Your research : 36 Results for գի

Entries' title containing գի : 770 Results

Definitions containing the research գի : 1115 Results

Մոշայ (ից)

cf. Մոշենի.

• «մի տեսակ թուփ, tamarix. brya», որից մոշավայրի Երեմ. ժէ. 6, 31. Վրդն. ծն. (գրուած մոշ վայրի Գիրք թղ. 468), մոշի Գաղիան, Բժշ. մոշենի Պտմ. վր. էջ 48, 55, մոշ «պտուղը» Վստկ. 72, 79։


Մորճ

cf. Մորչ.

• , ո հլ. «դալար գաւա-զան, ոստ, ճիւղ» Դամասկ. Վստկ. 142. Կոստ. երզն. 169. (որ և մորջ Վրդ. առ. 100). «ծառի արմատի կողքից դուրս եկած նոր ծիլ կամ ճիւղ» Սմբ. դատ. 99. «դալար, նոր, կա-նաչ, թարմ» Առաք.։ Գրուած է «մուրճ դա-լար»՝ Մոլութ. 211բ. «Յորժամ գաւազանն է մուրճ, դիւրաւ կրկնի յիւրաքանչիւր կողմն. իսկ յորժամ լինի բիրտ, փութով խորտակի, քան ուղղի».-որից մորճիկ «ոստիկ, ճիւ-կիկ» Քուչ. 47, 55. մորչել «ծլիլ կանաչիլ» Վստկ. 129 (երկուսն էլ նորագիւտ բառ)։


Մորչ

s. adj.

bough, branch;
green, fresh, tender.

• , ո հլ. «դալար գաւա-զան, ոստ, ճիւղ» Դամասկ. Վստկ. 142. Կոստ. երզն. 169. (որ և մորջ Վրդ. առ. 100). «ծառի արմատի կողքից դուրս եկած նոր ծիլ կամ ճիւղ» Սմբ. դատ. 99. «դալար, նոր, կա-նաչ, թարմ» Առաք.։ Գրուած է «մուրճ դա-լար»՝ Մոլութ. 211բ. «Յորժամ գաւազանն է մուրճ, դիւրաւ կրկնի յիւրաքանչիւր կողմն. իսկ յորժամ լինի բիրտ, փութով խորտակի, քան ուղղի».-որից մորճիկ «ոստիկ, ճիւ-կիկ» Քուչ. 47, 55. մորչել «ծլիլ կանաչիլ» Վստկ. 129 (երկուսն էլ նորագիւտ բառ)։


Մորմոք

cf. Մորմոքումն.

• «կսկիծ, ցաւ, եռք». արմատ՝ որ առանձին գործածական է միայն նոր գրա-կանում. որից մորմոքիլ Առակ. իթ. 21. Անգ. բ. 15. Զաք. թ. 5. Գծ. ե. 38. մորմոքել Մա-րաթ. մորմոքեցուցանել Պրոկղ. ոսև. մոր-մոքող Նար. մորմոքանք Յայսմ. մորմոքումն Շնորհ. սրտամորմօք, մորմոքիչ (նոր բա-ռեր), մորմոքալից Մ. մաշտ. 339ա (նորա. գիւտ բառ)։


Մուզ (մզոյ)

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

• Նորագիւտ բառս երևան հանեց և ու-ղիղ մեկնեց Seidel, Մխ. հեր. § 33։


Մութ (մթոյ, ով)

cf. Մութն.

• , ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• , ի-ա հլ. «մատակ էշ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նորագիւտ Ա. մնաց. ժբ. 40. «Եւ կրէին իշովք, ուղտովք և ջորւովք և մղաւք զկերա-կուրս»։

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուղտ

cf. Մղուտ.

• «մշուշ, խաւար». արմատ առան-ձին անգործածական. սրանից են մղտանալ «մթնել, մշուշ պատել» Գիւտ. (Կաղնկտ» հրտր. Էմ. էջ 19). Լմբ. մղտափարատ Նար. 267. մղտագոյն Վանակ. Ճառընտ. մղտագու-նութիւն Խոսր. 205. մղտաձև Անյ. բարձր. մղտատեսակ (չունի ԱԲ) Սասն. 33. Տաթև. ձմ. խը. մղտութիւն Շիր. 45. Պիտ. առ. Լեհ աղտամուղտ «մութ, մթին» Ոսկ. գծ. սխալ ձև է մղուտ «միգապատ, մթին» Պտմ. առ. Լեհ. (ուղղելի մղտուտ)։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։


Մուճակ (աց)

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

• ԳՒՌ.-Խրբ. մուջգիգ «մուճակիկ»։


Մումիայ (ի)

s.

mummy;
մոմազօծ կտաւ —ի, cerement, cere-cloth.

• «եգիպտական զմռսեալ դի». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գոր-ծածական է նոր գրականում։


Մսուր (մսրոց)

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։

• ՓՈԽ.-Լազ. օմիսուրա, օմիքսուրա «մը-սուր» (յիշում է նախ Adjarian, Etude sur la langue laze, էջ 44, որից առնում է Մառ. Гpaм. чaн. яз. 176 առանց աղբիւրի յիշա-տակութեան), քրդ. məsrānī «մսուրի կողքի փայտը՝ որից կապում են անասունները» (Justi, Dict. Kurde 398), գւռ. թրք. Կս. mu-sur (որ և թրքախօս յունաց մօտ. Բիւր. 1898, 713), Կր. müsurluk (Բիւր. 1898, 627), էնկ. musur (Բիւր. 1898, 788, 865), Եւդ. musurk, musurluk «մսուր» (Յուշարձան 330բ)։ Թըր-քական այսպիսի մի ձևից յետ է առնուած Ննխ. մուսլուխ՝ որի մէջ ր ձայնը երճատռուած է, փխ. *մուսուրլուխ։ (Այս բառը գործածա-կան է միայն քաղաքում. գիւղերն ունին հյ. մուսուրք ձևը. տե՛ս իմ Քննութ. Ն. Նախիջէ-ւանի բարբառի, § 261)։


Յօրանջ

s.

yawn.

