untrodden, desert.
ԱՆԿՈԽ ԱՆԿՈԽԵԼԻ. ἅβατος, ἁνεπίβατος, ἁτριβής. invius, non tritus. Ոչ կոխեալ. ոչ կոխոտեալ. դժուարակոխ անապատ. մարդ չիկոխած. պասըլմամըշ. իզսիզ. գըր. եէպան.
Յերկիր անկոխ։ Յանկոխ երկրին։ Անապատ անկոխ։ Անկոխ ճանապարհ։ Յանկոխս (այս ինքն յանկոխ վայրս) հարին զխորանս։ Թողլոյ զնա յանապատ, եւ առցէ նոխազն յինքն զանօրէնութիւնս նոցա յանկոխն։ Յագեցուցանել զանկոխն եւ զանշէնն. եւ այլն։
Ընդ խիստ եւ ընդ քարուտ եւ ընդ անկոխ հետեւել եւ ընդ անճանապարհ. (Փիլ. բագն.։)
Սերմանել եւ ի վիհս անկոխս, թէ հնար ինչ իցէ. (Սահմ. ՟Թ։)
Լեռնաձեւ անկոխ կուտակմանց. (Անան. եկեղ։)
Ընդ անկոխ ընթացաւ սահման յատակի (այս ինքն ծովու). (Նար. առաք.։)
Անկոխ դրախտին ճանապարհ բացաւ. (Ոսկ. ես.։)
Զանկոխն օձի զարքունի գնալ ճանապարհ. (Անան. ի պետր.։)
Անդաստան ընծայեալ Աստուծոյ՝ անկոխ. Ածաբ. կիպր. յորմէ եւ Խոր. հռիփս.։
Նաղ է փարախս, սակայն գայլոցն անկոխելի. (Առ որս. ՟Ը։)
Վայր անմխիթար, եւ ամենայն մարդկային գնացից անկոխելի. (Կլիմաք.։)
Կամ ուր ոչ լինի կոխել. անմատոյց.
Բարւոք գտեալ ի դրունս անկոխից. այս ինքն անմատոյց սրբութեանց. որպէս յն. ἅδυτον. (Դիոն. եկեղ.։)
Անկոխ աթոռ. (Ոսկ. մտթ.։)
Ի յանկոխն մարդկային մտաց սրբութիւն. (Շ. ՟ա. յհ. ՟Ա։)
Անփորձ, եւ բոլորից անկոխ ունի զգոյութիւն. (Մաքս. նշ. եկեղ.։)
Գերազանց քան զբնակութիւն ի յանկոխելին տեղի ձեռնարկէր։ Իմաստասիրութիւն վերնական եւ անկոխելի. (Նար.։)