Definitions containing the research ուն : 10000 results

Փրփրեմ, ի

s. bot. portulaca;
cf. Անմեռուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անմեռուկ կամ կոճկորաև կոչոսած բոյսը. դանդուռ, լտ. portulaca, տճկ. սէմիզ օթ, պրս. խըլֆա» Բժշ. Հին բռ. Մխ. հեր. որոնց մէջ գրւում է նաև փերփեր, փրփրերան, փերփերան, փարփար, փառ-փառ. մեր գրականում ընդունուած է փըր-փըրեմ ձևով, իսկ արևելեանում չի գործած-ւում (կայ միայն դանդուռ)։

NBHL (2)

Անուն բանջարոյ. այն է անմեռուկն. փէրփէրան, փարփար. սէմիզ օթու. (Բժշկարան.։)

Փերփերնի հունդ. բզուրկ բակլէ։


Քալաք

s.

circle, orb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկնքի պարունակը, մոլորակ-ների սահմանը» Տօմար. (քանիցտ)։

NBHL (1)

κύκλος circus, orbis, circulus. Ըստ աստեղաբաշխից՝ Պարունակ երկնից. կամարք մոլորակաց.


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. ի) «էգ շուն» Նոնն. 46. Տաթև. ամ. 22. գործածուած է նաև ուրիշ անատունների հա-մար. ինչ. իշու քած Վրդն. առ. 119. գայլի քած Առաևք որոմպ. ա. քած ինձ (իբր ած. «էգ ինձ») Բռ. ստեփ. լեհ. որից քածբոր «մի տեսակ բորոտութիւն» Վստկ. 223 (գըր-ուած քածպոր)։

-Կովկասեաններից փոխառեալ բառ, որի հետ հմմտ. արչ. k'ačč «էգ շուն», վար. k'aša. ւակ. k'učča, կիւր. k'aé, kkxac, թուշ. kaz կումուկ. kueči, ավար. k'uca, guaži, օսս. քաչա «էգ» ևն (տե՛ս Erckert, Die Spr. d. kauk. Stammes, лл 190, 191 և 346)։ Որովհետև հայ բառը շատ սակաւ գործածութիւն ունի, մինչդեռ ընդհակառակը Կովկապեանների մէջ շատ է տարածուած, ուստի պէտք է կարծել թէ փոխառուն հայն է։-Հիւբշ. 397։

Böttich. Arica 64, 48 սանս. svaǰa «աղջիկ»?. Lag. Urgesch. 869 աֆղ. xaca ձևի հետ։ (Հիւբշ. Arm. St. էջ 14 մերժում է երկուսն էլ)։ Տէրվիշ. Al-tarm. 62 հտլ. coyka «էգ շուն», զնդ. spaka, պրս. sag «շուն»։ Նոյնո նաև Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160։ Հիւնք. քննել բայից։ Վերի մեկնութիւնը տուին Thomaschek, Deutsche Litt. 1883, էջ 1254 և Bugge KZ 32, 86։ Pedersen, Հայ. դր. լեզ. 230 հայ բառը կցելով մբգ. swach «տկար» բառին (հմմտ լտ. mulier «կին» ունի սանս. kača «էգ փիղ»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. քած «էգ էշ», Ախց. քած «էդ մատակ» (բոլոր անասունների), Գոր. Կր. Ղրբ. Մրղ. Ալմ. Շմ. Տփ. քած, Երև. Հմշ. Մշ. Սեբ. քաձ, Ագլ. քաց «էգ շուն կամ նխտ. կին», Վն. ք'ած «մատակ էշ կամ էգ շուն», Մկ. ք'ած «նախատական բառ կանանց», Ասլ. քաձ, քազ «էգ շուն կամ նխտ. կին», Սչ. քաձ «անամօթ՝ ջլթիկ աղջիկ», Խրբ. tmá «էգ մատակ», Սեբ. քաձ աձու միս «յո-ռի տետակի բան».-նոր բառեր են քածո մատ. քածուքուծ «աղջիկներ», քածիկ-փծիկ լինել «քծնիլ», քածաբեր, քածորձ, քածի։

NBHL (2)

Ի տիւրոս առ ծովեզերբն հովուական քածին շրջելով։ Հոմերոս ասէ՛ իսկ, թէ յայսկոյս քածն, (որ է եւ անուն տեղւոյ), եւ յայնկոյս տրտմազդեան քարիւբիդն. այլ հակադարձեալ կոչեաց զքարիբդն ընդդիմադրել ընդ քածին. (Նոննոս.։)

Էդն շանց, եւս եւ այլոց կենդանեաց. որպէս եւ կորիւն շան. լակոտ. Որ եւ ՍԿՈՒՆԴ, ՍԿՆԴԻԿ. այլ ի յն. եւ լտ. արուն եւ էգն անխտիր ասին. ὀ ἠ σκύλαξ catulus τὸ κυνίδιον catellus.


Քաղ, ից

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի հլ. ըստ Ոսկ. մ. ա. 4 մարդա-պայքաղից. յետնաբար ի-ա հլ.) «արու այծ, նոխազ» ՍԳր. Մանդ. Անյ. պորփ. որից քաղակ «փոքրիկ նոխազ» Թր. քեր. եղջե-րուաքաո «կէսը եղջերու և կէսը այծ՝ մտա-ցածին մի կենդանի» Եղիշ. հրց. 52, Անյ. աորփ. Սահմ. Վահր. երրդ. էջ 165. փղա-քաղ, ուղտաքաղ Մագ. թղ. 232, քաղեան «նոխազներ» Մագ. այծքաղ Օր. ժդ. 5 կամ այծաքաղ Վեցօր. 192. մարդապայքաղ Ոսկ. մ. ա. 4. վիշապառիւծ քաղ Ոսկ. Կո-ղոս. 602-4. նաև Պայապիս Քաղեայ յա-տուկ անունը՝ որ տե՛ս Պայ բառի տակ։-Նոյն քաղ բառն է դարձեալ, որ «անասնոց խառնք» նշանակութեամբ գործածուած է Եփր. մատ. Բ. էջ 305. «Եկի հասի ի վերայ քոյ և տետի զքեզ զի հասեալ էր ժամանակ քո և ժամ քողաց քոց» (հմմտ. Եզեկ. ժզ. 8 Տեսի զքեզ, զի հատեալ էր ժամանակ քո և ժամանակ խախտողաց քոց, եբր. [hebrew word] dōdīm «սիրոյ, կրից, տռփանաց»), որից էլ յառաջացել է քաղոց ամտանունը, իբր «ա-նասնոց խառնից ամիսը» (Աճառ. Նոր բա-ռեր հ. մատ. Բ. 279)։ Վերջապէս նոյն բա-ռըն է աքաղ «ոչխարների զուգաւորութիւն, խառնք». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Վստկ. 216. «Թէ զխոտն՝ զոր հովուի բիր կոչեն, խառնես և տաս, շատ աքաղ տայ առնել որձացն և իգացն. և քօշին և մաքւոյն միապէս է»։ Բառիս ստուգութիւնը կասկա-ծելի է սակայն, որովհետև հատուածի վեր-նագիրն է. «Վասն վազեցնելոյ և ի փաղ գալոյ (մերձաւորիլ)». փաղ և աքաղ կարող էին ձևով շփոթուիլ. այլուստ ստուգելու պէտք կայ։

Peterm. 25, 29 տանս. čhāga «այծ». Pott BVS 4, 68 օսս. sáǰ «այծ», Տէրվ. Altarm. 26 սանս. čhaga «բուծ», հսլ. koza «այծ», kozilu «քաղ», անգսք. he-cen «ուլ»։ Justi, Dict. Kurde 321 քրդ. kar, karik «ուլ»։ Պատկ. Maтep. I. 16 պրս. kal «անասունների արուն» (իմա [arabic word] kāl «արու գոմէշ»)։-Հիւնք. քուղ «լար, առասան» բառից։

«ընտրելով պոկել հանել, հաւա-քել». արմատ որ այս իմաստով առանձին գործածուած չէ. կայ միայն քաղ «մշակու-թեան անպէտ և վնասակար խոտ, որ քա-դում ❇և դէն են քցում» Եփր. աւետ. 275. Տաթև. ձմ. ղբ. որից քաղհանել «անպէտ խոտերը պոկել հանել» Ոսկ. մ. բ. 19. «ի-րեն հաճոյ եղածը հանել, ընտրութիւն ա-նել» Եզն. քաղահան «անպէտ խոտերը ջո-կելու գործողութիւնը» Բուզ. Յճխ. քաղահեղ-ձոյց «վնասակար խոտերի մէջ խեղդուած» Ոսկ. և Գէ. ես. ընդհանուր իմաստից են բը-խում քաղել «ընտրել, մէջից ջոկելով առնել, կթել, հաւաքել (խոտ, հունձք, փշրանք, ոջիլ ևն)» ՍԳր. Եփր. բ. կոր. Եւս. պտմ. «ցտծ-րից վերև հետզհետէ նեղացնելով շինել (շէնքը)» Ծն. զ. 16 (այս բառի բացատրու-թիւնը տալիս է Տաթև. ձմ. ճժա «Քաղելով ռռռծեյն այն է որ ժե կանգուն հասասար բարձրացոյց... և ժե նրբացոյց ի մի կան-գուն)». քաղուածոյք «հատընտիր» Եա. պտմ. ծաղկաքաղ Վեցօր. Մանդ. վիշապաքաղ Ա-գաթ. սերմնաքաղ Գծ. ժէ. 18. Վեցօր. պրտ-ղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. ճռաքաղ ՍԳր. ձկնաքաղ Վեցօր. պատառաքաղ Խոր. փայտաքաղ Եփր. ծն. էջ 53, յես. հասկա-քաղ Միք. է. 1. Ես. ժէ. 5. կրկտաքաղ Ոսկ. բ. կոր. բանաքաղ. Եզն. Մծբ. խորշաքաղ Ոսկ. ա. տիմ. զինաքաղ Օրբել. զօշաքաղ ՍԳր. ևն։-Քաղել բառի համար «խորհրդա-ձել» իմաստն է ենթադրել տալիս Տաթև. ձմ. ա, երբ գրում է. «Քաղոց՝ զքննութիւն հօր և որդւոյ և հոգւսյն սրբոյ, ասէ, ընդ մի-մեանս առ ի ստեղծանել զմարդն ըստ պատ-կերի»։

Տէրվ. Altarm. 17 սանտ. kar «վիրաւո-րել, սպանել», յն. ϰαρπός «պտուղ» ևն ձևերի հետ։ Նոյն, Նախալ. 111 հյ. քերել և քաղոց բառերի հետ՝ կզում է յն. σϰά́λλω, լիթ. skelti, գերմ. scheeren, Arharren բառերին, իբր հնխ. skar-«քերել, կտրել» արմատից։-Meillet MSL 8, 297 և 10, 270 հպլ. kolǰa, լիթ. kalu «դարբնել», յն. ϰλϰω «պաառո-տել», հսլ. klasd «հասկ» բառերին զե-ղակից։ (Յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 49)։ Հիւնք. քակել բայից։ Patrubány ՀԱ 1906, 368 հնխ. svel «շրջել» ար-մատից. հմմտ. իռլ. sel, bel, կիմր. chwel, լեթթ. svalstit «շրջել»։ Lidén IF 44, 191 հյ. քիլ բառի հետ միասին = հբգ. gihalōn «հասաքել»։ Պատահա-կան նմանութիւն ունի կումուք. kaγmak «պտուղը ծառից ցած թափել», որ յա-ռաջանում է թրք. [arabic word] ︎ qaqmaq «ցըն-զել» բայից։

NBHL (1)

Զի զչար քաղն խլելով՝ բունսերմանցն մատուսցի յօդնականութիւն։ Զեկամուտ քաղն չար կամացն եւ չար խորհրդոց խլել խոստովանութեամբ. (Պիտ.։ Յճխ. ՟Զ։)


Քաղաք, աց

s.

town, city;
cf. Թագաւորեալ;
ի —ս, ընդ —աց —աց, —ի —ի, in every city or town, every where;
—է ի-, from one town to another;
մարտաքս քան զ—ն, out of town;
բնակիչք —ի, towns-people, towns-folk;
վիճակ, սահման —ի, township.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «քաղաք» ՍԳր. Կոչ։ Ագաթ. հին և շատ գործածաևան ռառ. տա-լիս է բազմաթիւ ածանցներ, որոնց հնա-գոյններից յիշենք՝ քաղաքագիւղ Ագաթ. քա-ղաքաժողով Գ. մկ. դ. 1. քաղաքակից ՍԳր. Ոսկ. եբր. քաղաքամէջ ՍԳր. Ագաթ. Կոչ. քաղաքային Երեմ. իթ. 28. Եւս. քր. Ոսկ. մ. գ. 6. քաղաքացի ՍԳր. Ոսկ. մ. բ. 11 քաղաքիկ Բուզ. մայրաքաղաք ՍԳր. մօտա-քաղաք Բ. մկ. զ. 8. հինգքաղաք Իմ. ժ. 6. հետաքրքրական է քաղաքուհի «մայր կամ մեծ քաղաքից կախւող փոքր քաղաք կամ ա-ւան, իբր նրա դուստրը» Բանք իմ. 54 (ըստ մեկնութեան Բազմ. տե՛ս իմ Հայ. նոր ռա-ևեր հին մատ. Բ. 115).-Նոր բառեր են քաղաքակիրթ, անքաղաքակիրթ, քաղաքա-բէտ, քաղաքամաս, քաղաքագլուխ, քաղա-քավար, անքաղաքավար, քաղաքացիական, քաղաքապետութիւն, քաղաքապետական, քաղաքակրթիչ, քաղաքագիտութիւն, քաղա-քագիտական, քաղաքականութիւն (=politi-que), որոնք շինուած են քաղաք բառիռ՝ համեմատ հին յունական պետական դրու-թեան, ուր ամէն մի քաղաք առանձին տէրու-թիւն էր կազմում։

