չ.

ՎԱՏԱՍՐՏԵՄ ՎԱՏԱՍՐՏԻՄ. δειλανδρέω, δειληάω pavidus homo sum, pavesco, formido. Վատասիրտ գտանիլ. զանգիտել. վախել. վեհերել. լքանիլ. թուլանալ. վախվխել. թուլնալ.

Որ երկնչի ի տեառնէ, մի վատասրտեսցէ. զի նա է յոյս նորա. (Սիր. ՟Լ՟Ա. 14։)

Զարհուրեցայ, եւ վատասրտեցի. (Վրք. հց. ձ։)

Նոքա առ վատասրտել իւրեանց այսր անդր խուսափէին. (՟Բ. Մակ. ՟Ը. 13։)

Ոչինչ վատասրտեալ դողային։ Վատասրտեալ՝ ի բաց եկին։ Ոչ եմ վատասրտեալ։ Քաջալերէ ոչ վատասրտել. (Եղիշ. ՟Գ։ Խոր. ՟Գ. 17։ Ճ. ՟Բ.։ Լմբ. պտրգ.։)