• ՆՀԲ յիշում է հառաչել, շնչել, յօրանալ և յոյր բառերը։ Patrubány ՀԱ 1908. 278 լտ. aveo «փափագիլ» բայի հետ։-Karst, Յուշարձան 422 թթր. yar, yor, ույգուր. օսմ. yar-maq «ճեղքել»։ Պա-


Նաճայ

s.

mat, rush-mat.

• = Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.

• ՆՀԲ «բառ այլազգ. նէխ»։ ՋԲ դնում է պրս. (բայց չի ասում ո՛ր բառից)։ Շա-նիձէ ЗВО 22, 351 հայ բառին է կցում ինգիլ. ձևերը, առանց սրանց յարաբե-րութիւնը կամ ծագումը որոշելու։


Նապաստակ (աց)

s. ast. s. bot.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

• , ի-ա հլ. «նապաստակ» ՍԳր. Իւս. օր. Վեցօր. 192. որից նապաստակի ա-կանջ «մի տեսակ խոտ. լտ. auricula leporis կամ chantarellus» Բժշ. նապաստակակեր «նապաստակ շատ ուտող». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մե-ծոփ. 122, իբր նախատական վերադիր Վրաց. «Եւ անարի և որովայնամոլ, արբեցող և լա-պաստակակեր ազգն Վրաց, որ հանապազ չի գիներբուս նստեալ պարծէին»։ Գրուած է ալապազտրակ Վրդ. առ. 195, լապաստակ Վրդ. առ. 196։

• ԳՒՌ.-Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Նարմ

s.

quiet, stillness.

• «հանռարտութիւն, մեղմութիւն». այս ձևը գիտէ միայն ԱԲ. ըստ իս պէտք է ուղղել նարմ «հանդարտ, մեղմ», որից նար-մաշարժ «մեղմաշարժ, հանդարտագնաց (գետ)» Կաղանկտ. և գւռ. նարմանազուկ (Գնձ. Ղրբ. Մշ.) «քնքոյշ, նրբին»։


Նարտ (ից)

s.

backgammon;
cf. Տապալի;
խաղալ ի —, to play at dice.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Bö̈ttich. ZD-MG 1850, 179, 359, Arica 76, 246 դնում է սանս. narditā ձևի դէմ (որ չգիտէ Böhtlingk 4, 63). իսկ Lag. Arm. Stud § 1598 պրս. nard։


Նաւ (ուց, աց)

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• , ու, ի-ա հլ. «մեծ կամ փոքր նաւ, լաստ, կուր, մակոյկ, պատերազմական ցըռ-ևանաւ» ՍԳր. «աւազան, տաշտ (գինու հա-մար)» Կանոն. որից նաւել «նաւով ճամ-բորդել» ՍԳր. Ագաթ. նաւորդ Գ. թգ. թ. 27. Եւս. օր. նաւակ «փոքր նաւ» Մրկ. գ. 9 «բաժակ» Փիլ. նաւակիկ Ոսկ. մ. գ. 4. նա-ւագնացք Վեցօր. նաւագործ Կոչ. նաւակալ «մի տեսակ ձուկ» Վեցօր. նաւահանգիստ ՍԳղ. Ագաթ. Ոսկ. մ. ա. 1, 16. նաւապետ ՍԳր. Եւս. քր. նաւաստի Փիլ. Պիտ. նատւղիղ Առակ. իգ. 34. ծանրանաւել Գծ. իէ. 7. գե-րանաւել Անան. եկեղ. բացանաւել Ճառընտ. նոր գրականի մէջ՝ առագաստանաւ, բեռնա-նաւ, ականանաւ, հակա-ականանաւ, ցռկա-նաւ, փոխադրանաւ, ռազմանաւ, շոգենաւ, օոգենաւակ, մարտանաւ, յածանաւ, սուզա-նաւ, օդանաւորդ, նաւախումբ, նաւամատոյց, նաւային, նաւաշինութիւն, նաւաշինարան, նաւապաշարում, նաւավարձ, նաւարան, նաւ-արշաւ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ნაჟი նավի «նաւ» Մտթ. դ. 21. Գծ. ի. 13, որից სანავო սանավո «նա-ւարկելի», სანავე սանավե «նաւագին», მენავე մենավե «նաւապետ, նաւաստի», ნავტიკი նավտիկի «տկալաստ», მენავტიკე մե-նավտիկե «տկալաստի տէրը», թուշ. ნავ նավ «նաւ», მენავ մենավ «նաւավար», ուտ. nāv «նաւ, նաւակ»։


Նաքարակիտ (կտի)

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ նոյն են ռուռռայական սոգդ. nakaratá̄kə (գըր-«արծաթ» (տե՛ս Gauthiot, Gram. sogd. էծ 170 և Benyeniste MSL 23, 128)։ Հակա-ռակ վերջին բաղաձայնների յետևառաջու-թեան՝ նմանութիւնը անժխտելի է։ Տարբե-րութիւնը կարող էր բացատրւիլ կա՛մ պահ-լաւերէնով և կամ հայերէնի մէջ ժողովոռ-ռական ստուգաբանութեամբ (հմմտ. ակա-նակիտ)։ Չգիտեմ թէ վերի ձևերի հետ որևի-ցէ կապ ունի՞ն արաբ. օ ︎ nuqra, յգ. [arabic word] ︎ nuqār «հալած ոսկու կամ արծաթի կտոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 131) և [arabic word] naqd «դրամ», որից ռմկ. նաղդ «կանխիկ»։-Աճ.