Klaproth. As. pol. 105 կցում է ա-րաբ. qal'a «բերդ» և վրաց. քալաքի ռառերին։ ՆՀԲ քաղել բայից (բնակու-թիւն բազմութեան մարդկան իբր քաղե-լով ժողովելոց ի մի վայր)։ Lag, UIr-gesch. 908 ասոր. kərax, karxa «քա-ղաք»։ Müller SWAW 41, 13 պհւ. [arabic word] և արամ. [arabic word] kra k «ամրութիւն, քաղաք»։ Justi, Bundeheš 199 արար [arabic word] qala, պհլ. [arabic word] qar'ak? Տէրվ. Altarm. 70 քաղդ. karxa, kərax։ Գա-րագաշեան, Քննակ. պտմ. Ա. 194 ռեմական խալահ «բերդ» բառից։ Սրու-անձտեան, Համով հոտով 1884, էջ 63 տար բառ, որի բուն հայ ձևն է վան, վանք. Andreas, ի Pauly-Wissowa, Realencvcl. Akola բառի տակ մազանդ. kälā «քաղաք, գիւղ», պրս. kalat «բերդ» (բայց տրանք արաբերէնից են փոխառեալ)։ Հիւբշ. 318 ատորի ձևերին անհամաձայն, իսկ այս վերջինն էլ ան-հաւանաևան է գտնում։ Հիւնք. պրս. [arabic word] kāγak «ուրախութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 163 արաբ. [arabic word] qal'a բառի յգ. [arabic word] ︎ qala'ǰāt

ձևից։ Scheftelovitz BВ 29, 67 ըստ Անդրէասի մազանդ. kälā ձևից փոխա-ռեալ, որի հինն է *kälāk և այս էլ փոխառեալ սեմականից. հմմտ. արամ ասոր. [hebrew word] karkā «քաղաք», փիւնիկ [hebrew word] kə-akh «աւան», թալմ. [hebrew word] «ան-պարիսպ քաղաք», ատուր. kirxu (իմա՛ ասուր. ( [hebrew word] [other alphabet] kirxս կամ ❇ ❇ ki-ir-xu, որ րոց» ըստ Strassmaier, Alphab. Verz 553, Delitzsch, Ass. Hndwb. 353)։ Patrubány SA 2, 175 և Pedersen, Հայ. դր. լեզ. 91 քաղել բայից։ Meillet, Յուշարձան 211 ծագումը անծանօթ է համարում։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. kal «քաղաք»։ Մառ 1) Бaтум էջ 19-20 յաբեթական բառ, որի հետ նոյն են Կարս, Գառնի, կարկին, գիրկ ևն. 2) ЗВО 1924, 187 յգ. քալ բառի, որ է սումեր. kal «բարի ոգի», 3) ЗВO 1925, 670 ետրուսկ. arar «գիւղ» բաոն է։ Oštir, Btrg. alarod. 53 բասկ. uri «քաղաք», ասուր. alu, տումեր. uru «քաղաք»։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] kalak «դաշտ»։

NBHL (2)

Շինէր քաղաք, եւ դնէր զանուն քաղաքին յանուն որդւոյ իւրոյ ենոքայ։ Ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդացիւրոց։ Արք անօրէնք հուր հարին զքաղաքէ։ Ամնեայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի։ Ժողովեսցին երկու եւ երեք քաղաք ի մի քաղաք՝ ըմպել ջուր։ Պատերազմէր ազգ ընդ ազգի եւ քաղաք ընդ քաղաքի։ Սուրհանդակքն երթային քաղաք ի քաղաքէ ( քաղքէ քաղաք )։ Ծերքն եւ հայրապետքն ի քաղաքս քաղաքս ( զանազան կամ մէկ քաղքըներու մէջ )։ Տալ հրովարտակս ի քաղաքս քաղաքս առ զքրավար զօրավար։ Ի ժողովել բազում ժողովըրդոց եւ ըստ քաղաքաց քաղաքաց եկելոցն առ նա։ Պատուէր ետ քաղաքացն հրէաստանի մատուցանել զհոս քաղաքի քաղաքի.եւ այլն։

πόλις civitas ἅστυ urbs, astu. (լծ. ասիթեանէ. տե՛ս եւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ. եւ ԹԱԳԱՒՈՐԵԱԼ ՔԱՂԱՔ) Բնակութիւն բազմութեան մարդկան իբր քաղելով ժողովելոց ի մի վայր. շինուած բնակութեանց՝ բաժանեալ ի տունս տունս եւ ի փողոցս եւ ի հրապարակս. եւ ներքին իսկ բնակիչք.


Քաղբան, աց

s.

galbanum;
— երեւելի, transparent -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ գալբանոս «է բառ եբրայական»։ ՆՀԲ յիշում է եբր. ձևը՝ առանց ծագու-մը ցոյց տալու։ Տէրվ. Altarm. 69 և Հիւնք. յունարէնից։

NBHL (4)

Ստաշխն եւ եղունդն, եւ զքաղբանն զանոյշ, եւ զկնդրուկն զերեւելի. (Ել. ՟Զ. 34։)

որպէս զքաղբան եւ զեղունկն եւ զտաշխն. (Սիրաք. ՟Ի՟Դ. 21։)

Զքաղբան երեւելի (այսինքն թափանցիկ), կամ զխառնուածոյն զայն խունկ. (Բրս. սղ.) (ուր լիբանոն)։

Խունկ էին քաղբանն, ստաշխն. (Վրդն. սղ.։)


Քաղդեայ, էի, ից

s.

Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։

ՆՀԲ հանում է Քաղդէացոց ազգի ա-նունից։ Müller, Kuhns. u. Schleich. Btrg. 3, 84 սանս. saar, զնդ. xvarəna

NBHL (1)

Բաղտասար՝ իշխան քաղդէից։ ի քաղդէից ճարտարութիւն իմաստութեան պատմէր։ Քաղդեայ էր աբրահամ։ Չիէք քաղդեայ, եւ ոչ աստեղագէտ։ Հնար գոլ նմա արհեստ աստեղաբաշխութեան. վասն զի քաղդեայ էր։ Քաղդէ սովին զծնունդս նուիրէ բախտից, եւ բազում ինչ առնու յանմտից. (Կոչ. ՟Ժ՟Զ։ Եւս. քր.։ Վեցօր. ՟Է։ Մագ. ՟Ե։ Եփր. նին.։)


Քաղց, ի, ոյ, ից

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. suld-sk'-ձևից, որ կազմուած է հնխ. suel-արմատից՝ d և sk' աճականներով։ Մեր բառի հետ առաջին հերթին համեմատելի են հհիսս. svelta «քաղցիլ», sultr «քաղց», շվեդ. svalta և դան. sulte «քաղցնուլ», որոնք ծագում են գերմ. suelt <հնխ. sUel-d-արմատից։ Այս արմատի բուն իմաստն է «նքողիլ, քաղցից նւաղիլ», ինչպէս ցոյց են տալիս հհիւս. svella «մեռնիլ», անգսք. sweltan և գոթ. swil'an «մեռնիլ», հբգ. swelzan «այրել», անգլ. swelter «տաքից ուշքը գնալ», sultry «կիզիչ տաք»։ Բոլորի պարզականն է հնխ. suel-«այրել, խանձել», որից յառաջանում են գերմ. schwelen, մգ. swelen, հբգ. swi-lizōn «այրել, խանձել», անգսք. swelab «կամաց կամաց այրիլ», լիթ. svilti «խան-ձիլ». լեթթ. swel-«խանձել», յն. εἰλη «արևի տաքութիւնը», ἔλα «արեգակ» (Po-korny 2, 531-2)։

Böttich. ZDMG 1850, 363 և Arica 81, 351 սանս. kāmkšā։ Տէրվիշ. AI-tarm. 40 գոթ. grē̄dus «քաղց», հպլ. глади «քաղց» ձևերի հետ։ Նուն. Նա-խալ. 79 թերևս հնխ. gardh կամ ghardh «ցանկալ» արմատից. հմմտ. սանս. gardh, հսլ. ժլըդատի, գոթ. grādus «քաղց» և հյ. ժլատ։ Հիւնք. աղց բա-ռից։ Müller WZKM 9, 381 զնդ. qar,

պրս. xordan «ուտել» + sk'a մանի-կով։ Մերժում է Հիւբշ. 502։ Meillet MSL 10, 270 համեմատում է լիթ. álkti, հսլ. alkati, lakati «քաղցնուլ» բառերի հետ. Յիշում է Հիւբշ. IF Anz 10, 49։ Pedersen, Հայ. դր. լեզ. 151 առաջարկեց նախ վերի մեկնութիւը, որ աւելի է հաստատում Lidén, Arm. Stud. 99՝ մերժելով Meillet-ի մեկնու-թիւնը։ (Այժմ նոյնը կրկնում են Peter-sson, Ar. u. Arm. Stud. 45 և Pokorny 2. 532)։ Karst, Յուշարձան 423 թթր. kasi «քաղց»։ Մառ ЗВО 1925, էջ 799 ռուս. голод «քաղց»։-Petersson, Ar. u. Arm. Stud. 45 թէև ընդունում է վերի մեկնութիմնը, բայց առաջարկում է նաև (բխելով «չոր» իմաստից) լեթթ, kalstu, kalst, kaltu «չորացնել», kal-dans «նիհար, վտիտ», մբգ. hel «յոգ-նած», նբգ. hellig «ծարաւից պապա-կած» ևն։

NBHL (1)

Քաղցն եւ ծարաւն եւ քունն ... Ծարաւոյ եւ քաղցոյ եւ քնոյ. (Յհ. իմ. երեւ.։)


Քամակ, աց

s.

back, back-bone, spine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պատրաստ». ունի միայն Բռ. երեմ. էջ 327։

NBHL (1)

Ի վերայ թիկանց եւ քամակի նոցա արկանէին։ Սրունք եւ բարձք, եւ քամակ եւ կողք։ Գօտի ածեալք՝ ի վեր կոյս զհանդերձսն ժողովեալ, զառաջի կողմանէսն խոնարհագոյն Քրիստոս զբարձսն ի ներքոյ ծնկին. իսկ զկնիսն ի վեր սակաւ մի ընդ քամակաւն. (Եւս. պտմ. ՟Ը. 12։ Փիլ. լին. ՟Գ. 8. եւ Փիլ. տեսական.։)


Քայռ, ից

cf. Քայռամանեակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «պարանոցին կախելու մանե-ակ» Յուդթ. ժ. 4. Նար. լգ. էջ 84. գրուած նաև քեառ Ոսկ. եփես. 894, պիտի լինէր նաև *քառ ձևը, որոնցից քայռամանեակ «մանեակ պարանոցի» Ոսկ. եբր. 554, 556, քառամանեակ Եզեկ. ժզ. 11, Երգ. դ. 9 Ովս. բ. 13, Ոսկ. եբր. 554, քեռեմենակ Ոսկ. եբր. (սխալ է քառապերճութիւն Նար. լգ. 84, որ նշանակում է ՆՀԲ. տպագրեալը ունի քայռս պերճութեան)։

NBHL (1)

Ապարանջանին պճնութեամբ ... ընդ ունկանն գնդի ... ընդ քայռս պերճութեան լանջացն. (Նար. ՟Լ՟Գ։)


Քանոն

cf. Կանովն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Քանուն

NBHL (3)

Քանոնումն եւ կանգնումն պիտանանայ եւ հիւսն։ Մատեաւ առ քանուն գահոյիցն։ Իբրեւ զլար եւ զքանոն շինողաց։ Եթէ քանոնն թիւր իցէ, քանի՞ մանաւանդ ոյք ուղղին նովաւ. (Անյաղթ վերլծ. արիստ.։ Յուդթ. ՟Ժ՟Գ. 8։ Վրդն. օրին.։ Սարգ. յկ. ՟Ը։)

Ամենայն ինչ ժամանակօք եւ քանոնովք եւ չափովք կշռեալ է։ Այլաբանութեան քաննովք։ զքաղաքավարութեան քանունսն։ զգօնութեան քանուն։ Ի վկայս ապաստանին, որոց բանք քանունք էն դատաւորացն։ Բնաւորական քանոնովն վարեցեալ։ Մոլորեալք ի ճշմարտթենէ քանընոյն։ Ծով ըստ քանոնս հրամանի ոչ էանց։ Չափոցն զուգութեան քաննովն յարմարեալ։ Գարնայնոյն եւ աշնայնոյն արդարակ քաննով զուգօրութեան. (Փիլ.։)

Քանոն արդարութեան։ Վարդապետ քանոն հաւատոյ. Քանոն զուղիղ եւ զճշմարիտ համռօտելն կոչէ վարդապետութեամբ։ Ամենայն արուեստականաց անվրէպ քանոն։ Քանուն կարգաց եւ կրօնից գտանէր։ Մովսէս եղեւ քանոն եւ օրինակ ամենայն պահողացն. (Ոսկ. լս.։ Անյաղթ եւ Շ. բարձր.։ Արծր. ՟Ե. 11։ Ճ. ՟Ա.։ Լծ. կոչ.։)


Քանքար

cf. Տաղանդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] kakkərā «տաղանդ», որի հետ նոյն են եբր. [hebrew word] kikkā̄r, արամ. kik-kar, սաբ. [hebrew word] karkar «կենդինար», ե-գիպտ. krkr, խպտ. gingor, բուն նշանա-կութիւնն է «շրջան»։-Հիւբշ. 319։

NBHL (1)

