hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.
τρώγλη, βόθυνος foramen, caverna, fovea, fossa. (լծ. ծոր. թոր. ձոր. խոր. սող. եւ այլն). Ծակ, ծերպ. խոռոչ. անցք՝ ընդ որ ծորի կամ սողի ինչ. սոյզք սողնոց եւ զեռնոց. բոյնք թռչնոց ի ծակս. որջ գազանաց.
Թաքուսցեն յայրս եւ իծերպս վիմաց, եւ ի սորս երկրի։ Եղեն իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածերպս, եւ ի բերանս սորոց. (Ես. ՟Բ. 19։ Երեմ. ՟Խ՟Ը. 28։)
Զօրէն երամոց թռչնոց բնակեալ էին սոքա ի ծակս վիմաց, ի սորս քարանձաւաց. (Բուզ. ՟Զ. 15։)
Սպասեն նոցա (հաւբալից՝) զսորսն գտանել։ Օձք բայանան ընդ հողով, եւ որջքն իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Ա. 36։)
Ոչ փապարք փոսից, ոչ սոքհեղեղաց. (Նար. խ.։)
Ոչ գիտես, թէ ի սոր կորնչիս, թէ ի ձոր քարավէժ լինիս. (Ոսկիփոր.։) (Ոմանք ի ռմկ. սոր կոչեն զխորշ խիճս հեղեղատի)։