Entries' title containing ւ : 10000 Results

Անսխալութիւն, ութեան

s.

infallibility.

NBHL (3)

ἁσφάλεια, τὸ ἁσφαλές. infallibilitas, securitas. Անվրէպ գոլն յո՛ր եւ է կարգի. եանզըլմազլըգ.

Զանսխալութիւն արուեստին յայտ առնէ. (Վրդն. սղ.։)

Այծեման վազքն, եւ աչացն անսխալութիւն։ Առ ի զգուշութիւն անսխալութեանկենացն. (Նիւս. կազմ. ՟Ը եւ ՟Լ՟Բ։)


Անսխուր

adj.

without salary, unpaid, unrewarded.


Անսկզբնութիւն, ութեան

s.

uncreatedness, eternal existence.

NBHL (7)

ԱՆՍԿԶԲՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԱՆՍԿԶԲՆՈՒԹԻՒՆ. որ եւ ԱՆՍԿԶԲՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ. τὸ ἅναρχον. principio carere. Չունելն զսկիզբն ժամանակի, որ հասարակ է երից անձանց. եւ Չունելն նա եւ զսկիզբն ծագման յայլմէ անձնէ. եւ այս սեպհական է հօր աստուծոյ.

Առանձնաւորութիւն հօր՝ անսկզբնաւորութիւնն. (Առ որս. ՟Բ։)

Աստուածութեանն առանձին իմն է անսկզբնութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Ի պատմել զանեղութիւն որդւոյ եւ զանսկզբնութիւն եւ զմշտնջենաւորութիւն. (Կիւրղ. ղկ.։)

Որ պատմէ զանսկզբնութիւն (այսինքն զանժամանակ ծնունդ) առ ի հօրէ. (Արշ. ՟Ժ՟Ա։)

Ասաց զանսկզբնութիւն բանին աստուծոյ հօրէ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)

Որով եւ զանվախճանութիւնն իւնր, եւ զանսկզբնութիւնն ցուցանէ առաւելապէս աստուածայինն տռփումն. (Դիոն. ածայ. ՟Գ։)


Անսնունդ

cf. Անսին.

NBHL (2)

անսնունդ որ եւ ԱՆՍԻՆ. Ոչ առեալ զսնունդ. ոչ սնեալ. անաճ.

Ի հանգստարար ջրոյ անսնունդք. (Երզն. լուս.։)


Անսուաղ

adj. adv.

hungry, unfed, troubled with hunger;
fasting;
without food;
լինել՝ կալ —, to fast.

Etymologies (1)

• տե՛ս Սուաղ։

NBHL (4)

ἅσιτος, ἅγευστος. jejunus. Անկերակուր. անճաշակ. սովեալ. նքթեալ. գարնը աճ, օրունճլու.

Անսուաղ էր հինգ օր ծերն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Անսուաղ կեանք. (Ոսկ. լուս.։)

Զերիս աւուրս անսուաղ անցուցանել. (Վրք. հց. ՟Բ։)


Անսուաղանամ, ացայ

vn.

to fast;
to be hungry.

NBHL (3)

ἁσιτέω, νηστεύω. jejuno. Աճաշակ կալ. պահել զծոմ. սակաւակեր լինել. չուտել, չոր ցամաք կենալ. օրուճ դութմագ.

Յիւրոց իսկ կամաց անսուաղացեալ՝ աստուծոյ ընծայէր զպիտելի ճաշակսն. (Յհ. կթ.։)

Ի կերակրոց անգամ անսուաղանալ. (Երզն. լուս.։)


Անսուաղութիւն, ութեան

s.

hunger;
fasting state.

NBHL (5)

ἁσιτία, νηστεία. jejunitas, jejunium, λιμός, πεῖνα, fames. Հրաժարումն ի կերակրոյ. քաղց. պահք. ծոմ. անօթութիւն. աճլըգ. սավմ. փերհիզ.

Անսուաղութեամբ զփրկչին ի սիովն զօրէնսդրութիւնն բերելով. (Արշ.։)

Խոշտանկելով անսուաղութեամբք. (Յհ. կթ.։)

Տանջեսջիր զխորհուրդս անսուաղութեամբ կերակրոց. (Վրք. հց. ՟Բ։)

Յանսուաղութենէ աչք սորեալք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Անսուգ

adj.

without mourning, without affliction.

NBHL (2)

ἁπένθητος. carens luctu. Ոչ սգացեալ յայլոց. յորոյ վերայ ոչ ոք սուգ էառ.

Կորեաւ անսուգ անխնամ. (՟Բ. Մակ. ՟Ե. 10։)


Անսուտ, ստից

adj.

real, true, certain.

NBHL (11)

ἁψευδής. mentiri nescius, verax, certus, ἅψευστος. non mentiens, minime fallax. Որ ոչ ստէ. հաւատարիմ. ճշմարիտ. ճշմարտախօս. ողջամիտ. եալան սէօյլէմէզ, սատըգ.

Զոր խոստացաւ անսուտն աստուած. (Տիտ. ՟Ա. 2։)

Անսուտ զասողսն համարեալ։ Անսուտ մնալ յերդմանն. (Խոսր.։)

Վկայէ անսուտ հրապարակդ. (Փարպ.։)

Յանսուտն բերանոյ. (Պիտ.։)

Անսուտ գոլ ի բանս. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Անսո՞ւտ ուրեմն (իցեն) զարարածս փոխանակ արարչին մեծարողք. քաւ լիցի. (Յհ. իմ. պաւլ.։)

Որ ինչ ոչ ստի. անշուշտ. ստոյգ. հաւաստի. աներկբայ. եալանսըզ. խիլաֆսըզ. սահիհ.

Միայն անսուտ եւ ճշմարիտ բարի է՝ հաստատուն առ ի յաստուածն հաւատ։ Անսուտ եւ ճշմարիտ ուրախութիւն։ Այս է անսուտ. բայց առաւելեալն յանստէն կատարելապէս ստեալ՝ է ասացեալ. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Անսուտ արեգակն, կամ յարութիւն, կամ խորհուրդ. աւետիք, խոստովանութիւն, երդումն, յիշատակարան, պատմութիւն, բան. (Մամբր.։ Նար. խչ.։ Լմբ. սղ.։ Յճխ.։ Ագաթ.։ Եղիշ.։ Պիտ.։ Նար. ՟Ծ՟Ա։)

Մերով մասամբ ամենեւին անսուտ. (Խոր. ՟Ա. 4։)


Անսուրբ

adj.

impure, unclean;
unholy, profane.

NBHL (15)

ἁκάθαρτος, ἁνόσιος, ἅναγνος. non sanctus, immundus, impurus, impius. Ոչ սուրբ. անսրբազան. անմաքուր. պիղծ. խառնակ. անարժան. կամ Պիղծ համարեալ ըստ օրինաց. նափաք, հարամ, միւրտար. տե՛ս (Ղեւտ.։ Թուոց, ստէպ։)

Ոչ երբէք կերայ խառնակ ինչ եւ անսուրբ։

Մի՛ զոք խառնակ, կամ անսուրբ ասել ի մարդկանէ. (Գծ. ՟Ժ. 14. 28։)

Անսուրբ նուէրք. (Իմ. ՟Ժ՟Դ. 4։)

Գործս անսուրբս գործէին. (Եզեկ. ՟Ի՟Բ. 9։)

Ամպարշտաց եւ մեղաւորաց, անսրբոց եւ պղծոց. (՟Ա. Տիմ. ՟Ա. 9։)

Անշնորհք, եւ անսուրբք, աննուէրք. (՟Բ. Տիմ. ՟Գ. 2։)

Ի սրբութեան անսուրբ. (Նար. ՟Ի՟Ը։)

Յանսրբոյն յուլիանոսէ. (Լմբ. սղ.։)

Ամբարշտաց եւ անսրբոց մատուցան ձեռօք. (Շար.։)

Անսուրբ պղծութեամբ. (Յհ. կթ.։)

Հրովարտակօք անսրբովք զաշխարհս խռովեցուցին. (ՃՃ.։)

Զանսուրբ փայտն զպատճառս մեղաց. (Անյաղթ բարձր.։)

Մինն սերմանեաց, եւ հնձեաց սակաւ եւ անսուրբ։ Որ գործեաց զանսուրբն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Այսոց պղծոց ... ամենայն ոգւոց անսրբից (կամ անսրբոց). (Յայտ. ՟Ժ՟Ը. 2։)


Անիշխանութիւն, ութեան

s.

anarchy.

NBHL (7)

ἁναρχία, τὸ ἅναρχον. anarchia. Պակասութիւն կամ բարձումն իշխանի եւ թագաւորի, եւ թագաւորութեան. անիշխան մնալն. չունելն զոք գլուխ. փատիշահսըզլըգ. պաշսըզ նիզամսըզ գալմագ.

Զկնի մահուն Խոսրովու ի ժամանակս անիշխանութեանն։ Յանիշխանութեան մնացեալք՝ յարեան ազգ յազգի վերայ. (Խոր. ՟Բ. 72։ ՟Գ. 2։)

Զառաջին ամն անիշխանութեան էր ի Թետաղիա. ւս. քր. ՟Ա։)

Անիշխանութիւն՝ անյարմարական է (Աստուծոյ)։ Եւ եղեւ անիշխանութիւն՝ բազմիշխանութիւն. (Առ որս. ՟Գ. ՟Ժ՟Բ։)

Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն (մեղուք) յողդողդեալք քակտեալք։ Դժնեայ է անզգամացն՝ անիշխանութիւն։ Դժնդակագոյն է՝ ըստ ոգւոյն անիշխանութիւն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին.։)

Չա՛ր է անիշխանութիւն, եւ բազում վշտաց պատճառք. (Ոսկ. եբր.։ Իսկ ՃՃ.)

Ողբայր զանիշխանութիւնն իւր ի տեղւոջէն. իմա՛ զրկումն յիշխանութենէ տեղւոյն։


Անիրաւ, աց

adj. adv.

unjust, iniquitous, wicked;
injurious, offensive;
perfidious, disloyal;
false, illegitimate;
tyrannical;
—, յանիրաւի, յ—ս, unjustly, iniquitously.

NBHL (12)

ἅδικος. injustus, iniquus. Հակառակն իրաւանց. օտար յիրաւանց արդարութեան. անարդար. անօրէն. սուտ. ոչ իրաւացի (անձն կամ իր). նեհագ. շերիսիզ. ատալէթսիզ.

