Definitions containing the research այս : 9493 Results

Ունգ, ընգոյ, ընգոց

s.

chaff, straws, trifle.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. թրք. եօնկա, ուն, եօն։ Lag. IIrgesch. 803 սանս. panka։ Petersson KZ 47, 267-8 կցում է հբգ. sanga, մբգ. sange, գերմ. Sange, Sangel, անգլ. գւռ. sangle «հասկեփունջ» և յն, ἄχορον «յարդ» բառերին, բոլորը միա-սին հանելով հնխ. songh-, sngh. ար-մատից։ (Կրկնում է Pokorny 2, 510, առանց կասկածի)։ -Այս մեկնութիւնը սխալ է. «փոշի» և «հասկ» բոլորովին տարբեր բաներ են. սխալը յառաջանում է նրանից, որ Petersson կարծում է թէ հյ. ունգ նշանակում է նաև «bundle of straw in which some grains of corn remain-յարդի կապոց, որի մէջ ցորե. նի հատիկներ էլ են մնացած»։


Ուռ, ոց

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

Etymologies (1)

• . անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-


Շամղիտակ

s. bot.

symphytum, pulmonaria, comfrey, consound.

Etymologies (1)

• ՀԲուս. § 2268 յիշում է շամղիտակ. շամպղիտակ ձևերով, ըստ Շէհրիմանեա-նի դնում է «լտ. sуmphytum» և թւում է կցել արաբ. [arabic word] samγūtan հո-մանիշին։ Բժշկարանները այս արաբ. բառը կարդացել են սամղուտան, սամ-ղըտան։ Տարակոյս չկայ թէ մեր բառի արաբերէնի հետ նմանութիւնը բոլորո-վին պատահական է և ղ=γ ձայների պատճառով մերժելի։ Երևակայական է նոյնպէս շամղիտակ-ին տրուած «sуm-phytum» նշանակութիւնը, որ ենթադրել է Շահրիմանեան՝ արաբ բառի ձայնա-կան դոյզն նմանութեան պատճառաւ։ Վերի ձևով մեկնեց Stackelberg WZKM 15 (1901), էջ 382. որից անտեղեակ նոյնը անկախաբար Աճառ. Արրտ. 1910, 179։


Շամփուր, փրոյ

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

Etymologies (2)

• (յետնաբար ռ, ի-ա հլ.) «եր-կաթեայ կամ փայտեայ սուր ձողիկ. խորո-վածի շիշ». Նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Բ մնաց. դ. 11. Խոր. Մամիկ. Ճառընտ. Յայսմ. Տաղ. (գրուած է նաև շափուր). որից շամփ-րել «շիշը անց կացնել» Խոր. ա. 28. Կաղնկտ. -շամփուր նշանակում է նաև «Orion կամ Հայկ համաստեղութիւնը». հմմտ. էֆիմ. 109. «Յունիսի 14, Երևի Հայկն, որ է Շամփուրն»։

• ՓՈԽ.-Վրաց. მამფηრი շամփուրի կամ ატცურიշամֆուրի «շամփուր», լազ. մինգ. šampuri «շամփուր, նիզակ», սվան. šamfvir «շամփուր»։ Erckert, Die spr. d. Kauk. Stam. 77 կովկասեաններից փոխառեալ է դնում նաև ռուս. šompuli «հրացանի մէջ վառօդ և շորի կտորտանք լցնելու ձող». (այս իմաստը գտնում ենք և Ղարաբաղի բարբա-ռում)։-Վիստոն եղբայրները (թրգմ. Խոր. էշ 72) հյ. շամփուր ձևի հետ նոյն են ղնում յն., οαμώήρα «թագաւորական գայիսոն՝ արեգակի պատկերով» (Յովսեպոս 20, 2)։


Շամփրակ, ի, աց

s.

crown, diadem;
small spit.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «թագ, պսակ». մէկ անգամ ու-նի Եւագր. 125. «Ոչ վայելէ անզգամի գիտու-թիւն և քար անարգյոսկի շամփրակի»։ Այս կտորը մեկնելով Լծ. եւագր. գրում Լ «Թագ է շամփրակն. տգեղ քար ի շամփրակն չէ՛ զարդ»։ Այսպէս նաև Վանակ. յուրախ. մեկ-նելով «Ուրախացիր, պսակ կուսից» շարա-կանը, ասում է. «Պսակդ այլ լեզուաւ շամփ-րակ ասի և է՛ զի յաղթանակ ի հանդիսի մրցման» (այսինքն թէ շամփրակ նշանակում է «պսակ կամ մրցանակ»).-Սասն. էջ 14 ներգ. հոլով ի շամփրակի՝ լուսանցքում մեկ-նուած «պսակ».-Բառ. երեմ. էջ 243 և 245 ունի շամփրակ և շափրակ «պսակ կամ զարդ», որից շափրակազգեաց «պսակաւոր» Մագ. գամագտ. (ՀԱ 7911, 721)։

• Միաբան (անձնական) մեկնում է «թագի քորոց» (արևելեան տարազով) և ըստ այսմ հանում է շամփուր բառից։ Մենեմեշեան, ՀԱ 1911, 721 պրս. šāhpa-«մեծ փետուր»?


