Entries' title containing ւ : 10000 Results

Հիւլէական, ի, աց

adj.

atomical, corpuscular;
molecular;
— փիլիսոփայ, atomist;
— դրութիւն, atomism.


Հիւծ

adj.

lean, emaciated, thin, extenuated;
shrivelled, shrunk, withered.

Etymologies (2)

• «ծիւրիլ, հալիլ, մաշիլ, ծնգիլ, նուա-ղիլ». արմատ առանձին անգործածաևան որից կազմուած են հիւծանիլ Եզն. հիւծիլ, Լմբ։ սղ. հիւծեալ Ոսկ. յհ. բ. 6. Սարգ. հիւ-ծումն Փիլ. Խոր. Նար. հիւծական Յս. որդի ծարաւահիւծ Զքր. կթ. ծարաւահիւծեալ Աթ. խչ. նոր բառեր են հիւծախտ, հիւծախտաւոր, հիւծախտաբոյժ։

• ՆՀԲ լծ. թրք. uzulmek։ Lidcn IF 44. 191 գոթ. siuks, գերմ. sīech «հիւծեալ. հիւանդ» ևն ձևերին է կցում։


Հիւծական, ի, աց

adj.

emaciating, extenuating.

NBHL (2)

Ուր գոյ հիւծումն. նիհարացուցիչ. հալողական.

Սա ներգործէ ուրախական, ի թաշծութեանցըն հիւծական. (Յիսուս որդի.։)


Հիւծանիմ, ծայ

va.

cf. Հիւծեցուցանեմ.

NBHL (6)

ՀԻՒԾԱՆԻՄ ՀԻՒԾԻՄ. (լծ. թ. իւղիւլմէք ). τήκομαι marcesco, macresco, tabesco, liquor. Ծիւրիլ. հալիլ. մաշիլ. ծնգիլ. նուաղիլ. պակասիլ.

Լուսին ամսոյ ամսոյ հիւծանի. (Եզնիկ.։)

Այլք ամենեւին օտարացեալք՝ ի հիւանդութիւն ախտից հիւծան. (Կլիմաք.։)

Հիւծիս ախտիւք։ Ի ներքոյ պէսպէս ախտից հիւծեալ տառապի. (Լմբ. սղ.։)

Զմարդիկ զառ ի սովոյ հիւծեալս. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)

Հիւծեալ վերջին աղքատութեամբ. (Սարգ. յկ. ՟Բ։) (շփոթի ի գրչաց եւ ընդ Հոծեալ. որ է խիտ եւ լի։)


Հիւծեցուցանեմ, ուցի

va.

to make lean, to extenuate, to emaciate.


Հիւծանիմ, եցայ

vn.

cf. Հիւծիմ.


Հիւծիմ, եցայ

vn.

to grow lean, to get thin, to shrink, to waste, to fall or pine away, to wither, to languish, to droop, to dwindle away, to decay;
— լուսնի, to wane.

NBHL (6)

ՀԻՒԾԱՆԻՄ ՀԻՒԾԻՄ. (լծ. թ. իւղիւլմէք ). τήκομαι marcesco, macresco, tabesco, liquor. Ծիւրիլ. հալիլ. մաշիլ. ծնգիլ. նուաղիլ. պակասիլ.

Լուսին ամսոյ ամսոյ հիւծանի. (Եզնիկ.։)

Այլք ամենեւին օտարացեալք՝ ի հիւանդութիւն ախտից հիւծան. (Կլիմաք.։)

Հիւծիս ախտիւք։ Ի ներքոյ պէսպէս ախտից հիւծեալ տառապի. (Լմբ. սղ.։)

Զմարդիկ զառ ի սովոյ հիւծեալս. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)

Հիւծեալ վերջին աղքատութեամբ. (Սարգ. յկ. ՟Բ։) (շփոթի ի գրչաց եւ ընդ Հոծեալ. որ է խիտ եւ լի։)


Հիւծեալ

adj.

lean, meagre, poor, thin, puny;
լուսին —, waning moon.


Հիւծումն, ման

s.

decay, decline, dwindling away, leanness, marasmus, consumption.

NBHL (3)

Հիւծիլն. հալումն եւ մաշումն.

Մաշարական (կամ մաշարայական) ախտիւ ջերմացեալ հիւծմամբ. (Փիլ. նխ. ՟բ.։ Խոր. ՟Գ. 46։)

Ի հիւծմանց, կամ հիւծմամբ ախտիցն. (Նար. ՟Խ՟Ը։ Լմբ. ժղ.։)


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

Etymologies (8)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «պարտիզպանի խրճիթ, խուղ» Սղ. հր. 2. Երեմ. իզ. 18. Վրդն. սղ. գրուած է նաև հիղ Կոչ. 351, հուղ, հեղ. բայց յատ-կապէս նկատելի է հեղք (որ և հիղք) Լմբ. սղ. իբրև եզակի գործածուած. Հիղք մրգա-պահացն պարիսպ է և ամրութիւն. Լմբ. սղ. հը. հմմտ. Իբրև զհիղս մրգապահաց. Երեմ. իզ. 18։ Նոր գրականում ընդունուած է մի-այն հիւղ, որից հիւղակ «փոքր խրճիթ»։

• = Իբր բնիկ հայ՝ կցւում է խուղ բառի հետ (տե՛ս այս բառը)։

• ԳԴ պրս. [arabic word] kux կամ [arabic word] kux «կնիւն. 2. կնիւններով հիւսած խրճիթ»։ Նոյնը նաև Հիւնք.։

• ԳՒՌ.-Զթ. հուղ «հողաշեն խրճիթ»։

• ՓՈԽ.-Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։

• , ի հլ.? «նիւթ, տարը, նախանիւթ» Եզն. Ոսկ. ա. տիմ. էջ 96. Վեցօր. էջ 25, 26, 28. ասւում է նաև հիւղէ (սեռ. -ի, եայ) Վեցօր. էջ 25, 26, 28, 47. Եզն. Փիլ. Ագաթ. հիղեայ Վեցօր. էջ 4. հիւղայ Վեցօր. 25. հիւ-լէ. Նխ. ծն. վերջին ձևը ընդունուած է արդի գրականում, «atome» նշանակութեամբ, ո-րից հիւլէական, հիւլէականութիւն։

• = Յն. δλη «նիւթ», որից փոխառեալ են նաև լտ. hyle «նիւթ», արաբ. [arabic word] hiula «հիւլէ»։ Յոյն բառի առաջին նշանա-կութիւնն է «փայտ, վառելափայտ, շինու-թեան փայտ», և փոխաբերաբար «նիւթ»։ (Այլ է յն. δλη «ցեխ»)։-Հիւբշ. 361։

• Իբրև օտար բառ յիշում է արդէն Եզն. էջ 9, «Ջոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ», էջ 21 «Որում հիւղն անուն էր. որ է նիւթ», էջ 22 «Նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն». մինչև անգամ յունարէնի վրայ բառախաղ էլ է անում էջ 110. «Քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է». (հմմտ. յն. Ծλη «նիւթ» և ἰλνς «մրուր»)։ Ուղիղ մեկ-նեցին նորերից Schroder, Thesaur. 16, 47, ՀՀԲ, ՆՀԲ ևն։

NBHL (3)

ՀԻՒՂ καλύβη, καλύβιον, σποροφυλάκιον casa, casula, pomarii custodia. գրի եւ ՀԻՂ, ՀԵՂ կամ ՀԵՂՔ. այն է Խուղ, խուց կամ խրճիթ եւ տաղաւար շինականաց, պարտիզպանաց, եւ այլն. ռմկ. խօլիվա. թ.

Որպէս զհիւղս (կամ հիղս) մրգապահաց։ Իբրեւ զհիղս մրգապահաց. (Սղ. ՟Հ՟Ը. 2։ Երեմ. ՟Ի՟Զ. 18։)

Կամ հիւղս, ուր զփոր սեխին, եւ զանուտելին հեղուն. (Վրդն. սղ.։)


Հիւղիկ

s.

cot, hovel, cabin;
booth;
cell.


Հիւղոս

s.

ichneumon.

Etymologies (3)

• (սեռ. -ի) «կոկորդիլոսին թշնա-մի մի փոքր անասուն է» Վրդն. ծն. Պիսիդ, վեցօր. տող. 977. գրուած է նաև հիլոս Յայսմ. մրտ. 21։

• -Յն. ὸλλος «նոյն նշ. ichneumon. կա-տուի մեծութեամբ մի անասուն է, որ կոկոր-դիլոսին վնասելու պատճառաւ պաշտւում էր հին Եգիպտացիներից» (Պիսիդ. վեցօր. տող 965, 976)։-Հիւբշ. 361։

• ՆՀԲ ծանօթ չլինելով յն. ὸλλος բա-ռին, փոխառեալ է դնում յն. εἰλως «ստրուկ, հիլոդ» բառից, մեկնելով այս «մասնաւռո ծառայ, արբանեակ», ՆՀԲ-ի այս բացատրութիւնը սխալ հասկանա-լով ՓԲ՝ հյ. հիւղոս բառին տալիս է նաև «ծառայ, պաշտօնեայ» նշանակութիւնը»

NBHL (2)

Բառ յն. ի՛լօս կամ էի՛լօս. εἴλως helos, mancipium. որպէս մասնաւոր ծառայ, արբանեակ. Անուն փոքրիկ ձկան, որ ասի թշնամի լինել կոկորդիլոսի.

Իբրեւ զհիւղոսն փոքրիկ, որ գտեալ ի քուն զկոկորդիլոս գազանն, եւ մտանէ եւ ուտէ զամենայն փորոտին։ Հաւն տրոքոս կերակրի ի մսոյ՝ որ մնաց յատամունսն հիւղոսի. (Վրդն. ծն.։)


Հիւպատ, ից

cf. Հիւպատոս.

NBHL (12)

ՀԻՒՊԱՏ կամ ՀԻՊԱՏ. ՀԻՒՊԱՏՈՍ ՀԻՊԱՏՈՍ. Բառ յն. ի՛բադօս. ὔπατος . որ ըստ լտ. գօնսուլ. consul. Բդեաշխ. իշխան հրամանատար. փոխարքայ. տարեւոր գործակալ կամ կուսակալ.

Ղեւկիոս հիւպատոս հռոմայեցւոց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 16։)

Կացուցին հիւպատս եւ զօրավարս. (Արծր. ՟Ա. 15։)

Առաջի պոնտացւոյ պիղատոսի, եւ ոչ առ այլով հիւպատոսիւ. (Միսայ. խչ.։)

Հիպատք բրուտեանք. զհիւպատսն, եւ այլն. ւս. քր. ստէպ։)

Գիտեմք զքրիսաւորիէ հիպատոս ի հռոմ, բարեկամ պորփիւրի. (Անյաղթ պորփ.։)

Եթէ զթագաւորէ ասիցես, կամ զհիպատոսիցն պատուոյ. (Սարգ. յկ. ՟Ա։)

Ի ՀԻՒՊԱՏՈՋՆ, կամ Ի ՀԻՊԱՏՒՈՋՆ. իբր Ի Հիւպատոսութեան. յամի իշխանութեան այս անուն կամ այն անուն հիւպատոսաց, եւ կայսերաց հիւպատեամբ ճոխացելոց. յն. իբադի՛ա. ὐπατεία consulatus, Cos. Coss. իբր consule, consulibus. այսինքն առ հիւպատոսաւ, առ հիւպատոսօք.

Ի հիպատւոջն աւսոնիոսի եւ ղոբռիոսի։ Ի հիպատւոջն գրատիանոսի հինգերորդում, եւ յիւրում թէոդոսի յառաջնումն։ Ի հիպատոջն եւ այլն. (Սոկր.։)

Գործեցաւ այս ի հիւպատւոջն դիոկղիտիանոսի եւմաքսիմիանոսի. (ՃՃ.։)

ՀԻՒՊԱՏԻՔ կամ ՀԻՊԱՏԻՔ. ՀԻՊԱՏՔ. որպէս Հիւպատոսութիւն. ուստի ՏԱԼ ՀԻՊԱՏԻՍ կամ ՀԻՊԱՏՍ՝ է Վարել զպաշտօն հիւպատոսութեան, կամ ունել կայսերաց զայն անուն պատուոյ ամս քանի մի.

Թագաւորէ աւգոստոս ամս ՟Ժ՟Զ. եւ ետ հիպատիս ՟Ժ՟Գ. Տիբերիոս ամս ՟Ի՟Գ. եւ ետ հիպատիս ՟Թ ... (այլ ոք) ետ հիպատս ՟Ժ ... ետ հիպատս ՟Զ. եւ այլն. (Շիր. քրոն.։)


Հիւպատոս, աց

s.

consul;
փոխան —ի, vice-consul;
ի —տոջն, during the consulate of.

