Your research : 7 Results for խոռ

Խոռ

s. bot.

s. bot. iva.

• «ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

• -Արամ. [hebrew word] xora, ասոր. [arabic word] ϰura «ծաև». ասուր. hurru «ծակ, խոռոչ», եբր. [hebrew word] xōr, xur «ծակ», [hebrew word] xon «ծակ, բացուածք (աչքի, պատուհանի), խո-ռոչ, փապար, քարայր, որջ», [hebrew word] xur «ծակ», ջրշունի որջը, աչքի փոսը», նոր եբր. [hebrew word] xarār «ասեղի ծակ», արաբ. *. xurr «ծակել»։-Աճ

• ՆՀԲ իրար է կցում խոռ, խորեալ, խո-ռոչացեալ։ Վարդանեան ՀԱ 1912, 636 գւռ. խոռ ձևի հետ միացնում է խորել։

• ԳՒՌ.-Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։

• ՓՈԽ.-Գռ. խոռատ «կոտրած» ձևից՝ փո-խառեալ եմ կարծում թրք. [arabic word] qurada «հին ու մին անպէտք բաներ», ռմկ. խուռա-տա, որ գտնւում է միայն տաճկերէնի մէջ (չունի Будaговъ)։

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռռռծածուած խոռ խառնել «հիւան-դի մահուան դուռը հասնիլ» ոճի մէջ՝ Ոսկ. ա. պօղ. 316 «Քանզի ընդ բժիշկն յայն-ժամ զարմանամք, յորժամ ամենևին յոյս ի մտացն մերժեալ իցէ և ոչ միում ինչ օգնա-կանութեան ակն կայցէ, այլ երթեալ ի խոռ խառնեալ և ոչ ունիցի ակն ապրելոյ և ածի-ցէ զայնպիսին յառողջութիւն»։

• «ժլատ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բրս. մրկ, 81 «Բազումք ո՛չ վասն Աստուծոյ, այլ յա-ղագս ընչասիրութեանն և խոռ և ռիշտ բա-րուցն՝ յաղթեցին հեշտութեան մարմնոյ և փափուկ կենաց»։

• (գրուած նաև խուռ) «մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ. մեկնւում է ըստ ՆՀԲ և ՋԲ «յն. γαμαιπιτύς, լտ. humi-lin pinus», ըստ Ստ. Ռոշքեան «ւտ. chama-epitis կամ լերդախոտ», ըստ Բժշ. «դաղձ կամ վայրի անանուխ», ըստ Բառ. երեմ. էջ 144 և 330 «ուրձ կամ քարցանձ» ըստ ԱԲ «ճանկխոտ»։ Սրանից են կազմուած խոռիճ «անջրդի դաղձը» Բժշ. (ՀԲուս. § 1117), ի-շախոռն «Ononis procurrens Wallr». ըստ ՀԲուս. § 861 և Տիրացուեան, Contributo § 225, եզնախոռ «stachys silvatica L» Տի-րացուեան, Contributo § 451։


Խոռոչ, աց

s.

hollow, cavity, cave, hole;
cavern, den.

• տե՛ս Խոռ։


Գոմ, ոց

s.

stable, sheepfold, stable for oxen.

• , ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ghomo-ձևից, որ մես հետ պահում են դան. gamme «գոմ, ա-խոռ, ոչխարի փարախ», շվէդ. gamma «կովի մսուր», gamme «ցիւ, կտուրի դուրս ելած մասը», նորվ. gamme «խրճիթ», հհիւս. gam-mi «ֆիննական խրճիթ», շվեյց. gámmeli «կով կամ յարդ պահելու մարագ ևն»։-Գեր-մանական ձևերը տալիս են ghomo-n-նա-խաձևը, որին համապատասխան է նաև հայե-րէնը (Pokorny, 1, 637)։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. գ'ոմ, Ախց. Խրբ. Կր. Սեբ Երև. գօմ, Սլմ. Ջղ. Տփ. գօմ, Հմշ. կում (ա-խոռի բոլոր տեսակներին յատուկ ընդհանուր անուն), Ոզմ. գ'ում, Ղրբ. կում, կյիւմ, Գոր. Մկ. կ.իւմ, Շմ. կէօմ։-Նոր բառեր են՝ գոմա-նոց, գոմատեղ, գոմատէր, գոմատուն, գոմել, գոմծակ, գոմտանք։


Խոռապետ, աց

s.

prime minister.

• «կիւրապաղատ, իշխան յար-քունիս». մէկ անգամ գործածում է Բ. թագ. ը. 18. սրանից է բարդուած շահխոռապետ «արքայական իշխան» Եղիշ. ե. (այս վեր-ջինը ՆՀԲ ուղղում է շահ ախոռապետ, մինչ Մոսկուայի տպագրութիւնը պահում է ա-ռաջին ընթերցուածը)։

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև. հաոդ. 200 ստուգաբանում են հորել «թաղել» բայից. «Հոռի, զի հորեն երկ-րագործք և մշակք, զցորեան և զգինի ի շտեմարանս ժողովելով»։ Նոյնպէս է նաև Տաթև. ձմ. ա, որ մի քիչ յետոյ էլ ասում է. «Հոռի զխորհրդակցութիւն ա-սէ, յորժամ առաքեաց զհուրն ի ջուրն և նկարեաց զամենայն»։ Երզն. տօնապ. (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 140) ասում է թէ այս ամիսը նախապէս կոչւում էր մատրան և Խոռէն անունով մէկի պատ-ճառով կոչուեցաւ Հոռի։ Վերի մեկնու-Ռիւնը տուաւ նախ Brosset, JAs. 1832, 528։-Պատկ. O названiяxъ древнихъ арpм. мъсяцевъ 1871, էջ 38 կցում է զնդ. xšaϑra vairyn «մետաղների պա-հապան ոգին», պրս. [arabic word] šahrē-var «է անուն հրեշտակի՛ միոջ, որ է վե-րակացու հանքաց և հրոյ. 2. է անուն չորրորդի աւուր իւրաքանչիւր արեգակ-նային ամսոյ», աղուան. oreli «10-րդ ամիսը»։ Վրացականի հետ են կապում