Շայեկան

cf. Շահեկան.

Etymologies (2)

• = Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։

• հիմնւում է յատկապէս Պարսից Բահ-րամ-Գոռ թագաւորի նշանաւոր ganj-։ saykān կոչուած առասպելական ռան-ձարանի և պահլաւական գրականութեան մէջ այս անունով յայտնի մատենիկի վրայս


Շառաւն, ւունք

s.

camel.

Etymologies (1)

• . ն հլ. «ուղտ». մէկ անգամ ունի Ոսկ. փիլիպ. էջ 430 յգ. հյց. շառաւունս ձե-ւով, որի դէմ միւս ձեռագիրն ունի լաւառ-նունս։ (ԱԲ դնում է նաև «նետ» նշանակու-թեամբ, բայց այս իմաստով տես շաւառն)։


Շառափ

s.

light, beam, shine.

Etymologies (2)

• «լոյս, ճառագայթ, փայլ», որից շառափնաթափ «լոյս թափող», շառափնայո-լով «շատ լուսաւոր», վկայութիւնը գտնում եմ այժմ Յովսիմ. 23 բ. «Ապա պատահի քեզ դաշտ մի սպիտակ իբրև զձիւն, և հոտ անուչ բուրէ ի նմանէ, անջրդի, շառափնայոլով». շառափումն «փայլիլը, ցոլալը». այս բոլորը գիտէ միայն ԱԲ (առանց վկայութեան)։

• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


Շարագոյր, գուրի

s.

cover;
veil;
— գրոց, cover or binding of a book, book-cover.

Etymologies (1)

• (որի ռմկ. ձևն է շարգոյր) «գդակի վրայ գցելու կանացի քօղ» Մաղաք. աբ. 7 (այսպէս ըստ տպ. Եմի. իսկ Պատկ. վարագոյր). «գրքի տուփ, կող կամ պատ-եան» Մաշտ. Վրք. հց. բ. 614. «գիրքը մէջը փաթթու շոր» Յիշատ.։ Հմմտ. նաև շագոյր.


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

Etymologies (1)

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շաւառն

s. bot.

cannacorns;
calamus odoratus, sweet-scented flag.

Etymologies (1)

• «ցորենի ծղօտը». այս նորագիւտ, բայց նախնական իմաստը գտնում եմ Եղիշ. հրց. 65 (Ի նոյն հատ որ սերմանի՝ կան զօ. րութեամբ տակքն և բոյսքն, շաւառն և քիստ և այլն). որից յետոյ՝ «մի տեսակ եղէգ» Գա-ղիան. (իսկ Ստեփ. լեհ. մեկնում է «խոտ լեռնական, յորմէ իւղ հանի»). փխբ. «եռա-ժըշտական փող» ՀԲուս. § 646 կամ «աղևոր մի նուագարան» ՀՀԲ (այս է որ Առաք. լծ, սահմ. 615 գրուած է լաւառն). «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 512). «տաղաւար, եղէգներով շինուած բնակարան» Վանակ. (ըստ ՀԲուս. անդ)։ Բառս նշանա-կում էր նաև «սլաք, նետ, տէգ» և այս նշա-նակութեամբ տարբեր գրչութիւններ են ներ-կայացնում՝ ջուառն Արծր. բ. 3 (հրտր. Պատկ. էջ 87) և շառաւն «նետ» Սեբ. 38 (ձեռ. շաւառունս). որից շաւառեղէգն «եղէգ-նախունկ, խնկեղէգն, calamus aromaticus» Գլլգիյն.։


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Շաքիլ, քլոյ

s.

germ, bud, sprout, shoot.

