Definitions containing the research ահա : 5653 results

Ժախ

cf. Ժահ.

· Calfa

NBHL (1)

Պղտոր ժախուն մահածին հիւանդութեան։ Ոչ գոյր հոտ ժախու ի վերայ նոցա. (Արծր. Գ. 2. եւ 7։)


Ժահր, ի

s.

venom, virus.

· Calfa

NBHL (2)

(լծ. թ. զեհր) Թոյն. մահադեղ. աղու.

Յորժամ աղեքսանդրոս զմահացուցիչն կամէր արտաքսել դարձուցանելով կրկին թեւոյն թաթախեալ ի ժահր՝ սպանութեանն եղեւ փութացուցիչ. (Մագ.։)


Ժամաբաշխ, ից

s.

astrologer, caster of nativities.

· Calfa

NBHL (1)

Եթէ այլուր եւս դիպեսցի ժամաբաշխն եւ րոպէահամարն արտաքոյ տանն, ուր ծնաւ մանուկն, եւ ի նմին ժամաբաշխ րոպէահամար աստղագիտին պարտ եւ պատշաճ է փոյթ յանձին ունել առ ի գիտել ճանաչել զժամ մանկան՝ ուր ծնաւ. (Վեցօր. ՟Զ։)


Ժամադիր

adj. s.

appointed, settled, fixed, assigned;
cf. Ժամագրութիւն;
— առնել՝ լինել, to make an appointment, to appoint, to assign the place, time, or day of meeting, or rendez-vous, cf. Ժամադրեմ, cf. Ժամանակեմ.

· Calfa

NBHL (1)

Նահատակքն անցին ելին ի ժամադրի ամենայն կենդանեաց.. . ժամադիր նոցա (յերկինս), ուր ժողով լինի. (Ճ. ՟Ժ.։)


Ժամանեմ, եցի

vn.

to arrive;
to happen, to come to pass;
to ripen;
to be able;
to have time or leisure;
ոչ —, to have no time;
to be unable;
— ի գահ թագաւորութեան, to gain the throne, to succeed to the throne;
ժաշամեցին արդիւնքն՝ բանիցն, the words are realized.

· Calfa

NBHL (2)

ԺԱՄԱՆԵԼ. εὑκαιρέω, δύναμαι opportunitatem nanciscor, vacat mihi, possum οὑ φθάνω non possum Ժամանակ գտանել. պարապ առնուլ. ձեռնահաս լինել. բաւել. կարել. ատիկել. ժմնել.

Ժամանեաց ի հանգիստ անմահական կենացն։ Շութափութիւն ժամուն ոչ ետ թոյլ ժամանել զկնի մեր. (Յհ. կթ.։)


Ժամաչար

s.

misfortune, mischance.

· Calfa

NBHL (1)

Չար, կամ ձախորդ կարծեցեալ ժամ. չար սահաթ.


Ժամատեղ, ի

s.

church, temple, chapel, house of prayer.

· Calfa

NBHL (2)

Քակեցան ժամատեղք, արհամարհեցան քահանայքն. (Ուռհ.։)

Վարդապետն մեր վանականն՝ սիրող սրբոց եւ սրբութեանց, խաչին եւ եկեղեցւոյ, ժամատեղաց եւ ժամարարաց, քահանայից եւ կրօնաւորաց. (Մաղաք. աբեղ.։)


Ժամարար, ի

s.

officiating priest.

· Calfa

NBHL (1)

Քահանայն որ պատարագ մատուցէ. պատարագւոր.


Ժամացոյց, ցուցից

s.

clock;
watch;
— ճօճանակաւոր, pendulum;
— ծովային, chronometer;
cf. Ժամանակաչափ;
— ելեքտրական, electric clock;
— արեւային, sun-dial;
— աւազի, hour-glass;
— ջրոյ, clepsydra;
խասխաւոր —, anchor watch;
գլանաւոր —, lever watch;
գլխալար —, keyless watch;
հնչակ —, repeater, repeating watch;
զարթուցիչ —, alarum (watch or clock);
երաժշտակ —, musical watch;
ինքնահնչակ —, striking watch, hour and quarter watch;
րոպէացոյց —, seconds-watch;
ութօրեայ լարելի —, eight-day clock;
ուզզել զ—, to set one's watch right;
լարել զ—, to wind up a clock;
քակել զ—, to take a clock to pieces;
բանալի —ցուցի, watch-key;
տուփ, պատեան —ցուցի, watch-case;
թնդիւն, զարկ —ցուցի, tick-tack;
հնչել —ցուցի, to strike;
cf. Ժամ.