• նաև Բագմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի՝ Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անդ, էջ 339, Աճառ. անդ՝ էջ 394, Հիւնք. եα 313։-Ալիշան, Հին հաւ. 139 կցում է խոռ (Հայկի որդին), եգիպ. Հոր. Orus, յն. լտ. Հորա «դիցուհի գեղեցկութեան», գւռ. խորոտիկ և պրս. խոր «արև», իսկ էջ 338 պրս. խուրտատ ամսանունըչ Յա-կոբեան, Բանաս. 1900, 37 քաղդ. airu, եբր. iyyar, արաբ. ասոր. ayyar «երկ-րորդ լուսնային ամիսը», պրս. xōr «արև» ևն։ Պատահական նմանութիւն ունի չին.> orh4 «երկու»։


Հոր, ոյ, ոց

s.

well, cistern, tank;
ditch-gully.

• Klaproth, As. polygl. 91 արաբ. և պրս. húr։ ՆՀԲ յիշում է եբր. պօր «հոր»։ Նորայր, Բառ. ֆր. (silo բառի տակ) արաբ. հիւրի «շտեմարան ցորե-նոյ»։ Հիւնք. խոր բառից։ lomaschek, Die alten Thrak. II. 19-20 թրակ. αιοός «գետնափոր տուն», σϊρο «հոր»։ Սարգսեան, Բիւր. 1898, 484 ար-մատը դնում է որ «խորութիւն», որից հրոգայթ, խոր, ձոր, ծործոր։ Բ. Խա-լաթեանց ՀԱ 1902, 399 ասուր. hurru, եբր. [hebrew word] xōr, որոնք տալիս են հլ. խոռ (տե՛ս այս բառը)։ Jensen ՀԱ


Աղեղն, ղան, ղանք, ղանց

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

• ԳՒՌ.-Հճ. Մշ. աղեղ, Ակն. Զթ. Խոռ. Կր. Զմ. աղէղ, Ալշ. Ոզմ. Վն. անեղ, Ախց. Մկ. Սեբ. անէղ, Տփ. անէղ, անիղ, Ասլ. աղե՝խ, Ագլ. ա՛նիղ։-Վն. անղան լար (իբր աղեղան լար) կուսական կամարաւոր յօն-քերի համար ասուած։-Բառի զանազան նշանակութիւնները իրարից զանազանելո համար կազմուած են՝ նետ բառի բարդու-թեամբ՝ Սլմ. նետաղեղ, Ակն. նէդ վաղէղ, Մշ. Ջղ. Վն. նետվանեղ, Երև. նէտվա՛նէղ, Ոզմ. նիտանեղ, Տփ. նիտվանիղ, Ասլ. նէդ-վաննէդ, Զթ. նիդբ'աղէղ, լըմբ'աղէղ, բո-լորն էլ առաջին նշանակութեան համար։-Աղեղ «ծիածան» նշանակութեան համար ունինք՝ Ալշ. անէղնագ, Ոզմ. անըղնակ, Վն. անանկ, Ագլ. ըղիյօ՛կըն և Ախց. աղէղնա-վօր։-Երրորդ նշանակութեամբ է Ռ. ան-էղնագ, որից աղնել «աղեղնել, աղեղով գզել», աղնուգ «գզածի թափթփուքը», Ակն. էղնիլ՝ փոխանակ (աղ)եղնել։


Entries' title containing խոռ : 9 Results

Խոռն

cf. Խոռ.

• (գրուած նաև խուռ) «մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ. մեկնւում է ըստ ՆՀԲ և ՋԲ «յն. γαμαιπιτύς, լտ. humi-lin pinus», ըստ Ստ. Ռոշքեան «ւտ. chama-epitis կամ լերդախոտ», ըստ Բժշ. «դաղձ կամ վայրի անանուխ», ըստ Բառ. երեմ. էջ 144 և 330 «ուրձ կամ քարցանձ» ըստ ԱԲ «ճանկխոտ»։ Սրանից են կազմուած խոռիճ «անջրդի դաղձը» Բժշ. (ՀԲուս. § 1117), ի-շախոռն «Ononis procurrens Wallr». ըստ ՀԲուս. § 861 և Տիրացուեան, Contributo § 225, եզնախոռ «stachys silvatica L» Տի-րացուեան, Contributo § 451։


Խոռեմ, եցի

va.

to hollow out, to excavate.


Խոռոչանամ, ացայ

vn.

to become hollow, empty, void.


Խոռոչիմ, եցայ

vn.

cf. Խոռոչանամ.


Անխոռ

adj.

not stolen, not purloined, not undermined, entire, perfect.


Ախոռ, ոյ

s.

stall, stable.