Etymologies (2)

• «ծառի տերևներ» Վստկ. 132, 133. «Կախեա ի հորն և զբերանն տախտակեա և հողով և շաքլով ծածկեա. Ապա վարոցօք շի-նած մղրուն այգւոյ շաքիլ դիր և զինքն ը վերայ շաքլին և աղէկ սեղմեա, որ տափա-կանայ սերտ և ի վերայ շաքլով ծածկեա»։ Այս արմատից է շաքլել «ընձիւղել, բողբո-ջել» Վեցօր. 96։

• ՆՀԲ դնում է շաքիլ «ընձիւղ, ծիլ». բայց այս իմաստը եթէ յարմար է լաք-լել բային, անյարմար է Վաստակոց գը-րոց վկայութեանց, որոնք պահանջում են «տերև» իմաստը, ինչպէս ունի նաև Խրբ. -ըստ ՆՀԲ «թուի բառ պրս. sax «շառաւիղ»։-Տէրվ. Altarm. 31 իբր բնիկ հայ կցում է լիթ. szaká «ճիւղ», szakè «արմատ», հսլ. cукъ, cюкъ «ոն-ձիւղ», սանս. cākhā, պրս. sāx «ճիւղ, ոստ» բառերին, -իլ համարելով մաս-նիկ։ Պատահական պէտք է համարեւ ա-րաբ. [arabic word] šakīr «մեծ. ծառերի տակ բուսնող տունկ, արմաւենու տակի ծիլը կամ մանր տերևները, շիւ, տաշտաթաղ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 923)։


Շեղջ, ից

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

Etymologies (1)

• Հիւնք. զեղչել բայից։ Աճառ. Հյ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 94 իբր նո-րագիւտ բառ է դնում Տիմոթ. կուզ, էջ 222. գործածուած շեղջ բառը՝ «դագաղ» նշանակութեամբ։ Բայց Հ. Պ. Ֆ. (ՀԱ 1910, 30) ցոյց է տալիս, որ այս բանը թարգմանչի մէկ սխալն է, որ յառաջա-ցած է յն. σορός «դագաղ» բառը σωρός «շեղջ» կարդալով։ Սրանով նորագիւտ շեղջ «դագաղ» բառը ջնջւում է։ Peters-son, LDA 1915, 7։ 1916, 40 (ըստ Po-korny 1, 367) հնխ. k'eu-«ուռչիլ» ար-մատից է հանում. հմմտ. հիսլ. hvāll «կլոր բլուր», շվեդ. գւռ. hvālm «խոտի դէզ» ևն։


Շերեփ, ոյ, ոց

s.

large spoon, soup-ladle.

Etymologies (1)

• «մեծ գդալ» Ոսկիփ. Վստկ. 93. Յայսմ. դեկ. 29 (տպուած է շե-րեբ). որից բերեփակոթ «թևաւոր մի միջատ է» Վանակ. հց. շերեփաձև Կղնկտ.? Նոր բառ է շերեփուկ «գորտի նախաձևը» (գւռ. գոր-տան գդալ)։


Շիգղ, շգեղ

s.

buckle, clasp, hasp, button;
decoration;
— ոսկի, golden buckle or clasp.

Etymologies (1)

• (որ և շինգղ, շինկղ), ղ հլ. (սեռ. շգեղ, գրծ. շգեղբ) «մեծ և շքեղ ճարմանդ, իբր արքունական զարդ դրուած օղ՝ կոճակ» Ա. մկ. ժ. 89, ժա. 58. ժդ. 44, Նխ. ա. մկ։-Կարծեմ այս բառն է դարձեալ շինք «խիր կամ թիկնակիք կանաց» Բռ. երեմ. էջ 246։


Շիճ, շճի

cf. Շճուկ.

Etymologies (1)

• «քամուիլ, թորիլ, մզուիլ». արմատ ա-ռանձին անգործածական, որից կաղմւած ևն շճել «քամուիլ, վար վազել» Յոբ. իա. 24 շճուկ «մածնաջուր» Մանդ. էջ 210=Գիրք թղ. 239, որ և շիճուկ Բժշ. (Քաջունի, Գ. 185 ունի և շին ձևը այս իմաստով)։ Նոր գրական լեզ-ւում նաև շիճուկ «արենաջուր, êerum», որիռ շիճուկաբուժութիւն։


*Շիպ

cf. Պաղլեղ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ախց. Կր. շիպ, Երև. Ղրբ. Սլմ. Տփ. շիբ, Սչ. շիբ՝, Ալշ. շըբ, Պլ. շաբ ևն։-Շպլեղ ձևն ունին Մշ. շբլեղ, Զթ. շը'բլեղ, Բլ. շբլեխ (այս վերջինը նշանակում է «այրած ու ծե-ծած պաղլեղի և ձուի դեղնուցի խառնուրռ. որ իբր դեղ աչքի են քաշում»)։-Նոր բառեր են շպամանիկ, շպեռաց, շպջուր։


Շիրիկ

s.

sesame-oil.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. շարիգ'-յաղի (թրք. yaγi «իւղ» ձևով). այսպէս նաև տեղական թուրքերէ-նում։


Շիրիմ, րմաց

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. შირიმი շիրիմի «միզաքար» (ըստ Մառ, Иппoл. 67 «գերեզմանաքար»), მირიმის კუა շիրիմիս քուա «չեչաքար», թուշ. მირიმ շիրիմ «միզաքար», լազ. širimi «ծովի կամ գետի աւազ». այս բոլորը ցոյզ են տա-լիս որ հայերէնի նախնական նշանակութիւնն էր պարզապէս «քար» (տե՛ս Աճառ. Արրտ. 1911, էջ 419)։


Շլնի

s.

neck.

