movement, motion;
earthquake.
κίνησις motus. Շարժումն՝ որպիսի եւ իցէ.
Ոչ գոյր յիս զօրութիւն, եւ ոչ շարժ մի ոտին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Կայիւք շարժի, եւ շարժիւք կայ մնայ. (Պիսիդ.։)
Յառաջ քան շարժիցն՝ աներբ էին կայք. (Նար. տաղ եկեղ.։)
Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է եւ ի ծխնոջն, եւ ոչ ի փւփխումն։ Շարժ ասեմք զեղելոցն փոփխումն. (Լմբ. առակ. եւ Լմբ. յայտն.։)
Ախտաւոր կամ ախտաւորական շարժիւք. (Սկեւռ. աղ. եւ Սկեւռ. լմբ.։)
Ծաղր ժպտական, շարժ պարկեշտական. (Գանձ.։)
ՇԱՐԺ. σεισμός terraemotus, concussio. Գետնաշարժ. սասանութիւն. սարսումն եւ տատանումն երկրի. ժաժ.
Շարժ խստագոյն եղեւ, եւ տունք ի շարժէ անտի փլան. (Մամիկ.։)
Շարժ եղեւ մեծ յոյժ, եւ ծովն ի սահմանէ իւրմէ փոխեցաւ։ Գիտաց սիմէոն, թէ շարժ կամէր լինել։ Եւ նորա աղաչեալ զաստուած՝ դադարեաց շարժն. (Վրք. հց.։ Հ=Յ.։)
Ահագին շարժ եղեւ։ Եղեւ շարժ մեծ. (Վրդն. պտմ.։ Տէր Իսրայէլ.։)
Կարկուտ, եւ շարժ ի վերայ մարդկան. (Նախ. յայտն.։)
Շարժն եւ պատառումն վիմաց։ Շարժ մեծ յահ եւ յերկիւղ հրէիցն եւ զինուորական եղեւ. (Բրսղ. մրկ.։)