Etymologies (3)

• , ի հլ. «փոխարքայ. կուսա-կալ» Ա. մկ. ժե. 16. Միսայէլ խչ. գրուած է նաև հիպատոս Անյ. պորփ. Սարգ. հիւպատ Եւս. քր. Արծր. հիպատ Եւս. քր. ա. 9, Ոսկ, եբր. 500. գործածուած է հիպատ «երկիր, գաւառ» նշանակութեամբ Սասն. էջ 39, 66. սրանցից են հիւպատեան «հիւպատոսներ» Խոր. բ. 47. հիւպատիկք Մխ. դտ. էջ 460. հիւպատոսական Սոկր. հիւպատոսութիւև Խոր. հիւպատութիւն Արծր. հիւպատաւորու-թիւն «հիւպատոսական աստիճան» Ասող. էջ 144 (չունի ՆՀԲ). գրուած նաև իպատոս Արձ. ԺԱ դարու (Վիմ. տար. էջ 27). արդի գրա-կանում ընդունուած է միայն հիւպատոս ձևը, «consul» նշանակութեամբ, որից էլ հիւպատոսարան, փոխ-հիւպատոս։ Առան-ձին տես անթիհիւպատոս, հիւպատի և հիւ-պատիկոս։

• = Յն, ὅπατος «հռովմէական հիւպատոս», ύπατεία «հիւպատոսութիւն», ὅπατιϰός «հիւ-պատոսական». որից փոխառեալ է նաև վրաց. იბატოხი իպատոսի, ვიმატოხი վիպատոսի «հիւպատոս». բուն նշանակու-թիւնն է «վերին, գերագոյն». հմմտ. ὸπὲρ «վեր, վերին» (Boisacq 1002)։-Հիւբշ. 361։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (12)

ՀԻՒՊԱՏ կամ ՀԻՊԱՏ. ՀԻՒՊԱՏՈՍ ՀԻՊԱՏՈՍ. Բառ յն. ի՛բադօս. ὔπατος . որ ըստ լտ. գօնսուլ. consul. Բդեաշխ. իշխան հրամանատար. փոխարքայ. տարեւոր գործակալ կամ կուսակալ.

Ղեւկիոս հիւպատոս հռոմայեցւոց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 16։)

Կացուցին հիւպատս եւ զօրավարս. (Արծր. ՟Ա. 15։)

Առաջի պոնտացւոյ պիղատոսի, եւ ոչ առ այլով հիւպատոսիւ. (Միսայ. խչ.։)

Հիպատք բրուտեանք. զհիւպատսն, եւ այլն. ւս. քր. ստէպ։)

Գիտեմք զքրիսաւորիէ հիպատոս ի հռոմ, բարեկամ պորփիւրի. (Անյաղթ պորփ.։)

Եթէ զթագաւորէ ասիցես, կամ զհիպատոսիցն պատուոյ. (Սարգ. յկ. ՟Ա։)

Ի ՀԻՒՊԱՏՈՋՆ, կամ Ի ՀԻՊԱՏՒՈՋՆ. իբր Ի Հիւպատոսութեան. յամի իշխանութեան այս անուն կամ այն անուն հիւպատոսաց, եւ կայսերաց հիւպատեամբ ճոխացելոց. յն. իբադի՛ա. ὐπατεία consulatus, Cos. Coss. իբր consule, consulibus. այսինքն առ հիւպատոսաւ, առ հիւպատոսօք.

Ի հիպատւոջն աւսոնիոսի եւ ղոբռիոսի։ Ի հիպատւոջն գրատիանոսի հինգերորդում, եւ յիւրում թէոդոսի յառաջնումն։ Ի հիպատոջն եւ այլն. (Սոկր.։)

Գործեցաւ այս ի հիւպատւոջն դիոկղիտիանոսի եւմաքսիմիանոսի. (ՃՃ.։)

ՀԻՒՊԱՏԻՔ կամ ՀԻՊԱՏԻՔ. ՀԻՊԱՏՔ. որպէս Հիւպատոսութիւն. ուստի ՏԱԼ ՀԻՊԱՏԻՍ կամ ՀԻՊԱՏՍ՝ է Վարել զպաշտօն հիւպատոսութեան, կամ ունել կայսերաց զայն անուն պատուոյ ամս քանի մի.

Թագաւորէ աւգոստոս ամս ՟Ժ՟Զ. եւ ետ հիպատիս ՟Ժ՟Գ. Տիբերիոս ամս ՟Ի՟Գ. եւ ետ հիպատիս ՟Թ ... (այլ ոք) ետ հիպատս ՟Ժ ... ետ հիպատս ՟Զ. եւ այլն. (Շիր. քրոն.։)


Հիւպատեան

s. pl.

the consuls;
cf. Հիւպատոսական.

NBHL (2)

այսինքն Հիւպատք. հիւպատոսք. բդեաշխք.

Դահեկանս ճապաղել իբրեւ զհիւպատեանն հոռմայեցւոց. (Խոր. ՟Բ. 47։)


Հիւպատոսական, ի, աց

adj.

of a consul, consular.


Հիւպատոսարան, աց

s.

consulate.


Հիւպատութիւն, ութեան

s.

cf. Հիւպատոսութիւն.

NBHL (4)

ՀԻՒՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ ՀԻՒՊԱՏՈՒԹԻՒՆ. որ եւ ՀԻՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ. ՀԻՊԱՏՈՒԹԻՒՆ. Բդեշխութիւն. իշխանութիւն եւ ամն իշխանութեան հիւպատոսաց.

Պատիւ հիւպատոսութեան. (Խոր. ՟Գ. 21. 22։ կամ հիւպատութեան. Արծր. ՟Գ. 13։)

Առաջնոյդ ձերոյ բարեփառ հիւպատութեան. (Պրպմ. ՟Ի՟Թ. ձ։)

Ի հիւպատութեան դիոկղիտիանոսի. (Ճ. ՟Ա. որ եւ ասի, Ի հիւպատոջն։)


Հիւպատոսութիւն, ութեան

s.

consulship, consular dignity.

NBHL (4)

ՀԻՒՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ ՀԻՒՊԱՏՈՒԹԻՒՆ. որ եւ ՀԻՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ. ՀԻՊԱՏՈՒԹԻՒՆ. Բդեշխութիւն. իշխանութիւն եւ ամն իշխանութեան հիւպատոսաց.

Պատիւ հիւպատոսութեան. (Խոր. ՟Գ. 21. 22։ կամ հիւպատութեան. Արծր. ՟Գ. 13։)

Առաջնոյդ ձերոյ բարեփառ հիւպատութեան. (Պրպմ. ՟Ի՟Թ. ձ։)

Ի հիւպատութեան դիոկղիտիանոսի. (Ճ. ՟Ա. որ եւ ասի, Ի հիւպատոջն։)


Հիւպերէտ, ի

s.

servant or minister.

Etymologies (3)

• (գրուած նաև հիպերէտ, հե-պերէտ, հւպերէտ) «փոքրաւոր, կրօնաւորի ծառայ, սպասաւոր, պաշտօնեայ» Խոր. գ. 14. Նանայ.։

• = Յն. δπηρέτης «ծառայ, սպասաւոր, որ և է պաշտօնեայի ստորադրեալ օգնա-կան». բուն և նախնական նշանակութիւնն է «նաւի փոքրաւոր» և ըստ այսմ ծագում է ὸπό «տակը» և ἐρέσσω «թիավարել» բառերից. յետոյ ստացել է ընդհանուր ի-մաստ։-Հիւբշ. 361.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (3)

ՀԻՒՊԵՐԷՏ. (գրի եւ ՀԻՊԵՐԷՏ, ՀԵՊԵՐԷՏ, ՀՒՊԵՐԷՏ) գ. Բառ յն. իբէրէ՛դիս. ὐπερέτης minister. այսինքն Պաշտօնեայ. փոքրաւոր.

Ի ծերունւոյ քահանայէն դանիէլէ, որ աշակերտ էր սրբոյն գրիգորի, եւ հիւպերէտ. (Խոր. ՟Գ. 14։)

Հիւպերէտ անօթոյն ընտրութեան Ղուկաս. (Նանայ.։)


Հիւս, ի, ոյ, ից

s.

texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.

Etymologies (7)

• , ի հլ. (յետնաբար նաև հիւսոյ) «գըլ-խի մազի հիւսուածք, հիւսկէն զարդ» ՍԳը. Եփր. ծն. Խոր. որից հիւսել Ոսկ. ես. և յհ. ա. 40. Մծբ. հիւսուլ Յուդթ. ժ. 3. Եզեկ. իդ. 17. հիւսեալ Ել. լթ. 19. հիւսանիլ Թէող. մայր. հիւսածոյ Ոսկ. ա. տիմ. ը. հիւսակ Ոսկ. մ. բ. 24. հիւսեակ «մազի հիւսք» Անկ. գիրք հին կտկ. Ա. էջ 166. հիւսկէն Ել. իր. և լթ. Կիւրղ. թգ. հիւսումն Խոր. հիւսուածոյ Նխ. ել. բազմահիւս Պրպմ. բանահիւս Նար ծաղկահիւս Թէոփ. խ. մկ. զուգահիւսեալ Մաքս. եկեղ. եդեմահիւս Թէոփ. խ. մկ. եռա-հիւս Եղիշ. դտ. ևն։-Հիւս ձևի տեղ ունինք հեւս Եփր. ա. տիմ. 239. բայր աւանդուած է նաև հեսուլ Վրք. հց. բ. 478. հուսկուլ, հե-նել, հուսել, հուսուլ, հիսուլ (Պիսիդ. վեցօր. տող 187), յուսանել Եփր. դտ. 343, յօսել Վրք. հց. բ. 464, յօսուլ, յօսնուլ, յուսել Վրք. հց. բ. 98, ՀԱ 1912, 549 ձևերով։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. քսովա ձևի հետ։ ՆՀԲ լծ. հիւսէյին իշլէ-մէք! Մորթման ZDMG 31, 432 և 573 մեր բառին է կցում հյ. հիւսն, գերմ. Haus «տուն», բևեռ. huçi «տուն», hվ-çini «հիւսն, հիւսել»։ Justi, Zendsp. 190 ա զնդ. pis «զարդարել», սանս. piç, pinçáti, պրս. abistan, փռիւգ. πεσοινοῦς։ Տէրվ. Նախալ. 105 հիւսել, հիւսկէն, հեսկ դնում է հնխ. viç=visk արմատից, որի պարզական vi ձևից գալիս են սանս. vā, հսլ. viti, լտ. vfere, հյ. հենուլ ևն։ Müller WZKML 8, 282 pis արմատի (pis «գրել», pis «զարդա-րել») *pipis կրկնականից։ Հիւնք. հիւս «ձեան հիւս» բառից։ Scheftelowitz BВ 28, 282 սանս. pā̄ça «չուան, կապանք» և գերմ. fangen «բռնել» բառերի հետ հնխ. pek' արմատից (նոյնը նաև Boi-sacq 778)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 յն. ύφαινω «հիւսել» բառին ցեղակից։

• ԳՒՌ.-Աս. հիւսէ՝լ, Սչ. հուսել, Ախց. Կր. Պլ. Ռ. Սեբ. հուսէլ, Տփ. հո՛ւսիլ, Հմշ. հու-սուշ, Հճ. հիսսել, Սվեդ. հիսսիլ, Զթ. Խրբ. հիսիլ, Երև. ուսէլ, Ալշ. Մշ. հուսկել, Սլմ. ուսկել, Դվ. ուսկէլ, Տիգ. ուսքէլ, Ննխ. ֆսէլ. իսկ Ղրբ. լիւսիլ «շեպը կամ աւելուկը մազի նման հիւսել», որից էլ գյ. լիւս «շեպի հիւսք, հիւսուած շեպ կամ աւելուկ»։ Նոր բառեր են հիւստակ, հիւստկել։-Վերջին լիւսել ձևը երևի յառաջացած է հյ. հիւսել և մի կորած *լեսել հոմանիշ ձևերի խաչաձևումից. հմմտ. յն. πλεϰω «հիւսել», πλόϰος «մազի հիւսք», սանս. praçna-«հիւսած բան, կո-ռով», լտ. plicō «ծալել», հսլ. pleta, plesti «հիւսել» և t աճականով՝ լտ. plecto, հբգ. flehtan, հհիւս. flétta «հիւսել» (Boisaq 793, Walde 591), որոնց արմատն է հնխ. plek'-որ և պիտի տար հյ. *լեսել։

• , ո հլ. «լեռներից ցած գլորուող ձիւ-նադէզ» Խոր. գրուած է նաև հոսի Շնորհ. վիպ. Տաթև. ամ. 285. հոս Շնորհ. վիպ. հո-սին Առաք. պտմ. 200. ուսի, ուսին Յիշատ. 1445 թ. (Դիւան ժ, էջ 6)։

• ՆՀԲ հիւսել և հոսել ձևերից և կամ հիւսիս բառից։ Հիւնք. հիւսիս բառից։

• Պատահաեան նմանութիւն ունի չին. hsúe3 «ձիւն»։

• ԳՒՌ.-Խտջ. հուսի, Բլ. Մշ. հուսին, Վն. ուսի, Ոզմ. օւսէ1, Մկ. ուսը՛։

NBHL (13)

πλοκή, ἑμπλόκιον, πλέγμα plexus, nexus, torques. Արմատ Հիւսելոյ. Հիւսուսած, հիւսակ. ոլորք. ծալք. յօրինուած հերաց, խոպոպիք. զարդ պսակի, եւ այլոց իրաց, եւ բանից. հուսուածք.