Պառակ (աց)

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք պառակ Հմշ. «ձիու գաւակ», Ղրդ. «արեդդէմ, արև առնող տեղ», Խտջ. (բառագ) «լեռան կամ արտի թեք կող», Ալշ. Մշ. (պառեգ) «մէջք», պառիկ Բլ. Բղ. Մշ. Նբ. Զրս. Վն. «կռնակ, թիկունք. 2. լեռան կող, բլուրի լանջը, հակ, եալ դիրքով տեղ», որ և յիշում է Բառ. երեմ. էջ 265 պառակ ձևով և «ղըռ, անջըդի տեղ, պրակ կամ չորային» նշանակութեամբ։ Սրա-նից է պառակաքեղ Գոր. «լեռների վրայ բուսնող մի տեսակ բոյս» (հմմտ. քեղա-կա-րոս, ազատ-քեղ)։-Պառկիլ բայի գւռ. ձևերն են՝ Ջղ. Վն. պառկել, Ախց. Մկ. Շմ. Կր. պառկիլ, Երև. պարկէլ, Տփ. պարկիլ, Ալշ. Մշ. պառգել, Սչ. բառգել, Ակն. Զթ. Պլ. Ռ Սեբ. Սվեդ. Տիգ. բառգիլ, Ննխ. բառգէլ, Ասլ. բառգէ՝լ, Հմշ. բառգուշ, Հճ. բարգել։ Նոր բառեր են պառկամաշ, պառկան, պառկման, պառկոտիլ, պառկուկ։


Պառաւ (ոյ, աւունք, անց)

s.

old woman, beldam.

• (յգ. -ունք, -ւանց) «ծեր ևեն» ՍԳր. Եզն. Փարպ. «պառաւած, ծերացած» (իբր ած.) Գիրք առաք. որից պառաւիլ «ծե-րանալ» Մն. ժը. 13. «հնանալ» (անշունչ իրերի համար ասուած. ինչ. ծառի, առաս-պելի, ցաւի) Եզն. Խոր. Մագ. պառաւական Ոսկ. մ. բ. 11. պառաւորդի Զքր. կթ. պա-ռաւութիւն Ոսկ. եբր. և ես.


Պատ (ի)

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պատ, Ալշ. Մշ. պադ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադ, Տիգ. բmռ. Ասլ. բադ, բա*, Զթ. բօդ, բոդ, Հճ. բօդ, Սվեդ. բուդ, բոլորն էլ նշանակում են «որմ, պատ», իսկ Հմշ. բադ «ցանկապատ».-Ագլ. կորցրած է այս բառը (պահում է հին ո՛ւր-ման հոմանիշը<որմ-ն), բայց գիտէ պա՛-տիլ «շրջապատել»։ Ունինք նաև պատ Ղրբ. «շարք. 2. գուլպայի մէկ հիւսքը. շուրջանա-կի դարձած մէկ թել», պատ գալ «պատել։ դառնալ», պատ ընկնիլ «փաթաթուիլ», պատ տալ «դառնալ, պատել, շրջապատել»։ Նոր բառեր են պատածակ, պատաշար, պատա-տակ, պատտակ, պատգլուխ, պատընկնուկ, պատծական, պատկար, պատկից, պատքար, պատուառիք անել, պատիպատ անել «շուր-ջը դառնալ»։-Առանձին տես փաթել «պա-տել», փաթթլ, փաթոյթ։


Պատանդ (աց)

s.

hostage;
pledge, gage;
տալ ի —, to plight, to pledge, to offer as a pledge;
առնուլ ի —, to take as a hostage or pledge;
ի — կալ, to be hostage.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար գրծ. -աւ) «իբրև գրաւ տրուած անձ» ՍԳր. Մծբ. Բուզ. գրուած է նաև պանդանդ, պանտանդ.-(Նոնն. 16 պանդանդ դրուած է յն. μισϑοφορία բառի դէմ, տր է «վարձու աշխատանք» ըստ նկա-տողութեան Ակինեանի ՀԱ 1904, 171). որից պատանդել կամ պանտանդել «կապել, կաշ-կանդել, արգիլել» Վրք. հց. Պիտ. պատան-դիլ «մի բանով զբաղիլ, բռնուիլ» Լաստ. իա. (հրտր. 1844, էջ 92). պատանդութիւն Ա. մկ. 4ա. 62. պատանդիչ Նար.։


Պատասխանի (նւոյ, նեաց)

s.

answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մրղ. պատաս-խան, Մկ. պmտmսխան, Ալշ. Մշ. պադաս-խան, Ննխ. Շմ. Սչ. Սեբ. բադասխան, Տիգ. բmդmսխmն, Զթ. բադասխօն, բադասխոն.-Միջին հայերէնի ձևն էր պացխուն (Սմբ. ատմ. 79, 90, Անսիզք 13, 15, 51, Կոստ. երզն. 158), որ ծագում է պատասխան բա-ռից միջին ա-ի ջնջումով և տս ձայնախում-բը վերածելով ց (հմմտ. արտառուք>արտ-ռուք>արցունք). կրճատ պատըսխուն ձևը երկու անգամ ունի Քուչակ 121. վերջավան-կի ա ձայնաւորը դարձած է ու՝ յաջորդ ռըն-գականի պատճառաւ, ինչպէս ընդհանուր օրէնք է Ագուլիսի բարբառում (տե՛ս իմ Հայ բարբառագիտութիւնը, էջ 93)։ -Թաւրիզի գաւառականով պատասխանել նշանակում է «ճանապարհ դնել, դուրս հանել, գործից վտարել». սրա հին վկայութիւնը գտնում եմ Մտթ. ևագր. 49. Ասէ դևն... մի՛ տալ յաղ-քատն... և կամ ասէ՝ թէ այսօր պատասխա-նէ, վաղիւն երբ գայ՝ յայնժամն տաս։


Պատարագ (աց)

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

• . ի-ա հլ. «նուէր, ընծայ. 2. զոհ, մատաղ (առ Աստուած)» ՍԳր. որից պա-տարագել Ղևտ. է. 15. Գ. թագ. է. 48. պա-տարագաբարձ Դատ. գ. 18. պատարագաբեր Բ. թագ. ը. 2, 6. պատարագիք Գծ. իդ. 17 ևն։

