Entries' title containing յ : 6192 results

Սարդաբոյն

cf. Սարդիոստայն.

· Calfa


Սարդիոստայն, ից

s.

cobweb, spider's web;
սրբել զ—ս, to sweep down the cobwebs;
— ձգել ծածկոյտ զերեսօք, to hind behind a cobweb, to try to conceal what is manifest, to cover with pretexts.

· Calfa

NBHL (3)

Սարդիոստայնին նման. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Զհելլենական մոլորութիւնն որպէս սարոստայն եղծանէր. (Ճ. ՟Ա.) (գրեալ էր՝ սարդոստայն)։

ՍԱՐԴԻՈՍՏԱՅՆ կամ ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. ἁράχνη aranea. Ոստայնն սարդի. մամուկի թել ... cf. ՍԱՐԴ, եւ ՈՍՏԱՅՆ.


Սարդոյ

cf. Սարդիոստայն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«Սարդենիա կղզուն յատուկ թու-նաւոր մի խոտ» Ռոշք. ունի միայն ՀԲուս-§ 2z1z.

= Լտ. sardoa (herba) «mélisse խռառ. որ Սարդենիայում թունաւոր է»։


Սարոյ, ից

s.

pine-tree.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«նոճի» ՍԳր. Ագաթ. (սխալ է գրուած սարոյց Պտմ. աղէքս. 145). որ և սարուէն Բառ. երեմ. յաւել. 571. (Քաջունի, հտ. Գ. 216 սարոյ համարում է «platane»). որից նոճսարի* Օրբել. ողբ. ժդ։

= Պհլ. անծանօթ մի ձևից, որի հետ նոյն է պրս. [arabic word] sarv, sarū կամ [arabic word] sarun «նոճի». սրանից են արաբ. ❇ sarv (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 837), թրք.❇ servi կամ [arabic word] selvi (ռմկ. սէվլի) «նոճի». սը-րանցից նաև սարւէ «կիպարիս» Գաղիան.։-Հիւբշ. 237։

Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։

«երկայն զգեստ կանացի». ունի միայն Քաջունի, հտ. Գ. էջ 216, որից առ-նում է և ԳԲ։

NBHL (9)

Թեղօշ ծառ. եւս եւ Գի, եւ սարդ, եւ այլ եւս տունկ վայրի. (որպէս ծառ լեռնային՝ ի բառէս սար, եւ կամ սարը, այսինքն դեղին5 որպիսի է փայտն թեղօշի) ի յն. այլեայլ բառք են. որպէս Կիպարիս.

Նոճ եւ սօս սարդ եւ սարոյ, եւ կաղամախ եւ գի. (Ես. ՟Խ՟Ա. 19.) յն. երկու բառք են՝ կիպարիս եւ լեւկէ։

Ողբասցեն սարոյք, զի մայրք գլորեցան։ Զսարոյն կամ զսօսն, զկաղնին կամ զթեղօշն. (Զքր. ՟Ժ՟Ա. 2։ Ես. ՟Խ՟Դ. 14։)

Փայտս մայրս, եւ սարոյս, եւ թեղօշս ի լիբանանէ. (՟Բ. Մնաց. ՟Բ. 8։)

Սարոյն եւ սօսն եւ յակրին. (Ագաթ.։)

Երկու ծառք էին, հաւասարք սարոյց (կամ սարուց) ծառոց՝ որ առ մեզ լինին. (Պտմ. աղեքս.։)

(իսկ Լեհ. համարի զսարոյն՝ որպէս ազգ բեւեկնոյ, եւ բերէ վկայութիւն, թէ

Սարոյի պտուղն ի դեղս մտանէ, եւ փոխանակ խնկոյ ծխի)։

Սարդ եւ սարոյ եւ նոճ. (Եզեկ. ՟Լ՟Ա. 8.) յն. մի բառ. κυπάρισσος cypressus.


Սարոստանեայք

s.

mountaineers.

· Calfa

NBHL (1)

ՍԱՐՈՍՏԱՆԻՔ կամ ՍԱՐՈՍՏԱՆԵԱՅՔ. Լեռնականք. բնակիչք կովկասու եւ այլն.


Սարուփարթայ

s.

baggage-train, stores, implements of war.

· Calfa

NBHL (2)

cf. ՍԱՐՈՒԱԾ ՍԱՐՈՒԹԻՒՆ. (ի սար. եւ ռմկ. փարթաւ, այսինքն կահ կարասի).

Եթօղ զառ եւ զաւուր, զվրան, եւ զսարուփարթայն, եւ զամենայն գանձակս. (Մեծոբ.։)


Սարփինայ, ից

s.

arbour, vine-arbour, bower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Սարբինայ։

NBHL (1)

cf. Սարբնայ


Սաքուլայ, ի, իւ, ով

s.

large hood or cowl.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աբեղայի խոշոր գդակ, զոմփ». երկու անգամ ունի Լմբ. առ Լև. տպ. 1865, էջ 218 և 240. «Հագնիմ գիշտ, որպէս Հաղբատայ եպիսկոպոսն, և երկու թիզ կըն-գուղ վրացի սաքուլայով. Կատարե՞մք զպա-տարագն սաքուլայով»։-(ՆՀԲ երկրորդ վը-կայութեան մէջ սարքուլայ)։


*Սաւառայ

s.

shrill fife or whistle.

· Calfa


Սաւառնաձայն

adj.

humming, buzzing.

· Calfa

NBHL (5)

Ձայն սաւառնելոյ թեւոց.

Սօսիւն. սօսափիւն, սաւառնաձայն, թեւաձայնել. (Հին բռ.։)

ՍԱՒԱՌՆԱՁԱՅՆ ա. ՍԱՒԱՌՆԱՁԱՅՆԵԱԼ. Հանօղ զձայն թեւոց սաւառնելոց եւ բախելոց.

Սաւառնաձայն հնչմամբ զլեառնն թնդեցուցանէին. (Արծր. ՟Գ. 2։)

Չորեքկերպեան ... սաւառնաձայնեալ օդապարիկ թեւատարած. (Գանձ.։)


Սափարայ

s.

fife.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ սրինգ կամ սու-լիչ». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ իսկ ՆՀԲ, հտ. Բ. էջ 1066 դնում է իբր գւռ. բառ. սա-ւառայ.-երկու անգամ սաֆարայ ձևով գտնում եմ գործածուած Վրդ. առ. 296-7։

= Արաբ. օ [arabic word] saffara՝ նոյն նշ.։ -Հիւբշ. 2z6.


Սափիրայ

cf. Շափիւղայ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շափիւղայ քարը» Ածաբ. մակաբ. Վրդն. առ. 332-3. որից սափիրա-կան «շափիւղայից շինուած» Յիշ. ոսկ. լհ. նոյնը նաև սոփորեայ Ոսկ. ես. սոփեր Օրբել, սղբ. ժե. (հմմտ. ոսկի սոփերայ Յհ. կթ. 249=ես. ժգ. 12)։

= Ասոր. [syriac word] sapilā «շափիւղայ» բառն է՝ եբր. [hebrew word] sappīr կամ յն. σάπφειρος ձևից ազդուած. տե՛ս նաև շափիւղայ։ -

ՀՀԲ «բառ այլազգական»։

NBHL (2)

Առաւել քան զքարինս սափիրայ՝ կարգակցութիւնդ ձեր. (Ածաբ. մակաբ.։)

Ի մէջ հոտեւանիցն՝ կնգրկին, այլեւ սափերայի ... իմա սափրայ՝ որպէս զաֆրայ, այսինքն քբքում։


Սգայական

cf. Զգայական.

· Calfa

NBHL (1)

ՍԳԱՅԱԿԱՆ ՍԳԱՅՈՒԹԻՒՆ. cf. Զգայական. Զգայութիւն։


Սեղանաբոյծ

cf. Պատառաբոյծ.

· Calfa

NBHL (2)

Սեղանաբոյծքն յառատութեան վայելեն, եւ ես փշրանաց ոչ լինեմ արժանի. (Ոսկ. ղկ.։)

παράσιτος parasitus. Որ բուծանի յօտարին սեղանոյ. պատառաբոյծ. պորտաբոյծ.


Սեղանայարդար, աց

cf. Սեղանայօրէն.

· Calfa

NBHL (1)

Եւ արդարեւ ագռաւոց գործ է զսեղանայարդարս եւ զխոհակերս իմանալ, եւ շանս անյագաց. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Գ։)


Սեղանայօրէն, րինաց

s.

head waiter, butler, chief steward;
carver.

· Calfa

NBHL (1)

Որչափ կոտորուածք ի բարեկեցութեանն տենչանացն գործին, որչափ յամճաբերացն եւ խոհակերացն եւ ի սեղանայօրինացն. (Ոսկ. մ. ՟Գ. 17։)


Սեռազգային

adj.

co-national, consanguineous.

· Calfa

NBHL (2)

Համազգային. որ ի սեռէ նորին ազգի. որպէս ամենայն պահլաւունի.

Անուն զուարթուն գրիգորիս, անուանակիր սեռազգայնոց (եղելոց ի զորմէ լուսաւորչին). (Շ. խոստ. յիշ.։)


Սերմանակորոյս

adj.

seed-loosing (the earth).

· Calfa

NBHL (1)

Անդաստան, որ միշտ սերմանի, եւ սերմանակորոյս լինի. (Խոսր.) (տպ. սերմնակորույս)։


Սերմանամատոյց

adj.

producing seeds.

· Calfa

NBHL (1)

Բոյսք սերմանամատոյցք (կամ սերմնամատոյցք), եւ կամ պտղածին ծառք վարսաւորք. (Նար. առաք.։)


Պերճագոյն

adv.

with much ostentation.

· Calfa

NBHL (2)

Կարի պերճ եւ պերճոյճ. վսեմ.

Թողեալ այնուհետեւ զպերճագոյն հանդերձսն, խարազանազգեստ եղեալ. (Խոր. ՟Գ. 31։)


Պերճապաճոյճ

adj.

richly ornamented, gorgeous, sumptuous, rich.

· Calfa

NBHL (2)

Պերճ եւ պաճոյճ. պանծալի. շքեղ.

