Definitions containing the research զ : 10000 results

Անկորուստ

adj. adv.

that cannot be lost, imperishable;
without loss.

· Calfa

NBHL (2)

Ուր չիք կորուստ. որում անմարթ է կորնչել. անպակասելի. անվատնելի. որ չիկորսըւիր. գայպ՝ զայ օլմազ.

Զի զիս զանարժանս՝ անկորուստ եւ անվնասելի ընդ փրկեցելոցն հաղորդեսցես. (Նար. ՟Լ՟Զ։)


Անկուած, ոց

s.

weaving, texture;
weft.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՆԳՈՒԱԾ. ὔφασμα, συνυφή. textura, contextura. Ոստայնանկութիւն. եւ հիւսուած. ընդելուզումն. գործած. բանուածք. տօգույուշ. էօրմէ. եւ գործն անկեալ՝ հիւսեալ. բանած բան. իշլէնմիշ տօգունմուշ շէյ.

Խոյր բեհեզեայ՝ անկուածով ոսկւոյ. (Խոր. ՟Բ. 31։)


Անկուածոյ, ից

adj.

woven.

· Calfa

NBHL (1)

Ոստայնանկեալ. հիւսեալ. հիւսկէն. ընդելուզեալ. բանած, հուսած. տօգունմուշ. եօրմէ. ὐφαντός. textus, textilis.


Անկումն, ման

s.

fall, tumble;
overthrow, ruin, subversion;
degradation;
cadence;
վերստին —, second fall;
relapse.

· Calfa

NBHL (6)

Անկանիլն, ըստ ամենայն նշ. իբր կործանումն. վայրաբերումն. զրկումն, վրիպումն, մահ, պատահումն եւ այլն.

Յարուցին ի գլորմանէ զանկումն ամենայնի երկրի. (Ագաթ.։)

Բազմաց անկումն մեծամեծաց (ի ճակատու). (Խոր. Բ. 82։)

Ի սկզբանցն մինչեւ յանկումն գալ կենցաղոյս. (Պիտ.։)

Յանգումն բերեալ՝ տեսանէ զամենայն ի բարիս աւարտեալ. (Մագ. Ե։)

Աստանօր յանգման գրոցս կարգեաց զյաղագս ունելոյն բան. (Անյաղթ ստորոգ.։)


Անկուշեմ, եցի

va.

to kick, to strike with the hind feet;
to resist, to reject.

· Calfa

NBHL (4)

Յագեցաւ, յօրացաւ, եւ անկուշեաց զսիրելին. (Օր. ՟Լ՟Բ. 15։)

Վազս առեալ փռնգալով, անկուշեալ՝ յետս կոյս զիշխանն ընդոստուցեալ ընկենոյր։ Ի պարարտութենէ պորտոյն անկուշեալ. (Յհ. կթ.։)

Եւ իբր անգոսնել. ստունգանել. անսաստել. կամ առ ոտն հարկանել. ընդ վայր հարկանել. ընդվզիլ. թօթվել, չսեպել.

Անգոսնեացն եւ անգուշեաց՝ մի բառ է. Շայն՝ ասորի, եւ Սէ՝ հայեցի. (Երզն. քեր.։)


Անկուռ

adj.

rough, rude, uneven, rugged.

· Calfa

NBHL (1)

Անկուռ է առաքինութեանն ճանապարհ. քանզի սակաւք են՝ որ գնան ընդ նա. եւ կո՛ւռ եւ կո՛խ՝ չարութեանն։ (Անխրատն) ի յանկուռ ճանապարհաց ոչ խոտորեալ եւ խորշեալ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)


Անկոփ

adj.

not carved, unpolished, rough.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ի քարանց պատուականաց, չափով յանկոփից (յն. այլազգ է)։ Առնեն վէմս անկոփս ըստ օրինացն (յն. ամբողջ). (՟Գ. Թագ. ՟Է. 9։ ՟Ա. Մակ. ՟Դ. 47։)


Անկռինչ

adj.

without cries;
unable to cry out.