Մի՛ հաւանիցիս ընդ անիրաւի՝ լինել վկայ անիրաւ։ Յառնէ անիրաւէ փրկեցեր զիս։ Յանիրաւէ փրկեսցէ զիս Տէր։ Զշրթունս անիրաւս մերժեա՛ ի քէն։ Լեզու անիրաւ։ Լեզու անիրաւի։ Ո՛չ է արդարոյ եւ ո՛չ մի ինչ անիրաւ։ Որ շշնջեն զանիրաւս։ Խորտակէի զկզակս անիրաւաց. եւ այլն։

Անիրաւիցն է յաջողեալ. (Լմբ.։)

Ստացուածոց ի բաց բառնալով, կամ անիրաւից մահուց ի վերայ եկելոց. (Փիլ.։)

Անիրաւ հրաման, կամ դատաստան. (Խոր.։) (Պիտ.։)

Սակս սրբոյ հայրապետին զանիրաւս խորհէր. (Յհ. կթ.։)

Անիրաւ է պարծել յիմաստս մարմնոյ. (Նար. ՟Խ՟Ը։)

Բայց միայն առ արս մի՛ ինչ անիրաւ առնէք", այս ինքն անիրաւութիւն. (Փիլ. լին.։)

ԱՆԻՐԱՒ. ՅԱՆԻՐԱՒԻ ՅԱՆԻՐԱՒՍ Ընդդէմ իրաւանց. անիրաւութեամբ. եւ ի զուր. անպատճառ. ἁδίκως. injuste, inique. նէհագ եէրէ, նաֆիլէ.

Դատաւորքն բազում անգամ անիրա՛ւ դատապարտեն. (Լմբ. սղ.։)

Թէ բարւոք ինչ մտօք տանիցի ոք վշտաց յանիրաւի։ Մի՛ զոք դատեսցուք յանիրաւի. (՟Ա. Պետ. ՟Բ. 19։ Սարգ. յկ. ՟Թ։)

Զի ցուցցէ՝ թէ յանիրաւս չարչարի. (Երզն. մտթ.։)


Անիբաւատեաց

adj.

that hates the unjust or the injustice.


Անիրաւացի

adj. adv. adv.

unjust;
unjustly.

NBHL (3)

Ոչ իրաւացի. անպատեհ. եւ ոչ իրաւամբք.

Անիրաւացի պատճառ։ Եւ ո՛չ այս է անիրաւացի։ Ո՛չ անիրաւացի է եւ ի մեր դէմս յեղաշրջել. (Լմբ. թղթ. եւ Սղ.։)

Ո՛չ անիրաւացի խորհեալ. (Լմբ. պտրգ.։)


Անիրաւեմ, եցի

va.

to offend, to sin against, to wrong, to injure, to abuse, to hurt.

NBHL (4)

ἁδικέω. injuriis afficio. Յանիրաւի զրկել, վնասել. յանցանել կամ մեղանչել ումեք. չարաչար եւ վնասակար լինել. զրկանք՝ յանցանք ընել, վնաս տալ. զարար՝ քէտէր վերմէք. զուլմ էթմէք.

Որք առնեն զչարն՝ զիւրեանց իսկ անձինս անիրաւեն եւ զրկեն մեծագոյնս։ Զհրէայսն ոչինչ անիրաւեցի, որպէս դու քաջ գիտես. (Ոսկ. յհ. եւ Գծ.։)

Անիրաւել զվարդապետն. (Դիոն.։)

Անիրաւեցաք նախ զանձինս, եւ յետ այնորիկ զօրէնս Աստուծոյ եւ զարդար խրատ նորին։ Որքան թշնամին զիս անիրաւէ։ Անիրաւեն զմարդիկ ի գայթակղութիւնս մեղաց։ Մի՛ անիրաւէք զերկիր (հարուածովք)։ Ոչ կարէ անիրաւել զարդար դատաստան իւր, եւ ընդ մեզ հաշտել։ Անիրաւեաց զԱստուած, եւ կամաւ յանցեաւ ընդ օրէնս նորա։ Յանիրաւողացն զերծանել. (Լմբ.։)


Անիրաւիմ, եցայ

vn.

to be unjust, to be unrighteous;
to sin, to fail in duty.

NBHL (8)

Զրկիլ, վնասիլ. կրել զանիրաւս. զրկանք քաշել. զարար՝ զուլում չէքմէք.

Զրպարտեցան, եւ ներեցին. անիրաւեցան, եւ ոչ հատուցին. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)

Եթէ անիրաւիմք եւս ի նոցանէ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)

Որ անիրաւի ի դիւացն. (Լմբ. սղ.։)

ԱՆԻՐԱՒԻՄ, եցայ. ἁνομέω. injuste ago. Անիրաւ եւ անօրէն գտանիլ. անօրինիլ. գործել զանպատեհս. ատալէթսիզլիք՝ ինսաֆսըզլըգ էթմէք.

Որ ի տարապարտուց անիրաւեցան յիս. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 78։)

Ոչինչ անիրաւիք հա՛րք սուրբք. (Լմբ. ատ.։)

Մեղաք, անօրինեցաք, անիրաւեցաք. (Դան. ՟Բ. 5.) (որպէս վնասել այլոց։)


Անիրաւութիւն, ութեան

s.

injustice, iniquity;
injury, wrong, offence, affront;
trespass;
oppression.

NBHL (12)

ἁδικία, ἁδίκημα. injstitia, iniquitas, injuria. Պակասութիւն իրաւանց եւ արդարութեան. անիրաւ գոլն. եւ անիրաւ ինչ, զրկանք. չարիք. անօրէնութիւն. ատալէթսիզլիք. զուլմ. ճէվր.

Լցաւ երկիր անիրաւութեամբ։ Կատարաեցին զանիրաւութիւն ի կամաց իւրեանց։ Բառնայ զանօրէնութիւնս եւ զանիրաւութիւնս եւ զմեղս։ Ածէ զանիրաւութիւնս հարց որդւոց՝ եւ յորդիս որդւոց։ Ոչ գոյ ի դատասատնի նորա անիրաւութիւն։ Ոչ գտաւ յիս անիրաւութիւն։ Զանիրաւութիւն խորհեցաւ ի լեզուի իւրում։ Երկիւղ Տեառն ատեայ զանիրաւութիւն։ Ի բաց կացէք յինէն ամենայն մշակքդ անիրաւութեան։ Անիրաւութիւն, կամ խարդախութիւն չարեաց։ Զի՞նչ գտին յիս անիրաւութիւն։ Անիրաւութիւն է այդ։ Խօսին զարդարոյ զանիրաւութիւն. եւ այլն։

Այսպիսի են բարք չարագործաց՝ զիրաւունսն անիրաւութիւն ասել. (Եզնիկ.։)

Իրաւանցն կշիռ պակասեալ, եւ անիրաւութիւնն իսկոյն զօրացեալ. (Նար.։)

Ամենայն չարեաց ե՛ւ բանիւ եւ գործով՝ անիրաւութիւն է անուն. (Շ. մտթ.։)

Խոտորեալք ի յարդարութեանն ուղեղ շաւղաց մարդիկ՝ զսա գտին գործի անիրաւութեան. (Պիտ.։)

Ո՛չ ըստ իրաւանց եւ ո՛չ ըստ անիրաւութեանց պարտ է զինքն ի բաց բառնալ ումեք. այս ինքն ոչ պատճառաւ եւ ոչ անպատճառաւ անձնասպան լինել. (Սահմ. ՟Թ։)

ԱՆԻՐԱՒՈՒԹԵԱՄԲ. ἁδίκως. injuste. Յանիրաւի. անիրաւաբար.

Խոտորէիք զսիրտ արդարոյն անիրաւութեամբ. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 22։ Իսկ Հռ. ՟Ա. 18։)

Որք զճշմարտութիւնն Աստուծոյ անիրաւութեամբ ունին. յն. յանիրաւութեան։

Ոչ եթէ անիրաւութեամբ ինչ յաղթել ջանամք, այլ իրաւամբք զճշմարիտն ուսանել. (Եզնիկ.։)

Եւ ոչ անիրաւութեամբ արդարանալ՝ որպէս վիճաբան. (Շ. թղթ.։)


Անիւ, նուոյ, ոց

s.

wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.

Etymologies (3)

• , ո կամ երբեմն ի-ա հլ. «կառքի ակ, անիւ» ՍԳր. «սեռն, առանցք» Ել. ժդ. 25. «տանջանքի մի գործիք» Բ. մկ. է. 3. «երե-խայի խաղալիք» Ոսկ. յհ. բ. 25. «երկնային մարմինների գունդը» Եզն. Սեբեր. Վեցօր. «ուղտափուշի սերմը» Վրդն. սղ. ձբ. էջ 278. այս բոլորը փոխաբերաբար ձևառած առա-ջին նշանակութիւնից։ Որից անուագայութիւն Դիոն. Երկն. անուաձև Կիւրղ. յես. և թգ. ա-նուաւոր Խոր. միջնանիւ Կոչ. 90. չորեքանիւ Կղկնտ. նոր բառեր են՝ հեծանիւ, հեծանւորդ, երկանիւ, քառանիւ, անուածաղիկ։

• Հիւնք. անուր բառից։-Պատահական նմանութիւն ունին սանս. nābhi, զնդ. nāfa, պրս. nāf, յն. ὄμφαλός, լտ. umbli-cus, լեթթ. naba, հպրուս. nabis, անգ-լոսքս. nafu, հիսլ. nef, հբգ. naba, հիռլ. imbbiu, գերմ. nabe, որոնք նշանակում են «պորտ կամ անուի սեռ»։ Այս ամբողջ խումբը պատկանում է մի նախաձևև. ո-րի ժառանգորդը կորել է հայերէնում (տե՛ս Walde 849)։ Մառ, Cpeд. движ. էջ 35 ափխազ. abarbal և վրաց. ბორბალი բորբալի հոմանիշների հետ։

• ԳՒՌ.-Մշ. անիվ. ուրիշ տեղ չկայ բառս. գործածւում է ակ կամ թրք. թէքէռ, թէքէո-լէք ևն։

NBHL (15)

τρόχος. (լծ. հյ. դրուգն, անիւ բրտի) rota Կազմած բոլորակ՝ որ շրջի ի վերայ լիսռան իւրոյ, առաւել ի ձգել զկառս եւ զսայլս. թեքերլիք. որպէս եւ ճախարակ. չարխ. եւ նմանաձեւ գործի տանջանաց կամ խաղուց. տօլապ.

Տեսանէի անիւ. եւ կերպարանք անուոցն, որպէս թէ շրջիցի անիւ ի մէջ անուոյ։ Չորք անիւք պղնձիք. եւ գործ անուացն իբրեւ զգործած անուոց կառաց։ Անիւք կառաց նոցա իբրեւ զմրրիկ։ Ի շառաչելոյ անուոց նորա։ Իբրեւ զփոշի անուոյ ի փոթորկէ մրրկեալ։ Ի ձայնէ որոտալոյ քոյ անուի։ Արա՛ զնոսա որպէս զանիւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ։ Անիւ կամնասայլի։ Իբրեւ զանիւս կամնասայլից։ Արկանէ զնոքօք անիւ (ի կոխումն եւ ի ջարդումն)։ Ընկրկեալ անիւն ի գուբն (ի յետին հոլովման կենաց)։ Գառէ հրով զանիւ ծննդեան (զշրջան կենաց). եւ այլն։ (Իսկ Ել. ՟Ժ՟Դ. 25.)

