Definitions containing the research ոք : 5123 Results

Բասիր

cf. Բասրելի.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. გასრობა բասրոբա «ծաղ-րել, այպանել». Խոլո իգինի հբասրոբդես մաս «Եւ նոքա ծաղր առնէին զնա» Ղուկ. Ը. 53. გამახრვა գաբասրվա «նախատել, վրան խնդալ», საბახრობელი սաբասրոբելի «բաս-րելի, պարսաւելի, այպանելի»։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] bast նոյն նշ.-Արդի Պարսկաստանում շատ սովորական է ռաս-տո. երբ մէկը կառավարութեան կողմից հա-լածուած է կամ երբ ժողովուրդը պետութեան դէմ ցոյց է ուզում սարքել, տունը տեղը թող-նում է և ապաստանում է մի մզկիթ, մի սըր-բատեղի, փոստատունը կամ այլ անբռնա-բարելի մի վայր և ոչ ոք իրաւունք չունի նը-րանց այնտեղից դուրս հանելու։-Աճ.


Բարաբ

s.

shuttle.

Etymologies (1)

• «ոստայնի կկոց, մաքոք» Յայսմ. (մէկ անգամ)։


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «նուրբ» Մծբ. Եփր. համաբ. Փիլ. Փարպ. որից բարակաման «բարակ կը-տաւ մանող կամ բարակ մանած (կտաւ)» ես ժթ. 9. Վեցօր. 121. բարակագոյն Փիլ. բարա-կագործութիւն Փիլ. բարակուռ «ճիւղերը բա-րակ և տկար (որթ)» Վստկ. բարակ ցաւ «հիւ-ծախտ» Մխ. բժշ. (կազմութեան համար հմմտ. թրք. [arabic word] inǰe «բարակ» և [arabic word] inǰe aγrə «բարակ ցաւ, թոքախտ»)։


Բարբարիկ

cf. Բարբարոս.

Etymologies (1)

• = Յն. βαρβαριϰὸς «բարբարոսական», որի չեզոքն է βαρβαριϰὸν. երկուսն էլ ծազում են βάρβαρος բառից, որ տե՛ս տակը։--Հիւբշ. 343։


Բարբարոս, աց

adj. s.

barbarous, savage;
barbarian, cruel.

Etymologies (1)

• = Յն. βάρβαρος «ո՛չ-յոյն, այլազգ, օտար-ազգի, վայրենի», այս անունով էին որակում Յոյները բոլոր այն ազգերին, որոնք յունարէն չէին խօսում, որոնց լեզուն իրենց անհասկա-նալի էր. հմմտ. Անաքարսիսի խօսքը. «Սկիւ-թացիք բարբարոս են առ Աթենացիս և Աթե-նացիք՝ բարբարոս առ Սկիւթացիս»։ Նոյնպէս Ոմեռեոս ռանաստեղծր՝ աքսորուած օտար երկիր, գրում է. «Բարբարոս եմ աստ, զի ոչ ոք իմանայ զիս»։ Բառը յետոյ ստացաւ «վայրենի» նշանակութիւնը և փոխառու-թեամբ տարածուեց շատ ուրիշ լեզուների մէջ. ինչ. լտ. barbarus, ֆրանս. barbare, թրք. barbarləq «բռնակալութիւն», վրաց. ბარბაროსი բարբարոսի ևն։ Ըստ ծագման՝ յոյն բառը կցւում է սանս. barbaras «կա-կազ», սլով. brbrati, սերր. brboljiti «բռբը-ռալ», լիթ. birbti «բզզալ» ևն բառերին՝ իբրև բնաձայն (Boisacq 114)։ Յն. βάρβαρος բառը Weidner, Glotte IV 303 (տե՛ս Boi-sacq 1100) փոխառեալ է համարում բաբել, barbaru «օտարական» բառից։ Յոյն բառի «այլալեզու՝ անհասկանալի խօսուածք. աղ-ճատաբանութիւն» առումից է ձևացած հալերէնում էլ բարբարոս «բարբանջանք» ԱԲ։-Հիւբշ. 343։


Խոռ

s. bot.

iva.

