insensible, inanimate, dull, stupid;
besotted, infatuated, stupefied.
ἁναίσθητος. sensu carens, insensatus. Որ չզգայ. անբաժ ի զգայութենէ. եւ անշունչ. անկենդան. չզգացօղ. տույմազ. պիլա հըսս. ճանսըզ.
Մեռեալ ոք անզգայ յամենայն շարժմանէ. (Յհ. իմ. եկեղ.։)
Մեռեալն անզգայ է ի զգալի լուսոյս. (Լմբ. սղ.։)
Արձան անզգայ. (Նար. ՟Հ՟Գ։)
Անզգայ թմբրութիւն. (Պիտ.։)
Անզգայ առաքինութեան վարուց. (Շ. մտթ.։)
Յանզգայ նիւթոյ. (Պիտ.։)
Անզգայ արարածք. (Ագաթ.։)
Արուսեկին անզգայ էութիւն։ Ընդ անզգայիցն եւ շարժողականք. (Նար.։)
Անզգայիւքն կղզւովք զզգայուն բնակիչսն զարթուցանէ. (Գէ. ես.։)
Եւ անմիտ. անիմաստ. անբան. անբանական. ապուշ. թմրած.
Իբրեւ զանզգայ պաճարս. (Նար. ՟Ե։)
Չէաք այնքան անզգայք, թէ ոչ կարէաք խաբել զձեզ. (Փարպ.։)
Անզգայ յարձակմամբ յաւարի առնուլ փութային. (Եղիշ. ՟Բ։)
Սթափեցի՛ր յանզգայ մոլորութենէդ, եւ ե՛կ ի քեզ. (Մանդ. ՟Ա։)
ՅԱՆԶԳԱՅ, ՅԱՆԶԳԱՅՍ. Իբրեւ անզգայ եւ անմիտ. եւ անզգալի օրինակաւ. առանց զգալոյ՝ իմանալոյ՝ գիտելոյ. անզգայաբար. անզգայութեամբ. յանզգաստից. անբանաբար. չզգալով, առանց իմնալու, անխելքութենով. սէրսէմլիյիլէ. ագըլսըզլըղըլա. տույմատան.
Անկարգ եւ անզգայ՝ ձեռքն այսր եւ անդր կարկառիցեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
Զի մի՛ անզգայ ծախեսցէ ընդ վայր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
Շուն՝ անզգայ առեալ զհացն՝ վաղվաղակի փախեալ հեռանայ. (Կլիմաք.։)
Անկեալ յանզգայ թմբրեալ։ Բարձեալ բերէին յանզգայ. (՟Բ. Մակ. ՟Գ. 27. 28։)
Մտանել յանզգայ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
Յանզգայ ելանիցեն շունչքն ի մարմնոց. (Եզնիկ.։)
Որ ոչ յանզգայ եւ արտաքոյ մտաց իւրեանց իցեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
Յանզգայս փոխեն զտեարսն. (Վեցօր. ՟Ե։)
Որոյ յուտելն յանզգայս՝ ոչինչ շնորհ ունի պաշտօնէիցն։ Եւ ինքն յանզգայս զմեզ գտանելով՝ նենգեալ. (Փարպ.։)
Ըստ նմանութեան քառոտանեաց պաճարեղինաց յանզգայս եղեալ. (Նար. ՟Ժ։)