Շինեալ եկեղեցի պերճապաճոյճ նեղութեամբ (թերեւս՝ պճնեղութեամբ), եւ նկարակերտ յօրինուածով։ Եդեալ շուք թագաւորութեան՝ պերճապաճոյճ վարուց հանդիսիւ. (Յհ. կթ.։)


Պերճապայծառ

adj.

egregious, illustrious;
most serene.

· Calfa

NBHL (2)

Պերճ եւ պայծառ. պանծալի.

Պերճապայծառ գործ արութեան ցուցեալ. (Յհ. կթ.։)


Պէյ, ի

s.

bey.

· Calfa


Պէյութիւն, ութեան

s.

beylik.

· Calfa


Պինայ, ից

cf. Պին.

· Calfa

NBHL (5)

Ի պինսն եւ յայլ խեցեմորթս. (Նիւս. բն. ՟Ա։)

Որպէս պինայքն եւ պինասպասայքն. (Վրդն. ծն.։)

Այն որ ըստ ծովուն ի պիննոսին եւ պիննասպասեկին հասարակութիւն միաբանութիւն յայտ է։ Ի վերայ պիննայն եւ պիննասպասեկին ասեցեալք. (Փիլ. լիւս.։)

Պիննեակն որսայ, եւ պիննասպասեկին տայ, եւ երկոքեանն ուտեն. (Լծ. փիլ.։)

ՊԻՆ ՊԻՆԱՅ. գրի եւ ՊԻՆՆՈՍ, ի. եւ ՊԻՆՆԱՅ. եւ ՊԻՆՆԵԱԿ. (Վրիպակաւ եւ Իպանիոս). Բառ յն. բի՛ննա. πίννα pinna. Խեցեմորթ մեծ կրկնապատեան՝ երկայն եռանկիւնի, որ բերէ մազս իբրու մետաքս խոշոր, կամ ասր կարմիր. եւ գտանի խրեալ յաւազուտս եւ ի տղմուտս. ունի եւ մարգարիտս մեծամեծս, այլ տգեղս.


Պիտոյ

adj.

necessary;
suitable;
— է, cf. Պիտիմ;
it is becoming, proper, suitable;
զի՞ եւս — են մեզ վկայք, what need have we of witnesses ?

· Calfa

NBHL (26)

Երկու ինչք պիտոյ են ինձ։ Ոչինչ պիտոյ է իմաստութիւն պակասամտի։ Տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր, եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ։ Պիտոյ է ձեզ այդ ամենայն։ Ոչ պիտոյ է բժիշկ կարողաց։ Թէպէտ եւ ոչ պիտոյ իցեն ձեզ թուղթք ընցայութեան։ Խօսին՝ որ որ ինչ որ է պիտոյ.եւ այլն։

Զկարգս մտից պիտոյ պատարագաց յարքունուստ լնուլ. (՟Բ. Մակ. ՟Թ. 16։)

Սէր՝ խնդիր բարեաց. ինչ մի՝ որ ամենեցուն պիտոյ է, եւ ոչ է ի միջի. (Պիտառ.։)

ի վտանգի պատերազմաց հարկ է առնուլ զանօթս՝ որ չիցեն ինչ պիտոյ ի խաղաղութեան. (Սեբեր. ՟Բ։)

Զկէսն հատանել ընենուլ իբրեւ զպիտոյս. (Եզնիկ.։)

Որում հանդերձ պիտոյ էր՝ հանդերձ զգեցուցանէր. (Եղիշ. ՟Է։)

Որ ինչ պիտոյն մերոյ հաւաքմանս է՝ շարադրեսցուք. (Խոր. ՟Ա. 11։)

Նախ եւ առաջին կարեւոր եւ պիտոյ խնդիր այդ է։ Զպիտոյսն եւ զառաւել օգտակարսն մոռացաք հարցանել, թէ ու՞ր երթաս. (Փարպ.։)

Դուք առաջնորդ ինձ ոչ պիտոյ էք. (Վրք. հց. ՟Է։)

Այն որ վասն նորա ասացեալ էր՝ բազում խնամակալութեամբ առ ի քննել պիտոյ էր. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)

Պիտոյք (են) բնակութեան տաճարին՝ պահք սրբութեան. (Մծբ. ՟Ա։)

Զզէնս սպանելոցն քաղէին, ի պիտոյս տեղիս թողուին. (՟Բ. Մակ. ՟Ը. 31։)

Զգութս ձեր ինձ փոխ տուք, զի եւ դուք անդրէն դաջիք ի պիտոյ ժամանակի. (իսիւք. եւ Վանակ. յոբ.։)

Ոչ ինչ է պիտոյ վասն բանիդ այդորիկ տալ քեզ պատասխանի։ Ինձ պիտոյ է ի քէն մկրտիլ։

Ոչ ինչ պիտոյ է դոցա երթալ եւ այլն։

Յորժամ միայն համաձակել պիտոյ էր, պատասխանատրեն. (Ոսկ. գծ.։)

Զի՞ պիտոյ իցէ ասել. (Ոսկ. ես.։)

Եւ մեք հատանեմք փայտ ի լիբանանէ ըստ ամենայն պիտոյից քոց։ Ընտրեցէք արս եօթն, զորս կացուսացուք ի վերայ պիտոյիցս այսոցիկ։ Զեպափրոդիտոս՝ զձեր առաքեալ, եւ զպաշտոնեայ իմոյ պիտոյից. (՟Բ. Մնաց. ՟Բ. 16։ Գծ. ՟Ղ. 3։ Փիլիպ. ՟Բ. 25։)

լնու զպէտս պիտոյից ամենայն արարածոց. (Յճխ. ՟Դ։)

Չեմուտ ՟Ը մարմնաւոր պիտոյիւք՝ ամենայն ապականացու իրաց աշխարհիս. (Եղիշ. ՟Ը։)

Փոյթ զանյպիսեացն առնել պիտոյից. (Խոր. ՟Գ. 52։)

Ամենայն պիտոյիւք այցելու եղեւ վասն հօտիցն իւրոց. (Եփր. համաբ.։)

Զէն անվթարելի զերկոսին զսոսա ընդ ինքեանս բարձեալ բերէին ըստ պիտոյիցն իրականութեան. (Յհ. իմ. երեւ.։)

Յաղագս պիտոյից։ Պիտոյիցս ոմանք են բանական եւ ոմանք գործականք. (եւ այլն. Պիտ.։)

(ի սեռական է բառիս Պէտ). δέον, χρήσιμος, ἑπίκαιρος , ἑπιβάλλω necessarius, utilis, opportunus, debitus, -a, -um. կամ բայիւ χρῄζω, χράομαι, χρείαν ἕχω opus habeo, opus est. Ի պետս վարելի. պիտանի. կարեւոր. հարկաւոր.

ՊԻՏՈՅՔ պիտոյից, իւք. գ. Ուղղականն է առաւել ռամկական. որ ըստ գրոց ասի Պէտք. զոր տեսցես՝ իբր անհոլով. զի եւ այն կարոտի հոլովականի սորա. χρεία necessitas, indigentia, necessaria. Պիտոյ իրք. պէտք. կարիք. կարօտութիւն. իրք կարեւորք. հարկաւորութիւն. պիտանաւորութիւն, պէտք եղած բաները.


Պիտոյանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ.

· Calfa

NBHL (15)

Եւ բնութեանցն երկուց երկու անուանք պիտոյանան։ Ըստ մեծի վնասուցն եւ մեծ ջանք եւ ապաշխարութիւնք պիտոյանան. (Յճխ. ՟Ղ. եւ ՟Ծ՟Թ։)

Երկու ձեռք միացեալք ի գործ պիտոյանան. (Խոր. առ արծր.։)

Բազում բանք եւ ճառք առ ի պատմել պիտոյանան. (Կոչ. ՟Ղ։)

Փոքր ինչ պիտոյացաւ ի նմանէ։ Ողորմելով տային նմա որչափ եւ պիտոյանայր նմա։ Եթէ ճգնէաք ի խոնարութիւն, ոչ պիտոյանայր մեզ այլ ճգնութիւն. (Վրք. հց. ՟Է. ՟Ը. ՟Ժ՟Ը։)

եւ ոչ եւս այլ պիտոյասցի քեզ մարմնաւոր կերակուր. (Վրք. ոսկ.։)

Հողմոց պիտոյանան ըստ ժամանակի՝ հովուց եւ ջերմութեանց. (Յճխ. ՟Է։)

Հրամանն աստուածային բաւական է ունել զեզր ջրոյ անծանօթ ծօվու՝ ոչ պիտոյացեալ երկցի. (Խոր. աշխարհ.։)

Որոյ ոչ ինչ պիտոյանայր զմանկունսն կորուսանելոյ։ Ոչ իմիք պիտոյանալ ասէր, ոչ ընչից, ոչ տեղւոյ, ոչ տան. (Նիւս. մկ. բեթղ.։ եւ Նիւս. ի գր. սքանչ.։)

Յորժամ կերակրոյ ինչ պիտոյանայր, քաղէր զբանջար անտառին. (Վրք. հց. ՟Դ։)

Ոչ ինչ պիտոյացան զգեստուց ահարկողաց. (Յհ. կթ.։)

Որպէս ոք հեդից եւ վանկից ուսման պիտոյանայ. (Ոսկ. գծ.։)

Ի լիութիւն հարկաւորացն՝ մի մեանց պիտոյանամբք. (Բրս. հց.։)

Վասն որոյ եւ տիրական գալստեան պիտոյանամբք ի փրկութիւն. (Ճ. ՟Բ.։)

Հաղորդել միմեանց, պիտոյանալ միմեամբք (այսինքն իրերաց). (Բրս. հց.։)

δεῖ, χρή opus est. Պիտոյ լինել. պիտի. պէտք եղեն. տե՛ս եւ ՊԻՏԱՆԱՆԱԼ. պէտք ըլլալ.


Պիտոյութիւն, ութեան

s.

cf. Պիտանութիւն.

· Calfa

NBHL (1)

cf. պիտանութիւն. Աղէ ցուցէք այր մի, որ թէ վասն պիտոյութեան, եւ կամ ի կռուի վաստակ եւ գործ ցուցանելոյ գտեալ է. (Փարպ.։)


Պիտոյք, ոյից

s.

want, indigence, necessity;
the needful;
cf. Պէտք.