Etymologies (1)

• «ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։


Խուլինջ

s.

phlegmon, inflammatory tumour on the shoulders.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] ︎ qūlinǰ, qulanǰ, qavlinǰ, cavlanj «աղիքներին յատուկ մի հիւանդու-թիւն է կսկծացնող և ցաւացնող, որ արգելք է լինում փքալու և բնական պէտքի» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 433), որից փոխառեալ ևն նաև պրս. [arabic word] ︎ kūlanj «է անուն քա-միական ախտի իրիք՝ որ լինի յորովայնի», թրք. ըτ1︎ qulinǰ, քրդ. qulinj «ցրտաϰ ռութիւն, խիթք», ն. ասոր. kulunj «թոքերի բորբոքում», վրաց. კოლინჯი կոլինջի «ա-ղիքների խիթ»։-Աճ.


Խեշակ

s.

a good horse.

Etymologies (1)

• «ազնիւ ձի». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մագ. քեր. էջ 241 «Ջեզոքն՝ որպիսի քուռակ, բաշա-հատ. մատաղաձի, խեշակ, դզի, բռչու. անո-բավար, փալանիկ»։ Ըստ իս պէտք է նշա-նակէ «քուռակ», ինչպէս են յիշուած հոմա-նիշներից շատերը.


Խեց, ի

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

Etymologies (1)

• «հողէ աման» ժմ. յն. «խեցեմորթի կամ կրեայի պատեան» Վրք. հց. որիզ խե-ցագործ «բրուտ» Կոչ. Արծր. խեցանման Վեցօր. խեցակոյտ, խեցակարկառ Ագաթ. խեցատ «խեցիի կտոր» Վստկ. 40. Կոստ. երզն. էջ 158. խեցգետին Վեցօր. խեցգետի Արծր. խեցբեկ «կցկտուր, կոտրատած» (լե-զուի համար է ասւում) Ոսկ. մ. ա. 2. խեզ-բեկագոյն «խժալուր, անհարթ» Կորիւն. Ա-գաթ. խեցբեկոր նոյն նշ. Յհ. կթ. Պտմ. ռահ, 29.-խեց բառից -ի մասնիկով կազ-մուած է խեցի «թրծուած կաւ. 2. բրուտի աման» ՍԳր. «խեցեմորթի պատեան» Նիւս. բն. Մխ. առակ. «խեցեղէն» Վրդն. պտմ. Երզն. քեր. «կոկորդիլո՞ս» Վրք. հց. սրանից են կազմուած խեցեկոյտ Եւս. քր. խեցեայ Վրդն. պտմ. խեցեղէն ՍԳր. Վեցօր. Եւս. քը. խեցեմորթ Վեցօր. խեցեցուցանել «խեցիի պէս չորացնել, կարծրացնել» Եփր. մրգ. 360. Ոսկ. ես. 467. պղնձախեցի Նոնն.-խեցի նշանակում է նաև «կտոր, բեկոր». հմմտ. «Ջտախտակն Մովսէս խորտակեաց է բեկորք նոցա ոչ կցեցան և խեցիք նոցա իբրև զխեցիսն մարմնոյ ոչ յօդեցան». Եփր. համաբ։ Նոյն նշանակութիւնն ունի նաև խեց, որից կազմուած են գրախեց Իգնատ. ղկ. 318. նշանախեց Մտթ. ե. 8. Ղուկ. ժզ. 17. (գրուած նաև նշանախեղց ԱԲ). խեցխե-ղեփ «փոքր տառ» Յերոն. Մանդ։


*Խիպիլիկ, լկաց

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

Etymologies (1)

• ԳՒՌ -Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

Etymologies (1)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

Etymologies (1)

• , ի, ի-ա հլ. «խոզ անասունը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Ագաթ. «մի աստղի անուն է» Շիր. 73. որից խոզանալ Ոսկ. մ. բ. 3. խո-ղացեալ Ագաթ. խոզութիւն Ոսկ. մ. ա. 23. խոզեան Ղկ. ը. 33. խոզենի ՍԳր. Փարպ. խոզամիտ Ոսկ. մտթ. խոզագնաց Ագաթ. խո-զարած ՍԳր. խոզուկ «փոքր ոզնի» Գաղիան. խոզատանձ Գաղիան. խոզտի «խոզի եղ» Վստկ. 168. խոզք «պարանոցի գեղձերի այ-տում, scrofule» Բժշ. (միջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 438բ). հմմտ. ռուս. cвинья «խոզ» և «վզի ուռեցք» (որ նորերը թարգմանել են խոզուկ), արաբ. da-al-xa-nāzir։ Այստեղ պիտի աւելազնեւ նաև Բառ. երեմ. էջ 142 խոզիտ (կամ խոզիա?) «գարշ» (տիպն անորոշ է)։


Խոհ, ից

s.

cf. Խոկ;
meat, victuals.