• ՆՀԲ դնում է յարագել բայից կամ պատրուճակ բառից (տե՛ս այս ռառև-որ)։ Ալիշան, Հին հաւ. 451 պատար «լի» և պատրուճակ բառերից։-Պատա-րագ բառի վրայ երկու անգամ ընդար-ձակ վէճ է բացուած հայ թերթերի մէջ, Նախ Հիւնք. դրել էր պատարագ=պրս. ba dar kardan «դուրս անել, արտաք-սել» (առնելով այն հանգամանքից, որ պատարագի ժամանակ չմկրտուածնե-րին եկեղեցուց դուրս էին հանում)։ Տէրվ. Մասիս 1881 ապրիլ 27, 28 մեր-

• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա


Պատգամ (աց)

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

• = Պհլ. patgām «պատգամ, լուր» բառից, որ աւանդուած է սխալագիր [other alphabet] ︎ pagtām, paitām, pεtām ձևերով. հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] padgām (Salemann ЗАН 8 (1908), 109), սոգդ. patγām «պատգամ», պազ. peγam, պրս. [arabic word] paiγām կամ [arabic word] ︎ payām, բելուճ. paiγām «պատգամ, լուր, զրոյց» (Horn § 348)։ Իրանեանից են փոխ-առեալ նաև եբր. [hebrew word] piϑgām, արամ. piϑgāmā «հրաման, վճիռ, պատուէր», ա-ռոր. [arabic word] petgāmā «խօսք, վճիռ», մանդայերէն [hebrew word] pugdāmā «լուր, պատգամաւորութիւն»։ Այստեղ են պատկա-նում նաև պատգամաբեր =պհլ. patgāmbar, պրս. paiγāmbar, paiγambar, payāmbar, payambar, աֆղան. paiγāmbar, բելուճ. paiγambar, քրդ. pḗγamber, օսս. n'axum-p'ar, pexompar, որից թրք. peyγamber «Մուհամմէտ մարգարէն». (այս բառն է նաև Ղրբ. խա՛մբար «եգիպտացորեն», որ է թրք. peyγamber buγdasə «եգիպտացորեն» (բուն «մաոգարէի ցորեն»)։ Բոլորի նախաձևն է զնդ. *paiti-gāma-։-Հիւբշ. 222։


Պատիւ (տուոյ, տուի, տուոց)

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

• , ո հլ. (կայ նաև -տուի, -տուէ) «պատիւ, փառք, պարծանք, մեծ անուն և աստիճան. 2. պարգև, ընծայ, նուեր. 3. պատուի տեղ, աթոռ. 4. իշխանական պսակ, գլխին կամ կրծքին կապելու շքանշան» ՍԳր. Եզն. Ոսկ. Եփես. և ես. Սեբեր. Եւս. ատմ. (4րϰ նշանակութեան համար տե՛ս Պատկ Maтep. II. 2). «5. պատուաւոր (իբրև ած.)» խոր. բ. 8. (Հրաման տայ քաղաքացեաց մարդկան արգոյ և պատիւ լինել քան զգեղջ-կաց). «6. համառօտագրութեան ❇ նշանը». Պատիւն որ է քաշն՝ որ ի վերայ երկու գրոյն դնեմք, որոշէ զանունն Աստուծոյ ի պիտակ անուանց աստուածոցն (Գէորգ վրդ. սկևռ. Մեկն. ես. տե՛ս Ոսկ. ես. էջ 256 ծան.)։ Այս արմատից են պատուել ՍԳր. Ոսկ. եփես. և մ. բ. 26. պատուական ՍԳր. Կիւրղ. թգ. պատուաւոր Գծ. իե. 23. Եղիշ. պատուակալ Բուզ. անպատիւ Ոսկ։ մտթ. զուգապատի։ Ոսկ. յհ. ա. 28. մեծապատիւ ՍԳր. Ոսկ. ես Ագաթ. Կոչ. Բուզ. յառաջապատուել Ոսկ. լհ, ա. 34. հասարակապատիւ Եւթաղ. 131. Ոսկ. մ. ա. 19. հանգիտապատիւ Բ. պետ. ա. 1։ Ոսկ. ես. և մ. ա. 15. Սեբեր. միապատիւ Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. նոր բառեր են պատուանուն, պատուանշան, պատուարժան, վսեմապատիւ, վերապատուելի, պատուա-խնդիր, անպատուաբեր, պատուականապէս, պատուազգած, պատուազուրկ ևն։

• -Պհւ. *patiy հոմանիշից, որ թէև աւանղ-ուած չէ, բայց նոյնն են հաստատում նորա-գիւտ սոգդ. ptβy, ptβy', ptβyw, *pat9hayə «պատիւ» ձևերը։


Պատկան

cf. Պատշաճ.

• «նետ. նետի սլաք». արմատ առանձին անգործածական. գտնւում է մի-այն նորագիւտ պատկանել «վրան նետեր արձակել, նետաձիգ լինել, նետալից առնել» բառի մէջ, տր մէկ անգամ ունի Եփր. մեկն, յոբայ. «Պատկանեցէք ի նա զհամբաւս իբրև զնետս և ձգեցէք ի Յոբ՝ որպէս ի նպատակ» (ՀԱ 1912, 625 և 673)։

• Նռրագիւտ բառս գտաւ ու մեկնեց Վարդանեան ՀԱ 1912, էջ 625-6։ Պատկան «պատեան, կճեպ» տե՛ս Պատ։


Պատճառ (աց)

s. prep.

cause, author;
occasion, matter;
principle, origin;
reason, subject, motive;
fault, offence, misdeed, crime;
pretext, excuse, subterfuge;
—աւ, ի —ս, on account of, for the sake of, for, because of, out of regard for;
under pretence of;
ի —ս քո, for your sake, for you;
— տալ, to give occasion to;
—ս առնուլ, to take as a pretext, to pretend, to allege;
— լինել, to be the cause or author of;
to dissemble;
—ս ի մէջ ածել, to allege, plead, urge or adduce reasons;
բառնալ զ—ս, to take away the motive or grounds;
պատճառել —ս մեղաց, to seek excuses for sins;
առանց իրաւա ցի —ի, without a real motive, causelessly, groundlessly, unreasonably.

