Your research : 70 Results for թուշ

Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

• = Խալդեան կամ կովկասեան փոխառու-թիւն է, ըստ որում գտնւում է բոլոր կով-կասեան լեզուների մէջ՝ զանազան ձևերով և նշանակութիւններով. հմմտ. վրաց. კრვა կրվա, յურა կուրա «զարնել, բաղխել, ծեծել, ծափ զարնել, կապել, կցել, կաշկանդել, կոճկել, կպցնել», გა-კურა գա-կ ւրա «ուժ-գին բաղխել, երթալ, փախչիլ», გარდა-კურ. գարդա-կուրա «բաղխել, կրկնակի՝ ուժգնա-կի բաղխել, միասին կցել, կապել», და-კრვა դա-կրվա «կցել, փակցնել, միացնել, ծե-ծել, զարնել», და-კრვა მათრახისა դա-կըր-վա մաթրախիսա «մտրակել». aამო-კვერვა ռամո-կվերվա «մուրճով զարնել, ծեծել, դարբնել», კრული կրուլի «կապեալ, բան-տարկեալ», კრულება կրուլեբա «շղթայ», კვერი կվերի «մուրճ, կռան», թուշ. კვერ կվեր, մինգր. კვეკრა կվեկրա, սվան. კვართხ կվարթխ, ավար. koarta, kurt'a, արչ. k'urta, անդ. kurt'a, կայ. koarda, դիդ. kvandiru «կռան, մուրճ»։-Աճ.


Դիւան (աց)

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• = Պհ։. dēvān «արխիվ», պրս. [arabic word] di-wán «ատեան, դիւան, դատարան, խորհրդա-րան, ժողովածոյ գիրք բանաստեղծական երգոց և տաղից», քրդ. [arabic word] dīvān «Ոս-մանեան դատարան»։ Իրանեան բառը փո-խառութեամբ տարածուած է շատ հեռունև-րը. այսպէս ասոր. ❇ dīvan «օրինա-գիրք», վրաց. დივანი դիվանի, მდივანი մդիվանի «դիւանական քարտուղար, դիւա-նադպիր», թուշ. მდივა մդիվա «քարտու-ղար», ավար. դիվան. «դատ», արևել. թրք. [arabic word] divan «նախարար, պաշտօնեայ». սերբ. divana, ռուս. оиванъ «գահ, դիվան, բազմոց», լեհ. ὄywan «ծածկոց», ուկր. oy-van «դորգ», սպան. divan, duan, նյն. δι-βάνι, ֆրանս. divan «բազմոց», նաև ֆր. oouane «մաքսատուն», սպան. aduana, ի-տալ. ōоgana «մաքսատուն» (ըստ Marcel Devie, Dict. étym. Paris, 1876).-թուրքե-րէնի միջոցով կիլիկեան շրջանին փոխա-ռեալ էր տիվնցի, տիվանպայշի (<թրք.


Մողէզ (ղեզի)

cf. Մողիզ.

• Klaproth, Asia pol. 100 համեմատեց առաջին անգամ սոյն պրս. ձևի հետ։ Տէրվ. Altarm. 90 բարդուած է համա-րում մող=զնդ. mairya «մահացուցիչ, վնասակար», պրս. mār «օձ»+իժ բա-ռերից։ Bugge KZ 32, 86 համեմատում է ուտ. milγonǰ, թուշ. melqu, չեչէն-melqu բառերի հետ։ Նոյն IF I. 442 մերժում է կապել նբգերմ. molch, մբգ. mol, molle, հբգ. mol «սալամանդը, սե մողէս» ձևերի հետ և իբր բնիկ հայ՝ բարդուած է համարում մող և իժ բա-ռերից. մող<*mandr-գտնում է սանս. mandūka-«գորտ» բառի մէջ։ Սրա դէմ են դուրս գալիս Bartholomae II 3, I7ə. Wackernagel և մանաւանդ Lidén. Stud. zur altind. u. vgl. spr. էջ 85-87. որ հյ. մողէս դնում է հնխ. mel, mol-


Սաւան (աց)

s.

sheet.