• «ձիու կամ էշի ախոռ» Սեբ. է։ 68, 95. Վրք. հց. (ՆՀԲ դնում է ո հլ. բայց չունի վկայութիւն). որից ախոռապետ Բուզ. ախոռապան Մարթին. տե՛ս և շահախոռա-պետ։

• = պրս. [arabic word] axūr «ախոռ», պհլ. āxvar «ախոռ», axvar i storān «գոմ», քրդ. ❇ axū̄r «ախոռ, մսուր», աֆղան. āxōr, որոնք գալիս են ղնդ. *āxvarəna ձևից և այս էլ ծագում է xvar «ուտել, խմել» արմատից a մասնիկով, ըստ այսմ ախոռ բուն նշա-նակում է «ուտել-խմելու տեղ»։ Իրանեան-ներից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] axur, չաղաթայ. axor «մսուր», արևել. թրք, ❇ ὄxór «ձիու ախոռ», օսմ. [arabic word] axor axər, ahər «ախոռ» (և սրա միջոցով նյն. αχούρι, բուլգար. yahər, yaər, ohər, avər, սերբ. hahar, har), վրաց. ախորի, ախուրի «ախոռ», թալմուդ. [hebrew word] «ախոռապետ»։ -Հիւբշ. 93։

• ԳՒՌ.-Սլմ. ախոռ, Ախց. Ակն. Խրբ. Կր. Շմ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. ախօռ, Երև. ա՛խօռ, Հճ. ախոր, Մշ. յախոռ, Գոր. Ղրբ. ա՛խուռ, Մրղ. Տփ. ախուր, Զթ. mխէօռ, Ասլ. ախ-վէօր, Ագլ. ա՛հուռ, իսկ Պլ. ախըռ՝ նոր փո-Մրղ. տեղական թուրքերէնի ազդեցութեան տակ՝ իմաստի փոքր փոփոխութեամբ դարձել է «մսուր». այսպէս է հասկանում նաև Բառ երեմ. էջ 216, որ մեկնում է մսուր «ախոռ»։


Ախոռապան, աց

s.

groom.


Ախոռապետ, աց

s.

equerry;
groom.


Հինգխոռոչեան

adj. bot.

adj. bot. pentacapsular.


Definitions containing the research խոռ : 25 Results

Խուց, խցի

s.

chamber;
cell.

• ՆՀԲ արաբ. խուսս (?) և թրք. խաս aտասը «լատուկ սենեակ, առանձնասե-նեաև»։ Հիւնք. խցանել բայից է հանում։ Patrubány SA 1, 194 վեդ. kákša «ա-նութ, թաքստոց» բառի հետ՝ իբր հնխ. khoksos կամ khuksos «փոս, խոռոչ»։ Նոյն, անդ, էջ 312 հմմտ. հունռ. kurz-kó «անկիւն»։ Նոյն LF 13, 163 դնելով հնխ. qhusko-ձևից՝ կցում է գոթ. հբգ. hus (<հնխ. ahudh-so-) դերմ. Haus «տուն», յն. ϰευϑω «ծածկել, պահել» բառերին։ Նոյնը վերջապէս ՀԱ. 1903, 151 հնխ. sku «ծածկել» արմատից. հմմտ. լտ. cutis, հբգ. hut, նբգ. Haut «մորթ», լտ. curia «տուն, ատեան», յն. ϰαλιά «խղիկ», լտ. cella «մառան» ևն բառերը։ Petersson KZ 47, 282 ընդու-նում է Patrubány-ի երրորդ մեկնութիւ-նը, բայց գտնում է որ գոթ. hūs և յն. ϰεύϑω ծագում են qeu-պրմատե» մինչդեռ հյ. խուց, ինչպէս նաև խուփ ծագում են հնխ. qheu-արմատից, ո-րից է նաև զնդ. xaoδa-«սաղաւարտ, խոյր»։ Pictet, բ. տպ. Բ. 315 քրդ. košk, պրս. kūšk «վիլլա», սանս. ko-ša «վաճառանոց», գոթ. hus «տուն» բառերի հետ։ Սոյն ստուգաբանութիւնս (դաշն բառի մեկնութեանս հետ միա-սին) իբր առանձին յօդուած ուղարկել եմ 1933 թ. օգոստ. 14-ին Լենինգրադ՝ Գիտութեանց ակադեմիային, Մառի ւ-բելեանի առթիւ հրատարակուելիք ժո-ռովածուի համար։


Կումբ

s.

navel, umbo, nombril of a scutcheon, boss of a shield.

• ՆՀԲ կումբ արմատին է կցում կմբեթ, գմբեթ։ Սխալւում է ՓԲ, որ գրում է կմբայ «վահան» և կմբեայ «գոգաւոր»։ Lag. Ges. Abhand. 54, 23 միացնում է կամար բառին։ Scheftelovitz BВ 28, 308 անգսք. cumb «խոռոչ», մբգ. kumpf «աման», պրս. kumbed «գըմ-բեթ» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 42 ծան. հհիւս. kuf-óttr «կլոր, գնտա-ձև», նիսլ. kufur «ծայրը կլորաձև» ևն։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

• . ի-ա հլ. «կող» Դտ. գ. 21. Եռեմ ձա. 34. Ոսկ. ես. Ագաթ. «փոր» Եւագր. (Հա-ցիւ և ջրով լնուլ զկուշտս իւրեանց). որից սնակուշտ «մէջքի կակուղ անոսկոր մասը» ՍԳր. Եփր. թգ. (նոյն է թուլակուշտ Առաք. պտմ. 420). կշտագող «գողացող զկողակից այլոց» Պտմ. աղէքս. (որով կուշտ ստացած կլինի «կողակից, կին» նշանակութիւնը). կշտապինդ «փորը լաւ պնդացրած՝ լցրած» Ես. կզ. 11. Ոսկ. եբր. կշտապնդիլ Ոսկիփ կշտապնդութիւն Եւագր. կշտալիր «փորը լի-քը, կուշտ» Եւագր. վերջիններից ենթադը-րուած է կուշտ «յագ, յագեցած» բառը՝ որ գործածական է միայն յետին հայերէնում (օր. Կոստ. երզն. էջ 93). փխբ. «լաւ, շատ. սաստիկ» Սմբ. դատ. էջ 123 (ծեծեն կուշտ). որից անկուշտ «փորը պարապ, չյագեցող» Ոսկիփ. և գւռ. կշտանալ, կշտում, անկըշ-տում, կուշտուկուռ, կուռուկուշտ, կուշտ-կռուշտ, կուշտփոր, կշտահամ, կշտափո-րիկ, կշտապատառ։ ԱԲ ունի նաև կուշտ «խոռոչ», որ նոր առում է միայն. հմմտ սնակուշտ, գւռ. թրք. boš «պարապ» և «կուշտը, կողերը»։