• , ի-ա, ո հլ. «պատճառ. 2. ա-ռիթ. 3. պատրուակ. 4. յանցանք» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. և մ. ա. 13. Եւս. պտմ. եփր. թգ. Ագաթ. յաճախ անեզական է գործածւում, ինչ. Զի նա առաջին պատճառք և ճշմար-տութեան պատճառք. Ոսկ. ես. էջ 382. որիղ պատնառել ՍԳր. Եզն. պատճառաւոր Եզն. պատճառանք ՍԳր. Եւս. քր. Բուղ. եիր. ղևտ. պատճառախնդիր Եզն. տօնապատնառ Յիշատ. Ոսկիփ. կամ պատնառնամակ տօ-նից «տօնապատճառ» (նորագիւտ բառ) Յի-շատ. 1267 թ. (Շողակաթ, էջ 31), անպատ-ճառելի «անմեղ» Տիմոթ. կուզ, էջ 287. խօ-թապատնառ «սուտ հիւանդ ձևացած» Բուզ. յոգնապատճառեան Նար. կենապատնառ Պիտ. բարեպատճառ Օրբել. գերաաատճառ Մաքս. պատնառաբանել, դրդապատճառ (նոր բառեր) ևն։


Պատմուճակ (աց)

s.

wardrobe keeper;
վանք or տուն —աց, wardrobe.

• , ի-ա հլ. «պատմուճանների մեռակացու, հանդերձապետ» Դ. թագ. իբ. 14. Նոռագիւտ բ. մնաց. լդ. 22. որիզ տուն կամ վանք պատմուճակաց «հանդերձատուն, ուր արքունի թագն էին դնում» Բուզ. ե. 6 (էջ 209 երեք անգամ)։


Պատուէր

s.

commandment, order, injunction;
precept;
warrant, commission;
instruction, lesson;
ordinance, decree;
— տալ, դնել, to give orders or directions, to command, to order, to charge, to dispose, to enjoin;
to commission, to intrust with a message;
— հրամանի ի վերայ դնել, to order;
to appoint, to decree;
— or հրամանի ընդունել, to receive orders to.

• = Պհլ. *patveδ «ծանուցում, յայտարա-րութիւն» բառից, որի աւելի նոր ձևն է մա-նիք. պհլ. ptvid «ծանուցում, յայտարարել» (ИАН 1907, էջ 546)։ Կազմուած է pat-նախ. դիրով vēδ «գիտենալ» (=հյ. գետ) արմա-տից. իբր զնդ. *paitivaeδa-. հմմտ. զնդ. բա-յական ձևով ❇ paiti. vaeδayεmi «ծանուցանեմ, յայտառա-րեմ»։ Նոյն արմատից տարբեր նախռիռնե-րով են կազմուած հրաւէր


Պատրաստ (ից)

adj. adv.

prepared, ready, disposed, in condition;
active, quick;
at hand, near at hand, disposable;
warily, softly, slowly;
— առնել, to prepare;
— լինել, to prepare oneself;
to be disposed;
to be prompt or resolute;
ի —ի ունել, to hold in readiness;
to stand in readiness, to be ready;
— կալ, cf. Պատկառ կամ.

• = Պհլ. *patrāst<հպրս. *patirāsta-«պատրաստ» բառից, որ կազմուած է pat-< pati-նախդիրով՝ հպրս. rāsta=սանս. rād-dha-«կազմ, պատրաստ» բառից. հմմտ. պհլ. բայական ձևով [syriac word] pat-rastan (ЗAH, 8, էջ 111)=պրս. [arabic word] payrāstān (արդի հնչումով pirāstān) «յար-դարել, ղարդարել. 2. մուշտակ մորթ կազ-մել. 3. յօտել զծառ և զայգի. 4. վասն սեր-մանելոյ զարտորայս կազմ առնել և և զփոսն լնուլ» (Horn § 352)։ Նոյն արմա-տից ā մասնիկով կազմուած ձև է պրց- [arabic word] ︎ ārāstan «զարդարել»։-Հիւբշ. 227։


Պատրիկ (րկաց)

s.

patrician, noble.

• , ի-ա հլ. (յգ. նաև -տրկունք) «յունական իշխանական մի տիտղոս» (այս-պէս էին կոչւում յատկապէս Արաբների կող-մից Հայաստանի կառավարիչ կարգուաձ հայազգի իշխանները) Եւս. քր. Վրք. հց, Կաղանկտ. Ղևոնդ. Ասող. Օրբել. «առաջա-ւոր մարդ, երեւելի ոմն» Առաք. պտմ. 271. որից պատրկութիւն Ղև. Մագ.։


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։


Վիրագ (աց)

adj. s.

fierce, ferocious, tyrannous, brutal;
wild beast.