· Calfa


Պղծամատոյց

adj.

unclean, impure, sacrilegious.

· Calfa

NBHL (1)

Գնաց ի տաճար կռոցն յաւուր տօնի պղծամատոյց զոհիցն. (Տէր Իսրայէլ. փետր. ՟Ը.։)


Պղնձագոյն

adj. s.

copper-coloured, bronzed;
calcedony, chalcedony.

· Calfa

NBHL (2)

Շափիղա. պղնձագոյն, զմրուխտ. (Յայտ. ՟Ի՟Ա. 19։)

χαλκηδόν chalcedon. Ակն ինչ պատուական, որպէս Ակատ, կամ բազմագունի ակն, կամ պղինձ ծխեալ. եւ այլն.


Պղնձակուռ պղնձակռածոյ

adj.

cast in copper or in bronze.

· Calfa

NBHL (3)

ՊՂՆՁԱԿՈՒՌ ՊՂՆՁԱԿՌԱԾՈՅ. Կուռ պղնձով. կռեալ կամ կռածոյ ի պղնձոյ.

Յետուստ կողմանէ աճապարեալ քսերքսէս, բուռն հարեալ զդիակաց պղնձակուռ վարապանին աշդահակայ՝ ի վերայ թիկանցն զգաւակաւ երիւարին արկեալ. (Արծր. ՟Ա. 5։)

Անդ ծնծղայք պղնձակռածոյք, աստ մարգարէական երգք. (Ոսկ. ղկ.։)


Պղնձաձայն

adj.

bronzevoiced.

· Calfa

NBHL (1)

Որ ունի կամ հանէ զձայն պղնձոյ. Տե՛ս ի յաջորդ բառն։


Պղնձաձոյլ

adj.

in massive bronze.

· Calfa

NBHL (3)

Ձուլեալ ի պղնձոյ.

Պղնձաձոյլ պատկերաց. (Ագաթ.) (կայ եւ ձ. պղնձաձայն)։

Գտեալ յասիա պղնձաձոյլ ոսկէզօծ պատկերս. (Խոր. ՟Բ. 111։)


Պճնայօրէն

cf. Պճնազարդ.

· Calfa

NBHL (1)

Պատուար պճնայօրէն՝ ի զանազան մաքրազարդ ականց յարմարեալ. (Նար. կուս.։)


Պճնապաճոյճ

adj.

highly adorned, well dressed.

· Calfa

NBHL (2)

Հարսն սիրելի եւ գեղեցկատիպ՝ պճնապաճոյճ զգեստիւ զարդարեալ՝ զբնութիւնս մեր անուանելով. (Անան. եկեղ։)

Ընդէ՞ր այդպէս պճնապաճոյճ լինիս. (Յհ. կթ.։)


Պճնապայծառ

adj.

brilliantly adorned.

· Calfa

NBHL (2)

Պայծառապէս պճնեալ. պճնութեամբ պայծառացեալ. աղուոր, զարդարուն.

Ի զէնս ոսկիակուռս պճնապայծառս։ Շինէ ապա զպճնապայծառ եկեղեցին բագրանու. (Յհ. կթ.։)


Պնդագոյն

adv.

firmly, tightly, strongly;
steadily, steadfastly;
constantly, earnestly, diligently;
— չարախօսէին զինէն, they stood and vehemently accused me.

· Calfa

NBHL (6)

Բազում անգամ պինդ գտեալ, եւ առաւել եւս այժմ պնդագոյն՝ մեծաւ յուսով ի ձեզ. (՟Բ. Կոր. ՟Ը. 22։)

Տեսեալ դատաւորին զպնդագոյն հաւատս նորա, հրամայեաց, եւ հատին զգլուխն. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Դ.։)

Դառն արտասուաց (պետք են), պնդագոյն արթնութեան, անսպառ պահոց. (Բրս. պհ.։)

Պնդագոյն զհրէայսն հանդիմանէր։ Պնդագոյնս չարախօսէին զնմանէ։ Պնդագոյնս խնդրեաց զիս, եւ եգիտ. (Գծ. ՟Ժ՟Ը. 28։ Ղկ. ՟Ի՟Գ. 10։ ՟Բ. Տիմ. ՟Ա. 17։)

Պնդագոյնս դնէին վկայութիւնս՝ մեռանել ի վերայ նորա. (Իգն.։)

εὑτονός, εὑτονώτερος intensus, -sior;
vehemens, -tior;
σύντονος intentus եւ σπουδαιότερος , studiosior. Յոյժ պինդ, հաստատուն եւ ուժգին. եւ Կարի փոյթ.


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «հրապարակ, քաղաքա-մէջ, լայն ճամբայ» Ագաթ. Բուզ. էջ 16 (յգ. ևեռ. պողոտայից). Ոսկ. ես. 248. Սեբ. 23. ննորհ. ընդհ. գրուած նաև պաղատալ 3հ կթ. պողոտ ՋԲ և ԱԲ.

= Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։

ՆՀԲ յն. լտ. իտալ. ձևերը։ Peterm. 17 լտ. platea բառից է հանում։ Lag. Arm. St. § 1892 դնում է ասորուց։ Այսպէս նակ Müller WZKM 8, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 294, ասելով թէ յունարնէից լինելու դէպքում պիտի ունենայինք պողոտի, ինչպէս ունինք եկեղեցի։-Հիւնք. յունարէնից։ Հիւբշ. 315 -այ վեր-ջաւորութեան պատճառաւ դնում է ասո-րուց, բայց կարծում է թէ կարելի է նաև ռնել յունարէնից։

NBHL (5)

Նոյն բառ է եւ ի յն. լտ. πλατεῖα platea. իտ. piazza. որ է լայն փողոց քաղաքի, ստէպ թարգմանեալ ի գիրս Հրապարակ, քաղաքամեջ. եւս եւ փողոց, եւ գռեհ. Բայց վարի ի մեզ եւ որպէս Ուղի, արահետ. ճանապարհ արքունի.

Պահէին զամենայն անցս ճանապարհաց պողոտայցն. (Ագաթ.։)

Եկեղեցի քրիստոսի ընդ միջինն ճեմի արքունական պողոտայն. (Ժող. շիրակ.։)

Ճոխաբար հետեւեցան լուսաշաւիղ ընդ պողոտայն, որ հասուցանէ յատակս դժոխից. (Շ. ընդհանր.։)

Շրջի մոլորեալ յուղիղ պողոտայէն. (Երզն. մտթ.։)


Պոյտ, պուտոյ

cf. Պոյտն.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ հաւասար է պոյտ ընդ կատոյի. (Սիր. նոր. ՟Ժ՟Գ. 3։)

Քաղէր զբանջար անտառին, եւ ի փոքր պոյտ արկեալ եփէր. (Վրք. հց. ՟Դ։)


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ն հլ. (պուտան, -տունք, -տանց) «պտուկ, հողէ աման» ՍԳր. Եփր. թգ. 359. որից պուտնարդ «մեծ կաթսայ» ՍԳր. գրուած նաև բոյտն Ագաթ. յետնաբար պոյտ Սիր. (նոր) ժգ. 3. Վրք. հց. որից պուտուկ Ագաթ. Եւագր. Վրք. հց. Յայսմ. պիտուկ Բժշ. պր-տուկ Վրք. հց. Վստկ. պտեկ «փոքր փարչ» ԱԲ. որ և պտեակ Նիւս. մեկն. հայր մերի (ըստ Հացունի, Ճաշեր էջ 77)։ Անշուշտ այս-տեղ է պատկանում նաև պոտին «պտուկ» Դրնղ. 502, որ գտնւում է նաև արդի գաւա-ռականներում. ինչպէս են Սվ. «լայն բերա-նով փոքր կուժ», Հմշ. «ջրի փոքրիկ տակառ փայտեայ»։

ՆՀԲ լծ. թրք. pota «հալոց»։ Հիւնք. պրս. bat «կուռք»։ Müiller, Armen. IV լիթ. pudas «պտուկ» բառի հետ՝ իբրև բնիկ հայ։ Karolides, Iλ. συγϰρ 79 դնում է կապադովկ. vutókko, votókko «դոյլ» բառից, իսկ այս էլ աղաւաղուած է հա-մարում բիւզ. έμπότης բառից (Sophocles 457 չունի այսպիսի ձև. գիտէ միայն εμ-ποτσς, որ է «խմելու յարմար»։ Karolides կպդվկ. vutókko ձևի հետ համեմատում է հյ. պուտուկ. բայց հյ. պուտուկ ծա-դում է պոյտն արմատից (-ուկ նուա-զական մասնիկ է). և եթէ մին կամ միւ-սը փոխառեալ է, ընդհակառակը կա-պադովկացին պիտի փոխառեալ լինի հայերէնից, ըստ որում արմատը վեր ջինիս մօտ է միայն գտնւում)։ Schel-telovitz BВ 29, 40 շվէդ. put «ուռեցք». իտլ. púss «քսակ», սանս. bud-buda «պղպջակ» բառերի հետ, որոնց բոլորի արմատն է համարւում հնխ. bud-«ու-ռիլ, ուռչիլ»։ Petersson KZ 47 (1916). 254 հայերէնին է կցում հհիւս. pottr «հողէ աման կերակուր եփելու համար», մ. հիւս. գերմ. pot, անգսք. pott. մ. ան-գըլ. ֆրիզ. pot «պտուկ», որոնց նախա-ձևը դնում է *bud-nó-, մինչդեռ հայը՝ beud-no-կամ boud-no-։ Այս մեկնու-

թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Վն. պուտուկ, Սլմ. պտուկ, Ալշ. Մշ. պուդուգ, Խրբ. Պլ. Ռ. բու-դուգ, Տիգ. բուդյուգ, Սեբ. Սչ. բդուգ, Ասլ. բդիւգ, Մրղ. պտիկ1, Հճ. բmդուգ, Զթ. բօ-դուգ։ Նոր բառեր են պտուկկոտրուկ, պտուկ-կոտրող, պտկիկոտրիչ, պտկումայր, պտուկ-քերիչ, պտկակ։-Համաձայն ածանցման օ-րէնքներին գրբ. պոյտն արմատից ստացուած է պուտուկ, որին համապատասխան են գա-ւառականներից շատերը։ Արևմտեան գրա-կանում՝ պտուղ>ռմկ. պուտուղ ևն ձևերի օրինակով կարծուելով թէ պուտուկ ձևը ռա-միկ է, սխալմամբ առաւելութիւն է տրուած պտուկ բառին, որ յետին սղեալ ձև է։