Կապեաց զանիւս կառաց նոցա. յն. զսեռն, ἅξων. axis. orbita։

Տապակս, եւ կատսայս, եւ անիւս. (Բ. Մակ. ՟Է. 3.) որպէս գործի տանջանաց, չիք ի յն։

Անիւն դիւրաւ հոլովի, եւ վերին կողմնն ներքին լինի. (Լմբ. սղ.։)

Անիւ ի մէջ անուաց. (Մխ. դտ.։)

Բոլորակ անուին. (Կիւրղ. յես.։)

Անկցուք յանիւս ժուժկալութեան՝ յանուաձեւ ժամանակս իբր յանիւս. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Մանկունքն եւ փոքունքն առ նուաստս եւ անարգ իրս հպին, առ գունդս եւ անիւս, եւ յայլ բազում խաղալիկս. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Գունտ լուսաւորաց հոլովելոց.

Ճառագայթք արգեական զանուէն կախեալ կան։ Որպէս արեգակն մի է, եւ բազում. զի մի անիւ է, եւ բազում ճառագայթք. (Եզնիկ.։)

Որք ընդ արեգականն մերկ չկարիցեն հայել, նային ընդ ջուրն, եւ զամենայն իսկ զանիւն տեսանեն. (Սեբեր. ՟Գ։)

Կարես տեսանել զանիւն լուսնի. (Վեցօր. ՟Զ։)

Որպէս տճկ. շէյթան արապասը. այն է հասունացեալ եւ չորացեալ սերմն կառին եւ նման փշոց. ռմկ. ըստ ոմանց՝ սատանի չարխի ֆելէք.

Արա՛ զնոսա որպէս զանիւ ... շրջանակեա՛ զնոսա ասէ յինքեանս եւ ի չարիս իւրեանց. ոմանք ասեն, անիւ կոչի փուշն՝ որ ի ծայրս կառինն ի չորանալն անկանի. (Վրդն. սղ.։)


Անլեղու

adj.

without a tongue, dumb.


Անլիութիւն, ութեան

s.

imperfection, fault;
— հասակի՝ խմխց, youth.

NBHL (3)

Ոչ գոլն լի. չունելն զլրումն. թերութիւն. անկատարութիւն. թերակատարութիւն. եւ անյագութիւն. լեցուն չըլլալը՝ ու չիլըցուիլը. տօլմազ՝ տօյմազ օլմասը.

Յանլիութիւն աւուրց հայելով պատանւոյն. (Խոր. ՟Գ. 3։)

Ի տոկոսիսն մեծ կարօտութիւն է՝ տենչանացն անլիութիւն. (Սահմ. ՟Դ. եւ ՟Ժ։)


Անլլուկ

adj.

free from vexation, tranquil.

NBHL (3)

որ եւ գրի ԱՆԼԸԼՈՒԿ. Ազատ ի լլկանաց, ի հարստահարութենէ կամ ի տառապանաց.

Աղքատն անլլուկ է ի նոցանէ. (Մանդ. ՟Է։)

Անլլուկ իւրեանց ստանան կեանս. (Խոսր.։)


Անլու, ի, աց

adj.

disobedient.

NBHL (3)

Նոյն ընդ ԱՆԼՈՒՐ, իբր անլսող. որ ոչ լսէ. եւ ոչ հլու. անունկնդիր. անհնազանդ. ἁνήκοος. non audiens, inobediens.

Ամենեւին անլուն՝ եւ ո՛չ ունկն է. եւ որ բոլորովին ոչ տեսանէ՝ եւ ո՛չ ակն է. (Դիոն. ածայ. ՟Ը։)

Ասա՛ դու ճշմարիտ՝ հրէիցն անլուաց. (Կոչ. ՟Ժ՟Գ։)


Անլուայ

adj.

unwashed, impure.

NBHL (6)

որ եւ ԱՆԼՈՒԱՑ. ἅνηπτος. illotus. Ոչ լուացեալ. անմաքուր. չլուացած. եայանմամըշ.

Անլուայ ձեռօք հաց ուտել. (Մտթ. ՟Ժ՟Ե։)

Խառնակ ձեռօք, այս ինքն է անլուայ՝ ուտէին հաց. (Մրկ. ՟Է. 2։ որ եւ մ.)

Թէ տեսանեն զմեզ անլուայ ուտելով. (Վրք. հց. ՟Բ։)

Անլուայ ձեռօքն աղօթել ոչինչ ունի խտրոց. բայց անլուայ խորհրդով՝ այն է ամենայն յետնութիւն չարեացն։ Եթէ Աւետարան հասանիցէ ի ձեռս առնուլ, անլուայ ձեռօք չկամիս հուպ լինել. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։ Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Զսփածանելին ընդ ջուր ոչ ետու անցանել, զի մի՛ կարծիցի հին լեալ եւ լուացեալ. զի սովոր են մարդիկ զնորն անլուայ ասել. (Մխ. երեմ.։)


Անլուաց

cf. Անլուայ.

NBHL (2)

Ոչ թէ ըստ առակին է անլուաց ոտիւք մտանել յատակս տաճարին Աստուծոյ։ Այս՝ որ ասիս, անլուաց ոտիւք, արժան է ստգտանել. (Փիլ. ել. եւ լին։)

Համբակս անլուաց (ի ծննդեան). (Նար. ՟Ծ՟Դ։ (Ա՛յլ է եւ ԱՆԼՈՒ, ի, ուաց. տե՛ս ի վեր)։)


Անլուծական, ի, աց

adj.

indissoluble, incorruptible;
insoluble, not to be decomposed;
that cannot be deciphered

NBHL (2)

Ի վախճան հասանել մեղացն, եւ անլուծականի կենդանութեանն լինել սկիզբն. (Յհ. իմ. երեւ.։)

Որով ունիս յանլուծական հաստատութեան։ Որ ստուգագոյնն է եւ անլուծական, նմա հետեւիլ. (Սկեւռ. աղ. եւ Լմբ.։)


Անլուծանելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անլուծական.

NBHL (17)

Որդի է բնութեամբ եւ ճշմարտապէս, անլուծն, եւ ի վեր քան զարարածս. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

Զանլուծանելի դժոխս ելոյծ. (Աթ. ՟Ե։)

Զանլուծանյլի կապանս մահու լուծեր. (Ճշ.։)

Կապեալք էին ի կռապաշտութեանն անլուծանելի հանգուցիւք. (Եղիշ. ՟Ա։)

Ի կապանաց անլուծանելեաց. (Վրդն. սղ.։)

Անլուծանելի ունելով զխրացս կօշկաց. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Անլուծանելի բանտ. (Ճ. ՟Ա.։)

Գուշակէր զծնունդ բանին ի կուսական եւ յանլուծանելի կուսութենէն. (Կիւրղ. ղկ.։)

Անլուծանելի կուսութեամբ. (Տօնակ.։)

Հարսնարան անլուծանելի. (Նար. կուս.։)

Դուռն աղխեալ, եւ տումար անլուծանելի. (Շ. գանձ.։)

Անլուծանելի կեանք. (Կիւրղ. ղկ.։ եւ Մամբր.։ եւ Անան.։)

Անլուծանելի է բանն՝ զոր ասաց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)

Անլուծանելի ունիցին զվրէժս. (Իգն.։)

Զյաւիտենականսն զանլուծանելի ուրախութիւնսն. (Կիւրղ. ղկ.։)

Եւ զպահոց ասի.

Զուրբաթ եւ զչորեքշաբաթ անլուծանելի՝ չոր հացիւ եւ աղիւ եւ ջրով ընդ երեկոյս զպէտսն վճարէր. (Սոկր.։)


Անլուծիչ

adj.

indissoluble, incorruptible.

NBHL (3)

Որ չունի իւր լուծիչ մահուամբ, կամ ոչ է ինքն լուծիչ. անմահական. անլոյծ.

Յաղագս անկելոյն յանլուծիչ կենաց. (Շար.։)

Դու ես քահանայ յաւիտեան՝ ըստ զօրութեան կենացն անլուծիչ. (գուցէ՝ անլուծից). (Անան. ի յհ. մկ.։)


Անլուութիւն, ութեան

s.

cf. Անլսողութիւն.

NBHL (2)

Անլու կամ անլուր գտանիլն. անլսողութիւն. անհլութիւն.

Զմարդն առաջին դատեցաւ սակս անլուութեան պատուիրանացն. (Սարգ. յկ. ՟Թ։)


Անլուսին

adj.

moonless, dark.

NBHL (4)

ἁσέληνος. illunis. Զուրկ ի լուսնոյ, այս ինքն ի լուսոյ լուսնի. լուսնկայ չեղած. մահիթապսըզ.

Որ յանլուսին գիշերի յուղի երթան՝ դողան. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Գիշեր իմն անլուսին առ ձեռն պատրաստ ունելով. (Պիտ.։)

Ամանակն՝ գիշեր, եւ նա անլուսին. (Տօնակ.։)


Անլուր

adj.

unheard of, new, extraordinary;
deaf;
disobedient;
without news, — tidings.

NBHL (22)

ἁνήκοος. non audiens, inobediens, incredulus. Անլու. որ ոչ լսէ. խուլ. եւ անհլու. անունկնդիր. անհաւան. չիլսօղ, մտիկ չընօղ. իղիթմէզ, տինկլէմէզ.

Ոչ հաճեն գիրք զանլուր հրէայսն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ընդ զգայարանս իբրեւ ընդ պատուհանս տեսանեմք եւ լսեմք. եւ յորժամ սոքա փակին, անտես մնամք եւ անլուր. (Շ. թղթ.։)

Չեղեւ ոք անլուր քարոզութեան Աւետարանին. (Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։)

Աչք կուրաց բացցին, եւ անլուրքն լուիցեն. (Տօնակ.։)

Վա՛յ քեզ սիրտ իմ, քար անլուր։ (Մաշկ.։)

Ըստ անլուր խստութեանն արժանապէս մերժեցեր. (Գանձ.։)

Միշտ լսէք, եւ հանապազ անլուր մնայք. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Որք ոչ կամիցին լսել, անլուրք են. (Շ. թղթ.։)

Անլուր ականջք. (Նար.։)

Անլուր ճշմարտութեանն սիրէ լինել. (Յհ. իմ.։)

Յորժամ անլուր խրատուն լինիցիմք. (Լաստ.։)

Ոչ եղեւ անլուր ձայնի ախտացելոյն. (ՃՃ.։)

Բազում անգամ ի լուր ականջաց խօսիմք, ասեմք, մի՛ անլուր լինիր, այլ մատո՛ առ իս զականջսդ. (Խոսր.։)

Որք եւ անլուրք լեալք միմեանց՝ զքակտումն ընկալան բարբարոսական միաբանութեանն. (Անան. եկեղ։)

Ծնոյց զանլուր միմեանց ձայնիցն շփոթութիւն. (Ագաթ.։)

Անլուր բարբառս իւրաքանչիւր ումեք բաշխեալ. (Խոր. ՟Ա. 8։)

Անլուր իրի պատասխանելն՝ գործ է անզգայական անբանութեան. (Համամ առակ.։)

Ոչ լսելի եղեալ կանխաւ. նոր եւ անկարծ. անհնարին. չլսուած. իշիտիլմէմիշ. ἁνήκουστος. inauditus.

