prep.

with, along with, together with;
եղբարբքն —, with his brothers;
— այնու, withal, besides, moreover;
— այսու ամիենայնիւ, all the same, in spite of all that;
after all, however;
— ամենայն թերութեամբքն, in spite of all his faults or defects;
— սոքիմբք, with all that;
at the same time;
այլովքն —, et cetera, etc., and so of the rest, so on, so forth.

(ի համ՝ դարձ, շուրջ պատօղ զմարմինն.) ἰμάτιον, περίβλημα , ἕνδυμα, ἑσθής, χιτών vestis, vestimentum, amictus եւ այլն. Զգեստ. պատմուճան. ագանելի. արկանելի. ծածկոյթ. եւ Ձորձ, եւ կապերտ. հագուստ, լաթ, եւ քուրջ, շոր.

Տացէ ինձ հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ։ Առ զհոտ հանդերձից նորա։ Ննջեսցէ հանդերձիւն իւրով։ Անկեալ ի փառացն հանդերձէ։ Ի հանդերձս ոսկեհուռս։ Ծածկէին զնա հանդերձիւք, եւ ոչ ջեռնոյր։ Զսեղանն ոսկի ծածկեսցեն հանդերձիւ կապուտակաւ։ Իբրեւ զհանդերձս ապարահից. եւ այլն։

ՀԱՆԴԵՐՁ (համայն տարազ.) παραπομπή, παράστασις, παράθεσις apparatus, ambitio magna. Հանդերձանք. սպաս. զարդ.

Մեծաւ չուով, անչափ հանդերձիւ։ Զկահ եւ զհանդերձս։ Զհանդերձս պատրաստութեան զօրաց բազմաց։ Ի հանդերձ մեքենայից նետիցն։ Արրձակեաց մեծաւ հանդերձաւ (իբր հանդերձանաւ)։ Առատապէս հանդերձս առնել ի պէտս ճանապարհին։ Որ ինչ պիտի յուրախութեան հանդերձ. (Ա. Մակ. Թ. 37։ ԺԵ. 32։ Բ. Մակ. ԺԲ. 27։ ԺԴ. 12։ Գ. Մակ. Ե. 12։ Ի. 21։)

ՀԱՆԴԵՐՁ 2 նխ. գծ. խնդ. (իբր համայն դարձիւ, կաց եւ փոխանակաւ.) ὀμοῦ, ἄμα, σύν simul, una, cum. Ի միասին։ զոյգ ընդ. ընդ. մէկ տեղ, հետը.

Նստարո՛ւք դուք այդր հանդերձ իշովդ։ Զիսրայէլ քեւ հանդերձ։ Հանդերձ մարեմաւ մարբն իւրով, եւ այլն։

Եղբարբքն հանդերձ։ Անհամար զօրօք հանդերձ։ Եդովմայեցւովքն հանդերձ։ Աշակերտօքն հանդերձ. եւ այլն։

Հանդերձ այսու ամենայնիւ. (Իգն.։)

Հանդերձ որք (այսինքն նոքօք՝ որք) բոլորովին են անշունչք եւ անշարժք. (Խոր. վրդվռ.։)

Երբեմն գտանի եւ խնդ. սեռ. կամ տր.

Հանդերձ այսոցիկ՝ եւ այլոց զկնի եկց ... բայց ես հանդերձ ձեօք տագնապեցայց ասել. (Պղատ. օրին. ԺԲ։)

Հանդերձ առանձինն մտից եւ ռոճկաց։ Հանդերձ ամենայն ստացուածոց վնասուց։ Հանդերձ տասնեակ թուոյ առաքելական գնդին. (Խոր. Բ. 21։ Պիտ.։ Սարգ.։)

Ցնծայ ադամ հանդերձ եւայի, քանզի բարձան անէծքն որ յերկրի. (Գանձ.։)