NBHL (4)

Եփէին ի պուտան զարգանակն արկ ի պոյտն։ Ի սան մեծ պղնձի, կամ ի պոյտն։ Յօչեցին զմիս նոցա իբրեւ ի պուտունս։ Ամենայն դէմք իբրեւ զայրեցած պուտան։ Զի՞նչ հաղորդ իցէ պոյտն ընդ կաթսայի. սա ընդհարկանի, եւ նա փշրի. (Թուոց. ՟Ծ՟Ա. 8։ Դտ. ՟Ղ. 19։ ՟Ա. Թագ. ՟Բ. 14։ Միք. ՟Գ. 3։ Յովէլ. ՟Բ. 6։ եւ Նաւում. ՟Բ. 10։ Սիր. հին. ՟Ծ՟Գ. 3։)

Ու՞ր պուտանց մխիթարութիւն, ու՞ր կոկորդաց քաղցրութիւն։ Երիս ժամս ի պոյտն եփել զայն (որ եւ զկնի կաթսայ կոչի). (Վրք. հց. ՟Դ. ՟Ի։)

ՊՈՅՏՆ. Ըստ բժշկարանի՝ է եւ անուն խոտոյ եւ ծաղկի. cf. պուտ։

χύτρα olla. իտ. pignatta, pentola. որ եւ ՊՈՅՏ, եւ ՊՈՒՏՈՒԿ ասի. ռմկ. պտուկ. Սան կաւեղէն, խեցեղէն, կամ կաթսայ փոքր.


Պոռնկայոյժ

s.

inspector of brothels.

· Calfa


Պորտաբոյծ

cf. Որովայնապարար.

· Calfa

NBHL (3)

Վասն այլոց դիւահարաց՝ որ պորտաբոյծք են եւ պարարեն զդեւսն. (Կանոն.։)

Սուրբ տօնք ոչ ի լրումն պորտաբոյծ որովայնի կարգեցան. (Խոսրովիկ.։)

ՊՈՐՏԱԲՈՅԾ ՊՈՐՏԱՊԱՐԱՐ. παράσιτος parasitus, coenarum adsecla, bucco. Որ բուծանէ եւ պարարէ զպորտ. որովայնապարար. որկորամոլ.


Պռոյգ, ուգի, գաց

s.

paraphernalia, portion, dowry, dower.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «օժիտ (աղջկայ կողմից տրուածը փեսին)» Ասոր. դատ. 9. Մխ. դտ. 289, 291. Լմբ. օր. 19. Մաշտ. ջահկ. Ուռհ. 122. գրուած է նաև պռոյք Անսիզք 19, պռեւք Ժմ. յն. որից պռուգել «օժիտով ճոխացնել» Մարթին. Մին. համդ. 133. պռուգած Ասոր. դտ. 54. Մխ. դտ. անպռոյգ Ասոր. դատ. 9. Լմբ. օր. 19. Մխ. դտ.»

= Յն, προίς, «ροίς, սեռ. προιϰός. նյն, προυϰίν προτϰα «հարսի բերած օժիտը», որից προίζαα-ϑαι «պռուգել, օժիտ տալ». ծագում է πρό «առ, ի» և ἴϰω «գալ» բառերից։-Հիւբշ. 374։

NBHL (4)

Առաջինն (կին) եբեր պռոյգս։ Եթէ ոչ առնէ կտակ (այրն), որդիրք պռուգօք կնոջն ժառանգեն զնա։ Վասն պռուգաց։ Զոր ինչ բերէ կին ի պռոյգս։ Հաւանի այրն ի պռոյգսն։ Յամենայն աշխարհս ըստ սովորութեան բերեն կանայք զպռոյգսն։ Այր ոք՝ որ առնու կին օրինաւոր պռուգօք։ Այն որ յառնէն ի կինն դարձաւ (պարգեւ), ոչ դրի ի թիւ պռուգացն՝ որ հարսինն է բերք։ Պռոյգս տայ դստերացն՝ եւ տուայր որդւոցն. (Մխ. դտ.։)

Տուայրն՝ որ է վարձ կուսութեանն, զոր փեսայն տայ. եւ հարսն պռոյգս. (Մաշտ. ջահկ.։)

Ա՛ռ սուլտան՝ զայդ քեզ՝ կին արա՛, եւ տամք զմանածկերտ քեզ պռոյգ.. (Ուռհ.։)

Ըստ յն. բռօի՛քս. կամ բռիքս. προΐξ dos. Օժիտ. պաշտատական. վարձանք. ինչք՝ զոր հարսն բերէ ի տանէ ծնողաց իւրոց ի տուն փեսային.


Պսակապաճոյճ

cf. Պսակազարդ.

· Calfa

NBHL (1)

Յաղթողական վերամբարձութեամբ՝ պսակապաճոյճ գեղազարդելոց. (Նար. ՟Լ՟Է։)


Պտղաբոյծ

cf. Պտղալի.

· Calfa

NBHL (2)

Բուծիչ եւ պարարիչ պտղոյ. պտղատածօղ. կամ Պարարտ պտղովք.

Ոչ ինչ բնաւ էին նմանք ... պտղաբոյծ ատոքութեան այլ պտղոց ձիթենւոյն. (Փարպ.։)


Պտղախայծ

adj.

ripe, dark or deep coloured, spotted, speckled.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զայգի պտղախայծ Ովս. (՟Ժ՟Դ. 9։)

Տեսեալ պղծախայծ զսոյն տիրամայրն, պահանջէ զտոհմականս իւր շնորհաց. (Լմբ. վերափոխ.։)

Որոյ պտուղք են խայծեալ, եւ խիտ կամ հոծեալ, գունագոյն ուռճացեալ պտղովք. յն. πυκάζων, -ζούσα իբր condensus.


Պտղախայծութիւն, ութեան

s.

the beginning to ripen, dark or deep colour of fruits.

· Calfa

NBHL (2)

Խայծիլն պտղոց, կամ ուռճանալն պտղովք.

Անտանելի պտղախայծութեամբ առաքինութեանցն առատանային. (Լմբ. ատ.։)


Պտղակորոյս

adj.

fruitless, unfruitful, sterile, barren.

· Calfa

NBHL (6)

Ծառք պտղակորոյսք. (Յուդ. 12։)

Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի, պտղակորոյս որպէս ձիթէնի. (Շար.։)

Հերապանծ տունկն պտղակորոյս։ Իւղընձիւղ փայտս պտղակորոյս։ Պտղակորոյս տնկոյ թզենւոյն ... սոքա բարեխօսք. (Նար. ՟Թ. ՟Լ՟Թ. ՟Ձ՟Ա։)

Զվայրենի պտղակորոյս ձիթենիքս՝ պտղալից արար իւրով պատուաստելովն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ժանգատեսիլ եւ այլուստ գայր ջուր, եւ պտղակորոյս զձիթենին առնէր. (Մխ. առակ.։)

φθινόκαρπος qui fructum amisit (բայց այլոց՝ φθινοπορινόσ autumnalis, brumalis ). Որ կորուսեալ է կամ կորուսանէ զպտուղ իւր. (եւ կամ չհասուցանէ մինչ ի ձմեռն).


Պտոյտ, տուտի, տուտից

cf. Պտոյտք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «ջրի՝ գետի յորձանք» Յոբ. իր. 10. Սղ. կր. 16. Իմ. ժթ. 7. Ոսկ. փիլիպ. որից պտուտիլ, պտուտել «ոլոր ոլոր դառ-նալ՝ դարձնել» Խոր. Յհ. կթ. Բրս. մրև Ճառընտ. պտուտանալ Եպիփ. կուս. պտու-տաբար Շիր. Յհ. կթ. պտուտկել Շնորհ, եդես. Բրս. մրկ. եռանդնապտոլտ Անան եկեղ. հերձինապտոյտ Սիւն. տաղ. խչ. շըր-ջանապտոյտ Նար. տաղ. շրջապտուտկեալ Դիոն. թղթ. ոլորապտոյտ, պտուտակ, պտու-տակաւոր (նոր բառեր) ևն։ Նոյնից է նաև պուտուտակ «սիսեռ», որ տե՛ս առանձին։

Հիւնք. պատատել և փաթոյթ բառերի հէլր։

ՓՈԽ (borrowing) Քրդ. potut «մրրիկ հողմոյ» (Jus-li, Dict. Kurde 74)։

NBHL (8)

Զպտոյտ գետոց պատառեաց. (Յոբ. ՟Ի՟Ը. 10։)

Երկան զուլանէ հրամայէ կապել, եւ ընկենուլ ի պտոյտ մի գետոյն. (Խոր. ՟Բ. 45։)

Մի ընկլցեն զիս պտոյտք ջուրց։ Ի կարմիր ծովուն ճանապարհ անխափան, եւ դաշտ ծաղկաբեր ի պտուտից բռնութեանն. (Սղ. ՟Կ՟Ը. 16։ Իմ. ՟Ծ՟Բ. 7։)

Եղեւ թնդիւն ի ծովուն՝ պտոյտ առեալ ի ծովուն. (Ճ. ՟Ա.։)

Ընդէ՞ր ի պտոյտս արկանիցեմք զանձինս, ի մրրիկս եւ ի նաւակոծութիւնս. (Ոսկ. փիլիպ.։)

Զհաւատոցն առագաստն պարզ եւ անխոնարհելի ունիլ ի մեջ հերձուածողական պտույտից. (Լծ. կոչ.։)

Յանդնդային պտուտից չարամեռ եւ խաւարային գործոց. (Ճ. ՟Բ.։)

Յորքանեաց չարաչար հայհոյութեանց պտոյտս ընկղմիս. (Յհ. իմ. երեւ.։)


Definitions containing the research յ : 10000 results

Անարգիկ

cf. Անարգ.

· Calfa

NBHL (1)

Անարգ յոյժ. չնչին.


Անարգու

cf. Անարգիչ.