Etymologies (1)

• (ըստ ՆՀԲ ի հլ. բայց վկայութեանց մէջ կայ միայն սեռ. ի) «կերակուր, խոր-տիկ» Մագ. որից խոհակեր «կերակուր եփող» ՍԳր. Ոսկ. եփես. և յհ. ա. 2. խոհակերել Ողբ. բ. 25. Ոսկ. եփես. ժգ. խոհակերոց Ե-զեկ. խզ. 23. Եփր. աւետ. խոհակերութիւն Ոսկ. մ. բ. էջ 705. խոհկերութիւն Փարպ. խո-հեակ Ոսկիփ. խոհանոց Վրք. հց. խոհավա-ճառ Պղատ. օրին. խոհապետ «խոհարարա-պետ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 141. խոհագործ Գր. հր. Զքր. սարկ. Ա. 35. -խոհակեր «խոհարար». բառը նշանա-կում է նաև «դահիճ». այսպէս ունին Եփր. մատ. դ. էջ 109, Վրք. հց. որից խոհակերա-պլետ «դահճապետ» Նչ. եզեկ. բայց այս ա-ռումները զուտ հետևողութիւն են ասորերէ-նի, ուր «խոհարար» բառը նշանակում է նաև «դատաւոր» և «դահիճ» (տե՛ս Հ. Գ. Նահա-պետեան, Բազմ. 1926, 75 և Աճառ. Հաւ նոր բառեր հին մատ. Բ. 271)։-Նոր բառեր են խոհարարապետ, խոհարարարուհի, խո-հարարութիւն, խոհարարական։ Բառս ունի նաև հետևեալ ձևերը. խոխ «կերակուր» Ճառընտ., որից խոխկեր «կերակուր եփող, խոհարար» Ճառընտ.-խահ, ի հլ. «կերա-կուր» Փիլ. նխ. ա. 30. Խոսր. 145. Պիտ. Նիւս. կազմ. որից խահարար Ոսկ. յհ. ա-30. Մագ. Լմբ. խահարարութիւն Լմբ. Խոսր. Վրք. հց. Շնորհ. խահամոք Եղիշ. ը. էջ 156. Փիլ. խահակերութիւն Փիլ. խահագործել Նո-նըն. Սարկ. խահագործութիւն Նոնն. բազմա-խահ Ոսկիփ. համախահ Փիլ.-խախ՝ ո-ռից խախամոք Եղիշ. ամոխախ կամ ամող-խախ «սննդակից, համախահ ընկեր» Սե-բեր. 22. Ոսկ. մ. ա. 16. Գաղ. և Եբր. 467. (պէտք է մեկնել իբր ամ-ո-խահ, այն է համ-ա-խահ. -ամ՝ փոխանակ համ, խիստ քիչ անգամ գործածուած է. ինչպէս ամ-փոփ, ամ-բառնալ)։


Ժոխ

s. bot.

raspberry.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Հմշ. ժօխ «մորի պտուղը». ըստ ՆՀԲ կայ և ժոխուր «խաղող շառագոյն քան ռեաւ, խոշոր և փոքր մի երկայն հատիւք, խիտ և մեծողկոյզ». ըստ ՀԲուս. § 843 ժս-խուռ «ժոխի կամ կեռասի և ելակի նման վայրի պտուղներ».-ՆՀԲ-ի յիշածն է Խտջ, ժոխուր, որ գիտէ և Կոյլաւ, Բռ. գերմ. 1202ա՝ իբր գերմ. Kiesling «մի տեսակ խաղող».-հմմտ. նաև Արբ. ժախ «մորենի»։


Լեւիաթան, այ

s.

leviathan.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. եղ, Ագլ. Ակն. Զթ. Մկ. էղ, Սլմ. Վն. յեղ, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մրղ. Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. յէղ, Սչ. յէխ, սեռ. յէղի, Ասլ. յէ'ղ, Տփ. յիղ, Տիգ. յըղ. -այս բոլորը գալիս են եղ ձևից. իսկ բուն իւղ ձևի ներկայացուցիչն է Ջղ. ուղ։ -Նոր բառեր են եղով, եղուիլ, եղտես, եղօշ-նակ, եղաթաթախ, եղալաւաշ, եղակալել, ե-ղաձու, եղաման, եղաշոռ, եղասրոց, եղեղէն, եղոտիլ ևն։-Հետաքրքրական բառ է իւղա-հալ, եղահալ «մէջը իւղ հալեցնելու փոքր ա-ման». որ ձայնական փոփոխութիւններով ղարձել է եղհալ Երև. Բբ., էխալ Ակն. Սեբ., ուխալ Բլ. Խն. Մշ. -այս վերջինների մէջ խ ներկայացնում է ղհ (տե՛ս Լումայ 1898, Բ գիրք, էջ 147) և ըստ այսմ պատահական նմանութիւն ունի մեր բառի հետ սանս. iikha «պտուկ, սան»։


Լական, ի, աց

cf. Կոնք.