• . ի հլ. (երբեմն նաև օ հլ. այս-պէս Ղևտ. ժա. 32՝ ի հանդերձոյ, Ագաթ. էջ 571՝ հանդերձով, Բուզ. ե. 6, զ. 4 (երիցս)՝ հանդերձոյ, ըստ քննութեան Նորայրի, Կո-րիւն վրդ. էջ 262) «զգեստ, հագուստ. 2. ծածկոց. 3. շոր, լաթ, քուրջ. 4. պատրագք տութիւն, սպաս, զարդ. 5. միասին, մէկտեղ» ՍԳր. (երկու իմաստը միատեղ՝ Եղբարբք իւ-րեանց հանդերձ ի հանդերձ բեհեղերէն. Նո-րագիւտ բ. մն. ե. 12), որից հանդերձել «պատրաստել, կազմել, յարդարել» ՍԳռ. Եւս պտմ. հանդերձեալ «ապագայ, գալիք, ա-պառնի» ՍԳր. Եզն. «պատրաստեալ, զար-ռարուն, պերճ» ՍԳր. հանդերձիկ Ագաթ. Ոսկ. եբր. ա. տիմ. փիլ. կող. հանդերձան «պատ-րաստութիւն» ՍԳր. Կոչ. 171. հանդերձաւ-րութիւն Գ. թագ. թ. 22. ոսկեհանդերձ Բ. մակ. ժե. 15. համահանդերձ Բուզ. մաշկա-հանդերձ Բուզ. մեկնահանդերձ Կոչ. 258 խորգահանդերձ Բուզ. կանանցահանդերձ Բուզ. խոշորահանդերձ Մաշտ. զուգահանդեր-ձեալ Ոսկ. յադամ. հանդերձակալ, հանդեր-ձապան, հանդերձատուն, հանդերձավահառ (նոր բառեր) ևն։

• -Մեկնութիւնը տե՛ս Դերձակ բառի տակ։

• Աւետերեան, Քերակ. 106 համ «կից» +դարձ կամ դիրս, իբր «համանգա-մայն»։ ՆՀԲ համ դարձ կամ համայն տարաց։ Böttich. Arica II dhar արմա տից աճած է դնում։ Lag. Urgesch. 641 drh արմատից՝ իբր զնդ. handərəza-«տոզակ, կապոց»։ Spiegel, Huzw Gram. 190, 191 զնդ. handərəza-։ Mül-ler SWAW 42, 254 սանս. drh, զնդ. də-rəz արմատից։ Justi, Zendsp. 318 ա զնդ. handarəzan ձևի տակ է դնում։ Bugge IF 1, 449 հայ. ձորձ դնելով հը-նագոյն *դորձ ձևից, այս վերջինը հա-մարում է հան-դերձ բառի հետ նոյն, որով երկուսն էլ ընդունում է բնիկ հայ և ո՛չ թէ փոխառեալ։ Այս խնդրի վրայ աւելի երկար, յատկապէս Lidén-ի կար-ծիքը՝ տե՛ս Դերձակ բառի տակ։ Հիւնք. համ մասնիկով պրս. տէրզ արմատից։

• ԳՒՌ.-Ալշ. հանդ'երձ՝, Սեբ. հանդ'էրց, Երև. Ոզմ. Սլմ. հանթերց, բոլորն էլ «կրօնա-ւորի զգեստ» իմաստով, հետևաբար գրա-կանից փոխառեալ. այսպէս նաև Ախց. հան-դ'էրձ'անք «քահանայի զգեստաւորութիւն»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհանդերձ

Խորգահանդերձ

Համահանդերձ

Հանդերձ, ից

Հանդերձան, ի

Հանդերձանի

Հանդերձանք

Հանդերձապետ, աց

Հանդերձատուն, տան

Հանդերձարան

Հանդերձարար, աց

Հանդերձաւորութիւն, ութեան

Հանդերձեալ

Հանդերձեղէն, ղինի, նաց

Հանդերձեմ, եցի

Հանդերձիկ

Հանդերձիմ, եցայ

Հանդերձիչ

Մաշկահանդերձ

Մեկնահանդերձ

Voir tout