· Calfa

NBHL (1)

Այնու՝ որով անարգէին զնա, ոչ էր անարգու. (Ոսկ. յհ. ՟Բ. 12.) յն. նա ոչ անարգիւր։ Այլ գուցէ թարգմանն իմացեալ է, ոչ անարգէր զայլս. վասն որոյ եւ եդեալ, ոչ էր անարգու, այս ինքն անարգիչ։


Անարդ, ոյ

adj.

uneven, unpolished.

· Calfa

NBHL (4)

Հարկ է այնմ ընդ անարգոյն եւ ընդ անգեղեցկին ձեւանալ. (Նիւս. կազմ. ԺԴ։)

Երկրաքարշ եւ անարգ (տունկ որթոյ). (Պիտ. ՟Զ։)

Էր երբէք հիւղն անզարդ եւ անարգ։ Անզարդ եւ անարգ եւ չար էր։ Յանզարդս եւ յանարգս էր. (Եզնիկ.։)

Որոյ չկայցէ արդ, այս ինքն զարդ կամ յօրինուած. անյարդար. անշուք. անհարթ. անհեթեթ. անձեւ. տձեւ. անզարդ, տգեղ, անշնորհք. ուսլուպսուզ, չիրքին, նասազ. ἁσχήμων, figura carens, deformis, turpis


Անարդակ

cf. Անարդ.

· Calfa

NBHL (2)

Որում չիք զուգական յօրինուածով. անհամեմատ. աննման. գերազանց. պիմիսալ, պինազիր.

Զանհամեմատ հարթութեան, եւ զանարդակ թեւակոխութեան բոլորն մակացութեան ծայր ի քումդ խոկման։ Զի ըստ կրից իւրն անարդակ առաքինութեան զմեզ հաղորդս արասցէ (Տէրն). (Մագ. ՀԶ. ՁԱ։)


Անարդար, ոց

adj.

unjust, partial.

· Calfa

NBHL (2)

Անբաժ կամ հեռի յարդարութենէ. անիրաւ. անօրէն. ἅδικος, injustus, iniquus. ատալէթսիզ, ինսաֆսըզ.

Մեռաւ արդարն ի վերայ անարդարոց. (՟Ա. Պետ. ՟Գ. 18։)


Անարդարութիւն, ութեան

s.

unjustness, iniquity.

· Calfa

NBHL (3)

Պակասումն յարդարութենէ. անիրաւութիւն. ատալէթսիզլիք.

Կամացս բաղձանքն ասէ՝ արդարութիւնն, բայց նոքա պատրանօք յանարդարութիւնն մոլորեցուցանեն. (Լմբ. սղ.։)

Անարդարութիւն, կամ անուն արդարութեան (Կոչ. ԺԴ. 49.) ըստ յն. է հոմանունութիւն։


Անարդիւն

adj.

unproductive, fruitless, useless;
worthless.

· Calfa

NBHL (4)

Անարդ. անհեթեթ. իբր տարադէպ. դժպատեհ. անվայել. անշնորհք, ամօ՛թ բան. այըպ. իբր ἁσχήμων, tupre.

Ո՛վ երիցս երանելւոյ ոգւոյ, յորում Աստուած ո՛չ անարգի համարեցաւ բնակել շրջել. (Փիլ. լին. ՟Դ. 8։)

Անբաժ յարդեանց. անարգասաւոր. անպտուղ. եւ անգործ. պիհասըլ.

Առանձինն խորհուրդք եւ յանձնառութիւնք՝ անգործք եւ անարդիւնք են յինքեանց, եթէ ոչ շարժեսցին ի մտացն առ անգսն իւրեանց արդիւնս եւ ներգործութիւնս. (Փիլ. լին. ՟Դ. 56։)


Անարդութիւն, ութեան

s.

deformity.

· Calfa

NBHL (1)

Յանարդութենէն եւ յանհեթեթութենէն դարձոյց ի զարդ. (Եզնիկ.։)


Անարեւ

adj.

without sun, dark, cloudy.

· Calfa

NBHL (2)

Ուր չկայցէ արեւ. անլոյս. խաւարին. արեւ չունեցօղ, մութ.

Անարեւ միգով յամենայն մասանց պարփակեալ։ Յոյժ անարեւ եւ անվերարկու ի տարտարոսի. (Նար. ԻԳ. ԻԶ։)


Անարժան, ի, ից, աց

adj.

unworthy, unfit, improper;
condemnable, blamable, illegal, dishonest;
— համարել, to disdain.

· Calfa

NBHL (18)

Կամ անվայել. անպատեհ. անտեղի. անպատշաճ. անշնորհք. պէթ. եարաշըգսըզ. μὶ καθήκον, non conveniens, ἅτοπος, absurdus.

Երանի՛ որ ոչ ծառայեաց անարժանի իւրում. (Սիր. ԻԵ. 21։)

Անարժանիւ ոմամբ սուտանուն քահանայիւ. (Խոր.։)

Անարժանիս իմոյ անձին։ Ո՛վ անարժանդ ի փրկութեանց։ Զանարժանս կենաց. (Նար.։)

Յարժանաւորս եւ յանարժանս տարածանի. (Լմբ.։)

Զի եւ անարժանաց տայցեմք։ Լինիցին ի հեռ եւ ի նախանձ յանարժանացն. (ՃՃ.։)

Ապրել յանօրէն յանարժան ձեռացն Նիկանովրայ. (՟Բ. Մակ. ՟Ը. 14։)

Լի ամենայն անարժան յանդգնութեամբ. (Պիտ.։)

ἁνάξιος, indignus. Որ ոչն է համարեալ արժանի իմիք բարւոյ. նալայըգ, լայըգսըզ.

Տենչայր ապրիլ յանարժանիցն. (Խոր. հռիփս։)

Անարժան է այնքան երանութեանն՝ յանարգսն եւ ի փոքունս իջանել. (Նիւս. բն.։)

Այնպիսւոյ առն որդի էր, որ կարի իսկ անարժան էր նմա. (Ոսկ. մտթ.։)

Ըստ անարժան անմտութեան եւ ո՛չ պատասխանի առնելոյ արժանի են. (Եզնիկ.։)

Թարգմանի սոդոմ՝ կուրութիւն կամ ամլութիւն. քանզի կոյր է եւ ամուլ յառաքինութենէ ամենայն անարժան. (Փիլ. լին.։)

Մեռանի յիւրոցն ընկերաց անարժան մահուամբ. (Փարպ.։)

Անարժան գոռոզացեալ (այս ինքն իշխօղ). (Փարպ.։)

Որք անարժան հաղորդին։ Ոչ միայն անարժանս չվայելեցին յայնս, այլ եւ կարի իսկ յիրաւի. (Ոսկ. յհ. եւ Մտթ.։)

Անարժան կորակոր յանձանց ի բաց մերժէին. (՟Բ. Մակ. ՟Թ. 1։)


Անարժանաբար

adv.

unworthily.

· Calfa

NBHL (1)

Եկաց յաթոռ ... անարժանաբար ամբարիշտն Նեստոր. (Խոր. ՟Գ. 61։)


Անարժանապէս

adv.

cf. Անարժանաբար.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՆԱՐԺԱՆԱԲԱՐ. եւս եւ յանիրաւի. անպատճառ.

Չարահաւատքն անարժանապէս ի ճշմարտութեան յուսոյն անկանին. (ՃՃ.։)


Անարժանութիւն, ութեան

s.

unworthiness.

· Calfa

NBHL (10)

ἁνάξιον, ἁπαξία, indignitas. Անարժան գտանիլն. անարժանաւորութիւն. ոչն արժանի լինել կամ երեւիլ. եւ յետնութիւն. ցածութիւն. նուաստութիւն. լայըգսըզլըգ.

Որ զանց արարեր զմերով անարժանութեամբս։ Մի՛ հայիր յանարժանութիւնս մեր. (Պտրգ.։)

Որ արժանի արարեր զանարժանութիւնս իմ քոյոյ պարգեւիդ. (Ագաթ.։)

Աղօ՛թս արարէք ի վերայ անարժանութեանս իմոյ. (Եղիշ. ՟Ը։)

Մի՛ ոք ի ձէնջ անարժանութեամբ աստուածային խորհրդոյն սպասաւորեսցէ. (Շ. ընդհ.։)

Վճարիլ ի բարերար լուսոյն, զոր անարժանութեամբ եւ ոչ իրաւացի տեսանէք. (Փարպ.։ Այլ Եսթ. ԺԶ. 7.)

Որք անարժանաւորութեամբն զօրացեալ էին ժանտութեամբք իւրեանց. (յայլ ձեռ. վրիպակաւ դնի, արժանաւորութեամբքն. իսկ յն. անարժան ժանտութեամբ)։

իբր անպատեհութիւն. անտեղութիւն. անկարգութիւն, զոր չէ արժան առնել. այըպ՝ նալայըգ շէյ.

Անարժանութիւն իմն կարծէին նմա ի ծառայէն մկրտիլ. (Ոսկ. մտթ.։)

ԱՆԱՐԺԱՆՈՒԹԵԱՄԲ. իբր մկ. ἁναξίως, indigne անարժանաբար. կամ παρὰ τὴν ἁξίαν, praeter dignitatem ըստ ոչ արժանեաց. յանիրաւի.


Անարիական, ի, աց

adj.

timorous, fearful;
cowardly.

· Calfa

NBHL (1)

Երկչոտ եւ անարիական առնէ զանձն անուսումնութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)


Անարիութիւն, ութեան

s.

timidity, pusillanimity, tearfulness, cowardice;
gigantic size.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ անարիութեանն եւ ընդվայր երկիւղին. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)


Անարիւն, րեան, րեանց

adj.

that has no blood, bloodless;
that does not bleed.

· Calfa

NBHL (5)

ἅναιμος, sanguinecarens. Ոյր կամ ուր չիք արիւն. արուն չունեցօղ. գանսըզ.

Բազումք են անարիւնք, բայց շնչաւորք։ Արիւնաւորացն կենդանեաց, եւ անարեանց. (Նիւս. բն. ՟Բ։)

Անմարմին եւ անարիւն Աստուածութեանն անմարմին եւ անարիւն կերակուր աղօթք եւ սրբութիւն. (Նար. յովէդ.։)

Անարիւն զենման զքահանայութիւն աւանդեցեր մեզ. (Պտրգ.։)

Հոտոտեսցիս յայս նուէր բանի անարիւն զոհի. (Նար. ՁԸ։)


Անարծաթ, աց, ից

adj.

moneyless, poor;
gratuitous, gratis.