Գործեաց եւ զանլուր չարիս. (Խոր. ՟Գ. 24։)

Հարկեցաւ գալ յայս անլուր չարութիւն. (Պիտ.։)

Որ ոչ տեսին զնոր եւ զանլուր դատապարտութիւնն. (Յհ. կթ.։)


Անլսողութիւն, ութեան

s.

disobedience.

NBHL (5)

ԱՆԼՍՈՂՈՒԹԻՒՆ ԱՆԼՍՈՒԹԻՒՆ. Չանսալն. անհնազանդութիւն. չմըռելն.

Անլսողութիւն ումեք, եւ ամբարտաւանութիւն. (Փարպ.։)

Մի թէ ոք ի մէնջ տրտմեցո՞յց զնա անլսողութեամբ իւիք։ Ի պատրանս բանսարկուին, որ է անհնազանդութիւնն եւ անլսողութիւնն. (Վրք. հց. ՟Գ. ՟Ժ՟Ե։)

Վասն անլսողութեան բազումք կորեան. (Ճ. ՟Ա.։)

Ի հակառակասէր բարուց ոմանց, կամ անլսութեանց. (Երզն. խրատ.։)


Անլսուրդ

cf. Անլսող.


Անխախուտ

adj.

firm, unshakeable;
indissoluble, incorruptible;
inviolable.

NBHL (6)

ἅρρηκτος. infractus, immotus, ἅθραυστος, inconcussus, firmus. Որ չէ՛ խախուտ կամ խախտեալ. որ եւ ԱՆԽԱԽՏԵԼԻ. անքակտելի. անդրդուելի. ամբողջ. անփորձ. չըխախտած, պատռուածք մը չունեցօղ, ամուր. գավի, միւհքէմ.

Աշխարհս այս իբրեւ զտուն մի անխախուտ ցուցցի. (Պիսիդ.։)

Անխախուտ մնացեալ լիութեամբն. (Ագաթ.։)

Ողջ ամբողջ անխախուտ մնասջիք. (Յհ. կթ.։)

Անարատ եւ անխախուտ պահէ զլեալսն. (Եզնիկ.։)

Պահեա՛ զհօտս քո անխախուտ։ Զկուսական արգանդն անխախուտ պահեաց. (ՃՃ.։)


Անխայութիւն, ութեան

s.

economy;
respect;
exemption;
preservation.

NBHL (4)

Անխայութեամբ մարմնոյ. (Կողոս. ՟Բ. 23.) ըստ յն. անխնայութեամբ։

Պոռնկութիւն (առողջանայ) անխայութեամբ մարմնոյ. (Խոսր.։)

Չիք Աստուծոյ անխայումն ի վերայ կամակար հեշտութեամբ մեղուցելոց. (Շ. յուդ. ՟Թ։)

Յորժամ անզեղջ մնայցէ, ոչ ունիցի անխայումն. (Երզն. մտթ.։)


Անխառնութիւն, ութեան

s.

purity, unmixed state;
intemperance.

NBHL (12)

τὸ ἅκρατον. puritas. Անխառն գոլն. պարզութիւն. զտութիւն.

Անխառնութիւն բաժակին. (Ասող. ՟Գ. 21։)

Եւ չխառնիլն ի մէջ մարդկան. առանձնութիւն. հրաժեշտ. τὸ ἅμικτον. solitudo.

Հասարակութեամբ զանհասարակութիւն պահէ (կատարեալ միանձն), եւ անխառնութեամբն զեղբայրսիրութիւն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ամենայն սնափառութեան եւ կենցաղական խաբէութեան անխառնութիւն. (Նիւս. երգ.։)

Եւ չխառնակիլն կենդանւոյ ընդ օտար տեսակի.

Անհատ է իւրաքանչիւր բնութիւն, եւ ի միմեանս անխառն, ըստ անխառնութեան ձիոյն յարջառոյն տեսակ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Ըստ յն. ոճոյ. ἁκρασία. intemperantia, incontinentia. անբարեխառնութիւն. անժուժկալութիւն. անարգել բերումն ի ցանկութիւնս.

Ի ներքոյ լի են յափշտակութեամբ եւ անխառնութեամբ։ Զի մի՛ փորձեսցէ զձեզ սատանայ վասն անխառնութեան ձերոյ. (Մտթ. ՟Ի՟Գ. 25։ ՟Ա. Կոր. ՟Է. 5։)

Ընկղմիցին յանխառնութեանն խորս. (Ոսկ. ես.։)

Իսկ Երզն. մտթ. կամելով հայկաբանութեամբ մեկնել, իբր անհաղորդակցութիւն, գրէ.

Անխառնութիւն կա՛մ զայն ասէ, որ յայլոց առնու զրկութեամբ, եւ ինքն բնաւին ումեք ոչ հաղորդի. կամ անխառն՝ պարկեշտ անուամբ զխառնակն եւ զպիղծն ասէ, զի ոչ ոք խառնի ի նա վասն աղտեղութեանն։


Անխաւար

adj.

clear, luminous, bright.

NBHL (4)

Ուր չգուցէ խաւար. միշտ լուսաւոր. անաղօտ.

Անխաւար քաղաք. (Ագաթ.։)

Անխաւար լոյս. (Եղիշ. խաչել.։)

Զսա դիտեմք աստուծոյ բան, ճառագայթ անխաւար՝ անորակ լուսոյ. (Ղեւոնդ.։)


Անխնամակալու

adj.

that does not protect;
unprotected, forlorn.

NBHL (2)

Ոյր չիք խնամակալու. անայցելու. անօգնական. հոգացօղ մը չունեցօղ.

Անհովիւ, եւ անխնամակալու. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)


Անխնամութիւն, ութեան

s.

carelessness, heedlessness.

NBHL (4)

Անխնամ թողուլն, կամ մնալն. եւ իբր պակասումն անխնամութեան.

Ոչ զգայ զխնամս օծման, եւ ոչ զանխնամութիւն. (Վրդն. երգ.։)

Անխնամութիւն կարուակութեանն յոչ բարի զարուեստն մակացոյց. (Անյաղթ Պերիարմ.։)

Խնամ՝ անխնամութեան ընդդէ՞մ է. ի՞բր ոչ. ապա եթէ այդպէս է, եպերեսցէ նախախնամութիւն զանխնամութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)


Անխնայութիւն, ութեան

s.

cruelty;
prodigality, profusion.

NBHL (4)

Չխնայելն՝ ի ծախս, ի մարմինն. եւ անողորմութիւն.

Փոփոխին անմիտ յարձակմամբ յանխնայութենէ ի խնայութիւն, եւ ի փափուկ կենաց ի խստավարութիւն. (Փիլ. ել.։)

Տեսեալ Աստուծոյ զահագին ճգնութիւնսն, եւ զանխնայութիւն սուրբ մարմնոյն. (ՃՃ.։)

Անխնայութեամբ դատէին զօտարս եւ զընտանիս իւրեանց. (Բուզ. ՟Դ. 59։)


Անխոհեմութիւն, ութեան

s.

imprudence.

NBHL (3)

ԱՆԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ ԱՆԽՈՀՈՒԹԻՒՆ ἁβουλία, παραφορά. imprudentia, consilii inopia, amentia. Անխոհականութիւն. անխորհրդութիւն. անմտութիւն. անխելքութիւն. ագըլսըզլըգ. նատանլըգ. թէտպիրսիզլիք.

Ապշութիւն եւ անխոհեմութիւն (կոչէին) զհեզութիւնն. (Նիւս. թէոդոր.։)

Զմտաւ ածցեն քրիստոսամարտքն՝ զիւրեանց անխոհութեանն մեծութիւն։ Երագն յանխոհութիւն (Եւնոմիոս)։ Ըստ հերձուածողացն անխոհութեան. (Կիւրղ. գանձ.։)


Անխոնաւ

adj.

unmoist, dry.

NBHL (3)

Անխոնաւ երաշտ. (Շ. եդես.։)

Անբաժ ի խոնաւութենէ. անջրդի. ցամաք. չոր. թացութիւն չունեցօղ.

Երկիր ծարաւուտ զանխոնաւն ի մարմնոյ ախտից նշանակէ. (ՃՃ.։ եւ Կանոն.։)


Անխորհուրդ

adj. adv.

inconsiderate, rash, imprudent;
cf. Անխորհրդաբար.

NBHL (21)

Ամբոխս իմն արարեալ անխորհուրդս. (Խոր. ՟Ա. 18։)

ἁμύητος, ἅμυστος non initiatus, imperitus, rudis Անտեղեակ խորհրդաւոր իրաց. անխորհրդազգած. անիմաստ. անխոհեմ. բարակ բանի խելքը չհասնօղ. գապա, ագըլսըզ, նատան. պիվուգուֆ.

Բանախօսութեան անխորհուրդն եւ անկցորդն։ Անխորհրդից եւ անարժանեաց ի վեր հանել զխորհուրդս։ Ծածկեալ յանխորհրդոցն եւ յանփորձից։ Անխորհրդոց սովորութիւն է՝ ո՛չ արձան եւ ո՛չ յիշատակարանթոյլ տալ մնալ բարեացն. (Փիլ.։)

Յաղագս յաւէտ անխորհրդիցն. (Դիոն. Ածաբ.։)

Անխորհուրդ եւ թեթեւամիտ մարդոց. (Փարպ.։)

Անխորհուրդ, եւ առատատուր. (Շիր.։)

Այնպիսի եդ բանս, որով զնոսա անխորհուրդս արար. (Իգն.։)

Որ ինչ լինի առանց խորհրդոյ. անմտական. վայրապար. չմտածած, անխոհեմական. թեվեքելլի. տիւշիւնմէտէն.

Ոչ անխորհուրդ դիպմունք. (Փարպ.։)

Անխորհուրդ մտածութիւն. (Կիւրղ Գանձ.։)

Մի՛ ոք զայս վայրապար եւ անխորհուրդ վարկանել. (Արշ.։)

Անխորհուրդ երկիւղիւ զգածեալ. (Յհ. կթ.։)

Ոչ նորոգ եղեւ սկիզբն ձերոյ փրկութեան իբրեւ փոքու ինչ եւ անխորհուրդ իրի. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Մի՛ զերկրպագութիւնն (իբր) անխորհուրդ լքցես. (Նար. ՟Հ՟Ե։)

Կամ ոչ խորհրդաւոր. անսրբազան.

Մի՛ ոք վայրապար եւ անխորհուրդ համարեսցի զքահանայական զգեստ. (Շ. ընդհ.։)

Անխորհուրդ օր. (Կամրջ.։)

Ընծայեալքն այսպէս են, իսկ անընծայքն՝ անխորհուրդ։ Իսկ ի խորհուրդ եկեալքն մի՛ լիցին ընդ անխորհուրդս. (Մխ. դտ.։)

Կամ ի վեր քան զխորհուրդս մտաց. մտքէ յանցած, խելքէ վեր.

