեցուցիչ զլորձունս մոլեգնութեան. ջերմութեամբ արեան երեւեալ իբր այսահար, եւ գիսախռիկ, կամ ճիւաղ.

Մի՛ կայք բացագլուխ ըստ լատինացւոց իշխանացն եւ թագաւորացն, զոր հայք մաղասկաթացն ասեն ձեւ. (Լմբ. առ լեւոն.։)


Մաղթանք, նաց

s.

prayer, entreaty, supplication, imploration;
wish, desire.

· Calfa

NBHL (2)

Ոգի զրկելոյս՝ ըստ մաղթանաց գոչման ասողին։ Ա՛ռ զաւանդ մաղթանացս, եւ տո՛ւր զողորմութիւն քո շնորհացդ. (եւ այլն. Նար.։)

Ընկա՛լ տէր զմաղթանս մեր։ Մաղթանօք սորա խնդրեսցուք զթողութիւն մեղաց։ Մաղթանօք սոցա խնայեա՛ ի մեզ. եւ այլն. (Շար.։) Իսկ ի ժամագիրս Մաղթանք կոչին համառօտ աղօթք ի բերանոյ աւագերիցուն. (ռմկ. սլաքական աղօթք։)


Մաղթեմ, եցի

va.

to pray, to supplicate, to implore, to beseech;
to wish, to desire;
բարիս — ումեք, to wish one well.

· Calfa

NBHL (4)

Վասն ի թիկունս հասանելոյ՝ տարակուսելոյն մաղթէ. (Իմ. ՟Ժ՟Գ. 18։)

Զոր մեծատունն մաղթէր նահապետին. (Իգն.։)

Մաղթելով հայցեմք կամ խնդրեսցուք։ Մաղթեա՛ փրկողին զթողութիւն յանցանաց։ Մաղթեցէ՛ք զտէրըն տերանց՝ վասն մարդկան երկրաւորաց. (Շար.։)

Աստուածքն ըստ ինքեանց մաղթեալք լիցին եւ հաշտեալք. (Պղատ. տիմ.։)


Մաղթողական, ի, աց

adj.

suppliant, entreating;
deprecative;
deprecatory.

· Calfa

NBHL (1)

Սեպհական մաղթողաց կամ մաղթանաց.


Մաղկատիմ, եցայ

va.

to bite, to sting, to prick, to nettle, to pique;
to transpierce, to run through.

· Calfa

NBHL (6)

Ի թիւնից մաղկատօղ օձիցն։ Ի մաղկատօղ օձիցն մահաբեր խածմանցն. (Նանայ.։)

Գթացեալ ողորմի հարելոցն եւ մաղկատելոցն յօձից սատակմանէ։ Օձ էր՝ որ սպանանէր, եւ որ սպանանէրն՝ նոյն եւ մաղկատէր. եւ ի ձեռն միւս օձին տեսլեան՝ մաղկատեալքն ընդունէին զառողջութիւն։ Մաղկատեալք յառաջին հին թիւնից վիշապին։ Արարիչ ամենեցուն, եւ բոլորեցունց նորոգիչ, եւ ունի զմարմին մաղկատելի, այլ ոչ մաղկատող. եւ մաղկատի ի մարմին, այլ ոչ յոգի. (Եղիշ. խաչել.։)

Վասն իմ հարուածեալ՝ մաղկատիս իմովս, եւ գանակոծ գանից համբերես ո՛վ տէր. (Զքր. կթ.։)

(Մեծատունն) մաղկատելով ի տարտարոսին, եւ հառաչմամբ հայցէր զօգնութիւն. (Գանձ.։)

Ծնօղխն հարկանեն զզաւակսն, եւ ինքեանք մաղկատին. զնոսա ապտակեն, եւ ինքեանք մորմոքին. (Կանոն.։)