· Calfa

NBHL (1)

Ոչ ձայն պաղատանաց զկնի արձակեաց, քանզի անկռինչ էր. (Նար. ՟Ժ՟Դ։)


Անկռիւ

adj.

without contention;
without resistance;
without quarrel.

· Calfa

NBHL (4)

Ոչ կռուօղ. եւ չունօղ զկռիւ. հեռի, կամ ազատ ի կռուոյ. ἅμαχος. qui non pugnat, pugna carens.

Որոց (հրեշտակաց) ոչինչ այնպէս առանձինն՝ իբրեւ զանկռիւն եւ զանամբոխն (գոլ). (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ի նոցա (դիւաց) բառնալն, եւ զմեզ մոռանալն՝ մեք անկռիւք լինէաք. (Լմբ. սղ.։)

Ետես նա զերկիրն յուսացեալ բերդիւք եւ անկռիւ ամրոցօք. (Եփր. ծն.։)


Անկռուելի, լւոյ, լեաց

adj.

impregnable;
invincible.

· Calfa

NBHL (7)

Կամ անըմբռնելի, անմերձ. ուր չիք կռիւ ձեռին կամ կռուան ոտից. որուն չըլլար դպչիլ. տօգանըլմազ. դութուլմազ.

ἅμαχος. inexpugnabilis. Անմարտնչելի. անառիկ. անպարտելի. ճէնկ իլէ ալընմազ, գարշը գօնմազ.

Աստուծոյ զօրութեանն՝ որ անկռուելին է։ Անշարժ հիմանն, անկռուելի նաւահանգստին. (Ոսկ. ՟ա. կոր. եւ եղ։)

Զքո խորհուրդսդ, եւ զանկռուելի (կարծեցեալ) թիւրութիւնսդ ծանեաք։ Զի՞նչ իցէ ի մեծագունացն նոցա եւ անկռուելեաց. (Առ որս. ՟Գ. ՟Ե։)

Ներհակս ինձ զօրացուցի՝ ապառումս եւ անկռուելիս. (Նար. ՟Ի՟Ա։)

Եղջիւր՝ զուարակի ամրութիւն է անկռուելի. (Իգն.։)

Փուշս շուրջ զպտղովն արկեալ, որպէս զի անկռուելի օդագնացացն դարանակալութեան պահեսցի. (Պիտ.։)


Անկտակ

adj.

intestate.

· Calfa

NBHL (1)

Որ չառնէ զկտակ. առանց կտակի. կտակ չըրած. վասիյէթսիզ.


Անկրական, ի, աց

adj.

impassive, insensible.

· Calfa

NBHL (1)

Հրդեհեա՛ անկրական հրով ահաւորիդ։ Անկրական եւ անսահման սիրոյ քո։ Մի՛ առագաստեսցէ մառախուղ մեղսասիրին զանկրական լոյս էութեան քո. (Բենիկ.։)


Անկրելի, լւոյ, լեաց

adj.

unable to bear;
insupportable.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ ոք (յիշեաց) զանկրելիսն էութեանն, եւ ոչ թախծեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)


Անկրթութիւն, ութեան

s.

want of discipline, indocility, rudeness.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ քանցեսցի լնդացն փափկութիւն եւ անկրթութիւն. (Նիւս. կազմ.։)

Մտրուկ (է) մարմինն վասն անկրթութեանն. (Երզն. մտթ.։)


Անկրօն, ից

adj.

irreligious.

· Calfa

NBHL (1)

Օտար ի ճշմարիտ կրօնից. անհաւատ, մոլար. մէզհէպսիզ.


Անկցորդ

adj.

disjoined, separate;
that does not participate, that takes no share.

· Calfa

NBHL (3)

Որ չէ կրոցդ կամ հաղորդ. անմասն. անբաժ. իլհագ օլմայան, լագասըզ, պէրի. ἁμέτοχος. non particeps, expers.