· Calfa

NBHL (4)

Չունօղ կամ չխնդրօղ զարծաթ. եւ որ ինչ լինի առանց արծաթոյ. ἁνάργυρος, argento carens եւ argento non comparatus.

Անարծաթ բժշկացն Կոզմայի եւ Դամիանոսի. (ՃՃ.։ Հ.։ եւ Տօնաց.։)

Զօդ զամենայն ուրեք սահեալն եւ մածեալն, զանարծաթն տուր. (Պիսիդ.։)

Ո՛վ անարծաթքըդ սրբազանք, եւ ձրի բժիշկք՝ որոց յուսան։ Անարծաթացըդ յանդիման՝ աստ տագնապեալքս կան յանդիման. (տաղ։)


Անարծաթասէր

adj.

that does not love money, generous, liberal.

· Calfa

NBHL (2)

ἁφιλάργυρος, Ոչ սիրող արծաթոյ եւ մեծութեան. անընչասէր. ըստըկի վըրայ աչք չունեցօղ.

Յոյժ անարծաթասէր էր. (Վրք. ոսկ.։)


Անարծարծելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be revived, or rekindled, not renewable, extinct.

· Calfa

NBHL (2)

Այն՝ զոր դժուարին է կամ անհնարին արծարծանել, վառել, նորոգել զվառումն, կամ զթրծումն, եւ զո՛ր եւ է պակասութիւն.

Որպէս զթրծեալ աման խեցեղէն փշրեցայ անարծարծելի. (զոր ոչ լինի նորոգ զանգանել եւ թրծել). (Նար. Ի։)


Անարմատ

adj.

without roots, rooted

· Calfa

NBHL (5)

Անարմատ եղէց յերկրի. (Յոբ. ԼԱ. 8։)

Նա ինքն միայն արմատ առեալ, եւ զանարմատսն արմատացուցեալ. (Ոսկ. լս.։)

Պտուղս կոչեաց յանարմատ փայտէ ( ի գաւազանէն Ահարոնի). (Վրդն. լս.։)

Ուր ոչ լինի արմատ, կամ տունկ. անբոյս. անբեր.

Զի անարմատ աւազ միայն էր. (Բուզ. ՟Դ. 6։)


Անարուեստ, ից

adj.

of no trade, or profession;
artless;
guileless;
immaterial, simple, natural;
rough, rude.

· Calfa

NBHL (11)

Անարուեստից գործաւորաց, եւ ընտրելոց յամենայն արուեստաւոր գործաւորաց. (Խոր. ՟Ա. 15. եւ ՟Բ. 24։)

Անարուեստ եւ դժուարաշարժ յիւրաքանչիւր առաքինութիւնս. (Մաշկ.։)

Որպէս անարուեստական. օտար յարհեստէ. անիմաստ. անդէպ. անշնորհք. պիչիմսիզ, պէթ. ἅτεχνον. ab arte alienum

Յանկարծակի երեւեցուցանել (զգաղտնիս հաւատոյ՝) անարուեստ է. (Առ որս. ՟Զ։)

Անարուեստ բանքս առ ի յասել. (ՃՃ.։)

Ոչ անձայն եւ անարուեստ. (Լաստ. ԻԳ։)

Կամ անպաճոյճ. անզարդ. անշուք. պարզ. պայազը, սատէ.

Պարզամտութեամբ եւ կենօք անարուեստիւք (կային ի դրախտի). (Ածաբ. ծն.։ եւ Երզն. մտթ.։)

Ուղղութիւն իցէ՝ անարուեստ եւ առանց պատրաստելոյ բան. (Կլիմաք.։)

Ոչ եղեալ մարդկային արհեստիւ. անձեռագործ. աննիւթ.

Որ յանարուեստ աթոռ նստիս։ Անմահ Արքային անարուեստ աթոռք. (Շար.։)


Անարուեստութիւն, ութեան

s.

simplicity;
rudeness.

· Calfa

NBHL (3)

Եւ ոչ անարուեստութեան յարհեստի սահման. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Ի միջասահմանի կալով (մարդոյն) արուեստից միանգամայն եւ անարուեստութեանց. (Պիտ.։)

Խոհակերն՝ որ զանդամսն ոչ ուղիղ յօշիցէ, անարուեստութեամբն ի բազմաց եպերանս կրէ. (Երզն. քեր.։)


Անարութիւն, ութեան

s.

cf. Անարիութիւն.

· Calfa

NBHL (4)

Ցանկականին (չարութիւն) վաւաշոտութիւնն եւ անարութիւն, յորմէ լինի անձինն անրիաւութիւն. (Վահր. յար.։)

Խենեշութիւն եւ անարութիւն։ Անարութեան եւ իգութեան առաջնորդ։ Փոխեսցին միտք մեր յերկիւղէ եւ յանարութենէ յարութիւն եւ ի քաջալերութիւն։ Անարութիւն եղջերուաց. (Փիլ.։)

Գաւառք քանդեալք ոչ յաղագս անարութեան նախամարտկաց, այլ վասն մերոյ չարութեան. (Առ որս. ԺԵ։)

Անարութեան գործ։ Իւրով անարութեամբն լքուցանէր զձեռս մարտիկ նահատակացն։ Արութեան եւ ոչ անարութեան են ցոյցք. (Պիտ.։)


Անարօր

adj.

uncultivated, waste;
intact, chaste.

· Calfa

NBHL (2)

Յետին անմտութիւն է սերմանել սերմանիս յանգործ եւ յանարօր երկիր. (Ոսկ. յհ.։)

Ի կոյս եւ յանարօր արգանդէ բան բեղմնաւորեցեր. (Նար. կուս.։)


Արծռունգն

adj.

that has an aquiline nose.

· Calfa

NBHL (1)

ԱՐԾՌՈՒՆԳՆ կամ ԱՐԾԸՌՈՒՆԿՆ. γρυπός incurvus, aduncus Ոյր ըռունգն կամ ռնգունք նման են արծուոյ կտուցի. կորաքիթ. կոտմկեան. ծռքիթ.


Արկանելի, լւոյ, լեաց

s. adj. clothing, dress, apparel;
cloak;
that throws, that puts, that pours.

· Calfa

NBHL (7)

ԱՐԿԱՆԵԼԻ, իք. ἑπίβλημα, ἁναβολή vestimentum exterius, amictus, pallium, tunica, ἕνδυμα, περίζωμα indumentum, cingulum Վերարկու. ագանելի. արտաքին հանդերձ. մեկնոց. սփածանելի. օթոց. ծածկոյթ. գլխարկ. վրայ ձգելու լաթ, ծածկոց, դրսի հագուստ.

Յորժամ բանսարկուն հրամայիցէ արկանել ի հնոց աղքատութեանն, մի՛ յարկանելեաց, այլ յարկելոցն լինիջիր. (Ոսկ. մ. ՟Ա 4։)

Գովէ զարկանելեացն (ի գանձանակն) յօժարութիւն առաւել քան զմեծացն. (Կորիւն.։)

Ճրագաբերանացն արկանելեաց, եւ ի հանելեաց զճաշակսն ոսկիս. (Զաք. ՟Դ 12.) իմա՛ ի վերայ արկողաց. յն. հեղչաց, այսինքն լցողաց զիւղն։

Զառ անին արկանելին։ Զարկանելին իմ թօթափեցի ուժգին։ Արար անձին իւրում արկանելիս։ Արկանելիս քանանացւոց։ Արկանելիք քեզ ի փառս. (յն. առ ի շուրջ պատել քեզ զփառս)։ Արկանելիս սպիտակս. (Ես. ՟Գ 24։ նեեմ. ՟Ե 13։ Առակ. ՟Լ՟Ա 22. 24։ Եզեկ. ՟Ի՟Է 7։ Յայտ ՟Զ 11։)

Ընդ արկանելեաց լուսոյ՝ խաւար զգեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)

Ասպազինեալ զերիվարն շուրջանակի պղնձի արկանելեօք։ Պատրասհեալ գլխոյ իւրում արկանելիս թխակերպս. (Արծր. ՟Ա 5։ ՟Դ 12։)


Արկանիմ, արկայ

vp.

to throw ones self, to fall;
to dress one's self.

· Calfa

NBHL (10)

ԱՐԿԱՆԻՄ, արկայ, արկեալ կամ արկուցեալ. περιβάλλω, ἁμφιέννυμι amicior, induor Զգենուլ. ագանիլ, ագուցանել. հագնիլ, հագուիլ.

Նոյն ընդ Անկանիլ. զոր օրինակ.

Ընդ արկանել ցօղոյն շուրջ զբնակաւն. (Ել. ՟Ժ՟Զ 16։)

Ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն. (Մտթ. ՟Ե 30։)

Իւրաքանչիւր զինչ եւ ի միտս արկանէր՝ զայս յաւելոյր. (Կանոն.։)

Առեալ ձորձս՝ արկաւ զիւրեւ։ Արկաւ տեռ, եւ զարդարեցաւ զիւրեւ։ Արկաւ սեռ, եւ զարդարեցաւ։ Արկաւ զիւրեւ հանդերձ եւ պատմուճան վրէժխնդրութեան։ Արկայ հանդերձ գերութեան։ Արկան զիւրեամբք զամպարշտութիւն եւ զանիրաւութիւն իւրեանց։ Զարդարութիւն զգեցեալ էի, եւ արկեալ զիրաւունս հանգոյն կրկնոցի.եւ այլն։

Որ զանճառ զիոյս փառաց իբրեւ զօթոց զքեւ արկար. (Շար. եւ այլն։)

(Նեստոր զիւրեաւ) անաստուածութիւն արկուցեալ՝ ժանտ եւ անաստուած աղանդ կամեցաւ տիեզերաց ձօնել. (Կիւրղ. ի կոյսն.։)

Որ դու միայն արկեար հիմունս պաշտելիս մարդկեղէն բնութեանս. (Գանձրն.) իմա՛ կամ ընթերցի՛ր, յարկար. cf. ՅԱՐԿԱՆԻՄ։

Շփոթի ի գրչաց երբեմն Արկանելն եւ ընդ Հարկանել, մանաւանդ յորժամբանն իցէ զսպասահարկութեան. զոր օրինակ.


