• «ճարտար, աշխոյժ, գործուն-եայ». որից ճարպիկութիւն. երկուսն էլ յա-տուկ են միայն արդի գրականին։ Բայց կայ Խոր. Բ. 85 «Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէս՝ ճարպ դիպեցուցանէ յուս ձախա-ևողմանն». ուր ՆՀԲ ճարպ մեկնում է «ճարպկօրէն», եթէ չէ ուղղելի ճահ, ինչպէս ունի մի ուրիշ ձեռագիր։
• . ի-ա հլ. (գրուած է նաև մետրապօղիտ, մետրոպօլիտ, յգ. մետրապօ-լիտք, մետրապօլտունք) «մայրաքաղաքի արքեպիսկոպոս» Ագաթ. Յհ. կթ. Մխ. դտ. որից մետրապօլտութիւն Օրբել. (սխալ գըր-ուած մետրապետութիւն Ուխտ. բ. 126). մետ-րապօլտարան ԱԲ.-Սմբ. դատ. 83 մի ձե-ռագիր քանիցս ունի նետրապօլիտ։
• ԳՒՌ.-Ունինք Երև. շօղո՛մքօր, Ղրբ. շու-ղո՛ւմքուր (<շողոմքոր) «քաղցր լեզուով իրեն սիրելի ընծայող», որի առաջին մասը թէև թւում է շողոմ բառից, բայց ընդհանուրը լո-ղոքորթ ձևից է։
• (յգ. ոստրիք, սեռ. ոստրից) «ծովային մի խեցեմորթ» Վեցօր. 14M 143-4, 152, Պղատ. տիմ. 174 (տպ. ոստ-րից, ՆՀԲ դնում է ոստռից!) Գնձ. գրուաձ ոստրիոս Գիրք թղ. 472. ոստրէ Եփր. մրդ. 355 (սեռ. ոստրէից). նոր գրականի մէջ ըն-դունուած է միայն ոստրէ ձևը։
• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։
• . առանձին չէ գործածուած. ոճով ունինք վակժոյժ լինել «ամուր փակչիլ, բռնել ու կպչիլ» Վեցօր. 69, 87. Ոսկ. փի-լիպ. ժ. և մ. ա. 12. վակժուժել «նոյն նշ.» Փիլ. ել. Ոսկիփ.։