Ամենայն ախտի անկցորդ՝ Աստուծոյ բնութիւնն է։ Անկցորդ է եւ ի վեր քան զամենայն ախտս։ Անուն ունայն՝ անկցորդ ի ճշմարտութենէ իրաց. (Փիլ.։)

Մի՛ հաղորդեսցի խորհրդոյս, այլ զգուշութեամբ դրանցդ՝ անկցորդ սմին լինիցի. (Լմբ. պտրգ.։)


Անկքելի, լւոյ, լեաց

adj.

inflexible.

· Calfa

NBHL (1)

ԱՆԿՔԵԼԻ կամ ԱՆԿԸՔԵԼԻ Որ ոչն կքի. անկորանալի. անընկճելի. որ չի ճկիր. էկիլմէզ. եէնիլմէզ.


Անհագագ

adj.

speechless;
without aspiration;
breathless.

· Calfa

NBHL (1)

Անհագագ ոմն, եւ անկենդան, եւ առ ամենայն հրաման նուազեալ. (Նար. ՟Լ՟Դ։)


Անհալ

adj.

not fusible;
indissoluble;
indigest.

· Calfa

NBHL (3)

Զմենանդրի զպատկերն անհալ թողեալ ի ձաղանս յանպատեհ տեղւոջ. (Սոկր.։)

Զոր պահեաց անհալ՝ նկարելով ի նմա պատկեր արքունի. (Երզն. մտթ.։)

Կամ որ ինչ դժուարաւ հալի ի ստամոքսն. դժուարաւ մարսելի. անմարս. հազմ օլունմազ.


Անհակառակելի, լւոյ, լեաց

adj.

indisputable, irresistible.

· Calfa

NBHL (1)

Այս է ճշմարտութեանն անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Փիլ. իմաստն.։)


Անհակառակութիւն, ութեան

s.

pacific conduct.

· Calfa

NBHL (1)

Եւ դու տե՛ս զանհակառակութիւնն. (Ոսկ. մ. ՟Բ. 17։)


Անհաղորդ, ից

adj.

that does not participate;
incommunicable;
that does not receive the communion.

· Calfa

NBHL (2)

Մի՛ անհաղորդ եւ անդասակից դատապարտեր զմեզ ի հօտէն Քրիստոսի. որ հայի եւ ի ՟Ա. նշ. (Վրք. ոսկ.։)

Կամ որ չկամի հաղորդակից լինել մարդկան, որպէս եւ որ չկամի հաղորդել այլոց զիւր բարիս. ուրիշներէն հեռացօղ. եւ ուրիշի բարիք մը չընօղ.


Անհաղորդական, ի, աց

adj.

incommunicable.

· Calfa


Անհամ, ից

adj.

insipid, unsavoury;
nauseous, disgustful.

· Calfa

NBHL (5)

ἅναλος. insulsus եւ μωρός. insipidus. որ եւ մորոս, եւ անհամեստ. Անբաժ ի համոյ. անհամեմ. անախորժ. անաղի. անլի. տադսըզ. լեզզէթսիզ.

Երկրորդել զանհամ պատմութիւնս նոցա. (Վեցօր. ՟Զ։)

Ո՛վ անմտութիւն եւ անհամ մորոսութիւն. (Եզնիկ.։)

Անհամ ձեւ. (Երզն. քեր.։)

Զի եթէ յայտնեալ էր՝ թէ ե՛րբ գայ նա, անհամ լինէր գալուստ նորա. (Եփր. համաբ.։ եւ Ոսկ. գծ.։ եւ Երզն. մտթ.։)


Անհամանամ, ացայ

vn.

to grow insipid, to be nauseous, to be disgustful.

· Calfa

NBHL (2)

Անհամ լինել. կորուսանել զհամ՝ իրական կամ նմանական. անհամնալ. տադսըզ լանմագ.

Նորին աղագաւ անհամացաք, եւ կոխան ոչ միայն մարդկան եղաք, այլ եւ զանազան ախտից. (Սարգ. յկ. ՟Ը։)


Անհամառօտ

adj.

not brief, not concise, prolix.

· Calfa

NBHL (1)

Անհամառօտ յոյս (Աստուած)։ Կատարեցեր զյուսոյն յերկարաձգութիւն, որ առ քեզ պահեալ անհամառօտելի. (Նար. ՟Գ. ՟Ծ՟Բ։)


Անհամար

adj.

innumerable, infinite.