Արկղագործ

s. adj. trunk maker, box-maker;
made like a box or trunk.

· Calfa

NBHL (4)

Առնել տապան արկղագործ՝ փայտից. (Ագաթ.։)

Վանս արկղակերտ տապանին (յն. մի բառ լա՛ռնաքս. որպէս լաստափայտ, կամ տապանակ), որով նովքոս նախնին մերոյ ազգիս ապրեցաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Քան զոր առ նոյիւն արկղակերտ տապանին կառուցմամբ. (Անան. եկեղ։)

Հնազանդեալք եղեն ի գործս արկղակերտի նոյեան տապանին. (Յհ. կթ.) լինի ա. կամ գ. որպէս արկղակերտութիւն։


Արկղակերտ

cf. Արկղագործ.

· Calfa

NBHL (4)

Առնել տապան արկղագործ՝ փայտից. (Ագաթ.։)

Վանս արկղակերտ տապանին (յն. մի բառ լա՛ռնաքս. որպէս լաստափայտ, կամ տապանակ), որով նովքոս նախնին մերոյ ազգիս ապրեցաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Քան զոր առ նոյիւն արկղակերտ տապանին կառուցմամբ. (Անան. եկեղ։)

Հնազանդեալք եղեն ի գործս արկղակերտի նոյեան տապանին. (Յհ. կթ.) լինի ա. կամ գ. որպէս արկղակերտութիւն։


Արկուած

cf. Արկած.

· Calfa

NBHL (3)

Արկումն. արկ. արկած. որպէս ձգումն. դիմեցումն. պատահար. փորձութիւն. առրկուած. եւ Վերարկումն. ծածկոյթ. պարտուակ. ձգուածք, նետուածք, վրայ գալը, եւ վրայ եկած բանը, փորձունք, վնաս, հնարք.

Զամենայն արկուածս մեղաց ի մտաց եւ ի մարմնոյ ի բաց թօթափել. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

(Նաթան զերկաթն հատու վիրաց դաւթի) ծածկէ ի ներքս՝ ոչ ընդ հանդերձիւ, այլ ընդ արկուածով պատմութեանն. (Ոսկ. սղ. ՟Ծ։)


Արհամարհանք, անաց

adv.

s. pl. contempt, disdain;
outrage, offence, injury;
արհամարհանօք, disdainfally, contemptuously.

· Calfa

NBHL (6)

ἑξουθένημα, ἑξουδένωσις, μυκτηρισμός եւ այլն. abjectio, contemptus, subsannatio եւ այլն. րհամարհելն, իլն. արհամարհութիւն. անարգութիւն. անարգանք. ըստ յն. յոչինչ դնելն, կամ իլն. մերժումն. Տե՛ս Սղ. ՟Ի՟Ա 7։ ՟Ճ՟Ժ՟Ը. 22։ ՟Ճ՟Ի՟Բ 3. եւ 4։ Կամ Ստունգանումն, պատուիրանազուցթիւն.( ՟Գ. Թագ. ՟Ը 50։ Երեմ. ՟Ժ՟Բ 1։) Կամ Ունչս առնելն. եպերանք. այպանք. (Սղ. ՟Լ՟Դ 16։ Յոբ. ՟Լ՟Դ 7։ Նեեմ. ՟Դ 4։ Կամ Անտես առնելն. ՟Բ. Մակ. ՟Ե. 17. եւ այլն։)

Տանջեցէ՛ք զթշուառականդ յաղագս արհամարհանաց դորա զիմ արքայութինա. (Ճ. ՟Ժ.։)

Ամենայն իրիք արհամարհանս առնել ցանկութեամբ խրատու։ Զօրութիւն ոչ առնու յանձն զայլոյն արհամամարհանս. (Փիլ. լիւս.։)

Մի՛ արհամարհանս զբաւական յամենայնի տէրութեամբն արասցեն. (Պիտ.։)

ամենայն ինչ որ դիւրաւ անկանի ի բուռն՝ ընդ արհամարհանս ունիմք. (Վէցօր. ՟Գ։)

Ծառայել օրինաց, որ եւ մտաց մերոց ծանր թուի, եւ արհամարհանք. (Փարպ.։)


Արհամարհեմ, եցի

va.

to despise, to repulse, to disdain;
to aggrieve, to offend;
to vex;
to debase.

· Calfa

NBHL (6)

καταφρονέω, ἑξουδενέω, ἑξουθενέω , ἁτιμάζω, ἑκμυκτηρίζω, ἑμπαίζω եւ այլն. contemno, nihili facio, despicio, ignomina afficio, etc. համարել ինչ. յոչինչ գրել. քամահել. անգոսնել. անարգել. ընդ վայր կամ առ ոտն հարկանել. անտես կամ ապախտ առնել. ստուգանել. որպէս յն. Անպատուել. տե՛ս Ծն. ՟Ժ՟Զ 4. եւ 5։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է 42։ Կամ անտես առնել. Թուոց. ՟Ե 12։ ՟Լ՟Ա 16։ Ղեւտ. ՟Զ. 2։ ՟Ի՟Զ 40. 43։ Սղ. ՟Հ՟Է 59։ Եզեկ. ՟Է 19։ Կամ Ունչս առնել. Սղ. ՟Բ 4։ ՟Լ՟Դ 16. ՟Ա. Եզր. ՟Ա 51. եւ այլն։ Կամ Ծաղր առնել, խաղ առնել, այպն առնել. (Առակ. ՟Լ. 17։ Յոբ. ՟Ե 22։ ՟Լ՟Թ 22։ Առակ. ՟Ի՟Է 7։ Յուդ. 18։ Առնու անխտիր խնդիր հյց. եւ պարառ.)

Կամ զմին մեծարիցէ, եւ զմիւսն արհամարհիցէ։ Մի՛ արհամարհեր զծերուըիւն մօր քոյ։ Որ արհամարհեր զծերութիւն մօր քոյ։ Որ արհամարհէ զիրօք, արհամարհեսցի ի նոցանէ։ Եթէ զեկեղեցեաւն Աստուածոյ արհամարհիցէք. եւ այլն։

Եւ նորա արհամարհեալ լինէր զտանջանօքն. (Ճ. ՟Ժ.։ Ասի անխտիր եւ արհամարհել զոք կամ զիմն, զոր օրինակ զկեանս, զամօը, զբան կամ զճարտարօք, զներելովն եւ զերկայնմտութեամբ։ Իսկ կր. Արհամարհեալ է առաջի նորա, կամ նմա. փոխանակ ասելոյ՝ ի նմանէ։)

Զամենայն գործ զանարդ եւ զարհամարհեալ սատակեցին։ Զանտոհմս աշխարհի եւ զարհամարհեալս ընտրեաց Աստուած, եւ զոչինչսն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե 3։ ՟Ա. Կոր. ՟Ա 28։)

Զի մի՛ ի մսրոյն եւ ի պատանացնլ արհամարհեալ կարծիցի հովուացն. (Ագաթ.։)

Ելիք զայլոցն իբր զարհամարհելեաց. (Խոր. ՟Ա 4։)


Արհամարհիչ, չի, չաց

adj.

contemptuous, despicable, disdainful, offensive.

· Calfa

NBHL (1)

Դոքա էին որդւոցն իսրայէլի՝ ըստ բանին բաղաամու՝ ապստամեցուցիչք, եւ արհամարհիչք բանին տեառն ի բեղփեգովր. (Կիւրղ. թուոց.։)


Արհամարհոտ

cf. Արհամարհիչ.

· Calfa

NBHL (2)

Լինիցիմ առաջի նորա իբրեւ արհամարհոտ։ Տեսէ՛ք արհամարհոմտք։ Զմէ՞ հայեցար յարհամարհոտս. (Ծն. ՟Ի՟Է 12։ Ամբ. ՟Ա. 5. 13։)

Արհամարհոտք գտանին Աստուծոյ. (Յճխ. ՟Դ։)


Արհամարհութիւն, ութեան

s.

contempt, disdain, abjection, shame;
vexation, offence, humiliation.

· Calfa

NBHL (3)

Արարից այպն զարհամարհութիւն. (Երեմ. ՟Ի 8։)

Արհամարհութիւն կրեալ ի քեռւոյն իւրմէ. (Խոր. ՟Բ 17։)

ԶԱՍՏՈՒԱԾ ԱՐՀԱՄԱՐՀՈՒԹԻՒՆ. Անսովոր բարդութիւն է, որպէս Արհամարհութիւն Աստուծոյ. անարգելն զԱստուածոյ.


Արհաւիրք, աւրաց

s.

fright, terrour, great and sudden fear, dread, consternation, shock.

· Calfa

NBHL (7)

ἕστασις, φοβισμός, φόβητρον , δεῖμα, τὰ φρίητα եւ այլն. extasis, terror, terriculamentum, horror, formido. Ահ աւիր (այսինքն վայրապար, ավարէ) կամ ահաւոր իրք. երկիւղ մեծ սաստկացեալ յերեւակայութենէ. սոսկումն. զարհուրանք. երկիւղալի իրք եւ ցնորք, խրտուիլ եւ տեսիլ ուրուական. գօրգու, գօրգուլուգ, հիւրիտ. Տե՛ս (Իմ. ՟Ժ՟Է. 8։ Սղ. ՟Ձ՟Է. 18։ Երեմ. ՟Ե. 30. ՟Ժ՟Ը. 13։ ՟Ի՟Գ. 14։ ՟Ծ՟Ա. 39։ Ովս. ՟Զ. 10։ Յոբ. ՟Լ՟Է. 16։ Ղկ. ՟Ի՟Ա. 11։ ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 14։ ՟Ժ՟Ե. 15։ ՟Ժ՟Է. 40։ ՟Ի. 29։)

Եւ է արհաւիրք ի ձեռն յոռին ունակութեան ումեմն հոգւոյ։ Ի մանկութենէ (պա՛րտ է) յաղթել զայնոսիկ, որ հասանին ի վերայ մեր, արհաւիրս եւ երկիւղս. (Պղատ. օրին. ՟Զ։)

ունի արհաւիրս ի միմեանց վերայ բազումս. (Փիլ. նխ. ՟բ.։)

Յամենայն կողմանց արհաւիրք պատէին։ Զայս առնէին արհաւիրքն՝ որ ի միջի. (Ոսկ. մ. ՟Ա 16։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Ազգի ազգի արհաւիրս արկանէր ի վերայ նորա։ Արհաւիրս սաստից։ Արհաւիրք սպառնալեաց։ Կին ոմն այրի հրաման առեալ յարհաւրաց.. (Ագաթ.։)

Արհաւիրք մեծ անկանէին ի վերայ ամենեցուն. (Եղիշ. ՟Ը։)

Արհաւրօք մահու պակուցեալս։ Արհաւրօք զարհուրեալ զարթնում։ Յարհաւրաց գիշերայնոց. (Նար. ՟Ի՟Ա. ՟Հ՟Ա. ՟Հ՟Է։)


Արձակահեր

cf. Հերարձակ.

