to spin;
to twist, to twine;
to complicate;
to weave.
νήθω (լծ. նիւթել). διανήθω, πλέκω , συμπλέκω, νέω neo, necto, plico, fila traho, complico, compono κλώθεω glomero, contorqueo ἑριθύομαι lanificium exerceo եւ այլն. Ոլորել. նիւթել. հիւսել. յօրինել զթելս. պատատել.
Կանայք մանէին իմաստութեամբ զմազ այծեացն։ Ի կարմրոյ կամ ի բեհեզոյ մանելոյ։ Կինն իմ մտնէր, եւ գործէր ձեռօք իրովք. (Ել. ՟Լ՟Ե. 26։ ՟Լ՟Ը. 18. 23. եւ այլն. եւ ՟Ի՟Զ. 1։ ՟Ի՟Է. 9. եւ այլն։ Տոբ. ՟Բ. 19։)
Սարդ կարի քաջ զթելսն ոստայնագործէ եւ մանէ. (Փիլ. լիւս.։)
Մանէր կտաւ (կամ վուշ). (Վրք. հց. ձ։)
Ա՛ռ մանեա՛ զայս չուան, որպէս ես մանեմս. եւ մանեաց ծերն մինչեւ ցինն ժամն գիրկս իբրեւ երկերիւր եւ քսան. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Մանես քեզ ցանցս, եւ արկանես շուրջ զոտիւք քովք. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)
Եկն քրիստոս, եւ մանեաց նմա (սատանայի) կարս. (Սեբեր. ՟Գ։)
Եկայք մանեսցուք պսակ ի ծաղկանց. (Ճ. ՟Բ.։)
Մանեալ պատի գնդակ զորթովն։ Ուռք բարունակացն պատին մանին զծառովքն. (Վեցօր. ՟Ե։)
Զճիճին յիշէ, որ ի վերայ ջուրցն երագ երագ մանի մանի. այսինքն մանուածով ընթանայ, սողի. (Լծ. նար.։)
Ո՛չ որպէս ներ պարզ անուանս, այսպէս ունի եւ ներ մանեալսն. այսինքն ի բաղադրեալս. (Պերիարմ.։)