Հիւսք գլխոյ քո իբրեւ զծիրանի։ Զհիւսս եւ զծամակալս։ Հիւսիւք, եւ ոսկեհուռ ծամակալօք։ Մի՛ ի հիւսս ոսկեմանս. (Երգ. ՟Է. 5։ Ես. ՟Գ. 19։ ՟Ա. Պետ. ՟Գ. 3։ ՟Ա. Տիմ. ՟Բ. 9։)

Նոյեմաս ուսոյց զարդ եւ հիւսս դստերաց. (Եփր. ծն.։)

Յողաբ արար զերգս եւ զքնարս, եւ նոյեմի քոյր սորա զհիւսս եւ զսնգոյրս. (Մխ. այրիվ.։)

Կտրեալ զհիւսսն դեղձան. (ա՛յլ ձ. զդեղձան հերսն. Խոր. ՟Բ. 63։)

Ներբողեան հիւսիւ. (Ճ. ՟Ա.։)

Հիւսեսցին թելք հոգւոյ ընդ հիւսից պսակելոցն. (Շար.։)

Հիւսեցաւ քառասնոսկեայ ձոյլ շղթային, եւ երեւեցաւ բոլորութիւն հիւսոյն. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

ՀԻՒՍ 2. որ եւ ՀՈՍԻ, սոյ. եւ ՈՒՍԻՆ. զոր տեսցես. Հիւսուած ձեանց դիզացելոց ի լերինս, եւ հոսելոց յանկարծ ի վայր։ Այս բառ գտանի ի յիշատակարանս գրոցն ասողկայ, եւ յայլս գրեալ Ուսին. որպէս ասի եւ ռմկ։

Կայ եւ ի Շ. վիպ. ուր ասի.

Ի ձեան հիւսոյ (կամ հոսոյ կամ ի ձեան հոսայ, կամ հիւսսոյ) վախճան առեալ.

եւ այս երեւի առեալ ի (Խոր. ՟Բ. 59.) ուր ըստ հին տպ. եւ ընտիր ձձ. ասի,

Մեռաւ ի ճանապարհի՝ ձեան հիւսոյ կալեալ. ուր այլք գրեն հիւսիսոյ։


Հիւսածոյ, ից

adj.

woven, plaited.

NBHL (5)

ՀԻՒՍԱԾՈՅ ՀԻՒՍԱԾՈՒ. Հիւսուածոյ. հիւսեալ. հիւսիւք կազմեալ. հուսած.

Ունէր հանդերձս հիւսածոյս ի տերեւոյ արմաւենոյ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Հիւսածու թագաւ պսակեալ, եւ ոչ կռածու. (Վրդն. պտմ.։)

Յայլ օրինակս հիւսածու ասէ, որ է ի հերաց կազմեալ կանանց. (Նչ. եզեկ. ՟Ժ՟Զ. 10։)

Միթէ եւ կոյսն հիւսածո՞յս եւ ընդելուզեալս մարգարտով զգենուցու. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Հիւսակ, աց

s.

tress;
braid;
plait;
— վարսից, tresses, plait of hair.

NBHL (9)

Գիսակ. վարսք հիւսեալ. հիւսք գլխոյ կանանց.

Յաղագս հիւսակին բերինիկեայ։ Զհիւսակս իւր հատեալ։ Վերադրեաց բերինիկէ զհիւսակս իւր. (Նոննոս.։ (որ եւ կոչի անդ պսակ հերաց։))

Մի՛ ի հիւսակս ոսկեմանս. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Ծիրանածայր մանուշակացն վարդագեղեալ հիւսակ. (Թէոդոր. կուս.։)

Էին հերք գլխոյն յերկոտասան հիւսակս բաժանեալ. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Ա.։)

ՀԻՒՍԱԿ. πλέγμα, ἑγκυρτία, κυρτία rete, textum, gibbus. Հիւսք. հիւսեալ ինչ. զօդ. կապ.

Հիւսակ ինչ յօդոյ եւ ի հրոյ իբրու զտեսակ ինչ մաղի շարամանելով, կրկնակ հիւսակ առ մուտն ունելով. (Պղատ. տիմ.։)

Հիւսակ հոգեւոր յեօթնարփեան շնորհաց՝ ջահ վառեալ լուսով զաքարիաս ետես. (Շ. տաղ.։)

Չորիւք հիւսակօք հրաշազարդեալ սեղան՝ կանգնեալ քառանկիւն՝ զարմանասքանչ հրաշիւք. (Նար. տաղ.։)


Հիւսեմ, եցի

va. fig.

to weave;
to plait;
to braid;
to twist, to enlace, to entwine, to intertwine;
to knit;
to compose, to write;
— զնենգութիւն, to hatch wickedness, to frame or get up a plot, to machinate, to devise.

NBHL (9)

ՀԻՒՍԵՄ որ եւ ՀԻՒՍՈՒՄ, սի. πλέκω, συμπλέκω plico, complico, necto, connecto, torqueo διατάσσω dospono. Հիւսս առնել. հիւթել. նիւթել. ոլորել. բոլորելով շարամանել. ընդելուզանել. կցել. զօդել. յարմարել. հուսել.

Զհերս վարսից հիւսել. (Մծբ. ՟Զ։)

Զանճառ պսակն, զոր հիւսեցին մատունք հզօրիդ. (Բենիկ.։)

Զանապական պսակն հիւսեսցէ քեզ։ Հիւսէ ընդ բանիս եւ զղովտ յարացոյց. (Շ. ՟ա. պ. ՟Հ՟Թ։ եւ Շ. ՟բ. պետ. ՟Ի։)

Հիւսէ եւ ընդ այս զպէսպէս բանս. (անդ. ՟Ա. Յհ. ՟Ժ՟Զ։)

Եւ ոչ մեք ի պատմութեանս հիւսել հաւանիմք. (Խոր. ՟Գ. 65։)

Զո՞րս հիւսեցից շարս տողից բանից դսրովականաց. (Նար. ՟Ի։)

Ոչ միայն նշան, այլեւ մարգարէութիւն ի միասին հիւսել. (Ոսկ. ես.։)

Հիւսել զնենգութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)


Հիւսիչ

s.

platter;
knitter.


Հիւսիս, ոյ, ի

s.

the north, septentrion;
north-wind, aquilon, Boreas;
գոռ, ամեհի —, the bleak north-wind, the lowering boreal winds.

Etymologies (3)

• , ո հլ. (գրծ. -իւ Սղ. հէ. 26) կամ հիւսիսի, -սւոյ (գրուած նաև հիւսիւս, հիւ-սիւսի, հիսիս, հիսիսի, հւուս) «հիւսիսային կողմը» ՍԳր. Եզն. «հիւսիսային քամի» Երգ. գ. 16. Երեմ. իե. Նար. որից հիւսիսական Ա-գաթ. հիւսիսակողմ Եզեկ. խր. 10. հիւսի-սային Երեմ. խզ. 24. ես. խա. 25. Յովել. բ. 20. հիւսիսանալ «ցրտիլ» Վանակ. յոբ. հիւ-սիսաբնակ Ճառընտ. դերհիւսիսական «հակ, արջային» Արիստ. աշխ. նոր բառեր են՝ հիւ-նիսափայլ, հիւսիս-արևելք, հիւսիս-արևե-լեան, հիւսիս-արևմուտք, հիւսիս-արևմտեան ևն։

• Հիւնք. յն. δοις «անձրևելն, անձրե-ւանք», δσω (ապառնի), ბω (ներկ.) «անձրևել», ό δης «Անձրևի Դիք (մակ-դիր Դիայ)»։ Meillet JAs. 1904, 500 սեռ. հիւսիսոյ ձևի մէջ ի ձայնը չսղուե-լուց ուզում է հետևցնել որ բառիս նա-խաձևն էր հիւսիւս?

• ԳՒՌ.-Ախց. Կր. հիւսիս, Սլմ. հիւսիս, Սեբ. հիւսիւս, Մշ. հուսուս, Երև. Տփ. հուսիս, Խրբ. հիսիս. վերջինը պահուած է միայն հի-սիսէն-հարաֆէն «ասկէ անկէ, կիսատ պը-ռատ» դարձուածի մէջ։

NBHL (8)

ՀԻՒՍԻՍ ՀԻՒՍԻՍԻ. βορρᾶς, βορέας, βορέης eptentrio, aquilo, boreas. գրի եւ ՀԻՒՍԻՒՍ. ՀԻՒՍԻՒՍԻ. ՀՒՍՒՍ. ՀԻՍԻՍԻ. այսինքն հիւսիւս. հիւսիւսի. Կողմն աշխարհի ընդ մէջ արեւելից եւ արեւմտից՝ դէմ ընդդէմ հարաւոյ, հեռի միշտ յարեգականէ, եւ ցրտագին։ Եւ Հողմն ցրտաշունչ յայնմ կողմանէ. հուսիս։

Իբրեւ Կողմն՝ ասի.

Ի կողմանէ հիւսիսոյ։ Ընդ հիւսիսի եւ ընդ հարաւ։ Բանակեցան ի հիւսիսոյ գայեայ։ Պատի ընդ հիւսիսիււ այլն։

Պատի զհիւսիսեաւ։ Զցայգ առ հիւսիսեաւ դառնայ յարեւելս. (Եզնիկ.։)

Հիւսիսի եւ հարաւ (բեւեռային կողմանք) ոչ ունին բնակիչս. (Վրդն. ծն.։)

Եւ իբրեւ Հողմն՝ ասի.

Արի՛ հիւսիսի, եւ ե՛կ հարաւ, շնչեա՛ ի պարտէզ իմ. (Երգ. ՟Գ. 16։)

Հիւսիս արեւելից. յն. ապելիոդէս, այսինքն ապարեւական։


Հիւսիսաբնակ

adj.

inhabiting the north, northern, northerly, boreal, septentrional, hyperborean.

NBHL (3)

ՀԻՒՍԻՍԱԲՆԱԿ կամ ՀԻՒՍԻՒՍԱԲՆԱԿ. Բնակեալն ի հիւսիսային կողմանս աշխարհի՝ հայելով առ սահմանակից ազգս, որք առաւել յայլ ինչ կողմն երեւին.

Հիւսիսաբնակ ազգ հայաստանեայց. (Ճ. ՟Ը.։)

Հիւսիսաբնակ ազինք, կամ աշխարհ. (Շար.։ Երզն.։)


Հիւսիսակ, ի

s.

cold wind, aquilon.

NBHL (2)

Իբր Հիւսիսային.

Հնչեն զերդ հողմըն հիւսիսակ. (Շ. եդես.։)


Հիւսիսական, ի, աց

cf. Հիւսիսային.

NBHL (5)

ՀԻՒՍԻՍԱԿԱՆ կամ ՀԻՒՍԻՒՍԱԿԱՆ. Սեպհական հիւսիսոյ. հիւսիսային, եւ հիւսիսաբնակ.

Կողմանց հիւսիսականաց։ Հիւսիսականաց կողմանց։ Հիւսիսական ազանց, կամ գրոհիս։ Հիւսիսականաց ոլորտից ծագման։ Հիւսիսական ծովուն. (Ագաթ.։ Խոր. ՟Բ. 56։ Շար.։ Անան. եկեղ.։ Ճ. ՟Ա.։)

Յայրեցեալ գօտւոյն մինչեւ ի հիւսիսական կողմն. (Շիր.։)

Որ զխաւարն անգիտութեան հիւսիսականացս։ Ամենայն հիւսիսականաց։ Զհիւսիսականսն նուաճեալ. (Շար.։ Արծր. ՟Ա. 7։ Շ. վիպ.։)

Հիւսիսական եւ դերհիւսիսական (կողմանք երկնից). ըստ յն. ասին Արջային, եւ Հակարջային. ἁρκτικός και ἁνταρκτικός (Արիստ. աշխ.։)


Հիւսիսակողմ

s.

north-side, the north, northward;
ի — կղզւոյն, to the north of the isle.