ՄԱՂԿԱՏԵՄ ՄԱՂԿԱՏԵՑՈՒՑԱՆԵՄ ՄԱՂԿԱՏԻՄ. δάκνω mordeo եւ այլն. որպէս թէ մխելով զժանիս կամ զխայթոց՝ հատանել ծակոտել իբր զմաղ. այսինքն Խածանել. խայթել. հարկանել օձի. կծանել. մորմոքեցուցանել. կր. Հարկանիլ յօձէ՝ կամ մականաւ, այսինքն գաւազանաւ եւ այլն. կրել զցաւ. չարչարիլ. տանջիլ. մորմոքիլ. ցաւագնիլ. խածնել, խօթել, կճել, ցաւցընել. կր. ցաւ քաշել, խշխշալ, մզմզալ.


Մաղկատիչ

cf. Մաղկատող.

· Calfa

NBHL (1)

Որ մաղկատէ. խածանօղ. հարկանօղ.


Մաղձախառն

adj.

choleric.

· Calfa

NBHL (1)

Եռացեալ շուրջ զսրտիւն արեանն՝ մաղձախառն բերմամբ՝ յապուշ զմիտսն կրթեալ։ Սկսաւ ի վեր մզել (կամ մղել) զժահահոտ եւ զյիմարեցուցիչ մաղձախառն թոյնսն. (Արծր. ՟Բ. 6։ ՟Գ. 2։)


Մաղձութիւն, ութեան

s.

bitterness, crabbedness, ill-humour, spite, gall.

· Calfa

NBHL (1)

Զի չարութենէ մաղձութիւն ի բաց մաքրէ. (Բրս. հայեաց.։)


Մաճակալ

s.

plough-man.

· Calfa

NBHL (2)

Բուռըն հարի զմաճոյ բանին, բայց ոչ նըման մաճակալին. (Յիսուս որդի.։)

Զսէրն ամենայն ոգւոց, զոր սերմանեաց ի նոսա պատուիրանն այն, որ ինքն է մաճակալ սիրոյ. (Եփր. համաբ.։)


Մամռախնդիր

adj.

searching among moss or sea-weed (birds).

· Calfa

NBHL (1)

Ջրասուզակ՝ մամռախնդիր հաւքն, փորն եւ թանձրն. (Փարպ.։)


Մամռարմատ

adj.

full of sea-weed.

· Calfa

NBHL (1)

Ուր արմատացեալ իցէ մամուռն. ունօղ յինքեան զմամուռս եւ զառմատս հանգոյն մամռոյ.


Մայրաբար

adv.

as a mother, motherly, maternally.

· Calfa

NBHL (1)

Մայրաբար զսոսա խնամէ։ Աղերսէ հաւանաբա, զոր մայրաբար ծնաւ. (ՃՃ.։)


Մայրական, ի, աց

adj.

maternal.

· Calfa

NBHL (3)

Սեպհական մօր. մայրենի. մօրը, մայրենական.

Տեսանեմ բազմեալ ի վերոց գրկաց մայրական, եւ ոչ բաժանեալ ի ծոցոյն հայրական։ Ի մայրական խանձարրոց։ Կապանացն կուսանաց եւ մայրականաց. (Ճ. ՟Գ. եւ Ճ. ՟Ա.։ Ածաբ. ի պասեք. ՟Բ։)

Աղաչեմք զծնօղն՝ մայրական սիրովն համբուրել զմեզ. (Նար. երգ.։)


Մայրամած

adj.

prostrate, prone.

· Calfa

NBHL (1)

Մածեալ ի մայր հասարակաց ի հող. գետնամածեալ.


Մայրան, աց

s.

inesting or grafting place, joint, knot.

· Calfa

NBHL (1)

(վրիպակաւ գրի եւ Մացրան, Մայրաս) Ծունկ կամ ծնգաձեւ տեղի պատուաստի ի բուն մայրն. մայր պատրուսի. բուն հատեալ՝ յորոյ վերայ տնկի պատուաստն. Տե՛ս (Վստկ. ՟Խ՟Է. ՟Ծ. ՟Ծ՟Ե. ՟Հ՟Զ. ՟Մ՟Ժ՟Գ.)