· Calfa

NBHL (1)

Ցուցակ ժամուց. Գործի որով լնի իմանալ զիւրաքանչիւր ժամս աւուր. սահաթ.


Ժամացուցակ

s.

dial, dial-plate;
ոլաք —ի, the hand, index;
արեւային —, sundial;
աստեղական, գիշերահաւասարային, բեւեռային, հորիզոնտկան —, sideral, equinoctial, polar, horizontal dial.

· Calfa


Ժայթքեմ, եցի

va. fig.

to vomit, to throw up;
to bubble up;
to gush out;
to pour forth, to vomit, to utter;
արիւն —, to vomit blood.

· Calfa

NBHL (1)

Արտաքս ժայտքէ զոր ի մեղացն ամբարեալ ժահահոտութիւն. (Շ. մտթ.։)


Ժանգ, ոյ

s.

rust, verdigris, oxyde;
rustiness;
venom, poison;
moss;
blight, mildew;
plague, pestilence.

· Calfa

NBHL (4)

ԺԱՆԳ. ἱός venenum, virus Թոյն, մահադեղ, ժահր իրօք կամ նմանութեամբ.

հրահալելի նիւթք յորժամ ընդ հրոյ միանան, ժանգ ապականութեան՝ եթէ իցէ ի նոսա, ծախի. (Շ. թղթ.։ Ժանգն կարէ ուտել եւ ապականել զարծաթն ձեր. Սարգ. յկ. ՟Ժ։)

Նախանձ իբրեւ զժանգ մահաբեր յանձինս նոցա բնակէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)

Մահաբեր ժանկոյն դժնդակութիւն. յն. մի բառ, թունարկուի. (Կոչ. ՟Դ։)


Ժանգաբեր

adj.

deadly, deleterious, pestilent, venomous, baneful.

· Calfa

NBHL (1)

ἱοβόλος venenosus, exitialis Որ ինչ բերէ զժանգ. ապականարար. մահաբեր.


Ժանգակեր

adj.

rusty;
corroded with verdigris;
mildewed, blighted;
- առնել, to rust, to oxydize, to mildew, to blight;
— լինել, to grow rusty, to oxydize.

· Calfa


Ժանգառութիւն, ութեան

s.

mildewed state;
rustiness.

· Calfa

NBHL (1)

Որդնահարութիւն. ապականութիւն. փտութիւն.


Ժանգոտիմ, եցայ

vn.

to grow rusty, to oxydize.

· Calfa

NBHL (1)

ἱούμαι, ἱόομαι rubigine obducor. Ժանգահար, ժանգալից լինել. ժանկռոտիլ.


Ժանու, ի, աւ

s.

palanquin, (kind of carriage used in the East, born on the backs of elephants or camels).

· Calfa

NBHL (1)

Գահաւորակ կամ կառք ուղեւոյ բարձալ ի ջորեաց, յերկիվարաց, կամ ի փղաց.


Ժանտագործ, աց

s.

malefactor, scoundrel, rascal;
obscene, immodest;
pernicious, pestilential, contagious;
— ցաւ, հարուած, pest, plague, pestiferous scourge.

· Calfa

NBHL (1)

Վասն ժանտագործ ազգին բարբարոսաց։ Ժանդագործին րահաբու զհիւրընկալութիւն լրտեսացն համեմատէ. (Կորիւն.։)


Ժանտախտ, ից

s.

plague;
pestilence, contagion, mortality, disease;
հարկանել, վարակել —իւ, to plague, to infect with the plague;
հարեալ —է, plague-stricken, infected with the plague;
ճարակեցաւ — ի զօրուն, the plague broke out in the army;
կեղտ —ի, plague-spot.

· Calfa

NBHL (3)

ԺԱՆՏԱԽՏ λοιμός, λύμη pestis, pestilentia, lues, contagium որ է ԺԱՆՏ ԱԽՏ. Ախտ սրածութեան՝ շաղախիչ եւ մահառիթ. որ եւ ԺԱՆՏ ասի. մահ տարաժամ, իրօք կամ նմանութեամբ. ժանտամահ, մահ.