Etymologies (1)

• «վիզ, ճիտ, պարանոց» Յայսմ Վստկ. 68, 116, 198. Անսիզք 33. որ և շլինք Մաղաք. աբ. 33. Քուչ. 67 (սեռ. շլնից Քուչ. 73). շլիք Տաթև. ձմ. ձբ. (սեռ. շլեց) Մխ. բժշ. էջ 44. որից ըլնետակ Վստկ. 198. շլնես-տան Վստկ. 203։


Շղուաբարոյ

cf. Շողոմարար.

Etymologies (3)

• «յիմար, անխելօ». հմմտ Ագաթ. § 164. «Իսկ երանելիքն իբրև գիտա-ցին զանմիտ և զշղուաբարոյ մարդկանն զյո-ռութիւն». շփոթմամբ գրուած է զանազան ձեռագրերում՝ շեղաբարոյ, շղւաբարոյ, շնա-բարոյ. այսպէս նաև ուրիշ հեղինակների մօտ. ինչպէս՝ շուաբարոյ Մանդ. էջ 161, շղուրտաբարոյ Յհ. կթ. լուաղաբարոյ Մանդ. ժէ. բայց ուղիղ է շղուաբարոյ Յհ. կթ. 313։

• = Բարդուած է շղու «յիմար» և բարք, բա-րոյք բառերից. առաջինը կորած հայերէն ռառ է, որ գտնում ենք նաև վրացերէնում. այսպէս՝ შლუ շլու «խենթ, յիմար», მლუობა շլուոբա «խենթութիւն, յիմարութիւն». սա-կայն ո՛վ ումից է առած։

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է բառը «շո-ղոմարար, քծնող, շնթող, շլխտի, ճիլ-վէճի», իսկ շղուրտաբարոյ համարում է «մայրենամիտ, վայրագ, լծ. լտ. silva-nus, ի յն. իլէ՛օս»։ Այսպէս են նաև ՋԲ և ԱԲ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ 1898, 311 և 1910, 180 (դնելով վրացե-րէնը հայերէնից փոխառեալ), որից յե-տոյ Մառ. ЗВО 16, 150, հյ. թրգմ. Մկրտ. Հայոց, Վրաց... Վղրշպտ. 1911, էջ 88, որ հայերէն բառը փոխառեալ է դնում վրացերէնից, ինչ որ աւելի բա-նաւոր է թւում։ Պատահակա՞ն նմանու-թիւն ունի արաբ. ❇šūla «յիմար կին» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 261)։


Շպար, աց

s.

paint, rouge;
plaster.

Etymologies (1)

• = Ասորական փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. ❇ šappīr «գեղեցիկ», [syriac word] šufr։ «գեղեցկութիւն, փառք», ❇əfar «գեղեց-կանալ». բայական ձևերից մէկն էլ նշանա-կում է «զարդարել, գեղեցկացնել». հայերէ-նին համապատասխան բուն ասորի բառը՝ որ կազմուած էր այս արմատից, կորած է։-Հիւբշ. 3142


Շրէշ

s.

cf. Շռէզ;
glue, gluten.

Etymologies (1)

• Նախ ԳԴ դրաւ պրս. չէրիյշ ձևից։ ՆՀԲ նոյն ընդ թրք. չիրիշ «շրէշ», բիրիշ «ա-ղիք»։ Արդեօք կապ ունի՝ այստեղ ասուր. šurus, šuršu «բուսական մի ար-մատ» (Delitzsch, Assyr. Handwb. 693)։


Շփոթ, ից

s. adj.

confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Կր. շփօթիլ, Երև. շփօթվէլ, Շմ. Տփ. չփօթվիլ, Սլմ. շփոտվել «շուարիլ, սխալիլ», իսկ Հմշ. շփօթիլ «բարկանալ, տակն ու վրա լինել»։ Այստեղ է պատկանում նաև Երև. Ղրբ. շփօթ «ալիւրով, ջրով, կաթով, շաքա-րով ու իւղով պատրաստուած հասարակ խիւս», որ յիշում է արդէն Բառ. երեմ. էջ 249 շփոթ «փոշեայ կերակուր կամ ջուրխը-մոր» ձևով։ Հմմտ. աւելի հնից՝ Մխ. ապար. «Յաղաւնոյ և յոչխարի մսոց լեսեալ և ըփո-թեալ քուֆ(տ)այն ո՛չ է աղաւնի պէսպէս ան-դամօք կամ ոչխար մի»։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