Etymologies (1)

• = Յն. λεϰάνη «կոնք», որի հետ նոյն են սումեր. lahan gidda «լայն (կամ ծանր) ա-ման», ասուր. lahannu, lahnu, ասոր. [arabic word] laqna, արաբ. [arabic word] laqan և պրս. [arabic word] la-kan, lagan.-Այս բառերի փոխյարաբերու-թիւնը ճշտուած չէ. ոմանք յոյն բառը համա-րում են հնդևրոպական և կցում են լտ. lanx, lancis «ափսէ». լն. λέϰος, λεxίς «պնակ» ևն բառերին (Walde 412, Boisacq 568). ա-ւելի հաւանական է այն՝ որ յոյնը փոխառեալ է սումերականից, որից են նաև սեմական միւս ձևերը և պարսկերէնը։ Հայերէնի մէջ լեկան, ղեկան ծագում են յունարէնից, իսկ լական՝ պարսկերէնից։ Պարսկերէնից են նաև վրաց. ლაკანი լականի, թրք. legen, leyen, lehen, քրդ. legen, գնչ. leken, lokani, և թուրքերէնի միջոցով էլ ռուս. лeгинъ, ла-xань, лохань, փոքր ռուս. lochána, լեհ. lachan, բուլգ. legén, lehén, Iihén, ալբան. l'eg'én, l'εjén, ռում. ligheán ևն (Berneker 685 և 699)։-Հիւբշ. 157, 351։


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թմբուկ, բկաց

s.

drum;
big drum, kettledrum;
side drum;
tambourine, tabor;
childs rattle;
— ականջաց, drum, tympanum;
դափել, հարկանել —, to drum, to beat the drum;
— ի գումար զօրաց, to beat the tattoo or evening retreat;
դափիչ թմբկի, drum-stick;
մորթ թմբկի, drum-head;
թմբուկ քողապատ, muffled drum;
ի ձայն թմբկի, to the sound of drums, drums beating.

Etymologies (1)

• = Պհլ. *tumbuk ձևից. հմմտ. պրս. [arabic word] tanbūk, [arabic word] tunbak, tanbak «թմբուկ», [arabic word] ubank «փոքր թմբուկ». հայերէն բառո ծագում է հնագոյն *թումբուկ ձևից։ Պրս. բա-ռը անցել է նաև ուրիշ զանազան լեզուների ինչ. արևել. թրք. [arabic word] tunbek, [arabic word] dum. baq, օսմ. [arabic word] dumbelek «փոքր թմբուկ», քրդ. [arabic word] dunbek, գնչ. թամբօշ, գերմա-նական գնչ. tambuk ևն։-Հիւբշ. 154։


Թուռ

s.

mouthful;
cf. Թուշ.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

Etymologies (1)

• . նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։


Խալամ, ի

s.

skull of animals.

Etymologies (1)

• «ոլոք». ունի միայն Քաջունի, Գ. 94 ըստ Վստկ։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Ասպար, աց

s.

shield, buckler.

Etymologies (1)

• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։


Զիստ, զստի, իւ, ով, ից

s.

thigh;
haunch;
— կենդանեաց, leg;
— կամրջի, stern;
— նաւու, keel of a ship.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ. «նստոյ տեղից մինչև ծունկը եղած մասը» ՍԳր. Փիլ. Խոր., «նաւի նստարան», Նար., որից՝ զստափոկ «կաշիէ վարտիք» Վրդն. դան. դ. էջ 252, զստիկ «փոքր զիստ». ԱԲ, զստոսկր (նոր բառ).-ըստ ՆՀԲ կայ նաև ռմկ. յգ. զստուի ձևը (Վստկ.), ինչպէս ու-նինք աչուի, ճռուի ևն, բայց ըստ իս այս բառը պէտք է կարդալ զոտուի «ոտքերը»։


Զմբաղ

s.

anguish, affliction, anxiety, trouble, tribulation, consternation;
whimsy, wild fancy, phantom.

