cane-brake, reedy fen;
thorny brake.
cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.
• . նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։