• = Յն, οάβανον «կտաւ, բաղնիսից դուրս ռաւու ժամանակ վրան չորացնելու շոր». որից փոխառեալ են նաև մլտ. sabanum, գոթ. saban, հբգ. saban, հսլ. savanū, ռուս. сaванъ «պատանք», սպան. sabana, հֆրանս. savène, վրաց. საბანი սաբանի «վերմակ», թուշ. saba «ծածկոց», նաև պրս. [arabic word] sāvna «նորածինը փաթթեու շոր?» (Հնդկաստանի պրս. [arabic word] saywān «հովա-նի անելու շոր, թէնթէ» (Իբն-ի Բատուտա, Գ. 415) ծագում է պրս. ❇❇sāyabān կամ ❇ sāyavān «հովանի» ձևից և կապ չունի նախորդի հետ)։-Յոյն բառը արևելեան ծագում ունի. հմմտ. արաբ. κϰ։ sabaniyya «սև մետաքսեայ սաւան՝ որ կա-նայք իրենց վրայ են առնում», [arabic word] asbān «նուրբ շոր՝ որ կանայք իրենց գլուխն են ծածևում». սրանք յառաջանում են. Saban գիւղաքաղաքի անունից՝ որ գտնւում t Բաղդադի մօտ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 645-6, Boisacq 848)։-Հիւբշ. 377։


Թութ (թթոյ)

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։


Բամբակ (ի)

s.

coton;
— ազնիւ, wadding

• = Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։


Շաքար (ի, աւ)

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Քիթ (քթաց)

s.

nose;
— կենդանեաց, snout, muzzle;
մեծ, փոքր, սրածայր, շրջեալ, տափակ —, a large, big or bottle, little, pointed, turned up, snub or fiat nose;
զ—ս, ի վեր տանել, to turn up the nose, to look scornful, haughty;
այսրէն ընդ ս-ն դառնալ, to get into the nose, to go the wrong way in swallowing.

• Klaproth, As. pol. 103, 144 սամոյէդ. hiīde, hüde։ Տէրվ. Altarm. 12 տանս. č̌yut «կաթկթիլ, հոսիլ», čyu «վազել, հոսիլ» բառերի հետ. հմմտ. նոյն ար-մատից տանս. čyuti «յետոյք, սրբան» Հիւնք. խիթ և խութ բառերի հետ։ Bugge KZ 32, 87 թուշ. qit «խլինք» բառից փոխառեալ։ Patrubány 1) SA 1, 196 հնխ. sveido «քրտնիլ» արմա-տից. ինչ. յն. ῥἰς «քիթ»


Բադ (ուց)

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

• = Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։


Ձէթ (ձիթոյ, ով)

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

• = Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։


Ձիր (ձրից)

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։


Զօր (ու, աց)

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• = Իրանեան փոխառութիւն է հմմտ. զնդ. ❇ zavarə «ուժ, զօրութիւն», հպոս. *zayar-? պհլ. պազենդ. [other alphabet] zōr «ուժ, զօ-րութիւն», պրս. [arabic word] zōr «ուժ, զօրութիւն, կարողութիւն, բռնութիւն», zōrāvar «ուժեղ. զօրաւոր»։ Այս բառի բուն ծագումը անյայտ է. բայց հմմտ. զնդ. zavah «ոյժ, զօրութիւն», ինչ. zavarə aojasča «զորութիւն և ուժ» (Horn § 674 bis և Bartholomae 1689)։-Մեր բառը ենթադրում է *zawr ձևը, որ գըտ-նըւում է հին պրս. *zavar-և պհլ. zor ձևերի միջև։ -Իրանեան բառը փոխառութեամբ տարածուած է նաև Հնդկաստան, Կովևաս և մինչև Բալքանները. օր. քրդ. աֆղան. բե-լուճ. zor «ուժ, զօրութիւն», զազա zor «ու-ժեղ», հինդուստ. zor «ուժ, կորով, կարողու-թիւն», zorawur «զօրաւոր», գնչ. zor «ուժ կարողութիւն», zoralo «զօրաւոր», ուտ. զօր «ուժ», թուշ. ზორა զօրա «զօրաւոր», արևել թրք. կամ չաղաթայ. zor «ուժ, բռնութիւն, զօրեղ, զօրաւոր», zorlamaq «ստիպել, մի բան բռնի անել, բռնադատել», օսմ. zor «ռժուառ. ոռնութիւն», zorlu «բռնի, խիստ», բուլգար, zor, ալբան. čorre, corro, միջին ռում. zore. նյն. čοε, Հόρι, արաբ. [arabic word] τur «ուժ, բռնութիւն, խելք, իմաստութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 881)։-Հիւբշ. 152։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


Խոր (ոց)

