fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.
δράξ pugillus, brancata Ափ ձեռին ամփոփեալ. ձեռն բռնօղ կամ ըմբռնօղ զիմն. բուռ. ավուճ.
Որչափ բռամբ մի ալիւր ի սափորի։ Առիցէ բռամբ քահանայն ի զոհէ յիշատակի նորա։ Լաւ է բուռն մի, կամ բարի է լիութիւն բռան միոյ՝ հանգստեամբ, քան զլիութիւն երկուց բռանց՝ ջանալով եւ յօժարութեամբ ոգւոյ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 12։ Թուոց. ՟Ե. 26։ Ժղ. ՟Դ. 6։)
Լնուս զերկու բուռնդ. (Լմբ. ժղ.։)
Զայս մի բուռն թրջեալ ոսպն կերակրիւր. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)
Որպէս խոտ տանեաց, որ մինչեւ ի բուռն եկեալ էր՝ չորացաւ. յորմէ ոչ լցաւ բուռն հնձողին. (Լաստ. ՟Թ։)
Բախէր բռամբն զկուրծսն իւր. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։)
Նմանութեամբ, Իշխանութիւն. կարողութիւն. տերութիւն. որ եւ Ձեռն ասի.
Ընդ բռամբ արքայի ի սպաս զոհիցն պաշտել զայն. (՟Բ. Մակ. ՟Գ. 6։)
Զերկիրս ամենայն ի բռին իւրում ունի. (Կոչ. ՟Դ։)
Որ զերկնից եւ զերկրի պարգեւ եւեթ ունի. (Խոսր.։)
Բարիքն յուսով եւեթ էին եւ յետ մահու, եւ կարիքն անդէն ի բռան. (Ոսկ. եբր.։)
Իբրեւ ի բռան իւրում էր ճաշակ արեանն Դաւթայ, որով ծարաւին էր (սաւուղ), եւ ոչ դիտաց. (Եփր. համաբ.։)
(Գողն) ի բուռն անկեալ՝ չլինիցի՞ մահապարտ. (Եզնիկ.։)
Նոյ ըմպէր գինի եւ անկանէր ի բուռն քնոյ. յն. տայր զանձն քնոյ. (Ոսկ. ղկ.։)
ԲՈՒՌՆ ՀԱՐԿԱՆԵԼ. ἑπιλαμβάνομαι, ἁναλαμβάνομαι, περιλαμβάνω, ἄπτω apprehendo, suscipio, aggredior, tango Ձեռն արկանել, ձեռնարկել. ըմբռնել, շօշափել. եւ Սկսանել. ձեռնամուխ լինել. յօժարիլ, ընդգրկել. յարիլ. զհետ լինել. ձեռք զարնել, դպչիլ, բռնել, փաթթըւիլ, սկսիլ.
Բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա։ Բուռն եհար զինէն, եւ կացոյց ի վերայ ոտից իմոց։ ԲՈւռն հարին զաստուածոց օտարաց։ Բո՛ւռն հար, կա՛լ զձուկնդ։ Բուռն եհար սամփսոն զերկուց սեանցն միջոց։ Անզգամն բուռն եհար զբազկաց իւրոց։ Անզգամն բուռն եհար զբազկազ իւրոց։ Բուռն եհար հրեշտակ զգագաթանէ նորա։ Ոչ երբէք զհրեշտակաց բուռն հարկանէ, այլ զզաւակէն Աբրահամու բուռն հարկանէ.եւ այլն։
Զիրացդ բուռն հարէք։ Բուռն հարկանէին զոտիցն. (Փարպ.։)
Բուռն հարկանել զտանոյ օձին, կամ զճշմարտութենէ, զպատուիրանաց, զսպասաւորութենէ, զիշխանութենէ, զմիաբանութենէ սիրոյ։ Բուռն հարկանէ խնդալով։ Զօրէն շղթայից զմիմեանց բուռն հարեալ ունին. (Փիլ.։)
Բուռն հարի զգործոյ՝ որ ի վեր է քան զարժան իմ. (Լմբ. սղ.։)
Բուռն հարկանել ի կին, կամ ի տախտակ նաւին. ի նա. յառաւելն. ի մեկնութիւն. (Խոր.։ Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Դ. ՟Ի՟Է։ Գէ. ես.։)
Բուռն հարկանել առաքինի վարուց, կամ հնազանդութեան, կամ բանից. (Ճ. ՟Թ.։ Վրք. հց. ՟Ի՟Է։ Ոսկ. լս.։)
Բուռն հարկանել զսնոտեօքս. կամ ի խիտ առ խիտ ապացուցէ. կամ Յորմէ բուռն հարեալ։ Բուռն հարկանիցէ զմի ի յոստոց ծառոյն. (Իգն.։ Լմբ. պտրգ.։ Վրդն. պտմ.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)
Ի ԲՈՒՌՆ ԱՌՆՈՒԼ, կամ ԱՐԿԱՆԵԼ. ԶԲՌԱՄԲ ԱԾԵԼ, կամ ԱՐԿԱՆԵԼ. καταλαμβάνω, συλλαμβάνω, χειρόω occupo, comprehendo, subigo, domo եւ այլն. Ի ձեռն բերել. ըմբռնել. բուռն հարկանել. իշխել. տիրել. ափ ձգել, բռնէլ, ափ առնել.