NBHL (4)

ՀԻՒՍԻՍԱԿՈՂՄ կամ ՀԻՒՍԻՍԱԿՈՂՄՆ. Կողմն հիւսիսոյ. հիւսիս.

Եւ ընդ հիւսիսակողմ յերկայնութիւն քսան եւ հինգ հազար. (Եզեկ. ՟Խ՟Ը. 10.) յն. ընդ հիւսիս. πρὸς βορρᾶν ad aquilonem.

Ի հիւսիսակողմն էր սեղան ողջակիզացն. (Նչ. եզեկ.։)

Իջանէ ի լերանցն՝ որ ի հիւսիսակողմանս դաշտին է. (Լաստ. ՟Ժ։)


Հիւսիսահողմ, ոյ

s.

north-wind, aquilon.


Հիւսիսայգ

s.

aurora borealis, northern lights.


Հիւսիսային

adj.

northern, septentrional, hyperborean, boreal.

NBHL (5)

Հիւսիսային կողմն, կամ լերինք, խստութիւն, դառնութիւն. (Փիլ. նխ. ՟բ.։ Խոր. ՟Բ. 10։ Իգն.։ Լմբ. սղ.։)

Հիւսիսային զօրաց։ Զարթուցից զհիւսիսայինն։ Զհիւսիսայինն հալածեցից ի ձէնջ. (Երեմ. ՟Խ՟Զ. 24։ Ես. ՟Խ՟Ա. 25։ Յովէլ. ՟Բ. 20։)

Աճապարեաց հիւսիսայինն։ Կտրեաց զգլուխ հիւսիսայնոյն. (Զենոբ.։)

Սաստիկ շնչելով հիւսիսային հողմոյն. (Տաղ.։)

Հողմք հիւսիսայինք. (Շիր.։)


Հիւսկէն

adj. s.

woven, plaited;
twisted, knit;
open, in open-work;
lace, bone-lace;
գուրպայք —, open-worked stockings.

NBHL (4)

( ἕργον) πλοκῆς (opus) complicatinis συμπεπλεμένος complicatus, connexus. Հիւսուածոյ. հիւսածոյ. հիւսեալ. (իբրու՝ որկէն կամ որգունակ հիւս)

Մանուածոյս ծաղկեալս, գործ հիւսկէն։ Արասցես տախտակ մի՝ հիւսկէն վերջիւք։ Խառնեալ յերկոցունց կողմանց ընդ միմեանս հիւսկէն։ Օձնիք՝ հիւսկէն դրապանաւ. (Ել. ՟Ի՟Ը. եւ ՟Լ՟Թ։)

Հիւսկէն զգործ խորանին եւ վակասին ասէ, որ էր վերտ՝ գործ ոստայնի. (Նչ. եզեկ.։)

Երգաղն անօթ ինչ է հիւսկէն. (Կիւրղ. թագ.։)


Հիւսն, սանց

s.

carpenter, joiner.

Etymologies (5)

• , ն հլ. (-սան, -սունք, -սանց) «փայտի վրայ աշխատող գործաւոր, հիւս, խառատ, դուրգեար» ՍԳր. Վեցօր. 197. որից հիւսնել «փայտով բան շինել» Կոչ. Ոսկ եբր. հիւսնութիւն Ել. լա. 5. Եզն. հիւսանաձև Ճառընտ. հիւսնական Ոսկ. ես. հիւսնոց Բրս. մրկ. գրուած է նաև հեւսն Խոր. Ա. 32։

• = Թուի թէ նոյն է հիւսել արմատի հետ. նշանակութեան զարգացման համար հմմտ. լտ. texo «հիւսել. 2. հիւսնել», լն. τεϰτων «հիւսն»։ Ուրիշ նման օրինակների վրայ տե՛ս Walde, էջ 778։

• Հներից Առաք. լծ. սահմ. էջ 566-7 հանում է հիւսել, հասուցանել, հոսել, ննուցանել բառերից։ ՆՀԲ, Տէրվիշ. Նա-խալ. 105 և Հիւնք. հիւսել բայից են դը-

• նում։ Մորթման փռիւզ. apisadipum ձե-ւի հետ, բայց տե՛ս և հիւսել։ Muller, Benfeys Orient u. Occ, 2, 576 սանս. siv, sutra։ Patrubány SA 1, 193 հնխ. pevk'os ձևից. հմմտ. լտ. pavio «կռել, զարնել»։ Նոյն ՀԱ 1908, 314 հիւսել բայից։

• ԳՒՌ.-Սլմ. Վն. խուս (սեռ. Վն. խսան), Ոզմ. խօւս։-Գւռ. խուս ձևը վկայուած է 1591 թուիզ, Դիւան ժ. էջ 33։

NBHL (6)

τέκτων, τεκταινόμενος faber lignarius, tignarius . Արհեստաւոր կերտօղ փայտեղինաց. իբրու հիւսիչ ատաղձից. ... եբր. խարազ. տե՛ս ՟(Բ. Թագ. ՟Ե. 11։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 11։ ՟Ա. Մնաց. ՟Դ. 14։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Դ. 12։ Ես. ՟Խ 18. 20։ Երեմ. ՟Ժ. 3։ Մտթ. ՟Ժ՟Գ. 35։)

Ի հիւսան խզի սնանէր. (Մանդ. ՟Դ։)

Որպէս քանոն հիւսան, եւ լար որմածութեան. (Սարգ. յկ. ՟Թ։)

Ոչ ոք դարբին գոլով՝ հիւսն մականուանեսցի. (Պղատ. օրին. ՟Ը։)

Նմանութեամբ ասի.

Զօդեմք աւասիկ ... լինել մեզ հիւսն պատկանաւոր. (Խոր. ՟Ա. 31. (որպէս հիւսօղ բանից, կամ հիւսուած։))


Հիւսնական, ի, աց

adj.

of a carpenter.

NBHL (6)

Հիւսնական արուեստին էր արուեստագէտ. (Ոսկ. ես.։)

Հիւսնական գործիք, կամ անօթք, կամ մամուլք. (Արծր. ՟Դ. 11։ Ասող. ՟Բ. 4։ Դիոն. երկն. ՟Ժ՟Ե։ Ճ. ՟Ա.։)

τεκτονικός fabrilis. Որ ինչ անկ է հիւսանց կամ հիւսնութեան.

Տաշէին զդէմս նոցա գործւովք հիւսնական սրոյ. (Ղեւոնդ.։)

ՀԻՒՍՆԱԿԱՆՆ ἠτεκτονική . ըստ յն. ոճոյ, է Հիւսնութիւն.

Այլ արհեստք ... որպէս հիւսնականն, շինողականն, դարբնականն. (Սահմ. ՟Ի՟Ա։)


Հիւսնականն

s.

joiner's-calling.


Հիւսնեմ, եցի

va.

to carpenter, to work in carpentry.

NBHL (4)

τεκταίνω, τεκτονεύω, τεύχω fabrico, -or;
struo. Հիւսնութիւն առնել. գործել ի վերայ փայտի. շինել. կազմել.

Ուսանիցի միայն զհիւսնութիւն, եւ երբէք ոչ հիւսնիցէ. (Բրս. հց.։)

Դարբնել եւ հիւսնել։ Խօսել, եւ հիւսնել, եւ թագաւորել։ Հիւսնելն մարդում միայն գոյ. ւ այլն. Նիւս. կուս.։ Կոչ. ՟Ժ՟Բ։ Անյաղթ պորփ.։)

Ընդ նոյի զտապանն հիւսնեաց. (Ոսկ. եբր.։)


Հիւսնոց, աց

s.

carpenter's shop.

NBHL (2)

(իբր հիւսանոց) Գործարան հիւսան. տիւրկէրի խանութ.

Եւ ոչ թէ ի հիւսնոցս երթայցես. (Բրսղ. մրկ.։)


Հիւսնութիւն, ութեան

s.

carpentry.

NBHL (6)

τεκτονική fabrilis ars τεκτονία, τεκτοσύνη structura. Արհեստ եւ գործ հիւսան. հիւսնականն. հիւսնելն.

Զհիւսնութիւն փայտից գործել ըստ ամենայն գործոյ. (Ել. ՟Լ՟Ա. 5։)

Որպէս հիւսնութիւն, եւ փայտ՝ նորին ենթակայ. արդ հիւսնութիւն, եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Ուսանիցի միայն զհիւսնութիւն. (Բրս. հց.։)

Ամենայն մարդ ընդունակ է հիւսնութեան. (Անյաղթ պորփ.։)

Որպէս ի դարբնութենէ դարբինն, եւ ի հիւսնութենէ հիւսն. (Եզնիկ.։)


Հիւսուած, ոյ, ոց

s.

texture, tissue;
tress, plait, braid;
entwining, interweaving, contexture, composition;
— բազմախորշ, ցանցակերպ, բազմանօթ, cellular, reticular, vascular texture.

NBHL (4)

Իր կամ բան հիւսեալ. հիւսք. շարամանութիւն. յօրինուած.

Արուեստական հիւսուածովք. (Նիւս. ի սքանչ.։)

Ողբոցս հիւսուած։ Զայս հիւսուած բանի. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ձ՟Ը։)

Կարօտի կատարեալ վարժիչ հիւսուածոյ բանից. (Երզն. լս.։)


Հիւսուածոյ

adj.

cf. Հիւսածոյ.

NBHL (1)

Չուանք հիւսուածու. (Նախ. ել.։)


Հիւսում, սի

va.

cf. Հիւսեմ.

NBHL (7)

cf. ՀԻՒՍԵՄ, եցի. (գուցէ լիցի եւ հիւսանեմ, սի)

Զգլխոյն հերս հիւսուն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Տե՛ս զիա՛րդ հիւսու զբանն. յաստուծոյ օգնելոյն, եւ յիւրոց կամաց. (Գէ. ես.։)

Փութացայ հիւսուլ իբրեւ զառասան հոգեւոր, եւ այլն. (Արշ.։)

Եհիւս զհեր գլխոյ իւրոյ. (Յուդթ. ՟Ժ. 3։)

Ոչ հիւսցին գէսք քո. (Եզեկ. ՟Ի՟Դ. 17։)

Հիւսեալս ընդ միմեանս յանկուած վակասին. (Ել. ՟Լ՟Թ. 19։)


Հիւսումն, ման

s.

cf. Հիւսուած.

NBHL (5)

πλέγμα, πλοκή nexus, complicatio. Հիւսելն, իլն. հիւսուած.

Ի յօրինուած հիւսման պսակի։ Ի հիւսմանէ չուանի։ Կապարայօդ հիւսմամբ շարադրեալ (վիմաց). (Երզն. ՟Ժ։ խորան։ Վրդն. սղ.։ Արծր. ՟Ե. 2։)

Զմեզ յօդեցէ՛ք ի նոյն հիւսմամբ սիրոյ. (Գանձ.։)

Աստուծոյ՝ հոգւոյ եւ մարմնոյ՝ ի մի էութիւն երիցն հիւսմամբ. (Նար. կուս.։)

Ի հիւսման պատմութենէ պիտոյից։ Զհիւսումն հաւաստութեան առաջիկայ իրին. (Խոր. ՟Ա. 18։ Յհ. կթ.։)


Հիւր, ոց, ից

s. fig.

guest, visitor, stranger;
— անդնդոց, Jonah.