Etymologies (1)

• -Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Ոզնի, նւոյ

s.

hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. og'hinio->*'ոզինի ձևից. սրա դէմ քոյր լեզուներն ունին eg'hi-արմատաձևը. հմմտ. յն. ἐχῖνος, հհիւս. igull, անգսք. igil, igl, il, հբգ. igil, գերմ. lgel, հոլլ. egel, հսլ. jezi, ուկր. ǰiz, ǰizák, պո-լաբ. jes, լեհ, jež, հռուս. ожъ, ожикъ (նա-խաձայն օ՝ մեր բառի պէս), ռուս. εxτ, լիթ. ežys, լեթթ. ezis, փռիւգ. εζις (եմա՛ ἔι︎) «ոզնի». (Petersson, Ar. u. Armen. Stud. 63 սրանց հետ է կցում նաև օսս. uzun, uzjn «ոզնի»)։ Նախապէս այս բոլորի արմատի դնում էին հնխ. eg'h-«խայթել», բայց այժմ այս կարծիքը չի ընդունւում (Pokorny 1, 115, Walde 42, Kluge 228, Trautmann 73, Ber-neker 267, Boisacq 302)։-Հիւբշ. 481։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

Etymologies (1)

• «ճիւղ, ճպոտ». արմատ՝ որ հների մոտ առանձին գործածուած չէ. շատ յետին է Զքր. Բ. 119 (Բարակ ոզորով փոքր փոքր հարկանէր զնոսա). որից կազմուած ունինք հզորածեծ առնել (գրուած նաև ոզրածեծ և տգիտութեամբ՝ ոլորածեծ) «ճպոտով ծեծեւ գանահարել» Ագաթ. Յայսմ. (Նոր վկ. էջ 18), Երզն. լս. (Ներբ. յորդ. 32, 41), Ճառընտ. Լմբ. մատ. 381. ոզորած փայտ «մի կապոց փայտ՝ ոզորով կապուած» Կեչառ. աղէքս.։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մշ. օլոք, Ախց. Ննխ. Ջղ. օլօք «ծունևից մինչև կոճը եղած մասը» (ըստ Բլ. «ցորենի ցօղուն» Ազգ. հանդ. Ե. 23), Եռև օլօրք «ոլոքի ոսկորը, լուլա». այստեղ են պատկանում նաև ծոկոլոք Ոզմ. «ոլոքի վրա-յի կակուղ միսը, բումբ», լոլոք Եւդ. «բարձ-ոսկը»։


Ողոգոմեան, ենի

s.

Palm-Sunday.

Etymologies (1)

• = Յն, εύλογημένη «օրհնեալ, բարեբանեալ» բառից, ակնարկութեամբ Մրկ. ժա. 9 և Ղկ. 4թ. 38՝ ευλογημένοσ ό ἐρχόμενος ἐν ὅνόματι Ko-ρίου-Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն. (այս-պէս էին փառաբանում Քրիստոսին՝ Երուսա-ղէմի տաճարը մտած ժամանակ)։ Ըստ այսմ հյ. լաւագոյն գրչութիւնն է ողոգոմեն և սեռ. ողոգոմենի ձևի վրայից կազմուած է ողո-գոմեան, իբր թէ -եան մասնիկով։ Թարգ. մանաբար ունինք բարեբանութիւն. հմմտ. Եփր. արմաւ. 45 «Ի գալուստն Փրկչին յԵրու-սաղէմ և ի սուրբ տօնն բարեբանութեան»։-Հիւբշ. էջ 368։


Ողորմ, ոյ

s. adj. adv.

pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. orm-արմատից (կրկնութեամբ *որորմ, տարանմանութեամբ՝ ողորմ). նոյն արմատի այլ ժառանգորդներն են գոթ. arms «թշուառ», հիսլ. armr, aumr «դժբախտ, ողորմելի», հբգ. arm, aram, հսաքս. arm, հոլլ. arm, անգսք. earm և գերմ. arm «խեղճ, աղքատ», գոթ. arman բռթալ, խղճալ», armahairto «ողորմած». գերմ. erbarmen «գթալ», erbarmlich «ողոր-մելի» ևն։ Հնխ. orm-արմատը այս երկու ըն-տանիքից դուրս ուրիշ տեղ չէ պահուած։ Գերմանականից է փոխառեալ ֆինն. armas «սիրելի» (Kluge 23)։


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

Etymologies (1)

• (յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։


Շուար

cf. Շուարումն.

