cf. Ունկի.

s.

ՈՒՆԾԱՅ ՈՒՆԿԻ. (վրիպակաւ գրի եւ ՈՒԿԻ, ՈՒԿՆԻ. որպէս եւ ռմկ. նուկի ). Բառ լտ. ո՛ւնչիա. uncia. յորմէ յն. ὁγκία, ὁγγία . իտ. oncia. Երկոտաասան տրամ. կամ ՟Ժ՟Բ մասն մեծի լտեր. որպէս եւ ութ տրամ, կամ տասներկուերորդ մասն փոքու լտեր, եւ այլն. մըթխալ. մըսխալ. մանրիկ դրամ կամ դրամակշիռ, խերեւէշ. օնձա.

Երկու ունկի հաց. որ է երկու ունծայ ըստ յունաց, եւ ունծայն տասներկու մթխալ է. որ է տասնութ (կամ տասն) դրամակշիռ, եւ ունկին նոյն է ըստ մերս (գուցէ՝ ընդ մերիս. այսինքն մասնիկ, բաժին). (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ունկին վեց դահեկանի (այսինքն դիդրաքմայի) կշռորդ է, եւ տասներկու լիտր մի։ Ունկին դարձեալ երկու սատեր է։ Մնասն ըստ իտալացւոց քառասունչորս ունկեաց կշռորդ է. (Շիր. չափ եւ կշռ.։)

Իսկ (Նար. ՟Ի՟Զ.)

Բիւր քանքարոց խնդիր, ես չունիմ կշիռ մի ունկի». իմա՛ իբր միունկի. մեկ օնձայի չափ. կամ ունկ, ունկի, իբր ունկւոյ։

(Ուր Լծ. նար.) ընթերցեալ Ունդի, մեկնէ որպէս զսեռական Ունգ բառին, յասելն.

Կշիռ մի ունգի. զայն յարդի մռեղն ասէ ունկ, որ մզնաձեւ պատեալ ունի զհատն»։