cf. Շառագունիմ.
ՇԱՌԱԳՈՒՆԵՄ ՇԱՌԱԳՈՒՆԻՄ. ἑρυθρέω, ἑρυθρός γίνομαι rubesco, erubesco. Շառագոյն լինել. կարմրանալ. շիկանալ. եւ Շիկնիլ. պատկառիլ. զամօթի հարկանիլ. կարմրիլ. կաս կարմիր կամ մօսմօռ կտրիլ, խպնիլ.
Ամաչեալ (կամ ամաչեցեալ) ոք՝ շառագունէ, եւ երկուցեալ՝ դեղին լինի։ Յամաչել ուրուք՝ շառագունի, եւ յերկնչելն՝ դեղնի. (Արիստ. որակ.։ Նիւս. բն.։)
Յամօթոյ պատկառանաց շառագունէր, եթէ մի՛ գուցէ թուեսցի մեծամեծս պարծել. (Փիլ. լին. ՟Դ. 111։)
Հարսն ընդ փեսային մտանելն (ի տուն՝) տհակաւին շառագունէ, եւ պատկառանօք տեսանէ. (Նիւս. կուս.։)
Ոչ շառագունին երեսքն անամօթ ծիծաղելով. (Բրս. պհ. ՟Ա։)
Շառագունեցան երեսք նորա եռանդմամբն սրտի. (Եփր. թագ.։)
Շիկնելն շառագունելն. (Շիր.։)
Գէ՛թ ի մարդկանէ պարտ էր շառագունել եւ դողալ։ Նա շառագունէ ի տեսանելն զքեզ, եւ ոչ դու. (Սարգ. յկ. ՟Դ։)
Ընդ չարութիւն շառագունելով՝ ի պարկեշտագոյն զանունն փոխեմքի բարեպաշտութիւն. (Առ որս. ՟Ժ՟Ե։)
Տեսանելով զշառագունեալ զխաղաւարտին եռացումն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)