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

• Հեսիքիոսի աւանդած պրս. ϰῦρος ձևե-րի հետ (տե՛ս Lagarde, Gesam. Ab-hnd. 223, 17)։ Հիւնք. խոր, հոր և խո-րել հանում է խոհ-ից, իսկ երդմնախոր բառի երկրորդ մասը՝ որ այս արմա-տից է, մեկնում է պրս. xordan «ուտել» բառով։ Դ. Սարգսեան, Բիւր. 1898, 484 դնում է մի որ արմատ, որից հանում է խոր, հոր, որոգայթ, ձոր, ծործոր։ Bug-ge KZ 32, 84 պատահական է գտնում չեչեն. korguñ, թուշ. xokru, կազիկում. kurt, ավար. goarid, պրս. kur հոմա-նիշները, որոնց վրայ կարող ենք աւե-լացնել նաև խունսագ. gwoaride. սա-մոյ. kore, koreya, օսթյաք. kor, koret «խոր տեղ»։ Patrubány IF 14(թ. 1903), էջ 57 յն. ϰείρω «կտրել, ոչնչացնել», հբգ. scêran, գերմ. scheren ձևերի հետ։ Անդրիկեան, Բազմ. 1905, 512 հոր-ից է հանում։ Patrubány ՀԱ 1910, էջ 93 հնխ. sega «կտրել» արմատից։-Karst, Յուռառձան 400 ասուր. hurru «փապար, խոռոչ», 401 սումեր. g'ar «երկինք, ան-դունդ», 408 սումեր. ur «ոտքի գար-շապար», urugal «դժոխք, գերեզման»։ Ղափանցեան ЗВО 23, 356 քրդ. k'ur «խորունկ»։ Պատահական նմանութիւն ունի վազ. xir «խորել, գողանալ»։ Jus-ti. Kurd. Gram. 103 քրդ. kura «խոր» բառի հետ։ Nyberg տե՛ս խոնարհ բա-ռի տակ։


Փիղ (փղաց)

s.

elephant;
— մատակ, she —, female -;
գոչիւն փղի, trumpeting of the —, cf. Ժանիք.

• = Պհլ. ❇օ pīl, սոգդ. pil հոմանիշից, ոռի նոր ձևն է պրս. [arabic word] pīl։ Ըստ Przy-luski BSL л 83, էջ 221-2 այս. բառը փոխառեալ է դրավիդեան կամ աւստրասիա-կան լեզուներից. բուն նշանակում է «փղոս-կըր», որից հպրս. piru «փղոսկր», որ յետոյ դարձաւ «փիղ», ճիշտ ինչպէս յն. ἐλέφα որ նախ նշանակում էր «փղոսկր», յետոյ եղաւ «փիղ». հմմտ. չամ. bala, կոնտու palō, քմեր. phluk «փղոսկր» և թամուլ. թելուգու, մալայալամ pallu, գոնդի pal ևն «ատամ»։ Բառս նախ մտաւ Հնդկաստան (սանս. [other alphabet] pnu «փիղ»), յետոյ Պարս-կաստան, որտեղից տարածուեց սեմական աշխարհը. հմմտ. ասուր. pilu, արամ. pīl, ասոր. ❇ pīlā, արաբ. [arabic word] fīl, այստե-ղից ամբողջ Արևելք, մինչև Եւրոպայի ծայ-րը. այսպէս թրք. քրդ. fil, վրաց. ბილო պիլո, სმილო սպիլո, թուշ. სἀილ սպիլ, բուլգար. fil, սերբ. filǰ, հիսլ. fill, դան. fil «փեռ» (Berneker 281)։ Տարբեր ծագում ունին յն. ἔλέφας «փղոսկր. 2. փիղ». լտ. ebur «փղոսկը», որոնք փոխառեալ են Ե-գիպտոսից. հմմտ. եգիպտ. āb, ābu և խպտ. εβου, εβu «փիղ, փղոսկր» ըստ Osthoff, Ft Par. 1, 281 հնդևրոպական բառ է և նշանակում է «եղջիւր» (Boisacq 243)։ Այս-տեռից ֆրանս. éléphant, գերմ. անգլ. ele-phant, իտալ. elefante «փիղ» ևն։-Հիբշ. 255։


Կոճ (ոց)