Տալ նմա երեքհարիւր քանքար։ Տալ վաթսուն քանքար ի վերայ երեքհարիւր քանքարոյ։ Քանքարք արծաթոյն ՟Ն, եւ քանքարք ոսկւոյ. ( ՟Մ ՟Ա. ՟Ժ՟Ա. 28։ ՟Բ. Մակ. ՟Դ. եւ ՟Գ։ տե՛ս եւ Մտթ. ՟Ժ՟Ը. 24։ ՟Ի՟Ե. 15=28։)


Քաջ, աց

adj. s. adv.

brave, gallant, valiant, courageous, intrepid, valorous, manful, stout, bold, daring;
good, honest, worthy;
clever, excelling in, of good abilities, fit for;
noble, distinguished, eminent;
hero;
tutelar genius;
cf. Մղձաւանջ;
good, well, right, suitably, very, much, very much;
— արանց, emperor, Caesar, Augustus;
— ի բաց, very far;
very, much, much more;
կարի —, կարի իսկ —, very well, as well as can be;
— է, that will do, that is settled;
well, very well !
— լեր ! courage ! be of good cheer ! cf. Կարի;
cf. Վաղ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «լաւ, ընտիր» (հմմտ. յոս-կոյ քաջէ Նորագիւտ ա. մն. իը. 18, ոսկւով քաջաւ Նորագիւտ բ. մն. գ. 4). «ազնիւ, ա. ռաքինի, պատուական. 3. արի, կտրիճ, 4. դիւցազն, հսկայ. 5. աւելի, շատ, մեծա-պէս» ՍԳր. Եւս. քր. Եզն. Ոսկ. Կոչ. 6. «ոգի, դև, փէրի» Եղիշ. հրց. 50. Խոր. Շնորհ. վիպ. Կանոն. որից քաջ արանց «թագաւոր, կայսր» Գծ. իե. 21, 25. Ագաթ. Արծր. բազ-մաթեւ ածանցներ (ԱԲ ունի աւելի քան 300), որոնցից յիշենք մի քանի հնագոյն-ները. ինչ. քաջաբան Եփր. թգ. tաջաբոյս Ագաթ. քաջալերել ՍԳր. քաջալերիչ Ագաթ. Կռրիւն. Եփր. ա. թես. քաջահաւ Ղևտ. ժա. 17, Դատ. ժդ. 16 (Նորայր, Բառ. ֆր. ibis այս ձևը դնում է քաջ «ոգի» բառից, իբր հոմանիշ արտասազդահաւ բառի, որ ծագում է Արտաւազդ Բ-ի անունից, իբր քաջքերից շղթայուած թագաւորի թռչունը). քաջահը-մուտ Ոսկ. մ. բ. 8. քաջաձայն Ոսկ. փիլիպ. քաջանուն Եւս. քր. Եզն. Ոսկ. մ. ա. 10. քաջասրտիլ Եփր. թգ. Եւագր. ևն։

Klaproth, As. pol։ 101 պրս. [arabic word] xōš «լաւ, քաղցրահամ» բառի հետ։ ՆՀԲ աջ, աջող բառի՞ց։ Müller SWAW 38, 581 և 586 գործածում է մեկնելու համար զնդ. xvāšaya բառը, ուր ուրիշ-ները «ուտելիք» են հասկանում։ Այս-պէս xvašaya zi vispō afmus astvá ǰvainti Վենդ. Գ. 33 ըստ Müller «զօ-րութեա՛մբ. քանզի ամենայն էակք աշ-խարհի կեան»։ Ըստ այսմ Justi, Znd-sp. 90 զնդ. նոյն xvāša «ուտելիք» բա-ռի տակ դնում է հյ. քաջ «ոյժ»։ (Վեր-ջին անգամ Barthol. Altir. 1879 մեկ-նում է բառը «Essen. ուտելիք»)։ Տէրվ. Altarm. 25 մերժում է այս և էջ 22 կր-ցում է աանս. kavi «իմաստուն», պրս. kay «մեծ, կարող, հզօր» ևն բառերին։ Müller SWAW 88 (1877), էջ 12 զնդ. ϑwaxša բառի հետ (որ Barthol. Altir. z93 մեկնում է «աշխոյժ»)։ Մորթման ZDMG 26, 618 բևեռ. khaidiani։ Karo-lides, Iλ. ουγϰρ. 88 կապադովկ. ϰατσὄρα «մղձաւանջ, չար ոգի» և սանս. çat «հարուածել», çatru «թշնամի»։ Հիւնք. գաճ բառից, ինչպէս յն. *ἰπανος «գաճ» և τιτάν։ «հսկայ, բաջ»։ Jensen, Hitt, u. Arm.. 101 հաթ. psi=waǰi «քաջ, արի», ՀԱ 1904, 271 հաթ. h.-ši «մեծ»։ Patrubány SA 1, 194 յն. ηδυς. գերմ. šuss «քաղցր» <հնխ. svādhyos։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 157 աջ բառից։ Karst, Յուշարձ. 423 ալթայ. koč, չա-ղաթ. koča, kočak «արի, քաջ»։ Պա-տահաևան նմանութիւն ունի սանտ. դև» աշանակութեան վրայ տե՛ս՝ Էմին,

ԳՒՌ (dialectal) Ագլ. Սլմ. քաջ, Ար. քաջ՝, Մշ. քաճ, Ախց. Խրբ. Կր. Ռ. քաչ, Ասլ. քաչ, քաջ «քաջ, կտրիճ».-իսկ Ալշ. քաչք, Գոր. Ղրբ. քաշկ, Տփ. քաչկ, քա՛շկիր, քա՛նկիր՝ «դև, դևեր». Երև. քաչքէրս էկան «բարկացայ» ևն գալիս են քաջ «ոգի» բառի յգ. քաջք ձևից։ Բոլորի նախնական իմապտն է «լաւ». իսկ «ոգի, դև» նշանակոզթեան զարգացման համար Ըմմտ. ռմկ. մէնէ աղէկները «դև, ոգի»։-Նոր բառեր են քաջքոտ, քաջքոտիլ, քաջքա-մեր, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար։-Թրքախօս հայե-րից կայ քարջ «հսկայ մարդ» Ատն.։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭაჯი քաջի «սատանայ, դև, խորամանկ և խաբեբայ մարդ», ჭაჯიანი քա-ջիանի «դիւահար, խենթ, խորամանկ. խա-բեբայ», ჭაჯობა քաջոբա «սատանութիւն, խորամանկութիւն», ნაკაჯევი նաքաջեվի «սատանայական». կպադովկ. ϰατοნρα «մրո-ձաւանջ, չար ոգի» (Karolides, I λ. συγϰρ. 88). այս բոլորը մեր փխբ. քաջ «ոգի» բառից են։-Patrubány SA I, 17 հյ. քաջ բառից + ռնում նաև հունդ. hós «երիտատարդ, դիւ-ցազն» բառը, որ բոլորովին անհաւանական է։

NBHL (12)

Տեղեկացեալ՝ փոխանակ քաջի զբարին գտաք (յայլ լեզուս). որ թէ բառքդ զանազան թուին, այլ զնոյն ունին տարացոյց, զբարին քաջ գոլ, եւ զքաջն բարի։

Ընդունել զմահ քաջ անուամբ։ Ի կեալ եւ ի մեռանել ի վերայ անուան քաջի յաղթութեան. եւ այլն։ Սոյնպէս եւ յայլ գիրս պէսպէս առմամբ.

Քաջ մանկունքն (մակաբայեցիք), առաջինագոյն ծնօղն։ Թերեւս ասիցէ ոք յիմաստնոցն ի քաջից։ Բժիշկ քաջ։ նաւուղիղ։ Իբրու առատ ոք եւ քաջ՝ որ ի հաց կոչիցէ։ Որ քաջն է եւ կիրթ յառնուլ զբոլորս լծորդաց. (Ածաբ.։ Աթան.։ Ոսկ.։ ԻԳՆ. ՆԻՒՍ։ Երզն. քեր.։)

Ոչ բախտ՝ շնորհ քաջ խոստովանիմ քեզ ունել. (Նոննոս.։)

Քաջ քաղցրութեամբ ընդունիմ այսինքն մտադիւր. (՟Բ. Մակ. ՟Զ. 30։)

Զրուանն իսկ մարդ լեալ է՝ այր մի քաջ առ տիտանօքն. եւ որպէս սովոր են յոյնք եւ արիք եւ ամենայն ազգք հեթանոսաց զքաջս առ դիւց ազունս ունել. (Եզնիկ.։)

Ի յայսմ ատենի քաջունքն յաղթօղ երեւեալ. (Տաղ ի յակոբայ.։)

Այսահարութիւն բազում հանդիպի արդարոց եւ մեղաւորաց. ապա եթէ այլ սաստիւ, զոր ոմանք քաջ ասեն կամ լլկութեամբ երեւեալ կերպս կերպս, կամ տեսլեան գիշերոյ, ամենեցուն հալածումն ի ձեռն աղօթից եւ պահոց. (Կանոն.։)

Քաջ գիտեմ։ Զայն դուք իսկ քաջ գիտէք։ Եթէ քաջ միտ դնէք։ Քաջ իմա՛ զբանն։ Քաջ իմանամ քան զքեզ։ Առ շաղկապս բացատրութեան քաջ արամակային։ Այնոցիկ՝ որ քաջ եւ բունն են մաքրեալք. (Խոր.։ Փարպ.։ Եղիշ.։ Խորս Ճ. ՟Ա.։ Թր. քեր.։ Փիլ.։)

Եւս առաւել քաջ ընդունելի լինէին։ Ո՞չ ապաքէն քաջ յայտնի է։ Քաջ կռուասէր. (Ոսկ.։)

Եօթանասուն ամ. եւ եթէ ե՛ւս քաջ, ութսուն ամ. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ա։)

Ամենեւին քաջ ի բաց քան զնոցա անասնութիւնսն գնաս գնացս։ Այն արուեստ մեկուսի է յարուեստականաց, քաջ ի բաց ի ծառայից սանգամ։ Ի հոգեւոր պատերազմունս քաջ ի բաց զմեօք առնեն ելեւել. (Ոսկ. մ. ՟Ա. ՟Գ։ Եփես. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ՟Գ։)


Վարուժան

cf. Վարուժանակ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ մեայն սեռ. -ի) «արու թռչուն» Ոսկ. տտր. տող 3. Վեցօր. 170. Նար. երգ. 285. Արծր. որից վարուժանակ Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. Մագ. և Երզն. քեր. վարուժնակ Եփր. վկ. արև. 69 (Սոփերք Ի. 125). Մաշկ. «ԳԿ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (Ամատունի, Հայ. բառ ու բան 605) վարժանակ Վանակ. յոբ. ՀԱ 1912, 673 (որի ռեռ ՆՀԲ ունի վարուժանակ). մհյ. վարճի-նակ Քուչ. 54, 92, վարօժ Քուչ. 92. որից վարժնականիշ «վրան վարուժան նկարուած դրօշակ» Բուզ. զ. 2։

-Թւում է իռանեան փոխառութիւն, բայց մայր ձևը յայտնի չէ. նկատելի է որ նոյն իսկ Ոսկեդարից ունինք վարուժան, վարուժ-նակ, վարժնակ-(որից վարժնականիշ) ձևե-րը. հմմտ. պրս. [arabic word] varš, [arabic word] varsan «տատրակ», որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 360 համարում է արաբ. և դնում է [arabic word] va-rašan «արու տատրակ», ❇ varašāna «էգ տատրակ» (յգ. virsān, varāšīn), փո-խառութեամբ նաև ասոր. [arabic word] o varšanā «վայրի աղաւնի» (Brockelmann, Lex. syr. 89բ)։

ԳԴ 530 ա բուն բառարանում պարսիկ բառի դէմ դնում է հյ. «վարուժան», բայց գրքի վերջում տուած հայ և պար-սիկ ցեղակից բառերի համեմատական տախտակում չի յիշում։ Հիւնք. պրս. վէրշ, վէրշան։

NBHL (1)

ՎԱՐՈՒԺԱՆ եւ ՎԱՐՈՒԺԱՆԱԿ, ՎԱՐՈՒԺՆԱԿ. Արուն ի զոյգս հաւուց եւ թռչնոց, որ առաւել լինի հզօր եւ գիշատիչ. որպէս եւ էգն կոչի մարի, զի լինի մայր.


