ն.

Պատմել. ճառել. աւանդել. որպէս եւ ռմկ. ասի, կըզուրցըւի, կամ կըզուրցեն.

Զորս եւ բազումք ի գեղջկաց զրուցեն մինչեւ ցայժմ։ Զրուցեն զսմանէ եւ պառաւունք։ Ընդ որ հիացեալ՝ զրուցեաց երանելւոյն Նունէի։ Զրուցեցից քեզ. (Խոր. ՟Ա. 5։ ՟Բ. 68. 83։ ՟Գ. 1։)

Մի՛ զրուցեսցես զմեղս օտարաց ... մի՛ դիցես ականջս այնոցիկ՝ որ զրուցեն զմեղս այլոց սուտ կամ իրաւ. (Մաշտ. ջահկ.։)

ԶՐՈՒՑԵԼ. որպէս Բացատրել.

Զվերծանելն, եւ զզրուցելն, եւ զստուգաբանելն. (Մագ. քեր.։)

ԶՐՈՒՑԵԼ. որպէս Խօսակցիլ.

Զգուշացուցին ոչ մերձենալ իսկ առ նոսա, եւ ո՛չ զրուցել. (Մագ. ՟Ա։)