· Calfa

NBHL (6)

Զենուին արջառս եւ ոչխարս անհամարս եւ անթիւս (յն. մի բառ) ի բազմութենէ։ Մեռեալս անհամարս։ Անհամար մնացեալ են արտաքոյ այդր գրոյ. (՟Գ. Թագ. ՟Ը. 5։ Իմ. ՟Ժ՟Ը. 12։ ՟Գ. Մակ. ՟Դ. 14։)

Գունդ կազմէր անհամար բազմութեամբ. (Եղիշ. ՟Բ։)

ἁναρίθμητος. innumerabilis. Որոյ չիք համար կամ թիւ. անթիւ. անթուելի. անհաշիւ. համրանք չունեցօղ. հիսապսըզ. հատսըզ. սայըսըզ.

Կամ ἅλογος. որոց համարն ոչ է առեալ. ոչ հաշուելի. դժուարին ի հաշուել. սայըլմազ.

Աւուրքն առաջինք անհամա՛րք լիցին, զի պղծեցաւ գլուխ ուխտի նորա. (Ծուոց. ՟Զ. 12։)

Զիա՞րդ զյայտնի զմեղս անհամար թողուցու. (Մանդ. ՟Ժ՟Դ։)


Անհամբեր

adj.

impatient;
intolerant.

· Calfa

NBHL (3)

Որ ոչ համբերէ. անհամբերող. սապըրսըզ, թէհամմիւլսիւզ.

Զանհամբեր բարս մեզ ուսուցանեն. (Խոսր.։)

Անըմբերելի. անհանդուրժելի. անտանելի. չդիմանալու. սապր օլունմազ. տայանըլմազ.


Անհամբերութիւն, ութեան

s.

impatience;
intolerance.

· Calfa

NBHL (2)

Պակասութիւն համբերութեան. սապըրսըզլըգ.

Իւրաքանչիւր չարի յօրինել զներհակն, անհամբերութեանն՝ համբերութիւն. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Անհամբոյր, բուրից

adj.

haughty, unsociable, reserved, austere, churlish, uncivil, morose, sullen, surly, harsh, forbidding.

· Calfa

NBHL (3)

Անընտել գազան եւ անհամբոյր։ Մեղքն՝ դժնդակ, եւ անհամբոյր գազանն։ Ալիք անհամբոյրք. (Ոսկ.։)

Ոչ համբոյր. անընդել. վայրենի. կատաղի. դժնդակ. անհաշտ. անողոքելի. որ ոչ համբուրէ զբարի ինչ, կամ ոչ է համբուրելի առ դժնէութեանն. անճահ. անդէպ. ἁνήμερος, ἅγριος, μαινόμενος, ἁμείλικτος, ἅσπονδος. immanis, furiosus, implacabilis.

Յանհամբոյր նմին ձեռնարկեսցէ զգովութեանցն զհետեւումն. (Պիտ.։)


Անհամեմատ

adj.

disproportionate;
incomparable, unparalleled, matchless.

· Calfa

NBHL (5)

ἁσύγκριτος. incomparabilis. որ եւ ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ. Անբաղդատ. աննման. անչափ. անկշիռ. չունօղ զհամեմատ ինքեան, կամ զհամեմատութիւն ընդ այլում. մենէնտի՝ ագրանը եօգ, պինազիր, պիմիսալ.

Չափովք անբաւիւք եւ անհամեմատիւք նուազեալ. (Դիոն.։)

Եթէ կամիցի յիրս ինչ համեմատել, անհամեմատ գտցէ զնա. (Սարգ. յկ. ՟Դ։)

Տարբերեալ. օտար. անյարմար. պէնզէմեզ. ույմազ.

Զմերս զարտուղի եւ անհամեմատ սոցա ընթացս քննել. (Լմբ. պտրգ.։)


Անհամեմատական

cf. Անհամեմատ.