Վարս, վարսք, ից

s. fig. ast.

hair, head of hair, locks, tresses;
foliage, leafy branches, leaves, green dress;
coma, beams;
—ք գիսաւորի, beams or tail of a comet;
—ք բերինիկեայ, Berenice's hair, coma Berenicis;
—ք առիւծու, ձիոյ, mane;
—ք գեղածփեալ, waving, flowing locks;
cf. Հիւսակ;
հողս արկանել զ—իւք, to cover the head with ashes;
cf. Հեր, cf. Մազ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Պհլ. vars, սոգդ. vars, զնդ. ❇ varəsa «մազ, վարս (յատկապէս ուևե)». պրս. [arabic word] gurs «խոպոպիք» (Horn § 908)։ Իրանեաններին ցեղակից են հսլ. vlasú, չեխ. vlas, ռուս. вοлоcь «ծամ, մազ (թէ՛ գլխի և թէ մարմնի)», յն. λαχνη «գանգուր կամ գռուզ մազ», λάχνος «գեղմն»։ Այս բոլորի պարզական արմատն է հնխ. uel-«ոլորել, գալարել», որ ունի բազմաթիւ աճած ձևեր. յն. λάχνη յառաջանում է ulk'-snā ձևիր. հա-յերէնի մէջ նոյն արմատից ունինք գեղմն, որ տե՛ս առանձին (Pokorny 1, 297, Boisacq 562, Trautmann 341)։ Իրանեանիր ևն փոխառեալ նաև օսթյակ. wāres «ձիու բաշ», բոշ. վալիշ, վալիս «մազ»։-Հիւբշ. 246։

ՓՈԽ (borrowing) Վրաց. կայ ვარსიმი վարսիմի «սափրիչ՝ որ մազ է խուզում և արիւն առ-նում». բայց հաւանաբար ուղղակի պհլ. փո-խառութիւն է, որովհետև հայերէնի մէջ վարսիմ «սափրիլ» բառ գոյութիւն չունի։

«դեղնախունկ, դեղին կոճ, զէր-տէչավ, memocylon tinctorium» Գաղիան. Ամիրտ. ունին միայն Բառ. երեմ. յաւել. 575 և ՀԲուս. § 2890։

NBHL (3)

Կապէր զպատիւ վարսին։ Զվարսն առիւծու ունէր։ Եղիշ. (է։ Պտմ. աղեքս.։)

Ցցունս ի վարսից գլխոց ձերոց մի՛ առնիցէ՛ք։ Աճեցուցեալ զվարսս մազոյ գլխոյ իւրոյ։ Կտրեաց զվարսս իւրոյ։ Առեա զվարսից իմոց՝ փետտեաց զիս։ Կալաւ զվարսից գլխոյ նորա։ Վարսք իբրեւ զառիւծուց մեծացան։ Զվարսս իւրեանց մի՛ անօսրացուսցեն։ Զգլխոյն մորթն վարսիւք հանդերձ զերեսօքն արկանէին։ Վարսք քո իբրեւ զերամակս այծից.եւ այլն։

Արուսեակն գեղեցիկ վարսիւք իւրովք խայտայ ի ժամ առաւօտուն. (Նար. յովէդ.։)


Վարսակ, աց

s.

oats.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դնում է վարս «մազ» բառից։ Նոյնը նաև Lag. Urgesch. 669։ Lag. Arm. St. § 2117 և Հիւբշ. 246 մերժում են։ Հիւնք. պրս. [arabic word] farza «դալա-րիք, մարգ» բառից։ Patrubány, Monde oriental հտ. 2 (190718), էջ 221 և Pe-tersson. Ar. u. Arm. Stud. 97 դարձեալ վարս բառից։ Պատահական նմանու-թիւն ունի պրս. barza, barzah «սերմն, կանէլիհատ», pictet բ. տպլ. Ա. 350 սանս. varzéas «սնունդ» բառի հետ։

NBHL (1)

Մանրախոտքն, որպէս լօռն, եւ վարսակն, եւ կնիւնն։ Յօղունն վարսակայ ամենեւին փոր եւ սնամէջ է։ (Ագաթ։ Վեցօր. Ե։)


Վարսամ, ի

s. med.

comet;
epilepsy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Յիշեցնում է պրս. [arabic word] barsam, որ է բարսմունք «զրադաշտականների ճիւ-ղերի կապոցը՝ զոհի ժամանակ» (տե՛ս բարսմունք). բայց այսպիսի զուտ իրա-նական մի կրօնական բառ կարո՛ղ էր այնպէս հասարակ իմաստ ստանալ մեր մէջ և այն էլ այդքան ուշ ժամանակ։

NBHL (1)

Բարսմունք. վարզ. վարոց. գաւազան.


Վարտիք, տեաց

s.

drawers;
— գեղջկաց, breeches, small-clothes.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *varti հոմանիշ ձևից, որ ծագում է var «ծածկել» արմատից. նոյն ձևից՝ an-dar «մէջ, միջին» նախադրութեամբ կազ-մուած է պհլ. *andarvarti «ներքնավար-տիք», որից ամբողջութեամբ փոխառեալ է հյ. անդրավարտիք։ Իրանական ձևերը՝ բացի var արմատից, աւանդուած չեն. բայց նոյնն է հաստատում փոխառեալ արաբ. [arabic word] andarvarϑ կամ [arabic word] ❇ ︎ andarvardiyya «մի տեսակ վարտիք, որ ներքնավարտիքի վրայից են հագնում՝ շալվարի և չաշքըրի նման... պարսկերէն բառ է և արաբներեո ևս գործածուած» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա 570)։ Նոյն արմատից նոյն ձևով կառմուած է նաև պհլ. *sārawarti, «գլխանոց»<հպրս. sāravarti, որոնք նոյնպէս աւանդուած չեն բայց պահուած են փոխառեալ հյ. սաղա-ւարտ (փխ. 'սարաւարտ) և ասոր. [arabic word] šanvartā «սաղաւարտ» ձևերով։ Իռանեան այս ձևերի դէմ՝ առանց -ti մասնիկի ունինք զնդ. [arabic word] sā̄ravara և պհլ. ❇ sā̄rvār «սաղաւարտ», որոնց համապատասխան է գալիս. պրս. [arabic word] šal-yār «անդրավարտիք» (բառացի «սը-րունքները ծածկող», ըստ Horn § 789)։ Վերջապէս նոյն var «ծածկել» արմատից են կազմուած գւռ. պրս. var, wērá «տա-փատ», veráh «զգեստ» (MSL 19, 154)։

Stud. § 2119 չի ընդուկում, ասելով թէ այս պարագային սպասելի էր հյϰ *վարտ, *վարթ։ Պատկ. Maтep. I. 16 պհլ. vartītan «դարձնել» բայից. հմմտ. rāno-vartin «զիստը պատող հագուստ»։ Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 var «ծածկել» արմատից։ Տէրվ. Նախալ. 106 դնում է նոյն արմատից՝ վարել, վեր-մակ ևն բառերի հետ։-Հիւնք. պրս. բէր-տէ «վարագոյր» և ճամէի պատրու «վարտիք»։ Müller WZKM 8 (1894) 363 war «ծածկել» արմատից, իբր հի-րան. warti-, որից և փոխառեալ քաղդ. [hebrew word] (գրուած [hebrew word] ) «վար-տիք<հիրան. āwartikā։ Patrubánν SA 2, 14 սանս. vr «ծածկել», իսկ ՀԱ 1908, 245 բերել բայի հետ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։ Հա-ցունի, Պտմ. տարազի, էջ 98, պրս. պարտակ «վարտիք» և վարտաք «հան-դերձեղէն օժիտ հարսի»։

NBHL (2)

Կապեցան պատմուճանօք եւ վարտեօք, արտախուրակօք եւ զանկապանօք իւրեանց։ Վարուիք նոցա ոչ այլագունեցան. (Դան. ՟Է. 21. 94։)

Ագուցին նմա դրաստս եւ վարտիս. զվարտիսն զգեցեալ, եւ մոյկս ագուցեալ, խորշն ի վարտեացն իջեալ անկեալ ի վերայ նրանին՝ ծածկեալ մինչեւ ի սրունսն. (Բուզ. ՟Ե. 6։)


Վաւեր

cf. Վաւերական.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ստոյգ, հաստատուն» Եփր. թգ. 425. որից վաւերական «նոյն նշ.» Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7 և ես. «պաշտօնական թղթերը կնքելու մատանի» Եղիշ. Օրբել. Կրպտ. ոտ. անվաւեր Եփր. աւետ. Ոսկ. գծ. անվաւերա-կան Եւս. քր. վաւերացնել, վաւերացում, վա-ւերագիր (նոր բառեր) ևն։

= Պհլ. vāwar (գրուած է [other alphabet] vāpar) «հաւատալի, ստոյգ», պազ. vāwar «հաւա-տալի, ստոյգ», պրս. [arabic word] bāvar «հաւատ, հաւատալը, ստոյգ, վաւերական», bāyar kardan, bāvar daštan, bā̄varidan «հաւա-տալ», bāvari «հաւատ ընծայելը», աֆղան. bāvar «վստահութիւն, հաւատարմութիւն», քրդ. baveri, baveria, bauar ოվստահու-թիւն», մանիք. պհլ. [hebrew word] vāwarigān [other alphabet] 1 11) «վաւերական, հաստատուն» (Salemann, Manich. Stud. ЗАН 8, 69)։ Կազմուած է var «հաւատալ» արմատից u-pā (որ է upa+ā) մասնիկով. հմմտ. զնդ. vāura, պրս. āvar, պհլ. պազ. svar «հաւա-տալի, ստոյգ» (Horn § 178 bis)։ Այս var «հաւատալ» արմատն էլ ծագում է հնխ. uel-«ցանկալ, փափագիլ, ընտրել» ձևից (ընդար-ձակ տե՛ս գեղձ բառի տակ, որ հլ. համա-պատասխանն է՝ աճած ձ-ով)։ Իմաստի զար-գացումը ցոյց է տալիս զնդ. var-«ընտրել, իրեն համար մի բան ջոկել, մի բանի հա-մար համոզում գոյացնել, հաւատալ» (Bar-tholomae, Altir. Wört. 1360, Pokorny 1, 294)։-Հիւբշ. 100։

ՆՀԲ լծ. պրս. պաւէր «հաւատ. հա-ւատալի», պաւէր գէրտէն «հաւատալ», յն. վէվէ՛օս, լտ. վա՛լիտուս «հաստա-տուն, զօրեղ»։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 175, պրս. bāvar։ Müller WZKM 6 (1892), 79 նոյնպէս պրս. bavar, որ մերժում է Horn, էջ 41, ծան. 2՝ նոա-նակութիւնը «շատ տարբեր» գտնելով։

NBHL (2)

Վկայ վաւերական։ Ժամանակագրութիւն վաւերական։ Մատեան վաւերական։ Վաւերական վարկան։ Զի եւ տուն այս վաւերական է քան զայն. (Եւս. քր. ՟Բ։ Յհ. կթ.։ Սամ. երէց.։ Ոսկ. մ. ՟Բ. 7։)

ՎԱՒԵՐ, մանաւանդ ՎԱՒԵՐԱԿԱՆ. δεκτός acceptabilis κυριότερος dignior. (լծ. պ. պաւէր, հաւատ, հաւատալի. պաւէր գէրտէն, հաւատալ. եւ յն. վէվէօս. լտ. վալիտուս, հաստատուն. զօրեղ). Արժանահաւատ. ընդունելի. հաւատարիմ. հաւաստի. պատուական. տիրագոյն. ստոյգ.


Վեհ, ից

adj. s.

sublime, majestic, imposing, high, elevated, superior, grand, noble, generous;
divine, godlike, supernatural, celestial, heavenly;
the Supreme Being;
— կերպարան, imposing aspect;
— ինձ արտաշէս պարթեւ քան զմակեդոնացին աղեքսանդր, Artaxerxes the Parthian seems to me to be superior to Alexander the Macedonian.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «բարձր, վերին, վսեմ, պատ-ուականագոյն» Փիլ. Խոր. Պիտ. Եղիշ. «երկ-նային էակներ» Պիտ. Եղիշ. «Աստուած» Պիտ. Նար. որից վեհագոյն Յհ. իմ. երև. Խոր. Պիտ. Պղատ. օրին. Նիւս. բն. վեհաց-գի Կղնկտ. վեհափառ Նար. վեհանձն Կղնկտ. վեհապետ Երզն. քեր. վեհավայր Պիտ. ևն. յգ. վեհունք Տաղ. բոլորն էլ յետին։ Ոսկեդարեան հեղինակների մօտ պատահած վեհ, վեհագոյն հազուագիւտ բառերը պէտք է ուղղել՝ վեր, վերագոյն (Վարդանեան Հ1 1921, 609)։ Սրանից են կազմուած նաև մի խումբ իրանեան յատուկ անուններ. ինչ. Վեհմիհրշապուհ, Վեհշապուհ, Վեհարտաշիր, Վեհիկ, Վեհդենշապուհ, Վեհ-Անջատոք-խոս-րով, Վենկաւատ, Վեհռոտ, Վեհսաճան, Վեհ-վեհնամ։ Նոր բառեր են վեհաժողով, վեհա-շուք, վեհանձնութիւն, վեհապետական, վե-հարան, վեհափառութիւն, վեհութիւն ևն։

= Պհլ. գ︎︎ vēh (իմա՛ veh), պազ. veh, հպրս. vahjah-(պահուած միայն Vahyaz-dāta յատուկ անուան մէջ), զնդ. vafihus (չեզ. vohu, բաղդ. vahyá, vañhā, գերադր. vahista-). պրս. [arabic word] bih «լաւ, լաւագոյն» (Horn § 241)։ Ծագում են հնխ. uesu-«լա» ձևից, որի այլ ժառանգներն են՝ սանս. vásu-«լաւ, բարիք, հարստութիւն, ինչք», vasīyān «լաւագոյն», հիռլ. febas «վեհափառութիւն, վսեմութիւն», կիմր. gwych «ուրախ», բրրտ. gwiou «ուրախ», ուրիշ տեղեր պահուած մի-այն յատուկ անունների մէջ. ինչ. գերմ. Wi-surīh Wisu-mār, Wisi-Gothae, գալլ. Bello-vesus, Sigo-vesus, Vesu-avus, Visu-rix, հին իլլիւր. Ves-clevesis ևն (Pokorny 1, 310)։-Հիւբշ. 246։

NBHL (5)

Վեհ ինձ արտաշէս պարթեւ քան զմակեդոնացին աղեքսանդր։ Յիմա՛ր է՝ որ ընդ վեհս քան զինքն հակառակէ։ Ո՛վ վեհք դատաւորաց։ Երկոցունցն վեհից՝ խաչին եւ աստուածածնի։ Ըստ վեհին դաւթի։ Որպէս գրէ ոմն ի վեհից (հարց սրբոց). (Խոր. ՟Բ. 13։ Պիտ.։ Նար. խչ. եւ Նար. մծբ.։ Լծ. կոչ.։)

Տարադոս՝ պրոբոս՝ վեհունք, եւ անդրոնիկոս. (Տաղ ի յակոբայ.։)

Ոչ առ այլովք վատթարօքն վեհ երեւի։ Զինչ եւ ասասցես յերկրաւորացս՝ կա՛մ ի վեհից, եւ կա՛մ ի վատթարաց։ Առաւել վեհ գտանէր զօրէնս րիստոնէից քան զամենեցուն. (Եղիշ. ՟Բ. ՟Գ. ՟Ը։)

Զայսոսիկ տնկելով վեհքն առ մեզ նուազագունիցս. (Պղատ. տիմ.) (ուր վեհքն առդնին իբր արարչակիցք աստուծոյ ի նիւթեղէն արարածս)։ Զի՞նչ միաբանութիւն վեհիցս ընդ մարդկայինս իցէ բնութեան։ Վեհիցն ի բարկութիւն շարժել։ Վեհիցն արժանաւոր բարեբանութիւն պաշտամանց. (Պիտ.։)

Ոչ մարդկային մաքրագունից, ոչ երկնայնոց սեռին վեհից. (Շ. խոստ.։)


Վեղար, աց

s.

hood, cowl.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բեւր. լն. *βελάριον ձևից, որ չէ աւանդ-ուած և որ փոխառեալ պէտք է լինի լտ. ve-larium «քօղ, ծածկոյթ, վարագոյր» բառից, ինչպէս որ Բիւզ. յն. βηλον «ծածկոց, վարա-գոյր» փոխառեալ է լտ. velum «քօղ, վա-րագոյր» բառից (Sophocles 307)։ Այս նա-խաձայն β-ի համար է որ մեր բառը ունինք թէ՛ վեղար և թէ բեղար ձևով։-Աճ.