Ժանտախտ՝ միանգամայն եւ սով։ Ժանդ ախտ ինչ մահաբեր, կամ շարժումն։ Սովով եւ ժանտախտիւ յապականութիւն մատնելոց. (Պտմ. աղեքս.։)

Ժանտախտիւ լցեալ՝ ժահահոտ եղէ. (Ժմ.։)


Ժանտախտական, ի, աց

adj.

pestiferous;
mortiferous.

· Calfa

NBHL (2)

ի ժանդախտական իմն գոգցես ամենեցուն լեալ հարուած։ Իբրեւ ի ժանդախտական եւ ի մահացու ինչ դեղոց դժուարեալ՝ ի բաց հեռասցի. (Պիտ.։)

λοιμώδης pestilens Որ ինչ սեպհական է ժանտախտի. ժանտ. մահաբեր.


Ժանտափուշ

s. bot. holly.

· Calfa

NBHL (1)

Եղիճն եւ պատաղիճն, խայթահարն, ժանտափուշն. (Ագաթ.։)


Ժառանգ, աց

s.

heir, successor;
owner, possessor;
beneficed clergyman;
cf. Ժառանգութիւն;
արժանաւոր — հայրենականացն առաքինութեանց, worthy inheritor of his fathers virtues.

· Calfa

NBHL (1)

Լինել քահանայս եւ ժառանգս եկեղեցւոյ. (Շ. թղթ.։)


Ժառանգակալ, ի, աց

s.

cf. Ժառանգ.

· Calfa

NBHL (1)

Րահաբ.. . հայրենի տամբ եւ ընտանեօք եղեւ ժառանգակալյիսրայէլ. (Մծբ. ՟Ժ՟Ե։)


Ժառանգակից, կցի, կցաց

s.

coheir, coheiress, joint-heir, or heiress.

· Calfa

NBHL (1)

Սահակաւ եւ յակոբաւ հանդերձ ժառնգակցօք նոցին աւետեացն ի քիստս յիսուս. (Եփես. ՟Գ. 6։)


Ժառանգատու

s. adj.

patron of living, advowe;
that presents a living, that gives an ecclesiastical benefice.

· Calfa

NBHL (1)

Զտաճարն, զքահանայապետն, զժառանգատուն, ըզժառանգաւորն. (Ածաբ. յար.։)


Ժառանգաւոր, աց

s.

heir;
possessor;
beneficed clergyman, incumbent.

· Calfa

NBHL (2)

Խրատէ քահանայապետօք եւ ժառանգաւորօք եկեղեցւոյ. (Յճխ.։)

Իքահանայսն, եւ ի ժառանգաւորսն. (Լմբ. սղ.։)


Ժառանգաւորութիւն, ութեան

s.

ecclesiastical benefice, living.

· Calfa

NBHL (1)

Տուն ահարոնի կոչէ զվիճակեալս ի պատիւ ժառանգաւորութեան եկեղեցւոյ. (Լմբ. սղ.։)


Ժառանգեմ, եցի

va.

to inherit, to succeed to, to take possession of, to seize;
— զոք, to inherit from;
— զսիրտ, to gain the affections;
— զառաքինութիւնս՝ զփառս նախնեաց, to inherit the virtues, the glory of one's ancestors;
— զանուն զպարծանս, to acquire a glorious or renowned name, glory;
— զամօթ, to be overwhelmed with shame.

· Calfa

NBHL (1)

Ընդոծինն իմ ժառանգեսցէ զիս։ Ո՛չ ժառանգեսցէ զքեզ դա, այլ որ ելանէն ի քէն՝ նա ժառանգեսցէ զքեզ։ Մի՛ ժառանգեսցէ որդի աղախնոյդ ընդ որդւոյ իմում իսահակայ։ Ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։ Անցանէքընդ յորդանան՝ ժառանգել զերկիրն. եւ ժառանգեսջիք զնա։ Եկայք օրհնեալք, ժառանգեցէ՛ք զպատրաստեալ ձեզ զարքայութիւն ի սկզբանէ աշխարհի։ Զի զորհնութիւն ժառանգեցէք։ Ժառանգեցէ՛ք զանուն յաւիտենից։ Ժառանգեաց զաթոռ թագաւորութեան յաւիտենից։ Բայց ի կատարած զամօթ դաւոյն ժառանգէր. եւ այլն։


Ժիժմակ

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (1)

Ի նոցա տունս դժուարահայեաց ժիժմակն սողեալ մտանէր. (Լաստ. ՟Ի՟Ա։)


Ժխորեմ, եցի

va.

to confound, to confuse, to perplex;
to make noise, to alarm, to rouse up.