Etymologies (1)

• (գրուած նաև զըմբաղ) «հոգ, մտա-տանջութիւն, շուարում» Եզեկ. է. 7, 10, Նար. ծև. 141. Ես. նչ. որից զմբադիլ «մտածմուն-քի մէջ ընկնել, ցնորիլ» Ոսկ. ննշ. Եփր. աղ. քատ. Մագ. մեծ են. էջ 77. իբրև ռմկ. «ըզ-բօսնել» Մխ. բժշ. այսպէս նաև զմբաղ Նար. ծե. ըստ ՀՀԲ և ՋԲ ունի «վայելք, հրճուանք, բերկրութիւն» նշանակութիւնը, մինչդեռ ըստ ՆՀԲ նշանակում է «փոքր՝ չնչին հոգ»։


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

Etymologies (1)

• =Բառս գտնւում է Առաջաւոր Ասիայի շատ լեզուների մէջ. հմմտ. պրս. [arabic word] gōz, gavz, քրդ. guz, guiz, govīz, չաղաթայ. [arabic word] արաբ. [arabic word] ǰavz, թրք. ❇ ǰeviz, եբր. [hebrew word] əgōъ, ասոր. [arabic word] gauza, օսս. angoza, an-guz, իմերել. և վրաց. ნივოზი նիգոզի, մին-գր. նէջի, չէրքէզ. dəšvi, բոյաշ. անքօռ (Կովկաս), անքոտ (Ակն. տե՛ս Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 62)։ Բայց այս ձևերից ո՛չ մէկը չի կարող հայերէնի մայր համարուիլ։ Ընդհակառակը շատերը կարող են բացատ-րուիլ հայերէնով։ Ձայնական օրէնքների հա-մաձայն՝ հյ. ընկոյզ ձևը գալիս է նախաւոր *ինկոյզ ձևից և այս էլ թերևս *engouz ձևից, որին առանձնապէս նման են կովկասէան-ները (օսս. իմերէլ. վրաց.)։ Սեմական ձևերը ռեմագէտների կողմից բնիկ չեն համարւում. արդէն սեմական gauz ձեւր չի կարող տալ հյ. ընկոյզ. հանաւաբար հին հյ. *engouz տուել է սեմ. *eggouz, որից եբր. əgōz նա-խաձայնի կրճատմամբ էլ՝ միւս բոլոր ձևերը։ Արդէն ըստ Hehn, Kulturpflanzené, էջ 390, ընկոյզը, նուշը և շագանակը Փոքր Ասիոյ հիւսիսային կողմերից են գալիս և Հայաս-տանը՝ որ ընկոյզի արտադրութեան կողմից նշանաւոր երկիր է, կարող էր իր բառը դէպի հարաւ և դէպի արևելք տարածած լինել։ Հա-ւանաբար հյ. ընկոյզ հին խալդիական լե-զուից մնացած մի բառ է։-Հիւբշ. 393։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

Etymologies (1)

• = Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։


Թանկա

cf. Դանկ.

Etymologies (1)

• «մի տեսակ փոքր դրամ, ստակ». թընգ'ա՛նիլ «թանկանալ»)։


Թաս, ի

s.

cup, mug.

Etymologies (1)

• , ի հլ. «հեղուկների փոքր աման» Կաղնկտ. Ա. 185. Վրդն. թուոց. Վրք. հց. Ա. 217. «բաղնիսի թաս» Յայսմ. յուլ. 21. «գլխի գանկ» Մխ. այրիվ. էջ 71 (այս երկու իմաս-տով մինչև այժմ կենդանի է Պօլսի բարբա-ռում). որից թասատու «մատռուակ» Բառ. երեմ. էջ 206 (չունի ԱԲ)։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

Etymologies (1)

• [hebrew word] həsina, արաբ. [arabic word] xasin, ա-սուր. hassinu, ասոր. hassīnu, եթովպ. hasīn «երկաթ, սուր ևն». նաև նախա-ձայնի անկումով կայէն արմատը, ա-րաբ. [arabic word] qān «դարբնել», [arabic word] qayn «դարբին». եբր. [hebrew word] rq՝ «ծեծել, տրո. րել, ճզմել», [hebrew word] rāqī'a «երկնա-կամար», որով նաև հյ. երկինք, լազ. երկինաչխա «երեքշաբթի (օր երկնից)». Մառ չի ընդունում սրանց կցել հյ. სր-կաթ բառը, այլ հանում է *շկաթ ձևիզ. հմմտ. սվան. լիւշկադի «դարբնել», կա-դա «կացին», լազ. ճկադ «գամել». ևն։ -Oštir, Btrg. alarod. 22 հյ. երկաթ կցում է տաբասսարան roghel բառի հետ։-lpsen IF 39(1921), 235 երկաթ և արծաթ համարում է փոքր-ասիական ծագումից։


Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

Etymologies (1)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «եփուածք, եփելը» Վրք. հց., ո-րից՝ եփել «եփել» ՍԳր. «կերածը մարսել» Մխ. բժշ., եփոյ «ապուր» Դ. թագ. դ. 38= 40, եփոց «կերակուր» Մանդ., եփեցական Նար., եփիչ Եփր. ել., դժուարեփեաց «դժուա-րամարս» ԱԲ, խաղողեփեաց Վեցօր., կիսե-փեաց Ես. ծա. 10, հացեփեաց Ա. թագ. ո. 13, վաղեփեաց Ոսկ. մ. ա. 11, քաջեփ Պտմ աղէքս., բազմեփեաց Նար., իւղեփեաց Ա. մնաց. թ. 30. Բ. մնաց. ժզ. 14. նոր բառեր են՝ եփարան «ստամոքս» (Վարդան Յունա-նեան, Ձեռբածութիւն յերկինս, 1671, էջ 306), անեփ, սրնեփ են։


Երինջ, րնջոց

s.

heifer, young cow;
fit, wife, spouse.

Etymologies (1)

• ռերմ. *ϑraujan։ Patrubány, ՀԱ, 1908, 152 կցում է հբգ. hrind, մբգ. rint, նբգ. Rind «եզ» բառերի հետ։ (Բայց այս բա-ռերը ըստ Kluge, 396 ծագելով հնխ. k'era-«եղջիւր» բառից, չեն կարող ձայ-նապես միանալ մեզ հետ)։ Petersson, KZ, 47, 257 յն. ἐριτο, «բուծ, ուլ», լիթ. éras, erytis, erukas, erytukas «գառ-նուկ», լեթթ. jers, հպրուս. eristian «գառնուկ», սերբ. jarina «գառան գեղմ», հսլ. jarici «բուծ», լատ. aries, -etis «խոյ» բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Պատահական նմանութիւն ունի սոգդ. rуnckh (կարղա՛ renčak) «տղայ, փոքրիկ»։


Զինահար

adj.

struck by love, or sadness.

Etymologies (1)

• . գործածւում է իբր ողոքական բացագանչութիւն՝ յետին դարերի տաղաչա-փութեանց մէջ, «ողորմի՛ր, խնայի ը ինձ, քե՛զ եմ ապաւինում» նշանակութեամբ. այս-պէս՝ «Անձն իմ ցաւագար, ի քեզ զինահար, լե՛ր բուժիչ յարմար. Հոգիս ի քեզ զինահար, բարեխօսեա՛ անդադար. Ողորմ արտասուօք ձայնէր, զինահա՛ր, հասի՛ր գերելոյս մա-տամբ Ղազարու» Գնձ. Ոսկիփ. գրուած է զէնեհար Քուչ. 96, զենէհար Յայսմ. մայ. 11։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

Etymologies (1)

• ՆՀԲ թելադիր բառը մեկնում է «գու-ցե հիւսիչ թելոց բանից կամ տեղեկա-ցուցիչ, իբր տեղադիր կամ լծ. յն. ϑελη-cήρ «մեղմիչ, ամոքիչ»։-Թել բառը Մորթման ZDMG 22, 80 ցեղակից է հա-մարում թրք. tel բառին, որ ընդունում է նաև Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 90-91. Scheftelovitz BВ 29, 69 թրք. tel բառից։ Müller տե՛ս թեռ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 234 թել դնում է հնխ. tenslo-ձևից. հմմտ. սանս. tanti «թել», իռլ. tét «լար», կիմր. tant «թել», լտ. tēlum «թելերը ձգտել, լարել»։ Սր-րանց վրայ կարող ենք աւելացնել յն. ταινία «երիզ, ժապաւէն», τένων «նե-արդ», սանս. tāna-«թել, դերձան», լիթ. tiñklas «ցանց» ևն, որոնք ծագում են հնխ. ten-«լարել, քաշել» պարզական արմատի զանազան աճումներից (տե՛ս


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

Etymologies (1)

• , ռ հլ. (կայնաև սեռ. ի, յետնաբար յգ. գրծ. գբոք) «հոր, փոս» ՍԳր. Բուզ. դ. ժղ. Ճաոլնտ., «մեղուի բջիջ» Վեցօր., «ագու-գայ, փողրակ» Պղատ. օրին. զ, որից՝ գբա-ցի կամ գբեցի (տպ. գբնեցի) «գուբի մէջ բնակող» (մակդիր Յովհաննէս ճգնաւորի) Վրք. հց. ժմ., կրագուբ «կրի գուբ» Ճառընտ., զազրագուբ ԱԲ (չունի ՆՀԲ)։


Գրամար

s.

penny-weight;
scruple.