· Calfa

NBHL (2)

Անհամեմատական զօրութիւնն Աստուծոյ։ Դու միայն ես անհամեմատական, որ ոչ զոք ունիս ընդ քեզ զովօղ կամ ընկերակից. (Ոսկ. ես.։)

Մի՛ միայն զփառսն Աստուծոյ կարծար անհամեմատելի ասացեալ ի սրբոյս։ Տեսանե՞ս զանհամեմատելի գործն. (Լմբ. սղ.։)


Անհամեմատութիւն, ութեան

s.

disproportion;
inequality.

· Calfa

NBHL (2)

Զփառացն եւ զվայելչութեանն անհամեմատութիւն կամեցաւ ցուցանել. (Լմբ. յայտն.։)

Տեսեալ զանհամեմատութիւն խնամակալութեան սրբոյն Նիկողայոսի. (Ճ. ՟Գ.։)


Անհամեստ

adj.

immodest, unchaste, obsccene.

· Calfa

NBHL (2)

Ազգ կանանց անհամեստից. (Մանդ. ՟Թ։)

Որ չէ համեստ. անամօթ. անպարկեշտ. խենէշ. լկտի. անհամ բարուք. ետեպսիզ. տադսըզ.


Անհամիմ, եցայ

vn.

cf. Անհամանամ.

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ անհամանալ. անհամնալ. պադսըզլանմագ. μωραίνομαι. որ եւ մորոսանալ. յիմարիլ. եւ անհամեստ լինել. լտ. լայնաբար ասի evanesco փճանալ. եւ infatuor, stulte ago. խենդենալ.


Անհամութիւն, ութեան

s.

insipidity, ill flavour;
nauseousness.

· Calfa

NBHL (6)

Պակասութիւն համոյ. տադսըզլըգ.

Զի համեմեսցեն զանհամութիւնս իմ ստուգութեամբ աղիւն ճշմարտութեան։ Զծովն՝ անուն անհամութեան. (Ագաթ.։)

Աղն եթէ ոչ զնեխութիւն եւ զանհամութիւն բառնայ (յն. եթէ ոչ յաղէ, կամ համեմէ), ո՛չ է աղ. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)

Պատճառք իսկ չարեաց՝ լեզուոյն անհամութիւնն է։ Այն ամենայն անհամութիւն է, եւ անհեդեդ կերպարանք. (Ոսկ. ես. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զորոյ անհամութիւն ի դէպ ժամանակի յանդիմանեսցուք. (Եզնիկ.։)

Նմանութեամբ, կամ ըստ հոմաձայնութեան յունին, մորոսութիւն. անխառնութիւն. անհամեստութիւն. անամօթութիւն. էտէպսիզլիք. μωρότης, կամ μώροσις, ἁκρασία, ἁναίδεια. fatuitas, intemperantia, ineptia, impudentia.


Անհայր

adj.

fatherless.

· Calfa

NBHL (6)

ἅπατωρ. patris expers. Որոյ չիք հայր. հայր չունեցօղ. աթասըզ. պապասըզ. Զմելքիսեդեկէ ասի, ըստ որում չիք հայր նորա նշանակեալ ի սուրբ գիրս.

Անհայր, անմայր, չհամարեալ յազգս (այս ինքն յազգահամարի). (Եբր. ՟Է. 5։)

Առաւել զՔրիստոսէ, որ ըստ մարմնոյ ծնաւ ի կոյս մօրէ առանց մարմնաւոր հօր.

Անմայր ի Հօրէ անսկզբնաբար՝ լինել անհայր ի սրբոյ Կուսէն։ Անհայր ծնունդ. (Շար.։)

Ո՞ պատմեսցէ զազգատոհմն անհօրն (ըստ մարմնոյ), եւ անմօր (ըստ Աստուածութեանն). (Սարկ. հանգ.։)

Հարցցո՛ւք ընդ հարս մեր. եւ արդ զիա՞րդ ոք մեզ պատմեսցէ, անհայր գոլով, սակս քո. (Մագ. ՟Թ։)


Անհանգէտ

adj.

not conformable, dissimilar, unequal;
inconsequent, not inferible.

