to be in labour, to bring forth a child;
to suffer;
to be pained or grieved;
to think, to contemplate, to ponder over;
to elaborate.
եւ չ. ὡδίνω parturio, in partu doleo Երկամբք ծնանել, եւ կրել զցաւ ի ծնանելն. տղաբերքի ցաւ քաշել.
Ընդէ՞ր երկնեցեր զիս։ Եւ ի սառա, որ երկնեացն զմեզ։ Ոչ երկնեցի, եւ ոչ ծնայ։ Որպէս որ երկնիցէն մերձ ի ծնանել. (Ես. ՟Խ՟Ե. ՟Ծ՟Ա. եւ ՟Ի՟Գ. ՟Ի՟Զ. եւ այլն։)
Որդեա՛կք իմ, զորս դարձեալ վերստին երկնեմ. (Գաղ. ՟Դ. 19։)
ԵՐԿՆԵԼ. Ցաւագնիլ. վշտանալ. հեծել. եւ Սպասել կարօտանօք.
Տեսցեն զքեզ ազդք, եւ երկնեսցեն. (Ամբ. ՟Գ. 10։)
Ամենայն արարածք հեծեն եւ երկնեն մինչեւ ցայժմ. (Հռ. ՟Ը. 22։)
Տրտմեսցին, եւ երկնեսցեն հառաչմամբ. (Վրք. հց. ՟Բ։)
Վշտագին երկնեմ, զի ոչ ամենեքեան զայսպիսի այր գիտեն. (Ոսկ. հռ.։)
Երկնէին եւ այսմ, գիտել զօր գալստեան նորա. (Երզն. մտթ.։)
Առաւել երկնեսցի ծարաւ իմ, եւ առաւել վարձս առից յաստուծոյ». իմա՛, սաստկասցի տ վշտագնել զիս. (Վրք. հց. ՟Ե։)
ԵՐԿՆԵԼ. ὡδίνω, μηχανάομαι, πειράομαι molior, niteor Խորհել եւ նիւթել ինչ. մեքենայել. հնարել.
Երկնեաց զանօրէնութիւն. (Սղ. ՟Է. 15։)
Յամենայն ժամ երկնէին զմահաբեր չարիսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)
Ի վերայ մեր զմերտն երկնելով. (Նիւս. թէոդոր.։)
Բայց կարծեմ զայլ ինչ երկնել մտաց ձերոց այսպէս կեղծաւորելովդ. (Յհ. իմ. երեւ.։)
Զօրհանապազ երկնեցաք եւ երկնեմք առ միմեանս զչարութիւն. (Լմբ. ատ.։)
Կամ Առթել, յառաջ բերել ինչ ճգամբք.
Կրկին ինձ երկնէ մարտից յարուցմունս։ Պաղատանս բազմադիմիս ընդ իմս երկնեսցի։ Եւ ոչ արեան արտասուս երկնեաց. (Նար. ՟Ա. ՟Գ. ՟Ի՟Թ։)
Որթ երկնել ի հրոյն. (Ճ. ՟Գ.։)