Կից

adj. adv.

united, joined, conjoined, connected, annexed;
contiguous, adherent, adhesive, sticking;
adjoining, abutting, lying close to;
conjointly, together, at the same time;
— ընթանալ, to run together;
to concur with, to cooperate;
to compete;
— լինել, to be annexed;

• «իրար մօտ, կպած» Կիւրղ. ծն. «միա-սին, հետը» Դան. ժգ. 24. Եւս. քր. «միա-սին, միաբան, ամէնքը միասին և միևնոյն ժամանաև» Բուզ. Եւս. քր. «ճանապարհնե-իի իրար միացած տեղը, ճամբի գլուխ» Ես. ծա. 20. Կոչ. որից կցել «միացնել, զօդել, կպցնել» ՍԳր. «երգակցիլ, ձայնակցիլ» Բ. մակ. ա. 23. Ոսկ. մ. ա. 11. «արգիլել, չթող-նել?» Անսիզք 49. կցան Սեբեր. 103. կցկցել Ոսկ. ես. Կոչ. Եզն. կցկցանք Ոսկ. փիլիպ կցորդ «կից» ՍԳր. «մի տեսակ երգ» Ոսկ ա. տիմ. Փարպ. որ և կցուրդ Յհ. իմ. (ըստ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 729-731 այս-պէս էին կոչւում այն հոգևոր փոքրիկ եր-գերը՝ որ հին ժամանակ Ս. Գրքի սաղմոս-ներից և օրհնութիւններից յետոյ՝ իբր յաւե-լուած էին երգում, նրանց կից, իբրև յառա-սութիւն. հմմտ. նաև կացուրդ). կցորդիլ Իւս. պտմ. կցորդութիւն Ագաթ. կցուած Սիր. իէ. 2. Վեցօր. կցուածոյ Եւագր. կցըր-դասաց «երգասաց» Մխ. դտ. կցկցոտ Ոսկ. յհ. ա. 10. կցկցութիւն (նորագիւտ բառ) Թղ. պրոկղ. (ՀԱ 1921, 18), թերևս նաև կցխանի, կցղաք «կախանի համար փունջ փունջ կա-պած պտուղներ» Վստկ. 134, 187 ևն։ Կից բառով բարդուած են բազմաթիւ ձևեր, ո-րոնք «նոյն» կամ համ մասնիկի նշանակու-թիւնն ունին. այսպէս օր. ձայնակից Գ. մակ. դ. 6. գողակից Ես. ա. 23. գործակից ՍԳր. գերեկից Հռ. ժզ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ. գա-ւառակից Փարպ. զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2. դրակից Փարպ. դատակից Եփր. զուարթակից Ագաթ. զարդակից Ոսկ. եբր. իը. երամակից Վեցօր. երդակից Ել. գ. 22. ընդդիմակից Ես. կդ. 2. ընդելակից Կորիսն. թևակից Կոչ. ժամանակակից Եզն. Եւս. քր. ժառանգակից ՍԳր. եι-րակից Բուզ. լանջակից Ոսկ. ա. տիմ. ժե. լծակից ՍԳր. Եզն. խաչակից Հռ. զ. 6. Ագաթ. ծառայակից ՍԳր. կենակից ՍԳր. նիզակակից ՍԳր. Ագաթ. ևն, ո-րոնց վրայ արդի գրականը աւելացրել է շատ ուրիշ նոր ձևեր. ինչ. յանցակից, գա-ղափարակից, մեղսակից ևն։ Այստեղ է պատկանում նաև կիցք «անասունի յետևի մասը» Սմբ. դատ. 60, որից «աքացի, քա-ցի», այսպէս՝ կիցս ընկենուլ Ոսկ. ես. Եփր. համաբ. կիցս հանել Մանդ. իբր «աքացել, քացի տալ» կամ փխբ. «խեռել, անսաստել», որից կիցընկէց կամ կիցսընկէց Կանոն. կցատող Սեբեր. 200. կցածել կամ կցացել «աքացել» Ոսկ. մ. և յհ. ա. 3 (էջ 57), կցար-կող «կից զարնող» Սարգ. ա. պետ. ը. էջ 326բ (չունի ԱԲ). հմմտ. պրս. [arabic word] ǰui-ta, թրք. [arabic word] čiite «ձիու, էշի քացի, կիցք», որ ծագում են պրս. ǰuft, թրք. čift «զոյգ, կից» բառից։-Նոյն բառն է նաև կցակ, որ ՆՀԲ և ԱԲ մեկնում են «գրտակ. նկանակ», բայց բուն նշանակում է «զոյգ, երկու հատ». հմմտ. «Ա՛ռ ընդ քեզ զքառա-ռուն կցակս հացի» Վրք. հց. Ա. 636. «Առ քեզ քառասուն կցակս հացից» Լմբ. սղ. սր-րանց մէջ կցակս հացի(ց) պէտք է մեկնել «մի զոյգ հաց», իբր թրք. bir čitt ekmek. նոյն է նաև գւռ. կից հաց Չմշ. «իրար կաած զոյգ հաց՝ որ հարաանիքի ժամանակ դրացի-ներին են բաժանում»։ Արմատի երկրորդ ձևը կամ նրա ձայնդարձն է կուց, որ ան-կախ գործածութիւն չունի. յետնաբար մի-այն գտնում ենք կուց Յայսմ. յնվ. 3 «երկու բուռը միասին կցած՝ գոգաւոր մի խոռոչ հմմտ. կից՝ նոյն նշանակութեամբ, նորա-ռիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծը. «Արիստոտէլ ասէ թէ ա՛յնչափ նիւթ կայ ի մին կից հողն, սրպէս ի հազար կից հուրն». (մի քիչ յետոյ՝ «Ի մին ագահ և աշխարհասէր մարդն՝ որ է իբրև զմին ափ հող, հազար այնչափ նիւթ կայ, որ է մարմնական հեշտութիւն, զինչ ի հազար հոգևոր մարդն որ է իբրև զհուր). հմմտ. նաև գաւառականները, որոնք երկու ձևերն էլ պահած են. այսպէս՝ Ակն. Ապ. Ղզ. Մկ. Վն. կուց, Մրղ. կուց, Ոզմ. կօզ, Հմշ. Ղզ. Ղրբ. կից, Ակն. Սեբ. կիս, Մշ. կիցք, Ղրբ. կիսք, բոլորն էլ «ափկից, բուռ», որից նաև Ղրբ. կի՛սքէլ (<*կիցքել) «մի բանից երկու բուռ միասին առնել»։


