Your research : 13 Results for քով

Entries' title containing քով : 6 Results

Definitions containing the research քով : 158 Results

Քոթանակ, աց

s.

cloth;
cover;
drawers.

• «հառուստ» Եւագր. էջ 186 (Սփածանելի քովթանակ (այլ ձ. քոթանակ) քահանայական է՝ մեռանել ախտաւոր ցան-կութեանց վասն գիտութեանն Աստուծոյ). Փիլ. լին. էջ 27 (Ընդէ՞ր թզենւոյ տերևս կա-րեն և քոթանակս).-Լծ. փիլ. մեկնում է «քոթանակս. ծածկոյթս. ասեն թէ վարտե-քըն է», իսկ Հին բռ.=Բառ. երեմ. էջ 333 «քովթանակ. նուարտան, ծածկոյթ»։ Սխալ է գրուած փութանակ Սասն. 16։


Քուճապ

s.

coarse or obscene word, coarse language.

• «անամօթ լիրբ խօսք կամ ա-ռակ» Բրս. մրկ. էջ 68, որ և գրուած քովապ՝ անդ 357։


Քուրմ, քրմաց

s.

heathen or pagan priest.

• = Ասոր. [syriac word] ︎ kūmrā «քահանայ», եբր. kōmer, ասուր. kamirum, ku-mirtu «քահանայուհի», որոնց բուն ծառու-մը յայտնի չէ. տե՛ս և քովմարիմ։-Հիւբշ. 320,

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է իբր պրս. «հրավառ» (?), անշուշտ ի նկա-տի ունենալով ատրուշանը. Bottich. Arica 46, 22 հայերէնից փոխառեալ է դնում ասորին, իսկ Lag. Urgesch. 849 ընդհակառակը։ Müller SWAW 41. 13 ասորուց։ (Kiggs, Քերակ. 1856, էջ 60 յիշում է եբր. kemarim, որ տես վե-րը քովմարիմ)։ Սէր 1862, 183 օտար ռառ է համարում։ Տէրվ. Altarm. 70 և Երկրագունտ 1883, 171 քաղդէարենից է դնում։ Canini, Et. étymol. 72 պրս. kārukar «Աստուած» բառից։ Հիւնք. յն. ϰουρῆτες «քուրմ Կիւրեղեայ դից», եբր.


Քաղաք, աց

s.

town, city;
cf. Թագաւորեալ;
ի —ս, ընդ —աց —աց, —ի —ի, in every city or town, every where;
—է ի-, from one town to another;
մարտաքս քան զ—ն, out of town;
բնակիչք —ի, towns-people, towns-folk;
վիճակ, սահման —ի, township.

• ՓՈԽ.-Վրաց. ჭლაკი քալաքի «քաղաք», ჭალაკობა քալաքոբա «վաճառանոց», მოკა-ლაკე մոքալաքե «քաղաքացի», ჭალაკძეტი քալաքպետի «քադաքապետ», ნაკალაკევი նաքալաքեվի կամ ნაკალაჭარი նաքալաքարի «հին քաղաքի աւերակ», թուշ. Յςლიკ քալիք «քաղաք», მოკალკოვ մոքալքով «քաղաքացի», ռաս. k'alak', մինգր. ჭალაკი քալաքի, ափ-խազ. սվան. ինգ. քալաք «քաղաք» ևնւ


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

• դնում է նաև յն. παλεύω «թռչունը թա-կարդը ձգել», որ այստեղ գործ չունի։ Meillet MSL 8, 294 աւելացնում է նաև յն. σφαλλω և լտ. fallo. ընդունում է Muller SWAW 136 (1897), էջ 36. Հիւնք. փլչիլ դնում է յն. πλίνϑος «աղիւս» բառից, իսկ փլատակ հանում է բլթակ--ից։ Skold ՀԱ 1927, 792 սանս. sphլ. rati «ոտքով հրել», որ սակայն մեր սպառնալ բային է կցւում։


Արդ, ուց

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Ծամ, աց, ուց

• . առմատ առանձին անգործածական, որից ծամել Յոբ. լ. 5, Յայտ. ժզ. 10. Ոսկ. մ. ա. Եփր. աւետ. «մտքով որոճալ» Ոսկ. յհ. ա. 10. ծամելի կամ ծամելիք «ծնօտ» Դատ. դ. 21, 22, ե. 26. Նիւս. բն. Մագ. ձաւմոն «ծամեւու մազտաք» ՋԲ. անծամ Յոբ. ի. 18. մեղմածամ «մեղմ ծամելով, որո-ճալով» Վեցօր. 192 (ձեռ. մեղմաժամ). ծա-մու «այնչափ թանձր՝ որ կարելի է ծամել» (նորագիւտ բառ) Վրդն. սղ. կր. էջ 229 (Ի ժամ խաչին ծարաւմանն վասն չարութեան՝ լեղեաւ թանձրացուցին զքացախն, մինչ ծա-մու էր). անծամելի, դժուարածամ-նոր գրականի մէջ գործածական բառեր։


Ջուխտ

• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։