Որք զդրախտին զանճառս եւ զանխորհուրդս գիտացին. (Նիւս. կազմ.։)

Ոչ իբրեւ զանգէտս գործեցաք անխորհուրդս զայնպիսի մեծ եւ ահաւոր խորհուրդ. (Փարպ.։)


Անխորհրդածութիւն, ութեան

s.

thoughtlessness.

NBHL (2)

Չխորհելն. անխորհրդութիւն. անմտածութիւն.

Եւ այս անխորհրդածութիւնս ծնունդ է կոյր մտաց, որ միայն զառժամայսն իմանայ, եւ զառաջակայսն ոչ տեսանէ. (Եղիշ. խաչել.։)


Անխորհրդապահութիւն, ութեան

s.

indiscretion.


Անխորհրդութիւն, ութեան

s.

inconsiderateness, rashness, temerity.

NBHL (8)

Պակասութիւն խորհրդոյ. անխոհութիւն. անխոհեմութիւն. ἁβουλία. imprudentia. անմտածութիւն, անխելքութիւն. միւլահազա էթմէմէսի. ագըլսըզլըգ.

Ոչ լաւ քան զԱստուծոյ իմաստութիւն է մեր անխորհրդութիւնս. (Նիւս. կազմ.։)

Ոչ անխորհրդութեամբ ինչ շնորհել. (Ոսկ. կողոս.։)

Ոչ անխորհրդութեամբ եւ ոչ ըստ պատահի՝ անարժանից դատաստանս դնեն. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ուստի անխորհրդութիւն, անմտութիւն, եւ մահ ժամանեալ. (Համամ առակ.։)

Անիմաստասէր բարուցն անխորհրդութիւն. (Արծր. ՟Ա. 15։)

Մեռաւ անխորհրդութեամբ իւրով. (Մխ. երեմ.։)

Անկան անխորհրդութեամբ։ Անխորհրդութեամբ մերով եւ ծուլութեամբ ոչ վայելեցաք ի վայելչութեան դրախտին ... Յետ իմանալոյ զիւր անխորհրդութիւնն չկարէր իւրովի ելանել. (Վրդն. սղ. եւ Երգ.։)


Անխոցութիւն, ութեան

s.

invulnerability.


Անխուղ

adj.

indestructible;
inconsiderate, blind, unthinking.


Անխուճապ

adj.

intrepid, calm.

NBHL (4)

Ոչ խուճապեալ. անվրդով. անխռով. հանդարտ. խաղաղ, եւ խաղաղութեամբ. աչալրջութեամբ. (լծ. եւ թ. հիճապսըզ առանց ակնածութեան)

Անխուճապ դէմս ցուցանել։ Անխուճապ սրտիւ՝ ըրհնաբանօղ Աստուծոյ գոլ. (Լմբ. սղ.։)

Գիշերն՝ անխուճապ աղօթից է ժամանակ. (Տօնակ.։)

Անխուճապ առնեմ քեզ պատասխանի. (Ճ. ՟Ա.։)


Անխռովութիւն, ութեան

s.

calmness, tranquillity.

NBHL (7)

Խաղաղութիւն. հանդարտութիւն. անդորրութիւն.

Առաքինի այրն յանխռովութեան է միշտ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Հրեշտակական անխռովութիւն. (Մաքս. ի դիոն.։)

Յանխռովութեան անձանց զկեանս մեր անցուցանել. (Բրս. պհ.։)

Տեսանե՞ս զանխռովութիւն սրտի նորա.( Ոսկ. յհ. ՟Ա. 36։)

Յորում ի խաղաղութենէ անխռովութեան հոգին ամբոխի. (Լմբ. սղ.։)

Զանխռովութեան միտս ստասցուք. (Երզն. մտթ.։)


Անխտրութիւն, ութեան

s.

indifference;
indiscretion.

NBHL (12)

ἁδιαφορία. indifferentia. Անխտիր գոլն՝ ի չարի կամ Ի բարւոյ մասին առեալ. մանաւանդ իբր անզգուշութիւն. անխիղճ համարձակութիւն, բերումն.

Զագահութիւն, զանխտրութիւն (ի ցանկութիւնս, կամ յորկոր). (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Կործանեսցին յանխտրութիւն մեղաց։ Անխտրութեամբ ախտիցն. (Լմբ. սղ.։)

Առ ի ըմբերանել զայնոսիկ՝ որ անխտրութեամբ վարին յայսոսիկ. (Սարգ. յկ. ՟Ը։)

Յամենայն ինչ անխտրութեամբ մերձենան. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Որք յանխտրութենէ առ ճշդիւ վարս աստուածգիտութեանն յօժարեալք. (Բրս. հց.։)

Դադարեցին զօրք թագաւորին խառնամուխ լինել յամենայն տեղիս անխտրութեամբ. (Եղիշ. ՟Է։)

Մահուանն բոցոյ՝ հասարակաց եւ անխտրութեամբ ճարակեալ զամենեսեան. (Լմբ. սղ.։)

Կամ իբր անզանազանութիւն. չլինել խտրանաց կամ խափանաց.

Զամենայն զայսոսիկ անխտրութեամբ բոլորովիմբ ամենայն աստուածութեանն վերադրիլ. (Դիոն. ածայ.։)

Ի տրտմականացն ասելով, սահմանեցար զընտրութիւն սորա յաստուածայնոյն անխտրութենէ. (Պիտ.։) թուի՝ անմասն լինել ի տրտմականաց. վասն որոյ գրելի է, անխտրութենէ։

Եսն եւ հայր ասել՝ զանխտրութիւն՝ անուանցն յայտ արար. (Սեբեր. ՟Է.) ընթերցի՛ր ըստ յն. զխտրութիւն τὸ διάφορον։


Definitions containing the research ւ : 10000 Results

Բարբառիմ, եցայ

vn.

to speak;
to cry out, to exclaim.

NBHL (8)

ԲԱՐԲԱՌԻՄ որ եւ ԲԱՐԲԱՌԵՄ. φθέγγομαι, ἁποφθέγγομαι, λαλέω vocem edo, loquor Մարդկային ձայնիւ խօսել. հանել բան ընդ բերան. արտաբերել. գոչել. խօսիլ.

Նենգութիւն բարբառիք։ Զպարկեշտս բարբառիմ։ Մեծաբանս սնոտեաց բարբառեալ։ Հարցուկք բարբառեցան աշխատութիւնս եւ այլն։

Ո՞վ զհայրականն բարբառեսցի զուարճութիւն. (Խոր. ՟Գ. 68։)

Արշաւելով (յորսս) զխիզախականն եւ զաղեղնայինն եւեթ բարբառեսցին. (Փարպ.։)

Ծածկաբար զԱստուծոյսն առ իս բարբառելով։ Բարբառելով զէլի էլին. (Յհ. իմ. ատ.։ Շար.։)

Բարբառեցաւ Դաւիթ ի զօրն։ Բարբառէր առ նա աբեսաղոմ։ Բարբառեալ մեծաձայն՝ լացին։ Բարբառեսցին ի վերայ քո (զօրք) որ իջանեն ի քեզ։ Տէր ի սիովնէ բարբառեցաւ։ Բարբառեցաւ յիս տէր, եւ կորացոյց զիս։ Բարբառեցաւ, եւ ասէ, արի՛ կա՛ց մանո՛ւկ դու։ Բարբառեսջիք ի վերայ վիմին (յն. առ վէմն) յանդիման նոցա, եւ տացէ զջուրս իւր. եւ այլն։

Զի՞նչ արդեօք աստուածամարտդ բարբառիս յաստուածային ձայնիւ բարբառէր առ սուրբ կանայսն. (Շար.։)

Բանամ զշրթունս, բարբառիմ լեզուաւս, բողոքեմ զանձնէս. (Ժմ.։)


Բարբարանք, նաց

s.

haggling, hesitating.

NBHL (1)

Բարբարէիք իմնէ. բարբարանս ասէ զերկբայ կամս, զառնել եւ զոչ առնել. (Ոսկ. փիլիպ.։)


Բարբարիկոն

cf. Բարբարոս.

NBHL (3)

ԲԱՐԲԱՐԻԿ եւ ԲԱՐԲԱՐԻԿՈՆ. cf. ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ. βαρβαρικός barbaricus

Հնազանդել ընդ ձեռամբ հեթանոսական եւ բարբարիկոն ազգին սասանականին. (Արծր. ՟Ա. 15։)

Անարուեստ խօսք, եւ արձակ, եւ բարբարիկոն լեզու. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բարբարիմ, եցայ

vn.

to hesitate, to haggle;
to be busy, embroiled, perplexed.

NBHL (4)

ԲԱՐԲԱՐԵՄ կամ ԲԱՐԲԱՐԻՄ. ἁκαιρέομαι opportuitate temporis destituor Չլինել պարապ եւ ձեռնհաս. չգտանել դիպող ժամ. կամ Պատճառել չունել զժամանակ. (ըստ յն. անժամանակիլ)

Եւ դուք զմտաւ ածէք հոգալ ինչ վասն իմ, որպէս եւ հոգայիքն, բայց բարբարէիք իմնէ. (Փիլիպ. ՟Դ. 10։)

Ուր ի Մեկն. ոսկ. յհ. ասի

Որպէս հոգայիքն դուք, բայց բարբարեցարուք իմն վասն յապաղիչ մոլորութեանցն, որ պատեալ էին զձեօք. (Եփր. փիլիպ.։)


Բարդեմ, եցի

va.

to accumulate, to hoard;
to bind up;
to compound, to conjoin.

NBHL (7)

συντίθημι compono, congero Դիզել, եւ դիզացուցանել. շեղջակուտել. բազմապատկել. բաղադրել. շարադրել. բաղկացուցանել. յաւելուլ յիրեարս.

Դիզի բարդեցի։ Բարդիմ, եւ անդրէն տոչորիմ։ Բարդելոց ի վերայ միմեանց։ Բարիք բարդեցեալ։ Նամակ բանիւք բարդեցեալ։ Բարդեցան կուտեցան շրջանակք ամացս։ Բարդեցեր զհոտ բուրման անուշահոտ սրբութեան. (Նար.։)

Առնելն՝ զամենայն օգուտս հոգեւորականս յինքեան բարդեալ ունի. (Սարգ. յկ. ՟Է։)

Որպէս զի բարդեսցեն անձանց իւրեանց ի մարդկանէ. (Կլիմաք.։)

Բազում ախտս բարդեցեր քեզ։ Ինքն իւր բարդ է վիշտս, որ ցուցանէ զանձն իմաստուն. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Զ։)

Բղխէ զծուխ չարութեանն, որ առաջի իմ բարդի. (Լմբ. ստիպ.։)

Եօթնն յինքն բարդեալ՝ ծնանի զյիսունն, միով պակասեալ. (Ածաբ. պենտեկ.։)


Բարեասաց

adj.

that speaks well of others.

NBHL (1)

Ընթանան աստի եւ անտի շուրջանակի բարեկամք եւ բարեասացք. (Վեցօր. ՟Է։)


Բարեացապարտ

adj.

well deserved, worthy, obliging.

NBHL (4)

εὑεργέτης benemeritus, beneficus Բարերար, երախտաւոր, որում շնորհապարտ է երախտաւորեալն.

