obelisk.
βάσις basis (որ եւ խարիսխ). σκοπός scopus σκόπελος scopulus (դիտակ, նշանակ). σημαία (նշանակ) եւ այլն. (լծ. թ. քիւթիւկ ). որ եւ ՔԱՐԿՈԹՈՂ. Քար կանգնեալ որպէս զկոճղ հաստարմատ. արձան. վէմ. սիւն. նշան. նշաւակ. բուրգն. շիրիմ. յիշատակ. (վր. գոդո՛լի, է աշտանակ).
Մի՛ կանգնիցէք ձեզ արձան, եւ մի՛ քար՝ կոթող դնիցէք յերկրի ձերում. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 1. (այսպէս է յն. այլ ոմանք ընթեռնուն ի հյ. քարկոթող։))
Իբրեւ զկոթող կանգնեալ ի վերայ բլրոց. (Ես. լ. 17։)
Կոթողս կոթողէիր յամենայն հրապարակս։ Քակեսցեն զկոթողս քո. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 31. 39.)
ուր գրէ Նչ.
Զկոթողս, որ է նշան արձանաց։
Դարձոյց զաչս իւր ի գերեզման առնն աստուծոյ, եւ ասէ. Զի՞նչ է կոթողն այն, զոր ես տեսանեմ. (՟Դ. Թագ. 17։)
Ի ստուարակարկատ կոթողս կարծր արձանաց. (Նար. յիշ.։)
Զյուսահատութեանն կոթող տապալեալ. (Լմբ. պտրգ.։)
Զտապանին աւանդեաց զչափս՝ առ սեակաւ սակաւ քաղե զօրէն կոթողի. (Փիլ. լին. ՟Բ. 5։)
Քաղելով, ըստ կոթողի ձեւի ասէ հաւաքելով զծայրն. (Վրդն. ծն.։)