Etymologies (3)

• , ո հլ. (յետնաբար նաև սեռ. ի կամ ու հլ. էլ. արիստ. 144) «ասպնջական, դըր-սից եկած իջևանած կամ հրաւիրուած» ՍԳր. գրուած է նաև հեւր, որ հնագոյն ձևն է. որից հիւրացեալ Սիր. իթ. 34. հիւրամեծար Կորիւն. Վեցօր. հիւրասէր ՍԳր. հիւրասիրու-թիւն Հռ. ժբ. 13. հիւրութիւն Առակ. ի. 16. հիւրընկալ Պղատ. օրին. հիւրանոց Մեսր. եր. Յհ. կթ. նոր բառեր են հիւրասենեակ, հիւ-րասրահ, անհիւրընկալ ևն։

• ՆՀԲ թուի հանել հեռի կամ հրաւէր բառից, որովհետև մեկնում է «հեռաւոր ոք հրաւիրեալ»։ Հիւնք. հեռի բառից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հ մասնիկով իւր բառից։ Վ'apaя, Oбъ oт-ноū aбxaаcк. яз. էջ 39 վրաց. ստու-մարի, մինգր. սումարի և ափխազ. asas հոմանիշների հետ։

• ԳՒՌ.-Երև. Տփ. հուր, Վն. խաւր (սեռ. խրու), Բլ. հարսնխուր, Սլմ. խարսիխուր (վերջին երկուսը միայն այս բարդութեան մէջ)։

NBHL (6)

ξένος peregrinus, hospes Հեռաւոր ոք հրաւիրեալ. օտար եւ պանդուխտ ընկալեալ ի տուն ուրուք ասպնջականութեամբ.

Օտար եղէ ես յեղբարց իմոց, եւ հիւր որդւոյ մօր իմոյ։ Հիւրոյն անցաւորի։ Զերախտաւոր հիւրս։ Հիւր ընդունել. եւ այլն։ Եւ նմանութեամբ, ասի յովնան ի փոր կիտին՝ Հիւր անդնդոց. յն. անդնդասուն. (՟Գ. Մակ. ՟Զ. 7։)

Հիւրասիրին աբրահամու՝ հիւրոյ կերպարանօք երեւեցաւ տէր. (Պիտառ.։)

Տեսուչք հիւրոցն։ Զհիւրին դարմանսն։ Ընդունիցին հիւրք երեկօթիւք։ Ի սպասաւորութիւն հիւրոց։ Առանց հիւրի ոչ ճաշակել. (Յճխ. ՟Ի՟Գ։ Խոր. ՟Բ. 63։ Խոսր.։)

Զաբրահամ հայր մեր՝ ուխտիւ սրբեցեր, հիւր նմա իջեր. (Գանձ.։)

Հիւր (կամ ի հիւր) ժամու էր, եւ ոչ մեղք օրացի. իմա՛ պատահական, եւ ոչ սովորական, կամ առժամեան, եւոչ հանապազօրեայ։


Հիւրաբար

adv.

like a guest.

NBHL (2)

Իբրեւ զհիւր. ըստ օրինակի հիւրոց.

Հիւրաբար մեծարանս առնելով՝ եկի ի տեսանել զքեզ. (Ճ. ՟Ա.։)


Հիւրադաւ

adj.

inhospitable.


Հիւրամեծար

adj.

most hospitable, practising hospitality or liberality towards strangers.

NBHL (7)

Որ մեծարեալ պատուասիրէ զհիւրս.

Հիւրամեծարին աբրահամու. (Կորիւն.։)

Իբր հիւրամեծարք սեղանոյ՝ սուրբքն սրբոյս. (Ճ. ՟Ը.։)

Կոչեա՛ հիւրամեծար ինձ զսուրբսն իմ, եւ քեզ ի բարեխօսութիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ.)

Աղքատքն բազմեցուցանեն զքեզ ի սեղանն փափաքելի՝ կոչելով հիւրամեծար զղազարոս. (Եփր. պհ.։)

Նմանութեամբ.

Ծովն ասպնջական է հիւրամեծար՝ գետոց բազմաց. այսինքն յինքն ընդունօղ. (Վեցօր. ՟Դ։)


Հիւրամեծարութիւն, ութեան

s.

hospitable reception, hospitality.

NBHL (2)

Մեծարելն եւ մեծարիլն հիւրընկալութեամբ.

Բազում հիւրամեծարութեամբ առ ի նմանէն պատուասիրեցայ. (Յհ. կթ.։)


Հիւրամերժ

adj.

very inhospitable.

NBHL (3)

Մերժօղ կամ չընդունօղ հիւրից.

Օտարատեացք եւ հիւրամերժք էին եգիպտացիք. (Վրդն. ծն.։)

Զհիւրամերժս եւ զօտարատեացս յանդիմանէ. (Մխ. առակ.։)


Definitions containing the research ւ : 10000 Results

Առաքինազարդ

adj.

adorned with virtues, virtuous.

NBHL (2)

Առաքինութեամբ զարդարեալ.

Առաքինազարդ վարք, կամ վայելչութիւն. (Յհ. կթ.։ Ասող. ՟Ա. 1։)


Առաքինակից

adj.

companion of virtue or bravery.

NBHL (3)

Նմանօղ առաքինութեամբ. վաստակակից ի բարիս.

Ասպուրակէս է եղբայր նոցունց եւ առաքինակից. (Վրդն. պտմ.։)

Ընդ մարդկան խօսեցաւ, եւ առաքինակից եղեւ ասեն. (Առ որս. ՟Ժ։)


Առաքինանամ, ացայ

vn.

to labour, to strive, to take pains, to have or show bravery;
tu be virtuous.

NBHL (9)

Առաքինի լինել. առաքինութեամբ պայծառանալ. արիանալ. զօրանալ. հանդիսանալ ի գովելի եւ ի դժուարին իրս. փայլալ. ծաղկիլ.

Զգործսն զոր գործեաց յովսիա, եւ զառաքինութիւնս՝ զոր առաքինացաւ. (՟Ա. Եզր. ՟Ա. 33։)

Առաւել առաքինանայցեն չարչարանօքն։ Կամիմ, թէ որ ի քաղաքական, առաքինանայցեն քան զայնոսիկ՝ որ ի լերինսն երթեալ դադարեալ իցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 18։ ՟Բ. 18։)

Նորեկ եղբայր առաքինանայ, եթէ համբերեսցէ թշնամանաց եւ նախատանաց. (Վրք. հց. ՟Ը։)

Լաւութեան հանդիսիւքն առաքինասցին. (Յճխ. ՟Է։)

Վասն հայոց պատերազմին, յորում բազումք առաքինացան՝ քան թէ սակաւք։ Յորում ասպարիսի նախ ինքն առաքինացաւ. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)

Ձրի են պարգեւք նորա, թէեւ բազումս առաքինանամք. (Խոսր.։)

Տեսանե՞ս զիա՞րդ յերկոսին կողմանս առաքինանայ աստուծոյ զօրութիւնն, ե՛ւ ի չարչարելն եւ ի կեցուցանել. Ոսկ. ես.։ Փիլիսոփայութիւնն մեր նախ զառաջինն ի մէջ բարբարոսաց առաքինացաւ. ւս. պտմ. ՟Դ. 24։)

Եղիշայի մարմինն առաւել քան ի կեանս իւր առաքինացաւ։ Սամփսոն իշու ոսկերովքն առաքինացաւ. (Եփր. ղեւտ.։)


Առաքինաջան

adj.

virtuous, brave.

NBHL (2)

Որ ինչ լինի առաքինի ջանիւք, կամ անմեղկելի ոգւով.

Առաքինաջան գործովք, կամ երկօք, վարուք, վաստակօք. (Ճշ.։ Յհ. կթ.։) (Տօնակ.։)


Առաքինասէր

adj.

who loves virtue or bravery, virtuous.

NBHL (4)

φιλάρετος. virtutis amans, studiosus. Սիրօղ առաքինութեան. փոյթ եւ եռանդուն յառաքինութիւնս (անձն, կամ ընթացք եւ գործք).

Չարատեաց եւ առաքինասէր միշտ վարելով բնութեամբ։ Յայս (յոյս) իբրեւ ի կուռ ճանապարհ առաքինասէրն հասանէ հոգի. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. իմաստն.։)

Յաղագս քո առաքինասէր եւ պարկեշտ հոգւոյդ. (Փարպ.։)

Ամենայն ուրեք մտերմութիւն ընտրի առ առաքինասիրէն աստուծոյ. (Մեկն. ղեւտ.։)


Առաքինարան, աց

s.

place for the practise of virtue or bravery.

NBHL (1)

Հանդիսարան կամ բնակարան, եւ վկայարան առաքինի նահատակաց.


Առաքինիմ, եցայ

vn.

cf. Առաքինանամ.

NBHL (5)

Առաքինեալ քաջասցին։ Առաքինեցաւ յոյժ. եւ այլն. (Վրք. հց. ձ։)

Որ առաքինեցաւն ի մէջ ամենայն հեթանոսաց։ Հաւատովք իւրով առաքինեցաւ նա ի մէջ փղշտացւոց. (Եփր. ՟ա. կոր. եւ Եփր. եբր.։)

Որք յառաջին ժամանակս առաքինեցան. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

Անձամբ իւրով առաքինեսցի. (Եփր. համաբ.։)

Առաքինեալք յարդարութիւն եւ ի սրբութիւն։ Որ զկնի նորա առաքինեցան անարատ մտօք. (Յճխ. ՟Թ. ՟Ժ՟Գ։)


Առաքիչ, չի, չաց

adj.

sender.

NBHL (1)

Որ ոչ պատուէ զորդին, ոչ պատուէ զհայր զառաքիչն նորա. (Յհ. ՟Ե. 23։)


Առաքող

cf. Առաքիչ.

NBHL (3)

Հայր առաքօղ միածնիդ։ Օրհնութիւն առաքողին՝ ի բարձունս. (Շար. եւ այլն։)

Եւ որպէս Անձն ծագօղ կամ բղխօղ այլոյ անձին.

Հայր առաքող, եւ ոչ առաքեալ. Որդին՝ առաքեալ, եւ առաքող. Հոգին՝ առաքեալ, եւ ոչ առաքօղ. (Ի գիրս հց. տաթեւ.։)


Առբերեմ, բերի

va.

to bring, to carry;
to present, to offer.

NBHL (9)

προσάγω. adduco. Առընթեր՝ մօտ՝ յառաջ բերել. ի մէջ բերել. մատուցանել.

Եւ աս զնոյն ձայնեմ՝ առբերելով զբանս. (Անյաղթ բարձր.։)

Զանզրաւ ուրախութիւնսն առբերելով. (Զքր. կթ. մկրտ.։)

Զիա՞րդ զնորայն երախտեաց եւ զբարեաց առբերեալ պատմեցից. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Զպսակս անապականս առբերելով ի հօրէ լուսոյ. (Շար.։)

Զանմահ կենդանութիւն մահկանացուացս առբերելով բաշխէր. (Անան. եկեղ։)

Կամ προσφέρω, offero. Մատուցանել ի նուէր.

Առբերելով ի քեզ զերկնաւոր անմահ թագաւորն. (Թէոդոր. խչ.։)

Զյաղթանակ փառացն յիսուսի յայնժամ ի քեզ լրմամբ առբերեալ. (Նար. խչ.։)


Առգին

s.

pattern, sample, specimen.

NBHL (2)

Նպաստ եւ սատար գնելոյ. միջնորդ եւ առիթ կամ օրինակ գնելոյ զվաճառս.

Որպէս որք վաճառ առնիցեն, զառգինն ի միջի դնեն, նոյնպէս եւ աստուած առաջի քո եդ զաշխարհս, զի յերեւելեացս գնեսցես զհաւատսն ի նա. (Ոսկ. ես.։)


Առգնող

adj.

broker, agent.

NBHL (3)

ἕμπορος mercator Առօղ եւ գնօղ զվաճառս. վաճառական. ասի եւ ԱՌԻԹ, իբր առիչ. (գուցէ նաեւ որպէս Միջնորդ՝ ըստ հյ. առման)

Քանան թարգմանի առգնօղք կամ առիթք. (Փիլ. լին. ՟Բ. 65. եւ 77։ Մխ. բարուք.։)

Քանանացի, որ է առգնօղ, մի՛ մտցէ ի տուն. (Զքր. ծործոր.։)


Առեղծանեմ, ծի

va.

to undo;
to untie, to dissolve, to ruin;
to explain an enigma.

NBHL (6)

ԱՌԵՂԾԱՆԵՄ ἁπαγγέλλω. enarro, indico, λύω, solvo որ եւ ԱՌԵՂԾԱՆՈՒԼ, եւ ԱՌԵՂԾՈՒԼ. Քակել կամ լուծանել, այսինքն մեկնել զխրթնաբանութիւն, զառակս, զհանելուկս. հանելուքը մեկնել.

Առեղծանելեաց (այսինքն լուծանողաց) առասպելին. (անդ. 19։)

Մերթ պարզապէս Եղծանել. աւերել. քակել.

Ինքեան բանիւ զիւրն առեղծանէ զբան. (Խոսրովիկ.։)

Առեղծանել փութայր զկապ միաբանութեան սիրոյ նոցա. (Յհ. կթ.։)

Ո՞ր միտք բաւական իցեն զբազահունչ հերձուածողաց առասպելս առեղծանել. (Սեբեր. ՟Թ։)


Առէչ, էջ, իչոյ, չից

s.

chain (threads stretched lengthwise on a weaver's loom).