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• ՓՈԽ.-Վրաց. კოჭი կոճի «տղայոց խաղի վէգ, ոտքի կոճ, գարշապար, գերան, հե-ծան, ծունկերը բռնած մի տեսակ պար (присядка)», յოკვა կոճվա «ծունկերը բըռ-նելով պարել», კოჭა կոճա «կոճապղպեղ. gingembre». ვვითელი კოჭა ղ' վիթելի կոճա «կոճապղպեղ, հյ. դեղին կոճ», კოჭაკი կոճակի «կեռ», ճանկ», լազ. կոճի, կոնճի «ոտքի կոճ», թուշ. կոճ «կոճապղպեղ», քրդ. [arabic word] koč «ծառի կոճղ, արմատ, փայտի մեծ կտոր» (Justi, Dict. Kurde, էջ 346. իսկ անդ՝ էջ 80 piš̌koz «զգեստի կամ ծաղկի կոճակ» կասկածելի է համեմատել հյ. կոճակ բա-ռի հետ, ինչպէս անում է Justi, վերլուծելով piš «առջևը»+ հյ. կոճակ). թրք. գւռ. Եւդ. ❇, [arabic word] gōjāg «ծառի կոճակ, կոկոն» (Յուշարձան 330 ա և Բիւր. 1899, 798), գւռ. թրք. և յն. Ատն. gōjeg «ցորենը հողի տակ արմատներ ձգելը» (Արևելք 1888 նոյ. 8-9), թթր. (Տոբոլսկի բարբառով) [arabic word] kučuk «ծառի կոճակները» (Будaговъ 2, 146), ն. ասոր. kocá «կորիզ (=գւռ. կոն)», հարա-ւային Ռուսիոյ գնչ. kučak «զգեստի կոճակ» (անձամբ քաղած եմ այս բառը Ռոստովի գնչուներից)։-Հայերէնից փոխառեալ եմ կարծում նաև թրք. [arabic word] qopča «զգեստի եոճակ», [arabic word] qopčalə «կոճակաւոր», [arabic word] qopčalamaq «կոճկել», ո-րոնք չեն կարող բացատրուիլ թուրքական արմատներով և որոնց դէմ Будaговъ 2, 68 չի տալիս որևէ թաթարական ձև. (բուն թուրքերէն բառն է [arabic word] duyme «կոճակ») Թուրքերէնի միջոցով բառը անցել է արե վելեան Եւրոպայի զանազան լեզուներին, ինչ. ալբան. kopše, komtše, ռում. copee, հունգ. kapocs, բուլգար. kopca, սերբ. kópca, սլ. kgpca նոյն նշ. (Berneker 564)։ Ուտ. qoǰ «տանիքի թեք գերանը»։


Շէն (շինից)

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• ՓՈԽ.-Վրաց. შენი շենի «շինուած, բնակ-եալ, գիւղ», მენობა շենոբա «գիւղ, շէնք», ნამენი նաշենի «շէն, շէնք, շինուածք», აღმე-ნება աղշենեբա, ამენება աշենեբա «շինելի». შენება շենեբա «շինել, կառուցել, հարստաց-նել», დამენება դաշենեբա «հաստատել, գաղ-թեցնել, բնակեցնել» Սղ. ժդ. 1.დამენებული դաշենեբուլի «բնակեալ, շէն». მომენე մոշե-նե «բնակիչ», მომენება մոշենեբա «տակին կամ կողքին տուն շինել, տարածել, բազմա-պատկել», გარდამენებაգարդաշենեբա «բնա-կութիւնը փոխել տալ, ջնջել, աւերել», უშენი ուշենի «անմարդաբնակ, անշէն, անապատ», უმენობაուշենոբա «անշէնութիւն, անբնակու-թիւն», թուշ. მენობ շենոբ «շէնք, շինու-թիւն», (Վ'apaя, Объ отнощ. aбхазcк. яз. էջ 38 սրանց է կցում նաև ափխազ. sən «շի-նել, կառուցել»), քրդ.❇ [arabic word] šini «բնակուած տեղ, շէն գիւղեր» (Justi, Dict. Kurde, էջ 267), շէն «շէն» (օր. Օնա՛ղէդը շէն պի «0ջա-ղըդ շէն մնա՛» Շւոտ, Քրդերը Տաճկաց-Հա-յաստ. Ա. 89), տնշէնօ «տնաշէն» (Միրա-խորեան, Նկարագր. ուղև. Գ. 96), շէն պըն «քաջալերուեցէք» Գծ. իէ. 22, 25, 36. չա-ղաթ. [arabic word] šin «ուրախ, ոգևորեալ, շէն, մար-դաբնակ, մշակուած», šinlik «զուարճութիւն, ուրախութիւն, յաջողութիւն, շէն երկիր». ռամ. [arabic word] šen «ուրախ, զուարթ, շէն, մարդաբը-նակ, բազմամարդ», [arabic word] šenlik «ուրա-խութիւն, հանդէս, տօն», [arabic word] senlenmek «զւարճանալ, շէննալ, բազմամարդ դառնալ», [arabic word] šenletmek «զուարճացնել, շէնաց-նել, բազմամարդ դարձնել», գւռ. թրք. Ակն. šen «ուրախ, շէն» (օր. šen olasən «շէն մը-նաս»), նաև «շէնք՝ որ պարզ գետնի վրայ չէ շինուած, այլ տակին ուրիշ բնակութիւն կայ», թրք. գւռ. Տ. šenksiz «անշնռոհո» (Բիւր. 1899, 799).-թուրքերէնի միջոցով բառս անցել է նաև բալկանները. այսպէս՝ հին սլով. šeniligū, սերբ. šenli, šenlenk, senlok, šelmuk, šenlučiti, šemno, ռում. šenlik կամ šinlik։