• ՓՈԽ.-Սրանից են և ոչ պատահական վը-րաց. ვერაგი վերագի, ვერაბული վերա-գուլի «խորամանկ, խաբեբայ», ვერაგობა վերագոբա «խորամանկութիւն անել, խորա-մանկել», որովհետև ունինք նաև ვავერაგება գավերագեբա «աւազակ դարձնել» (Չուբի-նով 145)։ Այս ձևերը ներկայացնում են հյ, նախաւոր *վէրագ ձևը, որ վայրագ և վիրագ ձևերի միջին աստիճանն է։


Վհուկ (հկաց)

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

• , ի-ա հլ. «կախարդ, հմայող» ՍԳր. որից վհկութիւն Խոր. վհկահարցու(կ) Մծբ. գրուած է նաև վոնուկ Ոսկ. ես. 105, 106, 107, Լաբուբ. 33. Նորագիւտ Ա. մնաց. ժ. 13. Գէ. ես. («որովայնակոչ» նշանակու-թեամբ) Մագ. թղ. 139. հմմտ. Ոսկ. ես. 106 кՀի՛նչ ինչ վոհուկն իցէ. պարտ է ասել դև իմն չար է, որ յորովայնէ կանանց խօսի»։

• Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։


Վճիռ (ճռոց)

s. adj.

sentence, award, judgment, decree, decision, act, ordinance;
sentence, maxim;
decisive, peremptory;
— բանիւք, with a peremptory voice;
— հատանել, առնել, բերել, ի վերայ ածել, դնել, տալ, to issue a warrant or writ, to sentence, to adjudge, to judge, to declare, to pronounce, to ordain, to condemn;
to deliberate, to decide, to resolve, to decree;
to enact, to order;
— մահու հատանել, ի վերայ դնել, to sentence to death, to sign a deathwarrant.

• -Պհլ. ❇ vičir «վճիռ, որոշում, դա-տաատան». vičirkar «վճռաբեկ, դատաւոր», զնդ. ❇ vīčira-«որոշիչ», պրս. vačar կամ vačur «վճիռ, ֆէթվա», ❇ vacurgar «վճռատու, միւֆթի՝ որ պատաս-խանի գրեալ օրինական հարցուածոց՝ վճիռ տայ», սոգդ. wičárt «վճիռ»։ Մագում են իրան. kay-«բաժանել, ընտրել, որոշել» ար-մատեո՝ vi-մասնիկով. հմմտ. զնդ. činvanl-«որոշող», սանս. ni-Cirá-«ուշադիր», տե՛ս նաև վկայ (Bartholomae, Altir. Wörtb 1438)։ Նոյն բառի նոր ձևն է պրս. [arabic word] gizīr, gizir «գզիր, գիւղապետ» և իրանեանից փոխառութեամբ արաբ. [arabic word] vazir «վէզիր, եպարքոս» (պրս. «գիտնական»), որից էլ սպան. alvazil, ulgūacil «ոստիկան ևն» (Horn 1084)։-Հիւբշ. 248։


Վտանգ (աց)

cf. Վտանկ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։


Տախտակ (աց)

s. ast.

board, plank, shelf, table, tablet;
tables;
book;
cf. Երկնացոյց;
— երկաթի;
iron-plate, sheet-iron;
— մետաղեայ;
plate of metal;
—ք վկայութեան, the tables of the decalogue;
— դատաստանաց, breastplate, pectoral, rational;
— նկարուց, canvass, wood;
— ճատրակի, chess-board;
— զստի, the hollow of the thigh;
— խոհանոցի, trencher.

• , ի-ա հլ. «փայտի տափակ շերտ» (փխբ. նաև ուրիշ նիւթից. ինչպ. պղինձէ, քարէ ևն) ՍԳր. Ագաթ. «մահճակալ» Անկ. գիրք հին կտ. 154, 155 (թւում է նախորդի նուազականը). որից տախտակամած ՍԳր. տախտակագործ Ագաթ. տախտակաշար Նար. տախտակափակ Արծր. մայրատախտակ Նար. գնձ. ոսկետախտակ Բրս. հայեաց. գեղա-տախտակ Ագաթ. ևն։ Հին հյ. գւռ. ձև է տաս-տակ «տախտակ» Փիլ. նխ. բ. 76 և տես. հմմտ. որախտ >դրաստ և բախտ >բաստ։ Նոր բառեր են տախտակապատ, տախտակ-բրյ ին։


Տակ (ի, ից, աց, ուց)

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

• = Պհլ. *tak հոմանիշից, որ չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tak, tag «յատակ, տակ, աւազանի՝ հո-ոի տակ ևն» և սրանից փոխառեալ չաղաթ, ❇ [arabic word] tag, teg «տակը, յատակը, հիմ, խա-րիսխ», tagida «տակը», կիրգիզ. [arabic word] tek «ցեղ, տոհմ, սերունդ, ծագումը» (Будaговъ 2, 398)։-(Գ. Փառնակ, Անահիտ 1903, 103 և Տարազ. 1903, 263 ունի պհլ. tak «ճիւղ», որ եթէ ստոյգ է, այստեղ է պատկանում)։-Հիւբշ. էջ 250։


Տակառ (աց)

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։

• ԳՒՌ.-Երև. Ղզ. Ղրբ. տա՛քար «գինու հոր. հնձանի աւազանը, քաղցու եփելու կարաս» (այս ձևը յիշում է արդէն Բռ. երեմ. էջ 304), Տփ. տագար, որից տակառահամ Ղրբ. «տա-կառի համը տուած (գինի)»։


Տանձ (ից)

s.

pear.

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Գոր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տանձ, Ախց. Կր. տանձ Ղրբ. տանձ, տmնձ, Խրբ. Ռ. Սչ. Սեբ. դանձ, Ննխ. դանձ (գիւղերը դ'անձ), Ասլ. դանձ, դmձ, դօս (օր. դօս մը «տանձ մը»). Տիզ. թանձ, Ակն. Հճ. Հմշ. դօնձ, Զթ. դօնձ, դոնձ, Ագլ. տունձ, Սվեդ. դունձ։-Պլ. գործածւում է թրք. արմուդ բառը, բայց փխբ. կայ դանց, դանցի գօթ (<տանձի կոթ) «ապուշ, տըխ-մար, բթամիտ» նշանակութեամբ, յատկա-պէս գործածական տաճիկ զինւորների հա-մար։ Նոր բառեր են տանձահոտ. տանձա-կեր, տանձակոթ, տանձիկ, տանձանոզ. տան-ձաչիր, տանձաքաղ, տանձաքաղի, տանձուտ, քոլատանձ, մեղրատանձ։ Թրքախօս հայերից 24-2045 Ատն. դանձ. էնկ. դանձը գէս «ապուշ, տըխ-մար» (Արևելք 1888 նոյ. 9, Բիւր. 1898, 865)։


Տապ (ոյ, ով)

s.

heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.