Բարեացապարտ արքայն. (Կորիւն.։)

Աստուծոյ սպասաւոր, եւ մեզ ի բարիս բարեացապարտ. (Յհ. կթ.։)

Ամանայն ուրեք բարեացապարտ զինքն ցուցանէ. (Արծր. ՟Բ. 4։)


Բարեբախտ

adj.

fortunate, lucky;
prosperous, happy, favourable, propitious.

NBHL (7)

εὑτυχής, εὑδαίμων secunda fortuna utens, fortunatus, felix, faustus որ եւ ԲԱՐԵԲԱԽՏԻԿ. ԲԱՐԵԲԱՂԴ. ԲԱՐԵԲԱՍՏ. Որ ունի զբարի՝ այսինքն զյաջող բախտ. բարերջանիկ. բախտաւոր.

Ի ձեռին քաջին եւ բարաբախտին Ներսէսի. (Խոր. ՟Գ. 56։)

Զմարմին հովուին մեր քաջի՝ հովուաց բարեբախտաց գտեալ. (Վրդն. լս.։)

Բարեբախտ ճոխութեամբ զիւրեանցն վարեն ժամանակ կենաց. (Պիտ.։)

Ոչ երբէք կարասցէ (ախտաւորն) բարեբախտ գոլ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Շնորհաւոր եւ բարեբախտ առ ամենեսեան երեւելին. (Սարգ. յկ. ՟Թ։)

Հաստատուն կայցէ մնասցէ բարեբախտ կեալն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Բարեբախտիկ

cf. Բարեբախտ;
բարեբախտիկ լինել, cf. Բարեբախտիմ.

NBHL (7)

Բարեբախտ. եւ իբր Բարեբախտական.

Ո՛չ բարեբախտիկ է մարմին՝ յերկնայնոյն եղեալ գոյացութենէ։ Բարեբախտիկ եւ երջանիկ։ Երջանիկք եւ բարեբախտիկք։ Բարեբախտիկ հանդիպութիւն (յն. բարեբախտութիւն). (Փիլ.։)

Ըստ ժամանակին չարաբախտ զոք լինել, եւ բարեբախտիկ. (Իգն.։)

ԲԱՐԵԲԱԽՏԻԿ ԼԻՆԵԼ. Բարեբախտանալ. երջանկանալ. յաջողութիւն գտանել.

Բարեբախտիկ եղեալ քաջափառութեամբ՝ հանդիպի ամենայն խնդրոցն. (Խոր. ՟Գ. 48։)

Եւ բարեբախտիկ եղեալ՝ մեռանի. (Վրդն. ծն.։)

Յորս եւ բարեբախտիկ եղեալ՝ թագաւորաց. (Վրք. սեղբ.։)


Բարեբախտաբար

adv.

fortunately, happily, luckily.

NBHL (1)

εὑτυχῶς feliciter, prospere, τυχηρῶς forte Իբրեւ բարեբախտ. յաջողութեամբ. աջողակի. ըստ բախտի.


Բարեբախտանամ, ացայ

vn.

to prosper, to be fortunate, to succeed, to be happy.

NBHL (2)

Բարեբախտ եւ երջանիկ լինել.

Մարդկայինս բարեբախտանալ բնութիւն. (Պիտ.։)


Բարեբաղդ

cf. Բարեբախտ.

NBHL (1)

Իբր զխաչին տէրունի նշան բարեբաղդ պանծալի. (Նար. ՟Ժ՟Ա։)


Բարեբան, ից

adj.

that praises.

NBHL (4)

εὕλογος beneficus, re rationalis որ եւ ԲԱՐԵԲԱՆԱԿԱՆ. Գովասանական, օրհներգական. քաջավայելուչ բանիւ.

Բարեբան գովութիւնք միմեանց, եւ թշնամական ձաղութիւնք. (Պիտ.։)

Երգեմ բարեբան գոհաբանութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։)

Բարեբան փառաւորութիւն. (Վրդն. սղ.։)


Բարեբանակից

adj.

that praises with another or together.

NBHL (2)

Ձայնակից ի բարեբանել եւ օրհնել.

Սերովբէիցն բարեբանակից. (Սհկ. կթ. արմաւ.։)


Բարեբանեմ, եցի

va.

to bless, to praise.

NBHL (15)

Լուտացեալք՝ բարեբանեմք (այսինքն զորս բամբասեցին զմեզ՝ օրհնեմք). (Առ որս. ՟Ը։)

Բարեբանելն, եւ բարեբանիլ յայնմանէ՝ որ զհաստատութիւնն ունի բոլորեցունց. (Փիլ. լին.։)

(Մին) դսրովի ... (միւսն) բարեբանեալ լինի. (Յհ. իմ. երեւ.։)

Սիրելիք բազմաց, եւ բարեբանեալք յամենեցունց. (Իգն.։)

Ի տէրունականս երանութենէ բարեբանի հեզն. (Շ. մտթ.։)

Բարեբանեալ է եւ այս իմաստ հոգեւոր։ Զարմանալի մասամբք երանեալք եւ բարեբանեալք. (Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.։)

Մանաւանդ՝ Օրհնել զԱստուած, օրհնաբանել. գոհաբանել, փառաբանել. փառատրել.

Զքեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց։ Զքեզ բարեբանեն մանկունք եկեղեցւոյ. եւ այլն. (Շար.։)

Ուր եւ ստէպ ասի.

Օրհնել զհայր, գովել զորդի, բարեբանել զսուրբ հոգին. որ ի նոյն միտս հային։

Սրովբէական ձայնիւ զքեզ բարեբանեմք։ Որ բարեբանեալդ ես ի դասուց քերովբէից։ Տղայքն եբրայեցւոց բարեբանեն։ Բարեբանեցար ի տղայոց. եւ այլն։

Ասի եւ զսրբոյ կուսէն, եւ զխաչէն.

Զքեզ բարեբանեմք աստուածածին կոյս. ւ այլն. Շար.։)

Ի զուարթնոց միշտ բարեբանեալ սուրբ Աստուածածին։ Բարեբանեալ ես նշան փայտիդ փրկութեան. (Նար. կուս.։ եւ Նար. խչ.։)

Զօրհներգութիւն երից մանկանցն ընդ սերովբէսն բարեբանեմք, (այսինքն եղանակեմք, երկրորդեմք). (Շար.։)


Բարեբաշխ

adj.

beneficent, bounteous, that does good, liberal.

NBHL (2)

Բաշխող բարեաց, եւ բարւոք բաշխեալ.

Իւղոյն բարեբաշխ բացատրութեամբ ի մասունս եօթանց առաջադրութեանց գնդիցն վառելոց. (Նար. ՟Ղ՟Գ։)


Բարեբաստ

cf. Բարեբախտ.

NBHL (5)

(ծ. լտ. ֆա՛ճսդուս) որ եւ ԲԱՐԵԲԱՍՏԻԿ. εὑδαίμων felix, faustus Բարեբախտ, բարեվիճակ, բարերջանիկ.

Զբարեբաստից եւ զերջանկաց զմաքրութիւն անախտութեան. (Սկեւռ. լմբ.։)

Զանիրաւութիւն եւ զամբարհաւաճութիւն ունելով՝ ոչ արդեօք բարեբաստ է, այլ եղկելի լինել հաւաստի. (Պղատ. օրին. ՟Բ։)

Պատմել վասն բնակութեան բարեբաստիս (գարնայնոյ). (Պիտ.։)

Պա՛րտ է զաստուածայինն խնդրել (պատճառ) յամենայնի ի սակս բարեբաստ կենցաղոյս ստացման. (Պղատ. տիմ.։)


Բարեբաստիկ

cf. Բարեբախտ.

NBHL (6)

Բարտիմէոս. որդի Տիմէի։ Բառնաբաս, որդի մխիթարութեան. եւ այլն։

Մասնիկ մակբայացուցիչ ի վերջէ, իբրու Պէս, (որ եւ պրս. վար) կա՛մ է եզականն բառիս Բարք, որպէս եղանակ, կերպ, եւ կամ է նոյն ընդ ձայնիս Իբր, իբրեւ, իբրու։

Մինչդեռ բարեբաստիկն ջուանշիր զաշխարհակալ տէրութիւնն վարէր. (Կաղանկտ.։)

Քանզի յայսոսիկ քաջահաճոյ՝ բարեբաստիկք, եւ ոչ նոյնպիսիքն՝ եղկելիք անուանին. (Սկեւռ.։)

Որ պարտեցաւն՝ թշուառական է, իսկ որ վարեցաւն՝ բարեբաստիկ։ Սոդովմայեցւոց գաւառն յառաջ քան զբոցակէզ լինել կարի յոյջ բարեբաստիկ էր։ Կատարած է բարեբաստիկ կենաց՝ առ ի յԱստուածն նմանութիւն. (Փիլ. ստէպ։)

Բարեբաստիկ վայելչանաց ամբարումն. (Պիտ.։)


Բարեբաստանամ

vn.

cf. Բարեբախտանամ.

NBHL (1)

Բարեբաստանալ, կամ բարեբաստեալ ի կենցաղումս. (Պիտ.։)


Բարեբաստիմ, եցայ

vn.

cf. Բարեբախտանամ.

NBHL (1)

Մինովս զայսոսիկ օրէնս եդ իւրոցն քաղաքացւոց, ի ձեռն որոց կրետէ զամենայն ժամանակս իւր բարեբաստի. (Պղատ. մինովս.։)


Բարեբարոյ, ի, ից

adj.

goodnatured, good-tempered, civil, benign, affable, kind.

NBHL (5)

ԲԱՐԵԲԱՐՈՅ εὑήθηος, εὑγνώμων bonis moribus, proba mente praeditus , ἁγαθός, -θή bonus, probus, benignus, -a որ եւ ԲԱՐԵԲԱՐՔ ասի. ՈւՆօղ զբարի բարս, կամ զանոյշ բարոյս. քաղցրաբարոյ, հանդարտ, բարեսէր, մարդասէր. եւ Մարդասիրական. բարի. բարեսիրտ, կակուղ՝ անուշ՝ աղէկ.

Խաչակցութեամբն Քրիստոսի ըստ աւազակին բարեբարոյի. (Յհ. իմ. եկեղ.։)

Բարեբարոյ ընթերցողին. (Յիսուս որդի.։)

Առատացուցեալ նմա զամենայն ... ըստ անդստին բարեբարոյ մտաց իւրոց։ Զոր բարեբարոյ տեսութեամբ զնա նախ ընկալեալ. (Յհ. կթ.։)

ԲԱՐԵԲԱՐՈՅՔ. որպէս Բարաբարոյութիւն. լաւութիւն.


Բարեբեր

adj.

productive of good, fruitful, fertile, abundant.

NBHL (3)

Ի յամուլ երկրէ այսօր բուսաւ մեզ բարեբեր բոյսն բարի. (Շար.։)

Բարեբերք (պտղովք առաքինութեանց), եւ չարահալածք. (Սարկ. քհ.։)

Բուսեալք ի բարեբեր որթոյն։ Մերձ եկեալ էին բարեբեր ժամանակին. (Վրդն. ծն.։)


Բարեբողբոջ

adj.

that has good suckers, shoots or sprouts.