Մայրասպան

s.

a matricide.

· Calfa

NBHL (1)

Ատելիք եւ վնասակարք, հայրասպանք եւ մայրասպանք գոլով. (Համամ առակ.։)


Մայրասպանութիւն, ութեան

s.

matricide.

· Calfa

NBHL (1)

Այնմ՝ որ զհայրասպանութիւն կամ զմայրասպանութիւն ի բաց գործիցէ սրտմտութեամբ. (Պղատ. օրին. ՟Թ։)


Մայրատանջ

adj.

vexing or tormenting one's mother.

· Calfa

NBHL (1)

Ո՞ հայրատանջ եւ մայրատանջ դատաստանս յիրաւի կրեսցէ, յաստեղաց ակամայ ի սատակումն բուսողաց (այսինքն ծնողաց) եկեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)


Մայրաքաղաք, աց

s.

metropolis, capital;
— վանք, cf. Մայրավանք.

· Calfa

NBHL (2)

Մայրաքաղաք աղիտից, կամ անիրաւութեան. բարութեան, կամ շահաւետութեանց. (Պիտ. ստէպ։)

μητρόπολις metropolis. q.d. mater urbium. որ եւ ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱՑ, ՔԱՂԱՔԱՄԱՅՐ. Մեծ քաղաք՝ մայր համարեալ այլոց քաղաքաց իբրու դստերաց իւրոց.


Մայրաքաղաքացի, ցւոյ, ցեաց

s. adj. native or inhabitant of a metropolis;
metropolitan.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ արդեօք պարտ է նախանձել. ընդ որո՞յ մայրաքաղաքացեաց եւ եպիսկոպոսաց եւ հարանց. (Մագ. ՟Ա.։)


Մայրեւոր, աց

s.

pine forest;
woodman, hewer down or feller.

· Calfa

NBHL (1)

Եւ որպէս Փայտահար. հատանօղ զմայրիս, կամ զմայր փայտս.


Մայրեւորութիւն, ութեան

s.

woodcutter's calling.

· Calfa

NBHL (2)

Արհեստ փայտս հատանելոյ ի մայրիս. փայտահարութիւն.

(Մշակութիւնն ի փոխ առնու) ի մայրեւորութենէ փայտս հատանել. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Մայրի, րւոյ, րեաց

s.

wood, forest;
trees, grove;
cavern, den, lair.

· Calfa

NBHL (2)

Մտանիցէ ի մայրի՝ հարկանել փայտ։ Նստիցին դարանակալք ի մայրիս։ Գտաք զնա ի դաշտս մայրեաց. (Օր. ՟Ժ՟Թ. 5։ Յոբ. ՟Լ՟Ը. 40։ Սղ. ՟Ճ՟Լ՟Ա. 6։)

ՄԱՅՐԻ. Փոխանակ գրելոյ Մարի. որ է մայր հաւու. էգ հաւ կամ թռչուն.


Մայրութիւն, ութեան

s.

maternity, motherhood.

· Calfa

NBHL (1)

Հայեա՛ց ի հաւատարիմ աղախինս քո, որ գայ ի կարգ մայրութեան եւ ճգնութեան. (Մաշտ.։)


Մայրպետ, աց

s.

abbess, superior.

· Calfa

NBHL (1)

ἁρχιμανδρῖτις abbatissa. Մայրապետ. պետ մայր, եւ պետ մարց, այսինքն հաւատաւոր կանանց. մայր վանից կուսանաց. աբբասուհի.


Մանանեխ, ի

cf. Մանանիխ.