Etymologies (1)

• «ծանրութեան փոքրիկ մի չափ. 6 կերատ» Շիր. հրտր. Պատկ. էջ 27. ունի միայն ՓԲ։


Դագ

cf. Դեգ.

Etymologies (1)

• «խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

Etymologies (1)

• «ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Դանկ

cf. Դանգ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար ո հլ.) «մի փոքր կշիռ, և դիրհամ» Եփր. փես. 426. Շեր. էջ 27, Վրդն. ել., «հների փոքրա-գոյն դրամը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 12. Վրք. հց. ո-հով ասում են դանկի միոյ, երկուց կամ երից «մէկ փարանոց, կոպեկանոց, չնչին, դուզնա-քեայ» Եփր. աղ. և յղ. գող. Ոսկ. մ. բ. 12, որից՝ դանգաշահութիւն «դրամ շահիլը» Սարկ. քհ., դանգարժեայ «մէկ փարանոց» Եփր. մրգ. 353, երեքդանգեան «երեք կոպէ-կանոց, անարժէք (մարդ)» Ոսկ. մ. գ. էջ 122, դանգեկէս «կէս փարանոց» ԱԲ, վեցդան-գեան «վեց դանգ կշռող կամ արժող» Խոր. աշխ.։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

Etymologies (2)

• = Պհլ. dašn հոմանիշից, որ աւանսո ած է մէկ անգամ սխալագիր [arabic word] pašn գրչու-թեսմբ և որ Nyberg, Hilfsbuch, 2, 173 մեկնում է ❇etwa Vertrag, Vereinbarung' Այս մեկնութիւնը ճշտիւ նոյն է հյ. դաշև «պայման, համաձայնութիւն» նշանակութե-ան հետ։ Nvberg ասում, է թէ իր ընթեր» ցումը ենթադրական է (meine Lesung ist hypothetisch), ուստի ուղղոմ եմ փոքրիկ աարբերությամբ [arabic word] dašn (» d փոխանակ ❇)։ Սրանց հետ նոյն է նաև վրաց. დამნი ռաշնի «coучacтникъ, cоумышлениикъ, մասնակից. խորհրդակից», որ փոխառեալ է իրանեանից։-Ոճ

• ԳԴ պրս. ❇ -taš և թրք. [arabic word] -daš «կից» նշանակութիւնը տուող մասնիկի հետ։ Muller, SWAW, 42, 254 (և յե-տոյ WZKM, 8, 94-95) զնդ. dasina «աջ ձևոք»=յն. ὄεζιός, պհլ. [other alphabet] (մա-նիք. պհլ. [hebrew word] Salemann, Man. Stud.


Դորակ, աց

s.

jar, pitcher;
half a bushel.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ջղ. դ'որակ, Երև. դ'օրակ, Ալշ. ո'օ-րագ, Ղրբ. տէօրակ. բոլորն էլ նշանակում են «ջրի փոքր կուժ, կուլայ, փարչ»։


Դուռէճ

s.

heat-cock;
venison.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] durrāj «սալամբ» (Կամուսի թրք. թրգմ. Ա. 397), պրս. [arabic word] ︎ durrāj (ըստ ԳԴ), որոնցից փոխառեալ են նաև չաղա-թայ. [arabic word] turaǰ «մի տեսակ փոքր շահէն» թրք. turaǰ «սալամբ», վրաց. დურაჯი դու-րաջի, დურეჯი դուրեջի, თურაჯი թուրաջի, თურეჯი թուրեջի «лecная куроnaткa, ան։ տառային կաքաւ» (Չուբ2. 481)։


Դուստր, դստեր, աց

s.

daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։


Դրակոնդիկոն

s. bot.

dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

Etymologies (1)