Աղիւս, ոց

s.

brick;
tile.

• ԳՒՌ.-Մշ. աղուս «աթարի այն տեսակը՝ որ ձմեռ ժամանակ ախոռում հաւաքուած աղ-բը գարնան շրջանին տփելով են պատրաս-տած». Մկ. Վն. օղիս, Ոզմ. օղէս «աղիւս»։ Ուռումնաևան ճամբով են մտած Պլ. աղուր-սագ, Ասլ. աղիւսագ ևն «պիւթագորեան ա-ղիւսակ»։


Անդորդանք

s. pl.

s. pl. summit of a mountain, peak.

• (-անաց) «ժայռ, սուր քարեր, սեպք, արտևանք լերանց». հին քերականնե-րից առնելով ունի միայն ՀՀԲ, որից էլ ՓԲ։ Այս բառը գիտէ ՆՀԲ իբր գասառական բառ և գրում է անդորգանք «ափափայք և ժայռք լե-րին մօտ ի գագաթն». նոյնը կրկնում է խոռն բառի տակ. չունի ԱԲ։


Խաշ, ի

s. bot.

stew of sheeps trotters;
pennyroyal.

• «խոռն, մի տեսակ վայրի դաղձ, mentha pulegium L» Գաղիան. (ՀԲուս. ու-նի նաև խաշդն ձևը)։


Մսուր, մսրոց

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։


Ափ, ոյ, ով

s. adv.

palm of the hand, handful;
— յ—ոյ, in haste, on a sudden;
—ս զ—ի հարկանեմ, to clap the hands, to applaud.

• ՆՀԲ լծ. ծափ. շօշափ, յն. ἀφή «շօշա-փելիք», երր. զաֆ «ձեոք», թրք. ա-վուճ «ափ»։ Տէրվ. Նախալ. 61 սանս. āp, զնդ. af «յափշտակել» և հայ. հա-փափել, ապրել, յափշտակել բառերի հետ հնխ. ap արմատից։ Հիւնք. յն. ἀφή «շօշափելիք» բառից ափ է հանում իսկ ափյափոյ դնում է հափափել բա-ռից։ Bugge KZ 32, 73 համարում է բնիկ հայ բառ, ցեղակից յն. παλάμη, լտ. palma, հիռլ. lām, կիմր. blav, անգլսք. folm հոմանիշներին. հայր անցել է *palama > *palv > *աղւ նա-խաձևերից։ Կուրտիկեան, Արևելք թ. 4185 զնդ. աֆ «յափշտակել» բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 149 յն. άώος «յօդուածք» բառին ցեղակից։ Սագը-զեան ՀԱ 1909, 335 սումեր. gab «ձեռք»։ Karst, Յուշարձան 400 ասուր. kappu «ձեռք», 402 սումեր. ab', ap «բոյն. ծակ, խոռոչ», agub «երկնակամար», 11 սաւմեռ. gab «ձեռք», թաթար. kab. kob, kov, kev «ուռած, կլոր, պարապ, փոս»։ Մարտիրոսեան, ՀԱ, 1924, 459 հաթ. up «ափ, բուռ»։ Պատահաևան նմանութիւն ունին ասուր. upná, արամ. [syriac word] ︎ xūfna, եբր. [hebrew word] hōfen, արաբ. [arabic word] hafnā «բուռ», ինչպէս նաև չէր-քէզ. ափը «մատ»։ Վերի մեկնութիւնը, որ տուել էր Pedersen KZ 39, 428, հաստատում է այժմ Meillet MSL 23,


Ասպաստանիկ

adj.

brought up in a stable (horse).

• «ախոռի մէջ պահուած, բաւ խնամուած ձի». մէկ անգամ գործածուած է հայ մատենագրութեան մէջ՝ Ա. մակ. գ. 39։


Գունդստապլ

s.

constable.

