pang, work, labour in child-birth;
pains, labour, trouble, fatigue;
երկունք ծննդականի, throes;
յերկունս լինել, ունել երկանց, պատիլ զումամբ երկանց, to be in labour, in the pangs of child-birth, to labour.
ԵՐԿՆ ԵՐԿՈՒՆՔ. ὡδίν, ὡδύνη dolor parturientis, anxietas Ճիգն եւ ցաւ ծննդականի, որպէս ծայրագոյնն յերկս աարժանելիս. տղաբերքի ցաւը.
Որպէս երկն յղւոյ. (՟Ա. Թես. ՟Ե. 3։)
Եւայի եդեալ՝ ցաւօք երկն տալ, եւ առ այր դառնալ. (Գանձ.։)
Երկունք կալցին զնոսա իբրեւ զկանայս ծննդականս։ Ցաւք երկանց. (Ես. ՟Ժ՟Գ. 8։ ՟Կ՟Զ. 7։)
Ուստերք եւ դստերք՝ իմոյ որովայնի երկք եւ երկունք։ Զգուշանայցե՞ս երկանց եղանց։ Լուծանիցե՞ս զերկունս նոցա. (Յոբ. ՟Բ. 9։ ՟Լ՟Թ. 1։)
Ասի եւ զկուսական եւ անցաւ ծննդենէ՝ որպէս Պատրաստութիւն եւ ներգործութիւն ծնանելոյ.
Ի կուսէ նա միայն ծնաւ, անաղտ ծնունդն, եւ առանց ցաւոց երկունքն. (Նիւս. երգ.։)
Զիա՞րդ առանց սերման կոյսն մայր լինի, եւ յետ երկանց կոյս գտանի. (Տօնակ.։)
ԵՐԿՈՒՆՔ. նմանութեամբ, Տագնապ, երկիւղ. վիշտ. գործ դժուարին եւ անկատար. ցաւ. ցաւագին սիրտ. դառն հեծութիւն. եւ այլն.
Երկունք կալան զբնակիչս քանանացւոց. (Ել. ՟Ժ՟Ե. 14։)
Շուրջ եղեն զինեւ երկունք մահու. (Սղ. ՟Ժ՟Է. 5։)
Երկունք հիւանդութեանն բազմացեալ՝ զմահ ծնանին. (Լմբ. սղ.։)
Զանազան երկունս ուտելովն գործեն. (Մաշկ.։)
Անզգամ միտք անհասիցն ցանկալով՝ հանապազ յերկունս է. (Փիլ. այլաբ.։)
Երկու երկունք սիրոյ ստիպէին զնա. յիշատակ մեռելոյն, եւ տեսիլ կենդանի սիրելւոյն. (Մամբր.։)
Եւ այլ ոմն այսպէս երկամբք պատասխանի տայր. (Վրք. հց. ՟Դ։)
Ի վերայ տրտմեցուցանողին՝ որպէս ի վերայ անձին իւրոյ երկամբք արտասուեսցէ։ Յերկունս եղեալ լայր դառնապէս առաջնորդն մեր անտոնիոս. (Կլիմաք.։)
Յորոց երեւի երկն կամ երկունքն ի մէջ բերել եւ զձայն հեծութեան, իբր երգ ցաւոց. զի եւ ի յն. օտի՛, է երգ. եւ օտի՛ն, երկն. եւ օտինի՛, ցաւ, վիշտ։