ՆՀԲ վեղար և վաղար իրար լծորդ է համարում. բայց առաջինը մեկնում է լտ. velum, velamen «ծածկոյթ, քօղ», իսկ երկրորդը յն. φάλαρον «արքունի թագ, խոյր»։ Հիւբշ. 382-3 երկուսը բաժա-նում է իրարից և վեղար բառը կասկա-ծով դնում է լտ. velarium, իսկ վաղար մերժում է կցել φάλαρα «սաղաւարտի զարդ» բառի հետ։

NBHL (1)

Սարքուլայով, եւ երկու կանգուն վեղարով. (Լմբ. առ լեւոն.։)


Վէստ

cf. Վեստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ազատ, ազնուական, իշխան» Մագ. թղ. 104, 213 (գրուած վէստ). Ապմ. անեց. 106, Կիր. պտմ. ամէնից վաւե-րական վկայութիւնն ունի Խծկոնից արձա-նագրութիւնը՝ 1033 թուից, որ վէստ ձևով է (տե՛ս Շողակաթ, էջ 180 և տախտակ ժԱ). նշանակութիւնը ճշդում է Սամ. անեց. 107, որ գրում է. «Տէր Պետրոս և ազատ Սարզիս (այլուստ գիտենք վեստ Սարգիս) և Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց»։

NBHL (1)

Մեծապատիւ վեստն սարգիս շինեաց զսուրբ քաւարանն ... յանուն սրբոյն սարգսի. (Սամ. երէց. յորմէ եւ Կիր. պտմ.։)


Վերմակ, աց

s.

coverlet, counterpane, quilt.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. [arabic word] «վերարկու, ծածկոց», որ գործածուած է Կարնամակ ժԲ. 1 և անորոշ ընթերցում ունի. կարելի է կարդալ veramak, verhamak, verhmak ևն. հայերէնը ցոյց է տալիս, որ պէտք է ընտրել vermak ընթերց, ուածը, որից փոխառեալ է վերմակ։

Հներից Մագ. և Երզն. քեր. ստուգա-բանում են վեր բառից. «Ստուգաբանու-թեան ձևք. ներքանոց, վերմակ, ւռեն ունելով զանունն»։ ՀՀԲ արմատը դնում է վերմ «վերին», որ առանձին էլ նշա-նակում է։ Սրանց համեմատ ՆՀԲ մեկ-նում է «որ ինչ մակադրի ի վերայ ըն-կողմանելոյն ի մահիճս»։ Եազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 և Տէրվ. Նախալ. 1Ո6 հնև. var. yr «ծածկել, պատել» արմատից։ Scheftelowitz BВ 29, 43 սանս. varman «ծածկոց», զնդ. var «ծածկել»։ Ուղիղ մեկնութիւնո տուաւ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 103։

NBHL (1)

Ստուգաբանութեան ձեւք. ներքանոց, վերմակ, յիրէն ունելով զանունն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Վերջ, ից, ոց

s. fig.

end, finish, conclusion, close;
end, extremity, bound, limit;
tail;
back;
the rear of the army;
cadence, fall;
—ք, cf. Վերջաւոր;
ի —, ի —է, ի —ոյ, after, behind, at last, after all, in conclusion, finally, lastly;
ի — կոյս, backwards, back, behind;
ի — նահանջել, to draw back, to repress, to hold in, to check, to restrain;
ի — հասանել, to have already one foot in the grave;
ի — կոյս գնալ, to go backwards;
ի —ի թեւոյն անկեալ, assailed the army in the rear;
հասէք ի —ս նոցա, destroy the enemy's rear;
ի — or ի —է եկեալք, survivors, posterity;
ժամանակաւ ի —է, latest or nearest;
ի —ոյս երթեալ զօրէն չար գազանի, given to perversity as a beast;
— բանիս այս, the pith of my discourse is this;
եկն ի —ն, he was at his life's end.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար ի-ա, ո հլ.) «ծայր, վախճան» ՍԳր. Փարպ. «ծայրի զարդ, ծոպ ևն» ՍԳր. Խոր. որից ի վերջէ, ի վերջոյ «յետոյ, ետքը» Ոսկ. յհ. բ. 42. Պիտ. Նիւս. կազմ. «արթուն եղած ժամանակը» (յետին և անսովոր ոճ) Նիւս. կազմ. վերջա-նալ «յետ մնալ, կասիլ, նահանջել. 2. խոր-շիլ, քաշուիլ. 3. մեռնիլ» Նիւս. կազմ. Զե-նոբ. Սոկր. վերջացուցանել Վրք. հց. Լմր վերջապահ Յես. զ. 9. Փարպ. Եղիշ. վերջա-ւոր «ծայրի ծոպ» Սղ. խդ. 14. Ագաթ. վեր-ջին ՍԳր. Ոսկ. մ. գ. 12. վերջայք «կեանքի վերջին օրերը» Սիրաք բ. 3, լ. 1. վերջուստ Մեկն. ծն. վերջել «յետաձգել, ձգձգե՞լ» Եփր. համաբ. 29. մեծավերջ Նոնն. Պղատ. օրին. ևն։ Նոր բառեր են ամսավերջ, տարեվերօ ամավերջ, անվերջանալի, վերջաբան, վեր-ջաբանութիւն, վերջալոյս, վերջակէտ, վեր-ջահոլով, վերջապէս, վերջատառ, վերջաւո-րութիւն, վերջընթեր, նախվերջընթեր, վերջ-նագիր ևն։

ՆՀԲ «հակառակն ձայնիս առաջ», իսև ի վերջէ «արթուն» մեկնում է «գուցե որպէս ուոն, զուարն, կամ թէ կայցէ ուրջ, արմատ բառիս լուրջ. հակառակ անուրջ բառիս, որ է երազ»։ Տէրվ. Ai-tarm 23 վաղջան ձևի հետ՝ սանս. varǰ «դառնալ», apa-varǰ «վերջացնել» ևն։ Նոյն, Նախալ. 70 իրար է կցում վերջ, վաղջան և աւարտ։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vairyastara-«ձախ» բառից։ Հիւնք. պրս. farjām «վախճան» բառից հա-մառօտուած։ Patrubány SA 1, 187 վեր-մասը նոյն ընդ հյ. վեր «ի վեր», իսկ ջ՝ նմանողութեամբ մէջ բառի։ Գա-զանճեան, Արև. մամ. 1902, 74=հնդ. vart։ Scheftelowitz BВ 28, 298 սանս. vraǰati «հեռանալ», յն. εἰργω «հեռա-ցնել»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 91 վեռ «ի վեր» բառից՝ ջ մասնիկով, որ գըտ-նում ենք նաև առաջ, առաջին բառերի մէջ։ Karst, Յուշարձան 404 սումեր. egir «յետև», 422 հյ. վեր և թրք. geri «լետ»։

NBHL (4)

Արասցես երկուս վերջս յոսկւոյ սրբոյ՝ մանուածոյս ծաղկեալս՝ գործ հիւսկէն. եւ դիցես զվերջսն մանուածոյս ի վերայ երկոցուն վահանակացն։ Արասցես տախտակ մի հիւսկէն վերջիւք, գործ շղթայագործ յոսկւոյ սրբոյ։ Դիցես զվերջսն շղթայագործս, եւ այլն. (Ել. ՟Ի՟Ը. 14. 22. 30. եւ այլն։)

Որպէս ի ձեան վերջք գծին կուտեալ (կամ կտակեալ) ունէր քարն. իմա՛ հետք փորուածոյ կամ կիտուածոյ։

Յորս իւրաքանչիւր ոք ի վերջէ զփոյթն գործոյն ունէր, յայսոսիկ եղեւ ի ձեռն երազոյն կարծեցեալ։ Որք ի վերջէ լինին աստուածերեւութիւնք։ Երկմտեալ յառաչս տեսիլն՝ ի վերջին փութով հոգացելոցն երեւութանայ. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։)

τέλος finis ἕσχατον, τελευταῖον extremum, ultimum. եւ ի սուրբ գիրս οὑρά cauda οὑραγία extremi agminis ductus. (հակառակն ձայնիս Առաջ). Վախճան. կատարած. աւարտ յետին կամ յետոյ կուսէ. եզր. սպառուած. յետին ծայր. յետակողմն. եւ Տուտն, տտուն. վերջին թեւ զօրու.


Վզեան

cf. Զեան;
cf. Վնաս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վնաս, տուգանք» Մխ. դտ. Մար-թին. Լմբ. Գիրք թղ. 505. (ռմկ. կրճատ վզէն ձևն ունի Վստկ. 16, վզէն Անսիզք 73, 81). որից վզենակ «ծախս» Ոսկ. յհ. բ. 33, 41. Սռևր. 245. վզենկիլ «տուգանուիլ, պատիժը կրել» Մխ. դտ. Անսիզք 3, 51. Սմբ. դատ 77. վզենկեցուցանել «տուգանքի ենթարկեւ» Մխ. դտ. վզենկարար «վնասակար» Վստկ. z99,

NBHL (1)

Բազում վզեանս եւ վնասս գործեաց անդ։ Բազում պատերազմունս եւ վզեանս հասուցին հռոմայեցոցն. (Մարթին.։)


Վզուրկ

cf. Վզրուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. vuzurg, vazurk (գրուած է ❇ vačurg, vaǰarg, vzurg, հին արձանագրու-թեանց մէջ կ [other alphabet] z), հպրս։ vazrka, vazar-ka, պազ. guzurg, պրս. [arabic word] buzurg, [arabic word] vuzurg, մազանդ. bazarg «մեծ», պրս. [arabic word] ︎ buzurg farmāndār ღվզուրկ հրամանատար»։ Իրանեանից է փո-խառեալ նաև արաբ. [arabic word] buzurǰ հոմանի-շը։ Բառս պատկանում է հնխ. ueg'-«առոյգ և ուժեղ լինել» արմատին, որի այլ ժառանգ-ներից են սանս. vāǰa-«ուժ, արագութիւն», vajra-«շանթաքար»=զնդ. varza «լախտ» = պրս. gurz (>հյ. վազր), լտ. vegeo «գրգը-ռել, ոգևորել», vigor «ուժ, կորով», vigil «արթուն», գերմ. wachen «հսկել», wach «արթուն», wecken «արթնանցել», անգլ. wake «արթնանալ, գրգռել, հսկել», watch «հսկել, պահպանել» (Pokorny 1, 246-7, Horn § 215)։-Հիւբշ. 246

NBHL (1)

ՎԶՈՒՐԿ ՎԶԸՐԿ ՎԶՐՈՒԿ. Բառ պ. պիւղիւրք. Մեծ. աւագ յարքունիս. իսկ պիւզիւրկեան, աւագանի, մեծամեծք. (լծ. թ. վեզիր. լտ. վիգարիուս ).


Վզրուկ

adj.

great.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. vuzurg, vazurk (գրուած է ❇ vačurg, vaǰarg, vzurg, հին արձանագրու-թեանց մէջ կ [other alphabet] z), հպրս։ vazrka, vazar-ka, պազ. guzurg, պրս. [arabic word] buzurg, [arabic word] vuzurg, մազանդ. bazarg «մեծ», պրս. [arabic word] ︎ buzurg farmāndār ღվզուրկ հրամանատար»։ Իրանեանից է փո-խառեալ նաև արաբ. [arabic word] buzurǰ հոմանի-շը։ Բառս պատկանում է հնխ. ueg'-«առոյգ և ուժեղ լինել» արմատին, որի այլ ժառանգ-ներից են սանս. vāǰa-«ուժ, արագութիւն», vajra-«շանթաքար»=զնդ. varza «լախտ» = պրս. gurz (>հյ. վազր), լտ. vegeo «գրգը-ռել, ոգևորել», vigor «ուժ, կորով», vigil «արթուն», գերմ. wachen «հսկել», wach «արթուն», wecken «արթնանցել», անգլ. wake «արթնանալ, գրգռել, հսկել», watch «հսկել, պահպանել» (Pokorny 1, 246-7, Horn § 215)։-Հիւբշ. 246

NBHL (1)

ՎԶՈՒՐԿ ՎԶԸՐԿ ՎԶՐՈՒԿ. Բառ պ. պիւղիւրք. Մեծ. աւագ յարքունիս. իսկ պիւզիւրկեան, աւագանի, մեծամեծք. (լծ. թ. վեզիր. լտ. վիգարիուս ).