• = Յն. *δραϰοντιϰὸν բառն է, որ սակայն չկայ Bailly-ի հոյակապ բառարանի մէջ, ինչպէս նաև Sophocles-ի մոտ, բալզ հմմտ. δραϰόντειος «վիշապաձև», δραϰοντίας «մի տե-սակ ազնիւ քար», δραϰόντιον «նուիճ խոտը», որոնցից փոխառեալ են լատ. dracunculus «նուիճ», draconitis, dracontia «վիշաաա-քար, որ ըստ հնոց դանւում էր վիշապի գլխում», dracontium «նուիճ», dracunculus «փոքր վիշապ, torsade en or, ոսկեայ ոլո-րուն զարդեր, ծոպ»։-Հիւբշ. 347։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

Etymologies (1)

• = Պհլ. dram, պրս. [arabic word] diram «մի փոքրիկ կշիռ, դրամ. 2. դրամ, փող», քրդ. dirāw «փող»։ Իրանեան բառը փոխառեալ է յն. ὄραχμή բառից, որ նշանակում է «մի փոքր քաշ. 2. մի տեսակ դրամ, որ արժեր 6 օբոլ, մօտ 1 ֆրանկ». (անցել է *draxm, *drahm միջին ձևերից. հմմտ. արաբ. [arabic word] dirham).-յոյն բառը բուն նշանակում է «բուռ, մի բռան պարունակութիւնը (լատ-կապէս մետաղեայ ցպիկների մի բուռը)» և կցւում է δρασσομαι «բռնել, բուռով վերցնել» բային (Boisacq, 198-9)։-Հիւբշ. 145։


Դրասանգ

s.

festoon

Etymologies (1)

• Պատահական է քրդ. [arabic word] derazink կամ [arabic word] terazink «դռան սեմը, դռան փայտեայ զարդերը», որի հևտ lusti, Dict. kurde, էջ 177 համեմա-տաւմ է պրս. dārabzin, darafzīn «յե-նարան, որ լինի յեզերս սօֆայի, փոքր պատուհան, որ լինի ի վերայ դրան», թրք. [arabic word] derabzin, [arabic word] tarab-zan «վանդակորմ, ճաղեր», իբր յն. τρα-τէζιον ձևից։


Դրօշակ, աց

s.

hem, skirt, streamer, pennant;
flag;
banner, ensign, standard, colour;
cf. Դրօշ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մրշ. դուրուշօգ «փոքրիկ լաթ, որ մանևեևների տակն են դնում, միզաշոր»։


Գայռ, ից

s.

mud, mire, filth;
slough.

Etymologies (1)

• . ի հլ. «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխունք» Ոսկ. մ. բ. 26, գ. 17. Սարգ. ա. պետր. ը. (էջ 331). Բրս. մրկ. այս արմատից են՝ «այռիլ «աղտոտիլ, ապականիլ» Տաղ. յհ, եղբ. հեթմ., գայռիք պայթիք «ճաքելու չափ ուտելը» Ոսկ. պօղ. Ա. 733 (տե՛ս և այռիք), գայռալիր «կեղտոտ, գարշելի» Արծր. ա. 14, գայռանոց կամ գայռոց «սրբան, յետոյք» Ոսկ. հռ., գրուած նաև գառ և կամ գեռ, այս-պէս՝ գեռ «աղբ» Ճառընտ., գեռաթաթախ «աղբի մէջ թաթախուած» Մանդ. Վրք. հց. Ա. 672, միջին հյ. գոռ «ցեխ» (տե՛ս Սիսուան, էջ 539)։-Այս արմատը զ նախդիրով աճելով տալիս է ԶԳԱՅՌ, ի հլ. «ստամոքսի գազերի ժանտահոտ արտաշնչութիւնը բերնից» Ոսկ. պօղ. Ա. 800. Մանդ. Ճառընտ., որից զգայ-ռել «կեղտը դուրս տալ» Պիսիդ., «զկռտալ, ործկալ» Ոսկ. մ. բ. 17. Պիռն. (հրտր. WZKM 28 (1914), էջ 392). Ճառընտ. «վատ խօսքեր դուրս տալ» Լմբ. սղ. Վրք. հց. Կանոն. էջ 254, զգայռութիւն «ործկալը» Ոսկ. մ. գ. 17, զգայռումն Փիլ. ել. Լմբ. սղ. Վրդն. սղ. անզգայռել «զգայռել» ԱԲ։ Նախորդի նման գրուած է նաև զգառ, զգեռ Վրք. հց. Բ. 510 որից զգառիլ «ապականուիլ» Արծր. ա. 14։