· Calfa

NBHL (4)

Նման է արքայութիւն երկնից հատոյ մանանխոյ. (Մտթ. ՟Ժ՟Գ. 31։ ՟Ժ՟Է. 19։ Մրկ. ՟Դ. 31։)

Ոչ դադարիմ խնդրելով զմանանիխն։ Մերձեսցուք ի հաղորդութիւնն մանանխին։ Ձուկն եւ հաց փոխանակ մանանխին։ Պարտ է ճաշակել եւ ի մանանխոյս։ Որպէս մանանիխ լեալ կսկծեցուսցէ. (Եփր. աւետար.։)

Զհաւատ բոլոր մանանեխին ... ոչ ըստացայ իմումս անձին. (Յիսուս որդի.։)

ՄԱՆԱՆԵԽ կամ ՄԱՆԱՆԻԽ. σίναπη, σίνηπη sinapi, -pe, -pium. Բոյս փոքրիկ՝ որ աճէ եւ լինի իբրեւ զծառ. նովին անուամբ կոչի եւ հատ նորա կամ ունդն. որ է բարկ կծու, համեմիչ եւ մարսեցուցիչ՝ ջերմ յոյժ ի բնէ.


Մանեկաւոր

adj. ast.

wearing a necklace;
curled;
— գունտ, armillary sphere.

· Calfa

NBHL (1)

Քահանայքն վակասաւորք, մանեկաւորք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մանկաբարոյ, ից

adj.

childish, puerile;
cf. Մանկամիտ.

· Calfa

NBHL (1)

Մանկաբարոյ, տղայահանճար. (Բուզ. ՟Ե. 34։)


Մանկաբեր, աց

adj.

parturient, confined, lying-in, in labour;
— լինել, to be brought to bed, to be confined, delivered.

· Calfa

NBHL (1)

Ի մատաղ հասակի մօրն չէ՛ ժամանակ արգանդին մանկաբեր լինել. (Կանոն.։)


Մանկագոյն

adj.

youngest, younger, minor, under age.

· Calfa

NBHL (9)

Եթէ եղբայր մանկագոյն կարգեսցի ուսուցանել զերիցագոյնն ըստ հասակին։ Թէ դիպեսցի պառաւուն մեղանչել զնոյն (յանցուած) մանկագունին, ծանրագոյն մեղադրութեան արժանի մանկագունացն (այսինքն քան զմանկագոյնս) լինել. (Բրս. հց.։)

Դու կարի մանկագոյն ես, եւ ոչ կարես հանդուրժել յանբնակ անապատիս։ Վախճանեցաւ տէր մեր, մինչդեռ մանկագոյն եւս էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Մի ոմն մանկագոյն ի նախարարացն հայոց. (Եղիշ. ՟Ա։)

Ըստ հասակի մանկագոյն. (Պիտ.։)

Յառաջեաց յովհաննէս, զի մանկագոյն էր, բայց ոչ եմուտ ի գերեզմանն. պատուեաց զպետրոս, զի գլխաւոր էր. (Զքր. կթ.։)

Առողջաց, եւս առաւել մանկագունաց ի նոսա, եւ կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն եւ զախտս բնաւորականս. (Սարկ. հանգ.։)

Մկրտչին եւ աստուածաբանին (յովհաննու) անունն (ի) հին գրեանն մի է, բայց մանկագոյն հարքն մեր փոխեալ են, ըստ որում եւ միտք անուանցն այլափոխին. յովանէս՝ ձայն, եւ յովհաննէս՝ հնազանդութիւն. (Վրդն. աւետար.։)

Մանկագոյն քան զդրախտն՝ գինըմպութիւն. քան զօրէնս երիցագոյն՝ պահք։ Ոչ մանկագոյն գիւտս հարցն է գանձս այս. (Բրս. պհ. ՟Ա։)

νεώτερος, -ρα junior νεαρώτερος recentior. Մանուը կրտսեր. կրտսերագոյն. երիտասարդագոյն. առոյգ հասակաւ. փոքր. փոքրիկ. եւ Համբակ. կէնճ, ճահիլ, կտրիճ.