• (կամ գոնդստապլ) «ար-քունի ախոռապետ» Լմբ. առ Լևոն. Մխ. աւ-րիվ. էջ 82, որ և գունդուստապլ Լմբ. առ Լև. 24Ո. Անսիզք, 3, Սմբ. պտմ., գօնդստապլ Սամ. անեց. շար. 147, գունուստատ։ Ան-սիզք, էջ 93։

• = Իտալ. contestabile, հֆրանս. cones. table, ֆրանս. connētable, յն. ϰοντασταῦλος, ասոր. [syriac word] qōntōstabl, որոնք ծագում են լտ. comes stabuli ձևիզ, որն է «կոմս ախոռոց»։ Հայերէն ձևերից առաջին-ները հետևում են իտալականին, վերջինը հին ֆրանսերէնին։-Հիւբշ. 389։


Գրաստ, ուց

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

• ՓՈԽ.-Գնչ. grast, greš, gias, gra «ձի». grái «ձի», grastni, grasni, grani «էգ ձի», grastoro «փոքր ձի», grastano mas «ձիու մես» orasteskoro «ձիավաճառ» (տե՛ս Pas-pati, որ այս բառերը հանում է սանս. gras «ուտել», անզլ. grass «խոտ» ևն բառերից) բոհեմ. graš «ձի», grašd «ախոռ». grašnel «քուռակ», grašni «էգ ձի» (տե՛ս Vaillant, Gram. des Bohémiens, Paris, 1868, էջ 106)։


Դալապր

s.

sabre, sword.

• ՓՈԽ.-Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

• ԳԴ պրս. [arabic word] tār «գլուխ, դագաթ»։-ՆՀԲ սրա հետ նաև նուազականը՝ [arabic word] tārak։ Windisch. 11 սանս. tr։ Bö̈ttich. ZDMG, 1850, 352 և Lag. Ges. Abhd 34 սանս dhara-«բլուր», dhāra «բարձ-րութիւն»։-Տէրոյենց, Երևակ, 1857, 99 լտ. terra «երկիր, հող», սանս. dara «խոռոչ»։ Justi, Dict. kurde քրդ. der «լեռնակող» բառի հետ Հիւնք. դար< պրս. թար, իսկ դարիւ և դարիւ < պրս. զարի զարի «հեծեծելով»։-Buzge, Lyk. Stud. 1, 9 սանս. dhārā «սայր, լեռան եզերք»։ Scheftelovitz, ЗВ, 29, 20 հիսլ. ϑurs «հսկայ»։ Յակոբեան, Բիւզանդիոն, թ. 743 ասոր. թուրա. արաբ. [arabic word] tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» և հյ. սար, ժայռ բառերի հետ։ Karst, Յուշարձան, 408 սումեր. tur «բարձ-րութիւն»։ -Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. [arabic word] dar «է այն հարթ և դուր տեղին, որ է ի միջոցս լերանց կամ ստորոտ լերին»։ Եթէ այո՛, հայերէնը փոխառե-ալ է պահլաւական ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. dhara «սար, լեռ», որ ծագում է dhar «կրել, ունե-նալ» բայից (Böhtlingk. Սանս. բառ. հտ. ԳԴ. էջ 877)։ Իսկ սանս. dhāra «բարձ-րութիւն», որ յիշում է Lag. Ges. Abhd. 34 գոյութիւն չունի անդ՝ էջ 944։


Դարան, աց

s.

cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.

• = Ըրանական փոխառութիւն է, պհլ. *da-ran ձեից. հմմա. զնդ. darana «ամրաթիւն, բնակաթիւն, ապաստարան» (ըստ fartho-lomae, 692--3), «ձոր, կիրճ» (ըստ Horn, § 560, որ և սրան է կցում պրս. [arabic word] darra «ձոր, կիրճ»), dāuru-upa-darana «փայտա-կերտ հիւղակ» (Bartholomae, 739)։ Այս բոլորը ծագում են dar-արմատից. բայց այս ձևով կան իբանեան երեք տաբ-բեր արմատներ. I. dar-«ճեղքել», 2. dar-«հսկել», 3. dar-«ունել, պահել» (Bartho-lomae, 689-690)։ Արդ՝ յիշեալ ձևերը սրանցից որի՞ն են պատկանում։ Bartholo-mae, 693 դնոմ է «ունել, պահել» արմա-տից, որով հյ. դարան «ծածուկ տեղ, թա-քըստոց» նոյնանում և միանում է ճիշա նախորդ դարան «պահարան» բառի հետ, ինչպէս դնում են և մեր բառաբանները, և սրանց համեմատ էլ Հիւբշման։ Բայզ կա-րելի էր նաև դնել առաջին արմատից (dar-ճեղքել), որով զնդ. darana-նոյնանոմ է սանս. dārana «փապար, խոռոչ, ծերպ» բառի հետ և հյ. դարան «թաքստոց» բառի նախնական իմաստն է լինում «լեռան մէջ ճեղք ևն», ինչպէս ցոյց է տալիս վրաց. դարանի «քարայր, ճեղք՝ ժայռի կամ հողի մէջ»։ Այսպէսով իրարից բաժանւում են հյ, դարան «պահարան»=սանս. dhárana=զնդ. dārəna և հյ. դարան «թաքստոց» = սանս. dārana=զնդ. darana, առաջինը սանս. dhar = իրան. dar «ունել» արմատից, երկրորդը ւանս. dar=իրան. dar «ճեղքել» արմատից. վերջինիս հետ հմմտ. և սանս. drnáti, dāra-yati, պհլ. daritan, պրս. darridan, աֆղան. dāral, լիթ. diru, յն. δέρω, հյ. տեռել, հնխ. der-«ճեղքել, պատռել»։ Իրանեան լեզու-ները զանազանութիւն չդնելով նախաձայն d և dh ձայների միջև, երկու տարբեր բա-ռերը ի հարկէ մէկ ձևի պիտի վերածուէին։ -Աճ.