Երթալ ի բուռն առնուլ զնոսա։ Զամենայն քաղաքն ի բուռն առնոյր, կամ արկանէր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 39։ ՟Ա. Մակ. ՟Է. 28։)
Զերասանակ ի բուռն առեալ. (Փիլ. ել. ՟Բ. 115։ Խոր. ՟Գ. 58։)
Որպէս զանզօր տղայ ի բուռն առցուք։ Հրաման տայր ի բուռն առնուլ զնոսա. (Խոր. ՟Ա. 26։ ՟Բ. 18։)
Ի բուռն առնու զսովորական առաքինութիւնն. (Վրդն. ծն.։)
Որ զբռամբ ածելոց իսկ է զմեծ վիշապն. (Յոբ. ՟Գ. 8։)
Զբռամբ ածել, զի լցցէ զկամս ցանկութեան իւրոյ. (Խոր. ՟Ա. 14։)
Ջանայր զբռամբ արկանել զոնիա. (՟Բ. Մակ. ՟Դ. 34։)
Ի ԲՌԻՆ ՈՒՆԵԼ կամ ԴՆԵԼ ԶՈԳԻ. այսինքն Ի վտանգ մահու դնել զանձն.
Զոգիսն ի բռին ունել եւ ի սպանութիւն մտաբերել. (Ոսկ. եփես.։)
Կալեալ ի բռին զոգի իմ՝ ի բաց մերժեցի զերկիւղ թագաւորաց. (Փարպ.։)
βία, δύναμις, κράτος violentia, vis, injuria եւ բայիւ, ἁναβιάζομαι, ἁδικέω եւ այլն. Բռնութիւն. հարստահարութիւն. զրկանք. եւ Ուժգնութիւն. սաստկութիւն. զօր.
Բուռն է ինձ ի քէն։ Բուռն առնես ժողովրդեան քում. (Ծն. ՟Ժ՟Զ. 5։ Ել. ՟Է. 16։)
Ոչ իշխէին բուռն ինչ գործել նմա. (Ճ. ՟Ա.։)
Սաստկագոյն հալածանօք բուռն ի վերայ եդեալ՝ զփախստեայսն տանէր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 23։)
Եթէ ի բուռն ապաստան կամիցի լինել. այսինքն բռնանալ. (Կանոն.։)
Եւ որպէս Բուռն առնօղ. ուստի ԲՈՒՌՆ ԼԻՆԵԼ, է Բռնանալ ի վերայ. հարստահարել. անիրաւել. զրկել. բռնի տիրել. նուաճել. նկուն առնել.