Մանկագործութիւն, ութեան

s.

procreation, generation.

· Calfa

NBHL (1)

Պարտ է ոչ մարմնոցն լքելով ի ձեռն մանկագործութեանն, այլ ի հանդարտ մասին (այսինքն վիճակի) բաղկանալով այնմ որ բուսանելոցն է. (Պղատ. օրին. ՟Զ։)


Մանկածնութիւն, ութեան

s.

childbed, childbirth, confinement, labour, delivery, lying-in;
երկունք մանկածնութեան, the pains of labour;
մեռանել ի մանկածնութեան, to die in childbed.

· Calfa

NBHL (2)

Կամ թէ ամուսնանայ, կամ թէ ի մանկածնութիւն հասանէ. (Նոննոս.։)

Ծնողացն իբրեւ մանկածնութեան իմն գործւեաց զպարծանս մանկանն լինելութեան հատուցանէ. (Փիլ. սամփս.։)


Մանկածու, աց

s.

school-master, pedagogue.

· Calfa

NBHL (1)

Դիոգենէս՝ զմանկածուն տանջեաց, ասելով, ընդէ՞ր այդպէս դաստիարակես։ Զմանկածուն գաւազանաւն եհար։ Ի մանկածուն կողմն միտեալ կարկառէր զանիրաւ ստահակութեանցն տուգանս. (Պիտ.։)


Մանկական, ի, աց

adj.

infantile, puerile, childish.

· Calfa

NBHL (1)

παιδικός, μειρακιωδής, νεανικός puerilis, juvenilis. Սեպհական մանկանց կամ մանկութեան. տղայական.


Մանկահեղձ

adj.

child suffocating.

· Calfa

NBHL (1)

Զի դու մայր ես մանկահեղձ, եւ հայր ես որդէկոտոր. (Մարաթ.։)


Մանկամարդ, աց

s.

young woman, maiden or girl.

· Calfa

NBHL (1)

νεώτερα, νέα juvencula, adolescentula, junior. Աղջիկ կամ կին մանկահասակ. երիտասարդուհի.


Մանկամարզ, ից

adj. s.

gymnastic;
gymnastic-master.

· Calfa

NBHL (1)

Վարժիչք եւ մանկամարզք զայսոսիկ՝ որ յասպարիսաց նահատակութիւնս ընթանան, յառաջ ածելով. (Բրս. պհ. ՟Բ։)


Մանկամիտ

adj.

weak minded, puerile;
crazy, stolid, stupid.

· Calfa

NBHL (1)

Տղայահանճար, մանկամիտ. (Բուզ. ՟Ե. 34։)


Մանկամոլ, ից

adj.

sodomite, pederast.

· Calfa


Մանկանամ, ացայ

vn.

to become as a child;
to become strong and vigorous again, to grow young.

· Calfa

NBHL (2)

Աստ աւասիկ գոյ հնար մանկանալ ծերոց, եւ լինել մատաղօրէս։ Մի՛ զառաջին ինձ ուղղութիւնսն համարիցիս, այլ ա՛րդ մանկացիր. (Ոսկ. փիլիպ. եւ Ոսկ. եբր.։)

Այսօր գթայ հայրն վերին, եւ արարչին մայր ստեղծանէ. այսօր մայր տեառն մանկանայ, որ ծնաւն զօծեալն աստուած. (Տաղ.։)


Մանկասէր

adj.

fond of one's children.

· Calfa


Մանկասիրութիւն, ութեան

s.

love of children.

· Calfa

NBHL (1)

Երգս ասեն՝ իբր մանկասիրութեամբք փղի հարեալ յուղտոյ՝ համբուրել, եւ գիրկս արկանել, եւ ի նորա բերանն զիւր կերակուրն դնել. (Փիլ. լիւս.։)