· Calfa

NBHL (3)

Թէպէտ անհանգէտ եմ, բախտիւ միայն. սակայն բնութեամբ հանգիտապատիւ եմ մարդկան. (Երզն. մտթ.։)

Կամ անհաւասար. անզոյգ. անհամեմատ. ἅνισος. inaequalis.

Ուրոյն յատուկ մանաւանդ քանոյն (կամ քանակին) զհանգէտն եւ զանհանգէտն ասիլ. ո՛րզան, մարմին ե՛ւ հանգէտ եւ անհանգէտ ասի. (Արիստ. քանակ.։)


Անհանգիստ

adj. adv.

restless, fretful, agitated;
turbulent, unquiet, tumultuous;
incessantly, always;
— կալ, to fret, to be agitated, to fidget;
— առնել, to fret, to agitate.

· Calfa

NBHL (9)

Որ ոչ հանգչի. չունօղ զհանգիստ եւ զկայ՝ յերեսաց անդադար աշխատութեանց, կամ տառապանաց, եւ շարժման. ուր ոչ գոյ հանգիստ. րահաթսըզ. արասըզ. պիհուզուր.

Անքուն եւ անհանգիստք լինէին։ Անհանգիստ առնիցեն զմեզ պատերազմաւ. (Փարպ.։)

Անհանգիստ պատերազմօք. (Լաստ.։)

Անհանգիստն հազարաւուխտ (որ չտայր դուլ եւ դադար). (Փարպ.։)

Շրջեալ ի վերայ անհանգիստ ալեացն։ Յանհանգիստ երերմունս։ Անհանգիստ լեզուաւ. (Ագաթ.։)

Խռովէին զաշխարհս, եւ անհանգիստ պահէին. (Խոր. ՟Գ. 24։)

Անկանին յուժոյ իբր զանհանգիստ անխնամս. (Պիտ.։)

Զանհանգիստն ընդունի զպատիժս. (Յճխ. ՟Ժ։)

Զտիւ եւ զգիշեր անհանգիստ նմա ժամ աղօթից էր։ Անհանգիստ ի նոյն խորհուրդս ճեպեցուցանէր։ Աղաղակէին առ միմեանս անհանգիստ. (Փարպ.։)


Անհանգիտութիւն, ութեան

s.

disparity, inequality.

· Calfa

NBHL (1)

Անհաւասարութիւն. անզուգութիւն. աննմանութիւն.


Անհանգստութիւն, ութեան

s.

inquietude, uneasiness;
agitation.

· Calfa

NBHL (3)

Չառնուլն կամ չտալն զհանգիստ. րահաթսըզլըգ.

Զոր եւ ի վերայ գործեաց երաժշտականք զգուշութեամբ պահեն՝ զջիլսն թուլացուցանելով, զի մի՛ պրկմամբ անհանգստութեամբ պախումն առցէ. (Փիլ. լին.։)

Հանապազ տեղեաց ի տեղիս փոխին, զի անհանգիստ են, եւ գիշահոտ յանհանգստութենէն. (Ոսկիփոր.։)


Անհանդարտ

adj.

fidgety, inquiet, noisy.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ կայ հանդարտ. խռովայոյզ.


Անհանդարտութիւն, ութեան

s.

cf. Անհանգստութիւն.

· Calfa

NBHL (1)

Աղմուկ. խռովութիւն. յոյզք.


Անհանդերձ

adj.

unclad, naked.

· Calfa

NBHL (2)

ԱՆՀԱՆԴԵՐՁ. Առանց հանդերձանաց կազմեալ. պարզ. անշուք. պայաղը, սաֆի.

Ոչխարք ոչինչ ցանկան պէսպէս խորտկաց, այլ զլոկն զհանդերձ ճարակն ճարակին. (Ոսկ. ես.։)


Անհանդուրժական

cf. Անհանդուրժակ.

· Calfa

NBHL (7)

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Որում անհնար է կամ դժուարին է հանդուրժել. անժուժալի. անըմբերելի. անբերելի. անտանելի. ահաւոր եւ սաստիկ յոյժ. որ քաշելու՝ դիմանալու՝ տարւելու բան չէ. տայանըլմազ. չէքիլմէզ. կեօթիւրիւլմէզ. ἁφόρητος. intolerabilis.