• , ո հլ. «տաքութիւն, ջերմութիւն» ՍԳր. Եզն. Մծբ. Կոչ. «ծովի ալեկոծութիւն» (յն. ոճով) Փիլ. յովն. Կիւրղ. կոյսն. որից տապագին Եւս. պտմ. Փիլ. լիւս. տապա-խառն Երեմ. ժը. 17. Յովն. դ. 8. Եւս. պտմ. Վեցօր. 86. տապախարշ Յհ. կթ. տապիլ Ա. տիմ. զ. 4. Եւս. պտմ. «տեղումը հանգիստ չնստել» Բուզ. 135. տապացուցանել Ագաթ. տապանալ Մտթ. ը. 14. ժգ. 16, բ. կոր. ժբ. 29. Փարպ. հրատապ Նար. Լմբ. պտրգ.։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. թապ, թէպ, թէվ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. դապ, թապ, թավ, թէվ, դէֆդ, դէֆս։ Peterm. 17 34 Wind. 11, Böttich. ZDMG 1850, 363, Arica 80, 332, Lag. Urgesch. 448, Müller SWAW 38, 574-5, Bopp Gram гomp. 1, 14 ևն սանս. tap և պրս. tāb ձևերի հետ։ Pictet 2, 508 ուզում է կցել տապան բառին՝ իբր tap կամ dabh ար-մատից (կասկածով)։ Justi, Zendsp. 132 զնդ. tap ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 83 իբր բնիկ հայ՝ վերի ձևերի հետ հնխ. tap արմատից։ Հիւնք. պրս. թապ, թէպլ և քրդ. տավ «արև»։ Ալիշան, Հին հաւ էջ 470 փռիւգ. Տապիտ «կրակի աստուա-ծուհին»։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. ტფილი տփիլի «տաք», თუობა տփոբա «տաքանցել» (որ և თბილი թբիլի, თბობა թբոբա), ինգիլ. თბილი թբիլի, մինգ. სითება սիթեբա, თიბუ թիբու, սվան. დებდი դեբդի «տաք», լազ. tib «տաքացնել», tibu «գաղջ, տաքուկ»։ Pictet,բ տպ. Ա. 245 սանս. dambh «այրել» արմատի հետ։


Վաճառ (աց, ուց)

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

• , ի-ա, ու հլ. (յետնաբար ռ հլ. ինչպէս ունի կրկնագիր Ագաթ. էջ 6բ) «ա-ռուտուր, ապրանք» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. «սակարկութիւն» Պղատ. օրին. «շուկայ, վա ճառանոց» Ես. իգ. 17. Եզեկ. իէ. 12-22. Յհ. բ. 16. Եփր. ա. կոր. 70. «գնում, ծախու առ-նելը» Կոչ. «վաճառելուց ստացածը, համար-ժէքը» Լաստ. ժ. «նուէր, ընծայ» Տադ «գանձ» Բուզ. Գ. 21. «գանձատուն, գանձա-րան» Կղնկտ. Բ. ժդ. «գանձապետութիւն, հարկապետարան, դիւան, աշխարհագիր» Սեբ. Գ. ժը. (վերջին հինգ նշանակութիւննե-րը տալիս է Թ. Աւդալբէգեան. Տեղեկ. ինստ 1. էջ 93-95). որից վաճառել ՍԳր. վաճա-ռանան ՍԳր. Եղիշ. Փարպ. վաճառապետ Եփր. թգ. վաճառանի (յգ.) Մագ. մեծ են, էջ 46. կաղամբավաճառ Բուզ. հատավաճառ Մտթ. իա. 12. Յհ. բ. 15. աղաւնեվաճառ Մտթ. իա. 12. Մրկ. ժա. 15. ծիրանեվաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. գինեվաճառիկ Ոսկ. ես. ժամավաճառ Դան. բ. 8. Փարա-շահավաճառ ՍԳր. Եւս. պտմ. ոչխարավա-ճառ Ոսկ. եբր. ճշդավաճառ Եւագր. մսավա-ճառանոց Եզն. վաճառիկ «տամղա, մաքս, վաճառահարկ» Վիմ. տար. 149 (ըստ Թ. Աւդալբէգեանի, Տեղեկագ. ինստիտ. 1, 94). նոր գրականի մէջ վաճառականապետ, վա-ճառականական, ածխավաճառ, կաթնավա-հառ, ջրավաճառ, մենավաճառ, ածխավա-հառանոզ, վաճառորդ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ვაჭარი վանարի «վաճառա-կան», სავაჭრო սավաճրո «վաճառականա-կան շուկայ, ապրանք», მოვაჭრე մովանրէ վաճառական», φიდ-ვაჭარი դիդ-վաճարի «առաջնակարգ վաճառական», შევაჭრება շե-վաճրեբա, დავაჭრება դավաճրեբա «գինն ի-մանալ, սակարկել», ვაჭრობა վաճրոբա ռառուտուր անել», սվան. հվաճար «վաճա-ռական», լիղվճար «առուտուր անել», մինգ. վաճարի «վաճառական», վաճրուա, վարճուա «առուտուր անել», ափխ. ախվաջար «վա-ճառական», կայ. վիչար-բարիր «վաճառա-կանութիւն անել», թուշ. վաճար «վաճառա-կան», վաճարբադդար «վաճառականութիւն անել»։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

• = Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942


Վանգ

cf. Վանկ.

• «ոսկոր». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 37 և 282. «Տեսցեն զվանգս մարդ-ևան՝ յանցաւորացն». առնուած է Ես. կզ. 24 համարից, որ մեր Ոսկեդարեան թարգմա-նութեան մէջ այսպէս է. «Եւ տեսցեն զոսկե-ռոս մարդկան առ իս յանցուցելոց» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99)։


Վառ

s. adj. mus.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

• Pictet 2. 225 սանս. varman ևն։ Jus-ti, Zendsp. 268 զնդ. var «ծածկել, պահպանել», 258 vairi «զրահ»։ Եազը-ճեան, Արևելք 1884 հոկտ. 17 var «ծած. կել» արմատից։ Հիւբշ. 494 անապահով է գտնում համեմատել գոթ. varian գերմ. wehren «արգիլել» բառերի հետ։


Վար

s. prep. adj.

tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.