· Calfa

NBHL (1)

Մարցն արձակահերացն ահագին կսկծմամբք սգացեալ ողբային. (Ոսկ. մտթ.։)


Արձակաքաղաք

s.

opentry town;
without fortification.

· Calfa

NBHL (1)

Որ է որպէս քաղաք արձակ, այսինքն անպարիսպ. (յն. ըստ եբր. փերեզացի, կամ փարազուն).


Արձակերասան

adj. adv. unbridled, unruly;
helter-skelter.

· Calfa

NBHL (4)

ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆ ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆԱԿ. ἁχαλίνωτος effrenis Որոյ արձակ կամ լուծեալ է երասանն (իրօք կամ նմանութեամբ). աներասական. անսանձ.

Արձակերասան զերիվարն ի սիգաքայլ արշաւանս արարեալ՝ էանց գնաց. (Արծր. ՟Ա 15։)

Մի՛ այսուհետեւ արձակերասան զգազանդ թողցուք. (Ոսկ. յհ. ՟Ա 3։)

Արձակերասանակ շրջին։ Զիւրեանց որդիսս ընդ վայր հարեալ՝ արձակերասանակ շրջել. (Ոսկ. մ. ՟Գ 6։)


Արձակերասանակ

cf. Արձակերասան.

· Calfa

NBHL (4)

ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆ ԱՐՁԱԿԵՐԱՍԱՆԱԿ. ἁχαλίνωτος effrenis Որոյ արձակ կամ լուծեալ է երասանն (իրօք կամ նմանութեամբ). աներասական. անսանձ.

Արձակերասան զերիվարն ի սիգաքայլ արշաւանս արարեալ՝ էանց գնաց. (Արծր. ՟Ա 15։)

Մի՛ այսուհետեւ արձակերասան զգազանդ թողցուք. (Ոսկ. յհ. ՟Ա 3։)

Արձակերասանակ շրջին։ Զիւրեանց որդիսս ընդ վայր հարեալ՝ արձակերասանակ շրջել. (Ոսկ. մ. ՟Գ 6։)


Արձակիմ, եցայ

vn.

to be untied, delivered, detached, liberated.

· Calfa

NBHL (3)

իբր ձ. Թողեալ լինել. յազատութիւն երթալ. ի բաց երթալ. մեկնիլ.

Եւ անտի արձակեալ եկին առ իւրեանցսն։ Եւ նոքա արձակելաք՝ իջին յանտիոք. (Գծ. ՟Դ 23։ ՟Ժ՟Ե. 39։)

Եւ որպէս Փարատիլ ցաւոյ կամ ջերման.


Արձակիչ, չի, չաց

adj.

who delivers, unties, liberates.

· Calfa

NBHL (3)

Արձակօղ. որ արձակէ (ըստ ամենայն նշ).

Արձակիչ ի փորձութեանց. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Այսր վտակաց արձակիչ այն տեսութիւնն է. (Լմբ. սղ.։)


Արձակում, ձակի, ձակ

va.

cf. Արձակեմ.

· Calfa

NBHL (4)

cf. ԱՐՁԱԿԵՄ ըստ ամենայն առման.

Տեսեալ՝ թէ ոչ արձակու, յարուցեալ փախեան գաղտ։ Արձա՛կ զիս (այսինքն թողացո՛), զի մեռանիմ. (Վրք. հց. ձ։)

Տայիր եւ արձակուիր (զաղքատս)։ Զբռնաւորն կոխեաց, եւ ձայն արձակ՝ ասելով, եկա՛յք. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա. եւ համբ։)

այնուհետեւ համարձակեալ արձակոյր. (Զքր. կթ.։)


Արձակումն, ման

s.

deliverance;
shoot;
disbanding troops;
dismission;
—ի մեղաց, absolution;
— հրացանի, discharge;
— կնոջ, divorce.

· Calfa

NBHL (9)

ἁποπέμπη emissio, ἅφεσις dimissio, remissio, ἁπόλυσις absolutio Արձակելն, եւ իլն (ըստ ամենայն առման). փակիլը, փակուիլը, թող տրուիլը

ԱՐՁԱԿՄԱՆՆ. ἁποστάσιον repudium Թուղթ կամ գիր մեկնելոյ յարձակել զկինն.

Մատուոցէ զնոխազն ... առ արձակելոյ զնա յարձակումն։ Արձակէ զնոխազն նուիրեալ յարձակումն. (Ղեւտ. ՟Ժ՟Զ 10. 26։)

Արձակումն կապանաց. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

արձակումն շնչոյ (այսինքն հոգւոյ). (Նար. ՟Բ. ՟Ժ՟Ա։)

արձակմունք շնչոց այսինքն գոլորշեաց). (Նար. խ.։)

Արձակմամբ բարբառոյ. (Յոբ. ՟Ի՟Ը 26։)

Որ արձակէ մեկնելոյ յարձակել զկինն.

Որ արձակէ զկին իւր, տացէ նմա զարձակմանն. այսինքն զգիր ապահարզանի. (Մտթ. ՟Ե 31։)


Արձակուրդ

s.

leave, holidays;
cf. Արձակումն.

· Calfa

NBHL (3)

Նոյն է ընդ Արձակումն. եւ Թողութիւն. ազատութիւն.

Կնոջն հրեշտակն զամլացելոյ բնութեանն զարձակուրդ՝ աւետիս տայր. (Փիլ. սամփս.։)

Եւ տես, յորպիսի՛ դէպ ժամանակի, յորժամ արձակուրդն առնելոցն էր. (Ոսկ. ես.։)


Արձանագիր, գրաց

s.

inscription, title;
epitaph;
trophy, protocol;
matriculation.

· Calfa

NBHL (4)

στηλογραφία, στήλη tituli inscriptio, columna, cippus Արձան գրով. կոթող՝ կամ տախտակ քարեղէն, յորում փորագրեալ իցէ յիշատակարան ինչ. եւ Արձանագրութիւն. մակագրութիւն. խորագիր.

Ամենայն իբրեւ յարձանագրի հաստատեալ է ճշմարտութեամբ. (Կոչ. ՟Ժ՟Գ 11։)

Գրել հաւաստեաւ ի տախտակս մտաց իւրոց որպէս յարձանագրի զամենայն հարցմունս. (Փարպ.։)

Իբրեւ յարձանագրի զառաջին գործսն ժպրհութեան պարծանօք պարծանօք գրեալ ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա 19։)


Արձանագործ

adj. s.

stone, stony;
cf. Անդրիագործ.

· Calfa


Արձանագրեմ, եցի

va.

to inscribe, to write;
to enrol, to check;
to register;
to record, to draw deeds;
to enter a will.

· Calfa

NBHL (5)

στηλογραφέω in columna inscribo Գրել յարձանի կամ իբրեւ յարձանի. անջինջ դրոշմել.ի գիր կամ ի միտս նշանակել հաստատութեամբ.

Յանբաւ յաւիտեանս նոցայն բացերեւեալ արձանագրի արդարագործութեանցն գովութիւն. (Պիտ.։)

Արձանագրել յայսմ մատենի։ Արձանագրեալ ի մատեանս ազգաց. (Նար. ՟Հ՟Է. եւ Նար. մծբ.։)

Զի՞նչ զայսցանէ արձանագրեցից. (Սկեւռ. աղ.։)

Ոչ ի գիրս նամակաց, այլ ի քաջ ուշ սրտից արձանագրեալ. (Կոչ. ՟Ե։)


Արձանագրութիւն, ութեան

s.

acts, registers;
enrolment, writing, deed, book, roll, record, protocol;
inscription;
account, list, memorial;
calendar of the ancient Romans.

· Calfa

NBHL (6)

στηλογραφία inscriptio in columna, titulus, monumentum Փորագրութիւն յարձանաի. յիշատակարան արձանագրով. եւ նմանութեամբ, Հաստատուն գրութիւն ո՛ր եւ է մապենի կամ բանի. յիշատակագիր. արձանագիր. եւ Մակագրութիւն.

Երկուքն յարձանագրութեանցն (ենովքայ՝ դրոշմեալք ի սիւնս)։ Ընդդէմ երկուց հանդերձելոցն (ջրհեղեղաւ եւ հրհեղեղաւ). (Խոր. ՟Ա 3։)

Յայսպիսիս պատկանաւոր դնիլ յարձանագրութիւնս բանց. (Խոր. ՟Ա 1։)

Այսարձանագրութիւն ի սրբութեանցն սրբութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։)

Եւ զայս ոչ բանիւ լոկով, այլ արձանագրութեամբ. (Լմբ. ատ.։)

Ի գովութիւն կնոջն եւ ի յարձանագրութիւն յիշատակի ասաց զայս. (Երզն. մտթ.։)


Արձանական, ի, աց

s.

register;
epitaph;
funeral sermon.

· Calfa

NBHL (3)

Արձանական յուլիանոսի (ի գր. աստուածաբանէ)։ Արձանական բանն պարսաւ է ի գործոցն։ Արձանական ասացաւ ի փոխաբերութեն արձանին, եւ այլն. (Նոննոս.։)

Որպէս Մատենագրութիւն. յիշատակաց գիրք.

Զայս մեզ աբիւդենոս յիւրում առաջնում արձանականի ի մանր ազգաբանութեան ասէ. (Խոր. ՟Ա կ։)