Դէտ, դիտի, տաց

s.

guard, guardian, inspector;
spy;
sentinel, sentry;
informer, emissary;
examiner;
object, design, end;
observatory;
— ունել, առնել, to look, to observe attentively.

• , ի-ա հլ. «դիտող, պահապան» ՍԳը. Վեզօր. Եփր. թգ., «լրտես» Ա. մկ. ե. 38. Եզն. Ոսկ. գաղ., «նպատակ, նշաւակ» Յոբ. ժզ. 3, «դիտանոց, բարձրաւանդակ» Ես. խա. 9. Ա-գաթ., որից՝ դէտակն ունել ՍԳր. Ագաթ. Կոչ. Ոսկ. բ. կոր., դիտել ՍԳր, դիտանոց ՍԳր. Եւս-քր., դիտապետ «արքեպիսկոպոս» Բենիկ. Նար., դիտաւոր «դիտող» Ոսկ. ես., «բարձր դիրքով շրջապատի վրայ իշխող (լեռ)» Օրբել. 169 (Յարևմտից կողմանէդ սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթափովն մինչ ի խոռին ճանապարհն), դիտաւորութիւն «մտադրութիւն, նպատակ» Ես. իա. 4. Բուզ. Եզն. Սեբեր., դիտակ «աչքի երևացող մի բան», յատկապէս «թզենու վրայ կախուաձ պտուղը՝ վաղահաս թուզը» Ովս. թ. 10. Նաւ, գ .12. Ոսկ. ես., «դէմք, աչք» Յհ. կաթ. Նար.. դիտակ տեղի «թատրոնի վերնայարկը. bal-гon» Մանդ. էջ 132 (չունի ՆՀԲ), ճարտարա-դէտ Մծբ., հրաշադէտ Զաք. գ. 8, դիւրադէտ Փիլ. ել., հաւադէտ «թռչնահմայ» Ղևտ. ժթ. 26. Ոսկ. ես., բազմադէտ Փիլ. նխ., գիշերա-դէտ «գիշերապահ» Լաստ., գեղեցկադիտակ Խոր. Յհ. կթ. ևն։ Նոր գրականին յատուկ են ակնդէտ, դիտարան, մանրադէտ, հեռադի-տակ, դիտաւրեալ, դիտմամբ ևն։


Ոփ, ոց

s.

large hole, pit, ditch.

• , ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։


Որովայն, ից

s.

belly, paunch;
womb, uterus, matrix;
պտուղ —ի, fruit of the womb, child;
հերձումն —ի, gastrotomy;
կարան —ի, gastroraphy;
կերակուր —ի, belly-timber;
յագուրդ —ի, bellyful;
ծառայ —ի, gastrolater, fond of one's belly, dainty;
կաղ յ—է մօր իւրոյ, born-lame, lame from the womb;
խճողել զ—, to cram or stuff one's belly or guts, to glut oneself;
գնալ ի վերայ —ի, to go upon its belly, to crawl along;
անկանել ի վերայ —ի, to fall down flat on the face;
աստուածացուցանել զ—ն, to make a god of the belly;
որոց աստուած —ն իւրեանց, whose God is their belly;
ցաւէ — իմ, my stomach aches.

• ՆՀԲ «որով այն, զի նովաւ կեայ եամ ծնանի կենդանին»։ Տէրվ. Նախալ. 106 կցում է սանս. ulva, լտ. volva, vulv4 հոմանիշներին։ Մառ ЗВО 5, 319 և Արաքս 1890 Ա. 112 զնդ. uduϑwarə «փոր» բառի հետ՝ իբր *որոհվայն։ Bug-ge, Btrg. 26 և KZ 32, 2 համեմատում է սանս. gárbhas, զնդ. garewa, յն. δελφύς, δολφός «փոր, արգանդ» բառերի հետ, -այն համարելով մասնիկ, իսկ վ դնելով bh-ից։ Նոյնը կրկնում է Johans-son BВ 18 (1892), 22։ Հիւնք. էջ 202 դնում է լտ. vigor բառից կորով, որից կորովի, որից գորով, որից անագորոյն և որովայն. իսկ էջ 348 որովայն դնում է արմատ, որից գորով, որից կորով։ Bartholomae IF 5, 228 մերժում է զնդ. uruϑware «փոր» բառի հետ համեմա-տութիւնը։ Patrubány SA 2, 277 և Բա. նաս. 1902, 151 հնխ. srp «սողալ» ար-մատից, հմմտ. սանս. sarpati, լտ. serpo ևն. հայ բառի հին նշանակութիւնն էր «սոռառող»։ Pedersen, Յուց. դեր. 37, 40 ով և այն մասնիկներով՝ որ<իւր ար-մատից, իբր «իւր անձն». արմատի հա-մար հմմտ. որ-եար, մասնիկների հա-մար էլ հմմտ. հոլ-ով, ուն-այն։ Նոյն, Հայ. դր. լեզ. 90 հսլ. atroba «փոր» բա-ռի հետ է կցում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 22։ Karst, Յուշարձան 406 սումեր. murub «փոր». Persson IF 35, 211 յն. ὄρύα «աղիք». լտ. arvīna «ճարպ», հոմեր. ούρός «փոս», լիթ. urvas «խոռոչ, ծակ» ռա-ռերին ցեղակից։ Pokorny 1, 182 հնխ. oreu «աղիք» ձևի տակ յիշում է այս մեկնութիւնը, բայց առաւելութիւն է տալիս Lidén-ի մեկնութեան։ ՈՐՈՏ «ամպերի գոռգոռոցը» Զքր. կթ. ք. հց. Յայսմ. որից որոտալ ՍԳր. Ագաթ. ոտաձայն Եղիշ. որոտընդոստ Ագաթ. Եփր.