NBHL (7)

ԱՌԷՉ ԱՌԷՋ թ. էրիզ στήμων stamen Երկայնութիւն կտաւոյ ոստյնանկա, որոյ լայնութիւնն կոչի Թեզան. առէչք, հինք. եբր.

Յառէչ կամ ի թեզան։ Յառիչէ կամ ի թեզանոյ։ Առիջոյ կամ ի թեզանոյ. (Ղեւտ. ՟Ժ՟Գ։ 47=59։)

Ի միասին արծարծումն եւ կամ մանուած ... ոչ ի նոցունց ինքեանց իցէ՝ զթելն իսկ եւ զառէչն գործել, այլ հարկ է տարբերիլ առիչիցն. (Պղատ. օրին. ՟Ե։)

Կարճեցաւ նիւթն, սպառեցաւ առէչն. (Գէ. ես.։)

Զօդ գիջին՝ որպէս զառէջս մանէ նուրբ. (Լմբ. սղ.։)

Նմանութեամբ՝ եւ Գործած սարդի. եւս եւ Երկայնութիւն բանակի զօրաց.

Հարին զառէջս բանական ... ի լայնութիւն ... եւ յերկայնութիւն. (Յուդթ. ՟Է. 3.) (գտանի եւ օրինակ, զառաջս) յն. ձգտեցին զբանակս։


Առընթերակայ, ի, ից

adj. s.

assistant.

NBHL (15)

Օրինակ առընթերակայից լինէր. (Ագաթ.։ Կորիւն.։)

ԱՌԸՆԹԵՐԱԿԱՅ ԱՌԸՆԹԵՐԱԿԱՑ πρόσκειμενος, παρών. adjacens, praesens. Մերձակայ. հպաւոր. եւ Առաջիկայ, ներկայ.

Սկսաւ լուանալ ի ջուրն առընթերակայ. (Վրք. հց. ձ։)

Եւ զի ոչ վասն յաթոռ նստելոյ ասէ, անդէն առընթերակայ խտրոցաին յայտ առնէ։ Անդէն մօտ առընթերակայ զչորեքգրեաննն դնէ. (Ոսկ. ես.։)

Հոգին միայն՝ առընթերակացիւ մեղուցեալ մարմնոյ. (Եպիփ. յար.։)

Տան յառընթերակայ պարունակ սարկաւագացն զգիտութիւնն. (Լմբ. պտրգ.։)

Փոխանակ առընթերակայիցս խոստանայ զառյապայսն։ Առընթերակայ կեանք. Իսիւք.։

Ոչինչ հաստատուն եւ կայուն է յառընթերակայ կեանսս. (Բրս. աղ.։)

Ուսք ձուլեալք առընթերակացք. (՟Գ. Թագ. ՟Է. 30։)

Զառընթերակաց արքունիսն. (Ագաթ.։ Կորիւն.։)

Կարծեցուցանելով, թէ նիւթ ինչ միշտ առընթերակաց կայր աստուծոյ. (Եզնիկ.։)

Քանզի ած հասոյց ի գլուխ առաքինութեանց, ապա եւ զառընթերակաց նորին զեղծագործ ապականութիւնն քակէր. (Ոսկ. մ. ՟Ա. 19։)

Յայտ առնէ եւ զմոլորութիւնն առընթերակաց ճշմարտութեանն. (անդ. ՟Բ. 21։)

Տանելով առընթերակայիցն քաջութեամբ՝ խնդային յուսացելովքն. (Բրս. խ. մկ։)

Առժամանակեան ասէ զառընթերակաց կեանսս. (Իսիւ.)


Առթեմ, եցի

va.

to occasion, to cause, to produce, to engender.

NBHL (14)

μνηστεύω. desponeo, προξενέω. concilio եւ այլն. Առիթ լինելով՝ խօսել ի հարսնութիւն. այսինքն առինչ լինել՝ որպէս միջնորդ, հրաւէր, հիւրընկալ, թարգման, հոգաբարձու, հաշտարար. եւ Ձգել. յանկուցանել. յորդորել. հրապուրել.

Զկոյսն ինքեան առթել փափաքօղն (կիպրիանոս՝) ի քրիստոսէ առթեցաւ. (Ածաբ. կիպր.։)

Որ զկոյսն ինքեան առթել փափագէր (տրդատ), ի քրիտոսէ առթեցաւ։ Տենչայր առթել ինքեան զհռիփսիմէ, որ զնայն է առթելոց իւրում փեսային։ Զի պօղոսէ առթեալն քրիտոսի հարսն. (Խոր. հռիփս.։)

Որ զփեսային երկնաւորի ըզսէրն առթէ հարսին կուսի. (Յիսուս որդի.։)

Լսել եւ մեծի հարսնածուին պօղոսի եւ զգուշութիւն առթելոցն (կամ առըթեցելոյն). (Սարկ. քհ.։)

Միջնորդ հարսնածուքն գան եւ առթեն զնա. (Լմբ. պտրգ.։)

Զմեզ առթելովն (դեւք) այնչափ յանցուցին. (Լմբ. սղ.։)

κατασκευάζω, ὐφηγέομαι. paro, pario, clam duco. Առիթ լինել ո՛ր եւ է բանի, պատճառ գտանիլ. նիւթել. կազմել. հանդերձել. ճարտարութեամբ յարմարել. ձեռաց տակէն բանիլ.

Զայս առթեալ նիւթէր նմա։ Սոքա զարքայութիւն, եւ նոքա զգեհենն առթեն. (Ոսկ. յհ. ՟Բ. 19։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 5։)

Զգաստութիւն եւ համեստութիւն սոցա վարս ունել ուղիղ բանն առթէ. (Փիլ. տեսական.։)

Թշնամին առթէ զերանութիւն (հալածելոց). (Բրս. հց.։)

Զխնդութիւն առթեցեր. (Թէոդոր. խչ.։)

Առթել զփրկութիւն, զպարգեւս. (ՃՃ.։ Մաշկ.։)

Այսպիսի մեզ բարութեանց առթողի. (Անյաղթ բարձր.։)


Առժամայն

adj. adv.

recent, new;
presently, immediately;
soon, forthwith, directly, suddenly;
առժամայս, at present, now;
for the present.

NBHL (29)

Անդէն ի նմին ժամու. նոյնժամայն. նոյնհետայն. վաղվաղակի.

Հատուսցես առժամայն։ (Յոբ. Դ. 15)

Իբրեւ զպարիսպ կործանեալ առժամայն։ (Ես. լ. 13)

Եւ առժամայն չորացաւ թզենին։ Այլ ոչ առժամայն տարած։ (Մտթ. ԻԱ։ Ղկ. ԻԱ. 9)

Առժամայն վաղվաղակի ամենայն իրացն եղելոց խելամուտ լինէր։ (Կորիւն.)

Եւ հրամայեալն գոյանայր առժամայն։ (Խոր. հռիփս.)

Փութանակի եւ առժամայն կամէին յառնել։ (Փարպ.)

Առժամն. նորոգ. եւ Առժամանակ մի. եւ Ի դէպ ժամու.

Չէր ինչ հեռի ժամանակաւ ծնեալ, այլ առժամայն։ (Իգն.)

Նայեա՛ց յաղքատս, որք եւ հաց անգամ ոչ ունին առժամայն։ (Վրք. հց. ԺԱ)

Առ ժամն այն. առ ժամս. ի պահու անդ. յայնմ ժամանակին. ան ատենը.

Թէպէտեւ առժամայն ի հաղբիցն զերծաւ, սակայն եւ զնետս տարեալ՝ մեռանի։ (Մանդ. Բ)

Ոչ կարացեալ յայտնել առժամայն զչարութիւնն։ Զամպրոպ չարութեանն առժամայն յարտաքս տրոհեալ, զապագայսն ապա այցելութիւնն աստուծոյ հոգասցէ։ (Յհ. կթ.)

Առժամայն պատրուակեմ, եւ յետ այսր ի ճգնութիւն փոփոխիմ։ (Կլիմաք.)

Թէպէտեւ առժամայն տրտմեցուցանէ, սակայն յետոյ ուրախ առնէ։ (Սարգ. Ա. յհ. Զ)

Նոքա առժամայն ոչ մեծ ինչ կարծէին լինել զանհնազանդութիւնն։ Առժամայն վասն բանին աստուծոյ ոչինչ խօսէր։ Իսկ նա առժամայն ըստ կարծեաց նոցա անկատարելագոյն խօսէր։ (Ոսկ. յհ. Ա. 29)

Առժամագիւտ. արդի. նոր. նորագիւտ.

Նորք եւ առժամայն։ Միւ եւս եղիցին քեզ աստուածք առժամայնք։ Ոչ է ամենայն առժամայն ընդ արեգակամբ։ (Օր. ԼԲ. 17։ Սղ. ձ. 10։ Ժղ. Ա. 10)

Զայսօրդ՝ որ ասէ, ոչ եթէ առժամայն ինչ է, այլ մշտնջենաւոր։ (Կոչ. ԺԱ)

Ոչ միայն յառաջագոյն գուշակելոցն, այլեւ առժամայն նշանակաւ մոգուցն եկելոց թագաւոր ճանաչիւր։ (Ագաթ.)

Առժամեան. իբր վայրկենական, ներկայական. առժամանակեայ. անցաւոր. ժամանակաւոր. հարեւանցի. որ ինչ առ ետեզ.

Առժամայն յաճախութիւն թեթեւ նեղութեանս։ (Բ. կոր. Դ. 17)

Մշտնջենաւոր, եւ ոչ առժամայն զենումն։ (Անյազթ. բարձր.)

Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք։ (Նար. ՀԴ)

Անհաստատ գոլով եւ առժամայն պատահումն։ (Շ. ընդհանր.)

Զառժամայն զջերմութիւնս նոցա գիտէր ստուգապէս։ Հրէայքն ազատեցան ի մահուանէ, այլ յառժամայն մահուանէն։ (Ոսկ. յհ. Ա. 23. 26)

ներկայ. այժմու.

(Հաւատքն) զառյապայսն առժամայն ցուցանէ։ (Մամբր.)

Յորժամ վասն մարդոյ ուրուք ասասցէ, զառժամայն ժամանակն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին։ (Եղիշ. խաչել.)


Առժամայք

s. pl.

the present world, things temporal;
the moderns.

NBHL (2)

παρόντα. praesentia. Այժմուքս. առժամանակեայք. անցաւոցք. որ եւ ԱՌԺԱՄԱՅՆՔ.

Յերկուս յաւիտեանս զկեանս մեր բաժանեաց աստուած. յառժամայս, եւ ի հանդերձեալ կեանսն։ Յամենայն ուրուք զառժամայս, եւ զկենցաղական հոգս զայս տեսանես. (Ոսկ. յհ. ՟Ա. 27. 37։)


Առժամանակեայ

adj.

temporal, perishable;
provisional.

NBHL (13)

πρόσκαιρος, ὀ ἑν τῷ παρόντι. temporarius, temporalis, quod in praesens est. Որ ինչ է առ ժամանակ մի եւեթ. ժամանակաւոր. ներկայական. անցաւոր. եղծանելի. ներկայ, անցնօղ.

Առժամանակեայ ուրախութիւն, կամ մահ, կամ կայսր. (Փարպ. Յհ. կթ.։ ՃՃ.։)

Ի կենաց ի բաց բարձեալ յառժամանակեայց. զի երանելի յուսոյն արժանաւոր լիցի. (Բրս. յուդիտ.։)

Զերեսին ունի ժամանակս. զանցեալն եւ զառժամանակէին եւ զապառնոյն. (Եփր. յաւետար.։)

Արբ զառժամանակեայ նախատինս որպէս ջուր կենդանի. (Կլիմաք.։)

Առժամանակէիւ նորին չարութեամբ. (Սարկ. լուս.։)

Բարգաւանաց ժամանակէիս, եւ գովութեան՝ որ յետոյ. (Փիլ. իմաստն.։)

Առժամանակէիւքս արարեալք. (Ածաբ. ժղ.։)

Մի՛ զարհուրեսցուք յառժամանակէիցս երկիւղէ. (ՃՃ.։)

Դատեն զնա յառժամանակէիս խաւարաւ եւ տարտարոսիւ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)

Եցոյց մեզ զիմաստութիւն ճշմարիտ կենացն, եւ առժամանակէիս ունայնութեան. (Լմբ. սղ.։)

Մերթ որպէս Առժամագիւտ. նորագիւտ.