Մի՛ բուռն լինիցիս անանկի. (Առակ. ՟Ի՟Բ. 22։ ՟Ի՟Ը. 15։)
Բուռն եղեն արքայութեան հարցն իմոց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 3։)
Եւ մարդոյ բուռն ոչ լինիցի։ Ոչ եւս բուռն լիցին իշխանք որդւոցն իսրայէլի ժողովրդեան իմում. (Եզեկ. ՟Ժ՟Ը. 7։ ՟Խ՟Ե. 8։)
ԲՈՒՌՆ, բռան, բռունք. τύραννος tyrannus (լծ. հյ. տէր). dominator, imperator Իշխօղ զօրութեամբ. իշխան, հզօր. ճոխ եւ զօրաւոր ոք տէր. բռնաւոր, բռնակալ. ինքնակալ. թագաւոր.
Ո՛վ բուռն, գիտեմ, զի ոչ ունիս հանգիստ. (Լմբ. իմ.։)
Առ ձեզ, ո՛վ բռունք, են բանք իմ։ Բռունք ժողովրդոց։ Բռունք սոսկալիք։ Բռունք ինեւ ունին զերկիր.եւ այլն։
Որում ոչ ոք կարէր ի բռանց եւ յիշխանաց ընդդէմ դառնալ. (Ոսկ. ես.։)
Են եւ յերկրի բռունք բռնադատիչք փոքունց. (Նար. մծբ.։)
βιαστής, βίαιος, ἱσχυρός violentus, fortis Հզօր. զօրեղ. կորովի. ուժեղ. ուժգին. սաստիկ. եւ Բռնական. կտրիճ, ուժով, խիստ.
Աստուած հզօր եւ բուռն. (Փիլ. բագն.։)
Զյանդուգն զբուռն արքայն սաստիկ զփարաւոն. (՟Գ. Մակ. ՟Բ. 4։)
Այնպիսի գեղեցկի, այնպիսոյ բռան (այսինքն Սամփսոնի) կարաց յաղթել. (Ոսկ. ի հերոդ.։)
Զբռունս աշխարհի, այսինքն զպատերազմօղս. (Եփր. օրին.։)
Բուռն մարտակցաց։ Մոլորութեան բուռն վարդապետ. (Նար.։)
Արքայութիւնն երկնից բռնադատի, եւ բռունք յափշտակեն զնա. (Մտթ. ՟Ժ՟Տ. 12։)
Գեղեցիկ՝ պատմուճանաւ, եւ բուռն՝ զօրութեամբ. (Ես. ՟Կ՟Գ. 1։)
Բուռն են ցաւք քո. (Երեմ. չ. 15։)
Որոգայթ բուռն են առն շրթունք իւր. (Առակ. ՟Զ. 2։)
Բուռն կազմութեամբ։ Բուռն ոսկերօք. (Ագաթ.։)
Բուռն կապանօք նեղել. (Փարպ.։)
Բուռն գաւազանին։ Բուռն կապանօք. (Նար.։)
Բուռն տեսութիւն. (Լմբ. ատ.։)
Զասացեալս բուռն զօրութեամբ ըստ թարգմանչանցն ձայնից՝ իմանալի է մեզ կամ զօրաւոր զօրութեամբ, կամ ամենեւիմբ զօրութեամբ, կամ առաւել զօրութեամբ. (Վահր. համբ.։)
Յաղագս բուռն մահուան զոր ինչ պարտ է պատուհաս լինել՝ օրինագրեցաւ. (Պղատ. օրին. ՟Թ։)
Բռնագոյնս. ուժգին. զօրագոյնս. ահեղ զօրութեամբ. եւ Բռնի. դժուարաւ. հազիւ. զօռլու կէրպով. եւ զօռով, ճորով.
Եւ ինքեանք իւրեանց նետիւք լի բարկութեամբ զաչս թշնամեացն բուռն դէպ կալեալ՝ առ հասարակ ի կուրութիւն դարձուցանէին. (՟Բ. Մակ. ՟Ժ. 30։)
Գեղով վայրելուչ՝ բուռն ընթանայ անմարմնոցդ առաջի. (Լմբ. համբ.։)
Առաւել եւս բուռն աստի կեան. (Ճ. ՟Ա.։)
Ասէ ցնա հրէայն (բժիշկն). ո՛չ է հնար այսմ լինել. բո՛ւռն (այսինքն մեծ իմն է եւ դժուարին), թէ լիցի հոգիդ քո ի քեզ այսօր. (ՃՃ. վրք. Բրս.։)