without cause, — principle, causeless;
without reason or motive;
absolutely, peremptorily.
ἁναίτιος, -ον. non causa, non habens causam. Որ չէ պատճառ իմիք. պատճառ չեղօղ. սէպէպ տէյիլ.
Օրհնաբանի՝ բարին որպէս ամենայն բարեաց պատճառ, որպէս չարեաց անպատճառ. (Դիոն. ածայ.։)
Անպատճառդ միշտ իմում կորստեան. (Նար. ՟Կ՟Գ։)
Անպատճառ է չարեաց աստուած. (Բրս. չար.։)
Որ չէ պատճառեալ յայլմէ. սեպհականեալ ստորոգելի հօր աստուծոյ, որպէս ոչ ծագեալ յայլմէ անձնէ, ոչ ծնաել, եւ ոչ բղխեալ.
Եթէ մեծ է հօր ոչ յումեքէն լինել, ոչ ինչ նուազ որդւոյ՝ յանպիսւոյ հօրէ (գոլ). վասն զի անպատճառի փառացն հաղորդի, եւ յանպատճառէն (է). (Առ որս. ՟Գ։)
Հայր անպատճառ է, եւ պատճառ. որդի յանպատճառէն, եւ ոչ պատճառ. (Ի գիրս հց. տաթեւ.։) cf. ԱՆՍԿԻԶԲՆ.
որպէս Անեղ, հասարակ երից անձանց.
Պղատոն ասէ, մի է պատճառ ամենայնի, եւ ինքն անպատճառ է. (Ոսկիփոր.։)
Հայր է պատճառ անպատճառից, որդւոյ ծննդեամբ՝ հոգւոյն բղխմամբ. (Շ. խոստ.։)
Որ բոլորից ես պատճառ էից, անպատճառից, եւ որոց պատճառաւ. (Շար.։)
Չունօղ զպատճառ արարչական, կամ վախճանական, կամ ապացուցական, եւ կամ իրաւացի. սէպէպսիզ, վէսիլէսիզ.
Ոչինչ անպատճառ լինել տացի եւ ի մէնջ. (Փիլ. նխ. ՟բ.։)
Անբան արհեստք լսին, այսինքն ոչ անպատճառք. քանզի ոչինչ է արհեստ, որ ոչ ունի պատճառս։ Հմտութիւն է միոյ իրի անպատճառ գիտութիւն, ոչ գիտելով զպատճառն։ Ի ձեռն տեսականին եւ բանի գայ ի գործածականն. (Սահմ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Թ։)
Անպատճառ սպանումն. (Նիւս. բն. ՟Ի՟Բ։)
Անպատճառ օցտօղ. (Նար. ՟Խ՟Ը։)
Որ ոչ տայ պատճառս բամբասանաց. անմեղ. աննվաս. անմեղադրելի.
Անխիղճ եւ անպատճառ իցեն առ հեռաւորս եւ առ մերձաւորս. (Յճխ. ՟Ժ՟Ղ։)
Զի դու անպատճառ եւ անխոշտանկելի իցես. (Պտմ. աղեքս.։)
Առանց պատճառի. իբր անյայտ ծագմամբ. ինքնին, եւ վայրապար.
Ունի եւ ջուր, որ անպատճառ այսր եւ անդր հոսի. (Խոսր.։)
Թագաւորն անպատճառ լի ցասմամբ կայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)
Եթէ այրն անպատճառ թողու զկին. (Մխ. դտ.։)
Եւ Անվրէպ. առանց կարելոյ պատճառել ինչ. հարկաւ.
Այս բան հոռոմոցն սովորութիւն է, զատկի անպատճառ հաղորդելն. (Լմբ. պտրգ.։)
Պատարագ մատչի անպատճառ. (Տօնաց.։)