Վէմ, վիմաց

s.

stone;
rock;
— անկեան, corner stone, head-stone;
— շափիղայ, sapphire;
ի վիմէ ասր ստանալ, to squeeze oil from marble, to desire impossibilities.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կարծր քար» ՍԳը. որից վիմանալ «քար դառնալ» Ագաթ. Սեբեր. վի-մացուցանել Ագաթ. վիմահատ Սեբեր. վի-մագրել Ես. լա. 9. վիմասոյզ Փարպ. վիմա-շէն Պտմ. աղէքս. վիմածակ Կոչ. 265. լեռ-նավէմ (չունի ԱԲ) Առաք. պտմ. 199. նոր բառեր են վիմագրութիւն, վիմագիր, վիմա-տիպ ևն։

NBHL (3)

Արձան կանգնեալ, որ է վէմ փորագրեալ, կայ հաստատուն, եւ գրովն քարոզէ զհին ինչ ուղղութիւնս. (Գէ. ես.։)

Ընդ զոքանչի սրբոյ վիմին՝ զիս յարուսցես ա՛ջ հըզօրին։ Աշակերտաց գերագունին, սուրբ հաւատոյ անշարժ վիմին. (Յիսուս որդի.։)

Եւ զիւրական անուն վիմին՝ շնորհեաց նմա զանշարժելի. (Շ. խոստով.։)


Վիզ, վզի

s.

neck, crag;
— ամբառնալ, to become rebellious, proud, insubordinate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

n'a «սուլել» (բառացի «վզից քաշել») ձևի հետ կասկածով համեմատում է հյ. վիզ։ Հիւնք. յն. βῆσσα «հովիտ, կիրճ, պարանոց»։ Patrubány SA 1, 188 հնխ. veg'ho-«շարժելի» ձևից. հմմտ. գոթ. vigan, vag, գերմ. bewegen «շարժել», սանս. vahāmi, զնդ. vazāmi «վարել» ևն։ Pedersen KZ 36, 340 և Հայ. դր. լեզ. 163 հպրուս. wmsus «վիզ», չեխ. vaz «ծոծրակ» բառերի հետ. բայց սր-րանք դնում է հսլ. vezati «կապել» բա-ռից, որի մէջ v նախամասնիկ լինելով, հայերէնի մէջ էլ վ մասնիկ է համա-րում։ Meillet (անձնական) չի ընդու-նում հառուս. winsus, չեխ. vaz համե-մատութիւնը, սպասելով այս պարա-գային հյ. *վինձ։ (Թէև հյ. վիզ կարող էր յառաջանալ *վինձ ձևից, սակայն համեմատութիւնը ընդունելի չէ նախա-ձայն վ-ի պատճառաւ՝ փխ. գ)։ Peters-son, Ar. u. Arm. Stud. 133-4 մեր-ժում է Pedersen-ի մեկնութիւնը և հյ. թիզ, թեզան բառերից ենթադրելով հնխ. teg'h-«ձգել, լարել» արմատը, աւելաց-նում է սրա վրայ ō-նախամասնիկը և այս ō-tēg'h-ձևից հանում է հյ. վիզ (միջաձայն t ընկել է, ō դարձել է հյ. ու, որ ձայնաւորի մօտ եղել է վ)։-Schefte-lowitz KZ 54 (1927), էջ 249 մերժելով հպրուս. winsus, որովհետև փոխառեալ է սլաւականից, կցում է յն. αύχήν բառին։ Pokornv I. 63 կասկածով յիշում է Pe-dersen-ի մեկնութիւնը։ Պատահական նմանութիւն ունի ուտ. ozan «վիզ»։

NBHL (1)

αὑχήν cervix τράχηλος collum. Պարանոց. ուլն. վիզ, ճիտ, շլինք, շլլիք. պօյուն, պօյն, պօզազ, կէրտեն, կերտան. (յորոց կազմի եւ լտ. չէրվիքս. ի կէր, եւ վիզ).


Վիհ, վհաց, վհից

s. adj.

abyss, gulf, chasm;
chaos;
hell, the bottomless pit;
grave, tomb;
great distance;
profound, deep;
անդնդախոր —ք ծովու, the depths of Ocean;
— թշուառութեան, depths of misery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար. ինչ. վհից Նար., վհաւ Իգնատ. ղկ. 330) «գահաւանդ, խոր փոս, անդունդ. փխբ. գերեզման, դժոխք» ՍԳր. Ագաթ. «խոր. խորունկ» Եփր. ծն. էջ 79. «խտրութիւն» Եփր. համաբ. որից վհական «հրաբուխնե-րից ուժով դուրս եկած օդը» Հին հաւ. 67. բառիս հնագոյն ձևն է վիրհ Ոսկ. ես։

NBHL (4)

Վիհ մեծ յոյժ։ Վիհ մեծ է ընդ մեզ եւ ընդ ձեզ։ Ընկէց զնա ի վիհ մեծ յանտառին ի խորին յոյժ։ Ոչ ի վիհս գտի զնոսա։ Սատակմանն եւ վհին ակն ունէին։ Վիհ խաւարին յաւիտենից.եւ այլն։

Յանակնկալս կենաց վհէ արտաբերել ի լոյս անձկալի։ Ոչ անդունդք խորոց, ոչ վիհք վհից։ Օրհնեսցի անուամբ քո գթած՝ վիհն իմ հանգստեան. (Նար. ՟Ի՟Ե. ՟Խ. ՟Կ՟Ե։)

ՎԻՀ. ա. դուն ուրեք վարի՝ որպէս Խորին. տէրին.

χάος, χάσμα chaos, hiatus, vorago βόθηνος fovea, fossa βυθός profundum, profunditas, gurges βάραθρον barathrum եւ այլն. Խորխորատ. խորք ահագին. անդունդք. փոս. գուբ. խորափիա. երկիր բերանաբացեալ շարժմամբ. եւ Գերեզման. դժոխք. խորունկ տեղ բացուած. տէրին խէնտէկ, չուգուր, շահ, քէվ.


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «անհեթեթ մեծ օձ, մա-նաւանդ ջրային, կէտ անասունը» ՍԳր. Եզն. «թաթառ, փոթորիկ» Խոր. Սարկ. շարժ. Ոս-կիփ. «փխբ. հռովմէական լեգէոնների դը-րօշակը, draco» Խոր. Գ. 35. Գր. նազ. (տե՛ս Նորայր, Քննասէր Բ. 58). որից վիշապա-քաղ Ագաթ. վիշապացեալ Կոչ. վիշապաշունչ Վեցօր. վիշապազունք Խոր. վիշապաձայն Եղիշ. վիշապակ «օձի ձագ» ԱԲ. «կատու» Բառ. երեմ. էջ 301. գրուած է նաև յուշապ Բրս. մրկ.։

=Հիւս. պհլ. *vεšāp ձևից. հմմտ. զնդ. ❇ ❇ višāpa՝ որ իբր վերադիր յիշ-ռւած է [arabic word] azi «իժ» բառի հետ (տե՛ս Aր old zand-pahlavi glossary, Bombay 1867, էջ 76 և Bartholomae, Altir. Wört. 1473 չունի Justi)։ Ըստ Benveniste REA 7, 7-9 զնդ. Aži-višāpa անձնաւորեալ մի օձ-դև էր (Azi-Dahāka և Aži-Srvara «եղջիւրաւոր ոձ»> պհլ. Sruvar դևերի պէս), որի պաշ-տամունքը Ն. Ք. դէպի Ա դարը Արշակունեան Իոանից անցաւ Հայաստան ու Վրաստան, և որ սակայն ծանօթ չէ պհլ. և պրս. բնագիր-ներին։ Բառս կազմուած է զնդ. ❇ viša-«թոյն» բառից. հմմտ. սանս. [other alphabet] viša-«թոյն», որից կազմուած են օձի այլևայլ անուններ. ինչ. višani, višadantaka, açivi-šas, višadhara, visabhujan'ga, va-nana, visāyudha, visāra, višāsya, mahavi-ša ևն։ (Ըստ այսմ զնդ. višāpa իբր *viš-sāpa «թունահիւթ», կազմուած sāpa, sap «համ, հիւթ» բառից. հմմտ. լտ. sapor «համ» Bartholomae, Altir. Wört. 1473, Po-korny 2, 450)։ Զնդ. višāpa-պիտի տար հյ. *վշապ, ուստի նրա հետ ենթադրելի է հիւս. պհլ. *vεšap ձևը, որից և հյ. վիշապ, ինչ-պէս որ զնդ. [arabic word] ❇ visa-«թոյն» բառի դէմ ունինք պհլ. [other alphabet] vēš և պրս. [arabic word] bēš «սրածայր արմատ ինչ թունաւոր... որոյ են տեսակք երեք, յորոց մին է կարի յոյժ առա-ւել սատակչական... յորմէ թէ ոք կէս մրսգալ ուտիցէ՝ մեռանի» (ԳԴ 442բ և 292 ա, Հիւբշ. Pers. Stud. 270, Bartholomae, Altir. Wört. 1472)։-Հիւբշ. 247։

Klaproth, Mémoires 1, 438 սանս. višadhara ձևի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 շ բնաձայնից։ ՆՀԲ վրաց. վէշա՛-պի, որպէս թէ իժ ապ «օձ ջրոյ»։ Wīn-disch. 18, որից և Böttich. ZDMG 1850, 362 և Justi, Zendsp. 277 զնդ. և սանս. visa-«թոյն»։ Հիւնք. Վեսուվ հրաբու-խից։ Muller WZKM 8 (1894), 362 պհլ. (ենթադրեալ) * vīšāp= զնդ. wišhawant «թունաւոր» ձևից։ Ա-լիշան, Հին. հաւ. 152-3 հնդ. Վիշնու աստուածը+ պրս. ապ «ջուր»։ Ս. Բա-նասէր, Բանաս. 1903, 236 նոյնպէս Հնդկաց Վիշնու աստուծոյ անունից։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 430 վիշ «թոյն»+āb «ջուր»։ Պազիլ, Աւետաբեր 1914, էջ 234 վշ բացագանչութեամբ + պրս. ապ, որ է «ջուր»։ Մառ ЗВО 25. 324 Թէիշբա աստուածութեան անուան հետ. իսկ ИАН 1926, 391 վրաց. ծղալի «ջուր» բառի հետ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვემაჭი վեշապի «կէտ ա-նասունը, թունաւոր օձ, հրէշ» Դան. ժդ. 28. ვველამაჭი գվելաշապի, ვველემაბი գվե-լեշապի «վիշապ, առասպելեալ հրէշ», թուշ, ვემა3 վեշապ «կէտ, հրէշ»։ Թուշերէն բառը, ինչպէս նաև վրացի առաջին ձևը ներկայաց-նում են հնագոյն հյ. *վէշապ ձևը, իսկ վրա-ցերէնի միւս ձևերը կազմուած են վրաց. ἀველი գվելի «օձ»+հյ. վիշապ բառերի խառնուրդով, իբր «վիշապ-օձ»։ (Վերջինիս մասին տե՛ս նաև Riabinin MSL 10 21 որ սխալւում է կարծելով թէ վրաց. բառը գվելի «օձ» բառից է ածանցուած և հետևաբար ռնիկ համարելով՝ հյ. վիշապ ձևը վրացերէ-նից փոխառեալ է դնում)։ Ըստ Մառ ЗВО 13, 33 հայերէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] yušpā «վիշապ», որ շատ հա-զուագիւտ գործածութիւն ունի ասորական գրականութեան մէջ։

NBHL (3)

Վիշապի այլազգ ինչ բնութիւն չէ, եթէ ոչ օձի։ Զօձ յաղթանթամ, կամ զգազան ինչ ծովածին կոչեն գիրք վիշապ։ Այլ ինչ ոչ են վիշապք, բայց կամ օձք մեծամեծք ցամաքայինք, կամ ձկունք անարիք ծովականք. եւ այլն. (Եզնիկ.։)

Վասն ի գեղջկաց տգիտաց վիշապին անուանելոյ։ Ոչ եթէ վիշապ է փոշին մանուածոյ ի փոթորկէ գետնականէ յօդս խաղացելոյ, այլ հողմ ինչ է պտուպկեալ։ Առասպելական ստութեան ունկն դնել եւ հաւատալ մի՛ երբէք յանձն առնուցուս վիշապ զնա անուանողաց. (Սարկ. շարժ.։)

δράκων draco. վր. վէշա՛պի. (որպէս թէ Իժ ապ. օձ ջրոյ). Օձ անհեթեթ մեծութեամբ, մանաւանդ ջրային. որպէս եւ Ձուկն մեծ. կէտ. տե՛ս եւ ՔԱՐԲ, եւ ԼԵՒԻԱԹԱՆ. այլաբանութեամբ՝ Սատանայ. աժտէր, էժտէհա, էշտէրհա. յորմէ անունս Աժդահակ, աշդահակ.


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։

NBHL (1)

πλούσιος dives, opulentus, copiosus. Ընչեղ. մեծատուն. ճոխ. եւ Առատ. հարուստ.