Իրքս՝ որ այժմ գործեցան՝ չեն առժամանակեայ ինչ, այլ ի վաղուց հետէ. (Ոսկ. գաղ.։) cf. ԱՌԺԱՄԱՅՆ.


Առժամեայ

adj.

cf. Առժամանակեայ.

NBHL (3)

Առժամեայ քաղցրացաւ տարփողին. այսինքն առ ժամն. (ՃՃ.։)

Մահն առժամեան, եւ կեանքն մշտնջենաւոր։ Առժամեան թեթեւ նեղութեանս. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Բ։) այսինքն առժամանակեայ, ժամանակաւոր։

Դու նախայաւիտենական, միանգամայն եւ առժամեան. այսինքն նոր. (Ոսկ. նոր կիր.։)


Առժամեան

adj.

cf. Առժամանակեայ.

NBHL (10)

իբր վայրկենական, ներկայական. առժամանակեայ. անցաւոր. ժամանակաւոր. հարեւանց. որ ինչ է առ ետեղ.

Առժամայն յաճախութիւնն թեթեւ նեղութեանս. (՟Բ. Կոր. ՟Դ. 17։)

Մշտնջենաւոր, եւ ոչ առժամայն զենումն. (Անյաղթ բարձր.։)

Այնքան առժամայնք կամ հարեւանցիկք. (Նար. ՟Հ՟Դ։)

Անհաստատ գոլով եւ առժամայն պատահումն. (Շ. ընդհանր.։)

Զառժամայն զջերմութիւնս նոցա գիտէր ստուգապէս։ Հրէայքն ազատեցան ի մահուանէ, այլ յառժամայն մահուանէն. (Ոսկ. յհ. ՟Ա. 23. 26։)

Կամ Ներկայ. այժմու.

(Հաւատքն) զառյապայսն առժամա՛յն ցուցանէ. (Մամբր.։)

Յորժամ վասն մարդոյ ուրուք ասասցէ, զաժամայն ժամանակն ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Յառժամայն նեղութիւնս հայեցան, եւ ի հանդերձեալ հանգստենէն վրիպեցին. (Եղիշ. խաչել.։)


Առ ի

prep.

to;
from;
for;
by;
towards, with respect to;
in order to;
— նոսա, to them;
— մէնջ, from us;
— սրբել, in order to purify;
— յիշատակ, for the memory, for the remembrance;
— չգոյէ, not having, because he had not;
— մահ վիրաւորեալ, wounded to death or mortally wounded;
— մահ մեղանչել, to commit a deadly sin;
— հօրէ, from the father;
paternal;
— չգիտելոյ, ignorantly;
— զարգ, ornamental, by way of ornament.


Առլի

adj.

full, replete, brimful.

NBHL (3)

Կարի լի. առլցեալ. եւ Առատ. անպակաս. լեփլեցուն.

Ամենայն առաքինութեամբ պայծառացեալ, եւ ամենայն բարութեամբ առլի. (ՃՃ.։)

Ըմպելի աղքատին ջուր, եւ նա առլի՛ է. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Առխեթեմ, եցի

va.

cf. Խթեմ.

NBHL (4)

ԱՌԽԵԹԵՄ ԱՌԽԹԵՄ Խթելով յառաջ վարել. խաղացուցանել (զնաւ, զզօրս).

Եւ մեր զնաւն առխեթեալ ի տիւրոսէ՝ հասաք ի պտողէմայիդա. (Գծ.։ ՟Ի՟Ա. 7։)

Զզօրսն առխեթեալ ի ձորն առուանից ի սահմանս մոկաց. (Արծր. ՟Գ. 2։)

Եւ մեր զնաւն առխթեալ. Զի՞նչէ է առխթելն. այսինքն զնաւարկութիւնն ճեպովք վճարելով. ... զի առդ (է) նախդիր. իսկ խթեալ զնաւն, որպէս խթանաւ ինչ զգրաստս ընդոստուցանելով առ ճեպ փութոյն. (Ոսկ. գծ.։)


Առկայանամ, ացայ

vn.

to settle, to fix, to determine.

NBHL (15)

Առընթեր կալ. ի միասին կալ. եւ Առընթեր դնիլ.

Խաւար ոչ ունի առկայանալ՝ մերձ անստուեր լուսոյն. (Շ. ամենայն չար.։)

Ոչ յարմարական է բարւոյն եւ չարին ի միասին առկայանալ, եւ ոչ լուսոյն ընդ խաւարի. (Արծր. ՟Գ. 6։)

Բարւոք առկայանան երկոքեանն, մեռանիլն, եւ է՛ մեռանիլն։ Վասն է՞ր առկայացան երկոքին (ձայնքս՝) արդարն եւ սուրբն. (Սահմ. ՟Ը. ՟Ժ։)

Դժուարանայր յայնմ հետէ առկայանալ ընդ նմա. (ՃՃ.։)

Եւ Կալ մնալ հաստատուն. յերկարել. դադարել. զտեղի առնուլ. զետեղիլ.

Լոյս նշողի առկայացեալ յերկար ժամս։ Առկայանայր ի մայրոց վանս, կամ յանմարտնչելի ամրոցին. կամ ի քաղաքագեօղն։ Ի կողմանս պետութեան վանանդայ առկայացեալ կայր. (Յհ. կթ.։)

Առկայանան յիւրեանց կայանս. (Ճ. ՟Ա.։)

Ի վերայ վիմիդ հաւատոյ հաստատեալ զետեղեալ առկայասցին. (Մագ. ՟Ի՟Թ։)

Առաջնորդութեան աստեղն հետեւեալ՝ եկին առկայացան յերուսաղէմ. (Բրս. ծն.։)

(Լողակք) առ ծովեզերբն զամառնային ժամանակն պարենաւորեալ առկայանան. (Արծր. ՟Գ. 7։)

Առկայացեալ անկարգութիւնք. (Լմբ. պտրգ.։)

Եւ Զկայ առնուլ բանից.

Այսքան առկայասցի առասացեալս պատճառ մակագրութեան. (Մագ. ՟Դ։)

Բազում են (առ այս մեզ բանք). բայց առկայասցի. (Եփր. քրզ.։)


Առկայեմ, եցի

va.

to establish, to fix, to constitute.

NBHL (6)

Իբր Առկայացուցանել. իսկ ԱՌԿԱՅԻՄ, եցայ, ձ. իբր Առկայանալ.

Զորմոցն վերադրութիւն վիմախարիսխ առկայեաց. (Նար. խչ.։)

Զյարակայութիւնն առ սրտին ունին ուր ստիքն առկային. (Նար. երգ.։)

Ամենայն դառնալի (այսինքն որ ինչ շրջանակի՝) մինչեւ ոչ բախեսցի ումեք ընդդէմ անկելոյն, ո՛չ առկայի. (Ոսկ. յադամ.։)

Առ հարաւային լուսոյն առկայիլ. (Անան. ի պետր.։)

Կարացից առկայիլ սակաւ ինչ յատենին ահեղ. (Բենիկ.։)


Առկայծիմ, եցայ

va.

to flame very little, to be nearly extinguished.

NBHL (3)

ԱՌԿԱՅԾ եւ ԱՌԿԱՅԾԵԱԼ ԱՌԿԱՅԾԵԼԻ. Ի փոքր կայծ իմն վերացեալ. նուազեալ, նուաղեալ, մերձեալ ի շիջումն. պլպլացօղ, մարելու մօտ.

Զպատրոյկն առկայծեալ մի՛ շիջուսցէ. (Ես. ՟Խ՟Բ. 3։)

Աչք առկայծեալք, այսինքն մերձեցեալք ի կուրանալ. (Մխ. երեմ. եւ Մխ. բար.։)


Առձայնեմ, եցի

va.

to call.

NBHL (10)

Զաւետիս հոգեւոր ցնծութեամբ ընդհանուր առձայնէ բոլոր հայաստանեայցս։ Զքաղցրաբարբառ աւետեաց հնչումն ի հնձանն առձայնէր. (Խոր. հռիփս.։)

Ընդ հրեշտակապետին զուրախ լե՛րն առձայնեսցուք. (ՃՃ.։)

Առձայնեալ զսրբասացութեանցն զձայն. (Անան. եկեղ։)

Առձայնէ, ծանեայ տէր, զի արդարութեամբն դատաստանք քո. (Լմբ. սղ.։)

ԱՌՁԱՅՆԵՄ. իբր Անուանակոչել. յորջորջել.

Աբբահայր զաստուած առձայնել. (Նար. կուս.։)

Որոց առընթեր կացեալ՝ մանկունս տէրն առձայնէր. (Լմբ. համբ.։)

Մռայլ առձայնի։ Պսակ առձայնի. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)

ԱՌՁԱՅՆԵՄ. Ընծայել. նուիրել. վերագրել.

Որում զառաջիկայ շարագրութիւնս առձայնեաց. (Անյաղթ պորփ.։)


Առձեռն

adj. s.

ready to the hand, handy, manual, portatif;
in part payment, on account;
— տալ, to give in part payment;
— բառարան, pocket dictionary.

NBHL (20)

πρόχειρος. expeditus, facilis, promptus. Որպէս Առձեռն պատրաստ. պատրաստական. առընթերակայ. ներկայ. դիւրագիւտ. դիւրին. ընտանի. ընդել. յայտնի.

Իբրու զդիւր եւ զառձեռն։ Պատրաստագոյն եւ առձեռն յարձակմամբ. (Փիլ. լին.։)

Առձեռն բացատրութիւն. (Թր. քեր.։)

Իբրեւ թէ առձեռն իմն լինիցի, եւ այնպէս առցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Առձեռն գտանի նիւթոյն պատրաստութիւն. (Պիտ.։)

Զո՞ր հիւղ առձեռն դնիցեն աստուծոյ. (Եզնիկ.։)

Լե՛ր աբէլ, եւ մի՛ զպատասխանիսն առձեռն զկայենին ուսցիս. (Մագ. ՟Ծ՟Զ։)

Այսր խորհրդոյ առձեռն տեսակք։ Առձեռն երեւոյթ տուեալ զօրինակն։ Օրինակ առձեռն՝ յուսով ակնկալութեան. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. գանձ հոգ. եւ Նար. եկեղ.։)

ՁԵՌՆԱՓՈԽ. ՁԵՌՆՓՈԽ. Հարեւանցի տուեալ փոխ առժամանակ մի. փոխ ի ձեռանէ առանց շահու.

Որ փոխ տայ ըստ վաշխի, տայ եւ զկնի առձեռն փոխ, ի վճարելն առնու եւ զայս պարտքս բաւանդակ. (Մխ. դտ.։)

ԱՌՁԵՌՆ, կամ ԱՌ ՁԵՌՆ. մ. Իբրու Առ ձեռս կամ ի ձեռս ունելով. ի պատրաստի. մտադիւր. եւ Ի մօտոյ. այժմէն. անդէն առ նմին. անյապաղ. դիւրաւ. վայրապար. եւ Հարեւանցի. ըստ առաջին տեսութեան.

Ունել առձեռն եւ առտնին. (Շ. ընդհ.։)

Առձեռն եւ ինքնամատոյց տալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Առ ձեռն առին զվարձս ողորմութեան իւրեանց. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Զաշխարհի շահելն զգայարանքս առձե՛ռն վայելէ. իսկ անձինն տուժելն բացակայ է։ Որ յիմարն է, զառձեռն ընտրէ, զբացակայն ի բաց ձգեալ։ Նախ՝ եւ առձեռն, զմարդ երեւելի՝ զգեստուցն զարդարանքն առնէ. (Լմբ. առակ.։)

Զերեւելի կենցաղս, որ ամենայնն վիշտ է եւ նեղութիւն, աղքատացն առձեռն, եւ մեծատանցն՝ մահուանն երկիւղիւ. (Լմբ. սղ.։)

Զզէն զինուորութեան իւրեանց առ ձեռն ի թշնամիսն թափել. (Յհ. կթ.։ (որ լինի եւ ածակ. զինու։))

Վայրապար եւ առձեռն սքաքնչանայիք (ընդ մկրտիչն). (Կիւրղ. գանձ.։)

Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր. (Յճխ.։ Յհ. կթ.։ Պիտ.։)

Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն. (Յհ. կթ.։)


Առձեռնպատրաստ

adj. adv.

prompt, ready;
imminent, threatening;
evident, clear, manifest;
promptly, quickly;
— դրամ, ready money, cash.

NBHL (6)

Առձեռն պատրաստ ունել, կամ տեսանել, կամ գտանել, կամ էր։ (Յճխ. Յհ. կթ։ Պիտ.)

Զառձեռն պատրաստ եկեալ հասեալ աջողութիւն։ (Յհ. կթ.)