· Calfa

NBHL (1)

Տեսին պահապանքն զքահանայապետսն՝ ժխորեալս եւ իբրեւ զծով ի սաստիկ ալեաց տագնապեալս. (ՃՃ.։)


Ժմտիմ, եցայ

vn.

to smile;
to sneer, to laugh in one's sleeve.

· Calfa

NBHL (1)

Ժմտեալ մահաբեր ձեւով, ասաց երդնում քեզ։ Ընթերցեալ զգրեալսն, եւ յոլով ժմտեալ՝ գրեաց նոցա. (Պտմ. աղեքս.։)


Ժողովածոյ

adj.

assembled, collected;
—ք, compilation, collection, miscellany.

· Calfa

NBHL (1)

Ժողովածոյ ջուրք ժահահոտեալք անպիտան լինին ըմպողաց. (Վրք. ոսկ.։)


Ժողովանոց

cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ արհամարհել ուսուցանեմք զշինուածովքն զպատուեալ տեղիսն, որ անուանեալ կոչի ժողովանոց. քանզի ի նմա ժողովին քահանայք, եւ մանակունք ուխտի, եւ պաշտօնեայք. (Սհկ. կթ. եկեղ.։)


Ժողովարան, աց

s.

council-hall;
committee-room;
club, club-house;
paradise;
church;
synagogue;
mosque;
Ecolesiastes.

· Calfa

NBHL (2)

Պահանջէ մարգերէիւն հոգին սուրբ հնոյ ժողովարանին, եւ այլն. (Շ. բարձր.։)

Ինքն է օրենսդիր եւ ժողովարան սրբոց. եւ պսակիչ նահատակաց. (Ճ. ՟Բ.։)


Ժողովեմ, եցի

va. math.

to assemble, to collect;
to heap, to amass, to gather together;
to receive, to reap, to gather, to get;
to receive, to welcome;
to furl;
to infer, to deduce, to argue, to conclude;
— առ իւր, ի տուն, to entertain, to receive hospitably, to welcome;
to lodge;
— ի մի, to concentrate;
— զյետին շունչ ուրուք, to receive the last sigh of;
զօրս —, to levy soldiers, to assemble troops;
— զկաց մնաց փախստէից, to rally the flying to add or sum up;

· Calfa

NBHL (2)

ԺՈՂՈՎԵԼ. συναθροίζω coacervo, congrego եւ այլն. Համահաւաքել. համախմբել.

ԺՈՂՈՎԵԼ. Յաւելուլ ընդ հարս. ամփոփել ի գերեզմանս նախնեաց, որպէս եւ հոգւով ընդ նախահարս.


Ժողովող, աց

s.

convener, convoker;
the Wise Man, Solomon, the Preacher;
the Book of Ecclesiastes.

· Calfa

NBHL (1)

կորեաւ ժողովողն, թագեաւ նաւահանգիստն. (Խոր. ՟Գ. 68։)


Ժողովուրդ, վրդեան, վրդոց

s.

people, the multitude, the vulgar;
the mob;
assembly;
synagogue.

· Calfa

NBHL (4)

ԺՈՂՈՎՈՒՐԴ. որպէս Ընտանիք եւ ընդոծինք միոյ տանուտեառն կամ նահապետի. իրեն մարդիկը.

եթէ քահանայապետն օծեալ մեղանչիցէ առ ի ժողովուրդն յանցուցանելոյ։ Մովսէս եւ ահարոն օրհնեցին զամենայն ժողովուրդն։ Քաւեսցէ վասն քահանայիցն, եւ վասն ամենայն ժողովրդեանն քաւեսցէ։ Մխիթարեզէք զժողովուրդ իմ, քահանայքդ խօսեցարուք.եւ այլն։

Ամէն ասելովն՝ կցորդ լինին ժողովուրդքն քահանայից. (Խոսր.։)

Քահանայք եւ ժողովուրդք հայցեմք ի քէն տէր բարեգութ. (Շար.։)


Ժողովրդական, ի, աց

adj. s.

popular, plebeian;
secular, laic;
a private person.