Փարփառ

adj.

bright-eyed, mild-looking.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գեղեցիկ և վառվուն աչքեր ու-նեցող» Վեցօր. 119, Շիր.։

NBHL (1)

Այս անուն ասեն՝ գանգրահեր, եւ ծաւի, եւ փարփառ է ի ծնէ։ Գեղեցիկ լինի եւ փարփառ. (Վեցօր. ՟Զ։ Շիր.։)


Փարփար

bot.

s. zool. moor-hen or water-hen, coot, fen-duck, cf. Հաւալուսն;
securidaca, emerus, hatchet-vetch.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«փարատումն կամ փառառ-մունք». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 322։

. անստոյգ բառ. յիշում է միայն Դաղիան. և մեկնում է «πελεϰαν, πελεϰάνος» որ է «հաւալուսն ծովային թռչունը». իսկ Լեհ. այս բառը կարդում է πελεxινος և հաս-կանում է «bisserrule pelécine դաշտային բոյսը»։

Տէրվ. Նախալ. 43 թռչուն իմաստով առնելով՝ համարում է բնաձայն և կըր-կընաւոր. հմմտ. յն. βοάν, լտ. buberc, baubari։ Հայր դնում է հնխ. parp (< bar-par) արմատից։ ՀԲուս. § 3043 բոյսի իմաստով առնելով՝ կցում է գւռ. փառփառ Մշ., փարփար Խն. ձևերին, որոնք նշանակում են «փրփրեմ, դան-

դուռ»։ Աճառ. ՀԱ 1908, 123 թռչուն իմաստի համար յիշում է պրս. ❇ parpar կամ [arabic word] farfar «սալամբ». բայց կայ նաև արաբ. [arabic word] ︎ farfār «մի տեսակ ծառ», ❇ ︎ furfur և [arabic word] fur-fur «եգիպտական մի թռչուն կամ ճըն-ճըղուկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 66 և 67)։

NBHL (1)

πελεκᾶνος fulica կամ picus marinus. Հաւալուսն՝ թռչուն ծովային։ (Գաղիան.) (ուր Լեհ. ընթեռնու κελεκῖνις pelecinus. որպէս անուն խոտոյ յարտոյտյս)։


Փափուկ, փկի

adj. adv.

delicate, soft, dainty, voluptuous;
delicious, tender, nice, exquisite;
charming, gentle, graceful;
holy, sacred;
—ս, delicately, tenderly, gently;
— ախորժակ, fine taste;
— խիղճ, tender or scrupulous conscience.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կակուղ, մատղաշ. 2. գիրգ. քնքոյշ, նազուկ մեծացած. 3. ազնիւ, նուի-րական՝ սուրբ կամ հանգստեան օր» ՍԳը. Ագաթ. Եփր. թուոց. Փարպ. որից փափկա-նալ ՍԳր. Եփր. ծն. փափկացուցանել Յոբ. լգ. 25. փափկական Ագաթ. փափկակեաց Վեցօր. փափկասուն Առակ. իթ. 11. Բա-րուք. դ. 26. Ոսկ. եփես. ժգ. փափկոց «ու-ղեղի փափուկ մասը» Տաթև. հարց. 242 (չունի ԱԲ), փափկանկատ, փափկանկատու-թիւն (նոր բառեր)։

NBHL (2)

Կամ Գիրգ. քնքուշ. վայելչագեղ. փափկասուն. մեղկ. փափուկ մեծցած, նազիք.

Կոչեսցես զշաբաթս փափուկս նուիրեալս եւ փառաւորեալս. Փափուկ ունել զօրն շաբաթուց։ Փափուկ ունել զեօթներորդ շաբաթուց. եւ այլն։


Փեբրուարիոս, ի

s.

February.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բուն հռովմայեցոց վեր-ջին ամիսը, որ մեր այժմուայ լատինական տոմարի երկրորդ ամիսն է» Եւս. քր. յե-տին ռմկ. ձևն է փետրուար կամ փետրվար, որ միակ գործածականն է արդի գրականի մէջ։

-Յն. φεβρουάριος «փետրվար», որ գա-լիս է լտ. februārius հոմանիշից. այս բա-ռը ծագում է լտ. februo «մաքրել, մեղքերը քաւել, սրբուիլ» բայից և բուն նշանակում է «քաւութեան ամիս». այսպէս է կոչուած ա՛յն քաւութեան տօների և հանդէսների պատճառաւ, որ Հռովմայեցիք կատարում էին այս ամսում՝ իրենց անձը մեղքերից սրբելու համար (Pokorny 1, 844, Walde 279, Ernout-Meillet 326)։ Բառս լատինա-կան տոմարի հետ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. ֆրանս. fèvrier, գերմ. Februar, ռուս. фeвраль, վրաց. თებერვალი թեբերվալի, թուշ. թեբերվալ ևն։-Հիւբշ, 367։

NBHL (1)

Նումաս պոմպիղիոս երկուս ամիսս յաւել ի տարին, զյունուարիոս, եւ զփեբրուարիոս. (Եւս. քր. ՟Բ։)


Փեղկ, ից

s.

tent-curtain, curtain;
linen;
breadth;
— լերանց, side or spur of mountains;
— պատուհանաց, shutter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. 327 յն. φὸλλον «տերև» բա-ռից։ Karst, Յուշարձան 403 սումեր. bulug «ճեղքել»։ Գաբրիէլեան տե՛ս փրկել։ Ղափանցեան ЗВО 23, 351 ա-րաբ. [arabic word] flq «ճեղքել» արմատի հետ։ Վերի մեկնութիւնը տուաւ Petersson KZ 47, 264, որ և իմ էլ կարծիքն է եղած։ Պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ pəlag «բաժանել, երկպա-ռակել», [syriac word] ︎ pelgūϑā «բաժա-նում, հերձուած, երկպառակութիւն»։

NBHL (1)

Միոյ փեղկին։ Փեղկի միոյ։ Ամենայն փեղկիցն (կամ փեղկացն)։ Խառնեսցես զփեղկսն ընդ միմեանս աղխիւքն։ Մետասան փեղկ։ Չափ նոյն եղիցի մետասանեցունց փեղկիցն (կամ փեղկացն)։ Կիսով փեղկիւն աւելորդաւ մնացելով ծածկեսցես զապարումս փեղկից խորանին։ Խոտորեցաւ առ նա ի խորանն, եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւք նորա։ Քակտեցան փեղկք խորանի իմոյ։ Զգեցցին փեղկս մազեղէնս, փոխանակ զի ոտեցին.եւ այլն։


Փեսայ, ից

s.

spouse, bridegroom;
husband;
son-in-law.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lag. Urgesch. 536 գրելով պեսայ՝ հարցնում է թէ չի՞ պատկանում paç «կապել» արմատին։ Տէրվ. Նախալ. 159 յն. πόσις, լիթ. patis «ամուսին» և հյ. պետ։ Karolides, Iλ. ουγϰρ. 96, 207 սրանց վրայ աւելացնում է նաև կա-պադովկ. ποσάϰα որ յարգական մի պատուանուն է։ Հիւնք. պրս. բատշա, բաշա «թագաւոր» բառից։ Müller WZ-KM 10, 355 ենթադրում է որ յն. πιις «տղայ, մանուկ» բառը անցել է նախ ասորերէնի, ուր տուել է [syriac word] *paisā ձևը, որից էլ փոխ է առնուել հայ. փեսայ. Patrubány ՀԱ 1908, 277 հնխ. bhend-«կապել» արմատից։ Թի, րեաքեան, Արիահայ բռ. 323 պսակ բառից։

NBHL (2)

Որ ունի հարսն, նա է փեսայ. իսկ բարեկամ փեսային ուրախ լինի վասն ձայնի փեսային։ Որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ։ Իբրեւ փեսայի եդ ինձ պսակ։ Ուրախ լինի փեսայ առ հարսին։ Զձայն հարսին, եւ զձայն փեսայի։ Ամենայն փեսայից, եւ ամենայն հարսանց. եւ այլն։

ՓԵՍԱՅ. γαμβρός gener. իբր առնաչակից ընդ ուներոյ եւ զոքանչի՝ յետ խօեցեալ գոլոյ դստեր նոցա.


Փերեզակ, աց

s.

huckster;
շրջող —, pedlar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «շրջուն մանրավա-ճառ» Վրք. հց. ա. 447. Երզն. մտթ. էջ 231 որ և փերեզիկ Շնորհ. առակք. փորեզիկ Զքր. սարկ. Ա. 24. փորէզիկ ՀՀԲ, փօրեզիկ Զքր. սարկ. Ա. 15. փօրէզիկ Առար. աատմ. 33Ո (արք վաճառականք՝ զոր հայոց բառիւ փօ-րէզիկ ասեն և այլազգեաց բառիւ չարչի ասեն). փորգեկ Բար. 175։

-Պհլ. *perezak կամ perezīk ձևի՞ց. հմմտ. պրս. օ [arabic word] pīrzi «մանր մունը ա-ռարկաներ», որից վրաց. ფერეზიჯი փերև-զիկի «շրջուն մանրավաճառ» (հայերէնից փոխառեալ), պրս. pīrzī-firus «մանրավա-ճառ. փերեզակ»։-Աճ.

NBHL (1)

ՓԵՐԵԶԱԿ ՓԵՐԵԶԻԿ. προτώλης propola. Վաճառօղ մանունց իրաց՝ զորս արդէն գնեալ է իւր. չէրչի, պաղարճի, մէտրէպաղ, մատրապաղ.


Փերթ, ի, ից

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ յիշում է իտալ. parte, pezzo «կտոր»։ Scheftelowitz BВ 29, 23 սանս. sphafati, հբգ. spalten, գերմ. spalten «ճեղքել», արմատը հնխ. sphel, որ տե՛ս վերը փեղկ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Persson Beitr. 1, 418 և 869։ Տե՛ս և փրկել։ Պատահական նը-մանութիւն ունի հյ. փրթիլ «պոկուիլ»։

ՓՈԽ (borrowing) Justi, Dict. Kurde 75 հայերէնի հետ է դնում քրդ. pərti և pərtik «մանր իրեր, կտորտանք», որոնք բնականաբար թրք. [arabic word] pərtə «մանը մունր իրեր, կարա-սիք» բառից են փոխառեալ։ Բայց արդեօք թրք. pərtə ևս հայերէնից փոխառեալ չէ՞։ (Будaговъ 1, 313 ո՛չ միայն ալթայական ուրիշ ձևեր չի յիշում, այլ և չի յիշում նոյն իսկ օսմ. բառը)։

NBHL (1)

Միայն փերթ ինչ քրձոյ եդեալ ունէր ի վերայ ամօթոյ իւրոյ. (Վրք. հց. ՟Թ։)


Փթուր

s.

powder, dust, sand, etc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մանր փշուր, մճիր, աւազ» Հին բռ. Գաղիան. (Բառ. երեմ. էջ 323 փթոար), որից փթրանք «փշրանք, կտորտանք» Պի-տառ. փթրիլ «փխրիլ, փշրուիլ» Ոսկ. հերոդ. 618. փթրտուկ «փխրուն, դիւրափշուր» Վստկ. 159. գրուած է նաև փթուղ, փթութ։ Թերևս այստեղ պատկանի նաև փթրումն (անյայտ իմաստով) իրեն. հերձ 100 (փթրո-մամբ տառապանաց չարչարանս կրելով կազմեն)։

NBHL (1)

(գրի եւ ՓԹՈՒՂ, ՓԹՈՒԹ. ) μαρίλη pulvis carbonum, favilla. Մանր մասունք փխրեալք՝ իբր փոշի, աւազ, մոխիր. աճիւն. մճիր. (որպէս եւ ռմկ. փթիր ՝ է քակոր եղանց չորացեալ)։ (Հին բռ.։ Գաղիան.։)


Փիլաք, ի

s. ast. phylax.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«երկինք, երկնակամար» Վրք. դիոն. էջ 36, «աստեղատուն» Տօնակ. («Ջաս-տեղատունս շրջաբերեն, որ փիլաքս ասեն». այստեղ բառը յգ. հյց. է, ինչպէս զաստե-ղատունս, ուստի սխալմունք է՝ երբ ՆՀԲ դնում է ուղ. փիլաքս)։

ՆՀԲ սխալմամբ հասկանում է «Հայկ աստեռատունը». և համարում է յն. ἐόλας «պահապան»։ Նոյնը երևնում է և Հիւբշ. 386։ Ուղիղ մեկնեց Ակինեան ՀԱ 1913, 654, որ Դիոնեսիոսի Վարքը արաբերէնից թարգմանուած համարե-լով այս բառն էլ պարզապէս արաբե-րէնից տառադարձուած է համարում։

NBHL (2)

Զաստեղատունս շրջաբերեն, որ փիլաքս ասեն. (Տօնակ.։)

ՓԻԼԱՔ ՓԻԼԱՔՍ. Բառ յն. ֆիլաքս. φύλαξ custos, conservator. Պահապան. եւ յաստեղատունս՝ Արջապան, կամ պահապան արտեմեայ՝ հայկ.


Փիլիսոփայ, ից

s.

philosopher;
chorister, singer.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ filosofā «իմաս-տասէր», որ փոխառեալ է յն. φιλόσοφος բա. ռից.-հայերէնը գալիս է ասորի ձևից (-այ յօդով). և տարբեր է փիլիսոփոս կրկնակից, որ ուղղակի յունարէնից է փոխառեալ։-Հիւբշ. 317։

ՀՀԲ և ՆՀԲ առանց տարբերելու յա-«որդից՝ յունարէնից փոխառեալ են դը-նում։ Ուղիղ մեկնեց նաև Müller WZKM 2, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 295։

NBHL (4)

Զգենուն միաբան քահանայքն եւ սարկաւագունք, եւ փիլիսոփայք, եւ այլն. Ի հին տօնաց։ Այսօր տօն է մեծի սուրբ կարապետին. եւ փիլիսոփայ չունիմք՝ որ կատարեմք զտօնս. (Ոսկիփոր.։)

Յեսու պիտականուն փիլիսոփայ.. . գրեցաւ տաղարանս ի թուին ՟Չ՟Ղ՟Է. ձեռամբ անիմաստ գրչի եւ սուտանուն յեսու երիցու ֆիլիսոֆայի՝ ի վայելս անձին իմոյ. (Յիշատ.։)

Յեսու իրեց սուտանուն փլս. արեւելցի։

ՓԻԼԻՍՈՓԱՅ որ եւ ՓԻՂԻՍՈՓՈՍ. Բառ յն. ֆիլօ՛սօֆօս. φιλόσοφος philosophus. այսինքն Իմաստասէր. զի սկսեալ ի պիւթագորայ՝ զայս անուն սկսան կրել գիտնաւորք, ուր յառաջ, այսինքն իմաստուն կոչէին, որպէս եօթն իմաստունք ի յոյնս.