• «հողը հերկելը, վարուցան կամ հեր-կած հող» Ծն. խե. 6. Ագաթ. Պսկ. ես. և մ. Վեցօր. «գործածութիւն, կիրառութիւն» Փիլ, Լմբ. (մանաւանդ ոճերի մէջ՝ ի վար արկա-նել, ի վար առնուլ, ի վար տալ «գործածել» Պիտ. Փիլ. Նիւս. կազմ.), «կեանքի ընթացքը, կեանք» (ու հլ. և միայն անեզաբար) Յոբ. է. I. Ա. պետ. բ. 12. Ոսկ. մ. բ. II. Եւս. պտմ. որից վարել «հերկել, մշակել» ՍԳր. Ագաթ. «քշել, տանիլ» ՍԳր. «ուղղել, ղեկա-վարել, գործը առաջ տանիլ» ՍԳր. Եզն. «ապ-րիլ, կեանք անց կացնել». Ա. կոր. է. 31. Ա. տիմ. բ. 3. «գործածել, հետը այնպէս շար-ժիլ» Եւս. քր. «վռնտել, դուրս քշել» Տաթն. ամ. 424. վարելիք «ձիու սանձը» Ոսկ. եբր. 564. վարիչ ՍԳր. Վեցօր. Եզն. Եւս. քր. վար-չաւոր Ոսկ. բ. կոր. ժէ. վարչապետ (նոր բառ). վարուն «բանուկ ճանապարհ» Առակ ժե. 20. վարոց Սոկր. Յհ. կթ. վարոցաւոր Ոսկ. մ. ա. 23. գ. 13. խաչագլուխ վարոց «եկեղեցական մի սպաս» Օրբել. հրտր. Էմ. էջ 81. վարոցել «ծեծել» (չունի ՆՀԲ) Վրք. և վկ. Բ. 313. վարոտել «բոլորն էլ քշել» (նո-րագիւտ բառ) Սիւն. քեր. 213. վարնորդ «վարուցանք անող» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 234. կառավար ՍԳր. Եզն. Ոսկ. փիլիպ. բըո-նավարել Ագաթ. գերեվար ՍԳր. գիշերավար ՍԳր. Կոչ. գործավար ՍԳր. զօրավար ՍԳր. ժողովրդավար Կոչ. ամբոխավարութիւն (նոր բառ). իշավար Ոսկ. Վեցօր. խառնա-վար Կոչ. 415. խոշորավար Եւագր. մարոա-վար «մարդածախ» Եզեկ. լզ. 13, 14. Եփր. յես. ևն ևն։ Բոլորի հիմնական նշանաևու-թիւնն է «քշել»։ Իմաստների զարգացման համար հմմտ. լտ. colo «մշակել. 2. ապրիլ» (ինչ. colere agros հող մշակել, colere vi-tam կեանք վարել, ապրիլ), թրք. surmek «քշել. 2. մղել. 3. դուրս վտարել. 4. աքսո-րել. 5. հերկել, հող վարել. 6. տևել. 7. բուսնիլ, աճիլ» (որից surgún աքսորեալ, suru հօտ, surúnmek թշուառ կեանք վարել, suruǰi ձիապան, surtúk դատարկաշրջիկ ömr surmek լաւ կեանք վարել, լաւ ապրիլ։ = Իրան. vaδ-«վարել, քշել» ձևից, որ թէև յետոյ կորած է, բայց կայ զնդ. vāδayeiti «վարել, քաշել, քաշ տալ»։ Պատկանում է

• ԳՒՌ.-Ալշ. Մղ. Ջղ. վարել, Գոր. Երև. Կր. Ղրբ. Ննխ. Ռ. Սեբ. վարէլ, Ատլ. վարէ՝լ, Խրբ. Շմ. Տփ. վարիլ, Սլմ. Վն. վmրել, Տիգ. վmրէլ, Ագլ. Մկ. վmրիլ, Զթ. վայիլ, վարիլ, բոլորն էլ «հողը մշակել, հերկել», իսկ Ղրբ. «ցանել», ծծկ. Ոզմ. վարիլ «եր-թալ», Սչ. վարել «վոնտել»։ Թրքախօս հայե-րից էնկ. hokovard olmaq «անհանգիստ լինել» (իբր հյ. հոգեվար), garavellemeն «ևառավարել, ճարել» (Բիւր. 1898, 865, 789)։ Նոր բառեր են վար «նաւի թի», վա-րած «արտ», վարատեղ, վարընկեր, վարիչք, վարնորդ, վարովի, վարոտել, վարուիլ, վա-րելահող, վարուցանել ևն։


Վարապան (աց)

s.

nose-band;
snaffle;
muzzle.

• ՓՈԽ.-Վրաց. როՅანაგი րոպանագի «naн-талоньī нa подкладкe, աստառով տա-փատ»։


Վարար (ի, ից, աց)

adj.

lascivious, wanton, unchaste.

• «յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։

• ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։


Վարմ (ից)

s.

net, netting;
snare.

• , ի-ա հլ. «ցանց, թակարդ, անա-ռուններ բռնելու ծուղակ» ՍԳր. «մի տեսակ հիւսուածանման ցանցակերպ զարդ» Նոռա-գիւտ բ. մնաց. դ. 12, 13 (սեռ. վարմաց ձե-ւով). մհյ. յգ. գրծ. վարմընով Քուչ. էջ 90. որից վարմել «որոգայթել» Բառ. երեմ. 298. վարմարկել «ուռկան ձգել» Ոսկ. ես. 18։