· Calfa

NBHL (1)

Քահանայացն ընդ բանիւ արարեալ զոք ի ժողովրդականացն. (Շ. թղթ.։)


Ժողովրդապետ, աց

s.

rabbi;
parish priest, archpriest.

· Calfa

NBHL (1)

Իսկ առ Քրիստոնեայս՝ Առաջնորդ. աւագերէց. ծխատէր քահանայ.


Ժուժամ, ացայ, ացի

vn.

"cf. Ժոյժ ունել."

· Calfa

NBHL (1)

Ի վրէժխնդրութիւն անձանց ձերոց ոչ կարացէք ժուժալ կամ ձեռնահաս լինել. (Պտմ. աղեքս.։)


Ժուժկալ, աց, ից

adj.

patient;
abstinent, sober, continent, temperate, chaste;
— կեանք, continence;
— լինել or կալ cf. Ժուժկալեմ.

· Calfa

NBHL (1)

Ստահակ հողմոցն մրրկացն ժուժկալ լինել հաշուիցէ. (Նախ. թղթ. կթղ.։)


Ժուժկալեմ, եցի

vn.

to be patient, to suffer patiently;
to resign one's self to;
to be courageous, to suffer or bear with courage;
to oppose, to resist;
to abstain from, to be continent;
to do without;
— ի կերակրոց, to fast, to live on a diet;
— ի դինւոյ, to abstain from wine.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ յե՞րբ ժուժկալեալ՝ եթէ ահա համբերեցից. (Յոբ. ՟Բ. 9։)


Ժուժկալութիւն, ութեան

s.

patience;
abstinence, continence, temperance, chastity;
sobriety, soberness;
fortitude, constancy;
fasting, diet;
ի ժուժկալութեան gyql, to live continently.

· Calfa

NBHL (2)

ԺՈՒԺԿԱԼՈՒԹԻՒՆ. ἑγκράτεια temperantia, continentia, abstinentia Առաքինութիւն կամաւ հրաժարելոյ ի հեշտալեաց մարմնոյ եւ որկորոյ. պարկեշտութիւն. պահացողութիւն. ճգնութիւն.

Ժուժկալութեան սահման այս ինչ է. յամենայնէ՝ յորոց օրէնք հրաժարեցուեանեն զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. առաջին՝ խորհրդոցն վատթարաց ընդդէմ կալ ժուժկալութեամբ. . . զնոյն ժուժկալութիւն պարտ է եւ աչացն դնել պահապան. (Շ. թղթ.։)


Ժտիմ, եցայ

vn.

to be importunate, to persist in entreaty;
to be bold, audacious.

· Calfa

NBHL (1)

Քահանայքն եւ ժողովուրդն մի՛ ժտեցին ելանել առ աստուած. (Ել. ՟Ժ՟Բ. 24։)


Ժօռատ

adj.

toothless.

· Calfa

NBHL (1)

Եւ ո՛չ ժօռատ (ասեմք) զհամբակ եւ զարդի եւս ծնեալս, եյլ յորժամ ամանակն պահանջեսցէ, յայնժամ ասին ժօռատք արդեօք. (Անյաղթ անդ։)


Ի (ini)

s.

the eleventh letter of the alphabet and the fifth of the vowels;
twenty, twentieth.

· Calfa

NBHL (5)

Կենցաղոյս իրաց ի բաց դրութեամբ։ Ի բաց դրութիւն ահա ցուցանէ նշանաբար. (Մեկն. ղեւտ.։)

Ոչ ի բաց թողու ի ստահակելն, այլ ներէ. (Յճխ.։)

Որ ունիցի ի վեր զխոնարհահակ եւ զ՝ի վայրաձիգ ծանրութիւն. (Վեցօր. Գ։)

Եդ ի վերայ իսահակայ, կամ սեղանոյ. կամ վիմի, աւազոյ։ Ի վերայ հնացեալ ձորձոյ։ Ի վերայ երեսաց երկրի թագաւորել ի վերայ իսրայէլի, կամ յուդայ։ Ածել անձրեւ, կամ ծագել զարեւ ի վերա արդարոց եւ մեղաւորաց, կամ ի վերայ երկրի։ Գալ առ քեզ ի վերայ ջրոցս։ Ետես թզենի մի ի վերայ ճանապարհին։ Ի վերայ իմ հասին։ Իբրեւ ի վերայ աւազակի ելիք։ Յարիցէ ի վերայ նորա։ Հեղից ի վերայ ամենայն մարմնոյ, եւ այլն։

