s.

tippler, tipsy.

μέθυσος, οἱνοφλύγων ebrius, vinolentus Արբեցօղ. արբեալ. մոլեալ զհետ ուտելեաց եւ ըմպելեաց. հանգանակող. եւ անառակ. շռայլ. զեղխ. հարբացօղ, հարբած, կերխմոս սիրօղ, մոխօղ, ճամբէ ելած.

Հանգանակող է եւ արբշիռ։ Ամենայն արբշիռն (կամ արբեցողն) եւ բոզանոցն աղքատասցի. (Օր. ՟Ի՟Ա 20։ Առակ. ՟Ի՟Գ 21։ Մշակ արբշիռն ոչ հասցէ ի մեծութիւն։ Բարկութիւն մեծ՝ կին արբշիռ. Սիր. ՟Ժ՟Թ 1։ ՟Ի՟Զ 11։)

Զորովայնամոլութիւն արբշռաց. (Յճխ. ՟Ի։)

Բարեկարգք միշտ բամբաին յարբշռից իբրեւ ռիշտք. (Մխ. առակ. ՟Ժ՟Է.)

Ո՛վ արբշիռդ ի պարկեշտից. (Նար. ՟Ը։)

Իսկ մեզ մինչ ի ցարբենալ՝ գինուոյն թակոյկք, մանաւանդ թէ՝ եւ առաւել քան զարբեցութիւն՝ արբշռացն. (Ածաբ.։)

Որ փախչիցի յարբշիռ լինելոյ. (Նիւս. կուս.։) (Ի բառդ Արբշիռ, Շիռ է արմատ բառիս Շռայլ. ըստ իմիք նոյն ընդ նմին. զի եւ ի բանս Ածաբ.։ եւ Նիւս. Արբշիռ դնի որպէս յն. անբարեխառն, եւ անառակ։)