visitor;
inspector, bishop.
Որ յայց ելանէ. այցելօղ. այցօղ. ἑπίσκοπος, ἑπόπτος. inspector որպէս տեսուչ. վերատեսուչ. դիտօղ. վերակացու. ոստիկան. վրակեցու. նազըր. միւպալիր.
Եւ այս ստացուած ընչից նորա յայցելութենէն։ Տաց զայցելուս քո յարդարութիւն։ Այցելու եւ վերակացու ի վերայ նոցա. (Յոբ. Ի. 29։ Ես. Կ. 17։ Նեեմ. ՟Ժ՟Ա. 9։)
Այցելու եւ օգնական է նմա (Աստուած). (՟Բ. Մակ. ՟Գ. 39։)
Այցելուք ուղղադատք. (Նար. առաք.։)
Եւ խնամօղ. յանձանձիչ. պէտ ընօղ, աչքը վըրան. կեօզէտէն, գայըրան.
Եթէ կորզես ի մեղաց, այցելու ես։ Այցելուն ապաւինողացս. (Նար. ՀԶ. եւ Մծբ.։)
Եւ եպիսկոպոս. դիտապետ. վերադիտող. զի այս է եւ յն. էբի՛սգօբօս. ἑπίσκοπος. episcopus
Ներանձնացեալդ այցելու։ Զայցելուն դարման ընտրութեան. (Նար.։)
ԱՅՑԵԼՈՒ ԼԻՆԵԼ. cf. ԱՅՑ ԱՌՆԵԼ. ἑπισκέπτομαι.
Այցելու լինել սրբոց եւ այրեաց։ Այցելու լինել օրինացն, վրէժխնդիր լինել ի ձեռացն հեթանոսաց. (Յկ. ՟Ա. 27։ ՟Ա. Մակ. ՟Բ. 48։)
Այցելու մեր լե՛ր եւ փրկիչ. (Շար.։)