Ի 3 Տառ ձայնաւոր՝ իբրեւ հնչեցալ Ի, եւ անուանեալ Ինի կամ Ին. միջակ ըստ ամանակին, վասն որոյ եւ երկեմանակ ասի, երբեմն ձգտեալ երկարաւ, եւ երբեմն ամփոփել սղիւ։ Եթէ յայլ լեզուս ի՝ իցէ յառաջ քան զբաղաձայն, պահի եւ ի մեզ ի. զորօրինակ իսրայէլ, իսահակ, իդոս, իկոնիոն, իգնատիոս, իտաղիա, եւ այլն. ապա եթէ ի, իցէ առ այլս յառաջ քան զայլ ձայնաւոր, (որ յայնժամ առ լատինս կոչի ի՛ երկայն իբրու մերս ե) Փոխի առ մեզ ի յ. զոր օրինակ յովտ, յովբ, յակովբ, յեսու, յիսուս, յուստոս, եւ այլն։ Ի. Ընդ Ւ տառին, սովորաբար երկրաբառգործէ իւ, իբր եու. զի յորժամ իցէ զկնի նորա բաղաձայն տառ բնական՝ այլ ոչ դիմորոշ յօդ, հիչի ի մեզ՝ ո՛չ որպէս գաղղիականն u, կամ որպէս զայլազգական ձայնսդ իւսթ, կիւնահ, կիւլ, եւ այլն, այլ իբրեւ եու. վասն որոյ եւ անխտիր գրի ըստ նախնեաց, իւր, բեւր, աղբեւր. միւս, մեւս. հիւր, հեւր. հարիւր, հարեւր, եւ այլն։ Իսկ յայլ տեղիս իւ ՝ հնչի որպէս գրեալ թաւանշանաւ՝ նուրբ իվ, զոր օրինակ, թիւ, քիւ, բանիւ, բանիւն, երիւար, եւ այլն։ Ի, կամ ի. նշան թուոյ՝ է Քսան կամ քսաներորդ. զի որպէս յայբէ մինչեւ ի թոյ՝ նշանակ միաւոր յաւելուածոյ են տառք, զկնի ժ տառի տասնաւորս ի մէջ բերեն յաւելուածս։


Իբր

prep. adv. conj. as, like, in the same manner as;
whilst, when, while;
nearly, within a little, almost, about;
as if;
— այն թէ, — զի, — եթէ, as if;
like as it were;
ոչ եթէ, not that, not only;
— ? how? by what means ? in what manner ? — ապա ? — արդեօք ? how then? how ever? — է? how is it? — ոչ ? of course, without doubt.

· Calfa

NBHL (2)

Իբր զճաճանչ փոքու կայծական։ Իբր զճրագ։ Վախճան ընկալայց իբր զմահացու. (Նար. ՟Ի՟Ը. ՟Խ՟Զ. ՟Ձ՟Ը։)

Ի վահանափակն յունաց իբր յամուր քաղաք մտանէին։ Ի վայր հոսեաց միմեանս զկնի իբր ի սաստիկ իմն ի մրրկէ. (Խոր. ՟Գ. 37. 40։)


Իբրու

prep. adv. conj. as, so that, like;
when;
almost, nearly;
—, — այն թէ, — եթէ՝ թէ, as if, in some way;
— զի, as, because;
— ոչ եթէ cf. Իբրեւ ոչ եթէ.

· Calfa


Իգական, ի, աց

adj. gr.

feminine, womanlike;
effeminate, womanish;
feminine gender;
— տոհմ, the fair sex, women;
— ախտ, hemorrhage.

· Calfa

NBHL (1)

Ա՛ռ դու զիսահակ՝ ինձ պատարագ ի սեղանի ... ո՛չ տրտմեալ՝ ո՛չ հոգացեալ. խորհուրդ չըտայ իգականին (այսինքն սառայի). (Մագ. ոտ. մանուչ.։)


Իգատենչ

cf. Իգասէր.

· Calfa

NBHL (1)

Ահա տեսէք, ահա մեռանի իգատենչն. (Փարպ.։)