Փիլոն, ի

s.

cloak, mantle;
priest's mantle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՀՀԲ յունարէնից։ Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 608 «ի յն. ֆէլօ՛նի, հա-մարեալ բառ լտ. փէնուլա»։ ՆՀԲ յն. ձևերի հետ նաև լտ. ֆէ՛նուլա և վրաց, վիռօն։

ԳՒՌ (dialectal) Այ». Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. փիլոն, Ախց. Երև. Ննխ. Կր. Պլ. Ռ. Սչ. Տփ. փիլօն, Մրղ. փիլուն, Հմշ. Սեբ. փիլէօն, Մկ. փի-լիւն, Զթ. փիւիւն, Սվեդ. փիլլիւն, Շմ. Ղրբ. փէլուն, Ասլ. փիլան. բոլորն էլ «կրօնաւորի վերարկու» իմաստով.-կարևոր է յիշել փիլոն Բլ. «ցորենը դեռ հասկի մէջ եղած Գամանաև հատիկի վրայի կեղևը, որ կալսե-լով պիտի բաժանուի»։

NBHL (2)

Ահաւասիկ փիլոն ասէ. եւ չկարէ ոք ասել, եթէ այլ ինչ չունէր՝ զոր արկանէր. եւ եթէ բնաւ չարկանէր փիլոն, աւելորդ էր հրաման տալ՝ եթէ բերջիր. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Առեալ կայծակունս ի փիլոնն իւր, եւոչ այրեցաւ փիլոնն. (Ճ. ՟Ա.։)


Փիծ, փծի, ծոյ

adj.

spotted, stained, sullied, dirty;
unclean, impure, obscene.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«պիղծ, անմաքուր» Փիլ. բան. և լին. 190, 215 Սարկ. հանգ. Անյ. հց. իմ. որից իծանք «պղծութիւն» Փիլ. լիւս. 157. փիծել «պղծել» Փիլ. լին. բ. 12. փիծիկ կամ փծուկ «աղտեղի» Ոսկիփ. փծութիւն Փիլ. ժ. բան. և նխ. բ. փծուն Խոր. Յիշատ. (ստէպ). փծո-րել «պղծել, շաղախել» Բառ. երեմ. էջ 324. փծկել «եղծանել, ապականել» Ոսկ. մ. բ. էջ 478 և հռ. ժդ. էջ 182, փծկիլ «եղծանիլ» Ոսկ. ա. տիմ. թ. էջ 72 (ըստ սրբագրու-թեան Նորայրի, Հայկ. բառաք. 42). գրուած է նաև պիծ, պիւծ, փից ԱԲ. որից փցկիլ «եղծանիլ» Ոսկ. ա. տիմ. ժզ. 150 և Եփես. իբ. 922.. փցուն «փծուն, անպիտան, յետին, ապիկար» Խոր. Տօնակ. Անյ. պորփ. «փտած (տունկ)» Լծ. փիլ. փցնութիւն Փիլ. յովն. 611. փցագործ «պղծագործ» (չունի ԱԲ) Բառ. երեմ. էջ. 213։-Իմաստով նոյնանում է յաճախ բիծ բառի հետ, որ տե՛ս առան-ձին։

ՆՀԲ. փիծ՝ ռմկ. փիս, հյ. պիղծ, իսկ փցուն, փծուն, փեցի՝ վրաց. փուցունի. Gsti, Dict. Kurde 78 քրդ. pəz «գող, աւազակ», bīž «պոռնկորդի». պրս [arabic word] (?) բառերի հետ։ Տէրվ. Նա-խալ. 93 պիղծ, բիծ, լտ. pingere «նը-կարել», հսլ. պէգը «պիսակ». սնս։ pinj «ներկել» և pingala «գորշ» բառև-րի հետ՝ հնխ. pig «ներկել» արմատից։ Հիւնք. պրս. փիս և հյ. բիծ։ Թիրեա-քեան, Բազմ. 1913, 339 բիծ, պիս(ակ), սպի և պիղծ բառերի հետ՝ կցում է թրք. փիս «աղտոտ» բառին։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უუცუნი փուցունի «խեղճ ու կրակ, զառամեալ», որից დაუულონება դափուցունեբա «ծերանալ, զառամիլ»։-Չուբինով (բ տպ.) փուցունի մեկնում է «камень тоecнутьи ճաքած քար» և չունի «զառամեալ» իմաստը, բայց գիտէ դափու-ցունեբա «զառամիլ»։ Յառաջանում են մեր փցուն ածականից։

NBHL (2)

որպէս ռմկ. փիս. Պիղծ. բծկան. անմաքուր. անսուրբ. շաղախեալ. աղտեղի վարուք. փծուն. փցուն.

Արտաքս վազեալ փիծդ այդ (ցանկութիւն ) գարշատեսիլ ամենեցուն՝ յայնժամ ապա ծանակ երեւութանայ. (Անյաղթ հց. իմ.։)


Փիղ, փղաց

s.

elephant;
— մատակ, she —, female -;
գոչիւն փղի, trumpeting of the —, cf. Ժանիք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. «փիղ անասունը» ՍԳր. Եզն. Վեցօր. որից փղապան Ա. մկ. զ. 37. փղապետ Բ. և Գ. մկ. փղակոյտ Բուզ. փըղ-ոսկր Խոր. Կանոն. փղոսկրեայ ՍԳր. զուա-րակափիղ Պտմ. աղէքս. ցլափիղ Շիր. քրոն, Աամ. անեց. 67. ասւում է նաև փեղ Վեցօռ. Պտմ. աղէքս. Վրդն. ծն. փիլ Պտմ. աղէքս. Վստկ. 19. փիւղ Ճառընտ. Պտմ. աղէքս. 139. նոր գրականում ընդունուած է միայն փիղ ձևը։

= Պհլ. ❇օ pīl, սոգդ. pil հոմանիշից, ոռի նոր ձևն է պրս. [arabic word] pīl։ Ըստ Przy-luski BSL л 83, էջ 221-2 այս. բառը փոխառեալ է դրավիդեան կամ աւստրասիա-կան լեզուներից. բուն նշանակում է «փղոս-կըր», որից հպրս. piru «փղոսկր», որ յետոյ դարձաւ «փիղ», ճիշտ ինչպէս յն. ἐλέφα որ նախ նշանակում էր «փղոսկր», յետոյ եղաւ «փիղ». հմմտ. չամ. bala, կոնտու palō, քմեր. phluk «փղոսկր» և թամուլ. թելուգու, մալայալամ pallu, գոնդի pal ևն «ատամ»։ Բառս նախ մտաւ Հնդկաստան (սանս. [other alphabet] pnu «փիղ»), յետոյ Պարս-կաստան, որտեղից տարածուեց սեմական աշխարհը. հմմտ. ասուր. pilu, արամ. pīl, ասոր. ❇ pīlā, արաբ. [arabic word] fīl, այստե-ղից ամբողջ Արևելք, մինչև Եւրոպայի ծայ-րը. այսպէս թրք. քրդ. fil, վրաց. ბილო պիլո, სმილო սպիլո, թուշ. სἀილ սպիլ, բուլգար. fil, սերբ. filǰ, հիսլ. fill, դան. fil «փեռ» (Berneker 281)։ Տարբեր ծագում ունին յն. ἔλέφας «փղոսկր. 2. փիղ». լտ. ebur «փղոսկը», որոնք փոխառեալ են Ե-գիպտոսից. հմմտ. եգիպտ. āb, ābu և խպտ. εβου, εβu «փիղ, փղոսկր» ըստ Osthoff, Ft Par. 1, 281 հնդևրոպական բառ է և նշանակում է «եղջիւր» (Boisacq 243)։ Այս-տեռից ֆրանս. éléphant, գերմ. անգլ. ele-phant, իտալ. elefante «փիղ» ևն։-Հիբշ. 255։

նախ Klaproth, Asia pol. 100 և ԳԴ դրին պարսկերէնից։ ՆՀԲ յիշում է ա-րաբ. պրս. և վրաց. ձևերը Peterm. II, 37 պրս. pil, արաբ. fīl։ Փղի այլևայլ անունների վրայ՝ ընդարձակ մի քննու-թիւն ունի Pictet, Sur les origines de quelques noms de l'éléphant JAs, 1843, 133-166, ուր մեր բառը=ա-ռառ. fīl ևն։ Պրս. և սանս. ձևերի հետ համեմատած են նաև Böttich. Horae aram. 39, Rudim. 50, 190, ZDMG 1850, 353, Spiegel, Huzw. Gram. 164, Müller SWAW 38, 579 ևն։ Lag. Arm. Stud. § 2294 փոխառեալ է ռնում Սե-լևկեանց օրով։

NBHL (1)

Կերթարանաց փղի՝ մեծ եւահագին գազանին. . . Իսկ եթէ պարանոց երկայն ունէր փեղն, յերկիր հակէր եւ կքէր. (Վեցօր. ՟Թ։)


Փիճի, ճւոյ

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.

ՆՀԲ (կաղնի բառի տակ) լծ. յն. φη-γός, լտ. fagus «փեկոն» (նոյնը նաև Հիւնք.)։ Lag. Arm. Stud. § 2295 ուզում է համեմատել յն. πίσσα, լտ. pix «ձիւթ» բառերի հետ։ Հիւբշ. Arm. St. § 282 կասկածով դնում է լն. πίσσα, լտ. pix, հսլ. piklu և գերմ. Pech «ձիւթ» բառերի հետ։ Schrader, Sprachvergl. u. Urgesch. 1890 կա՛մ յն. πεύϰη հբգ. fiuhta, գերմ. Fichte, լիթ. puszis ծառանունների հետ և կամ յն. πισσα «ձիւթ»։ Հիւբշ. Arm. Gram. 501 մեր-ժում է բոլորն էլ և էջ 397 ուրիշ կով-կասեան լեզուների մէջ համապատաս-խան բառեր չգտնելով՝ վրացին դնում է հայերէնից փոխառեալ։-Երևի կապ կայ փիճի, նոճի և սոճի ծառա-նունների վերջավանկերի միջև։

NBHL (2)

Հանճարի եւ փիճի՝ ոչ են բազմոստք, եւ ոչ ընդդիմանալ հողմոց կարեն՝ ի խոր արմատս ոչ ունելով. (Մխ. առակ.։)

πίτυς pinus. Ազգ մայր փայտի՝ իբր սոճի եւ կուենի, ունօղ զմարխ եւ զխիժ, որպէս վայրի փսաղենի. չամ.


Փիւղ

s.

cf. Փիղ;
fish-scale;
cf. Փիւղակէ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ձկան խոշոր թեփ». մէկ անգամ միայն ունի Պտմ. աղէքս.։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. փօղ «ձկան թեփ». հնչւում է ճիշտ այնպէս, ինչպէս փող «դրամ», բայց ըստ իս յառաջանում է փուղ ձևից՝ ու>ո ձայնափոխութեամբ, ինչ. տուն>տօն, շուն >շօն, քուղ >քօղ։

NBHL (2)

Մեծ էր քանզանենայն փիւղս։ Փիւղք երեքհարիւ յիսուն եւ վեց. (եւ այլն. Պտմ. աղեքս.։)

Տեսաք զգազանն, զի փիւղս ունէր ի վերայ իւր. (Պտմ. աղեքս.։)


Փիւնիկ, նկի, նկան

s.

cf. Արմաւ ;
phoenix;
Phoenician;
— աշխարհ, Phoenicia.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. φοϊνις «փիւնիկ հաւ» բուն նշա-նակում է «արմաւ, արմաւենի» և կոչուած է այսպէս՝ փետուրների գոյնի պատճառաւ. կայ և թարգմանաբար հյ. արմաւ, որ տե՛ս։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։-ԱԲ բառիս տա-ւիս է նաև «արմաւ» նշանակութիւնը, որ գոյութիւն չունի մեր մէջ և յոյնից է ենթադրուած։

NBHL (2)

որպէս յն. ֆինիքս. որ է Արմաւ, արմաւենի եւ Փիւնիկեցի. է եւ անուն թռչնոյ, որ եւ ԱՐՄԱՒ ՀԱՒ՝ արմաւագոյն փետրովք.

Իսկ իբր յատուկ անուն՝ տե՛ս բռ. յտկ. ան. Փիւնիկ, Փիւնիկէ, Փիւնիկաստան, Փիւնիկեցի. ուստի եւ Փիւնիկական, որ ինչ անկ է այժմ աշխարհի եւ ազգի։ (Եւս. քր. ՟Ա։)


Փղոմոս

s. bot. mullein, shepherd's-club, torch-weed, verbascum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բժշկական մի խոտ է, եզան ագի, խռնդատ, ձկան մահարար, լտ. yer. bascum, ֆր. molène». մէկ անգամ ունի Վեցօր. 186 (Երթայ խլէ զարմատ մի. որ անուանելով կոչի փղոմոս). ուրիշ վկայու-թիւն չկայ։

NBHL (1)

Արջ յորժամ վէրս առնու յանձին, երթայ խլէ զարմատ մի, որ անուանեալ կոչի փղոմոս. բնութիւն արմատոյն այնորիկ ցամաքեցուցիչ զօրութիւն ունի. դնէ ի վերայ վիրացն. (Վեցօր. ՟Թ։)