Etymologies (1)

• «տարակոյս, վարանում, ի՛նչ անե-լիքը չիմանալը. 2. շփոթած, վարանած» Հին բռ. որից շուարիլ Յայսմ. շուարեալ Լծ. նար. շուարումն Լծ. նար. շատաշուար (նորագիւտ բառ) Խոսր. 252. գրուած է նաև շուայր, շի-ւայր, լիւար։


Շուշմիր

s.

cardamom.

Etymologies (1)

Այսպէս է մեկնել նախ Muller WZKM 10, 278. բայց այս բառը ԳԴ մեկնում է


Նեխ, ոյ

s. chem. adj.

putrefaction, rottenness, putrescence, corruption;
infection, bad smell, stench, stink, fetidness;
brome;
corrupt, spoiled, putrid, stinking;
չարաթոյն —, foul smell;
— անկաւ ի մարմինն, it has begun to putrefy.

Etymologies (2)

• Տէրվ. Altarm. 104 և Նախալ. 9Ո հնխ. naç «վնասուիլ, փճանալ» արմա-տից. հմմտ. սնս. և զնդ. nas, լտ. nox.։ «վնաս», nocere «վնասել», nex «մահ», necare «սպանել», յն. νεxρός «մեռեալ». εϰυς «դիակ»։ Սրա նման նաև Canini Ft. étym. 9 յն. νέϰυς զնդ. naçu «դի-ակ», լտ. nex։ (Ուղիղ չէ այս համեմա-տութիւնը, որովհետև սրանց արմատն է հնխ. nek', որ պիտի տար հյ. *նես-)։ Հիւնք. նեղ բառից։ Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Յուշարձան 396 ըստ Տէրվիշեանի։

• ԳՒՌ.-Սլմ. Վն. նեխել, Ակն. Զթ. Մկ. Մշ. Ռ. նէխիլ, Ալշ. նէխվել (բնաւորութեան հա-մար են ասում), Երև. նէխվէլ, Մրղ. նէխէլ, Գոր. Ղրբ. նէխվըէլ։-Նոր բառեր են նեխա-հոտիլ, նեխուկ, նեխած (այս վերջինը տե՛ս նաև նախանձ)։


Պապկայ, ից

s.

parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.

Etymologies (1)

• = Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

Etymologies (1)

• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պառավատոս

s.

prevaricator, apostate, renegade.

Etymologies (1)

• (որ և պառաւատոս, պա-ռաբատոս, բառապադ) «ուխտադրուժ, ուրա-ցող» Վրք. ածաբ. Ճառընտ. Միս. խչ. (Բազմ. 1911, 261 ա). բոլորն էլ իբր Յու-ւիանոս կայսեր տրուած մականուն։


Պասկուճ

s. zool.

gryphus, condor.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. მახკუნჯი պասկունջի կամ უახკηნჯი փասկունջի «կորճ, ֆր. griffon, ռուս. rpифъ» (նմանութիւնը յիշում է նախ ՆՀԲ)։ Այս բառը երկու անգամ միայն գոր-ծածուած է վրաց մատենագրութեան մէջ (տե՛ս Մառ ИАН 1918, էջ 2083) և անշուշտ հայ բնագրից է տառառառձուած։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

Etymologies (1)

• ՆՀԲ պրս. բիսդէռ, պիսաթ, լծ. և պէզ, որպէս և բեհեզ, իտալ. pezzetta, ռմկ. բէչէդա։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 78, 287 զնդ. upastar ձևից։ Lag Urgesch. 245 սանս. star արմատից. հմմտ. պրս. pastara «դորգ»։ Lag Beitr. bktr. Lex. 71 զնդ. upastarana։ Böttich. Horae aram. 23 և Rudim 35 պաստառակալ=եբր. [hebrew word] bstrq։ Տէրվիշ. Altarm. 44 և Նախալ. 112 պրս pestar «անկողին», զնդ. upastarəna. սանս. upastira «ծածկոց» բառերի հևտ՝ štar արմատից։ Նորայր, Բառաք. էջ 111 սանս. բրասդարա, բրասդիրա «անկո-ղին, գորգ»։ Հիւբշ. 222 մերժում է զնդ upastarəna-«ծածկոց, գորգ», որովհե-տև այս բառը պիտի տար պհլ. *'apstarr > հյ. *ապաստառ։ (Նոյնպէս և պրս. bistar կապ չունի մեր ձևի հետ, որով-հետև պիտի տար հյ. *ապստառ)։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

Etymologies (1)