Զիա՞րդ զիս ինքն առձեռն պատրաստ ընձեռեցից յաղավս աստուծոյ բանիցն։ (Առ որս. Բ.)

Առձեռնպատրաստ մեսրոպայ փոխատրելով զհայերէն աթութայսն։ (Խոր. Գ. 53.)

Բարութեամբք յօրանան ռձեռն պատրաստ։ Անդէն առձեռնպատրաստ արտաբերական բանիցն զկնի եւ գործ յաջորդի։ Ընդ կամելն անդէն եւ հանդիպումն առձեռն պատրաստ յարանայ։ (Պիտ.)

Առձեռն պատրաստ զհայցուածսն կատարեալ։ Լքեալ թողու ի բաց՝ որ առձեռն կայր պատրաստ՝ զգործն գուրգենայ։ (Յհ. կթ.)


Առն, ռինք, ռանց

s.

he-lamb.

NBHL (3)

(լծ. գառն. որ է յն. առնի՛օս. կամ առս, առնօ՛ս) ἁρνοιός, ἅρς, ἁρνός. Ազգ արու ոչխարի. թերեւս ոչխար կամ գառն վայրի.

Առն, առին. վագր, վագեր։ Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արականք ի վերայ հօտից ասացեալ են. (Երզն. քեր.։)

Զեղջերուս, եւ զառինս, եւ զվարազ. (Եզնիկ.։)


Առնաբար

adv.

manly, vigorously.

NBHL (7)

Իբրեւ զայր մարդ. որպէս արու. էրիկ մարդու պէս.

Գերծեաց զգլուխ իւր առնաբար. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Առնաբար ընդ ընկերսն մերձաւորին. (Կանոն.։)

Մեծանուն տիկինն սոփի (այրիացեալ) առնաբար ունի զիշխանութիւնն (սիւնեաց). (Արծր. ՟Ե։ 1։)

Կամ Արիաբար՝ հանգոյն առն մարդոյ, քաջութեամբ. կտրճութենով.

Այլ մեռա՛յց առնաբար ... եւ տայ զանձն իւր ի մարտ պատերազմի առնաբար. (Եփր. աւետար.։)

Եւ այսպէս առնաբար զքաջութիւնս յանձինս տպաւորեալք։ Առնաբար շահատակեալք. (Յհ. կթ.։)


Առնազէն

s. adj.

armour;
armed.

NBHL (2)

Առեալ զերիվարն, եւ զասպազէնն նորին, եւ զիւր զառնազէնն. (Ագաթ.։)

Զինուք արանց.


Առնակերպ

adj.

manly, virile;
manly figure.

NBHL (3)

Ունօղ զկերպարանս, կամ երեւեալ ի կերպարանս առն մարդոյ.

Զառնակերպ երեւեալն. (Նչ. եզեկ.։) (Տօնակ.։)

Առնակերպ երեւեալ տակաւին, եւ ոչ այր եղեալ. (Վրդն. դան.։)


Առնակին, կնոջ

s.

married woman.

NBHL (4)

ὔπανδρος, γεγαμημένη. mulier subjecta viro, nupta, maritata. Կին կապեալ ընդ առն. ամուսնացեալ կին. կարգըւած կնիկ.

Կին առնակին է։ Կին՝ որ առնակին իցէ։ Այր ոք՝ եթէ շնասցի ընդ առնակնոջ։ Պահել զքեզ յառնակին կնոջէ։ Որ մտանէ առ առնակին՝ առանց պատժի ոչ լիցի։ Ընդ առնակնոջ ամենեւին մի՛ նստիր։ Կին առնակին ի կենդանի այր կապեալ է օրինօք. (Ծն. ՟Ի. 3։ Թուոց. ՟Ե. 29։ Ղեւտ. ՟Ի. 10։ Առակ. ՟Զ. 24. 29։ Հռ. ՟Է. 2։ Սիր. ՟Թ. 12։)

Մանկամարդ առնականայք։ Երկի՛ր պագէք արեգական, եւ առնականա՛յք լերուք. (այսինքն ամուսնացարուք). (Փարպ.։ ՃՃ.։)

Լուարո՛ւք կոյսք, առաւել եւս առնականայք իսկ։ Զայս ոչ առ այրիսն միայն ասեմ, այլ եւ առ առնականայս։ Առնակնոջ ո՛չ ազնիւ այր ոք ցանկայ, այլ ժանտ ոք. (Ոսկ. մ. ՟Բ. 23։ եւ Եբր. ՟Ի՟Ը։)


Առնանոց, աց

s.

men's room or dwelling.

NBHL (1)

Կրկին գաւիթ է, մին յառնանոցն, եւ մին ի կանանոցն զատուցեալ։ ՀՈգւոյ իբր տան՝ է որ առնանոց է, եւ է որ խորոպճին. արդ առնանոցն վայր է՝ որում դէպ եղեւ բնակել արու խորհուրդք՝ իմաստունք, ողջամիտք. (Փիլ. տեսական. եւ ՟Դ. 15։)


Առնապատկեր

s.

figure or statue of a man.

NBHL (1)

ԱՌՆԱՊԱՏԿԵՐ որ եւ յն. բառիւ ասի ԱՆԴՐԻ. ἁνδριάς. statua. Արձան ան մարդոյ. կոփեալ կամ ձուլածոյ պատկեր մարդոյ.


Առնապէս

adv.

cf. Առնաբար.

NBHL (1)

Զմիտսն զիգութեան առնապէս վառեալ. (՟Բ. Մակ. ՟Է. 21. յն. առնական ոգւով։)


Առնացի

adj. s.

manly, masculine;
— անդամք, genitals.

NBHL (1)

Առնացի ձեւ, կամ կերպարանք, կամ բնութիւն, կամ զգեստ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Ճ. ՟Ա.։ Մանդ. ՟Ժ՟Թ։ Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)


Առնելի, լւոյ, լեաց

adj.

feasible;
making, maker.

NBHL (5)

Զլինելոցն յառնելեացն գուշակէ. (Երզն. մտթ.։)

Իբր Ապառնի, գործելի, լինելի. ուստի գոյականն՝ որպէս Գործք. իրք.

Ասէ զմարմինն առնելի՝ առ անեղն աստուած՝ միաւորութեամբ աստուածային, եւ երկրպագեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Առնելիք օրինացն արդարասցին։ Ո՞րչափ առաւել պատիւ ունիցի քան զտունն՝ տանն առնելի։ Լինիջիք առնելիք բանին. (Հռ. ՟Բ. 13։ Եբր. ՟Գ. 3։ Յկ. ՟Ա. 22=25։)

Որ մոլորութեամբն կուրացան, այսպէս կարծէին՝ եթէ մեծ իցէ գործն քան զառնելի գործոյն։ Օրէնքն ի մահ մատնէին զառնելիս կռոցն. (Եփր. ել. եւ Եփր. հռ.։)


Առոգանեմ, ոգի

va.

to pronounce words regularly;
to sprinkle, to wet.

NBHL (1)

Արիւնն առոգանէր զերկիրն. (Ագաթ.։)


Առոգեմ, եցի

va.

cf. Առոգանեմ.

NBHL (4)

ԱՌՈԳԵՄ. ἁρδεύω. rigo, irrigo. որ եւ ԱՌՈԳԱՆԵԼ. Նոյն ընդ Ոռոգել. ոռոգանել. (լծ. լտ. ռի՛կօ, իռռիկօ յն. արտէ՛ւօ) Արբուցանել ջրով զտունկս իբր առուօք՝ առուակօք, կամ առոյգ առնել. թանալ, եւ գալարեցուցանել. զուարթացուցանել, ուռճացուցանել. ջրել.

Թողցե՛ս ո՛րդեակ զջուրդ, եւ առոգէ՛ (կամ առոգեսցե՛ս) զարմաւենիսդ. (Վրք. հց. ՟Գ։)

Զդրախտ միաբանութեանն առոգել։ Զինքն առոգէ ջրով օրինացն։ Զանդս մտաց մերոց առոգել։ Մին առոգէ, եւ միւսն բուսուցանէ. (Լմբ.։)

Առոգեաց առ վտանգին, եւ զլեզուն կամէր շրջել (պետրոս յուրանալն). (ՃՃ.։)


Առողջագոյն

adj.

very or more wholesome.

NBHL (4)

ὐγιειότερος, ὐγιεινότατος. sanior, valentior, sanissimus. Առաւել կամ ամենեւին առողջ.

Առողջագոյն զաղքատս քան զմեծատունս գտանեմք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Առողջագոյնք (քան զմարդիկ) բազումք յանասուն կենդանեաց են. (Փիլ. իմաստն.։)

Որոց խառնուածն առողջագոյն հաստատութիւն կենաց գործէ. (Փիլ. տեսական.։ Խոր. ՟Գ. 62։)


Առողջամիտ

adj.

who is in his senses, whose judgement is souud;
lively.

NBHL (4)

Ողջամիտ. եւ ողջմտական. որ եւ ՈՂՋԱԽՈՀ ասի.

Առողջամիտքն մերկասցին զախտս հիւանդութեանց. (Մծբ. ՟Ծ՟Թ։)

Զժուժկալականն եւ զառողջամիտն եւ զտեւող (կեանս). (Փիլ. լին. ՟Բ 56։)

Յառողջամիտ եւս հարցուածի լցծեալ լինէի կանխագոտութեամբ. (Պիտ.։)


Առողջանամ, ացայ

vn.

to be cured, to heal, to recover health.

NBHL (6)

ὐγιάζομαι. sanor, convalesco. Յառողջութիւն գալ կամ դառնալ. բժշկիլ յախտից մարմնոյ կամ հոգւոյ. ըռընտալ, աղէկնալ.

Առողջանալ ի հոգեւոր հիւանդուեանց. (Շ. ընդհանր.։)

Թէպէտեւ առողջացար, չեղեր լաւագոյն. (Ոսկ. յհ. ՟Ա 37։)

Ի ձեռն սուրբ եւ ճարտար բժշկին առողջացան երկոքին կողմանք. (Վրք. հց. ՟Զ։)

Առողջասցին ի հաւատս. (Տիտ ՟Ա 13։)

Զի իրքն քո ամենայն այնպէս յաջողեսցին եւ առողջասցին. (Սարգ. ՟գ. յհ.։)


Առողջարար, աց

adj.

healthy, salubrious, salutary.

NBHL (2)

ὐγιαίνων, ῤωστικός. salubris, salutaris, corroborans որ եւ ԱՌՈՂՋԱԳՈՐԾ. Առողջացուցիչ. օգտակար. փրկարար. cf. ԱՌՈՂՋԱԿԱՆ, եւ cf. ԱՌՈՂՋԱՅԻՆ. ըռընտցնօղ.

Առողջարար արուեստ հոգեւոր բժշկաց։ Առողջարա՛ր իցէ, թէ վնասակար. (Շ. ընդհ.։)


Առոյգաբարձ

adj.

whose haunches are young, that has firm hips.

NBHL (1)

Առոյգաբարձն (կամ առոգաբարձն), եւ գեղեցկոտն. (Խոր. ՟Ա 23։)


Առոյգանամ, ացայ

vn.

to grow young, to become young again.

NBHL (5)

ԱՌՈՅԳԱՆԱՄ կամ ԱՌՈԳԱՆԱՄ. θάλλω. vireo, floresco, virgeo. Առոյգ լինել. ուռճանալ. ծաղկիլ. փայլել.

Եթէ զտյսոսիկ խոկասցիս, մինչեւ տակաւին առոյգացեալ ես. (Մագ. ՟Է։)

Միշտ առոգացեալ, ցանկ փթթեալ։ Առոգացեալ հասակաւ եւ զօրութեամբ եւ իմաստութեամ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է. ՟Ժ՟Ա. եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Առոգանայր հանճարով աստուածային իմաստիցն. (Համամ առակ.։)

Երիտասարդք, որք ի նորոգումն կենաց շրջեցան մկրտութեամբ, եւ առոգացան առաքինութեամբն. (Լմբ. առակ.։)


Առոյգանձն

adj.

young, robust.

NBHL (1)

ԱՌՈՅԳԱՆՁՆ ԱՌՈՅԳԱՎԱՐԺ. cf. ԱՌՈԳԱՆՁՆ. եւ այլն։


Առոշոգի

adv.

privately, apart, separately.

NBHL (2)

Տեղի առաշոգ, հովանոց, ամրանոց. ամարանոց. զուարճալի եւ հով վայրք.

Իբրեւ սեպհական ի բնէ առանձին առոշոգի նոցա էր կարգեալ. (Բոաղ. ՟Գ 14։)