NBHL (3)

Որ ունի զբարի բարի բողբոջս. գեղեցկապէս բողբոջեալ. քաջընձիւղ. աղէկ ճղեր դուրս տուօղ, ուռճացած.

Բարեբողբողջ բոյսս վարսաւոր փայտից. (Նար. խչ.։)

Երեւացաւ ցամաքն հանդերձ բարեբողբոջ բոսօք եւ տնկօք. (Յհ. գառն.։)


Բարեբոյս

adj.

that produces good fruit fruitful;
good-natured.

NBHL (4)

Բարից բուսուցանօղ. քաջաբոյս. քաջաբեր.

Կամ՝ Բարւոք բուսեալ. գովելի ըստ բուսոյ բարուց. ընտիր.

Թողու զաւակ մի բարեբոյս Լիպարիտ անուն։ Ունէին սոքա բողբոջք բարեբոյս զաւակաց. (Օրբել.։)

Կեղծաւորք միշտ զճշմարիտս յանդիմանեն՝ իբրեւ զխոշորս վարուք եւ խիստս մարդկան՝ յօրինադրել, եւ զինքեանս բարեբոյս եւ վշտակից (համարին). (Մխ. առակ. ՟Ժ՟Զ։)


Բարեգեղ

adj.

beautiful, graceful, charming, genteel, pretty, handsome.

NBHL (2)

Վայելչագեղ. չքնաղ. աղուոր.

Ծնաւ զորդի իւր զՍիսակ՝ բարեգեղ. (Խոր. ՟Ա. 11։)


Անսպառական

cf. Անսպառ.

NBHL (5)

Հատուցումն անսպառական. (Ոսկ. մ. ՟Գ. 14։)

Թագաւորութիւն անսպառական. (Եզնիկ.։)

Որ աղբիւրդ ես անսպառելի. (Շար.։)

Զսպառնացեալսն տրտմութիւնս անսպառելիս. (Դիոն. եկեղ.։)

Կորուստն անսպառելի. (Նար. ՟Հ՟Թ։)


Անսպառելի

cf. Անսպառ.

NBHL (5)

Հատուցումն անսպառական. (Ոսկ. մ. ՟Գ. 14։)

Թագաւորութիւն անսպառական. (Եզնիկ.։)

Որ աղբիւրդ ես անսպառելի. (Շար.։)

Զսպառնացեալսն տրտմութիւնս անսպառելիս. (Դիոն. եկեղ.։)

Կորուստն անսպառելի. (Նար. ՟Հ՟Թ։)


Անսպի

adj.

unscarred.

NBHL (6)

Որ չունի սպիս, վէրս, նշան վիրաց. անարատ. ամբիծ. եարասըզ, զէրէսիզ, փերէսիզ, լեքեսիզ.

Առանց վիրաց եւ անյ լինել. (Խոսրովիկ.։)

Արար զմեզ անսպիս եւ անարատս. (Եղիշ. ՟Ը։)

Անսպիս եւ անմահս զմեզ արար. (Խոսր.։)

Լեառն՝ որ է կուսական արգանդն, անսպի մնաց եւ անթերանալի. (Համամ առակ.։)

Ի բերանոյ առիւծուն զգառինս իւր ապրեցոյց անսպի եւ անվնաս. (Վրք. հց. ձ։)


Անստահակ

adj.

docile, submissive.

NBHL (2)

Ուր չկայցէ ստահակութիւն. հլու.

Անստահակ ծառայութիւն. (Սարկ. լուս.։)


Անստեղծ, ից

adj.

uncreated

NBHL (7)

Իբր Անեղ. որ եւ ԱՆՍՏԱՑԱԿԱՆ, եւ ԱՆԱՐԱՐ ասի.

Չստեղծեալ յաստուծոյ.

Մաքուր եղէց յանստեղծիցն քո՝ իմոց լլկողաց. այսինքն ի մեղաց. (Նար. ՟Ծ։)

Ոչ կեղծեալ, չհնարեալ ստութեամբ.

Զանստեղծ բանս եւ զճշմարտութեամբ համարձակութիւն ախորժէ (աստուած). (Իսիւք.։)

Անկերպարան. ոչ ձեւացեալ տիրապէս. անկազմ. ἁδιάπλαστος. non formatus.

Անտեսս մանրկութեամբ, եւ անստեղծ կենդանիս. (Պղատ. տիմ.։)


Անստին

adj.

without breast or udder;
without milk.

NBHL (2)

ԱՆՍՏԻՆ հնչեալ ԱՆԸՍՏԻՆ. Ոյր ոչ գոն կամ չեւ են ի վեր երեւեալ եւ լցեալ կաթամբ ստինք. ծիծ՝ կամ կաթ չունեցօղ.

Փոքր եւ անստին եւ անհանճար բնութեանս։ Փոքր այն ստեղծուած, եւ անստին. (Նար. երգ.։)


Անսփոփելի

cf. Անսփոփ.

NBHL (2)

Սուգ անսփոփելի. (Եփր. գող.։) (Պիտ.։)

Անսփոփելի վտանգ, կամ լալումն. (Նար. ՟Լ՟Ա. ՟Հ՟Թ։)


Անվախճան, ից

adj.

endless, eternal.

NBHL (8)

Աներկիւղ. անահ. գօրգուսուզ.

Ամւրն երնջակայ անվախ եւ անսասան ի հնարից մարդկան. ւռպ.։)

Որ զօրաւոր եւ անվախ յարդարեաց զքեզ. (Գէ. ես.։)

Ի միւսն աներկիւղ եւ անվախ մերձենայցէ. (Մանդ. ՟Ժ՟Է։)

ἁτελεύτος. fine carens, ἁκατάλυτος, αίδιος , ἁνήσυτος. perpetuus, aeternus, qui perfici non potst, sempiternus. Որոյ չիք վախճան. անվախճանելի. անկատարած. եւ անկատարելի, անեզր. անանց. անլուծանելի. մշտնջենաւոր. վերջ չունեցօղ, որ լմննալիք չունի. սօնսուզ. նիհայէթսիզ.

Գիր համարոյն ... անվախճան կատարած յաւուրս քառասուն ձգտէր. (՟Գ. Մակ. ՟Դ. 12.) յն. զանկատար առեալ կատարած։

Անվախճան հատուցմունք, կամ արքայութիւն. կամ կորուստ, պատուհաս. նախատինք. սպանդ, վիշտ. (Ագաթ.։ Փարպ.) (Նար.։)

Անվախճան թագաւոր։ Յանվախճան փառաբանողաց։ Յանվախճան յաւիտեանս. (Նար.։)


Անվաճառ

adj.

unsaleable.

NBHL (1)

Սիմոն կախարդն զանվաճառ շնորհսն հոգւոյն վաճառաւ արծաթոյ գնել կամէր. (Կոչ. ՟Ղ։)


Անվայրափակ

adj.

unlimited, unbounded;
incomprehensible.

NBHL (9)

Եւ իբր Անշէն.

Թափառեցայ յանվայր վայրին. (Յիսուս որդի.։)

ἁπερίγραφος. incircumscriptus, qui nullo spatio continetur. Որ ոչ փակի ի վայրի ուրեք. անբովանդակելի. անպարոյր. անպարագիր. անսահման. անչափ.

Անվայրափակ զօրութեամբ. (Ագաթ.։)

Երեւեալ զաստղն զաներեւոյթն գուշակէր, եւ զանվայրափակն՝ ի տեղւոջ ցուցանէր. (Պրոկղ. զքր.։)

Անարատ տաճար անվայրափակ բանին աստուծոյ. (Շար.։)

Տէրութիւն անվայրափակ։ Անվայրափակ տեղի. (Նար. առաք. եւ ՟Ի՟Գ։)

Անվայրափակ զաստուածութիւնն խոստովանիմ. (Աթ. ՟Ը։)

Մշտածաւալն եւ անվայրափակն բնութիւն. (Յհ. իմ. եկեղ.։)


Անվան

adj.

that cannot be repulsed or put to flight, invincible, impregnable.

NBHL (3)

ԱՆՎԱՆ որ եւ ԱՆՎԱՆԱԿԱՆ ἁδάμαστος. indomitus, invictus. Զոր չէ հնար վանել ի բաց. անվանելի, անշարժ. անյաղթ. հզօր. անպարտելի. անդրդուելի. անջնջելի. անկորուստ, անեղծ.

Անվան սուրբ արձան։ Անվան ամրացեալ. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)

Զխախտեալս ի հիման՝ նորոգե՛ անվան վասն քոյդ անուան. (Գանձ.։)


Անվանելի

cf. Անվան.

NBHL (1)

Ամենայնիւ կարող, եւ անվանելի։ Անվանելի արուեստից։ Հոգեղինացն եւ անվանելեացն։ Անվանելի օծութիւն։ Անվանելի փառօք պսակեալ. (Նար.։)


Անվաստակ

adj. adv.

indefatigable;
idle, lazy;
without fatigue.

NBHL (12)

ἁκάματος. indefessus. Որ ոչն վաստակի, այսինքն ոչ յոգնի. անաշխատ, իբր անխոնջ. անձանձրոյթ. չյոգնօղ. եօրուլմազ. իւշէնմէզ.

Աստուած որ անվաստակն է, հանգեաւ. (Մծբ. ՟Ժ՟Բ։) Անվաստակ եւ գորովագութ տէրն. (Խոսր.։)

Յանվաստակ ձռեանէ (աստուծոյ) շարժեալ՝ զմեր կեանս դարմանեն։ Զանվաստակ ձեռինն ի միտ առնուցուս զզօրութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 13։ եւ Ոսկ. ես.։)

Որդի ակնունելով ժառանգել զհայրենիսն՝ ի բանից ծնողին, անվաստակ է յաշխատելն եւ ի շինելն զնոյն. (Լմբ. սղ.։)

Անվաստակքն զիա՞րդ արդիւնարարք լինիցին. (Խոսր.։)

Սիրել զվաստակաւորսն, եւ ատել զանվաստակն։ Չընտրել զվաստակաւորն յանվաստակէն. (Փարպ.։) Տե՛ս եւ զյաջորդ նշ։

Անարդիւն. յետնեալ ի պիտանի գործոց, կամ ի վարձուց ըստ վաստակոց. անշահ. անօգուտ. եմէկսիզ. ֆաիտէսիզ.

Ջանան առնել զքեզ զրաջանս եւ անվաստակս ի վաստակոց արդարութեան. (Մանդ. ՟Զ։)

Ամենայն բժիշկք խափանեցան յարուեստից իւրեանց, եւ անվաստակք եւ անշահք մնացին. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)

Մանուկն այն անվաստակ էր (ի յղութիւն կնոջն). (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Յերկար աղօթիւք եւ անվաստակ յոտն կալով. (Փարպ.։)

Կամիցի անջան եւ անվաստակ կերակրել. ւագր. ՟Ի՟Ե։)


Անվար

adj.

uncultivated.