• «լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։


Պատինճան, ի

cf. Պատնջան.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] oādinǰān, պրս. bātin-gān, bādingān, pādingān, pādinjān, թրք. patlijan, batləjan, քրդ. badinǰan, baǰan, վրաց. badliǰane, արևել. թրք. [arabic word] ba-dingan կամ [arabic word] patingan, մալայ. [arabic word] berinǰāla, հինդի brinjal, նյն, mildzanv. սլտ. merengolus, melangolus, իտալ. melangelo, melanzana, պորտ. albe-rengena, bringella, ֆրանս. aubergine ևն։ Բոյսի ծագումը Հնդկաստանից է, որտեղից անցել է Պարսիկներին, սրանցից արաբնե-ոին և այստեղից էլ ընդհանուր տարածուել է։-Հիւբշ. 274։


Պատիւ, տուոյ, տուի, տուոց

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

Etymologies (2)

• , ո հլ. (կայ նաև -տուի, -տուէ) «պատիւ, փառք, պարծանք, մեծ անուն և աստիճան. 2. պարգև, ընծայ, նուեր. 3. պատուի տեղ, աթոռ. 4. իշխանական պսակ, գլխին կամ կրծքին կապելու շքանշան» ՍԳր. Եզն. Ոսկ. Եփես. և ես. Սեբեր. Եւս. ատմ. (4րϰ նշանակութեան համար տե՛ս Պատկ Maтep. II. 2). «5. պատուաւոր (իբրև ած.)» խոր. բ. 8. (Հրաման տայ քաղաքացեաց մարդկան արգոյ և պատիւ լինել քան զգեղջ-կաց). «6. համառօտագրութեան ❇ նշանը». Պատիւն որ է քաշն՝ որ ի վերայ երկու գրոյն դնեմք, որոշէ զանունն Աստուծոյ ի պիտակ անուանց աստուածոցն (Գէորգ վրդ. սկևռ. Մեկն. ես. տե՛ս Ոսկ. ես. էջ 256 ծան.)։ Այս արմատից են պատուել ՍԳր. Ոսկ. եփես. և մ. բ. 26. պատուական ՍԳր. Կիւրղ. թգ. պատուաւոր Գծ. իե. 23. Եղիշ. պատուակալ Բուզ. անպատիւ Ոսկ։ մտթ. զուգապատի։ Ոսկ. յհ. ա. 28. մեծապատիւ ՍԳր. Ոսկ. ես Ագաթ. Կոչ. Բուզ. յառաջապատուել Ոսկ. լհ, ա. 34. հասարակապատիւ Եւթաղ. 131. Ոսկ. մ. ա. 19. հանգիտապատիւ Բ. պետ. ա. 1։ Ոսկ. ես. և մ. ա. 15. Սեբեր. միապատիւ Ագաթ. Կորիւն. Ոսկ. ես. նոր բառեր են պատուանուն, պատուանշան, պատուարժան, վսեմապատիւ, վերապատուելի, պատուա-խնդիր, անպատուաբեր, պատուականապէս, պատուազգած, պատուազուրկ ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Տփ. պատիվ, Ալշ. Մշ. Շմ. պադիվ, Սչ. բադիւ (կարդա՛ badiu), Ասլ. Զթ. Խրբ. Պլ. Սեբ. բադիվ, Տիգ. բmդիվ, Ննխ. բադէվ և թրքախօս հայերից Այն. բադիվ. իր բուն իմաստը կորցնելով՝ սովորաբար նշանակում է «հիւրին ի պատիւ ուտելեղէն հանելը». այսպէս յատկապէս Այն. Ջղ. «հանդէս, խնջոյք, հարկինք», Ննխ. «կնունքի առթիւ տրուած հացկերոյթ»։


Պատշիր

s.

authentic rescript.

Etymologies (1)

• Պատըշրաւ ձևը իբրև գրծ. ընդունե-լով՝ ուղ. պատշիր ձևն են ենթադրում և մեևնում՝ ՆՀԲ «դաշն, ուխտ, որպէս և պրս. pādās՝ է փոխարէն և թրք. պա-տաշ «դաշն». ՋԲ «անդարձագիր կամ վաւերական մուրհակ». ԱԲ պատշիր կամ՝ պատրշիր «դաշինքի վաւերական գիր»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 29 կարդում է պատփրաւ (իբր ուղղական հոլով) և մեկնում է «վարձ, հատու-ցում», իբր պհլ. patfrās։ (Բայց այս մեկնութիւնը անյարմար է, որովհետև նախ՝ այս պարագային պիտի ասուէր «որում դու կամիս՝ ի պատփրաւ (ի հա-տուցումն) տամ», երկրորդ՝ պհլ. բառը նշանակում է «պատիժ» և ո՛չ թէ «բա-րի հատուցում», և երրորդ՝ նոյն բառի հյ. ձևն է պատուհաս)։ Նորայր, Յուշար-ձան 173 ուրղում է պատաշթաւ կամ պատըշթաւ, իբր պրս. pādāst «փոխա-րէն հատուցումն բարի»։ (Անընդունելի է այս էլ, որովհետև նոյն պրս. բառի հնագոյն ձևերն են պհլ. pātdahisn, պազ. pādāišn, pādāšn (Horn, Grdr. էջ 61), որոնք չեն կարող տալ հյ. պա-տաշթ ձևը. նոյն իսկ պրս. pādāst ձևը ընդունելու պարագային՝ սպասելի էր հյ. -շտ և ո՛չ թէ -շբ)։