Ուսանիցին զԱստուծոյ զանհանդուրժական արձակեալ բարկութիւնն։ Անհանդուրժականն հպարտութիւն. (Ոսկ. ես.։)

Զանհանդուրժական (մեզ) բնութիւն հրեշտակին յայտնելով. (Վրդն. դան.։)

Աստուած երեւեալ զօրութեամբ անհանդուրժելի. (Վրք. հց. ՟Դ։)

Առաւել զայրացեալ անհանդուրժելի բարկութեամբ. (ՃՃ.։)

Անհանդուրժելի վշտաց եցոյց պատահել մեզ. (Տօնակ.։)

Անհանդուրժելի արդեօք զծախիցն իցէ առնել յոլովութիւն ընչից. (Պիտ.։)


Անհանճար, ից, աց

adj.

foolish, imprudent, ill-advised.

· Calfa

NBHL (5)

Անհանճար քան զամենեսեան զինքն անուանէ։ Առ իմաստութիւնն անհանճառք. (Ածաբ.։)

Ի նուաստացուցանելոյն զնա անհանճարիցն ի յերեւելոյն մարմնոյ. (Պրպմ.։)

ἁσύνετος, ἁφρονέστατος, ἁλογώτερος. եւ այլն. insensatus, insipiens եւ այլն. Անբաժ ի հանճարոյ. անիմաստ. անխորհուրդ. անմիտ. անբանագոյն. անխելք. ագըլսըզ. լաշգըն.

Չէ՛ անհանճար սգոյ այնպիսի արտօսր, այլ՝ գթոյ եւ խնամոց, եւ միւսն անհանճար սգոյ է։ Տրտմութիւն անհանճար։ Կամելն Աստուծոյ ո՛չ անհանճար ինչ է։ Զի՞նչ բան զայն անհանճարոյ կայցէ. (Ոսկ.։)

Քննէր զվրիպումն անհանճարս բարբառի. (Գէ. ես.։)


Անհանճարաբար

adv.

foolishly, imprudently.

· Calfa

NBHL (4)

Անհանճարաբա՛ր ասելն, զիա՞րդ հնար է այսմիկ լինել։ Ո՛չ ըողուլ անհանճարաբար, զոր ինչ գործելն էր պարտ. (Պրպմ.։)

Ոչ անհանճարաբար զանմտութիւնս նոցա շահիս։ Ընթեռնումք հատակոտորս եւ անհանճարաբար. (Առ որս.։)

Անհանճարաբար ի բաց մերկացեալ զլուսեղէն զարդարանսն. (Ճշ.։)

Զձեռսն եւ զոտսն անհանճարաբար ի հարուածս շարժէ. (Գր. հր.։)


Անհանճարագոյն

adj.

more or very foolish.

· Calfa

NBHL (1)

Անհանճարագոյն քան զամենայն մարդ։ Են քան զանհանճարսն անհանճարագոյնք. (Առորս. ՟Բ. ՟Ժ։)


Անհանճարական, ի, աց

cf. Անհանճար.

· Calfa

NBHL (1)

Մի՛, վասն զի շնորհաց է փրկութիւնն, անհանճարական ինչ համարիցիս։ Մի՛, յորժամ ցասումն լսիցես, կարիս ինչ անհանճարականս կարծիցես զԱստուծոյ. (Ոսկ. ես.։)


Անհանճարութիւն, ութեան

s.

folly, imprudence;
insipidity, dulness.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ քան զայն անհանճարութիւն տգեղագոյն կայցէ։ Յայնպիսի անհանճարութիւնս (յն. յանզգայութիւն) հասաք, մինչ՝ եւ յանիրաւութենէն չտալ. (Ոսկ. մտթ.։)

ἁσυνεσία, ἁπαιδευσία, ἁλογία. imperitia, inscitia. Անհանճարն գոլ. անմտութիւն. տգիտութիւն. մոլորութիւն. անզգայութիւն. անխելքութիւն. ագըլսըզլըգ.