Ժամ (ուց)

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

• ՓՈԽ.-ժամ բառը հայկական կազմութիւն լինելով՝ մեզանից են փոխառեալ հետևեալ բառերը. -թուշ. žam «ժամ», մինգ. ყამი ժամի «ժամ, ժամանակ», վրաց. ყამი ժա-մի «ժամանակ, ժամացոյց, ճօճանաև. ժա-մանց, երջանկութիւն», მეეამნე մեժամնե «ժամագործ», ყამად ժամադ «էր երբեմն, ժամանակաւ», ამ-ჟამად ամ-ժամադ «այ-ժըմ», ყამადი ժամադի «ժամանակաւոր». ეამად ყამად ժամադ ժամադ «ընդ ժամա-նակս ժամանակս, երբեմն երբեմն», ყამითο-ყამად ժամիթի-ժամադ «մերթ ընդ մերթ», უჟამო ուժամո «անժամանակ», საჟამო սա-ժամո «ժամացոյց», ყამი ժամի, ყამობა ժա-մոբա «ժանտամահ, մահտարաժամ», მეეა-მეობა մեժամեոբա «հողը ժամանակաւորա-պէս վարձող անձ», მოჟამება մոժամեբտ «պայմանաժամի լրացում»։ «Եկեղեցի» նշա-նակութիւնը պահել են յատկապէս վրաց. ეამნე ժամնե «պաշտօնակարգութեան ժամա-նակ կարդալ ժամագիրքը», ყამის-წარვა ժամիս-ծարվա «պատարագ, արարողութիւն». ყამნ-ვულანი ժամն-գուլանի «երգարան, շարական», ყამი ժամի, ყამნ-კანონი ժամն. կանոնի «ժամագիրք», მოეამნე մոժամնե «փոխասաց», საჟამნე սաժամնե «ժամա-գիրք»։ Այսպէս է նաև գնչ. žam «մաղթանք, բարեմաղթութիւն»։ Ստարախօս հայերը պա-հած են այս բառը. ինչ. Արմաւիրի չերքեզա-հայերը zam, Սղերդի արաբախօս քրիստո-նեաները žam, «պատարագ» (Բիւր. 1899, 116), էնկիւրիի թրքախօս հայերը՝ǰam «եկե-ղեցի», ǰamaser «ժամասեր», ǰamgos «ժամ-կոչ», ǰamos «ժամուց», axšam žamə «իրի-կուայ մօտ խմելը» (Բիւր. 1898, 789, 865)։ Սրանց միջոցով էլ բառս անցել է նաև օտար-ներին. այսպէս՝ էնկիւրիի թուրքերն ու յոյ-ներն էլ ունին axšam zamə, Եւդ. թրք. գւռ. [arabic word] zámgōc «ժամկոչ» (Յուշարձան 330 ա), Տ. թրք. գւռ. ženkos «ժամկոչ» (Բիւր. 1899, 798). նոյն իսկ Պօլսի մէջ օտարները, մասնաւորապէս հայոց հետ խօսակցութեան ժամանակ, գործածում են ժամ «եկեղեցի» բառը՝ թուրքերը žam, յոյները ǰam ձևով։ Ուտ. ժամուկալ «ժամասաց», ժամհար «ժամ-հար», իսկ zamanag «ժամանակ» ուղղակի իրանեանից է։


Կաքաւ (ոց, ուց, աց)

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։


Դեղ (ոց)

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Definitions containing the research թուշ : 4 Results