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

Etymologies (2)

• , ի հլ. (կայ նաև յգ. գըծ. -օք Գ թագ. զ. 9. յետնաբար ո հլ.) «ւուսա-մուտ» ՍԳր. Վեցօր. «փխբ. մարմնի զգայա-րանք» Երեմ. թ. 21. Եւագր. Փիլ. լին. «պա-տի մէջ պահարան» Վրք. հց. Օրբել. Յայսմ. -հնագոյն ձևն է *պատուրհան, ինչպէս ցոյց են տալիս Կովկասեան գաւառականները։

• ՆՀԲ պրս. պատիուն, պատխէն (իմա՛ [arabic word] bādxōn [arabic word] bādxan), որ-պէս թէ «հողմնացոյց» և յն. შυρίς ռո-պէս «դռնակ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. պրս. [arabic word] bādxān «հողմամուտ պատուհան»։-Այս բոլորը, ինչպէս նաև պրս. [arabic word] bādāhani «լուսանցոյց ծակ», անյար-մար են, որովհետև գալիս են պրս. [arabic word] bād «քամի» բառից, որի հին ձևն է պհլ. vāt, զնդ. սանս. vāta-«քամի»։-Փ. Տէր-Մովսէսեան, Arm. Bauernhaus, էջ 126 (թրգմ. ՀԱ 1893, 43) հյ. պատ և հանել բառերից, իբր «պատի մէջ ծակ»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] pittāhōn «բացում»։


Պատրիկ, րկաց

s.

patrician, noble.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (յգ. նաև -տրկունք) «յունական իշխանական մի տիտղոս» (այս-պէս էին կոչւում յատկապէս Արաբների կող-մից Հայաստանի կառավարիչ կարգուաձ հայազգի իշխանները) Եւս. քր. Վրք. հց, Կաղանկտ. Ղևոնդ. Ասող. Օրբել. «առաջա-ւոր մարդ, երեւելի ոմն» Առաք. պտմ. 271. որից պատրկութիւն Ղև. Մագ.։

• = Յն. πϰτοιϰιος որ փոխառեալ է լտ. pat-ricius բառից. Կոստանդին կայսեր ձեռքով հաստատուած իշխանական մի աստիճան, ոռից նաև արաբ. [arabic word] batrīq «զօրավար. սպարապետ» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 871), վրաց. ბატრიკი պատրիկի «գլխավոր առաջ-նորդ բանակի»։-Հիւբշ. 371։


Պատրինջ

s. bot.

balm-mint, gardenbalm, melissa hortensis;
ջուր պատրընջի, carmelite water.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] ladranǰ, որ գալիս է պրս. [arabic word] bādrang կամ bādirang «species cucumeris, malum citreum» բառից և այս էլ պհլ. vātrang ձևից։ Այս բառից է պհլ. vātrangboi (բուն նշանակում է «լեմոնա-հոտ» )>պրս. bādrangboya, bādranbōva> արաբ. bādranǰbūya, uaδarranǰbūya «պատ-րինջ, մելիսա, թրք. օղուլ օթի»>հյ. տառա-դարձուած պատրանճսուէ, պատրըմբոյէ (ՀԲուս. § 2521)։-Հիւբշ. 274։


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

Etymologies (2)

• -Պհլ. *patrōk ձևից, իբր զնդ. *paiti-raoka-, որ կազմուած է pat-նախդիրով rok «լոյս» բառից. հմմտ. զնդ. paiti-raočaya-«վառել, լուցանել», սանս. rōka-«լոյս, պաւ-ծառութիւն» (բնիկ հայ ձևն է լոյս)։ Ըստ այսմ մեր բառի ուղիղ գրչութիւնն է պատ-րոյկ, թէև նոր գրականում աւելի ընդունուած է պատրոյգ։-Հիւբշ. 227։

• ԳՒՌ.-Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։