NBHL (4)

Իբր Ոչ վարեալ կամ չհերկեալ եւ ոչ ցանեալ. վարուցան չեղած, չբանած. գըր. եապանի. կամ Անվայր, որպէս Անշէն, եւ որպէս Չունօղ զտեղի կամ զպէտս կարեւորս. (զի տարտամ են գրութիւնքս, եւ իմաստքս առաջիկայ.)

Զանվար եւ զապառաժուտ դաշտսն մարգաւէտ արարեալ՝ երփնատունկ ծառօք ծաղկեցուցեր. (Կեչառ. յաղեքս.։)

Զամս չորս պահէ ի տառապանս անվար եւ անհանգիստ. (վրդն. պտմ։)

Իբր Ոչ բարւոք քաղաքավարեալ. անկարգ. տե՛ս եւ ԱՆՎԱՐԻՉ.


Անվարժ, ից

adj.

inexperienced, rude, unpractised, unskilled, unexercised.

NBHL (3)

ἁδάμαστος. indomitus. Ոչ վարժեալ. անուս. անմարզ. անկիրթ. տրմուղ. չսորված. չիկրթուած. ալըչմամըշ, աճամի, թօյ, թէրպիէսիզ.

Հեթանոսք անվարժք եւ անհրահանգք. (Ոսկ. ծաղկզրդ.։)

Անվարժ լեզուօքն. (Սեբեր. ՟Դ։)


Անվարկ

adj.

unforeseen, unexpected;
vile, without esteem.

NBHL (1)

Զանվարկ դառն պատուհասի չափել հատուցումն. (Պիտ.։)


Անվարձ

adj.

without salary, unpaid;
without merit or recompense.

NBHL (9)

ἅμισθος. mercedis expers եւ gratuitus. Ոյր կամ ուր չկայցէ վարձ. անպտուղ. եւ Որ ինչ լինի առանց վարձուց ձրի. իւճրէթսիզ, միւֆթ.

Միայնակեաց սնափառ՝ մշակ անվարձ։ Ի զուր ախատիս, եւ անվարձ ելանես. (Նեղոս.։)

Սնափառի պահք անվարձ եւ աղօթք անշահք. (Կլիմաք.։)

Բժշկութիւն անվարձ եւ ինքնամատոյց. (Առ որս. ՟Է։)

Յամենայն կորուստ հաւատարիմ լինել եւ անվարձ։ Անվարձ եւ զայս հրամայէ. (Մխ. դտ.։)

Ողջակիզելին յանկաշառ եւ յանվարձ հօրն պատիւ. (Փիլ. ել. ՟Բ. 32։)

ἁμισθή. sine mercede. Առանց վարձուց. պատիհեվա.

Զոմանս անկերակուր եւ անվարձ ծառայեցուցանելով. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Մի՛ ի վաստակոց ծուլասցուք, եւ անվարձս գնասցուք. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Անվեհեր

adj. adv.

intrepid, fearless, courageous, bold;
intrepidly, fearlessly, boldly.

NBHL (11)

(լծ. հյ. անահ, անվախ. որ եւ յն. ա՛ֆօվօս. իսկ լտ. իմբիճէր անպղերգ) ἅοκνος, impiger, ἁνυπέρθετος, cunctationis nescius, ἅφοβος, intrepidus. Արի եւ փոյթ. ժիր եւ մտադիւր. աչալուրջ. որ չէ վատ եւ թոյլ. անյապաղ. անդանդաղ. անկասելի. եւ Աներկբայ. աներկիւղ. համարձակ. անպատկառ. գօրգմազ, սէրպէսթ, ճէսուր.

Անվեհեր քաջութիւն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Անվեհեր երագութեամբ կրթեալք. (Խոր. ՟Գ. 68։)

Արածէին անվեհեր փութով. (Յհ. կթ.։)

Մուտ անվեհեր դրանն տեառն. (Ճ. ՟Ա.։)

Անվեհեր ձեռօք զգլուխ երանելոյն ի բաց հատին. (անդ։)

Զսուրմակ ոմն անվեհեր, որ չարախօսն էր սրբոյն սահակայ. (Ասող. ՟Բ. 1։)

Սուտ յայտնեցաւ անվեհեր եւ լրբենի աղքատս. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Առանց յապաղելոյ. արագ արագ. անդանդաղ. փութով. արիաբա, եւ մտադիւր սիրով. համարձակ. աներկբայ.

Անվեհեր մատուցանէ զիւր պատուիրանապահսն յիւր բնութիւնն։ Առաջի ամենեցուն անվեհեր քարոզել. (Ագաթ.։)

Լաւ է ինձ անվեհեր գալ առ քեզ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անվերարկելի, լւոյ, լեաց

adj.

inconcealable, with out pretext.

NBHL (1)

Զոր չէ մարթ վերարկել. անծածկելի. որ չի պարտըկուիր, չի գոցուիր. էօրթիւլմէզ.


Անվերնագիր

adj.

without title or inscription.

NBHL (2)

ասի եւ ԱՆՎԵՐԱԳԻՐ. ἁνεπίγραφος. inscriptione, vel titulo carens. Որ ոչ ունի զվերնագիր կամ զտիտղոս.

Անվերնագիր ի հեբրայեցւոց. (Սաղմ. ՟Բ. ՟Լ՟Բ. եւ այլն։)


Անվէր

adj.

unwounded, invulnerable.

NBHL (5)

ἅτρωτος, ἅθραυστος. invulneratus որ եւ ԱՆՎԻՐԱՒՈՐ. ԱՆՎԻՐԱՒՈՐԵԼԻ. Ազատ վիրաց կամ ի խոցուածոց. ողջ. եւ Ողջամիտ. եարասըզ, զերէսիզ.

Անցաւս եւ անվէրս. (Եղիշ. ՟Ը։)

Անվէր եւ անսպի. (Սարգ. յկ. ՟Բ։)

Անվէր մնաց նահատակն. (Արիստակ. նաւակատ.։)

Զայս (խորհուրդ՝) անվէր միտք ծնան. (Փիլ. նխ. ՟բ.։)


Անվթար

adj. adv.

exact, precise, perfect;
exactly, precisely.

NBHL (12)

(լծ. յն. ա՛ֆթօրօս. եւ հյ. անվթարելի. թ. ֆէթհ օլմազ. ἅπτωτος, ἁδιάπτωτος, ἁκέραιος, ἁνέπαφος. illaesus, inconcussus, integer, intactus. Անեղծ. անվնասելի. անաղարտելի. անխախուտ. անքոյթ. աներկեւան. անվտանգ. անարատ. անվրէպ. անսայթաք. անփորձ. անսասան. պօզուլմազ, քետէրսիզ, եմին գարարլը, խադասըզ.

Եդեալ զյոյսն փրկութեան իբրեւ զսաղաւարտ անվթար։ Նեցուկ անվթար. (Ագաթ.։) (Շիր.։)

Անվթար նահատակութիւն. հանդէս, հանդիսութիւն. կամ կեանք, ցնծութիւն, տեսիլ. (Պիտ.։ Մագ. ՟Ի՟Ը։ Լմբ. ատ.։ ՃՃ.։)

Վերծանութիւն է՝ քերթածաց կամ շարագրաց անվթար յառաջբերութիւն. (Թր. քեր.։)

Անվթար միշտ եւ անշարժապէս ունելով զիւրեանց հաստատութիւն։ Յիւրոցն անշարժս եւ անվթարս գոլ. (Դիոն.։)

Խարիսխ զնաւն ի հողմոյ անվթար պահէ. (Ոսկ. եբր.։)

Ամենայն ոչ գողացեալք՝ տեառն կայ մնայ անվթար. (Նիւս. երգ.։)

Եւ քանի՜ վշտաց եւ ի փորձանաց հասելոց ի վերայ իմ՝ անվթար պահեցեր զիս փրկիչ. (Բենիկ.։)

Առանց վնասու. անվտանգ. քաջիկ. աջողակի. անդրէպ.

Նաւեցին անվթար. (Փարպ.։)

Ուր անվթարն մնան. (Ոսկ. մ. ՟Ա. 12։)

Ճշմարտութիւնս ի նոյն ձեւ երանգոյ անվթար գեղեցկացաւ. (Լմբ. ատ.։)


Անվթարելի

cf. Անվթար.

NBHL (4)

Եւ զերկոսին զէնս զգեցի՛ր անվթարական. (Երզն. ոտ. երկն.։)

Զէն անվթարելի ընդ ինքեանս բարձեալ բերէին. (Յհ. իմ. երեւ.։)

Զանվթարելին հաստատեալ ունի յինքեան բնութիւն. (Պիտ.։)

Զուշին պարտութիւն յանվթարելեացն։ Զօրեղութիւն անվթարելի. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ։)


Անվիշտ

adj.

without pain, that has nothing to suffer.

NBHL (8)

Ուրախութեամբ եւ անվիշտ ելանէր ի մարմնոյն։ Ոչ կարեն ընդ եղբարսն սիրով անվիշտ կեալ. (Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Ե։)

ἁνωδηνής, ἁκίνδυνος. doloris expers, liber a periculis, ἁπερίσπαστος, inconcussus, ἁπαθής, impassibilis. Ազատ ի վշտաց. անցաւ. անչարչարելի. եւ Անքոյթ. անվտանգ. տէրտսիզ, գայղըսըզ, թեհլիքէսիզ.

Առն անվշտի, եւ յաջողելոյ յամենայնի. (Սիր. ՟Խ՟Ա. 2։)

Անվիշտ է բնութիւնն աստուծոյ. (Գէ. ես)

Որ իւրով բնութեամբն անվիշտ էր, եւ մարմնով իւրով մեռաւ։ Անվիշտ եւ անմահ էր բանն. (Պրպմ. ՟Խ՟Ե։)

Յարիցեն յարութիւն անվիշտ. (Վրք. հց. ՟Դ։)

Անվիշտ ունին յազատութեանն զհամարձակութիւնն. (Յճխ. ՟Է։)

Ո՛չ է անվիշտ տէրունական հրամանացն լռութիւն. (ՃՃ.։)


Անվկայ

adj.

unwitnessed.

NBHL (7)

ἁμάρτυρος, ἁμαρτυρήτος. carens testibus, vel testimonio. Ուր չիք վկայ կամ վկայութիւն առ ի հաստատութիւն. անվաւեր. շահիտսիզ.

Եւ ո՛չ անվկայ (է) բանս, որպէս վերագոյնն գրեալ է մեր. (արծր. ՟Գ. 7։)

Բանքն քո աներեւոյթք են, եւ անվկայք. (Սարգ. յկ. ՟Է։)

Գաղտնին անվկայ է, եւ անհաստատ. (Շ. ընդհանր.։)

Կտրեաց զվկայութիւնսն, որ ի հին կտակարանս դրեալ, զի անվկայ լիցի գրեալն. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ասելն՝ յաստուծոյ առաքեալ, անվկայ էր. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Դատաւորն անխաբ, եւ դատաստանն՝ անկաշառ, եւ անվկայ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)