Ուղի, ղւոյ

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


*Փնթի

adj.

dirty, filthy.

• =Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.


Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

• . ո հլ. «ծակ, պարապութիւն, մէջը փոս տեղ» Ոսկ. եփես. (Մինչ ընդ միմեանս մածեալ իցեն քարինք շինուածոյն և չկայցէ ինչ փոր). «սին, մէջը ծակ, սնամէջ, պա-րապ» Վեցօր. 88. «որովայն, արգանդ, սիրտ. ընդերք» ՍԳր. Եզն. Սեբեր. (մարդուս ներ-սը իբրև մի մեծ խոռոչ ըմբռնելով, հմմտ. գոգել «ծակել, փոս բանալ, փորել» և գոգ «գիրկ, ծոց»), «ընդունարան, միջուկ իրաց» (օր. նաւի, սեխի, ամանի) Վրդն. սղ. հը, էջ 267. Ճառընտ. Սարկ. տոմ. որից փորել «փոս բանալ, խորացնել, բրել, կռել կո-փել, քանդակել» (յետնաբար գրուած նաև պորել, ինչ. Նոր վկ. էջ 317. հմմտ. Վն. պո-րել) ՍԳր. Ագաթ. Եփր. յոբ. ՀԱ 1912, 671. «ձգել, երթալ, հեռանալ» Պտմ. աղէքս. (ըստ Տաշեան, Ուսումն. ստոյն Կալիսթ. էջ 201). փորած «փոս, խոռոչ» Վեցօր. փորածոյ Ասող. փորոք «փոս, ծակ» Նոնն. 69. Ա-րիստ. աշխ. (որից փորոգիլ «սնանալ» Վստկ. 163), փորուած «խորութիւն» Եզեկ. խգ. 14. Վեցօր. փորագրել Խոր. Փիլ. վիմափոր Բրս. մրկ. Շար. գետնափոր Երեմ. ը. 11. Ոսկ. ա. տիմ. ժդ. Վեցօր. փորոտի «աղիք, ընդերք» ՍԳր. Կոչ. փորկարսիք «մարդու փորը կամ ընդերքը (իբր փորի կարասիք)» Մխ. բժշ. 38, 106 (նորագիւտ բառ, որ գտնում եմ երեք անգամ գործածուած), փորանց Բժշ. դարափոր Բուզ. Վեցօր. Կիւրղ. թգ. հիմնա-փոր Մծբ. փորանալ «կռանալ, ծռիլ, թե-քուիլ՝ յատկապէս նստած տեղից» Վրք. հց. ա. 428 (նոյնի մէկ այլ խմբագրութիւնը՝ Վրք. հց. ա. 492 ունի կորացաւ). փորան-կեալ Յհ. ժթ. 24. Երզն. մտթ. 594 (աշխ. ձևով փորանկած Շնորհ. եդես. տող 973, իսկ Իրեն. ցոյցք 57 գրուած է «ի վերուստ ան-կեալ») «միակտուր հիւսած (պատմուճան)» (հակառակն է փոր ի բաց). փորագրիչ, փո-րագրութիւն (նոր բառեր) ևն։ Հմմտ. նաև յաջորդը։


Քիթ, քթաց

s.

nose;
— կենդանեաց, snout, muzzle;
մեծ, փոքր, սրածայր, շրջեալ, տափակ —, a large, big or bottle, little, pointed, turned up, snub or fiat nose;
զ—ս, ի վեր տանել, to turn up the nose, to look scornful, haughty;
այսրէն ընդ ս-ն դառնալ, to get into the nose, to go the wrong way in swallowing.

• Klaproth, As. pol. 103, 144 սամոյէդ. hiīde, hüde։ Տէրվ. Altarm. 12 տանս. č̌yut «կաթկթիլ, հոսիլ», čyu «վազել, հոսիլ» բառերի հետ. հմմտ. նոյն ար-մատից տանս. čyuti «յետոյք, սրբան» Հիւնք. խիթ և խութ բառերի հետ։ Bugge KZ 32, 87 թուշ. qit «խլինք» բառից փոխառեալ։ Patrubány 1) SA 1, 196 հնխ. sveido «քրտնիլ» արմա-տից. ինչ. յն. ῥἰς «քիթ» խոռոչ», ոո յիշում է և մերժում Pokorny 1, 752։


Գումէզ

• տե՛ս Գոմէզ։-Սրա հետ կապ չու-նի Հմշ. գումէզ «ախոռի մէջտեղը փօրուած աւռուն. ուր հաւաքւում է անասունների մէ-զը», ինչպէս սխալմամբ կարծել եմ Գաւա-բառ. էջ 254. Համշէնցոց այս բառը կազ-մուած է անշուշտ կու և մէզ բառերից. հմմտ. կունարկ, կուագցի։


Պռոտոստրատոր

s.

General commanding the cavalry.

• = Յն. πρωτοστράτωρ «մեծ ախոռապետ» (Sophocles 959) բառից, որ կազմուած է πρῶτος «առաջին»+στράτωρ<լտ. strator «ա-խոռապետ» բառերից։-Հիւբշ. 374։


Սին

s. bot.

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

• = Բնիկ հալ բառ՝ հնխ. k'eno-ձևից. հմմտ. յն. հոմեր. ϰενεός, ատտ. ϰενός «պա-րապ, սին, փուճ, ոչինչ», ϰενεών «խոռոչ», ϰενοῦν «պարպել, դատարկել» (Boisacq 434, Pokorny 1, 365, 390)։ Հայերէնից և յունա-րէնից դուրս այս արմատը ուրիշ որևէ լեզուի մէջ չէ պահուած։-Հիւբշ. 490։